Научная статья на тему 'ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ'

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Прочие сельскохозяйственные науки»

CC BY
21
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
գյուղատնտեսություն / գյուղացիական տնտեսություններ / կոոպերացիա / գյուղատնտեսական կոոպերատիվներ / արտադրանքի իրացում / պետական լիազորված մարմին / կառուցվածքային ստորաբաժանում / AGRICULTURE / FARMING / COOPERATIVES / AGRICULTURAL COOPERATIVES / SALE OF PRODUCTS / STATE AUTHORIZED BODY / STRUCTURAL SUBDIVISION / СЕЛЬСКОЕ ХОЗЯЙСТВО / ФЕРМЕРСКИЕ ХОЗЯЙСТВА / КООПЕРАЦИЯ / СЕЛЬСКОХОЗЯЙСТВЕННЫЕ КООПЕРАТИВЫ / РЕАЛИЗАЦИЯ ПРОДУКЦИИ / ГОСУДАРСТВЕННЫЙ УПОЛНОМОЧЕННЫЙ ОРГАН / СТРУКТУРНОЕ ПОДРАЗДЕЛЕНИЕ

Аннотация научной статьи по прочим сельскохозяйственным наукам, автор научной работы — Մնացականյան Կարինե, Ղազարյան Մարգո

Հոդվածի նպատակն է առաջ քաշել հիմնավորել այն մոտեցումը, որ ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործընթացում առկա բացերը կարելի է մեղմել գյուղացիական տնտեսությունների կոոպերացման միջոցով, որը հիմնվում է բնակչության անձնական, կոլեկտիվ հասարակական հետաքրքրությունների վրա: Խնդիր ենք դրել վեր հանել կոոպերացիոն համագործակցության առավելությունները առաջարկել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման ու զարգացման համար նպաստավոր պայմաններ: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել է վերլուծական, տրամաբանական, համեմատական այլ մեթոդներ: Հանգել ենք այն եզրակացության, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրների զգալի մասը կարող է լուծվել, եթե մշակվում ու կիրառվում է կոոպերացմանն աջակցող գործուն քաղաքականություն, արդյունքում խթանվում է գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը: Գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության բարելավումն անհրաժեշտ է իրականացնել ինչպես գործող օրենսդրության կատարելագործմամբ, այնպես էլ գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության կարգավորման ու կանոնակարգման միջազգային փորձի տեղայնացմամբ: ՀՀ-ում կարելի է կիրառել կոոպերացման առաջավոր փորձը պետական կառավարման լիազորված մարմնի կառուցվածքում ստեղծել ստորաբաժանում, որին կտրվի առավելագույն անկախ գործելու հնարավորություն, օրենքով ամրագրված իրավունքներ՝ մշակելու գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման պետական ծրագրեր աջակցության ուղղություններ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE NEED TO DEVELOP AGRICULTURAL COOPERATIVES IN THE RA

The main objective of the article is to substantiate the creation of agricultural cooperatives as a way to address the problems of selling agricultural products. Agricultural cooperatives are based on the personal, collective and public interests of the population. Within the framework of the article, a task has been set to highlight the benefits of cooperative cooperation and to propose favorable conditions for the formation and development of agricultural cooperatives. During the research analytical, logical, comparative and other methods were used. As a result of the study, we have come to the conclusion that a significant part of the issues of the sale of agricultural produce can be solved, if an effective support policy for cooperative is processed and applied, which will stimulate the development of agricultural cooperatives. Improvement of the activities of agricultural cooperatives is a must as well as the improvement of the current legislation and the from localization of international experience in regulating and managing the activities of agricultural cooperatives. The advanced cooperation experience can be applied in Armenia and in the structure of the authorized body of the public administration, a subdivision could be created, which will be given the opportunity to exercise maximum independence with the rights envisaged by law, to elaborate state programs for the development of agricultural cooperatives and directions of assistance.

Текст научной работы на тему «ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ*

ԿԱՐԻՆԵՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

karine. mnacakanvan.1984@mail. ru

ՄԱՐԳՈ ՂԱՁԱՐՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

ma2l98824@rambler.ru

Հոդվածի նպատակն է առաջ քաշել և հիմնավորել այն մոտեցումը, որ ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործընթացում առկա բացերը կարելի է մեղմել գյուղացիական տնտեսությունների կոոպերացման միջոցով, որը հիմնվում է բնակչության անձնական, կոլեկտիվ և հասարակական հետաքրքրությունների վրա: Խնդիր ենք դրել վեր հանել կոոպերացիոն համագործակցության առավելությունները և առաջարկել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման ու զարգացման համար նպաստավոր պայմաններ:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել է վերլուծական, տրամաբանական, համեմատական և այլ մեթոդներ:

Հանգել ենք այն եզրակացության, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրների զգալի մասը կարող է լուծվել, եթե մշակվում ու կիրառվում է կոոպերացմանն աջակցող գործուն քաղաքականություն, և արդյունքում խթանվում է գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը: Գյուղատնտեսական

կոոպերատիվների գործունեության բարելավումն անհրաժեշտ է իրականացնել ինչպես գործող օրենսդրության կատարելագործմամբ, այնպես էլ գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության կարգավորման ու կանոնակարգման միջազգային փորձի տեղայնացմամբ:

ՀՀ-ում կարելի է կիրառել կոոպերացման առաջավոր փորձը և պետական կառավարման լիազորված մարմնի կառուցվածքում ստեղծել ստորաբաժանում, որին կտրվի առավելագույն անկախ գործելու հնարավորություն, օրենքով ամրագրված իրավունքներ' մշակելու գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման պետական ծրագրեր և աջակցության ուղղություններ:

Հիմնաբառեր՝ գյուղատնտեսություն, գյուղացիական տնտեսություններ, կոոպերացիա, գյուղատնտեսական կոոպերատիվներ, արտադրանքի իրացում, պետական լիազորված մարմին, կառուցվածքային ստորաբաժանում:

Գյուղատնտեսությունը յուրաքանչյուր պետության համար ունի առանցքային դերակատարություն, քանի որ այն ապահովում է բնակչության աճող պահանջմունքները սննդամթերքով, իսկ թեթև ու սննդի արդյունաբերությանը' համապատասխան հումքով:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.04.2020թ.:

13.02.2020թ., գրախոսվել' 21.02.2020թ., տպագրության

138

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Հիմնավորված ագրարային քաղաքականությունը պետք է ուղղված լինի ճյուղում առկա խնդիրների լուծմանը և զարգացման նախադրյալների ստեղծմանը: Այնուհանդերձ, ՀՀ ագրարային ոլորտում ծագած խնդիրներին պատշաճ լուծումներ չտալը բերել է ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշռի կրճատմանը:

Վերջին տարիներին նկատված գյուղատնտեսական մթերքի համախառն բերքի ծավալների կրճատումը պայմանավորված է ինչպես ցանքատարածությունների կրճատմամբ, այնպես էլ իրացման հետ կապված դժվարություններով:

Աղյուսակ I236

Բուսաբուծական մշակաբույսերի համախառն բերքը 2015-2019թթ. ______________________________________________________________հազ. տոննա

Մշակաբույսեր 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ. 2019թ.

Կարտոֆիւ 607.7 606.3 547.4 415.1 404.1

Բանջարեղեն 1007.6 968.6 861.0 628.2 621.6

Բոստանային մշակաբույսեր 286.8 236.1 215.8 126.8 128.0

Պտուղ և հատապնուղ 377.1 242.6 361.6 343.4 290.1

Կարտոֆիլի համախառն բերքը 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ կրճատվել է 11 հազ. տոննայով կամ 2.6 տոկոսով, բանջարեղենինը՝ 6.6 հազ. տոննայով կամ 1.1 տոկոսով, բոստանային մշակաբույսերինը՝ 1.2 հազ. տոննայով կամ 0.9 տոկոսով, ինչպես նաև պտղի ու հատապտղի բերքը՝ 53.3 հազ. տոննայով կամ 15.5 տոկոսով: Իսկ 2019թ.-ին 2017թ.-ի համեմատ կարտոֆիլի համախառն բերքը կրճատվել է 143.3 հազ. տոննայով կամ 26.2 տոկոսով, բանջարեղենինը՝ 239.4 հազ. տոննայով կամ 27.8 տոկոսով, բոստանային մշակաբույսերինը՝ 87.8 հազ. տոննայով կամ 40.7 տոկոսով և պտղինն ու հատապտղինը՝ 71.5 հազ. տոննայով կամ 19.8 տոկոսով:

Շուկայական տնտեսության պայմաններում գյուղացիական տնտեսությունների համար առավել արդիական են դարձել գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրները: Դրանք բազմազան են, որոնցից հիմնականը ագրոպարենային համակարգի ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունն է, շուկայի մասին տեղեկատվության պակասը, արտադրող-սպառող թույլ կապը և այլն:

Գյուղացիական տնտեսությունների արտադրած արտադրանքի իրացման դժվարությունների մասին վկայում են ՀՀՎԿ-ի հրապարակած բուսաբուծական մթերքի վաճառքի և տնտեսությունում մնացորդի տվյալները.

Աղյուսակ 2

Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների կողմից գյուղատնտեսական արտադրանքների իրացման կառուցվածքը 2014-2018թ.

տվյալներով237

(հազ. տոննա)

Բուսաբուծական մթերքների անվանումը 2014 2015 2016 2017 2018

236 ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայք՝ www.armstat.am:

237 Գյուղատնտեսական մթերքի իրացումը (օգտագործումը) գյուղացիական տնտեսությունների կողմից 2014-2018 թթ., Վիճակագրական ժողովածու, ՀՀՎԿ:

139

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Վաճառվել է

Կարտոֆիլ 249.9 265.6 264.3 286.3 162.7

Բանջարանոցային մշակաբույսեր 700.7 810.1 757.4 673.3 493.1

Բոստանային մշակաբոււսեր 201.1 258.9 261.0 189.3 116.1

Պտուղ և հատապտուղ 150.7 198.7 142.2 212.6 225.9

Մնացորդը տնտեսությունում

Կարտոֆիլ 202.5 156.2 177.6 128.1 135.7

Բանջարանոցային մշակաբույսեր 43.9 41.3 54.2 44.7 28.9

Բոստանային մշակաբույսեր - - - - 0.1

Պտուղ և հատապտուղ 25.3 41.8 16.3 22.8 31.9

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի' 2018թ.-ին կարտոֆիլի ապրանքայնության մակարդակը կազմել է 47.8 %, բանջարեղենինը՝ 81.6 %, պտղինն ու հատապտղինը՝ 70.2 %, բոստանային մշակաբույսերինը՝ 92.4 %:238

Չնայած 2018թ.-ին գյուղատնտեսական որոշակի արտադրանքների

ապրանքայնության մակարդակը միջինից բարձր է, սակայն գյուղացիական տնտեսություններն ունեն իրացման հետ կապված որոշակի բարդություններ, ինչը կարելի է մեղմել գյուղացիական տնտեսությունների կոոպերացմամբ:

Կոոպերացման գործընթացը գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործում հրատապ է, քանի որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ը ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ: Բնականաբար, նրանց համար իրացման դժվարությունների հաղթահարման և ֆինանսական ծառայությունների մատչելիության կարելի է հասնել նաև կոոպերացման միջոցով, որի հիմքում դրված է բնակչության անձնական, կոլեկտիվ ու հասարակական հետաքրքրությունները:

«Շուկայամետ բարեփոխումների, սեփականաշնորհման և ապակենտրոնացման ներկայիս միտումների ազդեցության ներքո կոոպերատիվը իրավացիորեն դիտվում է որպես գյուղացիների տնտեսական նախաձեռնությունները կյանքի կոչող, կայուն զարգացում և արդյունավետ կառավարում իրականացնելու ամենահարմար կազմակերպական ձևը»239:

Կոոպերացիան ունի որոշակի առավելություններ.

«- կոոպերատիվն իր անդամների համար գյուղներդրանքներ և նյութատեխնիկական մատակարարումներ է ապահովում ցածր գներով և բարձր որակով, դա կարող է հնարավոր լինել մեծածախ գնումների և սակարկությունների հաշվին, ինչը անհատ ֆերմերն անել չի կարող,

238 Գյուղատնտեսական մթերքի իրացումը (օգտագործումը) գյուղացիական

տնտեսությունների կողմից 2018 թվականին, Վիճակագրական ժողովածու, ՀՀՎԿ, Երևան, 2018, էջ 6:

239 Կոոպերատիվների գործունեությունը կարգավորող ՀՀ-ում գործող իրավական դաշտի ուսումնասիրություն, Երևան,2014, էջ 6:

140

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

- արտադրանքը կոոպերատիվի միջոցով վաճառելու դեպքում կոոպերատիվին անդամ ֆերմերին կարող է լավագույն մեծածախ գին առաջարկել դրանով իսկ ավելացնելով նրա եկամուտները,

- անդամները կարող են համատեղ ձեռնարկել գործունեության նոր ուղղություններ՝ արտադրության ամբողջ շղթայում շարունակաբար ապահովելով արտադրանքի հավեյյալ արժեք,

- կոոպերատիվի անդամ ֆերմերներին կարող է մատուցվել նոր ծառայություններ, որոնք դեռևս հասանելի կամ մատչելի չեն անդամների համար,

-ֆերմերները կարող են խուսափել կապակցված շուկաներից, օրինակ՝ երբ ներդրանքի ձեռքբերումը կամ արտադրանքի իրացումը կապված է վարկի տրամադրման հետ»:240

Նշված առավելությունները հնարավորություն են տայիս կոոպերատիվի անդամներին վարելու արդյունավետ արտադրություն, որն էլ նպաստում է որոշ խնդիրների լուծմանը:

Գյուղատնտեսական կոոպերատիվների միջոցով իրացման ուղիները կարող են լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքը կոոպերատիվների միջոցով կարող է իրացվել հետևյալ ուղիներով'

Գյուղացիական տնտեսություններ

ото О О О Ո

I

Գյուղատնտեսական կոոպերատիվ

Վերամշակող ձեռնարկություն

Գյուղատնտեսական մթերք Իրացում միջնորդների

պահպանող միջոցով

Գյուղատնտեսական մթերքի շուկաներ, խանութներ

Գծ. 1. Կոոպերատիվների միջոցով երկրի ներսում իրականացվող իրացման ուղիները

240 Գյուղատնտեսական կոոպերացիա. ուղեցույց ֆերմերների համար, էջ 19:

141

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Ուսումնասիրությունները ցույց են տայիս, որ գյուղատնտեսական

կոոպերատիվների միջոցով իրացումը իրականացվում է հետևյալ ուղղություններով'

• մեծածախ շուկաներ,

• սուպերմարկետների ցանց,

• վերամշակող ձեռնարկություններ,

• միջնորդներ,

• գյուղատնտեսական մթերքի շուկաներ ու խանութներ:

Գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության բարելավումն (ինչը

կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի իրացման մակարդակի բարձրացմանը) անհրաժեշտ է իրականացնել ինչպես գործող իրավական հիմքերի կատարելագործմամբ, այնպես էլ գյուղատնտեսական կոոպերատիվների

գործունեության կարգավորման և կանոնակարգման նպատակով միջազգային փորձի տեղայնացմամբ:

Դիտարկելով միջազգային փորձը՝ օրինակեյի ենք համարում Վրաստանի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալությունը, որի հիմնական գործառույթը կոոպերատիվներին «գյուղատնտեսական կոոպերատիվ» կարգավիճակի տրամադրման, մոնիթորիգի և վերահսկողության իրականացումն է: Գործակալության գործունեությունը ամրագրված է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Վրաստանի օրենքում, որում տրված են ինչպես գործակալության գործառույթները, այնպես էլ ֆինանսավորման աղբյուրները:241

Մենք այն կարծիքին ենք, որ ՀՀ պայմաններում ևս զգացվում է նմանատիպ կառույցի ձևավորման անհրաժեշտություն, ուստի առաջարկում ենք ստեղծել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում, որը կունենա նաև առավելագույն անկախ գործելու հնարավորություն և կիրականացնի հետևյալ գործառույթները.

1. «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում սահմանված գործառույթները դնել ստորաբաժանման վրա, մասնավորապես.

- գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցության պետական ծրագրի մշակում և իրականացում,

- կոոպերատիվների արտադրանքի մրցունակության բարձրացման, արտահանման խթանման նպատակով գործարար համաժողովների, ցուցահանդեսների և տոնավաճառների մասնակցության աջակցություն,

- խորհրդատվության, ուսուցման և արժանահավատ տեղեկատվության տրամադրման աջակցություն:

2. Էլեկտրոնային հարթակի վարում, որում ներկայացված կլինեն

գյուղատնտեսական կոոպերատիվների ինչպես իրականացված, այնպես էլ իրականացվող գործունեության վերաբերյալ տվյալներ, մասնավորապես՝ համախառն բերքի իրացման, մատուցված ծառայությունների և այլնի վերաբերյալ: Հարթակը հնարավորություն կտա առկա գյուղատնտեսական արտադրանքի համար ֆորվորդային պայմանագրերի կնքման պայմաններ ապահովել:

3. Մոնիթորինգի իրականացում, կոոպերատիվների գործունեության վերաբերյալ

տեղեկույթի հավաքագրում: «Գյուղատնտեսական կոոպերատիվ»

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

գործունեության սկզբունքներին համապատասխան հավաստագրի տրամադրում և զրկում:

241 Закон Грузии «О сельскохозяйственном кооперативе, N 816-ВС, 2013 г.

142

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

4. Ստորաբաժանումը ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեի նպատակային միջոցներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

THE NEED TO DEVELOP AGRICULTURAL COOPERATIVES

IN THE RA

KARINE MNATSAKANY AN

National Agricultural University of Armenia,

PhD in Economics,

Yerevan, Republic of Armenia

MARGO GHAZARYAN

National Agricultural University of Armenia,

PhD student,

Yerevan, Republic of Armenia

The main objective of the article is to substantiate the creation of agricultural cooperatives as a way to address the problems of selling agricultural products. Agricultural cooperatives are based on the personal, collective and public interests of the population. Within the framework of the article, a task has been set to highlight the benefits of cooperative cooperation and to propose favorable conditions for the formation and development of agricultural cooperatives.

During the research analytical, logical, comparative and other methods were used.

As a result of the study, we have come to the conclusion that a significant part of the issues of the sale of agricultural produce can be solved, if an effective support policy for cooperative is processed and applied, which will stimulate the development of agricultural cooperatives. Improvement of the activities of agricultural cooperatives is a must as well as the improvement of the current legislation and the from localization of international experience in regulating and managing the activities of agricultural cooperatives.

The advanced cooperation experience can be applied in Armenia and in the structure of the authorized body of the public administration, a subdivision could be created, which will be given the opportunity to exercise maximum independence with the rights envisaged by law, to elaborate state programs for the development of agricultural cooperatives and directions of assistance.

Key words: Agriculture, farming, cooperatives, agricultural cooperatives, sale of products, state authorized body, structural subdivision.

143

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

НЕОБХОДИМОСТЬ РАЗВИТИЯ СЕЛЬСКОХОЗЯЙСТВЕННЫХ КООПЕРТИВОВ В РА

КАРИНЕ МНАЦАКАНЯН

Национальный аграрный университет Армении, к.э.н., г.Ереван, Республика Армения

МАРГО КАЗАРЯН

Национальный аграрный университет Армении, аспирант, г.Ереван, Республика Армения

Цель статьи - выдвинуть и обосновать основанный на личных, коллективных и общественных интересах населения подход, согласно которому существующие проблемы в процессе реализации сельскохозяйственной продукции в РА можно смягчить с помощью кооперации фермерских хозяйств. Наша задача – выявить преимущества кооперации и предложить благоприятные условия для формирования и развития сельскохозяйственных кооперативов.

В ходе исследования использовались аналитические, логические, сравнительные и другие методы.

Было сформировано следующее заключение: значительная часть проблем реализации сельскохозяйственной продукции может быть решена в случае разработки и применения эффективной политики, поддерживающей кооперацию, и, как следствие, стимулирующей развитие сельскохозяйственных кооперативов. Для улучшения деятельности сельскохозяйственных кооперативов необходимо как усовершенствование существующего законодательства, так и применение международного опыта по регулированию и упорядочению их деятельности.

Передовой опыт кооперации можно использовать в РА и создать подразделение в структуре уполномоченного органа государственного управления, которому будет предоставлена возможность действовать максимально независимо, разрабатывать государственные программы развития кооперативов и направления их поддержки.

Ключевые слова: сельское хозяйство, фермерские хозяйства, кооперация,

сельскохозяйственные кооперативы, реализация продукции, государственный уполномоченный орган, структурное подразделение.

144

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.