ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ' ՈՐՊԵՍ ՀՀ-ՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԷԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ*
ԿԱՐԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ՓՄՁ վարկավորման խմբի ղեկավար,
Երևանի պետական համալսարանի ֆինանսահաշվային ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն karlenmargaryan@yahoo. com
Հոդվածի նպատակն է հիմնավորել, որ ներկայումս մեր երկրում փոքր ու միջին ձեռնարկությունների (այսուհետ' ՓՄՁ-ներ) զարգացման հիմնական մարտահրավերը ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարդություններն են: Հոդվածի հիմնական խնդիրներն են' դիտարկել մեր երկրում ՓՄՁ-ների պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև ուսումնասիրել ու բացահայտել ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման խոչընդոտները: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են համեմատության, վերլուծության և ինդուկցիայի մեթոդները:
Հոդվածում արվել են մի շարք եզրակացություններ, մասնավորապես' միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված մի քանի ուսումնասիրությունները փաստում են, որ, իսկապես, ֆինանսական ռեսուրսների ցածր հասանելիությունը ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացման հիմնական խոչընդոտն է, որն արտահայտվում է ֆինանսավորման դիմաց մեծ գրավային պահանջներով, բարձր տոկոսադրույքներով, նորաստեղծ ձեռնարկությունների համար ֆինանսական աջակցության ծրագրերի բացակայությամբ և այլն: Միաժամանա, արձանագրվել է, որ ՓՄՁ ոլորտի պետական աջակցությունը բավարար մակարդակի վրա չէ ոլորտում շոշափելի հաջողություններ գրանցելու համար, և ներկայացվել են ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք գործնական առաջարկություններ:
Հիմնաբառեր' փոքր և միջին ձեռնարկատիրություն, ՓՄՁ սուբյեկտներ, ՓՄՁ սահմանումներ, ՓՄՁ զարգացման խոչընդոտներ, ՓՄՁ զարգացման քաղաքականություն, փոքր բիզնեսի ակտ, ֆինանսական ռեսուրսների հասանեւիություն, ՀՀ ՓՄՁ ԶԱԿ:
ՓՄՁ-ները կարևորագույն դեր են խաղում երկրների տնտեսական զարգացման գործում, հատկապես զարգացող երկրներում: Ողջ աշխարհի մասշտաբով
ձեռնարկությունների շուրջ 90%-ը փոքր ու միջին են, որոնք ապահովում են ընդհանուր զբաղվածության ավե[ի քան 50%-ը: Զարգացող երկրներում ՓՄՁ-ները ձևավորում են ՀՆԱ-ի մինչև 40%-ը, ինչպես նաև ստեղծում են 10 աշխատատեղերից 7-ը* 394, ուստի դրանց դերն ու նշանակությունը թերագնահատել հնարավոր չէ: Աշխարհի շատ երկրներ պետական մակարդակով մշակում են ՓՄՁ-ների զարգացման ծրագրեր և
* Հոդվածը ներկայացվել է 23.09.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության ընդունվել' 12.12.2019թ.:
394 Small and medium enterprises (smes) finance. Improving SMEs’ access to finance and finding innovative solutions to unlock sources of capital, https://www.worldbank.org/en/topic/smefmance, 17.09.2019.
250
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ռազմավարություններ' նպատակ ունենալով ապահովել մրցունակ տնտեսություն և բնակչության զբաղվածություն, հաղթահարել աղքատությունը և այլն: Այդ առումով բացառություն չէ նաև ՀՀ-ն, որտեղ վերջին երկու տասնամյակում մշակվել ու իրականացվել են ՓՄՁ ոլորտի աջակցության և զարգացման մի շարք ծրագրեր:
Հարկ է նշել որ դեռևս գոյություն չունի ՓՄՁ-ների միասնական սահմանում, որը համընդհանուր կիրառություն կունենա բոլոր երկրներում և տնտեսագետների կողմից: ՓՄՁ-ների սահմանման ու դասակարգման չափանիշները տարբերվում են երկրից երկիր՝ կախված տվյալ երկրի զարգացման մակարդակից, բնակչության թվից, երկրում ձեռնարկությունների մեծությունից և այլ ցուցանիշներից: Այնուամենայնիվ, ՓՄՁ-ների դասակարգման հիմքում ընկած են մի շարք համընդհանուր սկզբունքներ, որոնց անդրադարձել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (International Finance Corporation): Վերջինս, նպատակ ունենալով դասակարգել և ընդհանրացնել ողջ աշխարհում կիրառվող ՓՄՁ-ների սահմանումները, 2014թ.-ին իրականացրել է լայնածավալ հետազոտություն՝ ուսումնասիրելով 155 երկրներում կիրառվող ՓՄՁ-ների ավելի քանի 260 սահմանումներ: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ողջ աշխարհում ՓՄՁ-ների դասակարգման համար կիրառվում են նույն փոփոխականները, մասնավորապես ձեռնարկության աշխատակիցների քանակը (կիրառվում է ուսումնասիրվող սահմանումների 92%-ում), շրջանառությունը (49%), ակտիվների արժեքը (36%), կանոնադրական կապիտաի և վարկային պարտավորությունների մեծությունը, գործունեության ժամանակահատվածը, արտադրական հզորությունները (11%): Ընդ որում, ուսումնասիրվող սահմանումների շուրջ 45%-ը ՓՄՁ-ների դասակարգման համար կիրառում է միայն մեկ փոփոխական ցուցանիշ, իսկ 55%-ը՝ այս կամ այն փոփոխականների համադրությունը395:
Մեր երկրում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչները սահմանվում են դեռևս 2000թ.-ին ընդունված «Փոքր եվ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի կողմից: Ի սկզբանե օրենքը ՓՄՁ սուբյեկտների դասակարգման հիմքում դնում էր միայն ձեռնարկության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, սակայն հետագայում ՓՄՁ պետական աջակցության առավել նպատակային իրականացման, ՓՄՁ ոլորտին առնչվող վիճակագրության վարման գործընթացների պարզեցման ու կատարելագործման, ինչպես նաև Եվրամիության չափանիշներին մոտեցման և ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների համադրելիության ապահովման համար անհրաժեշտություն առաջացավ վերանայել ու հստակեցնել ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչները:396 2 0 1 0թ.-ին վերոնշյալ օրենքում իրականացված համապատասխան փոփոխությունների արդյունքում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման հիմքում դրվեց երկու փոփոխական ցուցանիշների համադրություն, այն է՝ ձեռնարկության աշխատողների թվաքանակը և նախորդ տարվա գործունեությունից ստացած հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը։ Ներկայումս ՀՀ-ում ՓՄՁ սուբյեկտների դասակարգումը ներկայացված է աղյուսակ 1-ում:
395 International Finance Corporation, MSME Country Indicators 2014: Towards a Better Understanding of Micro, Small, and Medium Enterprises, 2014, p. 5.
396 «Փոքր եվ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հիմնավորում, էջ 3, https://www.gov.am/fNes/meetings/2009/4362.pdf, 10.09.2019
251
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Աղյուսակ 1. ՓՄՁ սուբյեկտների դասակարգումը ՀՀ-ում397
Աշխատողների թվաքանակ (մարդ) Հասույթ (ՀՀ դրամ) Ակտիվների արժեք (ՀՀ դրամ)
ԳԵՐՓՈՔՐ <10 մարդ <100 մլն է <100 մլն
ՓՈՔՐ <50 մարդ <500 մլն կամ <500 մլն
ՄԻՋԻՆ <250 մարդ <1500 մլն <4 կամ <1000 մլն
ՀՀ-ում փոքր ու միջին ձեռնարկատիրության վերաբերյալ պատկերացում կազմելու համար ստորև ներկայացված են ոլորտը նկարագրող մի շարք վիճակագրական ցուցանիշներ:
2017թ.-ի վերջի դրությամբ ՀՀ-ում ըստ հարկ վճարողների սկզբունքի (ներառված են այն հարկ վճարողները, որոնք ներկայացրել են եկամտային հարկի հաշվարկ, տարեկան ֆիզ.անձի եկամուտների հաշվետվություն, արտոնագրային վճարի հաշվարկ կամ ունեն շրջանառության ծավալ այդ թվում՝ զրոյականները) գրանցված և գործող ՓՄՁ սուբյեկտների քանակը կազմել է 79,747, ինչը ՀՀ-ում հարկ վճարող բոլոր ձեռնարկությունների ընդհանուր թվաքանակի 99.3%-ն է:397 398 ՓՄՁ-ների կազմում գերակշռում են գերփոքր ձեռնարկությունները՝ ՓՄՁ-ների ընդհանուր քանակի 91.5%-ը, ապա փոքր ձեռնարկությունները՝ ՓՄՁ-ների ընդհանուր քանակի 7%-ը և միջին ձեռնարկությունները՝ ՓՄՁ-ների ընդհանուր քանակի 0.5%-ը:399
ՓՄՁ-ների թվաքանակի ցուցանիշները համեմատության մեջ դիտարկելու համար ընդունված է կիրառել «1000 բնակչի հաշվով ՓՄՁ-ների քանակ» ցուցանիշը: Այսպես, ՀՀ-ում 2017թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 26.8:400 Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրներում այդ ցուցանիշը միջինում կազմում է 57, ընդ որում՝ ամենացածրը Ռումինիայում է՝ 29, իսկ ամենաբարձրը Չեխիայում՝ 1 15401, ԱՄՆ-ում կազմում է 100, Չինաստանում՝ 17, ՌԴ-ում՝ 16, Թուրքիայում' 30, Իրանում՝ 14, Ադրբեջանում՝ 19:402
Երկրի տնտեսության մեջ ՓՄՁ-ների գործունեության և դերի գնահատման համար լայն կիրառություն ունի ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնակցության ցուցանիշը, ուստի գծապատկեր 1-ում ներկայացված է մեր երկրի ՀՆԱ-ում 2010-2017թթ. ժամանակահատվածում փոքր և միջին ձեռնարկատիրության մասնաբաժնի դինամիկան:
Ինչպես երևում է գծապատկերից, 2010-2014թթ. ժամանակահատվածում ՀՆԱ-ի ձևավորման մեջ ՓՄՁ-ների մասնակցությունը ունեցել է նվազման միտում՝ 27.2%-ից
397 Աղյուսակը կազմվել է «Փոքր եվ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (05.10.2010թ., ՀՕ-142-Ն) 1-ին հոդվածի հիման վրա:
398 Հայկական բիզնես կոալիցիա, ՓՄՁ ոլորտի գնահատման հետազոտություն Հայաստանում, Երևան 2018, Էջ 13:
399 Նույնը, էջ 18:
400 Հաշվարկը իրականացվել է՝ հիմք ընդունելով 2017թ.-ի ՀՀ մշտական բնակչության միջին թվաքանակը ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2979.5 հազ. մարդ: Աղբյուրը՝ https://www.armstat.am/am/?nid= 12&id= 11001, 10.09.19թ.
401 European Commission, Annual Report on European SMEs 2017/2018, 2018, p. 5
402 https://www.smefinanceforum.org/sites/default/files/2019%20MSME-EI%20 Database. xlsx, 02.09.19թ.
252
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
հասնելով մինչև 24.4%, իսկ 2015-2016թթ. ժամանակահատվածում կտրուկ աճել հասնելով մինչև 36%, ապա կրկին նվազել' 2017թ.-ին կազմելով 28%:
է'
Գծապատկեր 1. ՓՄՁ-ների մասնակցությունը համախառն ներքին արդյունքի ստեղծմանը ՀՀ-ումըստ տարիների403
Համեմատության համար նշենք, որ 2017թ.-ի տվյալներով ԵՄ անդամ երկրներում այդ ցուցանիշը միջինում կազմել է 56.8%403 404, Վրաստանում՜ 59%405: Այսպիսով, քննարկվող ցուցանիշի ցածր մակարդակը վկայում է մեր երկրում ՓՄՁ-ների հետագա զարգացման և տնտեսության մեջ դրանց դերի մեծացման հսկայական չիրացված ներուժի առկայության մասին:
Ողջ աշխարհի մասշտաբով ՓՄՁ-ներ մշտապես բախվում են մի շարք խնդիրների, որոնք խոչընդոտում են դրանց կայուն աճն ու զարգացումը և ՀՀ ՓՄՁ ոլորտը ևս բացառություն չէ: Մեր երկրում փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի խնդիրների բացահայտման նպատակով վերջին մի քանի տարիներին իրականացվել են մի շարք հետազոտություններ և ուսումնասիրություններ: Այսպես, 2012թ.-ի նոյեմբերից 2013թ.-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում ՎԶԵԲ-ի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացված «Բիզնես միջավայրի և ձեռնարկությունների գործունեության հետազոտության» (BEEPS V) արդյունքների համաձայն' մեր երկրում գործարար միջավայրի զարգացման գլխավոր խոչընդոտը ֆինանսական ռեսուրսների հասանելիության խնդիրներն են, ապա հարկային վարչարարությունը և քաղաքական անկայունությունը: Հետազոտությունը արձանագրել է նաև, որ հայաստանյան ձեռնարկությունները շրջանառու միջոցները համալրում են գլխավորապես բանկային վարկերով և այլ աղբյուրներով (օրինակ՝ ընկերներից ստացված փոխառություններ), իսկ հիմնական միջոցների համալրումը տեղի է ունենում գլխավորապես ներքին ռեսուրսների հաշվին: Այսպես, հարցված
403 Գծապատկերը կազմվել է հեղինակի կողմից, աղբյուրը՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը բնութագրող հիմնական ցուցանիշները Հայաստանում 2010-2012թթ., Երևան 2013, էջ 19, EU4Business, Investing in SMEs in the Eastern Partnership, Armenia, Country report, June 2018, p. 6, European Investment Bank, Neighbourhood SME financing: Armenia, Luxembourg, November 2016, p. 16, Հայկական բիզնես կոալիցիա, ՓՄՁ ոլորտի գնահատման հետազոտություն Հայաստանում, Երևան 2018, Էջ 4:
404 European Commission, Annual Report on European SMEs 2017/2018, 2018, p. 15
405 EU4Business, Investing in SMEs in the Eastern Partnership, Georgia, Country report, June 2019, p. 2.
253
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ձեռնարկությունների շուրջ 25%-ը ձեռք է բերել հիմնական միջոցներ, և այդ ձեռքբերումների շուրջ 75%-ի ֆինանսավորումը իրականացվել է ներքին ռեսուրսների հաշվին: Հարկ է նշել, որ նախորդ՝ 2009թ.-ին իրականացված BEEPS IV հետազոտության դեպքում ձեռնարկությունների ավելի քան 50%-ն էր ձեռք բերել հիմնական միջոցներ, որի շուրջ 50%-ն էր ֆինանսավորվել ներքին ռեսուրսների հաշվին և հիմնական միջոցների ձեռքբերման դեպքում բանկային ֆինանսավորման մասնաբաժինը 21.7%-ից (BEEPS IV) նվազել է մինչև 9.5% (BEEPS V):406
«Համաշխարհային մրցունակության զեկույց 2017-2018»-ը ևս անդրադարձ է կատարում մեր երկրում գործարարության վարման խոչընդոտներին, որոնք ամփոփված են գծապատկեր 2-ում:
Ֆինանսական ռեսուրսների հասանելիության խնդիրներ I 13.0%
Հարկերի դրույքաչափեր ] 13.9%
Հարկային վարչարարություն 3 11.5%
Կոռուպցիա 1 9.9%
Անարւքունավետ պետական բյուրոկրատիա լ j j”I
Արժութային կարգավորումներ 1 nw
Աշխատանքային ռեսուրսների ցածր որակավորում 1 7.7%
Ենթակաոուցվածքների ոչ բավարար մակարդակ ) 6.9%
Նորարարությունների ոչ բավարար ներուժ 1 fi.?%
Գնաճ
Անկայուն պետական քաղաքականություն J 3.3%
Աշխատաշուկայի թույլ աշխատանքային կանոններ 1 1; ֊5%
Աշխատանքային սահմանափակող օրենսդրության 1.3%
Քաղաքական անկայունություն/հեղաշրջումներ 1 1 1.0*
Առողջապահության ցածր մակարդակ □ 0.6*
Հանցավորություն U գողություն □ 0.3%
0 0% 2.0% 4.0% 6.0% 3.0* 10.0% 12.0% 14.0%
Գծապատկեր 2. Գործարարության վարման հիմնական խոչընդոտները
ՀՀ-ում 2017թ.407 *
Այս հետազոտությունը ևս փաստում է, որ գործարարության վարման թիվ մեկ խոչընդոտը մեր երկրում շարունակում է մնալ ֆինանսական ռեսուրսների հասանելիության խնդիրները (13%), ապա հարկերի դրույքաչափերը (12.9%), հարկային վարչարարությունը (11.5%) և կոռուպցիան (9.9%):
Հարկ է նշել, որ, որպես կանոն, փոքր ու միջին ձեռնարկությունները խոշորների համեմատությամբ առավել սուր են բախվում ֆինանսական ռեսուրսների հասանելիության խնդիրներին՝ պայմանավորված դրանց սկսնակ բնույթի, փոքր չափերի, գործունեության ցածր թափանցիկության, վատ հաշվետվողականության և այլ հանգամանքների հետ, ինչը հանգեցնում է բանկերի և այլ ֆինանսավորող կառույցների կողմից ՓՄՁ-ների ֆինանսավորման գործընթացում առավել
պահպանողական և զգուշավոր քաղաքականությանը:
Համաձայն «Երկրի բնութագիրը՝ ըստ փոքր բիզնեսի ակտի. Հայաստան, ՓՄՁ քաղաքականության համաթիվ, Արևեւյան գործընկերության երկրներ, 2016» զեկույցի՝ ֆինանսավորման հասանելիությունը մարտահրավեր է ՓՄՁ-ների համար, քանի որ ֆինանսավորումն իրականացվում է գլխավորապես բանկային վարկավորման միջոցով, որտեղ կարևոր հիմնախնդիր է գրավի ապահովման բարձր պահանջը, լիարժեք կայացած չեն ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրները, մասնավորապես լիզինգը, որը ՓՄՁ սուբյեկտների համար կարող է լինել բանկային
406 https://ebrd-beeps.com/reports/beeps-v/armenia/, 24.08.19թ.
407 World Economic Forum, The Global Competitiveness Report 2017-2018, Geneva, 2017, p.
48.
254
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ֆինանսավորման այլընտրանք:408 Նման իրավիճակում ՓՄՁ-ների համար կենսական նշանակություն է ստանում պետական աջակցությունը և հոգածությունը' ֆինանսական ռեսուրսների հասանելիության խնդիրները հաղթահարելու համար:
Մեր երկրում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը հռչակվել է որպես կառավարության քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ընդ որում, առաջիկա տարիներին ՓՄՁ զարգացման քաղաքականության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է' կազմակերպությունների զարգացման և ձեռնարկատի– րական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման, մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով։409 ՀՀ-ում ՓՄՁ աջակցության քաղաքականությունը
կարգավորվում է դեռևս 2000թ.-ին ընդունված «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով, որը հստակ սահմանում է ՓՄՁ ոլորտի պետական աջակցության հիմնական ուղղությունները և գործիքակազմը: Համաձայն նշված օրենքի՝ ՓՄՁ ոլորտի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրերով, որոնք մշակում և հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ իրականացումը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով:
ՀՀ-ի համար փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման և զարգացման քաղաքականության շրջանակներում կարևորագույն քայլ էր Եվրամիության «Փոքր բիզնեսի ակտի» (ՓԲԱ)-ի սկզբունքների գնահատմանը մասնակցությունը: ՓԲԱ-ն իրենից ներկայացնում է տասը սկզբունքների խումբ, որոնք մշակվել են Եվրամիության կողմից 2008թ.-ին և նպատակ ունեն ԵՄ անդամ հանդիսացող, ինչպես նաև չհանդիսացող երկրներում բարելավելու ձեռնարկատիության մոտեցումները, պարզեցնելու երկրների՝ ՓՄՁ-ների աջակցության քաղաքականությունները և վերացնելու դրանց զարգացման խոչընդոտները:410 Երկրների կողմից ՓԲԱ-ի սկզբունքների իրականացումը որոշակի պարբերականությամբ մոնիթորինգի է ենթարկվում, գնահատվում և ամփոփվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից հրապարակվող «ՓՄՁ քաղաքականության համաթիվ» զեկույցներում: ՀՀ-ն առաջին անգամ մասնակցել է ՓԲԱ-ի գնահատմանը 2012թ.-ին, որի արդյունքներով տասը սկզբունքների մասով հիմնականում ստացել է 2-3 միջակայքում ընկած գնահատականներ (հնարավոր գնահատականների միջակայքը 1-ից 5-ն է): Սկզբունքներից վեցերորդը՝ «ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը», ՀՀ-ում գնահատվել է 3: Միաժամանակ արձանագրվել են այս ոլորտում առկա հիմնական խնդիրները, մասնավորապես բանկային վարկավորումը՝ որպես ֆինանսավորման հիմնական աղբյուրն, ընդ որում, բանկերը բավականին զգուշավոր են ռիսկային գործարքների նկատմամբ, մասնավոր կապիտալը սահմանափակ է, բաժնեմասային ֆինանսավորման շուկաները փոքր են և ունեն ցածր իրացվելիության մակարդակ, վարկառուների իրավունքների պաշտպանությունը թույլ է, ինչպես նաև բավականին ցածր է ֆինանսական գրագիտությունը և այլն:411 ՀՀ-ում ՓԲԱ-ի երկրորդ գնահատումը տեղի է ունեցել 2015-2016թթ.-ին, և արդունքներն ամփոփվել են ՏՀԶԿ-ի կողմից հրապարակվող «Երկրի
8 OECD, EC, EBRD, ETF, Երկրի բնութագիրը՝ ըստ փոքր բիզնեսի ակտի. Հայաստան, ՓՄՁ քաղաքականության համաթիվ, Արևելյան գործընկերության երկրներ 2016, Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի իրականացման գնահատում, 2016, էջ 17:
09 https://mineconomy.am/page/86, 16.07.19թ.
410 https://ec.europa.eu/growth/smes/business-friendly-environment/small-business-act_en, 13.08.19թ.
411 OECD, EC, EBRD, ETF, ՓՄՁ քաղաքականության համաթիվ, Արևելյան գործընկեր երկրներ 2012, Փոքր բիզնեսի ակտի իրականացման առաջընթաց, 2012, էջ 16:
255
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
բնութագիրը' ըստ փոքր բիզնեսի ակտի. Հայաստան, ՓՄՁ քաղաքականության համաթիվ, Արևեյյան գործընկերության երկրներ, 2016» զեկույցում: Համաձայն զեկույցի՝ ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել ՓԲԱ-ի գրեթե բոլոր սկզբունքների գնահատականների մասով, որոնք ամփոփված են գծապատկեր 3-ում:
10. ՓՄՁ-ների միջա զգա յնա ցում 1. Ձեռնարկատիրության ուսումնառություն և կանանց ձեռներեցություն 54 2֊. 2. Սնանկացումը և երկրորդ հնարավորությունը ՓՄՁ-ների համար
9. ՓՄՁ-ները «կանաչ» տնտեսության մեջ է շ 3. ՓՄՁ քաղաքականության մշակման կարգավորման ^ դաշտ
8p. ՓՄՁ-ների համար ' £ նորարարության ' ‘ \ քաղաքականություն \ դ.:, , . \ =2012 \ 4. ՓՄՁ-ների համար ''՛է գործառնական միջավայր ^^«2016
8ա. Ձեռներեցության հմտություններ V֊ : - > 5ա. ՓՄՁ-ների և սկսնակ ընկերությունների համար աջակցության մեխանիզմներ
7. Ստանդարտներս տեիյնիկական կարգավորումներ 6. ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիություն 5բ. Պետականգնումներ
Գծապատկեր 3. ՓԲԱ-ի սկզբունքների գնահատման արդյունքները 2012 և 2016թթ.-երին412
Ինչպես երևում է գծապատկեր 3-ից, ՀՀ-ն բարելավել է ՓՄՁ-ների համար «ֆինանսավորման հասանելիության» գնահատականը, որը 3-ից դարձել է 3.5: Դա հիմնականում պայմանավորված է նախորդ գնահատման ժամանակ արված մի շարք առաջարկությունների կատարման մասով, մասնավորապես, 2012 թվականից ի վեր իրականացվող իրավական բարեփոխումները նպաստել են ՓՄՁ ֆինանսավորման հասանելիության հիմքում ընկած իրավակարգավորման դաշտի հզորացմանը:412 413
Ներկայումս ՀՀ-ում ՓՄՁ զարգացման քաղաքականության և ՓՄՁ ոլորտի պետական աջակցության տարեկան ծրագրերի մշակման պատասխանատու կառույցը Էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ ծրագրերը իրականացնող հիմնական կառույցն է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), որը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2002թ.-ին: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը հիմնականում ուղղված է պետական կառույցների և ՓՄՁ-ների միջև կապի հաստատմանը, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը և այլն: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ՓՄՁ-ներին ֆինանսական աջակցության ծրագրերը ենթադրում են՝
• վարկային երաշխավորությունների տրամադրում,
412 OECD, EC, EBRD, ETF, Երկրի բնութագիրը՝ ըստ փոքր բիզնեսի ակտի. Հայաստան, ՓՄՁ քաղաքականության համաթիվ, Արևեյյան գործընկերության երկրներ 2016, Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի իրականացման գնահատում, 2016, էջ 2:
413 OECD, EC, EBRD, ETF, Երկրի բնութագիրը՝ ըստ փոքր բիզնեսի ակտի. Հայաստան, ՓՄՁ քաղաքականության համաթիվ, Արևեյյան գործընկերության երկրներ 2016, Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի իրականացման գնահատում, 2016, էջ 4:
256
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
• սեփական կապիտա[ի ֆինանսավորում,
• սկսնակներին վարկային երաշխավորությունների տրամադրում,
• վարկային տոկոսադրույքի մասնակի ֆինանսավորում414 415:
ՓՄՁ-ների ֆինանսական աջակցության համատեքստում, ի թիվս աջակցության այլ տեսակների, առավել հետաքրքրական է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից վարկային երաշխավորությունների տրամադրման մանրամասները՝ որպես ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոց: Հարկ է նշել որ ինչպես գործող ՓՄՁ-ները, այնպես էլ սկսնակները, որոնք ունեն կենսունակ գործարար ծրագրեր, հնարավորութուն ունեն որոշակի պահանջների բավարարման դեպքում ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր ֆինանսական կառույցների կողմից ստանալու վարկավորում, որի ապահովությունն է հանդիսանում ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրված վարկային երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփված է աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2-ում ամփոփված տվյալներից պարզ է դառնում, որ 201 1-2013թթ. ժամանակահատվածում ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրված երաշխավորությունների քանակը շեշտակի աճել է' 28-ից հասնելով 243-ի (իսկ ծավալները՝ 89.5 մլն ՀՀ դրամից հասնելով 924 մլն ՀՀ դրամի), իսկ 2014-2017թթ.-ի հատվածում ունեցել է կրճատման միտում՝ հասնելով 81 երաշխավորության 501 մլն ՀՀ դրամ ծավալով:
Ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված վարկերի ծավալ (մլն ՀՀ դրամ) ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրված երաշխավորությունների ծավալ (մլն ՀՀ դրամ) ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրված երաշխավո-րությունների քանակ (հատ)
20U 122.1 89.5 28
2012 548.1 434.5 150
2013 1,104.1 924 243
2014 1,090.9 932.1 235
2015 854.5 819.3 176
2016 89.3 91.7 18
2017 709.9 501 81
Աղյուսակ 2. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրված վարկային երաշխավորություններն ըստ տարիների 1
Հարկ է նշել սակայն, որ դիտարկվող ամբողջ ժամանակահատվածում ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող մեկ երաշխավորության միջին գումարն ունի աճի միտում՝ 3.2 մլն ՀՀ դրամից աճելով մինչև 6.2 մլն ՀՀ դրամ:
ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության տարեկան ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2010-2018թթ. ժամանակահատվածում
414 https://smednc.am/am/content/general_information/, 16.07.19թ.
415 Աղյուսակը կազմվել է հեղինակի կողմից, աղբյուրը' «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամի կողմից 2013-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
257
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
տարեկան ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից հատկացումները չեն փոխվել' մնալով 150-152.6 մլն ՀՀ դրամի մակարդակի վրա (այդ գումարն ուղղվում է ծրագրերն իրականացնող անձնակազմի և ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների վարձատրությանը), և միայն 2019թ.-ին այդ գումարը ավելացել է 20%-ով' կազմելով 183.1 մլն ՀՀ դրամ:416 Շուրջ տասը տարվա ընթացքում պետական բյուջեից հատկացումների մշտական կայուն մակարդակը վկայում է ՓՄՁ աջակցության ոլորտում պետական հոգածության ոչ բավարար մակարդակի մասին:
Այսպիսով, իրականացված ուսումնասիրությունը բացահայտում է մեր երկրում ՓՄՁ ոլորտում առկա մի շարք խնդիրները, որոնց շարքում առավել սուր են ֆինանսական ռեսուրսների հասանե[իության խոչընդոտները: Վերջիններիս
վերացման նպատակով որոշակի միջոցառումների իրականացումը կարող է էապես նպաստել ՀՀ-ում ՓՄՁ ոլորտի աճին և կենսունակության բարձրացմանը, մասնավորապես.
> Բանկային այլընտրանքային ֆինանսավորման գործիքների զարգացում: Հաշվի առնելով, որ բանկային ֆինանսավորումը մեր երկրում դեռևս շարունակում է մնալ ՓՄՁ-ների ֆինանսավորման գլխավոր արտաքին աղբյուրը, չափազանց կարևոր է այնպիսի բանկային պրոդուկտների զարգացումը, որոնք թույլ կտան շրջանցելու խիստ գրավային պահանջները: Այդպիսի պրոդուկտների շարքին են դասվում գնման պատվերի ֆինանսավորումը, ֆակտորինգը, լիզինգը:
> ՓՄՁ-երի վարկային տոկոսադրույքների սուբսիդավորումը: Ներկայումս ողջ աշխարհում լայն տարածում ունի սուբսիդավորման տարբեր սխեմաների կիրառումը ՓՄՁ—ների աջակցման համատեքստում: Մեր երկրում ՓՄՁ—ների որոշակի խմբերի (օրինակ, արտահանման կամ ինովացիոն ներուժ ունեցող) կողմից վճարվող վարկային տոկոսների սուբսիդավորումը կարող է էապես մեղմել երկրում տոկոսադրույքների բարձր մակարդակի բացասական ազդեցությունը ձեռնարկությունների ընդհանուր ֆինանսական վիճակի վրա:
> Վարկերի ապահովագրության մեխանիզմների ներդրում: Վարկային
ապահովագրությունը լայն կիրառություն ունի զարգացած երկրներում և հնարավորություն է տալիս բանկերին և այլ վարկային կազմակերպություններին իրականացնելու ձեռնարկությունների
ֆինանսավորում՝ ապահովագրելով ֆինանսական ռիսկերը: Նման
ինստիտուտի ներդրումը կհանգեցնի ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման հասանելիության էական բարձրացմանը:
> ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման վերաբերյալ վիճակագրության վարման կատարելագործում. Ներկայումս ՀՀ-ում ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ հասանելի վիճակագրությունը ոչ լիարժեք է կամ բացակայում է, հատկապես ֆինանսավորման գործիքակազմի, ժամկետայնության, արժույթների, տոկոսադրույքների և այլնի մասով, ինչը հնարավորություն չի տա[իս կատարելու առավել առարկայական վերլուծություններ, բացահայտելու
416 ՀՀ կառավարության որոշումները «Փոքր եվ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2010, 2011, 2012 թվականի ծրագրերը հաստատելու մասին», ՀՀ
կառավարության որոշումները ««Աջակցություն փոքր եվ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013, 2014, 2015, 2016 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին», ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանները ««Պետական աջակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանը» 2017, 2018 թվականի ծրագրերը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին», ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանը ««ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում և կառավարում» 2019 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին»:
258
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
առկա խնդիրները, որոնց շտկման համար կարող էին առաջարկվել առավել նպատակաուղղված և արդյունավետ լուծումներ:
> ՓՄՁ ոլորտի երկարաժամկետ ռազմավարության մշակում: Ներկայումս ՓՄՁ ոլորտի պետական աջակցությունը ՀՀ-ում իրականացվում է տարեկան ծրագրերով, որոնք թույլ ներուժ ունեն ՓՄՁ ոլորտում երկարաժամկետ հատվածում զարգացում ապահովելու համար: Ուստի կենսական
նշանակություն ունի երկարաժամկետ հատվածի համար ՓՄՁ ոլորտի աջակցման, բյուջետային միջոցների հատկացման ուղղությունների և ակնկալվող արդյունքների երկարաժամկետ ռազմավարության մշակումը:
IMPROVING ACCESS TO FINANCE AS AN ESSENTIAL FACTOR FOR SME DEVELOPMENT IN RA
KARLEN MARGARYAN
Head of SME Lending Group of "ArmSwissBank" CJSC,
PhD Student of the Chair of Finances and Accounting of the Yerevan State University,
Yerevan, Republic of Armenia
The purpose of the article is to justify that the main obstacle to the development of small and medium enterprises (hereinafter referred to as SMEs) in our country are the issues of access to finance. The main problems of the article are the review of government support programs for SMEs in our country, as well as the study and identification of obstacles to the development of small and medium-sized businesses in Armenia.
The study uses methods of comparison, analysis and induction.
The article makes a number of conclusions; in particular, several studies by international organizations suggest that, indeed, low access to finance is the main obstacle to SME development in Armenia, which is expressed by high collateral requirements, high interest rates, lack of financial support programs for start-ups, etc. At the same time, it is noted that the government support to the SME sector is not enough sufficient to achieve significant success in the sector, and a number of practical recommendations for the sector development have been presented.
Keywords: Small and Medium Entrepreneurship, SMEs, SME definition, SME Development Obstacles, SME Development Policy, A Small Business Act, Access to Finance, SME DNC of Armenia.
259
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
УЛУЧШЕНИЕ ДОСТУПА К ФИНАНСОВЫМ РЕСУРСАМ КАК СУЩЕСТВЕННЫЙ ФАКТОР РАЗВИТИЯ МАЛОГО И СРЕДНЕГО ПРЕДПРИНИМАТЕЛЬСТВА В РА
КАРЛЕН МАРГАРЯН
Руководитель группы кредитования малого и среднего бизнеса ЗАО «Армсвисбанк», аспирант кафедры финансов и бухгалтерского учета Ереванского государственного университета, г.Ереван, Республика Армения
Целью статьи является обоснование того, что основным препятствием развития малых и средних предприятий (в дальнейшем именуемых МСП) в нашей стране является проблема доступности финансовых ресурсов. Основными задачами статьи являются обзор программ государственной поддержки МСП в нашей стране, а также выявление и изучение препятствий на пути развития малого и среднего бизнеса в Армении.
В ходе исследования использовались методы сравнения, анализа и индукции.
В статье делается ряд выводов. В частности, некоторые исследования международных организаций показывают, что, действительно, низкий доступ к финансам является основным препятствием для развития МСП в Армении, что проявляется в высоких залоговых требованиях к кредитованию, высоких процентных ставках, отсутствии программ финансовой поддержки для стартапов и т. д. В то же время отмечено, что государственная поддержка сектора МСП недостаточно эффективна для достижения ощутимых успехов, и представлен ряд практических рекомендаций по развитию сектора.
Ключевые слова: малое и среднее предпринимательство, субъекты МСП, определение МСП, проблемы развития МСП, политика развития МСП, акт малого бизнеса, доступность финансовых ресурсов, НЦР МСП Армении.
260