Научная статья на тему 'ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ'

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
113
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
չճանաչված երկրներ / համաշխարհային հանրություն / Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) / Արցախի Հանրապետություն / Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) / արտաքին առևտուր / արտահանում / ներմուծում / ապրանքներ ծառայություններ / UNRECOGNIZED COUNTRIES / WORLD COMMUNITY / UNITED NATIONS (UN) / REPUBLIC OF ARTSAKH / GROSS DOMESTIC PRODUCT (GDP) / FOREIGN TRADE / EXPORT / IMPORT / GOODS AND SERVICES / НЕПРИЗНАННЫЕ СТРАНЫ / МИРОВОЕ СООБЩЕСТВО / ОРГАНИЗАЦИЯ ОБЪЕДИНЕННЫХ НАЦИЙ (ООН) / РЕСПУБЛИКА АРЦАХ / ВАЛОВОЙ ВНУТРЕННИЙ ПРОДУКТ (ВВП) / ВНЕШНЯЯ ТОРГОВЛЯ / ЭКСПОРТ / ИМПОРТ / ТОВАРЫ И УСЛУГИ

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Փախլյան Աննա, Անանյան Անուշ

Երկրի ինքնիշխանության ճանաչումն այլ երկրների կամ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից կարող է նշանակալի տնտեսական ազդեցություն ունենալ վերջինիս վրա: Նմանօրինակ «ոչ տնտեսական» խնդիրների տնտեսական հետևանքների բացահայտումն անչափ կարևոր է համաշխարհային հանրության կողմից չճանաչված երկրների կարգավիճակի հնարավոր փոփոխության տեսանկյունից: Հետազոտության շրջանակներում նպատակ է դրվել ուսումնասիրել համաշխարհային հանրության կողմից չճանաչված երկրներին բնորոշ առանձնահատկություններն ու ընդհանրությունները, դրանց տնտեսական առաջընթացը խոչընդոտող հիմնական գործոնները, վերհանել նման երկրների տնտեսական անհաջողությունների էական պատճառները: Հեղինակների խնդիրն է եղել բացահայտել հակամարտությունների միջով անցած և, ի վերջո, ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես ճանաչված երկրների՝ արտաքին աշխարհի հետ սերտ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռքբերումները, որոնք կարող են ուսանելի լինել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ այլ չճանաչված երկրների համար: Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են տվյալների համադրման, համեմատության, վիճակագրական ցուցանիշների վերլուծության մեթոդները: Հակառակ սպասումների՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն համաշխարհային հանրության կողմից չճանաչված լինելու փաստը դեռևս բավարար չէ նման երկրների տնտեսական ձախողումները հիմնավորելու համար, այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների զարգացվածությունը երկրում կամ հովանավորող երկրի տնտեսական զարգացման մակարդակը, կարող են լուրջ ներգործություն ունենալ չճանաչված երկրի տնտնեսական առաջընթացի ներուժի վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ECONOMIC DEVELOPMENT CHALLENGES IN THE COUNTRIES UNRECOGNIZED BY THE WORLD COMMUNITY: HISTORICAL-ECONOMIC COMPARISONS

Recognition of the country's sovereignty by other countries or the United Nations Organization (UN) can have a significant economic impact on the latter. Identifying the economic consequences of such "non-economic" issues is extremely important in case of the possible change in the status of countries, not recognized by the international community. The research aims to study the peculiarities and commonalities of countries unrecognized by the world community, the main factors impeding their economic progress, and identifying the root causes of such countries' economic failures. The achievements of the countries officially recognized by the UN member states, which have passed through the conflicts and finally, can establish close relations with the outside world and can be beneficial both for the Artsakh Republic and other unrecognized countries. The study used the methods of data collating, comparison and statistical analysis. Contrary to expectations, studies have shown that just being unrecognized by the international community is not yet sufficient to justify the economic failures of such countries. And factors such as infrastructure development in the country or the level of economic development of the sponsoring country can have a serious impact on the economic potential of an unrecognized country.

Текст научной работы на тему «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ*

ԱՆՆԱ ՓԱԽԼՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, ք Երևան, Հայաստանի Հանրապետություն anna. [email protected]

ԱՆՈՒՇ ԱՆԱՆՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն a.l.ananyan@mail. ru

Երկրի ինքնիշխանության ճանաչումն այլ երկրների կամ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից կարող է նշանակալի տնտեսական ազդեցություն ունենալ վերջինիս վրա: Նմանօրինակ «ոչ տնտեսական»

խնդիրների տնտեսական հետևանքների բացահայտումն անչափ կարևոր է համաշխարհային հանրության կողմից չճանաչված երկրների կարգավիճակի հնարավոր փոփոխության տեսանկյունից:

Հետազոտության շրջանակներում նպատակ է դրվել ուսումնասիրել համաշխարհային հանրության կողմից չճանաչված երկրներին բնորոշ առանձնահատկություններն ու ընդհանրությունները, դրանց տնտեսական առաջընթացը խոչընդոտող հիմնական գործոնները, վերհանել նման երկրների տնտեսական անհաջողությունների էական պատճառները: Հեղինակների խնդիրն է եղել բացահայտել հակամարտությունների միջով անցած և, ի վերջո, ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես ճանաչված երկրների' արտաքին աշխարհի հետ սերտ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռքբերումները, որոնք կարող են ուսանելի լինել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ այլ չճանաչված երկրների համար:

Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են տվյալների համադրման, համեմատության, վիճակագրական ցուցանիշների վերլուծության մեթոդները:

Հակառակ սպասումների' ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն համաշխարհային հանրության կողմից չճանաչված լինելու փաստը դեռևս բավարար չէ նման երկրների տնտեսական ձախողումները հիմնավորելու համար, և այնպիսի գործոններ, ինչպիսիք են' ենթակառուցվածքների զարգացվածությունը երկրում կամ հովանավորող երկրի տնտեսական զարգացման մակարդակը, կարող են լուրջ ներգործություն ունենալ չճանաչված երկրի տնտնեսական առաջընթացի ներուժի վրա:

* Հոդվածը ներկայացվել է 23.09.2019թ., գրախոսվել' 05.11.2019թ., տպագրության ընդունվել' 12.12.2019թ.:

285

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Հիմնաբառեր'չճանաչված երկրներ, համաշխարհային հանրություն, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախի Հանրապետություն, Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ), արտաքին առևտուր, արտահանում, ներմուծում, ապրանքներ և ծառայություններ:

Մինչ ապագաղութացումն աշխարհի քաղաքական քարտեզը նման էր տեղ-տեղ համընկնող ինքնիշխանությունների (կայսրությունների, ինքնիշխան պետությունների, գաղութների, պրոտեկտորատների435) կցանի, սակայն այժմ այն ֆորմալ առումով ներկայանում է որպես միայն ինքնիշխան պետություններից բաղկացած գունագեղ պատկեր: Երկրորդ հայացքից սակայն ակնհայտ է դառնում, որ աշխարհի քաղաքական քարտեզի ետևում գոյություն ունի մեկ այլ իրողություն' ինքնավար, ինքնիշխան, վիճելի և համաշխարհային հանրության կողմից չճանաչված տարածքների բազմազանությամբ:

Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կամ վերջինիս անդամ հանդիսացող այլ պետությունների (առավել տարածված բնորոշմամբ՝

«համաշխարհային հանրության») կողմից չճանաչված երկրների «վիճահարույց» կարգավիճակը մի շարք մարտահրավերներ է ստեղծում դրանց տնտեսական զարգացման համար: Նմանատիպ երկրներում բազմաթիվ սահամափակումներով ու խոչընդոտներով է ուղեկցվում գործարարության վարման ցանկացած փորձ:

Իրավիճակն ավելի է սրվում, երբ փորձ է արվում ինքնապահովումից (բնատնտեսությունից) անցում կատարել երկկողմ տնտեսական համագործակցության նույնիսկ պարզագույն ձևերին: Մասնավորապես, չճանաչված երկրի

նախաձեռնությամբ համաշխարային հանրության կողմից ընդունված երկրների հետ երկկողմ առևտրային հարաբերությունների հաստատման փորձերի դեպքում ի հայտ են գալիս ամենատարբեր խնդիրներ՝ կապված ապրանքների արտահանման ու ներմուծման մաքսային հաշվառման, բեռների փոխադրման, հարևան երկրների միջնորդավորված ծառայություններից օգտվելու անհրաժեշտության և այլնի հետ:

Աղյուսակ 1-ում ներկայացված են աշխարհի հիմնական չճանաչված երկրները: Բնականաբար, չճանաչված պետությունների ցանկն էապես փոփոխվում է ժամանակի ընթացքում: Այսպես, օրինակ, նախկինում չճանաչված Պաղեստինյան պետությունը 2019թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 193 երկրից 138-ի կողմից և դեռևս 2012 թ.-ից ստացել ՄԱԿ-ի դիտորդի կարգավիճակ: Իսկ 1961-1993թթ.-ին չճանաչված երկիր համարվող Էրիթրեան ներկայումս հանդես է գալիս որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ:

Իհարկե, համաշխարային պատմության մեջ բացառություն չեն նաև հետընթաց զարգացումները, երբ ինքնավարություն հռչակած չճանաչված երկիրը վերստին միանում է մայր պետությանը, ինչպես, օրինակ, Հարավային Կասայը, Կատանգան կամ Բիաֆրան436:

Գաղութային կախվածության (հովանավորչության) ձև, որի դեպքում միջազգային հատուկ պայմանագրով մի պետությունը (հովոնավորյալը) մյուսին (հովոնովորողին) է հանձնում իր արտաքին հարաբերությունների վարումը: Միաժամանակ հովանավորյալ պետությունը ներքին գործերում պահպանում է որոշակի ինքնուրույնություն:

436 Mgr. Martin Riegl, Prospects and Limits of Economic Development of Uncognized States: Between Organized Hypocracy and Private Interests // European Scietific Journal, February 2014 edition, vol. 10, No.4, p. 25.

286

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 2(3), 2019

Աղյուսակ 1.

Աշխարհի չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված երկրները

N Չճանաչված երկիրը (անկախության հռչակման տարեթիվը) Տարածքային հավակնություն ունեցող երկիրը Կարգավիճակը

1. Սոմաւիլենդի Հանրապետություն (1991) Սոմալի Չի ճանաչվել որևէ երկրի կողմից:

2. Արցախի Հանրապետություն/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (1991) Ադրբեջան Ճանաչվել է ոչ ՄԱԿ-ի անդամ այլ չճանաչված երկրի437 կողմից:

3. Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն / Տրանսնիստրիա (1990) Մոլդովա Ճանաչվել է ոչ ՄԱԿ-ի անդամ այլ չճանաչված 3 երկրի438 կողմից:

4. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն (2014) Ուկրաինա Ճանաչվել է ոչ ՄԱԿ-ի անդամ 2 չճանաչված երկրի439 կողմից:

5. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն (2014) Ուկրաինա Ճանաչվել է ոչ ՄԱԿ-ի անդամ 2 չճանաչված երկրի440 կողմից:

6. Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (1983) Կիպրոսի Հանրապե-տո ւթյուն Ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 1 երկրի կողմից441:

7. Աբխազիայի Հանրապետություն (1999) Վրաստան Ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 5 երկրի442 և ոչ ՄԱԿ-ի անդամ 3 երկրի443 կողմից:

8. Հարավային Օսիայի (Օսեթիայի) Հանրապետություն (1991) Վրաստան Ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 5 երկրի444 և ոչ ՄԱԿ-ի անդամ 4 երկրի445 կողմից:

9. Չինաստանի Հանրապետություն / Թայվան (1912) Չինաստանի Ժողովդավարական Հանրապետություն Ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 16 երկրի կողմից, որոնց մեծամասնությունը կղզի-պետություններ են:

10. Սահրավի Արաբ Դեմոկրատական Հանրապետություն / Արևմտյան Սահարա (1976) Մարոկկո Ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 42 երկրի446 և ոչ ՄԱԿ-ի անդամ Հարավային Օսեթիայի կողմից:

11. Կոսովոյի Հանրապետություն (2008) Սերբիա Ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 110 երկրի կողմից:

3 Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր:

438 Աբխազիա, Արցախի անրապետություն, Հարավային Օսիա:

439 Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչվել է Հարավային Օսիայի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կողմից:

440 Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչվել է Հարավային Օսիայի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից:

41 Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության

ինքնիշխանությունը ճանաչած միակ ՄԱԿ-ի անդամ երկիրն է:

442 Աբխազիան ճանաչել են ՄԱԿ-ի անդամներ Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Սիրիան:

443 ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող և միջազգային հանրության կողմից չճանաչված երկրներից Աբխազիան ճանաչել են Հարավային Օսիան, Տրանսնիստրիան և Արցախի Հանրապետությունը:

444 Հարավային Օսիան ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ Ռուսաստանի, Նիկարագուայի, Վենեսուելայի, Նաուրուի և Սիրիայի կողմից:

445 Ոչ ՄԱԿ-ի անդամ երկրներից Հարավային Օսինան ճանաչել են Սահրավի Արաբ

Դեմոկրատական Հանրապետությունը, Աբխազիան, Տրանսնիստրիան և Արցախի

Հանրապետությունը:

446 ՄԱԿ-ի անդամ ևս 42 երկրներ նախկինում ճանաչել են Սահրավի Արաբ Դեմոկրատական Հանրապետության ինքավարությունը, ապա հրաժարվել ճանաչումից:

287

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Ներկայացված աղյուսակում ամենից խնդրահարույցը, թերևս, Սոմալիլենդի կարգավիճակն է, որն անգամ համանման երկրների կողմից չի ճանաչվել: Բացի այն, որ Սոմալիլենդը չորրորդն է աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկում, առանձնանում է նաև չճանաչված երկրների շրջանում ամենափոքր և անբարենպաստ բյուջեներից մեկով, որի 70%-ը հատկացվում է պաշտպանության հատվածին և միայն 30%-ն է ուղղվում զարգացման ծրագրերին447:

Ընդհանուր առմամբ, չճանաչված երկրների գերակշիռ մասը ցածր եկամուտներով երկրներ են, որոնց չճանաչվածության ծախսերը հետզհետե աճում են՝ ռազմական հատվածում ներդրումների կենտրոնացվածության արդյունքում դրանց տնտեսությունների քայքայմանը զուգընթաց:

Աղյուսակ 2.-ում ներկայացված են չճանաչված երկրների որոշ մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք թույլ կտան համեմատել նմանատիպ երկրների տնտեսական հաջողությունները կամ ավելի ճիշտ՝ «անհաջողությունները»: Վիճակագրական տվյալների բացակայության պատճառով ուսումնասիրությունից դուրս են մնացել Հարավային Օսեթիայի Հանրապետությունը, ինչպես նաև վերջերս ինքնավարություն հռչակած Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները:

Այսպես, բնակչության մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով ամենացածր դիրքում, ինչպես և կանխատեսվում էր, գտնվում է Սոմալիլենդը, որտեղ մեկ անձին բաժին ընկնող միջին տարեկան արդյունքը կազմում է ընդամենը 675 ԱՄՆ դոլար, ամսական կտրվածքով՝ 56,25 ԱՄՆ դոլար: ՀՆԱ-ի նման մակարդակ բնորոշ է ծայրահեղ աղքատ երկրներին: Վերջինիս հետևում են Աբխազիայի Հանրապետությունը՝ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 1372 ԱՄՆ դոլար մակարդակով, Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետությունը (1959,9 ԱՄՆ դոլար), Արևմտյան Սահարան (2500 ԱՄՆ դոլար), Կոսովոյի Հանրապետությունը (3746,8 ԱՄՆ դոլար), Արցախի Հանրապետությունը (1 շնչին ընկնող ՀՆԱ-ի 3844,67 մակարդակով): Համեմատության համար նշենք, որ Արցախին քաղաքական ու տնտեսական առումով հովանավորող Հայաստանի Հանրապետությունում 2017թ.-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 3872 ԱՄՆ դոլար448, այսինքն՝ երկու երկրներում դիտվել են գրեթե համարժեք ցուցանիշներ: Այդ ցուցանիշով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (14268 ԱՄՆ դոլար) և Չինաստանի Հանրապետությունն (24408 ԱՄՆ դոլար) էականորեն գերազանցում են մյուս չճանաչված երկրներին:

Աղյուսակ 2.

Որոշ չճանաչված երկրների մակրոտնտեսական ցուցանիշները (2017թ., ԱՄՆ

դոլար)449

Երկիր Բնւակչու թւանւ 1 շնչին ոնկնող ՀՆԱ Աարանւօնւերի և 6սւոաւա թւունների արտահանում Աաաււնւօնւերի և ծառաւու թւունւների ներմուծում

Սոմա|ի|ենդ450 675 202 մն 1154 մն

447 Muktar Adan A., Overcoming Challenges in an Unrecognized Economy: Experience from Somaliland // American International Journal of Contemporary Research, Vol. 7, No. 1; March 2017, pp. 79-86.

448 Հայաստանի վիճաակգրական տարեգիրք 2018, ՀՀ ԱՎԿ, Երևան, էջ 231:

449 Աղյուսակը կազմվել է հեղինակների կողմից՝ անհատական ուսումնասիրությունների հիման վրա:

450 “Somaliland in figures 2017”, Somaliland Central Statistics Department, Hargeisa, Somaliland, April 2019, p. 6 (http://www.somalilandcsd.org/wp-content/uploads/2019/07/Somaliland-infigures-2017.pdf).

288

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Արցախի Հանրապե-տութւուն451 3844,67452 194,56 մլն 299,19 մլն

Պրիդնեստրովյան Մոլդովական Հանոապետութւուն453 1959,9454 633,3 մլն455 982,7 մլն21

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութւուն 14268456

Աբխազիայի Հանրապետութւուն 1372457 - -

Չինաստանի Հանրապետություն (Թաւվան) 24408458 395003 մլն459 322813 մլն25

Սահրավի Արաբ Դեմոկրատական Հանրապետություն (Արևմտւան Սահարա) 2500460 461 462

Կոսովոյի Հանրապետություն461 462 3746,8 1443.29 մլն 3746,81 մլն

Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ դիտարկում ենք չճանաչված երկրների հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Ապրանքների ու ծառայությունների արտահանման և ներմուծման ցուցանիշներով Արցախի Հանրապետությունը զիջում է համեմատվող բոլոր երկրներին (համենայն դեպս՝ հասանեյի տվյալներով): Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Աբխազիայի Հանրապետության և Սահրավի Արաբ Դեմոկրատական Հանրապետության համար ապրանքների ու ծառայությունների արտաքին առևտրի ցուցանիշները հասանեյի չեն: Արտաքին առևտրի մասով առավել բարենպաստ իրավիճակում է Չինաստանի

451 Աղբյուրը' «Արցախի Հանրապետության վիճակագրական տարեգիրք 2018թ.», ԱՀ ԱՎԾ, Ստեփանակերտ, 2019թ., էջեր 27, 276, 295 (http://stat-nkr.am/hy/component/content/article/896--2018):

452 Հաշվարկվել է 2017 թվականի միջին տարեկան հաշվարկային փոխարժեքի հիման վրա, այն է' 1 ԱՄՆ դոլարը = 482,72 Հհ դրամ:

453 Աղբյուրը' “Статистический ежегодник 2018”, статистический сборник (за 2013-2017 гг.) // Государственная служба статистики Проднестровской Молдавской Республики, Тирасполь 2018, с. 20-21,

169 (http://mer.gospmr.org/gosudarstvennaya-sluzhba-statistiki/informacziya/ezhegodnik-gosudarstvennoj-sluzhby-statistiki/statisticheskij-ezhegodnik-2018.html):

454 Հաշվարկվել է հեղինակների կողմից' ՀՆԱ-ի բացարձակ մեծության և բնակչության թվաքանակի հարաբերությամբ:

55 Աղյուսակում ընդգրկվել են Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետության ապրանքների արտահանման և ներմուծման ցուցանիշները' ծառայությունների արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով:

456 Northern Cyprus Economy Competitiveness Report 2018-2019, Turkish Cypriot Chamber of Commerce, Northern Cyprus, 2018, p. 8. (https://www.ktto.net/wp-content/uploads/2019/04/KTTO2018-2019_eng.pdf):

457 https://en.populationdata.net/countries/abkhazia/.

458 Statistical Yearbook of the Republic of China 2018, National Statistics, Republic of China (Taiwan), -https://eng.stat.gov.tw/ct.asp?xItem=37408&CtNode=5347&mp=5.

459 Balance of Payments by period // Central Bank of the Republic of China (Taiwan) -https://cpx.cbc.gov.tw/Tree/TreeSelect.

460 OCHA - United Nations Office for Humanitarian Affairs (https://www.unocha.org/middle-east-and-north-africa-romena/western-sahara).

461 Statistical Yearbook of the Republic of Kosovo 2018, Prishtina 2018, p.225 - http://ask.rks-gov.net/media/4369/statistical-yearbook-2018.pdf.

462 Կոսովոյի դեպքում ներկայացված են 2016թ. տվյալներ, որոնք ամենաթարմն են հասանելի տվյալների շարքում: Բացի այդ, Կոսովոյի վիճակագրական աղբյուրներում ցուցանիշներն արտահայտված են եվրոյով, ուստի տվյալների համադրելիության նպատակով, դրանք մեր կողմից վերափոխվել են ԱՄՆ դոլարի' հիմք ընդունելով 2016թ. միջին տարեկան փոխարժեքը, այն է' 1 € = 1,10656 $ (տե'ս https://www.ofx.com/en-au/forex-news/historical-exchange-rates/yearly-average-rates/):

289

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Հանրապետությունը (Թայվանը)' դիտարկվող երկրներից միակը, որն արձանագրել է արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ. 2017թ.-ին երկրի արտահանման ցուցանիշը ներմուծմանը գերազանցել է 72,2 մլրդ ԱՄՆ դոլարով:

Թեև Արցախի Հանրապետության ապրանքների ու ծառայությունների արտահանման (194,56 մլն ԱՄՆ դոլար) և ներմուծման (299,19 մլն ԱՄՆ դոլար) ցուցանիշները զիջում են նույնիսկ Սոմալիլենդի համապատասխան ցուցանիշներին, վերջինս առանձնանում է արտահանման (202 մլն ԱՄՆ դոլար) և ներմուծման (1154 մլն ԱՄՆ դոլար) առավել անբարենպաստ հարաբերակցությամբ. ներմուծումը գերազանցում է արտահանումը 5,7 անգամ: Նմանօրինակ պատճառների

բացահայտումը թերևս անհրաժեշտ է իրականացնել յուրաքանչյուր երկրի համար անհատապես:

Այսպիսով, ներկայացված տվյալների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ չճանաչված երկրների՝ արտաքին աշխարհի հետ առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները խիստ տարբերվում են, ինչը մատնանշում է որոշ երկրների առևտրային «անհաջողությունների» հիմքում համաշխարհային հանրության կողմից «չճանաչվածության» փաստից բացի նաև այլ պատճառների առկայությունը:

Հիմնարար բիզնես ծառայությունները, ինչպիսիք են՝ փոստային առաքումը, դրամական փոխանցումները, միջպետական բեռնափոխադրումներն ու միջսահմանային մաքսային ընթացակարգերը, կարգավորվում են իրավական համաձայնագրերով, որոնք հաճախ այդպիսի ծառայությունները հասանելի են դարձնում միայն ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես ճանաչված երկրների համար: Մինչդեռ համաշխարհային հանրության կողմից չճանաչված երկրների բիզնեսների համար այդ ծառայությունները էապես բարձրացնում են առևտրային գործաքների տևողությունն ու ծախսերը՝ նեղացնելով այդ երկրների՝ միջազգային առևտրում ներգրավվելու հնարավորությունները:

Այսպես, օրինակ, դեռևս մասնակիորեն ճանաչված Կոսովոյում463 (ինչպես և Արցախի Հանրապետությունում) չկա փոստային համակարգ: Արդյունքում Կոսովոն միջազգային փոստային առաքումներին մասնակցում է Ալբանիայի փոստային համակարգի միջնորդությամբ. Կոսովոյի համար նախատեսված առաքանին տեղափոխվում է Ալբանիա, որտեղից էլ ուղղվում է Կոսովո464: Նույն կերպ Արցախի Հանրապետության փոստային առաքանու համար որպես նշանակման վայր է նշվում Հայաստանի Հանրապետության որևէ հասցե, որտեղից էլ այն հետագայում փոխադրվում է Արցախ՝ առանց լրացուցիչ գրանցման: Անշուշտ, սա հավեւյալ ծախսեր ու անհարմարություններ է առաջացնում չճանաչված երկրի համար:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Նմանօրինակ մեխանիզմով են սովորաբար իրականացվում նաև ապրանքների առաքումները՝ պայմանավորված չճանաչված երկրներում դրանց մաքսային հսկողության մեխանիզմների կիրառման խոչընդոտներով:

Տնտեսվարող սուբյեկտների միջազգային դրամական փոխանցումները նման երկրներում նույնպես խնդրահարույց են, քանի որ չճանաչված երկրների բանկերը չեն կարող ներառվել S.W.I.F.T հեռահաղորդակցման համակարգում և ունենալ թղթակցային հաշիվներ արտասահմանյան բանկերում: Ուստի չճանաչված երկրների ընկերությունները ստիպված են լինում օգտվել միջնորդ բանկերից, իսկ այդպիսի

463 Դեռևս 2008թ. անկախություն հռչակած Կոսովոն զգալի առաջընթաց է արձանագրել միջազգային ճանաչման հարցում. 2017թ. դրությամբ, Կոսովոյի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 110 երկրի կողմից, որը, սակայն, բավարար չէ ՄԱԿ-ի անդամ դառնալու համար: ՄԱԿ-ի անդամ կարող է դառնալ այն երկիրը, որի ինքնիշխանությունը ճանաչվել է աշխարհի երկրնեի 2/3-ի կողմից:

464 Choi J., The costs of not being recognized as a country: The case of Kosovo, November 16, 2017 -https://www.brookings.edu/blog/future-development/2017/11/16/the-costs-of-not-being-recognized-as-a-country-the-case-of-kosovo/.

290

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

փորձառությունը ենթադրում է լրացուցիչ վարչական ընթացակարգեր' առցանց գործարքների սահմանափակ հասանելիության ու հավելյալ ծախսերի: Թերևս այդ է պատճառը, որ Արցախի Հանրապետությունում գործում են միայն Հայաստանում գրանցված և ՀՀ ռեզիդենտ համարվող որոշ բանկերի մասնաճյուղեր (տե'ս Գծ. 1.) :

Ինչպես երևում է գծապատկեր 1-ից, 2019թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով հայաստանյան 17 առևտրային բանկերից 6-ն Արցախում ունեն ընդհանուր թվով 26 մասնաճյուղ. մասնաճյուղերի ամենամեծ ցանցը, բնականաբար, ունի Արցախբանկը՝ 15 մասնաճյուղ: Արարատբանկն Արցախում ունի 7 մասնաճյուղ, և մեկական մասնաճյուղով հանդես են գալիս Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը և Յունիբանկը:

Գծաաատևեո 1.

ԱոօաԽհ Հանրապետությունում գործող բանկերի մասնաճյուղերի թիվը (2019 թ.-ի 1-ին կիսամսյակի տվյալներով) 465

Հատկանշական է, որ ի տարբերություն այլ բանկերի՝ ՀՀ ռեզիդենտ Արցախբանկն Արցախի Հանրապետությունում է կենտրոնացրել իր սպասարկման ցանցն ապահովող ընդամենը 22 մասնաճյուղերի գերակշիռ մասը (68.2%). Երևանում գործում է Արցախբանկի ընդամենը 7 մասնաճյուղ, ՀՀ այլ մարզերում բանկը մասնաճյուղ չունի: Այս հանգամանքը թերևս մատնացույց է անում Արցախբանկի «արցախյան արմատները»՝ անկախ ՀՀ-ում գրանցված լինելու իրողությունից: Ակնհայտ է, որ հայաստանյան գրանցումը բանկին անհրաժեշտ էր լիարժեք գործունեություն ծավալելու հնարավորություն ստանալու համար:

Ընդհանրացնելով համաշխարհային հանրության կողմից չճանաչված

երկրներին բնորոշ առաձնահատկությունները՝ մեր կողմից փորձ է արվել սահմանել դրանց տնտեսական առաջընթացը զսպող հիմնական գործոնները, մասնավորապես՝

• Տարածքային հակամարտության պատճառով ստեղծված պատերազմական իրավիճակը, որն առկա նյութական, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների

5 Կազմվել է հեղինակների կողմից՝ ՀՀ-ում գործող 17 բանկերի վերաբերյալ դրանց պաշտոնական կայքերում և www.banks.am կայքում տեղադրված համապարփակ տեղեկատվության ուսումնասիրության հիման վրա:

291

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ահռե[ի մասը կենտրոնացնում է ռազմական հատվածում' ետին պլան մղելով տնտեսությունը:

• Առաջընթացի սահմանափակ հնարավորությունները և տնտեսական կախվածությունը հովանավորող կամ տարածքային հավակնություններ ունեցող երկրներից:

• Սեփական տրանսպորտային, կապի, էներգետիկ և այլ ենթակառուցվածքների բացակայությունը կամ թերզագացվածությունը, ինչն էապես սամանափակում է արդյունավետ տնտեսվարման հնարավորությունները:

• Հովանավորող երկրների փոքր տնտեսությունները, դրանցում աճի ու զարգացման խոչընդոտների առկայությունը:

Բնականաբար, այս ցանկն ամբողջական չէ և կարող է էապես տարբերվել՝ ըստ կոնկրետ երկրների:

ECONOMIC DEVELOPMENT CHALLENGES IN THE COUNTRIES UNRECOGNIZED BY THE WORLD COMMUNITY: HISTORICAL-ECONOMIC COMPARISONS

ANNA PAKHLYAN

Armenian State University of Economics (ASUE), Faculty of Regulation of Economy and International Economic Relations,

Assistant Professor at the Chair of International Economic Relations, PhD in Economics,

Yerevan, Republic of Armenia

ANUSH ANANYAN

Armenian State University of Economics (ASUE), Faculty of Regulation of Economy and International Economic Relations,

Associate Professor at the Chair of International Economic Relations,

PhD in Economics, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

Recognition of the country's sovereignty by other countries or the United Nations Organization (UN) can have a significant economic impact on the latter. Identifying the economic consequences of such "non-economic" issues is extremely important in case of the possible change in the status of countries, not recognized by the international community.

The research aims to study the peculiarities and commonalities of countries unrecognized by the world community, the main factors impeding their economic progress, and identifying the root causes of such countries' economic failures. The achievements of the countries officially recognized by the UN member states, which have passed through the conflicts and finally, can establish close relations with the outside world and can be beneficial both for the Artsakh Republic and other unrecognized countries.

The study used the methods of data collating, comparison and statistical analysis.

Contrary to expectations, studies have shown that just being unrecognized by the international community is not yet sufficient to justify the economic failures of such countries. And factors such as infrastructure development in the country or the level of economic development of the sponsoring country can have a serious impact on the economic potential of an unrecognized country.

Key words: unrecognized countries, world community, United Nations (UN), Republic of Artsakh, Gross Domestic Product (GDP), foreign trade, export, import, goods and services.

292

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ВЫЗОВЫ ЭКОНОМИЧЕСКОГО РАЗВИТИЯ В СТРАНАХ,

НЕ ПРИЗНАННЫХ МИРОВЫМ СООБЩЕСТВОМ: ИСТОРИКО-ЭКОНОМИЧЕСКИЕ АССОЦИАЦИИ

АННА ПАХЛЯН

Армянский государственный экономический университет (АГЭУ), факультет регулирования экономики и международных экономических отношений, ассистент кафедры международных экономических отношений, кандидат экономических наук, г.Ереван, Республика Армения

АНУШ АНАНЯН

Армянский государственный экономический университет (АГЭУ), факультет регулирования экономики и международных экономических отношений, доцент кафедры международных экономических отношений, кандидат экономических наук, доцент, г.Ереван, Республика Армения

Признание суверенитета страны другими странами или Организацией Объединенных Наций (ООН) может оказать существенное экономическое воздействие на нее. Выявление экономических последствий таких «неэкономических» проблем чрезвычайно важно с точки зрения возможного изменения статуса стран, не признанных международным сообществом.

Целью исследования является изучение особенностей и общностей не признанных мировым сообществом стран, основных факторов, препятствующих их экономическому прогрессу, а также выявление коренных причин экономических неудач в таких странах. Достижения стран, официально признанных государствами-членами ООН, которые прошли через конфликты и, наконец, могут установить тесные отношения с внешним миром, могут быть полезны как для Республики Арцах, так и для других непризнанных стран.

В исследовании использовались методы сопоставления, сравнения и статистического анализа данных.

Вопреки ожиданиям, исследования показали, что одного непризнания международным сообществом еще недостаточно для оправдания экономических неудач в таких странах. А такие факторы, как развитие инфраструктуры в стране или уровень экономического развития страны-спонсора, могут оказать серьезное влияние на экономический потенциал непризнанной страны.

Ключевые слова: непризнанные страны, мировое сообщество, Организация Объединенных Наций (ООН), Республика Арцах, валовой внутренний продукт (ВВП), внешняя торговля, экспорт, импорт, товары и услуги.

293

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.