Научная статья на тему 'ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ'

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
48
8
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
АРЦАХ / ЭКОНОМИКА / РАЗВИТИЕ / ОТРАСЛИ / СЕЛЬСКОЕ ХОЗЯЙСТВО / ПРОМЫШЛЕННОСТЬ / ТУРИЗМ / ARTSAKH / ECONOMY / DEVELOPMENT / SECTORS OF ECONOMY / AGRICULTURE / INDUSTRY / TOURISM / Արցախ / տնտեսություն / զարգացում / ճյուղեր / գյուղատնտեսություն / արդյունաբերություն / զբոսաշրջություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մնացականյան Արփինե

Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը ամփոփելով 2017թ. գործունեության արդյունքները՝նշեց, որ 2018թ. մեծ ակնկալիքների տարի է, քանի որ քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում: Թեև տարին դեռ չի ավարտվել,կարող ենք փաստել, որ բավական լավ արդյունքներ են գրանցվել, ինչըհիմք է տալիս ենթադրելու, որ սպասելիքները կարդարացվեն:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ECONOMY OF THE REPUBLIC OF ARTSAKH - HEADING TO THE EXPECTATIONS OF THE YEAR 2018

The Former state Minister of the Republic of Artsakh Araik Harutyunyan, summing up the results of 2017, noted that 2018 is a year of high expectations, because а significant growth for all major sectors of the economy is projected. Although the year is not over yet, we can say that there are quite good results, which suggests that the expectations will be met.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՐՓԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Անկախ պետականության ձեռքբերումից ի վեր Արցախի Հանրապետության առջև ծառացան կարևորագույն խնդիրներ՝ կապված պատերազմի արդյունքնում քայքայված տնտեսությունը վերականգնելու և վերականգնված տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Հանրապետությունը ԱՊՀ երկրների պես կրեց

անցումային փուլը հաղթահարող բոլոր պետություններին բնորոշ դժվարություններ, որոնց ավելացան տրանսպորտային շրջափակումը, ինչպես նաև վառելիքի ներմուծման ծավալների խիստ կրճատումը, որի արդյունքում երկրում առաջացավ էլեկտրաէներգիայի պակասուրդ1:

Տնտեսության զարգացման համար կարևոր էր ՀՀ և ԼՂՀ (Արցախի) միասնական բանկային համակարգի ներդրումը: Արցախի հանրապետության բանկային համակարգը համարվում է ՀՀ բանկային համակարգի մասը, և ենթարկվում է ՀՀ բանկային օրենսդրությանը: Արցախում ինքնուրույն ԿԲ-ի

ստեղծման փորձ արվել էր՝ այդ պարտականությունը համաձայն ԼՂՀ Գերագույն Խորհրդի որոշման նախկին ԽՍՀՄ պետական բանկի Լեռնային Ղարաբաղի մարզային վարչության վրա դնելով, սակայն թերի ենթակառուցվածքների և օրենսդրական համապատասխան կարգավորումների բացակայության պատճառով այն ի վիճակի չէր լուծել բանկային համակարգի առջև ծառացած խնդիրները2:

2000 թվականից ԼՂՀ-ում ևս կատարվեցին տնտեսական բարեփոխումներ, կատարելագործվեցին բյուջետային գործընթացի մեխանիզմները, արդյունքում այդ ժամանակահատվածից սկսած միչև 2012թ. այստեղ անընդհատ տնտեսական աճ սկսեց գրանցվել՝ ապահովելով ՀՆԱ-ի անվանական տարեկան միջին աճը մոտավորապես 7%3: Սակայն ֆինանսական ճգնաժամը Արցախի Հանրապետության վրա ևս ազդեցություն ունեցավ, քանի որ չունենալով սեփական դրամական միավոր և սեփական կենտրոնական բանկ, Արցախի Հանրապետությունը չէր կարող իրականացնել անկախ դրամավարկային քաղաքականություն, նրա տարածքում գործող բանկերը համարվում են ՀՀ բանկային համակարգի մաս և ենթարկվում ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցությանը: Բայց և այնպես պետք է նշել, որ Արցախի Հնարապետությունում իրականացվում է ինքնուրույն

հարկաբյուջետային քաղաքականություն և տնտեսությունում կիրառվում են տարբեր գործիքներ, որոնց միջոցով կարգավորվում է դրամի առաջարկը :

ԼՂՀ-ին հաջողվեց դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին և երկրորդ ալիքների բացասական ազդեցություններին՝ շնորհիվ մի կողմից՝ արտաքին միջազգային ֆինանսական շուկաների հետ թույլ կապերի, մյուս կողմից՝ պետական արդյունավետ քաղաքականության :

Համաշխարհային ճգնաժամը ցույց տվեց, որ ցանկացած երկրի համար իրական հատվածն է տնտեսական ամուր հիմքը, որի վրա պետք է կառուցվի կայուն տնտեսական աճի քաղաքականությունը4:

1 Շ. Ասրյան, Անկախության շրջանում տնտեսական աճի և կառուցվածքային տեղաշարժի առանձնահատկությունները ԼՂՀ-ում, Գիտական տեղեկագիր (1/2017), էջ 309-310:

2 Ա.Մնացականյան, ՀՀ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼՐԱՏՈՒ 2018, էջ 483:

3 Հայիրյան Ե. Դրամավարկային կարգավորման առանձնահատկությունները ԼՂՀ տնտեսության զարգացման արդի փուլում, Եր., 2013թ, էջ79-80:

4 Ա. Խ. Մարկոսյան, Մ. Գ. Մանուկյան, Առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացման հիմնական ուղիները ՀՀ իրական հատվածում, Եր. 2010, էջ 5

347

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Եթե համեմատենք հետխորհրդային հանրապետությունների տնտեսական աճը 2000-2008 թթ. կտրվածքով, ապա պետք է ասել, որ ՀՀ տնտեսական աճի միջին տեմպը 12,4 % է, և այդ ցուցանիշով ՀՀ-ն հետխորհրդային հանրապետությունների համեմատությամբ զբաղեցնում է երրորդ տեղը: ԼՂՀ -ն տնտեսական աճի միջին տեմպը նույն ժամանակում գերազանցում է 9 %-ի մակարդակը, իսկ 2009-2015 թթ.'

9.2 %-ը1:

Հարկ է նշել, որ ԼՂՀ տնտեության կայունությանը մեծապես աջակցում է նաև յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքում ամրագրված Արցախի հանրապետության բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով տրամադրվող արտոնյալ բյուջետային վարկի տոկոսադրույքն ու մարման ժամանակահատվածը2: 2017թ արդեն Արցախի տնտեսության պատկերը բավականին խոստումնալից է, աճ է նկատվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:

2017թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 97.5 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 96.2 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2016թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 154.8 տոկոս, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործումում' 263.4 տոկոս, մշակող արդյունաբերությունում'

103.2 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում' 116.2 տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում' 136.2 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում' 53.4%, մշակող արդյունաբերություն' 21.3%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում' 24.3% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.0%:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017թ. փաստացի գներով կազմել է 76.2 մլրդ դրամ, 2016թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 7.8 տոկոսով, հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով3:

Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունվարի 17-ին հրավիրելով մամուլի ասուլիս՝ ամփոփելու 2017թ. գործունեության արդյունքները և ներկայացրել ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը: Ըստ նրա՝ 2018թ. մեծ ակնկալիքների տարի է, քանի որ քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում4։ Ի դեպ, ըստ Ա. Հարությունյանի' հանքարդյունաբերությունում աճն արձանագրվելու է «Բեյզ մեթըլս» ընկերության արտադրողականության և արտադրանքի զգալի ծավալների ավելացման հաշվին։ Բացի դրանից, ծրագրեր կան նաև ոչ մետաղական

1 Շ.Ասրյան, Անկախության շրջանում տնտեսական աճի և կառուցվածքա-յին տեղաշարժի առանձնահատկությունները ԼՂՀ-ում, Գիտական տեղեկա-գիր ( 1/2017), էջ 309-310

2 «ՀՀ օրենքը 2018թ. պետական բյուջեի մասին», հոդ. 9, կետ 3 https://docviewer.vandex.ru/view/0/?*=QXzu6W6APhcC0kHr3uKOb4tXfPx7lnVvbCI6InlhLWIvb3dzZXI6Lv8QRF QxdVhFUFIvSlIYbFVGb2V3cnVOVmZ2X1BndkR3M1hTcWIEZW1YdUNDemN3S1NPViQxSHIwSHkzdFpBZGV fLXIYQnIPMma5V1BBdTNBWUEwbihTZThkUFkwUiFOWllicG5PdiN5UFNiOHpQMU9haW1HbTBDUDFiUVBHM k0xWkk2d2IEbXI3TlRURUtSa1lDblRWQ2c9PT9zaWduPTQ5Zl9ONmIHR3B2S0xCSUcwNUdha3dSczBKT21v OXdTWlFXaXBvdG15WWs9IiwidGl0bGUiOiIxLmI 1ZGdldGxhdzIwMTguZG9iIiwidWlkIioiMCIsInl1IioiMzY5ODYw MTMvMTUwODI2NDcwNiIsIm5vaWZvYW1lIipmYWxzZSwidHMiOiE1MzY2OTA1NDcxMTZ9

3 Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ, http://WWW.STAT-NKR.AM/HY/2010-11-24-10-40-02/816--2017-

4 2018թ.-ը բեկումնային տարի կլինի Արցախի տնտեսության համար. Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, http://gov.nkr.am/hv/official-news/item/2018/01/17/asulis 17.01.2018/

348

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ' խոշոր նախագիծ է գործում շինարարական բարի արտադրության և արտահանման ուղղությամբ1։ Թեև տարին դեռ չի ավարտվել, այնուամենայնիվ, արդեն որոշակի պատկերացում կարելի է կազմել ձեռքբերումների վերաբերյալ:

Նախնական տվյալներով 2018 թվականի 9 ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 39935.4 մլն դրամ' պլանավորված 36900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 8.2 տոկոսով կամ 3035.4 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը' 52.3 տոկոսով կամ 13719.0 մլն դրամով:Ի դեպ,ավել հավաքագրված գումարից 10314.0 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով,2:

Գյուղնախարարության կողմից մշակվել և գործարկվել է «Արցախի Հանրապետության բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը», որի նպատակը մեծ պահանջարկ վայելող, ինչպես նաև հանրապետությունում պակասուրդային մի շարք բույսերի մշակման խթանումը: Ծրագրի էությունը կայանում է նրանու, որ կոնկրետ մշակաբույսերի համար հողօգտագործողը ստանում է միանվագ գումար' 1 հա-ի կտրվածքով:Ի դեպ, 2018թ. ծրագրի շրջանակում աջակցության ենթակա պոմիդորի, բադրիջանի, պղպեղի, սոխի և սխտորի ցանկը համալրվել է ևս 4 տեսակի բանջարեղենով' վարունգ, կաղամբ, գազար, բազուկ: Ինչպես նաև առաջին անգամ աջակցություն է տրամադրվել նաև կարտոֆիլի մշակության համար' 150 հազար դրամ' յուրաքանչյուր 1 հա-ի մշակության դիմաց3:

Ի դեպ, Կարմիր շուկայում գործում է ձեթի արտադրության գործարան, և արևածաղկի բերքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, քանի որ հողօգտագործողները այն հանձնում են ձեթի գործարանին4:

Պետք է նշել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Քաշաթաղի շրջանի Վան համայնքում այս տարվա գարնանը հիմնվել է 5 հա արքայանարնջի այգի, որտեղ տնկվել է շուրջ 2500 ծառ: Ի դեպ, 2011 թվականից Հադրութի և Քաշաթաղի շրջաններում հիմնադրված նռան այգիներից այս տարի ստացված բերքն իրացնելով Արցախի և Հայաստանի նռան հյութ արտադրող գործարաններում, հասույթը տրամադրվելու է բարեգործական նպատակներով' ոչ միայն վերաբնակիչներին տնով ապահովելու, այլև աշխատատեղով ապահովելու համար5:

Նմանատիպ ծրագիր է իրականացնում նաև «ԱրցախՄեղր» ընկերությունը, որը, հանդիսանալով Արցախի մեղվաբույծների ասոցիացիայի անդամ, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել է ծրագիր, համաձայն որի պայմանագրեր կկնքվեն պահեստազորային սպաների հետ, ովքեր կցանկանան զբաղվել մեղվաբուծությամբ, նրանց կտրամադրվեն անհրաժեշտ պարագաներ ու

1 2018թ.-ը բեկումնային տարի կլինի Արցախի տնտեսության համար. Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, http://aov.nkr.am/hv/official-news/item/2018/01/17/asulis 17.01.2018/

2 2018 թվականի ինը ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշներ http://minfin-nkr.am/?section=news archive/view&news id=293&p=1

3 Ընթացիկ տարում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրից օգտվել է 187 հողօգտագործող https://artsakhpress.am/arm/news/91868/vntacik--tarum---busabutsutvan-hamalir--zaraacman-tsraaric—oatvel--e-- 187---hoxoataaortsox.html

4 Գարնանացան մշակաբույսերի բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են ոլորտի պատասխանատու, https://artsakhpress.am/arm/news/92818/aarnanacan--mshakabuvseri—beraahavaai—ardvunanerv— aohacucich---en—olorti---pataskhanatu.html

5 Քաշաթաղի շրջանի Վան համայնքում հիմնվել է արքայանարնջի այգի. տնօրեն,

https://artsakhpress.am/arm/news/93907/qashataxi---shriani--van--hamavnaum--himnvel--e----araavanarnii--

avai-tnoren.html

349

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

մեղվաընտանիքներ: Հաջողության հասնելու դեպքում կազմակերպությունն ինքը կգնի արտադրված մեղրը, այդպիսով ապահովելով պահեստազորային սպաների զբաղվածությունը և ինչ-որ չափով նպաստելով այդ ընտանիքների ֆինանսական ապահովվածությանը1

ԱՀ կառավարության կողմից ընդունվել են գյուղատնտեսության ոլորտի համար կարևոր մի շարք որոշումներ, որոնցից են «Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման նոր առանձնահատկությունների և անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ» և «Անասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» որոշումները2:

Հատկանշական է, որ Արցախում «Haterk Food» ընկերության կողմից արտադրվել է էկոլոգիապես մաքուր ,բնական սննդի առաջին

խմբաքանակը։ Նոր սննդի մեջ առկա են մեղր, ծիրանի չիր, դդմի սերմեր, ընկույզ, պնդուկ, արևածաղկի սերմեր և նուշ: Սնունդն առաջին անգամ

ցուցադրվել է հուլիսի 15-ին Հաթերքում կազմակերպված «Ժենգյալով հաց»-ի փառատոնին, որի ժամանակ էլ եղել է հյուրասիրություն և վաճառք։ Ի դեպ տվյալ էկոպրոդուկտն արդեն սկսել է ճանաչում ստանալ տարբեր երկրներում, ինչի արդյունքում սպասվում է սպառման աշխարհագրության ընդլայնում3:

Ինչ վերաբերում է էներգետիկայի բնագավառին, հարկ է նշել, որ էներգահամակարգը գրեթե ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգիայի ներքին շուկայի պահանջարկը և արդեն իսկ կա արտահանման որոշակի ներուժ: Նախատեսվում է շարունակել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ծրագիրը՝ մինչև 2020թ. թողարկվող էլեկտրաէներգիայի ծավալը հասցնելով տարեկան 550 մլն.կՎտ.ժ-ի, իսկ մինչև 2օ23թ.՝ 75օմլն կՎտ.ժ-ի4:

Ներկայումս Արցախում շահագործվում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգի ՀԷԿ-ը 50ՄՎտ հզորությամբ և 15 այլ ՀԷԿ-եր 52ՄՎտ գումարային հզորությամբ: Միայն 2017 թվականին շահագործման է հանձնվել երկու ՀԷԿ: Միայն «Ջերմաջուր» Հէկ-ի հզորությունը կազմում է ավելի քան 10 ՄՎտ:Աշխատանքներ են տարվում ևս 9 ՀԷԿ-եր կառուցելու համար5:

2018թ նախատեսվում է Արցախում ֆոտովոլտայիկ վահանակների (արևային էներգետիկա) հետագա ծավալումն ու զարգացումը։ Առտնին և համայնքային նշանակության արևային վահանակներ կան Շուշիի և Ասկերանի շրջաններում։ Հատկապես կարևորվել է արևային էներգիայի սպառողների հոսանքահաշվիչ համակարգերի առանձնացումը մայր ցանցից և հաշվարկային հստակ մեխանիզմի կիրառումը։ Իշխանությունները նախատեսում են արդեն այս աշնանն օրենսդրական նորամուծություններ իրականացնել, որոնք Հայաստանի Հանրապետության օրինակով թույլ կտան ինքնավար արևային կայաններ ունեցող մենատնտես քաղաքացիներին էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառել «Արցախէներգո» ՓԲԸ-ին6։

1 «ԱրցախՄեղր» ընկերությունը «Made in Artsakh» խանութում կներկայանա նոր տաղավարով, https://artsakhpress.am/arm/news/90416/

2 Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման համար սահմանվել են կարևոր նախապայմաններ, https://artsakhpress.am/arm/news/91400/katilayin-orogman-hamakargeri-texadrman-hamar-sahmanvel-en-karevor-nakhapaymanner.html,

3 Հաթերքում արտադրվում է «Haterk Food» անվամբ բնական սնունդ, https://artsakhpress.am/arm/news/91005/haterqum—artadrvum--e--haterk-food--anvamb--bnakan---snund.html

4 Հաշվետվություն Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին, էջ28-29

5 Ա. Մնացականյան, եԱՏմ հնարավոր դերը Արցախի տնտեսական զարգացման գործում, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածու, Եր. 2017թ,էջ 215

6 Պետնախարարը քննարկել է Արցախում արեւային էներգետիկայի հետագա զարգացումը, https://news.am/arm/news/463654.html

350

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա պետք է նշել, որ Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017թ. առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է 41%-ով: Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե 102 տոկոսով: Եթե 2017 թվականի առաջին հինգ ամիսներին Արցախ էր եկել 4 հազար 362, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում Արցախն իրենց այցելությունների ցանկում ներառել են 8 հազար 654 օտարերկրյա զբոսաշրջիկներ: Ի դեպ, Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը ևս ընդլայնվել է: 2018թ. դրությամբ գործում է 10 զբոսաշրջային կազմակերպություն: Այս տարի 4 հյուրանոցային օբյեկտ է ավելացել՝ համալրելով 50-ից ավելի հյուրանոցների ցանկը:

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը տարեսկզբից նախանշել է զբոսաշրջային 5 ուղղություն՝

1. արդեն գործող պատմամշակութային ուղղություն,

2. արկածային տուրիզ,որը ենթադրում է հեծանվային արշավների, քայլարշավների համար երթուղիներ, Zipline, օդային թռիչքներ

3. գաստրոտուրիզմն է, որի հիմքը արցախյան խոհանոցը,ինչպես նաև տնական պայմաններում պատրաստվող օղու թորման գործընթացին մասնակցությունը և համտեսը

4. ագրոտուրիզմ, որի խթանման շրջանակներում նախատեսվում է նաև ներգրավել այն անձանց, ովքեր պատրաստակամ են հյուրատնային բիզնես հիմնել

5. իրադարձային տուրիզմ, կապված այն հանգամանքի հետ, որ Արցախը հարուստ է իրադարձություններով և միջոցառումներով, որոնք պետք է որպես զբոսաշրջային պրոդուկտ ճիշտ ներկայացվի՝ ապահովելու ցանկալի արդյունք1:

Թեև 2018թ դեռ չի մոտեցել ավարտին, այդուհանդերձ կարելի է նշել, որ տարեսկզբի կանխատեսումները կարծես թե արդարացնում են սպասելիքները: Իհարկե, տնտեսության զարգացման համար կարևոր է ջանք չխնայել և ապահովել տնտեսության բոլոր ճյուղերի շարունակական փոխկապակցված և կայուն զարգացումը, նպատակ ունենալով տնտեսական աճի ապահովմամբ հասնել բնակչության կենսամակարդակի բարձրացման և հանրապետությունում առկա գործազրկության մակարդակը կրճատելուն:

Արփինե Մնացականյան

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՑԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՑՈՒՆԸ 2018Թ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻՆ

ԸՆԴԱՌԱՋ

Բանալի բառեր. Արցախ, տնտեսություն, զարգացում, ճյուղեր,

գյուղատնտեսություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն

Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը ամփոփելով 2017թ. գործունեության արդյունքները՝նշեց, որ 2018թ. մեծ ակնկալիքների տարի է, քանի որ քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում: Թեև տարին դեռ չի ավարտվել,կարող ենք փաստել, որ բավական լավ արդյունքներ են գրանցվել, ինչըհիմք է տալիս ենթադրելու, որ սպասելիքները կարդարացվեն:

1 Մարկետինգային նոր քաղաքականություն, շուկաների թիրախավորում. Արցախի զբոսաշրջությունը զգալի աճ է ապահովել, https://armenpress.am/arm/news/941851 .html

351

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Arpine Mnatsakanyan

THE ECONOMY OF THE REPUBLIC OF ARTSAKH - HEADING TO THE EXPECTATIONS OF THE YEAR 2018

Key words: Artsakh, economy, development, sectors of economy, agriculture, industry, tourism

The Former state Minister of the Republic of Artsakh Araik Harutyunyan, summing up the results of 2017, noted that 2018 is a year of high expectations, because a significant growth for all major sectors of the economy is projected. Although the year is not over yet, we can say that there are quite good results, which suggests that the expectations will be met.

Арпине Мнацаканян

ЭКОНОМИКА РЕСПУБЛИКИ АРЦАХ В 2018 ГОДУ -НАВСТРЕЧУ ОЖИДАНИЯМ

Ключевые слова: Арцах, экономика, развитие, отрасли, сельское хозяйство, промышленность, туризм

Бывший государственный министр Республики Арцах Араик Арутюнян, подводя итоги деятельности в 2017-ом году, отметил, что 2018 -ый год – год больших ожиданий, ибо прогнозируется значительный рост для всех основных отраслей экономики. Хотя год еще не закончился, можно констатировать, что зарегистрированы достаточно хорошие результаты. Это дает основания предположить, что ожидания будут оправданы.

352

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.