Научная статья на тему 'ՀՀ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ'

ՀՀ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
210
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
դրամավարկային քաղաքականություն / ԴՎՔ արդյունավետություն / փոխանցումային մեխանիզմ / տնտեսական աճ / բացարձակ արդյունավետություն / հարաբերական արդյունավետություն / գործոնային մոդել

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Բեջանյան Հայկ, Խաչիկյան Լուսինե

Դրամավարկային քաղաքականության ազդեցությունը երկրի տնտեսության վրա բացահայտվում է արդյունավետության գնահատմամբ, որն իրականացվում է այդ քաղաքականության առջև դրված նպատակների ու խնդիրների իրագործման աստիճանի վերլուծությամբ: Հոդվածի նպատակն է գնահատել ՀՀ տնտեսության համար դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, ԿԲ կողմից որդեգրած ռազմավարության համապատասխանությունը ՀՀ տնտեսական նպատակներին։ Նշված նպատակին հասնելու համար հոդվածում առաջադրվել լուծվել են հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել ՀՀ դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմը, վերլուծել դիտարկվող ժամանակահատվածում գրանցված մակրոտնտեսական նպատակային ցուցանիշների մակարդակները, դրանց համադրման միջոցով բացահայտել Կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև գնահատել Կենտրոնական բանկի կողմից իրականացվող կանխատեսումների ճշգրտությունը: Հոդվածում կիրառվել են գիտական վերացարկման, պատմականի տրամաբանականի զուգակցման, գրաֆիկական վերլուծության, տնտեսամաթեմատիկական ինչպես նաև վիճակագրական մեթոդները: Վերլուծության ամբողջականացման համար խնդիր է դրվել այնպիսի ամփոփ ցուցանիշի մշակում, որը թույլ կտա ստանալ ԴՎՔ արդյունավետության հստակ քանակական գնահատականը, այդ նպատակով տարբերակվել են բացարձակ ու հարաբերական արդյունավետություն եզրույթները իրականացվել համապատասխան վերլուծություններ ու գնահատումներ: Դրամավարկային քաղաքականության արդյունավետությանը քանակական գնահատական տալու նպատակով հոդվածում առաջարկվել է նաև գնահատման նոր՝ գործոնային մոդել:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ANALYSIS AND ASSESSMENT OF EFFECTIVENES OF RA MONETARY POLICY

The impact of monetary policy on the country's economy is revealed by assessing the effectiveness, which is carried out by analyzing the goals and objectives of the policy. The purpose of the article is to assess the effectiveness of the monetary policy for the RA economy and the compliance of the strategy adopted by the Central Bank with the economic goals of the RA. To achieve this goal, the following issues are resolved in the article: to study the mechanism of the transfer monetary policy of the Republic of Armenia, to analyze the levels of macroeconomic targets registered in the period under review, to compare them to determine the effectiveness of the monetary policy of the Central Bank. The article uses scientific, historical and logical combination, graphic analysis, economic, mathematical and statistical methods. To complete the analysis, the task was set to develop a consolidated indicator that would allow obtaining a clear quantitative assessment of the effectiveness of MP. The article also proposes a new factor model for assessment of monetary policy in order to provide a quantitative assessment of the effectiveness.

Текст научной работы на тему «ՀՀ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ՀՀ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅհՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ*

ՀՏԴ 336.7 DOI: 10.52063/25792652-2021.1-171

ՀԱՅԿԲԵՋԱՆՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԻԿՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բանկային գործ» մասնագիտության մագիստրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Դրամավարկային քաղաքականության ազդեցությունը երկրի տնտեսության վրա բացահայտվում է արդյունավետության գնահատմամբ, որն իրականացվում է այդ քաղաքականության առջև դրված նպատակների ու խնդիրների իրագործման աստիճանի վերլուծությամբ:

Հոդվածի նպատակն է գնահատել ՀՀ տնտեսության համար դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, ԿԲ կողմից որդեգրած ռազմավարության համապատասխանությունը ՀՀ տնտեսական նպատակներին։

Նշված նպատակին հասնելու համար հոդվածում առաջադրվել և լուծվել են հետևյալ խնդիրները' ուսումնասիրել ՀՀ դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմը, վերլուծել դիտարկվող ժամանակահատվածում գրանցված մակրոտնտեսական նպատակային ցուցանիշների մակարդակները, դրանց համադրման միջոցով բացահայտել Կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև գնահատել Կենտրոնական բանկի կողմից իրականացվող կանխատեսումների ճշգրտությունը:

Հոդվածում կիրառվել են գիտական վերացարկման, պատմականի և տրամաբանականի զուգակցման, գրաֆիկական վերլուծության, տնտեսամաթե-մատիկական ինչպես նաև վիճակագրական մեթոդները: Վերլուծության

ամբողջականացման համար խնդիր է դրվել այնպիսի ամփոփ ցուցանիշի մշակում, որը թույլ կտա ստանալ ԴՎՔ արդյունավետության հստակ քանակական գնահատականը, և այդ նպատակով տարբերակվել են բացարձակ ու հարաբերական արդյունավետություն եզրույթները և իրականացվել համապատասխան վերլուծություններ ու գնահատումներ:

Դրամավարկային քաղաքականության արդյունավետությանը քանակական գնահատական տալու նպատակով հոդվածում առաջարկվել է նաև գնահատման նոր' գործոնային մոդել:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.03.2021թ.:

է 03.03.2021թ., գրախոսվել'

16.03.2021թ., տպագրության

171

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Հիմնաբառեր' դրամավարկային քաղաքականություն, ԴՎՔ արդյունավետություն, փոխանցումային մեխանիզմ, տնտեսական աճ, բացարձակ արդյունավետություն, հարաբերական արդյունավետություն, գործոնային մոդել։

Ներածություն

Ժամանակակից շուկայական տնտեսությունը չափազանց բարդ ու հակասական մի համակարգ է, որն ուղղված է հասարակության տարբեր պահանջմունքների բավարարմանը: Այս համակարգի կարևորագույն առանձնահատկությունը

ինքնակարգավորվելու հատկությունն է, որի շնորհիվ այն կարողանում է հնարավորինս լավագույն ձևով ապահովել պետության և հասարակության զարգացման համար անհրաժեշտ պայմանները:

Վերջին տարիների համաշխարհային տնտեսությանը համակած ճգնաժամային գործընթացները կասկածի տակ են դրել ցանկացած երկրի, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության, մասնավորապես դրամավարկային քաղաքականության վերաբերյալ դասական տնտեսական հիմնավորումները, ինչի արդյունքում էլ զգացվում է դրանց վերաարժևորման անհրաժեշտություն: Միաժամանակ դրամավարկային քաղաքականությունը, չնայած իր լայնածավալ լուսաբանմանն ու հրապարակայնությանը, դեռևս մնում է անհասկանալի հասարակության գերակշիռ մեծամասնության համար, ինչը ուղղակիորեն ազդում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի, հետևաբար և ամբողջ ԴՎՔ արդյունավետության վրա: Այս համատեքստում արդիական

նշանակություն է ձեռք բերում ՀՀ տնտեսական զարգացումների համատեքստում ինչպես դրամավարկային քաղաքականության ազդեցության բացահայտումը, այնպես էլ վերջինիս պարզաբանման միջոցով ԴՎՔ գործառույթների մասին հասարակության իրազեկումը:

Մեթոդաբանություն: Սույն հոդվածում կիրառվել են գիտական վերացարկման, պատմականի ու տրամաբանականի զուգակցման, գրաֆիկական վերլուծության, տնտեսամաթեմատիկական, ինչպես նաև վիճակագրական մեթոդները:

Գիտական վերացարկման մեթոդը ենթադրում է, որ ԴՎՔ արդյունավետության բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական գործոնները: Կիրառելով պատմականի ու տրամաբանականի զուգակցման մեթոդը, որը համադրվել է գրաֆիկական վերլուծական մեթոդի հետ, ուսումնասիրվել են պատմական միտումները և դրանց պատճառահետևանքային հաջորդականություը որոշակի ժամանակի ընթացքում: Նշված մեթոդի օգնությամբ դիտարկվել են ազգային արժույթի, փոխարժեքի, սպառողական գների ինդեքսի, գնաճի և այլ մակրոտնտեսական ցուցանիշների մակարդակները, որը թույլ է տվել որոշակի տրամաբանությամբ իրականացնել եզրահանգումներ:

Վիճակագրական մեթոդի, մասնավորապես միջին գծային շեղում հաշվարկելու օգնությամբ վերլուծվել է ԿԲ կողմից կատարվող կանխատեսումների ճշգրտությունը: Եվ վերջապես օգտագործելով մաթեմատիկական մեթոդը՝ ստեղծվել է նոր մոդել՝ ԴՎՔ արդյունավետությանը քանակական գնահատական տալու նպատակով: Վերջինս իրականացվել է մաթեմատիկական ֆունկցիայի կառուցման և քանակական վերլուծություններ իրականացնելու ճանապարհով:

Վերլուծություն: Դրամավարկային քաղաքականության արդյունքների խնդիրը դիտարկվել է երկու մակարդակներում՝ ընդհանուր տնտեսական ու գործնական։ Ընդհանուր տնտեսական մակարդակում դրամավարկային քաղաքականության արդյունքների գնահատման խնդիրը հանգում է այդ քաղաքականության փոխանցումային մեխանիզմի հետազոտությանը, իսկ գործնական վերլուծության մակարդակում՝ մակրոտնտեսական նպատակային ցուցանիշների այն մակարդակների

172

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ուսումնասիրությանը, որոնք գրանցվել են դիտարկվող ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ, կիսամյակ կամ տարի)539:

Գնաճի նպատակադրման ռազմավարության պայմաններում ԴՎՔ նպատակային ցուցանիշները որոշվում են դրանց կանխատեսումների հիման վրա: Հետևաբար ԴՎՔ արդյունքների գնահատման շրջանակներում պետք է գնահատվի նաև ԿԲ կողմից իրականացվող կանխատեսումների ճշգրտությունը (աղյուսակ 1):

Ինչպես տեսնում ենք Աղյուսակ 1-ից, տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները առավել ճշգրիտ են եղել ՀՀ Կենտրոնական Բանկի և Համաշխարհային Բանկի դեպքում, հետևաբար կարող ենք հավաստել, որ ՀՀ ԿԲ կանխատեսումները իրենց որակով չեն զիջում և նույնիսկ գերազանցում են միջազգային այլ հաստատությունների ու կազմակերպությունների կանխատեսումներին:

Աղյուսակ 1. ՀՀ 2011-2019 թթ., տնտեսական աճի կանխատեսումներն ըստ տարբեր կազմակերպությունների և հաստատությունների

Տարի Փաստացի տնտ. աճ540 ԿԲ541 ԱՄՀ542 ԱԶԲ543 ՀԲ544 Շեղում ԿԲ Շեղում ԱՄՀ Շեղում ԱԶԲ Շեղում ՀԲ

2011 4.7 4.1-5.7 4.6 4 4.6 0.2 0.1 0.7 0.1

2012 7.2 3.1 -4.8 3.9 3.8 4.3 3.25 3.3 3.4 2.9

2013 3.5 4.7-5.7 4 4.5 5 1.7 0.5 1 1.5

2014 3.4 5.4-6.1 4.8 4.6 5 2.35 1.4 1.2 1.6

2015 3 0.4-2 5.5 1.6 3.3 1.8 2.5 1.4 0.3

2016 0.2 1.5-2.6 1.9 2 1.9 1.85 1.7 1.8 1.7

2017 7.5 4.4-4.9 3.5 3.2 3.7 2.85 4 4.3 3.8

2018 5.2 4.6-5.1 6 4 5.3 0.35 0.8 1.2 0.1

2019 6 5.9-7.4 4.8 4.3 4.2 0.65 1.2 1.7 1.8

Միջին գծային շեղում 1.66 1.72 1.85 1.53

Ամփոփելով վերոնշյալը՝ կարող ենք նշել, որ դրամավարկային քաղաքականության ՀՀ ԿԲ որդեգրած ռազմավարությունը և դրա շրջանակներում կայացված որոշումների հիմքում ընկած կանխատեսումների համակարգը ըստ էության ապահովում են բավարար պայմաններ արդյունավետ դրամավարկային քաղաքականություն

իրականացնելու համար:

Ընդհանուր տեսական մակարդակում ԴՎՔ արդյունավետությունը վերլուծելիս անհրաժեշտ է ուսումնասիրել, թե որքանով և ինչ ժամանակային խզումներով է ԴՎՔ-ն հասնում իր առջև դրված նպատակներին: Այդ նպատակով վերլուծվել է՝

> ՀՀ դրամով տնտեսությանը տրամադրված վարկերի միջին ամսական տոկոսադրույքների փոփոխության դինամիկան՝ կախված վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունից,

> Վերաֆինանսավորման տոկոսադրույքի և ԿԲ ռեպո տոկոսադրույքների տարբերությունը ամսական կտրվածքով (Տե'ս գծապատկեր 1):

539 Արաբյան Դ. ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության արբունքների գնահատման հիմնահարցերը. Ատենախոսություն, 2018, էջ 51-57:

540 Տվյալներն ըստ ՀՀ Վիճակագրական Կոմիտեի: Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-դեկտեմբերին 2011-2019, https: //www.armstat.am:

541 Տվյալներն ըտ ՀՀ ԿԲ-ի; Դրամավարկային քաղաքականություն: Գնաճի

հաշվետվություններ 2011-2019թթ.:

542 Տվյալներն ըստ Արժույթի Միջազգային կազմակերպության: IMF World Economic Outlook (WEO) 2011-2019:

543 Տվյալներն ըստ Ասիական Զրգացման Բանկի: Asian Development Outlook (ADO) 20112019:

544 Տվյալերն ըստ Համաշխարհային Բանկի Խմբի: Global Economic Prospects - World Bank Group 2011-2019:

173

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(8), 2021

Ուսումնասիրելով առաջին ցուցանիշը' ակնհայտորեն պարզ է դառնում, որ մինչև 2015 թվականը վարկերի տոկոսադրույքները եղել են բավականին տատանողական և ակնհայտորեն բարձր՝ ի համեմատ հաջորդ տարիների, մասնավորապես 2016 թվականի երրորդ եռամսյակից արդեն վարկերի թե' միջին տոկոսադրույքների միջև եղած սպրեդը, թե' ամսական միջին տոկոսադրույքները գերազանցապես ունեցել են նվազման միտում, ինչը փաստում է ՀՀ ԿԲ փոխանցումային մեխանիզմի զարգացումը վերջին տարիներին, այն է՝ բարձրացել է ՀՀ ԿԲ ԴՎՔ արդյունավետության մակարդակը, ինչին մեծապես նպաստել է վստահելիության մակարդակի լավարկումը, հետևաբար և ռացիոնալ սպասումների գերակայությունը:

Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի և ԿԲ ռեպո տոկոսադրույքների տարբերությանը ամսական կտրվածքով, ակնհայտորեն պարզ է որ, մինչև 2015 թվականի տարեվերջ այդ տարբերությունը եղել է բավականին ակնհայտ, իսկ արդեն 2014 թվականի դեկտեմբերին այդ տարբերությունը հասնում է 12.11-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի 8.50 և ԿԲ ռեպո տոկոսադրույքի 20.61 %-ների արդյունքում: Իսկ արդեն սկսած 2016 թվականից շուկան բավականին կայունացել է. մինչև այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքի և ռեպո տոկոսադրույքի տարբերությունը չի գերազանցել 0.44-ը, իսկ 2020 թվականի մարտի երեքի դրությամբ այն կազմել է 0.18 տոկոս, ինչը նորից խոսում է ԿԲ ԴՎՔ-ի արդյունավետության մակարդակի լավարկման, մասնավորապես նրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման մասին:

Այսպիսով' ինչպես պարզ դարձավ վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքում վերջին տարիներին' հատկապես 2014 թվականին տեղի ունեցած ճգնաժամից հետո, ակնհայտորեն զարգացել է ԿԲ ԴՎՔ փոխանցումային մեխանիզմը' այդպիսով բարձրացնելով ողջ ՀՀ ԿԲ ԴՎՔ արդյունավետությունը: Վերջինս ստացվել է գնաճային սպասումների խարսխման և հետևաբար վստահության մակարդակի լավարկման շնորհիվ' այդպիսով հանգեցնելով վարկային %-ների իջեցմանը մոտավորապես այնքան, որքան իջել են գնաճային սպասումները: Եվ հենց վստահության մակարդակի և գնաճային սպասումների խարսխմանն են ուղղված, մեր կարծիքով, վերջին տարիներին ՀՀ ԿԲ ջանքերի գերակշիռ մասը, ինչը ապացուցում է վերջին տարիների գնաճի ակնհայտ ցածր մակարդակը թիրախային մակարդակից (30.11.2019-ի դրությամբ'1,05):

Գործնական մակարդակում դրամավարկային քաղաքականության արդյունավետությունն իրենից ներկայացնում է նրա առջև դրված խնդիրների ու նպատակների իրագործման աստիճանը: Այսինքն' այս համատեքստում նախ և առաջ 545

545 Աղյուսակի տվյալները վերցված են ՀՀ ԿԲ տվյալների բանկից https: //databank.cba.am/:

174

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(8), 2021

պետք է վերլուծվի դրամավարկային քաղաքականության առջև դրված խնդիրների իրագործման չափը:

Վերլուծության շրջանակներում դիտարկել ենք ՀՀ ԿԲ կողմից գնային տարաբնույթ շոկերի ազդեցության վերահսկողության արդյունավետությունը: Վերջինիս մասին կարելի է պատկերացում կազմել ըստ եռամսյակների 12-ամսյա գնաճի և 12-ամսյա բնականոն գնաճի ցուցանիշների համեմատության միջոցով: Դիտարկենք վերոնշյալ ցուցանիշների կապը վերջին տարիների տվյալների հիման վրա (տե'ս գծապատկեր 2.) 546:

֊4

օօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօ

SJNJNjr'JfOr'JMf'JMNJNjrvjrOr'JNjr'jr'jr'jr'JNjr'jrOSjr'jr'JSJNJ

ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ

h-‘h-‘h-‘hONjr՝JU>OJUJ-Ck-tb-tk(y!y՝CnCnCT'Cn՝-J''J'-JOOOOOOlO<0>£)

Գծապատկեր 2. 12-ամսյա գնաճի և բնականոն գնաճի ցուցանիշների դինամիկան

Ինչպես տեսնում ենք գծապատկերից, մինչև 2016 թվականի երկրորդ եռամսյակը գնաճի ընդհանուր ցուցանիշը զգայի շեղումներ է ունեցել12-ամսյա բնականոն գնաճի ցուցանիշից, մինչդեռ 2016 թվականի երկրորդ եռամսյակից սկսած դրանց միջև տարբերությունը նկատելիորեն նվազել է, ինչը մեծապես կախված է ՀՀ ԿԲ կողմից տարաբնույթ շոկերի ազդեցությունների կանխատեսման ու կառավարման

մակարդակների լավարկումից: Գծապատկերից պարզ է դառնում նաև, որ մանավանդ 2016 թվականից սկսած ԿԲ-ն մշտապես գնաճը պահել է թիրախային մակարդակից զգայի ներքև, ինչը, սակայն, մեր կարծիքով չի կարելի դիտարկել որպես ԴՎՔ անարդյունավետություն, ընդհակառակը, այս ձևով ԿԲ-ն փորձել է խարսխել գնաճը, լավարկել բնակչության սպասումների որակը, ինչպես նաև բարձրացնել ԿԲ նկատմամբ վստահելիության աստիճանը, ինչը ինչպես տեսանք վերը ներառված

գծապատկերներում, բավականին հաջող ստացվել է ԿԲ կողմից: Նշենք, որ գնաճի վրա ազդող ամենանշանակալի գործոններից է գնաճային սպասումները, ընդ որում, ադապտիվ սպասումների ազդեցությունը գնաճի վրա գերակշռում է ռացիոնալ սպասումների ազդեցությանը' ի տարբերություն զարգացած երկրների:

Սակայն իրականում ինչպես ՀՀ Կենտրոնական բանկը, այնպես էլ ընդհանրապես որևէ երկրի կենտրոնական բանկ չի կարող սահմանափակվել միայն գների և ֆինանսական կայունության կամ համապատասխան երկրի օրենսդրությամբ կենտրոնական բանկի արջև դրված այլ հիմնական խնդրի կատարմամբ: ՀՀ դեպքում նման խնդիրներից կարելի է նշել մասնավորապես արտարժույթի փոխարժեքի հարաբերական կայունության ապահովումը:

Տվյալները' ըստ ՀՀ ԿԲ գնաճի հաշվետվությունների //www.cba.am/am/SitePages/mppubl.aspx:

2011-2019 թթ., https:

175

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Գծապատկեր 3. Արտարժույթի փոխարժեքի դինամիկան և սպառողական գների ինդեքսը ՀՀ 2011-2019 թթ.-ին՝ ըստ եռամսյակների547

Ի հաստատումն ասվածի' դիտարկենք արտարժույթի փոխարժեքի դինամիկան վերջին տարիներին: Ինչպես պարզ է դառնում գծապատկերներից, գների մակարդակը նշված ժամանակահատվածում ենթարկվել է նշանակալի տատանումների այն պարագայում, երբ արտարժույթի փոխարժեքի տատանումները նույն

ժամանակահատվածում աննշան են եղել: Իսկ եթե հաշվի առնենք նաև ՀՀ ներքին արժույթային շուկայի ծավալները, ապա պարզ է դառնում, որ ԿԲ–ն նպատակադրված գնացել է արտարժույթի փոխարժեքի արհեստական կարգավորմանը, ինչը առաջին հայացքից հակասության մեջ է մտնում գների կայունության ապահովման խնդրի առաջնահերթության դրույթի հետ:

Առավել հստակ արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է այնպիսի մի ամփոփ ցուցանիշի մշակում, որը թույլ կտա ստանալ ԴՎՔ արդյունավետության հստակ քանակական գնահատականը, ինչի համար պետք է տարբերակել բացարձակ ու հարաբերական արդյունավետություն:

Բացարձակ արդյունավետության ներքո պետք է հասկանալ դրամավարկային քաղաքականության իրացումն այնպես, որպեսզի առավելագույն չափով իրագործվեն դրա առջև դրված բոլոր խնդիրները: Դրամավարկային քաղաքականության

արդյունավետության բնորոշումից ելնելով՝ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, որը ցույց է տալիս ԴՎՔ դերը տնտեսական զարգացումների վրա, ֆունկցիա է դրամավարկային քաղաքականության արդյունքներից, այսինքն' գնաճի մակարդակից, տնտեսական աճի մակարդակից և գործազրկության մակարդակից: Վերջին միտքը մաթեմատիկորեն կարող ենք ներկայացնել հետևյալ կերպ'

EM=f(Y, П, U, )

Ընդ որում, դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը կլինի բարձր, եթե

1. Y—«օ կամ 1/Y—0

2. nէ — n0 կամ An =\ո0 — ոէ\ — 0

3. u — 0

Ստացված երեք գործակիցների գումարն անվանենք ԴՎՔ արդյունավետության գործակից, այսինքն' գործակից, որը բնութագրում է ԴՎՔ ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա' 547

547 Գծապատկերը կազմված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի տվյալների հիման վրա https://www.cba.am/AM/SitePaqes/ExchanqeArchive.aspx:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

176

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(8), 2021

Кем 1

1

= — + Ап + и

У

Ելնելով վերջին բանաձևից' դրամավարկային քաղաքականությունը կհամարենք բացարձակ արդյունավետ, երբ՝

К-ЕМ1 — 0

Վերոնշյալներն առավել առարկայական դարձնելու համար ներկայացնենք դրամավարկային քաղաքականության բացարձակ արդյունավետության գործակցի հաշվարկը Հայաստանի համար ըստ 2007-2019 թթ (աղյուսակ 2):

Աղյուսակ 2. Դրամավարկային քաղաքականության բացարձակ արդյունավետության ___________գործակցի հաշվարկը Հայաստանի համար 2007-2019 թթ._______

Տարի ո Ал U Y 1/Y Кемл

2007 4’.6 0.6 16.6 13.8 0.07 17.27

2008 9 5 16.4 6.9 0.14 21.54

2009 3.4 0.6 18.7 -14.1 -0.07 19.23

2010 8.2 4.2 19 2.2 0.45 23.65

2011 7.7 3.7 18.4 4.7 0.21 22.31

2012 2.6 1.4 17.3 7.2 0.13 18.84

2013 5.8 1.8 16.2 3.3 0.3 18.3

2014 3 1 17.6 3.6 0.27 18.88

2015 3.7 0.3 18.6 3 0.33 19.23

2016 -1.4 5.4 18 0.2 5 28.4

2017 1 3 17.8 7.5 0.13 20.23

2018 2.5 1.5 20.5 5.2 0.19 22.19

2019 1.4 2.6 18.5 7.6 0.13 21.23

Ինչպես տեսնում ենք աղյուսակ 2–ի տվյալներից, բացարձակ արդյունավետության գործակիցը դիտարկվող ժամանակահատվածում նույնիսկ չի մոտեցել նպատակային 0 ցուցանիշին, ավելին՝ նույնիսկ նվազելու միտում չունի, հետևաբար գործնականում գործակիցը միշտ մեծ կլինի 0-ից: Այդ իսկ պատճառով փորձենք հաշվարկել ԴՎՔ արդյունավետության հարաբերական գործակիցը:

Ընդունենք, որ ԿԲ-ն հատկապես փոքր տնտեսությամբ երկրի դեպքում իր գործիքների միջոցով միշտ էլ կարող է ապահովել գների կայունության իրագործումը: Ուստի եթե այդ խնդիրը չի իրագործվում, ապա տրամաբանական է ենթադրել, որ դրա նպատակը մյուս խնդրի՝ տնտեսական աճի ապահովումն է:

Այսպիսով' դրամավարկային քաղաքականության հարաբերական արդյունավետությունը կարեյի է ներկայացնել որպես ֆունկցիա գնաճի և տնտեսական աճի մակարդակից:

EM=f(Y, п)

Իսկ ԴՎՔ հարաբերական արդյունավետությունը այս դեպքում ցույց կտա, թե դրամավարկային քաղաքականության հիմնական խնդրի նպատակային ցուցանիշից փաստացի ցուցանշի շեղումը որքանով է ապահովել մյուս խնդրի իրագործումը: Ելնելով սրանից' ԴՎՔ հարաբերական արդյունավետության գործակիցը կունենա այս տեսքը.

An

K-EM2 = ~

Երբ KEM 2 < 0 և KEM2 > 1 դրամավարկային քաղաքականության

արդյունավետությունը պետք է համարել անբավարար:

Մյուս դեպքերում

Երբ 0 1 ԴՎՔ արդյունավետությունը պետք է համարել բավարար:

177

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ № 1 (8), 2021 Աղյուսակ 3. ԴՎՔ հարաբերական արդյունավետությունը 2007-2019 թթ.

Տարի ո Alt U Y К EMI Հարաբերական արդյունավետությունը

2007 4’.6 0.6 16.6 13.8 0.04 Բավարար

2008 9 5 16.4 6.9 0.72 Բավարար

2009 3.4 0.6 18.7 -14.1 -0.05 Անբավարար

2010 8.2 4.2 19 2.2 1.91 Անբավարար

2011 7.7 3.7 18.4 4.7 0.79 Բավարար

2012 2.6 1.4 17.3 7.2 0.19 Բավարար

2013 5.8 1.8 16.2 3.3 0.54 Բավարար

2014 3 1 17.6 3.6 0.28 Բավարար

2015 3.7 0.3 18.6 3 0.1 Բավարար

2016 -1.4 5.4 18 0.2 27 Անբավարար

2017 1 3 17.8 7.5 0.4 Բավարար

2018 2.5 1.5 20.5 5.2 0.28 Բավարար

2019 1.4 2.6 18.5 7.6 0.34 Բավարար

Ինչպես տեսնում ենք աղյուսակից, դրամավարկային քաղաքականության հարաբերական արդյունավետությունը դիտարկված ժամանակահատվածում եղել է հիմնականում բավարար՝ բացառությամբ երեք տարիների, որոնցից 2009 թ.-ին ապահովվել է գնաճի նպատակային ցուցանիշը, սակայն գրանցվել է նախորդող տասնամյակի համար աննախադեպ 14.1 % տնտեսական անկում, իսկ 2010-ին և 2016թ-ին չի ապահովվել գնաճի նպատակային ցուցանիշը:

Եզրակացություն

Ամփոփելով նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացումների վրա ԴՎՔ-ի դերի բացահայտումը ունի էական նշանակություն, իսկ վերջինիս գնահատումը միաժամանակ երկու' տեսական ու գործնական մակարդակներով հնարավորություն է տալիս վերջինս ուսումնասիրել համակողմանի և առավել արժանահավատորեն:

Տեսական մակարդակում կատարած վերլուծություններիի արդյունքում պարզ է դարձել, որ հատկապես 2016թ.-ից սկսած ակնհայտորեն լավարկվել է ԴՎՔ փոխանցումային մեխանիզմի արդյունավետությունը, ինչը մեր կարծիքով ԿԲ-ին հաջողվել է հատկապես գնաճային սպասումների խարսխման և վստահության մակարդակի լավարկման շնորհիվ:

Ըստ գործնական մակարդակում իրականացրած վերլուծությունների' 2016 թվականի երկրորդ եռամսյակից սկսած ՀՀ ԿԲ կողմից տարաբնույթ շոկերի ազդեցությունների կանխատեսման ու կառավարման մակարդակները ակնհայտորեն լավարկվել են: Իրականացրած վերլուծությունների արդյունքները փաստում են նաև, որ գների մակարդակը ուսումնասիրվող ժամանակահատվածում ենթարկվել է նշանակալի տատանումների այն պարագայում, երբ արտարժույթի փոխարժեքի տատանումները նույն ժամանակահատվածում աննշան են եղել: Հետևաբար կարող ենք եզրահանգել, որ ԿԲ-ն նպատակադրված գնացել է արտարժույթի փոխարժեքի արհեստական կարգավորմանը:

Ինչ վերաբերում է ԿԲ կողմից իրականացվող կանխատեսումների ճշգրտությանը, կարող ենք նշել, որ դրամավարկային քաղաքականության ՀՀ ԿԲ որդեգրած ռազմավարությունը և դրա շրջանակներում կայացված որոշումների հիմքում ընկած կանխատեսումների համակարգը ըստ էության ապահովում են բավարար պայմաններ արդյունավետ դրամավարկային քաղաքականություն իրականացնելու համար:

178

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Որպես հոդվածի եզրահանգում' առաջարկվել է ԴՎՔ արդյունավետության գնահատման նոր՝ քանակական մոտեցում՝ գործոնային մոդելի տեսքով: Վերջինս, ունենալով քանակական արտահայտություն, հնարավորություն է տալիս առավել շոշափելի և պարզ դարձնել ԴՎՔ արդյունավետությունը: Ըստ մշակված գործակցի՝ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը դիտարկված

ժամանակահատվածում եղել է հիմնականում բավարար՝ բացառությամբ երեք տարիների:

ANALYSIS AND ASSESSMENT OF EFFECTIVENES OF RA MONETARY POLICY

HAYK BEJANYAN

Armenian State University of Economics,

Chair of Banking and Insurance, Aassistant,

Ph.D. in Economics,

Yerevan, Republic of Armenia

LUSINE KHACHIKYAN

Armenian State University of Economics,

Master of Banking,

Yerevan, Republic of Armenia

The impact of monetary policy on the country's economy is revealed by assessing the effectiveness, which is carried out by analyzing the goals and objectives of the policy.

The purpose of the article is to assess the effectiveness of the monetary policy for the RA economy and the compliance of the strategy adopted by the Central Bank with the economic goals of the RA. To achieve this goal, the following issues are resolved in the article: to study the mechanism of the transfer monetary policy of the Republic of Armenia, to analyze the levels of macroeconomic targets registered in the period under review, to compare them to determine the effectiveness of the monetary policy of the Central Bank.

The article uses scientific abstraction, historical and logical combination, graphic analysis, economic, mathematical and statistical methods. To complete the analysis, the task was set to develop a consolidated indicator that would allow obtaining a clear quantitative assessment of the effectiveness of MP. The article also proposes a new factor model for assessment of monetary policy in order to provide a quantitative assessment of the effectiveness.

Keywords. Monetary policy, MP efficiency, transmission mechanism, economic growth absolute efficiency, relative efficiency, factor model.

179

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

АНАЛИЗ И ОЦЕНКА ЭФФЕКТИВНОСТИ ДЕНЕЖНОЙ ПОЛИТИКИ РА

АЙК БЕДЖАНЯН

ассистент кафедры банковского дела и страхования Армянского государственного экономического университета, кандидат экономических наук, г. Ереван, Республика Армения

ЛУСИНЕ ХАЧИКЯН

магистр банковского дела

Армянского государственного экономического университета, г. Ереван, Республика Армения

Влияние денежно-кредитной политики на экономику страны выявляется путем оценки эффективности, которая осуществляется с помощью анализа целей и задач этой политики.

Целью статьи является оценка эффективности денежно-кредитной политики для экономики РА и соответствия принятой Центральным банком стратегии экономическим целям РА. Для достижения поставленной цели в статье решены следующие вопросы: изучить механизм трансфертной денежно-кредитной политики Республики Армения, проанализировать уровни макроэкономических целевых показателей, зарегистрированных в рассматриваемом периоде, сравнить их для определения эффективности денежнокредитной политики Центрального банка.

В статье используются такие методы, как научная абстракция, историко-логическое сопоставление, графический анализ, экономико-математические и статистические методы. Для подведения итога анализа поставлена задача разработать сводный показатель, который позволит получить четкую количественную оценку эффективности МП.

В статье также представлена новая факторная модель для оценки денежно-кредитной политики, целью которой является количественная оценка ее эффективности.

Ключевые слова: денежно-кредитная политика, эффективность МП,

трансмиссионный механизм, экономический рост, абсолютная эффективность, относительная эффективность, факторная модель.

180

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.