Научная статья на тему 'ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ'

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
391
53
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
բնական մենաշնորհ / պետական կարգավորում / կառավարում / մեթոդ / կառուցակարգ / գնային քաղաքականություն / ենթակառուցվածք / NATURAL MONOPOLY / STATE REGULATION / MANAGEMENT / METHOD / MECHANISM / PRICE POLICY / INFRASTRUCTURE / ЕСТЕСТВЕННАЯ МОНОПОЛИЯ / ГОСУДАРСТВЕННОЕ РЕГУЛИРОВАНИЕ / УПРАВЛЕНИЕ / МЕТОД / МЕХАНИЗМ / ЦЕНОВАЯ ПОЛИТИКА / ИНФРАСТРУКТУРА

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Սողոմոնյան Միքայել

Հոդվածի հիմնական նպատակն է վերլուծել բնական մենաշնորհների պետական կարգավորման կառուցակարգերը գնահատել ՀՀ-ում բնական մենաշնորհի սուբյեկտների շահերի հավասարակշռությունը ծառայությունների մատուցման ու սպառման կազմակերպման բնագավառում: Խնդիր է դրվել հետազոտել պետության մասնակցության չափը բնական մենաշնորհի կարգավորման գործում, ինչպես նաև առանձնացնել բնական մենաշնորհի պետական կարգավորման հիմնական մեթոդները, որոնք ընդունելի կլինեն Հայաստանում բնական մենաշնորհի կառավարման բնագավառում: Ներկայացվում են կարգավորման գործընթացում կիրառվող մեթոդների արդյունավետության ապահովման կառուցակարգերը՝ շեշտը դնելով կարգավորման գնային, ներդրումային ու սոցիալական քաղաքականություններին: Հեղինակն առանձնակի տեղ է հատկացնում ոլորտը կարգավորող հիմնական սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող մարմինը: Շուկայական տնտեսավարման պայմաններում ՀՀ-ում խնդիրներ են առաջադրվում ոչ միայն բնական մենաշնորհների գործունեության ապահովման հարցում, այլ նաև ազգային տնտեսության համակարգում դրանց կարգավորիչ գործառույթների ամրապնդման ու ընդլայնման գործում: Կարգավորման մակրոտնտեսական ու ռեսուրսային մեթոդների համատեղ օգտագործումը լրացուցիչ հնարավորություն կընձեռնի իրականացնելու ներդրումային հոսքերի արդյունավետ կառավարում, կենտրոնացնելու դրանք տնտեսության գերակա ճյուղերում, ինչպես նաև այդ գործընթացների պետական կարգավորումը հասցնելու որակական նոր մակարդակի:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE WAYS TO IMPROVE THE METHODS AND MECHANISMS OF STATE REGULATION OF NATURAL MONOPOLIES

The main purpose of the article is to analyze the mechanisms of state regulation and assess the balancing of the interests of the subjects of natural monopolies in the sphere of production and consumption of services in the RA. With this goal, the task is to study the degree of state participation in the regulation of natural monopolies, as well as to identify the main methods of state regulation of natural monopolies that will be acceptable in the management of natural monopolies in Armenia. The mechanisms of the effectiveness of the methods used in the regulatory process are presented, with particular attention to pricing, investment and social settlement policies. The author especially emphasizes the basic principles governing this area, which guide the relevant bodies of the RA. In a market economy, the Republic of Armenia sets goals not only in ensuring the activities of natural monopolies, but also in strengthening and expanding their regulatory functions in the national economy. The joint use of macroeconomic and resource management methods will provide an additional opportunity for the effective management of investment flows, to concentrate them in priority sectors of the economy, as well as to bring the state regulation of these processes to a qualitatively new level.

Текст научной работы на тему «ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ*

ՀՏԴ 332:339. 1(479.25)

ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ,

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի հիմնական նպատակն է վերլուծել բնական մենաշնորհների պետական կարգավորման կառուցակարգերը և գնահատել ՀՀ-ում բնական մենաշնորհի սուբյեկտների շահերի հավասարակշռությունը ծառայությունների մատուցման ու սպառման կազմակերպման բնագավառում: Խնդիր է դրվել հետազոտել պետության մասնակցության չափը բնական մենաշնորհի կարգավորման գործում, ինչպես նաև առանձնացնել բնական մենաշնորհի պետական կարգավորման հիմնական մեթոդները, որոնք ընդունելի կլինեն Հայաստանում բնական մենաշնորհի կառավարման բնագավառում:

Ներկայացվում են կարգավորման գործընթացում կիրառվող մեթոդների արդյունավետության ապահովման կառուցակարգերը' շեշտը դնելով կարգավորման գնային, ներդրումային ու սոցիալական քաղաքականություններին: Հեղինակն առանձնակի տեղ է հատկացնում ոլորտը կարգավորող հիմնական սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող մարմինը:

Շուկայական տնտեսավարման պայմաններում ՀՀ-ում խնդիրներ են առաջադրվում ոչ միայն բնական մենաշնորհների գործունեության ապահովման հարցում, այլ նաև ազգային տնտեսության համակարգում դրանց կարգավորիչ գործառույթների ամրապնդման ու ընդլայնման գործում: Կարգավորման

մակրոտնտեսական ու ռեսուրսային մեթոդների համատեղ օգտագործումը լրացուցիչ հնարավորություն կընձեռնի իրականացնելու ներդրումային հոսքերի արդյունավետ կառավարում, կենտրոնացնելու դրանք տնտեսության գերակա ճյուղերում, ինչպես նաև այդ գործընթացների պետական կարգավորումը հասցնելու որակական նոր մակարդակի:

Բանալի բառեր՝ բնական մենաշնորհ, պետական կարգավորում, կառավարում, մեթոդ, կառուցակարգ, գնային քաղաքականություն, ենթակառուցվածք:

Պետության տնտեսական կարևոր գործառույթներից է արդարացի մրցակցության ու բնական մենաշնորհների հավասարակշռված համակարգումը, ուստի ելնելով համապետական ու հանրային շահերի զարգացումից՝ պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք առավել ռացիոնալ ու արդյունավետ օգտագործեն տնտեսական ռեսուրսները: Ռեսուրսների հոսքերի կառավարումն իրականացվում է բնական մենաշնորհների՝ որպես կարգավորման համակարգի

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:

է 08.02.2019թ., գրախոսվել' 30.03.2019թ., տպագրության

170

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

կենտրոնական սուբյեկտի միջոցով, իսկ բնական մենաշնորհների կառավարման միջոցով ստեղծվում է նշված նպատակներին հասնելու' երկրի տնտեսության կարգավորման գործիքակազմ: Կարգավորման ռազմավարության սահմանումը երկրի բարձրագույն ղեկավար մարմինների մենաշնորհն է, որի հիման վրա էլ պետական համապատասխան կառույցները որոշում են նպատակային ցուցանիշների համակարգը, ինչն էլ տնտեսության զարգացման ինդիկատորն է ու կարգավորման կառուցակարգի նպատակային գործառույթը:

Նպատակային ցուցանիշների համակարգը հենվում է տնտեսության կոնկրետ մոդելի վրա, որի կենտրոնական օղակը արտադրական ոլորտի բաժանումն է երկու հիմնական հատվածի՝ ա) բնական մենաշնորհի հատված, բ) տնտեսության մրցակցային հատված:

Այդ հատվածների փոխգործունեությունը կատարվում է աշխատանքային, ներդրումային ու ֆինանսական ռեսուրսների հոսքերի միջոցով, որոնց կառավարումն իրականացվում է բնական մենաշնորհի հատվածի կողմից: Այդ հատվածում ընդգրկվում են կարևոր, բնական մենաշնորհները, որոնք հանդիսանում են տնտեսության ենթակառուցվածքային ճյուղերի առանցքը: Տնտեսության մրցակցային հատվածի մեջ մտնում են ծառայություններ մատուցող ձեռնարկությունները, որոնք գործում են շուկայական միջավայրի պայմաններում: Մրցակցային հատվածն իր հերթին ստորաբաժանվում է տնտեսության ֆոնդաստեղծող ու սպառողական բարիքներ արտադրող հատվածների:

Տնտեսության կառավարման համակարգում բնական մենաշնորհները երկակի դեր են խաղում. նախ՝ հանդիսանում են պետական ակտիվ կարգավորման օբյեկտ, որում բնական մենաշնորհների հանդեպ կիրառում են պետական վերահսկողություն, ապա՝ բնական մենաշնորհները հանդես են գալիս որպես պետական քաղաքականության իրականացման միջոց տնտեսության մյուս ճյուղերի ու մակրոտնտեսական ընդհանուր կարգավորման պարագայում: Ընդ որում, բնական մենաշնորհն օգտագործում է իր բացառիկ դիրքը և, գտնվելով ամբողջ տնտեսական համակարգի ստորաբաժանումների շահերի բարձրագույն կետում, էական ազդեցություն է թողնում տնտեսության մյուս ճյուղերի վրա: Փաստորեն, պետությունն անուղղակիորեն բնական մենաշնորհի միջոցով իր պայմաններն է թելադրում մրցակցային հատվածի ձեռնարկություններին:

Բնական մենաշնորհի կառավարման հիմքի վրա տնտեսության կարգավորումը հնարավորություն է տալիս ստեղծելու տնտեսության տարբեր ստորաբաժանումների տարբերակված ներգործություններ, ընդհուպ մինչև «հասցեագրված ներգործություն», քանի որ տնտեսական համակարգի մեջ մտնող ձեռնարկությունները անհատականություններ են բնական մենաշնորհի ծառայությունների ու արտադրանքի սպառման հարցում: Նման իրավիճակը հնարավորություն է տալիս հասնելու տնտեսության «նուրբ կառավարման» կիրառմանը:

Նման համակարգի կիրառությունը բոլորովին չի ժխտում կառավարման առկա մեթոդների օգտագործումը: Չնայած բնական մենաշնորհների կառավարումը կարող է օգտագործել տնտեսության մակրոտնտեսական մեթոդներում օգտագործվող կարգավորող ազդանշանները, որոնք վերաբերում են տնտեսության խոշոր ստորաբաժանումերին, այդուհանդերձ դրանց ներգործության ոլորտներն ավելի մեծ են և վերաբերում են շուկայի բոլոր սուբյեկտներին:

Բնական մենաշնորհի հատվածի կարգավորման կատարելագործման նպատակով առաջարկվում է օգտագործել նոր մեթոդոլոգիական մոտեցում՝ սահմանելով գների առաստաղ: Դրա էությունն այն է, որ տնտեսվարող սուբյեկների հանդեպ հերթականորեն սահմանվեն ներգործության տարբեր ուղղություններ այն պայմանով, որ կառուցվի հակադարձ կապի համակարգ կարգավորողի ու ճյուղի միջև, ինչը հնարավորություն կտա կարգավորողին ստանալու ստույգ տեղեկություն

171

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

կարգավորվող վիճակի վերաբերյալ և գործնականորեն գնահատելու նախաձեռնված միջոցառումների արդյունավետությունը250:

Մեր կարծիքով, բնական մենաշնորհի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը պետք է լինի կենտրոնացված, համալիր կերպով հաշվի առնվեն բոլոր (այդ թվում՝ պետական) ձեռնարկությունների ու կից ճյուղերի ներդրողների պլաններն ու ծրագրերը: Օրինակ, էլեկտրաէներգետիկայի ճյուղում էլեկտրակայանի կառուցումը և էլեկտրահաղորդակցության գծերի մոնտաժումն էներգասակավ տարածաշրջաններում որոշ դեպքերում հանդիսանում են համարժեքային լուծում, և նպատակահարմար է ընտրել դրանցից առավել քիչ ծախսատար (հաճախ դա էլեկտրագծերի մոնտաժումն է) տարբերակը: Սակայն, եթե գոյություն ունի տվյալ տարածաշրջանում էներգատար արտադրություն զարգացնելու ծրագիր, ապա այդ դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի պոտենցիալ էլեկտրակայանի շինարարությանը:

Հարկ է նշել, որ ներդրումների համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների ու համարժեք խթանների հստակեցումը, ինչպես նաև տնտեսության տարբեր հատվածների զարգացման ժամանակային համապատասխանեցումը համարվում են ձևափոխման արդյունավետության կարևոր չափանիշ:

Այդ համատեքստում հարկ է համաձայնել մասնագիտական գրականության մեջ արտահայտված այն տեսակետին, համաձայն որի՝ անցումը շուկայական կողմնորոշիչ կարգավորմանը պայմանավորված է բնական մենաշնորհների մեթոդների կարգավորման առկա երեք ուղղությունների կատարելագործմամբ:

Առաջին ուղղությունը, որը կարելի է անվանել անցման շրջանի կարգավորում, անմիջականորեն վերաբերում է բնական մենաշնորհների սկզբունքների ու գործիքների ստեղծման ձևափոխմանը, որի նպատակը բնական մենաշնորհների գործունեության նոր կառուցակարգերի կարգավորումն է:

Երկրորդ ուղղությունը բնական մենաշնորհի հատվածի կարգավորումն է. որի հիմնական նպատակը բնական մենաշնորհի ճյուղի ազատ ու առանց խտրականության մուտքի ապահովումն է:

Կարգավորման երրորդ ուղղությունը նախատեսում է ինստիտուցիոնալ հիմքի ստեղծման հիման վրա նոր մրցակցային միավորի ձևավորում: Դրա հիմնական նպատակը հնարավոր մենաշնորհացման արգելափակումն է կամ էլ հակամրցակցային համաձայնությունների խափանումը251:

Բնական մենաշնորհի կարգավորման հիմնական մեթոդը գնային

քաղաքականությունն է: Տնտեսվարող սուբյեկտների գնային կարգավորումը կարող է իրականացվել տարբեր մակարդակներում՝ գլոբալ, ստորաբաժանումային, ճյուղային, տարածաշրջանային ու տեղային:

Գլոբալ մակարդակը բնական մենաշնորհների գների ընդհանուր

փոփոխությունն: Գնային կարգավորման այդ մակարդակը շաղկապվում է պետության հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության հետ, ինչը (մյուս մեթոդների հետ միասին) հնարավորություն է տալիս ապահովելու բյուջետային եկամուտների մուտքը, կարգավորելու սղաճի տեմպերը, բնական մենաշնորհի հատվածում ձևավորելու ներդրումային քաղաքականություն:

Տնտեսության ստորաբաժանումային մակարդակը ներկայացնում է բնական մենաշնորհների գների համեմատական փոփոխությունը տնտեսության երկու խոշոր ստորաբաժանումների՝ ֆոնդագոյացնող ու սպառողական ապրանքների շուկաների,

250 Богачкова Л., Налбандян М., Государственное регулирование цен в современной российской электроэнергетике: Монография-Волгоград: Изд-во ВолГУ, 2006, с. 44-45.

251 Патрушев Д., Карелин В., Прянков Б., Развитие конкуретных отношений в отрослях естественной монополий. М.: Экономика, 2006, с. 122.

172

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ինչպես նաև բնական մենաշնորհի հատվածների կտրվածքով: Այդ մակարդակը հնարավորություն է տա[իս լուծելու տնտեսության նշված հատվածների ռացիոնալ զարգացումները, աշխատանքային ու ներդրումային ռեսուրսների հոսքերը նշված ստորաբաժանումների միջև, կուտակման ու սպառման նորմաների կառավարման խնդիրները: Միջին հաշվով տնտեսության բնական մենաշնորհների

ստորաբաժանումային մակարդակով գնային քաղաքականությունն ուղղված է տնտեսության օպտիմալ, հավասարակշռված աճի խնդրի լուծմանը:

Ճյուղային ու տարածաշրջանային մակարդակները կոչված են ձևավորելու բարենպաստ գնային քաղաքականություն առանձին ճյուղերի կամ մի խումբ ձեռնարկությունների համար, ինչպես նաև ապահովելու առանձին

տարածաշրջանների զարգացման աջակցությունը: Դրանք հիմնականում

օգտագործվում են առանձին ճյուղային զարգացման ու սոցիալական խմբերի պետական ծրագրերի իրականացման նպատակով: Կարող է օգտագործվել նաև տնտեսության տեխնոլոգիական վերազինման կամ էլ փոքր ձեռներեցության աջակցման համար, ինչպես նաև հակաճգնաժամային ծրագրերում:

Տեղայինը նախատեսված է առանձին ձեռնարկությունների աջակցման համար: Այն կարող է օգտագործվել ձեռնարկությունների համար հակաճգնաժամային ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք ունեն ռազմավարական նշանակություն: Տնտեսության կարգավորման նշված մակարդակներում բնական մենաշնորհի գնային քաղաքականությունը նախատեսում է շրջանառել ապրանքների ու ծառայությունների տարբերակված գներ: Կարգավորման մակրոտնտեսական

մեթոդների հետ միասին դիտարկվող գնային քաղաքականությունը հնարավորություն է ստեղծում ռեսուրսների հոսքերի կառավարման միջոցով նպաստելու երկրի տնտեսության զարգացմանը252:

Բնական մենաշնորհի կարգավորման կարևոր գործիք է նաև ներդրումային քաղաքականությունը: Բնական մենաշնորհները, գտնվելով պետական

վերահսկողության ներքո, ֆոնդաստեղծող հատվածից պատվիրում կամ գնում են (օրինակ՝ տնտեսության տեխնոլոգիական վերազինման ծրագրով) անհրաժեշտ տեխնիկա, դրանով իսկ աջակցում տնտեսության կոնկրետ ոլորտին կամ կոնկրետ ձեռնարկություններին: Այդ գործիքի կիրառման հնարավորությունները բավականին մեծ են, քանի որ չունեն մասշտաբային, գնային ու ժամանակային սահմանափակումներ, որոնք բնորոշ են վերը նշված մեթոդներին253:

Բնական մենաշնորհի էական գործիքներից է սոցիալական

քաղաքականությունը: Օգտագործելով բնական մենաշնորհի ենթաճյուղերում

կիրառվող աշխատավարձը, սոցիալական վճարումների, աշխատանքի պայմանների փորձը՝ կարելի է դրանց միջոցով կառավարել աշխատանքային ռեսուրսների հոսքերը, բնակչության զբաղվածությունը, թուլացնել սոցիալական լարվածությունը երկրում: Քանի որ բնական մենաշնորհները, գտնվելով ենթակառուցվածքային ոլորտի համակարգում, տեղաբաշխված են ամբողջ հանրապետությունում, ապա բնական մենաշնորհների սոցիալական քաղաքականությունը կարող է ուղղվել աշխատանքային ռեսուրսների հոսքերի կարգավորմանը երկրի ոչ միայն տնտեսության ստորաբաժանումային, այլև տարածաշրջանային (մարզերի, համայնքների)

մակարդակների միջև:

Քննարկված մեթոդները տնտեսության կարգավորման արդյունավետ գործիքներն են, քանի որ հենվում են տնտեսական համակարգում առանցքային տեղ

252 Войтков В., Новые подходы к тарифообразованию // Тарифное регулирование и экспертиза. - М., 2006. -N 2, с. 41-42.

253 Щербина М., Осенности государственного регулирования естественных монополий в России // Бизнес Академия - М., 2009, N 10 (20), с. 17.

173

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

զբաղեցնող բնական մենաշնորհների վրա: Գնային քաղաքականությունն արդյունավետ կերպով ներգործում է տնտեսության մրցակցային հատվածի վրա, քանի որ վերջիններս գնում են բնական մենաշնորհների արտադրանքը կամ ծառայությունը, ինչն էլ անխուսափելի է՝ կապված դրանց տեխնոլոգիական անփոխարինեյիության ու բնական մենաշնորհի մենատիրության հետ: Բնական մենաշնորհների գնային, ներդրումային ու սոցիալական քաղաքականության ներգործությունը, շնորհիվ «մուլտիպյիկատորի էֆեկտի», ուժեղանում է և տարածվում ամբողջ տնտեսական համակարգում:

Պետական կարգավորման կարևորագույն պահանջ է հանրային նշանակության նպատակների ու կարգավորման ենթակա ճյուղի սուբյեկտների միջև շահերի հավասարակշռության պահպանումը: Օրինակ, էլեկտրաէներգետիկայի համակարգում այդպիսիք են՝ համակարգային օպերատորը, դիսպետչերական կառավարումը, իրացման, ցանցային ու գեներացնող ընկերությունները:

Բնական մենաշնորհի պետական կարգավորման գործիքները մասնավորապես էլեկտրաէներգետիկայի ճյուղում հանդիսանում են254՝

ա) հարկային քաղաքականությունը՝ մրցակցության ձևավորում փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցմամբ՝ հարկային ու վարկային արտոնությունների տրամադրման միջոցով,

բ) հակամենաշնորհային քաղաքականություն. մենաշնորհային ճյուղերի ապամենաշնորհացում, մենաշնորհների վարքագծի կարգավորում, այդ թվում՝ չարդարացված մրցակցային առավելությունների դեմ պայքար,

գ) ճյուղի մակարդակով աշխատանքային կանոնների կարգավորում, դ) սակագնային կարգավորում:

Յուրաքանչյուր երկիր յուրովի է լուծում այդ խնդիրները: Համաձայն «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են ոլորտը կարգավորող հետևյալ հիմնական սկզբունքները255.

ա) կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից՝ օրենքներով սահմանված իրավասությունների շրջանակում,

բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը և անկախությունը,

գ) կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար, դ) սպառողների և կարգավորվող որևէ անձի նկատմամբ խտրականության բացառումը,

ե) սպառողների ու կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը՝ սպառողներին որակյալ ծառայությունների մատուցում երաշխավորելու համար անհրաժեշտ իրավատնտեսական նախադրյալների ձևավորման ու ծառայությունների հիմնավորված սակագների սահմանման միջոցով՝ միաժամանակ ապահովելով ներդրողների՝ ռիսկերին համարժեք, ողջամիտ հասույթ ստանալու հնարավորությունը, զ) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց՝ կարգավորման շրջանակների սահմանափակումը, ինչպես նաև հանրային ծառայությունների ոլորտում ոչ մրցակցային շուկաների առաջացման դեպքում կարգավորման ներդրումը, է) հանրային ծառայությունների ոլորտում շուկաներ մուտքի խոչընդոտների կրճատումը և կարգավորվող անձանց կողմից մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) հասանեյիության կանոնների պահպանման ապահովումը,

254 Трачук А., ''Новая вертикальная интеграция" в реформированной электраэнергетике // Энергетик.- М., 2010, N 8, с. 6-9.

255 Տե՜ս «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ՊՏ 2004.02.04/7(306) Հոդ.120, 5-րդ հոդվածը, http: www.arlis.am:

174

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ը) հասցեական կարգավորումը,

թ) հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների համապատասխանությունը մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) սպասարկման որակին:

Միաժամանակ, ըստ ոլորտների, համապատասխան օրենքներով սահմանվել են սակագնային կարգավորման սկզբունքներ.

1. «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենք (21-րդ հոդվածով սահմանված են էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի սակագների ձևավորման սկզբունքները)256,

2. ՀՀ ջրային օրենսգիրք (79-րդ հոդվածով նախատեսված են ջրային ռեսուրսների ու ջրային համակարգի օգտագործման սակագների ձևավորման սկզբունքները)257,

3. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք (29-րդ հոդվածով սահմանված են սակագների դրույքաչափերի առանձնահատկությունները, իսկ 31-րդ հոդվածով՝ սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողներին ներկայացվող լրացուցիչ պահանջները)258,

4. «Փոստային կապի մասին» ՀՀ օրենք (181 հոդվածում կարգավորված են փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները և դրանց ձևավորման սկզբունքները)259 և այլն:

Այսպիսով, վերլուծելով բնական մենաշնորհների գործունեության

կառուցակարգերի փոփոխությունները՝ հանգում ենք եզրակացության, որ վերափոխման ընթացքում այն բերում է ապաինտեգրման գործընթացների: Հետևաբար, բնական մենաշնորհների ձևափոխման գործունեության կարգավորման կառուցակարգերը նոր շուկա նախագծելիս պետք է մշակվեն՝ հաշվի առնելով նաև նրա գործունեության կառուցակարգերի հետագա փոփոխությունները:

Պետության ու շուկայի մասնակիցների հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացված լինի նոր շուկայի մանրամասն նախագծմանը, որը կընդգրկի մրցակցային ու մենաշնորհ շուկայական հատվածների ստեղծման կանոնները, նոր ծառայությունների շուկաների ձևավորման ու զարգացման կառավարման նոր համակարգի ստեղծումը: Միջոցառումների համակարգը պետք է լինի համալիր, ընդգրկի բնական մենաշնորհի, դրա պետական կարգավորման ու սպառողների մակարդակները:

Բնական մենաշնորհների գործունեության կառուցակարգերի

արդիականացման վճռորոշ պայման պետք է լինի սպառողների շահերի առաջնության ապահովումը և շուկայի վերափոխումների ընթացքում նոր գնորդների ներգրավումը: Սպառողների շահերի գնահատման հաշվառման համար առաջարկվում է կիրառել որակական ցուցանիշների փոփոխված գնահատականներ:

Ենթակառուցվածքային բնական մենաշնորհների ձևավորումը հիմնված է ապամենաշնորհացման, վերակառուցավորման ու ապակարգավորման սկզբունքների վրա: Ապակարգավորումը դիտարկվում է որպես անցման գործընթաց ուղղակի գնային կարգավորումից շուկայական կողմնորոշիչ կարգավորմանը և, որպես կառուցակարգ, մրցակցության ձևավորմանն ու զարգացման անհրաժեշտությանը: Շուկայական կողմնորոշիչ կարգավորումը նշանակում է, որ կարգավորողի հիմնական ուշադրության

256 Տե՜ս «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.205, 21-րդ հոդվածը, http: www.arlis.am:

257 Տե՜ս ՀՀ ջրային օրենսգիրքը, ՀՀ ՊՏ 2002.07.10/24(199) Հոդ.581, 79-րդ հոդվածը, http: www.arlis.am:

258 Տե՜ս «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1034, 29-րդ և 31-րդ հոդվածները, http: www.arlis.am:

259 Տե՜ս «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.120, 181 հոդվածը, http: www.arlis.am:

175

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

կենտրոնը պետք է դառնա հենց շուկայական միջավայրը և շուկայի ենթակառուցվածքը, այլ ոչ թե կոնկրետ ձեռնարկությունների վարքագիծը:

Բնական մենաշնորհների ձևափոխման հիմնական մոդել պետք է հանդիսանա վերակառուցավորումը՝ ուղղահայաց-ինտեգրված ընկերությունների տրոհումն՝ ըստ բիզնեսի տեսակների: Սակայն շուկայական ուժերի ազդեցության ներքո, ինչքան էլ որ մանրազնին լինի իրականացված վերակառուցավորումը, կարող է տեղի ունենալ առանձին կառույցների ապաինտեգրում: Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ կարգավորումն ավելի շատ պաշտպանում է ճյուղին, քան վերջնական սպառողներին, ինչը բնորոշ է վաճառողի շուկային:

Ելնելով անկատար մրցակցային պայմաններում բնական մենաշնորհների առանձնահատկություններից՝ անհրաժեշտ է ներգրավել վերահսկողության լրացուցիչ կառույցներ, որոնք գոյություն չեն ունեցել մենաշնորհի պայմաններում, կամ էլ ազդեցություն չեն գործել բնական մենաշնորհի գործունեության վրա մինչև ձևափոխում իրականացնելը:

Բացի այդ, բնական մենաշնորհների արդյունավետ զարգացման

ռազմավարության մշակումը պահանջում է կատարել ինստիտուցիոնալ բնույթի վերափոխումներ՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական հնարավոր փոփոխությունների հետևանքները: Ընդ որում, բնական մենաշնորհների

գործառույթային կառուցվածքի ձևավորումը ենթադրում է այն դիտարկել որպես միասնական համալիր՝ պահպանելով ենթակառուցվածքի մենաշնորհային

ամբողջությունը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ինստիտուցիոնալ վերափոխումները պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով երկրի զարգացման տնտեսական շահերը, նպաստելով սահուն կերպով անցնելու հին տնտեսական համակարգից նոր տնտեսական հարաբերություններին: Մեր կարծիքով, ՀՀ-ում բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ ունեն իրենց

ինստիտուցիոնալ պատճառները և կապված են ինստիտուտների ոչ արդյունավետ գործունեության հետ (ստվերային տնտեսության մեծ տեսակարար կշիռ, բարձր գործառնական ծախսեր, ֆինանսական ու հատկապես բանկային համակարգի հանդեպ անվստահություն, երկրի միջազգային ռեյտինգի (վարկանիշի) անկում, բնակչության աղետալի միգրացիան, կոռուպցիան, կառավարության կողմից ՓՄՁ-ի սատարման գրեթե բացակայումը և այլն):

Ամփոփելով վերլուծությունն ու հետազոտական հիմնավորմամբ արված առաջարկությունները՝ կարելի է ներկայացնել նաև կիրառական արժեքայնություն պարունակող հետևյալ եզրահանգումները.

1. Բնական մենաշնորհի կառավարման գործընթացում պետք է միաժամանակ օգտագործվեն ՀՀ տնտեսության կառավարման գործող մեթոդները, որոնք էլ իրենց հերթին կընձեռնեն կարգավորման նոր հնարավորություններ: Բնական մենաշնորհի կառավարման հետ կարգավորման մակրոտնտեսական ու ռեսուրսային մեթոդների համատեղ կիրառումը հնարավորություն կտա ունենալու ներդրումային ու աշխատանքային հոսքերի արդյունավետ կառավարում, դրանք կենտրոնացնելու տնտեսական զարգացման գերակա ճյուղերում և, ընդհանուր առմամբ, տնտեսության պետական կարգավորումը հասցնելու որակական նոր մակարդակի:

2. Բնական մենաշնորհի կառավարման բազայի վրա տնտեսության պետական կարգավորումը պետք է իրականացվի հետևյալ սկզբունքների կիրառման միջոցով՝ համակարգվածություն, ռեսուրսների հոսքերի կառավարում, բավարար հիմնավորվածություն, մրցակցային հատվածի կարգավորման անուղղակիություն, լրիվություն, անհակասականություն, գործող մեթոդների հետ համադրելիություն, ինչպես նաև անընդհատություն ու ճկունություն:

3. Բնական մենաշնորհի հատվածի կարգավորման նպատակով անհրաժեշտ է կիրառել գների առաստաղի սահմանման մեթոդ: Տվյալ համակարգը պետք է

176

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

տեղեկացնի կարգավորողին կարգավորման ենթակա ճյուղի վիճակի վատացման կամ լավացման մասին, ինչպես նաև հնարավորություն տա գնահատելու գների «շեմքային» մակարդակը, որպեսզի կարգավորողն ի վիճակի լինի համապատասխան ձևով արձագանքելու, խստացնելու պայմանները, եթե ճյուղում իրավիճակը զգալիորեն բարելավվել է (դարձել է ավելի լավ, քան ՀՀ ամբողջ տնտեսությունում է), կամ էլ թուլացնելու ճնշումը բացասական գործոնների առաջացման պարագայում:

4. Ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի գործունեության կարգավորման գործող կառուցակարգերը սահմանափակում են պետության միջամտության շրջանակները: Կառավարության հիմնական խնդիրը օրենսդրական դաշտի ապահովումն է, գործառույթների ու վերահսկողության իրականացումը, նորմատիվ-իրավական առաջադրանքների իրականացումը:

ՀՀ-ի համար այդ հարցում ուղենշային կարող է լինել Սկանդինավյան երկրների փորձը, որտեղ էլեկտրաէներգիայի ոլորտի բարեփոխումներն իրականացվեցին նորմատիվ-իրավական հենքով: Այդ երկրների խորհրդարաններն ընդունեցին

օրենսդրական ակտեր՝ ուղղված էլէկտրաէներգետիկայի իրավական հիմքերի վերափոխմանը, մշակվեցին միասնական շուկայական տնտեսավարման նոր հայեցակարգեր, սահմանվեցին ոլորտի սուբյեկտների պատասխանատվության ընդհանրական շրջանակներն ու աստիճանը: Սակայն Սկանդինավյան ամեն մի երկիր, ելնելով իրեն բնորոշ առանձնահատկություններից, այդ շրջանակներում ընտրեց սեփական տնտեսության համար տեղայնացված մոտեցում:

THE WAYS TO IMPROVE THE METHODS AND MECHANISMS OF STATE REGULATION OF NATURAL MONOPOLIES

MIKAYEL SOGHOMONYAN

Deputy chairman ofpublic services regulatory commission of the Republic of Armenia, PhD Student of the Armenian National Agrarian University,

Yerevan, Republic of Armenia

The main purpose of the article is to analyze the mechanisms of state regulation and assess the balancing of the interests of the subjects of natural monopolies in the sphere of production and consumption of services in the RA. With this goal, the task is to study the degree of state participation in the regulation of natural monopolies, as well as to identify the main methods of state regulation of natural monopolies that will be acceptable in the management of natural monopolies in Armenia.

The mechanisms of the effectiveness of the methods used in the regulatory process are presented, with particular attention to pricing, investment and social settlement policies. The author especially emphasizes the basic principles governing this area, which guide the relevant bodies of the RA. In a market economy, the Republic of Armenia sets goals not only in ensuring the activities of natural monopolies, but also in strengthening and expanding their regulatory functions in the national economy.

The joint use of macroeconomic and resource management methods will provide an additional opportunity for the effective management of investment flows, to concentrate them in priority sectors of the economy, as well as to bring the state regulation of these processes to a qualitatively new level.

Key words: natural monopoly, state regulation, management, method, mechanism, price policy, infrastructure.

177

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ПУТИ СОВЕРШЕНСТВОВАНИЯ МЕТОДОВ И МЕХАНИЗМОВ ГОСУДАРСТВЕННОГО РЕГУЛИРОВАНИЯ ЕСТЕСТВЕННЫХ МОНОПОЛИЙ

МИКАЭЛ СОГОМОНЯН

Заместитель председателя Комиссии по регулированию общественных услуг Республики Армения, соискатель Национального аграрного университета Армении, г.Ереван, Республика Армения

Основной целью статьи является анализ механизмов государственного регулирования и оценка балансирования интересов субъектов естественных монополий в сфере производства и потребления услуг в РА. С данной целью поставлена задача изучить степень участия государства в регулировании естественных монополий, а также выделить основные методы государственного регулирования естественных монополий, которые будут приемлемы в сфере управления естественными монополиями Армении.

Представлены механизмы эффективности методов, используемых в процессе регулирования. При этом особое внимание уделяется ценовой, инвестиционной и социальной политике урегулирования. Автор особенно подчеркивает регулирующие данную сферу основные принципы, которыми руководствуются соответствующие органы РА. В условиях рыночной экономики в РА ставятся задачи не только в вопросе обеспечения деятельности естественных монополий, но и в деле укрепления и расширения их регулирующих функций в системе национальной экономики.

Совместное использование методов макроэкономики и управления ресурсами предоставит дополнительную возможность для эффективного управления инвестиционными потоками, сосредоточения их в приоритетных секторах экономики, а также позволит вывести государственное регулирование этих процессов на качественно новый уровень.

Ключевые слова: естественная монополия, государственное регулирование, управление, метод, механизм, ценовая политика, инфраструктура.

178

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.