Научная статья на тему 'ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ'

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
90
13
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
РЕСПУБЛИКА АРЦАХ / КОНСТИТУЦИЯ / ДОКТРИНАЛЬНЫЙ КОММЕНТАРИЙ К КОНСТИТУЦИИ / ЗАКОН НКР "О ПРАВОВЫХ АКТАХ" / ГОСУДАРСТВЕННОСТЬ / HE ARTSAKH REPUBLIC / CONSTITUTION / DOCTRINAL COMMENTARY ON THE CONSTITUTION / THE NKR LAW "ON LEGAL ACTS" / STATEHOOD / Արցախի Հանրապետություն / սահմանադրություն / Սահմանադրության դոկտրինալ մեկնաբանություն / "Իրավական ակտերի մասին" ԼՂՀ օրենք / պետականություն

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Հարությունյան Ավետիք

Հոդվածում ներկայացվում հիմնավորվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների անհրաժեշտությունը, բացահայտվում են «Սահմանադրության մեկնաբանություն» «պետականություն» հասկացությունների էությունը կապը: Վերլուծություն է ենթարկվում իրավական ակտի մեկնաբանման հետ կապված «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի դրույթները, վեր հանվում բացերը ներկայացվում առաջարկություններ: «Սահմանադրության մեկնաբանություն - բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացում - գիտակցված ձևով Սահմանադրության նորմերի իրացում - պետականության ամրապնդում զարգացում» շղթան ամրապնդելու զարգացնելու նպատակով հեղինակի կողմից ներկայացվում են որոշ աջարակություններ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

COMMENTARY TO THE CONSTITUTION OF THE REPUBLIC OF ARTSKH AS AN IMPORTANT FACTOR OF STRENGTHENING THE STATE

The article presents and substantiates the necessity of interpreting the Constitution of the Republic of Artsakh, reveals the essence and connection of the concepts «interpretation of the Constitution» and «statehood». The provisions of the NKR Law «On Legal Acts» concerning the interpretation of a legal act are analyzed, gaps are identified and proposals are submitted. The author presents several proposals for strengthening and developing the chain of «commentary to the Constitution - raising the level of legal awareness of the population - conscious implementation of the norms of the Constitution - strengthening and developing of statehood».

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ1

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Չնայած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսվել է դեռևս Հանրապետության հռչակման առաջին իսկ օրերին, սակայն այն ընդունվել է մոտ 15 տարի անց' 2006թ. դեկտեմբերի 10-ին: Արցախի Հանրապետության գործող, այսինքն' երկրորդ Սահմանադրությունն էլ ընդունվել է 2017թ. փետրվարի 20-ին:

Ի տարբերություն մի շարք այլ երկրների2, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ երկրի Սահմանադրությունը պաշտոնապես մեկնաբանելու լիազորություն, որը սովորաբար վերապահվում է սահմանադրական դատարանին:

Արցախի Հանրապետության ո'չ առաջին, ո'չ երկրորդ Սահմանադրությունները չեն ունեցել և ներկայումս էլ դեռ չունեն մեկնաբանություններ, որի անհրաժեշտությունն առավել քան պահանջված է հասարակության տարբեր շերտերում: Նկատի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում Սահմանադրության պաշտոնական մեկնաբանման ինստիտուտ գոյություն չունի, նշված խնդրին ինչ-որ չափով լուծում տալու նպատակով արցախյան իրավական իրականության մեջ առաջին անգամ նախաձեռնել և իրականացնում ենք «Արցախի Հանրապետության

Սահմանադրության մեկնաբանություններ» նախագիծը, որի շրջանակներում էլ կպատրաստվի երկրի Հիմնական օրենքի դոկտրինալ մեկնաբանությունները:

Տ.Խաբրիևայի կարծիքով՝ դոկտրինալ մեկնաբանություն ասելով հասկանում ենք իրավական ակտերի, իրավական նորմերի իմաստի և նպատակների գիտական պարզաբանում, որը տրվում է իրավունքի տեսական որոնումների, գիտական վերլուծության արդյունքում: Ձևական տեսանկյունից իրավունքի դոկտրինալ

մեկնաբանությունը կարելի է կապել գիտական աստիճան ունեցող կամ բարձրագույն իրավաբանական ուսումնական հաստատություններում դասախոսական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից իրավական նորմերի պարզաբանման հետ3:

Դ.Բասանգովն առանձնացնում է դոկտրինալ սահմանադրական մեկնաբանության մի շարք ակնհայտ արտահայտված հատկանիշներ. 1. ոչ պաշտոնական և ոչ պարտադիր բնույթը; 2. մեկնաբանվող ակտերի անհամաստորադասությունը; 3. մեկնաբանվող ակտի ձևին ներկայացվող խիստ պահանջների բացակայությունը; 4. մեկնաբանվող ակտերի և նորմի միջև ձևական կապի բացակայությունը; 5. մեկնաբանման արդյունքների ազդեցության հնարավորությունը նորմաստեղծության և իրավակիրառ պրակտիկայի վրա; 6. մեկնաբանման եղանակների և կիրառվող մեթոդների բազմազանությունը; 7.

1 Հետազոտությունն իրականացվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ' №ARCK 17-002 գիտական թեմայի շրջանակներում:

2 Մասնավորապես, հետխորհրդային տարածաշրջանի երկրները' Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Ուկրաինան և այլն:

3 Хабриева Т.Я. Толкование конституции Российской Федерации (теория и практика), Диссертация на соискание ученой степени доктора юридических наук, Москва, 1997, с. 151.

- 103 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

նորմաստեղծության նկատմամբ առաջադեմ (մոդելային) բնույթը; 8. իրավագիտակցության և իրավական մշակույթի հետ սերտ փոխկապվածությունը1: Նման աշխատանքի իրականացմամբ նպատակ ենք դրել, որպեսզի հասարակության մեջ Սահմանադրությունն ընկալվի ոչ թե որպես սովորական փաստաթուղթ, այլ, առաջին հերթին, արժեհամակարգ, որի հիման վրա կառուցված է պետությունը և նրա առանձին բաղադրիչների միջև փոխհարաբերությունները: Իսկ Սահմանադրության արժեքը ճիշտ գնահատելու համար պետք է նախ և առաջ այն ճիշտ ընկալել, հասկանալ և դարձնել սեփական վարքագծի անբաժանելի մասը: Այս գաղափարի իրականացմամբ հնարավոր կդառնա ամրապնդել «Սահմանադրություն - սահմանադրության մեկնաբանություն - իրավագիտակից քաղաքացի - սահմանադրականություն» շղթան, այսինքն, ունենալով Սահմանադրություն, պետք է պատրաստել Սահմանադրության մեկնաբանությունները, որը կիրառելի կլինի հասարակության բոլոր շերտերում' սկսած դպրոցից մինչև պետական մարմիններ, այդ աշխատության շնորհիվ քաղաքացիների մոտ որոշ չափով կբարձրանա իրավագիտակցության մակարդակը, ինչն էլ ենթադրում է Սահմանադրության դրույթների կենսագործման արդյունքում երկրում սահմանադրականության ձևավորում և հաստատում:

Հատկանշական է, որ դեռևս ԼՂՀ 2006թ. Սահմանադրության ընդունման նախօրեին մեր կողմից նախաձեռնվել է սահմանադրական քարոզչություն' նպատակ ունենալով քաղաքացիներին ներկայացնել երկրի Հիմնական օրենքի բովանդակությունը, ընդունման նպատակը, և անհաժեշտության դեպքում պատասխանել առաջադրված հարցերին2: Սա, թերևս, Սահմանադրության

գաղափարական (դաստիարակչական) գործառույթի դրսևորումներից էր, ինչը կարևոր նշանակություն ունեցավ քաղաքացիների մոտ Հիմնական օրենքի ընկալունակության բարձրացման գործում:

Որպեսզի վեր հանենք Սահմանադրության մեկնաբանությունների և պետականության ամրապնդման միջև կապը, անհրաժեշտ ենք համարում, նախ, բացահայտել վերջիններիս բովանդակությունը, ինչից հետո կանդրադառնանք դրանց փոխկապվածությանն ու զարգացման հիմնահարցերին:

Մարդու իրավունքների իրացման և պաշտպանության կառուցակարգի արդյունավետության բարձրացման համար ակտիվ դերակատարություն կարող է ունենալ իրավական գիտելիքներով օժտված անձը, ով ճանաչում և գիտակցում է Սահմանադրության նորմերի գործողության անհրաժեշտությունն ու կարևո-րությունը: Ուստի իրավունքի իրացումը մի գործընթաց է, որի փուլերից մեկը դրա մեկնաբանությունն է, տվյալ պարագայում' Սահմանադրության մեկնաբանությունը: Ակադեմիկոս Վլ.Ներսեսյանցի կարծիքով' «Իրավունքի նորմի մեկնաբանումը դրա գործողության կոնկրետ տվյալ պայմաններում իրագործման ենթակա իրական բովանդակության պարզաբանումը և բացատրումն է»3:

Իրավունքի կամ օրենքի մեկնաբանում ասելով կարելի է հասկանալ մտածողական աշխատանք, որն ուղղված է տերմինների և արտահայտությունների նշանակությունն ու իմաստը բացահայտելու եղանակով իրավունքի նորմի բովանդակության հաստատմանը:

Մեկնաբանման նպատակն է ճիշտ և միատեսակ հասկանալ իրավունքի նորմը' դրանով իսկ վերացնելով անհստակություններն ու դրանց կիրառման

1 Басангов Д. А. Доктринальное конституционное толкование в деятельности Конституционного Суда РФ, Диссертация на соискание ученой степени доктора юридических наук, Москва, 2004, с. 38.

2 Հարությունյան Ավ., Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները, Երևան, Անտարես, 2016, 38-39 էջեր:

3 Нерсесянц В. Общая теория права и государства: учебник, М., Норма, ИНФРА-М, 2012, с. 495.

- 104 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ընթացքում հնարավոր սխալները: Իրավական նորմերը մեկնաբանման արդյունքում դառնում են գործնականում կիրառման համար պատրաստ և հանդիսանում են օրինականության ամրապնդման միջոցներից մեկը: Ընդ որում, իրավական նորմը մեկնաբանելիս անհրաժեշտ է լավ տիրապետել հասարակական կյանքի բոլոր կողմերին, հասկանալ հասարակական հարաբերությունների առանձնահատկություններն ու յուրահատկությունները:

Հիշատակման է արժանի պրոֆեսոր Գ.Հարությունյանի այն տեսակետը, ըստ որի' «աշխարհում գործող բոլոր սահմանադրական դատարաններից առավել արդյունավետ սահմանադրական վերահսկողություն են իրականացնում այն ինստիտուտները, որոնք լայն իրավասություններ ունեն Սահմանադրության պաշտոնական մեկնաբանման ճանապարհով երաշխավորելու

սահմանադրականության կայունությունը»1: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում դատական սահմանադրական վերահսկողությունն իր մեջ պարունակում է ամերիկյան և առավել շատ եվրոպական մոդելի տարրեր, իսկ վերջինիս առանձնահատկություններից մեկը Սահմանադրության մեկնաբանումն է, սահմանադրական օրենսդիրը ԱՀ գերագույն դատարանին պետք է օժտեր նման լիազորությամբ ևս և առավել քան համոզված ենք, որ նման հարցերով դիմումների քանակը համեմատաբար ավելի շատ կլիներ2:

«Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 87 հոդվածը կոչվում է «Իրավական ակտի մեկնաբանումը», որի վերլուծությունից անհասկանալի է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում մեկնաբանումը և ո՞վ է լիազորված տալու մեկնաբանություն: Իսկ ահա 88 հոդվածում, որը կոչվում է «Իրավական ակտի պարզաբանումը», ներկայացված է պարզաբանման էությունը, պաշտոնական պարզաբանում տալու լիազորություն ունեցող սուբյեկտների ցանկը և ընթացակարգը, որտեղ, ի դեպ, օգտագործվում է «պաշտոնական պարզաբանում» ձևակերպումը, որը սակայն բացակայում է մեկնաբանման պարագայում:

Նշենք, որ գործնականում եղել են դեպքեր, երբ պաշտոնական պարզաբանման լիազորությամբ օժտված որոշ սուբյեկտներ (օրինակ, ԱՀ արդարադատության, ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ԱՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունները, ԱՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը, ԱՀ քաղաքացիական ծառայությունը և այլն) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա պարզաբանումներ են տալիս իրավական ակտի դրույթների վերաբերյալ, ինչը դիմողների իրավագիտակցության բարձրացման ևս մեկ լրացուցիչ խթան է3:

Այսպիսով, վերլուծելով վերոգրյալը, կարելի է եզրահանգել, որ մի կողմից Սահմանադրությամբ ամրագրված չէ այն պաշտոնապես մեկնաբանելու

լիազորություն, մյուս կողմից «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված է մեկնաբանելու հնարավորություն, սակայն բացակայում է սուբյեկտների կազմը, այսինքն' խնդրո առարկայի առնչությամբ առկա է հակասություն: Դրա հետ միաժամանակ, հակասություն կա նաև 87 և 88

1 Հարությունյան Գ. Սահմանադրական նորմերի մեկնաբանման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետության սահմանադրական արդարադատության պրակտիկայում [Էլեկտրոնային տարբերակ]. - Մուտքի ռեժիմ - http://concourt.am/armenian/structure/president/articles/alaiers2008 am.pdf -09.10.2018.

2 Հարությունյան Ավ., Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները, Երևան, Անտարես, 2016, էջ 171:

3 Պաշտոնական պարզաբանումները տե'ս ԼՂՀ պաշտոնական տեղեկագրի և ԼՂՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի առ 01.05.2015թ. համարներում:

- 105 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հոդվածների միջև, երբ պարզաբանումը լինում է պաշտոնական, իսկ մեկնաբանումը' ոչ: Սրանք բացեր են, որոնք ենթակա են լրացման:

Ի դեպ, 2018թ. մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ նոր օրենքը, որի 41 հոդվածը գրեթե նույնությամբ կրկնում է նախորդ օրենքի համանուն հոդվածի բովանդակությունը («Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 87 հոդվածը), այսինքն' պաշտոնական մեկնաբանման մասին խոսք չկա1:

Այս հանգամանքների հաշվառմամբ առաջարկում ենք «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 87 հոդվածում կատարել փոփոխություն և նախատեսել, որ օրենքի պաշտոնական մեկնաբանությունը տալիս է այն ընդունող մարմինը, այսինքն Արցախի Հանրապետության Ազգային ժողովը: Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենք» ԱՀ օրենքում նախատեսել դրույթ, ըստ որի' Ազգային ժողովը' ի դեմս մշտական հանձնաժողովների, լիազորված է տալ օրենքի կամ նրա առանձին հոդվածների պաշտոնական մեկնաբանություն: Ընդ որում, այս լիազորության իրականացման ժամանակ վերջինս կարող է համագործակցել օրենքը պաշտոնապես հրապարակող մարմնի' Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Հետաքրքրական է, որ ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրությամբ և օրենսդրությամբ բառացիորեն օժտված չէ Սահմանադրությունը մեկնաբանելու լիազորությամբ, սակայն մասնագետների կարծիքների2 և դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր որոշումներում հաճախ մեկնաբանում է Սահմանադրության և այլ իրավական ակտերի դրույթները: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 125 հոդվածի 5-րդ մասում ամրագրված է, որ «Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանը Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Դաշնության խորհրդի, Պետական դումայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների օրենսդիր իշխանության մարմինների հարցմամբ տալիս է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեկնաբանություն»3: Ի դեպ, պրոֆեսոր Ա.Կլիշասը ՌԴ Սահմանադրական

դատարանը դիտարկում է որպես ռուսական պետականության կայուն զարգացման երաշխավոր4:

Այժմ փորձենք բացահայտել պետականության էությունը և Սահմանադրության մեկնաբանությունների հետ նրա կապը:

Իրավաբանական գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին ժամանակներում արդիական է դարձել «պետություն» և «պետականություն» հասկացությունների հարաբերակցության, նույնացման և տարբերակման մասին հարցը5:

1 Համեմատության համար նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Բելառուսի և Ղազախստանի օրենքների համապատասխանաբար 7օ և 45 հոդվածներում հստակ նշված են այն սուբյեկտները, որոնք տալիս են Սահմանադրության և ենթաօրենսդրական ակտերի պաշտոնական մեկնաբանություն:

2 Հարությունյան Գ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ»-ի 93-րդ հոդվածի մեկնաբանությունը: Ընդհ. խմբ. Գ.Հարությունյանի, Ա.Վաղարշյանի: «Իրավունք», 2010, էջ 914925; Հարությունյան Գ., Մանասյան Ա. Սահմանադրական վերահսկողություն: Ուս. ձեռնարկ բուհերի համար (լրամշ. հրատ.) խմբ.՝ Վ.Հովհաննիսյան. Երևան, Իրավունք, 2015, 240 էջ; Մանասյան Ա. Սահմանադրական դատարանի որոշումների տեղը ՀՀ իրավական համակարգում և դրանց դերը Սահմանադրության կայունության ապահովման գործում, Երևան, ԵՊՀ հրատ., 2013, էջ 117-144:

3 Конституция Российской Федерации, М., Проспект, 2010, с. 28.

4 Клишас А. Конституционный Суд Российской Федерации как гарант стабильного развития российской государственности // Журнал конституционного правосудия, 2016, .№ 5, с. 13-16.

5 Бондар А. Традиции российской государственности и права человека // Власть. 2008. N 10. С. 39 - 44; Затонский В.А. Эффективная государственность / Под ред. А.В. Малько. М.: "Юрист", 2006. 286 с.; Казбан

- 106 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Չնայած պետական պաշտոնյաների կողմից, քաղաքական և գիտական շրջանակներում շատ են օգտագործում «պետականություն» եզրույթը և այն առաջին հայացքից հեշտ ընկալելի է, այնուհանդերձ, վերջինիս հասկացությունն ու էությունը մնում է անորոշ և ոչ լրիվությամբ բացահայտված: «Պետականություն»

հասկացության ամբողջական բացահայտումը հնարավոր կդարձնի ճիշտ պատկերացում կազմել «պետականության ամրապնդում», «պետականության զարգացում», «պետականությանը նետված մարտահրավերներ» գաղափարների մասին:

Որպեսզի շիտակ ձևով հասկանանք, թե ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Սահմանադրության մեկնաբանությունները պետականության ամրապնդման գործում, անհրաժեշտ ենք համարում բացահայտել վերջինիս բովանդակությունը:

Այսպես, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի կարծիքով' «Պետականությունը սոցիումի որոշակի համակարգված գոյ է, որը պահանջում է նաև համակեցության իր հիմնարար կանոնները»* 1:

Արա Պապյանի կարծիքով' «Պետականությունը հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է: Ազգային պետականությունը' ազգի

ինքնուրույնության բարձրագույն ձևը, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը, նրա դեմ ուղղված անվտանգության մարտահրավերների չեզոքացման ամենաարդյունավետ միջոցն է»2: Դրա հետ միաժամանակ հեղինակը ներկայացնում է պետականության հիմնական խնդիրները.

1. Պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովում,

2. Երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծում,

3. Նախորդ երկուսի հենքի վրա, այսինքն' ապահով և բարեկեցիկ երկրի մեջ, ազգային ինքնության և մշակույթի զարգացում:

Լևոն Դռնոյանն իր «Հայոց նոր պետականության ստեղծման

հիմնադրույթներ» աշխատության մեջ պետականության խնդիրները ներկայացնում է այլ տեսանկյունից. «Պետականությունը չունի այլ խնդիր, քան նպաստել Ազգի Վերին Ակունքի հետ կապի 3 միջոցների' ազգային մշակույթի մշտական պաշտամունքի, ազգի մշտական ու արդար աշխատանքի և մշտական համազգային աղոթքի ստեղծմանը»3:

Իրավագետ Տարոն Սիմոնյանն իր «ԱՐԲԱՆԷ» աշխատության մեջ ի թիվս այլ հարցերի անդրադառնում է պետականության պահանջին, դրա անհրաժեշտության

Е.П. Государство и государственность. К вопросу о соотношении понятий / Вестник университета, N 4, 2012, С. 34-38; Краснов Ю.К. Российская государственность: генезис и эволюция институтов власти, проблемы модернизации: Дис. ... д.ю.н.: 12.00.01. М., 2002. 316 с.; Морозова Л.А. Современная российская государственность (проблемы теории и практики): Дис. ... д.ю.н.: 12.00.01. М., 1998. 313 с.; Рябинин Н.А. Преемственность государственности: Дис. ... к.ю.н. Екатеринбург, 2001. 222 с.; Шабуров А.С. Государство и государственность: вопросы соотношения // Известия Иркутской государственной экономической академии. 2012. N 3 (83). С. 126 - 130; Шабуров А.С. О государстве и государственности: проблемы соотношения // Вестник Сибирской академии права, экономики и управления. Иркутск: НОУ ВПО "Сибирская академия права, экономики и управления". 2012. N 1 (5). С. 12 – 15.

1 Հարությունյան Գ. Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները, Երևան, Նժար, 2016, էջ 217:

2 Պապյան Ա. Պետականության խորհուրդն ու Հայկական հարցը, URL: http://andin.am/2015/12/25/%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6 %82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6% 80%D5%A4%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1 %D5%B5%D5%AF%D5%A1 %D5%AF%D5% A1%D5%B6/ - 19.10.2018:

3 Դռնոյան Լ. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ, Երևան, Դար, 2007, 7-8 էջեր:

- 107 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

գիտակցմանը, զարգացմանը և այլն: Նշված աշխատության վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ հեղինակը պետականության ներքո հասկանում է ազգի էության հասունացման, նրա գիտակցության արթնացման փուլը1:

Ա.Սերգեևի համոզմամբ' «Պետականությունը հիմնարար սկզբունքների համակարգ է, որը նույնականացնում է պետական-կազմակերպական հասարակությունը և պայմանավորում է նրա վերարտադրությունը»2:

Վիկտոր Զատոնսկին իր դոկտորական ատենախոսության մեջ առաջարկում է պետականության հետևայլ բնորոշումը. «Պետականությունը փոխկապակցված և իրարից կախված պետական-քաղաքական, սոցիալ-իրավական, տնտեսական, բարոյական, էթնոմշակութային և այլ բաղադրիչների համակարգ է, որոնց օգնությամբ պետական իշխանությունն իրականացնում է կարգավորիչ-կազմակերպական, կայունացնող, ինտեգրացնող և ակտիվացնող ներգործություն հասարակական հարաբերությունների վրա, իսկ քաղաքացիները ցուցաբերում են զսպող, ուղղորդող, նորմաստեղծ, կազմակերպական, ինչպես նաև սահմանափակող ազդեցություն պետության և պետական իշխանության վրա»3: Ընդ որում, նա պետականության կենտրոնական, հիմնարար և համակարգակազմ տարրեր է համարում'

1. պետությունը, պետական իշխանությունը,

2. անձը' պետության հետ փոխհարաբերություններում,

3. իրավական համակարգը,

4. պետական կարգը:

Ի թիվս այլ գումարելիների, նա իրավական համակարգի մեջ է ներառում նաև իրավագիտակցությունը, իրավական մշակույթը, դրական իրավական

ակտիվությունը և քաղաքացիների նախաձեռնությունը, ինչի մասին էլ խոսվեց սույն հոդվածի շրջանակներում:

Այս համատեքստում տեղին ենք համարում մեջբերել նաև սույն հոդվածի ոգուն ու նպատակին համապատասխան պրոֆեսոր Ն.Բոնդարի այն կարծիքը, ըստ որի' «Սահմանադրությունը պետականության արդիականացման արժեքային-նորմատիվային հիմքն է»4:

Մեր կարծիքով' «պետություն» և «պետականություն» հասկացությունները նույնական չեն: Վերջինս ունի ավելի լայն ու խորն իմաստ, քան պետությունը: Դրա հետ միաժամանակ, պետությունը հանդիսանում է պետականության

բաղադրիչներից մեկը, նրա գլխավոր տարրը, իսկ վերջիններս իրար հետ հարաբերակցվում են ինչպես մասը և ամբողջը:

Ինչ-որ իմաստով պետությունը կարելի է ներկայացնել որպես ձև (տարածք, որտեղ տարածվում է պետականությունը5), իսկ պետականությունը որպես

1 Սիմոնյան Տ. ԱՐԲԱՆԷ «... և զարթնում է լաոն», Երևան, Հայրապետ, 2018, 432 էջ:

2 Сергеев А. Российская государственность в XXI веке: основные проблемы: монография, М., Проспект, 2017, с. 5.

3 Затонский В., Эффективная государственность в личностно-правовом измерении: Общетеоретическое исследование, Диссертация на соискание ученой степени доктора юридических наук, Саратов, 2008, с. 37-38.

4 Бондарь Н. Конституционная модернизация российской государственности, в свете практики конституционного правосудия. Серия «Библиотечка судебного конституционализма». Вып. 5. — Москва: Юнити-Дана, 2014. с. 25.

5 Անառարկելի է այն ճշմարտությունը, որ պետության կորստի պայմաններում եկեղեցու շնորհիվ հայ ժողովուրդը ունեցել է պետականություն, ինչի մասին իրենց աշխատություններում վկայում են մի շարք մասնագետներ (օր. Բալայան Վ. Արցախահայ ազատագրական պայքարի բովանդակությունը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 1813թ., Ստեփանակերտ, ԱրՊՀ հրատ., 2013, 124 էջ; Բալայան Վ. Դրվագներ արցախահայության ազատագրական պայքարի և պետականակերտման պատմության (1813-20օ6թթ.), Ստեփանակերտ, 2012, 416 էջ; Հարությունյան Գ. Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները, Երևան, Նժար, 2016, 672 էջ; Дадаян Ст. Политическая история Арцах-Карабаха от Хамсы до автономии. Факты и вымыслы, Степанакерт, 2017, 416 с.):

- 108 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

բովանդակություն, այսինքն' պետության կայացվածության, զարգացվածության մակարդակը, ինչը ենթադրում է պետական մարմինների ինքնուրույնություն, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացում, քաղաքացիների իրավագիտակցության բավարար մակարդակ, վերջիններիս կողմից ուժեղ պետություն կառուցելու կամք և համարժեք աշխատանք:

Ամփոփելով կարող ենք ասել, որ պետությունը պետականության արտահայտման ձևերից մեկն է, նրա անկյունաքարային տարրը, առանց որի պետականությունը չի կարող զարգանալ բնականոն ձևով:

Իսկ «Սահմանադրության մեկնաբանություն - բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացում - գիտակցված ձևով Սահմանադրության նորմերի իրացում - պետականության ամրապնդում և զարգացում» շղթան ամրապնդելու և զարգացնելու նպատակով անհրաժեշտ են մի շարք բաղադրիչներ, որոնց առնչությամբ առաջարկվում է.

1. Բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցության մաարդակը, որը քննարկվող թեմայի կարևոր նախադրյալներից մեկն է: Մեր կողմից իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ինչպես բարձր դասարանների աշակերտները, այնպես էլ երիտասարդներն ունեն իրավական գիտելիքների միջին մակարդակ, որը համարժեք չի կարող դիտվել պետության առաջանցիկ տեմպերով զարգացմանը: Անհրաժեշտ է փոխել ինչպես քաղաքացիների իրավական գրագիտության մակարդակը բարձրացնելու մոտեցումը, այնպես էլ աշխատանքների ծավալը1:

2. Քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման շրջանակներում պետք է հատուկ ուշադրություն դարձնել առաջին հերթին ԱՀ Սահմանադրությանը' որպես սահմանադրական արժեքների «շտեմարանի» և յուրաքանչյուրիս կենսագործունեության իրավական կարգավորման հիմքի: Սահմանադրությունը պետք է յուրաքանչյուրիս կենցաղ մտնի որպես անբաժանելի մաս և երկրի զարգացման փարոս:

3. Սահմանադրության էությունը մեկնաբանությունների եղանակով քաղաքացիներին հասու դարձնելն ունի նաև ժողովրդավարական ու իրավական պետության կառուցման նպատակ, որի իրագործումը վերջնարդյունքում նպաստում է պետականության ամրապնդմանը և զարգացմանը: Որքան քաղաքացիներն իրավագիտակից են, նպատակային և Սահմանադրության շրջանակներում են իրականացնում իրենց քայլերը, այդքանով նպաստում են պետականության կայացմանը:

4. Պետականության երևույթը մի գործընթաց է, որը կրում է շարունակական բնույթ և նման է թափանիվի. եթե ինչ-որ ժամանակ նրա տեմպը թուլանա կամ կանգ առնի, ապա նախկին վիճակին բերելու համար մեծ ջանքեր ու ժամանակ կպահանջվեն: Ուստի անհրաժեշտ է պետականակերտման գործընթացը մշտապես պահել ակտիվ փուլում և ներգրավել հասարակության բոլոր շերտերին:

1 Ավ.Հարությունյան, Ս.Պետիկյան, Լ.Բարխուդարյան. Իրավագիտակցության հիմնախնդիրն Արցախի Հանրապետության հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, Ստեփանակերտ, 2018, 160 էջ + 8 էջ ներդիր:

- 109 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ավետիք Հարությունյան

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՑԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՑԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՑՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՑԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ

Բանալի բառեր' Արցախի Հանրապետություն, Սահմանադրություն, Սահմանադրության դոկտրինալ մեկնաբանություն, «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենք, պետականություն

Հոդվածում ներկայացվում և հիմնավորվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների անհրաժեշտությունը, բացահայտվում են «Սահմանադրության մեկնաբանություն» և «պետականություն» հասկացությունների էությունը և կապը: Վերլուծություն է ենթարկվում իրավական ակտի մեկնաբանման հետ կապված «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի դրույթները, վեր հանվում բացերը և ներկայացվում առաջարկություններ: «Սահմանադրության մեկնա-

բանություն - բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացում -գիտակցված ձևով Սահմանադրության նորմերի իրացում - պետականության ամրապնդում և զարգացում» շղթան ամրապնդելու և զարգացնելու նպատակով հեղինակի կողմից ներկայացվում են որոշ աջարակություններ:

Avetik Harutyunyan

COMMENTARY TO THE CONSTITUTION OF THE REPUBLIC OF ARTSKH AS AN IMPORTANT FACTOR OF STRENGTHENING THE STATE

Keywords: the Artsakh Republic, Constitution, doctrinal commentary on the Constitution, the NKR Law "On legal acts", statehood

The article presents and substantiates the necessity of interpreting the Constitution of the Republic of Artsakh, reveals the essence and connection of the concepts «interpretation of the Constitution» and «statehood». The provisions of the NKR Law «On Legal Acts» concerning the interpretation of a legal act are analyzed, gaps are identified and proposals are submitted. The author presents several proposals for strengthening and developing the chain of «commentary to the Constitution - raising the level of legal awareness of the population -conscious implementation of the norms of the Constitution - strengthening and developing of statehood».

Аветик Арутюнян

КОММЕНТАРИИ К КОНСТИТУЦИИ РЕСПУБЛИКИ АРЦАХ КАК ВАЖНЫЙ ФАКТОР УКРЕПЛЕНИЯ ГОСУДАРСТВЕННОСТИ

Ключевые слова: Республика Арцах, Конституция, доктринальный

комментарий к Конституции, закон НКР «О правовых актах», государственность

В статье представлена и обосновывается необходимость толкования Конституции Республики Арцах, раскрываются сущность и связь понятий «толкование Конституции» и «государственность». Анализируются положения Закона НКР «О правовых актах», касающиеся толкования правового акта, выявлены пробелы и представлены предложения. Автор представляет несколько предложений для укрепления и развития цепочки «комментарий к Конституции – повышение уровня правосознания населения – сознательная реализация норм Конституции – укрепление и развитие государственности».

- 110 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.