Научная статья на тему 'ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ'

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
38
2
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
զորահավաքային ներուժ / տնտեսական քաղաքականություն / մշակող արդյունաբերություն / մարդկային ռեսուրսներ / էներգետիկա / տարածքային զարգացում / հանքահումքային ռեսուրսներ

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Դավթյան Ազատ

Սույն հոդվածի նպատակն է գնահատել Հայաստանի տնտեսության զորահավաքային ներուժի ընդլայնման հնարավորությունները՝ տնտեսության առանձին ոլորտների վիճակի դրանցում իրականացվող պետական քաղաքականության վերլուծության միջոցով։ Նշված նպատակին հասնելու համատեքստում նախ խնդիր է դրվել ներկայացնելու զորահավաքային ներուժի բովանդակությունը դրա բաղադրիչները, այնուհետև անդրադարձ կատարելու Հայաստանի զորահավաքային հիմնական խնդիրներին՝ ըստ տարբեր ոլորտների վերլուծության։ Վերջում տնտեսության այլ ոլորտների փոխկապվածության հաշվառմամբ ՀՀ տնտեսության պետության զորահավաքային կարողությունների ընդլայնման իրացման վերաբերյալ ներկայացնում ենք առաջարկություններ՝ ուշադրություն դարձնելով տնտեսության առավել ճկուն կառուցվածքին նպաստող ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններին: Այս առումով օգտագործվել է ռազմարդյունաբերության տնտեսության միաժամանակյա զարգացումն ապահովող գործոնների վերլուծության մեթոդը։ Աշխատանքում օգտագործվել է նաև միջազգային փորձի պատերազմների ժամանակակից բնույթի հաշվառմամբ տնտեսության զորահավաքային ներուժի ընդլայնման հիմնական ուղղությունների կարևորման հիման վրա պետության զորահավաքային նախապատրաստության գործընթացում կարևորագույն գործոնների ազդեցության վերլուծության մեթոդը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տնտեսության զորահավաքային համեմատաբար լայն հնարավորություններ են առկա ագրոարդյունաբերության էներգետիկ ոլորտներում: Պետք է նշել, որ պատերազմական դրության ժամանակի սպառնալիքներին դիմակայելու նպատակով հենց խաղաղ ժամանակ պահանջվում են գլխավորապես տնտեսության արտադրական հատվածի զարգացման առաջնահերթ քայլեր։ Ընդ որում, արտադրությունների ընդլայնումը, դիվերսիֆիկացումը ապակենտրոնացվածության մակարդակի բարձրացումը կնպաստեն և՛ պարենային ապահովության, և՛ սոցիալական, և՛ տնտեսական անվտանգության ապահովմանը: Մյուս կողմից հնարավորություն կստեղծվի ռազմական դրության ժամանակ արագորեն իրացնել տնտեսության առկա զորահավաքային ներուժը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

OBSERVATIONS ON THE EXPANSION OF MOBILIZATIONAL POTENTIAL OF THE ECONOMY OF ARMENIA

The purpose of this paper is to assess the possibilities of expanding the mobilization potential of the Armenian economy through the analysis of the state of certain sectors of the economy and the state policy implemented in them. In the context of achieving this goal, first of all, the task is to present the content of the mobilization potential, its components, and then to address the main issues of Armenia's mobilization, according to different spheres. At the end, proposals on expanding and implementation the military capabilities of the Armenian economy and the state are presented, considering the interconnection of the economy and other spheres, paying attention to the main directions of the development of the military industry contributing to the more flexible structure of the economy. In this regard, the method of analysis of the factors ensuring the simultaneous development of the military industry and economy is used. The work is also based on the method of analysis of the impact of the most powerful factors in the process of preparation of the state on the basis of the international experience, taking into account the modern nature of wars and the main directions of expanding the mobilization potential of the economy...The purpose of this paper is to assess the possibilities of expanding the mobilization potential of the Armenian economy through the analysis of the state of certain sectors of the economy and the state policy implemented in them. In the context of achieving this goal, first of all, the task is to present the content of the mobilization potential, its components, and then to address the main issues of Armenia's mobilization, according to different spheres. At the end, proposals on expanding and implementation the military capabilities of the Armenian economy and the state are presented, considering the interconnection of the economy and other spheres, paying attention to the main directions of the development of the military industry contributing to the more flexible structure of the economy. In this regard, the method of analysis of the factors ensuring the simultaneous development of the military industry and economy is used. The work is also based on the method of analysis of the impact of the most powerful factors in the process of preparation of the state on the basis of the international experience, taking into account the modern nature of wars and the main directions of expanding the mobilization potential of the economy. As a result of the research, it turned out that there are relatively wide opportunities for the Armenian economy in the fields of agriculture and energy. It should be noted that in order to withstand the threats of the state of war, in the time of peace, priority steps are required, mainly for the development of the productive sector of the economy. At the same time, the expansion of production, diversification and increase of the level of placement will contribute to the provision of food security, social and economic security. On the other hand, it will create an opportunity to quickly realize the existing mobilization potential of the economy during the war.

Текст научной работы на тему «ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ECONOMICS, ЭКОНОМИКА --------------------------------------

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ*

ՀՏԴ 338.245.2

ԱԶԱՏ ԴԱՎԹՅԱՆ

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական վերլուծաբան, տնտեսագիտության թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն azat-davtvan@mail.ru

Սույն հոդվածի նպատակն է գնահատել Հայաստանի տնտեսության զորահավաքային ներուժի ընդլայնման հնարավորությունները' տնտեսության առանձին ոլորտների վիճակի և դրանցում իրականացվող պետական քաղաքականության վերլուծության միջոցով։ Նշված նպատակին հասնելու համատեքստում նախ խնդիր է դրվել ներկայացնելու զորահավաքային ներուժի բովանդակությունը և դրա բաղադրիչները, այնուհետև անդրադարձ կատարելու Հայաստանի զորահավաքային հիմնական խնդիրներին' ըստ տարբեր ոլորտների վերլուծության։ Վերջում տնտեսության և այլ ոլորտների փոխկապվածության հաշվառմամբ ՀՀ տնտեսության և պետության զորահավաքային կարողությունների ընդլայնման և իրացման վերաբերյալ ներկայացնում ենք առաջարկություններ' ուշադրություն դարձնելով տնտեսության առավել ճկուն կառուցվածքին նպաստող ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններին: Այս առումով օգտագործվել է ռազմարդյունաբերության և տնտեսության միաժամանակյա զարգացումն ապահովող գործոնների վերլուծության մեթոդը։ Աշխատանքում օգտագործվել է նաև միջազգային փորձի և պատերազմների ժամանակակից բնույթի հաշվառմամբ և տնտեսության զորահավաքային ներուժի ընդլայնման հիմնական ուղղությունների կարևորման հիման վրա պետության զորահավաքային նախապատրաստության գործընթացում կարևորագույն գործոնների ազդեցության վերլուծության մեթոդը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տնտեսության զորահավաքային համեմատաբար լայն հնարավորություններ են առկա ագրոարդյունաբերության և էներգետիկ ոլորտներում: Պետք է նշել, որ պատերազմական դրության ժամանակի սպառնալիքներին դիմակայելու նպատակով հենց խաղաղ ժամանակ պահանջվում են գլխավորապես տնտեսության արտադրական հատվածի զարգացման առաջնահերթ քայլեր։ Ընդ որում, արտադրությունների ընդլայնումը, դիվերսիֆիկացումը և

ապակենտրոնացվածության մակարդակի բարձրացումը կնպաստեն և' պարենային ապահովության, և' սոցիալական, և' տնտեսական անվտանգության ապահովմանը: Մյուս կողմից հնարավորություն կստեղծվի ռազմական դրության ժամանակ արագորեն իրացնել տնտեսության առկա զորահավաքային ներուժը:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 20.09.2020թ.:

16.05.2020թ., գրախոսվել' 20.05.2020թ., տպագրության

184

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Հիմնաբառեր' զորահավաքային ներուժ, տնտեսական քաղաքականություն, մշակող արդյունաբերություն, մարդկային ռեսուրսներ, էներգետիկա, տարածքային զարգացում, հանքահումքային ռեսուրսներ՛.

Զորահավաքային ներուժը և դրա բաղադրիչները

Պետության զորահավաքային ներուժը մեր կարծիքով կարելի է բնորոշել որպես պետության ներքին և արտաքին մարդկային, նյութական, տեխնոլոգիական, ֆինանսական ու կառավարչական ռեսուրսների համախումբ, որը կարող է օգտագործվել պետության զորահավաքային նախապատրաստության միջոցառումների

իրականացման և պետությունը խաղաղից ռազմական դրության փոխադրելու գործընթացում։ Կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ռազմական դրության նախապատրաստման և բուն պատերազմի ընթացքում զորահավաքային խնդիրների լուծման համար ինքնաբավության առավելագույն մակարդակի ապահովման մասին։ Իսկ եթե հաշվի առնենք նաև ժամանակակից պատերազմական գործողությունների բարձր ինտենսիվությունը, արագընթացությունը և մասշտաբայնությունը (սահմանի ամբողջ երկայնքով), ապա կարևորվում է նաև արտադրական հզորությունների և զինված ուժերի, ինչպես նաև քաղաքացիական ու ռազմական ապրանքների խոշոր պահուստների առավելագույն ապակենտրոնացվածության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի բարձր մակարդակի օպերատիվության ապահովումը։

Ընդհանուր առմամբ՝ զորահավաքային ներուժը այն անհրաժեշտ բազան է, որն օգտագործվում է պետության զորահավաքային նախապատրաստության

միջոցառումների իրականացման համար. Համաձայն ՀՀ «Պաշտպանության մասին» օրենքի՝ պետության զորահավաքային նախապատրաստությունը պետությունը զինված հարձակումից պաշտպանելու և պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի, տնտեսության ու բնակչության պահանջմունքները բավարարելու նպատակով պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից' կազմակերպությունների կողմից և քաղաքացիների մասնակցությամբ խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների ամբողջություն է537. Իր հերթին տնտեսության զորահավաքային նախապատրաստությունը ենթադրում է մինչև բուն պատերազմական

գործողությունների մեկնարկը պետական ու մասնավոր հատվածում ազգային ռեսուրսների առանձնացում, ծավալների գնահատում, ռազմական ու քաղաքացիական հատվածների պահանջմունքների (այդ թվում նաև՝ պատերազմական

գործողությունների ժամանակ պահանջմունքների կանխատեսման հիման վրա) բավարարման նպատակով դրանց օգտագործման համար հստակ միջոցառումների պլանավորում և իրականացում։

Պետք է նաև նշել (այդ թվում՝ Հայաստանի պարագայում), որ ժամանակակից պայմաններում տնտեսության զորահավաքային հայեցակարգի ու պլանների մշակման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ զորահավաքային նախապատրաստությունը և տնտեսության ծավալումը կապված է ավելի մեծ դժվարությունների հետ, քան նախկինում։ Դա պայմանավորված է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ-երի) խոցման և ավերածությունների հզորությամբ, որոնց կիրառումը հենց պատերազմի սկզբում կարճ ժամանակահատվածում կարող է անդառնալի վնասներ հասցնել պատերազմող պետությունների տնտեսական ներուժին այդ երկրների տարածքների ամբողջ

537 ՀՀ «Պաշտպանության մասին» օրենք, Համարը ՀՕ-196-Ն, 2017,

http://www.irtek.am/views/act.aspx?aid=150214 վերջին աւց 16.05.2020:

185

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

խորությունում: Բացի դրանից, տնտեսության զորահավաքային պատրաստումը

չափազանց դժվարացել է՝ կապված ՍՌՏ-երի տեխնիկական բարդության և արժեքի մեծացման, արտադրական գործընթացի ժամանակահատվածի երկարացման, ՍՌՏ-երի արտադրության գործընթացում ներգրավված աշխատակիցների և ինժեներների որակավորման պահանջների խստացման և բազմաթիվ կապալառուների ու մատակարարների գործունեությունում կոոպերացման մակարդակի բարձրացման հետ։ Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ վերջին տարիներին ռազմական արտադրության միջազգայնացման գործընթացը անխուսափելիորեն տանում է զորահավաքային բազայի միջազգայնացման։ Այդ իսկ պատճառով տնտեսության զորահավաքի ազգային պլանների մշակման ժամանակ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել օտարերկրյա աղբյուրներից ռեսուրսների ներգրավման և դաշնակից պետությունների տնտեսական զորահավաքի պլանների հնարավորություններին538։

Միևնույն ժամանակ տնտեսության զորահավաքային նախապատրաստության խնդիրները չի կարելի սահմանափակել միայն տնտեսական տեսանկյունով՝ հաշվի չառնելով երկրի էներգետիկ, տրանսպորտային, ժողովրդագրական, տարածքային զարգացման, կրթական և այլ ոլորտների հետ փոխադարձ կապերը, որոնք ըստ էության ձևավորում են պետության զորահավաքային նախապատրաստությունը «սնուցող» համակարգ։

Հայաստանի տնտեսության զորահավաքային հիմնական խնդիրները

Ներկայումս տեղական արտադրության հաշվին բավարարվում է պարենային հաշվեկշիռներում ներառված պարենամթերքի գնողունակ պահանջարկի շուրջ 55%-ը' հաշվարկված էներգետիկ արժեքով: Մասնավորապես ինքնաբավության բարձր մակարդակ է ապահովվում կարտոֆի[ի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի, մանր եղջերավորների մսի, ձվի, ձկան ուղղությամբ, միջին մակարդակից բարձր ինքնաբավության մակարդակ գոյություն ունի խոշոր եղջերավորների մսի, կաթի ու կաթնամթերքի համար, իսկ ցորենի, հատիկաընդեղեն մշակաբույսերի, բուսական յուղի, թռչնի ու խոզի մսի ինքնաբավության մակարդակը շարունակում է մնալ ցածր539:

2018 թ.-ի Հայաստանի ազգային պարենային հաշվեկշռում հիմնական պարենամթերքների ինքնաբավության գծով առկա է հետևյալ պատկերը. ցորեն' 31.5%, գարի' 65.6%, կարտոֆիլ' 102.6%, բանջարեղեն ու բոստան' 104.7%, միրգ ու հատապտուղ' 108.9%, հատիկաընդեղենային մշակաբույսեր' 38.6%, շաքար' 68.6%, ձու' 99.5%, կաթ' 86.8%, բուսական յուղ' 2.2%, տավարի միս' 89.2%, խոզի միս' 53.3%, ոչխարի և այծի միս' 128.6%, թռչնի միս' 26.6%, ձուկ' 109%540:

ՀՀ տնտեսության և ընդհանրապես պետության զորահավաքային կարևորագույն խնդիրներից մեկն առնչվում է ենթակառուցվածքների թույլ զարգացվածությանը։ Առանց միջմարզային և միջհամայնքային բարվոք ավտոճանապարհների' առանձին մարզերում ու համայնքներում էներգետիկ ապահովվածության բավարար մակարդակի հնարավոր չէ նպաստել տնտեսության զորահավաքային նախապատրաստության մակարդակի

538 Гилькова О., Мобилизационная подготовка экономики к войне: особенности,

закономерности и проблемы. Economic Science Today: Theory and Practice, 139-143, 2017, https://interactive-plus.ru/e-articles/373/Action373-119312.pdf. վերջին այց 16.05.2020.

539 ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, Պարենային անվտանգություն, 2019, հէէր://օ1մ.տյոՅցրօ.Յտ/ցւուոատնտեսութւունո-հաւաստանում/պաոենաւհն-անմտանցութւուն/ վերջին այց 16.05.2020

540 Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Պարենային

ապահովություն և աղքատություն, 2019 թ. հունվար-դեկտեմբեր, Պարենի առկայություն, 2019, https://armstat.am/file/article/f sec 4 2019 3..pdf, վերջին այց 04.06.2020:

186

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

բարձրացմանը: Ի դեպ, ենթակառուցվածքների թերզարգացվածությունը վնասում է նաև ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը և խոչընդոտում է առանձին մարզերի ու համայնքների՝ տնտեսական ինքնաբավության մակարդակին հասնելուն։

Իսկ ժամանակակից պատերազմի պայմաններում Հայաստանի առանձին տարածքային միավորների սեփական պահանջմունքների բավարարման համար տեղի ռեսուրսների հաշվին պարենային ու արդյունաբերական արտադրանքի առավելագույն թողարկումը (ինչը կնպաստի նաև արտադրությունների տեղաբաշխվածության մակարդակի բարձրացմանը) չափազանց կարևոր է պետության ընդհանուր զորահավաքային նախապատրաստության տեսանկյունից։

Համայնքների տնտեսական զորահավաքային խնդիրների մասին խոսելիս պետք է նշել, որ դրանց սկզբնաղբյուրներից է նաև երկրի բնակչության բնական աճի բացասական միտումները (ստորին աղյուսակում ներկայացված է Հայաստանի դե ֆակտո բնակչությանը վերաբերող որոշ տվյալներ, իսկ 2019 թ.-ին բնակչության թվաքանակը' հաշվարկված տարեսկզբին, կազմել է շուրջ 2965000 մարդ541) և արտագաղթի բարձր տեմպերը: Ընդ որում, բնակչության բնական հավելաճը 2015 թ.-ին կազմել է 13.9, 2016 թ.-ին' 12.4, 2017 թ.-ին' 10.6, 2018 թ.-ին' 10.8542 543:

Աղյուսակ 1. Հայաստանի դե ֆակտո բնակչության գնահատականներ543

Տարի ՀՀ ԱՎԾ ընթացիկ հաշվառում, դե յուրե Վերահաշվարկ' միգրացիոն սալդոյի «չհաշվառված» մնացորդով Դե ֆակտո բնակչության գնահատականներ հաշվարկված բնական հավելաճով և բոլոր սահմանահատումների տարբերություններով

2011 3,018.9 3,018.9 2,871.8

2012 3,021.4 3,003.6 2,843.4

2013 3,026.9 2,970.2 2,815.5

2014 3,017.1 2,963.4 2,798.9

2015 3,010.6 2,943.5 2,772.5

2016 2,998.6 2,926.0 2,743.0

2017 2,986.1 2,902.6 2,707.2

2018 2,972.7 2,899.7 2,690.9

Մյուս կողմից ուրբանիզացման մակարդակի բարձրացումը բերում է համայնքներից բնակչության ներքին միգրացիայի դեպի խոշոր քաղաքներ, ինչը բացասաբար է ազդում համայնքների աշխատուժի քանակի և որակի վրա: Այդ հանգամանքն իր հերթին նվազեցնում է համայնքներում տնտեսական ակտիվությունը, հետևաբար և' համայնքներում, և' ամբողջ պետության մակարդակում' զորահավաքային կարողությունները:

Հայաստանի հանքահումքային ոլորտը բնութագրվում է տարատեսակ մետաղական և ոչ մետաղական հանքանյութերով, որոնցից մետաղային օգտակար հանածոների շարքում արդյունաբերական նշանակություն ունեն երկաթը, պղինձը,

541 Հայաստանի ազգային վիճակագրական ծառայություն, Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2018 թթ., 2019, https://armstat.am/file/article/povertv 2019 a 2.pdf վերջին այց 04. 06.2020

542 Տե'ս նույն տեղում:

543 Մանուկյան Ս., Հայաստանի բնակչության քանակի դինամիկան պատմական կոնտեքստում' 1827-2018 թթ., Orbeli Center, 2019, https://orbeli.am/hv/post/204/2019-05-03/%D5%80%D5%A 1%D5%B5%D5%A 1%D5%BD%D5%BF%D5%A 1%D5%B6%D5%AB+%D5%A 2%D5%B6%D5%A 1%D5 %AF% D5%B9%D5% B8%D6%82 %D5%A9% D5% B5%D5 %A 1%D5%B6+% D6%84%D5%A 1%D5%B6%D5%A 1%D5%AF%D5%AB+%D5%A4%D5%AB%D5%B6%D5%A 1%D5 %B4%D5%AB%D5%AF%D5%A 1%D5%B6+%D5%BA%D5%A 1%D5%BF%D5%B4%D5%A 1%D5% AF%D5%A1%D5%B6+%D5%AF%D5%B8%D5%B6%D5%BF%D5%A5%D6%84%D5%BD%D5%BF %D5%B8%D6%82%D5%B4%D5%9D+ 1827-2018+%D5%A9%D5%A9. վերջին այց 04.06.2020

187

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

մոլիբդենը, կապարը, ցինկը, ոսկին, արծաթը, աւյումինը: Ընդերքում առկա են նաև հազվագյուտ ու ցրված մետաղների տարբեր տեսակներ, ընդ որում, գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների՝ տարբեր մետաղական օգտակար հանածոների պաշարներով ապահովվածությունը տարիների հաշվարկով հետևյալն է'

• պղնձամոլիբդենային հանքաքարով' շուրջ 100-120 տարի.

• ոսկու հանքաքարով' շուրջ 25-30 տարի.

• կապար-ցինկային հանքաքարով' շուրջ 20-25 տարի544:

Մետաղական պաշարների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով առաջացած թափոններում ու պոչամբարներում մնում են չկորզված օգտակար հանածոներ, քանի որ կորզվում է պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 %-ը, մոլիբդենի 70 %-ը, բազմամետաղների 50 %-ը:

Հայաստանի տարածքում հանդիպում են համարյա բոլոր տեսակի

հանքանյութային ապարները: Առկա են նաև աղի ու կրի զգալի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի545: Չնայած առկա մետաղական և ոչ մետաղական նշանակալի պաշարներին' հանքարդյունաբերության ոլորտում վերամշակման ծավալները փոքր են: Այդ պատճառով Հայաստանը կորցնում է հանքարդյունաբերության ներուժը առավելագույն կերպով զորահավաքային խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությունները:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրությանը, ապա Հայաստանի առկա հզորությունները բավարար են ներքին պահանջարկի բավարարման համար, իսկ ավելցուկային էլեկտրաէներգիան արտահանվում է Վրաստան ու Իրան: Ավելին, վերջին տարիներին Հայաստանում աստիճանաբար ընդլայնվում է նաև այլընտրանքային էներգետիկ հզորությունները:

Տնտեսության ու պետության զորահավաքային նախապատրաստության մյուս խնդիրը հենց զորահավաքային հիմնախնդիրներին տեղյակ և դրանց համակարգային լուծումներ առաջարկող կադրերի պակասությունն է: Ավելի կոնկրետ' կարևորվում է Հայաստանի առանձին տարածքային միավորների զորահավաքային

հնարավորություններին քաջատեղյակ, զորահավաքային միջոցառումների

«ճանապարհային քարտեզը» խորությամբ պատկերացնող և համապատասխան [իազորություններով օժտված կադրերի առկայությունը:

Հայաստանում զորահավաքային նախապատրաստության մակարդակի

բարձրացման նպատակով քաղաքացիական ու ռազմական նախանշանակման արտադրանքի թողարկման գործում էական նշանակություն ունի նաև ճշգրիտ ճարտարագիտությունը: Իհարկե, դեռևս շատ վաղ է խոսել ներքին պահանջարկի առավելագույն բավարարման գործում տեղական ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի մասին: Այն դեռևս զարգացման սկզբնական փուլերում է և պահանջում է որակյալ կադրային ու տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ պետական ու մասնավոր հատվածի լուրջ ներդրումների ներգրավում:

Այսպիսով' Հայաստանի զորահավաքային հնարավորությունները տարբերվում են ըստ ոլորտների: Ժամանակակից պատերազմների վերոնշյալ պահանջներից բխում է, որ պատերազմող պետությունները պետք է լինեն հնարավորինս ինքնաբավ' ունակ արդիականացնելու արտադրությունների տեխնիկա-տեխնոլոգիական բազան,

մեծացնելու պարենային ապրանքների և բարձր ավելացված արժեքով ռազմական ու քաղաքացիական ապրանքների արտադրության ծավալները, ընդ որում" տարածքային

544 Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունը, ՆԿ-100-Ա, Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը, 2017, http://www.irtek.am/views/act.aspx?aid=90718 վերջին աւց 16.05.2020

Տե'ս նույն տեղում:

188

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

բավականին ապակենտրոնացվածությամբ: Այս տեսանկյունից առաջին

անհրաժեշտության սպառողական ապրանքների արտադրությունը և բնական ռեսուրսների առկայությունը, ի համեմատ այլ ոլորտների, հնարավորինս մոտ է վերոնշյալ պահանջների բավարարմանը։

ՀՀ զորահավաքային ներուժի ընդլայնման և իրացման արդյունավետության ապահովման ուղղությունները (առաջարկությունների ներկայացում)

Ընդհանուր տնտեսական քաղաքականության կողմնորոշիչներ

ՀՆԱ-ում տնտեսության իրական հատվածի մասնաբաժնի մեծացման նպատակով պետական քաղաքականությունը պետք է վարվի երկու ուղղություններով՝ տնտեսության իրական հատվածի արտադրանքի ներքին պահանջարկի ավելացում և արտաքին շուկաներում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացում։ Դրան հասնելու համար հավեյյալ բարդություններ է առաջացնում Հայաստանի տրանսպորտային ու տնտեսական շրջափակման փաստը։ Այդ գործոնները պետք է անպայմանորեն հաշվի առնվեն պետական մարմինների կողմից զորահավաքային նախապատրաստության միջոցառումների պլանավորման ու իրականացման գործընթացում։

Որպես ասվածը արդարացնող փաստ պետք է նշել, որ ՀՀ արդյունաբերության զարգացման հեռանկարները մեծապես պայմանավորված են ոչ թե ներքին գործոններով, այլ համաշխարհային շուկայում հանքահումքային ռեսուրսների տատանումներով: Այսինքն՝ նույնիսկ մշակող հանքարդյունաբերության զարգացման ուղղությամբ պետական գործուն քայլերի ներդրման դեպքում վերջնական արտադրանքի շուկայական գինը կախված է լինելու համաշխարհային շուկայում գների տատանումներից: Դրա վառ օրինակն է ներկայումս COVID-19 կորոնավիրուսային համավարակի պատճառով համաշխարհային շուկայում բազային հումքի տեսակների (բացի թերևս ոսկուց) գների շեշտակի անկումը, որը մեր կարծիքով դեռևս կշարունակվի առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում: Արդյունքում՝ այդ ժամանակահատվածում հայրենական արդյունաբերության զարգացման հեռանկարները դառնում են բավականին մշուշոտ: Այսպիսի պայմաններում հայրենական հանքարդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությունը պետք է կողմնորոշվի ոչ միայն ամբողջապես արտաքին շուկայի պահանջարկի (այնտեղ գների խիստ տատանումների ֆոնին), այլ նաև մշակող բաղադրիչի զարգացմամբ ներքին պահանջարկի բավարարմանը, ինչով հնարավոր կլինի որոշակիորեն նվազեցնել արտաքին շուկաներում բացասական երևույթների ազդեցությունը:

Տնտեսության իրական հատվածի արտադրանքի ներքին պահանջարկի ավելացման շրջանակներում ՀՀ զորահավաքային պաշարների կուտակման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետությունը պետք է ցուցաբերի նախաձեռնողականություն և հանդես գա որպես տեղական արտադրանքի հիմնական պահանջարկ ներկայացնող։ Ընդ որում, անհրաժեշտ է ձերբազատվել բանկային վարկավորման սուբսիդավորման պրակտիկայից և անցում կատարել թողարկված արտադրանքի երաշխավորված գնման պրակտիկային։ Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել մի քանի հսկա, պետական վերահսկիչ մասնաբաժնով ձեռնարկություններ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում, որոնք հանդես կգան որպես գյուղատնտեսական ու արդյունաբերական վերամշակված տեղական արտադրանքի գնորդներ։ Այդպիսով տեղական արտադրողները իրապես շահագրգռված կլինեն ընդլայնելու իրենց արտադրական հզորությունները և մեծացնելու արտադրության ծավալները։ Այդ նպատակով Հայաստանի կողմից փոխառնված միջազգային վարկային միջոցները պետք է ուղղորդվեն բացառապես տեղական արդյունաբերական ճյուղերի տեխնիկական ու տեխնոլոգիական վերազինմանը։ Դրանով հնարավոր կլինի

189

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

նպաստելու տեղական արտադրողականության մեծացմանը, հետևաբար միավոր արտադրանքի ինքնարժեքի նվազմանը։ Պետական մակարդակում համագործակցության շրջանակներում արտասահմանից ներգրավվող

տեխնոլոգիաները նույնպես պետք է ներդրվեն զորահավաքային կարողությունների մեծացման ուղղությամբ։ Այդ միջոցառումների շնորհիվ հայաստանյան ձեռնարկությունները կկարողանան բարձրացնել իրենց արտադրանքի

մրցունակությունը և մասնաբաժինը այլ շուկաներում։ Տեղական արտադրությունների տեխնիկական ու տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ վարկային միջոցների նպատակայնության մեծացման համար անհրաժեշտ է ստեղծել պետական վերահսկիչ մասնաբաժնով բանկ, որը հենց կզբաղվի միջազգային վարկային միջոցների տեղաբաշխմամբ, բայց արդեն ուղիղ աշխատելով վարկառու ձեռնարկությունների հետ։ Այդկերպ մի կողմից տրամադրվող վարկային միջոցների տոկոսագումարները կլինեն անհամեմատ ցածր, պետությունն ինքը անմիջականորեն կգնահատի ֆինանսավորվող բիզնես նախագծերի իրականացվելիությունը և հետգնումը, ինչպես նաև հնարավորություն կունենա ուղղակիորեն ֆինանսավորել այն բիզնես նախագծերը, որոնք կարևորվում են Հայաստանի զորահավաքային ներուժի ընդլայնման համար։ Հետագայում այդ բիզնես նախագծերի հաջող իրականացման արդյունքում ստեղծված կամ ընդլայնված ձեռնարկություններին կարելի է ներառել պետական պատվերների տրամադրման գործընթացում և ներառել զորահավաքային առաջադրանքներ ունեցող ձեռնարկությունների ցանկում։

Բացի միջազգային վարկերի օգտագործման ուղղությունների վերանայումից, նպատակահարմար է, որպեսզի պետական վերահսկիչ մասնաբաժնով բանկը տրամադրի վարկային միջոցներ գլխավորապես այն բիզնես նախագծերի իրականացման համար, որոնք նախատեսում են կապիտալ ծախսեր հատկապես գյուղատնտեսական արտադրանքի և հանքահումքային ռեսուրսների վերամշակման, այդ թվում՝ պարարտանյութերի արտադրության, ռազմարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում։

Հայրենական տնտեսության ավելի կուռ կառուցվածքի, մրցունակության բարձրացման ու զորահավաքային հնարավորությունների մեծացման տեսանկյունից կարևորվում է արդյունաբերական ոլորտների համար երկակի նախանշանակման արտադրանքի արտադրության պահանջների ներկայացումը՝ որոշակի հարկային արտոնությունների տրամադրման պայմանով։ Մյուս կողմից անհրաժեշտ է նորաստեղծ ռազմաարդյունաբերական փոքր ձեռնարկություններին, որոնք ունեն զարգացման համար սկզբնական կապիտալի կարիք, ապահովել «ջերմոցային» պայմաններով՝ զուգահեռաբար խթանելով դրանց սերտ համագործակցությունը խոշոր ձեռնարկությունների հետ պետական նպատակային ծրագրերի շրջանակներում։ Այդկերպ փոքր ձեռնարկություններին հնարավոր կլինի պատվիրակել արտադրական որևէ ցիկլի գործառույթների իրականացումը։ Այդպիսով կստեղծվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության կուռ համակարգ և տնտեսության զորահավաքային ներուժի ընդլայնման նախապայմաններ։

Եվս մեկ կարևորագույն ուղղություն է պետության աջակցությամբ ռազմաարդյունաբերական արտադրանքի արտադրության արտոնագրերի ձեռքբերումը միջազգային գործընկերներից։ Այդ առումով պետությունը կարող է տարեկան կտրվածքով որոշակի քանակությամբ արտոնագրեր ձեռք բերելու պարտավորություն ստանձնել։ Այնուհետև այդ արտոնագրերը կարող են փոխանցվել տեղական ձեռնարկություններին՝ հետագայում միայն պետության կողմից նախանշված քանակությամբ և որակական հատկանիշներով ռազմաարդյունաբերական

արտադրանքի թողարկում կազմակերպելու համար։

190

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Պետության և տեղական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցությանը խոչընդոտում է պետական մարմինների կողմից անվստահությունը այդ ձեռնարկությունների հանդեպ։ Մասնավորապես տեղական ձեռնարկությունները պետական պատվերների իրականացման համար հաճախակիորեն ստիպված են աշխատել առանց կանխավճարների (նույնիսկ շուկայականից ցածր գնով պատվերների իրականացման դեպքում)՝ երկար ժամանակ սպասելով պետության կողմից համապատասխան վճարումների իրականացմանը։ Այդ ընթացքում տեղական ձեռնարկությունները բախվում են վճարունակության խնդիրներին և նույնիսկ կանգնում սնանկության սպառնալիքի առջև։ Հետևաբար տեղական ռազմարդյունաբերության զարգացման նպատակով անհրաժեշտ է հրաժարվել այդպիսի պետական գործելաոճից, ինչը թույլ կտա նաև մեծացնելու այդ ձեռնարկությունների զորահավաքային ներուժը։

Տնտեսության զորահավաքային ներուժի ընդլայնման ուղղությամբ էական նշանակություն ունի նաև Հայաստանի պետական պահուստների ներգրավման հնարավորությունը: Ներկայումս Հայաստանի միջազգային պետական պահուստները գնահատվում են մոտավորապես 2 միլիարդ դոլար546: Անհրաժեշտ է պետական մակարդակով ամրագրել ռազմական դրության պայմաններում պետական

պահուստների որոշակի չափը զորահավաքային միջոցառումների իրականացման նպատակով ներգրավելու հնարավորությունը: Այդ գումարների որոշակի մասը կարող է ուղղվել նաև ռազմաարդյունաբերական առաջնային կարիքների բավարարմանը:

Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կարևորվում է նաև պետական զարգացման ծրագրերում զորահավաքային կարիքների բավարարման ուղղությամբ միջոցառումների ամրագրումը։ Դրանց շրջանակում անհրաժեշտ է մշակել զորահավաքային կարիքների բավարարման ուղղությամբ պետական նպատակային ծրագրեր։

Տարածքային զարգացում

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Անհրաժեշտ է խրախուսել այն արտադրությունները, որոնք պետք է գործեն Հայաստանի համայնքներում։ Պետք է նշել որ ներդրումների ներգրավումը բնորոշ է այն համայնքներին, որտեղ

• առկա բազմաթիվ արտադրողներին գնորդ կամ մատակարար է հարկավոր (օրինակ՝ գյուղմթերքների վերամշակում),

• տարածքում առկա հանքերի շահագործումը մեծ ներդրումներ է պահանջում,

• համայնքում կան բազմաթիվ մասնագետներ նույն ոլորտում (օրինակ՝ տեքստիլ արդյունաբերություն) և այլն547։

Համայնքներում արտադրությունների խրախուսումը կընդլայնի համայնքների զորահավաքային հնարավորությունները։ Այդ ձեռնարկություններին կարելի է ներգրավել զորահավաքային առաջադրանքներում, ինչը կշահադրդի դրանց՝ ընդլայնելու տնտեսական գործունեությունը։ Մյուս կողմից անհրաժեշտ է տարածքային զարգացման քաղաքականությունը կապել համայնքների զորահավաքային հնարավորությունների ավելացման հետ։ Տարածքային զարգացման քաղաքականության շրջանակներում միջոցառումները պետք է վերանայել համայնքների զորահավաքային ներուժի մեծացման նպատակադրումով։ Այդ քայլերը կնպաստեն մարզային զարգացման անհամաչափությունները հասցնելու հնարավոր նվազագույնի:

Կենտրոնական բանկը պարզաբանել է, թե ինչի վրա են ծախսվել ՀՀ պահուստները, 2019, https://armeniasputnik.am/economv/20190306/17609394/kentronakan-bankv-parzabanel-e-te-inchi-vra-en-caxsvel-havastani-pahustnerv.html?fbclid=IwARQIhphw-ANntbbtinloK8xzYlzd2DsEDakuXX pclVtSCL9lhZr MsFiTk վերջին աւց 16.05.2020

547 Կարապետյան Վ, Տնտեսության զարգացումը համայնքներում, Գերմանիայի

միջազգային համագործակցության ընկերություն, ուղեցույց, էջ 14, 2017,

http://www.mtad.am/files/docs/1661.pdf վերջին աւց 16.05.2020

191

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Մարդկային ռեսուրսներ

Հայաստանի զորահավաքային ներուժի մեծացման ու իրացման

արդյունավետությունը հնարավոր չէ առանց մրցունակ մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության։ Անհրաժեշտ է արմատապես փոխել բարձրագույն ու միջին մասնագիտական կրթական քաղաքականությունը՝ առանցքում ունենալով մասնագետների թվաքանակի վերանայումը՝ պետական շահերից ելնելով և կարևորելով արտադրական գործընթացներում պահանջարկ ունեցող մասնագետների թվի ավելացումը։ Պետական մակարդակում պետք է կարևորվի տնտեսության իրական հատվածի ձեռնարկությունների՝ ըստ տարբեր մասնագիտացումների աշխատուժի նկատմամբ իրենց պահանջարկի հայտերի տրամադրումը։ Այդկերպ պետական մակարդակում հստակ պատկերացում կկազմվի երկրում արտադրական գործընթացում պահանջված աշխատուժի իրական թվի մասին։ Պետությունը նաև կարող է պետական պատվերների շրջանակներում խրախուսել ինժեներատեխնիկական մասնագիտությունները՝ երաշխավորված աշխատանք տրամադրելու և պետության կողմից նախանշված ձեռնարկություններում սահմանված ժամանակաշրջանում աշխատելու պայմանով։ Աշխատուժը զորահավաքային ներուժի մեծացմանն ու իրացմանը ծառայեցնելու համար հատկապես պատերազմական վիճակում կարևորվում են նաև որոշ մասնագիտություններով արագացված կրթական ծրագրերի և արագ վերապատրաստումների իրականացումը։

Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման շրջանակներում կարևորվում է «ճիշտ մարդիկ՝ ճիշտ տեղում» սկզբունքի կիրառումը, ինչով պետք է առաջնորդվել տնտեսության զորահավաքային միջոցառումների կազմակերպման ու իրականացման ընթացքում: Այս համատեքստում կարծում ենք նպատակահարմար է ակտիվ պահեստազորի՝ նեղ մասնագիտացմամբ անձնակազմով համալրումը։ Այդպիսով հնարավոր կլինի ունենալ կոնկրետ մասնագիտացումներով որոշակի թվով վճարովի հիմունքներով ակտիվ պահեստազոր, որի անդամները անհրաժեշտության դեպքում Հայաստանի ամբողջ տարածքում կարող են իրականացնել ինչպես իրենց մասնագիտացմանը համապատասխան աշխատանքներ, այնպես էլ ակտիվ խորհրդատվական գործունեություն:

Ենթակառուցվածքներ

Զորահավաքային նախապատրաստության կարևոր միջոցառումներից է ճանապարհների նորոգումը և նոր ճանապարհների կառուցումը, ինչպես նաև փոքր ավիացիայի զարգացումը ժամանակակից պատերազմի պահանջներին

համապատասխան և զինված ուժերի կարիքների հաշվառմամբ։ Անհրաժեշտ է նաև համապատասխան փոփոխություններ մտցնել տարածքային կառավարման քաղաքականությունում՝ մեծ նշանակության տալով նաև տարածքային

պաշտպանության միջոցառումների իրականացմանը՝ զինված ուժերի հետ սերտ համագործակցությամբ։ Այս հարցերում չափազանց կարևորվում է ՀՀ Գլխավոր շտաբի հետ տարածքային կառավարման քաղաքականության պատասխանատուների շարունակական հանդիպումները՝ ընդհանուր միջոցառումների ծրագիր և «ճանապարհային քարտեզ» մշակելու և իրականացնելու համար։

Էներգետիկա

Մյուս կարևոր ուղղությունը վերաբերում է զինված ուժերի զորամասերի և առանձին համայնքների էներգետիկ ապահովվածության բարձրացմանը։ Այս առումով նպատակահարմար է Հայաստանի տարածքային զարգացման և

ենթակառուցվածքների պատասխանատու գերատեսչությունը, պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը համատեղ մշակեն ՀՀ զորամասերի էներգետիկ ապահովվածության ուղղությամբ գործողությունների ծրագիր՝ այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ներգրավմամբ։

192

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Եզրակացություններ

Հայաստանում զորահավաքային հնարավորությունները տարբերվում են ըստ ոլորտների: Օրինակ' պարենային ապահովության տեսանկյունից Հայաստանի

անվտանգությունը կարելի է գնահատել 50%-ի սահմաններում: Այսինքն՝ ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակի հայտարարման դեպքում (Հայաստանի սահմանները և արտաքին աշխարհի հետ օդային կապի փակ լինելու պարագայում) պարենային ներքին պահանջարկը հնարավոր է ապահովել կիսով չափ: Այս առումով անհրաժեշտ է հենց խաղաղ ժամանակ իրական քայլեր կատարել երկրում պարենային առավելագույն ապահովության նպատակով:

Հանքահումքային ռեսուրսների դերը ներքին պահանջարկի բավարարման գործում կախված է նրանից, թե որքան արդյունավետ մեխանիզմներ են ներդրվում այդ ռեսուրսների արդյունահանման ու մշակման նպատակով: Այդ հարցում չափազանց կարևորվում է արտաքին աշխարհի հետ կապի խափանման պարագայում ներքին հանքահումքային ռեսուրսներով տեղական պահանջարկի բավարարման

հնարավորությունների ուսումնասիրությունը և դրանց իրացման մեխանիզմների ներդնումը հենց խաղաղ ժամանակ:

Կարծում ենք, իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է սեփական հանքահումքային ռեսուրսների արդյունահանման ու մշակման դեպքում բավարարել ներքին պահանջարկի գերակշիռ մասը:

OBSERVATIONS ON THE EXPANSION OF MOBILIZATIONAL POTENTIAL OF THE ECONOMY OF ARMENIA

AZAT DAVTYAN

National Defense Research University of the Ministry of Defense of the Republic of Armenia, Institute of National Strategic Studies, Research fellow in the Strategic Gaming and Modeling Group, Ph.D. in Economics, Yerevan, Republic of Armenia

The purpose of this paper is to assess the possibilities of expanding the mobilization potential of the Armenian economy through the analysis of the state of certain sectors of the economy and the state policy implemented in them. In the context of achieving this goal, first of all, the task is to present the content of the mobilization potential, its components, and then to address the main issues of Armenia's mobilization, according to different spheres. At the end, proposals on expanding and implementation the military capabilities of the Armenian economy and the state are presented, considering the interconnection of the economy and other spheres, paying attention to the main directions of the development of the military industry contributing to the more flexible structure of the economy.

In this regard, the method of analysis of the factors ensuring the simultaneous development of the military industry and economy is used. The work is also based on the method of analysis of the impact of the most powerful factors in the process of preparation of the state on the basis of the international experience, taking into account the modern nature of wars and the main directions of expanding the mobilization potential of the economy. As a result of the research, it turned out that there are relatively wide opportunities for the Armenian economy in the fields of agriculture and energy. It should be noted that in order to withstand the threats of the state of war, in the time of peace, priority steps are required, mainly for the development of the productive sector of the economy. At the same time, the expansion of production, diversification and increase of the level of placement will contribute to the provision of food security, social and economic security. On the other hand, it will create an opportunity to quickly realize the existing mobilization potential of the economy during the war.

193

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Key words: Mobilization potential, economic policy, manufacturing, human resources, energy sector, territorial development, mineral resources.

НАБЛЮДЕНИЯ ПО РАСШИРЕНИЮ МОБИЛИЗАЦИОННОГО ПОТЕНЦИАЛА ЭКОНОМИКИ АРМЕНИИ

АЗАТ ДАВТЯН

национальный оборонно-исследовательский университет МО РА, научный сотрудник группы стратегических игр и моделирования Национального института стратегических исследований, кандидат экономических наук, г. Ереван, Республика Армения

Целью данной разработки является оценка возможностей расширения мобилизационного потенциала экономики Армении посредством анализа состояния отдельных секторов экономики и проводимой в них государственной политики. В контексте достижения этой цели задача, в первую очередь, состоит в том, чтобы представить содержание мобилизационного потенциала, «его составляющие», а затем - основные проблемы мобилизации Армении в разных сферах. В конце исследования с учетом взаимосвязи экономики и других сфер будут представлены предложения по расширению и реализации мобилизационного потенциала экономики и государства, принимая во внимание основные направления развития военной промышленности, способствующие более гибкой структуре экономики.

В этой связи будет использован метод анализа факторов, обеспечивающих одновременное развитие военной промышленности и экономики. В работе, с учетом международного опыта и современного характера войн и на основе важности основных направлений расширения мобилизационного потенциала, будет использован также метод анализа влияния важнейших факторов на процесс мобилизационной подготовки страны. В результате исследования делается вывод о том, что для экономики Армении существуют довольно широкие возможности в сфере агропромышленного комплекса и энергетики. Следует отметить, что для того, чтобы противостоять угрозам в состоянии войны, в мирное время требуются приоритетные шаги для развития производительного сектора экономики. В то же время повышение уровня расширения, диверсификации и децентрализации производства будет способствовать обеспечению продовольственной безопасности, а также социальной и экономической безопасности. С другой стороны, это создаст возможность быстро реализовать существующий мобилизационный потенциал экономики во время войны.

Ключевые слова։ мобилизационный потенциал, экономическая политика, перерабатывающая промышленность, человеческие ресурсы, энергетика, территориальное развитие, полезные ископаемые ресурсы.

194

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.