Научная статья на тему 'ԲԱԶԵԼ III-Ի ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՏ'

ԲԱԶԵԼ III-Ի ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՏ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
218
71
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ֆինանսական Կայունություն / կապիտալի համարժեքություն / Բազել III / իրացվելիություն / տնտեսական նորմատիվ

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Հայրիյան Եվգենյա, Անտոնովա Մարիա

Հոդվածի նպատակն է ներկայացնել ԲԱԶԵԼ III-ի ներդրման ազդեցությունը ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովման վրա։ Նպատակից բխում են հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել ԲԱԶԵԼ III-ի ներդրման հետ կապված նոր նորմատիվների ներդրման գործընթացը, իրականացնել մակրոտնտեսական որոշ ցուցանիշների կապիտալի համարժեքության նորմատիվների միջև գոյություն ունեցող կոռելիացիոն կապի վերլուծություն։ Հետազոտության ընթացքում կիրառվել են ընդհանուր գիտական (համակարգային վերլուծություն, համադրում, վերլուծում, ինդուկցիա, դեդուկցիա ստուգում՝ հետևելով մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկային միտումներին), ինչպես նաև հատուկ գիտական (համեմատական-վերլուծական, նորմատիվ տրամաբանական տվյալների միջինացման, փաստերի համադրման, ստոխաստիկ վերլուծության) մեթոդներ։ Հետազոտության ընթացքում փորձ է արվել հաշվարկել ներկայացնել Բազել III-ի չափորոշիչների ֆինանսական համակարգի կայունության ցուցանիշների միջև կոռելյացիոն կապը արդյունքում վերհանել Բազել III-ի կապը ՀՀ-ում ֆինանսական համակարգի կայունության հետ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

BASEL 3 RELATIONS WITH ENSURING FINANCIAL SYSTEM STABILITY IN ARMENIA

The purpose of this article is to present the impact of the introduction of BASEL III on ensuring financial stability in the Republic of Armenia. The aim is to study the process of introducing new standards related to the introduction of BASEL III, to analyze the existing correlation between some macroeconomic indicators, capital adequacy standards. During the research, general scientific methods (systemic analysis, comparison, analysis, induction, deduction and testing, following the dynamic trends of macroeconomic indicators) were used, as well as special scientific (comparative, analytical, normative logical averaging, factfinding, stochastic analysis). Through the research, an attempt was made to calculate and present the correlation between Basel III standards and financial system stability indicators and as a result, to reveal the connection between Basel III and the stability of the financial system in Armenia.

Текст научной работы на тему «ԲԱԶԵԼ III-Ի ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՏ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ԲԱԶԵԼ III-Ь ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՏ*

ՀՏԴ 336.01(479.25)

ԵՎԳԵՆՅԱՀԱՅՐԻՅԱՆ

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ, Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ) evqenvahavrivan@mail. ru

ՄԱՐԻԱ ԱՆՏՈՆՈՎԱ

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ)

maria.antonova. 99@mail.ru

Հոդվածի նպատակն է ներկայացնել ԲԱԶԵԼ III-ի ներդրման ազդեցությունը ՀՀում ֆինանսական կայունության ապահովման վրա։ Նպատակից բխում են հետևյալ խնդիրները' ուսումնասիրել ԲԱԶԵԼ III-ի ներդրման հետ կապված նոր նորմատիվների ներդրման գործընթացը, իրականացնել մակրոտնտեսական որոշ ցուցանիշների և կապիտալի համարժեքության նորմատիվների միջև գոյություն ունեցող կոռելիացիոն կապի վերլուծություն։ Հետազոտության ընթացքում կիրառվել են ընդհանուր գիտական (համակարգային վերլուծություն, համադրում, վերլուծում, ինդուկցիա, դեդուկցիա և ստուգում' հետևելով մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկային և միտումներին), ինչպես նաև հատուկ գիտական (համեմատական-վերլուծական, նորմատիվ տրամաբանական տվյալների միջինացման, փաստերի համադրման, ստոխաստիկ վերլուծության) մեթոդներ։ Հետազոտության ընթացքում փորձ է արվել հաշվարկել և ներկայացնել Բազել III-ի չափորոշիչների և ֆինանսական համակարգի կայունության ցուցանիշների միջև կոռելյացիոն կապը և արդյունքում վերհանել Բազել III-ի կապը ՀՀ-ում ֆինանսական համակարգի կայունության հետ։

Հիմնաբառեր՝ Ֆինանսական կայունություն, կապիտալի համարժեքություն, Բազել III, իրացվելիություն, տնտեսական նորմատիվ:

Ֆինանսական համակարգի կայունության ապահովումը հանդիսանում է յուրաքանչյուր տնտեսության զարգացման կարևոր ու անհրաժեշտ գրավականը: Նշված խնդրի լուծումը առավել հրատապ է ՀՀ-ի նման փոքր տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ ֆինանսական համակարգի գործունեության արդյունավետության է մեծապես պայմանավորված ընդհանուր տնտեսության ֆինանսական կայունությունը։ Ֆինանսական համակարգի կայունության ապահովման նպատակով ՀՀ-ի ԿԲ-ն իրականացնում է թիրախային վերահսկողություն ՀՀ-ի բանկային համակարգի նկատմամբ՝ բանկային համակարգը դիտարկելով ՀՀ-ի ֆինանսական համակարգի կարևոր ու հիմնական բաղկացուցիչը։ Բանկային վերահսկողության

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 22.12.2020թ.:

11.12.2020թ., գրախոսվել'

16.12.2020թ., տպագրության

122

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

արդյունավետության բարձրացման գործընթացը գտնվում է անընդհատ կատարելագործման փուլում, ինչի արդյունքում բանկային վերահսկողության միջազգային նորմերը տեղայնացվում են ՀՀ-ում նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել բանկային համակարգի վերահսկողությունը։ Հայաստանի Հանրապետության նման տնտեսությունների համար ֆինանսական համակարգի կայունությունը մեծապես պայմանավորված է բանկային համակարգի կայունությամբ։ Բանկային համակարգի բնականոն գործունեության և, հետևաբար, տնտեսության ֆինանսական կայունության ապահովմանը վերաբերող կարևորագույն կարգավորող մարմին է հանդիսանում բանկային վերահսկողության Բազեյյան կոմիտեն (այսուհետ՝ BCBS336):

Բանկային կանոնակարգերի բազեյյան համաձայնագրերը երեքն են (Բազել1, II և III), որոնք սահմանվել են բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի կողմից: Բազել III-ի ներդրումը ՀՀ-ում նպատակաուղղված է ՀՀ-ում բանկային համակարգի, հետևաբար նաև ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը և արդյունավետության բարձրացմանը։

Առաջին բազելյան համաձայնագիրը, որը հայտնի է Բազել I անվամբ, տրվել է 1988 թվականին և կենտրոնացել ֆինանսական հաստատությունների կապիտալի բավարարության վրա: Կապիտալի համարժեքության ռիսկը ֆինանսական

կազմակերպությունների ակտիվները դասակարգում է 5 ռիսկային կատեգորիաների (0%, 10%, 20%, 50% և 100%): Բազել I-ի համաձայն' միջազգային բանկերում գործող բանկերից պահանջվում էր ունենալ ռիսկի 8% կամ ավելի ցածր կշիռ336 337:

Բազելյան երկրորդ համաձայնագիրը, որը կոչվում է «Վերանայված կապիտալի շրջանակ», բայց ավելի լավ հայտնի է որպես Բազել II, ընդունվել է 2004թ.-ին' անվանակոչելով սկզբնական համաձայնագրի թարմացումը: Այն կենտրոնացած էր երեք հիմնական ուղղությունների վրա՝ կապիտալի նվազագույն պահանջներ, կապիտալի համարժեքության գնահատման նկատմամբ ներքին վերահսկողության իրականացման գործընթաց և բանկային առողջ գործելաոճի խրախուսում: Կենտրոնացման այս ոլորտները միասին հայտնի են որպես երեք հիմնասյուներ:

2008թ.-ին Lehman Brothers-ի' ժամանակի խոշորագույն ամերիկյան բանկի փլուզման և դրան հաջորդած ֆինանսական ճգնաժամի հետևանքով BCBS-ն որոշեց թարմացնել ու ամրապնդել բազելյան առաջին ու երկրորդ համաձայնագրերը: Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի կողմից 2010-11 թթ.-ին մշակված «խաղի նոր կանոնները ստացան Բազել III անվանումը: Բազել III-ը մասնավորապես պահանջում է բանկերից, որպեսզի նրանց բաժնետիրական կապիտալը կազմի ակտիվների առնվազն 4.5%-ը (ներկայումս՝ 2%), ինչպես նաև, այսպես կոչված, Առաջին մակարդակի (Tier 1) կապիտալի համարժեքության 6%-անոց ցուցանիշ (հիմա՝ 4%)։ Այն ենթադրում է նաև կապիտալի լրացուցիչ 2,5%-անոց բուֆեր, ինչպես նաև հակացիկյիկ բուֆեր, որը վարկավորման բուռն աճի ժամանակաշրջաններում թույլ է տալիս կարգավորողներին պահանջելու բանկերից պահուստավորել իրենց կապիտալի ևս 2.5%-ը այնպես, որ ընդհանուր կապիտալի համարժեքությունը պետք է կազմի 14-16%338:

Բազել III-ի ներդրման պահանջներից կարևորը, ինչպես նշվել է, կապիտալի որակի նկատմամբ պահանջներն են: Այս առումով Բազել III-ի պահանջները խստացվել են նաև իրացվելիության առումով: Ներդրվում է իրացվելիության նոր գործակից' Net Stable

336 Basel Committee on Banking Supervision.

337OECD Economics Department Working Papers № 916 Systematically Important Banks and Capital Regulations Challenges // OECD Publishing. February, 2012.

338 Basel III: A global regulatory framework for more resilient banks and banking systems (revised version) // Basel Committee on Banking Supervision. June, 2011.

123

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Funding Ratio (այսուհետ' NSFR), որով սահմանափակվում է բանկերի' կարճաժամկետ ռեսուրսներով երկարաժամկետ վարկերի ֆինանսավորումը' դրանով իսկ նվազեցնելով իրացվելիության անհամապատասխանության ռիսկը։ NSFR-ի ներդրման արդյունքում ընկերությունները ստիպված կլինեն բախվել մեկ այլ խնդրի հետ՝ երկարաժամկետ ֆինանսավորման անհրաժեշտ մակարդակի բարձրացում մինչև 50% ։ Այսպիսով՝ Բազել III-ի ներդրումը կարևոր նշանակություն ունի բանկային համակարգի ֆինանսական կայունության պատշաճ մակարդակի ապահովման գործընթացում։

ՀՀ տնտեսության զարգացման կարևոր գրավականներից մեկը ֆինանսական կայունության ապահովումն է։ Ֆինանսական կայունության ապահովման խնդիրը ամրագրված է ՀՀ-ի օրենսդրությամբ, որով և ամրապնդվում է նշված խնդրի

կարևորությունը ՀՀ-ի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համատեքստում։

Ինչպես հայտնի է, ՀՀ-ի ֆինանսական համակարգի կարևորագույն բաղադրիչը բանկային համակարգն է։ Ապահովելով բանկային համակարգի ֆինանսական կայունությունը՝ զուգահեռաբար կապահովվի ընդհանուր տնտեսության ֆինանսական կայունությունը։ Այս առումով խիստ կարևոր է ներդնել այնպիսի ստանդարտների, նորմատիվ իրավական ակտերի, կանոնակարգերի ամբողջություն, որը կնպաստի բանկային գործունեության ռիսկերի կրճատմանը, հետևաբար նաև ՀՀ-ի և ԱՀ-ի տնտեսությունների ֆինանսական կայունության ապահովմանը։

Բազել III-ի ներդրումը ՀՀ-ի բանկային համակարգում նշանավորվում է ՀՀ-ի ԿԲ-ի կողմից սահմանված մի շարք նորմատիվների դրույքաչափերի փոփոխությամբ, նորմատիվների հաշվարկի մեթոդաբանության փոփոխությամբ, ինչպես նաև նոր նորմատիվների ներդրմամբ։ Բազել ա–ի պահանջների ներդրման շրջանակներում ՀՀ-ի կենտրոնական բանկը մշակել և ընդունել է «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգը», որն ուժի մեջ է մտել 2019թ.-ի ապրիլից: Կարգի ընդունումը նպատակաուղղված է իրականացվող մակրոպուդենցիալ քաղաքականության արդյունավետության մակարդակի բարձրացմանը և տնտեսական տարբեր իրավիճակներում բանկերի կողմից շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը:339

ՀՀ-ի կենտրոնական բանկի խորհրդի 30.12.2014թ. որոշման համաձայն 2017 թ.-ի հունվարի 1-ից հայաստանյան բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի սահմանաչափը ընդունվել է 30 մլրդ դրամ,340 որը իր հերթին հանգեցրել է վարկավորման ծավալների ավելացմանը և ֆինանսական կայունության ցուցանիշների բարելավմանը: Բազել II համաձայնագրի շրջանակներում ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների նվազագույն հարաբերակցությունը կազմում է 8%,341 սակայն Բազել III համաձայնագրով այն սահմանվել է 10.5%, մինչդեռ ՀՀ-ում տվյալ

հարաբերակցությունը 2001թ.-ին սահմանվել է 12% (Ն1 նորմատիվ):

Բազել II-ի պահանջների շրջանակներում բաժնետիրական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների նվազագույն հարաբերությունը սահմանվում էր 2%, իսկ Բազել III-ի դեպքում այդ հարաբերությունը սահմանվեց որպես 4.5%:

ՀՀ-ի ԿԲ-ի կողմից սահմանվել է նոր տնտեսական նորմատիվ՝ հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը, որը ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից, դրույքաչափը նախատեսված էր 10 տոկոս, սակայն կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ժամանակավոր սահմանված է 9.5 տոկոս դրույքաչափ։ Նշված

39 ՀՀ-ի ԿԲ-ի 2018թ. Ֆինանսական կայունության հաշվետվություն

340 ՀՀ-ի Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ՀՀ-ի կենտրոնական բանկի խորհրդի 2007 թ.^ փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

41 Эрнст энд Янг. «Внедрение стандартов БазельП/, БазельШ», (СНГ), 2013, С. 12-14.

124

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

նորմատիվի սահմանումը բխում է Բազել III-ի պահանջներից և նպատակաուղղված է բանկերի կապիտալի որակի բարձրացմանը' դրանով իսկ ուղղված է վերջիններիս ֆինանսական կայունության մակարդակի բարձրացմանը։

Բազել III-ի պահանջի համաձայն՝ հիմնական կապիտալի հարաբերակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան 6%: Ընկերությունը համարվում է լավ կապիտալացված 6% և բարձր նորմատիվային կապիտալ ունենալու պարագայում: Պետք է նշենք, որ ՀՀ-ի ԿԲ-ի կողմից նշված նորմատիվը սահմանված է 8%։

ՀՀ-ի կենտրոնական բանկը, ելնելով ֆինանսական կայունության և բանկային համակարգի՝ ռիսկերի նկատմամբ ճկունության խնդիրներից, սահմանել է կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր երեք բուֆեր՝

• կապիտալի պահպանման բուֆեր,

• կապիտալի հակացիլկիկ բուֆեր,

• համակարգայնության բուֆեր։

Եթե առաջին երկու բուֆերները վերաբերում են ՀՀ-ի բանկային համակարգի բոլոր բանկերին, ապա վերջին բուֆերը սահմանվել է համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար։

Կապիտալի պահպանման բուֆերը 2020թ.-ից սկսած նախատեսված էր սահմանել 0.5% և աստիճանաբար ավելացվել է մինչև 2.5%: Այս բուֆերը նախատեսված է հիմնականում հնարավոր կորուստների կլանման և ռիսկերի նկատմամբ բանկային համակարգի ճկունության ապահովման համար, սակայն տարվա սկզբից ի հայտ եկած ճգնաժամով պայմանավորված՝ այս նորմատիվի կիրառումը ժամանակավոր դադարեցվել է։

ՀՀ-ի Կենտրոնական բանկի կողմից հակացիկլիկ բուֆերի սահմանման նպատակը հիմնականում տնտեսության վրա ցիկլիկ տատանումների հետևանքների մեղմումն է. այսինքն՝ տնտեսական վերելքի շրջանում վարկավորման ծավալները զսպվում են (բարձրացվում է կապիտալի հակացիկլիկ բուֆերի պահանջը՝ ստեղծելով լրացուցիչ բուֆեր), իսկ անկման շրջանում ընձեռնվում են վարկավորման լրացուցիչ հնարավորություններ (բուֆերի պահանջը նվազեցվում է' կրճատելով դելևերիջինգի անհրաժեշտությունը)։ Կապիտալի հակացիկլիկ շեմը գտնվելու է 0%-ից մինչև 2.5%-ի միջակայքում։

Կապիտալի համակարգայնության շեմն ուժի մեջ է 2020թ.-ից սկսած և մինչև 2022թ.-ի հունվարի 1-ը սահմանվելու է 0.5%-ի չափով։ Հետագա տարիներին այն աստիճանաբար բարձրացվելու է և, 2023թ. հունվարի 1-ից սկսած, կազմելու է 1.5%։ Այն ուղղված է համակարգային նշանակություն ունեցող բանկերի՝ ճգնաժամային իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության աստիճանի բարձրացմանը։

Բազել III-ի պահանջներին համապատասխան՝ պետք է ներդրվի նաև նոր Leverage Ratio գործակից, որը հաշվարկվում է որպես կապիտալի և ռիսկով չկշռված ակտիվների ու արտահաշվեկշռային պարտավորությունների հարաբերություն։ Ըստ Բազել III-ի պահանջների՝ լևերեջի գործակիցը սահմանվում է 3%:

Ընդհանուր կապիտալի նորմատիվի հաշվարկում լրացուցիչ կապիտալի հաշվարկման աստիճանական նվազումը նույնպես կարևոր է բանկերի կապիտալի որակի բարձրացման համար։ ՀՀ-ի ԿԲ-ի կողմից ընդհանուր կապիտալի մեջ լրացուցիչ կապիտալի առավելագույն սահմանաչափը հիմնական կապիտալի 50%-ից իջեցվել է մինչև 20%։

125

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Աղյուսակ 1. Տնտեսական նորմատիվների փաստացի ցուցանիշների միջին մակարդակը ՀՀ-ում

342

2015-2019թթ 2 342

Տարի 2015 2016 2017 2018 2019

Ցուցանիշ

1. Նորմատիվային ընդհանուր կապիտալի հարաբերությունը ռիսկով կշռված ակտիվներին(%) 15,3 8,01 9,51 8,11 17,5

2. Նորմատիվային հիմնական կապիտալի հարաբերությունը ռիսկով կշռված ակտիվներին(%) 13,3 5,11 6,01 5,51 15,2

3. Չաշխատող վարկերի հարաբերությունը ընդհանուր վարկերին(%) 8,6 9,5 6,9 6,2 5,3

4. Շահութաբերությունն ըստ ակտիվների(%) -0,5 0,3 0,9 1,5 1,5

5. Շահութաբերությունն ըստ կապիտալի(%) -3,5 1,7 5,7 9,4 9,7

6. Բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունն ընդհանուր ակտիվներին(%) 26,1 29,5 32,4 28,8 27,2

7. Բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ցպահանջ պարտավորությունների ն(%) 141,8 159,4 154,5 134,6 112,8

342 Աղյուսակը կազմված է ՀՀ-ի ԿԲ-ի կողմից հրապարակված ամսական տվյալների միջինացման հիման վրա:

126

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

համարժեքության նորմատիվը 2015-2019թթ., համեմատություն Բազել III-ի ու օրենսդրությամբ սահմանված նորմատիվի հետ343

Գծապատկերից երևում է, որ հայաստանյան բանկերում կապիտա[ի համարժեքության ցուցանիշն 2015-2019թթ.-ին տատանվել է 15.3%-19.5%-ի սահմաններում: Այսինքն՝ այս ցուցանիշի գծով ՀՀ-ի բանկերը բավարարում են Բազել III-ի պահանջներին։ ՀՀ-ի բանկերի կողմից ապահովված կապիտալի համարժեքության մակարդակը 2015թ.ից սկսած աճել է՝ հասնելով իր ամենաբարձր կետին 2017թ.՝ 19.5%, իսկ այնուհետև սկսել է նվազել՝ կազմելով միջինում 17.5%:

Գծապատկեր 2. ՀՀ բանկային համակարգի կողմից փաստացի ապահովված նորմատիվային հիմնական կապիտալի հարաբերությունը ռիսկով կշռված ակտիվներին ցուցանիշը 2015-2019թթ. և Բազել III-ի պահանջներին համապատասխան սահմանային մեծությունը344

Գծապատկերից երևում է, որ ՀՀ-ի բանկերը բավարարում են վերոնշյալ պահանջները և համարվում են լավ կապիտալացված։ Հայաստանյան բանկերի կողմից ապահովված մակարդակը ավելի քան 2 անգամ գերազանցում է բազեւյան համաձայնագրի սահմանած մակարդակը. ցուցանիշի ամենացածր մակարդակը գրանցվել է 2015թ.-ին, իսկ ամենաբարձր մակարդակը՝ 2017թ.-ին, ինչը պայմանավորված էր ՀՀ-ի ԿԲ-ի կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետ։

343 Գծապատկերը կազմված է ՀՀ-ի ԿԲ-ի կողմից հրապարակված ամսական տվյալների միջինացման հիման վրա:

3 4 Գծապատկերը կազմված է ՀՀ-ի ԿԲ-ի կողմից հրապարակված ամսական տվյալների միջինացման հիման վրա:

127

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Q1 кп% օո հոօ/. 93.10% 93,80% 94,70%

100,00%

80,00%

60,00%

40,00%

20,00%

0,00%

2015 2016 2017 2018 2019

■ Աշխատող վարկերի հարաբերությունը ընդհանուր վարկերին

■ Չաշխատող վարկերի հարաբերությունը ընդհանուր վարկերին

Գծապատկեր 3. ՀՀ բանկային համակարգի չաշխատող վարկերի հարաբերությունը ընդհանուր վարկերին 2015-2019թթ.345

Ինչպես տեսնում ենք գծապատկերում, հայաստանյան բանկերի վարկերի տեսակարար կշռում գերազանցում են աշխատող վարկերը. Այսպես' չաշխատող վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերության ամենաբարձր մակարդակը 2016թ.-ին էր՝ 9.50%, այնուհետև այն սկսել է նվազել՝ 2019թ.-ին կազմելով 5.30%346:

Գծապատկեր 4. ՀՀ բանկային համակարգի շահութաբերությունն ըստ ակտիվների և ըստ կապիտալի շ0ւ5-2օ19թթ.347

Գծապատկերը կազմված է ՀՀ-ի ԿԲ-ի կողմից հրապարակված ամսական տվյալների միջինացման հիման վրա:

3 6 Միջինացվել են ՀՀ-ի ԿԲ-ի կողմից հրապարակված հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները:

3 7Գծապատկերը կազմված է ՀՀ-ի ԿԲ-ի կողմից հրապարակված ամսական տվյալների միջինացման հիման վրա:

128

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Գծապատկերում տեսնում ենք, որ 2015-ից մինչև 2018 թվականը բանկային համակարգի շահութաբերությունն ըստ կապիտայի աճել է համարյա 13 տոկոսային կետով՝ պահպանելով իր մակարդակը մինչև 2019թ.-ը՝ 9.7%։ Շահութաբերությունն ըստ ակտիվների ևս ցուցաբերել է դրական դինամիկա՝ աստիճանական աճելով -0.5%-ից մինչև 1.5%:

Գծապատկեր 5. ՀՀ բանկային համակարգի բարձր իրացվելի ակտիվների հարաբերության դինամիկան ընդհանուր ակտիվներին և ցպահանջ պարտադրություններին 2015-20ւ9թթ.348

2015-2019թթ.-ին ՀՀ-ի բանկային համակարգի բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ընդհանուր ակտիվներին ցուցանիշը հիմնականում կայուն է և տատանվում է 26.1%-ից մինչև 32.4% (2017թ.)։ ՀՀ-ի բանկային համակարգի բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ցպահանջ պարտավորություններին

ցուցանիշի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2016թ.-ին՝ 159.4%, սակայն այդ կետից սկսած սկսել է կայուն նվազել՝ 2019թ.-ին կազմելով 112.8%։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՀՀ-ի ֆինանսական համակարգի կայունության վրա Բազել III-ի ներդրման ազդեցության լծակները բացահատելու նպատակով իրակացվել է ստոխաստիկ վերլուծություն, որի համար հիմք ընդունված ելակետային տվյալներն ու բանաձևերը հետևյալն են.

Աղյուսակ2. Ստոխաստիկ վերլուծության իրականացման համար ընդունված ելակետային տվյալներ ելակետային տվյալներ ու բանաձև349_________

3

со

Տարի

S'

3

3

Ծ՜

3

£

P

ПГ

Յ >P

ll

13

W

չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերի մեջ(%)

ընդհանուր կապիտալ/ ռիսկով կշռված ակտիվներ (կապիտալի համարժեքություն) (%)

348 Գծապատկերը կազմված է ՀՀ-ի ԿԲ-ի կողմից հրապարակված ամսական տվյալների միջինացման հիման վրա:

3 9 Աղյուսակը կազմված է ՀՀ-ի ԿԲ-ի, ՀՀ-ի վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:

129

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

2013 4555638.2 3.3 4.3 16.5

2014 4828626.3 3.6 6.4 16.1

2015 5043633.2 3.2 8.6 15.3

2016 5067293.5 0.2 9.5 18

2017 5564493.3 7.5 6.9 19.5

2018 6005058.1 4.5 6.2 18.1

_ ճ*7(միջին)-ճ(միջին)*7(միջին) ох*оу

ах= Vx2(միջին) - х (միջին) 2 оу= Vy2 (միջին) - у (մի ջ ին) 2

Վերլուծության ընթացքում փորձ է արվել վեր հանել ՀՆԱ-ի, տնտեսական աճի տեմպի, ընդհանուր վարկերի մեջ չաշխատող վարկերի տեսակարար կշռի, կապիտալի համարժեքության ցուցանիշների միջև կոռելւացիոն կապը, որի արդյունքները ամփոփվել են հետևյալ աղյուսակում.

Աղյուսակ 3. Ստոխաստիկ վերլուծության ամփոփ արդյունքները

ՀՆԱ Տնտեսական աճի տեմպ չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերի մեջ ընդհանուր կապիտալ/ռիսկով կշռված ակտիվներ (կապիտալի համարժեքություն)

ՀՆԱ 1

Տնտեսական աճի տեմպ 0.46478 1

չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերի մեջ 0.14399 -0.43273 1

ընդհանուր կապիտալ/ռիսկով կշռված ակտիվներ (կապիտալի համարժեքություն) 0.64454 0.4375 0.03937 1

Կոռեյյացիոն վերլուծության ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ կապիտալի համարժեքության ցուցանիշի 1% աճը (նվազումը) հանգեցնում է ՀՆԱ-ի աճին (նվազմանը) 0.644%-ով և տնտեսական աճի տեմպի աճին (նվազմանը) 0.437%-ով, իսկ ընդհանուր վարկերի մեջ չաշխատող վարկերի տեսակարար կշռի 1% աճը(նվազումը) հանգեցնում է տնտեսական աճի տեմպի նվազմանը (աճին) 0.433%-ով։ Հետևելով վերջին տարիներին կապիտալի համարժեքության փաստացի ցուցանիշի

130

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

դինամիկային' կարող ենք ասել, որ վերջինիս միջին տարեկան աճի տեմպը կազմում է 0.5%: Համադրելով իրականացված վերլուծության արդյունքների հետ՝ նշենք, որ առաջիկայում կանխատեսվող կապիտալի համարժեքության ցուցանիշի 0.5 տոկոսային կետով աճը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի աճին 0.322 տոկոսային կետով և տնտեսական աճի տեմպի ավելացմանը 0.22 տոկոսային կետով։ Վերջին տարիներին չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերի մեջ նվազում է 0.8% միջին տարեկան տեմպով, ինչից կարող ենք եզրահանգել, որ հաջորդ ժամանակաշրջանում նման դինամիկայի առկայության դեպքում տնտեսական աճի տեմպը կավելանա 0.35 տոկոսային կետով։

Բազել III-ի պահանջների լիարժեք ներդրումը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի ֆինանսական համակարգի կայունության մակարդակը ավելի բարձր հարթակ տեղափոխելու գործընթացում։ Բազել III-ի պահանջները հիմնականում թիրախավորված են՝ բարելավելու ինչպես բանկերի կապիտալի որակական բնութագրերը, այնպես էլ իրացվելիության գործող մակարդակը։ Բազել III-ի ներդրմամբ պայմանավորված՝ տնտեսական նորմատիվների փոփոխությունները իրենց շղթայական ազդեցությունը կունենան ՀՀ-ի ֆինանսական համակարգի կայունության վրա։ Ֆինանսական համակարգի կայունության ապահովման արդյունքային նպատակը տնտեսությունում տնտեսական աճի ապահովումն է, որը նաև հանդիսանում է յուրաքանչյուր պետության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակներից մեկը։ Բազել III-ի պահանջներով պայմանավորված՝ բանկերի նկատմամբ խստացվող իրացվելիության նորմատիվները նպատակ ունեն ավելի կայունացնել բանկերի ֆինանսական դրությունը՝ դրանով իսկ ապահովելով վերջիններիս ֆինանսական կայունությունը։ Այս առումով բանկերը ստիպված կլինեն հավելյալ ծախսեր կատարել իրացվելիության նորմատիվների պահպանման նպատակով: Նշված ծախսերի փոխհատուցման նպատակով բանկերի միջև առկա մրցակցության պայմաններում վերջիններիս կողմից մոտ հեռանկարում հնարավոր չի լինի վարկերի տոկոսադրույքների բարձրացում։ Այս ամենի արդյունքում միջնաժամկետ ու երկարաժամկետ հատվածում հնարավոր է տեղի ունենա բանկային գործունեության արդյունավետության մակարդակի իջեցում՝ շահութաբերության ցուցանիշի նվազմամբ։ Այս առումով ցանկալի կլինի, որ տնտեսական նորմատիվների խստացման դեպքում ՀՀ-ի ԿԲ-ի կողմից հաշվի առնվի նաև բանկերի գործունեության արդյունավետության վրա վերջիններիս ազդեցության հետևանքները, քանի որ կարճաժամկետ հատվածում ֆինանսական համակարգի կայունության ապահովումը կարող է միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում հանգեցնել բանկերի գործունեության արդյունավետության նվազմանը։ Արդյունքում տեղի կունենա բանկերում իրականացվող ներդրումների անկում, որը կհանգեցնի բանկերի կապիտալի նվազմանը, որն էլ հետագայում կարող է վտանգ հանդիսանալ տնտեսությունում ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար։

BASEL III RELATIONS WITH ENSURING FINANCIAL SYSTEM STABILITY IN ARMENIA

YEVGENYA HAYRIYAN

Member of the Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Artsakh State University, Department of Financial accounting,

Faculty of Economics, Ph.D. in Economics, Associate Professor, Stepanakert, Republic of Artsakh (NKR)

131

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

MARIA ANTONOVA

Artsakh State University, Faculty of Economics, 1st year Master,

Stepanakert, Republic of Artsakh (NKR)

The purpose of this article is to present the impact of the introduction of BASEL III on ensuring financial stability in the Republic of Armenia. The aim is to study the process of introducing new standards related to the introduction of BASEL III, to analyze the existing correlation between some macroeconomic indicators, capital adequacy standards. During the research, general scientific methods (systemic analysis, comparison, analysis, induction, deduction and testing, following the dynamic trends of macroeconomic indicators) were used, as well as special scientific (comparative-analytical, normative logical averaging, fact-finding, stochastic analysis). Through the research, an attempt was made to calculate and present the correlation between Basel III standards and financial system stability indicators and as a result, to reveal the connection between Basel III and the stability of the financial system in Armenia.

Keywords: Financial stability, capital adequacy, Basel III, liquidity, economic standard.

ОТНОШЕНИЯ БАЗЕЛЯ III С ОБЕСПЕЧЕНИЕМ СТАБИЛЬНОСТИ ФИНАНСОВОЙ СИСТЕМЫ В АРМЕНИИ

ЕВГЕНИЯ АЙРИЯН

член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), кандидат экономических наук, доцент кафедры финансового учета экономического факультета Арцахского государственного университета, г.Степанакерт, Республика Арцах (НКР)

МАРИЯ АНТОНОВА

магистрант первого курса экономического факультета (финансы)

Арцахского государственного университета,

Степанакерт, Республика Арцах (НКР)

Цель данной статьи - представить влияние внедрения Базеля III на обеспечение финансовой стабильности в Республике Армения. Из данной цели исходят следующие задачи: изучить процесс внедрения новых стандартов, связанных с внедрением Базеля III, проанализировать существующую корреляционную зависимость между некоторыми макроэкономическими показателями, стандартами достаточности капитала.

В ходе исследования использовались общенаучные (системный анализ, сравнение, анализ, индукция, дедукция и проверка, при которой отслеживалась динамика и тенденции макроэкономических показателей), а также специальные научные (сравнительно -аналитический, нормативно-логическое усреднение данных, сравнение фактов,

стохастический анализ) методы.

В ходе исследования была предпринята попытка рассчитать и представить корреляцию между критериями Базеля III и показателями устойчивости финансовой системы и в результате выявить связь между Базелем III и стабильностью финансовой системы в Армении.

Ключевые слова: финансовая устойчивость, эквивалентность капитала, Базель III, ликвидность, экономический норматив.

132

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.