Научная статья на тему 'ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ'

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
70
17
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
տնտեսություն / տնտեսական աճ / գիտելիք / ազգային նորարարական համակարգ / ինովացիաներ / ՀՆԱ / պետական բյուջե / ECONOMY / ECONOMIC GROWTH / KNOWLEDGE / INNOVATION SYSTEM / INNOVATIONS / GDP / STATE BUDGET / ЭКОНОМИКА / ЭКОНОМИЧЕСКИЙ РОСТ / ЗНАНИЕ / ИННОВАЦИОННАЯ СИСТЕМА / ИННОВАЦИИ / ВВП / ГОСУДАРСТВЕННЫЙ БЮДЖЕТ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Գրիգորյան Հովիկ

Հոդվածի նպատակն է առաջ քաշել հիմնավորել այն մոտեցումը, ըստ որի՝ ՀՀ ազգային նորարարական համակարգը լայն հնարավորություններ է ընձեռնում պետությանը տնտեսական աճի ապահովման համատեքստում, Հայաստանի Հանրապետությունը, ունենալով մտավոր մեծ ռեսուրսներ, հնարավորինս արդյունավետ կարող է դրանք օգտագործել նորարարական տեխնոլոգիաների ստեղծման ու կիրառման մեջ: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական-իրավական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման գործում պետք է առաջնահերթ հենվի հենց գիտելիքի վրա, քանի որ գիտելիքն է գերարժեքի գերարտադրողականության աղբյուրը, որի արդյունքում մեր հանրապետության անցումը գիտելիքահենք հասարակության ենթադրում է քաղաքական, տնտեսական ու կրթական ոլորտի արմատական վերափոխում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

OPPORTUNITIES FOR IMPROVING THE RA NATIONAL INNOVATION SYSTEM AS A SOURCE OF LONG-TERM ECONOMIC GROWTH

The aim of this article is to propound and substantiate the approach according to which the national innovation system of the Republic of Armenia provides wide opportunities for our state in the context of ensuring economic growth, where the Republic of Armenia, having huge intellectual resources, can use them most effectively in the creation and application of innovative technologies. Both sociological (analysis, synthesis) and special (formal-logical, comparative-legal) methods were used for the implementation of the research. Studying the results of our research we concluded that the Republic of Armenia should primarily take into account the knowledge-based opportunities for ensuring long-term economic growth, since the knowledge is the source for the overrun of supreme values, in the result of which our country's transition to a knowledge-based society implies a radical transformation in political, economic and educational sectors.

Текст научной работы на тему «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(4), 2020

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ*

ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» ամբիոնի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է առաջ քաշել և հիմնավորել այն մոտեցումը, ըստ որի' ՀՀ ազգային նորարարական համակարգը լայն հնարավորություններ է ընձեռնում պետությանը տնտեսական աճի ապահովման համատեքստում, և Հայաստանի Հանրապետությունը, ունենալով մտավոր մեծ ռեսուրսներ, հնարավորինս արդյունավետ կարող է դրանք օգտագործել նորարարական տեխնոլոգիաների ստեղծման ու կիրառման մեջ:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական-իրավական) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման գործում պետք է առաջնահերթ հենվի հենց գիտելիքի վրա, քանի որ գիտելիքն է գերարժեքի գերարտադրողականության աղբյուրը, որի արդյունքում մեր հանրապետության անցումը գիտելիքահենք հասարակության ենթադրում է քաղաքական, տնտեսական ու կրթական ոլորտի արմատական վերափոխում:

Հիմնաբառեր' տնտեսություն, տնտեսական աճ, գիտելիք, ազգային նորարարական համակարգ, ինովացիաներ, ՀՆԱ, պետական բյուջե:

Ներկայումս երկարաժամկետ տնտեսական ապահովման գործում կարևորվում է գիտե[իքի գործոնը: Գիտելիքը գերարժեքի և գերարտադրողականության աղբյուր է, հետևաբար կարևորվում է այն հանգամանքը, թե ներկայումս ինչպիսին է Հայաստանի պատրաստվածության աստիճանը՝ տնտեսական երկարատև զարգացման խնդիրները լուծելու և գիտե[իքի հեղափոխության առաջացրած մարտահրավերներին

պատասխանելու համար213:

Գիտելիքահենք տնտեսության անցումը ենթադրում է ազգային նորարարական համակարգի ստեղծում, իսկ Հայաստանի տնտեսության անցումը նոր որակական վիճակի՝ ինովացիոն գործունեության ակտիվացում, ինչն իր հերթին պահանջում է հիմնարար փոփոխություններ հասարարական արտադրության, կրթության և աշխատուժի կազմի կառուցվածքում: ՀՀ ինովացիոն համակարգի ձևավորման հիմնադրույթներից են.

* Հոդվածը ներկայացվել է 04.02.2020թ., գրախոսվել' 30.03.2020թ., տպագրության ընդունվել' 10.04.2020թ.:

1 Վարդանյան Գ. Ի., Գիտելիքահենք տնտեսություն հնարավորություններ և

մարտահրավերներ,Ե., 2008, էջ 178:

104

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

• Մարդկային կապիտալը կենտրոնական դեր ունի գիտելիքահենք տնտեսության կառուցման գործում,

• Հայաստանի համար առավել իրատեսական դիրքավորումը գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների հետազոտությունների և մշակումների կենտրոն դառնալն է:

Մեր հանրապետությունում անցումը գիտելիքահենք հասարակության ենթադրում է քաղաքական, տնտեսական և կրթական ոլորտի արմատական վերափոխում՝ կազմակերպություններից սկսած: Գիտեյիքահենք տնտեսության ձևավորման

առաջնահերթ նախապայմանը գիտելիքի հասարակության ու դրան միտված գաղափարախոսության ձևավորումն է:

Գիտատեխնիկական գործունեության արդյունքների գնահատման կարևոր ցուցանիշ է գրանցված արտոնագրերի քանակը: 2017 թվականին մտավոր

սեփականության գործակալություն է ներկայացվել 110 գյուտի և 40 օգտակար մոդելի հայտ, որից 146-ը' ազգային հայտատուներից, 4-ը' օտարերկրյա հայտատուներից, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված գյուտերի և օգտակար մոդելների հայտերի ընդհանուր քանակը 1992 թվականից սկսած կազմել է 4478214:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների' համակարգիչները, էլեկտրոնիկան և հեռահաղորդակցման պարագաները կազմում են Հայաստան ներմուծվող բարձր տեխնոլոգիական ապրանքների 70-80 տոկոսը, մինչդեռ բարձր տեխնոլոգիական մեքենասարքավորումների բաժինը շատ քիչ է' մոտ 2 տոկոս:

Հայաստանի Հանրապետությունում գիտությունը կարևորվում է որպես երկրի անվտանգության ապահովման, կրթության, տնտեսության, մշակույթի և հասարակության առաջընթացի զարգազման բացառիկ գործոն: Գիտության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են' հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը, գիտության և տեխնիկայի նվաճումների' տնտեսության մեջ ներդրման խրախուսումը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրումը, գիտության ժամանակակից և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորումը, հայագիտության զարգացմանը նպաստելը:

Վերջին տարիներին էականորեն ընդլայնվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում միջազգային համագործակցության շրջանակները:

Ասվածի վառ ապացույցը ՀՀ-ում փայլուն գործունեություն ծավալող «ՍԻՆՈՓՍԻՍ» - «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» վերազգային կորպորացիաներն են:

Սինոփսիս ընկերությունը համաշխարհային էլեկտրոնային շուկան համալրում է ծրագրային ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) և ծառայությունների նորարարություններով' ի պատասխան նախագծման, ստուգման և արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերներին: Սինոփսիսի' իրագործման, ստուգման, մտավոր սեփականության, արտադրության և ծրագրավորվող մատրիցային բյուրեղների (FPGA) լուծումների բազմակողմանի և ինտեգրացված համալիրն ուղղված է նախագծողներին ու արտադրողներին այսօր հանդիպող այնպիսի կարևոր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են' հոսանքի սպառման և արտադրողականության ղեկավարումը, ինչպես նաև արտադրանքի շուկա դուրս բերման ժամկետը: Սինոփսիսը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004թ.-ին' տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն ճանաչելուց հետո: Այդ շրջանից «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն դարձել է «Սինոփսիս» ընկերության կարևորագույն մասնաճյուղերից մեկը: Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ, և այն հանդիսանում է մեր

214 https://www.aipa.am/u files/file/AnnualRep/Rep h %202017.pdf

105

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկը: Հայաստանը ՏՏ ոլորտի' բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի (ՌՍՀ) և Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ215:

Ինչ վերաբերում է Մայքրոսոֆթին, ապա պետք է նշել, որ ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության

գործունեության հիմնական ուղղություններից են՝ համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ՝ կրթության, առողջապահության, սոցիալական, էլ.

կառավարման, մտավոր սեփականության պահպանման և այլ բնագավռներում, տեղական ՏՏ արդյունաբերությանը արդի տեխնոլոգիաների և հմտությունների փոխանցման միջոցով աջակցության ցուցաբերումը, գործընկերների էկոհամակարգի ստեղծումը, աջակցությունը տեղական մասնավոր և հասարակական ընկերություններին՝ Հայաստանում ՏՏ ենթակառուցվածքի զարգացման գործում, նոր կատարելագործված բիզնես լուծումների մշակումը, վերապատրաստումն ու սերտիֆիկացումը:216

Օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը նպաստում են հանրապետության գիտնականների ինտեգրմանը միջազգային գիտական ու գիտակրթական տարածք և ստեղծում բարենպաստ պայմաններ դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար, ինչի արդյունքում զգալիորեն ավելանում են միջազգային կազմակերպությունների կողմից հանրապետություն ուղղված ֆինանսական միջոցները:

Գիտության ոլորտում միասնական քաղաքականության մշակման և արդյունավետ իրականացման գործում առաջնային լուծում պահանջող հիմնական խնդիրներն են՝

• Գիտության կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման

նպատակով գիտության ոլորտի պետական կառավարման միասնական մարմնին համապատասխան լիազորությունների տրամադրման հարցը,

• Գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացումը,

• Գիտական ներուժի նպատակային վերարտադրության ապահովումը, գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման, ծրագրային ֆինանսավորման ձևերի հստակեցման, ծրագրերի ընտրությունն իրապես մրցույթով ապահովելը,

• Գիտական հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության ավելացման ապահովումը,

• Գիտական արդյունքի ապրանքայնացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, գիտատեխնիկական գործունեության ասպարեզում միջազգային համագործակցության ընդլայնումը:

Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնեսության և հասարակության ստեղծումն է: Այդ գործընթացում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը:

Բարեփոխումները պետք է ընթանան մի կողմից՝ գիտական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, գիտության ոլորտի

215 http://itguide.eif.am/index.php?id=77&lang=1#top

216 https://www.microsoft.com/hy-am/about

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման ու կատարելագործման, մյուս կողմից' գիտական կազմակերպությունների

աշխատանքների նորովի կազմակերպման, գիտական կադրերի նպատակային պատրաստման և տեղաբաշխման, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղություններով:

ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ենթադրում է պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանը հատկացվող ֆինանսական ծավալների ավելացում. 2017-2018 թվականներին գիտության բյուջեն կազմել է 1 1.433.1 մլն. դրամ՝ ՀՆԱ-ի 0.25%-ը:

Գիտությանը հատկացվող ֆինանսական ծավալների ավելացման

անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ժամանակակից տնտեսության և հասարակության զարգացման գործում գիտության առանցքային դերով, այնպես էլ ՀՀում գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու և դրա առաջանցիկ զարգացման համար անհրաժեշտ բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման անհրաժեշտությամբ: Բացի այդ, գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը (ինչպես պետական բյուջեից, այնպես էլ տնտեսության մասնավոր հատվածից) զգալիորեն կավելացնի գիտական արդյունքների առևտրայնացմանն ուղղված հետազոտությունների մասնաբաժինը, կնպաստի այդ արդյունքների ներդրմանը տնտեսության մեջ, հնարավորություն կտա զարգացնելու ինովացիոն տեխնոլոգիաների վրա հիմնված փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ընդ որում, պետական բյուջեից և տնտեսության մասնավոր հատվածից գիտությանը հատկացվող ֆինանսավորման ծավալների մեծացումը պետք է նպատակաուղղված լինի 2020 թվականին եվրոպական միջին չափանիշներին մոտենալուն:

Նշենք, որ տնտեսական աճի նախադրյալների տեսանկյունից կարևորում ենք պետական քաղաքականության իրականացումը: Այս առումով ՀՀ կառավարության գործունեության 2019 թվականի ծրագրով տնտեսական զարգացմանն ուղղված հիմնական ուղենիշները հետևյալն են՝

• Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ համախառն ազգային արդյունքի ձևավորման, տնտեսական գործունեության ոլորտում առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար:217

• Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն՝ անաչառ

մրցակցության, հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաև

աղքատության հաղթահարման առանցքային պայման է. գործարար հմտություններ ունեցող յուրաքաչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր և շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Կարևոր է ձևավորել օրենսդրական ու գործնական միջանցք՝ Հայաստանում .«զրոյից» տնտեսական գործունեության իրական հնարավորություններ ձևավորելու համար:

Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Համապատասխանաբար,

Կառավարության առաջիկա տնտեսական քաղաքականության հիմնական

առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը:

Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով, ծրագրային

ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս: Միաժամանակ տնտեսական զարգացմանը պետք է մասնակցեն զգալիորեն ավելի մեծ թվով քաղաքացիներ, իսկ նրանց աշխատանքի շնորհիվ ստեղծվող տնտեսական

217 ՀՀ Կառավարության 2019թ. փետրվարի 8-ի N65^ որոշում

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

արդյունքը պետք է բաշխվի առավել հավասարաչափ: Տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ: Որակապես նոր՝ մրցունակ աշխատատեղերի ստեղծումը պետք է դառնա մասնավոր հատվածի գործարար ծրագրերին Կառավարության աջակցության հիմնական չափորոշիչներից մեկը: Զբաղվածությունը քաղաքացուն պետք է ապահովի արժանապատիվ եկամուտներով:

Տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավականն է տնտեսական մրցակցությունը և արհեստական մենաշնորհների բացառումը: Ըստ այդմ, Կառավարությունն ապահովելու է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ կարգավորիչ արդյունավետ մեխանիզմների գործարկման միջոցով:

Ապրանքների և ծառայությունների արտահանման զգայի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը: Ծրագրային

ժամանակահատվածի ավարտին ապրանքների ու ծառայությունների արտահանումը 45 տոկոս ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Միաժամանակ արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը:

Ձեռնարկատիրական ակտիվներում մասնավոր ներդրումները կայուն

զարգացման կարևոր նախապայման են: Արտադրության միջոցները պետք է շարունակաբար նորացվեն: Նշված գործընթացն անհրաժեշտ ծավալով սպասարկելու հարցում էական նշանակություն կունենան ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումները: Համապատասխանաբար պետք է զարգացվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կխրախուսեն ներքին խնայողությունների ավելացումը և դրանց ներդրումների համար այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը: Հատուկ ուշադրություն կդարձվի օտարերկրյա ներդրումների պաշտպանության մեխանիզմների զարգացման հարցերին:

Կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր

տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր: Այս նպատակին հասնելու և բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար կիրականացվեն նպատակային քայլեր, մասնավորապես' ստեղծել ազգային վենչուրային ներդրումային հիմնադրամ, որն ի վիճակի կլինի Հայաստանում գործունեություն ծավալող ստարտափներում կատարելու անհրաժեշտ ներդրումներ՝ դրանց հետագա զարգացումն ու դեպի համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով, դրամաշնորհային ծրագրերի միջոցով նպաստելու ստարտափերի ստեղծմանն ու զարգացմանը, ստեղծելու ձեռներեցության,

գործարարական, վաճառքի և մարքեթինգի գիտելիքների զարգացման մեխանիզմներ՝ օգտագործելով միջազգային աքսելերատորների հետ համագործակցելու

հնարավորությունները, նպաստելու Հայաստանում աքսելերատորների ստեղծմանն ու զարգացմանը և մշակելու համատեղ ծրագրեր' ստարտափների ինտենսիվ զարգացումն ապահովելու նպատակով և այլն:

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար

Կառավարությունը նախատեսում է՝

> Մշակել և իրագործել բարձր տեխնոլոգիական հայկական ապրանքների ու ծառայությունների՝ արտերկրում առաջխաղացման ու վաճառքի ծրագիր,

> Երևանում ու մարզերում ստեղծել ու զարգացնել տեխնոլոգիական կենտրոններ, ինչպես նաև ապահովել արդեն գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեությունը՝ այդպիսով ստեղծելով բավարար տեխնոլոգիական և արտադրական հնարավորություններ' որպես պլատֆորմ հետագա զարգացման համար,

> Նոր տեխնոլոգիաների և գիտելիքի զարգացման, ինչպես նաև Հայաստանի' որպես տեխնոլոգիական կենտրոնի, վարկանիշի բարձրացման նպատակով ապահովել

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

պայմաններ և ձեռնարկել ակտիվ քայլեր' միջազգային բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին Հայաստանում ներգրավելու նպատակով,

> Նպաստել տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցությանը՝ կադրերի պատրաստման նպատակով:

Կարևորելով տնտեսական աճի ապահովման գործում օրենսդրական դաշտի առկայությունը՝ նշենք, որ դեռևս 2016թ.-ին ընդունվել է .«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին օրենքը», որը սահմանում է ՀՀ պետական ինովացիոն քաղաքականության ձևավորման ու իրականացման իրավական ու տնտեսական հիմքերը, ինովացիոն գործունեությանը պետական աջակցության ձևերը:218 Ինովացիոն գործունեությանն են վերաբերում գործունեության հետևյալ տեսակները՝

• Տնտեսական շրջանառության մեջ իրացվող, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի ստեղծմանն ուղղված գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների իրականացում,

• Մարքեթինգային հետազոտությունների իրականացում՝ ինովացիոն

արտադրանքի իրացման շուկաների կազմակերպման նպատակով,

• Նոր կամ կատարելագործված ծառայության կամ արտադրանքի ստեղծման նպատակով տեխնոլոգիական վերազինման իրականացում և արտադրության նախապատրաստում,

• Նոր տեխնոլոգիական գործընթացների, արտադրանքի և ապրանքների փորձարկման, ստանդարտացման ու հավաստագրման իրականացում,

• Տեխնոլոգիաների փոխանցում,

• Նոր կամ կատարելագործված տեխնոլոգիայի կիրառման սկզբնական ժամանակահատվածում մինչև ինովացիոն նախագծի հետգնման նորմատիվային ժամկետի լրանալը նոր կամ կատարելագործված արդյունքի, նմուշի արտադրություն,

• Ինովացիոն ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում,

• Մտավոր սեփականության օբյեկտների, գաղտնի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական տեղեկատվության նկատմամբ իրավունքների ձեռքբերում և փոխանցում, ինովացիոն ծրագրերում ու նախագծերում ներդրումների իրականացում:

Պետական ինովացիոն քաղաքականության նպատակն է ինովացիոն գործունեության համար տնտեսական, իրավական ու կազմակերպական պայմանների ապահովումը: Պետական ինովացիոն քաղաքականության խնդիրներն են՝

• Պետական ինովացիոն քաղաքականության գերակայությունների սահմանումը,

• Տնտեսության տեխնոլոգիական վերազինմանը և ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• Ինովացիոն գործունեության ոլորտում գիտության, կրթության, արտադրության և ֆինանսավարկային կառույցների համագործակցության իրավական հիմքերի ստեղծումը:

Պետական ինովացիոն քաղաքականությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրով (այսուհետ՝ ծրագիր): Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով: Ծրագիրը ներառում է միջոցառումներ հետևյալ ուղղություններով՝

218 Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին 2016թ. N ՀՕ-63-Ն

օրենք

109

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

■Տ Ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում,

■Տ Ինովացիոն նախագծերի իրականացում,

■Տ Կադրերի պատրաստում և վերապատրաստում,

■Տ Տեխնոլոգիաների փոխանցում և առևտրայնացում,

■Տ Միջազգային ստանդարտների ներդրում:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի կառավարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ: Ծրագրում ընդգրկվելու նպատակով ներկայացված ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ: Ինովացիոն գործունեության ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումը կարող են իրականացվել հետևյալ աղբյուրներից՝ պետական բյուջեից, ինովացիոն գործունեության սուբյեկտների միջոցներից, այդ թվում՝ այլ աղբյուրներից ստացվող միջոցներից, տեղական, օտարերկրյա ներդրողների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներից, վենչուրային հիմնադրամներից:

OPPORTUNITIES FOR IMPROVING THE RA NATIONAL INNOVATION SYSTEM AS A SOURCE OF LONG-TERM ECONOMIC GROWTH

HOVIK GRIGORYAN

Lecturer at the Department of Finance of the Armenian State University of Economics, PhD in Economics, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

The aim of this article is to propound and substantiate the approach according to which the national innovation system of the Republic of Armenia provides wide opportunities for our state in the context of ensuring economic growth, where the Republic of Armenia, having huge intellectual resources, can use them most effectively in the creation and application of innovative technologies.

Both sociological (analysis, synthesis) and special (formal-logical, comparative-legal) methods were used for the implementation of the research.

Studying the results of our research we concluded that the Republic of Armenia should primarily take into account the knowledge-based opportunities for ensuring long-term economic growth, since the knowledge is the source for the overrun of supreme values, in the result of which our country's transition to a knowledge-based society implies a radical transformation in political, economic and educational sectors.

Keywords: economy, economic growth, knowledge, innovation system, innovations, GDP, state budget.

110

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ВОЗМОЖНОСТИ СОВЕРШЕНСТВОВАНИЯ ИННОВАЦИОННОЙ СИСТЕМЫ РА КАК ИСТОЧНИК ОБЕСПЕЧЕНИЯ ДОЛГОСРОЧНОГО ЭКОНОМИЧЕСКОГО РОСТА

ОВИК ГРИГОРЯН

Преподаватель кафедры финансов Армянского государственного

экономического университета, кандидат экономических наук, доцент, г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является предложение и обоснование подхода, по которому национальная инновационная система РА предоставляет широкие возможности для государства в контексте обеспечения экономического роста, где РА, имея большие интелектуальные ресурсы, может наиболее эффективно использовать их в создании и применении инновационных технологий.

В ходе исследования использовались как исследовательские (анализ, синтез), так и специальные (формально-логический, сравнительно-правовой) методы.

В результате исследования мы пришли к выводу, что для обеспечения долгосрочного экономического роста Республика Армения должна опираться именно на знания, поскольку само знание является источником перепроизводства самого ценного. Переход общества нашей республики в общество, основанное на знании, предполагает радикальную трансформацию в политических, экономических и образовательных сферах.

Ключевые слова: экономика, экономический рост, знание, инновационная система, инновации, ВВП, государственный бюджет.

111

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.