Научная статья на тему 'ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՊԱՅՄԱՆ'

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՊԱՅՄԱՆ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
85
14
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Մասնակցային ժողովրդավարություն / մարդու անվտանգություն / ազգային անվտանգություն / պետականության ամրապնդում / երջանիկ ապագա / կայունություն / մրցունակություն / ազգային ինքնություն / արժեհամակարգ / պատասխանատվություն / PARTICIPATORY DEMOCRACY / HUMAN SECURITY / NATIONAL SECURITY / STRENGTHENING OF STATEHOOD / HAPPY FUTURE / STABILITY / COMPETITIVENESS / NATIONAL IDENTITY / VALUE SYSTEM / RESPONSIBILITY / ДЕМОКРАТИЯ УЧАСТИЯ / БЕЗОПАСНОСТЬ ЧЕЛОВЕКА / НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ / УКРЕПЛЕНИЕ ГОСУДАРСТВЕННОСТИ / СЧАСТЛИВОЕ БУДУЩЕЕ / СТАБИЛЬНОСТЬ / КОНКУРЕНТОСПОСОБНОСТЬ / НАЦИОНАЛЬНАЯ ИДЕНТИЧНОСТЬ / СИСТЕМА ЦЕННОСТЕЙ / ОТВЕТСТВЕННОСТЬ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Մովսիսյան Մարինե

Հոդվածում առաջ է քաշվել մոտեցում, ըստ որի՝ հարահոս աններդաշնակ փոխհարաբերությունների համատեքստում սերտորեն փոխկապակցված են մաս-նակցային ժողովրդավարությունը ազգային անվտանգությունը, որտեղ վերջինս կարող է դիտարկվել առանձին մարդկանց անվտանգության համագումար՝ նպաս-տելով պետականության ամրապնդմանը։ Մեր խնդիրն է բացահայտել ազգային անվտանգության ապահովման գործընթացում մասնակցային ժողովրդավա-րութ-յան դերակատարումը, տալ վերջիններիս փոխկապակցվածության բնութագիրը, զարգացնել դրույթ՝ մասնակցային ժողովրդավարությունը որպես ազգային անվտանգության ապահովման պայման, առանց որի վտանգվում է պետականությունը։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական-իրավական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում եզրահանգել ենք՝ մասնակցային ժողովրդավարությունը որպես ազգային անվտանգության ապահովման պայման բազմամակարդակ երևույթ է։ Այն անվտանգության ապահովման ընդարձակված օրակարգի բաղադրիչ է, սակայն հարաբերական անկախության մեջ է գտնվում` պայմանավորված կենտրոն-ծայրամաս տարածական հարթություններում առկա մարդու անվտանգության հիմնախնդրի վերլուծության ու պատասխանատվության հետ: Այս համատեքստում ԱՀ-ի ՀՀ-ի անվտանգության ռազմավարությունը անհրաժեշտ է մշակել՝ զարգացնելով մասնակցային ժողովրդավարության իրական բնույթը: Ներկայիս գլոբալ-ցանցային կերպափոխումները, յուրաքանչյուրիս ազա-տությանն ուղղված սպառնալիքները առաջ են բերել պատասխանատվությամբ կենսունակ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն: Հեղինակը հիմնավորում է, որ գիտակից, կրթված, քաղաքացիական աշխարհայացքով մարդկանց ներգրավումը, լայնամասշտաբ մասնակցության ապահովումը կարևոր նախապայմաններ են կայուն անվտանգային միջավայրի մարդու անվտանգության ապահովման համար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PARTICIPATORY DEMOCRACY AND NATIONAL SECURITY RELATIONS AS A CONDITION FOR STATEHOOD STRENGTHENING

The purpose of the article is to propose the approach that participatory democracy and national security are closely interlinked in the context of turbulent and disharmonious relationships, where the latter can be viewed as an individual security convention contributing to the strengthening of statehood. We discover the role of participatory democracy in the process of ensuring human security and provide a description of their interdependence, develop a provision of participatory democracy as a condition of national security without which the statehood is at stake. The author argues that the involvement of conscious, educated, civic-minded people, the provision of large-scale participation is a prerequisite for both a stable and secure environment and for human safety assurance. Participatory democracy is part of an expanded security agenda, relatively independent due to the analysis and responsibility of the human security problem in the spatial dimensions of the center-periphery. In this context, the security strategy of the Republics of Artsakh and Armenia needs to be raised by developing the true nature of participatory democracy.

Текст научной работы на тему «ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՊԱՅՄԱՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ' ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՊԱՅՄԱՆ*

ՄԱՐԻՆԵՄՈՎՍԻՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածում առաջ է քաշվել մոտեցում, ըստ որի' հարահոս և աններդաշնակ փոխհարաբերությունների համատեքստում սերտորեն փոխկապակցված են մաս– նակցային ժողովրդավարությունը և ազգային անվտանգությունը, որտեղ վերջինս կարող է դիտարկվել առանձին մարդկանց անվտանգության համագումար' նպաստելով պետականության ամրապնդմանը։ Մեր խնդիրն է բացահայտել ազգային անվտանգության ապահովման գործընթացում մասնակցային ժողովրդավարության դերակատարումը, տալ վերջիններիս փոխկապակցվածության բնութագիրը, զարգացնել դրույթ' մասնակցային ժողովրդավարությունը որպես ազգային անվտանգության ապահովման պայման, առանց որի վտանգվում է պետականությու նը։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական-իրավական) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում եզրահանգել ենք' մասնակցային ժողովրդավարությունը որպես ազգային անվտանգության ապահովման պայման բազմամակարդակ երևույթ է։ Այն անվտանգության ապահովման ընդարձակված օրակարգի բաղադրիչ է, սակայն հարաբերական անկախության մեջ է գտնվում պայմանավորված կենտրոն-ծայրամաս տարածական հարթություններում առկա մարդու անվտանգության հիմնախնդրի վերլուծության ու պատասխանատվության հետ: Այս համատեքստում ԱՀ-ի և ՀՀ-ի անվտանգության ռազմավարությունը անհրաժեշտ է մշակել' զարգացնելով մասնակցային ժողովրդավարության իրական բնույթը:

Ներկայիս գլոբալ-ցանցային կերպափոխումները, յուրաքանչյուրիս ազատությանն ուղղված սպառնալիքները առաջ են բերել պատասխանատվությամբ կենսունակ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն: Հեղինակը

հիմնավորում է, որ գիտակից, կրթված, քաղաքացիական աշխարհայացքով մարդկանց ներգրավումը, լայնամասշտաբ մասնակցության ապահովումը կարևոր նախապայմաններ են կայուն անվտանգային միջավայրի և մարդու անվտանգության ապահովման համար։

Հիմնաբառեր' մասնակցային ժողովրդավարություն, մարդու անվտանգություն, ազգային անվտանգություն, պետականության ամրապնդում, երջանիկ ապագա, կայունություն, մրցունակություն, ազգային ինքնություն, արժեհամակարգ, պատասխանատվություն:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 31.08.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

103

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Գլոբալացման բազմավեկտոր գործընթացը լուրջ մարտահրավերներ է նետել զարգացման տարբեր մակարդակներում գտնվող երկրների ու քաղաքացու անվտանգային համակարգին՝ կերպափոխելով պետության ավանդական

ինստիտուտը՝ պետականությունն առավել խոցելի դարձնելով։ Գլոբալացման պայմանները ոչ միայն բարձրացրել են միջազգային տնտեսական ազատականացման, առևտրի ու ֆինանսական հոսքերը, այլև բացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգ ճանապարհով գաղթող միգրանտների և

անդրազգային' առողջապահական, բնապահպանական վտանգների հոսքերը՝ փորձության տանելով մարդուն: Ուստի գլոբայիզացիան անվտանգության նոր հարթություն է առաջ բերել՝ ոչ ավանդական անվտանգության տեսքով: Վերջինս գործում է միջպետական հակամարտություններից և աշխարհաքաղաքական մտահոգություններից դուրս: Եթե նախկինում միմյանց հաջորդելով՝ ծովային, ցամաքային, օդային ուժերն էին գտնվում գերակա դիրքում, ապա արդի աշխարհաքաղաքական, բազմաչափ գործընթացներում վերոնշյալներին ավելացել է ևս մեկ հզոր և քաղաքական գործընթացներում լրջագույն դերակատարում ունեցող տեղեկատվական, մասնավորապես կիբեռ տիրույթը, ընդ որում, շատ հաճախ կիբեռ տիրույթում իրականացվող գործողությունները առավել աղետալի ու անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել, քան զինտեխնիկայի և այլ ավանդական միջոցների կիրառման դեպքում: Ռալֆ Էմմերսը պնդում է, որ անվտանգության ռազմական ասպեկտները աննպատակահարմար են, սակայն անվտանգության ավանդական ընկալումը ավելի շատ հարցականի տակ է դնում, թե ինչպես պետք է սահմանվի անվտանգությունը, քանի որ գլոբալիզացիան մարտահրավեր է նետել ազգային ինքնիշխանությանը և պետության՝ որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտի ժողովրդավարացմանը: «Գլոբայիզացիան վերաբերում է տնտեսական ազատականացման և վերափոխման գործընթացներին, ինչպես նաև արագընթաց գիտական զարգացումներին՝ հաղորդակցության, տրանսպորտի, տեղեկատվության ոլորտներում»201:

Այս համատեքստում ձևավորվող նոր աշխարհակարգը տրանսֆորմացիայի է ենթարկում լոկալ, տարածաշրջանային, գլոբալ տարածություններում առկա

սպառնալիքները՝ նետելով նոր՝ ցանցային մարտահրավերներ: Կենտրոն-ծայրամաս տարածություններում առաջացած ցանցային մարտահրավերները արմատական խզում են առաջացրել՝ ստեղծելով բնակչության ցածր կենսամակարդակ, տնտեսության զարգացման հետընթաց, տարատեսակ հակամարտություններ, բազմաբնույթ ահաբեկչական գործողություններ, քաղաքական անկայուն վիճակ, կոռուպցիա, միգրացիա, թրաֆիքինգ: Այս ամենը հանգեցրել է ճգնաժամային այնպիսի իրավիճակի, որի շրջանականերում մարդը տեղից տեղ է գաղթում ցանկանալով ապահովել իր բարեկեցությունը, անվտանգությունը և երջանիկ ապագայի նկատմամբ իր հավակնությունները: Գործընթացն առավել վտանգավոր է դառնում, երբ առաջ են գալիս տեղեկատվական պատերազմները, որոնք ընթանում են միջէթնիկական բախումների, միջպետական հարաբերությունների սրման,

ներքաղաքական անհանդուրժողականության դրսևորումների արդյունքում: Գլոբալ-ցանցային հասարակության զարգացումն ուղղակիորեն մարտահրավեր է նետում մարդու ազգային, մշակութային ինքնությանը՝ խաթարելով նրա անվտանգության մարդաբանական հիմքերը: Օգտվելով «ծայրամասերի» պետական ինքնիշխանության և համայնքային համակեցության աններդաշնակ կերպափոխումներից՝ զարգացած երկրները մշակել են տեղեկատվության միջոցով մարդու գիտակցությունը

201 Emmers R., Non-Traditional Security in the Asia Pacific: The Dynamics of Securitization (2004) Eastern University Press, Singapore, pp. 388-391.

104

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

մանիպուլացնելու տեխնոլոգիաներ: Դա էլ հնարավորություն է տվել նրանց վերահսկել ողջ աշխարհի տեղեկատվական հոսքերը:

Այսպիսով, աստիճանաբար փոփոխության ենթարկվող արդի պատերազմների տրամաբանությունը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է համակարգված ուսումնասիրել առկա մարտահրավերները և սպառնալիքները, հարկ եղած դեպքում մարտահրավեր նետել դիմակայման փոխարեն: Նմանօրինակ մոտեցմամբ մարդը հնարավորություն է ստանում իրատես գնահատել իրականությունը' բարձրացնելով իր ազգային ինքնության մրցունակությունը: Հետևաբար, կարծում ենք, որ գլոբալացման գործընթացում անվտանգության ապահովման քաղաքականության արժեքաբանությունը արմատապես փոխվել է՝ պայմանավորված տեղեկատվահաղորդակցական նոր տեխնոլոգիաների ցանցային կիրառմամբ: Այս համատեքստում էլ մարդու

անվտանգություն հասկացությունը առաջարկում ենք կիրառել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում և կարծում ենք, որ այն արմատապես կփոխի քաղաքական դիսկուրսի բովանդակությունը: «Մարդու անվտանգություն» եզրույթը դիտարկվում է միջազգային անվտանգության դիսցիպլինում, որը հրապարակվել է 1994 թ.-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Զեկույցում ներկայացվել է մարդու անվտանգության 7 ոլորտ' տնտեսական, սննդի, առողջապահական, բնապահպանական, անձնական, համայնքային և քաղաքական անվտանգություն202: Այն նաև սահմանում է մարդու անվտանգության հիմնական վեց սպառնալիք՝ չկարգավորված բնակչության աճը, տնտեսական հնարավորությունների անհավասարությունները, միգրացիոն գործընթացները, շրջակա միջավայրի դեգրադացիան, թմրամիջոցների թրաֆիքինգը և միջազգային ահաբեկչությունը203:

Փաստորեն, մարդու անվտանգությունը ոչ միայն պետության արտաքին հարաբերությունների և ռազմական ուժի արդյունք է, այլև կապված է նոր աշխարհակարգի տիրույթներում մակածվող կյանքի որակի և ցանկացած հնարավոր սպառնալիքից մարդու ազատության ընկալման գաղափարի հետ: Փոխներթափանցելիության նմանօրինակ իրողությունների պայմաններում

պետությունները պետական, ազգային, հասարակության, մարդու, սոցիալա-կանացված անհատի (անձի), ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով իրենց

քաղաքական օրակարգ են ներառել տեղեկատվական-տեխնիկական համակարգերի ապահովության հիմնախնդիրները, ազգի, քաղաքացիների, մարդու բարոյահոգեբանական, գիտելիքահեն պահանջմունքներով ձևավորված շահերի ներկայացումը: Նմանօրինակ ռազմավարությունը, ապահովելով պետության

անվտանգությունը, հնարավորություն է տալիս մարդուն ինքնադրսևորվել և ինքնաիրացվել իր ծննդամատոււՐ խուսափեւոՍ հզորների կոոմից պւանաւ1որւ1ած մանիպուլյացիաներից: Միաժամանակ դա հնարավորություն է տալիս

քննադատաբար վերաբերել զանգվածային խուճապ հրահրող գործընթացներին (օրինակ՝ ԱՀ-ում անընդհատ պատերազմի վերսկսկման սպառնալիքին, տեղեկատվական տիրույթում հակահայկական քարոզչության հզոր ալիքի շրջանառմանը), ընտրական և այլ տիպի քաղաքական ու հասարակական գործընթացների լեգիտիմությանը, ինչպես նաև հանրային համակեցություն կազմակերպող գործոնների վերլուծությանը: Ըստ Ջ.Հարթմանի (Jim Hartman)' ազգային անվտանգության ապահովման արժեքաբանությունը կերպափոխվել է, քանի որ աշխարհը վերջին հիսուն տարիներին էականորեն փոխվել է, և փոփոխությունների

202 Oxford University Press. Published for the United Nations Development Programme (UNDP). Human Development Report 1994. New York. http://hdr.undp.org/sites/default/files/reports/255/hdr_ 1994_en complete_nostats.pdf.

203 Նույն տեղում:

105

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

քայլերը պատմության մեջ վերջին տասնամյակներում իրենց հավասարը չունեն204: Մարդու ներգործությունը բնական ռեսուրսների և համակարգերի վրա, տեղեկատվության փոխանցման արագությունն ու լայնությունը, պետությունների, կառավարությունների փոխհաղորդությունը, ինչպես նաև անհամաչափ պատերազմներ վարելու փոքր խմբերի հնարավորությունը կամ

պրոժողովրդավարական շարժումների ուղղորդումը (կառավարումը/առաջ մղումը) ակնհայտորեն ցույց են տալիս, որ մենք այլևս պարփակված համակարգում չենք ապրում, որտեղ մարդը կարող է կառավարել, վերահսկել իր սեփական ճակատագիրը մեծամասամբ բիրտ ուժի, տեխնիկայի և միակողմանի որոշումների կայացման միջոցով205:

Ասվածի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել նորովի քննարկելու մարդու արժեհամակարգի կառուցվածքում բարոյական հրամայականները և պատասխանատվության մակարդակը, որոնք անվտանգության ապահովման կարևոր պայմաններ են։ Իսկ առանց կայուն անվտանգային համակարգի, մասնավորապես կերպափոխվող աշխարհին հատուկ արդիականացվող մեխանիզմների պետականությունն ու պետության գոյությունն առհասարակ դառնում են խոցելի։ Հասարակության յուրաքանչյուր անդամ, պահանջելով ազատություն, պարտավոր է ճանաչել այլոց ազատությունը։ Մարդկանց ի վերուստ տրված ազատությունների ապահովումը և հասարակության համընդհանուր շահի համար պարտավորությունների ստանձնումը քաղաքականության օրակարգային խնդիր է։ Ըստ երևույթին ազատությունը կամքի դրսևորում է՝ պաշտպանելու մյուսներին ներքին ու արտաքին վտանգներից։ Այսինքն՝ մեր կարծիքով մասնակցային

ժողովրդավարությունը պարտավոր է լինել պաշտպանունակ և պետք է գործառնվի իրավական պետությունում։ Հիմնվելով համերաշխության սկզբունքի և

համակեցության կանոնների վրա՝ հանրային գիտակցության և քաղաքացիական համատեղ, պատասխանատու մասնակցությամբ հնարավոր է կանխել ցանցային ռիսկերը, որոնք մարդիկ անհատապես չեն կարողանա. անհրաժեշտ է ինքնուրույն քաղաքացիների՝ միասնաբար՝ փոխադարձության սկզբունքով հանդես գալը։ Արձանագրենք, որ հասարակությունը պատասխանատու է հանրային շահի և ազգային անվտանգության ապահովման գործընթացում:

Սոցիետալ անվտանգության տեսաբան Փ. Հոֆը պնդում է, որ «մարդկությունը մուտք է գործել նոր դարաշրջան, հին միջազգային համակարգերը փլուզվել են, հին կարգախոսները ոչ ուսուցողական են, հին լուծումները' ոչ օգտակար»206։ Ներկայիս դարակազմիկ կերպափոխումները, գլոբալացման հետևանքները, յուրաքանչյուրիս ազատությանն ուղղված սպառնալիքները առաջ են բերել պատասխանատվությամբ կենսունակ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն։ Ավելի մեծ թվով գիտակից, կրթված ու քաղաքացիական աշխարհայացքով մարդկանց ներգրավումը, լայնամասշտաբ մասնակցության ապահովումը կարևոր նախապայմաններ են ինչպես կայուն անվտանգային միջավայրի, այնպես էլ մարդու անվտանգության ապահովման համար։

Այսօրվա հարահոս ու աններդաշնակ փոխհարաբերությունների դաշտում սերտորեն փոխկապակցված են ժողովրդավարությունը և ազգային

անվտանգությունը: Ժողովրդավարությունը ամրապնդում է ազգային անվտանգության հասարակական հիմքը, որն էլ խթանում է պետական և ոչ պետական

204 Hartman J., Sustainability and National Security. Sustainability and National Security, Center for Strategic Leadership, US Army War College, Carlisle, pA, January/2012, p. 22-23. http://www.csl.army.mil/usacsl/publications/SustainabilityandNationalSecurity(webversion).pdf.

205 Նույն տեղում:

206 Hough P., ‘’Understanding global security”, second edition. Routledge, Taylor & Francis Goup, London and New York, 2008, p. 1-4.

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

դերակատարներին' ազգային անվտանգության կառուցվածքը ձևավորելու համար' ապահովելով մարդու անվտանգությունը: Ժողովրդավարական-քաղաքական

մասնակցությունը, ներառելով քաղաքացիական հասարակության խմբերի

լայնամասշտաբ մասնակցություն, կարող է նպաստել արտաքին քաղաքականության կոնսենսուսի ստեղծմանը: Մասնակցային ժողովրդավարությունն ըստ էության ենթադրում է ինքնօգնության, փոխօգնության, պատասխանատվության, հավատի ու վստահության, արդարության ու հավասարության սկզբունքները, որոնց հիմքով անվտանգային քաղաքականության և արտաքին քաղաքականության գծերը կարելի է զարգացնել՝ ապահովելով կայուն անվտանգային միջավայր: Այս համատեքստում նոր սոցիալական տարածությունների ձևավորումը հանգեցնում է այսպես կոչված “nonwar community” առաջացմանը, այսինքն՝ այնպիսի հանրույթի, որը միավորվում է ոչ թե արտաքին սպառնալիքի առկայությամբ, այլ փոխկապակցվածությամբ, որը ջնջում է «մերոնց և օտարների» միջև սահմանները207։

Արտաքին միջավայրի տեսանկյունից նման միջավայրը պետք է լինի խաղաղ ու կայուն, որպեսզի պահպանվեն և բնականոն արդիականացման ճանապարհով զարգացվեն ազգային գործընթացները, ներառյալ քաղաքական զարգացումը: Երբ պետությունը ժողովրդավարական է, մեծանում է հավանականությունը, որ հարևանները նույնպես կսկսեն ընկալել իրենց՝ խաղադաշտի նույն մակարդակի վրա գտնվելու փաստը, կձևավորվի համագործակցություն՝ առնվազն գաղափարախոսությունների մակարդակով: Այս համատեքստում Բ. Բուզանը «անվտանգության ընդլայնված օրակարգը պետություններին հարկադրում է հրաժարվել ինքնաբավ անվտանգության քաղաքականությունից՝ ընդունելով հարևանների անվտանգության իրավունքը»208։

Տեղական միջավայրի տեսանկյունից ժողովրդավարության հաստատումը հանգեցրել է քաղաքացիական հասարակության տարբեր տարրերի առաջացմանը, որոնք ներառում են ՀԿ-ներ, համայնքային խմբեր, մասնագիտական կազմակերպությունների գործարար միություններ, հավատքի վրա հիմնված կազմակերպություններ, ինքնօգնության խմբեր, սոցիալական շարժումներ և շահերի պաշտպանության խմբեր: Քաղաքացիական հասարակության այդ խմբերը կարող են առանցքային դեր խաղալ հակամարտությունների ժողովրդավարական լուծումների կամ վեճերի ժողովրդավարական կարգավորման գործում։ Իրական մասնակցային ժողովրդավարության հայեցակարգում մարդու արժանապատվությունը գերակա է, և մարդկանց ճակատագրերն իրենց ձեռքում են: Մասնակցային ժողովրդավարության

ջատագովները ընդունում են ոչ պետական դերակատարների ներդրումը ազգային քաղաքականության ձևավորմանը և իրականացմանը, ներառյալ արտաքին քաղաքականությանը: Կառուցողական մասնակցության շրջանակում նրանք

նպաստում են արտաքին քաղաքականության նպատակների համաձայնեցմանը՝ աջակցելով պետությանը քաղաքականության կառուցողական քննադատությամբ:

Այսօր մասնակցային ժողովրդավարությունը, մասնավորապես ժողովրդավարական մասնակցությունը և ազգային անվտանգությունը դարձել են արտաքին քաղաքականության կարևոր տարրեր: Ժողովրդավարական և անվտանգ

տարածաշրջանային, միջազգային կառույցները կարևոր են ազգային

անվտանգության, տարբեր երկրներում կայուն զարգացման և ժողովրդավարացման անկաշկանդ գործընթացների համար:

207 Морозов В. Е., Безопасность как форма политического. О секьюритизации и политизации. ПОЛИС, Н. 3 (123) 2011, с. 27-29.

208 Buzan B., ‘’People, states and fear: the national security problem in international relations. G. B., Biddies LTD, 2001, p. 92-94.

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Մասնակցային ժողովրդավարության և անվտանգության ապահովման կարևորությունը արտացոլում է համապարփակ անվտանգության սկզբունքի ճանաչումը, որն ընդունում է քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրողությունների միջև ուժեղ փոխկապակցումները: Քաղաքական զարգացման, խաղաղության, կայունության, մասնակցային ժողովրդավարության բարձր որակի և մասշտաբայնության, բարգավաճման հասնելու համար բոլոր երկրները պետք է միանման կամք ցուցաբերեն և յուրաքանչյուր գործընթացում պետք է դրսևորեն բարձրագույն քաղաքական պարտավորություն, որը հիմք կհանդիսանա հաջողված քաղաքական համագործակցության համար:

Մասնակցային ժողովրդավարության և ազգային անվտանգության բարդ փոխկապակցվածության համատեքստում ազգային անվտանգությունը կարելի է դիտարկել որպես առանձին անհատների (մարդու) անվտանգության համագումար։ Այսօրինակ մարդակենտրոն հեռանկարը կարևոր է, երբ հաշվի ենք առնում այն, որ անվտանգության սպառնալիքները կարող են առաջանալ ազգի և' ներքին, և' արտաքին միջավայրից: Սակայն անվտանգությունը կարող է ընկալվել նաև համապարփակ և ոչ ստանդարտ' ներառելով աղքատությունը, սովը, առողջապահական խնդիրները, բնական աղետները և կրթական ցածր ցենզը՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք: Պատմության հոլովույթում ծագումնաբանական առանձնահատկություններից անկախ' «...անվտանգության ընկալումը մնում է նույնը, այն է' ինքնապաշտպանություն և սպառնալիքի բացակայություն»209: Համաձայն Թ. Հոբսի' «.պետական քաղաքականության հիմնական խնդիրը միաժամանակ պետության, հասարակության և անձի անտանգության ապահովումն է»210: Այս համատեքստում արժեքների կերպափոխման ու ձևավորման գործընթացում «.երիտասարդ սերունդը նպատակադրվում է հետինդուստրիալ հետևյալ արժեքների հաստատմանը' ինքնարտահայտում, անձնական ազատություն, սոցիալական հավասարություն, ինքնաիրացում, կյանքի որակի ու մակարդակի բարձրացում»211:

Հաշվի առնելով, որ քաղաքացիների մասնակցությունը ժողովրդավարության գաղափարի ողնաշարն է, պետք է փաստել, որ նոր ժողովրդավարությունների համատեքստում մասնակցային ժողովրդավարությունը լավագույնս բնորոշում է ժողովրդավարության տեսական ու գործնական ազդեցությունը: Մասնակցային ժողովրդավարությունը, հիմնվելով պետական հեղինակության լիազորությունների և պարտականությունների իրականացման վրա որոշելու կամ ազդելու իրավունքին, նպաստում է ներկայացուցչական և ուղղակի ժողովրդավարությանը, և որ քաղաքական որոշումների կայացման գործընթացում պետք է ապահովվի քաղաքացիական մասնակցությունը, ՀԿ-ների և, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ակտիվ ու արդյունավետ մասնակցությունը:

«Նոր աշխարհակարգն իր աստիճանակարգային և ցանցային կառավարման տարածական հարթությունների բոլոր մակարդակներում մարտահրավերներ է նետել քաղաքական արդիականացման գործընթացում գտնվող ժողովուրդների ինքնությանը»212: Նոր մարտահրավերների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել լրացնել Հանթիգթոնյան երրորդ ալիքի և Ֆուկույամայի պատմության վերջի տեսության շրջանակներում հետագա քաղաքական զարգացումները: Եթե

Շահգելդյան Մ., «Ազգային անվտանգություն, հասկացությունը, էությունը, ձևավորումը, առանձնահատկությունները, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2003, էջ 5:

210 Wunderlich Jens-Uwe, Warrier Meera. A dictionary of globalization. First edition, UK, Routledge, 2010, p. 252-255.

11 Մարգարյան Մ. Գ., «Քաղաքական կայունության և ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», Երևան, 2015, էջ 53:

21 Մարգարյան Մ. Մ., «Քաղաքական արդիականացման հրամայականները

Հայաստանի Հանրապետությունում», Երևան, 2019 թ,, էջ 5:

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Հանթիգթոնը213 քաղաքական փոփոխությունների շրջանակում դիտարկում է ժողովրդավարացումը որպես հնարավարություն, ապա Ֆուկույաման214

բացարձականացնում է ժողովրդավարացման ազատականացման մոդելով ժողովրդավարացվելու հրամայականը: ԽՍՀՄ փլուզումից հետո երկու

հետազոտողների հայեցակարգերն էլ սկսեցին քննադատվել, քանի որ նրանք մեխանիկորեն դրվեցին նորանկախացած երկրների մասնակցային

ժողովրդավարության հիմքում։ Այդ առումով ուշագրավ է անցումագետ Օ' Դոնելի տեսակետը, ըստ որի' «...կարևորվում էր քաղաքական փոփոխությունների ինստիտուցիոնալ հիմքերը' ժողովրդավարական արժեքների յուրացման առումով արժևորում է անձի սոցիալականացման հիմնախնդիրները»215: Հետագայում Օ' Դոնելը, Տ. ԼԿարւը և Ֆ. Շմիտերը, համատեղ համեմատելով ժողովրդավարական անցման մոդելը քաղաքական զարգացման գործընթացում, հաստատված ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործունեության դիրքերից սկզբունքային են համարում քաղաքական փոփոխությունների երեք մակարդակ' ազատականացում, քաղաքացիական հասարակության ձևավորում և արդար ընտրությունների անցկացում: Այս առումով կարևորվում է դոկտոր, պրոֆեսոր Մ.Մարգարյանի դիտարկումը, որով կարևորվում են բազմաչափ անցումները, «...որոնց դեպքում պահանջվում է միաժամանակ լուծել և' սեփականության լեգիտիմության, և' ազգային ինքնության արդիականացման, և' քաղաքական էլիտայի բաց հավաքագրման, և' համագործակցության մշակույթի և' սոցիալական երկխոսության, և' քաղաքական դիսկուրսի հիմնախնդիրները»216:

Վերոշարադրյալը ելակետ ունենալով՝ ներկայացնենք մեր հիպոթեզը մասնակցային ժողովրդավարությունը որպես մարդու անվտանգության ապահովման գործոն դիտարկելու առումով: Քանի որ մասնակցային ժողովրդավարությունը ենթադրում է սոցիալական շերտերի ընդգրկվածություն և արժեշահային համակարգի ներկայացման իրավունք, հետևաբար այն համակարգում է հասարակությունում առկա սպասումները, ինչպես նաև անվտանգության ապահովման հնարավորությունները և ապագայի տեսլականը:

Մասնակցային ժողովրդավարությունը մարդկանց ու նրանց իրավունքները ազգային գործընթացների հիմքում է դնում՜ ներառելով իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային իրավունքները, ինչպես նաև խոսքի ազատության, կրոնի, հավատքի, հաղորդակցման, լրատվամիջոցներին առնչվելու, արտահայտելու իրենց դժգոհություններն ու խնդրանքները' առանց բռնության վախի: Ազատություն է տրվել մարդկությանը' ձերբազատելով ավտոկրատների և ապստամբների ճնշումներից, դեգրադացումից, օտարումից' տալով մասնակցության լայն հնարավորություններ կյանքի բոլոր ոլորտներում և քաղաքացիների լայնամասշտաբ մասնակցության ապահովում։ Արձանագրենք, որ ժողովրդավարացման գործընթացները՝ աստիճանական, կայուն, գիտակցված, երկարաժամկետ տեսլականով և տեսանելի առաջընթացով, նպատակադրված ստեղծում են քաղաքական համագործակցության հնարավորություններ՝ հանրային շահի հիմքով: Այս համոզմամբ էլ զարգացրել ենք դրույթ՝ մասնակցային ժողովրդավարության և ազգային անվտանգության փոխհարաբերությունները՝ որպես պետականության

213 Huntington S. P., The Third Wave: Democratization in the late Twentieth Century (1991).

University of Oklahoma Press: Norman and London, P. 13.

214 Fukuyama F., The End of History and The Last Man (1992), Avon Books, New York Pix http://www.democraziapura.altervista.org/wp-content/uploads/2015/01/1992-Fukuyama.pdf.

215 О’Доннел Г., Делегативная демократия, https://www.gumer.info/bibliotek_Buks/Polit/ Article/donn_del.php (22.07.2019).

216 Մարգարյան Մ. Մ., «Քաղաքական արդիականացման հրամայականները

Հայաստանի Հանրապետությունում», Երևան, 2019 թ., էջ 49:

109

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ամրապնդման պայման: Վերոնշյալ կերպով զարգացող երկրներից Չինաստանը լավագույն օրինակն է, որը, հատկապես տնտեսական բլոկում այս մոտեցմամբ առաջնորդվելով, դարձել է համաշխարհային դասի տնտեսական ուժ։ Ժողովրդավարական կայուն զարգացում ապահովելիս պետք է ապահովվի պետության կայունությունը՝ զերծ մնալով հնարավոր ցնցումներից, ճգնաժամերից։

«Ժողովրդավարական անցումային գործընթացը միայն մի փուլն է, որին պետք է հաջորդի ժողովրդավարական համախմբումը»217: Համախմբումը հիմնային հասկացություն է' արտացոլելու նոր ռեժիմի կառույցների ու գործընթացների կայունությունը: Ընդհանուր չափանիշը, որով չափվում է իրավիճակի

ժողովրդավարական համախմբման փուլի առկայությունը, էյիտաների ու զանգվածների կողմից ժողովրդավարության ընկալումն է որպես «միակ խաղը քաղաքում» (“the only game in town”)218: Մարդկանց՝ ժողովրդավարության հետ կապված փորձի բացակայությունը և նոր կառույցների ճշգրտումը ներառում են անցումային գործընթացներով պայմանավորված մի շարք մարտահրավերներ219։ Այս համատեքստում կարևորվում է «մասնակցային անվտանգությունը», որտեղ քաղաքացիները պատասխանատու են հանրային անվտանգությունը պահպանելու համար՝ մասնակցելով հասարակական, պետական ծրագրերին: Ժողովրդավարական մասնակցությամբ համընդհանուր «ներգրավման» նպատակները խաթարում են քաղաքական գաղափարախոսությունները, որոնք պաշտպանում են քաղաքացիների իրավունքները, ազատությունները և պարտականությունները՝ հիմքում կրելով մասնակցային պատասխանատվություն։

Վերոշարադրյալը հանրագումարելով՝ փաստենք, որ մասնակցային

ժողովրդավարությունը, որպես ազգային անվտանգության ապահովման, պետականության ամրապնդման, պահպանման պայման, բազմամակարդակ երևույթ է: Որպես այդպիսին՝ այն անվտանգության ապահովման ընդարձակված օրակարգի բաղադրիչ է, սակայն հարաբերական անկախության մեջ է գտնվում՝ պայմանավորված կենտրոն-ծայրամաս տարածական հարթություններում առկա մարդու

անվտանգության հիմնախնդրի վերլուծության ու պատասխանատվության հետ: Այս համատեքստում ԱՀ-ի և ՀՀ-ի անվտանգության ռազմավարությունը անհրաժեշտ է մշակել՝ զարգացնելով մասնակցային ժողովրդավարության իրական բնույթը:

PARTICIPATORY DEMOCRACY AND NATIONAL SECURITY RELATIONS AS A CONDITION FOR STATEHOOD STRENGTHENING

MARINE MOVSISYAN

National Security Service of the Republic of Armenia, Department of Political

Management and Public Policy of the Public Administration Academy of the RA,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to propose the approach that participatory democracy and national security are closely interlinked in the context of turbulent and disharmonious relationships, where the latter can be viewed as an individual security convention contributing to

217 Linz J. and Stepan A., Problem of Democratic Transitions and Consolidation: Southern Europe, South America, and Post-Communist Europe (1996) Johns Hopkins University Press Batimore. Pp. 140-149.

218 Higley J.and Gunter R., eds. Elites and Democratic Consolidation in Latin America and Southern Europe (1992) Cambridge University Press, Cambridge. Pp.112-116.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

219 Thomas C. Bruneau, Intelligence in New Democracies: The Challenge of Civilian Control (1999) Occasional Paper No. 5, The Center for Civil-Military Relations, Naval Post Graduate School, Monterrey, California. Pp. 602-609

110

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

the strengthening of statehood. We discover the role of participatory democracy in the process of ensuring human security and provide a description of their interdependence, develop a provision of participatory democracy as a condition of national security without which the statehood is at stake.

The author argues that the involvement of conscious, educated, civic-minded people, the provision of large-scale participation is a prerequisite for both a stable and secure environment and for human safety assurance. Participatory democracy is part of an expanded security agenda, relatively independent due to the analysis and responsibility of the human security problem in the spatial dimensions of the center-periphery. In this context, the security strategy of the Republics of Artsakh and Armenia needs to be raised by developing the true nature of participatory democracy.

Key words: participatory democracy, human security, national security, strengthening of statehood, happy future, stability, competitiveness, national identity, value system, responsibility.

ОТНОШЕНИЯ МЕЖДУ ПАРТИЦИПАТОРНОЙ ДЕМОКРАТИЕЙ И НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТЬЮ КАК УСЛОВИЕ ОБЕСПЕЧЕНИЯ ГОСУДАРСТВЕННОСТИ

МАРИНЕ МОВСИСЯН

Национальная служба безопасности Республики Армения, аспирант кафедры политического управления и государственной политики Государственной академии управления Республики Армения, Ереван, Республика Армения

Цель этой статьи состоит в том, чтобы предложить и обосновать подход, согласно которому партиципаторная демократия и национальная безопасность тесно взаимосвязаны в контексте сегодняшних бурных и негармоничных отношений, где последнюю можно рассматривать как конференцию по безопасности отдельно взятых людей. Наша задача состоит в том, чтобы раскрыть роль партиципаторной демократии в процессе обеспечения национальной безопасности, дать описание их взаимозависимости, разработать положение партиципаторной демократии как условия обеспечения безопасности человека.

В исследовании сделан вывод о том, что партиципаторная демократия как условие национальной безопасности – многоуровневое явление. Как таковая она является составной частью расширенной повестки дня в области безопасности, но относительно независимой из-за анализа и ответственности за проблему безопасности человека в пространственных измерениях центральной периферии. В этом контексте необходимо разработать стратегию безопасности Республики Арцах и Республики Армения, развивая истинную природу партиципаторной демократии.

Принимая во внимание, что нынешние глобально-сетевые преобразования, угрозы нашей свободе привели к необходимости формулировать и проводить ответственную жизнеспособную политику, автор утверждает, что привлечение сознательных, образованных, цивилизованных людей, обеспечение широкомасштабного участия является предпосылкой как для стабильной безопасной среды, так и для обеспечения безопасности человека.

Ключевые слова: демократия участия, безопасность человека, национальная безопасность, укрепление государственности, счастливое будущее, стабильность, конкурентоспособность, национальная идентичность, система ценностей, ответственность.

111

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.