Научная статья на тему 'ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ'

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
28
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
КОНСТИТУЦИЯ РЕСПУБЛИКИ АРЦАХ / ВЕРХОВНЫЙ СУД РЕСПУБЛИКИ АРЦАХ / КОНСТИТУЦИОННОЕ ПРАВОСУДИЕ / ПРАВОВЫЕ ПОСЛЕДСТВИЯ / ВЕРХОВЕНСТВО ПРАВА / CONSTITUTION OF THE REPUBLIC OF ARTSAKH / SUPREME COURT OF THE REPUBLIC OF ARTSAKH / CONSTITUTIONAL JUSTICE / LEGAL CONSEQUENCES / RULE OF LAW / Արցախի Հանրապետության Սահմանադրություն / Արցախի Հանրապետության Գերագույն դատարան / սահմանադրական արդարադատություն / իրավաբանական հետևանքներ / իրավունքի գերակայություն

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Բարխուդարյան Լուսինե

Հոդվածում ներկայացված են ԱՀ Գերագույն դատարանի կողմից իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործերի քննության արդյունքում կայացված որոշումների կատարման հետ կապված հիմնախնդիրները: Հեղինակի կողմից առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ինչի արդյունքում իրավական ակտերի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումներին անմիջականորեն կհաջորդի հանրային իշխանության իրավասու մարմնի իրավաստեղծ գործունեությունը հասարակական տվյալ հարաբերության իրավակարգավորման ուղղությամբ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

LEGAL CONSEQUENCES OF THE CASES DETERMINED BY THE SUPREME COURT OF THE REPUBLIC OF ARTSAKH WITH THE COMPLIANCE OF LEGAL ACTS WITH THE CONSTITUTION

The issues of the implementation of decisions taken as a result of the determination by the Supreme Court of the Republic of Artsakh with the compliance of legal acts with the Constitution are presented in the article. The author proposes to introduce appropriate legislative changes, as a result of which the decisions of the Supreme Court to determine the conformity of legal acts of the Constitution will be directly followed by the legislative activity of the competent state authority in the direction of legal regulation of these relations.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ' ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Երիտասարդ ժողովրդավարական երկրներում բավականին արդիական են սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների որոշումների իրավաբանական ուժի, առանձնահատկությունների և պետական այլ մարմինների կողմից դրանց կատարման հիմնախնդիրները։ Ընդ որում, սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների որոշումների իրավաբանական բնույթի և իրավակարգավորիչ ազդեցության սահմանումը պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է Սահմանադրության գերակայությունն ապահովելու գործում։

Արցախի Հանրապետության 2017 թվականի Սահմանադրության (այսուհետ՝ ԱՀ Սահմանադրություն) 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանն (այսուհետ՝ ԱՀ Գերագույն դատարան) իրականացնում է սահմանադրական արդարադատություն' ապահովելով Սահմանադրության գերակայությունը: ԱՀ Գերագույն դատարանի լիազորությունները սահմանված են ԱՀ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասով: Պետք է նշենք, որ հետազոտության շրջանակներում մեզ համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ԱՀ Գերագույն դատարանի՝ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործերի քննության արդյունքում կայացրած որոշումները1:

Ընդ որում, ԱՀ Գերագույն դատարանի2 ակտերի՝ որոշումների ու եզրակացությունների իրավաբանական ուժը որոշված է ԱՀ Սահմանադրության 143-րդ հոդվածում, որի 2-րդ մասի համաձայն՝ ԱՀ Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից3: Վերոգրյալից հետևում է, որ սահմանադրական վեճն ըստ էության լուծվել է դատաքննության արդյունքում, որոշումն անշրջելի է և վերջնական, ընդունված որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս ի հայտ են գալիս մի շարք հիմնախնդիրներ, որոնք, մասնավորապես, կապված են.

1) դատարանի որոշումների եզրափակիչ մասից անմիջականորեն բխող իրավակարգավորումներ նախաձեռնելու և իրացնելու հետ.

Հետազոտողների մի մասը գտնում է, որ սահմանադրական արդարադատություն իրականացնող դատարաններն իրենց որոշումները «հարկադիր» կատարելու իրավազորությամբ օժտված չեն4, և բավականին դժվար է

1 Ընդ որում, մոտ տասնամյա գործունեության ընթացքում, ԱՀ Գերագույն դատարանի կողմից կայացրած որոշումներից միայն երկուսի դեպքում են իրավական ակտերը ճանաչվել Սահմանադրության պահանջներին հակասող և անվավեր:

2 Պետք է նշենք, որ ԱՀ-ում սահմանադրական արդարադատությունը, որպես ինքնուրույն համակարգ, գործում է 2009 թվականից:

3 Արցախի Հանրապետության Սահմանադրություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր, ԼՂՀՊՏ 2017.02.28/04(318):

4 Конституционное совещание. Стенограммы. Материалы. Документы. М.: Юрид. лит., 1996. Т. 13,էջ 387(выступление проф. Р.Ф. Васильева): Сербам М. Решения румынского Конституционного Суда как источник права// Конституционное правосудие в посткоммунистических странах: Сборник докладов. М., 1999, էջ 170: Бростл А.. Кучка Я.. Мазак Я. Конституционный суд Словацкой Республики. (Организация, процесс, доктрина). Кошице, 2001, էջ 101: Казаклиу А. Актуальные проблемы конституционной юрисдикции

- 137 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

մշակել նմանատիպ մեխանիզմներ* 1: Մեզանում նույնպես առկա է այս հիմնախդիրը, մասնավորապես, ԱՀ օրենսդրության մեջ առկա չեն ԱՀ Գերագույն դատարանի կողմից ընդունված որոշմամբ պայմանավորված պարտադիր բնույթի սահմանադրական ընթացակարգեր:

Այսպես, «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ իրավական ակտն անվավեր է ճանաչվում ԼՂՀ Գերագույն դատարանի սահմանադրական պալատի կողմից իրավական ակտը ԼՂՀ Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում: Միաժամանակ, պետք է նշենք, որ ԱՀ Սահմանադրության ընդունումից հետո ԱՀ-ում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների շրջանակներում մշակվել և օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Ահ օրենքի նախագիծը2: Վերջինիս 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է' հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի3:

«Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքում ամրագրված են ԱՀ Գերագույն դատարանի կողմից իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործերի քննության իրավաբանական հետևանքները: Այսպես, վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ

Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է Գերագույն դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու գործերով վիճարկվող ակտը, ինչպես նաև քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքերի4:

Վերլուծելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ թեև ԱՀ օրենսդրությամբ ամրագրված են աՀ Գերագույն դատարանի կողմից իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործերի քննության

Республики Молдова// Конституционное право: Восточноевропейскоеобозрение. Москва;Нью Йорк, 2001. N° 4 (37), էջ 14:

1 Митюков М. А. Конституционные суды постсоветских государств: проблемы исполнения решений//

Конституционное право: Восточноевропейское обозрение. Москва; Нью-Йорк, 2002. №3 (40), էջ 73:

2

http://minjustnkr.am/nkr/documents/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE

%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BF%D5

%A5%D6%80%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6%D4%B1%D5%80%D6%85%D6%80

%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE.pdf:

3 Սրանից հետևում է, որ թեև օրենքի նախագծով առանձին անդրադարձ չի կատարվում ԱՀ Գերագույն դատարանի կողմից իրավական ակտն ԱՀ Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու դեպքին, բայցևայնպես, նախագծում ամրագրված դրույթը հնարավորություն է ընձեռնում, ի թիվս այլնի, անվավեր ճանաչել նաև այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք ԱՀ Գերագույն դատարանի կողմից ճանաչվել են ԱՀ Սահմանադրությանը հակասող:

4 Առաջին դեպքում Գերագույն դատարանն իրավասու է որոշումը տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ: Երկրորդ դեպքում, քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի վիճարկվող դրույթի կիրառման վերաբերյալ Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական և վարչական ակտերը օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման:

- 138 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

իրավաբանական հետևանքները, բայցևայնպես, դրանք կյանքի չեն կոչվում: Վերջինս ուղղակիորեն կապված է ԱՀ Գերագույն դատարանի որոշումների կատարումն ապահովող համապատասխան մեխանիզմների ու լծակների բացակայությամբ: Այսպես, օրինակ, ԼՂՀ Գերագույն դատարանի 2009 թվականի հունիսի 30-ի ԳԴՈ-1 որոշմամբ1 «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները ճանաչել են ԼՂՀ Սահմանադրության 2-րդ, 5-րդ, 7-րդ (1-ին, 2-րդ մասեր), 20-րդ, 52-րդ և 60-րդ (կետ 1, 2 , 16) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: Եվ թեև այդ պահին գործող իրավակարգավորումներով, մասնավորապես, «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 75-րդ հոդվածի իմաստով, ԼՂՀ Գերագույն դատարանի որոշումը հիմք էր «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասն անվավեր ճանաչելու համար, այդուհանդերձ, «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ 2009 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-60-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել:

Ինչ վերաբերում է ԼՂՀ Գերագույն դատարանի 2010 թվականի մարտի 3-ի ԳԴՈ-2 որոշմանը2, ապա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ Ազգային ժողովը 2005 թվականի ապրիլի 27-ին ընդունել է օրենք «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» և մինչ այսօր մեր երկրում աշխատանքային օրենսգիրք չի ընդունվել, ուստի՝ ԼՂՀ Գերագույն դատարանի որոշումը կյանքի չի կոչվել օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված3:

Այս համատեքստում առաջարկում ենք նախաձեռնել համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ԱՀ Գերագույն դատարանի որոշումների կատարումը՝ միաժամանակ ԱՀ-ում ապահովելով սահմանադրականության հետևողական զարգացումը: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքում կատարել լրացում՝ սահմանելով ողջամիտ ժամկետ, որի ընթացքում ԱՀ Սահմանադրության համաձայն օրենսդրական նախաձեռնությամբ օժտված սուբյեկտները, այն է՝ ԱՀ Նախագահը և պատգամավորները կնախաձեռնեն համապատասխան իրավական ակտերի մշակումը, սահմանված կարգով շրջանառության մեջ կդնեն դրանք՝ դրանով իսկ ապահովելով Ահ Գերագույն դատարանի որոշումների կատարումը,

2) դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները լիարժեք կյանքի կոչելու հետ.

1 ԼՂՀ Գերագույն դատարանի 2009 թվականի հունիսի 30-ի «ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յու. Հայրապետյանի դիմումի հիման վրա «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ԼՂՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» ԳդՈ-1 որոշում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր, ԼՂՀՊՏ 2009.07.16/16(126):

2 ԼՂՀ Գերագույն դատարանի 2010 թվականի մարտի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր Ա. Թադևոսյան/ դիմումի հիման վրա ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի եվ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» ԳԴՈ-2 որոշում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր, լՂհՊտ 2010.03.19/06(140):

3 Հարությունյան Ա.Հ. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները, Ավետիք Համլետի Հարությունյան, Եր., Անտարես, 2016, 240 էջ, էջ 159-160:

- 139 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԱՀ Գերագույն դատարանի դատական ակտերում պետք է նախատեսվի այդ դատական ակտերի կատարման որոշակի ընթացակարգ, ինչպես նաև ապահովվի դատական ակտերում ամրագրված իրավական դիրքորոշումների լրիվ և ժամանակին կատարումը,

3) դատարանի որոշումներից բխող իրավակարգավորումներում իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման հետ.

Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման նպատակով դատարանի որոշումների հիման վրա իրավական համակարգում կատարվող փոփոխությունները պետք է ընդգրկեն վերաբերելի իրավական հարաբերությունները կարգավորող և փոխկապակցված իրավակարգավորումների ողջ շղթան։

Այսպիսով՝ ժողովրդավարական պետությունում և քաղաքացիական հասարակությունում դատական իշխանության հիմնական առաքելությունն այն է, որ սոցիալական ու իրավական վեճերի ժամանակ երաշխավորի իրավունքի գերակայությունը1: Ընդ որում, սահմանադրական արդարադատություն

իրականացնող մարմինների որոշումների կատարումն առաջնահերթ կախված է նրանից, թե ինչ մակարդակում է տվյալ երկրում իրավական ու սահմանադրական մշակույթը:

Սահմանադրական արդարադատություն իրականացնող դատարանների դատական ակտերը, իրենց համապարտադիրության ուժով, պետք է անվերապահ կատարվեն2: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինները չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց որոշումների կատարումը3, այդ որոշումների կատարումը պայմանավորված է սահմանադրական արդարադատություն իրականացնող ու գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների փոխկապակցվածությունից:

Միաժամանակ, պետք է նշենք, որ սահմանադրական արդարադատության իրականացման ժամանակ ի հայտ եկած հիմնախնդիրներն արդյունավետ կլուծվեն, եթե ԱՀ Սահմանադրությամբ երաշխավորվի Գերագույն դատարանի որոշումների լիարժեք կատարումը՝ վերջինս ամրագրելով որպես սահմանադրական պարտականություն4։ Ուստի, առաջարկում ենք՝ սահմանադրական

բարեփոխումների շրջանակներում լրացում կատարել նաև ԱՀ Սահմանադրությունում՝ ամրագրելով, որ ԱՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Սահմանադրությանը կամ օրենքին հակասող ճանաչված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

1 Конституционное (государственное) право зарубежных стран. Общая часть. Учебник для вузов. Рук. и отв. ред. профессор Б. Страшун, 4-е издание, обнавленное и доработанное, М., 2005, էջ 745:

2 Морщакова Т. Г. Российское правосудие в контексте конституционной реформы. М., 2004, էջ 197:

3 Изензее Й. Конституционное право как право «политическое»// Государственное право Германии. М., 1994. Т. 2, էջ 311:

4 Ի տարբերություն գործող իրավակարգավորումների՝ ԼՂՀ 2006 թվականի Սահմանադրության 7-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Սահմանադրությանը կամ օրենքին հակասող ճանաչված այլ ներպետական իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

- 140 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Լուսինե Բարխուդարյան

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՑԱՆ ԳԵՐԱԳՈՒՑՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ' ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՑԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՑՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՑԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Բանալի բառեր՝ Արցախի Հանրապետության Սահմանադրություն, Արցախի Հանրապետության Գերագույն դատարան, սահմանադրական արդարադատություն, իրավաբանական հետևանքներ, իրավունքի գերակայություն

Հոդվածում ներկայացված են ԱՀ Գերագույն դատարանի կողմից իրավական ակտերի' Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործերի քննության արդյունքում կայացված որոշումների կատարման հետ կապված հիմնախնդիրները: Հեղինակի կողմից առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ինչի արդյունքում իրավական ակտերի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումներին անմիջականորեն կհաջորդի հանրային իշխանության իրավասու մարմնի իրավաստեղծ գործունեությունը հասարակական տվյալ հարաբերության իրավակարգավորման ուղղությամբ:

Lusine Barkhudaryan

LEGAL CONSEQUENCES OF THE CASES DETERMINED BY THE SUPREME COURT OF THE REPUBLIC OF ARTSAKH WITH THE COMPLIANCE OF LEGAL

ACTS WITH THE CONSTITUTION

Keywords: Constitution of the Republic of Artsakh, Supreme Court of the Republic of Artsakh, constitutional justice, legal consequences, the rule of law

The issues of the implementation of decisions taken as a result of the determination by the Supreme Court of the Republic of Artsakh with the compliance of legal acts with the Constitution are presented in the article. The author proposes to introduce appropriate legislative changes, as a result of which the decisions of the Supreme Court to determine the conformity of legal acts of the Constitution will be directly followed by the legislative activity of the competent state authority in the direction of legal regulation of these relations.

Лусинэ Бархударян

ЮРИДИЧЕСКИЕ ПОСЛЕДСТВИЯ ДЕЛ ПО ОПРЕДЕЛЕНИЮ ВЕРХОВНЫМ СУДОМ РЕСПУБЛИКИ АРЦАХ СООТВЕТСТВИЯ ПРАВОВЫХ АКТОВ

КОНСТИТУЦИИ

Ключевые слова: Конституция Республики Арцах, Верховный суд Республики Арцах, конституционное правосудие, правовые последствия, верховенство права

В статье представлены проблемы, связанные с исполнением решений, принятых в результате определения Верховным судом Республики Арцах соответствия правовых актов Конституции. Автор предлагает внести соответствующие законодательные изменения, в результате чего за решениями Верховного суда по определению соответствия правовых актов Конституции непосредственно последует законодательная деятельность компетентного органа государственной власти в направлении правового регулирования этих отношений.

- 141 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.