Научная статья на тему 'ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ'

ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
23
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ВВП / ЭКОНОМИЧЕСКИЙ РОСТ / ИНФЛЯЦИЯ / ЭКСПОРТ / ИМПОРТ / ПЛАТЕЖНЫЙ БАЛАНС / ЭКОНОМИЧЕСКАЯ ПОЛИТИКА / GDP / ECONOMIC GROWTH / INFLATION / EXPORT IMPORT / PAYMENT BALANCE ECONOMIC POLICY / ՀՆԱ / տնտեսական աճ / գնաճ / արտահանում ներմուծում / վճարային հաշվեկշիռ / տնտեսական քաղաքականություն

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Ասատրյան Բագրատ

Թեև Հայաստանն ու Արցախը գտնվում են տնտեսավարման միասնական դաշտում, վերջին տասնամյակում տնտեսական քաղաքականության արդյունքները նշված երկու տնտեսական միջավայրերում էապես տարբերվում էին: Էական տարբերությունները պայմանավորված են համակարգային խնդիրների լուծման պետության տնտեսվարման գործառույթի ավելի արդյունավետ իրականացման հարցերում: Ներկայիս պայմաններում կարևոր է տնտեսության մեջ պետության դերի վերափոխումը, մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր մոտեցումների մշակումն ու նոր գործիքների կիրառումը, որի առումով խիստ կարևոր է դառնում Արցախում կուտակված փորձի ուսումնասիրությունն ու հետագա կիրառումը ՀՀ-ում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PROBLEMS AND PROSPECTS OF THE DEVELOPMENT OF ARTSAKH AND ARMENIAN ECONOMIES

Although Armenia and Artsakh are in the united economic field, the results of economic policy over the past decade have essentially differed in these two economic environments. Significant differences are due to the solution of systemic issues and to the effectiveness of the state's economic functioning. Under current conditions, the role of the state in the economy, the development of new approaches to cooperation with the private sector and the application of new instruments are important, in which the study and subsequent application of the accumulated experience in Artsakh becomes very important.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ

ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության և Արցախի տնտեսությունների զարգացման առկա միտումների ուսումնասիրությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում զարգացման առկա խոչընդոտների բացահայտման, տնտեսական կյանքում առկա առանձին երևույթների ավելի խոր ուսումնասիրության և համապատասխան եզրահանգումներ անելու համար: Թեև Հայաստանն ու Արցախը գտնվում են տնտեսավարման միասնական դաշտում՝ միասնական հարկաբյուջետային ու դրամավարկային կարգավորումներով, տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների միասնական մոտեցումներով ու սկզբունքներով, սակայն վերջին տասնամյակում տնտեսական քաղաքականության արդյունքները նշված երկու տնտեսական միջավայրերում էապես տարբերվում էին:

Այս փաստն արդեն պարտադրում է ավելի ուշադիր անդրադարձ կատարել այդ տնտեսական միջավայրերի համեմատական վերլուծությանը, տնտեսական քաղաքականության կիրառվող մոտեցումների ու միջոցառումների, դրանց հետևանքների ուսումնասիրությանը: Դեռ ավելին, առկա իրողությունը՝ միասնական տնտեսավարման դաշտ և որոշակի առանձնահատկություններով բնութագրվող տնտեսական քաղաքականություններ, հնարավորություն է ընձեռում տնտեսական քաղաքականության առանձին գործիքների, մասնավորապես հարկային կարգավորումների ու կառուցվածքային միջոցառումների փորձարկում ավելի փոքր միջավայրում, արդյունքների ամփոփում, մոտեցումների շտկում և միայն կատարելագործելուց հետո այդ միջոցների կիրառում ամբողջ տնտեսական դաշտում: Իհարկե միասնական տնտեսավարման դաշտը բնավ չի նշանակում նույնական, ակնհայտ է, որ առկա են էական տարբերություններ, պայմանավորված միջավայրերի տարբերություններով, մասնավորապես փոքր միջավայրերում անհնար են կոռուպցիոն այն դրսևորումները, որոնք հատուկ են ավելի մեծ միջավայրերին, կամ ՀՀ-ում ձևավորված արատավոր զարգացումները՝ իշխանության ու բիզնեսի սերտաճումը, մենաշնորհները և այլ, նույն կերպ դրսևորվել փոքր միջավայրերում, բայց նաև չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել դրա զարգացումների վրա: Ամեն դեպքում տնտեսական զարգացումների իմաստով որոշիչ են ՀՀ-ում առկա իրավիճակն ու զարգացումները և դրանց անաչառ ուսումնասիրությունը, առավել ևս Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը ուղղակի դնում է այդ պահանջը:

ՀՀ-ում ձևավորված նոր իրավիճակը հնարավորություն է տալիս քննության առնել մեր երկրի կյանքի բոլոր ոլորտները ու մասնավորապես առավել որոշիչ՝ տնտեսական հատվածը: Խոսքը գնում է տնտեսական կյանքի բոլոր բաղադրիչների մասին՝ տնտեսական քաղաքականության ու նրա առանձին հատվածների արդյունավետությունից մինչև պետական կառույցների ու հասարակական հաստատությունների գործելաոճի ու ձեռնարկված ու ձեռնարվող միջոցառումների նպատակահարմարության ու արդյունավետության խնդիրները: Ընդ որում նոր իրավիճակը բացառիկ հնարավորություն է սթափ գնահատել ու բծախնդրորեն անդրադառնալ առկա վիճակին ու զարգացումներին: Սա առավել կարևոր է, քանզի երրորդ հազարամյակում մեր միջավայրում ձևավորվեց արատավոր մի մոտեցում, որ առկա խնդիրները անգամ քննարկման առարկա չէին դառնում, քաղաքական դաշտում իշխող տգիտությունը ներթափանցում էր մեր կյանքի բոլոր ոլորտները, բացառելով քննարկումն ու արդյունքում դուրս մղելով միտքը, տեղ բացելով

300

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

պարզունակ մոտեցումների, կուտակվող խնդիրները աչքաթող անելու և միայն թվացյալ կամ իրական հաջողությունները արձանագրելու ու գովերգելու մոտեցմանը: Ու թեև երրորդ հազարամյակի սկիզբը Հայաստանի տնտեսության համար հանդիսացավ դրական տեղաշարժերի ժամանակահատված՝ արձանգրվեց երկնիշ տնտեսական աճ, կայունացավ սոցիալ-տնտեսական վիճակը, աճեց կենսամակարդակը, էապես նվազեց արտագաղթը, սակայն դրական տեղաշարժերը չընդգրկեցին խորքային, համակարգային նշանակություն ունեցող երևույթները, չապահովվեց դրանց վերարտադրությունը: Արդյունքում կարճ ժամանակ հետո ի հայտ եկան երկրի տնտեսության զարգացման շեղումները: Փաստորեն տնտեսական աշխուժացումը, որի առանցքը նախորդ շրջանի բարեփոխումներն էին, արտաքին դրական կոնյուկտուրայի ու դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի աշխուժացման պայմաններում տվեց դրական արդյունք: Սակայն այն իրականացվող

քաղաքականության ներքո, երբ ֆինանսական հոսքերը առավելապես ուղղվում էին կարճ ժամանակահատվածում միջոցների վերադարձը ապահովող, մասնավորապես բնակարանային շինարարության, առևտրի ու սպասարկման ոլորտները, առաջին իսկ արտաքին ցնցման ներքո վերափոխվեց տնտեսական խոր անկման իր բոլոր հնարավոր հետևանքներով:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացահայտեց ՀՀ տնտեսական զարգացման կուտակվող խնդիրները և Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի ու ետընտրական ողբերգական զարգացումների ներքո հանգեցրեց տնտեսական խոր անկմանն իր բազմաբնույթ բացասական դրսևորումներով: Առանցքային միջոցը, որին դիմեցին իշխանությունները, փորձն էր պետության տնտեսավարման դերի կտրուկ փոփոխություն իրականացնելը, հիմնականում պետական երաշխիքներով արտաքին շուկաներից ֆինանսական միջոցների ներգրավման ու տնտեսությունում տեղաբաշխման միջոցով, մոռացության մատնելով խիստ անհրաժեշտ դարձած համակարգային բարեփոխումները: Արդյունքում, վերջին տասնամյակում Հայաստանյան տնտեսության զարգացումների հիմնական բնութագրիչը հանդիսացավ տնտեսական աճի տեմպերի անկումը ետճգնաժամային ամբողջ շրջանում և դրանց մեծ տատանումները, որի հետևանքով դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ի ծավալների աճի բացակայությունը'2008թ. արդյունքներով ՀՀ ՀՆԱ-ն կազմեց 11 մլրդ 662մլն ԱՄՆ դոլար, իսկ 2017թ. միայն հասավ 11.6 մլրդ: Դրան զուգահեռ երկրում խորանում էր կոռուպցիան, որոշիչ դեր էին ստանում երկրի տնտեսությունում դեռևս նախորդ շրջանում իշխող դիրք ստացած տնտեսվարողները, այլասերվում ազատական տնտեսության հիմնարար տարրերը՝ ազատ մրցակցությունը, ձեռներեցության ազատությունը, սեփականության իրավունքի պաշտպանվածությունը և այլն: Ձևավորված օլիգարխիկ համակարգը բերվեց կատարյալ տեսքի՝ տնտեսության մեջ որոշիչ դիրք ունեցողները իշխող դերակատարություն ստացան նաև քաղաքական մարմիններում ու կառավարման համակարգում: Բիզնեսի ու իշխանության սերտաճման ներքո, տնտեսական

քաղաքականությունը վերածվեց առանձին միջոցառումների, որոնց շարքում տեսանելի էին առանձին բիզնես-խմբերի շահերի պաշտպանությանն ուղվող տարրերը: Ուշագրավ է, որ մեր երկրի օլիգարխիայի նշանակալից մասը առանձին տեսակի ապրանքներ ներմուծողներն են կամ դրանց իրացումը կազմակերպողները: Նշվածի ներքո տնտեսությունը վերածվեց փակ համակարգի, որը անգամ չուներ ներդրումների պահանջ, ինչը, իր հերթին, հանգեցրեց օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի շարունակական նվազմանը: Փաստորեն հայաստանյան տնտեսական համակարգի առավել եկամտաբեր հատվածը, բացի հումքի արտահանումից, կազմեցին ներմուծում-առևտուր շղթան, որի կենսունակությունը ապահովվում էր մասնավոր տրանսֆերտների հոսքը: Մրցակցության

բացակայության կամ առանձնահատուկ կարգավորման ռեժիմների առկայության

301

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

պարագայում, որի էությունը պետական ամենաբարձր մակարդակով քվոտավորումն էր, ապահովվում էր տվյալ հատվածների գործունեության երաշխավորված եկամտաբերությունը: Ստացված եկամուտների մի մասը ուղղվում էր համակարգի վերարտադրության ապահովմանը ընտրակաշառքների, անգամ քաղաքական մարմինների ու պետական կառավարման համակարգի գործունեության համար լրացուցիչ խրախուսումների ու պարգևավճարների տեսքով: Իսկ այդ օղակների գործունեության արդյունքում իրենց տնօրինության տակ մնացող եկամուտների մի զգալի մասը պարբերաբար դուրս էին բերվում երկրից, պայմանավորելով կապիտալի արտահոսքը, որը ժամանակի ընթացքում ավելի ծավալուն էր դառնում: Ուշագրավ է նաև, որ մասնավոր արտաքին ներդրումների ծավալների կրճատման ներքո դրսևորվեց ՀՆԱ-ի կառուցվածքում կուտակման բաժնի զգալի կրճատումը, շինարարության ոլորտի շարունակական անկումը, որը կանխվեց միայն 2017թ-ին, (որոնց ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա կդրսևորվի առաջիկա միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում):

5000

4000

3000

2000

1000

0 ֊Р---1---1---1---1---1---1---1---1---1---1---1

20072008200920102011201220132014201520162017

Գծապատկեր 1. ՀՀ արտահանումն ու ներմուծումը, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով տարեկան փոխանցումները, մլն ԱՄՆ դոլար 2007-2017թթ.

Իհարկե երկրի տնտեսական կյանքում կատարվում էին նաև որոշ դրական տեղաշարժեր, որոնց թվում կարելի է առանձնացնել՝

• արտահանման առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ (2008-2018թթ. ընթացքում ներմուծման ծավալների շուրջ 5.5%-ով կրճատվելու պարագայում արտահանման ծավալները աճել են ավելի քան 2.1 անգամ),

• արտահանման կառուցվածքում հանքաքարի, սև և գունավոր մետաղների տեսակարար կշռի նվազում 42%-ից մինչ 37%, ինչը, սակայն, ուղեկցվեց արտահանման ընդհանուր ծավալում հանքաքարի տեսակարար կշռի մոտ կրկնապատիկ աճով,

• արդյունաբերության աճի տեմպերի գերազանցումը ՀՆԱ-ի աճի տեմպերի նկատմամբ (անվանական ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում աճել է մոտ 56%-ով, մինչդեռ արդյունաբերական արտադրանքի ծավալը' 2,2 անգամ), ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշռի աճը:

Դրական զարգացումների թվում կարելի է առանձնացնել ֆինանսական

հատվածի, մասնավորապես բանկային համակարգի արդյունավետ գործունեությունը, ֆինանսական միջնորդության մակարդակի աճը: Այսպես, ՀՀ բանկային համակարգի

302

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության 2008-2017թթ. աճեց 28.7%-ից մինչ 78.2%, իսկ վարկ/ՀՆԱ հարաբերակցությունը 17.8-ից 45.1%-ի:

— Տնտեսական աճի տեմպ

Գնաճ

Գծապատկեր 2. Տնտեսական աճի տեմպերը և գնաճը ՀՀ-ում 2007-2017թթ

Անառարկելի դրական դրսևորումներից է գնաճի կառավարելի մակարդակը՝ թեև նշված ժամանակահատվածի առանձին տարիներին այն շեղվում էր տարեկան ծրագրային ցուցանիշներից, ինչը բնական էր տնտեսական աճի տեմպերի բարձր տատանողականության պայմաններում, սակայն միջինժամկետ և ամբողջ ժամանակահատվածում ապահովվել էր գնաճի ոչ բարձր մակարդակը:

Սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է այն նահանջը, որ ապրել է Հայաստանի Հանրապետությունը 2008-2017թթ-ին և որի կարևորագույն բնութագրերն էին՝

• սոցիալական չշտկվող իրավիճակ և աղքատության մակարդակի աճ 27.9%-ից մինչ 29.4% 2016թ-ին (վերջին հրապարակված տվյալ) և դրա խորացումը 2017-ին;

• գործազրկության բարձր և աճող մակարդակ' պաշտոնական տվյալների համաձայն, որոնք իհարկե չեն արտացոլում ամբողջական պատկերը, 2008թթ-ին գործազուրկ էին աշխատանքային ռեսուրսների 10.5 %, 2016թ-ին 10.9 %-ը,

• արտաքին պարտքի շուրջ քառապատիկ աճը նշված

ժամանակահատվածում և դրա սպասարկման ծախսերի կտրուկ աճը (վերջինս ներկայումս և առաջիկա տարիներին կկազմի պետական բյուջեի եկամուտների շուրջ 10 %-ը):

Նշվածի հետևանքով և տնտեսական աճի ըստ էության բացակայության պայմաններում կտրուկ փոփոխվում է երկրի ժողովրդագրական վիճակը՝ փաստորեն նշված ժամանակահատվածի առավել ցավալի ու ծանր հետևանքը բնակչության արտագաղթն էր և երկրի ժողովրդագրական պատկերի փոփոխությունները, որոնց թվում հարկ է առանձնացնել՝

• ժողովրդագրական իրավիճակի վատթարացումը, բնակչության

շարունակական արտագաղթը (վերջին տասնամյակում Հայաստանից մեկնած և ժամանած ՀՀ քաղաքացիների բացասական տարբերությունը

գերազանցում է 430.0 հազարը),

• ծնելիության մակարդակի անկում 41.2 հազ. 2008թ 37.7-ի 2017թ;

303

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

• մահացության մակարդակի աճ բացարձակ թվի անփոփոխ մնալու պարագայում' 27.4 հազ. 2017թ-ին;

• ամուսնությունների թվի նվազում 18.5-ից մինչ 15.2 հազ.;

• ամուսնալուծությունների թվի աճ 3.0-ից մինչ 3.94 հազ.;

• վերջին տասնամյակում Հայաստանի բոլոր մարզերի բնակչության թվաքանակի նվազում (բացի Երևան քաղաքից),

• բնակչության բնական աճի բացակայություն Լոռվա, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում:

Այս առումով իբրև ժողովրդագրական նշված զարգացումների հետևանք՝ առաջիկայում, արդեն հինգ-վեց տարի հետո Հայաստանը բախվելու է դեպոպուլյացիայի երևույթի, այսինքն չի ունենա բնական աճ, մի բան, որը չի եղել հայաբնակ որևէ տարածքում ամբողջ պատմության ընթացքում:

Արդյունքում, Արցախի Հանրապետությունը նշված տասնամյակում արձանագրեց բավականին հուսադրող զարգացումներ սոցիալ-տնտեսական թերևս բոլոր հատվածներում և բնութագրվեց նաև ժողովրդագրական իրավիճակի կայունացմամբ և բնակչության թվաքանակի աճով մոտ 5 %-ով: Այս առումով Արցախը ներկայումս բնութագրվում է ժողովրդագրական զարգացման ցուցանիշների ավելի բարվոք պատկերով՝ 2017թ-ին բնակչության 1000 շնչի հաշվով ծնելիության գործակիցը կազմեց 15,9, իսկ մահացության՝ 8,4, մինչդեռ ՀՀ-ում համապատասխանաբար 13,4 և 9,4:

304

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах №1, 2018

2000

1800

1600

1400

1200

1000

800

600

400

200

0

qV5 ^ ձ?

■ ՀՀ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ /հազար դրամ/

■ ԼՂՀ 1 շևչիև բաժին ընկնող ՀՆԱ /հազար դրամ/

Գծապատկեր 4. ՀՀ և ԼՂՀ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ 2009-2017թթ.

Փաստորեն միասնական տնտեսական տարածքում գտվող երկու պետական միավորները վերջին տասնամյակում ունեցան էապես տարբեր արդյունքներ, ընդ որում, եթե նախորդ ամբողջ ժամանակահատվածում, մինչ 2008թ. արցախյան տնտեսության համար որոշիչ են եղել հայաստանյան զարգացումները, ապա ներկայումս կյանքի է կոչվել տնտեսական զարգացման մի մոդել, որը ստեղծված իրավիճակում ավելի կենսունակ գտնվեց: Ընդ որում եթե տնտեսական

քաղաքականության կարևոր հատվածներից ֆիսկալ, դրամավարկային ու կառուցվածքային բարեփոխումների հատվածներում պահպանվում է միասնականությունը, ապա էական տարբերությունները պայմանավորված են համակարգային խնդիրների լուծման, լայն իմաստով կոռուպցիայի ավելի ցածր մակարդակի, բյուջետային ծախսերի ավելի բարձր արդյունավետության և պետության տնտեսվարման գործառույթի ավելի արդյունավետ իրականացման հարցերում:

Առկա իրավիճակը պահանջում է երկարատև և կարճաժամկետ միջոցառումների իրականացում'

• հասարակության հետ բաց, ազատ, ազնիվ խոսակցություն, առկա խնդիրների հրապարակային քննարկում;

• առկա քաղաքական մենաշնորհի վերացում, քաղաքական մրցակցության հնարավորությունների վերականգնում, ներքաղաքական մրցակցային իրավիճակի զարգացում;

• օրինականության ու սահմանադրական կարգի վերականգնում;

• իշխանության ու բիզնեսի տարանջատում;

• համակարգային բարեփոխումների խորացում, դատական համակարգի կատարելագործում;

• սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական համամասնությունների և մակրոտնտեսական միջնաժամկետ հիմնական ցուցանիշների;

• պետական բյուջեի համամասնությունների, եկամուտների և ծախսերի ծրագրի;

305

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

• ծախսային քաղաքականության վերանայում, տնտեսական ու սոցիալական ցածր արդյունավետությամբ առանձին ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվող ծախսերի նվազեցում;

• պետական կառավարման համակարգի բարեփոխում, պետական ապարատի կրճատում, նախարարությունների թվի կրճատում, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում;

• պետական ապարատի պահպանման ծախսերի սառեցում;

• բնակչության ժամանակավոր զբաղվածության ծրագրերի մշակում և դրանց իրականացման համար բյուջեում համապատասխան հոդվածների նախատեսում;

• տնտեսական քաղաքականության դերի աշխուժացում, ֆինանսական համակարգի և սոցիալական հատվածի բարեփոխումների աշխուժացում, նպատակային սոցիալական քաղաքականության իրականացում;

• հակամենաշնորհային միջոցառումների հրատապ մշակում ու իրականացում;

• առևտրի և սպասարկման ոլորտներում նոր խոշոր օբյեկտների հիմնադրման ժամանակավոր սառեցում;

• հակակոռուպցիոն միջոցառումների ամբողջական ծրագրերի մշակում և իրականացում հասարակության ներկայացուցիչների լայն ներգրավման ու պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցության կրճատման կամ մասնակցության բացառման միջոցով;

• հարկային բարեփոխումների ծրագրի մշակում և իրականացում, որը պետք է ուղղված լինի հարկային բեռի տեղափոխումը հասարակության ունևոր հատվածի վրա, սպառողից դեպի եկամուտ ստացողը, ցածր եկամուտ ստացողից դեպի բարձր եկամուտ ստացողը;

• ԿԲ անկախության վերականգնում, դրամավարկային քաղաքականության ինքնուրույնության աստիճանի բարձրացում, փոխարժեքի ազատ լողացող քաղաքականության հետևողական իրականացում;

• բանկային համակարգի կայունության և զարգացման ծրագրի մշակում և իրագործում, ավանդների հատուցման երաշխավորված շեմի բարձրացում;

• զբաղվածության ընդլայնման, նոր աշխատատեղերի ստեղծման, այդ թվում, օր., «սնունդ աշխատանքի դիմաց», միջգյուղական և ներգյուղական ճանապարհների վերականգնման, այդ թվում նաև համայնքի և նրա ներկայացուցիչների միջոցների ներգրավմամբ, հասարակական բնույթի աշխատանքների իրականացման ծրագրերի մշակում և իրականացում;

• ըստ առանձին մարզերի և մարզերի առանձին հատվածների սոցիալական իրավիճակային նպատակային ծրագրերի մշակում և իրականացում:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Նշված միջոցառումների շարքում առանձնահատուկ է տնտեսության մեջ

պետության դերի վերափոխումը, մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր մոտեցումների մշակումն ու նոր գործիքների կիրառումը, որի առումով խիստ կարևոր է դառնում Արցախում կուտակված փորձի ուսումնասիրությունն ու հետագա կիրառումը ՀՀ-ում:

306

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Բագրատ Ասատրյան

ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՑԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՑՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՑՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Բանալի բառեր' ՀՆԱ, տնտեսական աճ, գնաճ, արտահանում ներմուծում, վճարային հաշվեկշիռ, տնտեսական քաղաքականություն

Թեև Հայաստանն ու Արցախը գտնվում են տնտեսավարման միասնական դաշտում, վերջին տասնամյակում տնտեսական քաղաքականության արդյունքները նշված երկու տնտեսական միջավայրերում էապես տարբերվում էին: Էական տարբերությունները պայմանավորված են համակարգային խնդիրների լուծման և պետության տնտեսվարման գործառույթի ավելի արդյունավետ իրականացման հարցերում: Ներկայիս պայմաններում կարևոր է տնտեսության մեջ պետության դերի վերափոխումը, մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր մոտեցումների մշակումն ու նոր գործիքների կիրառումը, որի առումով խիստ կարևոր է դառնում Արցախում կուտակված փորձի ուսումնասիրությունն ու հետագա կիրառումը ՀՀ-ում:

Bagrat Asatryan

PROBLEMS AND PROSPECTS OF THE DEVELOPMENT OF ARTSAKH AND ARMENIAN ECONOMIES

Key words: GDP, economic growth, inflation, export import, payment balance economic policy

Although Armenia and Artsakh are in the united economic field, the results of economic policy over the past decade have essentially differed in these two economic environments. Significant differences are due to the solution of systemic issues and to the effectiveness of the state's economic functioning.

Under current conditions, the role of the state in the economy, the development of new approaches to cooperation with the private sector and the application of new instruments are important, in which the study and subsequent application of the accumulated experience in Artsakh becomes very important.

Баграт Асатрян

ПРОБЛЕМЫ И ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ АРЦАХСКОЙ И АРМЯНСКОЙ ЭКОНОМИК

Ключевые слова: ВВП, экономический рост, инфляция, экспорт, импорт, платежный баланс, экономическая политика

Хотя Армения и Арцах находятся в едином экономическом поле, результаты экономической политики за последнее десятилетие существенно различаются в этих двух экономических средах. Значительные различия связаны с решением системных проблем и с эффективностью экономического функционирования государства. В нынешних условиях важна трансформация роли государства в экономике, разработка новых подходов к сотрудничеству с частным сектором и применение новых инструментов, в которых изучение и последующее применение накопленного опыта в Арцахе приобретают очень важное значение.

307

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.