Научная статья на тему 'ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ'

ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
71
19
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
СТРУКТУРА ОБОРОНЫ / РЕФОРМЫ В СФЕРЕ ОБОРОНЫ / ВОЕННАЯ ПОЛИТИКА / МЕЖДУНАРОДНЫЕ ДОГОВОРЫ И СОТРУДНИЧЕСТВО / SECURITY SYSTEM / DEFENSE REFORMS / SECURITY / MILITARY POLICY / INTERNATIONAL TREATY / COOPERATION / անվտանգության համակարգ / պաշտպանական բարեփոխումներ / անվտանգություն / ռազմական քաղաքականություն / միջազգային պայմանագիր / համագործակցություն

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Մնացականյան Անժելա

Հայաստանի Հանրապետության անվտանգությունը գոյությունը կախված է ճիշտ մշակված գործող ռազմական քաղաքականությունից: Ուստի անհրաժեշտ է ռազմական քաղաքականությունը, այն դիտարկելով գիտության տեսակետից ավելի ընդարձակ ուսումնասիրման ուսումնական հաստատություններում դասավանդման համար, և′ որպես քաղաքականություն`ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ տարր, որի մշակման համար պետք է տրամադրել ավելի լուրջ միջոցներ: Պետականության ամրապնդման համատեքստում ռազմական քաղքականության նպատակներն են` պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, կայունության ապահովումը, ժողովրդավարական արժեքների մարդու քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MILITARY POLICY OF THE REPUBLIC OF ARMENIA AS GUARANTEE OF STRENGTHENING STATE

The security and existence of the Republic of Armenia depends on the correct and functioning military policy. Military policy should be viewed in terms of science and as a necessary element of ensuring national security. In the context of strengthening the statehood, the aims of military civilization are: increasing the efficiency of public administration, the full development of the political system, ensuring stability, protection of democratic values and human and civil rights and freedoms, civil society development.

Текст научной работы на тему «ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

ԱՆԺԵԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ռազմական քաղաքականությունն ազգային անվտանգության ապահովմանը, պատերազմների և զինված բախումների կանխմանը, ռազմավարական կայունության ապահովմանն ուղղված երկրի ընդհանուր քաղաքական և արտաքին գործունեության անհրաժեշտ տարրն է: Հայաստանն իր ռազմական քաղաքականության մեջ պետականության ամրապնդումը դիտարկում է, որպես ժողովրդավարական, իրավական պետության կառուցման, սոցիալ տնտեսական բարեփոխումների իրականացման, միջազգային հարաբերություններում իրավահավասար գործունեության, փոխադարձ համագործակցության և բարիդրացիական սկզբունքերի հաստատման, միջազգային անվտանգության ընդհանուր և համապարփակ համակարգի հետևողական կազմակերպման անհրաժեշտ նախադրյալ1 2՝

Պաշտոնական Երևանն իր ռազմական քաղաքականությունը կառուցում է գործընկերության հիմքի վրա' արդյունավետ հարաբերություններ զարգացնելով տարածաշրջանում գործող շահագրգիռ բոլոր ուժերի հետ: Այն ուղղված է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը: Ահաբեկչության դեմ պայքարում, զանգվածային ոչնչացման զենքի տարածման խնդիրներում միջազգային հանրության համախմբումը և միջազգային կայունության արդի մարտահրավերների շուրջ մեծ տերությունների միջև ծավալված երկխոսության դրական ընթացքը ներկայումս նպաստում են Հայաստանի ռազմական քաղաքականությունում փոխլրացման սկզբունքի իրականացմանը2:

Ռազմական քաղաքականության և ռազմական անվտանգության ապահովման համակարգում կարևոր դեր է հատկացվում դիվանագիտությանը, որի առաջնահերթ խնդիրն է ստեղծել արտաքին բարենպաստ պայմաններ' նվազագույն ուժերով երկրի պետականության ամրապնդման համար՝ ունենալով հնարավորինս շատ դաշնակիցներ և քիչ հավանական հակառակորդներ: Հնարավոր ռազմական սպառնալիքները կանխելու գործում կարևոր նշանակություն է ստանում երկողմ և բազմակողմ դաշնակցային փոխգործակցությունը: Ուստի Հայաստանի

Հանրապետության զինված ուժերի կարևոր խնդիրներից մեկը' երկրի շահերից բխող ռազմական անվտանգությունը, ինչպես նաև միջազգային կայունությունն ապահովող տարածաշրջանային ուժերի հաշվեկշռի ձևավորմանը նպաստելն է: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջազգային ռազմական քաղաքականությունը նպատակաուղղված է երկրի պաշտպանական կարողությունների զարգացմանը, միջազգային ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը և զինված ուժերի միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև ձեռքբերված դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակի պահպանմանն ու դինամիկ զարգացմանը:

Ներկայումս Հարավկովկասյան պետությունները որդեգրել են միանգամայն տարբեր ռազմական քաղաքականություններ և հարում են տարբեր ռազմական կառույցների, ինչը պայմանավորված է տարածաշրջանում գերտերությունների

1 Հ.Քոթանջյան, «Հակամարտության էթնոքաղաքագիտություն: Հայաստանի ռազմական

քաղաքականության և ազգային անվտանգության հիմունքները» հՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ Երևան 2010 էջ 503

2 ՀՀ Նախագահի հրամանագիրը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին ՀՀ ՊՏ 2007.02.15/11, 07.02.2007 www.arlis.am

- 212 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

վարած քաղաքականությամբ: Տարածաշրջանային մակարդակում, իր արտաքին ռազմական քաղաքականությունն իրականացնելիս պաշտոնական Երևանը ձգտում է զարգացնել ռազմական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության հետ: Հայաստանի ռազմական քաղաքականության համար, առաջնային է կանխել Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը և սահմաններին սպառնացող ցանկացած ագրեսիա: Հայաստանի արտաքին ռազմական քաղաքականության համար Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական դաշինքը շարունակում է մնալ որպես մեծագույն սպառնալիք1:

Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական քաղաքականությունը կառուցում է հիմվելով «և'»-«և'»-ի սկզբունքի վրա, բացառելով «կա'մ»-«կա'մ»-ի կիրառումը, եթե դա չի սպառնում ազգային շահերին: Անդամակցելով ՀԱՊԿ-ին, միևնույն ժամանակ ակտիվ գործընկերային հարաբերություններ է զարգացնում ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև ներգրավված է եվրոպական անվտանգային գործընթացներում2: Հայաստանն ակտիվ և կառուցողական ռազմական

հարաբերություններ է զարգացնում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ: Ներկա պայմաններում բարդացել է Հայաստանի համար հավասարակշռված արտաքին ռազմական քաղաքականություն վարելն՝ ուժային այս երկու կենտրոնների միջև: Հայաստանի որդեգրած արտաքին ռազմական

քաղաքականությունն այդ մարտահրավերն օգտագործում է ուժային այդ երկու կենտրոնների կողմից՝ Հայաստանի նշանակության բարձրացման, և նրանց օգնությամբ Հայաստանի անվտանգության շահերն առաջ մղելու բարենպաստ հնարավորության օգտագործման հարցերում:

Գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ բախվում են գերտերությունների շահերը սեփական երկրի անվտանգության ապահովումը Հայաստանի համար ավելի քան կենսական կարևորություն ունի: Այդ նպատակով անհրաժեշտություն

առաջացավ ստեղծել այնպիսի ռազմաքաղաքական փաստաթղթեր, որոնք կկարգավորեին Հայաստանի ռազմական քաղաքականությունը3: Հայաստանի

ազգային անվտանգության համակարգի կատարելագործումը, պաշտպանական ռազմավարության զարգացումը որակապես նոր մակարդակ տեղափոխվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2007թ փետրվարի 7-ի հրամանագրով հաստատված ազգային անվտանգության ռազմավարությամբ: Այն հնարավորություն տվեց առավել հստակ, կանոնակարգված ու ճշգրիտ կերպով իմաստավորելու սեփական և միջազգային անվտանգության խնդիրները և ուրվագծելու Հայաստանի կայուն և անվտանգ զարգացման ուղիներ: Այդ փաստաթուղթը նաև ռազմական հիմքեր ստեղծեց ռազմական դոկտրինի մշակման համար4:

Պետականության ամրապնդումը, որպես ռազմական քաղաքականության գերնպատակ կախորոշում է վերջինիս նպատակները և դրանց հասնելու միջոցները5:

1 Լ.Էվոյան «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ու փոխադարձ օգնության մասին պայմանագիրը.թուրք-ադրբեջանական Երկկողմ հարաբերությունների որակապես նոր փուլի սկիզբ» 19.05.2013 www.akunq.net/am/?p=31181

2 Ա.Զաքարյան «ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումներն ու մարտահրավերները» Հայկական բանակ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ ռազմագիտական հանդես 3 (89), Երևան 2016 էջ 34

3 Ա. Մնացականյան «հՀ ռազմական քաղաքականության հենքային փաստաթղթերի համեմատական վերլուծությունը» Արդարադատություն N 32,Երևան, մարտ 2016 էջ 56

4 Հ.Քոթանջյան /Բացման խոսք/ՀՀ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ «Ռազմավարական Անվտանգային հետազոտություններ» Հատոր 1 Երևան 2014 էջ 409

5 Ա.Մնացականյան «ՀՀ ռազմական քաղաքականության որոշ հիմնահարցերի համառոտ վերլուծություն» ԿԱՃԱՌ,Երևան 2016 էջ 91

- 213 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Պաշտոնական Երևանը իր ռազմական քաղաքականության իրականացնելիս առաջնորդվում է հետևյալ նպատակներով'

• Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմական անվտանգության սպառնալիքների կանխարգելում և չեզոքացում,

• ճգնաժամերի հաղթահարումը, բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացումը,

• պայքարը միջազգային ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա բաղադրամասերի, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության և Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող այլ հանցագործությունների դեմ,

• Հայաստանի Հանրապետության ռազմական կարողությունների շարունակական և համակողմանի ամրապնդումն ու զարգացումը,

• բազմակողմ և երկկողմ հավասարակշռված ռազմական համագործակցության զարգացումը,

• տեղեկատվական անվտանգության ապահովման արդիական համակարգերի մշակումն ու ներդրումը:

Այդ նպատակներին հասնելու համար ռազմական քաղաքականության խնդիրներն են' հուսալի պաշտպանական կարողության ապահովումը, վերակառուցումը, արդիականացումը և ռազմական ներգրավումը1:

Արցախյան հակամարտության դերը ՀՀ ազգային անվտանգության համակարգում հստակորեն սահմանված է Հայաստանի Հանրապետության արտաքին ռազմական քաղաքականությունը կարգավորող երկու հիմնարար փաստաթղթերում՝ Ազգային անվտանգության ռազմավարությունում և ռազմական դոկտրինում: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնային խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը2»: Ղարաբաղյան

հակամարտության կարգավորմանն աջակցելու առաքելությունը կողմերի համաձայնությամբ վստահվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին' Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությամբ: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է խնդրի կարգավորման շուրջ ծավալվող քննարկումների մասնակիցների փորձագիտական բարձր մակարդակը: Հայաստանի Հանրապետությունը

նպատակահարմար չի համարում խնդրի կարգավորման վերաբերյալ այլ կառույցների կողմից հայտարարությունների քննարկումն ու ընդունումը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավումը կարգավորման գործընթացներին: Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է

հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ և փոխզիջումային ճանապարհով: Արցախի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն

անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև արցախյան կողմի հավանությունը, Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Արցախի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Արցախը պետք է

աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ: Անվտանգությունը պետք է

1 Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանգիրը «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը» հաստատելու մասին ՀՀ ՊՏ 2008/1, 25.12.2007

2 Հհ Նախագահի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հՀ ՊՆ 2007.02.l5/1l07.02.2007 www.arlis.am

- 214 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

երաշխավորված լինի: Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական ռազմական սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, այն է' այդ հիմնախնդիրը լուծել Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելու միջոցով: Ուստի, Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պահանջում է մշտական բարձր մարտական պատրաստականություն: Այս գործում Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը:

Ռազմական դոկտրինում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է: Դա բխում է'

• ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի' ժամանակակից Ադրբեջանի տարածքում (1980-90թթ. Սումգայիթում, Բաքվում և այլ վայրերում) ազգային զտումների նոր դրսևորումների ենթարկվելու իրողությունից,

• 1988-94 թթ. Արցախի ժողովրդի' օրինական և խաղաղ ճանապարհով ինքնորոշվելու ձգտմանը ռազմական ուժ հակադրելու և նրան պարտադրված պատերազմի մեջ ներքաշելու Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությունից,

• Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի Հանրապետության ձգտումներով պայմանավորված' մշտապես ֆիզիկական բնաջնջման վտանգի ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից,

• Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, ինչպես նաև նրանց բնակչության պատմատարածքային, հոգևոր-կրոնական, էթնիկ-մշակութային նույնությունից,

• Արցախի ժողովրդի' իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու փաստի քաղաքական-իրավական անխոցելի հիմքերից,

• Արցախի Հանրապետության' որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման անշրջելի իրողությունից,

• Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրների փոխկապակցվածութ-յունից ու ընդհանրական ընկալումից1»:

1

ՀՀ նախագահի հրամանգիրը «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը» հաստատելու մասին ՀՀ ՊՏ 2008/1, 25.12.2007 www.arlis.am

- 215 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Անժելա Մնացականյան

ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՑՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՑԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Բանալի բառեր' անվտանգության համակարգ, պաշտպանական բարեփոխումներ, անվտանգություն, ռազմական քաղաքականություն, միջազգային պայմանագիր, համագործակցություն

Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և գոյությունը կախված է ճիշտ մշակված և գործող ռազմական քաղաքականությունից: Ուստի անհրաժեշտ է ռազմական քաղաքականությունը, այն դիտարկելով գիտության տեսակետից ավելի ընդարձակ ուսումնասիրման և ուսումնական հաստատություններում դասավանդման համար, և' որպես քաղաքականություն'ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ տարր, որի մշակման համար պետք է տրամադրել ավելի լուրջ միջոցներ: Պետականության ամրապնդման համատեքստում ռազմական քաղքականության նպատակներն են' պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, կայունության ապահովումը, ժողովրդավարական արժեքների և մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը:

Anzhela Mnatsakanyan

MILITARY POLICY OF THE REPUBLIC OF ARMENIA AS GUARANTEE OF

STRENGTHENING STATE

Key words: Security system, defense reforms, security, military policy, international treaty, cooperation

The security and existence of the Republic of Armenia depends on the correct and functioning military policy. Military policy should be viewed in terms of science and as a necessary element of ensuring national security. In the context of strengthening the statehood, the aims of military civilization are: increasing the efficiency of public administration, the full development of the political system, ensuring stability, protection of democratic values and human and civil rights and freedoms, civil society development.

Анжела Мнацаканян

ВОЕННАЯ ПОЛИТИКА РЕСПУБЛИКИ АРМЕНИИ КАК ГАРАНТИЯ УКРЕПЛЕНИЯ ГОСУДАРСТВЕННОСТИ

Ключевые слова: структура обороны, реформы в сфере обороны, военная политика, международные договоры и сотрудничество

Безопасность и существование Республики Армения зависят от правильной и эффективной военной политики. Поэтому военную политику следует рассматривать как науку с точки зрения обширных исследований и преподавания в учебных заведениях и как необходимый элемент обеспечения национальной безопасности, требующий разработки более серьезных мер. В контексте укрепления государственности целями военной цивилизации являются: повышение эффективности государственного

управления, полное развитие политической системы, обеспечение стабильности, защита демократических ценностей, прав и свобод человека и гражданина, развитие гражданского общества.

- 216 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.