ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ՀՈԳԵԴԻԱԳՆՈՍՏԻԿ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՁԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ*
ՀՏԴ 159.9 DOI: 10.52063/25792652-2021.1-211
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանություն ամբիոնի ասպիրանտ, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է առաջ քաշել և հիմնավորել այն մոտեցումը, ըստ որի' հոգեբանական խորհրդատվության մեջ' հատկապես անձի պաշտպանական մեխանիզմների ուսումնասիրման գործընթացում, պետք է խստորեն հաշվի առնել հոգեդիագնոստիկ մեթոդների կիրառական առանձնահատկությունները: Մեր
խնդիրն է բացահայտել պարտադիր հոգեբանական թեստավորման դերը պրակտիկ թերապիայում, ընդգծել հոգեբանական ճշգրիտ գնահատման մեթոդների' մասնավորապես հոգեդիագնոստիկական ստանդարտիզացված թեստերի և պրոյեկտիվ մեթոդի ներդաշնակ համադրման կարևորությունը, փորձել հստակեցնել մեթոդների' հիմնավորման ու արդյունավետության տեսանկունից օբյեկտիվ-սուբյեկտիվ լինելու հարաբերական սահմանը: Որպես օրինակ դիտարկվում է Մակ Կրայեի և Պ. Կոստայի կողմից մշակված և այժմ մարդու անձնային գծերը օբյեկտիվորեն բացահայտող «Մեծ Հնգյակ» մոդելը:
Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հոգեբանության հետազոտական կամ կիրառական ոլորտում ցանկացած խնդրում դրական արդյունք գրանցելու համար նպատակահարմար է հուսալի հոգեբանական գնահատման (հոգեդիագնոստիկա) և թիրախային հոգեբանական ներազդման մեթոդների ներդաշնակ կիրառությունը: Նկատի ունենալով, որ հոգեբանության ոլորտը առանձնանում է մարդու անձնային գծերի և հոգեկան գործընթացների հետ անմիջական առնչությամբ, անդրադարձ է կատարվել նաև մասնագետի առանցքային անձնային առանձնահատկություններին, որոնցից ելնելով էլ վերջինս իրավազոր է դիմացինի հոգեկան աշխարհի խճանկարը հավաքելու և տալու դրական արդյունք:
Հիմնաբառեր' անձ, հոգեբանական խորհրդատվություն, պաշտպանական մեխանիզմ, հոգեդիագնոստիկա, թեստեր, հարցարան, պրոյեկցիա:
Ներածություն
Դիմելով հոգեբանական խորհրդատվության' այցելուն նախ և առաջ ակնկալում է ստանալ մի ամբողջ օգնող-օժանդակող գործիքների համակարգ, որը նրան կօգնի լուծել առօրյա միջանձնային խնդիրները, կշտկի հարաբերությունները մտերիմների հետ, ընտանիքում կամ աշխատավայրում գործընկերների ու թիմի հետ, կընդգծի վերջինիս առաջնորդի, ձեռներեցի կամ ուղղակի խմբի լիարժեք ղեկավարի կամ անդամի հմտությունները, նաև ինչու չէ, հոգեթերապևտի, թրենինգավարի կամ խորհրդատուի
* Հոդվածը ներկայացվել է 22.02.2021թ., գրախոսվել' 03.03.2021թ., տպագրության ընդունվել' 30.03.2021թ.:
211
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ատելությունների և ծախսած գումարի դիմաց կստանա համարժեք մասնագիտական ծառայություն (դրական տրամադրվածություն, ուժ, ավյուն, վաղվա օրվա նկատմամբ հավատ, լավատեսություն և այլն): Ահավասիկ, այստեղից է բխում որակավորված մասնագետի գրագիտության և մասնավորապես հոգեդիագնոստիկ մեթոդներին լավագույնս տիրապետելու անհրաժեշտությունը: Հոգեբանի մոտ այցերն ավարտելուն պես այցելուն ստանում է իր անհատական խնդրի լուծմանն առնչվող խորհրդատվություն, որը նա լիովին գիտակցված կերպով կիրառելու է կյանքի տարբեր իրավիճակներում, իրական խնդիրների ի հայտ գալուն պես: Բնականաբար, այցելուն մասնագետ չէ և երբեմն կարող է չնկատել և ռեալ գնահատական չտալ իր հետ կատարվող դրական փոփոխություններին: Իդեալական գնահատել ստացված
արդյունքներն անգամ ի զօրու չէ մասնագետ-կոնսուլտանտը (խորհրդատուն): Հետևաբար անկախ այն հանգամանքից, որ անձը ավարտել է խորհրդատվությունը, երբեմն հարկ է լինում անձի՝ հետսեանսային հոգեդիագնոստիկ դիտարկման
շարունակություն: Այդ խնդիրը շատ արդիական է ու համակցված, մեծ էֆեկտիվություն է տալիս հոգեդիագնոստիկ մեթոդների՝ մասնավորապես թեստերի կիրառման հետ մեկտեղ: Ինչու՞ է դա այդպես, և մի՞թե բավարար չեն խորհրդատվության ընթացքում անձի մասին հավաքած ինֆորմացիան և անձի մոտավոր նկարագիրը590:
Վերը նշված իրավիճակին զուգահեռ նշենք, որ հաճախ առաջին կամ մի քանի հանդիպումների ընթացքում մասնագետը կարող է բարդություն ունենալ այցելուի անձնային հատկանիշների բազմաշերտ ենթատիպերի, խառնվածքի
առանձնահատկությունների, հնարավոր է՝ թույլ արտահայտված անձնային հատկությունների ու ենթագիտակցորեն կատարվող սովորությունների մասին լիարժեք պատկերացում ստանալու հարցում591: Տվյալ բարդությունից խուսափելու համար արդի հոգեբանության մեջ մեծ կիրառություն են գտել տարաբնույթ հոգեդիագնոստիկ թեստերը, որանք օժանդակում են հոգեբանական ներազդման արդյունավետության գնահատմանը: Գրագետ մասնագետը պարտավոր է մի քանի՝ առնվազն երկու անգամ թեստավորել այցելուին մինչև խորհրդատվությունը և դրանից հետո592: Եվ հետևաբար անձի պաշտպանական մեխանիզմների ուսումնասիրման գործընթացում հոգեդիագնոստիկ մեթոդների կիրառման առանձնահատկությունները պետք է խստորեն հաշվի առնել, ավելին՝ հոգեդիագնոստիկական թեստավորումը պրակտիկ թերապիայի մեջ ավելի շուտ պետք է դիտել որպես կանոն:
Հոդվածի նպատակն է վերլուծել և ամփոփել անձի պաշտպանական մեխանիզմների ուսումնասիրման գործընթացում հոգեդիագնոստիկ մեթոդների ընտրության սկզբունքների պահպանման ու կիրառման առանձնահատկությունները: Հասկանալի է, որ շփման տարբեր ոլորտներում ու գործնական ասպեկտներում հոգեբանական խորհրդատվության բարձր արդյունավետության և օգտավետ արդյունքի հասնելու համար կարևորվում են անձնային որոշ գծեր: Դրանք ինչ-որ չափով օգնում կամ էլ խանգարոմ են նպատակին հասնելուն՝ լինի միջանձնային շփումներում, թե միանձնյա ինքնուրույն որոշումների կայացման մեջ593: Այդ փաստը կներկայացվի հաջորդիվ' հոգեդիագնոստիկական մեթոդների ներկայացմանը զուգընթաց:
590 Немов Р.С. H 50 Основы психологического консультирования: Учеб. для студ. Педвузов. М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 1999, С. 5-8, https://www.klex.ru/3a0. 29.12.2020.
591 Кочюнас Р., Основы психологического консультирования, М., Академический проект, 1999, С. 59-66.
592 Ավանեսյան Հ. Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը, Ե., ԵՊՀ հրատ., 2017, էջ 68-71:
593 Ստեփանյան Ռ., Գալստյան Ա. Հոգեդիագնոստիկա, Ուսումնական ձեռնարկ/ ԵՊՀ: Կազմ.՝ Ռ. Ստեփանյան, Ա. Գալստյան.- Ե.: ԵՊՀ հրատ., 2012, էջ 62-71:
212
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Պաշտպանական մեխանիզմների գերակայման դեպքում իրականացվող միջոցառումները և դրանց խոչընդոտումը անձնային աճին
Նախքան պաշտպանական մեխանիզմների նկարագրությանն անցնեք' նշենք մի քանի գւխավոր և բոլոր մեխանիզմների համար ընդունելի սկզբունք: Հարկ է փաստել որ գրեթե բոլոր «պաթոգեն» պաշտպանական մեխանիզմները ենթագիտակցական մակարդակում են գտնվում: Մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ժամանակի հետ պաշտպանական մեխանիզմները ենթակա են փոփոխման և ունեն ադապտիվ ֆունկցիա։ Կարևոր է փաստել, որ եթե անձն ինքն իր մեջ նկատել է որևէ պաշտպանական մեխանիզմ, ապա այդ պահին այն չի կիրառվում: Ըստ Ֆրեյդի՝ երբ պաշտպանությունը շատ ազդեցիկ է դառնում, սկսում է գերակայել Էգոյին և կրճատել վերջինիս շարժունակությունն ու ադապտացիայի կարողությունը: Վերջիվերջո, եթե
պաշտպանական մեխանիզմը չզսպվի, Էգոն ամբողջովին օղակված կլինի տագնապի կողմից:
Զ. Ֆրեյդն սկզբնապես առանձնացրել է պաշտպանական մեխանիզմների 7 տեսակ՝ ռեպրեսիա (ճնշում, դուրս մղում), ժխտում, ռացիոնալիզացիա, ռեակտիվ գոյացություններ, իզոյյացիա, պրոյեկցիա և ռեգրեսիա 594:
Որպես օրինակ դիտարկենք ռացիոնալիզացիա պաշտպանական մեխամիզմը, որը համարվում է ոչ սովորական պաշտպանական մեխանիզմ, այլ մյուս մեխանիզմների արդարացման միջոց ու հիմնավորում: Այն միշտ տանում է նույն դեպքերի դասավորությանը. ծառայում է որպես ինքն իր Ես-ից իրական դրդապատճառների քողարկման միջոց, բացասական իրողությունը շտկելու կարողությունը դարձնում է դժվար իրագործելի, եթե դրա ռացիոնալ ու թույլատրելի մասնաբաժինը յուրաքանչյուր շարքային, բնականոն կյանքով ապրող անձի մոտ անցնում ու հասնում է սահմանաչափը: Պաշտպանական մեխանիզմի այս մեկնաբանությունը կարող է հիմք հանդիսանալ գնահատման հստակ չափորոշիչներ մշակելու համար։ Վ.Ա. Նեգրիյի հեղինակած «Հոգեբանական պաշտպանական մեխանիզմների հոգեդիագնոստիկան և կարգավորումը' որպես ուսուցմանը դիմադրության գործոն» հոդվածում անձի պաշտպանական մեխանիզմները դիտվում են որպես կենսահոգեբանական
ինդիվիդուումի կայուն ու փակ համակարգին խոչընդոտող ցանկացած փոփոխություն վերացնող կամ կրճատող միջոցառումների մի ամբողջական համալիր: Ներկայացված է պաշտպանական մեխանիզմների դիագնոստիկայի հեղինակային մեթոդիկա:
Միաժամանակ ցույց են տրված տվյալ մեթոդիկայի կիրառական ոլորտները, որոնք են՝ պաշտպանական մեխանիզմների դիագնոստիկան, հիպոթեզի առաջադրման համար անհրաժեշտ պրոֆիլի ստացումը, կլինիկական զրույցի ժամանակ հիպոթեզի ստուգումը և ուսուցմանը խոչընդոտող ու արդեն բացահայտված պաշտպանական մեխանիզմների հետ հետագա աշխատանքը595:
Հետաքրքրական և դիտարկման արժանի է ռեգրեսսիան կամ հետաճը, որը ֆրուստրացիայից խուսանավելու արդյունարար մոդել է: Սա պարզեցված վարքագծին վերադառնալու տեսակ է, երբ ֆրուստրացիայի ազդեցության տակ ունակ չլինելով առնչվել լուրջ ինտելեկտուալ խնդիրների' մարդն իրեն տալիս է մեծ Էներգիա և պատրաստվածություն չպահանջող գործունեությանը: Ռեգրեսսիան կարող է լինել ժամանակավոր: Պաշտպանական մեխանիզմների երրորդ մեծ ենթախումբ անպատճառ կարելի է նշել ռեպրեսսիան կամ արտամղումը: Ֆրեյդն այս մեխանիզմը նկարագրել է որպես հոգեկանի պաշտպանության միջոց, որի էությունը գիտակցությունից ինչ-որ բանի, երևույթի վերացումը, գիտակցությունից դրա' որոշակի հեռավորության
594 Райгородский Д.Я. Психология личности. Т.1. Хрестоматия. Издание третье, дополненное, Самара: Издательский Дом БАХРАМ-М . 2002, С. 89-94.
595 Негрий В.А. Психодиагностика и коррекция механизмов психологической защиты как фактора сопротивления обучению // Журнал: Научное мнение, № 3, 2013, С. 175-180.
213
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
պահպանությունն է: Դժբախտաբար, արտամղած ամբողջությունը մնում է ենթագիտակցական ոլորտում, գոյատևում որպես հոգու մի մասը և անձի համար շարունակում մնալ խնդիր: Հարկ է փաստել, որ կան համընդհանուր նորմեր, դաստիարակության չափանիշներ, սոցիալական ու մշակութային առանձնահատկություններ, որոնց անձն ուղղակի պարտավոր է հետևել' ճնշելով մի շարք բնազդներ ու գենետիկ հակվածություններ: Հետևաբար նման խնդրով այցելուին հոգեբանները պետք է ճիշտ ուղղորդեն առօրյա և հասարակական շփումներում՜ հաշվի առնելով անձի ազգային պատկանելությունը, ընտանեկան դաստիարակության առանձնահատկությունները, վարվեցողության նորմերը և մի շարք այլ չափանիշներ596: Ռոմանինի այս միտքը ևս մատնանշում է այն գործոնները, որոնք կարիք ունեն հստակ արձանագրման:
Աննա Ֆրեյդի կողմից առաջ բերված և նրա իսկ կարծիքով առավել դժվար բացահայտելի ու հետաքրքրական է սուբլիմացիան: Այս պաշտպանական մեխանիզմի դեպքում անձն ընտրում է իրեն անհանգստացնող և անլուծելի խնդրի շուրջ ապարդյուն մտատանջվելու փոխարեն զբաղվել միգուցե ոչ արդյունարար, սակայն ստեղծագործ ու էներգետիկ առումով առավել զարգացնող աշխատանքով: Երբեմն հասնելով անձնային աճի և դիպչելով վեհ գաղափարների' մարդը բարձրացնում է իր ինքնագնահատականը և հասկանում, որ իրեն սթրեսի մեջ գցած երևույթը այնքան էլ անլուծելի չէ, որքան թվում էր, կամ էլ հաշտվում է այն փաստի հետ, որ որոշ իրողություններ ուղղակի փոփոխման ենթական չեն, և ինքն ի զօրու չէ արմատապես լուծում տալու որոշ հարցերի, որքան էլ մեծ լինի ցանկությունը597: Այնուամենայնիվ, զբաղվելով կողմնակի աշխատանքով' առողջ ու բանական սահմանն անցնելը այստեղ ևս ցանկալի չէ, և ամեն առանձին դեպք պահանջում է հոգեթերապևտիկ տեղին մոտեցում:
Մյուս պաշտպանական մեխանիզմը, որը կդիտարկենք, իր ուրույն տեղն ու նշաշակությունն ունի անձի հոգեկան առողջության պահպանման և ֆրուստրացիաներից ընկրկելու գործում: Այն գիտականորեն անվանվել է պրոյեկցիա: Այս տերմինն անգլերենից թարգմանաբար նշանակում է արտահանում, արտապատկերում: Եզրույթն առաջին անգամ գործածել է Զ. Ֆրեյդը, իսկ հոգեվերլուծության ու հոգեբուժության մեջ հանրաճանաչ է դարձել Ռ. Մյուրրեի կողմից, որը 1939 թվականին թեորեապես հիմնադրել է այժմ մեծ համբավ ու գործածություն ունեցող հոգեդիագնոստիկա ուղղվածությունը' պրոյեկտիվ թեստերի մեծ արսենալ մշակելով, որոնք լայն կիրառություն ունեն ենթագիտակցության ուսումնասիրման համար598: Պրոյեկցիան մի
պաշտպանական մեխանիզմ է, որը բնութագրական է անձի' ինքն իր որոշակի հատկանիշների վերագրմամբ մեկ այլ անձի: Ավելի հաճախ իհարկե մենք' մարդկային բորոր առավելություններով ու թերություններով ի ծնե օժտված անհատներս, հակված ենք դիմացինին վերագրել ոչ թե այն դրական և հասարակության մեջ ընդունելի հատկանիշները, այլ բացասականը, որը անձը թաքցնում է ենթագիտակցական մակարդակում599: Ստեղծված խնդրահարույց իրողության մեջ պրոյեկցիայի
հայտնաբերման դեպքում հոգեթերապևտիկ մոտեցումը արդյունավետ դարձնելու նպատակով մասնագետը պետք է համակ ուշադրությամբ լսի այցելուին, ընթացքում ֆիքսի այլոց մասին վերջինիս արտահայտած կարծիքները և այդպիսով հասկանա այցելուի իրական մարդկային տեսակն ու բնույթը, քանի որ նա կարտապատկերի իր իսկ
596 Романин А.Н., Основы психотерапии: учебник / А.Н. Поманин, М. : КНОРУС, 2006, С. 170.
597 Райгородский Д.Я., Психология личности. Т.1. Хрестоматия. Издание третье, дополненное, Самара: Издательский Дом БАХРАМ-М . 2002, С. 87.
598 Романин А.Н., Основы психотерапии: учебник / А.Н. Поманин – М. : КНОРУС, 2006, С. 176.
599 Райгородский Д.Я., Психология личности. Т.1. Хрестоматия. Издание третье, дополненное, Самара: Издательский Дом БАХРАМ-М . 2002, С. 92.
214
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
բացասական բնութագրական գծերը' նկարագրելով մյուսներին, որոնք իր պես չեն մտածում և իր կարծիքը չեն կիսում այս կամ այն հարցի շուրջ600:
Հոգեվերլուծության մեջ ավանդաբար ընդունված է պաշտպանական
մեխանիզմների դիագնոստիկան իրականացնել պրոյեկտիվ մեթոդների կիրառությամբ, սակայն վերջիններս եզրույթի նեղ իմաստով թեստ չեն կարող համարվել, քանի որ թեստի անհրաժեշտ ու բավարար չափանիշները հետևյալն են՝ ներկայացվածի
ստանդարտիզացված լինելը և արդյունքների մշակումը, արդյունքի անկախությունը փորձարարական իրավիճակից և փորձարկողի անձից և, վերջապես, ինդիվիդուալ տվյալների համադրումը նորմատիվների հետ: Իսկ վերջիններս ստացվել են նույնատիպ պայմաններում բավարար ներկայացուցչական խմբում: Ելնելով տվյալ չափանիշներից՝ կարելի է փաստել, որ պրոյեկտիվ տեխնիկան բավական անկատար է և ոչ օբյեկտիվ 601: Անձնային աճի հիմնական բնութագրիչներն են՝ ուղղվածությունը կամ
հակվածությունը, մասշտաբը և ակտիվությունը: Արդի հոգեբանության մեջ անձնային աճը չափելի մեծություն է: Այն սերտորեն կապված է այն բորլոր դրական ու շոշափելի փոփոխությունների հետ, որոնք պատահել են անձի Ես-ի հետ ինչ-որ ժամանակահատվածում: Եվ ինչպես էլ որ անվանենք այդ փոփոխությանը՝ անձնային աճ, անձի Ես-ի աճ կամ զարգացում, անձնային զարգացում և այլն, միևնույն է, տարբեր անվանումների տակ ամփոփված է անձի հիմնական առնացքի կայունացում, անձի Ես-ի հետ կատարված դրական տեղաշարժ և անձնային ներքին պոտենցիալի հզորացում: Անհասկանալի է, թէ ինչ է կատարվել անձի հետ, անբացատրելի է տեսանելի փոփոխությունը, սակայն մի զգալի բան փոխվում է, դառնում է այլ: Մարդը դառնում է ավելի խորը, ուժեղ, ներքնապես ավելի հարուստ, սկսում է իր կյանքն ավելի հմտորեն կառավարել և ճիշտ ու նպատակահարմար որոշումներ կայացնել: Անձի Ես-ը դառնում է ավելի ճկուն ու հարմարվող արտաքին գործոններին ու միջավայրին602:
Եզրափակելով որոշ պաշտպանական մեխանիզմների մասին ուսումնասիրությունը և նկարագրելով դրանց անքակտե[ի կապը ու նաև խոչընդոտումը անձնային աճին' հարկ է նշել, որ ամեն դեպքում ցանկալի է ամեն իրադրության մեջ աշխատել լինել իրատես և չկորցնել իրականության զգացումը: Նշենք, որ Ֆրեյդն ինքը, հայտաբերելով պաշտպանական մեխանիզմների որոշ տեսակներ, այն մտքին էր, որ հոգեվերլուծաբանի խնդիրը կոնֆլիկտի պատճառր գտնելը և այցելուի գիտակցականին հասցնելն է. Հիպոկրատի խոսքով՝ «բնությունը կբուժի»603: Հոգեբանական խորհրդավության գործընթացում բացի անձի' ինքն իր հոգեվիճակի շուրջ սուբյեկտիվ նկարագրությունից, կարևոր է նաև նույն հոգեվիճակի ճիշտ, օբյեկտիվ գնահատականը: Այս վերջին հարցի պատասխանը տալիս է հոգեդիագնոստիկան, որի զինանոցում կան բազմաթիվ մեթոդներ: «Դիագնոզ» (հուն.' diagnosis - ճանաչում, dia - առանձին, gnosis - գիտելիք) եզրույթը հունարենից թարգմանաբար նշանակում է ինչ-որ բանի ճանաչում, բացահայտում: Բժշկագիտության բնագավառում այն թարգմանվում է ախտորոշում, որը ընդունելի է: Ըստ «Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը» գրքի հեղինակ, հոգեբանական գիտությունների դոկտոր,
0 Романин А.Н., Основы психотерапии: учебник / А.Н. Поманин - М. : КНОРУС, 2006, С.
176-177.
601 Пантилеев С.Р., Жилина Е. Ю. Методика диагностики защитных механизмов личности // Вестник Московского университета. Серия 14. Психология, 2009, С. 67-79.
602 Козлов Н.И., Психоголос, Энциклопедия практической психологии, мужской и женский взгляд на личность, личностный рост и развитие, https://www.psychologos.ru/artides/view/muzhskoy-i-zhenskiy-vzglyad-na-lichnostzpt-lichnostnyy-rost-i-razvitie, 11.05.2020.
603 Романин А.Н., Основы психотерапии: учебник / А.Н. Поманин – М.: КНОРУС, 2006, С. 179-182.
215
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
պրոֆեսոր Հ.Ավանեսյանի' հոգեբանության և մասնավորապես հոգեբանական
ճանաչման կամ գնահատման պարագայում ավելի ճիշտ է պահպանել հունական արմատը և գործածել «հոգեդիագնոստիկա» բառը604: Եթե փորձենք մեկնաբանել «հոգեբանական դիագնոզ» եզրույթը, ապա կարելի է ասել, որ այն ախտորոշում է անձի հոգեկան առանձնահատկությունները՝ դիտելով դրանք անձի դինամիկ կառույցում, բացահայտ դարձնելով դրանց ի հայտ գալու պատճառահետևանքային կապերը, նաև առավել տիպաբանորեն մոտեցում ցուցաբերում անձի առանձնահատկությունների ախտորոշմանը: Նման կոնտեքստում ավելի գերադասելի է օգտագործել
հոգեդիագնոստիկա կամ «հոգեբանական գնահատում» (psychological assessment) տերմինը, որը չի խեղաթյուրում բժշկական ու հոգեբանական կոնսուլտացիաների հստակ սահմանագիծը: Հետևաբար «հոգեախտորոշում» բառացի թարգմանությունը ճիշտ և նպատակահարմար չէ605: Հատուկ մշակված հարցարանների, հոգեբանական թեստերի միջոցով գնահատումը կամ ճանաչումը իրականացվում է մշակված նորմերին կամ հատուկ չափանիշներին համապատասխանությունը ճշգրտելու համար:
«Մեծ հնգյակ» հարցարանի դիտարկումը անձնային բացասական գործոնների և անձի պաշտպանական մեխանիզմների հետ համադրման տեսանկյունից
Այժմ որպես օրինակ դիտարկենք 1983-1985 թթ. -ին ամերիկյան հոգեբաններ Մակ’ Կրայեի և Պ. Կոստայի կողմից մշակված անձնային հնգագործոն հարցարանը կամ «Մեծ հնգյակ» (BIG FIVE) կոչվող թեստը, որը արդի չափանիշներով համարվում է լիովին բավարար անձի հոգեբանական օբյեկտիվ պատկերը կամ անձնային օբյեկտիվ մոդելը ստանալու համար: Ավելի ուշ մեթոդիկան վերամշակվեց այլոց կողմից և ներկայացվեց ՆԵՈ-անձնային հարցարան (NEO, (անգլ. Neurotism, Extraversion, Openness) կամ ՆԵՈ-ՊԻ-Ռ (NEO-PI-R) անձնային հարցարան վերջնական տեսքով:
Այն ըստ ոլորտների անձնային անթիվ բնութագրերի խմբավորման յուրատեսակ միասնական համակարգ է: Հոգեբանական դաշտում նման մեթոդիկայի ընդունումն ու ներդնումը հիմնված է հոգելեզվաբանական մոտեցման ու գործոնային վերլուծության մեթոդի վրա: Անձի հինգ հիմնական գծերն են՝ նեյրոտիզմը (neuroticism),
էքստրավերտությունը (extraversion), լայնախոհությունը կամ բացությունը փորձին (openness to experience), բարյացակամությունը (agreeableness), բարեխղճությունը (conscientiousness): Վերջիններս միմյանցից անկախ, ժամանակի մեջ կայուն
ֆակտորներ են606: «Մեծ հնգյակ»-ի անկախ ցուցանիշների չափումը կատարվում է վերը նշված նույնանուն թեստով: «Մեծ հնգյակ» թեստը բաղկացած է 75 զույգ խթանիչ
իմաստավորում ունեցող հարցերից, որոնցից յուրաքանչյուրն իրենց հերթին պարունակում են իրարամերժ երկու հարցադրումներ, որոնք նկարագրում են մարդու վարքագիծը: Քանի որ «Մեծ հնգյակ» մոտեցումը շոշափում է միայն անձնային դրական կողմերը' չընդգծելով անհատի բացասական դրսևորումները, այժմ լայն կիրառություն է ստացել «Մութ եռյակ» եռագործոն մոդելը: Այն ներառում է նարցիսիզմ, փսիխոպատիա և մաքիավելիզմ անձնային գծերը, որոնց միջև հայտնաբերվել են դրական կոռելացիոն կապեր607:
604 Ավանեսյան Հ., Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը, Ե., ԵՊՀ հրատ., 2017, էջ 19-21:
605 Ստեփանյան Ռ., Գալստյան Ա., Հոգեդիագնոստիկա, Ուսումնական ձեռնարկ/ ԵՊՀ: Կազմ.' Ռ. Ստեփանյան, Ա. Գալստյան.- Եր.: ԵՊՀ հրատ., 2012. էջ 5-6:
606 Хромов А.Б., Пятифакторный опросник личности: Учебно-методическое пособие, Курган: Изд-во Курганского гос. университета, 2000. – 23 էջ, http://osp.kgsu.ru/hromov/5faktor.pdf, 22.08.2020.
607 Սերոբյան Ա., Անձնային գործոնների փոխկապակցվածության խնդիրը անձի
ուսումնասիրման «Մեծ Հնգյակ» և «Մութ Եռյակ» մոդելներում, «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն» / ԵՊՀ հրատ., 2019, էջ 62-73:
216
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Իր հերթին հոգեբանական թեստերի կիրառական ոլորտը նույնն է բոլոր երկրների ժողովուրդների ու մասնագետների համար, սակայն անհրաժեշտ է և պարտադիր, որպեսզի հոգեդիագնոստիկ թեստերը (նաև հոգեդիագնոստիկ պրոյեկտիվ թեստերը) լինեն հայերեն տեղայնացված և որ կարևոր է' շարունակական: Վերջինս ենթադրում է թե' փոխառնված, թե' հայրենական թեստերի կատարելագործում, նորացում, անվերջ մշակման միտում: Դրվում է նաև մեկ պահանջ-պարամետր՝ նյութի օրիգինալությունը: Արտասահմանյան' սկզբնաղբյուր հանդիսացող գրականությունից թարգմանության ժամանակ գրականությունը չպետք է կորցնի իր օրիգինալությունը: Այս գործոնը խստագույնս կարևորվում է, քանի որ մենք' հայերս, չհանդիսանալով հոգեբանական գիտության սկզբնավորման օրրան, օգտվում ենք այլոց աշխատություններից, որոնք անհրաժեշտաբար պետք է հանդիսանան մայր-օրինակ և ոչ թե ինչ-որ երրորդ կողմի' ինքն իր ազգային առանձնահատկություններին համապատասխան տեղայնացված նյութ կամ անհաջող թարգմանություն608: Անձի առանձնահատկությունների
ուսումնասիրությունը պահանջում է բազմակողմանի ու համալիր մեթոդների կիրառում՝ տարբեր բնույթի ստանդարտիզացված, վերբալ ու պրոյեկտիվ թեստերի համադրման միջոցով: Այս ուղղությամբ հետաքրքրական աշխատանք է կատարել Աստղիկ Սերոբյանը, որ իր գիտական հոդվածում ցույց է տվել վերոնշյալ հոգեդիագնոստիկ պրոյեկտիվ թեստերում անձնային գծերի փոխկապակցվածությունը, նաև դրանցից մեկի կամ մի քանիսի ի հայտ գալու դեպքում վերջիններիս արտահայտվածության աստիճանը: Վերլուծության միջոցով փորձ է արվում բացահայտելու «Մութ Եռյակ» գործոնների պայմանավորվածությունը անձնային գծերով: Գծային ռեգրեսիոն վերլուծությունը հանգեցնում է այն արդյունքին, որ մաքիավելիզմ, նարցիսիզմ և փսիխոտապիա ռեգրեսսիայի անկախ փոփոխականները միմյանցից իրականում անկախ չեն: Ավելին' պարզվում է, որ p<0,001 նշանակալիության աստիճանի դեպքում «Մութ Եռյակ»-ի մոդելում փսիխոպատիան ու նարցիսիզմը համեմատաբար միմյանցից անկախ գործոններ են, իսկ ամենամեծ կշիռն ու դերն ունի մաքիավելիզմը, այսինքն՝ վերջինս նարցիսիզմի ու փսիխոպատիայի արտահայտվածության չափն է տալիս: Միևնույն ժամանակ մաքիավելիզմի համար դրական կանխորոշիչ են նարցիսիզմն ու փսիխոպատիան: Սակայն կատարված հետազոտության արդյունքում «Մութ Եռյակ» գործոնների լիակատար փոխկապակցվածությունը լիովին չի բացահայտվում, ստույգ է այն փաստը, որ երեք գործոնները միմյանցից անկախ չեն609:
Ներմուծելով անձնային 5 հիմնական գծերը և կատարելով ռեգրեսիա' դուրս է բերվել մի շատ հետաքրքրական փաստ, այն, որ նարցիսիզմը լիովին բացասական գիծ դիտել պետք չէ, այն դրական դրսևորում է և միջանձնային հարաբերություններում կարող է շատ պիտանի դեր խաղալ: Ստացվում է, որ մաքիավելիզմը հիմնաքարային գործոն է նարցիսիզմի ու փսիխոպատիայի միջև, իսկ նարցիսիզմն ու փսիխոպատիան միմյանցից անկախ են:
Վերլուծության այդյունքում կարող ենք եզրակացնել, որ պաշտպանական մեխանիզմների փոքր մասնաբաժին առկա է և թույլատրելի բոլորի մոտ, սակայն երբ այն գերազանցում է որոշակի իրական սահմանները, դառնում է մասնագիտական միջամտության ենթակա երևույթ, ինչի մասին հիշատակել է Դ.Ե.Ռայգորոդսկին: Հետևաբար անկախ այս կամ այն անձնային գծերը բացահայտող հոգեբանական թեստի
Ավանեսյան Հ., Հայրապետյան Դ., Հովհաննիսյան Հ., Հովհաննիսյան Ս.
Հոգեախտորոշիչ համակողմանի մոդելի մշակման հիմնախնդիրը/ Հոգեբանությունը և կյանքը, Երևան «Զանգակ-97», 2008 թ. (1-2), էջ 9:
609 Սերոբյան Ա., Անձնային գործոնների փոխկապակցվածության խնդիրը անձի ուսումնասիրման «Մեծ Հնգյակ» և «Մութ Եռյակ» մոդելներում, «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն» / ԵՊՀ հրատ., 2019, էջ 62-73:
217
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
պատասխանները ունենալու հանգամանքից, միևնույն է, անհերքելի են մնում հոգեբանական պաշտպանական մեխանիզմների կամ գոնե դրանցից մեկի (եթե ոչ մի քանիսի սիներգետիկ էֆեկտի) ազդեցության կարևորությունը ստացվելիք իրական արդյունքի վրա610: Չենք ընկրկի օգտագործել անգամ ստացված պատկերի «խեղաթյուրում» արտահայտությունը, և որակավորված մասնագետի գործի դժվարեցումն այդ՝ թեկուզ մեկ թաքնված մեխանիզմի՝ անձի մոտ առկայության պատճառով:
Անհերքելի է նաև «Մեծ հնգյակ» և «Մութ եռյակ» մոդելներում ընդհանրացված անձնային գծերի կանխորոշիչ դերը հոգեբանական խորհրդատվության մեջ:
Եզրակացություն
Հոգեդիագնոստիկական մեթոդիկաների արսենալը չափազանց լայն է, հետևաբար հայտնի են տարբեր դասակարգումներ, բազմազան մոտեցումներ ու խմբավորումներ: Իրենց հերթին հոգեդիագնոստիկական մեթոդիկաներում թեստերի կիրառությունը բավական ծավալուն և հոգեդիագնոստիկական մեթոդիկաների արդյունքը ներկայացնող համակարգ է: Թեստերը, կախված կիրառման նպատակից ու նշանակությունից, առանձնացվում են ամենատարբեր խմբերի մեջ: Դրանցից են՝ հարցարան-թեստերը, հաստատող պարունակությամբ թեստերը, արդյունք ցույց տվող թեստերը, գործողություն արտահայտող թեստերը, ֆիզիոլոգիական (օրգանիզմի պատասխան ռեակցիան ի հայտ բերող) թեստերը և այլն:
Այսպիսով՝ հոգեդիագնոստիկ մեթոդների հիմնավորման ու արդյունավետության տեսանկյունից առաջատար է կիրառված մեթոդի օբյեկտիվ-սուբյեկտիվ լինելու գործոնը: Վերջիններս հստակ տարանջատված չեն, քանի որ առաջինի դեպքում մինիմալի է հասցվում հոգեբան-դիագնոստի գործոնը, մյուսի դեպքում մեթոդիկայի վերջնարդյունքը կախում ունի մասնագետի փորձից ու ինտուիցիայից: Այս երկու մեթոդիկաների մեջ կիրառվում են տարաբնույթ տեխնոլոգիական օպերացիաներ, և այդտեղից նրանց դասակարգումը օպերացիոն է: Նաև շատ կարևոր է հստակ գիտակցել այն հանգամանքը, որ եթե օբյեկտիվ թեստավորման դեպքում անձին տրվում են ինտելեկտուալ և անձնային հատկանիշները պարզող, առանձնահատկությունները կամ միգուցե ձեռքբերումները բացահայտող թեստային հարցեր, և արդյունքը պարզում ու արձանագրում է մասնագետը, ապա սուբյեկտիվ մեթոդիկայի դեպքում պրոցեսի ընթացքն ու վերջնահաշիվը ակնհայտորեն այլ է: Փորձարկվողը դիտում ու գնահատում է արտաքին օբյեկտներն ու հասկացությունները, և ինքն իրեն է գնահատում: Հետևաբար չկա էքսպերտային գնահատական, օբյեկտիվ արդյունքների համադրում, ինչպես ստանդարտիզացված թեստերի դեպքում, երբ մասնագետը հետևում է կոնկրետ մեթոդիկայի, շեշտադրում է փորձարկվողի վարքագծային կամ անձնային կոնկրետ հատկանիշներ, կազմում բացահայտող տիպիկ թեստ, մտնում բուն էության մեջ: Սուբյեկտիվ մեթոդիկայի վառ օրինակներ են մեր դիտարկած պրոյեկտիվ թեստերը, որոնցում թեստային ստիմուլը շեշտված չէ, չկան ցուցումներ և ստացված պատասխանի ընտրանքային դաշտը լայն մասշտաբ է զբաղեցնում:
Ընդհանրացնելով կարելի է նշել, որ պրոյեկտիվ թեստերը կարելի է կոչել յուրօրինակ «ազատ թեմայով շարադրություն»: Նման թեստերի արդյունքները տարաբնույթ պատկերներ են կամ տեքստեր: Վերջնարդյունքը կախված է փորձարկվողի փորձից, անձնային հատկություններից, արժեհամակարգից, ինչը խիստ սուբյեկտիվ է, քանի որ այս կամ այն պատկեր-տեքստ-պատասխանը անձը ընտրում է իր ներքին մոտիվներից ելնելով: Եվ հենց դա էլ թույլ է տալիս, որպեսզի պրոյեկտիվ թեստերը հանդիսանան հոգեդիագնոստիկական լուրջ մեթոդիկա, որը կոչված է բացահայտելու
610 Райгорогский Д.Я., Практическая психодиагностика. Методики и тесты. Учебное пособие.-Самара: Издательский Дом «БАХРАМ-М», 2001. – 672 С.,
https://brainmod.ru/tests/manual/psvchological-defense/. 10.12.2020.
218
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
անձի մղումները, ռեալ արժեհամակարգը և ավելի խորին անձնային շերտերը, որոնք, օրինակ, ոչ միշտ են լիովին բացահայտվում ստանդարտիզացված' ստույգ ստիմուլով թեստերի դեպքում, և կամ էլ հաճախ լիովին չեն էլ սանձվում ու տրվում հոգեթերապիային կամ այլ հոգեդիագնոստիկ մեթոդիկայի: Վերոնշյալից բխող եզրահանգումն այս սուբյեկտիվիզմն է, որը պետք է ընդունել որպես անձի բացահայտման օբյեկտիվ գնահատական, քանի որ հենց այստեղ է, որ չկա մասնագետի որակավորման հարց ու ազդեցություն, կա անձնային սուբյեկտիվիզմի ստացված փաստ, անձնային պրոֆիլի իդեալական ստացում, որը միգուցե հենց ամենառեալն է գոյություն ունեցողներից611:
Սակայն պրոյեկտիվ ու ստանդարտիզացված թեստերի համադրման և այս վերջին պնդման մեջ ևս կա ինքնատիպ հակասություն, այն է՝ ոլորտի աշխատողների կողմից ցածր մեթոդաբանական կուլտուրայի և պարագիտական պրոյեկտիվ թեստերի կիրառական տարածվածությունը, նաև ստացված պատկեր-տեքստ-պատասխանը ոչ գիտատեխնիկական գործիքահամակարգի օգտագործմամբ մեկնաբանելը, ինչը բերում է այնպիսի արտեֆակտների ի հայտ գալու ռիսկին, ինչպիսիք են՝ արդյունքի գործիքային սխալը և հոգեդիագնոստի սուբյեկտիվ սխալը: Մինչդեռ պրոյեկտիվ թեստերը գիտատեխնիկական տեսանկյունից ևս հանդիսանում են հոգեդիագնոստիկական փորձագիտական գնահատման մեթոդի տարատեսակ և ըստ այդմ պետք է բավարարեն մեթոդի բոլոր ընդունված չափանիշներին:
Ահավասիկ, այս մեթոդիկաներով ավելի հուսալի և վալիդ տեղեկություն ստանալու միակ ուղին մի քանի անկախ էքսպերտ-մասնագետների արդյունարար գնահատականը ստանալը և այդ գնահատականների ստուգումն է՝ միմյանց հետ համաձայնեցնելով :
Ընդ որում, բոլոր այդ մասնագետները պետք է ընդհանուր հոգեբանական որակավորում և տվյալ կոնկրետ մեթոդիկայով զբաղվելու միասնական մասնագիտական փորձ ունենան:
Մեծ հաշվով ասած՝ հոգեբանական ոլորտում ցանկացած խնդրում լավագույն արդյունք գրանցելու համար ցանկալի է հուսալի հոգեբանական գնահատման (հոգեդիագնոստիկա) և թիրախային հոգեբանական ներազդման (խորհրդատվություն, թերապիա, թրենինգ) մեթոդների ներդաշնակ համադրությունը, որը կունենա լուրջ գիտական հիմնավորում։
FEATURES OF APPLICATION OF PSYCHODIAGNOSTIC METHODS IN STUDYING PERSONAL PROTECTIVE MECHANISMS
MARGARITA KARAPETYAN
Yerevan State University, Faculty of Philosophy and Psycology,
Chair of General Psycology, Ph.D. Student,
Yerevan, Republic of Armenia
The purpose of the article is to put forward and justify the approach according to which, in psychological consultation, especially in the course of studying of protective mechanisms of the person, the application of the characteristics of the psychodiagnostics methods should strictly be taken into account. Our task is to reveal the role of obligatory psychological testing in practical therapy and the exact psychological estimation, particularly highlighting the importance of the harmonious standardized psychodiagnostic tests and projective methods, to try to clarify the comparative boundaries from the point of view of corroboration and efficiency of the methods of
611 Журавлев Д.В., Психодиагностика: классификация видов и типов, Бим-Бад, (2009) http://www.bimbad.ra/biblioteka/article_full.php?aid=132&binn_rubrik_pl_articles=112. Այց 15.11.2020
219
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
being objective-subjective. The model «Big Five» developed by P.Costa and McCray which is objectively revealing the personal traits of people nowadays, is observed as an example.
As a result of the conceptual analysis, we came to the conclusion that in order to achieve a positive result, both in the research and applied areas of psychology, it is advisable to harmoniously apply a reliable method of reliable psychological assessment (psychodiagnostics) and target psychological influence is purposeful. Considering that psychology sphere is differentiated with its direct relevance to personal traits and mental processes of a person, a reference is also made to the main characteristics of the specialist, on the basis of which the latter is authorized to process the information of a person's mental world in front of him and give a positive result.
Keywords: person, psychological consultation, defense mechanism, psychodiagnostics, tests, questionnaire, projection.
ОСОБЕННОСТИ ПРИМЕНЕНИЯ ПСИХОДИАГНОСТИЧЕСКИХ МЕТОДОВ ПРИ ИЗУЧЕНИИ ЗАЩИТНЫХ МЕХАНИЗМОВ ЛИЧНОСТИ
МАРГАРИТА КАРАПЕТЯН
аспирантка кафедры общей психологии факультета философии и психологии Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения
Цель данной статьи - выдвинуть и обосновать подход, согласно которому при психологическом консультировании, особенно в процессе изучения защитных механизмов человека, следует строго учитывать особенности применяемых психодиагностических методов. Наша задача - выявить роль обязательного психологического тестирования в практической терапии, подчеркнуть важность гармоничного сочетания методов точной психологической оценки, в частности стандартизированных психодиагностических тестов и проективного метода, попытаться выяснить относительный предел объективноти-субъективности методов с точки зрения обоснования и их эффективности. С этой точки зрения рассмотрена модель «Большой Пятерки», разработанная П. Костой и Р. Маккрейем, которая сейчас наиболее объективно описывает черты личности человека.
В результате концептуального анализа мы пришли к выводу, что для достижения позитивного результата, как в исследовательской, так и прикладной области психологии, целесообразно гармоничное применение надежного метода достоверной психологической оценки (психодиагностики) и целевого психологического воздействия. Учитывая, что область психологии отличается своим прямым отношением к личностным качествам и психическим процессам человека, также, уделено внимание ключевым личностным характеристикам специалиста, на основании которых, он может собрать мозаику ментального мира другого человека и дать положительный результат.
Ключевые слова: личность, психологическое консультирование, защитный
механизм, психодиагностика, тесты, опросник, проекция.
220