Научная статья на тему 'ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ'

ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
133
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
վիրտուալ կազմակերպություն / ավանդական կազմակերպություն / արհեստական ինտելեկտ / հաղորդակցման տեխնոլոգիա / էլեկտրոնային առևտուր

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Սահակյան Անի

Հոդվածի նպատակն է բացահայտել վիրտուալ կազմակերպությունների առանձնահատկությունները։ Մեր խնդիրն է ուսումնասիրել վիրտուալ կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև համեմատել ավանդական ու վիրտուալ կազմակերպություններին բնորոշ որոշ հատակնիշներ։ Արդյունքում ներկայացրել ենք վիրտուալ կազմակերպության առավելություններն ու թերությունները։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են էմպիրիկ հետազոտության մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ վիրտուալ կազմակերպությունը կամավոր ժամանակավոր համագործակցության ձև է մի քանիսի միջև, որպես կանոն, անկախ գործընկերների միջև, որոնք բարիքների արտադրության համակարգի օպտիմալացման շնորհիվ մեծ օգուտներ են բերում հաճախորդներին։ Այդ կազմակերպությունների առավելություններից են շուկայի պատվերի կատարման արագությունը, ընդհանուր ծախսերի նվազեցումը, հաճախորդների կարիքների ավելի լիարժեք բավարարումը, շրջակա միջավայրի փոփոխությունների նկատմամբ ճկունությունը, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելու խոչընդոտներն իջեցնելու հնարավորությունը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

FEATURES OF VIRTUAL ORGANIZATIONS

The purpose of this article is to discover specifics of virtual organizations. The task is to study activities of certain virtual organization, to compare some typical features of traditional and virtual organizations. As a result, the advantages and disadvantages of virtual organization are presented. Empirical research methods were used during the research. As a result of the research, the conclusion was drawn that a virtual organization is a voluntary temporary cooperation between independent partners, who, due to optimizing the production system, bring great benefits to customers. The advantages of these organizations are the speed of fulfillment of the market order, the reduction of the total costs, the more complete satisfaction of the customers' needs, the flexibility towards the changes of the environment, as well as the possibility of reducing the barriers to access to new markets.

Текст научной работы на тему «ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ*

ՀՏԴ 33 1. 1

ԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի գործարարության և վարչարարության ամբիոնի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, ք. Գյումրի, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է բացահայտել վիրտուալ կազմակերպությունների առանձնահատկությունները: Մեր խնդիրն է ուսումնասիրել վիրտուալ

կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև համեմատել ավանդական ու վիրտուալ կազմակերպություններին բնորոշ որոշ հատակնիշներ։ Արդյունքում ներկայացրել ենք վիրտուալ կազմակերպության առավելություններն ու թերությունները։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են էմպիրիկ հետազոտության մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ վիրտուալ կազմակերպությունը կամավոր ժամանակավոր համագործակցության ձև է մի քանիսի միջև, որպես կանոն, անկախ գործընկերների միջև, որոնք բարիքների արտադրության համակարգի օպտիմալացման շնորհիվ մեծ օգուտներ են բերում հաճախորդներին։ Այդ կազմակերպությունների առավելություններից են շուկայի պատվերի կատարման արագությունը, ընդհանուր ծախսերի նվազեցումը, հաճախորդների կարիքների ավելի լիարժեք բավարարումը, շրջակա միջավայրի փոփոխությունների նկատմամբ ճկունությունը, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելու խոչընդոտներն իջեցնելու հնարավորությունը։

Հիմնաբառեր' վիրտուալ կազմակերպություն, ավանդական կազմակերպություն, արհեստական ինտելեկտ, հաղորդակցման տեխնոլոգիա, էլեկտրոնային առևտուր:

Ներածություն

Յուրաքանչյուր օր համացանցի դերը բիզնեսի ոլորտում ընդլւանվում է (ինտերնետ-ծառայությունները, առցանց խանութները, ինտերնետ բանկինգը և այլն), որը մեծ հնարավորություններ է ընձեռում կազմակերպությունների զարգացման համար՝ առաջացնելով նոր ձևեր, ինչպիսին է, օրինակ, վիրտուալ կազմակերպությունը։ Այս ձևի առաջացումը կապված է ինտեգրացիոն գործընթացների, ժամանակակից շուկաների բարելավման, գլոբալիզացիայի և զարգացման, հաճախորդների հետ

հարաբերությունների բարելավման և հաճախորդների գոհունակության աստիճանի բարձրացման հետ։ Բազմաթիվ նման կազմակերպությունների առաջացումը խորհրդանշում է սպասարկման մակարդակի բարձրացումը։

Առաջին հերթին նշենք, որ վիրտուալ կազմակերպությունն

աշխարհագրականորեն տարանջատված խմբերի, մարդկանց, կազմակերպչական միավորումների մշտական կամ ժամանակավոր հավաքածու է, որոնք միավորվում են

* Հոդվածը ներկայացվել է 05.07.2020թ., գրախոսվել' 14.07.2020թ., տպագրության ընդունվել' 22.12.2020թ.:

155

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

հատուկ խնդիրներ լուծելու համար, հասնում են հատուկ նպատակների' հիմնված աշխատանքի բաժանման, պարտականությունների և ցանցի կառուցվածքի սկզբունքների վրա, որոնց ընդհանուր գործողություններն իրականացվում են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառմամբ381։ Վիրտուալ կազմակերպությունների նպատակը շահույթ ստանալն է՝ առավելագույնի հասցնելով հաճախորդների գոհունակությունը, քան հնարավոր մրցակիցները։ Այսօր գլոբալիզացիայի ազդեցությամբ շատ կազմակերպություններ ընդլայնում են իրենց սահմանները այնքան, որ իրենց աշխատակիցները, նույն թիմի անդամները և նույնիսկ մեկ թիմի անդամներն անձամբ չճանաչեն միմյանց, կարող են լինել տարբեր քաղաքներում ու երկրներում։ Սա նշանակում է, որ նրանք տարբեր մշակույթների են պատկանում, ընկալում են տարբեր կերպ և կարող են խոսել տարբեր լեզուներով։

Այսօր վիրտուալ կազմակերպություններն առավելապես ներկայացված են ինչպես ինտելեկտուալ ոլորտներում, ինչպիսիք են՝ ինտերնետային նախագծերը, խմբագրումը, լրագրությունը, ծրագրային ապահովումը և ծառայութունը, այնպես էլ՝ էլեկտրոնային առևտուրը, որը առավել մեծ տնտեսական նշանակություն ունի։ Մասնավորապես մինչև 2023 թվականը առցանց մանրածախ առևտրի վաճառքը կանխատեսվում էր 6,5 տրիլիոն ԱՄՆ դոլար, բայց համաճարակի բռնկումից ի վեր առկա կանխատեսումները ենթարկվում են փոփոխության: Իսկ Հայաստանում 2020թ.-ի առաջին 5 ամսիներին այն կազմել է 11,8 միլիոն դոլար։

Աշխատանքի ընթացքում մենք կանդրադառնանք ծրագրային ապահովման և ծառայության ոլորտի կազմակերպություններին։ Նշենք, որ այս ոլորտի եկամուտները ՀՀում 2018թ.-ին կազմել է 922.3 մլն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի 2,8% է: 2018թ.-ին գործող ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի. տեղական ընկերությունների մասնաբաժինը՝ 52.5%, օտարերկրյա ընկերություններինը՝ 31%382։ Օտարերկրյա մասնաճյուղերը մայր ձեռնարկությունների համար ծրագրավորման կենտրոններ են (Outsourcing) կամ արտապատվիրման կենտրոններ' հստակ սահմանված բյուջեով, որոնց գործունեությունից ստացված եկամտի փոքր մասն է մնում երկրում: Իսկ տեղական կազմակերպությունների մեծ մասը պատվերներ են ստանում արտասահմանյան կազմակերպությունների կողմից։ Նման կազմակերպության օրինակ է Develandoo-ն, որը Հայաստանում արհեստական ինտելեկտի հետազոտման առաջատարն է: Որպես նորարարության լաբորատորիա՝ Develandoo-ն հաջողությամբ ստեղծել է ավելի քան 30 արտադրանք գլոբալ ձեռնարկությունների համար, ինչպիսիք են՝ KPIT Germany-ը և Welocalize USA-ը383: Կազմակերպությունն ունի 14 աշխատակից։ Սակայն նշենք, որ պատվերներից կախված՝ աշխատակիցերի քանակը կարող է համալրվել կամ հակառակը՝ կրճատվել, ինչպես նաև կարող են ձևավորվել խմբեր։ Այս կազմակերպության գործունեության հիման վրա փորձել ենք բացահայտել վիրտուալ կազմակերպությունների առանձնահատկությունները։ Կազմակերպությունում

ամենաարժեքավորն այն է, որ այն ձևավորվում է անհատներից, որոնք իրենց հայեցակարգային նպատակակետն են բերում կազմակերպության գործունեությունում։ Նրանք հանդես են գալիս որպես գործակալների ժամանակավոր կոոպերացիներ՝ ստեղծելով բոլորովին հատուկ սոցիալ-տնտեսական հարաբերություններ։ Ինչպես գիտենք, կազմակերպության գործունեության պլանավորման, կազմակերպման ու համակարգման համար անհրաժեշտ է նաև կառավարման համապատասխան մոտեցումներ։ Այս կազմակերպությունը ունի հետևյալ հմտությունները, բացահայտել ու

381 Еленин А., Пономарев И., Виртуальные корпорации // Business online, 2001, С. 32.

382 Հայաստանի վիճակագրության կոմիտե, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը,

https://www.armstat.am/am/:

383 Develedoo, https://www.develandooxom/?fbclid=IwAR1fEtti8IKxX3o-

McggSo4idmgTI97Hfg9fzy3WTzfSGRjSKLKxthUkZFo.

156

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

գրավել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հիմնական կոմպետենցիաները և ներգրավված կոմպետենցիաների հիման վրա կազմակերպել արտադրանքի ստեղծման ու վաճառքի գործընթացը։ Դրա հիման վրա հնարավոր է ընդհանուր առմամբ ձևակերպել կազմակերպության կառավարման հիմնական գործառույթները.

• ծրագրի պահանջների սահմանում,

• հնարավոր գործընկերների որոնում և գնահատում,

• առաջադրանքների օպտիմալ կերպով իրականացնելու համար պիտանի կատարողների ընտրություն,

• կատարողների ներգրավում և բաշխում,

• գործընկերների, ռեսուրսների շարունակական մոնիթորինգ և վերաբաշխում։ Վերոնշալ առանձնահատկությունների հիման վրա կազմակերպությունը նաև

ձևավորել է աշխատակիցների նկատմամբ պահանջները.

• Առաջադրանքների հստակ ձևակերպման, տեղեկատվության ներկայացման

ունակություն։ Միջազգային կազմակերպությունների աշխատակիցներից

պահանջվում է նաև օտար լեզվի իմացություն։

• Գրավոր, էլեկտրոնային հաղորդակցության հմտությունների լավ տիրապետում,

• Գիտելիքների լայն շրջանակ՝ տեքստային մտածողություն (քանի որ աշխատակիցները ոչ թե մեկ ծրագրի շրջանակում են աշխատում, այլ մի քանի ու նաև միաժամանակ),

• Նպատակներ հաստատելու ունակություն, սեփական ժամանակի կառավարում,

• Որոշակի խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակություն,

• Աշխատանքի արդյունքների համար անձնական պատասխանատվություն, որի

կապակցվածությամբ աշխատողները պետք է լավ տեղյակ լինեն համապատասխան ցուցումներին, օրենսդրությանը, կազմակերպության

էթիկական ստանդարտներին,

• Աշխատակիցները պետք է ներկայացնեն կազմակերպությունը, որի կազմում նրանք մաս են կազմում, այնպես էլ այն խումբը, որում նրանք ընդգրկված են։

Հարկ է նշել, որ վիրտուալ կազմակերպությունների բազմաթիվ հաջողություններն

ակնհայտ են, բայց ավե[ի լայն համատեքստում վիրտուալ կազմակերպությունների կազմակերպման ու գործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցեր բաց են մնում։ Այստեղ առկա որոշ խնդիրներ կարելի է գնահատել որպես ցանկացած նորարարական հայեցակարգի բնորոշ խնդիր, ինչպես նաև դեռևս կանոնակարգված չեն Հայաստանում էլեկտրոնային առևտրի մաքսային, հարկային ու վճարահաշվարկային օրենսդրությանն առնչվող խնդիրները։ Որպես այս ոլորտի խթանում՝ կարող ենք նշել, որ 2015թ.-ին ուժի մեջ է մտել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որը նախատեսում էր պետական աջակցություն 2 ուղղությամբ: Առաջինը վերաբերում է պետական աջակցության ծրագրերին, երկրորդը՝ հարկային արտոնություններին: 2016թ.-ին նոր ստեղծվող և սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար հասանելի դարձան հարկային արտոնություններ. 0 % շահութահարկ և 10% եկամտահարկ, որը խթանեց նոր կազմակերպությունների առաջացման գործընթացները384։

Վիրտուալ կազմակերպության բիզնես գործընթացները շատ առումներով նման են ցանկացած կազմակերպությունում օգտագործվող ստանդարտ գործընթացներին' հաշվապահություն, մարքեթինգ, լոգիստիկա և այլն։ Բայց ավելանում են նաև նոր ու յուրահատուկ գործընթացներ' միջնորդ-գործակալների փնտրում, վիրտուալ

կազմակերպության գործակալների բանակցություն, պարտականությունները

384 «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենք, https://www.arlis.am/documentview.aspx?docid= 112428:

157

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

չկատարելու դեպքում գործակալների փոխարինում և այլն: Միևնույն ժամանակ բիզնես գործընթացները տարբերվում են ավանդականից։ Դրանցում պետք է հաշվի առնվեն փոխադարձ թերությունների փոխհատուցման և գործակալների առավելությունների ամրապնդման միտումները։ Օրինակ՝ կարելի է միավորել մեծ կազմակերպությունների առավելությունները և փոքր կազմակերպությունների՝ ռեսուրսների պակաս ունենալու թերությունները, որոնք, սակայն, կարողանում են արագ արձագանքել փոփոխություններին և վերակազմավորվել։ Գործառույթների հստակեցումը պետք է լինի վիրտուալ կազմակերպության գործունեության համար բիզնես մոդելի մշակում, օրինակ՝ բանակցությունների սխեման և հաջորդականությունը, պատվերի իրականացման ժամանակ վիրտուալ կազմակերպության աշխատակիցների միջև ինֆորմացիայի փոխանակումը։

Վիրտուալ կազմակերպության առանձնահատկությունները բացահայտելու համար ոչ միայն ուսումնասիրել ենք վերոնշյալ կազմակերպության գործունեությունը և կառավարումը, այլ նաև համեմատել ենք ավանդական կազմակերպության հետ։ Առաջին հերթին վիրտուալ կորպորացիաներն ունեն ավելի մեծ շարժընթաց և ճկունություն ինչպես գործընկերների փոփոխությունների, այնպես էլ իրենց գործունեության շրջանակների փոփոխության մեջ։

Ճկունություն։ Վիրտուալ կազմակերպությունները կարելի է ձևավորել տարբեր անհամադրեյի էլեմենտներից, որոնք ձևավորվում են որոշակի բիզնես նպատակի իրականացման համար և ապամոնտաժվում են դրա ձեռքբերումից հետո։ Բացի դրանից, եթե փոփոխված ռազմավարությունը պահանջում է, ապա կարող է արագ վերակազմավորվել և անհրաժեշտության դեպքում վերաբաշխել ակտիվները։ Քանի որ շահագործման ծախսերը ցածր են, ապա նվազում են արմատական փոփոխությունների իրականացման ծախսերը և ռիսկերը։ Վիրտուալ կազմակերպությունների համար նախատեսված բոլոր պահանջներից սա հավանաբար առավել հակասականն է թվում։ Հենց սրանում է վիրտուալ կազմակերպության ճկունության հնարավորությունը, սակայն դրա իրականացման համար պահանջվում է մենեջերների և աշխատակիցների աշխատանքի ճկունություն։ Իսկ նորարարության ներդրման համար պահանջվում են մարդկային ռեսուրսների կառավարման նոր մոտեցումներ385։ Ինչպես արդեն նշեցինք, ուսումնասիրվող կազմակերպությունը համագործակցում է ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հետ։ Իսկ ավանդական կազմակերպությունները կողմնորոշած են երկարաժամկետ ծրագրերի վրա, ինչը նրանց զրկում է շուկայական իրավիճակի փոփոխություններին համարժեքորեն արձագանքելու հնարավորությունից։ Մեծ, երբեմն հսկա կառույցները պահանջում են մեծ չափի ներդրումներ։

Շարժունություն։ Հաղորդակցման ցանցերի, այլ ոչ թե շենքերի և ֆիզիկական ակտիվների օգտագործումը նշանակում է, որ մեր ժամանակներում աշխատանքի ֆիզիկական գտնվելու վայրը քիչ կարևոր է։ Արդյունքում կարիք չի լինում, որպեսզի բաժիններն ու աշխատանքային խմբերը միմյանց հետ սերտ ֆիզիկական շփման մեջ լինեն։ Ծրագրային խմբերը կարող են հավաքվել տարբեր վայրերում։ Օրինակ հենց այդպես է լինում հրատարակչություններում։ Տարբեր երկրներում ապրող առանձին աշխատակիցներն աշխատում են միասին և կարող է երբեք իրար չտեսնեն։ Կարիք չի առաջանում աշխատանքը կատարելու գրասենյակում։

Սահմանների բացակայություն։ Վիրտուալ կազմակերպությունները իրենց բնույթով միտումնավոր կերպով խառնված սահմաններ ունեն։ Նրանք սահմանափակվում են, որպեսզի այն ընկալվի որպես առանձին, իրավաբանորեն

385 Zafar A., Abumelha M., Alharthi M., Virtial organization as a strategic tool: Past, Present and Future, International Journal of Computer Sytems, Volume 02, Issue 04, April 2015, 108-114.

158

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

սահմանված կազմակերպություն: Նրանք ի վիճակի են մատակարարներին միավորելու մի ցանցի մեջ այնպես, որ դժվար է նկատել՝ որտեղ է մի կազմակերպությունն ավարտվում, որտեղից է մյուսը սկսվում386։

Ռեսուրսների ներգրավում։ Ավանդական կազմակերպություններում նոր ապրանքների մշակման և շուկա ներկայացնելու համար պահանջվում է զգալի ռեսուրսների ներգրավում։ Ի տարբերություն դրա՝ վիրտուալ կազմակերպությունները իրենց համար ռեսուրսներ չեն գնում, այլ փնտրում են նոր գործընկերներ, որոնք ունեն համապատասխան ռեսուրսներ, գիտելիքներ և ունակություններ համատեղ գործունեություն կազմակերպելու և իրականացնելու համար։ Այլ կերպ ասած՝ շուկայում մրցակցային առավելության հասնելու համար ընտրվում են կազմակերպություններ, անհատներ կամ խմբեր, որոնք ունեն պատվերն իրականացնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու կարողություններ։ Վիրտուալ կազմակերպություններն ապահովում են լուրջ մրցակցային առավելություններ՝ շնորհիվ հիմնական և շրջանառվող միջոցների ծախսերի կրճատման։

Կառուցվածք։ Վիրտուալ կազմակերպությունները ունեն նման

կազմակերպություններին բնորոշ ցանցային կառուցվածք, որում յուրաքանչյուրը հասանելի է բոլորին, իսկ առաջատար մենեջերների գործառույթները սահմանափակվում են համատեղ աշխատանքի, աշխատակազմի հավաքագրման և վերապատրաստման կազմակերպամամբ։

Վիրտուալ կազմակերպության ֆիզիկական կառուցվածքը շատ ավելի քիչ է զարգացած ավանդականի հետ համեմատած։ Վիրտուալ կազմակերպությունների նյութական միջոցները, ինչպիսիք են՝ գրասենյակները, կահույքը, պահեստը և այլն, այնքան էլ մեծ չեն, և դրանք, որպես կանոն, աշխարհագրորեն տեղաբաշխված են։ Եթե շահագործման տեսանկյունից դիտարկենք իրավիճակը, ապա ապակենտրանացված օբյեկտները գերադասելի են հսկայական և մի վայրում կենտրոնացածից387։ Ավանդական կազմակերպությունները ունեն գրասենյակային շենք, իսկ վիրտուալ կազմակերպություններում նույն նպատակին է ծառայում հաղորդակցման ցանցը։ Տեխոնոլոգիաներն իրենցից ներկայացնում են գործիքներ, որոնք թույլ են տայիս իրականացնել աշխատանք։

Ամփոփելով համեմատական վերլուծությունը' առանձնացնենք ավանդական և վիրտուալ կազմակերպության հետևյալ բնութագրիչ հատկանիշների տարբերությունը.

Աղյուսակ 1. Ավանդական և վիրտուալ կազմակերպությունների տարբերությունը

Հատկանիշ Ավանդական Վիրտուալ

կազմակերպություն կազմակերպություն

Գործունեության բնույթ Մշտական, մեկուսացված Ոչ մշտական, բաց

Աշխատակիցների կարգավիճակ Փոխարինելի, փոխկապակցված, հանդուրժող Հավատարմություն, տեղեկացված լինել անկախ

Ճկունության մակարդակ Ցածր Բարձր

Ազդեցություն, Կախված է Կախված է գիտելիքներից և

386 Бережнов Г.В. Виртуальная организация. Неравновесный принцип управления развитием предприятия. Российское предпринимательство.// Журнал, 2003, №12, С. 51-55.

387 Шайхутдинов Д.В., Горбатенко Н.И., Коломиец А.В. Виртуальное предприятие – новый подход к организации учебного процесса В ВУЗЕ // Международный журнал экспериментального образования. – 2017. – № 10. – С. 43-48.

159

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

իշխանություն հիերարխաիական մակարդակից հմտություններից

Կազմակերպությունում կողմնորոշումը Կազմակերպության նկատմամբ կողմնորոշում Սեփական հետաքրքրությունների, կազմակերպության և կոլեկտիվի նկատմամբ կողմնորոշում

Աշխատակիցների և վարչական կազմի միջև հարաբերություններ Ենթակա և ղեկավար հարաբերություն Պայմանագրային բոլոր մակարդակներում, հարաբերությունների կարգավորման մեխանիզմների հեշտացում

Կառավարչական գործունեություն իրականացնելու մեխանիզմ Ավանդական կապի միջոցների կիրառմամբ՝ հեռախոս, ֆաքս, փոստ Ինտեգրացված և լոկալ տեղեկատվական համակարգերի միջոցով

Կազմակերպչական մշակույթ Ֆորմալ Ենթադրում է լինել բաց և փոխվստահող

Համագործակցութ-յան հնարավորություն Ցածր Լայն, հիմնված է մի շարք համաձայնագրերի և փոխադարձ ներդրումների վրա

Կարևորագույն նպատակը Առավելագույն արդյունք Օգուտի օպտիմալացում

Վիրտուալ իրականության ընդհանուր առանձնահատկություններն արտացոլվում են վիրտուալ կազմակերպություններին բնորոշ հատուկ բնութագրերում388.

• Նշանակալի ոչ նյութական ակտիվներ ու փոխկապակցված ցանցեր։ Ոչ նյութական ակտիվներն են' մարդկային կապիտալում և գիտահետազոտական աշխատանքներում ներդրումներ, մտավոր կապիտալ, կորպորատիվ մշակույթ, ապրանքանիշ, կազմակերպության հեղինակություն, նոու-հաու, հմտություններ, ֆորմալ գիտելիքներ, կառավարման գործընթացներ, պոտենցիալ և հավատարիմ հաճախորդների բազա, մատակարարման ցանց, հուսալիություն և որակ, մենեջերների և աշխատողների արհեստավարժություն:

• Կազմակերպության այնպիսի ատրիբուտների բացակայություն, ինչպիսիք են՝ ուղղահայաց ինտեգրում, կենտրոնական գրասենյակ, հիերարխիա, ինչպես նաև կազմակերպության հստակ սահմաններ, ճկունություն։

• Հիբրիդային ձևերի առկայություն, որոնք ունակ են համատեղելու տարասեռ ակտիվները։

• Աշխատանքի հեռահար ձևերի առկայություն, աշխատողների՝ միմյանց հետ ֆիզիկապես շփվելու բացակայություն։

• Կազմակերպության ավելի քիչ թափանցիկություն և այլն։

Վիրտուալ կազմակերպության հիմնական առանձնահատկություններն են՝

• Ճկուն ցանցային կառուցվածք՝ հորիզոնական կապերի հստակ գերակայությամբ,

• Ցանցի անդամների բարձր պրոֆեսիոնալիզմ,

• Նրանց աշխատանքի ինքնավարություն և նեղ մասնագիտացում,

388 Мазур И. Управление проектами: учебное пособие/ Мазур И. И., Шапиро В. Д., Ольдерогге И. Г.- М.:2-е издание, 2004, С. 36-37.

160

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

• Ինտեգրացիայի զարգացած տեղեկատվական միջոցների առկայություն:

Հաշվի առնելով այս առանձնահատկությունը՝ վիրտուալ կազմակերպությունների համար հնարավոր է ձևավորել ոչ ավանդական կառավարման գործառույթներ, որոնք հետևյալն են389՝

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• Ծրագրի նպատակների ու խնդիրների որոշում,

• Առաջադրանքներին համապատասխան գործընկերների որոնում, գնահատում և ընտրում,

• Իրականացնողների ներգրավում և տեղաբաշխում,

• Առաջադրանքների իրականացման ընթացքում գործընկերների և ռեսուրսների վերաբաշխում։

Վիրտուալ կազմակերպությունը ունի նաև որոշակի թերություններ, որոնք հետևյալն են՝

• գործընկերների տնտեսական կախվածության աճ, որը կապված է ցանցի

անդամների նեղ մասնագիտացումից,

• գործընկերների նկատմամբ պատշաճ սոցիալական աջակցության

բացակայություն, որը պայմանավորված է դասական երկարաժակետ

պայմանագրերի և սովորական աշխատանքային հարաբերությունների մերժմամբ,

• կազմակերպության անդամների տարասեռությունից բխող հարաբերություների չափազանց բարդացման վտանգի առկայություն,

• կազմակերպության անդամակցության և դրա ինքնակազմակերպման

շարժընթացի վերաբերյալ անորոշություն։

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ վիրտուալ կազմակերպությունները չունեն ինստիտուցիոնալ և կառուցվածքային շրջանակ, որը բնորոշ է ավանդական

կազմակերպություններին, որն իր հերթին էապես փոխում է դրա կազմակերպչական ու կառավարչական գործունեության հիմքերը։ Այդ կազմակերպությունների նպատակն է շահույթ ստանալը՝ բավարարելով ապրանքների ու ծառայությունների սպառողների կարիքները ավելի լավ, քան հնարավոր է դա անեն մրցակիցները։ Այս նպատակը բնորոշ է շուկային կողմնորոշված կազմակերպություններին։ Բայց առաջին հերթին վիրտուալ կազմակերպությունները, որպես կանոն, առաջնորդվում են ոչ թե բավարարելով ինչ-որ միջին շուկայի որոշ հատվածի կարիքներն ու պահանջները, այլ շուկայի պատվերի իրականացման վրա մինչև որոշակի հաճախորդների որոշակի պահանջմունքների բավարարումը։ Եվ երկրորդը՝ այս կազմակերպությունները մեծացնում են պատվերի իրականացման որակը և արագությունը՝ միավորելով ցանցի մեջ գտնվող գործընկերների ռեսուրսները։

Վիրտուալ կազմակերպությունների մաքսային, հարկային և վճարահաշվարկային օրենսդրության համար առաջարկում ենք՝

• «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում կատարել որոշակի լրամշակում, որով կկարգավորվեն մտավոր սեփականության իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես կսահմանվեն տեղեկատվական ապրանքների կրկնօրինակման և պահպանման կանոններն ու պայմանները:

• էլեկտրոնային առևտուրն ունի գլոբալ բնույթ, հետևաբար կարգավորման նորմատիվային ակտերը պետք է կառուցվեն միասնական սկզբունքների վրա։ Մասնավորապես նշենք, որ 1998-ի մայիսին էլեկտրոնային առևտրի աճի

389 Гумерова Г. И. Виртуальная организация как объект исследования и учета в российском экономическом пространстве цифровой экономики, Фонд инфраструктурных и образовательных программ,Москва, 2018, N 14, С. 616-639.

161

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

պատճառով ԱՀԿ անդամներն ընդունեցին Համաշխարհային էլեկտրոնային առևտրի մասին հռչակագիրը: Հռչակագրում ներառված էին էլեկտրոնային փոխանցումներում մաքսատուրքերի պարտականության մասին կետեր։ Օրինակ՝ Ինդոնեզիան, պահպանելով ԱՀԿ-ի հռչակագիրը, նման ապրանքների մաքսատուրքեր է սահմանել 0% -ի չափով390: Ինչպես նաև նշնեք, որ ԵՏՄ-ի երկրները պատրաստում են կանոններ միջսահմանային ինտերնետ առևտրի ինտեգրված կարգավորման համար391, որը նույնպես կնպաստի այս ոլորտի կարգավորման գործընթացին։

• Անորոշ ժամանակով չպետք է միջամտել վիրտուալ կազմակերպությունների զարգացմանը և չպետք է հարկել էլեկտրոնային տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին, քանի որ սա հնարավորություն կտա ավելի մեծ օգուտ ստանալ ցանցի ողջ ներուժն օգտագործելու շնորհիվ։ Ինչպես նաև հետագայում պետք է սահմանվեն ցածր հարկադրույքներ, հարկման մեխանիզմները պետք է լինեն ավտոմատցված և պետք է հստակեցվեն ռեզիդենտները։ Վաճառողը իր երկրում վաճառք իրականացնեյիս պետք է վճարի շահութահարկ և ԱԱՀ, իսկ արտահանելու դեպքում գնորդը պետք է վճարի ԱԱՀ կամ «Գուգլ-ի հարկ», որն արդյունավետորեն արդեն կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում։ Նշենք, որ 1998 թ.-ին ՏՀԶԿ-ն առաջարկել է չափանիշներ առքուվաճառքի ժամանակ եկամտի վայրի ծագման դասակարգելու համար, ինչպես նաև թվային ապրանքների էլեկտրոնային առևտրի ժամանակ առկա հարկային համաձայնագրերի առանձնահատկությունները, որոնք թույլ են տայիս որոշակի հստակեցումներ անել այս ոլորտում392: Սակայն նշենք, որ ոլորտի զարգացման հետ նաև հնարավոր կլինի խորը ուսումնասիրություններ իրականացնել և առավել արդյունավետ լուծումներ գտնել, որոնք կնվազեցնեն ոլորտում առկա ռիսկերը։

FEATURES OF VIRTUAL ORGANIZATIONS

ANI SAHAKYAN

Shirak M. Nalbandyan State University,

Chair of Business Administration, Ph.D. in Economic Sciences,

Gyumri, Republic of Armenia

The purpose of this article is to discover specifics of virtual organizations. The task is to study activities of certain virtual organization, to compare some typical features of traditional and virtual organizations. As a result, the advantages and disadvantages of virtual organization are presented.

Empirical research methods were used during the research.

As a result of the research, the conclusion was drawn that a virtual organization is a voluntary temporary cooperation between independent partners, who, due to optimizing the production system, bring great benefits to customers. The advantages of these organizations are the

Trade Intelligence Asia Pacific, The Customs of e-Commerce, https://customs.pwc.com/en/publications/assets/pdf/trade-intelligence-201806.pdf.

391 Եվրասիական տնտեսական

http://www.eurasiancommission.org/hy/nae/news/Pages/30-06-2017.aspx.

Pwc, Apil/May 2018,

հանձնաժողով,

Taxation Aspects of Electronic

http://www.oecd.org/tax/treaties/ecommercereportsandtechnicalpapers.htm.

Commerce,

OECD,

162

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

speed of fulfillment of the market order, the reduction of the total costs, the more complete satisfaction of the customers' needs, the flexibility towards the changes of the environment, as well as the possibility of reducing the barriers to access to new markets.

Key words: virtual organization, traditional organization, artificial intelligence, communication technology, e-commerce

ОСОБЕННОСТИ ВИРТУАЛЬНЫХ ОРГАНИЗАЦИЙ АНИ СААКЯН

преподаватель кафедры делового администрирования Ширакского государственного университета им. М. Налбандяна, кандидат экономических наук, г. Гюмри, Республика Армения

Целью статьи является раскрыть специфику виртуальных организаций, ее задачей -изучить деятельность конкретной виртуальной организации, а также сравнить некоторые характерные особенности традиционных и виртуальных организаций. В результате были представлены преимущества и недостатки виртуальной организации.

В ходе работы использовались эмпирические методы исследования.

Подводя итоги, мы пришли к выводу о том, что виртуальная организация - это добровольное временное сотрудничество между некоторыми, как правило, независимыми партнерами, которые, благодаря оптимизации производственной системы, приносят огромную пользу клиентам. Преимуществами этих организаций являются скорость выполнения рыночного заказа, сокращение общих затрат, более полное удовлетворение потребностей клиентов, гибкость в отношении изменений окружающей среды, а также возможность снижения барьеров для доступа на новые рынки.

Ключевые слова: виртуальная организация, традиционная организация,

искусственный интеллект, коммуникационные технологии, электронная коммерция.

163

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.