Научная статья на тему 'ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ'

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
86
17
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
քրեակատարողական հիմնարկներ / ոչ ֆորմալ կրթություն / պետական հասարակական ծրագրեր / կրթության իրավունք / բանտային կրթություն / վերասոցիալականացման անկախ կյանքի հմտություններ

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Թադեվոսյան Միշա

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել անկախացումից ի վեր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման ու կազմակերպման պրակտիկան։ Մասնավորապես դիտարկվում են պետության ու հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, դրանց բովանդակային բազմազանությունն ու ընդգրկման տիրույթը՝ ՔԿՀ-ներում գտնվող անձանց մասնակցությամբ կրթամանկավարժական գործունեության զարգացումը նկարագրելու նպատակով։ Հետազոտության իրականացման ընթացքում իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքի իրացմանն առնչվող միջազգային հիմնական նորմերի ուսումնասիրություն, ՀՀ ՔԿՀ-ներում իրականացվող կրթական ծրագրերի առնչությամբ փաստաթղթերի ուսումնասիրություն, վիճակագրական տվյալների հավաքագրում, ամփոփում ու վերլուծություն։ Ամփոփելով սույն հոդվածը՝ կարող ենք նշել, որ ժամանակագրական համատեքստում ՀՀ ՔԿՀ-ներում իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերը զարգացել բազմազանեցվել են իրենց ուղղվածությամբ, ընդլայնվել է ծրագրերի իրականացման տիրույթը (2000-ական թթ.-ներին՝ 2 ՔԿՀ-ում, իսկ 2020թ․-ին՝ արդեն 6-ում. ընդհանուր՝ 12 ՔԿՀ-ում), ձևավորվել են ինստիտուցիոնալ մեխանիզմներ ու կառուցակարգեր` ապահովելով ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման կայունություն ու շարունակականություն (ՀԿ-ների նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրերը անցել են պետական հոգածության ներքո, գործում է այդ նպատակով առանձնացված հատուկ ծրագիր՝ պետական կազմակերպաիրավական միավորման իրականացմամբ)։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PRACTICE OF ORGANIZATION OF NON-FORMAL EDUCATION IN PENITENTIARY INSTITUTIONS OF RA

The purpose of this article is to present the practice of non formal educational programs implemented in the penitentiary institutions of the Republic of Armenia. In particular, to describe the development of educational and pedagogical activities in penitentiaries, presented non formal education programs implemented by the state and non governmental organizations, their diversity and scope of coverage. In the course of the research, a study was made of the main international norms related to the realization of the right to education in penitentiary institutions, the documents related to educational programs implemented in the penitentiary institutions of the Republic of Armenia, collection of statistical data, generalization and analysis. Summing up this article, the following conclusion was formed: the programs of non formal education implemented in the penitentiary institutions of the Republic of Armenia in the chronological context have developed and diversified, the scope of programs has been expanded (in 2 penitentiary institutions in 2000, and in 2020 already in 6 out of 12 penitentiary institutions), created institutional mechanisms and structures to ensure the stability and continuity of the implementation of non formal education programs.

Текст научной работы на тему «ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, PEDAGOGY, ПЕДАГОГИКА

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ*

ՀՏԴ 377:343.8 DOI: 10.52063/25792652-2021.1-189

ՄԻՇԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի ասպիրանտ, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն, [email protected]

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել անկախացումից ի վեր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման ու կազմակերպման պրակտիկան։ Մասնավորապես դիտարկվում են պետության ու հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, դրանց բովանդակային բազմազանությունն ու ընդգրկման տիրույթը' ՔԿՀ-ներում գտնվող անձանց մասնակցությամբ կրթամանկավարժական գործունեության զարգացումը

նկարագրելու նպատակով։

Հետազոտության իրականացման ընթացքում իրականացվել է

քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքի իրացմանն առնչվող միջազգային հիմնական նորմերի ուսումնասիրություն, ՀՀ ՔԿՀ-ներում իրականացվող կրթական ծրագրերի առնչությամբ փաստաթղթերի

ուսումնասիրություն, վիճակագրական տվյալների հավաքագրում, ամփոփում ու վերլուծություն։

Ամփոփելով սույն հոդվածը' կարող ենք նշել, որ ժամանակագրական համատեքստում ՀՀ ՔԿՀ-ներում իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերը զարգացել և բազմազանեցվել են իրենց ուղղվածությամբ, ընդլայնվել է ծրագրերի իրականացման տիրույթը (2000-ական թթ.-ներին' 2 ՔԿՀ-ում, իսկ 2020թ.-ին' արդեն 6-ում. ընդհանուր' 12 ՔԿՀ-ում), ձևավորվել են ինստիտուցիոնալ մեխանիզմներ ու կառուցակարգեր ապահովելով ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման կայունություն ու շարունակականություն (ՀԿ-ների նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրերը անցել են պետական հոգածության ներքո, գործում է այդ նպատակով առանձնացված հատուկ ծրագիր' պետական կազմակերպաիրավական միավորման իրականացմամբ)։

Հիմնաբառեր' քրեակատարողական հիմնարկներ, ոչ ֆորմալ կրթություն, պետական և հասարակական ծրագրեր, կրթության իրավունք, բանտային կրթություն, վերասոցիալականացման և անկախ կյանքի հմտություններ:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.03.2021թ.:

է 25.01.2021թ., գրախոսվել'

15.02.2021թ., տպագրության

189

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Ներածություն

Կրթության իրավունքը առանցքային դերակատարում ու նշանակություն ունի քաղաքացու ձևավորման, զարգացման և ողջ կյանքի ընթացքում գործունեության, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների համակարգում։ Դրա մասին են վկայում կրթության իրավունքի ամրագրումը միջազգային տարաբնույթ փաստաթղթերում, տարբեր ժամանակներում և

պարբերաբար միջազգային հանրույթի և առաջավոր կազմակերպությունների կողմից դրա շուրջ քննարկումները, ընդունվող կարգավորումները և բոլոր պետությունների համար միջազգայնորեն սահմանված հռաչակագրերը, ինչպես նաև կրթության իրավունքի ամրագրումը մի շարք երկրների (այդ թվում՝ Հայաստանի) Սահմանադրություններում և այլ ակտերում։

Ընդհանրապես, գոյություն ունեն կրթության իրավունքը մեկնաբանող տարբեր մոտեցումներ։ Քաղաքացու իրավունքների և ազատությունների դասական

դասակարգման համաձայն (բոլոր իրավունքները և ազատությունները դասակարգվում են 3 խմբի՝ անձնական, քաղաքական, տնտեսական սոցիալական և մշակութային)՝ կրթության իրավունքը դասվում է իրավունքների 3-րդ խմբին։ Սակայն գիտնականների շրջանում առկա են տարբեր մոտեցումներ այդ հարցի շուրջ։ Գիտնականների մեծ մասը (Ա.Ա.Բեզուգլով, Ա.Գ.Չերնյավսկի, Բ.Ն.Գաբրիչաձե և այլն) այն դասում է սոցիալական իրավունքների խմբին, իսկ որոշ գիտնականներ դիտարկում միայն որպես մշակութային իրավունք559: Այսպես, Տ.Վ. Գրաչևան նշում է, որ կրթության իրավունքը առանցքային տեղ է գրավում մարդու մշակութային իրավունքների շարքում և որ առանց այդ իրավունքի՝ գիտական առաջընթացի և դրա կիրառման բարիքներից օգտվելու, ինչպես նաև մշակութային, տեխնիկական, գիտական բնագավառներում ստեղծագործական ազատության մշակութային իրավունքները գործնականորեն կորցնում են իրենց իմաստը560: Որոշ գիտնականներ (օրինակ՝ Ս.Լ. Բուրմիստրովը) կարծում են, որ կրթության իրավունքը հանդիսանում է ինչպես մշակութային, այնպես էլ սոցիալական իրավունք: Երբեմն սոցիալական ու մշակութային իրավունքները միավորվում են մեկ խմբում՝ անվանվելով սոցիալ-մշակութային իրավունքներ, որի շրջանակներում դիտարկվում է նաև կրթության իրավունքը (Տ.Ն.Մատյուշևա և այլն.): Վ.Ա. Յուբկոն կրթության իրավունքը համարում է «սոցիալական իրավունք՝ մշակութային ասպեկտով»561:

Իր հերթին կրթության իրավունքի իրացման հավասար հնարավորությունների ստեղծումը գտնվում է միջազգային հանրության մշտական ուշադրության ներքո։ Այդ նպատակով մշակվում են միջազգային ստանդարտներ, առաջ են քաշվում հռչակագրային ու խորհրդատվական բնույթ կրող ուղենիշներ։ Վերջին տասնամյակում առանձնահատուկ ուշադրության են արժանանում նաև քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման հիմնախնդիրները։

Ըստ էության, անհնար է խոսել կրթության իրավունքին առնչվող միջազգային դրույթների, ՔԿՀ-ներում գտնվող անձանց կրթության իրավունքի մասին՝ առանց մարդու իրավունքներին առնչվող միջազգային ու տարածաշրջանային հիմնական

փաստաթղթերին անդրադառնալու: Մարդու իրավունքներին (այդ թվում՝ կրթության

559 Катцова Т., Гайкович С., Образование в контексте концепции прав человека, 2015,

https://prison-off.com/wp-content/uploads/2020/02/modul1 EOD .pdf, հասանեյի է 08.01.2021

դրությամբ.

560 Грачева Т.В., Право человека на образование и его развитие в условиях глобализации, Закон и право. 2004. № 3. С. 49.

561 Юбко В.А., Место конституционного права на образование в системе основных прав и свобод личности // Право и образование. 2015. № 10. С. 26.

190

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

իրավունքին) անդրադարձեր են կատարված Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), Եվրոպական Խորհրդի (ԵԽ) և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառույցների կողմից ընդունված միջազգային ու տարածաշրջանային նշանակություն ունեցող փասատթղթերում։

Մարդու իրավունքներին առնչվող հիմնարար առաջնային փաստաթուղթ է ՄԱԿ-ի Գխավոր ասամբլեայի կողմից 1948թ.-ի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը562, որը կրում է խորհրդատվական բնույթ։ Հռչակագիրը, ի թիվս այլ իրավունքների, անդրադառնում է նաև կրթության իրավունքին, որում մասնավորապես ասվում է. «Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի» (հոդված 26, կետ 1), ինչպես նաև մատնանշում «Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը» (հոդված 26, կետ 1)։ Ըստ էության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հիմք է դրել մարդու իրավունքների ոլորտում ստանդարտացմանը՝ ստեղծելով նախապայմաններ տարբեր քաղաքական համակարգեր ունեցող պետություններում մարդու իրավունքների միատեսակ ընկալման համար563, միևնույն ժամանակ այն կարող ենք դիտարկել դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսից կրթության իրավունքի հասանելիությանն ու մատչելիությանն առնչվող քաղաքականությունների ու պրակտիկաների մշակման նախադրյալ։

Մարդու իրավունքներին առնչվող մյուս կարևոր փաստաթղթերն են 1966թ.-ի մարտի 7-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը564, ինչպես նաև 1967թ.-ի մարտի 26-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը565: Մասնավորապես «Տնտեսական, սոցիալական և մշակութային

իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը սահմանում է, որ «Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի կրթության իրավունքը: Նրանք համաձայնում են, որ կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատի և նրա արժանապատվության գիտակցման լիակատար զարգացմանը և պետք է ամրապնդի հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ» (հոդված 13, կետ 1), ինչպես նաև շեշտադրում կրթության իրավունքի լիարժեք իրացման նպատակով տարրական կրթության պարտադիր լինելը, միջնակարգ ու բարձրագույն կրթության՝ հավասարապես մատչելի լինելը բոլորի համար (հոդված 13, կետ 2 ա, բ, գ, դրույթներ)։ Տարածաշրջանային մակարդակում կարևորվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրությունը»566 (20 մարտի, 1952թ.), որը նախատեսում է

562 Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, ՄԱԿ, 1948թ.,

https://www.un.org/en/universal-declaration-human-rights/. հասանեյի է 21.11.2020 դրությամբ:

563 Сафаров Б.А. Всеобщая декларация прав человека как основополагающий документ международной стандартизации прав человека. Юриспруденция, 2013, № 3, С. 14.

564 «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային

դաշնագիր, ՄԱԿ, 1966թ., https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/cescr.aspx. ՀՀ-ը

վավերացրել է 1993թ.-ի սեպտեմբերի 13-ին, հասանելի է 21.11.2020 դրությամբ:

565 «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիր, ՄԱԿ, 1967թ. https://treaties.un.org/doc/Treaties/1976/03/19760323%2006-17%20AM/Ch IV 04.pdf. ՀՀ-ը վավերացրել է 1993թ.-ի սեպտեմբերի 13-ին, հասանելի է 21.11.2020 դրությամբ:

566 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրություն», 1952թ, https://rm.coe.int/168006377c. հասանելի է 21.11.2020 դրությամբ:

191

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

կանխել կրթության և ուսուցման իրավունքի մերժումը. «Ոչ մեկին չի կարեյի մերժել կրթության իրավունքը....(Հոդված 2, Կրթության իրավունք):

Ընդհանրական փաստաթղթերի շարքում կարող ենք առանձնացնել նաև կրթության ոլորտին վերաբերող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1960թ.-ի դեկտեմբերի 15-ին ընդունված «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիային567, որը հստակեցնում է «խտրականություն» հասկացությունը կրթության ոլորտում։ Մասնավորապես խտրականություն հասակցությունը ներառում է նաև «որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը» (հոդված 1, կետ 1, «ա» ենթակետ)։ Կոնվենցիան նաև ենթադրում է, որ մասնակից պետությունները «... պարտավորվում են մշակել, զարգացնել ու կիրառել այնպիսի պետական քաղաքականություն, որն ազգային պայմաններին ու սովորույթներին համապատասխանող մեթոդներով միտված լինի նպաստելու կրթության բնագավառում հավասար հնարավորություն և վերաբերմունք ապահովելուն» (հոդված 4)։ Իր հերթին, ՄԱԿ-ի կողմից 2016թ.-ի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները (ԿԶՆ)՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ.-ի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ568: ԿԶՆ 4-րդ նպատակն անդրադառնում է կրթությանը՝ նախատեսելով մինչև 2030թ.-ը «Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորությունները», որի ներքո նաև «Մինչև 2030 թ. բոլոր կանանց և տղամարդկանց համար ապահովել մատչելի և որակյալ տեխնիկական, միջին-մասնագիտական և բարձրագույն, այդ թվում՝ համալսարանական կրթության հավասար հասանելիություն» (ԿԶՆ 4, կետ 4.3)։ ՔԿՀ-ներում գտնվող անձանց իրավունքների վերաբերյալ առկա են մի շարք առանձնացված (ՔԿՀ-ների գործունեությանն առնչվող) միջազգային ուղենիշներ, որոնք անդրադառնում են ՔԿՀ-ներում գտնվող անձանց կրթության իրավունքին, օրինակ՝ «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ» (1955), «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու մասին ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններ» (վերանայված) (1985թ.), «Եվրոպական բանտային կանոնները» (1987 թ, վերանայված 2006թ.-ին), ԵԽ նախարարների կոմիտեի թիվ R(89)12 հանձնարարականը բանտերում կրթության վերաբերյալ (1989թ.) և այլն։

Ամփոփելով ներածական մասը՝ կարող ենք նշել, որ կրթության իրավունքը կարևոր դերակատարում ու նշանակություն ունի մարդու իրավունքների համակարգում, ՔԿՀ-ներում գտնվող անձանց իրավունքներին (այդ թվում՝ կրթության իրավունքին) առնչվող միջազգային իրավական նորմերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ ՔԿՀ-ներում կրթության կազմակերպումը դիտարկվում է որպես դատապարտյալի վրա դրականորեն ազդող գործոն՝ համարելով այն անձի սոցիալական ադապտացիային ու վերականգմանը նպաստող, հանցագործությունները կանխարգելող գործիք։

Ոչ ֆորմալ կրթության կազմակերպման պրակտիկան ՀՀ քրեակատարողական հիմնարկներում

2001թ.-ից Քրեական պատիժների իրականացման վարչությունը (նախկինում՝ 1991թ.՝ Քրեական պատիժների իրականացման վարչություն, 1988թ.՝ Ուղղիչ գործերի

567 «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիա, ՅՈՒՆԵՍԿՕ, 1960թ, http://portal.unesco.org/en/ev.php-URL ID=12949&URL DO=DO TOPIC&URL SECTION=201.html, ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 1993թ.-ի դեկտեմբերի 5-ին, հասանելի է 21.11.2020 դրությամբ:

568 Կայուն զարգացման նպատակներ, ՄԱԿ, 2016թ., http://un.am/hy/p/sdgs-in-general, հասանելի է 21.11.2020 դրությամբ:

192

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(8), 2021

վարչություն) ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝

կենտրոնական մարմնով և 12 հիմնարկներով569, որոնցում, համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2012թ.-ի փետրվարի 28-ի թիվ 30-Ն հրամանի, կարող են պահվել մինչև 5346 ազատազրկված անձ։ Սույն աշխատության մեջ ՀՀ ՔԿՀ-ների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է դաշտային ուսումնասիրությունների արդյունքներում մեր կողմից հավաքագրված տվյալների երկրորդային վերլուծության հիման վրա։ Հարկ է նշել, որ ՀՀ-ում առկա չէ ՔԿՀ-ներում պահվող անձանց ընդհանուր թվաքանակի, նրանց կրթական մակարդակի, ՔԿՀ-ներում իրականացվող ծրագրերի, ծրագրերի մասնակիցների վերաբերյալ վիճակագրության հավաքագրման միասնական համակարգ ու մեխանիզմներ՝ համապատասխան հաշվառում չիրականացվելու պատճառով։ Այսպես, 2020թ.-ի հոկտեմբերի դրությամբ ՀՀ ՔԿՀ-ներում պահվում է շուրջ 1974 անձ, որից 213-ը ընդգրկված են եղել կրթական ծրագրերում։

ՀՀ ՔԿՀ-ներում ոչ ֆորմալ կրթական ծրագրեր/նախաձեռնություններ իրականացվում են 3 հիմնական եղանակով՝

> ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից,

> ՀԿ-ների կողմից միջազգային դոնորների աջակացությամբ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում,

> Ինքնագործ միավորումների տեսքով:

Ինչպես ցույց է տրված Գծապատկեր 1-ում, վերջին 5 տարիների ընթացքում ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններում/ ծրագրերում ընդգրկված են եղել շուրջ 2296 անձ, որոնցից մեծ մասը (1742)՝ ինքնագործ միավորումներում։

■ ԻԿՎԾԻԿ ՊՈ ԱԿ

■ Հասարակական կազմակերպություններ

■ Ինքնագործ միավորումներ

Գսաաատնեո 1: ՀՀ ՔԿՀ-նեոում աահմոո անձանց ոնռցոնմածութւունո ոչ Ֆոոմաւ կոթական ծոացոեոհ ոստ հոականացնոո սուաեկտհ վեոջհն 5 տաոհնեոհ ընթացքում. 2015-2019թթ.

569 Պատմություն, ՀՀ արդարդատության նախարարության Քրեակատարողական ծառաlութ|ուն.https://www.penitentiarv.am/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%8 2%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6. հասանեյի է 11.01.2021 դրությամբ

193

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Այսպես, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2005թ.-ի նոյեմբերի 3-ի N2118-Ն որոշմամբ։ Նշյալ ժամանակահատվածում այն կրել է «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնը»570 անվանումը, որի հիմնական նպատակը և առարկան իրավախախտումներ կատարած անչափահաս երեխաների համար հատուկ հաստատություններում և դրանցից դուրս մշակութային մասնագիտությունների ուսուցման կազմակերպումն է եղել։ 2007թ.-ից ՀՀ Մշակույթի և երիտասարդության նախարարության (այժմ՝ ՀՀ ԿԳՄՍՆ) ենթակայությամբ գործող «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնը» 2012թ.-ին փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ վերանվանվելով որպես «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»։ 2016թ.-ին ՀՀ Կառավարության նոյեմբերի 24-ի թիվ 1253-Ն որոշմամբ՝ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացվել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ»-ին։ Վերջինս ստեղծվել է ՀՀ Կառավարության 1990թ.-ի հոկտեմբերի 18-ի թիվ 681 կարդագրությամբ, որից հետո ՀՀ Կառավարության 2003թ.-ի փետրվարի 13-ի թիվ 224-Ն որոշմամբ վերակազմակերպվել է որպես «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ»-ի։ Վերակազմավորման արդյունքում Կենտրոնը վերանվանվել և մինչ օրս կրում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ571 անվանումը։ Համաձայն Կենտրոնի գործող կանոնադրության՝ Կենտրոնի գործունեության առարկայի ու խնդիրների շարքում դիտարկվում են նաև՝

> Իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ ու նպատակային ծրագրերի (այսուհետ՝ սոցիալական վերականգնողական ծրագրեր), այդ թվում՝ կրթական, մշակութային, մարզական, մանկավարժական, հոգեբանական ու սոցիալական աշխատանքի միասնական չափորոշիչների մշակում և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը (կետ 2),

> սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացումը ՔԿՀ-ում պահվող կամ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ կրող կամ վերահսկողության տակ գտնվող, ինչպես նաև պատժից ազատված անձանց համար (կետ 3):

Այսպիսով՝ ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը պետական միակն կառույցն է, որը մատուցում է համապարփակ կրթական ծառայություններ ՀՀ ՔԿՀ-ներին։ Ներկայումս ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը գործող միակ պետական կայուն, շարունակական և ինստիտուցիոնալ գործիքն է՝ ուղղված դատապարտյալների համար գեղագիտական ու կրթական դասընթացների իրականացմանը (ոչ ֆորմալ դասընթացների տեսքով): Այն

իրականացվում է 2004թ.-ից: Մեկնարկից ի վեր ծրագիրը կրել է բազմաթիվ

բովանդակային փոփոխություններ, ընդլայնվել են դրա իրականացման ուղղությունները

570 «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշում, 2005թ., https://www.arlis.am/documentview.aspx?Docid=21548, հասանելի է 06.01.2021 դրությամբ:

571 «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»

ՊՈԱԿ, Կանոնադրություն, https://lawinstitute.am/2018/wp-content/uploads/2019/04/

KANONADRUTYUN.pdf, հասանելի է 26.11.2020 դրությամբ:

194

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

և ՔԿՀ-ների ընդգրկման տիրույթը: Ծրագրի իրականացումը հիմնականում

յուրաքանչյուր տարի առանձին հրամանով հաստատվում է ՀՀ արդարադատության նախարարի կողմից։ 2020թ.-ի հունվարի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի N25-U հրամանով572 հաստատվել է Ծրագրի իրականացումը ներառյալ 3 ՔԿՀ-ի համար («Աբովյան», «Արմավիր», «Վարդաշեն»), իսկ նույն թվականի հուլիսի 20-ին նախարարի N268-U հրամանով573 ծրագրում ներառել են նաև «Սևան» և «Կոշ» ՔԿՀ-ները։ Այսպես, ստորև ներկայացվում են ՀՀ ՔԿՀ-ներում պետության կողմից իրականացված ոչ ֆորմալ կրթական դասընթացները ըստ տարիների (2013-2020թթ): Վիճակագրության

տվյալների բացակայության պատճառով հնարավոր չէ ներկայացնել ՔԿՀ-ներում ծրագրերի իրականացման մեկնարկից (2000-ական թթ.-ից) մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը։

Տարեթիվ Ոչ ֆորմալ դասընթացներ

2020 > Դեկորատիվ կիրառական արվեստ > Հայոզ լեզու և գրականություն > Օտար լեզու/անգլերեն > Օտար լեզու/ռուսերեն > Բիզնես գրագիտություն > Համակարգչային հմտություններ

2019 > Դեկորատիվ կիրառական արվեստ > Համակարգչային հմտություններ > Բիզնես գրագիտություն > Հայոց լեզու և գրականություն > Անգլերեն լեզու

2018 > Դեկորատիվ կիրառական արվեստ > Առողջ ապրելակերպ > Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ > Հիմնական գրագիտություն/ հայոց լեզու և գրականություն/ > Հիմնական գրագիտություն /մաթեմատիկա

2017 > Խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա > Ժամանակակից դեկորատիվ կիրառական արվեստ > Փայտամշակում և փայտի գեղարվեստական

572 «Իրավախախտում կատարած անձանց 2020 թվականի գեղագիտական դաստիարակության և կրթության ծրագրին մասնակցող ունկնդիրների թիվը, դասընթացի տևողությունը և ծրագրի ընդհանուր արժեքը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2020թ.-ի հունվարի 23-ի N25^ հրաման

573 «Արդարադատության նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի N 30-Ա հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2020թ.-ի հուլիսի 20-ի N268^ հրաման

195

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

փորագրություն > Առողջ ապրելակերպ > Համակարգչային հմտություններ > Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ > Հոգեբանություն

2016 > Խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա > Բրուտագործություն, զարդարվեստ և նկարչություն > Ժամանակակից դեկորատիվ կիրառական արվեստ > Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն > Հոգեբանություն

2015 > Խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա > Բրուտագործություն, զարդարվեստ և նկարչություն > Ժամանակակից դեկորատիվ կիրառական արվեստ > Հոգեբանություն

2014 > Խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա > Բրուտագործություն, զարդարվեստ և նկարչություն > Ժամանակակից դեկորատիվ կիրառական արվեստ > Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2013 > Խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա > Բրուտագործություն, զարդարվեստ և նկարչություն > Ժամանակակից դեկորատիվ կիրառական արվեստ

Աուուսակ 1: Պետութւան կոոմհց ՔԿՀ-նեոում հոականացվոո ոչ Ֆոոմաւ կոթական ռասոնթացնեոո

ոստ տաոհնեոհ. 2013-2020թթ

Ընդհանուր առմամբ, 2013-2020թթ.-ների ընթացքում պետության կողմից իրականացվել է 14 ուղղվածության ոչ ֆորմալ կրթական ծրագիր, որից 5-ը' փափուկ/soft հմտությունների ձեռքբերման ուղղությամբ, 5-ը՝ գեղագիտական/մշակութային ուղղվությամբ, 4-ը՝ հիմնական գրագիտության և լեզվական հմտությունների։

ՀՀ ՔԿՀ-ներում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման առաջին փորձը նախաձեռնվել է հասարակական կազմակերպությունների կողմից։ Առաջամարտիկը այս ցանկում «Տրտու» հասարակական մշակութային կազմակերպությունն էր դեռևս 2000-ական թթ.-ներից սկսած։ Ըստ կազմակերպության հիմնադիր նախագահի՝ մտահաղացման համար հիմք է հանդիսացել Արցախյան պատերազմի օրերին՝ 1990-ական թթ.-ներին, խարույկի շուրջ մի պատմական իրողություն, երբ նա (Թեմիկ Խալափյան) բացահայտել է, որ «իր հետ պատերազմական դաշտում կռվող տղաներից որոշները պատանի հասակում հանցագործության համար դատապարտված են եղել, բայց

196

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

նրանք պակաս քաջ և հայրենասեր չէին...»74: Այս գաղափարով ոգեշնչված' դրամաշնորհային աջակցությամբ առաջին կրթական ծրագիրը մեկնարկել է «Աբովյան» ՔԿՀ-ում՝ անչափահաս դատապարտյալների ու կալանավորների մասնակցությամբ և ներառել է կերպարվեստի, խեցեգործության, փայտի փորագրության, թատերական արվեստի, երգ-պարի ուսուցանում։ Ըստ էության, այս նախաձեռնությունը հիմք է հանդիսացել ՔԿՀ-ներում մանկավարժական գործընթացների, ինչպես նաև պետական ծրագրերի նախաձեռնման համար։

Առհասարակ, ՀՀ-ում ՔԿՀ-ներում կրթական ծրագրեր և/կամ նախաձեռնություններ իրականացնող հասարակական կազմակերպությունները

սակավաթիվ են՝ պայմանավորված այս հաստատություններում աշխատանքների իրականացման տարաբնույթ գործոններով՝ օրենսդրական սահմանափակումներ, դատապարտյալների հետ աշխատանքի սոցիալ-հոգեբանական դժվարություններ և այլն։ 2005-2015թթ.-ների ընթացքում մեզ հասանելի ու մատչելի առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ՔԿՀ-ներում հասարակական կազմակերպությունների կողմից կրթական ծրագրեր չեն իրականացվել։ Նման փորձերը կրկին վերսկսվել են 2015թ.-ին Փի-Էյչ Ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակում և ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ

համագործակցության բաժնի ֆինանսավորմամբ: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» անվանումը կրող ծրագրի շրջանակում, ի թիվս այլ գործողությունների, իրականացվել է նաև ծնողավարության հմտությունների ձեռքբերման շուրջ 36 դասընթաց, որում ընդգրկվել են 43 կին դատապարտյալ574 575: ՀԿ-ների կողմից իրականացվող հաջորդ ոչ ֆորմալ կրթական բաղադրիչով ծրագիրն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից։ Վերջինս 2016թ.-ին Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի շրջանակներում կրկին «Աբովյան» ՔԿՀ-ում կառուցել է վարսահարդարության մասնագիտական ուսուցման սենյակ և Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի հետ համագործակցությամբ (դասընթացավարների կողմից) իրականացրել վարսահարդարման մասնագիտական ուսուցման դասընթացներ 21 դատապարտյալի մասնակցությամբ576: Նշյալ ՀԿ-ի կողմից 2017-2018թթ.-ի ընթացքում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացրել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. թափանցիկության, արդյունավետության և վերականգնողական մշակույթի ստեղծում» ծրագիրը577: Այսպես,

574 Հարցազրույց «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ

ստեղծագործական կենտրոնի հիմանդիր Թ.Խալափյանի հետ,

http://csi.am/hy/fflterview/2011/04/14/trtu. հասանելի է 06.01.2021 դրությամբ:

575 «Իրավական սոցիալականացում» ծրագիր, Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, https://www.ph-int.org/office/4/, հասանելի է 08.11.2020 դրությամբ:

576 Վարսահարդարման դասընթաց կին դատապարտյալների համար, «Ավելի բարենպաստ

պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագիր, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ,

http://www.csi.am/hv/events/2016/06/07/proiect. http://www.csi.am/hv/events/2016/09/30/varsahardarum. հասանելի է 08.11.2020 դրությամբ:

577 «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. թափանցիկության, արդյունավետության և վերականգնողական մշակույթի ստեղծում» ծրագիր, «Քաղաքացիական հասարակության

197

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ստորև ներկայացվում են ՀՀ ՔԿՀ-ներում ՀԿ-ների կողմից իրականացված ոչ ֆորմալ կրթական դասընթացները, դասընթացների մասնակիցները ըստ տարիների (2015-

2020թթ):

Տաոեթհվ Դասընթաց Մասնակհցնեոհ

քանակ

2020թ. > Ներքին հարդարման դասընթաց 26

> Սոցիալ-հոգեբանական դասընթաց 30

> Խոհարարական դասընթաց 25

> Հացաթխման դասընթաց 5

2018թ. > Համակարգչային դասընթաց 12

> Խոհարարական դասընթաց 16

> Բրդյա թելերի մանածագործություն 8

> Հելունագործության դասընթաց 11

> Գորգագործության և կարպետագործության

դասընթաց 6

> Վարսահարդարման դասընթաց 6

> Բիզնես պլանավորման դասընթաց 8

> Անգլերեն լեզվի դասընթաց 8

2017թ. > Վարսահարդարում 11

2016թ. > Վարսահարդարում 21

2015թ. > Ծնողավարություն 43

Ընդհանուո 236

Աուուսակ 2: ՀԿ-նեոհ կոոմհց ՔԿՀ-նեոում հոականացվոո ոչ Ֆոոմաւ կոթական դսսոնթացնեոո ոստ մասնակհցնեոհ քանակի և տաոհնեոհ. 2015-2020թթ.

Այսպիսով՝ վերջին 5 տարիների (բացառությամբ 2019թ.-ի) ընթացքում ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ 6 ՔԿՀ-ներում իրականացվել են 14 ուղղվածության կարճաժամկետ դասընթացներ՝ ընդհանուր առմամբ 236 անձի մասնակցությամբ։

ՔԿՀ-ներում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի և նախաձեռնությունների շարքում առանձնահատուկ դերակատարում ունեն ՔԿՀ-ներում գործող ինքնագործ միավորումները, որոնց համար իրավական հիմք է հանդիսանում գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածը։ Վերջինս սահմանում է.

> Դատապարտյալները կարող են ստեղծել մշակութային, լուսավորչական և մարզական ինքնագործ միավորումներ, որոնք գործում են ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ։ Այդ միավորումները կարող են համագործակցել համապատասխան միությունների և կազմակերպությունների հետ:

Դատապարտյալի մասնակցությունն ինքնագործ միավորումների

աշխատանքներին խրախուսվում է և հաշվի առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս։ Ինքնագործ միավորումների անդամ դատապարտյալը լրացուցիչ արտոնություններից չի օգտվում (մաս 1),

> Դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրներն են՝

ինստիտուտ» ՀԿ, http://moj.am/article/2245?fbclid=IwAR21 -zRqsBvtDKwukWRQmsD9iBzoOaOf£EV7L bfesnk9ZgU6aa- 4Ezivic, http://bit.do/fMq8s, հասանեյի են 08.11.2020 դրությամբ:

198

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

• զարգացնել դատապարտյալ մտավոր, մասնագիտական, ֆիզիկական կարողությունները,

• դրական ազդեցություն ունենալ դատապարտյալի ուղղման գործում,

• մասնակցել դատապարտյալի աշխատանքը, կենցաղը և հանգիստը կազմակերպելուն,

• սոցիալական օգնություն ցուցաբերել դատապարտյալին և նրա ընտանիքին,

• դատապարտյալների ինքնագործ միավորումների առջև կարող են դրվել նաև պատիժը կատարելու նպատակներին, կարգին ու պայմաններին չհակասող այլ խնդիրներ (մաս 2),

> Դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և

գործունեության կարգը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով (մաս 3) ։

2006թ.-ին ընդունված «ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգ»-ում առանձին բաժնի 10 մասով ներկայացված է «XIV. Դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և

գործունեության կարգը»։

Այսպես՝ ստորև ներկայացվում են ՀՀ ՔԿՀ-ներում գործող ինքնագործ միավորումները ըստ տեսակների, մասնակիցների ընդգրկվածության, ըստ տարիների:

Վերջին 5 տարիներին ՔԿՀ-ներում գործող ինքնագործ միավորումներում ընդգրկվել է շուրջ 1742 անձ, որը կազմում է վերջին 5 տարիներում ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններում ընդգրկված անձանց շուրջ 76%-ը։ Հատկանշական է, որ չնայած նմանօրինակ ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններում ընդգրկված անձանց մեծ քանակին, պետության ու ՀԿ-ների կողմից իրականացվող ոչ ֆորմալ ծրագրերը չենք թիրախավորում այս հարթակները։

199

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

■ լուսավորչական ■մարզական я մշակութային я կրոնական

Գծաաատնեո 3: ՀՀ ՔԿՀ-նեոում ցոոծոո հնքնացոոծ մհավոոումնեոո ոստ տեսակնեոհ

Գծաաատնեո 4: ՔԿՀ-նեոում ցոոծոո հնքնացոոծ մհավոոումնեո ոնռցոնմած անձանց մասնակցության ռհնամհնան ոստ տաոհնեոհ

Ամփոփում: Հիմք ընդունելով մեր կողմից կատարված ուսումնասիրությունը և վեր հանված տվայլները՝ կարող ենք տեսնել, որ ՔԿՀ-ների մանկավարժականացման գործընթացը ՀՀ երրորդ հանրապետությունում մեկնարկել է դեռևս 2000-ական թթ.-ների սկզբին հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, սակայն կարճ ժամանակ անց անցել պետության հոգածության ներքո։ ՔԿՀ-ներում իրականացվող ծրագրերի մեկնարկից ի վեր ոչ ֆորմալ կրթական ծրագրերը գերակշռել են իրականացվող ընդհանուր ծրագրերի շրջանակում։ Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերը բովանդակային ուղղվածությամբ գրեթե նույնական են և թիրախավորում են ինչպես մասնագիտական, այնպես էլ փափուկ/սոֆթ հմտությունների ձեռքբերման

դասընթացները։ Կրթական ծրագրերի մեկնարկից սկսած պետության կողմից դրանք իրականացվել են 12 ՔԿՀ-ներից երկուսում, իսկ այժմ դրանց իրականացման տիրույթն

200

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ընդլայնվել է' ներառելով 6 ՔԿՀ, որը կրթական ծրագրերի ինստուցիոնայիզացման, հետևաբար նաև ՔԿՀ-ների մանկավարժականացման կարևոր ցուցանիշ ու գործոն է:

Ընդհանրացնելով կարելի է նշել, որ ՀՀ ՔԿՀ-ներում գտնվող անձանց՝ Սահմանդրությամբ ամրագրված կրթության իրավունքի իրացման և դրա հնարավորությունների ստեղծման նպատակով վերջին տասնամյակում ՀՀ-ում իրականացվում են մի շարք նշանակայի կարևորություն ունեցող ծրագրեր ու նախաձեռնություններ ինչպես պետության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից։

PRACTICE OF ORGANIZATION OF NON-FORMAL EDUCATION IN PENITENTIARY INSTITUTIONS OF RA

MISHA TADEVOSYAN

Armenian State Pedagogical University after Khachatur Abovyan,

Chair of Pedagogy, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to present the practice of non-formal educational programs implemented in the penitentiary institutions of the Republic of Armenia. In particular, to describe the development of educational and pedagogical activities in penitentiaries, presented non-formal education programs implemented by the state and non-governmental organizations, their diversity and scope of coverage.

In the course of the research, a study was made of the main international norms related to the realization of the right to education in penitentiary institutions, the documents related to educational programs implemented in the penitentiary institutions of the Republic of Armenia, collection of statistical data, generalization and analysis.

Summing up this article, the following conclusion was formed: the programs of non-formal education implemented in the penitentiary institutions of the Republic of Armenia in the chronological context have developed and diversified, the scope of programs has been expanded (in 2 penitentiary institutions in 2000, and in 2020 already in 6 out of 12 penitentiary institutions), created institutional mechanisms and structures to ensure the stability and continuity of the implementation of non-formal education programs.

Keywords: penitentiary institutions, non-formal education, state public programs, the right to education, prison education, resocialization and live skills.

ПРАКТИКА ОРГАНИЗАЦИИ НЕФОРМАЛЬНОГО ОБРАЗОВАНИЯ В ПЕНИТЕНЦИАРНЫХ УЧРЕЖДЕНИЯХ РА

МИША ТАДЕВОСЯН

аспирант кафедры педагогики

Армянского государственного педагогического университета им. Хачатура Абовяна, г. Ереван, Республика Армения

201

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Целью данной статьи является представление практики реализации и организации неформальных образовательных программ, реализованных в пенитенциарных учреждениях РА после обретения независимости.

В частности, для описания развития образовательной и педагогической деятельности с участием лиц, содержащихся в пенитенциарных учреждениях, рассматриваются неформальные образовательные программы, реализуемые государственными и негосударственными организациями, их разнообразие, содержание и объем. В ходе исследования было проведено изучение основных международных норм, связанных с реализацией права на образование в пенитенциарных учреждениях, изучение документов, связанных с образовательными программами, реализуемыми в пенитенциарных учреждениях РА, сбор статистических данных, обобщение и анализ.

Подводя итог данной статьи, можно отметить, что программы неформального образования, реализуемые в пенитенциарных учреждениях РА в хронологическом контексте развивались, диверсифицировались по всем своим направлениям; объем программ расширен (в 2 пенитенциарных учреждениях в 2000 г., а в 2020 г. уже в 6 из 12 пенитенциарных учреждений), созданы институциональные механизмы и структуры, обеспечивающие стабильность и непрерывность реализации программ неформального образования (программы, запущенные по инициативе НПО, перешли в ведение государства, для этого существует специальная программа, реализуемая государственным организационно-правовым объединением).

Ключевые слова: пенитенциарные учреждения, неформальное образование,

государственные общественные программы, право на образование, тюремное образование, ресоциализация и навыки самостоятельной жизни.

202

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.