Научная статья на тему 'Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները'

Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
168
42
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արամ Սաֆարյան

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան վերադարձնելը, անմիջապես ներում շնորհելը, հերոսացումը, ինչպես նաև դրան հաջորդած միջազգային անցուդարձը, մեկ բացառությամբ, մռայլ տպավորություն են թողնում: Վերոհիշյալ բացառությունը Հայաստանում, Արցախում Սփյուռքում համազգային համախմբումն է, երբ իրենց բողոքի ալիքը բարձրացրած հայերը պահանջում էին թույլ չտալ վիժեցնել միջազգային իրավունքի նորմերն ու մինչև այժմ գրավիչ եվրոպական արժեքները: Այդ բացառությունը ներառում է նաև այն ազնիվ հունգարացիներին ու մյուս ազգերի ներկայացուցիչներին, ովքեր բողոքեցին Հունգարիա-Ադրբեջան խայտառակ գործարքի դեմ իրենց համակրանքը չթաքցրին հայության արդար պահանջի հանդեպ: Հարկ է նշել նաև, որ այս օրերին մարդասպանի հերոսացման դեմ միջնորդավորված տեղեկություններ են ստացվում քիչ թե շատ երևելի առանձին մտավորականների կողմից՝ նույնիսկ Ադրբեջանում հնչած հատուկենտ ու կիսաձայն բացասական արձագանքների մասին: Պատմութունը ցույց կտա, որ հենց այդ հատուկենտ ադրբեջանցիներն էին, որ փորձում էին բարձր պահել իրենց ժողովրդի պատիվը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье исследуется настоящее положение вещей в процессе урегулирования конфликта Нагорного Карабаха в свете известных событий экстрадиции, немедленного освобождения и последующей героизации в Азербайджане убийцы Рамиля Сафарова. Международный политический и общественный резонанс этого события показывает, что международное сообщество в лице крупнейших силовых центров – США, Европейского Союза и Российской Федерации – озабочено положением вещей и стремится держать события в управляемом русле. Акции протеста армян в разных странах мира, честные позиции многих друзей нашего народа в разных странах вселяют оптимизм в вопросе новой консолидации Армянства в нашем единодушном стремлении не допускать попрания международного права и бороться за торжество справедливости. В статье рассматриваются технологии войны и мира, анализируются их различные проявления на политической арене, в дипломатической борьбе и манипуляциях общественным сознанием. Исследована, в частности, позиция Минской группы ОБСЕ, которая в июне 2012г. в Париже декларировала необходимость выработки новых, свежих идей и подходов, способных продвинуть вперед процесс карабахского урегулирования. Показаны истинные мотивы действий азербайджанского руководства за последние шесть лет, стремящегося различными путями и манипуляциями сорвать поиск путей справедливого урегулирования и готовящегося решить проблему путем насилия, а точнее – угрозой применения силы. Результат анализа показывает безальтернативность вовлечения Нагорно-Карабахской Республики в процесс переговоров, которое нужно начать с подключения арцахской общественности к армяно-азербайджанскому формальному и неформальному диалогу. Выражена солидарность с позицией о безальтернативности продвижения поиска путей мирного решения конфликта в рамках Минской группы ОБСЕ.

Текст научной работы на тему «Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները»

ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Արամ Սաֆարան

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան վերադարձնելը, անմիջապես ներում շնորհելը, հերոսացումը, ինչպես նաև դրան հաջորդած միջազգային անցուդարձը, մեկ բացառությամբ, մռայլ տպավորություն են թողնում: Վերոհիշյալ բացառությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային համախմբումն է, երբ իրենց բողոքի ալիքը բարձրացրած հայերը պահանջում էին թույլ չտալ վիժեցնել միջազգային իրավունքի նորմերն ու մինչև այժմ գրավիչ եվրոպական արժեքները: Այդ բացառությունը ներառում է նաև այն ազնիվ հունգարացիներին ու մյուս ազգերի ներկայացուցիչներին, ովքեր բողոքեցին Հունգարիա-Ադրբեջան խայտառակ գործարքի դեմ և իրենց համակրանքը չթաքցրին հայության արդար պահանջի հանդեպ: Հարկ է նշել նաև, որ այս օրերին մարդասպանի հերոսացման դեմ միջնորդավորված տեղեկություններ են ստացվում քիչ թե շատ երևելի առանձին մտավորականների կողմից նույնիսկ Ադրբե-ջանում հնչած հատուկենտ ու կիսաձայն բացասական արձագանքների մասին: Պատմութունը ցույց կտա, որ հենց այդ հատուկենտ ադրբեջանցիներն էին, որ փորձում էին բարձր պահել իրենց ժողովրդի պատիվը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հայտարարություններ արվեցին, որոնք փորձում էին գնահատել և միաժամանակ կառավարելի պահել իրավիճակը: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարու-թյունը սովորականից կոշտ գնահատական տվեց միջադեպին, ինչը նշա-

Քաղաքական վերլուծաբան, բ.գ.թ.:

23

Ա. Սաֆարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

նակում է, որ այնտեղ մտահոգված էին դրա թողած վատ ազդեցության և բացասական հետևանքների կապակցությամբ1: ԱՄՆ պետական դեպարտամենտը անհանգստություն արտահայտեց Հունգարիայի կեցվածքի կապակցությամբ և հոռետեսություն' Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների դրական ընթացքի հարցում1 2: Տարբեր երկրներում անմիջապես մեկնաբանություններ հնչեցին, թե ԱՄՆ-ում չեն բացառում Ղարաբաղյան հակամարտության գոտում նոր պատերազմի սանձազերծումը և քննարկում են դրա տեղը Մեծ Մերձավոր Արևելքում սպասվող սրացումների համապատկերում3: Ուշագրավ էր Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որը դատապարտում էր միջադեպը և կոչ անում շարունակել հարցի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը4: Սա ուշագրավ էր մի քանի պատճառներով: Նախ Եվրոպական խորհրդարանում ներկայացված և ոչ մի խմբակցություն այս բանաձևը չվերցրեց իր վրա, ինչը նշանակում է, որ այն ընդհանուր գնահատականի փորձ էր: Եվ երկրորդ բանաձևը չի պարունակում դատապարտման այնպիսի բնորոշումներ, որոնք միանշանակորեն ստիպեին վերականգնել ոտնահարված իրավունքը:

Այս իրադարձությունն այնքան նշանակալից էր և արտառոց վերջին տարիների քաղաքական և միջագային իրավական պրակտիկայում, որ տեղեկատվական հոսքերի ճարպիկ նախաձեռնողներն առիթը բաց չթողեցին հասարակական ուշադրությունը զանազան կողմեր ցրելու, ինչ-որ կոնսպիրոլոգիական թեմաներ մշակելու և նոր սրացումներ առաջացնելու համար: Օրինակ' ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը սրտնեղած դժգոհեց այն տեղեկություններից, թե իբր Հունգարիա-Ադրբեջան գործարքի նախաձեռնողների մեջ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ադրբեջանցիներ5: Եվ սա այն դեպքում, երբ միջազգային իրավուն-

1 ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, http://armenianreport.com/pubs/39908

2 ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը,

http://www.armtown.com/news/ru/prm/20120907/216777/

3 Տես նաև Արամ Սաֆարյան, Հայատյացության շքերթից քաղվող դասեր, Ազգ, 14/09, 2012թ. http://www.azg.am/AM/2012091407

4 Եվրոպական խորհրդարանը քննարկեց Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ դատապարտող բանաձևը և ընդունեց, Ազգ, 14/09, 2012 թ., http://www.azg.am/AM/2012091401

5 http://1in.am/rus/foreign_farrelation_21430.html

24

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ա. Սաֆարան

քը արհամարհողը Եվրոպական միության և ՆԱՏՕ անդամ է: Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, որ այդ գործարքի հետ կապ չունի, չնայած քաջ հայտնի է, որ Հունգարիայի ներկայիս վարչակազմը բազմաթիվ պատճառներով արտակարգ բարձր հարաբերություններ է կառուցում Թուրքիայի և թուրքական աշխարհի հետ: Սակայն չփնտրենք դավադրություններ այնտեղ, որտեղ պաշտոնապես հնչածն ու փաստացի տեղի ունեցածն արդեն բավական են լուրջ եզրակացություններ անելու այն իրադրության մասին, որում գտնվում ենք մենք, որի մասին ճշմարիտ եզրակացությունների ենք ուզում հանգել:

Պատերազմի տեխնոլոգիաները և դրանց գնահատականը

Ուշադրությամբ ուսումնասիրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին վեց տարիներին և նրանց կողմից Մադրիդյան, հետագայում «հիմնարար սկզբունքներ» անվանումը ստացած փաստաթղթի առաջմղման գործընթացը' կարող ենք հստակ եզրակացություններ անել Ադրբեջանի որ-դեգրած մարտավարության իրական նպատակների մասին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևան ժամանած ԵԱՀԿ դեսպաններին հիշեցրեց, որ դեռ 2006թ., երբ նոր էին ձևակերպվել Մադրիդյան սկզբունքները և սկսվել էր դրանց համաձայնեցումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտությունների ազգային ակադեմիայի նիստում բացահայտորեն կոչ արեց վերա-սրբագրել Ադրբեջանի պատմությունը արդեն առանց հայերի մասնակցության ու դերի: Այս բացահայտ պատմական կեղծարարության համար նա անսահմանափակ գումարներ խոստացավ կեղծարար պատմաբաններին: Դրանից հետո ադրբեջանական խորհրդարանում հայտարարեցին, որ Արևելյան Հայաստան չի եղել, այլ եղել է Էրիվանի խանություն ադրբեջանցի բնակչությամբ: Վերջին երեք տարիներին ԵԱՀԿ-ում փորձում են համոզել ադրբեջանցիներին, որ ռազմաճակատի գծից հետ կանչեն դիպուկահարնե-րին, որովհետև դա կարող էր դրական ազդեցություն ունենալ հակամարտող կողմերի միջև վստահության մակարդակի բարձրացման վրա: Ադրբե-ջանը չի համաձայնում և շարունակում է պատերազմական հռետորաբա-նությունը: Հակամարտության գոտում զանազան միջադեպերը չեն դա-

25

Ա Սաֆարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

դարում, ինչը միարժեքորեն թույլ է տալիս խոսել ադրբեջանական բանակի չթուլացող փորձերի մասին' ստուգել հայկական դիրքերի ամրությունը և մեր կողմի մարտունակությունը: Ընդ որում սա ոչ միայն ղարաբաղա-ադր-բեջանական շփման գծի երկայնքով, այլ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Տեղեկություններ են հասնում այն մասին, որ Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է թուրքերի աջակցությամբ և էլի մի քանի երկրների վարձկան սպաների միջոցով փորձում ուժեղացնել իր բանակը, հասարակության ագրեսիվ տրամադրված և ռևանշի ձգտող քաղաքական ու հասարակական խմբերին ակտիվացնելով ձգտում վառ պահել պատերազմով Ղարաբաղյան հարցը հօգուտ իրեն լուծելու հույսը: Ռազմական վերլուծա-բանները, որոնք հետևում են տարածաշրջանային զարգացումներին, վկայում են, որ ադրբեջանական սպառազինումը նպատակ ունի փոխել ուժերի հարաբերակցությունն այնպես, որ իր առավելությունը լինի այնքան գերակշիռ, որ ուժի գործադրման սպառնալիքը հավասարազոր լինի ուժի գործադրմանը: Առավել ևս, որ ինչ-ինչ ուժեր աշխարհում կուզենային Ադրբեջա-նին լրացուցիչ դերակատարություն տալ Իրանի դեմ ծրագրվելիք հնարավոր պատերազմում: Պարզ է, որ այս ամենը չի կարող անտարբեր թողնել Հայաստանին, որովհետև իրերի լոկ դիտարկումը կամ հպարտ լռությունը կարող է մեկնաբանվել իբրև պարտվողական տրամադրություն: Ես այս դիրքերից եմ մեկնաբանում սեպտեմբերի կեսերին Հայաստանի տարածքում անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի աննախադեպ զորավարժությունները, որոնց քաղաքական նպատակն, անշուշտ, մեր ռազմաքաղաքական դաշինքի հայտն է ցույց տալ բոլորին, որ տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռության փոփոխության յուրաքանչյուր փորձ դիտվելու է իբրև ընդհանուր սպառնալիք: Ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքը և աճող լարվածությունը դեռ մինչև մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ պատահածն էլ մտահոգում էր հարևաններին: Օրինակ, Վրաստանում ոչ միայն շատ լավ հասկանում, այլ նաև բացահայտ խոսում են այն մասին, որ հայ-ադրբեջանական նոր ռազմական բախման դեպքում Վրաստանը կարող է կորցնել ինքնիշխանությունը: Այդ մտահոգությունն իր տակ բավա-

26

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ա. Սաֆարան

կանաչափ ազդեցություն չունի նոր պատերազմը կանխելու համար: Բայց սա բավական է պարզ հասկանալու համար, որ նոր պատերազմի դեպքում գործադրվելու են այնպիսի ռեսուրսներ, որոնք իսպառ կոչնչացնեն վերջին քսան տարում Հարավային Կովկասում ձևավորված հարաբերական կայունությունը: Լուրջ հարցադրում է կրկին արդիականանում. «Արդյոք Հարավային Կովկասն օրթոդոքս արևելաքրիստոնեական քաղաքակրթական տառ ռ

րածքի մա ս է, ինչպես դա եղել է վերջին երկու հարյուր տարիներին, թե Մեծ Մերձավոր Արևելքի մաս, և իր վրա կկրի այնտեղի ցնցումների ազդե-

ռ

ցություններն ու արձագանքը: Թե Հարավային Կովկասը դատապարտված է բուֆեր լինելու Ռուսաստանի և Մեծ Մերձավոր Արևելքի միջև, որտեղ պարպվելու են բոլոր կողմերից արձակվող լիցքերը»: Փաստ է, որ վերջին վեց տարիների ընթացքում ծավալված բանակցությունները հակամարտության խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ բախվել են մեծ անհաջողության և անարդյունավետ են եղել: Անշուշտ, այս թեզի հակառակորդները կարող են չհամաձայնել' ասելով, թե արդեն հաջողություն է, երբ պատերազմն այս վեց տարիների ընթացքում չի սանձազերծվել, ուրեմն Մինսկի խմբի ջանքերն առնվազն մեկ արդյունք ունեն: Դա պատերազմը վերսկսելու գայթակղությունից Ադրբեջանին այս բոլոր տարիներին հետ է պահել: Ինչպես որ ձևակերպել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը վերջին երեք տարիներին, ինչպես որ այդ մասին ասել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներն իրենց բոլոր համատեղ հայտարարություն-

ռ

ներում: Արդյոք նոր պատերազմ թույլ չտալը նշանակո ւմ է նախապատրաստել կողմերին խաղաղության:

Խաղաղության տեխնոլոգիաներն ու ղրանց անհետևողականությունը

1994թ. մայիսին հակամարտության գոտում հաստատված հրադադարից ի վեր 2012թ. սեպտեմբերը բանակցային գործընթացում ամենամեծ հետընթացի շրջանն էր: Նախագահ Ալիևի հայատյաց ու սադրիչ գործողությամբ ի չիք դարձան վերջին տարիների հույսերը, թե բանակցություններում հնարավոր է կառուցողական առաջընթաց: ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հանդիպումից կցկտուր լուրեր են հասել այն մասին, որ քննարկման

27

Ա. Սաֆարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

առարկան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման թողած աննախադեպ բացասական արդյունքն է բանակցային գործընթացի վրա: Տեղին է

ռ

քննարկել. իսկ ինչ է արվել մինչ այդ բանակցային գործընթացում առաջ-

ռ

ընթաց ապահովելու նպատակով, և արե լ են արդյոք Մինսկի խմբի համա-նախագահներն այն ամենը, ինչ տեսականորեն կարող էին իբրև կարգավորման գործընթացի միջնորդ երաշխավորներ: Անցյալ տարվա ամռանը ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն, ինչպես հիշում ենք, հակառակ բոլոր հորդորների, ավարտվեց անհաջողությամբ: Թողած ծանր տպավորությունը մեղմելու համար հռչակվեց, որ կողմերը համաձայնել են համադրել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, չնայած այդ երկու բաներն իրար հակասող էին թվում: Այս անմեղ թվացող և խաղաղասեր ձևակերպումն իրականում նշանակում էր, որ Ադրբեջանը կարող է ձախողել թե մեկը, թե մյուսը, եթե իրեն ձեռնտու լուծում չի ստացվում: Սոչիում անցյալ տարվա վերջում տեղի ունեցած նույն մակարդակի հանդիպման ժամանակ կողմերը հռչակեցին, որ պետք է խթանել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես խթանել ժողովրդական դիվանագիտության ջանքերը տարբեր մակարդակներում: Այս տարվա հունիսին տևական ընդմիջումից հետո Փարիզում հավաքված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մինսկի խմբի համանախագահների հետ արձանագրեցին, որ անհրաժեշտ են նոր և թարմ մոտեցումներ, որոնք կարող են խթանել առաջընթացը բանակցություններում: Ադրբեջանցի մարդասպանին ազատություն տալով ադրբեջանական պետությունը հաստատեց այն իրողությունը, որ «Ադրբեջանում հայ սպանելը հանցագործություն չէ»: Հիշարժան է 2011թ. Դուբրովնիկում անցնող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որտեղ մի ամբողջ նիստ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ քննարկում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը1: Այդ

1 Մանրամասն տես Արամ Սաֆարյան, Ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը ԵԱՀԿ վեհաժողովի աշնանային նստաշրջանում, «Միջազգային հարաբերություններ. Հայկական աշխարհ», թիվ 5, 2012, էջ 16-18:

28

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ա. Սաֆարան

նիստի վերջում շատ երկրների խորհրդարանականներ խոսում էին այն մասին, որ ատելության և թշնամանքի ալիքը վերաբերել է ԽՍՀՄ փլուզման և հետխորհրդային քաոսի շրջանին, և որ հիմա, դրանից քսան տարի անց, պետք է մտածել խաղաղ գոյակցության, բարիդրացիության և համակեցության նոր կանոնների մասին: Եթե Ռամիլ Սաֆարովի հետ պատահածից հետո որևէ մեկը կրկին ասի, որ ատելությունը վերաբերում էր միայն խորհրդային ժամանակներին, բայց ոչ այսօրվան, համոզված եմ նրան նայելու են կամ որպես հիմարի, կամ որպես անազնիվ մարդու: Աշխարհի խոշոր ուժային կենտրոններում այս օրերին ուշադրությամբ հետևում են մեր մեծ տարածաշրջանի անցուդարձին և երևի փորձում հաշ-

ռ ռ

վարկել, թե այդ արտաքին ազդանշաններն իրականում մոտեցնո ւմ, թե զսպում են նոր պատերազմի հնարավորությունը Դարաբաղյան հակամարտության գոտում: Բայց սա վերջին մի քանի ամիսներին: Իսկ դրանից առաջ առնվազն կես տարի կար փորձելու համար խթանել «նոր, թարմ մոտեցումների փնտրտուքը» և ձեռնարկել փոքրիշատե էական քայլ միջ-խորհրդարանական շփումների կամ ժողովրդական դիվանագիտության

ռ

նախաձեռնությունների ծավալման ուղղությամբ: Ինչո ւ այդ ամենը չի

ռ

արվել: Ինչո ւ հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրող խոշոր կազմակերպությունները 2012թ. ընթացքում ոչ մի անգամ չեն փորձել ի մի բերել վերջին տարիներին արված աշխատանքն ու դրա վրա ծախսված փողերի արդյունավետությունը, օրինակ' հրավիրելով

ռ

Հայաստանի, Ադրբեջանի, ինչո ւ չէ, Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարա-

ռ

կան կազմակերպությունների շահագրգռված ներկայացուցիչներին: Ինչո ւ այդ հովանավոր կազմակերպություններում անգամ Մինսկի խմբի հանդիպումներից և քննարկումներից հետո ոչ միայն անտեղյակ էին «նոր, թարմ գաղափարների ու մոտեցումների փնտրտուքի» մասին, այլև միալար կրկնում էին հինգ-տասը տարվա անգիր արած մեկնաբանությունները, թե հնարավոր են միայն այնպիսի ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնց հավանություն կտա Ադրբեջանը, առանց նույնիսկ նրա հետ հարցերը քննարկելու փորձի: Ադրբեջանական դիվանագիտությունը վերջին բոլոր տարիներին խաղարկել է հանդիպումներ կազմակերպելու և երկխոսություն ծավալելու խաղաթուղթը իբրև միջոց միջազգային հանրության

29

Ա. Սաֆարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

շրջանում խաղաղություն ցանկացող և փոխընդունելի լուծման համաձայն երկիր ներկայանալու համար: Իրականում վստահորեն կարելի է պնդել, որ միջազգային թատերաբեմերից և ոչ մեկում Ադրբեջանի' երկխոսության հաստատմանն ուղղված ջանքերը կրել են զուտ դեկլարատիվ բնույթ և հետևողական չեն եղել: Ավելին, դրանք կարող էին օգտագործվել եթե ոչ խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթաց քայլերի, ապա գոնե ատելությունն ու թշնամանքը մեղմելու պարզ նպատակի համար: Սակայն դա էլ չի արվել: Երբ ապրիլին Բաքվում ադրբեջանցի պատգամավորները Եվրանեսթի շրջանակներում հայաստանցի պատգամավորներին

ռ

համոզում էին ուղղակի շփումներ սկսել և հանդիպել, ինչո ւ չէ, նաև Լեռ-

ռ

նային Ղարաբաղի տարածքում, կարելի է ր ենթադրել, թե նրանք «նոր, թարմ լուծումներ» են փնտրում... Այնինչ, ժողովրդական դիվանագիտության առանձին ներկայացուցիչների փորձերը մեզանում նախաձեռնել նման հանդիպումներ, անարձագանք մնացին թե դրանից հետո, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններից հետո: Միջազգային հանրության շահագրգիռ շրջանակներում ընդունված է համարել, որ նախընտրական շրջանները շատ հարմար ժամանակ չեն խաղաղասեր նախաձեռնությունների առաջմղման համար: Հետևում են մնացել Հայաստանի Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունները: Առջևում Հայաստանի Հանրապետության նախագահի, իսկ դրանից հետո Ադրբեջանական Հանրապետության նախագահի ընտրություններն են: Ինչպես հայտնի է, ժողովրդավարության համար ընտրությունները պարբերական և անընդհատ երևույթ

ռ

են: Որևէ մեկը կհիշի արդյոք մի դեպք Հայաստանում անցած վերջին ընտրություններից, երբ հնչած լինի ատելության քարոզ Ադրբեջանի կամ ադր-

ռ

բեջանցիների հասցեին: Մի թե պարզ չէ, որ նախագահ Իլհամ Ալիևը գնաց վերոհիշյալ քայլին ազգայնամոլական շրջանակներում իր հեղինակությու-

ռ

նը բարձրացնելու և ամրապնդելու համար: Ուրեմն, ե րբ պետք է սպասել նոր, թարմ մոտեցումներ բանակցային գործընթացի առաջմղման և վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի համար: Այս տրամաբանությամբ կա մ երբեք, կա մ երբ բանը բանից անցած լինի: Հիմա հարց.

ռ

նշանակո ւմ է այս ամենն արդյոք, որ բոլոր նախորդ տարիներին միջազ-

30

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ա. Սաֆարան

գային զանազան կառույցների ու կազմակերպությունների կողմից ձեռնարկվող ծրագրերի իրական նպատակը եղել է ոչ թե խաղաղության գործն առաջ մղելը, այլ ընդամենը Ադրբեջանին նոր պատերազմից հետ պահելը: Եթե դա այդպես է, ապա մենք պետք է հստակ հասկանանք, որ Ադրբեջանն իրականում խաղաղության չի պատրաստվելու և թշնամությունն ու ատելությունը հայերի նկատմամբ չի պակասեցնելու:

Թարմ գաղափարներ, որոնք կարող են համախմբել կողմերին

Եթե Ադրբեջանն ուզում է պատերազմ, ապա մենք պետք է պատրաստ լինենք համարժեք և արժանի հակահարվածի: Մեր հասարակությունը սա հստակ պետք է պատկերացնի: Բայց եթե հաղթանակի երկխոսելու և փոխ-ընդունելի խաղաղ լուծում գտնելու իմաստությունը և եթե միջազգային հանրությունն այս նողկալի իրավիճակին հաջորդող դադարից հետո լրջորեն դրան ձեռնամուխ լինի պետք է պատրաստվել բանակցությունների: Հարկ է խորհել, թե այսուհետև ինչից են խոսելու հայ և ադրբեջանցի խորհրդարանականները կամ արվեստի, գիտության, մշակույթի գործիչները, տարեց-

ռ

ներն ու երիտասարդները, եթե նրանց մեկտեղեն: Ի նչ դասեր ենք քաղելու այս ահավոր միջադեպից, եթե անմեղ հային սպանողին չպատժի օրենքը: Հույս ունեմ, որ մեր ժողովուրդն իր մեջ ուժ է գտնելու ավելի հզորանալ այս և նման դեպքերից հետո, այլ ոչ թե քայքայվել ու բարոյազրկվել: Կարելի էր կարծել, թե պատերազմը կանխող ամենաուժեղ միջոցն ահավոր պատերազմի սպառնալիքն է: Դրա համար էլ հիմա դժվար է ասել արդյոք սիրիական դրաման, լարվածության աճն Իրանի շուրջ կամ հակաամերիկյան ցույցերն իսլամական աշխարհում իրականում մեծացնո ւմ, թե թուլացնում են նոր պատերազմի հնարավորությունը: Սա հնարավոր է հաշվարկել, բայց առանձին, հատուկ քննարկման նյութ է:

Եվրոպական ինտեգրացիայի ծավալման վերջին տարիներին Եվրո-պայում ձևակերպվել էր մի մոտեցում, ըստ որի իրենց համար ընդունելի է հակամարտության կարգավորման ցանկացած լուծում, որն ընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի համար: 2012թ. վերջին նորությունը մեր մեծ տարածաշրջանում թափ հավաքող եվրասիական ինտեգրացիայի գործընթացն

ռ

է: Այստեղ հետաքրքիր են մի քանի հարցեր: Կգտնվե ն արդյոք այնպիսի

31

Ա. Սաֆարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

գրավիչ, գայթակղիչ գաղափարներ, որոնք կարող են դրդել Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին նոր աչքով նայելու հին խնդիրներին:

ռ

Ի նչը կարող է ստիպել ադրբեջանական հասարակությանն ավելի լուրջ վերաբերվել եվրասիական ինտեգրացիայի հեռանկարին և դրանից բխող նոր

ռ

հնարավորություններին: Ինչպե ս քննարկել եվրոպական ինտեգրացիայի և եվրասիական ինտեգրացիայի հեռանկարները հայաստանյան իրականության մեջ, որպեսզի մեր հասարակությունն ավելի համախմբվի, դառնա ավելի կենսունակ և ավելի դժվար խոցելի իր թշնամիների համար:

Եվ վերջինը. եթե այս նողկալի պատմությունից մի օգուտ էլ փորձենք քաղել, ապա դա մեր հավաքականության, համախմբված ուժի արդարացի պահանջն է լինելու ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բոլոր մակարդակներում: Երբ անցնի այս մեռյալ լռությունը, և եթե ինչ-ինչ հանգամանքներում գերիշխի խաղաղ բանակցություններին վերադառնալու հրամայականը, իմաստ չունի ամեն ինչ սկսել նորից, ասես ոչինչ չի եղել: 1994թ. հետո դա մի քանի անգամ արդեն արվել է: Հայաստանի քաղաքական ուժերը միա-կարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի անկախությանը և միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: Ուրեմն այլընտրանք չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներգրավմանը խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր գործընթացներում:

Նույնիսկ հիմա ես ավելի քան համոզված եմ (և գիտեմ, որ շատերն են ինձ հետ համակարծիք), որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա, և բանակցությունները պետք է շարունակել հենց այդ շրջանակում: Աշխարհի խոշորագույն ուժային կենտրոնների' ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Ռուսաստանի Դաշնության հավաքական երաշխավորությունն իրեն չի սպառել, և Հայաստանը պետք է շարունակի իր կառուցողական մասնակցությունը բանակցային գործընթացին: Միաժամանակ, բոլոր հնարավորություններով և անընդհատ պետք է բացահայտել Ադրբեջանի ջան-քերն այդ գործընթացի մեջ սեպ խրելու, արդարությունը վիժեցնելու, հայա-տյացություն բորբոքելու և Հայաստանի միջազգային վարկը նսեմացնելու ուղղությամբ:

Հոկտեմբեր, 2012թ.

32

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ա. Սաֆարան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ПЕРСПЕКТИВЫ КАРАБАХСКОГО УРЕГУЛИРОВАНИЯ

Арам Сафарян

Резюме

В статье исследуется настоящее положение вещей в процессе урегулирования конфликта Нагорного Карабаха в свете известных событий экстрадиции, немедленного освобождения и последующей героизации в Азербайджане убийцы Рамиля Сафарова. Международный политический и общественный резонанс этого события показывает, что международное сообщество в лице крупнейших силовых центров - США, Европейского Союза и Российской Федерации - озабочено положением вещей и стремится держать события в управляемом русле. Акции протеста армян в разных странах мира, честные позиции многих друзей нашего народа в разных странах вселяют оптимизм в вопросе новой консолидации Армянства в нашем единодушном стремлении не допускать попрания международного права и бороться за торжество справедливости. В статье рассматриваются технологии войны и мира, анализируются их различные проявления на политической арене, в дипломатической борьбе и манипуляциях общественным сознанием. Исследована, в частности, позиция Минской группы ОБСЕ, которая в июне 2012г. в Париже декларировала необходимость выработки новых, свежих идей и подходов, способных продвинуть вперед процесс карабахского урегулирования. Показаны истинные мотивы действий азербайджанского руководства за последние шесть лет, стремящегося различными путями и манипуляциями сорвать поиск путей справедливого урегулирования и готовящегося решить проблему путем насилия, а точнее - угрозой применения силы.

Результат анализа показывает безальтернативность вовлечения Нагорно-Карабахской Республики в процесс переговоров, которое нужно начать с подключения арцахской общественности к армяно-азербайджанскому формальному и неформальному диалогу. Выражена солидарность с позицией о безальтернативности продвижения поиска путей мирного решения конфликта в рамках Минской группы ОБСЕ.

33

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.