Научная статья на тему 'Տարածքային խնդիրների ընկալման փոխակերպումները Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում'

Տարածքային խնդիրների ընկալման փոխակերպումները Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
848
215
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Ղարաբաղյան հակամարտություն / ազատագրված տարածքներ / կարգավորման փաթեթներ / փոխակերպում / կոշտացում։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Աննա Կարապետյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման ձգտմանն ի պատասխան Ադրբեջանի սանձազեր-ծած պատերազմը ստեղծեց նոր իրավիճակ։ Ադրբեջանի և Արցախի միջև առաջացանտարածքային խնդիրներ, որոնց կարգավորման տարբերակներ պարբերաբարառաջարկվում են միջնորդների կողմից։ Հոդվածում դիտարկվում է տարածքային խնդիրների լուծման առաջարկվողտարբերակների փոխակերպումը բանակցային գործընթացում և խնդրի ընկալում-ների փոփոխությունը երեք կողմերում և, առանձնացնելով ընդհանուր միտումները,առաջարկվում են գործողություններ կամ թեզեր, որոնք կնպաստեն բանակցայինգործընթացում հայկական կողմերի դիրքերի ամրապնդմանը։Դիտարկվում են 1994թ. մայիսին կնքված հրադադարից հետո քննարկվածկարգավորման փաթեթները, կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարա-րությունները, դուրս են բերվում հիմնական միտումները, առաջարկվում են գործո-ղություններ՝ ուղղված առկա մարտահրավերների նվազեցմանն ու հնարավորու-թյունների ամրապնդմանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

TRANSFORMATION OF THE PERCEPTIONS OF TERRITORIAL ISSUES IN THE KARABAKH CONFLICT NEGOTIATION PROCESS

The war unleashed by Azerbaijan in response to the desire of Karabakh people to realize their right to self-determination created a new situation. As a result, territorial disputes arose between Karabakh and Azerbaijan, and options for its resolution have periodically been offered by the mediators. The purpose of this paper is to consider the transformation of the proposed options for the resolution of territorial disputes during the negotiation process and to track changes in the perception of this issue by the three involved parties. The paper also distinguishes the general trends and provides recommendations or theses aimed at strengthening the positions of the Armenian sides in the negotiation process. For this purpose, the paper considers the conflict settlement packages discussed since the time of signing the ceasefire in 1994, as well as the statements by senior officials of the three sides made at different times. As a result of the analysis, the main trends are derived and some proposals are presented aimed at reducing the risks and expanding the opportunities for the Armenian sides in the negotiation process.

Текст научной работы на тему «Տարածքային խնդիրների ընկալման փոխակերպումները Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում»

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Աննա Կարապետյան՛

Բանալի բաոեր Ղարաբաղյան հակամարտություն, ազատագրված տարածքներ, կարգավորման փաթեթներ, փոխակերպում, կոշտացում։

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը միջազգային պրակտիկայում հաճախ հանգեցնում է տարածքային վեճերի և հակամարտությունների։ Դրանց կարգավորման գործընթացները ներառում են տարբեր բաղադրիչներ, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը և փախստականների խնդիրներին, պատերազմի հետևանքների վերացմանը, կայուն խաղաղության հաստատմանը և այլն։ Այդ համախմբում կարևոր տեղ է զբաղեցնում նաև տարածքային խնդիրների կարգավորումը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման ձգտմանն ի պատասխան Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ստեղծեց նոր իրավիճակ, որն ամրագրվեց 1994թ. զինադադարի համաձայնագրի կնքմամբ։ Արդյունքում Ադրբեջանի և Արցախի միջև առաջացան տարածքային խնդիրներ։ Ղարաբաղյան հակամարտության պարագայում տարածքային հակասություններն ունեն մի քանի առանձնահատկություններ, որոնք արտացոլվում են նաև կարգավորման փաթեթների մեջ։

Մասնավորապես, կարելի է առանձնացնել տարածքների հետևյալ պայմանական տարանջատումը, որն օգտագործվում է կարգավորման տարբերակների քննարկման ընթացքում ԼՂԻՄ տարածքը 1988թ. սահմաններով, պատերազմի ժամանակ ազատագրված 7 շրջանները, որոնք այսօր ԼՂՀ տարածքի մաս են կազմում, ինչպես նաև Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կարգա-

՚ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ:

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա Կարապետյան

վորման որոշ փաթեթներում առանձին անդրադարձ է կատարվում նաև Շուշի քաղաքին, որը, լինելով ԼՂԻՄ տարածքում, ԼՂԻՄ մյուս շրջաններից ավելի խիտ է բնակեցված եղել ադրբեջանցիներով։ Ազատագրված 7 շրջաններից փաթեթներում առանձին անդրադարձ է կատարվում նաև Լաչինի շրջանին, որը կապ է ապահովում Հայաստանի և Արցախի միջև։

Հոդվածի նպատակն է դիտարկել տարածքային խնդիրների լուծման առաջարկվող տարբերակների փոխակերպումը բանակցային գործընթացում և խնդրի ընկալումների փոփոխությունը երեք կողմերում և առանձնացնելով ընդհանուր միտումները առաջարկել գործողություններ կամ թեզեր, որոնք կնպաստեն բանակցային գործընթացում հայկական կողմերի դիրքերի ամրապնդմանը։

Այդ նպատակով դիտարկվում են 1994թ. մայիսին կնքված հրադադարից հետո քննարկված կարգավորման փաթեթները ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակը (առաջարկված 1997թ. հուլիսին), փուլային տարբերակը (առաջարկված 1997թ. դեկտեմբերին), «ընդհանուր պետություն» տարբերակը (առաջարկված 1998թ. նոյեմբերին), 2001թ. ապրիլին Քի Վեսթում «համաձայնեցված» փաթեթը (որը գաղտնազերծված չէ, սակայն բովանդակությունը մասամբ ներկայացված է բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում) և 2007թ. Մադրիդում կողմերին առաջարկված սկզբունքները, որոնք ստացել են «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը (մի քանի անգամ ենթարկվել են նորացման և ամբողջովին գաղտնազերծված չեն, սակայն գաղտնազերծված վեց կետերը հնարավորություն են տալիս դատողություններ անել կարգավորման գործընթացի բաղադրիչներին, մասնավորապես նաև տարածքային խնդիրներին անդրադարձի վերաբերյալ)։

Վերոնշյալ փաթեթներից յուրաքանչյուրում առանձին ուշադրություն է հատկացվել տարածքների խնդիրներին։ Փաթեթները ներառում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի զանազան լուծումներ, առաջարկում են ազատագրված տարածքների վերադարձի մեխանիզմներ, տարբեր մոտեցումներ են ներառում Լաչինի, Շուշիի և Շահումյանի նկատմամբ։

Եթե փաթեթային տարբերակը փորձում է հստակ սահմանում առաջարկել ամրագրելով, որ միջանցքը չի կազմելու ողջ Լաչինի շրջանը, փուլային տարբերակում Լաչինի շրջանի հարցը, Շահումյանի և Շուշի քաղաքի հետ միասին, նախատեսվում է քննարկել հետագա բանակցությունների ժամա-

27

Ա Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

նակ, «ընդհանուր պետություն» տարբերակն ամրագրում է այս շրջանով միջանցքի տրամադրումը, սակայն դրա վերջնական սահմանումը նույնպես թողնվում է բանակցությունների միջոցով կարգավորվելուն։ Քի Վեսթի պայմանավորվածությունները նույնպես ամրագրում էին Լաչինի շրջանով միջանցքի տրամադրում մի շեշտադրումով, որ այն Լեռնային Ղարաբաղի հետ միևնույն կարգավիճակն ունենա։ «Մադրիդյան սկզբունքներն» ամրագրում են տարածքների վերադարձի անհրաժեշտությունը և միջանցքի տրամադրման կարևորությունը, սակայն լրացուցիչ մանրամասներ չեն նշվում (առնվազն գաղտնազերծված հատվածում)։

Ըստ փաթեթային և «ընդհանուր պետություն» տարբերակների Շուշին և Շահումյանը համապատասխանաբար փոխանցվում են Բաքվի և Ստեփանա-կերտի վարչարարության ներքո։ Փուլային տարբերակն այս հարցը ևս թողնում է հետագա կարգավորման։ Քի Վեսթի պայմանավորվածություններն ու «Մադրիդյան սկզբունքներն» այս հարցին գաղտնազերծված հատվածում չեն անդրադառնում։

Անդրադառնանք փաթեթներին առանձին-առանձին։

1997թ. մայիս-հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները մշակեցին և կողմերին առաջարկեցին կարգավորման փաթեթային տարբերակը:

Փաթեթային տարբերակը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղին ինքնավարության տրամադրում Ադրբեջանի տարածքում։ Համապատասխանաբար զորքերի դուրսբերում մինչև 1988թ. ԼՂԻՄ սահմանագիծը։ Լաչինի շրջանով նախատեսվում էր տրամադրել միջանցք ԼՂ-ն Հայաստանի հետ կապելու համար, սակայն վերջինս ներառում էր ոչ ամբողջ Լաչինի շրջանը. Լաչին քաղաքը, ինչպես նաև միջանցքից դուրս շրջանի տարածքը հանձնվում է Ադրբեջանի վարչարարությանը, իսկ միջանցքը վարձակալության էր տրվում ԵԱՀԿ-ին, որն այն տրամադրում էր Ղարաբաղին։ Շուշին և Շահումյանը համապատասխանաբար նախատեսվում էր հանձնել Բաքվի և Ստե-փանակերտի վարչարարության ներքո։

Փաթեթային տարբերակում ասվում է [1]. «Հայաստանի ուժերը դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության տարածք: Լեռնային Ղարաբաղի ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության 1988թ. սահմանագծից ներս (ստորև VIII և IX կետերում նշված բացա-

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա Կարապետյան

ռություններով)1: Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 Հավելվածում1 2 համաձայնեցված գծեր Բարձր մակարդակի պլանավորման խմբի հանձնարարականների հիման վրա»:

«Ուժերի դուրսբերման ավարտին բուֆերային գոտին տեղակայված է լինում 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի և հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային մասի երկայնքով»: «Լեռնային Ղարաբաղի վարչական սահմանները գծվում են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններով»։

Լաչինի միջանցքի վերաբերյալ ամրագրվում է. «Ադրբեջանը միջանցքը վարձակալությամբ տրամադրում է ԵԱՀԿ-ին, որը պայմանագիր կկնքի' միջանցքը բացառապես Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից օգտագործվելու մասին:

«ԵԱՀԿ-ն հետևում է Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի շինարարությանը: Շինարարության ավարտից հետո Լաչին քաղաքը հանվում է Լաչինի միջանցքից: Այն վերադարձվում է ադրբեջանական վարչարարության ներքո (որպես բաժանարար գոտու մաս), և նրա նախկին բնակիչները կկարողանան վերադառնալ:

Լաչինի շրջանի տարածքը միջանցքի շրջանակներից դուրս, համարվում է բաժանարար գոտու մաս»:

Նշվում է, որ կողմերը դուրս են բերում իրենց զինված ստորաբաժանումները Շուշի քաղաքից և Շահումյանի շրջանից, տեղահանված անձինք վերադառնում են իրենց նախկին բնակավայրերը և «համապատասխանաբար ներկայացված կլինեն Բաքվի և Ստեփանակերտի խորհրդարաններում և ընտրական խորհուրդներում, այդ վայրերի ոստիկանությունում և անվտանգության ուժերում»:

Փաթեթային տարբերակն ընդունվել է Ադրբեջանի կողմից, Հայաստանը որոշակի դիտողություններ է արտահայտել, սակայն ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել փաթեթային տարբերակին, ԼՂՀ իշխանություններն այս տարբերակը մերժել են:

Հայաստանյան կողմը, ներկայացնելով իր մոտեցումն առաջարկված փաթեթին, արտահայտել է իր մի շարք անհամաձայնությունները, այդ թվում

1 Նշված կետերը վերաբերում են Լաչինի միջանցքին և Շուշի քաղաքին ու Շահումյանի շրջանին։

2 Գաղտնազերծված չէ։

29

Ա Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

նշվել է, որ Հայաստանը չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադր-բեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունները, և չի հստակեցվել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը:

Տարածքների հարցի առումով Հայաստանն անհամաձայնություն է հայտնել Լաչինին վերաբերող կետի առնչությամբ նշելով, որ այն «չի լուծում Լեռնային Ղարաբաղի անկլավային գոյության մասին խնդիրը»։

1997թ. սեպտեմբերին առաջարկվեց կարգավորման «փուլային տարբերակը»:

Փուլային տարբերակը ենթադրում էր Արցախյան զորքերի դուրսբերում մինչև ԼՂԻՄ 1988թ. սահմանագիծը և Լաչինի շրջան։ Ազատագրված մյուս շրջանների տարածքում ենթադրվում էր բուֆերային և բաժանարար գոտու ստեղծում և բնակչության վերադարձ։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև Լաչինի, Շուշիի և Շահումյանի հարցերը հետագայում պետք է կարգավորվեին բանակցությունների միջոցով։

Փաստացի, ազատագրված յոթ շրջաններից վեցը համաձայնագրով վերադարձվում էին Ադրբեջանին, ԼՂԻՄ կարգավիճակը կորոշվեր բանակցությունների արդյունքում, բանակցություններով կորոշվեին նաև Շուշիի, Լաչինի և Շահումյանի շրջանների հարցերը։

Փուլային փաթեթում ասվում է [2]. «Հայաստանի ցանկացած ուժ, որը տեղաբաշխված է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, դուրս է բերվում այդ սահմաններից ներս։ Լեռնային Ղարաբաղի ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության 1988թ. սահմանագծից ներս բացառությամբ Լաչինի շրջանի։ Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 Հավելվածում1 նշված սահմաններից անդին բարձր մակարդակի պլանավորման խմբի հանձնարարականների հիման վրա, և դուրս են բերվում Հայաստանի ցանկացած տարածքից»։

«Ուժերի դուրսբերման ավարտին բուֆերային գոտին տեղակայվում է 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի և Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով»:

Ամրագրվում է, որ համաձայնագրի երեք կողմերը, վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, «համաձայն են Մինսկի համաժողո-

1 Գաղտնազերծված չէ։

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա. Կարապետյան

վի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել վարել բանակցություններ ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի համընդգրկուն կարգավորմանը հասնելու նպատակով, ներառյալ քաղաքական կողմը, ինչը ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի և Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը, այսպիսի կարգավորումը բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ կողմերի կողմից ստորագրվելուց հետո, ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի համաժողովի ժամանակ»:

Փուլային տարբերակը ևս մերժվել է ԼՂՀ իշխանությունների կողմից:

Հայաստանը համաձայնել է այս համաձայնագիրն ընդունել որպես բանակցությունների հիմք։ «Չնայած Համաձայնագրում ներկայացված Շուշիի, Շահումյանի հետքաշումների և, հատկապես, Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցերի շուրջ ունեցած լուրջ առարկություններին և վերապահումներին' Հայաստանը Համաձայնագրի սույն նախագիծն ընդունում է որպես բանակցությունների հիմք» [2],- ասված է Հայաստանի դիրքորոշումն արտահայտող գրության մեջ։

Հայաստանյան դիրքորոշումը ներառում է նաև դիտարկում, որ բաժանարար գոտին, որտեղ ենթադրվում է իրականացնել նախկին բնակչության վերադարձ, պետք է ներառի նաև Շահումյանի շրջանը։

1998թ. նոյեմբերին կողմերին առաջարկվել է կարգավորման «ընդհանուր պետություն» տարբերակը: Այն ամրագրում էր, որ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «ընդհանուր պետություն»' նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Այս փաթեթը ենթադրում էր զորքերի դուրսբերում մինչև 1988թ. ԼՂԻՄ սահմանագիծը բացառությամբ Լաչինի շրջանի։ Լաչինի շրջանի վերաբերյալ հետագայում պետք է համաձայնություն ձեռք բերվեր Ադրբեջանի և ԼՂ-ի միջև, հակառակ դեպքում այն պետք է մնար ամբողջովին ապառազմականացված գոտի։ Ադրբեջանցի բնակչությունն իրավունք էր ստանում վերադառնալ Շուշի քաղաք, իսկ հայ փախստականները Շահումյան, նրանց անվտանգությունը երաշխավորվում էր իշխանությունների կողմից, և իրավունքները հավասարեցվում են մյուս քաղաքացիներին։

31

Ա. Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Փաստաթղթում ասվում է [1]. «Լեռնային Ղարաբաղի սահմանները կհամապատասխանեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններին: Դրանց հնարավոր ճշգրտումները կամ փոփոխությունները կարող են լինել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հատուկ փոխադարձ պայմանավորվածությունների առարկա»:

Լաչինի վերաբերյալ ամրագրվում է, որ «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել հաղորդակցություն ապահովելու նպատակներով Լեռնային Ղարաբաղի կողմից Լաչինի միջանցքն օգտագործելու հարցը հանդիսանում է առանձին պայմանավորվածության առարկա, եթե Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համաձայնությամբ չընդունվեն այլ որոշումներ Լաչինի շրջանի հատուկ ռեժիմի վերաբերյալ: Լաչինի շրջանը մշտապես պետք է մնա որպես լիովին ապառազմականացված գոտի»:

«Կողմերը համաձայնության են գալիս այն մասին, որ բոլոր ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Շուշի քաղաքի իրենց բնակատեղիները: Նրանց անվտանգությունը կերաշխավորվի Լեռնային Ղարաբաղի համապատասխան իշխանությունների կողմից: Նույնպիսի իրավունքներ կստանան նաև հայ փախստականները քաղաք Շահումյան վերադառնալու դեպքում»:

«Ուժերի դուրսբերման ավարտով բուֆերային գոտին տեղադրվում է ԼՂԻՄ 1988թ. սահմանագծի երկայնքով: Լրացուցիչ պայմանավորվածության հասնելու դեպքում այն կարող է անցնել նաև Լաչինի շրջանի սահմանագծերով»:

«Ընդհանուր պետություն» տարբերակը մերժվել է Ադրբեջանի կողմից: Հայաստանը տվել է իր համաձայնությունն այս փաթեթին որպես բանակցությունների հիմք։ «Այս փաստաթղթում տեղ գտած մի շարք դրույթների վերաբերյալ Հայաստանն ունի վերապահումներ, սակայն դրանց կանդրադառնա բանակցությունների ընթացքում»,- ասված է Հայաստանի պաշտոնական արձագանքի մեջ:

2001թ. Փարիզում, այնուհետև Քի Վեսթում կայացան ՀՀ նախագահ Ռո-բերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումները: Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Լեռնային Ղարաբաղը Լաչինի շրջանի մի հատվածով պետք է միանար Հայաստանի Հանրապետությանը։ Պայմանավորվածությունները մանրամասն գաղտնա-

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա. Կարապետյան

զերծված չեն, ուստի դրանց մասին պատկերացում կազմելու հնարավորություն ստանում ենք միայն բանակցություններին անմիջականորեն մասնակցած կամ այդ ժամանակահատվածում բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հայտարարություններից։ Դրանցից բխում է, որ փաթեթը ենթադրում էր ազատագրված շրջանների վերադարձ Ադրբեջանին բացառությամբ Լաչինի շրջանի մի մասի։

«Այն ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղը' Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելու մասին էր: Այսինքն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է լինեին մեկ պետություն' այսօրվա իմ գնա-հատմամբ, Ադրբեջանի տեսանկյունից ոչ այնքան համարժեք փոխանակման դիմաց. Ադրբեջանն ընդամենը պետք է իրավունք ստանար ՀՀ տարածքով անխափան կապ հաստատել Նախիջևանի հետ: Սա էր փաստաթղթի ամբողջ առանցքը»,- ասել է այդ ժամանակ ՀՀ ԱԳ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ [3]:

Քի Վեսթի բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար Մեղրիի շրջանն Ադրբեջանին հանձնելու հարցը, ինչը հայկական կողմը մերժել է։ Այդ մասին իր հարցազրույցում նշել է Վարդան Օսկանյանը։ «Ես նկատի ունեմ վերջին շրջանի խոսակցությունները, որ մենք տալիս ենք տարածքները։ Խոսքը վերաբերում էր Մեղրիի շրջանի փոխանակման տարբերակին։ Երբ այդ հարցը բարձրացավ, մենք միանշանակ հայտարարեցինք, որ մերժել ենք նման լուծման տարբերակը, բայց չենք ժխտել, որ նման տարբերակ եղել է։ Մենք ասել ենք, որ նման առաջարկ եղել է, բայց մերժվել է»,- ասել է Վ.Օսկանյանը [4]։ Նույն հարցազրույցում նա նաև հաստատել է, որ ըստ Քի Վեսթի պայմանավորվածությունների, բացի Լաչինից վեց շրջանները վերադարձվելու էին Ադրբեջանին։

Քի Վեսթում բանակցությունների թե փաստից, թե արդյունքներից ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվել է։

2007թ. բանակցությունների սեղանին դրվել է բանակցային նոր փաթեթ «Մադրիդյան սկզբունքները», որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են մինչ օրս: Դրանք կոչված են հետագայում հիմք ծառայելու Խաղաղության շրջանակային համաձայնագրի կնքման համար։

33

Ա Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Այսօրվա դրությամբ գաղտնազերծված են Մադրիդյան սկզբունքներից վեցը, դրանք առաջին անգամ բարձրաձայնվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագա-հող երկրների ղեկավարների կողմից Լ Աքվիլայում (2009թ. հուլիսի 10)։ Հետագայում սկզբունքները բազմիցս նորացվել են, սակայն կարելի է ենթադրել, որ բանակցությունների արդյունքում կատարված նորացումները գաղտնազերծված վեց կետերին չեն վերաբերում, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների կողմից մշտապես հղում է կատարվում դրանց առանց մատնանշելու որևէ փոփոխություն բարձրաձայնված սկզբունքներում։

Այս փաթեթն իր բնույթով և նպատակով տարբերվում է միջնորդների կողմից առաջարկված նախորդ փաթեթներից նրանով, որ չի ենթադրում որևէ հստակություն, այլ միայն ամրագրում է սկզբունքները, որոնց շուրջ համաձայնության գալուց հետո կողմերը պետք է անցնեն դրանց հստակեցմանն ու համապարփակ կարգավորման համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Ուստի, դրանցում առավել ընդհանրական ամրագրվում է Ղարաբաղի և Հայաստանի միջև միջանցքի, ինչպես նաև ազատագրված տարածքների վերադարձի անհրաժեշտությունը շրջանների քանակի, տարածքի, Շահումյա-նի մասին որևէ մանրամասն պայմանավորվածություն այս փուլում չի ակնկալվում (համենայնդեպս, գաղտնազերծված կետերից ելնելով)։

Լ Աքվիլայի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք» [5]։

Սկզբունքների շուրջ բանակցություններն ընթանում են առ այսօր։ 2010թ. Կազանում կողմերը մոտ էին դրանց ստորագրմանը, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը հանդես եկավ նոր առաջարկներով անհնարին դարձնելով սկզբունքների ստորագրումը։ Այսօրվա դրությամբ, որևէ առաջընթաց դրանց ստորագրման առումով նկատելի չէ։

Կողմերի ընկաշումները և դրանց կերպափոխումը

Տարածքային խնդիրների ընկալումների փոխակերպումը երեք կողմերում դիտարկելու համար կառանձնացնենք տարբեր ժամանակահատվածներում դրանցից յուրաքանչյուրի բարձրաստիճան պաշտոնյաների նախագահների և ԱԳ նախարարների մի քանի հայտարարություններ։

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա Կարապետյան

Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 20 տարուց ավելի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, այդ տարիների ընթացքում բանակցային գործընթացի ցածր արդյունավետությունն ու Ադրբեջանի ահագնացող ռազմատենչ հռետորաբանությունը զգալի փոփոխությունների են ենթարկել հայկական երկու կողմերի ընկալումները։ Եթե հրադադարի կնքումից անմիջապես հետո ԼՂԻՄ-ին հարակից ազատագրված շրջաններն ընկալվում էին որպես բուֆերային գոտի, որն անվտանգության ամուր երաշխիքների դիմաց կողմերը պատրաստ էին վերադարձնել Ադրբեջանին, ապա այսօր դրանք արդեն կայացած պետության ԼՂՀ անքակտելի մաս են թե պետական կառավարման համակարգի, թե հասարակության ընկալումների մեջ։ Իսկ ադրբեջանական կողմն, իր հերթին, աստիճանաբար կոշտացնում է իր դիրքորոշումը, և եթե առաջ քննարկվում էր 6 կամ 5 շրջանների վերադարձի խնդիրը, այսօր Ադրբեջանը պնդում է բոլոր տարածքների վերադարձը և հավակնություններ ցուցաբերում նույնիսկ Հայաստանի տարածքների նկատմամբ։

Անդրադառնանք հակամարտության երեք կողմերից յուրաքանչյուրին առանձին-առանձին։

ԼՂՀ

Տարածքային խնդիրների առնչությամբ Արցախում ընկալումների փոփոխություն է տեղի ունեցել։ «Եթե անցյալում ազատագրված տարածքներն ընկալվում էին որպես բուֆերային գոտի, ապա այժմ դրանք ընկալվում են որպես ԼՂՀ անքակտելի մաս ամրագրված Սահմանադրությամբ»,- խոսելով կերպափոխման մասին պնդում է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբա-յանը [6]։ «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»,- ասված է ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածում [7]։

Ներկայումս ԼՂՀ-ն չի քննարկում ազատագրված տարածքների վերադարձի հարցը դրանք դիտարկելով որպես ԼՂՀ անբաժան մաս։ «Եթե խոսքն Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների մասին է, ապա դրանք Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն

35

Ա Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

են կազմում, և տվյալ փաստն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ: Չպետք է մոռանալ նաև ԼՂՀ այն տարածքների մասին, որոնք մարտական գործողությունների ընթացքում բռնազավթվել են Ադրբեջանի կողմից և մինչև օրս գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Խնդիրը պետք է դիտարկել հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման և ԼՂՀ ժողովրդի անվտանգության համակողմանի ապահովման համատեքստում»,- հարցազրույցներից մեկում ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը [8]։

Հայաստան

Հայաստանի դիրքորոշումը միջնորդների կողմից առաջարկված փաթեթներից յուրաքանչյուրի հանդեպ արտահայտվել է դրանց ի պատասխան ուղարկված գրություններով, որոնք գաղտնազերծվել են փաթեթների հետ միասին։ Հայաստանն ի սկզբանե դեմ չի արտահայտվել ազատագրված տարածքների վերադարձին անվտանգության երաշխիքների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման դեպքում։ Նաև, եթե դի-տարկենք առաջին երեք առաջարկները փուլային, փաթեթային, «ընդհանուր պետություն», ԼՂՀ-ն այդ շրջանում եղել է բանակցային լիարժեք կողմ, և Հայաստանն իր կողմից պատրաստ է եղել համաձայնել ցանկացած տարբերակի, որը կբավարարեր ԼՂՀ շահերը և կարժանանար վերջինիս համաձայնությանը։ Պայմանավորված նման մոտեցմամբ հայաստանյան կողմի դիրքորոշումն առավել մեղմ է եղել այդ շրջանում։

1997թ. երկրի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի տեսլականը հակամարտության կարգավորման վերաբերյալ արտահայտված է «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում։ «Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմից լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, և վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները» [9]։

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա Կարապետյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Այս հոդվածում հստակ արտահայտվում է փուլային տարբերակով հակամարտությունը կարգավորելու ՀՀ նախագահի պատրաստակամու-թյունը և համոզվածությունը, որ դա անհրաժեշտ և կարևոր քայլ է խաղաղության վերականգնման համար։ Սակայն այս հոդվածն ու Դարաբաղյան հակամարտության հարցում ՀՀ նախագահի ունեցած դիրքորոշումը նրա հրաժարականի պատճառը դարձան, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբե-ջանի հանդեպ հասարակության և Հայաստանի քաղաքական ընտրանու շրջանում վստահության պակասի ու տարածքները նման պայմաններով վերադարձնելու անհամաձայնության ֆոնին նախագահի հայացքներն ու մոտեցումներն ընդունելի և ընկալելի չէին անգամ իր թիմի մյուս ներկայացուցիչների համար:

1998թ. փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց իր ելույթում նշելով, որ «կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել» [10]: Արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության եկավ ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Նոր իշխանությունները բանակցությունները վարելու համար նոր սկզբունք որդեգրեցին, որը ենթադրում էր տարածքային հնարավոր զիջումներ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակ ամրագրման պարագայում: «Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում հստակության, որևէ մեկը պատրաստ չէր և այսօր էլ պատրաստ չէ վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը շրջապատող, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները, որոնք ապահովում են Ղարաբաղի անվտանգությունը: Սա, անշուշտ, նախագահ Քոչարյանի հաստատ համոզմունքն էր»,- գրում է Վարդան Օսկանյանը [11]:

2001թ., ելնելով Քի Վեսթի բանակցություններից, ՀՀ իշխանությունները փաստացի պատրաստ էին զիջել ազատագրված վեց շրջանները Հայաստանին Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միանալու դիմաց:

Այսօր ՀՀ իշխանությունները համաձայնություն են հայտնում ընդունել, որ Մինսկի խմբի առաջարկած սկզբունքները կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ [12]:

37

Ա. Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Հայաստանյան կողմի մոտեցումների կերպափոխման դինամիկան ցույց է տալիս, որ ազատագրված տարածքների հարցը մշտապես դիտարկվել է որպես բանակցային բաղադրիչ։ Սակայն այն պայմանները, որոնց դիմաց Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել տարածքների վերադարձը, փոփոխվել են. եթե Լևոն Տեր-Պետրոսյանի համար ընդունելի էր համարվում փուլա-յին կարգավորումը տարածքների հանձնում և անորոշ ժամանակում կարգավիճակի հստակեցում, ապա Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետո նաև Սերժ Սարգսյանի մոտեցմամբ այդ երկու հարցերը դրվում են միաժամանակ պարտադիր կարգավորման ներքո, և տարածքների վերադարձը դիտարկվում է որպես հնարավոր զիջում հանրաքվեի միջոցով կարգավիճակի սահմանման և ճանաչման դիմաց։

Ադրբեջաե

Ադրբեջանական կողմը մշտապես հանդես է եկել, իր բնորոշմամբ «օկուպացված» շրջաններն իրեն վերադարձնելու պահանջով: Ադրբեջանի քաղաքականության հիմքում Հայաստանը որպես օկուպանտ ներկայացնելու սկզբունքն է: Պատահական չէ, որ մշտապես ընդգծվում է, որ այդ տարածքներն օկուպացրել է Հայաստանը և պետք է դուրս բերի իր զորքերն այդ տարածքներից: «Հայաստանի իշխանությունները միջազգային պարտավորությունների համապատասխան, պետք է դադարեցնեն օկուպացիան և դուրս բերեն զորքերն Ադրբեջանի գրավված տարածքներից: Հակառակ դեպքում, ցանկացած միջադեպի համար պատասխանատվությունը ողջ ծավալով Հայաստանի վրա է»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հերթական հայտարարության մեջ [13]:

Իր այս պահանջները հիմնավորելու համար ադրբեջանական կողմը մշտապես հղում է կատարում ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերին: Դրանցում, սակայն, ոչ թե ամրագրվում է Հայաստանի կողմից շրջանների օկուպացիայի փաստը, այլ կոչ է արվում Հայաստանին ազդեցություն գործել Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ստիպելով նրանց դուրս բերել զորքերը զբաղեցված շրջաններից [14]: Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը պարբերաբար անդրադառնում կամ արձագանքում էր այլ երկրների կամ միջնորդների կողմից շրջանառության մեջ դրվող այլ առաջարկներին, որոնք ենթադրում էին շրջանների մի մասի վերադարձ այլ պայմանների դիմաց:

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա. Կարապետյան

Օրինակ, 2004թ. հունվարի 29-ին շրջանառության մեջ դրվեց «շրջանները երկաթգծի բացման դիմաց» բանաձևը, որի հեղինակն, ըստ ադրբեջանական կողմի, Եվրամիության խորհրդարանի պատգամավոր Պեր Գարթոնն էր։ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը հայտարարել է, թե «իրենք պատրաստ են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե Հայաստանը վերադարձնի գրավյալ 7 շրջաններից 5-ը»: Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը դեմ է արտահայտվել այդ մոտեցմանը պնդելով, որ հարցը պետք է ստանա ամբողջական լուծում։

Այսօր Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել։ Այժմ Ադրբեջանը հավակնություններ է ցուցաբերում ոչ միայն ազատագրված տարածքների, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի տարածքների նկատմամբ։ «Մերն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև նույնիսկ ներկայիս Հայաստանն է ստեղծվել պատմական ադրբեջանական հողերի վրա։ Մենք դա լավ գիտենք։ Արդեն նաև աշխարհը դա գիտի։ Էրիվանի խանությունը, Գեյչինի, Զանգեզուրի մաղալը մեր պատմական հողերն են, և մենք ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք և կվերադառնանք նաև այդ տարածքներ»,- ասել է Ալիևը [15]։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր եղանակներով խուսափել խնդրի համակարգային և ամբողջական լուծումից առաջ մղելով կարգավորման առանձին տարրերը կարգավորելու սկզբունքը։ Օրինակ, տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հարցի լուծման։ Դրան զուգահեռ, այսօր Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է «Մադրիդյան սկզբունքների» ստորագրումից խուսափելուն և անմիջապես խաղաղության համաձայնագրի բանակցություններին անցնելուն, ինչը հնարավորություն կտա վերջինիս այս փուլում խուսափել հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման ու դրա ճանաչման վերաբերյալ պարտավորություններ ստանձնելուց և այդ հարցի շուրջ մանևրելու ավելի մեծ դաշտ ստանալ մեծ համաձայնագրի շուրջ բանակցելիս։

Ամփոփելով կարելի է ամրագրել, որ բանակցությունների առավել քան 20 տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում ստեղծվել է հետևյալ իրավիճակը։ Նկատվում է Ադրբեջանի դիրքորոշման կոշտացում։ Եվ դա արտահայտվում է թե հռետո-

39

Ա. Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

րաբանության, թե սահմանային միջադեպերի թվի աճի, թե կարգավորման բաղադրիչների հարցում ընդհուպ մինչև հավակնությունների դրսևորում ոչ միայն ազատագրված շրջանների, նախկին ԼՂԻՄ տարածքի, այլ նաև Հայաստանի տարածքների նկատմամբ։

ԼՂՀ-ում արմատանում է տարածքների վերադարձը բացառող մոտեցումը, որի հիմքում դրվում են թե Սահմանադրությունը, թե անվտանգության խնդիրների սրացումը, թե «անկախության սերնդի» ընկալումները։

Հայաստանի պարագայում, բավական մեծ բազմակարծության ու կարգավորման որևէ տարբերակի շուրջ ընդհանուր համաձայնության բացակայության պայմաններում, հանրային տրամադրություններում առավելապես առկա են հետևյալ դրույթները. պահպանված է մոտեցումը, ըստ որի ԼՂՀ-ն է իր ճակատագրի որոշողը, և Հայաստանի համար պետք է ընդունելի լինի ԼՂՀ ցանկացած որոշում, Ղարաբաղը Հայաստանին կապող տարածքի անհրաժեշտության գիտակցումը (դրա ներքո ընկալվում են Լաչինի և Քելբաջարի շրջանները) և զգալիորեն ավելի փոքր անդրադարձ ու անորոշություն կապված մյուս 5 շրջանների հետ։

Այս իրավիճակը պարունակում է մի շարք հնարավորություններ, ինչպես նաև մարտահրավերներ։

Հնարավորությունների թվում կարելի է դիտարկել այն, որ միջազգային հանրությունը, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, որքան էլ փորձում է դա ցույց չտալ և քողարկել, բայց չի կարող չնկատել, որ Ադրբեջա-նի պահվածքը բանակցություններում և տարածաշրջանում ապակառուցողական է և աստիճանաբար ավելի է կոշտանում։

Մասամբ հնարավորություն կարելի է համարել Ադրբեջանում ժողովրդավարության ցածր մակարդակի և հասարակության փակության հետևանքով հանրային իրական տրամադրությունների մասին լիարժեք պատկերացման բացակայությունը։ Դա տեղիք է տալիս կարծելու, որ միգուցե ադրբեջանական հասարակության մոտեցումը Դարաբաղյան հակամարտության կարգավորման և ընդհանրապես իրավիճակի վերաբերյալ այնքան ծայրահեղ չէ, որքան ներկայացնում են իշխանությունները։ Այդ մասին որոշակի պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս հասարակության տարբեր շերտերի, առավելապես երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շփումները:

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա. Կարապետյան

Հնարավորություն են ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի միջև առկա մեծ համախմբումը հակամարտության կարգավորման միասնական տեսլականի շուրջ և չհավասարակշռված զիջումների բացառումը։

Մարտահրավերների թվում հարկավոր է դիտարկել Ադրբեջանի հետևողական բողոքներն ու դժգոհությունները միջազգային հանրության իբր հայանպաստ քայլերի կապակցությամբ, որոնք հանգեցնում են մոտեցումների հավասարակշռության խախտմանը և նրան, որ միջազգային հանրությունը, փորձելով սիրաշահել Ադրբեջանին, կատարում է Բաքվի պահանջն ու տեղիք տալիս շանտաժի։

Տարածաշրջանի համար կարևոր մարտահրավեր է Ադրբեջանի արմա-տականացումը և հռետորաբանությամբ, և հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, և միջազգային հանրությանն ուղղված իր քաղաքականությամբ։ Այն հայտարարությունները, որ հաճախ արվում են ներքին լսարանի և սեփական ժողովրդի աչքերում հզորություն ցուցաբերելու համար, իրենց ազդեցությունն են ունենում հակամարտության կարգավորման ընդհանուր մթնոլորտի վրա և խաթարում են վստահությունը: Արդյունքում ի պատասխան առավել կոշտանում են հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները։

Ադրբեջանի տարաբնույթ հավակնությունները, որոնք առնչվում են նաև ՀՀ տարածքներին, խաթարում են քաղաքական բանակցությունների միջոցով երկարաժամկետ կարգավորման հասնելու վստահությունը։

Չպետք է բացառել, որ այդ կեցվածքը և հռետորաբանությունը կարող են հոգեբանական ներգործություն ունենալ նաև մեր հանրության վրա։ Հայկական երկու պետություններում, ի պատասխան Ադրբեջանի վարած քաղաքականության, մեծանում է առավել կոշտ քայլերի հանրային պահանջն ու նվազում զիջումների գնալու պատրաստակամությունը:

Ադրբեջանի այս կեցվածքը և պրոպագանդայի դերը հասարակության մեջ արդյունքում խթանում են ծայրահեղական հայացքների տարածումն ադրբեջանական երիտասարդ սերնդի շրջանում, ինչը երկարաժամկետ հեռանկարում հարցականի տակ է դնում Ղարաբաղյան կարգավորման հնարավորությունը։

Ադրբեջանի այս շանտաժային կեցվածքը ներվում է միջազգային հանրության կողմից հանգեցնելով տարածաշրջանում իրավիճակի սրացմանը հետաձգելով քաղաքական կարգավորումն ու մեծացնելով պատերազմի հավանականությունը։

41

Ա. Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Հաշվի առնելով վերոնշյալ մարտահրավերներն ու հնարավորությունները առաջարկում ենք մի քանի գործողություններ.

1. Ադրբեջանական շանտաժը զսպելու և սեփական հանրության մեջ պարտվողական տրամադրությունները կանխելու համար երբեմն հարկավոր է ակնառու դեմքերի, մասնավորապես Արցախյան պատերազմի մասնակիցների, հրապարակախոսների ներգրավմամբ հայտարարություններ անել ադրբեջանական այլ տարածքների նկատմամբ մեր հնարավոր հավակնությունների, դիրքերում նոր առավելություններ ձեռք բերելու, որոշ հարցերում նախահարձակ լինելու կամ զսպիչ գործողություններում անհամաչափ քայլերի դիմելու հանրային պահանջը ցույց տալու նպատակով: Նման հայտարարությունները, մի կողմից, ցույց կտան Ադրբեջանի իշխանություններին և միջնորդներին, որ արմատականության դրսևորումները հանգեցնում են նաև հայկական կողմերում հանրային տրամադրությունների արմատականացմանը, մյուս կողմից կամրապնդեն բանակցողների դիրքերը:

2. Այդ համատեքստում կարելի է շրջանառության մեջ դնել նաև Հայաստանի կողմից ԼՂՀ հնարավոր ճանաչման և բանակցություններից դուրս գալու թեզը իր տարբեր դրսևորումներով։ Օրինակ, կարող է նպատակահարմար լինել ՀՀ-ԼՂՀ պետաիրավական պայմանագրերի բանակց-ման բարձրաձայնումը, ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության ներկայացուցիչների կողմից ԼՂՀ ճանաչման թեզի շրջանառումը և այլն:

3. Ադրբեջանի բողոքների հետևանքով միջազգային հանրության տրամադրությունների հավասարակշռման մղումը կանխելու նպատակով նպատակահարմար է երկկողմ հանդիպումների և համանախագահնե-րի հետ քննարկումների ժամանակ նույնպես դժգոհություն հայտնել բա-նակցային գործընթացի ընթացքից, համանախագահության աշխատանքից, միջազգային հանրության արձագանքներից։ Նպատակահարմար կլինի նաև առավել կոշտացնել ՀՀ ԱԳՆ արձագանքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համահավասարեցման փորձերին և միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող ոչ հայանպաստ հայտարարություններին:

4. Այս համատեքստում հայկական կողմերը պետք է ավելի ակտիվ օգտագործեն այն թեզը, որ միջազգային հանրությունը, այդ թվում նաև միջ-

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա. Կարապետյան

նորդները, շարունակելով հավասարության նշան դնել կողմերի միջև և հստակ չմատնանշելով, թե ով է հրադադարի բազմաթիվ խախտումները նախաձեռնող կողմը, որևէ կերպ չեն նպաստում սահմաններին լարվածության թուլացմանը: Հարկավոր է մատնանշել, որ Ադրբեջանն է խոչընդոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակմանը և որպես մեր կողմից կամքի դրսևորում հնարավորության դեպքում առավել հանգամանալից և հիմնավորված փաստեր և տեղեկատվություն տրամադրել միջնորդներին միջադեպերի վերաբերյալ:

5. Ադրբեջանական հակահայկական արշավին հակազդելու համար կարևոր է համախմբել թե Հայաստանի, թե Արցախի, թե Սփյուռքի ջանքերը։ Այդ հարցը ցանկալի է ներառել համահայկական օրակարգի մեջ և պարբերաբար կազմակերպել հստակ ծրագրված և համակարգվող արշավներ միջազգային հանրության տեղեկացման, հակահայկական քարոզի կանխարգելման և հայանպաստ տրամադրությունների խորացման նպատակով:

Բանակցային գործընթացի ընդհանուր համատեքստում Ադրբեջանի դիրքորոշման կոշտացման դիմագրավումն ու առնվազն միջազգային հանրության մեջ իրավիճակի ճիշտ ընկալման ձևավորումն իրենց ազդեցությունը կունենան ողջ բանակցային գործընթացի, տարածաշրջանային իրավիճակի, այդ թվում նաև տարածքային խնդիրների նկատմամբ կողմերի և միջնորդների դիրքորոշումների փոփոխության վրա։

Հոկտեմբեր, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ԼՂ հարցի կարգավորման «ընդհանուր պետություն» տարբերակ Լեռնային Ղարաբա-ղի զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին, Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, 10 նոյեմբերի, 1998թ.։

2. ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակ, Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման մասին (նախագիծ), 2 դեկտեմբերի, 1997թ.։

3. «Քի Վեսթը «շեղում» էր բանակցային գործընթացի տրամաբանությունից», http://www.mediamax.am/am/news/keywest/544/, 4 ապրիլ 2011։

4. Интервью министра иностранных дел Вардана Осканяна телекомпании "А1+", http://archive.aravot.am/2001/aravot_rus/May/12/st01.htm, 12 мая 2001

43

Ա. Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

5. Joint Statement on the Nagorno-Karabakh Conflict by U.S. President Obama, Russian President Medvedev, and French President Sarkozy at the L’Aquila Summit of the Eight, July 10, 2009.

6. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցը «Armtimes. am» կայքին, http://armtimes.com/hy/read/43027, 22 հունիս, 2013։

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն, ընդունված 2006թ. դեկտեմբերի 10-ին։

8. ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզպանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին, http://www.nkr.am/hy/speeches-articles-and-interviews/39/, 20.06.2013։

9. «Հայաստանի Հանրապետություն», 1 նոյեմբերի, 1997թ.։ ՀՀԱՆԱ, 28/01.11.97։ Բնագիր։ Ինքնագիր։ https://hy.wikisource.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A5%D6% 80%D5%A1%D5%A6%D5%B4,_%D5%A9%D5%A5%D5%9E_%D5%AD%D5%A1%D5% B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6% E2%80%A4_%D5%AC%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5% B8%D6%82_%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A8#cite_note-2

10. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոպանի հրաժարականի հայտարարությունը, http://nt.am/am/news/126420/, 3 փետրվար, 1998թ.:

11. Հատված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գրքից, 24.06.2011, http://www.2rd.am/hy/Lernayin-Karabagh

12. Նախագահն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, http://www.president.am/hy/press-release/item/2014/07/30/President-Serzh-Sargsyan-meeting-with-EU-special-representative/, 30.07.2014.

13. Армении следует, проявив ответственность, освободить оккупированные территории

Азербайджана - МИД АР, http://www.1news.az/politics/20150523062731836.html,

23.05.2015.

14. ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևեր 822(1993), 853(1993), 874 (1993), 884 (1993).

15. Речь Президента, Верховного главнокомандующего Ильхама Алиева, http://news.day.az/politics/591463.html, 26 июня 2015.

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Աննա Կարապետյան

Ամփոփագիր

Արցախի ժողովրդի ինքնորոշման ձգտմանն ի պատասխան Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ստեղծեց նոր իրավիճակ։ Ադրբեջանի և Արցախի միջև առաջացան տարածքային խնդիրներ, որոնց կարգավորման տարբերակներ պարբերաբար առաջարկվում են միջնորդների կողմից։

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ա Կարապետյան

Հոդվածում դիտարկվում է տարածքային խնդիրների լուծման առաջարկվող տարբերակների փոխակերպումը բանակցային գործընթացում և խնդրի ընկալումների փոփոխությունը երեք կողմերում և, առանձնացնելով ընդհանուր միտումները, առաջարկվում են գործողություններ կամ թեզեր, որոնք կնպաստեն բանակցային գործընթացում հայկական կողմերի դիրքերի ամրապնդմանը։

Դիտարկվում են 1994թ. մայիսին կնքված հրադադարից հետո քննարկված կարգավորման փաթեթները, կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, դուրս են բերվում հիմնական միտումները, առաջարկվում են գործողություններ ուղղված առկա մարտահրավերների նվազեցմանն ու հնարավորությունների ամրապնդմանը։

ТРАНСФОРМАЦИИ ВОСПРИЯТИЯ ТЕРРИТОРИАЛЬНЫХ ВОПРОСОВ В ПЕРЕГОВОРНОМ ПРОЦЕССЕ КАРАБАХСКОГО КОНФЛИКТА

Анна Карапетян

Резюме

Война, развязанная Азербайджаном в ответ на стремление народа Карабаха к реализации права на самоопределение, создала новую ситуацию. Между Карабахом и Азербайджаном возникли территориальные споры, варианты разрешения которых периодически предлагались посредниками.

Целью данной статьи является рассмотрение трансформации предлагаемых вариантов разрешения территориальных споров на протяжении переговорного процесса и отслеживание трансформации восприятия этого вопроса у трех сторон, а также разработка предложений, направленных на укрепление позиций армянских сторон в переговорном процессе.

С этой целью рассмотрены предложения посредников урегулирования Карабахского конфликта, начиная со времени подписания режима прекращения огня, а также заявления высокопоставленных лиц трех сторон в разные периоды времени. В результате анализа были выведены основные тенденции и разработаны некоторые предложения, направленные на снижение рисков и расширение возможностей армянских сторон в переговорном процессе.

45

Ա Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

TRANSFORMATION OF THE PERCEPTIONS OF TERRITORIAL ISSUES IN THE KARABAKH CONFLICT NEGOTIATION PROCESS

Anna Karapetyan

Resume

The war unleashed by Azerbaijan in response to the desire of Karabakh people to realize their right to self-determination created a new situation. As a result, territorial disputes arose between Karabakh and Azerbaijan, and options for its resolution have periodically been offered by the mediators.

The purpose of this paper is to consider the transformation of the proposed options for the resolution of territorial disputes during the negotiation process and to track changes in the perception of this issue by the three involved parties. The paper also distinguishes the general trends and provides recommendations or theses aimed at strengthening the positions of the Armenian sides in the negotiation process.

For this purpose, the paper considers the conflict settlement packages discussed since the time of signing the ceasefire in 1994, as well as the statements by senior officials of the three sides made at different times. As a result of the analysis, the main trends are derived and some proposals are presented aimed at reducing the risks and expanding the opportunities for the Armenian sides in the negotiation process.

46

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.