Научная статья на тему 'ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ'

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ Текст научной статьи по специальности «Прочие сельскохозяйственные науки»

CC BY
40
17
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
գյուղատնտեսական արտադրանքներ / մեծածախ իրացում / գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ շուկա / մեծածախ բաշխման կենտրոն / իրավա-օրենսդրական կարգավորում / ապրանքային շղթա / ապրանքաշրջանառություն / AGRICULTURAL PRODUCT / WHOLESALE TRADE / WHOLESALE MARKET / WHOLESALE DISTRIBUTION CENTRE / LEGISLATIVE REGULATION / COMMODITY CHAIN / COMMODITY TURNOVER / СЕЛЬСКОХОЗЯЙСТВЕННАЯ ПРОДУКЦИЯ / ОПТОВАЯ ТОРГОВЛЯ / ОПТОВЫЙ РЫНОК / ОПТОВЫЙ РАСПРЕДЕЛИТЕЛЬНЫЙ ЦЕНТР / ЗАКОНОДАТЕЛЬНОЕ РЕГУЛИРОВАНИЕ / ТОВАРНАЯ ЦЕПОЧКА / ТОВАРООБОРОТ

Аннотация научной статьи по прочим сельскохозяйственным наукам, автор научной работы — Ոսկանյան Աշոտ, Հովհաննիսյան Սարգիս

Հետազոտության նպատակը ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ իրացման ասպարեզում ձևավորված խնդիրների լուծման հնարավորությունների ուղիների առաջադրումն է: Հետազոտության նպատակին հասնելու համար խնդիր է դրվել ուսումնասիրել գյուղատնտեսական արտադրանքների (հատկապես բուսաբուծական) իրացման ապրանքային շղթաներում ծառացած խոչընդոտները, ապրանքարտադրող իրացնող կառույցների տնտեսական փոխահարաբերությունները, մեծածախ իրացման ասպարեզում միջազգային փորձը, պետության կարգավորիչ դերակատարության նշանակությունն ու պահանջը: Հետազոտությունն իրականացվել է գործնական դիտարկումների, հարցումների, վիճակագրական, SWOT վերլուծության մեթոդների կիրառմամբ: Հետազոտության արդյունքում հանգել ենք եզրահանգման, որ ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ իրացման կառուցակարգերի գործընթացների կանոնակարգումն արդիական խնդիր է, որը կարող է լուծվել իրավա-օրենսդրական հիմքերի ստեղծման ճանապարհով: Կարևորել ենք գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ շուկաների մասին ՀՀ օրենքի ընդունումը ներկայացված դրույթներով: Որպես գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ իրացման ագրարային ոլորտի կազմակերպման ու վարման առանձնահատկություններին համապատասխանող ձև՝ առաջարկվել է մեծածախ բաշխման կենտրոնների գաղափարը, ներկայացվել դրանց պայմանական կառուցվածքը շահառուների վրա հետազդեցությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

OPPORTUNITIES AND PROSPECTS OF WHOLESALE TRADE OF AGRICULTURAL PRODUCTS IN ARMENIA

The research aims at proposing opportunities and ways of solving problems in the field of wholesale trading of agricultural products in the Republic of Armenia. To achieve the goal of the research, the task was set to study the problems existing in the production chains of agricultural products (especially crop production), the economic interrelationships of producers and sales organizations, international experience in the field of wholesale trade, the importance and necessity of the regulatory role of the state. The research was conducted with the help of practical observations, surveys, by using statistical, SWOT analysis methods. As a result of the research, we came to the conclusion that the regulation of the wholesale trade of agricultural products in Armenia is a significant issue that can be solved through the creation of legal framework. We outline the importance of adoption of the RA Law on wholesale markets of agricultural products with the provisions presented. As an effective form of agricultural products wholesale trading which meets the peculiarities of the agrarian sector, the idea of wholesale distributing centres was proposed with their provisory structure and impact on beneficiaries.

Текст научной работы на тему «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ*

ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն, ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն ashot.voskan@gmail.com

ՍԱՐԳԻՍՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն sargis hovhannisvan@yahoo.com

Հետազոտության նպատակը ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ իրացման ասպարեզում ձևավորված խնդիրների լուծման հնարավորությունների և ուղիների առաջադրումն է:

Հետազոտության նպատակին հասնելու համար խնդիր է դրվել ուսումնասիրել գյուղատնտեսական արտադրանքների (հատկապես բուսաբուծական) իրացման ապրանքային շղթաներում ծառացած խոչընդոտները, ապրանքարտադրող և իրացնող կառույցների տնտեսական փոխահարաբերությունները, մեծածախ իրացման ասպարեզում միջազգային փորձը, պետության կարգավորիչ դերակատարության նշանակությունն ու պահանջը:

Հետազոտությունն իրականացվել է գործնական դիտարկումների, հարցումների, վիճակագրական, SWOT վերլուծության մեթոդների կիրառմամբ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք եզրահանգման, որ ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ իրացման կառուցակարգերի և գործընթացների կանոնակարգումն արդիական խնդիր է, որը կարող է լուծվել իրավա-օրենսդրական հիմքերի ստեղծման ճանապարհով: Կարևորել ենք

գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ շուկաների մասին ՀՀ օրենքի ընդունումը ներկայացված դրույթներով: Որպես գյուղատնտեսական

արտադրանքների մեծածախ իրացման և ագրարային ոլորտի կազմակերպման ու վարման առանձնահատկություններին համապատասխանող ձև' առաջարկվել է մեծածախ բաշխման կենտրոնների գաղափարը, ներկայացվել դրանց պայմանական կառուցվածքը և շահառուների վրա հետազդեցությունը:

Հիմնաբառեր' գյուղատնտեսական արտադրանքներ, մեծածախ իրացում, գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ շուկա, մեծածախ բաշխման կենտրոն, իրավա-օրենսդրական կարգավորում, ապրանքային շղթա, ապրանքաշրջանառություն:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.04.2020թ.:

12.02.2020թ., գրախոսվել' 24.02.2020թ., տպագրության

145

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար ստեղծված տնտեսական միջավայրն ու պայմանները մինչև օրս չեն ապահովել ապրանքային շղթաների մեջ ընդգրկված սուբյեկտների շահերի համարժեքությունը, մթերքների որակի անվտանգության նկատմամբ կայուն վերահսկողությունն ու վստահությունը, սպառողների և արտադրողների (գյուղացիական տնտեսություններ) միջև կապի հարակայունությունը, ոլորտում ձևավորվող ավելացված արժեքի բաշխման արդարացի մեխանիզմների կիրառումը և այլն: Գյուղատնտեսական արտադրանքների իրացումը մեծամասամբ տեղի է ունենում կանոնակարգվածության շատ ցածր մակարդակով, երբեմն էլ՝ հախուռն կերպով: Իրացման գործընթացի բարելավման էպիզոտիկ ու տեղային միջոցառումները չեն կարող բերել ցանկալի արդյունքի՝ գոյություն ունեցող խնդիրների փոխկապվածության և հաճախ փոխպայմանավորվածության հետևանքով: Ըստ այդմ, կատարելագործման հավանական լուծումները պետք է ունենան համակարգայնության բավարար աստիճան՝ փոխադարձ ու հետպայմանավորված՝ բարեփոխիչ ազդանքներ թողնելու համար: Անհրաժեշտություն է զգացվում ներդնել իրացման կազմակերպական առաջավոր համակարգեր, որոնցում տեսանելի լինեն դերակատարները, գործակալների միջև շղթայված և արդյունավետ գործելակերպը: Գյուղատնտեսական արտադրանքների իրացման հաջողված տարաբնույթ եղանակները հաշվի առնելով՝ ՀՀ-ի համար հատկապես թարմ պտուղ-բանջարեղենի, բոստանային կուլտուրաների, կարտոֆիլի և հատիկաընդեղենի իրացման գործընթացի բարելավման ուղիներ ենք դիտարկում մեծածախ շուկաների կազմավորումն ու գործունեության իրավաօրենսդրական հիմքի ապահովումը: Այն կնպաստի արտահանման աճին, գյուղատնտեսական ներքին շուկաներով շրջանառության ծավալների էական ավելացմանն ու դրանց հաշվառման համակարգի բարելավմանը: Ըստ նախորդ տարիների դինամիկայի՝ ՀՀ-ում նկատվում է գյուղատնտեսական շուկաների թվի և շրջանառության ծավալների նվազման միտում՝ համաձայն աղյուսակ 1-ում բերված տվյալների: Մեծածախ ու մանրամեծածախ շուկայական համակարգի թույլ

զարգացվածության արդյունքում ՀՀ-ում գյուղատնտեսական մթերքների շուկաներով արտադրանքի շրջանառությունը ներկայումս այնքան էլ մեծ չէ՝ հաշվի առնելով գյուղմթերքների իրացման ընդհանուր ծավալները: Ապրանքաշրջանառության 2/3-ից ավելին բաժին է ընկնում Երևան քաղաքին և Շիրակի ու Տավուշի մարզերին, ինչը պայմանավորված է արտադրության ու սպառման գոտիների մերձավորությամբ, տրանսպորտային հանգուցային դիրքավորությամբ ու ցանցերով (աղյուսակ 1): Մանրածախ խոշոր առևտրային կազմակերպությունների (իրականացնում են նաև գյուղատնտեսական ծագման ապրանքների առևտուր) և վերջիններիս ցանցերի (սուպերմարկետների ցանցեր) աճի ու զարգացման հետևանքով նախորդ տասը տարիների ընթացքում գյուղատնտեսական մթերքների շուկաներով ապրանքաշրջանառությունը նվազել է 2.9 մլրդ դրամով կամ 12.4%-ով, այսինքն՝ վերջիններս կլանում են շրջանառության ծավալների մի զգալի մասը: Այս առևտրային ձեռնարկությունների տրանսպորտային, պահեստային, սառնարանային կարողություններն ու սպառողների կայուն հատվածի առկայությունը հնարավորություն է ընձեռում վարել արտադրանքների ձեռքբերման ու իրացման ուրույն քաղաքականություն: Գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ իրացման գործընթացների կարգավորման օրենսդրության առկայության դեպքում կարող են կարգավորվել նաև այսօրինակ սուբյեկտների, առաջնային ապրանքարտադրողների և շուկաների տնտեսական փոխհարաբերությունները: Օրենսդրորեն կարգավորումը կարող է վերաբերել մեծածախ շուկաների գործունեության շրջակայքում խոշոր պարենային կամ նմանատիպ խանութների/ցանցերի տարածման սահմանափակմանը կամ գնումների գործընթացը մեծածախ շուկայից կազմակերպելու պահանջին:

146

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Աղյուսակ 1

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների թիվն ու ապրանքաշրջանառությունը242243244

Ցուցանիշներ Չափի միավոր 2008 2012 2017

Շուկաների թիվը ՀՀ-ում հատ 34 24 19

Ապրանքաշրջանառութունը ՀՀում, որից՝ մլրդ. դրամ 23.4 19.6 20.5

Երևանում 12 11.2 7.6

տեսակարար կշիռը % 51.3 57.1 30.1

Տավուշում մլրդ. դրամ 1.7 1.8 6.5

Տեսակարար կշիռը % 7.2 9.2 31.7

Շիրակում մլրդ. դրամ 5.2 3.2 3.4

տեսակարար կշիռը % 22.2 16.3 16.6

Ուսումնասիրությունները ցույց են տայիս, որ օրենսդրական կարգավորման բաց պայմաններում գյուղատնտեսական մթերքների իրացման մեծածախ գործառույթներով զբաղվում են որոշ սուբյեկտներ (օրինակ՝ Հովտաշատի գյուղատնտեսական շուկան)՝ որպես այյընտրանք մեծածախ շուկաների: Թեև գործունեության որոշ

հատկություններով դրանք նման են գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ շուկաներին (ԳԱՄՇ), սակայն մեծածախ շուկան իր կազմակերպական, իրավական կանոնակարգվածությամբ ավեյի առաջավոր է, քանի որ ապահովում է.

• գործունեության թափանցիկություն (գյուղմթերքների գներ,

շրջանառության ծավալներ),

• արտադրանքի որակի և անվտանգության հսկողության համապատասխան մակարդակ,

• արտադրանքների տեսակասորտավորման կարողությունների առկայություն, պահեստավորման, սառնարանային, լոգիստիկ ծառայությունների մատուցում և այլն:

Գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ իրացման ոլորտի

կանոնակարգման համար առաջնային է իրացումային գործընթացների, տնտեսական փոխհարաբերությունների և մեծածախ շուկաների գործունեության իրավա-օրենսդրական կարգավորումը: Կանոնակարգման սպեկտրը բավականին լայն է և տարակարգված՝ կախված գյուղատնտեսական մթերքների իրացման ներքին * 243 244

2 ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով 2004-2008, վիճակագրական ժողովածու, Երևան, ՀՀ ԱՎԾ, 2009, էջ 56:

243 ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով 2008-2012, վիճակագրական ժողովածու, Երևան, ՀՀ ԱՎԾ, 2013, էջ 58:

244 ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով 2013-2017, վիճակագրական ժողովածու, Երևան, ՀՀ ԱՎԾ, 2018, էջ 86:

147

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

համակարգի զարգացվածության, ներքին ու արտաքին ֆինանսական աղբյուրների հասանեյիության, տնտեսավարող սուբյեկտների կայացվածության, սպառողների շահերի պաշտպանության և այլ հարցերից: Ներկայումս ՀՀ հարթավայրային տարածաշրջաններում (Արարատ, Արմավիր) իրականացվում են նախապատրաստական ու շինարարական աշխատանքներ ԳԱՄՇ կազմակերպման ու ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ, ուստի հրատապ ենք համարում մեծածախ շուկաների վերաբերյալ ՀՀ օրենքի մշակումն ու ընդունումը կամ գործունեության իրավական որևիցէ այլ հիմքի ներդրումը: Օրենքի նպատակը կհանդիսանա ինչպես գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողների

իրավունքների պաշտպանությունը, որոնք իրացնում են սեփական արտադրանքը մեծածախ վաճառքով, այնպես էլ սպառողների: Օրենքը պետք է կարգավորի գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ շրջանառությունում ծագող հարաբերությունները գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձանց, պետական կառավարման կենտրոնական ու տարածքային մարմինների միջև: Այն սահմանում է մեծածախ շուկաների տեղաբաշխման, մասնագիտացման հարցեր, գործունեության խթանման ու սահմանափակման միջոցառումներ: ԳԱՄՇ-ների

գործունեության ծավալման և կանոնակարգման տեսանկյունից կարևորում ենք ներքոհիշյալ դրույթների իրավա-օրենսդրական ամրագրումը.

• ԳԱՄՇ սահմանումը, գործունեության սկզբունքները,

սեփականատիրական կարգավիճակը, ձևավորման ու գործունեության ապահովման պետական աջակցության ուղղություններն ու ձևերը,

• ԳԱՄՇ գործունեության նկատմամբ պահանջները (կարող է ներառել կազմակերպակա-իրավական, տեխնիկո-տնտեսական և այլ պահանջներ),

• ԳԱՄՇ-ում գործառնող և նրա հետ համագործակցող սուբյեկտներ,

• ԳԱՄՇ-ում իրացվող գյուղատնտեսական արտադրանքի անվտանգությունը,

• ԳԱՄՇ հարկումը (կարող է ներառել որոշակի արտոնությունների ձևերը, հարկման կարգը, ժամկետները և այլն),

• ԳԱՄՇ գործունեության նկատմամբ հսկողության կարգը և այն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունները,

• ԳԱՄՇ-ի հետ իրավական փոխհարաբերություններ (պայմանագրերի ձև, սուբյեկտներ և այլն), իրավահարաբերություններում ծագած վեճերի լուծման կարգը և այլն:

Ըստ մեր գնահատականների՝ օրենքի ընդունման և կանոնակարգվածության պարագայում գործող մեծածախ շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի գնագոյացման ձևախեղումները նվազագույնի կհասնեն, և գները անհիմն չեն բարձրանա: Միաժամանակ իրացման արժեշղթայի մասնակիցների միջև իրացման գործընթացում ձևավորված եկամուտները կբաշխվեն առավել արդարացի (ներկայումս հիմնական արժեք ստեղծող արտադրողին բաժին է ընկնում շուրջ 30%): Վերջապես կստեղծվեն նպաստավոր պայմաններ՝ «արտադրող – միջնորդ - մեծածախ շուկա -մանրածախ շուկա - սպառող» արդյունավետ արժեշղթայի կայացման համար: ՀՀ պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի իրացման արդյունավետ կազմակերպական մոդել կհանդիսանա մեծածախ շուկաների համակարգի ներդրումը և գործարկումը: Ուստի առաջարկել ենք ստեղծել մասնակցողական բնույթի «Երևանի մեծածախ շուկա» ԲԲԸ, որի կանոնադրական կապիտալում մասնակցություն կունենան ՀՀ կառավարությունը՝ 26%, Երևանի քաղաքապետարանը՝ 25%, «Մեծածախ շուկա» ընկերությունը՝ 20% մասնաբաժին, իսկ մնացած բաժնեմասը բաշխվում է ներդրումներ

148

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

կատարող առևտրային բանկերի, ֆինանսական կազմակերպությունների և այլ մասնավոր բաժնետերերի միջև:

Ներդրումների ծավալը կկազմի 25-27 մլն ԱՄՆ դոլար, կապիտալի վերադարձ կարելի է ակնկալել 12-15 տարի հետո:

Մեծածախ շուկայի միջոցով հնարավոր կլինի իրացնել Երևան քաղաքում վաճառվող թարմ մթերքի շուրջ 50 %-ը՝ 40-45 հազ. տ կարտոֆիլ, 100 հազ. տ բանջարեղեն, 25-30 հազ. տ բոստանային մշակաբույսեր, 55-60 հազ. տ պտուղ և 2-3 հազ. տ խաղող, և արտահանել ավելի քան 80 հազ. տ կարտոֆիլ, 100 հազ. տ բանջարեղեն, 70 հազ. տ պտուղ, 35 հազ. տ խաղող, 7 հազ. տ բոստանային մշակաբույսեր և այլն245:

Գյուղատնտեսական արտադրանքների իրացման արդյունավետ մոդել են նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մեծածախ բաշխման կենտրոնները (ՄԲԿ): Դրանք գյուղատնտեսության արտադրության բոլոր ուղղություններով վաճառքի հարթակներ են, որոնք հրապուրելի են տարբեր կարգի արտադրողների, իրացնողների, լոգիստիկայով զբաղվողների համար:

Ներկայումս տարբեր երկրներում գործում են նմանօրինակ գործառույթներ ապահովող մեծածախ կենտրոններ, (օրինակ «LEON CORBAS», Mercaban և այլ), որոնց հատուկ է գործունեության բարձր համակարգվածությունն ու արդյունավետությունը: Գյուղատնտեսական արտադրանքի իրացման միջազգային փորձի, արժեշղթաների եռամակարդակ ու քառամակարդակ մոդելների ուսումնասիրությունները, առավելությունների և թույլ կողմերի վերհանումը ուղղորդում են եզրակացնելու, որ մեծածախ բաշխման կենտրոնների աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները կարող են տեղայնացվել ՀՀ պայմաններում246:

ՄԲԿ-ների արտադրաիրացումային (վաճառքի) ողջ շղթան մի կողմից՝ գյուղատնտեսական արտադրանքի ընդունման լոգիստիկ կենտրոն է՝ առաջնային վերամշակմամբ, պահպանմամբ, մյուս կողմից՝ երաշխավորված բազա, հումքային պահուստ վերամշակողների և մանրածախ առևտրով զբաղվողների համար:

ՄԿԲ-երի կառուցվածքային առանձնահատկությունները տրվում են գծապատկեր

1-ում:

ՄԲԿ-երի ներդրումն ունի դրական հետազդեցություն բոլոր շահառու կողմերի համար, մասնավորապես.

• արտադրանքի միջտարածաշրջանային տեղաբաշխման արդյունավետություն,

• ԱՀԿ-ի պահանջներին համապատասխան նոր աջակցության գործիքների օգտագործում,

• զբաղվածության մակարդակի բարձրացում,

• պարենային ապրանքների վերամշակման ու պահպանման ազգային տեխնոլոգիաների, ներառյալ անհրաժեշտ սարքավորումների և ագրեգատների արտադրության պայմանների բարելավում,

• հարկային վճարների աճ,

245 Ոսկանյան Ա.Ե., Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական

արտադրանքի գնման (մթերման) արժեշղթայի կազմակերպման մոդել, ՀԱԱՀ Ագրոգիտություն և տեխնոլոգիա, N (66), 2/2019, էջ 54-58:

246 Ոսկանյան Ա. Ե., Հովհաննիսյան Ս. Վ., Գյուղատնտեսական արտադրանքի իրացման միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունները ՀՀ-ում՝ պտուղ բանջարեղենի օրինակով, Материалы международной конференции по актуальным проблемам развития сельского хозяйства в Республике Армения, Армянский Национальный Аграрный Университет / Ереван, НАУА, 2018, с. 366-370:

149

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

• գյուղատնտեսական արտադրանքի հոսքերի հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում, կանխատեսում և ստվերային հատվածի կրճատում:

Համաձայն մեր ուսումնասիրությունների՝ ՄԲԿ-ների տեղաբաշխումը

նպատակահարմար է Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում, որոնք կապահովեն հարակից տարածաշրջաններում ապրանքայնության ցուցանիշների բարելավում և իրացման ծավալների ավելացում: Պտղի, բանջարեղենի, հացահատիկի ու կարտոֆիլի մասով իրացվող արտադրանքի հավելաճը կհասնի շուրջ 166.7 հազ. տոննայի: Ապրանքային արտադրանքի ծավալների այսպիսի աճը հնարավոր է ապահովել համապատասխան պահեստասառնարանային կարողությունների ձևավորման դեպքում, որի համար, ըստ հաշվարկների, կպահանջվի շուրջ 22.9 մլրդ դրամի ներդրում:

Մեծածախ շուկայի և բաշխման կենտրոնների ձևավորումն ու լիարժեք գործարկումը մուլտիպլիկատիվ էֆեկտի ազդեցություն կունենա փոքրածավալ արտադրանք արտադրող գյուղացիական տնտեսությունների և Երևան քաղաքում գործող սուպերմարկետների հետ անհավասար մրցակցության մեջ գտնվող փոքրածավալ մանրածախ առևտրային կետերի վրա: Որոշակի գործոններով պայմանավորված՝ կիսով չափ կկրճատվեն պտղաբանջարեղենի, կարտոֆիլի և մյուս ապրանքների պահպանման, փաթեթավորման, տեղափոխման և այլ անհարմարությունների պատճառով արժեշղթայում առկա շուրջ 30-35% կորուստները, անցում կկատարվի գյուղատնտեսական ապրանքների քաղաքակիրթ իրացման և առևտրի կազմակերպման սկզբունքներին, միջազգայնորեն ընդունված ստանդարտերի կիրառմանը և պարենային անվտանգության կանոնների պահպանմանը:

150

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(4), 2020

Մասնակից

ռեզիդենտները

Գյուղատնտեսկան

արտադրանք

արտադրողներ,

կոոպերատիվներ,

ֆերմերներ

Մեծածախ գնորդներ, ա/ խոշոր, բ/ միջին և փոքր

Վերամշակողներ

Լոգիստիկ

ընկերություններ

Ծառայություններ

Վաճառք

աճուրդներով

Որակի հսկողության և համապատասխանության ծառայություն

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Սպառողական կոոպերատիվներ

\=

Г

Տեսակավորման,

փաթեթավորման

ծառայություն

Պահեստավորման և տրանսպորտավորման ծառայություն

յ v \ ր

յ>

4-

J V

Ընկերության

վարչական

ծառայություն

Պարենային ներքին օգնության համակարգ

Վերամշակող ձեռնարկությունների համար

մատակարարումներ

Մանր, մեծածախ, ոչ համակարգված մանրածախ տեղում օգտագործում

Գծապատկեր 1. Մեծածախ բաշխման կենտրոնների պայմանական (առաջարկվող) կառուցվածքը

151

OPPORTUNITIES AND PROSPECTS OF WHOLESALE TRADE OF AGRICULTURAL PRODUCTS IN ARMENIA

ASHOT VOSKANYAN

Director of the Research Centre “Agrarian Policy and Economics ” of the Armenian National Agrarian University, Head of the Department ofAgrarian Policy and Consulting, Ph.D. in Economics, Associate Professor Yerevan, Republic of Armenia (RA)

SARGIS HOVHANNISYAN

Senior researcher of the Research Centre “Agrarian Policy and Economics ” of the Armenian National Agrarian University, Ph.D. in Economics,

Yerevan, Republic of Armenia (RA)

The research aims at proposing opportunities and ways of solving problems in the field of wholesale trading of agricultural products in the Republic of Armenia.

To achieve the goal of the research, the task was set to study the problems existing in the production chains of agricultural products (especially crop production), the economic interrelationships of producers and sales organizations, international experience in the field of wholesale trade, the importance and necessity of the regulatory role of the state.

The research was conducted with the help of practical observations, surveys, by using statistical, SWOT analysis methods.

As a result of the research, we came to the conclusion that the regulation of the wholesale trade of agricultural products in Armenia is a significant issue that can be solved through the creation of legal framework. We outline the importance of adoption of the RA Law on wholesale markets of agricultural products with the provisions presented. As an effective form of agricultural products wholesale trading which meets the peculiarities of the agrarian sector, the idea of wholesale distributing centres was proposed with their provisory structure and impact on beneficiaries.

Key words: agricultural product, wholesale trade, wholesale market, wholesale distribution centre, legislative regulation, commodity chain, commodity turnover.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ВОЗМОЖНОСТИ И ПЕРСПЕКТИВЫ ОПТОВОЙ ТОРГОВЛИ СЕЛЬСКОХОЗЯЙСТВЕННОЙ ПРОДУКЦИЕЙ В АРМЕНИИ

АШОТ ВОСКАНЯН

Директор исследовательского центра “Аграрной политики и экономики” Национального аграрного университета Армении, заведующий кафедрой Аграрной политики и консалтинга, кандидат экономических наук, доцент, г. Ереван, Республика Армения

САРГИС ОГАННИСЯН

Старший научный сотрудник исследовательского центра “Аграрной политики и экономики” Национального аграрного университета Армении, кандидат экономических наук, г. Ереван, Республика Армения

Цель исследования - предложить возможности и пути решения проблем в сфере оптовой торговли сельскохозяйственной продукцией в Республике Армения.

Для достижения цели исследования была поставлена задача изучить проблемы, существующие в производственных цепочках сельскохозяйственной продукции (особенно растениеводства), экономические взаимосвязи производителей и сбытовых организаций, международный опыт в сфере оптовой торговли, важность и необходимость регулирующей роли государства.

Исследование проводилось с помощью практических наблюдений, опросов, с использованием статистических методов SWOT-анализа.

В результате исследования мы пришли к выводу, что регулирование оптовой торговли сельскохозяйственной продукцией в Армении является важной проблемой, которая может быть решена путем создания правовой базы. Мы подчеркиваем важность принятия Закона РА об оптовых рынках сельскохозяйственной продукции с представленными положениями. Как эффективная форма оптовой торговли сельскохозяйственной продукцией, соответствующей организационным особенностям и системе ведения аграрного сектора, была предложена идея оптовых распределительных центров, их условная структура и влияние на бенефициаров.

Ключевые слова: сельскохозяйственная продукция, оптовая торговля, оптовый рынок, оптовый распределительный центр, законодательное регулирование, товарная цепочка, товарооборот.

153

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.