Научная статья на тему 'ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ'

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ Текст научной статьи по специальности «Науки о здоровье»

CC BY
88
12
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
գյուղատնտեսություն / արդի իրավիճակ / հիմնախնդիրներ / զարգացման հեռանկարներ / հող / վտանգավոր երևույթներ / AGRICULTURE / CURRENT STATE / ISSUES / DEVELOPMENT PERSPECTIVES / SOIL / HAZARDOUS PHENOMENA / СЕЛЬСКОЕ ХОЗЯЙСТВО / ТЕКУЩАЯ СИТУАЦИЯ / ОСНОВНЫЕ ЗАДАЧИ / ТЕНДЕНЦИИ РАЗВИТИЯ / ЗЕМЛЯ / ОПАСНЫЕ ЯВЛЕНИЯ

Аннотация научной статьи по наукам о здоровье, автор научной работы — Հայրապետյան Հրանտ

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից է, որ բացառիկ կարևոր նշանակություն ունի երկրի պարենային անվտանգության ապահովման գործում: Նշվածի հետ մեկտեղ՝ գյուղատնտեսությունը առանձնակի կարևորվում է գյուղական բնակավայրերում եկամուտների ձևավորման, կենսամակարդակի ապահովման, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացման համար: Ուսումնասիրության հիմնական նպատակն է բացահայտել գյուղատնտեսության դերն ու նշանակությունը, հիմնախնդիրները, առկա խնդրահարույց իրավիճակները ՀՀ-ում: Ուսումնասիրության առջև դրված խնդիրներն են՝ - բացահայտել ոլորտի բարձր ռիսկայնության պատճառները, - գնահատել տարերային երևույթների ազդեցությունը բաշխվածությունը ՀՀ մարզերի կտրվածքով, - ներկայացնել հնարավոր լուծումներ արդի հիմնախնդիրների լուծման համար։ Թեմայի ուսումնասիրության ընթացքում օգտագործվել են վերլուծական, անալիզի, սինթեզի, դիալեկտիկական, համակարգակառուցվածքային, համեմատական մեթոդները: Հայաստանի աշխարհագրական դիրքի, տարածքի արտահայտված ուղղաձիգ գոտիականության, լեռնային ռելիեֆի կտրտվածության, սակավահողության հողի ոչ բավարար խոնավության պատճառով Հայաստանը դասվում է երկրագործության տեսանկյունից ծայրահեղ ռիսկային երկրների շարքին: Ընդ որում, հողերի ավելի քան 70%-ը բնութագրվում է անապատացման հատկանիշերով հողերի դեգրադացիայի տարբեր աստիճաններով: Ոլորտի առաջնահերթ խնդիրն ենք համարում մի շարք միջոցառումների իրականացմամբ բարելավել գյուղատնտեսությունը ՀՀ-ում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

FINANCIAL PROBLEMS OF REDUCING RISK OF AGRICULTURAL PLANTS IN ARMENIA

Agriculture is one of the key sectors of Armenia’s economy. The sector is of extreme importance in ensuring the country’s food security. Furthermore, agriculture is particularly important for income generation and provision of living standards in rural areas, as well as for the development of the rural settlements. The primary aim of the study is to identify the role and significance of agriculture, its current state, issues and the present problematic situation in the Republic of Armenia. The objectives of the study are: - to identify the causes of high risk in the sector, - to estimate the impact and distribution of natural phenomena across the RA regions, - to introduce possible solutions to the current issues. During the study of the topic analytical, analysis, synthesis, dialectical, systematic and comparative methods were used. Due to the geographical location of Armenia, the pronounced vertical zoning of the area, the mountainous terrain, the scarcity of soil and insufficient soil moisture, Armenia is classified as one of the most risky countries in terms of agriculture. Moreover, more than 70% of the land is characterized by desertification features and varying degrees of land degradation. The priority task of the sector is to improve agriculture in the Republic of Armenia through implementation of a number of measures.

Текст научной работы на тему «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(4), 2020

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ*

ՀՐԱՆՏՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ, հաշվապահական հաշվառում ամբիոնի ասպիրանտ, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից է, որ բացառիկ կարևոր նշանակություն ունի երկրի պարենային անվտանգության ապահովման գործում: Նշվածի հետ մեկտեղ' գյուղատնտեսությունը առանձնակի կարևորվում է գյուղական բնակավայրերում եկամուտների ձևավորման, կենսամակարդակի ապահովման, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացման համար:

Ուսումնասիրության հիմնական նպատակն է բացահայտել գյուղատնտեսության դերն ու նշանակությունը, հիմնախնդիրները, առկա խնդրահարույց իրավիճակները ՀՀ-ում:

Ուսումնասիրության առջև դրված խնդիրներն են'

- բացահայտել ոլորտի բարձր ռիսկայնության պատճառները,

- գնահատել տարերային երևույթների ազդեցությունը և բաշխվածությունը ՀՀ մարզերի կտրվածքով,

- ներկայացնել հնարավոր լուծումներ արդի հիմնախնդիրների լուծման համար։

Թեմայի ուսումնասիրության ընթացքում օգտագործվել են վերլուծական,

անալիզի, սինթեզի, դիալեկտիկական, համակարգակառուցվածքային, համեմատական մեթոդները:

Հայաստանի աշխարհագրական դիրքի, տարածքի արտահայտված ուղղաձիգ գոտիականության, լեռնային ռելիեֆի կտրտվածության, սակավահողության և հողի ոչ բավարար խոնավության պատճառով Հայաստանը դասվում է երկրագործության տեսանկյունից ծայրահեղ ռիսկային երկրների շարքին: Ընդ որում, հողերի ավելի քան 70%-ը բնութագրվում է անապատացման հատկանիշերով և հողերի դեգրադացիայի տարբեր աստիճաններով:

Ոլորտի առաջնահերթ խնդիրն ենք համարում մի շարք միջոցառումների իրականացմամբ բարելավել գյուղատնտեսությունը ՀՀ-ում:

Հիմնաբառեր՝ գյուղատնտեսություն, արդի իրավիճակ, հիմնախնդիրներ, զարգացման հեռանկարներ, հող, վտանգավոր երևույթներ:

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարման գործընթացում մեծ տեղ է հատկացվում գյուղատնտեսության զարգացմանը: Գյուղատնտեսությունը ոչ միայն ագրոպարենային համալիրի, այլև ամբողջ տնտեսության առավել բարդ ու աշխատատար ճյուղն է և վճռական դեր ունի հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման գործում:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.04.2020թ.:

12.02.2020թ., գրախոսվել' 24.02.2020թ., տպագրության

112

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Գյուղատնտեսության ոլորտը տնտեսությունում ամենառիսկայիններից է: Այստեղ երկարաժամկետ կապիտալ ներդրումները (ջրանցքի ու ջրամբարի կառուցում, պտղատու ու խաղողի այգու հիմնում, թեք լանջերի դարավանդում, աղոտ հողերի յուրացում, ջրևան կայանի կառուցում, արոտների ստեղծում) կարող են չփոխհատուցվել նախագծային ժամկետում, կամ առհասարակ չփոխհատուցվել, ինչը կարող է հանգեցնել ֆինանսատնտեսական սպառնալից հետևանքների: Վտանգից զերծ չեն նաև ամենամյա արտադրական ծախսումները: Դա պահանջում է ռեսուրսների (հողի, ջրի, աշխատանքի, սերմի ու տնկանյութի, պարարտանյութի ու թունանյութի, բնական ռեսուրսի) բազմակողմանի իմացություն, դրանց օգտագործման արդյունավետության

գնահատման ունակություն: Բարձրորակ ռեսուրսները, դրանց տնտեսական ճիշտ գնահատումն ու օգտագործումը ցանկալի արդյունք չեն տա արտադրության ոչ ռացիոնալ մասնագիտացման, շուկայի անբավարար իմացության պարագայում:219

Գյուղատնտեսության ոլորտում տնտեսական բարեփոխումները շարունակվում են և նախադրյալներ են ստեղծում գյուղատնտեսության արտադրությունը գիտական հիմունքներով զարգացնելու ուղղությամբ: Կարևորագույն խնդիր է՝ հնարավորինս նվազեցնել բնակչության սննդամթերքով ապահովումը ներկրումների հաշվին և ավելացնել արտահանման ծավալները:

Ագրարային ոլորտում ստեղծված նոր տնտեսական հարաբերություններն առաջ են բերել լուծման ենթակա մի շարք արմատական հիմնահարցեր, որոնք տնտեսական բարեփոխումների իրագործման գործընթացում պահանջում են տնտեսագիտական խոր ուսումնասիրություններ և դրանցից բխող գիտականորեն հիմնավորված

առաջարկություններ:

Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացումը պահանջում է այնպիսի միջոցառումներ, որոնց իրագործումը կխթանի գյուղացիական և այլ տնտեսությունների շահագրգռվածությունը՝ հողօգտագործման բարձր արդյունավետության հասնելու գործում:

Եթե 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 6 217 03 տոննա ցորեն, ապա 2018 թվականին բերքի ծավալը կազմել է ընդամենը 3 376 50 տոննա, որը կազմում է 2016-ի ցուցանիշի գրեթե կեսը: 2018 թվականին բանջարեղենի

ցուցանիշերի ուղղությամբ 2017 թ.-ի համեմատ կրկին ցուցանիշերի անկում է գրանցվել: 2017թ.-ին բանջարեղենի ցուցանիշը կազմել է 8 610 02 տոննա, իսկ 2018թ.-ին՝ 6 281 59 տոննա: 220

Վերջին տարիներին իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հանրապետության գյուղատնտեսական հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, հացահատիկային տնտեսության զարգացմանը և հացահատիկային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը: Առատ ու բարձր բերքի ստացման երաշխիքը վտանգավոր, տարերային աղետների կողմից պատճառված վնասների ուղղությամբ միջոցառումների ու ծրագրերի իրականացումն է, որոնց համար նախ պետք է ուսումնասիրել տարերային, վտանգավոր երևույթների հաճախականությունը, քանակը և տեսակները ՀՀ-ում:

ՀՀ գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (երաշտ, խորշակ, կարկտահարություն, ցրտահարություն), որոնց հաճախականությունն ու տևողությունը վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության հետ կապված աճման միտում ունի (տես՝ աղյուսակ 1):

Գրիգորյան Կ.Ա., Սանասարյան Ա.Ա., Գրիգորյան Ն.Կ., Ագրարային

տնտեսագիտություն, Երևան ՀԱԱՀ, 2013թ., էջ 9:

220 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն,

https://www.armstat.am/file/article/sv 12 17a 122.pdf:

113

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Աղյուսակ 1.

Գրանցված տարերային վտանգավոր երևույթների քանակն ըստ տեսակի,

2016-2018թ.221

Դեպքերն ըստ տեսակի Դեպքերի քանակը, միավորը

2016 2017 2018

Ուժեղ քամի, փոթորիկ, մրրիկ, պտտահողմ, փոշեփոթորիկ 28 32 34

Կայծակնահարում 1 4 6

Կարկուտ 24 39 46

Տեղատարափ անձրև 4 7 12

Սողանք, հողասահք 2 2 4

Սելավ 1 1 1

Բուք, ձյունահողմ 3 2 5

Սառցամածություն 14 18 21

Ձնահյուս 0 1 1

Անտառային հրդեհ 17 15 21

Ցրտահարություն 2 4 4

Հեղեղում, գետերի վարարումներ 11 8 10

Քարաթափվածք 4 6 43

Ընդամենը 83 107 175

Համաձայն աղյուսակ 1-ի տվյալների' 2016-2018 թվականների ընթացքում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները տարեցտարի ավելացել են: Երաշտները և ուշ գարնանային ցրտահարություններն ավելի շատ սպառնում են Արարատի ու Արմավիրի մարզերին, իսկ կարկուտն առավել վտանգավոր է Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի համար:

2018 թվականի ընթացքում ռիսկային աղետները ավելացել են 2017 թվականի նկատմամբ մոտավորապես 70%-ով։ Այսպիսով՝ պետք են լուծումներ, որոնք կնվազեցնեն ռիսկային աղետների քանակն այն գոտիներում, որտեղ ունենք մշակաբույսերի համար նախատեսված արտեր։ Ամեն տարի ավելացող հակակարկտային կայանները չեն արդարացնում սպասեյիքները և չեն կարողանում բավարար չափով պաշտպանել կարկուտից։ Կարկուտի տեղումների քանակը ամեն տարի ավեյի ու ավելի է աճում։

221 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, տարեկան հաշվետվություններ, http://mes.am/hv/vichakaarutvun/

114

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Կլիմայի կանխատեսվող փոփոխության հետ կապված' գյուղատնտեսության վրա հիմնականում բացասական ազդեցություն են ունենում հունիսի կեսերից դիտվող երաշտները: Իրավիճակն ավելի շատ կարող են սրել երաշտների հետ ժամանակի առումով համընկնող խորշակները (առավելապես 5-10 մ/վրկ արագության հարավային քամիները): Այդ երևույթը պարբերաբար նկատվում է Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերում: Գյուղատնտեսությունում ջրի ամենամեծ պահանջարկը սովորաբար նկատվում է ապրիլ-մայիս ամիսներին, ինչն էլ գարնանային երաշտները դարձնում է ամենավնասակարը, քանի որ դրանք համընկնում են մշակաբույսերի աճի առաջին փուլի հետ: Գործնականում երաշտների ու խորշակների առումով հարաբերական բարենպաստ պայմաններ ունի միայն Արարատյան դաշտը, որտեղ գյուղատնտեսական հողերի շուրջ 95%-ը ոռոգվող են:

Աղյուսակ 2.

Գրանցված տարերային վտանգավոր երևույթների քանակն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, 2016-2018թ.222

Մարզեր Դեպքերի քանակը, միավոր

2016 2017 2018

ք.Երևան 20 22 24

Արագածոտն 9 11 15

Արարատ 2 2 4

Արմավիր 3 5 5

Գեղարքունիք 12 16 20

Լոռի 21 24 27

Կոտայք 10 15 18

Շիրակ 22 24 26

Սյունիք 17 19 22

Վայոց ձոր 42 45 50

Տավուշ 8 11 14

ընդամենը 166 194 225

Համաձայն աղյուսակ 2-ի՝ մարզերում տարերային վտանգավոր երևույթները մեծամասամբ տեղի են ունենում Վայոց ձորում, որին հաջորդում է Շիրակի մարզը և Լոռու մարզը:

222 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, տարեկան հաշվետվություններ, http://mes.am/hv/vichakaarutvun/

115

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղեղումներից, գարնանային ցրտահարություններից ու սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 մլրդ դրամ: Ընդ որում, վնասի մեծ մասը բաժին է ընկնում կարկտահարությանը: Կլիմայի փոփոխության համաձայն՝ հնարավոր է գարնանը և ամռանը ամպրոպների ու կարկտի ուղեկցությամբ անկայուն եղանակների հաճախականության աճ: Այդ դեպքում առավել խոցելի կլինեն Հայաստանի հյուսիսային ու հարավային մարզերի միջին լեռնային գոտու գյուղատնտեսական հանդակները: Ներկայումս Հայաստանում մշակվող հողերի գրեթե կեսը ոռոգվում են և նրանց բաժին է ընկնում բուսաբուծության արտադրանքի մոտ 70%-ը: Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15%-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը, զգալիորեն նվազում են տնտեսվարողների եկամուտները: Ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ տարի և լրացուցիչ ֆինանսական ներդրումներ' այգիներում լրացուցիչ էտի, պարարտացման և ագրոտեխնիկական այլ միջոցառումների իրականացման համար223:

Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրությունը կազմակերպվում է ընդարձակ տարածքների վրա բազմաբնույթ ուղղություններով, որը լրացուցիչ ծախսեր ու ջանքեր է պահանջում բնակլիմայական աղետների կառավարման համար:

2018 թվականին Արմավիրի մարզում կարկտահարության առաջին դեպքը գրանցվել է մայիսի 8-ին և շարունակաբար մարզում կարկտաբեր պրոցեսներ են եղել: Մինչև հունիսի 20-ը տեղացած կարկտահարության հետևանքով վնասվել են մարզի 25 համայնքների շուրջ 1100 հա հողատարածքներ:

Արմավիրի մարզի 7 համայնքներում տուժած պտղատու այգիների տարածքը կազմում է շուրջ 539.5 հեկտար, իսկ խաղողի այգիներինը' 122 հեկտար: Ընդ որում, պտղատու և խաղողի այգիների բերքի կորուստը կազմում է 20-90%:

Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Շենիկ, Արտամետ, Բաղրամյան, Կողբավան, Հուշակերտ, Արագածոտնի մարզի Արագածավան ու Արտենի, Վայոց ձորի Ռինդ, Աղավնաձոր ու Չիվա, Արարատի մարզի հիմնականում Կանաչուտ ու Այգեստան համայնքներում տուժել են շուրջ 1454 հեկտար տարածքներ, այդ թվում՜ շուրջ 1059 հեկտար պտղատու այգիներ և 395 հեկտար խաղողի այգիներ: Նշված մարզերում տուժած 1059 հեկտար պտղատու այգիներում վնասը կազմում է շուրջ 3700 տոննա, իսկ խաղողի այգիներիում՜ 1650 տոննա: Ընդհանուր գումարային արտահայտությամբ վնասի նախնական չափը կազմել է շուրջ 1 մլրդ 142 մլն դրամ, որից 836 մլն դրամը պտղատու այգիներինն է, իսկ շուրջ 306 մլն դրամը' խաղողի այգիներինը:

Արագածոտնի մարզի երկու համայնքներում 2018 թվականին տուժել են 329 հեկտար պտղատու այգիներ (վնասը՜ մոտ 20-60%) և 50 հեկտար խաղողի այգիներ (3060%): Վայոց ձորի 3 համայնքներում տուժել են շուրջ 190.4 հեկտար պտղատու այգիներ (30-75%) և շուրջ 223 հեկտար խաղողի այգիներ (50-75%): Տարեկան

հանրապետությունում կարկտահարությունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են կրում 150-200 համայնքներ:224

Գյուղատնտեսությանը մշտապես բնորոշ բազմաթիվ ու բազմապիսի ռիսկերը բացասական ազդեցությունն են ունենում ոլորտի կայունության ու զարգացման վրա'

Բնակ[իմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների

կանխարգելման հայեցակարգ, կետ 3:

24 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, հարցազրույցներ,

http://minaaro.am/2018/08/%d5%b8%d5%9e%d6%80-%d5%b4%d5%a 1 %d6%80%d5:

116

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

պայմանավորված ինչպես բնակ[իմայական (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն, երաշտ, փոթորիկ և այլն), այնպես էլ դրանից տարբեր մարդածին ու տնտեսական գործոններով: Ռիսկերի առկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն է ստեղծում դրանք կառավարելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար, որոնց իրականացման նպատակով նախևառաջ կարևոր է իրականացնել գյուղատնտեսության բնագավառին հատուկ ռիսկերի դասակարգում' ըստ դրանց առաջացման պատճառների: Սովորաբար, գոյություն ունեն գյուղատնտեսությանը հատուկ ռիսկերի տարբեր դասակարգումներ, որոնք կարելի է ընդհանրացնել հետևյալ խմբերում.225

1. Բնության բացասական ազդեցությամբ պայմանավորված բնակլիմայական ռիսկեր, որոնք հանդես են գալիս տարերային աղետների, կենդանիների, բույսերի հիվանդությունների, կլիմայական փոփոխությունների և այլնի տեսքով,

2. Սանիտարական ռիսկեր' կրծողներ, վնասատուներ, համաճարակ, զանազան հիվանդություններ և այլն,

3. Շուկայական ռիսկեր' կապված գյուղատնտեսական ապրանքների տեղական կամ միջազգային շուկաների գնային տատանումների, ապրանքների նկատմամբ սահմանված որակական պահանջների փոփոխությունների և այլնի հետ,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

4. Օրենսդրական ռիսկեր, որոնք ի հայտ են գալիս օրենսդրությամբ սահմանված նորմերի չպահպանման կամ դրանց փոփոխության դեպքում նոր օրենքների հնարավոր բացասական ազդեցությամբ,

5. Արտադրության գործոնների քանակական ու որակական փոփոխություններ, որոնք արտահայտվում են բույսերի սերմերի, պարարտանյութերի որակի վատացմամբ, օգտագործվող տեխնիկական միջոցների անսարքությամբ, արտադրողականության կրճատումով և նմանատիպ այլ գործոններով,

6. Մարդկային գործոնով պայմանավորված և նախորդ խմբերում չընդգրկված այլ ռիսկեր' հակամարտություններ, ֆինանսատնտեսական ճգնաժամեր, գյուղատնտեսական կենդանիների սպանդ և կորուստ, գյուղատնտեսական գույքի կողոպուտ, վնասում և այլն:

Նշված խմբերից ամենաառանձնահատուկը բնակլիմայական ռիսկերն են (կարկուտ, ցրտահարություն, երկրաշարժ, փոթորիկ, ջրհեղեղ, սելավ, կայծակ, գերխոնավություն և այլն), որոնք աչքի են ընկնում ինչպես մեծ անորոշությամբ, այնպես էլ քանակական ու ծավալային մեծությամբ: Այս խմբի ռիսկերի պարագայում մարդկային գործոնը կամ մարդու ազդեցությունը շատ ավելի փոքր է, իսկ երբեմն էլ' անհնար: Բնակլիմայական ռիսկերից Հայաստանի Հանրապետությանն առավել բնութագրական են կարկտահարությունը, ցրտահարությունը, երաշտն ու հեղեղումները:

Ջրհեղեղներ: Հայաստանում ջրհեղեղները գարնանային վարարումների տեսքով հիմնականում ձևավորվում են գարնան ամիսներին ձյան ինտենսիվ հալոցքի և առատ տեղումների զուգորդման հետևանքով: Գետերի ծավալը նորմայից երբեմն ավելանում է մինչև տասն անգամ: Ջրհեղեղների ավելի հակված են Արաքս, Հրազդան և Աղստև գետերի ավազանները: Մեղրիի, Վեդու և Գորիսի գետերի ավազաններում

վարարումները միջինում տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Երկրի շատ մասերում տեղատարափ անձրևներն ու հալվող ձյունն ավելացնում են ջրհեղեղային ու սելավային ռիսկերը: Հայաստանում դիտվում է հեղեղումների և դրանց հետ կապված հետևանքների աստիճանական աճ: 1994 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում հեղեղումների տնտեսական վնասը կազմել է 74 մլն ԱՄՆ դոլար,

225 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2015/01/15_0039_1.pdf:

117

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

այդ թվում' Լոռու մարզում' 32 մլն ԱՄՆ դոլար, Շիրակում' 27 մլն ԱՄՆ դոլար, Տավուշում' 12 մլն ԱՄՆ դոլար, Գեղարքունիքում 4,8 մլն ԱՄՆ դոլլար:

Երաշտներ: Երաշտային պայմանները առաջանում են անձրևների երկարատև բացակայության և բարձր ջերմաստիճանի պայմաններում: Այդ պայմաններն ավելի են խորանում և ինտենսիվանում բարձր ջերմաստիճանի և քամու առկայության պայմաններում, որն առաջ է բերում բույսերի տրանսպիրացիայի մեծացում, հարաբերական խոնավության նվազեցում, հողի մակերեսից գոլորշիացման ինտենսիվացում, խոնավության պակասորդի ավելացում: Արդյունավետ խոնավության պաշարները արագ ծախսվում են և չեն կոմպենսացվում մթնոլորտային տեղումներով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության ցածրադիր հովտային գոտիներում երաշտները դիտվում են 92-94%, նախալեռնային գոտիներում՝ 52-57% հաճախականությամբ, իսկ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հասնում են 40-50%-ի: Արարատյան դաշտում և ցածրադիր այլ գոտիներում բարձր ջերմաստիճանով և տաք քամիներով օրերի թիվը տարեկան կազմում է 120-ից 160, ինչն այդ շրջանները դարձնում է առավել խոցելի երաշտի նկատմամբ: Հայաստանում երաշտ սովորաբար արձանագրվում է հույիս-սեպտեմբեր ժամանակահատվածում, սակայն կարող է տեղի ունենալ նաև գարնանն ու աշնանը: Ընդհանուր առմամբ, երևույթը հատուկ է Արարատյան դաշտավայրին և երբեմն' Արարատյան հարթավայրի նախալեռնային հատվածին, Տավուշին և Սյունիքի հովիտներին: Երաշտի հաճախականությունը մոտավոր հաշվարկներով կարող է լինել 2-4 տարին մեկ անգամ: Երաշտները բացասաբար են ազդում բնական էկոհամակարգերի վրա' խորացնելով անապատացման գործընթացները և նպաստելով երկրորդային աղակալմանը: Ենթակառուցվածքների վատթարացման, էլեկտրաէներգիայի գնի աճի, ներդրումների բացակայության և այլ գործոնների պատճառով մշակվող ոռոգելի տարածքների մակերեսը 1991 թվականի 314.0 հազ. հեկտարից կրճատվել է մինչև 154.0 հազ. հեկտարի (առանց բնակավայրերի հողերի): Երկարատև օդերևութաբանական

երաշտների հետևանքով ջրային ռեսուրսները կրճատվում են 20-ից մինչև 45%-ով:

Կարկուտ: Գյուղատնտեսության ոլորտում բնական վտանգների թվում կարկուտն առավել ծանրն է: Կարկուտի առաջացումը և զարգացումը պայմանավորված է մինչև 30 մ/վրկ արագության հասնող ուժեղ վերընթաց հոսանքներով: Հայաստանի

Հանրապետության տարածքում այն դիտվում է ճակատային ու ներզանգվածային գործընթացների ժամանակ: Ներզանգվածային կարկտային գործընթացները դիտվում են գարնանը և ամռան առաջին կեսում, երբ մեծ են լինում կոնվեկտիվ հոսանքներն ու խոնավությունը: Ամենաակտիվ կարկտային գործընթացները դիտվում են, երբ երկրորդ կարգի ցուրտ ճակատը անցնում է հանրապետության տարածքով ցերեկվա երկրորդ կեսին, որին գումարվում են նաև կոնվեկտիվ հոսանքները: ՀՀ տարածքի ռելիեֆային պայմանների բազմազանությունը պայմանավորում է կարկտի հաճախականության մեծ տարբերություններ: Դրա պատճառած միջին տարեկան վնասը կազմում է 30-40 մլն ԱՄՆ դոլար: Կարկտավտանգավորության առումով խոցելի տարածքներում գտնվում է մոտ 370 գյուղական համայնք: Կարկուտից տուժում է երկրի գյուղական բնակավայրերի 15-ից 17 տոկոսը: Հայաստանում կարկտահարությունները տեղի են ունենում շոգ սեզոնին' մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Կարկուտ առավել հաճախ լինում է ապրիլ-հունիս ամիսներին, իսկ խոշոր հատիկներով' հուլիս-օգոստոսին: Կարկուտներն առավել հաճախակի են տեղում Արարատյան դաշտում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի բարձրադիր գոտիներում, Գեղարքունիքում և Կոտայքի լեռնային գոտիներում, միջինը' տարեկան 4-5 դեպք: Հովտային գոտիներում կարկուտի հաճախականությունն ավելի ցածր է' տարեկան 1-2 անգամ:

Սողանքներ և սելավներ: Սողանքը պարբերական բնույթ ունեցող ֆենոմեն է, որը կարող է տարիներով թաքնվել և արթնանալ մեկ ակնթարթում: Հայաստանում այս

118

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ֆենոմենը երկրաշարժից հետո երկրորդն է բնական աղետների շարքում: Հայաստանում շուրջ 122.0 հազ. հեկտար հողեր խոցելի են սողանքներից, որոնց պատճառների թվում են հորդառատ անձրևները: Սողանքների առաջացմանը նպաստում են խմելու ջրի և ոռոգման համակարգերի արտահոսքերը, ինչպես նաև լեռնալանջերի անտառահատումները: Սելավները ևս լուրջ սպառնալիք են միջին բարձրության վրա գտնվող լեռնային շրջաններում: Ըստ ուսումնասիրությունների՝ մինչև 2009 թվականը Հայաստանում տեղի են ունեցել տարբեր չափի ավելի քան 3500 սողանքներ: Դրանց 90 տոկոսը գտնվել է 2000-1500 մ և ցածր բարձրությունների վրա, մյուսներն արձանագրված են 2200-2400 մ բարձրությունների վրա և հազվադեպ են հանդիպում 2500-2600 մ ավելի բարձրությունների վրա: Ըստ Համաշխարհային բանկի

ուսումնասիրության՝ Հայաստանում սողանքների հետևանքով առաջացած վնասը գնահատվում է մոտ 11.5-13.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ սելավների վնասը' 5.7-ից մինչև 7.1 մլն ԱՄՆ դոլար.

Ցրտահարություն: Հայաստանում մեծ վտանգ են ներկայացնում ուշ գարնանային ցրտահարությունները, երբ մատղաշ մշակաբույսերի սածիլները, ծիլերը, բույսերի ծաղիկները վնասվում են բացասական ջերմաստիճաններից: Վաղ աշնանային ցրտահարությունները վնասակար են չհավաքված բերքի, ջերմասեր բանաջարաբոստանային կուլտուրաների, խաղողի համար: Ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունները հանրապետության տարածքում հիմնականում պայմանավորված են հյուսիսային շրջաններից ցուրտ օդային զանգվածների ներխուժումով: Դիտվում են ադվեկտիվ, ռադիացիոն և ադվեկտիվ-ռադիացիոն

ցրտահարություններ: Դրանք ավելի հաճախ դիտվում են տեղանքի ցածրադիր մասերում, երբ սառը ու տաք օդը իջնում է ռելիեֆի գոգավոր մասերը: Ցրտահարությունների բաշխման առանձնահատկությունն այլ օդերևութաբանական էլեմենտների համեմատությամբ այն է,, որ ցրտահարությունները տարբեր բարձրության կլիմայական գոտիներում օրերի քանակով էապես չեն տարբերվում, քանի որ դրանց առաջացումն ըստ բարձրությունների ուշանում կամ շուտ է սկսվում՜ պայմանավորված տվյալ բարձրության վրա բույսերի վեգետացիայի սկսվելու և վերջանալու հետ: Վերջին տարիներին նկատվում է ցրտահարությունների հաճախականության և ինտենսիվության աճ: Ցրտահարություններն առավել հաճախ դիտարկվում են

հանրապետության հովտային գոտիներում, մասնավորապես' Արարատյան դաշտավայրում և դրա նախալեռնային մասում, Տավուշում և Սյունիքի հովիտներում, միջինը' տարեկան երեք անգամ: Լեռնային գոտիներում ցրտահարության դեպքերն այնքան էլ բնորոշ չեն և գործնականում մեծ վնաս չեն հասցնում գյուղատնտեսությանը226:

Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդի տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների' փոքր տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացումը:

1. Արդյունավետության բարձրացման համար պետք է կատարել մի քանի բարելավում, որի մեջ կմտնի գյուղտեխնիկայի անտոկոս վարկավորումը գյուղացիների գնման համար: Տեխնիկան կօգնի ստանալ ավելի էժան և ավելի մեծ քանակով գյուղմթերք:

226 Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների

կանխարգելման հայեցակարգ, կետ 34, http://www.irtek.am/views/act.aspx7aicN89460:

119

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

2. Պետության կողմից ներդրվի ծրագիր, որի միջոցով ստեղծվի պահանջարկ կոնկրետ մշակաբույսերի նկատմամբ, որոնք գյուղացիների կողմից արտադվելուց հետո վաճառվեն որոշակիորեն տեղակայված հարթակներում:

3. Արտահանման համար պետք են մեքենաներ: Այդ մեքենաները արժեն մեծ գումարներ, և դրանց գնումը գյուղացիների կողմից համարյա թե անհնարին է: Կան որոշ կազմակերպություններ, որոնք զբաղվում են գյուղմթերքի արտահանմամբ, բայց դրանք քիչ են և վարում են մոնոպոլիստական քաղաքականություն: Պետք է օգնել նոր սուբյեկտներին, փոքր մասշտաբներով գնել մեքենաներ, և ստեղծել մրցակցություն' խուսափելով մոնոպոլիստներց:

Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ: Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրամատակարարումն է տարածված ու հասանելի: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղատնտեսության ոլորտում: Կաթիլային և անձրևացման համակարգերի ներդրումը հնարավորություն կտա էապես խնայելու ջրային ռեսուրսները, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը' հողային ռեսուրսները: Գյուղատնտեսության զարգացման համար լրջագույն խնդիր է արդյունավետ հակակարկտային համակարգի բացակայությունը, որին հասնելու համար կառավարությունը պարտավորվում է բարձրացնել սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը' ապահովելով շահառու համայնքների կարիքների բավարարման հստակ մեխանիզմներ: Կառավարությունը նաև գործուն քայլեր է ձեռնարկելու մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներն առավելագույնս բավարարելու ուղղությամբ: Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ներուժն օգտագործելու գործում կառավարությունը նախատեսում է մշակել դեպի նոր շուկաներ արտահանմանն աջակցող մեխանիզմներ: Նոր տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ ու արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու ճանապարհին կառավարությունը խնդիրներ է դրել:227 Այդ խնդիրներից առանձնացնենք այս պահին մեզ հետաքրքրողները.

■Տ ապահովել գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների, նորարարությունների ներդրման փորձի տարածման և տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը,

■Տ ապահովել գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության համակարգի ներդրումը,

■Տ սահմանել գյուղատնտեսությանն աջակցության հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և ռազմավարությունը:

Գյուղատնտեսության բազմաթիվ փոքր տնտեսությունների ապահովագրումը բարդ գործընթաց է, որը զգալի գործառնական ծախսեր է պահանջում, իսկ ամենակարևորը' ոլորտի ռիսկերը մեծ են, և ապահովագրական կառույցները խուսափում են այստեղ գործունեություն իրականացնելուց: Բացի այդ, շուրջ 340000 փոքր գյուղացիական տնտեսությունների վճարունակությունը դեռևս ցածր է, և հիմնական ռիսկերից պաշտպանության համակարգերը զարգացած չեն: Ոլորտի և հանրապետության առանձնահատկություններով պայմանավորված' ռիսկերի կառավարման դժվարությունները բազմազան են, սակայն փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ռիսկերի կանխարգելման հնարավորությունների ընդլայնումը, միավոր տարածության հաշվով

ՀՀ կառավարության ծրագիր, 8 փետրվարի 2019թ. N 65 - Ա, էջ 50 https://www.aov.am/files/docs/3133.pdf:

120

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ստացվող եկամտի ավելացումը և պետության մասնակցությամբ ապահովագրական համակարգի ներդրումը հնարավորություն են ընձեռում հաղթահարելու այդ

դժվարությունները:

Պարտադիր կերպով նորարարությունների ներդրման ծրագրի մշակում է հարկավոր գյուղատնտեսության ոլորտում: Բացակայում են իսպառ ցանցապատ այգիները, որոնք կլինեն պաշտպանված կարկուտից, և կապահովեն պարենի անվտանգությունը: Ցանցերի գնման ու ներդրման գործնթացը պետք է ամբողջովին լինի պետության կողմից սուբսիդավորմամբ կամ բանկերի կողմից շատ փոքր տոկոսներով վարկերի տրամադրմամբ: Նորարարություններից մեկը պետք է լինի նաև

գյուղատնտեսական վարկերի դեպքում պարտադիր ապահովագրությունը: Թեև այսօր աշխատանքներ են տարվում գյուղատնտեսական ապահովագրության ներդրման ուղղությամբ, բայց, այնուամենայնիվ, չունենք գյուղատնտեսության ապահովագրություն: Բանկերի կողմից պետք է գյուղմթերքի վերամշակման գործարանների բացման համար տրամադրվեն վարկեր, որոնք նախատեսված լինեն փոքր ու միջին բիզնես կառուցելու համար և ոչ մի դեպքում չխթանեն մեծ բիզնես վարողներին: Այս քայլը կխթանի գյուղերում գյուղացիների կողմից վերամշակման կամ փաթեթավորման փոքր գործարանների կառուցումը, որոնք կտան բավականին էժան և որակյալ պրոդուկներ: Այդ պրոդուկտները կունենան պիտանելության ավելի երկար ժամկետ, չեն վնասվի տեղափոխման ժամանակ, որի շնորհիվ թափոնի չափը կնվազի: Պրոդուկտները կունենան ավելի ներկայանայի տեսք և կլինեն ավելի հեշտ տեղափոխելի: Այսպիսով՝ ստացված պրոդուկտները ավելի հեշտ կմրցակցեն թե' ներքին, թե' արտաքին շուկաներում:

Գյուղատնտեսությունը, որպես ինքնակառավարվող և ինքնազարգացող օղակ, պարտադիր չէ ֆինանսավորվի պետության կողմից, ինչպես նաև ամեն տարի օգնի գյուղացիներին գումարով կամ սառեցնի, հետաձգի գյուղվարկերը, որոնք գյուղացիները ծախսել են բերքի ստացման վրա և բնական աղետների պատճառով վնասներ կրել: Այդ ամենի փոխարեն պետք է օգնել գյուղացուն՝ ստեղծելու բնական աղետներից հնարավորինս պաշտպանված հողատարածքներ, ջրամատակարարում, տալու նրան բերքի ու վարկի ապահովագրման հնարավորություն, ստեղծելու հարթակներ գյուղմթերքի վաճառքի համար, որտեղ գյուղացին մրցակցային պայմաններում միանշանակ կհաղթի բոլոր ներմուծողներին և վերավաճառողներին, քանի որ կլինի պաշտպանված, ուժեղ և կտա բոլորից ավելի էժան վերջնական պրոդուկտ:

Առաջարկվում է անպայման ներդնել ծրագիր, որի միջոցով Հայաստան կներմուծվեն հակակարկտային ցանցեր։ Այդ ցանցերը ապահովում են աշխարհում ամենաբարձր պաշտպանելության տոկոսը: Այսպիսով' գյուղատնտեսության համար նախատեսված պաշտպանիչ ցանցերի օգտագործման ժամկետը կազմում է 18-ից 25 տարի: Ցանցի լայնությունը կազմում է 2-ից մինչև 5 մետր: Ռուսաստանում 1 մետր քառակուսի ցանցի գինը կազմում է ընդհամենը 20-23 ռուբլի, որի մեջ արդեն իսկ ներառված են հարկերը: Հայաստան ներմուծելու դեպքում կամ ՀՀ-ում հակակարկտային ցանցերի արտադրությունը կտա մեզ ավելի ցածր գին:

Ցանցի ընտրության հարցում կարևոր է հաշվի առնել պարտեզի վիճակը' ամրացումների համար տարածքի առկայությունը, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրությունը, տեղադրման գինը:

Հակակարկտային ցանցերի տեխնիկական բնութագրերն են'

Բաղադրությունը.

Հատուկ հավելանյութերով կայունացնող բարձր խտության պոլիէթիլենի (HDPE ԱՐՏ տեսակի) արտադրություն, որի հիմնական նպատակն է կանխել

121

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ցանցի վատթարացումը (ուլտրամանուշակագույն, ծառերի քիմիական բուժում, անձրև և այլն):

Հակակարկտային ցանցերի տեղադրման տեսակը.

Անցքերի և տեղադրման տեսակը կախված է մի շարք գործոններից' հողի և մրգերի հատկություններից, կլիմայական պայմաններից, տնկման ուրվագծերից և այլն:

Կան երկու տեսակի տեղադրման կառուցվածքներ'

• Թեք ցանցեր, որոնց տեղադրումը ապահովում է ավելի մեծ տարածք ծառերի և մշակաբույսերի համար, միանգամից հեռացվում է կարկուտը ցանցի վրայից. տեսակը տարածված է պրոֆեսիոնալ ֆերմերների շրջանում:

Կողմ

- տարածված ձև է( պրոֆեսիոնալ այգեպանների ընտրությունն է),

- բարձր հուսալիություն,

- օգտագործման հեշտություն,

- ցանցի օգտագործան ավելի մեծ ժամկետ:

Դեմ

-տեղադրման համեմատաբար բարձր գին

• Հորիզոնական ցանցերը այսօր ամենատարածվածն են տեղադրման հեշտության պատճառով: Ամենից հաճախ օգտագործվում են տանձի և խնձորի այգիներում:

Կողմ

- տարածքի խնայողություն,

- տեղադրման հեշտությունը 'առանց լրացուցիչ նյութերի,

- պաշտպանություն արևից (օգտակար մթնեցում) և կարկուտից:

Դեմ

- տարեկան ավելի բարձր խնամքի ծախսեր,

- կոնստրուկցիան պահանջում է անընդհատ հետևողական աշխատանքներ,

- ցանցի վնասվելու ավելի մեծ հավանականություն:

Քանի որ գյուղատնտեսությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար և համարվում է տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը, այն արտադրում է սննդամթերք երկրի բնակչության համար և հումք' վերամշակող արդյունաբերության համար, ապահովում է ՀՆԱ-ի 21,9 %-ը և արդյունաբերության շատ ճյուղերի արտադրած արտադրանքի խոշոր սպառողներից մեկն է (մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն և այլն), ապա էական ենք համարում վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը որպես առանձին գերատեսչություն, որը կկարողանա կատարել այս փոփոխությունները և չի ծախսի ահռելի գումարներ, քանի որ այս փոփոխությունները մեծամասամբ իրենցից ենթադրում են գյուղական տարածքների զարգացման ծրագրի կազմում, և ստեղծում են ուղղակիորեն հնարավորություն գյուղացուն ինքնազարգանալու հնարավորություն, առանց որևէ ռիսկեր կրելու:

122

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

FINANCIAL PROBLEMS OF REDUCING RISK OF AGRICULTURAL PLANTS IN ARMENIA

HRANT HAYRAPETYAN

Armenian State University of Economics,

PhD student in the Department of Finances, Accounting,

Yerevan, Republic of Armenia

Agriculture is one of the key sectors of Armenia’s economy. The sector is of extreme importance in ensuring the country’s food security. Furthermore, agriculture is particularly important for income generation and provision of living standards in rural areas, as well as for the development of the rural settlements.

The primary aim of the study is to identify the role and significance of agriculture, its current state, issues and the present problematic situation in the Republic of Armenia.

The objectives of the study are:

- to identify the causes of high risk in the sector,

- to estimate the impact and distribution of natural phenomena across the RA regions,

- to introduce possible solutions to the current issues.

During the study of the topic analytical, analysis, synthesis, dialectical, systematic and comparative methods were used.

Due to the geographical location of Armenia, the pronounced vertical zoning of the area, the mountainous terrain, the scarcity of soil and insufficient soil moisture, Armenia is classified as one of the most risky countries in terms of agriculture. Moreover, more than 70% of the land is characterized by desertification features and varying degrees of land degradation.

The priority task of the sector is to improve agriculture in the Republic of Armenia through implementation of a number of measures.

Keywords: agriculture, current state, issues, development perspectives, soil, hazardous phenomena.

123

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ФИНАНСОВЫЕ ПРОБЛЕМЫ СНИЖЕНИЯ РИСКА ВЫРАЩИВАНИЯ СЕЛЬСКОХОЗЯЙСТВЕННЫХ РАСТЕНИЙ В АРМЕНИИ

ГРАНТ АЙРАПЕТЯН

Государственный экономический университет Армении, аспирант кафедры финансов и бухгалтерского учета, г.Ереван, Республика Армения

Сельское хозяйство является одним из ключевых направлений экономики Армении. Данное направление играет важную роль в обеспечении продовольственной безопасности страны. Помимо вышесказанного, сельское хозяйство занимает важное место в вопросах обеспечения поступлений и определенного уровня жизни в населенных пунктах, их развития.

Целью данной работы является выявление основной роли сельского хозяйства, оценки текущего состояния, определение основных задач и проблемных ситуаций в РА.

Перед исследованием поставлены следующие задачи:

• выявление высокого уровня риска данной сферы,

• оценка уровня влияния стихийных явлений и их разделение по регионам РА,

• представление возможных решений для выявленных задач.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

В процессе исследования были использованы методы диалектического анализа и синтеза, систематические, сравнительные методы.

В связи с географическим расположением, выраженным вертикальным уклоном и расколом горного рельефа, дефицитом и недостаточной влажностью земли, Армения относится к странам высокого риска с точки зрения сельского хозяйства. Также важно отметить, что более 70% земель в республике имеют пустынные признаки, с разными уровнями деградации.

Первостепенной задачей данной сферы считается осуществление мероприятий, направленных на совершенствование сельского хозяйства РА.

Ключевые слова: сельское хозяйство, текущая ситуация, основные задачи,

тенденции развития, земля, опасные явления.

124

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.