Научная статья на тему 'ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ'

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
44
8
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
անվտանգություն / ռազմական քաղաքականություն / զինված ուժեր / տնտեսություն / ռազմարդյունաբերական համալիր / պլանավորում / կառավարում / մրցունակություն / արդիականացում

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Նորիկյան Նորիկ

Հետազոտության նպատակն է ներկայնացնել ռազմական քաղաքականության տնտեսական հիմքերի մրցունակ ինստիտուցիոնալ մոդելի ապահովման հիմնահարցերը: Նպատակից բխող խնդիրներն են՝ ուսումնասիրել ռազմական տնտեսության ինստիտուցիոնալացման գործընթացի հիմքերը, վերլուծել ՀՀ պաշտպանության բնագավառում տնտեսական հենքի բարեփոխումները, ինչպես նաև բացահայտել ռազմական քաղաքականության երաշխավորման գործում տնտեսական բաղադրիչի ու արդյունաբերական համալիրի ազդեցության շրջանակները: Հետազոտության ընթացքում օգտագործվել են գիտահետազոտական շրջանակներում հիմնավորված ու գործնականում լայն կիրառում ունեցող ընդհանուր բնույթի՝ դիալեկտիկական համակարգային, այնպես էլ մասնավոր, կոնկրետացվող նշանակության՝ իրավաքաղաքական վերլուծության, համեմատական, համակարգակառուցվածքային, վիճակագրական գնահատման մեթոդներ: Վերլուծելով ՀՀ ռազմական տնտեսության զարգացման ինստիտուցիոնալ հիմքերն ու զարգացման համար անհրաժեշտ գործոնները` կարելի է հանգել այն եզրակացության, որ պետության մասնավոր հատվածի փոխազդեցության արդյունավետ համակարգի կառուցումը ենթադրում է բազմաթիվ միջոցառումների որոշում ու գնահատում, պլանավորում ու իրագործում, ռազմատնտեսական գործընթացների կարգավորման համընդգրկուն գործիքարանի ապահովում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MAIN ISSUES OF ENSURING THE ECONOMIC COMPONENT OF MILITARY POLICY OF THE REPUBLIC OF ARMENIA

The aim of the study is to present the main problems of the economic foundations of military policy and to ensure a competitive institutional model. The tasks arising from this goal are: to study the foundations of the process of institutionalization of the military economy, to analyze the reforms of the economic foundations of the defense sector of the Republic of Armenia, and also to identify the impact of the economic component and the industrial complex on the provision of military policy. In the course of the study, dialectic and systemic methods of a general nature were widely used, as well as methods of private, concretized meaning: political and legal analysis, comparative, systemic, and statistical evaluation. Analyzing the institutional foundations of the development of the military economy of the Republic of Armenia and the factors necessary for its development, it can be concluded that the construction of an effective system of interaction between the state and the private sector involves the definition of many measures: assessment, planning and implementation, providing comprehensive tools for regulating militarye conomic processes.

Текст научной работы на тему «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ*

ՀՏԴ 323. 173

ՆՈՐԻԿ ՆՈՐԻԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, norikyanpastaban@mail.ru

Հետազոտության նպատակն է ներկայնացնել ռազմական քաղաքականության տնտեսական հիմքերի և մրցունակ ինստիտուցիոնալ մոդելի ապահովման հիմնահարցերը: Նպատակից բխող խնդիրներն են' ուսումնասիրել ռազմական տնտեսության ինստիտուցիոնալացման գործընթացի հիմքերը, վերլուծել ՀՀ պաշտպանության բնագավառում տնտեսական հենքի բարեփոխումները, ինչպես նաև բացահայտել ռազմական քաղաքականության երաշխավորման գործում տնտեսական բաղադրիչի ու արդյունաբերական համալիրի ազդեցության շրջանակները:

Հետազոտության ընթացքում օգտագործվել են գիտահետազոտական շրջանակներում հիմնավորված ու գործնականում լայն կիրառում ունեցող ընդհանուր բնույթի' դիալեկտիկական և համակարգային, այնպես էլ մասնավոր, կոնկրետացվող նշանակության' իրավաքաղաքական վերլուծության, համեմատական, համակարգակառուցվածքային, վիճակագրական գնահատման մեթոդներ:

Վերլուծելով ՀՀ ռազմական տնտեսության զարգացման ինստիտուցիոնալ հիմքերն ու զարգացման համար անհրաժեշտ գործոնները' կարելի է հանգել այն եզրակացության, որ պետության և մասնավոր հատվածի փոխազդեցության արդյունավետ համակարգի կառուցումը ենթադրում է բազմաթիվ միջոցառումների որոշում ու գնահատում, պլանավորում ու իրագործում, ռազմատնտեսական գործընթացների կարգավորման համընդգրկուն գործիքարանի ապահովում:

Հիմնաբառեր' անվտանգություն, ռազմական քաղաքականություն, զինված ուժեր, տնտեսություն, ռազմարդյունաբերական համալիր, պլանավորում, կառավարում, մրցունակություն, արդիականացում։

Ռազմական տնտեսությունը պաշտպանական-անվտանգային համակարգում

ՀՀ ազգային անվտանգության քաղաքականության և, մասնավորապես, պաշտպանական-անվտանգային համակարգի հիմնախնդիրների համատեքստում ընդգծված նշանակություն ունեն ռազմական ոլորտի տնտեսական հենքի զարգացման հնարավորությունները: Հարկ է փաստել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո նախաձեռնվեց երկբևեռ աշխարհից դեպի միաբևեռ աշխարհի անցման գործընթաց, ինչն, իր ավարտին չհասած, զուգորդվեց բազմաբևեռ աշխարհի ձևավորման բարդ ու

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 20.09.2020թ.:

12.05.2020թ., գրախոսվել'

12.05.2020թ., տպագրության

124

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

բազմաբնույթ գործընթացներով: Վերջինիս կարևոր բնութագրիչներից է այն, որ տնտեսական, քաղաքական ու ռազմական առաջատարի դերին են հավակնում միանգամից մոտ երկու տասնյակ պետություններ, ինչն իր հերթին հուշում է, որ համաշխարհային կենտրոնի փոխարեն ձևավորման, կայացման փուլում են «աշխարհն իրար մեջ բաժանած» մի քանի կենտրոններ: Զարգացող և զարգացած մյուս երկրներին մնում է կողմնորոշվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, ԵՄ-ի, Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի և այլոց հետ ոչ միայն տարածաշրջանային առևտրատնտեսական, այլև ռազմավարական գործընկերության և դաշինքների ընտրության հարցում: Նման պետությունները մի կողմից ձգտում են առավելագույնս օգտագործել ժամանակակից բարձր տեխնոլոգիանների ընձեռած հնարավորությունները' ՀՆԱ-ի աճի տեմպերի արագացման, սոցիալական խնդիրների կարգավորման, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման, իսկ մյուս կողմից' միջազգային տնտեսական կազմակերպություններում իրենց և դաշնակիցների միասնական կշիռը բարձրացնելու և ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար: Նման մրցակցությունն ուղղակիորեն առնչվում է բազմաբնույթ' քաղաքական, սոցիալական, բնապահպանական, ժողովրդագրական, տեղեկատվական և, իհարկե, ռազմական սպառնալիքներին352: Իսկ այս ամենի հիմքում ընկած է հակամարտությունների նյութատեխնիկական բազան' տնտեսությունը և դրա կարևոր բաղադրիչը' ռազմաարդյունաբերական համալիրը:

Այս առումով անվտանգության տնտեսական ապահովման արդյունավետության հիմնական չափորոշիչներ են հանդիսանում առկա ռեսուրսների պայմաններում ռազմական ներուժի մաքսիմալացումն ու ռազմական տնտեսության մասշտաբների մինիմալացումը (ռազմական սպառնալիքի մեծացման ժամանակահատվածում և պատերազմի վարման ընթացքում առաջնահերթությունը պետք է տրվի առաջին չափանիշին, իսկ խաղաղ ժամանակ' երկրորդին' հիմքում ունենալով նաև մարդու անհատական կողմնորոշումներն ու առաջնայնությունները' որպես ընդհանուր սոցիալականացման հենք353): Ռազմատնտեսական այսպիսի մեթոդաբանական

մոտեցման կիրառումը կարճաժամկետ հատվածում համաձայնեցվում է տնտեսության արդյունավետության և ռազմական անվտանգության երկարաժամկետ չափանիշների հետ, քանի որ որքան բարձր է ռազմական տնտեսության գործունեության արդյունավետությունը, այնքան ցածր են (այլ հավասար պայմաններում) կատարվող ծախսերը, հետևաբար ավելին են տնտեսական աճի ու զարգացման համար:

Համաշխարհային փորձը վկայում է, որ ժամանակ առ ժամանակ առաջանում են հակասություններ, որոնք անհնար է հանգուցալուծել առանց ռազմական ուժի կիրառման: Նույնը պահանջվում է նաև պետության տնտեսական անվտանգությունն ապահովելու համար: Այս պայմաններում կարևոր հիմնահարցերից է այն, թե ինչպես կարելի է համապատասխանություն սահմանել ռազմաքաղաքական նպատակների և տնտեսական հնարավորությունների միջև, որն իր հերթին պահանջում է հաշվի առնել պատերազմի և տնտեսության հնարավոր փոխազդեցությունները: Ու թեև այս առումով ուսանելի է բազմաթիվ երկրների, մասնավորապես' ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի, ՌԴ կուտակած փորձը, մեր համոզմամբ' յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի խնդիրն արդյունավետ հանգուցալուծելու սեփական հնարավորությունները:

Ընդհանուր առմամբ, ոչ միայն ռազմատնտեսական գործընթացների

կարգավորման, այլ նաև ամբողջ ռազմական տնտեսության զարգացման գրավականներից է ռազմատնտեսական պլանավորման գործիքակազմի

352 Մանասերյան Թ., Տնտեսական անվտանգություն. Ռազմավարության ուրվագծեր, Ե., ՀՀ ԳԱԱ, 2014, էջ 42-43:

353 Մարկոսյան Ա., Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ, Ե., Նորավանք ԳԿՀ, 2005, էջ 15:

125

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

կատարելագործումը: Այս առումով ԱՍՆ-ում և ԵՄ-ում պլանավորումը կառուցվում է ծրագրային-նպատակային մոտեցման հիման վրա, ինչն առաջինը ի հայտ է եկել նախորդ դարի 60-ական թվականներին ԱՄՆ-ում354: Ծրագրային-նպատակային մոտեցումը ենթադրում է գործողությունների հստակ հերթականություն՝ ներառյալ ռազմական ուժերի շինարարության նպատակների և խնդիրների որոշումը, առաջադրված նպատակներին հասնելուն ուղղված կոնկրետ ծրագրերի մշակումը և ձևավորված ծրագրերի իրագործման համար պահաջնվող ռեսուրսների հաշվառումը: Այդպիսի մոտեցումը փոխկապում է ռազմական շինարարության պլաններն ու նպատակները դրանց հասնելու համար պետության կողմից հատկացվող ռեսուրսների հետ:

ՀՀ ռազմական տնտեսության զարգացման ինստիտուցիոնալ հիմքերի մշակման տնտեսական կողմնորոշիչների շարքում կարևորվում են ոչ միայն ներքին ներդրումային միջավայրի բարելավման ինստիտուցիոնալ ջանքերը, այլ նաև օտարերկրյա տեխնոլոգիական բազայի ընդօրինակման նպատակադրմամբ արտաքին տնտեսական քաղաքականության իրականացումը: Օրինակ' Չինաստանում 100%-ով օտարերկրյա ընկերությունների գործունեությունը թույլատրված է 100%-ով դրանց արտադրանքի արտահանման դեպքում: Ներքին շուկա դուրս գալու համար այդ ընկերությունները պետք է տեղական ընկերություններին փոխանցեն մտավոր սեփականության իրավունքը և բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը355:

Տվյալ փորձի և Հայաստանում ռազմական տնտեսության զարգացման նպատակադրման հաշվառմամբ' Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգը պետք է նպաստի (նաև նոր օրենսդրական ակտերի ընդունման միջոցով) արտասահմանյան տեխնոլոգիաների արդյունավետ ընդօրինակման քաղաքականության որդեգրմանը, այլ ոչ թե պատրաստի արտադրանքի մասսայական ներկրմանը:

Պետության և մասնավոր հատվածի միջև ռազմատնտեսական համագործակցության, ինչպես և յուրաքանչյուր համագործակցության շարունակականության համար պահանջվում է ռիսկերի կառավարման արդյունավետ կառուցակարգերի ներդնում: Խաղաղ և պատերազմական վիճակում ռազմատնտեսական

անվտանգության ապահովման պետական քաղաքականությունը կրում է արմատական փոփոխություններ: Խոսքը հիմնականում վերաբերում է գնումների

քաղաքականությանը, որն ի տարբերություն պատերազմական ժամանակահատվածի' խաղաղ իրավիճակում կրում է լիբերալ բնույթ: Պատերազմի ժամանակահատվածում (այդ թվում' հյուծիչ պատերազմի, որում ՀՀ-ը փաստացի գտնվում է) ռազմատնտեսական ձեռնարկությունների նկատմամբ պետական պահանջները դառնում են ավելի կոշտ356: Մյուս կողմից, հենց պատերազմի ժամանակ այդ ձեռնարկությունները կարող են զրկվել իրենց արտադրանքի իրացման շուկաներից: Արդյունքում այդ ձեռնարկությունները կարող են կրել ֆինանսական կորուստներ:

ՀՀ-ում ռազմական տնտեսության ձևավորման և զարգացման գործում չափազանց կարևորվում է նաև ուղղահայաց իշխանական աստիճանակարգի արդյունավետությունը, որը ընդունակ կլինի իրականացնել ռազմական տնտեսության

354 Ерзнкян Б.А., Ставчиков А.И., Эволюционно-позитивная и революционно-нормативная составляющие институциональной динамики / Теория и практика институциональных преобразований в России. Сборник научных трудов, Центральный эконоико-математический институт РАН, 2015, С. 6-15, http://www.cemi.rssi.ru/publication/sbomiki/erznkvan/verz-vvp33.pdf.

355 Бляхман Л., Институциональные основы модернизации российской экономики, 2012, С. 717, https://cvberleninka.rU/article/n/institutsionalnve-osnovv-modemizatsii-rossivskov-ekonomiki.

356 Այդ ձեռնարկությունների հանդեպ իմպերատիվ կարգով կարող են սահմանվել կոնկրետ ծավալով արտադրանքի արտադրության պահանջներ, ընդ որում' գնումների քաղաքականությունում սահմանելով ավելի ցածր գին, քան դա տեղի կունենար խաղաղ ժամանակահատվածում:

126

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ռազմավարական կառավարումը, սահմանել ռազմավարական առաջնահերթություններ և որոշել հայեցակարգային-ռազմավարական պլանավորման հորիզոնները: Որոշ մասնագետների կարծիքով՝ դրան հասնելը հնարավոր է կառավարման և կոորդինացման բազմամակարդակ համակարգի ստեղծման միջոցով, որը կազմված կլինի կազմակերպական-կառավարչական կառուցվածքի բարձրագույն օղակներից, ինչպես նաև պետական նպատակային ծրագրերում կառավարիչների և պետական ու մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչներից357:

Ընդ որում, կառավարման և համակարգման բազմամակարդակ համակարգի հիմքում պետք է դնել արտաքին քաղաքականությունում ռազմավարական հավասարակշռության առաջնահերթության սկզբունքը: Այս համատեքստում

Հայաստանը կարևորում է անվտանգության ու պաշտպանական բնագավառներում հայ-ամերիկյան, հայ-ռուսական, ինչպես նաև Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներդաշնակեցումը: Դա բացատրվում է նաև սփյուռքահայության գոյությամբ և Հայաստանի, ինչպես նաև իր բնակության երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) քաղաքական կյանքի վրա նրա ունեցած որոշակիորեն ակտիվ ազդեցությամբ:

Ռազմարդյունաբերության զարգացումը ռազմական քաղաքականության համատեքստում

ՀՀ պաշտպանական կարողությունների ռազմավարական վերանայման

ընթացքում նախաձեռնվել են հիմնարար բարեփոխումներ ռազմարդյունաբերական համալիրում՜ մշակվելով համապատասխան հայեցակարգային փաստաթղթեր։ Դրանք անդրադառնում են երկու հիմնական ենթաոլորտների. Առաջին՝ հանրային և մասնավոր ընկերությունների կոնսորցիումի ստեղծում և երկրորդ՝ քաղաքացիական օգտագործման արտադրանքի արտադրության խրախուսում՝ ռազմական արդյունաբերությանն օժանդակելու համար ֆինանսների կուտակման նպատակով: Իրականացվում են նաև հարկման, օտարման մեխանիզմներին և վարկավորմանն օժանդակելուն վերաբերող օրենսդրական փոփոխություններ, օրինակ՝ նոր տեխնոլոգիաների ներդրումը և քաղաքացիական նշանակության արտադրանքը358։

Ռազմարդյունաբերական համալիրի մրցունակությունը կախված է ազգային տնտեսության մրցունակության մակարդակից, ինչը որոշիչ է ոչ միայն զենքի, զինամթերքի, զինված հակամարտության պայմաններում կիրառվող տեխնիկական միջոցների արտադրության, այլև տրանսպորտի և հաղորդակցությունների աշխատանքի կազմակերպման, մատակարարման համակարգերի, զինված ուժերի գործողություններում անհրաժեշտ ենթակառուցվածքների կատարելագործման, ՌԱՀ ձեռնարկությունների աշխատանքի արտադրողականության և մասնագիտական պատրաստվածության մակարդակի համար: Ընդսմին, գնալով կրճատվում են

ռազմական տեխնիկայի հերթական սերունդի ժամկետները, ինչը լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցնում Հայաստանի ռազմական

արդյունաբերությանը:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի և այլ երկրների փորձը վկայում է, որ, օրինակ, ռազմական ուղղվածության մեքենաշինության արտադրանքի (ինքնաթիռների, զրահատանկային տեխնիկայի, շարժիչների, ռազմատրանսպորտային միջոցների)

357 Городецкий А., Экономические и институциональные проблемы развития ОПК в годы

реформ (1990-2000е годы). Инновации N 8 (178), 2013, С. 8-18,

https://cvberlenmka.ru/article/n/ekonomicheskie-i-institutsionalnve-problemv-razvitiva-opk-v-godv-reform-1990-2000-e-gg.

358 Լրացուցիչ տե'ս «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ՊՏ 2015/23, 22.04.2015, http://www.arlis.am:

127

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

սերնդափոխությունը միջին հաշվով կարող է կազմել հինգից տասը տարի, ռազմական էլեկտրոնիկայի արտադրանքի (կրակի կառավարման ավտոմատացված համակարգեր, ռադիոտեխնիկական սարքերի) համար' երկուսից երեք տարի: Ըստ որում, ինքնին հասկանալի է, որ դրանց նոր մոդելների մշակումը պահանջում է ավելի երկար ժամանակահատված: Օրինակ' կապի բորտային ռադիոէլեկտրոնիկայի սարքավորման (չորրորդ և հաջորդ սերնդի) հիմնական բաղադրիչների մշակումը պահանջում է հինգից ութ տարի, ինչն էականորեն ավելացնում է նոր տեսակի կիրառության ժամկետները' մինչև դրա բարոյական մաշվածությունը359:

Այնուամենայնիվ, նոր տեխնիկական միջոցների ներդրման անհրաժեշտ նախապայմաններից մեկը փորձանմուշից դեպի սերիական արտադրության անցումն է, որն ամբողջովին պայմանավորված է երկրի տնտեսական հնարավորություններով: Իսկ վերջինս իր հերթին կապված է համապատասխան տեխնոլոգիաների իրացման համար պահանջվող որոշակի ծախսերի հետ:

Հայաստանի պարագայում մասնավորապես ակնհայտ է, որ գնի բարձր կամ ցածր մակարդակը չի կարող արդարացնել սպառազինության որևէ տեսակից կամ բաղադրիչից կախվածությունն արտերկրից, եթե դրա համարժեքը հնարավոր է արտադրել տեղում: Խոսքը վերաբերում է ինչպես անօդաչու սարքերին, այնպես էլ փամփուշտներին և զինամթերքի այլ տեսակներին: Մասնավորապես' միայն

փամփուշտների մասով փորձագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ թշնամու սպանելու համար միջին հաշվով կրակում են մի քանի տասնյակից մինչև մի քանի տասնյակ հազար, իսկ երբեմն' հարյուր հազար փամփուշտ: Գուցե նման հաշվարկները չափազանցված են, սակայն ոսկերչական ճշտությամբ դրանք որևէ մեկին չի հաջողվում ներկայացնել: Մի բան ակնհայտ է. ցանկացած պատերազմ չափազանց ծախսատար երևույթ է: Այն սովորաբար ծանր բեռ է դառնում տնտեսության համար, եթե «սպասարկվում է» ձեռնարկությունների մի մասի ռազմականացման կամ հարկերի բարձրացման հաշվին:

Ի վերջո, ինչպես ամեն ապրանք ու ծառայություն, ամեն արհավիրք ու աղետ, պատերազմը նույնպես ունի իր գինը: Եվ դրա հաշվարկն ամենևին էլ

տնտեսագիտության դասական սահմանումներով կատարվող գնի հաշվարկը չէ: Հետևաբար ռազմական հակամարտության ու պատերազմի գինը, բնականաբար, սրանով չի կարող սահմանափակվել: Կարևոր է հաշվի առնել նաև պատերազմի սոցիալական գինը, ներքին ու արտաքին քաղաքական բաղադրիչը, ժողովրդագրական խնդիրը, բարոյական ու հոգեբանական ասպեկտը և այլ հաշվառելի ու աներևույթ գործոններ: Ուստի դրա առանձնահատկություններին հարկ է անդրադառնալ միայն խորը և բազմակողմանի մասնագիտական ուսումնասիրություններից ու դիտարկումներից հետո:

Ռազմական քաղաքականության համատեքստում ռազմարդյունաբերության դերին ու նշանակությանն անդրադարձ է կատարվում նաև ՀՀ զինված ուժերի 20182024 թվականների արդիականացման ծրագրում360: Մասնավորապես' որպես 5-րդ նպատակ ներկայացված է կայացած ռազմարդյունաբերական համալիրը, որտեղ նշվում է, որ այդ համալիրի կայացման, տնտեսության թռիչքային առաջընթացի և զինված ուժերի համակողմանի արդիականացման ապահովման համար առանցքային նշանակություն ունի ոլորտային տնտեսության զարգացումը, որի խնդիրը պետք է լինի պետության և զինված ուժերի ռազմատնտեսական կարիքների բավարարումը և

359

Борисович К., Моральное старение техники (вопросы методологии и теории), М., 1997, С. 26, http://www.referun.com/n/moralnoe-starenie-tehniki-voprosv-metodologii-i-teorii#ixzz4WYzicioT.

360 Հաստատված ՀՀ նախագահի 2018 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-103-Ա

հրամանագրով, http://mil.am/files/LIBRARY/7-amva/cragirffi^^/2018-

2024/թմականնեոհ/աոդիականացման/ծոացհո.րմք:

128

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

պատերազմի վարման տնտեսական ապահովումը: Արդիականացման ծրագրում ընդգծվում է այն առաջնահերթությունը, որ համալիրի զարգացման նպատակով նախատեսվում է իրականացնել ոլորտում ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականություն՝ հարկային և վարչարարական ընթացակարգերի բարելավման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և հանրային, մասնավոր ու միջազգային կոոպերացիայի սկզբունքով համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով, ինչպես նաև կարևորվում է համալիրի կողմից երկակի և քաղաքացիական նշանակության ապրանքների արտադրական կարողությունների ստեղծումը:

Ամփոփում

Այսպիսով՝ ազգային անվտանգության ապահովման հետ կապված տնտեսական հարաբերությունները կարգավորող կանոնների, նորմերի և ինստիտուտների վերլուծությունը թույլ է տալիս դուրս հանել այս ոլորտում ձևավորված մի շարք օբյեկտիվ հակասություններ: Դրանք պայմանավորված են տնտեսական համակարգի ձևավորված մոդելի ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացին ռազմատնտեսական հարաբերությունների ոչ բավարար հարմարեցմամբ:

Նման պայմաններում կարևորվում է ռազմատնտեսական հարաբերությունների պետական կարգավորման արդյունավետության բարձրացման նպատակով պետական ինստիտուտների կողմից ռազմատնտեսական համակարգի կարգավորման արդյունավետ գործիքակազմի կիրառումը: Անհրաժեշտ է ռազմատնտեսական

գործընթացների կարգավորման հարուստ գործիքարան, ռազմատնտեսական անվտանգության, ինչպես նաև իր բոլոր ոլորտներում և ղեկավարման մակարդակներում ռազմատնտեսական գործունեության չափանիշների և ցուցանիշների համակարգի ձևավորում: Այս առումով քաղաքական-իրավական ինստիտուտները, հատկապես ռազմական տնտեսության զարգացման տեսանկյունից պետք է ձևավորվեն ընդգծված նպատակայնությամբ տեղական ինքնակառավարման, պետության, քաղաքացիական հասարակության կողմից:

MAIN ISSUES OF ENSURING THE ECONOMIC COMPONENT OF MILITARY POLICY OF THE REPUBLIC OF ARMENIA

NORIK NORIKYAN

National Academy of Sciences, Philosophy,

Sociology and Law Institute, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

The aim of the study is to present the main problems of the economic foundations of military policy and to ensure a competitive institutional model. The tasks arising from this goal are: to study the foundations of the process of institutionalization of the military economy, to analyze the reforms of the economic foundations of the defense sector of the Republic of Armenia, and also to identify the impact of the economic component and the industrial complex on the provision of military policy.

In the course of the study, dialectic and systemic methods of a general nature were widely used, as well as methods of private, concretized meaning: political and legal analysis, comparative, systemic, and statistical evaluation.

Analyzing the institutional foundations of the development of the military economy of the Republic of Armenia and the factors necessary for its development, it can be concluded that the construction of an effective system of interaction between the state and the private sector involves

129

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

the definition of many measures: assessment, planning and implementation, providing comprehensive tools for regulating military-economic processes.

Key Words: Security, military policy, armed forces, economy, military-industrial complex, planning, management, competitiveness, modernization.

ОСНОВНЫЕ ВОПРОСЫ ОБЕСПЕЧЕНИЯ ЭКОНОМИЧЕСКОЙ СОСТАВЛЯЮЩЕЙ ВОЕННОЙ ПОЛИТИКИ РЕСПУБЛИКИ

АРМЕНИЯ

НОРИК НОРИКЯН

соискатель Института философии, социологии и права Национальной Академии Наук РА, г.Ереван, Республика Армения

Целью исследования является представление основных проблем экономических основ военной политики и обеспечения конкурентной институциональной модели. Задачами, вытекающими из этой цели, являются: изучить основы процесса

институционализации военной экономики, проанализировать реформы экономических основ области обороны РА, а также выявить влияние экономической составляющей и промышленного комплекса на обеспечение военной политики.

В ходе исследования применялись широко используемые в научных кругах диалектические и системные методы общего характера, а также методы частного, конкретизированного значения: политико-правовой анализ, сравнительная, системная, статистическая оценка.

Анализируя институциональные основы развития военной экономики РА и факторы, необходимые для ее развития, можно сделать вывод, что построение эффективной системы взаимодействия государства и частного сектора предполагает определение многих мер: оценку, планирование и реализацию, обеспечение комплексного инструментария для регулирования военно-экономических процессов.

Ключевые слова: безопасность, военная политика, вооруженные силы, экономика, военно-промышленный комплекс, планирование, управление, конкурентоспособность, модернизация.

130

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.