Научная статья на тему 'ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
110
21
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ինքնակազմակերպվող պետական միավոր / միջազգայնացում / էլեկտրոնային կառավարման համակարգ / ժողովրդավարություն / տարածական մոտեցում

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Խաչիկյան Սոս

Հոդվածի հիմնական նպատակն է ցույց տալ, որ կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրումը կարող է ամրապնդել ժողովրդավարական արժեքներով պայմանավորված մարդկային կապիտալի վրա հիմնված կառավարման գործառույթները ինքնակազմակերպվող պետական միավորների կողմից՝ նպաստելով միջազգայնացման գործընթացներին: Այս նպատակով դիտարկվել են նաև կառավարման տարածական սկզբունքները, որոնք մեր կողմից կարևորվել են, քանի որ վարչատարածքային խնդրահարույց համակարգերը կարող են նվազեցնել կառավարման համակարգերի արդյունավետությունը: Աշխատանքի մեջ կիրառվել են միջազգային փորձի վերլուծության համադրման մեթոդներ: Կատարվել են նաև առանձին դեպքերի հետ կապված ուսումնասիրություններ: Հետազոտության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ ինքնակազմակերպվող պետական միավորներն ունեն միջազգայնացման արդի հնարավորություններ՝ հիմնվելով կառավարման էլեկտրոնային համակարգի վրա: Դա կարող է ապահովվել գիտելիքի բարձր մակարդակի, տեխնոլոգիաների կիրառման լայն շրջանակի հարաբերությունների հաստատման նորարարական մոտեցումների միջոցով՝ ներդնելով էկոհամակարգերի կառավարման տարածական մոտեցումներ: Այս գործոնները կարող են ուշադրության արժանանալ առանձին պետությունների, ինչպես նաև միջազգային մասնավոր հասարակական կառույցների կողմից, որոնք մեծ ազդեցություն ունեն միջազգային հարաբերություններում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE NEED OF ELECTRONIC MANAGEMENT SYSTEMS IMPLEMENTATION IN THE CONTEXT OF INTERNATIONALIZATION OF STATE SELF-ORGANIZING ENTITIES

The main purpose of the article is to mention, that the implementation of electronic government system can strengthen the administration of selforganizing state entities based on democracy values and human capital, contributing to internationalization process. In this context, the spatial principles of administration were discussed due to the problematic territorial, administrative systems that could lower the effectiveness of governance systems. While conducting the research the analysis of international experience and methods of comparison were applied. Case studies method also was used. The research concluded that selforganizing state entities have modern opportunities on internationalization based on electronic management system. It could be provided through high level of knowledge, broad range of technology implementation and innovative approaches in establishing relations - by introduction of spatial principles of ecosystem management. These factors should be paid attention to by certain states, as well as international private and nongovernment entities, which have significant impact on international relations.

Текст научной работы на тему «ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*566

ՀՏԴ 351.28

ՍՈՍ ԽԱՉԻԿՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի հիմնական նպատակն է ցույց տալ, որ կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրումը կարող է ամրապնդել ժողովրդավարական արժեքներով պայմանավորված և մարդկային կապիտալի վրա հիմնված կառավարման գործառույթները ինքնակազմակերպվող պետական միավորների կողմից' նպաստելով միջազգայնացման գործընթացներին: Այս նպատակով դիտարկվել են նաև կառավարման տարածական սկզբունքները, որոնք մեր կողմից կարևորվել են, քանի որ վարչատարածքային խնդրահարույց համակարգերը կարող են նվազեցնել կառավարման համակարգերի արդյունավետությունը:

Աշխատանքի մեջ կիրառվել են միջազգային փորձի վերլուծության և համադրման մեթոդներ: Կատարվել են նաև առանձին դեպքերի հետ կապված ուսումնասիրություններ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ ինքնակազմակերպվող պետական միավորներն ունեն միջազգայնացման արդի հնարավորություններ' հիմնվելով կառավարման էլեկտրոնային համակարգի վրա: Դա կարող է ապահովվել գիտելիքի բարձր մակարդակի, տեխնոլոգիաների կիրառման լայն շրջանակի և հարաբերությունների հաստատման նորարարական մոտեցումների միջոցով' ներդնելով էկոհամակարգերի կառավարման տարածական մոտեցումներ:

Այս գործոնները կարող են ուշադրության արժանանալ առանձին պետությունների, ինչպես նաև միջազգային մասնավոր և հասարակական կառույցների կողմից, որոնք մեծ ազդեցություն ունեն միջազգային հարաբերություններում:

Հիմնաբառեր' ինքնակազմակերպվող պետական միավոր, միջազգայնացում, էլեկտրոնային կառավարման համակարգ, ժողովրդավարություն, տարածական մոտեցում:

Ներածություն

Կառավարման էլեկտրոնային համակարգերը տեխնոլոգիաների զարգացման այժմյան փուլում պետական և մասնավոր կառույցների գործունեության արդյունավետ կազմակերպման կարևոր բաղադրիչ են: Այդպիսի համակարգերը հնարավորություն են տայիս ապահովել տեղեկատվության փոխանցման և հաղորդակցության ապահովման

* Հոդվածը ներկայացվել է 20.07.2020թ., գրախոսվել' 21.07.2020թ., տպագրության ընդունվել' 20.09.2020թ.:

Հոդվածը պատրաստվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջոցով իրականացվող «ՀՀ տարածքային կառավարման համակարգի հեռանկարները տեխնոլոգիական գործիքակազմի ներդրմամբ» հետազոտական թեմայի շրջանակներում:

204

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

այնպիսի միջավայր, որի միջոցով վերլուծությունները, հետազոտությունները, մշտադիտարկումները և մասնակցային կառավարումը հանդիսանում են որոշումների կայացման անհրաժեշտ տարրեր: Կառավարման էլեկտրոնային համակարգերի

ներդրման համար էլեկտրոնային հարթակների, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, ինչպես նաև մասնագիտացված անձնակազմի առկայությունն անհրաժեշտ պայման է: Դա նշանակում է, որ նորարարությունները և գիտելիքը կառավարման էլեկտրոնային համակարգերի կարևոր գործոններ են, հետևաբար այդպիսի համակարգերը բարձրացնում են պետական, մասնավոր կամ հասարակական ոլորտների մրցունակությունը, եթե ներդրված են այդ ոլորտներում:

Պետական կառավարման համակարգում էլեկտրոնային ժամանակակից համակարգերի ներդրումն ակնհայտորեն կնպաստի թափանցիկության և

հրապարակայնության ցուցանիշների աճին, կբարձրացնի մասնակցային կառավարման մակարդակը, որոնք էլ ժողովրդավարական կառավարման ցուցիչներ են: Այդ ցուցիչները կարևոր են հատկապես ինքնակազմակերպվող պետական միավորների միջազգայնացման տեսանկյունից, քանի որ շատ դեպքերում դրանք չունեն միջազգային կառույցների հետ ինտեգրվելու այլ հնարավորություններ:

Արցախի Հանրապետությունը, հանդիսանալով ինքնակազմակերպվող պետական միավոր և De Facto պետություն, ունի միջազգայնացման հետ կապված խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել պետական, մասնավոր ու հասարակական ոլորտներում էլեկտրոնային կառավարման հարթակների ներդրման միջոցով՝ ժողովրդավարական սկզբունքների կիրառման արդյունքում: Այսինքն՝ նորարարությունների և մարդկային կապիտալի զարգացումը կարող են հանդիսանալ առանցքային ուղղություններ՝ միջազգային հարաբերություններում ներգրավվելու, որպես ինքնակառավարվող սուբյեկտ ավելի նշանակալի գործոն հանդիսանալու և De Jure ընթացակարգերում կարևոր դերակատար դառնալու առումով:

Էլեկտրոնային կառավարման հարթակների ներդրումը կարող է արդյունավետ լինել նաև այնպիսի միավորների վարչական գործառույթների իրականացման տեսանկյունից, որոնք ունեն բարդ և խնդիրներ առաջացնող վարչատարածքային բաժանումներ: Այդ պարագայում կարող են ներդրվել տարածական կառավարման սկզբունքներ՝ վերանալով վարչատարածքային բաժանման խոչընդոտներից: Ակնհայտ է, որ վարչատարածքային բաժանման խնդիրներ կան Հայաստանի Հանրապետությունում ինչպես մարզերի, այնպես էլ խոշորացված համայնքների կտրվածքով, որտեղ նույնպես կառավարման էլեկտրոնային հարթակները և տարածական սկզբունքները կարող են նպաստել լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Միջազգայնացման սահմանափակումները և

կառավարման էլեկտրոնային համակարգերը

Կառավարման էլեկտրոնային համակարգերի առկայությունը որևէ ոլորտում արդիականացման ցուցիչ է: Հատկապես կարևորվում է այդ համակարգերի

կիրառությունը հանրային կառավարման ոլորտում, քանի որ այդ պարագայում ցուցիչ է հանդիսանում ոչ միայն արդիականացումը, այլև գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը, քաղաքացիներին տեղեկատվությամբ ապահովելը, որոշումների կայացմանը նրանց մասնակցությունը և այլ գործոններ, որոնք ժողովրդավարական կառավարման բաղադրիչներ են: Դա նշանակում է, որ պետության մակարդակով էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման համար անհրաժեշտ է ունենալ ռազմավարական մոտեցումներ: Էլեկտրոնային կառավարման ռազմավարությունների վերաբերյալ վերլուծություններում մեզ համար ընդունելի են հատկապես այն մոտեցումները, որոնց համաձայն դրանք հանդիսանում են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ազգային

205

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ռազմավարությունների բաղկացուցիչ մաս567: Այդպիսի վերլուծությունների

արդիականության հիմնավորումն այն է, որ ՏՀՏ ազգային ռազմավարությունները կենտրոնանում են ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման, արդյունաբերության ու տնտեսական աճի խթանման, ինչպես նաև ՏՀՏ կրթության խրախուսման ավելի ընդարձակ նպատակների վրա, մինչդեռ էլեկտրոնային կառավարման ռազմավարությունը կենտրոնանում է ՏՀՏ արդյունքների

օգտագործմամբ ավեյի որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը, բնակչությանը հասանելի տեղեկատվության ապահովմանը, քաղաքացիների հանդեպ հաշվետու լինելուն և հանրային որոշումների կայացման գործընթացում մասնակցային կառավարում իրականացնելուն568: Ըստ էության ՏՀՏ ազգային ռազմավարությունների և կառավարման էլեկտրոնային համակարգերի միասնական զարգացումն ապահովում է ավելի մեծ արդյունավետություն ինչպես ՏՀՏ, այնպես էլ կառավարման ոլորտում: Օրինակ, Արցախի Հանրապետությունում ՏՀՏ ազգային ռազմավարության մշակման համատեքստում անհրաժեշտ է շեշտադրում կատարել մի կողմից՝ կրթական ծրագրերում դրանց նկատմամբ հատուկ ուշադրությանը, մյուս կողմից՝ կառավարման ոլորտում ներգրավված մարդկային ռեսուրսների վերապատրաստմանը: Բացի այդ, պետք է հատկացնել ֆինանսական միջոցներ՝ հնարավորինս շատ ոլորտներում տեխնիկական զինվածությամբ և ծրագրային ապահովմամբ կառավարման էլեկտրոնային հարթակներ ներդնելու նպատակով:

Կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրումը կարող է հանդիսանալ ընդունելի լուծում նաև այն սուբյեկտների համար, որոնք ունեն հետևյալ գործոնների հետ կապված խնդիրներ.

• ժողովրդավարական սկզբունքները,

• վարչական սահմանազատումները:

Ժողովրդավարական սկզբունքները, ինչպես արդեն նշեցինք, էլեկտրոնային կառավարման համակարգերի կարևոր բնութագրիչներ են: Իսկ ժողովրդավարությունն իր հերթին էական դեր ունի որևէ սուբյեկտի միջազգայնացման համատեքստում: Դա վերաբերում է հատկապես ինքնակազմակերպվող պետական միավորներին, որոնք պետք է դրսևորվեն «պետականության» ատրիբուտներով՝ միջազգայնացման ավելի լայն շրջանակում ընդգրկվելու նպատակով: Այս առումով պետք է նշել, որ

ինքնակազմակերպվող սուբյեկտների միջազգայնացման համատեքստում կարևոր նշանակություն ունի, թե նրանք ինչպես են իրացնում միջազգային իրավունքի տեսանկյունից կարևոր համարվող դրույթները, ինչպիսի կարողություն և պատրաստակամություն ունեն ստանձնելու միջազգային պարտավորություններ569: Ակնհայտ է, որ միջազգային իրավունքը և պարտավորություններն ընդգրկում են ժողովրդավարության ու կառավարման համակարգի արդիականացման գործոններ, որոնց դրսևորումների պարագայում ինքնակազմակերպվող սուբյեկտները կարող են հայտ ներկայացնել միջազգային համայնքին ավելի ինտեգրված լինելու, հետևաբար նաև իր տարածքի անվտանգության և բնակչության շահերի սպասարկման ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից: Ինքնակազմակերպվող պետական միավորի միջազգայնացման առումով կարևոր է նաև տվյալ սուբյեկտի սոցիալ-տնտեսական ցուցանիշների ընդհանուր վիճակը, որը հնարավոր է բարելավել ՏՀՏ ազգային ռազմավարության ստեղծման ու կենսագործման արդյունքում:

Ming A., Awan O., Somany N., e-Govemance in Small States, London, Commonwealth Secretariat 2013, p. 17 (133p.)

568 Տե'ս նույն տեղում:

569 Christian Hillgruber, The Admission of New States to the International Community // European Journal of International Low 9 (1998), pp 491-509 (506).

206

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Վարչական սահմանազատումներով պայմանավորված հիմնախնդիրը

կառավարման էլեկտրոնային համակարգերի տեսանկյունից լիարժեք ներկայացնելու համատեքստում նշենք, որ տեխնոլոգիական լուծումների դերակատարումը, որպես վարչական սահմաններ «չճանաչող» գործոններ, մեծանում է կառավարման տեսանկյունից ոչ արդյունավետ վարչական տարածք ընդգրկող միավորների առկայության պարագայում: Այդպիսի միավորներ են Հայաստանի Հանրապետության մարզերը, որոշ դեպքերում նաև՝ խոշորացված համայնքները, որոնց վարչական սահմանների փոփոխությունների հետ կապված գիտական ու հանրային քննարկումները բավականին շատ են: Այդ քննարկումների արդյունքները կարող են դառնալ առավել առարկայական, եթե ՀՀ-ում ներդրվի տարածական պլանավորման ու զարգացման հայեցակարգ՝ հետազոտությունների վրա հիմնված որոշումների կայացման գործիքակազմի կիրառմամբ: Էլեկտրոնային կառավարման համակարգերն այս դեպքում կներառեն այնպիսի հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել գիտելիքի վրա հիմնված կառավարման գործընթացներ՝ տվյալների հավաքագրում, մշակում, վերլուծություն, պլանավորում, մշտադիտարկում և այլն: Այդ գործընթացների համար էական չեն լինի վարչական սահմանները, սակայն դրանց արդյունքում ի հայտ կգան կառավարման տեսանկյունից արդյունավետ տարածքի վերաբերյալ տարածական ցուցանիշներ: Այդ մոտեցումների կիրառությունը

արդյունավետ կարող է լինել նաև Արցախի Հանրապետության համար, քանի որ նրա վարչական սահմանների ձևավորման վրա ազդել են բազմաթիվ գործոններ, որոնք չունեն տնտեսական արդյունավետության կամ օպտիմալ կառավարման

հիմնավորումներ: Կառավարման տարածական մոտեցումների ներդրմամբ հնարավոր կլինի Արցախում ապահովել զարգացման միասնական հարթակ, որը հնարավոր է իրականացնել էլեկտրոնային գործիքակազմի կիրառմամբ: Այդ գործիքակազմը պետք է ունենա տվյալների մշակման, քարտեզագրման և դրանց հիման վրա օպտիմալ հաշվարկների իրականացման հնարավորություններ: Այսինքն՝ կառավարման

էլեկտրոնային համակարգի ներդրման դեպքում, ի թիվս բազմաթիվ գործոնների, կարևոր նշանակություն կստանան.

1. գիտելիքի վրա հիմնված գործընթացները,

2. վարչական սահմաններից դուրս գործընթացներին մասնակցությունը:

Ըստ էության գիտելիքի վրա հիմնված և վարչական սահմաններից դուրս գործընթացներին մասնակցությունը կարևոր հանգամանք է որևէ սուբյեկտի, այդ թվում նաև՝ ինքնակազմակերպվող պետական միավորի միջազգայնացման համար: Արցախի Հանրապետությունն այս տեսանկյունից կարող է լինել տիպային օրինակ՝ հանդիսանալով ինքնակազմակերպվող պետական միավոր: Այս դեպքում կարևոր է նաև համաշխարհային փորձը, որն առկա է միջազգային հարաբերություններում: Մասնավորապես, Դ. Բաբայանի հետազոտության մեջ շեշտվում է հետևյալ հանգամանքը. չնայած նրան, որ այսպես կոչված չճանաչված, կիսաճանաչված և De Facto գոյություն ունեցող պետությունները միջազգային համայնքի հետ

հարաբերություններում առնչվում են քաղաքական բնույթի խնդիրների հետ, այնուամենայնիվ մի շարք այդպիսի պետություններ ակտիվորեն համագործակցում են տարբեր երկրների, այդ թվում՝ խոշոր պետությունների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հետ, որն ունի երկարատև փորձ չճանաչված երկրների հետ հարաբերություններում570: Իսկ ՉԺՀ-ի տնտեսական ու քաղաքական դերակատարությունը տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններում նշանակալի է, հետևաբար ցանկացած ինքնակազմակերպվող պետական միավոր,

570 Бабаян Д., Непризнанные, полупризнанные и де-факто самостоятельные государства в геополитической повестке КНР // «21-й ВЕК», № 4 (24), 2012г., С. 129-150 (130).

207

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

հաստատելով փոխգործակցություն այդ, ինչպես նաև նմանատիպ փորձ ունեցող երկրների հետ, կարող է ունենալ միջազգայնացման արդի հեռանկարներ: Իսկ ինչպե՞ս կարող է Արցախի Հանրապետությունը հաստատել այդպիսի փոխգործակցություն որևէ երկրի հետ: Վարչական սահմանների ներկա պայմաններում դա նպատակահարմար է իրականացնել առցանց հարթակների միջոցով, որոնք կարող են ապահովել կրթական, գործարար, մշակութային և այլ բնույթի հարաբերություններ:

Վերոնշյալ հանգամանքը թույլ է տալիս եզրակացնելու, որ եթե որևէ առանձին պետություն կարող է ազդել ինքնակազմակերպվող պետական միավորի միջազգայնացման և անկախության հաստատման գործընթացների վրա, ապա այդ գործընթացների բնութագրիչները միջազգային հարաբերություններում հստակ լինել չեն կարող: Այդ տեսակետը հիմնավորվել է նաև Ֆուրնուեսի (Furnues) հետազոտության մեջ, որի համաձայն՝ գլոբալիզացիայի և թվային տեխնոլոգիաների այժմյան պայմաններում պետության անկախության դասական բնութագրիչները կարող են հանդիսանալ թույլ կատեգորիաներ, հետևաբար որևէ տարածքի՝ անկախ պետականություն ձեռք բերելու հնարավորությունը կախված է նաև ուժեղ պետությունների կամ կազմակերպությունների ցանկությունից571: Այսինքն՝ թվային տեխնոլոգիաները և դրանց միջոցով հարաբերությունների հաստատումը միջազգայնացման տեսանկյունից կարող են ունենալ ավելի մեծ ազդեցություն, քան միջազգայնացման դասական բնութագրիչները: Իսկ թվային տեխնոլոգիաների զարգացումը կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրման առաջնահերթ պայման է, հետևաբար այդ տեխնոլոգիաների վրա հիմնված կառավարման համակարգերը մեծ դեր կարող են ունենալ ինքնակազմակերպվող պետական միավորների միջազգայնացման գործընթացներում: Բացի այդ, դրանք ակնհայտորեն կնպաստեն տվյալ սուբյեկտի սոցիալ-տնտեսական ցուցանիշների աճին՝ այդ սուբյեկտի համար ստեղծելով շահերի պաշտպանության ավելի մեծ ներուժ:

Պետք է նշել որ բնորոշման հետ կապված հարցեր հանդիպում են նաև ինքնակազմակերպվող պետական միավորների առումով: Հետևաբար կառավարման էլեկտրոնային համակարգերի՝ որպես ինքնակազմակերպվող պետական միավորների միջազգայնացման կարևոր գործոնի ներդրումն անհրաժեշտ է դիտարկել նաև այդպիսի սուբյեկտների բնորոշման համատեքստում: Այս ոլորտի հետազոտություններում

գերիշխող է Նիկոլաևի կողմից ամփոփված կարծիքը, ըստ որի՝ չճանաչված պետությունների հետ կապված խնդիրները թեև բավականին լուրջ են համաշխարհային քաղաքականության համար, ինչպես նաև դրանց գործունեությունը գիտնականների ու հետազոտողների ուշադրության կենտրոնում է, այնուամենայնիվ գոյություն չունեն հստակ սահմանումներ այդպիսի ինքնակազմակերպվող սուբյեկտների բնորոշման առումով572: Մեր կարծիքով՝ քանի որ բնորոշումները հստակ չեն, ապա

ինքնակազմակերպվող պետական միավորների բնորոշման համար ավելի մեծ հստակություն կարող են մտցնել գիտելիքի և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված կառավարման էլեկտրոնային համակարգերի առկայությունը և դրանց միջոցով միջազգայնացմանն ուղղված գործողությունների իրականացումը: Դա կամրապնդի պետականության հետ կապված ինստիտուցիոնալ ատրիբուտները և կապահովի ազդեցություն ունեցող ներուժ միջազգային հարաբերություններում:

Furnues D., The Rise of Non-territorial Sovereignties and Micronations // UNU-CRIS United Nations University, Institute on Comparative Regional Integration Studies, Working Paper Series W-2018/10, pp22-23. 28 pages.

572 Николаев Д., Феномен непризнанных государств в мировой политике // Вестник Московского университета. Сер. 25. Международные отношения и мировая политика. 2010. № 1, С. 27-41 (28).

208

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Ինքնակազմակերպվող պետական միավորների միջազգայնացման առումով կարևոր է դիտարկել նաև այսպես կոչված «խնամակալության» գործոնը: Սովորաբար այդպիսի սուբյեկտների կառավարման գործընթացների վրա մեծ ազդեցություն են ունենում առանձին երկրներ կամ կառույցներ, որոնք մի կողմից հանդիսանում են այդ սուբյեկտների համար որոշակի իրավունքների պաշտպանության երաշխավոր միջազգային հարաբերություններում, մյուս կողմից ինքնակազմակերպվող պետական միավորներին օբյեկտիվորեն կախվածության մեջ են գցում իրենց քաղաքականությունից: Այսինքն՝ խնամակալությունը, որպես երաշխիք միջազգային իրավունքների պաշտպանության շրջանակում, լիարժեք չի նպաստում

ինքնակազմակերպվող պետական միավորների միջազգայնացման գործընթացներին: Հետևաբար խնամակալությունից հրաժարվելու համար այդ սուբյեկտները պետք է ձեռք բերեն պետականության որոշակի ատրիբուտներ՝ միջազգային հարաբերություններում ինքնուրույն դրսևորվելու և իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Այս առումով մեր կողմից ընդունելի է հետազոտություններում ներկայացված այն տեսակետը, ըստ որի՝ «պետականության» մասին պատկերացումները, որոնք առաջ են քաշվում չճանաչված պետությունների կողմից՝ ներառյալ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին հնարավոր անդամակցությունն ու մարդու իրավունքների մասին համաձայնագրերին միանալը, կլիներ լավագույն լուծումը խնամակալության հետ կապված խնդիրներից խուսափելու համար573: Դա նշանակում է, որ կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրումը, որի դեպքում

ինքնակազմակերպվող պետական միավորները կարող են ապահովել ժողովրդավարության բարձր մակարդակ և գիտելիքի վրա հիմնված կառավարում, կարող է հանդիսանալ կարևոր քայլ՝ ինքնուրույն դրսևորվելու և առանց խնամակալության միջազգայնացմանն ուղղված գործընթացներ իրականացնելու տեսանկյունից:

Ինքնակազմակերպվող պետական միավորների միջազգայնացման

տեսանկյունից կարելի է հիմնվել նաև պանարխիայի (panarchy) սկզբունքի վրա, որը հնարավոր է իրականացնել կառավարման էլեկտրոնային համակարգերի միջոցով: Պանարխիան, որպես բնության, մարդկանց և ինստիտուտների վերաբերյալ համակարգերը միացնող կառուցվածքային տարր574, աստիճանաբար մեծացրել է իր նշանակությունը էկոհամակարգերի և կառավարման միջև կապը հասկանալու առումով575: Ըստ էության այս դեպքում առավել կիրառելի կարող են լինել էլեկտրոնային համակարգերի միջոցով իրականացվող կառավարման տարածական սկզբունքները: Եթե որևէ համակարգի մեջ ներառված են բնության, մարդկանց և կառավարման հետ կապված տարրեր, ապա այդպիսի համակարգերը պահանջում են.

1. տվյալների մեծ բազաների հետ կապված գործողություններ,

2. գիտելիքի վրա հիմնված կառավարման հմտություններ,

3. տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացման սկզբունքներ,

4. կոնվերգենցիայի՝ տարբեր համակարգերի միավորմանը միտված ընթացակարգեր,

5. փոխհարաբերությունների ձևավորման նոր մեխանիզմներ:

3 Hamid L., Non-Recognized States: Occupied or Merely Sponsored and Why it Matters for the Protection of Human Rights // KU Leuven, Belgium, Working Paper No. 215 - September 2019, p.25. 27pages.

574 Holling C.S., Understanding the Complexity of Economic, Ecological, and Social Systems // Ecosystems (2001) 4: pp390-405 (392)

575 Allen C., Angeler D., Garmestain A., Gunderson L., Holling C.S., Panarchy: Theory and Application (2014) // Nebraska Cooperative Fish & Wildlife Research Unit -- Staff Publications. 127. P. 4, 13 pages.

209

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Մեր կարծիքով' այսպիսի բարդ համակարգերի գործունեությունը առավել նպատակահարմար է իրականացնել էլեկտրոնային կառավարման գործիքակազմի միջոցով: Ընդ որում, փոքր վարչական տարածքներում կիրառվելու դեպքում դրանց արդյունավետությունը կարող է փոքր լինել, հետևաբար վերացարկումը վարչական տարածքներից հնարավորություն կտա ապահովել գործունեության ավելի մեծ արդյունավետություն՝ ներդնելով տարածական կառավարման սկզբունքներ:

Պանարխիայի սկզբունքների կիրառումը Արցախի Հանրապետությունում կարող է հանդիսանալ տիպային օրինակ ինչպես փոքր երկրների կառավարման, այնպես էլ ինքնակազմակերպվող պետականության միավորի միջազգայնացման տեսանկյունից: Արցախի Հանրապետությունը կարելի է դիտարկել որպես մեկ վարչական միավոր և ներդնել պանարխիայի սկզբունքները էլեկտրոնային կառավարման հարթակի միջոցով՝ վերոնշյալ տարրերը ներառելով կառավարման համակարգի մեջ: Այս դեպքում կառավարումը կլինի ավելի կենտրոնացված, սակայն ոչ թե լիազորությունների իրականացման, այլ տվյալների բազայի ստեղծման, ռազմավարության մշակման և մարդկային ռեսուրսների կառավարման առումով: Այսինքն՝ հաշվի առնելով պանարխիային բնորոշ մոտեցումները՝ կարելի է ներդնել կառավարման տարածական համակարգ, որը կունենա կենտրոնացված բնույթ տվյալների կառավարման և քաղաքականության մշակման տեսանկյունից, սակայն ապակենտրոնացված բնույթ լիազորությունների իրականացման տեսանկյունից: Այդպիսի համակարգերի համար էլեկտրոնային հարթակները կարող են դառնալ լավագույն լուծումներ:

Ընդհանրացնելով աշխատանքում իրականացված ուսումնասիրությունները և մեր կողմից ներկայացված մոտեցումները՝ ինքնակազմակերպվող պետական միավորների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության համար միջազգայնացման գործընթացներ ապահովելու նպատակով առաջարկում ենք որոշակի ընթացակարգ, որը պատկերված է Գծապատկեր 1-ի միջոցով:

Վերոնշյալ գծապատկերը ցույց է տայիս, որ գործողությունների

հաջորդականության արդյունքում ինքնակազմակերպվող պետական միավորը միջազգայնացման նպատակով պետք է նպաստի մարդկային կապիտալի զարգացմանը և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրմանը: Դրանք հնարավորություն կտան ստեղծել և ամրապնդել կառավարման ժողովրդավարական մոտեցումներ' խթանելով միջազգային կառույցների հետ համագործակցության ու գործընկերության հաստատումը: Հաջորդ փուլում կամրապնդվի ինքնակազմակերպվող պետական միավորի հանդեպ վստահությունը՝ միաժամանակ հնարավորություն տալով բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը և դառնալ դերակատար շահերի պաշտպանության տեսանկյունից՝ նպաստելով միջազգայնացմանը:

Գործողությունների այդպիսի հաջորդականությունը, կարծում ենք, կարելի է տեղայնացնել Արցախի Հանրապետությունում, որի արդյունքում էականորեն կմեծանան միջազգայնացման հնարավորությունները' բարձրացնելով այնպիսի գործոնների դերը, որոնք բնորոշում են պետականությունը: Մասնավորապես, մարդկային կապիտալի զարգացման համատեքստում դպրոցական և բուհական կրթական ծրագրերում ուշադրություն պետք է դարձնել համակարգչային ծրագրերի և ծրագրավորման լեզուների ուսուցմանն ու հնարավոր բոլոր ոլորտներում (այդ թվում' հումանիտար) տեխնոլոգիական գործիքակազմի կիրառմանը: Զուգահեռ պետք է մեծացնել

կառավարման բոլոր օղակներում և մակարդակներում էլեկտրոնային հարթակների կիրառումը' վերապատրաստումների և համակարգչային հմտությունների

կատարելագործման միջոցով նպաստելով կառավարման ոլորտներում ներգրավված մարդկային կապիտալի զարգացմանը: Այսինքն' մարդկային կապիտալը

տեխնոլոգիական կրթության առումով պետք է զարգացնել մի կողմից կրթական ծրագրերի բարելավման (աշակերտների և ուսանողների համար), մյուս կողմից

210

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

վերապատրաստումների կարճաժամկետ ծրագրերի ներդրման (աշխատողների համար) ուղղությամբ: Արդյունքում կմեծանա մարդ-համակարգիչ փոխգործակցությունը

կառավարման գործառույթների իրականացման և տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացման տեսանկյունից: Պետք է նշել, որ այս գործոնները համարվում են ժողովրդավարական կառավարման կարևոր սկզբունքներ՝ ի դեմս մասնակցության, թափանցիկության և հրապարակայնության: Արցախի Հանրապետությունում վերոնշյալ գործընթացների արդյունքում ապահովելով մարդկային կապիտալի զարգացում և ժողովրդավարական կառավարում՝ առավել դյուրին կլինի հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ՝ աստիճանաբար ներգրավվելով հասարակական ու գործարար միջավայրի կառույցներին:

211

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառությունը հնարավորություն է տայիս ապահովել գործողությունների մեծ շրջանակ' համակարգելով տեղեկատվության մատուցման, հանրային մասնակցության և որոշումների կայացման կարևոր գործառույթներ: Ակնհայտ է, որ դրանք նպաստում են կառավարման

ժողովրդավարական մոտեցումների ամրապնդմանը, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ունենալ զարգացած մարդկային ռեսուրսներ: Այդ գործոնների առկայությունը նպաստավոր պայմաններ կստեղծի ինքնակազմակերպվող պետական միավորների միջազգայնացման համատեքստում, քանի որ առկա են բազմաթիվ անորոշություններ այդպիսի միավորների բնորոշման և անկախության ճանաչման առումով:

Հոդվածում առաջ է քաշվում այն թեզը, որ ինքնակազմակերպվող պետական միավորների միջազգայնացմանը կարող է նպաստել մարդկային կապիտալի զարգացումը և կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրումը, քանի որ այդ գործոնները ժողովրդավարական կառավարման կարևոր բաղադրիչներ են: Դա կհանգեցնի միջազգային մակարդակում վստահելի գործընկերության ու

համագործակցության հաստատմանը, իսկ տեղական մակարդակում՝ կառավարման տարածական սկզբունքների և էկոհամակարգերի միասնականության ապահովմանը: Այդ գործընթացների ապահովումը հնարավոր է իրականացնել այնպիսի գործոններով, ինչպիսիք են՝ գիտելիքի բարձր մակարդակը, տեխնոլոգիաների կիրառման լայն շրջանակը և հարաբերությունների հաստատման նորարարական մոտեցումները, որոնք էական նշանակություն ունեն միջազգայնացման տեսանկյունից:

Նշված գործոնները կարևոր են հատկապես Արցախի Հանրապետության միջազգայնացման համատեքստում, քանի որ աշխարհագրական սահմանափակումներն այլ երկրների հետ հարաբերությունների առումով բավականին շատ են, հետևաբար անվտանգության և կենսական շահերի ապահովման նպատակով իրականացվող գործողությունները պետք է հենվեն նաև վարչական սահմաններով չպայմանավորված գործընթացների վրա:

THE NEED OF ELECTRONIC MANAGEMENT SYSTEMS IMPLEMENTATION IN THE CONTEXT OF INTERNATIONALIZATION OF STATE SELF-ORGANIZING ENTITIES

SOS KHACHIKYAN

Armenian State University of Economics,

Faculty of Computer Science and Statistics, Dean,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ph.D. in Economics, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

The main purpose of the article is to mention, that the implementation of electronic government system can strengthen the administration of self-organizing state entities based on democracy values and human capital, contributing to internationalization process. In this context, the spatial principles of administration were discussed due to the problematic territorial-administrative systems that could lower the effectiveness of governance systems.

While conducting the research the analysis of international experience and methods of comparison were applied. Case studies method also was used.

The research concluded that self-organizing state entities have modern opportunities on internationalization based on electronic management system. It could be provided through high level of knowledge, broad range of technology implementation and innovative approaches in

212

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

establishing relations - by introduction of spatial principles of ecosystem management. These factors should be paid attention to by certain states, as well as international private and nongovernment entities, which have significant impact on international relations.

Kay words: self-organizing state entity, internationalization, electronic government system, democracy, spatial approaches.

НЕОБХОДИМОСТЬ ВНЕДРЕНИЯ ЭЛЕКТРОННЫХ СИСТЕМ УПРАВЛЕНИЯ В КОНТЕКСТЕ ИНТЕРНАЦИОНАЛИЗАЦИИ ГОСУДАРСТВЕННЫХ САМООРГАНИЗУЮЩИХСЯ ОБРАЗОВАНИЙ

СОС ХАЧИКЯН

декан факультета информатики и статистики Армянского государственного экономического университета, кандидат экономических наук, доцент,

Ереван, Республика Армения

Основной целью статьи является показать, что внедрение системы электронного управления может укрепить основанные на демократических ценностях и человеческом капитале управленческие функции самоорганизующихся государственных образований, способствуя процессу их интернационализации. В этом контексте были рассмотрены также пространственные принципы администрирования, которые были отмечены нами, поскольку проблемные административно-территориальные системы могут снизить эффективность систем управления.

В данной статье применялся сопоставительный метод и метод анализа международного опыта; были изучены также отдельные случаи.

В результате исследования мы пришли к выводу, что самоорганизующиеся государственные образования имеют современные возможности интернационализации на основе системы электронного управления, что может быть обеспечено за счет высокого уровня знаний, широкого спектра внедрения технологий и инновационных подходов в установлении связей путем внедрения пространственных принципов управления экосистемами. На эти факторы могут обратить внимание некоторые государства, а также международные частные и неправительственные организации, которые оказывают существенное влияние на международные отношения.

Ключевые слова: самоорганизующийся государственный субъект,

интернационализация, система электронного управления, демократия, пространственные подходы.

213

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.