Научная статья на тему 'ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ'

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
68
19
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
դրամավարկային քաղաքականություն / հարկաբյուջետային քաղաքականություն / համահարթեցում / վարկային ներդրումներ / համախմբված բյուջե / MONETARY POLICY / FISCAL POLICY / COORDINATION / CREDIT INVESTMENTS / CONSOLIDATED BUDGET / ДЕНЕЖНО-КРЕДИТНАЯ ПОЛИТИКА / ФИСКАЛЬНАЯ ПОЛИТИКА / КООРДИНАЦИЯ / КРЕДИТНЫЕ ВЛОЖЕНИЯ / КОНСОЛИДИРОВАННЫЙ БЮДЖЕТ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Հայրիյան Եվգենյա

Հոդվածի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության դրա-մավարկային Արցախի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականութ-յունների համահարթեցման անհրաժեշտությունը։ Նպատակից բխում են հետևյալ խնդիրները` ուսումնասիրել ՀՀ ԱՀ մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան 2003-2018թթ.-ին, վեր հանել վերջիններիս դրսևորման առանձնահատկությունները, ներկայացնել Հայաստանի Հանրապետության դրամավարկային Արցախի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականությունների համահարթեցման անհրաժեշտ քայլերը։ Հետազոտության ընթացքում կիրառվել են ընդհանուր գիտական (համակարգային վերլուծություն, համադրում, վերլուծում, ինդուկցիա, դեդուկցիա ստուգում՝ հետևելով մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկային ու միտումներին), ինչպես նաև հատուկ գիտական (համեմատական-վերլուծական, նորմատիվ-տրամաբանական) մեթոդներ։ Որպես տնտեսական քաղաքականության կարևոր ուղղություն՝ դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևորվում է վերջինիս համահարթեցումը հարկաբյուջետային քաղաքականության հետ։ ՀՀ դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացի ամբողջականության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է համահարթեցումը նաև Արցախի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականության հետ, ինչի արդյունքում կբարձրանա ինչպես ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրերի կազմման, այնպես էլ ԱՀ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացի արդյունավետության մակարդակը։ Հոդվածում ներկայացված է ՀՀ դրամավարկային քաղաքականության ԱՀ հարկաբյուջետային քաղաքականության համահարթեցման համար անհրաժեշտ քայլերը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

COORDINATION PROBLEMS OF THE REPUBLIC OF ARMENIA MONERATY POLICY AND FISCAL POLICY OF THE REPUBLIC OF ARTSAKH

The aim of the article is to present the necessity of coordinating RA monetary policy and fiscal policy of the Republic of Artsakh. The objectives of the aim are as follows: to study the dynamics of macroeconomic indicators from 2003 to 2018, to reveal the specifications of their manifestation, to present the necessity steps for coordination monetary policy of RA and fiscal policy of Artsakh Republic. During the research general scientific (system analysis, synthesis, induction, deduction, checking and monitoring the dynamics and trends of macroeconomic indicators) and special scientific (comparative-analytical, standard-logical) methods were used. As an important direction of the economy policy and in terms of improving the effectiveness of monetary policy implementation, it is important to coordinate the latter with the fiscal policy. For ensuring the integrity of the implementation process of RA monetary process, it is also necessary to coordinate it with fiscal policy of the Republic of Artsakh, in the result of which the level of effectiveness as well as the process of drafting RA monetary policy program and implementing the fiscal policy of the Republic of Artsakh will increase. The article presents the necessary steps for coordinating RA monetary policy and fiscal policy of the Republic of Artsakh.

Текст научной работы на тему «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ*

ՀՏԴ 330. 1:336.74(479.25)

ԵՎԳԵՆՅԱ ՀԱՅՐԻՅԱՆ

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ, Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ) [email protected]

Հոդվածի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության դրա– մավարկային և Արցախի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականությունների համահարթեցման անհրաժեշտությունը։ Նպատակից բխում են հետևյալ խնդիրները' ուսումնասիրել ՀՀ և ԱՀ մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան 2003-2018թթ.-ին, վեր հանել վերջիններիս դրսևորման առանձնահատկությունները, ներկայացնել Հայաստանի Հանրապետության դրամավարկային և Արցախի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականությունների համահարթեցման անհրաժեշտ քայլերը։

Հետազոտության ընթացքում կիրառվել են ընդհանուր գիտական (համակարգային վերլուծություն, համադրում, վերլուծում, ինդուկցիա, դեդուկցիա և ստուգում' հետևելով մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկային ու միտումներին), ինչպես նաև հատուկ գիտական (համեմատական-վերլուծական, նորմատիվ-տրամաբանական) մեթոդներ։

Որպես տնտեսական քաղաքականության կարևոր ուղղություն' դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևորվում է վերջինիս համահարթեցումը հարկաբյուջետային քաղաքականության հետ։ ՀՀ դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացի ամբողջականության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է համահարթեցումը նաև Արցախի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականության հետ, ինչի արդյունքում կբարձրանա ինչպես ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրերի կազմման, այնպես էլ ԱՀ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացի արդյունավետության մակարդակը։ Հոդվածում ներկայացված է ՀՀ դրամավարկային քաղաքականության և ԱՀ հարկաբյուջետային քաղաքականության համահարթեցման համար անհրաժեշտ քայլերը։

Բանալի բառեր' դրամավարկային քաղաքականություն, հարկաբյուջետային քաղաքականություն, համահարթեցում, վարկային ներդրումներ, համախմբված բյուջե:

Ազգային ֆինանսական համակարգերի և ֆինանսական շուկաների անկայունության ներկայիս պայմաններում դրամավարկային քաղաքականության արդյունավետության հետ կապված ուսումնասիրության, ինչպես նաև

դրամավարկային քաղաքականության՝ հարկաբյուջետային քաղաքականության և

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 17.06.2019թ.:

15.05.2019թ., գրախոսվել' 03.06.2019թ., տպագրության

128

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ընդհանուր ֆինանսական համակարգի հետ համահարթեցման խնդիրները ձեռք են բերել բավականին մեծ արդիականություն, ինչը պայմանավորված է որոշումների կայացման օպերատիվության մակարդակի ապահովման և պետական մարմինների ու ֆինանսական շուկաների բոլոր մասնակիցների միջև փոխհամաձայնության ձեռքբերման անհրաժեշտությամբ։ Դրամավարկային քաղաքականությունը

պետության տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Վերջինիս արդյունավետ իրականացման միջոցով հնարավորություն է ստեղծվում կարճ ժամանակահատվածում ապահովել տնտեսական կայունություն և աճ, ինչպես նաև արագորեն փոփոխության ենթարկել ու հարթել զբաղվածության կարճաժամկետ տատանումները։ Պետության մակրոտնտեսական քաղաքականության

արդյունավետության ապահովման տեսանկյունից կարևոր է դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականությունների համահարթեցումը։ Դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականությունների համահարթեցման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև հետևյալ հանգամանքներով.

1. Դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականությունները պետության տնտեսական քաղաքականության' միմյանց լրացնող երկու ուղղություններ են, հետևաբար վերջիններիս երկարաժամկետ ռազմավարական նպատակները պետք է համապատասխանեն միմյանց։

2. Դրամավարկային քաղաքականությունը ոչ թե ֆինանսական քաղաքականության սոսկ տարր է, այլ առանձնահատուկ քաղաքականություն, որն ունի իր սուբյեկտը, օբյեկտը, հետևաբար տնտեսության կարգավորման դրամավարկային ու ֆինանսական մեթոդները տնտեսության վրա ունենում են տարբեր ազդեցություն։

Դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականությունների

համահարթեցման խնդիրը առանձնահատուկ կարևորություն ու հրատապություն է ստանում այն պետություններում, որտեղ ինքնուրույն դրամավարկային քաղաքականության բացակայության պայմաններում առկա է տվյալ երկրում շրջանառվող արժույթի թողարկման գործընթացն իրականացնող Կենտրոնական բանկի կողմից վարած դրամավարկային քաղաքականության ազդեցությունը: Այդ պետությունների շարքին է դասվում Արցախի Հանրապետությունը: Արցախի

Հանրապետությունում, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, ազգային արժույթի բացակայությամբ պայմանավորված' չի իրականացվում դրամավարկային քաղաքականություն։ Վերջինս ինքնուրույն հարկաբյուջետային քաղաքականություն վարելուն զուգահեռ իր վրա է կրում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարած դրամավարկային քաղաքականության ազդեցությունը: ՀՀ դրամավարկային

քաղաքականության ազդեցությունը Արցախի Հանրապետության տնտեսության վրա կրում է երկակի անուղղակի բնույթ: Նախ' լինելով տնտեսության կարգավորման անուղղակի միջնորդ' ՀՀ Կենտրոնական բանկը, իրականացնելով դրամավարկային քաղաքականություն, անուղղակիորեն ազդում է ֆինանսական շուկայի

մասնակիցների վրա: Վերջիններս էլ իրենց հերթին դրսևորելով որոշակի վարքագիծ' տնտեսության վրա ունենում են ընդլայնողական կամ զսպողական ազդեցություն: Մյուս կողմից' Արցախի Հանրապետությունը ուղղակիորեն չի հանդիսանում ՀՀ տնտեսության մասնակիցը: Իրականացնելով անկախ հարկաբյուջետային

քաղաքականություն, բայց գտնվելով միասնական դրամավարկային քաղաքականության տիրույթում' ԱՀ տնտեսությունը ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցությունն իր վրա է կրում ՀՀ բանկային համակարգի միջոցով, մասնավորապես վերջիններիս կողմից տնտեսությանը տրամադրվող վարկերի միջոցով: Կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամավարկային քաղաքականության տարբեր գործիքների տոկոսադրույքներից կախված' բանկերն իրենց վարքագիծն են դրսևորում վարկերի տրամադրման ու ավանդների

129

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ներգրավման տոկոսադրույքների սահմանման տեսանկյունից: Ու քանի որ ԱՀ

բանկային համակարգը հանդիսանում է ՀՀ բանկային բանկային համակարգի մասը, վերոնշյալ փոխանցումային մեխանիզմների ազդեցության շնորհիվ ԱՀ տնտեսությունն իր վրա է կրում ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը: Սակայն Արցախի Հանրապետությունում իրականացվող ուրույն տնտեսական ու ֆիսկալ ուրույն քաղաքականության, ինչպես նաև տնտեսությունում կիրառվող որոշակի գործիքների, ինչպիսիք են՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսների զեղչումը, արտոնյալ պայմաններով տնտեսության որոշ հատվածներին վարկերի տրամադրումը, տնտեսական նշանակություն ունեցող որոշ ծրագրերի' բարեգործական հիմնադրամների միջոցների հաշվին իրագործումը և այլն, ստեղծում են փողի առաջարկի ձևավորման ու դրսևորման առանձնահատուկ վիճակ: Ընդ որում, ժամանակի ընթացքում տնտեսական քաղաքականության կիրառվող

առանձնահատուկ գործիքների ու մեխանիզմների ծավալը ընդլայնվում է: Եթե 2006 թվականին Արցախի Հանրապետությունում տրամադրված վարկերի ծավալը կազմում էր ՀՀ-ում տրամադրված վարկերի 2.6 տոկոսը, ապա 2018 թվականին նշված ցուցանիշը կազմել է 5.6 տոկոս: Այսինքն' տարիներ շարունակ վարկավորման ծավալների անհամադրելիությունը վերացվել է, և ներկայումս ԱՀ-ում վարկավորման ծավալները լրիվությամբ համադրելի են ՀՀ-ում վարկավորման ծավալների հետ։

2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 20112012 2013 2014 2015 2016 2017 2018

Գծապատկեր 1. Արցախի Հանրապետությունում տրամադրված վարկերի տեսակարար կշիռը ՀՀ-ում տրամադրված վարկերի մեջ 2003-2018թթ.-ին222

Արցախի Հանրապետությունում 2008 թվականից հիփոթեքային ու բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը վարկային ներդրումների առաջանցիկ տեմպերի ապահովման հիմք են հանդիսացել ՀՀ նույն ցուցանիշի համեմատ, ինչի արդյունքում Արցախում տրամադրված վարկերի տեսակարար կշիռը ՀՀ-ում տրամադրված վարկերի նկատմամբ աճի դինամիկա է արձանագրել։

222 Աղբյուր' www.armstat.am,www.stat-nkr.am, տարեգրքեր 2003-2018թթ.:

130

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Անցած տասնհինգ տարիներին հայկական երկու հանրապետություններում արձանագրված ՀՆԱ-ի դինամիկան ցույց է տալիս, որ նշված ժամանակահատվածում ԱՀ-ում ՀՆԱ-ի աճի տեմպը գերազանցել է ՀՀ-ում արձանագրված ՀՆԱ-ի աճի տեմպին, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության ՀՆԱ-ի տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի համեմատ գրանցել է աճի դինամիկա՝ 2003 թվականին արձանագրված 2.1 տոկոսից հասնելով մինչև 2018 թվականին արձանագրված 5.2 տոկոս։_____________________________________________________

Գծապատկեր 2. ԱՀ ՀՆԱ/ՀՀ ՀՆԱ հարաբերակցությունը 2003-2018թթ .-ին223

Դրամավարկային քաղաքականության՝ տնտեսության վրա ազդեցության դրսևորման կարևոր արդյունքներից է տնտեսության մեջ արձանագրված Վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։

Գծապատկեր 3. Վարկեր/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան ՀՀ-ՈԼմ և ԱՀ-ում 2003-201 8թթ.-ին224

2003-2018թթ.-ին Արցախի Հանրապետությունում վարկեր/ՀՆԱ

հարաբերակցության ցուցանիշը գերազանցել է ՀՀ-ում արձանագրված համանման

223 Աղբյուր՝ www.armstat.am, www.stаt-nkr.am, տարեգրքեր 2003-2018թթ.:

224 Աղբյուր՝ www.cba.am,www.armstat.am, www.stаt-nkr.am, տարեգրքեր 2003-2018թթ.:

131

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ցուցանիշին, որը մի կողմից' պայմանավորված էր ԱՀ-ում վարկային ներդրումների առաջանցիկ աճի տեպմով ՀՀ վարկային ներդրումների նկատմամբ, մյուս կողմից' ԱՀում վարկային ներդրումների' ՀՆԱ-ի նկատմամբ առաջանցիկ աճի տեմպի արձանագրմամբ։ Վերջինս վկայում է Արցախի Հանրապետության տնտեսության մեջ ֆինանսական համակարգի միջնորդության համեմատաբար բարձր մակարդակի մասին:

Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում տնտեսության զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության մշակումն ու իրականացումը։ Ի տարբերություն դրամավարկային քաղաքականության՝ ԱՀ-ում անկախության հռչակումից ի վեր իրականացվում է ինքնուրույն հարկաբյուջետային քաղաքականություն, որի հիմնական նպատակն է հարկաբյուջետային արդյունավետ ազդակների միջոցով նպաստել տնտեսության կայուն ու դինամիկ զարգացմանը։ Նման փոքր տնտեսություն ունեցող պետություններում, ինչպիսին Արցախի Հանրապետությունն է, հարկաբյուջետային ազդակի դերակատարությունը տնտեսության մեջ առանձնապես կարևոր է, և այն կոնկրետ դեպքում կարելի է համարել բավականին ճկուն։ Մի կողմից՝ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթան հանդիսանալ, մյուս կողմից՝ վերջինիս անարդյունավետ իրականացումը՝ վտանգ տնտեսության զարգացման համար։ Անցած տասնհինգ տարիներին արձանագրված ցուցանիշները վկայում են, որ Արցախի Հանրապետությունում հարկաբյուջետային ազդակը տնտեսության վրա առավել ընդլայնող վարքագիծ է ունեցել ՀՀ-ի հետ համեմատությամբ։___________

■ԱՀ

=ՀՀ

Գծապատկեր 4. Համախմբված բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան ՀՀ-ում և ԱՀ-ում 2003-2018թթ.-ին225

2003-2018թթ.-ին Համախմբած բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը Արցախի Հանրապետությունում դրսևորվել է ՀՀ-ում արձանագրված նույն ցուցանիշին համահունչ, բայց ավելի բարձր դինամիկայով։ 2003-2018 թթ.-ին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում Համախմբած բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը ունեցել է աճի դինամիկա, այնուհետև վերջինս սկսել է նվազել և 2018թ.-ին ԱՀ-ում ցուցանիշը կազմել է 34.1%։ Նշված ժամանակահատվածում ԱՀ-ում Համախմբած բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունն իր առավելագույն դրսևորումն ունեցավ

225

Աղբյուր' www.armstat.am,www.stat-nkr.am, տարեգրքեր 2003-2018թթ.

132

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

2008 թվականին' կազմելով 59.3%, ինչը պայմանավորված էր նախորդ տարվա նկատմամբ համախառն բյուջեի ծախսերի ավելի քան 60% աճով։

2003-2018թթ.-ին Համախմբած բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը ՀՀ-ում իր առավելագույն դրսևորումն է ունեցել 2010 թվականին, ինչը պայմանավորված էր նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա համախառն ներքին արդյունքի անկմամբ։ Պետք է նշել, որ նշված ժամանակահատվածում, ի տարբերություն ՀՀ-ի, Արցախի Հանրապետությունում տնտեսական անկում չի գրանցվել։

Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում գործում է երկու հիմնադրամ՝ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ը և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ը, որոնց խողովակների միջոցով նպատակային փոխառություններ են տրամադրվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց։ Հիմնադրամների կողմից տրամադրվող փոխառությունների ծավալները տարեցտարի ավելանում են։ Եթե 2008 թվականին վերջիններիս կողմից տրամադրված փոխառությունների տեսակարար կշիռը Արցախի Հանրապետության վարկային ներդրումներում կազմում էր 10%, ապա 2018 թվականին նշված ցուցանիշը կազմել է 55%: Այդ ամենը վկայում է, որ նշված հիմնադրամները բավականին մեծ դերակատարում ունեն ԱՀ-ում փողի զանգվածի ձևավորման գործընթացում։ Բացի վերոնշյալից, Արցախի Հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնց նպատակը հանրապետության տնտեսության զարգացմանը նպաստելն է։ Պետք է արձանագրել, որ թեև Արցախի Հանրապետությունը բնակչության թվաքանակով, տարածքային բաշխվածությամբ համադրելի է ՀՀ մարզերին, սակայն ֆինանսական հոսքերի առումով ԱՀ-ում գրանցվում են ավելի բարձր ցուցանիշներ։ Այդ իրավիճակը օբյեկտիվորեն ձևավորվել է պատերազմից տուժած ԱՀ տնտեսության վերականգմանն ուղղվող բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների իրականացման արդյունքում։

Այսպիսով, վերլուծելով 2003-2018 թվականներին Արցախի Հանրապետությունում մակրոտնտեսական որոշ ցուցանիշների դինամիկան և համադրելով այն ՀՀ-ում արձանագրված համանման ցուցանիշների հետ՝ ակնհայտ է, որ ԱՀ-ում, հաշվի առնելով վերջինիս տնտեսության համեմատական ծավալները, նշված ցուցանիշները ավելի բարձր աճի տեմպ են արձանագրել։ Չունենալով անկախ դրամավարկային քաղաքականություն՝ Արցախի Հանրապետությունը լրիվությամբ իր վրա է կրում ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը։ Ինչպես ցանկացած դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմին, այնպես էլ ՀՀ Կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականության ծրագրերը մշակելիս հաշվի է առնում տնտեսությունում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները։ Տարածքային ծավալներով ու բնակչության թվաքանակով լինելով ՀՀ մարզերի հետ համադրելի՝ ԱՀ-ում տնտեսությանը ներարկված ֆինանսական միջոցները միանգամայն այլ վարքագիծ են ունենում՝ առաջացնելով փողի առաջարկի ձևավորման առանձնահատուկ դրսևորումներ։ Նշված առանձնահատկությունները անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ դրամավարկային քաղաքականության իրագործման ընթացքում։ ՀՀ դրամավարկային քաղաքականության գործընթացի

արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմների՝ տնտեսության վրա

ազդեցության լծակների հասցեականության մակարդակի բարձրացման համար կարևոր է ՀՀ դրամավարկային քաղաքականության և ԱՀ հարկաբյուջետային քաղաքականության համահարթեցման հիմքերի ստեղծումը։ Այդ առումով անհրաժեշտ է.

133

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

1. Արցախի Հանրապետությունում արձանագրված որոշ մակրոտնտեսական ցուցանիշներ հաշվի առնել ՀՀ դրամավարկային քաղաքականության մշակման ժամանակ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ-ում կիրառվող փորձը՝ ՀՀ Կենտրոնական բանկի և ԱՀ ֆինանսների նախարարության միջև անհրաժեշտ է կնքել համաձայնագիր, որով կկանոնակարգվեն երկու կառույցների միջև անհրաժեշտ համագործակցության սկզբունքները։

2. ՀՀ դրամավարկային քաղաքականության և ԱՀ հարկաբյուջետային քաղաքականության համահարթեցման տեսանկյունից ցանկալի կլինի ամեն տարի ԱՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկը տրամադրի եզրակացություն, որը հնարավորություն կտա Արցախի Հանրապետության առաջիկա տարվա հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունները նախանշելիս հաշվի առնել դրամավարկային քաղաքականության հիմնական կարգավորողի՝ ՀՀ Կենտրոնական բանկի կարծիքը։

Ընդհանուր առմամբ ՀՀ դրամավարկային քաղաքականության և ԱՀ հարկաբյուջետային քաղաքականության համահարթեցման գործընթացները հնարավորություն կտան մի կողմից՝ ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրերում կատարված կանխատեսումներն ավելի իրատեսական դարձնել, մյուս կողմից՝ ԱՀ հարկաբյուջետային քաղաքականությունը կինտեգրվի ՀՀ տնտեսական քաղաքականությանը՝ որպես վերջինիս բաղկացուցիչ տարր։

COORDINATION PROBLEMS OF THE REPUBLIC OF ARMENIA MONERATY POLICY AND FISCAL POLICY OF THE REPUBLIC OF ARTSAKH

YEVGENYA HAYRIYAN

Member of the Union of Young Scientists and Specialists ofArtsakh (UYSSA),

Artsakh State University, Department of Financial accounting, Faculty of Economics, Ph.D. in Economics, Associate Professor,

Stepanakert, The Republic ofArtsakh (NKR)

The aim of the article is to present the necessity of coordinating RA monetary policy and fiscal policy of the Republic of Artsakh. The objectives of the aim are as follows: to study the dynamics of macroeconomic indicators from 2003 to 2018, to reveal the specifications of their manifestation, to present the necessity steps for coordination monetary policy of RA and fiscal policy of Artsakh Republic.

During the research general scientific (system analysis, synthesis, induction, deduction, checking and monitoring the dynamics and trends of macroeconomic indicators) and special scientific (comparative-analytical, standard-logical) methods were used.

As an important direction of the economy policy and in terms of improving the effectiveness of monetary policy implementation, it is important to coordinate the latter with the fiscal policy. For ensuring the integrity of the implementation process of RA monetary process, it is also necessary to coordinate it with fiscal policy of the Republic of Artsakh, in the result of which the level of effectiveness as well as the process of drafting RA monetary policy program and implementing the fiscal policy of the Republic of Artsakh will increase. The article presents the necessary steps for coordinating RA monetary policy and fiscal policy of the Republic of Artsakh.

Keywords: monetary policy, fiscal policy, coordination, credit investments, consolidated budget.

134

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ПРОБЛЕМЫ КООРДИНАЦИИ ДЕНЕЖНО-КРЕДИТНОЙ ПОЛИТИКИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И ФИСКАЛЬНОЙ ПОЛИТИКИ АРЦАХСКОЙ РЕСПУБЛИКИ

ЕВГЕНИЯ АЙРИЯН

Член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА),

кандидат экономических наук, доцент кафедры финансового учета экономического факультета Арцахского государственного университета, г.Степанакерт, Республика Арцах (НКР)

Цель статьи заключается в том, чтобы представить необходимость координации денежно-кредитной политики Республики Армения с фискальной политикой Республики Арцах. Из цели вытекают следующие задачи: изучить динамику макроэкономических показателей Армении и Арцаха за 2003-2018гг, выявить особенности их проявления, представить необходимые шаги для координации денежно-кредитной политики Армении с фискальной политикой Арцаха.

В ходе исследования использовались общие (системный анализ, синтез, индукция, дедукция, проверка и отслеживание динамики и тенденций макроэкономических показателей) и специальные (сравнительный анализ, нормативнологический метод) научные методы.

В качестве важного направления экономической политики и в деле повышения эффективности денежно-кредитной политики важную роль играет координация последного с фискальной политикой. С целью обеспечения целостности реализации денежно-кредитной политики Республики Армения необходима также координация последней с фискальной политикой Республики Арцах, в результате чего повысится уровень эффективности процесса планирования денежно-кредитной политики Армении и процесса реализации фискальной политики Арцаха. В данной статье представлены необходимые шаги для координации денежно-кредитной политики Армении с фискальной политикой Арцаха.

Ключевые слова: денежно-кредитная политика, фискальная политика,

координация, кредитные вложения, консолидированный бюджет.

135

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.