Научная статья на тему 'Պատմական փաստարկները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում'

Պատմական փաստարկները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
650
266
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Ղարաբաղյան հակամարտություն / կոնֆլիկտի կարգավորում / կոնֆլիկտի նախապատմություն / կոնֆլիկտի սեփական պատմություն / պատմական փաստարկները կոնֆլիկտի կարգավորման գործընթացում / փոխզիջումներ / ստատուս-քվո:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Александр Манасян

ԵԱՀԿ-ն, որը ստացել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատը, միջնորդական իր առաքելության մեջ կառուցողական չի համարում կողմերի պատմական փաստարկների ներգրավումը բանակցային գործընթաց: Դրանով պիտի բացատրել այն իրողությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց առաջարկություններում ուղղակի հղումներ չեն անում հակամարտության պատմությանը: Բայց պատմությունը, ինչպես ցույց են տալիս փաստերը, բացահայտ ու ոչ բացահայտ ձևերով թափանցում է բանակցային դիսկուրս և երևակվում կոնֆլիկտի կարգավորման միջնորդների նախագծերում և հակամարտ կողմերի ընդունած փաստաթղթերում: Վերլուծությունը հաստատում է, որ սկզբունքորեն հնարավոր չէ շրջանցել կոնֆլիկտի սեփական պատմության փաստերը, եթե ընտրված է հակամարտության կարգավորման ռազմավարություն, որը բացառում է ուժի կամ նրա սպառնալիքի կիրառումը: Իրականում պատմությանը դիմելու արգելքը միջնորդները նախատեսում են միայն հակամարտ կողմերի համար: Նրանք իրենց են թողնում պատմությունը բանակցային գործընթաց ներբերելու արտոնությունը: Եվ դա նրանք անում են ընտրողաբար, քաղաքական նպատակահարմարության իրենց չափանիշներով: Ընդ որում, դա սովորաբար արվում է քողարկված ձևերով, առանց պատմությանն ուղղակի հղումներ անելու: Եթե 1990-ական թթ. Մինսկի խմբի համանախագահները պատմությունը բանակցային գործընթաց են բերել ընդհանուր պետության մասին իրենց առաջարկության մեջ, ապա մեր օրերում դա արվում է փոխզիջումների կամ ստատուս-քվոյի վերանայման քողի տակ: Պարզվում է նաև, որ ոչ միայն միջնորդները, այլև հակամարտող կողմերը ևս չեն կարող իրենց ընդունած փաստաթղթերում և հռետորաբանության մեջ դռները փակել պատմության առջև:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ИСТОРИЧЕСКИЕ ДОВОДЫ В ПЕРЕГОВОРНОМ ПРОЦЕССЕ ПО КАРАБАХСКОМУ УРЕГУЛИРОВАНИЮ

ОБСЕ, под эгидой которой идет урегулирование Карабахского конфликта, в своей посреднической миссии не считает конструктивным привлечение исторических аргументов сторон в переговорный процесс. Этим объясняется тот факт, что страны-сопредседатели Минской группы ОБСЕ в своих предложениях напрямую не ссылаются на историю. Но, как показывает анализ, история проникает в переговорный процесс и проявляется в предложениях посредников по урегулированию конфликта и в принятых конфликтующими сторонами документах. Выясняется, что переговорный дискурс в принципе не может обойти собственную историю конфликта, если принята такая стратегия ее урегулирования, которая отвергает применение силы или угрозу силой. В действительности запрет на обращение к историческим аргументам посредниками предусмотрен только для сторон конфликта. Сами посредники оставили право привлечения истории в переговорный процесс исключительно за собой. Они это делают выборочно, по своим критериям политической целесообразности. Причем в завуалированной форме, без прямых ссылок на историю. Если в 90-ых годах сопредседатели Минской группы ОБСЕ привлекли историю в конфликт в контексте предложенного ими проекта общего государства, то в наши дни это делается под покровом предложений о взаимных уступках и пересмотре сложившегося статус -кво. Однако выясняется, что не только посредники, но и стороны конфликта не могут закрыть двери перед историей в риторике вокруг конфликта и принятых ими документах.

Текст научной работы на тему «Պատմական փաստարկները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»

 ՀՏԴ 94(479.25)+327.56

ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Աչեքսանղր Մանասյան"

Բանալի բաոեր Ղարաբաղյան հակամարտություն, կոնֆլիկտի կարգավորում, կոնֆլիկտի նախապատմություն, կոնֆլիկտի սեփական պատմություն, պատմական փաստարկները կոնֆլիկտի կարգավորման գործընթացում, փոխզիջումներ, ստատուս-քվո:

Սովորաբար, միջազգային զինված հակամարտությունների կարգավորման ընթացքում միջնորդները կողմերին հորդորում են չխորանալ պատմության մեջ, չդիմել պատմական փաստարկների (նույն համառությամբ այդ պահանջը չի առաջադրվում իրավական փաստարկների դեպքում, չնայած այս կամ այն կերպ հասկացվում է, որ դրանք նույնպես պետք է շրջանցվեն): Ղարաբաղյան հակամարտության դեպքում այդ պահանջը բաց տեքստով կամ ոչ բացահայտ ուղղված է լինում հատկապես հայկական կողմերին այն ենթադրությամբ, թե իբր հենց նրանք են սիրում դիմել պատմական անցյալին և այդ հիմքով ներկայացնել հակամարտության հետ կապ չունեցող փաստարկեր և ոչ կառուցողական առավելապաշտական պահանջներ: Խորհրդային պետական հայտնի գործիչ Եվգենի Պրիմակովը թափանցիկ ակնարկով մեզ այդ հարցում «մեղադրել» է դեռևս 1988թ., երբ հարցը քննարկվում էր հիմնախնդրին նվիրված Խորհրդային Միության (հետայսու ԽՍՀՄ)* 1 ԳԽ նախագահության նիստում: Մոտեցումը որդեգրված է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների կողմից, որոնց առաջարկություններում որևէ ուղղակի անդրադարձ չկա խնդրի պատմու-

՚ Փ.գ.դ., պրոֆ.:

1 Պետությունների, կազմակերպությունների և աշխարհագրական անվանումների հապավումները փակագծերում կօգտագործվեն տեքստում դրանց անվանման առաջին հիշատակման կողքին, իսկ այնուհետև ըստ լեզվաոճական հարմարության կօգտագործվեն լրիվ անվանումները կամ հապավումները:

թյանը որպես իրենց առաջարկի հիմնավորում: Բանակցությունների ընթացքում պատմությունը շրջանցելու սովորաբար բանավոր խոսքի ձևով ներկայացվող հորդորը կամ պահանջը հանգում է հետևյալին. «սուզվելով» պատմության մեջ կողմերն այնքան են հեռանում խնդրի արդի վիճակից, որ սկսում են խոսել նրա հետ անմիջապես կապ չունեցող թեմաներից և բերում փաստարկներ, որ կապ չունեն կոնկրետ իրադրության հետ և չեն կարող նպաստել հակամարտության կարգավորմանը: Մոտեցումն ընդհանրացվում է բանակցային գործընթացին կանխահղվող մեթոդաբանական այն դրույթով, թե պատմությունը չի կարող կառուցողական դերակատարություն ունենալ կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման բանակցային գործընթացում, որ իրենք (այսինքն միջնորդները) փորձում են դնել փոխըմբռնման ու փոխզիջումների ուղու վրա:

Համանախագահների նման պահվածքը բացատրություն ունի, և այն զուրկ չէ բանական հիմքերից: Իրոք, Ղարաբաղյան հակամարտության դեպքում հազիվ թե կառուցողական նշանակություն ունենա պատմականորեն հավաստի այն դրույթը, թե երբ Քուռը եղել է հայկական պետության հյուսիսարևելյան սահման, տարածաշրջանում ընդհանրապես թուրքեր չեն եղել: Միջնորդներն այդ փաստը չեն կարող հիմք ընդունել խնդրի կարգավորման որևէ առաջարկ ներկայացնելու համար: Եվ նրանց կարելի է հասկանալ: Նույն տրամաբանությամբ նրանք նշանակություն չեն տալիս (դարձյալ պատմականորեն հավաստի) այն փաստին, որ ընդհուպ մինչև XX դարը Հարավային Կովկասում ոչ Ադրբեջաե անունով պետություն է եղել և ոչ էլ այդ էթնոնիմն ունեցող ազգություն, որ 1920թ. Խորհրդային Ադր-բեջանը հիմնվել է որպես ոչ ազգային հանրապետություն (այդ տեսակետից այն միակն է եղել ԽՍՀՄ-ում), որտեղ խորհրդային տարիներին ցեղասպանության է ենթարկվել նրա հիմնադիր ժողովուրդներից մեկը ադրբեջանա-հայությունը1: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անգամ նման փաստերի մասին չեն սիրում խոսել: Ավելի հաճախակի հնչեղություն է տրվում քաղաքական իրատեսության և նպատակահարմարության գաղափարներին:

1 Ի դեպ, պատմությանը չդիմելու միջնորդների պահանջը Ստեփանակերտն ու Երևանը, ի տարբերություն Բաքվի, ըմբռնումով են ընկալում և աշխատում հնարավորության սահմաններում հետևել դրան չնկատելու տալով Բաքվի կողմից գրեթե ամեն օր հնչեցվող պատմական փաստարկները և չարձագանքելով դրանց: Խոսքը հենց բանակցային գործընթացի հետ այս կամ այն կերպ կապված միջազգային կառույցներում ադրբեջանական կեղծ փաստարկները հերքելու, դրանք պսակազերծելու մասին է, այլ ոչ գիտական հրատարակություններում կամ մամուլում առկայծող հոդվածների մասին, որ մենք հասցեագրում ենք առավելապես մեր ներքին լսարանին: Հարկ է ընդգծել թե իրավունքի, թե բարոյականության տեսակետից բանական ոչ մի արդարացում չի ստանում միջազգային ատյաններում մեր կողմից պահպանվող լռությունն ադրբեջանահայության ցեղասպանության մասին:

Բայց պարզվում է, որ պատմական (և նաև իրավական) փաստարկներից հեռու մնալու միջնորդների հորդորները միայն բանակցային գործընթացի արդյունավետության պրագմատիկ նկատառումներով չեն արվում: Ավելին, այդ մտահոգությունը չէ կոնֆլիկտների պատմությունը դրանց կարգավորման գործընթացներից դուրս մղելու միջնորդների հիմնական շարժառիթը: Կա հանրայնորեն հայտնի այլ մի բացատրություն չնայած միշտ չէ, որ այդ մասին խոսվում է: Բանն այն է, որ գլոբալացված աշխարհում ծագող բացառապես բոլոր կոնֆլիկտներն անմիջապես հայտնվում են գերտերությունների շահերի դաշտում: Այլևս չկա որևէ հիմնախնդիր, որ նրանք «չհամարեն իրենցը», չկա որևէ կետ, որտեղ ծագած կոնֆլիկտը կարգավորելու կամ ավելի բորբոքելու հարցում նրանք դրսևորեն անտարբերություն: Գլոբալ քաղաքական դաշտի ամեն մի խոշոր խաղացող ձգտում է օգուտ քաղել այստեղ ու այնտեղ ծագող կոնֆլիկտներից, օգտագործել դրանք որպես տարածաշրջանային գործընթացների կառավարման գործիք: Հենց դա է սովորաբար նկատի առնվում, երբ խոսվում է կոնֆլիկտի քաղաքականացման մասին: Ասվածը նորություն չէ, ինչպես նորություն չէ և այն, որ կոնֆլիկտների վերահսկման ու կառավարման ամենահարմար ու փորձված եղանակներից մեկը վաղնջական ժամանակներից հայտնի միջնորդական գործառույթի ստանձնում է: Պատահական չէ, որ միջազգայնո-րեն նշանակալից բոլոր կոնֆլիկտների կարգավորման միջնորդական առաքելությունը մեր օրերում իրագործում են աշխարհի հզորները գլոբալ քաղաքական դաշտի գլխավոր դերակատարները, որ հենց Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները:

Կոնֆլիկտների քաղաքականացումը բացատրություն է տալիս այն հարցին, թե ինչ ուշադրության են արժանանում հակամարտ կողմերի պատմական, իրավական (առավել ևս բարոյական) բնույթի փաստարկները: Խնդիրը քաղաքականացնող միջնորդների (և նաև նկրտումներ ունեցող կողմի) համար դրանք դառնում են իրենց գործողությունները սահմանափակող կանխապայմաններ, որ կարող են խանգարել վեճի իրենց համար նպաստավոր կարգավորմանը: Բնական է, որ այդ մասին միջնորդները չեն բարձրաձայնում: Պրագմատիկ կեցվածքով նրանք կողմերին առաջարկում են ձևակերպել իրողություններն այնպես, ինչպես դրանք կան որպես առկա փաստեր և այնուհետև, հաշվի նստելով իրողությունների հետ, ձևակերպել իրենց պահանջները փոխզիջումային տեխնոլոգիաներով համաձայնու-

թյան հասնելու համար1: «Հաշվի նստել իրողությունների հետ» պահանջը, որը բանակցություններում ներկայացվում է որպես իրատեսության հորդոր, սովորաբար հենց պատմական ու իրավական փաստարկները շրջանցելու համար է առաջադրվում:

Միջնորդների համար ձեռնտու «Քաղաքականությունը պատմության հետ գործ չունի» տարածում ստացած արտահայտությունը պարզ ձևակերպ -մամբ լայն հանրությանը ներկայացվող այն մտքերից մեկն է, որով նրանք համոզում են, որ հակամարտությունների կարգավորման գործընթացներում քաղաքականությունը գերիշխում է բացարձակ իմաստով անմնացորդ դուրս մղելով այլ կարգի բոլոր փաստարկները: Բանաձևն այնքան հաճախ է առկայծում քաղաքական վերլուծություններում ու տարաբնույթ տեղեկատվական հոսքերում, որ թվում է, թե այն կասկածից դուրս ճշմարտություն է: Սակայն հարցի ավելի հանգամանալից վերլուծությունը պարզում է դրան տրամագծորեն հակառակ իրողություն: Դրանում համոզվելու համար բավական է դիմել կոնֆլիկտների կարգավորման միջազգային փորձին2:

Փաստի խորքային իմաստավորումը տանում է դեպի կոնֆլիկտի որպես սոցիալական երևույթի տեսական-փիլիսոփայական վերլուծությունը: Այդ համատեքստում է հասկանալի դառնում, որ կոնֆլիկտի պատմությունը նրա գոյաբանության կայանատեղին ու նրանում ներդրված իմաստների զետեղարանն է: Նրանով է անցնում դեպի այդ իմաստները տանող ուղին, նա է տրամադրում հակամարտող կողմերի քաղաքական ու բանակ-ցային վարքի, նրանց բանակցային մարտավարության ու ռազմավարական նպատակների ըմբռնման բանալիները: Ղարաբաղյան հակամարտությունն այդ իմաստով բացառություն չէ:

Դրույթը, որը մենք այստեղ կփորձենք հիմնավորել, հակամարտու-

1 Այդ ձևով նրանք ներկայանում են որպես խնդրի կարգավորմամբ ու բանակցությունների արպունավետությամբ մտահոգ միջնորդներ: Ինչ-որ իմաստով համոզիչ այդ փաստարկը, ինչպես ասում են, միայն ճշմարտության կեսն է: Իրականում նրանք լռում ու լռությամբ շրջանցում են հակամարտության հանգուցալուծման ավելի կարևոր այն հիմքերը, որոնք առկա են հիմնախնդրի իրավական փաթեթում: Շրջանցվում և լռության են մատնվում այնպիսի կարևորագույն իրավական հարցեր, ինչպիսիք Արցախի ու Ադրբեջանական Հանրապետության հռչակման լեգիտիմության ու նրանց տարածքային հավակնությունների օրինականության հարցերն են, որոնք ուղիղ գծով նրանց հետ կտանեին դեպի 1918-1920թթ., իսկ եթե ցանկություն չունենային այդքան «հեռուն գնալ», իրավական մոտեցման հարկադրությամբ կանդրադառնային Ստեփանակերտում ու Բաքվում անկախացման կապակցությամբ ընդունված իրավական փաստաթղթերին: Իրավական մոտեցման այդ պարտադրող ներուժից է, որ ամեն կերպ խույս են տալիս միջնորդները հեշտացնելով նաև բանակցային սեղանների շուրջ պատմական փաստարկներն արժեզրկելու իրենց մարտավարությունը:

2 Ի դեպ, այդ փորձը հատուկ դիտարկման կարիք ունի կոնֆլիկտների պատմության բա-նակցային գործընթաց թափանցելու, այդ գործընթացում երևակվելու, այնտեղ ուղղակի կամ անուղղակի ձևով ներկա լինելու փաստի տեսական իմաստավորման համար:

թյան կարգավորման քաղաքական (ոչ ուժային) գործընթացից նրա պատմությունը դուրս մղելու անհնարինությունն է, որ մեր թեմայի դեպքում հաստատում են ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած, այնպես էլ Բաքվի, Ստեփանակերտի և Երևանի կողմից խնդրի հանգուցալուծման մասին ընդունած փաստաթղթերը: Սույն հոդվածի պաթոսն այն անվիճելի փաստի հերքումը չէ, որ հզորները քաղաքականացնում են կոնֆլիկտների կարգավորման գործընթացը: Պատմության, իրավունքի ու բարոյականության տեսակետից բոլոր կոնֆլիկտներն ունենում են արդար ու անարդար, զավթող ու պաշտպանվող կողմեր: Եվ եթե արդար կողմն ունի պատմական ու իրավական որոշիչ փաստարկներ և լռում է այդ մասին այն մտայնությամբ, թե դրանք ոչ մի արժեք չունեն, քանի որ խնդիրը քաղաքա-կանացված է, ուրեմն նա տանուլ կտա կռիվը նաև քաղաքական դաշտում: Եթե նա չի տիրապետում այն հնարքներին, թե ինչպես են այդ փաստարկները շրջանցում կամ «թաքուն» օգտագործում «միջնորդության բեռը» ստանձնած խոշոր տերությունները, չի կարող տիրապետել նաև քաղաքական փաստարկումների նրբություններին: Այս հոդվածն այդ մասին է:

Բայց նախ երկու միջաեկյաշ դիտարկում

Առաջին դիտարկում. Մենք դիտարկելու ենք հակամարտությունների քաղաքական, բանակցային կարգավորման, այլ ոչ թե կողմերին կամ նրանցից մեկին բռնի ուժով որևէ լուծում պարտադրելու դեպքը: Բռնությամբ, պատերազմով հարաբերություններ պարզելու ժամանակ ոչ միայն պատմական, այլև իրավական, բարոյական ու այդ կարգի բոլոր փաստարկներն են մոռացության մատնվում: Միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ-ի, Ղարա-բաղյան հակամարտության հանգուցալուծումը տեսնում է միայն նրա խաղաղ կարգավորման ուղիներում: «Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում» բանաձևը, որ ԵԱՀԿ անունից հավաստում են միջնորդները, սոսկ ձևական բնույթ չունի: Տարածքային ամբողջականության ու ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքների հետ մեկտեղ այն մեկն է այն երեք սկզբունքներից, որոնք դրված են խնդրի կարգավորման հիմքում: ԵԱՀԿ-ն այն որդեգրել է ոչ միայն կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված առաքելություններին առերևույթ հարազատ մնալու նկատառումներով: Ամենայն հավանականությամբ, վճռական նշանակություն է ունեցել տարածաշրջանում 1991-ին հաստատված և մինչ օրս պահպանվող աշխարհաքա-ղաքական հավասարակշռության հանգամանքը: Բայց ինչպիսին էլ լինեն միջազգային հանրության կողմից այդ սկզբունքների որդեգրման բացատրությունները, փաստ է, որ 1992-ից ի վեր դրանք մնում են անփոփոխ: Ուժի կամ

նրա կիրառության սպառնալիքի բացառումը, որը ԵԱՀԿ-ն դրել է հակամարտության կարգավորման հիմքում, նշանակում է, որ հիմնախնդրի կարգավորման մանդատն ստացած միջազգային այդ կառույցը ստանձնել է հարցի ոչ ուժային լուծմանը հետամուտ միջնորդի առաքելությունը: Ընդ որում, այդ գաղափարախոսությամբ ուժի գործադրման կամ կողմերից մեկին խնդրի որևէ լուծում պարտադրելու արգելքը վերաբերում է ոչ միայն հակամարտ կողմերին, այլ նաև իրեն ԵԱՀԿ-ին, որը շուրջ քառորդ դար է, ինչ իր առաջարկությունները չի պարտադրում կողմերին և հաշտվում է դրանք Բաքվի, Ստեփանակերտի կամ Երևանի կողմից մերժվելու փաստերի հետ1: ԵԱՀԿ-ն, այսպիսով, հիմնախնդրի կարգավորման նախագծերն առաջադրել է սոսկ որպես առաջարկություններ:

Հարցը, որին դեմ են առնում ԵԱՀԿ որդեգրած սկզբունքների կոնֆլիկ-տաբանական իմաստավորման փորձերը, այն է, թե արդյոք սկզբունքորեն հնարավոր է հակամարտության հետ կապված պատմաիրավական փաստերի դուրսմղումը (շրջանցումը, անտեսումը) բանակցային խոսույթից, երբ միջնորդներն ուժի բացառման պայմանով հորդորում են կողմերին խնդրի հանգուցալուծմանը հասնել փոխզիջումների ճանապարհով: Ինքը փոխզիջումն արդեն անհրաժեշտաբար ենթադրում է անդրադարձ նախկին կարգավիճակներին ու սահմաններին, անցյալի իրավական իրողություններին, այն բանին, թե իրավունքի տեսակետից ինչ է պատկանել (պատկանում) կողմերին' դրա հիման վրա փոխզիջման գնալու համար: Ակնհայտ է, որ փոխզիջումների ուղին դեպի պատմություն տանող ուղի է:

Երկրորդ դիտարկում. Պարզվում է, այնուամենայնիվ, որ կա հակամարտ կողմերի հարաբերությունների կարգավորման այնպիսի տարբերակ, որը չի ենթադրում պատմական (և նաև իրավական) փաստարկներին դիմելը: Դա կոնֆլիկտի կարգավորման այն տեխնոլոգիան է, որը հայտնի է ստատուս֊քվո անվամբ:

Ստատուս-քվոն հակամարտության սառեցումը կամ ընդհանրապես դադարեցումն է մի կետում, որտեղ հաստատվում է ուժերի այնպիսի հավասարակշռություն (դրա մասնավոր դեպք է կողմերի ուժասպառ լինելը), որ անիմաստ է դարձնում հետագա առճակատումը: Ստատուս-քվոն հաճախ հաստատվում է նաև խնդրով շահագրգիռ հզորների միջամտությամբ կամ պարտադրանքով, եթե կոնֆլիկտի շարունակումը վտանգում է նրանց շահերը: Կողմերը կարող են հաշտվել դրա հետ, և այդ դեպքում ստատուս-

1 Սա չի բացառում միջազգային հանրության կողմերին խաղաղություն պարտադրելուն ուղղված քայլերը:

քվոն դառնում է հակամարտության հանգուցալուծում: Այդտեղ մի տեսակ կտրվում են նախորդ շրջանի զարգացումների տրամաբանությունը, կողմերի նպատակներն ու վարքի շարժառիթները: Կոնֆլիկտի պատմությունը ծվարում է դասագրքերում և ժողովուրդների ու ազգերի հիշողության մեջ: Խաղաղությունը պահպանվում է այնքան, որքան նրանք հարգում են հաստատված ստատուս-քվոն փաստացի հաստատված վիճակը, որ մեծ կոնֆլիկտների դեպքում սովորաբար միջազգային քաղաքական և ուժային հավասարակշռության արդյունքում է հաստատվում:

Մեր մոլորակի վրա հաստատված պետական բոլոր սահմաններն ինչ-որ իմաստով ստատուս-քվոյի միջոցով հաստատված սահմաններ են, ինչ-որ ժամանակ հաստատված ռազմաքաղաքական հավասարակշռության արդյունք: Ինչպես պատմական փորձն է ցույց տալիս, նրանց անսասանության որևէ երաշխիք չկա: Ստեղծված հավասարակշռությունը որևէ հիմք չի տալիս հուսալու, որ նոր միջազգային քաղաքական իրադրություններում այն չի դառնա հին կոնֆլիկտի բորբոքման նոր մեկնակետ:

Մեր քննարկման թեման այստեղ ոչ թե հաստատված ստատուս-քվոն ուժի կիրառությամբ փոխելն է, այլ նրա վերանայումն է բանակցային սեղանի շուրջ ուժի կամ նրա գործադրման սպառնալիքի բացառման պայմանով:

Ակնհայտ է, որ ստատուս-քվոյի այդպիսի վերանայումը ենթադրում է վերադարձ անցյալի ինչ-որ իրավիճակի, որի խախտված լինելը կողմերից մեկը համարում է իր համար անարդար ու անընդունելի: Ղարաբաղյան կոնֆլիկտը հենց այդպիսի կոնֆլիկտ է ըստ ադրբեջանական կողմի, որն իրեն ներկայացնում է հայկական ագրեսիայի զոհ: Դատելով ԵԱՀԿ միջնորդների հռետորաբանությունից և կոնֆլիկտի հանգուցալուծման մասին ներկայացվող առաջարկություններից, որոնցում ենթադրվում է այսպես կոչված գրավյալ տարածքների վերադարձ, նրանք նույնպես խնդիրն այդպես են հասկանում: Ենթադրվում է վերադարձ անցյալի ինչ-որ իրավիճակի: Սա նշանակում է, որ դարաբաղյան պատերազմի արդյունքում հաստատված ստատուս-քվոյի ցանկացած վերանայում, եթե այն կատարվում է բանակցությունների միջոցով, դարձ է դեպի խնդրի պատմությունը, որին, ինչպես տեսանք վերը, անխուսափելիորեն տանում է նաև փոխզիջումների մարտավարությունը: Ահա թե ինչու, հակառակ պատմությանը չդիմելու իրենց հորդորներին, որոնցով միջնորդները դիմում են կողմերին, հենց իրենք են իրենց առաջարկություններում ու խնդրի առնչությամբ արված հայտարարություններում ուղղակի կամ անուղղակի անդրադառնում հիմնախնդրի պատմությանը: Նույնը, ինչպես կտեսնենք, անում են կոնֆլիկտի կողմերը:

«Կոնֆլիկտի նախապատմություն» և «կոնֆյիկաի սեփական պատմություն» հասկացությունները

Սակայն այստեղ ծագում է մի հարց, որից մենք սկսել ենք նյութի շարադ-

ռ

րանքը: Ի նչ խորությամբ կարող են կողմերն ու միջնորդները «սուզվել» պատմության խորքը, որպեսզի չհակասեն բանակցությունների արդյունավետության ու փաստարկների իմաստավորության, դրանց «աշխատունակության»

ռ

պահանջին: Պատմական բնույթի ո ր փաստարկներն ունեն ընկալվելու, ընդունվելու շանս: Արդեն նշել ենք, որ «Երբ Քուռը Հայաստանի սահման է եղել, տարածաշրջանում թուրքեր ընդհանրապես չեն եղել» հավաստի պատմական փաստը միջնորդները չեն կարող ընկալել ու ընդունել որպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման փաստարկ: Բնականորեն հարց է ծագում, թե պատմական որ փաստերն ունեն կառուցողական ներուժ դրանք բանակցային գործընթացում ներգրավելու համար: Ինչ-որ իմաստով դրա պատասխանն արդեն տվել է կոնֆլիկտաբանությունը առանձնացնելով կոնֆլիկտի պատմության փուլեր, որոնք ունեն համընդհանուր կիրառության բնույթ: Առաջինը կոնֆլիկտի ձևավորման, հասունացման փուլն է, ինկուբացիոն այն շրջանը, որը հայտնի է որպես կոնֆլիկտի նախապատմություն. Երկրորդը կոնֆլիկտի բուռն զարգացման, լատենտ ձևերից բաց ձևերի անցման շրջանն է, որի համար մենք կօգտագործենք կոնֆլիկտի սեփական պատմություն (երբեմն նաև կոնֆլիկտի բուն պատմություն) եզրը: Վերջապես, կոնֆլիկտի պատմության երրորդ փուլը նրա կարգավորման ու հանգուցալուծման փուլն է, որի ելքը պիտի լինի հակամարտության մարումը կողմերի համար ընդունելի որոշակի ստատուս-քվոյի հաստատմամբ (կամ կողմերից մեկին դրա պարտադրմամբ):

Որպես հարցի վերլուծության մեթոդաբանական մեկնակետ մենք առաջադրում ենք հետևյալ երկու դրույթները.

Աոաջին, կոնֆլիկտի նախապատմությանը պատկանում են բոլոր այն փաստերը, առանց որոնց հնարավոր չէ հասկանալ նրա ծագումն ու բնույթը, կողմերի քաղաքական վարքը, նրանց առաջ մղող շարժառիթները: Երկրորդ, կոնֆլիկտի սեփական պատմությանը պատկանում են բոլոր այն փաստերը, առանց որոնց հնարավոր չէ սահմանել կոնֆլիկտի առարկան, որոնք ուղղակի ազդեցության ներուժ ունեն նրա կարգավորման նախագծերի վրա և կարող են հաշվի աոնվել որպես նրա հանգուցալուծման հիմնավորումներ:

Փաստերի այդ երկու խմբերի գլխավոր տարբերությունն այն է, որ առաջիններն առավելապես միջնորդավորված ձևով կարող են հաշվի

առնվել հակամարտության կարգավորման ծրագրերում, այն դեպքում, երբ երկրորդները կարող են անմիջապես ներգրավվել բանակցային գործընթաց ու դառնալ «եզրափակիչ փաստաթղթի» փաստարկ: Հակամարտող կողմերն առաջին խմբի փաստերին դիմում են առավելապես իրենց ընդդիմախոսների քաղաքական կերպարի ձևավորման, հակամարտության արմատների մասին ճշմարտությունը հանուրի սեփականություն դարձնելու համար, այն դեպքում, երբ երկրորդ խմբի փաստերին կարող են դիմել դրանք որպես հանգուցալուծման մեկնակետ կամ հիմնավորում ներգրավելու առաջարկությամբ: Եվ այսպես, խոսելով կոնֆլիկտի կարգավորման գործընթացում պատմության ներկայության մասին մենք նկատի ունենք ոչ թե տարածաշրջանի հեռավոր անցյալին վերաբերող, կոնֆլիկտի հետ անմիջական կապ չունեցող, այլ նրա բուն պատմության փաստերը:

Մեր քննարկման առարկան կարգավորման փուլում գտնվող Դարաբաղյան հակամարտությունն է, որի նկատմամբ կիրառելի են թե առանձնացված փուլերը, թե խնդրի վերլուծության առաջարկվող մոտեցումը: Բայց նախ Դարաբաղյան հակամարտության նախապատմության և սեփական պատմության մասին հակիրճ անդրադարձով:

Դարաբաղյան հակամարտության նախապատմությունը (ինկուբացիոն շրջանը)

Ոչ մի հակամարտություն մեկ օրում չի ծնվում: Սովորաբար, բոլոր կոնֆլիկտներն ունենում են նրան անմիջապես նախորդող մի շրջան, մերձավոր պատմական մի միջավայր, որում սկիզբ է առել այն, և որտեղ բացատրություն են ստանում նրա ծագման պատճառներն ու հասունացման շարժառիթները: Դա կոնֆլիկտի նախապատմությունն է կամ նրա ինկուբացիոն (լատենտ, թաքնված) շրջանը: Դարաբաղյան կոնֆլիկտի դեպքում այն ընդգրկում է 1828-1918թթ. Անդրկովկասը Պարսկաստանից ռուսական տիրապետության տակ անցնելուց սկսած մինչև Ռոմանովների հարստության վերացումը բոլշևիկների կողմից:

Մինչ այդ էլ Արցախը դիմակայել է տարածաշրջան ելումուտ անող քոչվոր ցեղերի մեկը մյուսին հաջորդող ալիքներին, պաշտպանական մարտեր մղել Անդրկովկաս խուժած օսմանական զորքերի հետ: Հայտնի է, որ Նադիր շահն իր հովանու տակ միավորել է հինգ մելիքական իշխանություններ (Խամսայի մեյիքություննեյւ) որպես դեպի Արևելք օսմանյան թուրքերի առաջխաղացումը խափանելու պատնեշ: Հերոսական իր այդ մարտերը Արցախը մղել է տարածաշրջանային մի իրադրության պայման-

ներում, երբ Պարսկաստանի սահմաններում գտնվող հարավարևելյան Կովկասում (խորհրդային տերմինաբանությամբ Արևելյան Անդրկովկասում) չկային Արցախին սպառնացող ինքնիշխան պետական գոյացություններ: Կային դաշտային Ղարաբաղի ձմեռոցներում բնավորված իսլամադա-վան քոչվոր ցեղեր ու ցեղային միություններ, որոնք հարկ էին վճարում ղարաբաղյան մելիքներին նրանց պատկանող ալպիական արոտավայրերում ամառներն իրենց հոտերը պահելու համար1: Հայտնի են, օրինակ, յիրմիդորդ (թարգմանաբար քսանչորս) և օթոպիքի (թարգմանաբար երեսուներկու) քոչվոր ցեղերի միությունները, որոնց անուններով տեղանուններ են պահպանվել մինչ մեր օրերը: 1828-ին նախորդած պատմական այդ շրջանը մենք չենք ներառում Ղարաբաղյան հակամարտության նախապատմության մեջ, քանի որ Արցախի ու նրանից դեպի արևելք ընկած տարածքներում ապրող ցեղերի ու ժողովուրդների միջև ծագած հարաբերությունները, ներառյալ նաև կոնֆլիկտները, այլ բնույթ են ունեցել և քաղաքական այլ իրադրության պայմաններում են ծավալվել:

1828-ին, երբ ռուս-պարսկական պատերազմների արդյունքում ողջ Հարավային Կովկասը (ռուսական տերմինաբանությամբ Անդրկովկասը) Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, գրավված տարածքների ժողովուրդները, այդ թվում և արևելահայությունը, հայտնվեցին որակապես նոր քաղաքական ու քաղաքակրթական միջավայրում: Այդ նորությունը առավելապես պայմանավորված էր ռուսական արքունիքի կողմից Անդրկովկասում տարվող ազգային քաղաքականությամբ, որը մասնագիտական գրականության մեջ ստացել է տարածաշրջանի իրանազերծման քաղաքականություն2 որակումը: Ռուսաստանը խնդիր էր դրել Պարսկաստանի ենթակայության տակ դարեր շարունակ գտնված երկրամասն ազատել նրա քաղաքական, տնտեսական, մշակութային ու հոգևոր ներկայությունից (ու նաև նրա հնարավոր ազդեցությունից ապագայում) և ներառել այն ռուսա-

1 Խաշնարած ցեղերի կողմից ղարաբաղյան մելիքություններին պատկանող լեռնային արոտավայրերից օգտվելու պրակտիկան լայնորեն հայտնի է եղել: Ամենայն հավանականությամբ, հենց այդ ժամանակներում է ձևավորվել համագործակցության «աշնա-քիրվա» ինստիտուտը: Սարը բարձրացող ցեղի ամեն ընտանիք բարիդրացիական կապեր էր հաստատում լեռնային արոտավայրեր տանող ճանապարհին գտնվող հայկական գյուղերի որևէ մի ընտանիքի հետ, որպեսզի ապահովվի հոտի անվտանգ քոչը: Քիրվան սար բարձրացող քոչվորն էր, աշնան նստակյաց հայը:

2 Թեման լայնորեն արծարծված է պատմագիտական ու քաղաքագիտական գրականության մեջ: Դրան անդրադարձել են թե ռուս, թե եվրոպական հետազոտողները: Լեհ հետազոտող Թադեուշ Սվենտեխովսկին իրանազերծման քաղաքականության նպատակը տեսնում է տեղի իսլամադավան ժողովուրդների մեջ իրենց ինքնությունն իրանականության սահմաններում տեսնելու դարերով հաստատված ավանդույթը թուլացնելու մեջ (տե ս Тадеуш Свен-теховский, Русское правление, модернизаторские элиты и становление национальной идентичности в Азербайджане//Азербайджан и Россия: общества и государства, М., 2001, стр. 13):

կան քաղաքական, տնտեսական ու մշակութային համակարգ: Դրա համար նա նախ անտեսեց երկրատարածքի իսլամադավան ժողովուրդների ազգային տարբերությունները միավորելով նրանց ընդհանուր մուսուլմաններ «գլխարկի» տակ: Միաժամանակ մուսուլմանների մեջ առանձնացրեց թյուրքալեզու զանգվածին, «մկրտեց» նրան կովկասյան թաթար էթնոնիմով, ընտրեց այդ զանգվածը որպես երկրամասի իրանազերծման իր քաղաքականության հենարան և օժտեց նրան զանազան արտոնություններով: Այդ ընտրությունը պատահական չէր: Կայսրության արքունիքում առաջնորդվում էին այն հաշվարկով, որ ի տարբերություն վրացիների ու հայերի Պարսկաստանում հիմնականում քոչվորական կյանք վարած և Անդրկովկասում նոր-նոր նստակյացության անցնող այդ զանգվածն անկախ պետականության գաղափար ու գաղափարախոսություն ունենալ չէր կարող: Հաշվի էր առնվում նաև տարածաշրջանում թուրքերի ու պարսիկների դարերի պատմություն ունեցող հոգևոր ու քաղաքական հակամարտությունը, որ ընդունել էր բացահայտ թշնամանքի բնույթ:

Տասնամյակներ շարունակ կայսրությունը կովկասյան թաթարների համայնքը համալրեց իր թույլտվությամբ Պարսկաստանից Անդրկովկաս թափանցող էթնիկապես տարախառն, հիմնականում թյուրքախոս նորաբնակներով այսպես կոչված օւոխոդնիկներով: Եվ նա դա անում էր այն ժամանակ, երբ տարբեր ձևերով նեղում էր հայերին, փակում հայկական դպրոցները, արտոնում վանքապատկան հողերի զավթումը: XIX դարի վերջերին արդեն կովկասյան թաթար անունն ստացած Արևելյան Անդրկովկասի այդ համայնքը դարակեսի փոքրաթիվ համայնքը չէր: Ավելին, Ռուսաստանում ու Եվրոպայում կրթություն ստացած կովկասյան թաթարները հենց XIX դարավերջին իրանազերծման կայսերական քաղաքականության ալիքների վրա ոչ միայն հրաժարվեցին իրանիզմի քաղաքակրթական արժեքներից, այլև կտրուկ շրջադարձ կատարեցին դեպի Ստամբուլ և դարձան պանթյուրքիզմի գաղափարակիրներ և ակտիվ գործիչներ1 2: Ռուսաստանն

1 Պարսկաստանից Անդրկովկաս թափանցող օտխողեիկեերի մասին ուշագրավ հոդվածներ են հայտնվել դեռևս նախախորհրդային տարիներին: Խորհրդային հեղինակներից առանձնանում է “Вопросы истории” ամսագրի 1956թ. NlO-ում հրապարակված Ն.Կ. Բելովայի փաստերով հագեցված ”Об отходничестве из северо-западного Ирана в конце XIX – начале XX века” հոդվածը, որտեղ վիճակագրական տվյալներով ու վկայություններով հիմնավորվում է այն փաստը, որ XIX դարի վերջին տասնամյակներին և XX դարի սկզբներին ռուսների թույլտվությամբ Անդրկովկաս ներգաղթած և սահմանը ոչ լեգալ կերպով հատած թյուրքալեզու օտխողեիկեերի թիվը բավական է եղել, որպեսզի այդտեղ տեղի ունենա նախորդ դարերում ձևավորված ժողովրդագրական իրադրության խախտում հօգուտ թյուրքալեզու զանգվածի:

2 Այդ իմաստով տիպական է Ահմեթ-բեյ Աղաևի հայացքներում տեղի ունեցած բեկումը: 1890-ականների սկզբներին Իրանը Անդրկովկասի մուսուլմանների ընդհանուր հայրենիքը համարող և Փարիզում կրթություն ստացած Աղաևը XX դարասկզբին պանթյուրքիզմի ջատագովներից ու ակտիվ քաղաքական գործիչներից մեկը դարձավ:

ինքն իր ազգային քաղաքականությամբ նպաստեց, որպեսզի Անդրկովկասը XIX դարի վերջերին դառնա պանթուրքիզմի օջախներից մեկը: Մինչ այդ ռուսական ծառայություններն Արևելյան Անդրկովկասի էթնոքաղաքական նկարագրի համար շրջանառության մեջ էին դրել «մուսուլմաններ ու հայեր» երկանդամ կաղապարը, որում հայերն ու մուսուլմանները արձանագրված էին ոչ միայն որպես տարածաշրջանի գլխավոր էթնիկական գործոններ, այլև որպես կողմեր պոտենցիալ այն կոնֆլիկտների, որոնք միջոց պիտի ծառայեին երկրամասում կայսերական քաղաքականության համար:

Միայն XX դարի սկզբներին, հատկապես 1905-1907թթ. հայ-թաթարա-կան բախումներից հետո, ռուսական քաղաքական շրջանակներում գիտակցվեց այն փաստը, որ «կովկասյան թաթարներին երես տալը» հանգեցրել է Արևելյան Անդրկովկասում կայսրության համար վտանգավոր թուր-քամետ նոր գործոնի ձևավորմանը: Արքունիքին այդ հարցում «գլխի էր գցում» նաև փոխարքա Վորոնցով-Դաշկովը1, որը Նիկոլայ II-ին հղած իր նամակներում ընդգծում էր այդ փաստը և կայսրին հիշեցնում տարածաշրջանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելու գործում հայերի ունեցած ծառայությունները: Փոխարքան առաջարկում էր Ելիզավետպոլի նահանգը բաժանել երկու նահանգի և նրա արևմտյան մասը, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում, առանձնացնել, որպեսզի դադարեցվեն նահանգի վարչական մարմիններում խրամատավորված թաթարների կամայականությունները հայերի հանդեպ2:

Հարցը հետագայում քննարկվեց նաև Ժամանակավոր կառավարության կողմից, սակայն մինչև խնդիրը կհանգեր իր հանգուցալուծմանը, վրա հասավ 1917թ. հոկտեմբերը փակելով մեր օրերում Ղարաբաղյան կոնֆլիկտ անվամբ հայտնի հակամարտության նախապատմությունը, պատմական մի ժամանակաշրջան, երբ Ռուսական կայսրությունը տարածաշրջանի իրանազերծման քաղաքականության հունում Արևելյան Անդրկովկասում ձևավորեց թուրքամետ և հակահայ մի գործոն, որը պոտենցիալ վտանգ էր ներկայացնում նաև Ռուսաստանի համար3:

1 Փոխարքա Վորոնցով-Դաշկովի Նիկոլայ II ցարին ուղղված երկրորդ զեկուցագրի մանրամասն վերլուծությունը տե ս Հրաչիկ Սիմոնյաե, Ազատագրական պայքարի ուղիներում, Գիրք V, Երևան, 2013, էջ 486-492:

2 Այն, որ ցարիզմի ազգային քաղաքականությունը տարածաշրջանում տարվել է ի նպաստ թյուրքական զանգվածի, նկատել են նաև բոլշևիկները Ստալինը, Վորովսկին և ուրիշներ: «...Թաթարները իրենց սոցիալական վիճակով և կրոնական հավատալիքներով ամենից շատ տարբերվում էին իայերից... Նրանց լրիվ ազատություն էր ընձեռվում սպանելու, բռնանալու, թալանելու» (տե ս В.В. Воровский, Сочинения, т. 3, 1933, стр. 106-107).

3 Պատմությունը երկար սպասել չտվեց: 1917թ. բոլշևիկյան հեղաշրջումից ընդամենը մի քանի ամիս անց 1918թ. հունվարին, թուրքական քաղաքականության ծիրում հայտնված կովկասյան թաթարները Շամքոր, Ելիզավետպոլ, Աղստաֆա, Եվլախ, Ջուլֆա, Խաչմաս

Կոնֆիկտի սեփական (բուն) պատմությունը

Ղարաբաղյան հակամարտության դեպքում ակնհայտ է, որ նրա սեփական կամ, այսպես ասած, բուն պատմությունը սկսվում 1918-ից, երբ Անդրկովկաս խուժած թուրքական բանակի կողմից հիմնված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը (ԱԴՀ) տարածքային հավակնություններ է դրսևորել հարևան պետությունների նկատմամբ ի թիվս որոնց նաև իրեն Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս հռչակած Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) նկատմամբ: Տարածաշրջանում առաջին անգամ հայտնված ԱԴՀ-ն իրեն Ազգերի լիգայի կողմից ճանաչվելու խնդրագրին կցել է տարածքային անհեթեթ նկրտումների մի քարտեզ Բաքվից մինչև Բաթում, որն, անկասկած, գծել էր Անդրկովկասում նոր թուրքական խամաճիկ պետություն հիմնելու նպատակին հետամուտ Անկարան: Սակայն Մեծ Ադրբեջան հիմնելու թուրքական այդ նախագիծը ձախողվել է ոչ միայն այն պատճառով, որ Ազգերի լիգան չի ճանաչել Բաքվից ներկայացված այդ հավակնությունները, այլև առավելապես այն պատճառով, որ այդ նախագծի իրագործման ճանապարհին կանգնել էր իր ազատությունը և փաստացի անկախությունը պաշտպանող Արցախը1: Հենց 1918թ. Արցախի և մուսավաթական Ադրբեջանի միջև ծավալված զինված բախումներով էլ սկսվում է Ղարաբաղյան հակամարտության սեփական պատմությունը, իսկ 1919-1920թթ. Ազգերի լիգայում խնդրի քննարկումները2 նշանավորել են հարցի միջազգայնացումը: 1918թ. զինված ընդհարումներից մինչև մեր օրերը տարրեր ձևերով ու տարրեր ինտենսիվությամբ շարունակվող Արցախ֊Ադրբեջան աոճակատումը հենց այն է, ինչ մենք անվանում ենք Ղարաբաղյան հակամարտության սեփական պատմություն. Դա մի շրջան է, որի ամբողջ ընթացքումչեն փոխվել ոչ կոնֆլիկտի առարկան, ոչ բնույթը,

կայարաններում հարձակվեցին այն գնացքների վրա, որոնցով ռուս զինվորները փլուզված ռազմաճակատից տուն էին վերադառնում և ջարդեցին նրանց (տե ս “Бакинский рабочий”, №№ 30 и 31, 1918, ինչպես նաև Վ. Մելիքյաե, Ելիզավետպոլի և Շամխորի իրադարձությունները Անդրկովկասում իշխանության հիմնահարցի համատեքստում (1917թ. նոյեմբեր-1918թ. փետրվար), Պատմա-բանասիրական հանդես, № 2, 2014): Ականատեսների վկայությունների մասին տե ս С.Едиевский, Шамхорская трагедия (рассказ очевидцаУ/Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 12-13, Երևան, 2003):

1 Արցախ և էեոհայիե Ղարաբաղ անվանումները հոմանիշներ են թե ազգագրական, թե պատմական, թե աշխարհագրական առումներով:

2 Ազգերի լիգայում Ղարաբաղյան հարցի առնչությամբ տեղի ունեցած քննարկումների նյութերն ու ընդունված փաստաթղթերը զետեղված են Գ.Բարսեղովի խմբագրությամբ Մոսկվայում 2008թ. “Нагорный Карабах в международном праве и мировой политике (Документы и комментарии)” վերտառությամբ լույս տեսած երկհատորյակի առաջին հատորի VII գլխում, էջ 543-592:

ոչ կողմերը: Այն ծագել ու մնացել է որպես Արևելյան Անդրկովկասի ազգային պետական կաոուցվածքի շուրջ ծագած հակամարտություն, որի մի կողմում մի ժամանակ մուսուլման, հետո կովկասյան թաթար, իսկ հիմա ադրբեջանցի անունով հանդես եկած Արևեյան Անդրկովկասի թուրքը կամ թուրքացած զանգվածն է որ 1918-իցի վեր ընդգրկված է Հայոց ցեղասպանության, տարածաշրջանից հայկական գործոնը դուրս մղելու թուրքական ծրագրում, իսկ մյուս կողմում իր գոյության և ինքնության պահպանության համար պայքարող Արցախի և Արևեյան Անդրկովկասի հայությունը: Բուն Ղարաբաղյան կոնֆլիկտն արդեն իսկ ունի մի ամբողջ դարի պատմություն: Եվ այսպես, 1918-ին թուրքական ներխուժումով սկսված և մինչ օրս շարունակվող հակամարտության անընդհատականությունը 1918-ից մինչ օրս թույլ է տալիս այդ ամբողջ շրջանի մեջ տեսնել նրա սեփական պատմությունը: Կողմերը նույնն են մնացել 1918 թվականից մինչ օրս, չնայած փոխվել են պետաիրավական այն կարգավիճակներն ու ձևաչափերը, որոնցում նրանք ներկայացված են եղել հարյուրամյա հակամարտության ընթացքում: Այդ փոփոխությունները թույլ են տալիս կոնֆլիկտի սեփական պատմության մեջ առանձնացել փուլեր, որոնք համընկնում են տարածաշրջանի պատմության շրջափուլերին: Դա աոանձին դիտարկման նյութ է: Մեր խնդիրն այստեղ այն հարցի քննությունն է, թե հակառակ պատմությանը չդիմելու միջնորդների հորդոր-պահանջներին ինչ ուղղակի ու անուղղակի ձևերով է այն երևակվում-ներկայանում բանակցային խոսույթում և միջնորդների առաջարկություններում:

Ստորև մենք կփորձենք ցույց տալ, թե ինչպես է կոնֆլիկտի սեփական պատմությունը համառությամբ (ավելի մեծ համառությամբ, քան կարելի է պատկերացնել) թափանցում միջնորդների կողմից ներկայացված բոլոր այն փաստաթղթերից ու հայտարարություններից ներս, որոնք մշակվել կամ արվել են հենց պատմությունը շրջանցելու (հայտարարված կամ լռելյայն ընդունված) նպատակադրությամբ: Կոնֆլիկտի պատմությունը

«դռնով կամ հետնամուտքով» բանակցային գործընթաց է մտնում ամեն անգամ, երբ առաջարկություններ են ներկայացվում փոխզիջումների կամ ինչ-որ ժամանակ հաստատված հավասարակշռությունը (ստատուս-քվոն) փոփոխելու շուրջ: Եվ այդ հանգամանքը հատուկ բացատրությունների կարիք չունի: Մասնավորապես, ակնհայտ է, որ ստատուս-քվոյի ցանկացած վերանայում, եթե կողմերն ու միջնորդները հետամուտ են հիմնախնդրի ոչ ուժային կարգավորմանը, բանակցային գործընթացը շրջում է դեպի խնդրի

պատմություն խնդրի հանգուցաշուծումը կողմեորոշեշով դեպի անցյալի ինչ֊որիրավիճակ: Մեր խնդիրն այստեղ այդ փաստի բացահայտումն է:

Կոևֆւիկւոի պատմությունը Միհսկի խմբի առաջարկություններում

Նախ ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների մասին:

Ստեփանակերտին, Բաքվին և Երևանին ՄԽ-ի կողմից առաջարկված կոնֆլիկտի կարգավորման նախագծերի պատմական բաղադրիչի վերհանման փորձ մեզանում դեռ չի արված: Այստեղ մենք կդիտարկենք այդ փաստաթղթերում տեղ գտած այն անդրադարձները, որ վերաբերում են փախստականությանն ու ներքին տեղափոխվածներին, տարածքային հարցերին և Արցախի կարգավիճակին: Հակիրճ ձևակերպումներով այդպիսիք կան նաև 2016-ի դեկտեմբերին Համբուրգում կայացասծ ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ: Միջնորդ համանախագահները ենթադրում են, որ փախստականների ու ներքին տեղափոխվածների խնդիրը պետք է լուծվի այնպես, որ նրանք վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: Եվ այդ մասին նրանց առաջարկություններում ասվում է տարընթերցումներ չհանդուրժող ձևակերպումներով: Փաստորեն, ենթադրվում է վերադարձ այն իրավաքաղաքական միջավայրը, որում ապրել են այդ մարդիկ: Դա նշանակում է նրանց համար ապահովել իրենց նախկին բնակության վայրերում անվտանգ ապրելու պայմաններ1: Խնդրին քիչ թե շատ ծանոթ ամեն մի փորձագետի համար ակնհայտ է, որ այդ առաջարկությունն անիրագործելի է: Բաքուն Արևելյան Անդրկովկասի հայությանը (ադրբեջանահայությանը) ցեղասպանական գործողություններով դուրս չի մղել, որպեսզի համաձայնվի իր բնակության նախկին վայրերը նրա վերադառնալու միջնորդների առաջարկին:

Զանգվածային ջարդերից փրկված ադրբեջանահայ փախստականները և հենց Բաքվի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով տեղափոխված ադրբեջանցիները տարբեր բնույթի կորուստներ կրած կողմեր են: Մեկը հայը, հազիվ է փրկվել կոտորածներից և հայտնվել իր

1 Միջնորդների ներկայացրած այդ պահանջը տեղ է գտել նաև Համբուրգոնմ 2016-ի դեկտեմբերին կայացած ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ընդունած համատեղ հայտարարության մեջ: Այն ենթադրում է «...ներքին

տեղահանված բոլոր անձանց և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություն»: Տե ս https://goo.gl/40qrv6

քաղաքացիության երկրի սահմաններից դուրս, մյուսը ադրբեջանցին, պատերազմի հետևանքով հարկադրված է եղել տեղափոխվել բնակության մեկ այլ վայր մի երկրում, որը նա համարում է իր քաղաքացիության երկիրը (միայն այս հանգամանքը հերիք է հաստատելու համար, որ Ղարա-բաղյան հակամարտության համատեքստում ադրբեջանցի փախստական չկա): Առանց խնդիրն ավելի մանրամասնելու կարելի է անվարան պնդել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջադրված պայմանը, որ կապված է հայ փախստականության ու բնակության վայրը հարկադրված կերպով փոխած ադրբեջանցիների հետ, ենթադրում է պատմական նյութի ներգրավում, առանց որի հնարավոր չէ նշված կարգերին դասվող մարդկանց կրած վնասների հատուցումն ու նախկին կարգավիճակի վերականգնումը: Դա հայ փախստականների անցյալ կարգավիճակի վերականգնման և պատերազմի հետևանքով բնակության վայրը փոխած ադրբեջանցիների վերաբնակեցման իմաստն ունեցող առաջարկություն է: Ակնհայտ է, որ ինքը առաջակը, կարգավորման գործընթաց է բերում հակամարտության մերձավոր պատմությունը:

Մյուս հարցը, որին համանախագահները անդրադարձել են իրենց բոլոր առաջարկություններում, ԼՂ ապագա կարգավիճակին է վերաբերում: Խնդիրը ներկայացվում է այնպես, որ ներկա կարգավիճակը չի կարող դիտվել կոնֆլիկտի հանգուցալուծում ԵԱՀԿ-ի կողմից խնդրի կարգավորման հիմքում դրված սկզբունքների տեսակետից, որոնց մեջ դրված է նաև Ադրբեջանական Հանրապետության (ԱՀ) տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդպիսի հարցադրումն ակնհայտորեն ենթադրում է նահանջ ստատուս-քվոյից փաստացի հաստատված իրավիճակից, որ, ինչպես նշվեց վերը, բանակցային գործընթացում անխուսափելիորեն բացում է դռները պատմական փաստարկների առաջ1:

1 Վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովին հղած իր ուղերձի Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մասում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ստատուս-քվոյին և փոխզիջմանը կարևորելով դրանք որպես հակամարտության կարգավորման իրավաքաղա-քական գործիքներ: Ահա ուղերձի այդ հատվածը. «Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է... Այո , փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների' տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո , մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել» (տե ս https://goo.gl/ BYjYlH): ՀՀ նախագահի այս հայտարարությունն ամենայն հավանականությամբ պետք է մեկնաբանվի պաշտոնական Երևանի կողմից հնչեցված այն մոտեցման համատեքստում, որ Արցախի կարգավիճակին ու տարածքներին վերաբերող հարցերը ԼՂՀ իշխանությունների բացառիկ իրավասության ենթակա հարցեր են (տե ս https://goo.gl/HQQQk7):

Ընդ որում, դա արվում է ինչ-որ իմաստով նախնական մի փուլում, երբ փորձում են կողմերի հետ հստակեցնել կոնֆլիկտի հանգուցալուծման ընդհանուր սկզբունքները: Եթե մի պահ պատկերացնենք, որ այդ փուլը հաջողությամբ հաղթահարված է, ապա դժվար չէ պատկերացնել, թե պատմությանն անխուսափելիորեն կատարված հղումները, նրա առկայությունը բանակցային գործընթացում ինչ վճռական դեր կկատարեն, երբ միջնորդներն ու կողմերն անցնեն մանրամասների հստակեցմանն այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին «վերջնական կարգավիճակն» է, որը խիստ տարբեր են պատկերացնում Երևանը և հակամարտության անմիջական կողմերը Բաքուն ու Ստեփանակերտը:

Մինսկի խումբը հակամարտության պատմությունը նրա կարգավորման գործընթաց բերելու ամենավճռական փորձը ձեռնարկել է 1998թ. նոյեմբերին Բաքվին, Ստեփանակերտին և Երևանին ներկայացնելով Լեռնային Ղարաբաւլի հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ներառյալ ' պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին համապատասխան իրագործելու1 մասին մի առաջարկություն, որը հայտնի դարձավ նրա բանալի բառերի ընւյհանուր պետություն, անվան-մամբ: «Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» վերտառությունը կրող այդ առաջարկությունը մանրամասների մեջ մշակված փաստաթուղթ էր, որը ելնում էր հենց պատմական նախադեպից առանց այդ հանգամանքն ընդգծելու: Ընդհանուր պետության մասին առաջարկն իր նախադեպն ունեցող մտահղացում էր, որը փորձ էր վերադառնալ 20-ական թթ. Խորհրդային Ադրբեջանի որպես հայերի ու մուսուլմանների ընդհանուր պետություն հիմնելու նախագծին: Ընդհուպ մինչև 30-ական թթ., երբ Խորհրդային Ադրբեջանը չուներ տիտղոսակիր ազգ և դեռ գործողության մեջ չէր դրված ադրբեջանական ազգ ձևավորելու ստալինյան նախագիծը, այն ներկայացվել է տարբեր բանաձևումներով: Շրջանառվել են «արտազգային Ադրբեջան», «ինտերնացիոնալ Ադրբեջան», «հայերի ու մուսուլմանների միասնական պետություն» ձևակերպումները: 1998-ին Ստեփանակերտը և Երևանն ընդունել են ընդհանուր պետության մասին այդ առաջարկը որպես բանակցությունների հիմք, իսկ Բաքուն այն կտրականապես մերժել է: Անկախ ամեն ինչից, ընդհանուր պետության մասին ԵԱՀԿ առաջարկությունը ներկայացվել է պատմական փորձից ելնելով: 1

1 Շեղ տառատեսակներով ընդգծված բառերը վերցված են այդ փաստաթղթի տեքստից:

Փաստորեն, ստացվում է, որ պատմությանը չդիմելու պահանջը միջնորդները նախատեսում են միայն հակամարտության կողմերի համար: Նրանք իրենց են թողնում պատմությանը բանակցային գործընթաց ներբերելու արտոնությունը, որ արվում է ընտրողաբար, իրենց հայեցողությամբ, քաղաքական նպատակահարմարության իրենց չափանիշներով, բայց անուղղակի ձևերով, առանց պամության անունը տալու, փոխզիջումների կամ ստատուս-քվոյի վերանայման քողի տակ: Սակայն պարզվում է, որ հակամարտող կողմերը ևս չեն կարող իրենց ընդունած փաստաթղթերում և հռետորաբանության մեջ դռները փակել պատմության առջև:

Պատմությունը Բաքվի հոԽոորաբանությունում և ընդունած փաստաթղթեյաւմ

Ինչ վերաբերում է Բաքվին, ապա խնդիրը դեպի պատմություն հետ տանելու նրա հակումներն ակնհայտ են: Բավական է ասել, որ 1988-ից ի վեր ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղը վաղնջական ադրբեջանական տարածք է» դրույթը, որը նա փորձում է դարձնել իր գլխավոր փաստարկներից մեկը, ունի զուտ պատմական բնույթ1: Լուրջ մասնագետների համար պարզ է, որ Բաքվի կողմից պատեհ-անպատեհ հնչեցվող «Լեռնային Ղարաբաղը վաղնջական ադրբեջանական տարածք է» պատմական բնույթի պնդումը կեղծ է: Լեռնային Ղարաբաղը չի կարող տարածաշրջանում միայն 1918թ. հայտնված արհեստածին պետության վաղնջական տարածքը լինել:

Այդ «փաստարկը» միակը չէ պատմական փաստարկների ադրբեջանական փաթեթում: Նման հղումներ առատորեն ներգրավված են ԽՍՀՄ տրոհման տարիներին Բաքվում ընդունված փաստաթղթերում: Դրանցում հատկապես աչքի է զարնում պատմաիրավական անդրադարձներով հագեցած «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին» Սահմանադրական ակտը, որ ընդունվել է 1991թ. հոկտեմբերի 18-ին և, անկասկած, գլխավորն է այդ կարգի փաստաթղթերի շարքում1 2:

Սահմանադրական ակտի նախաբանը երկրատարածքի պատմությանը վերագրվող կեղծ պնդումների հավաքածու է: Կեղծիք է շարադրվում

1 Բաքվի քաղաքական ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս Արցախի իրական պատմության հետ կապ չունեցող այդ դրույթի ներդրմանը տեղեկատվական դաշտում և հսկայական միջոցներ է ծախսում դրա համար: Իլհամ Ալիևը, ինչպես հայտնի է, հանրապետության ակադեմիայի առջև պահանջ է դրել ինչ-որ կերպ հիմնավորել կանխապես կեղծ դրույթը:

2 Փաստաթուղթը հրապարակվել է 1991թ. նոյեմբերի 7-ին «Бакинский рабочий» օրաթերթում:

ամեն մի նախադասության մեջ: Բավական է ասել, որ այն սկսվում է մի նախադասությամբ, որում միահյուսված են գիտությանն անհայտ պատմա-իրավական բնույթի «փաստեր»: Ահա այն. «1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի ազգային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի անկախության մասին հռչակագիրը դրանով իսկ վերսկսելով ադրբեջանական ժողովրդի պետականության բազմադարյան ավանդույթները»: Հռչակագիրը, որի մասին խոսվում է, իրականում ընդունել է Անդրկովկասի մուսուլմանների ազգային խորհուրդը1 1918-ի փետրվարին ստեղծված Անդրկովկասյան սեյմի խմբավորումներից մեկը, որը Սեյմի նիստում դեռևս մայիսի 25-ին է հայտարարել այդ մասին: «Ադրբեջանի ազգային խորհուրդ» անվանումը հրապարակում հայտնվել է հենց անկախության հռչակման ակտով մայիսի 28-ին: Հռչակագրում «ադրբեջանական ժողովուրդ» հասկացություն չի օգտագործված, քանի որ այդպիսի անվանումով ժողովուրդ չի եղել, որ Ազգային խորհուրդ ունենա: Դրա համար այդ փաստաթղթում խոսվում է ոչ թե ադրբեջանական ժողովրդի, այլ Ադրբեջանի ժողովուրդնեբի մասին, որոնց անունից Անդրկովկասի մուսուլմանների ազգային խորհուրդը նոր պետություն հռչակելու լիազորություններ չուներ: Վերջապես, Անդրկովկասի մուսուլմանների խորհուրդն այդ հռչակագրով չէր կարող վերսկսել «ադրբեջանական ժողովրդի պետականության բազմադարյան ավանդույթները», քանի որ տարածաշրջանի պատմությունը չգիտի ոչ այդ անունով ժողովուրդ, ոչ էլ նման անվանումով պետություն, որ պատկաներ գոյություն չունեցած ադրբեջանական ժողովրդին:

«Պատմական» այդ «հիմնավորումներից» հետո Սահմանադրական ակտը, Ադրբեջանի բռնազավթում որակելով երկրատարածքի խորհրդայնացումը, դրանք ամբողջացնում է իրավական բնույթի փաստարկով հռչակելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից հրաժարվելն ու 1918-1919թթ. ԱԴՀ պետականության վերականգնումը: Քիչ է ասել, որ Բաքուն դրանով ոչ միայն ԱՀ հռչակման լեգիտիմությունը կապեց Ազգերի լիգա ընդունվելու մերժումը ստացած, առանց ճանաչված կամ փաստացի հաստատված սահմանների անհետացած ԱԴՀ-ի հետ: Նա դրանով իր փաստարկների փաթեթ ներբերեց երկրամասի XX դարի ողջ պատմությունը:

Իրեն ունիտար պետություն հռչակած Ադրբեջանական Հանրապետությունն առայժմ (քանի դեռ դա նրան թույլ է տալիս հակամարտության կարգավորման միջնորդների կողմից ընդունված մարտավարությունը)

1 Հայտնի է նաև Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհուրդ (Временный национальный совет мусульман Закавказья) անվանումով:

խնդրի մի շարք կարևոր այլ «մանրամասների» հետ միասին մոռացության է մատնում 1991-ին ԽՍՀՄ տրոհման ընթացքում Խորհրդային Ադրբեջանի (Ադր. ԽՍՀ) իրավահաջորդությունից հրաժարվելու պատմական ու իրավական փաստը: Բայց չի բացառվում, որ այն սկզբունքային բնույթ կարող է ստանալ, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո կողմերը մտնեն հակամարտության կարգավորման ավելի առարկայական փաստաթղթերի մշակման փուլ կամ երբ միջնորդները վերանայեն իրենց մոտեցումները:

Պատմության անդրադարձը Ստեփանակերտի դիրքորոշման ու նրա կողմից ընդունված փաստաթղթեյաւմ

Անկախացման վերաբերյալ Ստեփանակերտում ընդունված փաստաթղթերում և Լեոնայիե Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունների հայտարարություններում ևս պատմությանն արված անդրադարձներ կան: Որքան էլ տարօրինակ թվա, դրանք ավելի քիչ են, քան Բաքվի կողմից պատմությանն արված հղումները, հակառակ այն բանի, որ Ստեփանա-կերտն իր տրամադրության տակ ունի պատմագիտության կողմից վաղուց ընդունված բազմաթիվ փաստեր, որոնք ճշմարտության լույս կարող են սփռել հիմնախնդրի վրա: Հայտնի է, օրինակ, որ Հայկական լեռնաշխարհում հենց Արցախն է անընդմեջ պահպանել հայոց պետական ավանդույթներն այն բանից հետո, երբ 428թ. Հայաստանը բաժանվել է Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև: Իր անկախության համար հերոսական մարտեր մղած հայ ժողովրդի այդ հատվածին է հաջողվել ավելի քան մեկուկես հազարամյակ անառիկ պահել իր երկրամասը և միջնադարյան անկախ ու կիսանկախ պետական կազմավորումների ձևով պահպանել պետականության ավանդույթները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեր օրերում պատմական ասպարեզ է իջել Արցախում անընդմեջ գոյություն ունեցած պետական այդ կազմավորումների ժառանգական գծի վրա:

Ստեփանակերտում դեռևս 1988-ին հակված էին այն մտքին, որ խնդրին անմիջապես վերաբերող իրավական փաստարկները և միջազգային իրավունքի նորմերն ավելի մեծ կշիռ ունեն, քան պատմությանը կատարած հղումները: Թերևս, դրանով պիտի բացատրել այն հանգամանքը, որ ԼՂՀ իշխանությունները պաշտոնական փաստաթղթերում պատմական բնույթի հղումների դիմել են չափավոր իբրև դրանցում բերվող իրավական փաստարկների լրացում: Բավական է ասել, որ ի տարբերություն ԱՀ

անկախության մասին հռչակագրի (1991թ. օգոստոսի 30) և վերը դիտարկված Պետական անկախության մասին Սահմանադրական ակտի (1991թ. հոկտեմբերի 18), ԼՂՀ Անկախության մասին հռչակագրում (1991թ. սեպտեմբերի 2) սեփական պատմությանը կատարած հղումներ ընդհանրապես չկան: Պատմական բնույթի միակ փաստը, որ բերված է այդտեղ, վերաբերում է անկախության մասին Բաքվում ընդունված հռչակագրին, որով վերականգնվել է 1918-1920թթ. ԱԴՀ պետականությունը: Ինչ վերաբերում է ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագրին, ապա այդտեղ փաստաթղթի նախաբանում, Արցախի պատմությանն արված դարձյալ մեկ հղում է արված «զարգացնելով Լեռնային Ղարաբաղի 1918-1920թթ. անկախ ժողովրդական ինքնակառավարման փորձը» դրույթի ձևով: Հետաքրքիր է նկատել, որ նույնիսկ այդ դեպքում հռչակագրերը մնացել են հակամարտության սեփական պատմության սահմաններում և չեն հիշատակել պետականության բազմադարյան ավանդույթները, որ ունի արցախահայու-թյունը, չնայած նման հիշատակումը հարիր կլիներ հիմնարար այդ փաստաթղթի բնույթին:

Պատմական փաստարկները կոնֆյիկտի մասին Երնանի դիրքորոշման մեջ

Երևանի բանակցային վարքը ԵԱՀԿ հովանու տակ ընթացող կարգավորման գործընթացում պայմանավորված է այն դերակատարությամբ, որ ստանձնել է որպես Արցախի անվտանգության երաշխավոր: Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ լուծարման ավարտական փուլում Երևանում հրաժարվել են «ՄԻԱՑՈՒՄ» կարգախոսից և 1991-ին անկախություն հռչակել նախկին Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) սահմաններում: Ստեփանակերտ-Բաքու և Ստեփա-նակերտ-Երևան հարաբերությունները նույն 1991-ին են դադարել լինել ԽՍՀՄ ներքին գործը և հայտնվել միջազգային իրավաքաղաքական դաշտում: Որպես նորանկախ պետություն Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) որդեգրեց կառուցողական միջնորդության դերակատարություն մերժե-լով հակամարտության անմիջական կողմի որակումները, որ նրան համառորեն վերագրում էր Բաքուն1: Բացառապես որպես միջնորդ ներկայանալու

1 2014թ. սեպտեմբերի 29-ին ՄԱԿ 69-րդ նստաշրջանում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը վերահաստատել է նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ շեշտադրումներով ընդգծելով, որ միջազգային հանրության տեսակետն այդ հարցում համընկնում է Երևանի դիրքորոշման հետ. «ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ» (տե ս https://goo.gl/pLnjaX):

մղումներով պետք է բացատրել այն փաստը, որ 1992թ. մարտի 5-ին ՀՀ ՄԱԿ ընդունվելու օրը, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մոսկովյան «Комсомольская правда» թերթին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բոլոր կողմերի համար ընդունելի լուծում համարեց ԱՀ կազմում ինքնավար հանրապետության նրա հնարավոր կարգավիճակը:

Կառուցողական միջնորդի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի դերակատարությունը, որը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը1, կարծես թե հեշտացնում է պատմական փաստարկներին դիմելու Երևանի գործը: Սակայն մնալով real politic-ի շրջանակներում, նա նախընտրում է ուժերը կենտրոնացնել բանակցային գործընթացում:

Պատմական բնույթի միակ փաստարկը, որ հնչեցվել է նաև եվրոպական ամբիոնից, արվել է ՀՀ երկրորդ նախագահի կողմից և հետագայում շրջանառվել հետևյալ ձևակերպմամբ «Լեռնային Ղարաբաղը երբևիցե անկախ Ադրբեջանի մաս չի կազմել»2:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Պատմությունը կոնֆլիկտի հանգուցալուծման տեսլականնեյաւմ

Խնդրի հանգուցալուծման տակ հասկացվում է ԼՂ կարգավիճակի մասին համաձայնությունը, որը ճանաչված կլինի հակամարտող կողմերի և (ուզենք, թե չուզենք) տարածաշրջանում կենսական շահեր ունեցող, միջազգային հանրությունը ներկայացնող միջնորդների կողմից: Երևանն ու Ստեփանակերտը մի կողմից, և Բաքուն մյուս կողմից, տարբեր կերպ են պատկերացնում Արցախի ապագա կարգավիճակը:

Բաքուն ընդգծում է նախկին Ադր. ԽՍՀ սահմաններում իր ճանաչվա-ծության փաստը և պատրաստակամություն հայտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) սահմաններում ԼՂ-ին տրամադրել «ինքնավարության ամնենաբարձր աստիճանը»: Հեյդար Ալիևն է ժամանակին կոնֆլիկտի հանգուցալուծման պաշտոնական Բաքվի ըմբռնումը բանաձևել այդպիսի ձևակերպմամբ, որ ուժի մեջ է մնում մինչ օրս և հնչեղություն է տրվում նաև նրա որդու նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Զուտ պատմական բնույթի «Լեռնային Ղարաբաղը վաղնջական ադրբեջանական տարածք է» փաստարկի ակնհայտորեն կասկածելի լինելու հանգամանքը նրան թույլ չի

1 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա մարտի 13-ին իսպանական EFE գործակալության հետ ունեցած հարցազրույցում, խոսելով բանակցային գործընթացի մասին, նորից է ընդգծել այդ հանգամանքը ասելով. «.. .բանակցային սեղանի շուրջ... Հայաստանը նստում է Ղարաբաղի փոխարեն»:

2 Տես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2004թ. հունիսի 23-ի ելույթը ԵԽ խորհրդարանական ժողովում, որ տեղադրված է նրա վեբ-կայքում https://goo.gl/8CiGzZ էլեկտրոնային հասցեով:

տալիս այդ բանաձևը քարոզչական դաշտից տեղափոխել բանակցային գործընթաց: Ահա թե ինչու պաշտոնական փաստաթղթերում ու հայտարարություններում նա առավելապես հիշատակում է Ադր. ԽՍՀ սահմաններում Ադրբեջանական Հանրապետության ճանաչվածության փաստը:

Ստեփանակերտն այլ տեսակետ ունի Արցախի կարգավիճակին վերաբերող հարցում: Այնտեղ գտնում են, որ 1991-ին ԼՂԻՄ-ի' որպես խորհրդային տիպի ազգային պետականության, կարգավիճակի բարձրացման արդյունքում խստագույնս պահպանելով լուծարվող երկրի (ԽՍՀՄ) օրենքները և միջազգային իրավունքի նորմերը, այդ անկախացման օրինականությունն անբասիր է: Ստեփանակերտը հիմնավոր ձևով փաստարկում է, որ ԽՍՀՄ լուծարման և դրան հաջորդած ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ընթացքում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը կայացել և այդ պատերազմի արդյունքներով պետական իրավասություն է իրագործում մերօրյա Ադրբեջանական Հանրապետությանն իրավաբանորեն չպատկանող տարածքներում: Այստեղից էլ գլխավոր եզրակացությունը բանակցություններում Արցախի անկախությունը սակարկումների առարկա լինել չի կարող: Փաստորեն, հաստատված սահմաններում Արցախի անկախությունը հենց այն կարգավիճակն է, որը չի հակասում հիմնախնդրի իրավական հիմքերին ու 1994-ին հրադադարով սառեցված զինված հակամարտության արդյունքներին:

Ստեփանակերտից պարբերաբար հնչում է այն դրույթը, որ անկախության հռչակումից քառորդ դար անց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե-ֆակտո կայացած, Ադրբեջանական Հանրապետությունից տարբեր քաղաքակրթական արժեքներ որդեգրած, ժողովրդավարական, իրավական պետություն է, որը հրադադարի մասին Բիշքեկում Ադրբեջանական Հանրապետության հետ կնքված համաձայնագրով1 1994թ. մայիսին ճանաչվել է հակամարտության կողմ2, կարգավիճակ, որ մինչ օրս նրա միջ-ազգայնորեն ճանաչված կարգավիճակն է բանակցային գործընթացներում: Երևանի դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի հարցում ունի որոշակի նրբերանգներ կապված այն դերակատարության հետ, որ ստանձնել է որպես ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավոր: Կարգավիճակի հարցում մնալով այն դիրքորոշմանը, որ այն չի կարող ընդունվել առանց Ստե-

1 Փաստաթղթի տակ դրված են եղել նաև Երևանի, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի և ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի նախագահի ստորագրությունները:

2 Դրան հաջորդել են Ռուսաստանի միջնորդությամբ կնքված երկկողմ մի շարք փաստաթղթեր հրադադարի պահպանման մասին:

փանակերտի համաձայնության, Երևանը միաժամանակ առիթը բաց չի թողնում ընդգծելու, որ դեմ չէ փոխզիջումներին, քանի որ միայն այդպես կարող է ներկայանալ որպես հակամարտության ոչ անմիջական կողմ և որպես կառուցողական բանակցությունների ջատագով նպաստել դրանց դինամիկան պահպանելուն: Այդքանով հանդերձ, դեռևս 1992թ. հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է ԼՂ ապագա կարգավիճակին վերաբերող մի որոշում, որով Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում «միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»1:

Պարզ էր, որ «Միացում»-ից հրաժարվող և խնդրի նման հանգուցալուծում առաջարկող Երևանը ներկայանում էր որպես պետություն, որը չնայած կենսական ազգային շահեր ունի Արցախում և 1989-ին նույնիսկ ընդառաջ է գնացել հայկական մարզն իր հետ միավորելու համաժողովրդական պահանջին, բայց այնուամենայնիվ, իր անկախությունը 1991-ին հռչակել է նախկին Խորհրդային Հայաստանի սահմաններում և ներկայացել որպես զինված ընդհարումներին վերջ դնելու պատրաստակամ կողմ: Բաքուն, որտեղ 1991-ին Ադրբեջանական Հանրապետությունը հռչակել էին ունիտար պետություն (դա նշանակում էր, որ 1991-ին այնտեղ նույնիսկ մերժում էին ԼՂ ինքնավարության գաղափարը), անպատասխան թողեց Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ուղերձը և շարունակեց բռնությամբ Արցախը հայաթափելու ուղեգիծը: Արցախի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմը, ինչպես հայտնի է, 1994թ. մայիսին ավարտվեց հրադադարի մասին բիշքեկյան արձանագրությամբ այն բանից հետո, երբ ԼՂՀ զինված ուժերն ազատագրել էին այն շրջանների մի մասը, որ իրականում չընդունված, բայց բռնությամբ գործադրված ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ. որոշմամբ պետք է ընդգրկվեին ԼՂԻՄ կազմում2:

Բնական է ենթադրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ ամենի մասին տեղյակ են, և նրանց կողմից հնարավոր միջնորդական առաջարկությունները, որոնք բանակցությունների վերջին քսանհիգ տարում արվում են փոխզիջումների նշանաբանով, չեն կարող Արցախի համար նախատեսել ավելի ցածր իրավաքաղաքական կարգավիճակ, քան այն, որ նա ունեցել է խորհրդային տարիներին, երբ ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ ազ-գային-պետական կառույցի ինքնորոշման ճանաչված իրավունքով օժտ-

1 Տես ՀՀ ԳԽ Տեղեկագիր, հ. 13 (1017), Երևան, 1992, էջ 3-4:

2 Բիշքեկյան արձանագրության տակ դրված է նաև ՀՀ ստորագրությունը:

ված սուբյեկտ էր ներկայացված նրա բարձրագույն օրենսդրական իշխանության մարմնում: 1990թ. ապրիլի 3-ին նաև Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի ու ԼՂԻՄ պատգամավորների մասնակցությամբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Միութենական հանրապետության ԽՍՀՄ կազմից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին» օրենքը, որն արտոնում էր Արցախին երկրի տրոհման դեպքում ինքնուրույն որոշել իր իրավական կարգավիճակը ընդհուպ մինչև անկախ պետության հռչակումը, փաստորեն վերահաստատել է ազատ ու լիիրավ ինքնորոշման դեռևս 20-ական թվականներին ճանաչված նրա իրավունքը: Պատահական չէ, որ որպես խորհրդային տիպի պետականություն ստեղծված ԼՂ Ինքնավար Մարզի սահմանների անձեռնմխելիությունը երաշխավորված էր ԽՍՀՄ օրենսդրությամբ:

Պատմաիրավական այդ փաստերը ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև հարուցում են սկզբունքային բնույթի հարցադրում իեչպիսիե էլ լինեն Արցախի ապագա կարգավիճակի կապակցությամբ նրանց կողմից արվելիք հնարավոր աոաջարկները, Արցախին չի կարող աոաջարկվել ավելի ցածր կարգավիճակ, քան այն, ինչ նա ունեցել է 1990-ին որպես խորհրդային դաշնային պետության ազգային-պետական համակարգի սուբյեկտ, որը երկրի տրոհման դեպքում ուներ ինքնիշխան պետություն հոչակելու իրավունք: Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը վերակազմավորվի և ներկայանա որպես դաշ-նային պետություն, ապա նույնիսկ այդպիսի Ադրբեջանում համանախա-գահները չեն կարող տեսնել Արցախի այնպիսի ազգային պետական կարգավիճակ, անվտանգության և սահմանների անձեռնմխելիության այնպիսի իրավաքաղաքական երաշխիքներ, որոնք նա ունեցել է ԽՍՀՄ-ի դաշնային այդ հզոր գերտերության կազմում: Չի բացառվում, որ համանա-խագահող երկրների վերլուծական կենտրոններում այլ մտահղացումներ են մշակվում (կամ արդեն մշակվել են): Հնարավոր է, որ մի օր, երբ խոշոր դերակատարները համաձայնության գան տարածաշրջանում իրենց շահերի հարցում, օրակարգում կդնեն Ադրբեջանական Հանրապետության դաշնային կամ համադաշնային վերակազմավորման նախագիծը որպես հակամարտության հանգուցալուծման առաջարկ, որը, ըստ նրանց, կհանի տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքների միջև տխրահռչակ (իրականում գոյություն չունեցող) հակասությունը և հիմնված կլինի (դարձյալ ըստ միջնորդների) բանական փոխզիջումների վրա: Եթե նման առաջարկ երբևիցե միջնորդները դնեն բանակցությունների սեղանին, ապա կարգավորման հիմքում դրված

սկզբունքների ներքին տրամաբանությամբ նրանում բացահայտ կամ ոչ բացահայտ ձևով առկա կլինի հակամարտության վերջին 100 տարիների պատմությունը երկրամասի այն կարգավիճակներով հանդեձ, որ նա ձեռք է բերել իր ազատագրական պայքարում:

Այն, որ հաստատված ստատուս-քվոյից նահանջն անխուսափելիորեն ենթադրում է վերադարձ պատմական անցյալին, օրակարգային է դարձնում այն հարցը, թե նախկին որ իրավիճակին պետք է վերադառնան կողմերը խնդրի նրանց համար ընդունելի, արդարացի հանգուցալուծման համար: Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Ռուսական կայսրության փլուզումից ի վեր «անցել» է պետաիրավական մի շարք կարգավիճակներով: Թվարկենք դրանք.

• 1918թ. Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների առաջին համագումարը երկրամասը հռչակել է Հայաստանի Հանրապետության անկապտելի մաս:

• 1919-1920թթ. Ազգերի լիգան, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մուսավաթական Ադրբեջանի հավակնությունները, երկրամասը ճանաչել է վիճելի տարածք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության միջև: Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղը եղել է դե-ֆակտո անկախ ազգային պետական կազմավորում:

• 1920թ. Ռուսաստանի XI բանակի կողմից Բաքվում խորհրդային կարգերի հաստատումից հետո օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության հետ կնքված պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը ժամանակավորապես օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, որի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվելիք պայմանագրով, որի նախագիծը կողմերը նախապատրաստել էին 1920թ. հոկտեմբերին1:

• 1920թ. նոյեմբերի 30-ին, Երևանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, Բաքուն Լեռնային Ղարաբաղը նախ ճանաչել է Խորհրդային Հայաստանի անկապտելի մաս, ապա դեկտեմբերի 2-ի հռչակագրով ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի լիիրավ ինքնորոշման իրավունքը:

• 1921թ. հունիսի 12-ին Խորհրդային Հայաստանն իր անկապտելի մաս է հռչակել Լեռնային Ղարաբաղը:

1 ЦГИА РА, ф. 200, оп. 1, д. 632. л. 1-5. Копия. Машинопись.

• 1921թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն երրորդ երկրի կուսակցական մարմինը, Բաքվի պահանջով քննարկել է արդեն Խորհրդային Հայաստանի մաս հռչակված Լեռնային Ղարաբաղի փաստորեն արդեն լուծված հարցը և որոշում կայացրել հանրաքվե անցկացնել այնտեղ հակառակ այն բանի, որ երկրամասի ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարները 1918-1920թթ. մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղը հռչակել էին Հայաստանի անկապտելի մաս (վերջին անգամ 1920թ. ապրիլի 28-ին Բաքվում խորհրդային կարգերի հաստատման օրը):

• 1921թ. հուլիսի 5-ին նույն Կովբյուրոյում բոլշևիկյան կենտրոնը ներկայացնող Ստալինը, առանց հարցի քննարկման ու քվեարկության, ընդունված է հայտարարել մի նոր որոշում, ըստ որի Լեռնային Ղարաբաղը մարզային լայն ինքնավարության կարգավիճակով մտցվում է տիտղոսակիր ազգ չունեցող, ոչ ազգային (ինտերնացիոնալ) Խորհրդային Ադրբեջանի սահմանները: Այդ և նախորդ բոլոր փաստաթղթերում խոսքը ողջ Լեռնային Ղարաբաղի (ողջ Արցախի), այլ ոչ թե նրա մի մասի մասին է եղել:

• Չստանալով Լեռնային Ղարաբաղի բնակչության երկրամասը Խորհրդային Ադրբեջանի սահմանները մտցնելու համաձայնությունը, 1923թ. հուլիսի 7-ին, խախտելով Լեռնային Ղարաբաղի մասին Կով-բյուրոյի առանց այն էլ ապօրինի որոշումը, Բաքուն հատուկ դեկրետով ինքնավար մարզը հռչակեց Լեռնային Ղարաբաղի միայն մի մասի վրա, նրա սահմաններից դուրս թողնելով հսկայական տարածքներ, որոնց մի մասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ազատագրել է 1991-1994թթ. Բաքվի կողմից նրան պարտադրված պատերազմի ընթացքում:

• 1923թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հիմնվել է որպես խորհրդային տիպի պետականություն և մինչև 1991թ. եղել է ԽՍՀՄ դաշնային պետության ազգային-պետական կառուցվածքի սուբյեկտ իր սահմանների անձեռնմխելիությամբ ու երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունում իր ներկայացվածությամբ:

• 1991-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դե-ֆակտո կայացած, ինքնիշխան, ժողովրդավարության եվրոպական չափանիշներին բավարարող պետություն է, որ պայքարում է իր միջազգային ճանաչման համար:

Համառոտ այսպիսիք են անցյալին ու ներկային վերաբերող այն անդրադարձները, որոնց դիմելն անխուսափելի կլինի, երբ կողմերը համաձայնության հասնեն հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքների շուրջ և ձեռնամուխ լինեն խնդրի հանգուցալուծման համաձայնեցված փաստաթղթերի մշակմանը: Բայց մինչ այդ հանգրվանին հասնելն էլ, ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, պատմությունն ուղղակի կամ անուղա-կի ձևով ներկա կլինի միջնորդների ու կողմերի հեղինակած փաստաթղթերում և մոտեցումներում:

Մայիս, 2017թ.

ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Այեքսանղր Մանասյան

Ամփոփագիր

ԵԱՀԿ-ն, որը ստացել է Դարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատը, միջնորդական իր առաքելության մեջ կառուցողական չի համարում կողմերի պատմական փաստարկների ներգրավումը բանակցային գործընթաց: Դրանով պիտի բացատրել այն իրողությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համա-նախագահող երկրներն իրենց առաջարկություններում ուղղակի հղումներ չեն անում հակամարտության պատմությանը: Բայց պատմությունը, ինչպես ցույց են տալիս փաստերը, բացահայտ ու ոչ բացահայտ ձևերով թափանցում է բանակցային դիսկուրս և երևակվում կոնֆլիկտի կարգավորման միջնորդների նախագծերում և հակամարտ կողմերի ընդունած փաստաթղթերում: Վերլուծությունը հաստատում է, որ սկզբունքորեն հնարավոր չէ շրջանցել կոնֆլիկտի սեփական պատմության փաստերը, եթե ընտրված է հակամարտության կարգավորման ռազմավարություն, որը բացառում է ուժի կամ նրա սպառնալիքի կիրառումը: Իրականում պատմությանը դիմելու արգելքը միջնորդները նախատեսում են միայն հակամարտ կողմերի համար: Նրանք իրենց են թողնում պատմությունը բանակցային գործընթաց ներբերելու արտոնությունը: Եվ դա նրանք անում են ընտրողաբար, քաղաքական նպատակահարմարության իրենց չափանիշներով: Ընդ որում, դա սովորաբար արվում է քողարկված ձևերով, առանց պատմությանն ուղղակի հղումներ անելու: Եթե 1990-ական թթ. Մինսկի խմբի համանախագահները պատմությունը բանակցային գործընթաց են բերել ընդհանուր պետության մասին իրենց առաջարկության մեջ, ապա մեր

օրերում դա արվում է փոխզիջումների կամ ստատուս-քվոյի վերանայման քողի տակ: Պարզվում է նաև, որ ոչ միայն միջնորդները, այլև հակամարտող կողմերը ևս չեն կարող իրենց ընդունած փաստաթղթերում և հռետորաբանու-թյան մեջ դռները փակել պատմության առջև:

ИСТОРИЧЕСКИЕ ДОВОДЫ В ПЕРЕГОВОРНОМ ПРОЦЕССЕ ПО КАРАБАХСКОМУ УРЕГУЛИРОВАНИЮ

Александр Манасян

Резюме

ОБСЕ, под эгидой которой идет урегулирование Карабахского конфликта, в своей посреднической миссии не считает конструктивным привлечение исторических аргументов сторон в переговорный процесс. Этим объясняется тот факт, что страны-сопредседатели Минской группы ОБСЕ в своих предложениях напрямую не ссылаются на историю. Но, как показывает анализ, история проникает в переговорный процесс и проявляется в предложениях посредников по урегулированию конфликта и в принятых конфликтующими сторонами документах.

Выясняется, что переговорный дискурс в принципе не может обойти собственную историю конфликта, если принята такая стратегия ее урегулирования, которая отвергает применение силы или угрозу силой. В действительности запрет на обращение к историческим аргументам посредниками предусмотрен только для сторон конфликта. Сами посредники оставили право привлечения истории в переговорный процесс исключительно за собой. Они это делают выборочно, по своим критериям политической целесообразности. Причем в завуалированной форме, без прямых ссылок на историю. Если в 90-ых годах сопредседатели Минской группы ОБСЕ привлекли историю в конфликт в контексте предложенного ими проекта общего государства, то в наши дни это делается под покровом предложений о взаимных уступках и пересмотре сложившегося статус -кво. Однако выясняется, что не только посредники, но и стороны конфликта не могут закрыть двери перед историей в риторике вокруг конфликта и принятых ими документах.

HISTORY ARGUMENTS IN THE NEGOTIATION PROCESS OF KARABAKH CONFLICT RESOLUTION

Alexander Manasyan

Resume

The OSCE, which has received the mandate for the Karabakh conflict resolution as a mediator, does not consider the involvement of the historical arguments of the parties in the negotiation process to be constructive. This explains the fact that the co-chair countries of OSCE Minsk Group do not make direct references to the history of the conflict in their proposals. However, the history, as the facts show, penetrates into the negotiation discourse in explicit and implicit ways and it is being manifested in conflict resolution projects suggested by the mediators and in the documents accepted by all the sides of the conflict. It turns out that the negotiating discourse cannot bypass the history of the conflict in principle, if it adopts a strategy for its resolution that rejects the use of force or the threat of force. In fact, the mediators prohibit using historical facts during the negotiation process only if the latter are being provided by the sides of the conflict. They keep the privilege of inserting the history into the negotiation process exceptionally for themselves. And they do it selectively, according to their criteria of political expediency. Moreover, it is usually done in a covert manner, without direct references to the history. If in 1990s, the Minsk Group co-chairs' brought the history into the negotiation process in their proposal about the Common state of Azerbaijan and Nagorno-Karabakh, nowadays the same is being done under the guise of compromise or revision of the status-quo. It also turns out that not only the mediators, but also the parties of the conflict cannot close the doors in front of history in their rhetoric and adopted documents.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.