Научная статья на тему 'ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ'

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
60
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
КОНСТИТУЦИОНАЛИЗМ / БЛАГОСОСТОЯНИЕ / УПРАВЛЕНИЕ / ГОСУДАРСТВО / СТАБИЛЬНОСТЬ / ИНСТИТУЦИОНАЛИЗМ / CONSTITUTIONALISM / PROSPERITY / GOVERNANCE / STATE / STABILITY / INSTITUTIONALISM / Սահմանադրականություն / բարեկեցություն / կառավարում / պետություն / կայունություն / ինստիտուցիոնալիզմ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Սարգսյան Հայկ

Բնակչության բարեկեցության ապահովման համար կարևոր նշանակություն կարող են ունենալ մարդկանց վարքագծային նախադրյալները, ինստիտուտների ընկալումը, սահմանադրական ավանդույթներն ու սահմանադրական կայունությունը, տնտեսության արդյունավետ կառավարումը։ Սահմանադրական մշակույթն ու վարքագծային ասպեկտները ինստիտուցիոնալ զարգացման հետ մեկտեղ երկրների բարեկեցության հիմնական գործոններն են: Տնտեսության արդյունավետ կառավարման առաջնահերթություններից է բոլոր մակարդակներում ու ոլորտներում որոշումների կայացման ու լուծումների կենսագործման վերակազմակերպումը

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INTERACTIONS BETWEEN CONSTITUTIONALISM AND THE CONDITION OF THE STATE

To ensure the welfare of the population behavioral prerequisites of people, perception of institutions, constitutional traditions and constitutional stability, efficient economy management are of great importance. The constitutional culture and behavioral aspects along with institutional development are the main factors of welfare of the countries. One of the priorities of effective economic governance is the reorganization of decision-making and implementation of solutions at all levels and areas.

Текст научной работы на тему «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասարակության կազմակերպման առանձնահատուկ ինստիտուտի' պետության ու վերջինիս բնորոշ հայտանիշների համակողմանի բնութագրումը կարող է իրականացվել ուսումնասիրության միջգիտակարգային՝ իրավագիտական, քաղաքագիտական, տնտեսագիտական հատույթներով ամբողջացող տիրույթում: Առավել ևս բարդ են ուսումնասիրություններն ուղղված պետության կայացվածության աստիճանի գնահատմանը, որոնք նույնպես բազմասպեկտ են: Պետության կայացվածության բնութագրական ցուցանիշների վրա հենվող ընդհանրական վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ այդ ցուցանիշների և սահմանադրականության մակարդակը բնութագրող ցուցիչի միջև առկա է ֆունկցիոնալ կապ1:

Տնտեսագետներն իրազեկ են, թե տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում ինչ եղանակներով ու գործիքակազմով են կառավարողները կարողանում պայմաններ ստեղծել հանրության, նրա տարբեր շերտերի անհատների պահանջմունքների բավարարման համար, ինչպես են, ըստ այդմ, գործել մարդու կողմից ստեղծված սահմանափակումները կամ այլ կերպ՝ «խաղի կանոնները» թելադրող ինստիտուտները: Հայտնի է, որ այդ կանոններն ու նորմերը ամրագրվում են երկրների սահմանադրություններում ու մայր օրենքներում: Ամրագրվում են, սակայն ոչ ամբողջությամբ իրացվում կյանքում:

Մասնագիտական գրականության մեջ պետության կայացվածության առանձնացվող չափորոշիչներից են պաշտպանունակությունը, իրավունքի գերակայությունը, կայուն զարգացումը, մեկ այլ դեպքում համադրվում են ռազմական ուժը, քաղաքական ինստիտուտների կենսունակությունը, վարչարարական կարողությունները: Չենք սխալվի, եթե այս և բազմապիսի այլ չափորոշիչներով կանխորոշվող պետության կայացվածության ինտեգրալ գնահատականը տեսնել երկրի բարեկեցության ցուցիչով: Թե ինչպես է բազում հայտանիշեր ներառող չափորոշիչով որոշվում երկրի բարեկեցության ցուցիչը ներկայացնող, սահմանադրականության մակարդակը բնութագրող ինդիկատորը, մանրամասն ներկայացված է [1]-ում բերված Մեթոդիկայի միջոցով (էջ 189-206): Օգտվելով տեղեկատվական մի շարք աղբյուրներից՝2 վերը հիշատակված Մեթոդիկայով սահմանադրականության մակարդակի ախտորոշումը փորձարկվել է նախկին ԽՍՀՄ-ի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի անցումային 29 երկրների կտրվածքով և իրականացվել է նշված երկրների քլաստերացում:

Հիշատակված քլաստերացման համատեքստում առավել մեծ կարևորություն են ստացել ժողովրդավարական և ինստիտուցիոնալ զարգացումների, այնուհետև' մարդկային կապիտալի զարգացման և քաղաքական կայունության գործոնները: Կարևորության առավել ցածր

մակարդակ ունեն սոցիալ-տնտեսական ցուցիչները' աղքատության մակարդակ և Ջինիի գործակից: Քլաստերային վերլուծությունը թույլ է տալիս հետազոտել սահմանադրականության համեմատական մակարդակն առանձին երկրի համար

1 Տե՛ս, Գ. Հարությունյան, Հ. Սարգսյան, Ռ. Գևորգյան, Սահմանադրականություն. ինստիտուտների ընկալումը և երկրների բարեկեցությունը: - Եր.: Զանգակ հրատ., 2018, - 208 էջ:

2 Համաշխարհային բանկի World Development Indicators, Անցումային տնտեսությունների համար Ֆրիդմ Հաուսի Nations in Transit, Կառավարման որակի World Governence Indicators, Թրանսփերենսի ինթերնեյշնլի Corruption Perseption Index, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Human Development Index և այլ շտեմարաններ:

283

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

և հետևություններ անել, թե քլաստերում որ գործոններն են այն ցուցիչները, որոնք պետք է հատկապես կարևոր լինեն սահմանադրական կարգավորման ոլորտում քաղաքականության մշակման պատասխանատուների համար: Սահմանադրականության միջին մակարդակ ունեցող երկրների քլաստերում, որտեղ «տեղավորվել է» Հայաստանը, ունի ժողովրդավարական զարգացումների ինդիկատորի համար տվյալ քլաստերի միջինից բավական ցածր ցուցիչ: Հիշենք, որ այս գնահատումները վերաբերում են 2014թ-ին, որում ներառված չէ 2018թ. ապրիլ-մայիսը՝ ՀՀ քաղաքացիական հասարակության ընդվզումը: Սահմանադրականության բարձր մակարդակով քլաստերի միջինի համեմատ առավել մեծ տարբերություններ առկա են ինստիտուցիոնալ զարգացումների և քաղաքական կայունության ցուցիչների մասով: Դրանք համեմատական քլաստերային

վերլուծության օգնությամբ որոշված հենց այն ցուցիչներն են, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել քաղաքականության գերակայությունների մշակման ժամանակ:

Քլաստերային վերլուծությունը թույլ է տվել սահմանել սահմանադրականության մակարդակի որոշման առավել կարևոր ցուցիչներ: Դիտարկված

անցումային երկրների ցուցչակազմում ժողովրդավարական զարգացումների և ինստիտուցիոնալ զարգացման ցուցիչների կարևորության փաստը վկայում է այն մասին, որ զարգացման տվյալ փուլում անցումային երկրների միջև հիմնական տարբերությունները պայմանավորված չեն սոցիալ-տնտեսական զարգացումներով: Գրեթե համանման հետևություններ մեր կողմից արվել են մեկ այլ ուսումնասիրության մեջ, որտեղ օգտագործվել է բացատրող փոփոխականների մեկ այլ համախումբ: Սա խոսում է բացատրող փոփոխականների համախմբի փոփոխման դեպքում ստացված արդյունքների հավաստիության մասին: Սոցիալ-տնտեսական ցուցիչների բարելավման նպատակադրումը և իրագործումը սահմանափակված է ինստիտուտների և ժողովրդավարական գործընթացների անբավարար զարգացվածությամբ: Այս հետևությունը տվյալ հետազոտության առավել կարևոր արդյունքներից է' երկրում սահմանադրականության մակարդակի բարելավման ուղղությամբ քաղաքականություն վարելու առաջարկների տեսանկյունից: Որպես վարկած կարելի է ենթադրել, որ անցումային երկրներում տնտեսության հետագա վերելքը, որն այլևս «վերականգնվող» չէ, մեծապես պետք է կանխորոշվի ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարելավումներով:

Երկրների բարեկեցությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, ինչպիսիք են աշխարհագրական դիրքը, կլիման, բնական և մարդկային ռեսուրսները, կրոնը, պատմականորեն ձևավորված փոխհարաբերությունները հարևան երկրների հետ, պատմականորեն պայմանավորված քաղաքական ուղին և այլն: Աճեմօղլին և Ռոբինսոնն1 ապացուցել են, որ երկրների բարեկեցության մակարդակը ոչ միշտ է բացատրվում միայն այդ գործոններով: Նրանք ցույց տվեցին, որ երկրների ծաղկումն ու անկումը նվազագույնը պայմանավորված են նաև ձևական քաղաքական և տնտեսական ինստիտուտների որակով և կարողունակությամբ: Մեր կողմից

իրականացված էմպիրիկ վերլուծության օգնությամբ ցույց է տրվել այդ պնդման հավաստիությունը: Ցույց է տրվել նաև, որ կարևոր նշանակություն կարող են ունենալ մարդկանց վարքագծային նախադրյալները, ինստիտուտների ընկալումը, սահմանադրական ավանդույթներն ու սահմանադրական կայունությունը: Սահմանադրական կայունության և սահմանադրական ավանդույթների չափման համար հեղինակային խմբի կողմից օգտագործվել են պրոքսի փոփոխականներ: Սահմանադրական կայունությունը գնահատվել է «երկրի հիմնական օրենքում

1 Տ ե ՚ս Acemoglu, Daron and James A Robinson, Why Nations Fail: The Origins of Power, Prosperity and Poverty. 1st ed. New York, 2012.

284

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

կատարված փոփոխությունների քանակը' սկսած 1991 թ-ից» փոփոխականի, իսկ սահմանադրական ավանդույթները'«սահմանադրության ընդունումից հետո անցած տարիների քանակը» փոփոխականի օգնությամբ: Հանգել ենք այն ենթադրության, որ սահմանադրության մեջ կատարվող ցանկացած փոփոխություն պայմանավորված է քաղաքական, տնտեսական կամ սոցիալական բնույթի որոշակի իրադարձություններով: Փոփոխությունն ինքնին ապագայում կարող է կայունություն մտցնել հասարակության կյանքում: Միևնույն ժամանակ, հիմնական օրենքում կատարվող ցանկացած փոփոխություն ենթադրում է խորը փոփոխություններ պետական կառավարման ինստիտուտների գործունեության մեջ և հասարակական հարաբերությունների ադապտացում այդ փոփոխություններին: Հենց այդ

հանգամանքով կարելի է բացատրել էմպիրիկ մոդելում հայտնաբերված հակադարձ կախվածությունը «սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների քանակ» փոփոխականի և «մարդկային զարգացման ինդեքս» փոփոխականի միջև: Միաժամանակ, մեր կողմից իրականացվող հետազոտությունները ցույց են տալիս, թե ինստիտուցիոնալ տնտեսագիտության էմպիրիկ ուսումնասիրություններում որքան կարևոր է այնպիսի հասկացությունների ճշգրիտ չափման հնարավորությունը, ինչպիսիք են սահմանադրական արժեքները, սահմանադրական կայունությունը և այլն: Առաջարկվել է սահմանադրական կայունության չափման մեթոդաբանություն1, որը, Գ. Հարությունյանի կողմից առաջարկված ինդիկատորների2 վրա կիրառելով, կարող է լուծել այդ խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել ուսումնասիրություններն այս ուղղությամբ: Հետազոտությամբ պարզվել է նաև, որ առկա է դրական կախվածություն նոր սահմանադրության ընդունումից հետո անցած տարիների քանակի և երկրների բարեկեցության միջև: Ընդ որում պարզվում է, որ գոյություն ունի որոշակի շեմ, որը տարբեր երկրների համար կարող է տարբեր լինել, որից հետո սահմանադրության ընդունումից հետո անցած ժամանակի դրական ազդեցությունը գործնականում չեզոքացվում է: Հարկ է նկատել, որ նոր սահմանադրության ընդունման պատճառները կարող են տարբեր լինել: Այն ազդեցությունը, որի մասին մենք այժմ խոսում ենք, ամենայն հավանականությամբ պայմանավորված է այնպիսի դեպքերով, երբ սահմանադրության ընդունումը որոշակի իրադարձությունների հետևանք է, որոնք հանգեցրել են պետական իշխանության ինստիտուտների ամբողջական կամ մասնակի փլուզման: Նոր սահմանադրությունների ընդունումը, որի արդյունքում պահպանվում է պետական իշխանության մարմինների շարունակականությունը, մեր ուսումնասիրության մեջ և մեր նպատակներից ելնելով առավելապես վերաբերում է «փոփոխություններ հիմնական օրենքում» հասկացությանը: Խոսելով այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են «սահմանադրական կայունությունը» և «սահմանադրական ավանդույթները»' հարկ է նշել, որ դրանք կիրառելի են անցումային տնտեսությամբ երկրների համար: Այդ երկրները գտնվում են մի իրավիճակում, երբ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, և հենց դրանք են հանդիսանում անցումային գործընթացների հիմքը: Այդ երկրներում նոր ինստիտուտների ձևավորումը և դրանց փոխակերպումը' կախված փոփոխվող իրավիճակից, կենսական անհրաժեշտություն է: Այդ

պատճառով, սահմանադրական մշակույթի ձևավորումն այդ երկրներում որոշակի ժամանակ է պահանջում: Այնուամենայնիվ, այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կայուն սահմանադրական համակարգի ձևավորումը երկրների զարգացման

1 Տ ե ՚ս Harutyunyan G.G., Sargsyan H.L., Gevorgyan R.A., Assessment of the Level of Constitutionalism in Transition Economies, Journal of Advanced Research in Law and Economics (JARLE), Volume VIII, Issue 4(26), Summer 2017, pp. 1126-1135.

2 Տ ե 'ս Harutyunyan G.G., Main components of systematic constitutional monitoring, Constitution Justice, Number 4(74), 2016, pp 7-35.

285

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

անհրաժեշտ պայման է, այդ թվում' անցումային: Այն անցումային երկրները, որոնք կկարողանան ավելի շուտ ձևավորել կայուն սահմանադրական համակարգ, երկարաժամկետ տնտեսական զարգացման ավելի մեծ հնարավորություններ կունենան:

Մեր ուսումնասիրության հաջորդ կարևոր կողմը երկրների բարեկեցության վրա վարքագծային նախադրյալների և ինստիտուտների ընկալման ազդեցությունն է: Այս դեպքում ևս կարևոր խնդիր է այդ հասկացությունների առավել ճշգրիտ չափման հնարավորությունը: Դրանց «չափման» համար օգտագործել ենք WVS տվյալների շտեմարանը1 և ստացել, որ վարքագծային նախադրյալների փոփոխականները և ինստիտուտների ընկալման փոփոխականները վիճակագրորեն նշանակալի են: Պարզ դարձավ, որ երկրների ուսումնասիրվող ընտրանքում գոյություն ունեն վարքագծի և ինստիտուտների ընկալման որոշ կարծրատիպեր, և որ դրանք երկրների բարեկեցության բացատրման համար որոշիչ գործոններ են հանդիսանում: Հակվածությունը «փոքր խախտումների մարտավարությանը» և ինստիտուտների ընկալման ցածր մակարդակը բացասական է ազդում մարդկային զարգացման ինդեքսի վրա: Երկրների բարեկեցության բացատրման գործում այդ

փոփոխականների կարևորության հետ մեկտեղ ուսումնասիրությունը վեր հանեց նաև այդ հասկացությունների չափման հնարավորության խնդիրը: Նոր

ինստիտուցիոնալ տնտեսագիտության մեջ գոյություն ունի օպորտունիստական վարքագծի2 հասկացությունը, երբ գործակալները հետապնդում են անձնական շահ' ընդհուպ հասնելով ուխտադրժության (self interest seeking with guile): Աշխատության մեջ նկարագրված «փոքր խախտումների մարտավարությունը» հանդիսանում է օպորտունիստական վարքագծի դրսևորումներից մեկը: Այդ վարքագծի մեկ այլ հնարավոր դրսևորում կարող է լինել «օրենքների ընտրողական կամ հարաբերական կատարման մարտավարությունը», երբ մարդը համոզված է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, ինքն ինքնուրույն կարող է որոշել կատարել կամ չկատարել օրենքի նորմը: Նման իրավիճակի օրինակ է ամբողջովին դատարկ խաչմերուկում կարմիր լույսի տակով անցնելը: Երկրների բարեկեցության վրա նման մարտավարության ազդեցության ուսումնասիրությունը հնարավոր չէ տվյալների մասնագիտացված շտեմարանի բացակայության պատճառով: Օրինակ WVS տվյալների շտեմարանում մենք չգտանք այնպիսի փոփոխականներ, որոնք կկարողանայինք օգտագործել այդ և այլ վարքագծային նախընտրությունների նկարագրման համար:

Սահմանադրական և ինստիտուցիոնալ տեսությունների ոլորտում Էմպիրիկ ուսումնասիրությունների զարգացման կարևոր նախադրյալներից է տվյալների մասնագիտացված շտեմարանի ստեղծումը: Այսպիսով, ձևակերպված հիմնական հիպոթեզը ամբողջությամբ հաստատվեց, այն է՝ սահմանադրական մշակույթն ու վարքագծային ասպեկտները ինստիտուցիոնալ զարգացման հետ մեկտեղ երկրների բարեկեցության հիմնական գործոններն են:

Այժմ անդրադառնանք առաջիկա տարիների համար մշակվող ռազմավարական այն խնդիրների համալիրին, որոնք նպատակաուղղված կլինեն սահմանադրականության մակարդակի բարձրացմանը: Հակիրճ անդրադարձը վերջին տասնամյակներին մեզ հուշում է, որ ՀՀ ներկայիս բնակչության ավելի քան երկու երրորդն ապրել է նաև նախկին ԽՍՀՄ-ում, որում մարդկանց վարքաբանական ընկալումներն ու բարեկեցության մասին պատկերացումները, տիրապետող կարգերն ու բարքերն այլ են եղել: Նորանկախ Հայաստանում ամեն ինչ հիմնովին փոխվում և դեռևս փոփոխվելու է: Փոփոխությունները վերաբերելու են նաև տնտեսության

1 World Values Survey /http://www.worldvaluessurvey.org/

2 Oliver E. Williamson, "Opportunism and its critics", in: Managerial and decision economics, Vol. 14, 1993, p. 97).

286

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

կառավարմանը: Փոփոխությունների առաջնահերթություններից առաջինը'

անցումն է հաստատված տնտեսակարգից իրական ազատական տնտեսակարգին: Որո՞նք են ակնկալիքներն այդ ասպարեզում: Նախ, հիմնովին պետք է փոխվի իրական ազատական տնտեսական հարաբերությունների մասին մեր ընկալումները: Այսօր առկա են այն բոլոր արատավոր սահմանափակումները, որոնց մասին ավելի քան երկու տասնամյակ բարձրաձայնվել է (այդ թվում մեր կողմից՝ գրավոր ու բանավոր հրապարակումներում՝ կառուցվածքային փոփոխությունների, արտահանման պոտենցիալի գործադրման, գիտակրթական համակարգի արդյունավետ գործարկման և այլ հիմնախնդիրների մասին, որոնց անդրադարձը այսօր էլ շարունակում է մնալ որպես հրամայական), սակայն այդ ամենի շտկմանն ուղղված ձեռնարկումները ավելի շատ կրել են կոսմետիկ, ընտրողական բնույթ: Մեկ պարզագույն օրինակ. կրթական ծառայությունների արտահանման համար բացի լավ դասավանդողներից, պետք է լուծել սովորողների կեցության հարցը: Մրցակցային միջավայրի բարելավման, կոռուպցիայի կանխարգելման, ստեղծարար աշխատանքի խթանման համար բոլորովին այլ են լուծումները: Պատերազմում հաղթանակի

կամք դրսևորած ու հաղթանակած մեր ժողովուրդը անցյալում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում կրեց անասելի զրկանքներ ու, առանձին դեպքերում, ենթարկվեց հարստահարման: Ժողովուրդը բռնեց

պանդխտության ուղին: Հախուռն մասնավորեցումը (այդ թվում՝ հողի ու ընդերքի պաշարների) գիտակրթական համակարգի ետաճը լուրջ ազդակ դարձան զարգացման պոտենցիալ հնարավորությունների գործադրման համար: Զորբայության վրա հիմնված նոր էլիտայի ստեղծումը, բարձր արժեքների անտեսումը, արհամարումն ու խեղումն «արդարացվում» էր այն պարզունակ տրամաբանությամբ, որ մեր ժողովուրդը հազարամյակներով պետականություն չի ունեցել, հարմարվող է և այլն: Այդպես ձեռնտու էր: Ձեռնտու էր նաև հետևողական աղքատացումը, որ լայն դռներ էր բացում ընտրակեղծարարության համար:

Դեռևս անցյալ տարեվերջին, երբ դեռ չէին նշմարվում հեղափոխության ծիլերը, հրապարակումներցս մեկը վերնագրված էր «Հայաստանում պատշաճ կենսամակարդակ կլինի, եթե լավ ընտրություններ և լավ Ազգային ժողով ունենանք»: Այսպիսով, իրական ազատական տնտեսակարգի մասին մարդկանց պատկերացումներն ու ընկալումները պետք է խարսխվեն նաև մտածողության այնպիսի համակարգի վրա, որի պարագայում խորթ կլինի երկրի բյուջեից գողանալու՝ կոռուպցիայի երևույթը: Բոլորին պետք է հասու լինի, որ կոռուպցիան նույնն է, ինչ ծնողներից ու երեխաներից գողանալու անբացատրելի երևույթը:

Տնտեսության էֆեկտիվ կառավարման հաջորդ առաջնահերթությունը բոլոր մակարդակներում ու ոլորտներում որոշումների կայացման ու լուծումների կենսագործման վերակազմակերպումն է:

Նորովի մոտեցումները պետք է նպատակաուղղվեն կոռուպցիայի հնարավորության չեզոքացմանը: Եթե դրան ուղղված մտածողության համակարգի փոփոխությունը երկարատև պրոցես է, կարևոր է առաջին քայլերի հարցում ճիշտ կողմնորոշումը, որը հետագա բարեհաջող ընթացքի նախապայման է: Մի բան պետք է հստակ ընդունենք, որ կարճաժամկետ էֆեկտները երբեմն վերաճում են երկարաժամկետ կորուստների: Գիտելիքահենք կառավարումը, նախևառաջ ուղղորդված պետք է լինի հանրային միջոցների յուրացման ամենատարբեր սողանցքների վերացմանը: Դրանցից ամենաէականը օրենքներում տեղ գտած տարընթերցման հնարավորությունների բացառումն է: Ոչ արդյունավետ բաշխման ու վերաբաշխման, անհարկի թույլտվությունների վրա կառուցված կառուցակարգերն ու ընթացակարգերը պարարտ հող են ստեղծում միջոցների փոշիացման ու արդյունքների յուրացման հարցում, որը, միով բանիվ, հանգեցնում է անարդյունավետ տնտեսվարմանը: Այս ամենի արդյունքում ունենում ենք

287

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

սահմանադրականության ահռելի դեֆիցիտ, որը դրսևորվում է երկրի

սահմանադրության մեջ ամրագրված նորմերի ու դրույթների ոչ բավարար իրացվելիության մակարդակով: Դեֆիցիտը դրսևորվում է հանրային կյանքի կազմակերպման գրեթե բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարության մեջ,

ինստիտուցիոնալ ու քաղաքական զարգացումներում, հակակշիռների ու զսպող մեխանիզմների արդյունավետ կենսագործման ասպարեզում: Այդ դեֆիցիտը,

իհարկե տարբեր չափերով, բնորոշ է բոլոր երկրներին: Մեզանում իշխանությունների գերխնդիրը պետք է լինի սահմանադրականության մակարդակի բարձրացումը կամ դեֆիցիտի հաղթահարումը: Այդ դեֆիցիտը վերաբերում է իրավունքի

գերակայության բոլոր գումարելիներին, մասնավորաբար պատշաճ կենսամակարդակին, և այս առումով խիստ կարևոր է դառնում տնտեսական աճի ներառականության տարածումը հասարակության բոլոր շերտերի վրա՝ էապես մեղմելով եկամուտների առկա գերբևեռացումը: Խնդրի լուծման՝ գերբևեռացման մեղմմանը կարող է նպաստել ունեցվածքի (գույքի) պրոգրեսիվ հարկման մեխանիզմի ներդրումը: Բայց որքան էլ զարմանալի թվա, վերջին խնդրի լուծումը ոչ թե հարստության վերաբաշխումն է, այլ տնտեսական հնարավորությունների վերաբաշխումը՝ սկսած կրթությունից մինչև ձեռնարկատիրություն: Սոցիալ-

տնտեսական քաղաքականության ասպարեզում գոյություն ունեցող մոտեցումների վերաիմաստավորումն ու զարգացման ծրագրերում դրանց ամրագրումը վերաբերում է պայմանագրային էկոնոմիկային: Այսօր դժվար չէ տեսնել, որ տնտեսությունը, ի վերջո, տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրերով ներկայացվող մի ամբողջական ցանց է, պայմանագրերի մի մեծ համախումբ: Շուկան, տվյալ պարագայում, ներկայացնում է մի իրավիճակ, որտեղ պայմանավորվում են: Ընդ որում, պայմանավորվում են ինչպես արդյունքի ստեղծման, այնպես էլ դրա բաշխման, վերաբաշխման (հարկման) տեղաբաշխման (այդ թվում՝ արտահանման), արտադրության ընդլայնման և ամենատարբեր հարցերում: Տնտեսագետ

կառավարողները (այդ թվում՝ մակրոմակարդակում) ուսումնասիրելով այդ պայմանավորվածությունները, ձգտում են, որ առավել բարենպաստ պայմաններ ստեղծվեն այդ պայմանավորվածությունների իրագործման համար: Դրա համար ստեղծվում են բավարար տնտեսաիրավական կարգավորումներ ձեռնարկությունների միջև, գործատու-աշխատող հարաբերություններում և այլն: Առաջադրված խնդրի

համատեքստում կարևորվում է պայմանագրերի լուծման կամ վիճարկման դատաիրավական ինստիտուտի, մասնավորաբար 2019թ. հունվարի 1-ից սնանկացման գործերով դատարանների կայացումը: Իսկ խնդիրը գերարդիական է: 2016թ. ՀՀ խոշոր և միջին առևտրային կազմակերպությունների պարտավորությունները գերազանցում է 3 տրիլիոն դրամը, իսկ 2018թ. օգոստոսի 1-ի դրությամբ սնանկ ճանաչված առևտրային կազմակերպությունների թիվը շուրջ 4 հազարի է հասնում: Փաստենք, որ 2017թ. դատարան դիմած սնանկության գործերի թիվը շուրջ 10 հազար է, որոնցից սնանկ է ճանաչվել 3171-ը: Մեր ժամանակներում լուծում պահանջող մյուս խնդիրը վերաբերում է թվային էկոնոմիկային:

Համաշխարհային զարգացման միտումները վկայում են, որ տեղեկատվական ու տելեկոմունիկացիոն ծառայությունների արտադրությունը կազմում է աշխարհի ՀՆԱ-ի շուրջ 7%-ը: Թվայնացումը միանգամայն բարձրացնում է ընկերությունների մրցունակությունը, օգնում է օպտիմալացնել ծախսերը, մեծացնել ակտիվների եկամտաբերությունը, օգնում՝ լավագույնս գնահատել սպառողների պահանջարկը:

Մեր կողմից նախանշված բարեփոխումներին միտված ուղղությունները բնավ չեն ծածկում կառուցվածքային ու ինստիտուցիոնալ փոփոխությունների ողջ տիրույթը: Եվ ընդհանրապես, համակարգը հիմնովին փոխելու

հնարավորությունները, որտեղ կա դրա անհրաժեշտությունը, միաժամանակ իրականացնելը ռիսկային է: Վերջինիս մեղմման ռիսկը ինստիտուցիոնալ տեսության

288

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

մեջ հայտնի մոտեցմամբ' միջանկյալ ինստիտուտների կառուցումն է: Կարելի է բերել օրինակներ: Արտաքին ուժերի շահերի սպասարկումից ձերբազատված

քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ բարեփոխումները և, վերջապես, տնտեսա-իրավական կարգավորման ողջ զինանոցի գործադրումը, որն ուղղված է սահմանադրականության մակարդակի բարձրացմանը, կարող է իրական համադրման (երաշխիք) հանդիսանալ բարեկեցիկ Հայաստանի կերտման գործում:

Հայկ Սարգսյան

ՊԵՏՈՒԹՑԱՆ ԿԱՑԱՑՎԱԾՈՒԹՑԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՑԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՑՈՒՆՆԵՐԸ

Բանալի բառեր' սահմանադրականություն, բարեկեցություն, կառավարում, պետություն, կայունություն, ինստիտուցիոնալիզմ

Բնակչության բարեկեցության ապահովման համար կարևոր նշանակություն կարող են ունենալ մարդկանց վարքագծային նախադրյալները, ինստիտուտների ընկալումը, սահմանադրական ավանդույթներն ու սահմանադրական կայունությունը, տնտեսության արդյունավետ կառավարումը։ Սահմանադրական մշակույթն ու վարքագծային ասպեկտները ինստիտուցիոնալ զարգացման հետ մեկտեղ երկրների բարեկեցության հիմնական գործոններն են: Տնտեսության արդյունավետ կառավարման առաջնահերթություններից է բոլոր մակարդակներում ու ոլորտներում որոշումների կայացման ու լուծումների կենսագործման վերակազմակերպումը:

Hayk Sargsyan

INTERACTIONS BETWEEN CONSTITUTIONALISM AND THE CONDITION OF THE STATE

Key words: constitutionalism, prosperity, governance, state, stability,

institutionalism

To ensure the welfare of the population behavioral prerequisites of people, perception of institutions, constitutional traditions and constitutional stability, efficient economy management are of great importance. The constitutional culture and behavioral aspects along with institutional development are the main factors of welfare of the countries. One of the priorities of effective economic governance is the reorganization of decision-making and implementation of solutions at all levels and areas.

289

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Гайк Саргсян

ВЗАИМОДЕЙСТВИЕ МЕЖДУ КОНСТИТУЦИОНАЛИЗМОМ И СОСТОЯТЕЛЬНОСТЬЮ ГОСУДАРСТВА

Ключевые слова: конституционализм, благосостояние, управление,

государство, стабильность, институционализм

Для обеспечения благосостояния населения большое значение могут иметь поведенческие предпосылки людей, восприятие институтов, конституционные традиции и конституционная стабильность, эффективное управление экономикой.

Конституционная культура и поведенческие аспекты наряду с институциональным развитием являются основными факторами благосостояния страны. Одним из приоритетов эффективного управления экономикой является реорганизация принятия и реализации решений на всех уровнях и в разных областях.

290

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.