Научная статья на тему '"ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ" ՈՒ "ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ" ՊԱՐԱԴԻԳՄՆԵՐԸ ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ'

"ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ" ՈՒ "ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ" ՊԱՐԱԴԻԳՄՆԵՐԸ ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
20
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ПАРАДИГМА / КОЛЛЕКТИВНАЯ БЕЗОПАСНОСТЬ / ПРЕВЕНТИВНАЯ САМООБОРОНА / ВОЕННАЯ БЕЗОПАСНОСТЬ / PARADIGM / COLLECTIVE SECURITY / PREVENTIVE SELF-DEFENCE / MILITARY SECURITY / պարադիգմ / հավաքական անվտանգություն / նախահարձակ ինքնիշխանություն / ռազմական անվտանգություն

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ղևոնդյան Ալեն

Հոդվածը նվիրված է «հավաքական անվտանգության» ու «նախահարձակ ինքնապաշտպանության» պարադիգմների վերլուծությունը, նրանց հասկացութային բովանդակության սահմանմանը, ՀՀ ռազմական քաղաքականություն ներդրմանը: Հոդվածում տեսական-հայեցակարգային գործնական դիրքերից վերլուծվում համեմատվում են երկու պարադիգմները նպատակ ունենալով վերհանել նրանց առավելությունները թերությունները: Հոդվածում հանգամանալից ներկայացված է հավաքական անվտանգության պարադիգմը, որն այսօր կազմում է ՀՀ ռազմական անվտանգության հիքմերից մեկը արտացոլված է ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության մեջ: Հոդվածի հիմնական եզրակացությունն է, որ պետության ռազմական քաղաքականության՝ ամենից օպտիմալ տարբերակը վերոնշյալ երկու պարադիգմերի մեկտեղումն է:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

COLLECTIVE SECURITY AND PREVENTIVE SELF- DEFENCE PARADIGMS IN MILITARY SECURITY DISCOURSE OF THE REPUBLIC OF ARMENIA

The article analyzes the paradigms of the collective security and preventive self-defence, examines their categorical description and the possibilities of introduction to the Military Policy of the Republic of Armenia. The article evaluates and compares two abovementioned paradigms from theoretical-conceptual and practical perspectives in order to highlight their advantages and disadvantages. We thoroughly observe the existing paradigm of collective security in Military Security Policy of the Republic of Armenia, which is evidenced by the membership of the RA in the Collective Security Treaty Organization. The main conclusion of the article is that the most optimal variant of the State Military Policy is the combination of the above two paradigms.

Текст научной работы на тему «"ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ" ՈՒ "ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ" ՊԱՐԱԴԻԳՄՆԵՐԸ ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՒ «ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ՊԱՐԱԴԻԳՄՆԵՐԸ ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ

ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ

Արդի աշխարհում միջազգային անվտանգությունը, իր մեջ ամբողջացնելով գլոբալացման ու ավանդական անվտանգության բաղադրիչները, վերածվել է բարդ ու բազմաբաղադրիչ համակարգի, ուր պետություններն իրենց անվտանգությունն ապահովում են ինչպես անհատական, այնպես էլ դաշինքային-կոալիցիոն ձևաչափերում: Անհատական ձևաչափերում դա դրսևորվում է սեփական ռազմական ծախսերի ավելացման, ռազմատեխնիկական ոլորտի զարգացման, ինքնաբավ անվտանգության ապահովման ու նախահարձակ ինքնապաշտպանության պարադիգմի գործարկմամբ: Դաշինքային-կոալիցիոն ձևաչափում պետությունների անվտանգության ապահովման ելակետը հավաքական անվտանգության դրույթն է: Հարավային Կովկասը ժամանակակից աշխարհի ամենից բարդ տարածաշրջաններից է, որը սահմանակցում է էլ ավելի բարդ ու խնդրահարույց Մեծ Մերձավոր Արևելքի հետ: Գտնվելով ռիսկային նման միջակայքում՝ մեր

տարածաշրջանը կրում է մակրոռեգիոնալ ռիսկերի ուղղակի ու միջնորդավորված անդրադարձերը, որոնք գումարվելով ներտարածաշրջանային իրողություններին տարածաշրջանը դարձնում են ռիսկային ու անկայուն: Հենց նման իրողությունների համատեքստում են տարածաշրջանային երկրները մշակում իրենց անվտանգության հայեցակարգերը, ձևակերպում ռազմական դոկտրինները, հստակեցնում ազգային շահերի տեսլականները:

Վերոնշյալը արդեն մոտ երեք տասնամյակ արդիական ու օրակարգային է հատկապես ՀՀ-ի համար, որը, թերևս, ամենից շատն է իր վրա կրում ռեգիոնալ իրողությունների բացասական անդրադարձերը: Տարիներ շարունակ ռազմական անվտանգության ու արտաքին քաղաքականության իր մոտեցումները ածանցելով ԼՂ հակամարտության լուծման, փակ սահմանների և տնտեսական շրջափակման, արտաքին անհամաչափ բազմավեկտոր քաղաքականության իրողություններից՝ այսօր ՀՀ-ն միջազգային ուժային հարաբերակցության փոխակերպվող գործընթացներում շարունակում է որպես առաջնահերթություն դիտարկել ռազմական անվտանգության խնդիրները և նրանց ամենից արդյունավետ լուծումներ գտնելու օրակարգը: Հայեցակարգային առումով դիտարկելով ՀՀ ռազմական ու արտաքին քաղաքական իրողությունները՝ կարող ենք նշել, որ մասնագիտական ու հանրային դիսկուրսի մակարդակում դրանք այսօր ածանցվում են մի քանի հիմնական պարադիգմներից, որոնք մի կողմից՝ հիմնավորում են այս պետական քաղաքականության մեջ գործող թեզերի ընտրության օբյեկտիվ հիմքերը, մյուս կողմից՝ առաջադրում դրանց փոխակերպման անհրաժեշտությունը: Ներկայացվող հոդվածի շրջանակներում մենք կփորձենք անդրադառնալ ՀՀ ռազմական ու արտաքին քաղաքական հիմնական երկու պարադիգմի վրա՝ փորձելով ներկայացնել նրանց հայեցակարգային նկարագիրը, գործարկումից բխող արդյունքներն ու հնարավոր ռիսկերը:

Ներկա իրողությունների ու ՀՀ ռազմավարական հայեցակարգային փաստաթղթերի հիմքով ՀՀ ռազմական անվտանգության պարադիգմ կարող է համարվել «հավաքական անվտանգության» թեզը: Նշյալ մոտեցումը ՀՀ ռազմական քաղաքականության մեջ արտահայտվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ՀՀ-ի անդամակցության և

- 162 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՆԱՏՕ-ի հետ Անհատական Գործակցության Գործողությունների Ծրագրի սահմանափակ շրջանակներում համագործակցության տեսքով:

Հայեցակարգային առումով ՀԱՊԿ-ի գործունեությունն ածանցվում է «հավաքական անվտանգության» սկզբունքից, համաձայն որի դաշինքի անդամ-երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում (այդ թվում՝ ռազմական հարձակումը) դիտարկվում է որպես հարձակում ողջ դաշինքի վրա, հետևաբար դաշնակիցները պարտավորվում են հնարավոր բոլոր՝ այդ թվում ռազմական միջոցների ներգրավմամբ համատեղ քայլեր ձեռնարկել հակադարձելու ընդհանուր սպառնալիքին: Նշյալ մոտեցումը արտացոլվում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթում հայեցակարգային հետևյալ դրույթների .

1. «...խորհրդակցել միմյանց հետ միջազգային անվտանգության կարևոր այն հարցերի շուրջ, որոնք կապված են իրենց շահերի հետ՝ համաձայնեցնելով դրանց վերաբերյալ առկա մոտեցումները: Կազմակերպության անդամ-երկրների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքների ի հայտ գալուն պես անհապաղ գործարկել համատեղ խորհրդակցությունների մեխանիզմները առկա դիրքորոշումները համաձայնեցնելու, առաջացած սպառնալիքի վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով» 1 2:

2. «Եթե անդամ-երկրներից որևէ մեկն այլ պետության կամ պետությունների խմբի կողմից ենթարկվում է ագրեսիայի, ապա դա կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրների կողմից դիտվում է որպես ագրեսիա բոլորի դեմ: Կազմակերպության որևէ անդամի' ագրեսիայի ենթարկվելու պարագայում դրան ենթարկվողն ի կատարումն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության «հավաքական ինքնապաշտպանության մասին» 51-րդ հոդվածի կարող է, այդ թվում, նաև ռազմական օգնություն ստանալ գործընկերներից, եթե նման խնդրանքով դիմի վերջիններիս»3:

ՀԱՊԿ-ն ֆորմալ ու հայեցակարգային առումով դասական հավաքական անվտանգության համակարգ է, որն իր գործունեության մեջ առաջնորդվում է «հավաքական անվտանգության» սկզբունքով: Քաղաքական առումով այն

կոմունիստական ընդհանուր ժառանգության կրող, ներկայումս աշխարհաքաղաքական իրողություններում ներգրավվածության տարբեր աստիճան ու ձև ունեցող երկրների ամբողջություն է, որն անվտանգության ապահովման օրակարգի ձևավորման առումով ունի բավական լայն ու դեռևս ոչ լիարժեքորեն ինտեգրված կառուցակազմ: Այս տեսանկյունից ՀԱՊԿ-ի կայացման կարևոր ցուցիչը նրա անդամ-երկրների մոտ անվտանգության ընդհանուր ընկալումների ձևավորումն է, հավաքական շահերի մշակումն ու իրացումը, որը պետք է սոսնձվի տնտեսական գործակցության խորացմամբ: Սա կարևոր է հատկապես ՀՀ-ի պարագայում, քանի որ ՀԱՊԿ-ն և նրա հայ-ռուսական գործակցության բաղադրիչը ՀՀ-ի դեպքում առաջնահերթ դիտվում է որպես հակակշիռ Թուրքիայից բխող հնարավոր սպառնալիքներին հակադարձելու մասով:

Սակայն փաստենք նաև, որ ՀԱՊԿ երկրների անվտանգության մոտեցումների ու ազգային շահերի' երբեմն միմյանցից տարբերվող բնույթը «հավաքական անվտանգության» պարադիգմի որոշ բաղադրիչներ, դարձնում են ռիսկային ու ոչ բավարար արդյունավետ: Դրանք օրինակ' ՀՀ-ի անվտանգության տեսանկյունից կարող են դրսևորվել ՀԱՊԿ-ի որոշ անդամների կողմից դաշինքի անդամ

1 «Договор о коллективной безопасности», 15.05.1992, http://www.odkb-csto.org/ documents/detail.php? ELEMENT ID=126

2 Տե'ս նույն տեղը

3 Տե'ս նուն տեղը

- 163 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հանդիսացող ու չհանդիսացող գործընկերների միջև հավասարության նշան դնելու կամ ՀԱՊԿ իր դաշնակից երկրի ազգային շահերին հակասող ոլորտներում ակտիվ գործակցության տեսքով: Վերոնշյալը տեղայնացնելի է ՀՀ-ի ու Ադրբեջանի պարագայում, երբ ՀԱՊԿ անդամ երկրներ ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական գործակցության առումով Ադրբեջանը դիտարկում են ռազմավարական գործընկեր, իսկ Ադրբեջանի հետ նրանց ապրանքաշրջանառությունը1 2 և ռազմական գործակցությունը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ-ի հետ առկա ծավալները:

Մյուս կողմից հավաքական «անվտանգության» պարադիգմի գործարկումը ՀՀ-ի ռազմական անվտանգության քաղաքականություն մեջ պաշտոնական Երևանին հնարավորություն է ընձեռում օգտվել ՀԱՊԿ համակարգի՝ իր համար շահեկան մի շարք հնարավորություններից. մասնավորապես՝ ՀապԿ ձևաչափում առկա միացյալ ՀՕՊ համակարգին ՀՀ-ի անդամակցում, ՀԱՊԿ անդամ երկրներից և հատկապես ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերում արտոնյալ գներով3, միացյալ զորավարժություններ և անվճար ռազմական կրթություն ՀԱՊԿ դաշնակից երկրներում, միջպետական սահմանների համատեղ պաշտպանություն և ամենակարևորը՝ արտաքին հարձակման պարագայում իրավականորեն պարտադիր գործարկման ենթական միացյալ այդ թվում ռազմապաշտպանական գործողություններ:

ՀՀ ռազմական անվտանգության ապահովման դիսկուրսի շրջանակներում հաջորդ կարևոր ու քննարկելի մոտեցումը «նախահարձակ ինքնապաշտպանության» պարադիգմն է, որը միջազգային իրավունքի մասնագետները մեկնաբանում են ամենատարբեր դիրքերից: Մենք ընտրել ենք առավել համապարփակ մոտեցումը, որի ներքո նախահարձակ ինքնապաշտպանությունը սահմանվում է հետևյալ կերպ. «այն պետության իրավունքն ու մեխանիզմն է ռազմական անվտանգության իր կարիքներից ելնելով նախահարձակ ռազմական ուժ կիրառել վերացնելու իրեն անմիջականորեն սպառնացող վտանգի աղբյուրը»4: «Նախահարձակ ինքնապաշտպանությունը» պարադիգմը կիրառելի է ռազմական կոնֆլիկտի պարագայում, երբ հնարավոր է հստակ ֆիքսել իրական ու անհետադարձ վտանգի աղբյուրը, հետևաբար նաև համարժեք արձագանքել դրան: Միջազգային իրավունքի տեսանկյունից

1 Այս մասին առավել մանրամասն տե'ս «ՀՀ. Ապրանքների արտահանում և ներմուծում»

http://www.armstat.am/file/article/sv 12 16a 411.pdf. «Внешняя Торговля России на основе данных

Федеральной таможенной службы России. 28 февраля 2017г. http://russian-trade.com/reports-and-reviews/2017-02/torgovlva-mezhdu-rossiev-i-azerbavd zhanom-v-2016-g/. Взаимная торговля Казахстана с Азербайджаном, http://export.gov.kz/ public/files/analvtics/countrv Review/references/2016/Азербайджан%202016.pdf■ Посольство Республики Беларусь В Азербайджанской Республике, Торгово-экономические отношения, http://azerbaiian.mfa.gov.bv/ru/bilateral relations/trade economic/

2 Այս մասին առավել մանրամասն տե'ս ЦАМТО / Центр анализа мировой торговли оружием, http://www.armstrade.org:

3 2015թ. ՀՀ-ն ՌԴ-ի հետ ստորագրվել է (200մլն դոլոր) միջպետական վարկի համաձայնագիր, որով ՀՀ-ն

ներռուսաստանյան գներով անկանխիկ եղանակով ՌԴ-ից ձեռք է բերել զինտեխնիկայի խմբաքանակ, որի մեջ մտնում են «ՏՈՍ-1Ա» ծանր հրանետային համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իգլա-Ս» 9Կ338 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, «9Մ113Մ» հակատանկային կառավարվող հրթիռներ, «Տիգր ՍՏՍ» զրահամեքենաներ և այլն: Հավելենք, որ 2015-16թթ-ի ընթացքում ՀՀ-ն ՌԴ-ից ձեռք է բերել «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական ԶՀՀ-եր, որի կողմից թիրախի խոցելիության շեմը կազմում է 280կմ (առավել մանրամասն տե'ս ««Искандеры» навели на Баку»,

https://www.gazeta.ru/army/2017/02/ 22/10539515.shtml): 2017թ. ՀՀ կառավարությունը և Աժ

հաստատեցին ՌԴ-ից 100 մլն. դոլարի ռազմական տեխնիկա գնելու նպատակով նոր վարկ վերցնելու օրինագիծը:

4 Տես Синицына Ю., Превентивная И Упреждающая Самооборона: Различия. Правомерность Применения, «Журнал международного права и меьдународных отношений», н.1, М. 2009. էջ 9:

- 164 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

«նախահարձակ ինքնապաշտպանության» պարադիգմին պետությունները հանգում են ՄԱԿ-ի 51 հոդվածի պահանջների բավարարման պարագայում, երբ առկա է պետության ռազմական անվտանգության հստակ սպառնալիք կոնֆլիկտի տեսքով1: Միջազգային իրավունքի մեկնաբանությունից զատ «նախահարձակ ինքնապաշտպանության» հայեցակարգը ունի նաև սոցիալ-քաղաքական, հոգեբանական և ռազմատեխնիկական չափումներ, որոնց պատշաճ ապահովման պարագայում է այն արդյունավետ կիրառելի:

Արցախի ազգաբնակչության անվտանգության ապահովման առաջնահերթության իրողությամբ Ադրբեջանի հետ գտնվելով ռազմական հակամարտության մեջ՝ ՀՀ ռազմական անվտանգության ապահովման դիսկուրսում «նախահարձակ ինքնապաշտպանության» պարադիգմի մուտքը կարող է բավարար չափով հիմնավորված լինել մի քանի հիմքով, որոնք են.

- 2000-ականներից ի վեր 1994թ. կնքված հրադադարի համաձայնագրի խախտումների պրակտիկայի ինտենսիվ աճը, «պասիվ պատերազմի («դիպուկահարների», «դիվերսիաների» պատերազմ)», ապա նաև ապրիլյան ռազմական հարձակման նոր գործելաոճի կիրառումը Արցախ-Ադրբեջան շփման գծում,

- Ադրբեջանի՝ սեփական զինված ուժերի կատարելագործման ու զինտեխնիկայի աննախադեպ ծավալների ձեռքբերման քաղաքականությունը,

- ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնած բանակցային գործընթացում Ադրբեջանի ոչ վստահելի վարքը, բանակցային ֆորմատում առկա պայմանավորվածությունների մերժումը, դրանցից խուսափումը և միջնորդ կողմի՝ դրանց ոչ համարժեք հրապարակային գնահատականները,

- Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության

քաղաքականությունը և ԼՂ խնդրի լուծման ռազմական հռետորաբանությունը:

Վերոնշյալ հիմքերի ներքո «նախահարձակ ինքնապաշտպանության» պարադիգմի ներդնումը պետության ռազմական անվտանգության քաղաքականություն ենթադրում է մի շարք այլ՝ ոչ պակաս կարևոր իրողությունների ապահովում, որոնք առավել արդյունավետ կդարձնեն պարադիգմի կիրարկումը իրական քաղաքականության մեջ: Դրանից մենք կդիտարկենք մի քանիսը.

- Ադրբեջանի՝ ֆինանսապես առավել մրցունակ կարգավիճակի համատեքստում, ՀՀ-ն, չպետք է մտնի սպառազինությունների մրցավազքի մեջ, այլ պետք է առաջնորդվի զինտեխնիկայի ձեռքբերման խելամիտ հակաքայլերի մշակմամբ՝ շեշտը դնելով նաև սեփական ռազմարդյունաբերական համալիրի թիրախային լուծումներ գտնելու հնարավորության վրա

- Արցախ-Ադրբեջան առաջնագծի տեխնիկական համալրման ու հակառակորդի զինված ստորաբաժանումների, զինտեխնիկայի տեղաշարժերի վաղ հավաստանշման հիմքով անհրաժեշտ կանխարգելիչ հակաքայլերի մշակում,

- Հակառակորդի ռազմավարական օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու ռազմատեխնիկական բավարար միջոցների առկայություն:

- Հայկական երկու պետությունները միացյալ հայրենիք, բնատարածք դիտարկելու գաղափարի հիմքով քարոզչական և տեղեկատվական անհրաժեշտ գործողությունների իրականացում արցախաբնակ ու հայաստանաբնակ քաղաքացիների շրջանում:

1 Տե՛ս Reisman M., Armstrong A. The past and fhture of claim of preemptiveself-defense // Amer. j. of law. -Wash., 2006. - Vol. 100, N 3. - P. 525-550.

- 165 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

«Նախահարձակ ինքնապաշտպանության» պարադիգմի գործարկումը մի կողմից' ենթադրում է զրկել հակառակորդին ուժային գործիքակազմով առաջին հարված հասցնելու հնարավորությունից և նախահարձակ մոտեցմամբ ճնշել նրա գործողությունների հետագա տարածումը, մյուս կողմից արդյունավետ գործարկման համար պահանջում է անհրաժեշտ նյութատեխնիկական ու կազմակերպչական շոշափելի ռեսուրսներ, խելացի լուծումներ, հետևողական ու թիրախային գործողություններ:

Ամփոփելով՝ նշենք, որ ինչպես «հավաքական անվտանգության/ ինքնապաշտպանության», այնպես էլ «նախահարձակ ինքնապաշտպանության» պարադիգմերը ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ և որպես պետության ռազմական անվտանգության հայեցակարգային հիմք նրանցից որևէ մեկի ընտրությունը միանշանակ չէ: Այլ է իրավիճակը եթե պետությունն ունակ է իր տիրապետման տակ առկա քաղաքական ու ռազմական ներուժի ներքո մեկտեղել իր անվտանգության կարիքներից բխող այդ պարադիգմների իր համար անհրաժեշտ բաղադրիչները: Դա կարող է «միաձուլել» անհատական ու հավաքական

անվտանգության սկզբունքները՝ հնարավորություն տալով պետությանը ռազմական քաղաքականության գերակայություններից ելնելով իրավիճակային ընտրություն կատարել նրանց միջև:

Ալեն Ղևոնդյան

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՑԱՆ» ՈՒ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՑԱՆ» ՊԱՐԱԴԻԳՄՆԵՐԸ ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՑԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ

Բանալի բառեր' պարադիգմ, հավաքական անվտանգություն, նախահարձակ ինքնիշխանություն, ռազմական անվտանգություն

Հոդվածը նվիրված է «հավաքական անվտանգության» ու «նախահարձակ ինքնապաշտպանության» պարադիգմների վերլուծությունը, նրանց հասկացութային բովանդակության սահմանմանը, և ՀՀ ռազմական քաղաքականություն ներդրմանը: Հոդվածում տեսական-հայեցակարգային և գործնական դիրքերից վերլուծվում և համեմատվում են երկու պարադիգմները նպատակ ունենալով վերհանել նրանց առավելությունները և թերությունները: Հոդվածում հանգամանալից ներկայացված է հավաքական անվտանգության պարադիգմը, որն այսօր կազմում է ՀՀ ռազմական անվտանգության հիքմերից մեկը և արտացոլված է ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության մեջ: Հոդվածի հիմնական եզրակացությունն է, որ պետության ռազմական քաղաքականության՝ ամենից օպտիմալ տարբերակը վերոնշյալ երկու պարադիգմերի մեկտեղումն է:

Alen Ghevondyan

COLLECTIVE SECURITY AND PREVENTIVE SELF- DEFENCE PARADIGMS IN MILITARY SECURITY DISCOURSE OF THE REPUBLIC OF ARMENIA

Key words: paradigm, collective security, preventive self-defence, military security

The article analyzes the paradigms of the collective security and preventive selfdefence, examines their categorical description and the possibilities of introduction to the Military Policy of the Republic of Armenia. The article evaluates and compares two abovementioned paradigms from theoretical-conceptual and practical perspectives in order to

- 166 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

highlight their advantages and disadvantages. We thoroughly observe the existing paradigm of collective security in Military Security Policy of the Republic of Armenia, which is evidenced by the membership of the RA in the Collective Security Treaty Organization. The main conclusion of the article is that the most optimal variant of the State Military Policy is the combination of the above two paradigms.

Ален Гевондян

ПАРАДИГМЫ КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ И ПРЕВЕНТИВНОЙ ОБОРОНЫ В ДИСКУРСЕ ВОЕННОЙ ПОЛИТИКИ И ПОЛИТИКИ В ОБЛАСТИ БЕЗОПАСНОСТИ РА

Ключевые слова: парадигма, коллективная безопасность, превентивная самооборона, военная безопасность

Статья посвящена анализу парадигм коллективной безопасности и превентивной обороны, определению их категориального содержания и возможности внедрения в Концепцию военной политики Республики Армения. В статье с теоретическоконцептуальной и практической позиций проведен анализ и сравнение двух парадигм с целью выявления их преимуществ и недостатков. В статье детально представлена парадигма коллективной безопасности, которая сегодня составляет одну из основ военной безопасности РА и которая отражается в членстве Армении в ОДКБ. Основное заключение статьи – самый оптимальный вариант военной политики государства – это совмещение двух вышеуказанный парадигм.

- 167 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.