Научная статья на тему 'ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ'

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Клиническая медицина»

CC BY
82
17
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ЭКОНОМИЧЕСКИЙ РОСТ / БЮДЖЕТ / КРЕДИТНЫЕ ВЛОЖЕНИЯ / ПЛАТЕЖНЫЙ БАЛАНС / ECONOMIC GROWTH / BUDGET / CREDIT INVESTMENTS / PAYMENT BALANCE / տնտեսական աճ / բյուջե / վարկային ներդրումներ / վճարային հաշվեկշիռ

Аннотация научной статьи по клинической медицине, автор научной работы — Հայրիյան Եվգենյա

Անկախության հռչակումից հետո ՀՀ-ում իրականացված բարեփոխումների փորձի հիման վրա, ԱՀ-ում իրականացված բարեփոխումները ուղղված էին հարկային համակարգի ձևավորմանը, բյուջետային հարաբերությունների կարգավորմանը, բանկային համակարգի ձևավորմանն ու կայացմանը։ Իրականացված բարեփոխումներին զուգահեռ, ներկայումս տնտեսությունում առկա են բազում մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց հաղթահարման դեպքում ԱՀ տնտեսությունը կթևակոխի երկարատև կայուն զարգացման շրջան։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ACHIEVEMENTS AND MODERN CHALLENGES OF ARTSAKH REPUBLIC ECONOMY

Based on the experience of the Republic of Armenia after the declaration of independence, the reforms in the Republic of Artsakh were aimed at the formation of the tax system, the regulation of budget relations, the formation and development of the banking system. Along with the implemented reforms, nowadays there are many challenges and problems facing the economy, in case of overcoming which, the economy of AR will move to a long-term sustainable development.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

ԵՎԳԵՆՅԱՀԱՅՐԻՅԱՆ

Անկախության հռչակումից ի վեր Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք բարեփոխումներ տնտեսության բոլոր ճյուղերում։ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների փորձի հիման վրա ԱՀ-ում իրականացված բարեփոխումները ուղղված էին հարկային համակարգի ձևավորմանը, բյուջետային հարաբերությունների կարգավորմանը, բանկային համակարգի ձևավորմանն ու կայացմանը։ Արդյունքում, ԱՀ տնտեսությունը կարողացավ հաղթահարել հետպատերազմյան ժամանակաշրջանին բնորոշ խոչընդոտներն ու դժվարությունները և անցնել կայուն զարգացման շրջան։

Գծապատկեր 1. Տնտեսական աճի և սպառողական գների ինդեքսի դինամիկան 2000-2017թթ. 1

2000-2017թթ ԱՀ-ում տնտեսական աճի միջին տեմպը կազմել է 10,9 տոկոս՝ գնաճի ցուցանիշի 3.9 տոկոսի պայմաններում։ Նշված ժամանակահատվածում տնտեսական աճի տեմպը գերազանցում էր տնտեսության մեջ արձանագրված սպառողական ապրանքների գների ինդեքսի ցուցանիշին, բացառությամբ 2008 թվականի, որը պայմանավորված էր ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական արդյունքներով։ 2000-2017թթ տնտեսական աճն իր առավելագույն դրսևորումն ունեցավ 2003 թվականին՝ արձանագրելով 20.2%, իսկ 2017 թվականին տնտեսական աճը վերջին տասը տարիների կտրվածքով իր առավելագույն դրսևորումն ունեցավ՝ արձանագրելով 15.6%՝ 0.5 տոկոս գնանկման պայմաններում։

Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման տեսանկյունից կարևոր էր ինքնուրույն բյուջետային հարաբերությունների կարգավորման իրավական դաշտի ձևավորումն ու կայացումը։ Հիմք ընդունելով ՀՀ-ում բյուջետային ոլորտում իրականացված բարեփոխումները, հանրապետությունում ձևավորվեց երկաստիճան բյուջետային համակարգ, ընդունվեցին բյուջետային հարաբերությունները

կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը։

1 www.stat-nkr.am, տարեգրքեր

314

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես պատերազմից հետո անհրաժեշտ ծախսերի իրականացման անհրաժեշտությամբ և սեփական եկամուտների անհրաժեշտ չափի ապահովման անհնարինությամբ պայմանավորված, ԱՀ-ում ձևավորվեց դեֆիցիտային բյուջե, ինչի պատճառով ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի ԱՀ տնտեսությանն է տրամադրվում այսպես կոչված անվերադարձ <միջպետական վարկ>: Արդյունքում, ԱՀ բյուջետային

հարաբերությունների հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ԱՀ բյուջեն մեծապես կախված է ՀՀ կողմից տրամադրվող միջպետական վարկից, ուստի հարկաբյուջետային քաղաքականությունը ԱՀ-ում իրականացվում է ՀՀ-ում նույն քաղաքականության սկզբունքների հետ համահունչ: Հարկային

քաղաքականության իրականացման առանձնահատկության տեսանկյունից հարկ է ընդգծել, որ աՀ ներմուծվող ապրանքներից գանձվող հարկերը վճարվում են ՀՀ բյուջե' մաքսային սահման չունենալու պատճառով:

120000

100000

80000

60000

40000

20000

0

-20000$

-40000

-60000

Համախմբված բյուջեի սեփական եկամուտներին ՀՀ դրամ

Համախմբված բյուջեի ծախսեր, մլն ՀՀ դրամ

Բյուջեի պակասորդ, մլն ՀՀ դրամ

Միջպետական վարկ, մլն ՀՀ դրամ

Համախմբված բյուջեի սեփական եկամուտներ/ՀՆԱ %

Համախմբված բյուջեի ծախսեր /ՀՆԱ %

Բյուջեի պակասորդ/ՀՆԱ %

Գծապատկեր 2. ԱՀ Համախմբված բյուջեի ցուցանիշները 2000-2017թթ1

2000-2017թթ ընկած ժամանակահատվածում ԱՀ համախմբված բյուջեի սեփական եկամուտներն աճել են մոտ 12 անգամ, ծախսերը աճել են 7.2 անգամ, իսկ բյուջեի պակասորդը՝ 5.4 անգամ։ Նշված ժամանակահատվածում տնտեսական աճի բարձր ցուցանիշների ապահովման արդյունքում ԱՀ համախմբված բյուջեի սեփական եկամուտների աճի հավելաճի տեմպերը գերազանցել են համախմբված բյուջեի ծախսերի հավելաճի տեմպերը, ինչի արդյունքում նաև միջպետական վարկի հավելաճի տեմպերը։ 2000-2017թթ ընկած ժամանակահատվածում ԱՀ համախմբված բյուջեի սեփական եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն ցուցանիշը տատանվել էր 12,9-ից 24,1 տոկոսի միջակայքում։ Նշված ցուցանիշն իր առավելագույն չափն արձանագրել է 2008 թվականին, որը պայմանավորված էր տվյալ տարում բյուջետային սեփական եկամուտների՝ նախորդ տարվա համեմատ

1 www.stat-nkr.am/տարեգրքեր

315

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

բարձր աճի տեմպով: 2008 թվականից սկսած տվյալ ցուցանիշը կայուն տեմպով նվազման դինամիկա է արձանագրել և 2017 թվականին կազմել 15,6 տոկոս, որը պայմանավորված էր ՀՆԱ-ի աճի առաջանցիկ տեմպերի ապահովմամբ համախմբված բյուջեի սեփական եկամուտների աճի տեմպերի նկատմամբ։ Դինամիկայի տեսանկյունից նույն վարքագիծն են դրսևորել նաև ԱՀ համախմբված բյուջեի ծախսեր/ՀՆԱ և ԱՀ համախմբված բյուջեի պակասորդ/ՀՆԱ ցուցանիշները։

Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում վճարային հաշվեկշիռը 2000-2017թթ բնութագրվել էր բացասական ուղղությամբ, ներմուծման ծավալները գերազանցում էին արտահանման ծավալներին։

■ Արտահանում

■ Ներմուծում

■ Վճարային հաշվեկշիռ

Գծապատկեր 3. Արտահանման և ներմուծման դինամիկան ԱՀ-ում 2001-2017թթ.1

2001 -2017թթ ընկած ժամանակահատվածում արտահանման ծավալները աճել են գրեթե 28 անգամ իսկ ներմուծման ծավալները՝ 6 անգամ։ Վերջին տարիներին ԱՀ տնտեսությունում արձանագրված կարևոր ձեռքբերումներից կարելի է համարել այն հանգամանքը, որ սկսած 2014 թվականից ԱՀ-ում արտահանման ծավալների աճի տեմպերը գերազանցելեն ներմուծման աճի տեմպերին։ Արդյունքում ԱՀ-ում հնարավորություն է ստեղծվում աստիճանաբար մեղմել վճարային հաշվեկշռի բացասական ճեղքվածքը։ Եթե 2001 թվականին արտահանման հակվածությունը կազմում էր ընդամենը 10 տոկոս, ապա 2017 թվականին այն կազմել էր 35 տոկոս։ Արտահանման կառուցվածքում նշված ժամանակահատվածում նույնպես դրական տեղաշարժեր են նկատվում։ Չնայած այն հանգամանքին, որ արտահանման կառուցվածում դեռևս մեծ տեսակարար կշիռ են զբաղեցնում հանքահումքային ապրանքները, սակայն վերջին տարիներին պատրաստի արտադրանքի տեսակարար կշռի ավելացման աճի տեմպը գերազանցել է հանքահումային ապրանքների տեսակարար կշռին։ Արդյունքում, պատրաստի արտադրանքի տեսակարար կշռի ավելացումը արտահանման կառուցվածքում դրական ազդեցություն կունենա ԱՀ տնտեսության զարգացման վրա։

ԱՀ տնտեսության զարգացման գործում առանձնակի և կարևոր դեր ունեցավ բանկային համակարգը, վերջինիս կողմից տնտեսությանը ներարկված վարկային ռեսուրսները արդյունավետ ազդեցություն ունեցան ԱՀ-ում տնտեսական աճի բարձր տեմպերի արձանագրման գործընթացում։ ԱՀ բանկային համակարգը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի բաղկացուցիչ տարրը և վերջինս կարգավորվում է ՀՀ ԿԲ կողմից։ Կարևոր է դիտարկել նաև այն հանգամանքը, որ ԱՀ-ն իր սոցիալ-տնտեսական բնութագրերով համադրելի է ՀՀ ոչ մեծ մարզերին' բնակչության թիվը

1 www. stat-nkr.am/տարեգրքեր

316

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

կազմում է ՀՀ բնակչության 5 տոկոսը, ՀՆԱ-ի ծավալները ևս կազմում են ՀՀ ՀՆԱ-ի 5 տոկոսը, իսկ բյուջեի եկամուտները (ներառյալ պաշտոնական տրանսֆերները, հիմնականում ՀՀ բյուջեից) շուրջ 7 տոկոսը, ապա ԱՀ ֆինանսական հատվածի բնութագրերը դրամաշրջանառության ծավալներից մինչ տարբեր աղբյուրներից ֆինանսական հոսքերը, այդ թվում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը և ԱՀ տնտեսության տարբեր հատվածներ ներդրումների ծավալները առանձնանում են ավելի բարձր ցուցանիշներով:

Գծապատկեր 4. Վարկային ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը ԱՀ-ում

2000-2017թթ.1

Վարկային ներդրումները ԱՀ-ում 2000-2017թթ ընկած ժամանակահատվածում աճել են գրեթե 97 անգամ։ 2017 թվականին ԱՀ-ում վարկային ներդրումները կազմել են 150 մլրդ ՀՀ դրամ: Վարկային ներդրումներ/ ՀՆԱ ցուցանիշը ԱՀ-ում 6,7 տոկոսից աճել է մինչև 55,1 տոկոս 2017 թվականին։ Նշված ցուցանիշի աճին զուհահեռ վարկային ներդրումների կառուցվածքում դեռևս գերակշռում են այլ ճյուղերը, վերջինիս մեջ գերակշռում են սպառողական և հիփոթեքային վարկերը, ինչը փաստում է, որ վարկային ներդրումների մեծ մասը ուղղվում է սպառմանը ։

Անկախության հռչակումից ի վեր ԱՀ-ում իրականացված տնտեսական բերափոխումները կրում են շարունակական բնույթ։ Դրա ապացույցն են հանդիսանում ԱՀ տնտեսությունում արձանագրված բարձր տնտեսական աճի տեմպերը։ Սակայն, չնայած իրականացվող բարեփոխումներին ԱՀ-ում դեռևս առկա բազում չլուծված հիմնախնդիրներ և ԱՀ տնտեսության առջև առկա են բազմաբնույթ մարտահրավերներ։

ԱՀ տնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնը, բնականաբար ԱՀ միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքն է, վերջինիս լուծումը կդառնա ԱՀ տնտեսության զարգացման համար բազմաթիվ հնարավորությունների օգտագործման ու կիրառման հիմնաքարը։

Ներկայիս պայմաններում ԱՀ տնտեսության առջև առկա մի շարք մարտահրավերներ, որոնց ընդունումից ու հաղթահարումից հետո միայն տնտեսությունը կթևակոխի զարգացման առավել կայուն և արդյունավետ հարթակ։ Դրանցից կարելի է առանձնացնել հետևյալը.

www. stat-nkr.am/տարեգրքեր

317

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

1. ՀՆԱ-ի կառուցվածքում գյուղատնտեսության և արդյունաբերության ոչ մեծ տեսակարար կշիռը։

2. ԱՀ արտահանման կառուցվածքում հանքահումային ապրանքների տեսակարար մեծ կշռի առկայությունը։

3. ԱՀ-ում դեֆիցիտային բյուջեի առկայությունը: Սկսած 2010 թվականից պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով, բացի ՀՀ-ից տրամադրվող օգնությունից, ԱՀ Կառավարությունը դիմել էր բանկային վարկերի ու փոխառությունների ներգրավմանը։

4. ԱՀ-ում հարկային վարչարարության կատարելագործման, ինչպես նաև հարկագանձման գործընթացի մատչելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

5. Գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին ցուցաբերվող աջակցության մեխանիզմների ընդլայման ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։

6. Աղքատության հաղթահարմանն ուղղված նպատակային և հասցեական ծրագրերի մշակման ու իրականացման անհրաժեշտությունը։

Այսպիսով, ԱՀ-ում անկախ պետականության հռչակումից հետո իրականացված բարեփոխումները կարևոր դեր ու նշանակություն ունեցան տնտեսությունը վերականգնելու գործում։ Դրան զուգահեռ, ներկայումս տնտեսությունում առկա են բազում մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց հաղթահարման դեպքում ԱՀ տնտեսությունը կթևակոխի երկարատև կայուն զարգացման շրջան։

Եվգենյա Հայրիյան

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՑԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՑԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Բանալի բառեր. Տնտեսական աճ, բյուջե, վարկային ներդրումներ, վճարային հաշվեկշիռ

Անկախության հռչակումից հետո ՀՀ-ում իրականացված բարեփոխումների փորձի հիման վրա, ԱՀ-ում իրականացված բարեփոխումները ուղղված էին հարկային համակարգի ձևավորմանը, բյուջետային հարաբերությունների կարգավորմանը, բանկային համակարգի ձևավորմանն ու կայացմանը։ Իրականացված բարեփոխումներին զուգահեռ, ներկայումս տնտեսությունում առկա են բազում մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց հաղթահարման դեպքում ԱՀ տնտեսությունը կթևակոխի երկարատև կայուն զարգացման շրջան։

Yevgenya Hayriyan

ACHIEVEMENTS AND MODERN CHALLENGES OF ARTSAKH REPUBLIC

ECONOMY

Key words: economic growth, budget, credit investments, payment balance

Based on the experience of the Republic of Armenia after the declaration of independence, the reforms in the Republic of Artsakh were aimed at the formation of the tax system, the regulation of budget relations, the formation and development of the banking

318

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах №1, 2018

system. Along with the implemented reforms, nowadays there are many challenges and problems facing the economy, in case of overcoming which, the economy of AR will move to a long-term sustainable development.

Евгения Айриян

ДОСТИЖЕНИЯ И СОВРЕМЕННЫЕ ВЫЗОВЫ ЭКОНОМИКИ РЕСПУБЛИКИ АРЦАХ

Ключевые слова: экономический рост, бюджет, кредитные вложения, платежный баланс

Основываясь на опыте Республики Армения после провозглашения независимости, в Республике Арцах реформы были направлены на формирование налоговой системы, регулирование бюджетных отношений, формирование и развитие банковской системы. Наряду с осуществленными реформами в настоящее время существует множество проблем, в случае преодоления которых экономика страны перейдет к долгосрочному устойчивому развитию.

319

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.