Научная статья на тему 'ԲԱՆԿԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ'

ԲԱՆԿԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Текст научной статьи по специальности «Науки о здоровье»

CC BY
67
13
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
բանկ / բանկային համակարգ / վարկ / վարկային շուկա / ճգնաժամ / համակարգային ռիսկ / վաղ ահազանգման ցուցանիշ / BANK / BANKING SYSTEM / CREDIT / CREDIT MARKET / CRISIS / SYSTEMATIC RISK / EARLY WARNING SIGNAL / БАНК / БАНКОВСКАЯ СИСТЕМА / КРЕДИТ / КРЕДИТНЫЙ РЫНОК / КРИЗИС / СИСТЕМНЫЙ РИСК / СИГНАЛ РАННЕГО ПРЕДУПРЕЖДЕНИЯ

Аннотация научной статьи по наукам о здоровье, автор научной работы — Ավետիսյան Մարինե

Հետազոտության նպատակն է բանկային ճգնաժամերը պայմանավորող գործոնների համեմատական վերլուծությունը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տնտեսությունների համար։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են գիտական մեթոդներ, ինչպիսիք են՝ աղյուսակային, գրաֆիկական, համեմատությունների անցկացման, մոդելավորման մեթոդները: Հետազոտության առջև դրվել են մի քանի հիմնական խնդիրներ, որոնցից են՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի փոխանցման մեխանիզմների վերլուծությունը, բանկային ճգնաժամերը պայմանավորող գործոնների, վաղ ահազանգման նշանների դրանց գնահատման մոտեցումների ուսումնասիրումը ՀՀ ու ԱՀ բանկային համակարգի համար բանկային ճգնաժամերը կանխորոշող վաղ ահազանգման ցուցանիշների առանձնացումը։ Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ hամակարգային ռիսկերի կուտակման հիմնական ազդակներն արտարժութային ավանդների ու վարկերի բարձր տեսակարար կշիռը, արտաքին ֆինանսավորման ավելացումը, վարկավորման ժամանակացույցերի վերանայումը կամ պարտքի բեռի բարձր մակարդակն են, այս համատեքստում թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում նշված բոլոր ազդակները ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում, սակայն դրանք գտնվում են ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո կան բավարար մեխանիզմներ՝ դրանց միաժամանակյա հանդես գալը բացառելու համար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

COMPARATIVE ANALYSIS OF THE FACTORS OF BANKING CRISES FOR THE ECONOMIES OF ARMENIA AND ARTSAKH

The purpose of the article is to make a comparative analysis of the factors that make banking crises for the economies of Armenia and Artsakh. During the research various scientific methods such as tabular, graphics, comparisons, and modeling techniques have been used. The research has focused on several key issues, such as analysis of the global financial and economic crisis, early warning signals and their valuation approaches, and the separation of early warning indicators of banking crises for Armenia and Artsakh banking systems. As a result of the study, the following conclusion was formed: the main factors of accumulation of systemic risks are the high weight of foreign currency deposits and loans, increase of external financing, revision of crediting schedules or high debt burden, and in this context all these signals in the Republic of Armenia and the Republic of Artsakh are performed from time to time, but they are controlled from the CBA and there are sufficient mechanisms to exclude them simultaneously.

Текст научной работы на тему «ԲԱՆԿԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ԲԱՆԿԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ*

ՄԱՐԻՆԵԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս, «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպության հետազոտող, ծրագրերի համակարգող, ք. Գյումրի, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հետազոտության նպատակն է բանկային ճգնաժամերը պայմանավորող գործոնների համեմատական վերլուծությունը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տնտեսությունների համար։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են գիտական մեթոդներ, ինչպիսիք են' աղյուսակային, գրաֆիկական, համեմատությունների անցկացման, մոդելավորման մեթոդները:

Հետազոտության առջև դրվել են մի քանի հիմնական խնդիրներ, որոնցից են' համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի փոխանցման մեխանիզմների վերլուծությունը, բանկային ճգնաժամերը պայմանավորող գործոնների, վաղ ահազանգման նշանների և դրանց գնահատման մոտեցումների ուսումնասիրումը և ՀՀ ու ԱՀ բանկային համակարգի համար բանկային ճգնաժամերը կանխորոշող վաղ ահազանգման ցուցանիշների առանձնացումը։

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ համակարգային ռիսկերի կուտակման հիմնական ազդակներն արտարժութային ավանդների ու վարկերի բարձր տեսակարար կշիռը, արտաքին ֆինանսավորման ավելացումը, վարկավորման ժամանակացույցերի վերանայումը կամ պարտքի բեռի բարձր մակարդակն են, և այս համատեքստում թե' ՀՀ-ում, թե' ԱՀ-ում նշված բոլոր ազդակները ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում, սակայն դրանք գտնվում են ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո և կան բավարար մեխանիզմներ՝ դրանց միաժամանակյա հանդես գալը բացառելու համար։

Հիմնաբառեր' բանկ, բանկային համակարգ, վարկ, վարկային շուկա, ճգնաժամ, համակարգային ռիսկ, վաղ ահազանգման ցուցանիշ։

Բանկային ճգնաժամը դիտարկվում է որպես ֆինանսական խուճապ, երբ պարտատերերը պահանջում են բանկից փոխել իրենց պարտքային

պարտավորությունները կանխիկի որոշակի չափի։ Բանկային ճգնաժամի պատճառները կարելի է դասակարգել չորս հիմնական խմբի290.

1. Մեգատնտեսական

2. Մեզոտնտեսական

3. Մակրոտնտեսական

4. Բանկի գործունեության կամ անգործության պատճառներ:

* Հոդվածը ներկայացվել է 25.09.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության ընդունվել' 12.12.2019թ.:

2 0 “Munich Personal RePEc Archive”: Causes of banking crises in modem world, 21 May 2014.

163

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Նշված պատճառներից յուրաքանչյուրի ի հայտ գաք պայմանավորոված է մեկ կամ մի քանի գործոններով։ Իսկ ֆինանսական ու բանկային համակարգում համակարգային ռիսկի առաջացմանը նպաստող գործոններն են.

1. Արտարժութային ավանդների ու վարկերի բարձր տեսակարար կշիռ ընդհանուր վարկային պորտֆելում,

2. Արտաքին ֆինանսավորման ավելացում,

3. Կախվածություն արտաքին աղբյուրներից,

4. Վարկավորման ժամանակացույցերի հաճախակի վերանայում,

5. Պարտքի բեռի բարձր մակարդակ:

Նշված գործոնների չափման համար համընդհանուր ընդունելի ցուցանիշներ չկան, այսինքն' թե որն է տվյալ երկրի համար թույլատրելի մակարդակը: Օրինակ, դոլարիզացման բարձր մակարդակ ունեցող երկրներում արտարժութային ավանդների ու վարկերի բարձր տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում լուրջ ռիսկ չի համարվում, քանի որ տնտեսության և բանկային համակարգի կառուցվածքն ադապտացել է այդ պայմաններին: Նման երկրներում ռիսկային գործոնը հենց դոլարիզացման մակարդակի փոփոխությունն է:

Արտաքին ֆինանսավորման աղբյուրներից կախվածությունը հաճախ հանդիպող գործոններից է: Երկրները նախընտրում են այն չափել ընդհանուր պետական պարտքում դրա տեսակարար կշռով կամ ՀՆԱ-ում դրա կշռով:

Չորրորդ գործոնը մշտապես բացասաբար դիտվող երևույթներից է: Օրինակ, վարկավորման ժամանակացույցի փոփոխությունը պայմանագրային ժամկետի ընթացքում թեկուզ մեկ անգամ խոսում է բանկի ոչ ճիշտ պլանավորման արդյունքի մասին, այսինքն' նախապես սխալ է գնահատվել հաճախորդի վճարունակության մակարդակը կամ հաշվի չեն առնվել որոշակի ռիսկեր: Պարտքի բեռի բարձր մակարդակը թե' տնտեսական, թե' բանկային ճգնաժամերը պայմանավորող գործոն է համարվում: Այն խոսում է երկրի ներքին ֆինանսավորման աղբյուրների բացակայության կամ ոչ բավարար լինելու մասին, ինչը մի շարք խնդիրների հետևանք է:

Աշխարհում քիչ չեն այն երկրները, որտեղ միաժամանակ տեղի են ունեցել ճգնաժամերի մի քանի տեսակներ: Ընդ որում, քիչ են այն երկրների թիվը, որոնցում ճգնաժամի մեկ տեսակի դրսևորմանը չի հաջորդում մյուսը:

Գծապատկեր 1 Միաժամանակյա ճգնաժամեր291

к ո ճ

291 Ավետիսյան Մ., IMF working paper “Systemic Banking Crises Database: An Update, 2012y., wp12/163, p. 12” զեկույցի տվյալների հիման վրա:

164

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Երկկողմանի ճգնաժամերից ամենատարածվածը արտարժութային

ճգնաժամերն են կամ բանկային, կամ ներքին պարտքային ճգնաժամի հետ միասին:

ՀՀ կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի կիսամյակային կտրվածքով հրապարակում է Ֆինանսական կայունության հաշվետվություն և ներկայացնում ֆինանսական համակարգի կայունության վրա ազդող հիմնական ռիսկերի, ինչպես նաև ֆինանսական համակարգի՝ այդ ռիսկերին դիմակայելու ունակության ընդհանուր գնահատականը:

ՀՀ տնտեսության համար խոսելով ֆինանսական համակարգի կայունությունից՝ չենք կարող դրա հետ անմիջականորեն չկապել բանկային համակարգի կայունության հարցը, քանի որ բանկային համակարգը զբաղեցնում է մեր երկրի ֆինանսական համակարգի մոտ 85%-ը։ Պարզ է, որ բանկային համակարգում ծագած ռիսկերը կարող են խոչընդոտ հանդիսանալ նաև ընհանուր ֆինանսական համակարգի կայունության համար և այս համատեքստում կարելի է նույնականացնել ֆինանսական ու բանկային համակարգերում ծագած ռիսկերն ու համակարգային վաղ ահազանգման ազդանշանները։

Ընդհանրապես, ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգի կայունության վրա ազդող ռիսկերը կարող են ծագել ներքին տնտեսությունում, երկրից դուրս՝ արտաքին տնտեսությունում և բուն ֆինանսական համակարգում: Այս առումով ֆինանսական կայունության ապահովման կարևոր նախապայմաններն են.

1. Համաշխարհային տնտեսությունում և միջազգային ֆինանսական շուկաներում բարենպաստ զարգացումները,

2. Կայուն ներքին մակրոտնտեսական միջավայրը՝ բավականաչափ վարկունակ տնային տնտեսություններով և ձեռնարկություններով,

3. Արդյունավետ գործող ֆինանսական համակարգը՝ խելամիտ ու կառավարելի սահմաններում գտնվող ռիսկերով,

4. Ֆինանսական համակարգի գործառույթների իրականացմանը նպաստող ու անխափան գործող ֆինանսական ենթակառույները:

Հիմնվելով վերոնշյալ նախապայմաններին՝ ՀՀ բանկային համակարգի կայունությանը խոչընդոտող հավանական ռիսկերը ներկայացնում ենք 5 հիմնական ուղղություններով

Գծապատկեր 2 ՀՀ բանկային համակարգի կայունությանը խոչընդոտող հավանական ռիսկեր

ՀՀ Կենտրոնական բանկը յուրաքանչյուր կիսամյակը մեկ հրապարակում է բանկային համակարգի կայունության քարտեզ, որը բաղկացած է 6 բաղադրիչներից.

1. Կապիտալի համարժեքություն

2. Ակտիվների որակ

165

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

3. Շահութաբերություն

4. Իրացվեյիություն

5. Տոկոսադրույք ի ռիսկ

6. Արտարժութային ռիսկ

Գծապատկեր 3 ՀՀ բանկային համակարգի կայունության քարտեզ292

Н 30-06-17 Н 30-06-18

Արտարժութային

ռիսկ

Տոկոսադրուքի ռիսկ

Կապիտալի

համարժեքություն

Ակտիվների որակ

Շահութաբերություն

Իրացվելիություն

Որպես բանկային համակարգում ճգնաժամերի առաջացման վաղ

ահազանգման ցուցանիշներ՝ կարող ենք դիտարկել հետևյալ 5 ցուցանիշների փոփոխությունը.

1. Ֆինանսական միջնորդություն և կենտրոնացվածություն

2. Վարկային ռիսկ

3. Իրացվելիության ռիսկ

4. Շուկայական ռիսկ

5. Կապիտալի համարժեքություն ու եկամտաբերություն

Անդրադառնանք նշվածներից յուրաքանչյուրին Հայաստանի ու Արցախի տնտեսությունների համար:

Ֆինանսական միջնորդություն և կենտոոնացվածութւուն 2018 թվականի տարեսկզբի համեմատությամբ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը ավելացել է 5.6%-ով, իսկ ընդհանուր ակտիվները' 3.6%-ով, ինչի արդյունքում լևերիջը (ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշ) աճել է 0.3 տոկոսային կետով և կազմել 16.0%: Ընդհանուր կապիտալն ավելացել է կանոնադրական կապիտալի համալրման ու շահույթի հաշվին: Բանկային համակարգի կանոնադրական կապիտալը ավելացել է 3.8%-ով կամ 17.4 մլրդ դրամով և կազմել 481.1 մլրդ դրամ: Բանկային համակարգի

292 Ավետիսյան Մ., «Ֆինանսական կայունության հաշվետվություն-2018» ներկայացված

տվյալների հիման վրա:

166

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտ ներդրողների մասնակցության տեսակարար կշիռը կիսամյակի վերջին կազմել է 61.5%:

Աղյուսակ 1 Կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքս293

Ցուցանիշներ 31/12/15 31/12/16 31/12/17 30/06/18

Ընդհանուր ակտիվներ 764 859 868 869

Ընդհանուր պարտավորություններ 800 953 938 932

Ընդհանուր կապիտալ 630 580 655 667

Ըստ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների (ակտիվներ,

պարտավորություններ, ընդհանուր կապիտալ) կառուցվածքային

կենտրոնացվածության գործակիցների՝ կենտրոնացվածության ռիսկը բանկային համակարգում շարունակում է գնահատվել որպես բավականին թույլ:

Վարկաւհն ռիսկ

Բանկային համակարգի վճարունակության ապահովման համատեքստում վարկային ռիսկը դիտարկվում է որպես առանձնահատուկ գործոն: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների' ռևտրային բանկերի ռիսկով կշռված ակտիվներում վարկային ռիսկի տեսակարար կշիռը կազմում է 87.6%: Տեսակարար կշիռով վարկային ռիսկին հաջորդում է տոկոսադրույքի ռիսկը: Այստեղ կարևոր է նշել, որ 3 տարի շարունակ վարկային ռիսկը կայունացման միտում է ցուցաբերում։

Գծապատկեր 4. Առևտրային բանկերի կապիտալի համարժեքության ցուցանիշում հաշվարկվող

ռիսկով կշռված ակտիվների կառուցվածքը 9

[CATEGORY

NAME]

[VALUE]

[CATEGORY

NAME]

[VALUE]

ՀՀ ԿԲ կողմից տարեսկզբին իրականացված սթրես-թեստի արդյունքների համեմատությամբ 2018 թվականի կիսամյակի վերջին իրականացված սթրես-թեստի արդյունքները որոշակիորեն վատացել են' պայմանավորված կապիտալի

1 ՀՀ ԿԲ, «Ֆինանսական կայունության հաշվետվություն-2018»

Ավետիսյան

հիման վրա:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Մ., «ՀՀ ԿԲ վիճակագրական տեղեկագիր-2019 փետրվար» տվյալների

167

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

համարժեքության նվազմամբ և վարկային պորտֆելում չաշխատող վարկերի ու դեբիտորական պարտքերի տեսակարար կշռի ավելացմամբ: Դիտարկվող

վատթարագույն սթրեսային սցենարներում որոշ բանկերում արձանագրվել են կապիտալի համարժեքության նորմատիվային պահանջների խախտման դեպքեր, սակայն դրանք գտնվել են նվազագույն սահմանաչափերին բավական մոտ միջակայքերում, և կապիտալը բավարար է եղել կորուստները կլանելու համար: Այդ տեսանկյունից բանկային համակարգում անվճարունակության խնդիրների ի հայտ գալու հավանականությունը գնահատվում է բավականին ցածր:

Իսկ հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների կատարումից բխող վարկային ռիսկի գնահատման սթրես-թեստի արդյունքներով՝ բանկերում չեն արձանագրվում կապիտալի համարժեքության նորմատիվային պահանջների խախտումներ:

ԻոացԱեւհութւան ռիսկ

Ըստ ակտիվների և պարտավորությունների ժամկետային կառուցվածքի' մինչև 3 ամիս մարման ժամկետային հորիզոնում ակտիվների գծով դրամական միջոցների ներհոսքերը գրեթե ամբողջությամբ ծածկում են պարտավորությունների

չվերաֆինանսավորման դեպքում դրանց գծով ենթադրվող դրամական միջոցների արտահոսքերը295: Իրացվելիության համեմատաբար զգալի ճեղքվածք առկա է միայն 91-365 օր մարման ժամկետային հորիզոնում, որը վարկային միջնորդության խորացման պայմաններում վարկային պորտֆեյի ժամկետայնության աճի հետևանքն է:

Գծապատկեր 5. ՀՀ առևտրային բանկերի իրացվելիության նորմատիվների փաստացի և նորմատիվային

մեծությունների շարժը296

70%

0%

200%

180%

160%

140%

120%

100%

80%

60%

40%

20%

0%

Ընթացիկ իրացվե[հության նորմատիվային մեծություն Ընդհանուր իրացվե[հության նորմատիվային մեծություն Ընդհանուր իրացվե[հության փաստացի մեծություն լ -՛Ընթացիկ իրացվե^ու^ւ^ փաստացի մեծություն

30.06.2018 թ.-ի դրությամբ մինչև 30 օր (ներառյալ' ցպահանջ), մինչև 3 ամիս և մինչև 1 տարի ժամկետային մարման խմբերում ակտիվների ու

1 Աղբյուրը' ՀՀ Կենտրոնական բանկ:

Ավետիսյան

տվյալների հիման վրա:

Մ., «ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության հաշվետվություն-2018»

168

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 2(3), 2019

պարտավորությունների հարաբերակցության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար' 94.9%, 89.3% և 78.7% (31.12.2017 թ. դրությամբ, համապատասխանաբար' 102.4%, 97.9% և 91.4%)։

Շուկաւական ռիսկ

ՀՀ Կենտրոնական բանկը շուկայական ռիսկի հնարավոր ազդեցությունը ֆինանսական ու բանկային կայունության վրա բավականին թույլ է գնահատում:

Քանի որ շուկայական ռիսկի մեջ մտնում են արտարժութային, տոկոսադրույքի ռիսկերը, ներկայացնենք դրանք առանձին-առանձին։

2018 թվականին արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի տատանումների հետևանքով արտարժույթի վերագնահատման արդյունքում բանկային համակարգն ունեցել է 865 մլն դրամի օգուտ, իսկ արտարժույթի առուվաճառքի գործառնություններից և ածանցյալ գործիքներով գործարքներից՝ 10.0 մլրդ դրամի զուտ եկամուտ:

2018-ին բանկային համակարգում տոկոսադրույքի ռիսկը պահպանել է ցածր մակարդակ:

Գծապատկեր 6. Իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի

տոկոսադրույքները297

60%

^ с? ^Հ4 ՓհՉ’ Փ <?>

25%

20%

15%

10%

5%

0%

լ---Ֆիզիկական անձանց արտարժութային վարկերի %

Իրավաբանական անձանց դրամային վարկերի % Իրավաբանական անձանց արտարժութային վարկերի % Ֆիզիկական անձանց դրամային վարկերի %

Ակտիվների ու պասիվների կառավարման ներքո բանկերը շարունակել են կիրառել մարման ժամկետային խմբերի խիստ սահմանաչափեր, որի պարագայում ակտիվների ու պարտավորությունների դյուրացիայի (ներկա արժեքների միջին ժամկետայնության) ճեղքվածքը տատանվում է 0.5-ից մինչև 1 տարվա շրջանակներում: Այս տեսանկյունից շուկայական տոկոսադրույքների տատանումների պարագայում անմիջական կորուստների ազդեցությունը բանկերի ֆինանսական վիճակի վրա գնահատվել է թույլ:

Կապիտաւհ համարժեքություն և եկամտաբերություն

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային

Ավետիսյան Մ., «ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության հաշվետվություն-2018»

տվյալների հիման վրա:

169

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

կետով և կազմել է 18.2%: Բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը նվազել է վարկային պորտֆեյի ընդլայնման և Բազել 3 համաձայնագրի կապիտալի կառուցվածքի վերաբերյալ պահանջների ներդրման արդյունքում լրացուցիչ կապիտալի մասնաբաժնի կրճատման հետևանքով: Կապիտալի համարժեքության վրա դրականորեն են ազդել կանոնադրական կապիտալի համալրումները և գործառնական գործունեությունից զուտ եկամուտը:

Գծապատկեր 7. ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքություն298

20,00%

15,00%

10,00%

5,00%

0,00%

-5,00%

В 1

Տարեսկզբի համեմատությամբ բանկային համակարգի ընդհանուր

նորմատիվային կապիտալը ավելացել է 1.9%-ով և կազմել 695 մլրդ դրամ: Ռիսկերը կլանելու ունակության առումով ընդհանուր նորմատիվային կապիտալը բնութագրվում է բարձր որակական կառուցվածքով, մասնավորապես հիմնական կապիտալի (CET1) տեսակարար կշիռը ընդհանուր կապիտալում կազմում է 86%:

Դիտարկելով Արցախի Հանրապետության բանկային համակարգը բնութագրող ցուցանիշները՝ առանձնացնենք դրանցից մի քանիսը՝ համեմատելու ՀՀ-ում այդ նույն ցուցանիշների հետ.

1. Բանկային վարկերի ճյուղային կառուցվածքը,

2. Վարկերի կառուցվածքն ըստ տնտեսության հատվածների,,

3. Ավանդների կառուցվածքն ըստ տնտեսության հատվածների

4. Վարկերի ու ավանդների կառուցվածքն ըստ արտարժույթի տեսակների։

Անդրադառնանք այս ցուցանիշներին առանձին-առանձին։

Առաջինը ԱՀ բանկային վարկերի ճյուղային կառուցվածքն է։

Արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի միջև վարկերը 2018-ի ապրիլին 2019-ի ապրիլի համեմատ տեղաբաշխվել են հետևյալ կերպ.

0,30% 1,20% 0,60% 0,04%

Գործառ

Կապիտ Երկարա

աւի ժամկետԿարգավնական

համարժՎարկայստորադ 1 ^ ո ^

եբություին ռիսկ աս

ն փոխառ

2017 թ. ություն

18,70% -1,60% -0,50% 0,30% 1,20%

Կանոնա

Շուկայ

որման

դաշտ

զուտ

եկամու

տ

դրակհան ական և կապիտ

ա|ի

համալր ում

0,60%

Կապիտ ալի

համարժ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

գործառ

ն^կան եքո|«ու

ռիսկեր 2018թ. 0,04% 18,20%

298

Ավետիսյան Մ., ՀՀ ԿԲ տվյալների հիման վրա:

170

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 2(3), 2019

Գծապատկեր 8. ԱՀ առևտրային բանկերի վարկերի ճյուղային կառուցվածքը (%)299

Արդյունա Գյուղատ Շինարար Առևտուր Այլ

բերությու նտեսությ ություն ճյուղեր

ն ուն

Н01.04.2018 8,7 1,1 2,2 1,4 86,6

В 01.04.2019 8,9 0,9 1,9 1,6 86,7

Այլ ճյուղերի մեջ զգալի կշիռ ունի սպառողական ոլորտը, որն ավանդաբար մեծ տեսակարար կշիռ է կազմում։ ՀՀ-ում ևս այս ոլորտը վարկավորման ամենամեծ կշիռն ունի։

Հաջորդը վարկերի կառուցվածքն է ըստ տնտեսության հատվածների։ Ռեզիդենտներին տրված վարկերը 2018-ի ապրիլին 2019-ի ապրիլի համեմատ տեղաբաշխվել են հետևյալ կերպ.

Գծապատկեր 9 ԱՀ բանկային վարկերի կառուցվածքն է ըստ տնտեսության հատվածների (%)300

Կազմակերպությ Տնային Շահույթ Այլ

ուններ տնտեսություննե չհետապնդող ֆինանսական

ր կազմակերպությ կազմակերպությ

ուններ ուններ

001.04.2019 36,1 16,3 28,3 19,3

001.04.2018 37,6 13 33,1 16,3

Տնային տնտեսություններին տրամադրված վարկերը 2019թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 27175.1 մլն դրամ, ընդ որում 3.3 %ը կազմել են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով տրված վարկերը, 96.7 տոկոսը' սպառողական նպատակով տրամադրված վարկերը: 2019թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ տնային տնտեսություններին տրամադրված վարկերը նախորդ տարվա ապրիլի 1-ի համեմատ աճել են 38.9 տոկոսով, իսկ 2019թ.-ի հունվարի 1-ի համեմատ' 8.1 տոկոսով:

Երրորդն ավանդների կառուցվածքն է ըստ տնտեսության հատվածների:

299

300

Ավետիսյան Մ., ԱՀ ԱՎԾ տվյալների հիման վրա: Ավետիսյան Մ., ԱՀ ԱՎԾ տվյալների հիման վրա

171

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 2(3), 2019

Գծապատկեր 10. ԱՀ բանկային ավանդների կառուցվածքն ըստ տնտեսության հատվածների301

Դրամային 2018 Դրամային 2019 Արտարժութային Արտարժութային

2018 2019

в Ցպահանջ в ժամկետային

Ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2018-ի ապրի[ը 2019-ի ապրի[ի համեմատ ընդհանուր ավանդային պորտֆելում կազմել են համապատասխանաբար 18,9% և 17,9%, ընդ որում՝ արտարժութային ավանդները՝ 10,8% և 9,9%, դրամային ավանդները՝ 8,1% և 7.4%: Ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2018-ի ապրիլը 2019-ի ապրիլի համենատ ընդհանուր ավանդային պորտֆելում կազմել են համապատասխանաբար՝ 81,1% և 82,7%, ընդ որում՝ արտարժութային ավանդները՝ 20,9% և 17,9%, դրամային ավանդները՝ 60,2% և 64,8%:

Չորրորդը ԱՀ բանկային վարկերի ու ավանդների կառուցվածքն է՝ ըստ արտարժույթի տեսակների։

Գծապատկեր 11. ԱՀ բանկային վարկերի և ավանդների կառուցվածքն ըստ արտարժույթի տեսակների

(01.04.2019թ. դրությամբ)302

100%

80%

60%

40%

20%

0% 301 302

Վարկեր Ավանդներ

в Դրամային в Արտարժութային

301 Ավետիսյան Մ., ԱՀ ԱՎԾ տվյալների հիման վրա։

302 Ավետիսյան Մ., ԱՀ ԱՎԾ տվյալների հիման վրա։

172

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Բանկային ճգնաժամերի կանխորոշող վաղ ահազանգման ցուցանիշների մեջ արժե ուշադրություն դարձնել նաև ֆինանսական պայմանների ինդեքսին (ՖՊԻ): ՖՊԻ-ի գնահատում իրականացվել է 2017 թվականին ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության ու զարգացման վարչության կողմից։ ՖՊԻ կառուցման համար օգտագործվել են գնային, ծավալային ցուցանիշներ, սպրեդներ և ՀՀ ԿԲ կողմից վարկավորման պայմանների հարցման արդյունքները:

ՀՀ ֆինանսական պայմանների ինդեքսը մինչև 2009 թվականի վերջ եղել է ընդլայնող' արտացոլելով ինչպես իրականացված խթանող դրամավարկային քաղաքականությունը, այնպես էլ Ազգային հիփոթեքային ընկերության հիմնմամբ և Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների ներքո տնտեսության ճյուղերի վարկավորման աշխուժացմամբ։ Գծապատկեր 36-ում ներկայացված է ՀՀ ՖՊԻ-ը և ԿԲ քաղաքականության տոկոսադրույքի փոփոխության դինամիկան303 304։

Գծապատկեր 12. ՀՀ Ֆինանսական պայմանների ինդեքսի և ԿԲ քաղաքականության

տոկոսադրույքի փոփոխման դինամիկան304

4

• Ֆինանսական պայմանների ինդեքս

• ՀՀ ԿԲ տոկոսադրույքի փոփոխություն հակադարձ նշանով

Օրինակ, 2010 թվականի առաջին կիսամյակում ՖՊԻ-ը կրկին բնութագրվել է որպես զսպող' պայմանավորված խիստ դրամավարկային քաղաքականության (դվք) իրականացմամբ և բանկերի կողմից վարկավորման ընթացակարգերի խստացման ներքո տոկոսադրույքի սպրեդի աճով:

Ֆինանսական պայմանների ինդեքսում ամենամեծ նպաստումն ունեցող 4 հիմնական գործոններն են.

1. ԿԲ տոկոսադրույք

2. Վարկավորման ծավալ

3. Կապիտալի համարժեքություն

4. Տոկոսադրույքի սպրեդ:

Գծապատկեր 13-ում պատկերված են ՀՀ բանկային համակարգի վարկեր/ՀՆԱ ցուցանիշի փաստացի ու ներուժային մակարդակները, ինչպես նաև դրանց

303 Այվազյան Ք., Ռաֆայելյան Ա., «Ֆինանսական պայմանների ինդեքսի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում», ՀՀ ԿԲ, սեպտեմբեր 2017

304 Ավետիսյան Մ., «Ֆինանսական պայմանների ինդեքսի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» ՀՀ ԿԲ, սեպտեմբեր 2017 հոդվածի հիման վրա:

173

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

օգնությամբ հաշվարկված վարկեր/ՀՆԱ ճեղքը: Վերջինս 2002թ.-ից հետո առաջին անգամ բացասականի է փոխվել 2010թ.-ին՝ առավելագույն մակարդակի հասնելով 2012թ.-ին։ Այդ տարում վարկեր/ՀՆԱ տոկոսային հարաբերակցությունը իր երկարաժամկետ տրենդը գերազանցել է 1.17 անգամ, այնուհետև ճեղքը փոքրացել է և արդեն 2015թ.-ին փոխվել բացասականի։

Գծապատկեր 13. Բանկային համակարգի վարկեր/ՀՆԱ-ն, ցուցանիշի տրենդը(Հոդրիք-Պրեսկոտի ֆիլտր, lambda=400000) և ճեղքը, 2003-2018թթ305

ՀՀ բանկային համակարգի Վարկեր/ՀՆԱ տրենդի և ճեղքի գնահատումը ցույց տվեց, որ երկրում վարկավորման փաստացի ծավալը փոքր է շարքի տրենդից, այսինքն՝ տնտեսությունը դեռևս ունակ է ներգրավելու վարկերը և մոտենալու վարկավորման օպտիմալ մակարդակին։Գծապատկերը ցույց է տալիս, որ Վարկեր/ՀՆԱ դրական ճեղքն ամենից մեծ ցուցանիշներն ունեցել է 2003 և 2015 թվականներին։ Նշված ժամանակահատվածներում, օրինակ, բանկային համակարգի վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազման միտում է դրսևորել։ 2008 և 2016 թվականներին Վարկեր/ՀՆԱ ճեղքն ունեցել է ամենամեծ բացասական մեծությունը, ինչը կարելի է բացատրել ֆինանսատնտեսական ճգնաժամի և 2016 թվականին ՀՀ-ում ՀՆԱ-ի զրոյական աճով։ 2004-2015թթ.-ին և 2016-2018 թվականներին ՀՆԱ-ի և վարկավորման հարաբերակցության կայուն աճ է նկատվում։ Նշված ժամանակահատվածներում Վարկեր/ՀՆԱ տրենդը համապատասխան կերպով աճի միտում է դրսևորում։

Այսպիսով, կարող ենք հանգել այն եզրակացության, որ համակարգային ռիսկերի կուտակման հիմնական ազդակներն արտարժութային ավանդների ու վարկերի բարձր տեսակարար կշիռը, արտաքին ֆինանսավորման ավելացումը, վարկավորման ժամանակացույցերի վերանայումը կամ պարտքի բեռի բարձր մակարդակն են, և այս համատեքստում թե' ՀՀ-ում, թե' ԱՀ-ում նշված բոլոր ազդակները ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում, սակայն դրանք գտնվում են ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, և կան բավարար մեխանիզմներ դրանց միաժամանակյա հանդես գալը բացառելու համար։ 305

305 Կարապենյան Ն., «ՀՀ տնտեսության ֆինանսական և իրական հատվածների միջև խզման գնահատումը»։

174

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

COMPARATIVE ANALYSIS OF THE FACTORS OF BANKING CRISES FOR THE ECONOMIES OF ARMENIA AND ARTSAKH

MARINE AVETISYAN

Armenian state university of economics Gyumri branch,

Lecturer at the chair of General economics,

Researcher, project officer at “Compass” research training and consultancy center NGO

Gyumri, Republic of Armenia

The purpose of the article is to make a comparative analysis of the factors that make banking crises for the economies of Armenia and Artsakh. During the research various scientific methods such as tabular, graphics, comparisons, and modeling techniques have been used. The research has focused on several key issues, such as analysis of the global financial and economic crisis, early warning signals and their valuation approaches, and the separation of early warning indicators of banking crises for Armenia and Artsakh banking systems.

As a result of the study, the following conclusion was formed: the main factors of accumulation of systemic risks are the high weight of foreign currency deposits and loans, increase of external financing, revision of crediting schedules or high debt burden, and in this context all these signals in the Republic of Armenia and the Republic of Artsakh are performed from time to time, but they are controlled from the CBA and there are sufficient mechanisms to exclude them simultaneously.

Key words: Bank, banking system, credit, credit market, crisis, systematic risk, early warning signal.

СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ ФАКТОРОВ БАНКОВСКОГО КРИЗИСА ДЛЯ ЭКОНОМИКИ АРМЕНИИ И АРЦАХА

МАРИНЕ АВЕТИСЯН

Гюмрийский филиал Армянского государственного экономического университета, преподаватель кафедры общей экономики, исследователь, координатор программ НПО Научно-исследовательский, учебноконсультационный центр «Компасс», г.Гюмри, Республика Армения,

Целью статьи является сравнительный анализ факторов, создающих банковские кризисы для экономики Армении и Арцаха. Во время исследования были использованы табличный, графический, сравнительный научные методы и методики моделирования.

Исследование было сосредоточено на нескольких ключевых вопросах, таких как анализ механизмов мирового финансово-экономического кризиса, изучение факторов, определяющих банковский кризис, сигналов раннего предупреждения и подходов к их оценке, а также разделение индикаторов раннего предупреждения банковских кризисов для банковских систем Армении и Арцаха.

В результате исследования мы пришли к выводу о том, что основными факторами накопления системных рисков являются высокая доля депозитов и займов в иностранной валюте, увеличение внешнего финансирования, пересмотр графиков кредитования или высокая долговая нагрузка, и в данном контексте все импульсы в Армении и Арцахе время от времени имеют место, но они находятся под контролем ЦБА и существуют достаточные механизмы, чтобы исключить их одновременное появление.

Ключевые слова: Банк, банковская система, кредит, кредитный рынок, кризис, системный риск, сигнал раннего предупреждения.

175

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.