Научная статья на тему 'ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ'

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
210
35
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
կառավարում / կորպորատիվ մշակույթ / ղեկավար / հոգեբանական առանձնահատկություներ / մասնագիտական կոմպետենցիաներ / մասնագիտական առողջություն / արդյունավետություն / զարգացում / MANAGEMENT / CORPORATE CULTURE / LEADERSHIP / PSYCHOLOGICAL CHARACTERISTICS / PROFESSIONAL COMPETENCIES / PROFESSIONAL HEALTH / EFFICIENCY / DEVELOPMENT / МЕНЕДЖМЕНТ / КОРПОРАТИВНАЯ КУЛЬТУРА / ЛИДЕРСТВО / ПСИХОЛОГИЧЕСКИЕ ХАРАКТЕРИСТИКИ / ПРОФЕССИОНАЛЬНЫЕ КОМПЕТЕНЦИИ / ПРОФЕССИОНАЛЬНОЕ ЗДОРОВЬЕ / ЭФФЕКТИВНОСТЬ / РАЗВИТИЕ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Պապոյան Վարդուհի, Տոնիկյան Տիգրան

Արդի հասարակության փոխակերպման պայմաններում բարձր պահանջներ է ներկայացվում կառավարման գործընթացին: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել կառավարչական գործունեության արդյունավետության օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնները, դրանց փոխազդեցության արդյունքները: Հետազոտության մեջ կիրառվել են տեսական ընդհանրացումների կոնտենտ վերլուծության մեթոդները: Կոնտենտ վերլուծության միավորներ են հանդիսացել կառավարչի մասնագիտական կոմպետենցիաները, սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև կառավարչական գործունեության արտաքին պայմանները: Նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները` վերլուծել կառավարչական գործունեության արդյունավետության օբյեկտիվ գործոնները, ուսումնասիրել կառավարչական գործունեության սուբյեկտիվ ներքին գործոնները, մասնավորապես մասնագիտական ինքնիրացումը, մասնագիտական առողջությունը, կոմպետենցիաները, սոցիալ-հոգեբանական գործոնները: Համապատասխան հոգեբանական որակների առկայության դեպքում կառավարչական գործունեությունը նպաստում է անձի լիարժեք ինքնիրացմանը, որը դրսևորվում է մոտիվացված ու արդյունավետ աշխատանքով: Հետազոտության արդյունքների վերլուծությունը հնարավորություն է ընձեռում եզրակացնել, որ կորպորատիվ մշակույթը նշանակալի դեր ունի կազմակերպության գործառնության բոլոր մակարդակներում: Հայտնաբերված է, որ կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորումը առավել պայմանավորված է վերին օղակի ղեկավարների գործունեության առանձնահատկություններով: Բացահայտված է, որ կառավարչի գործունեության արդունավետությունը ապահովող հիմնական անձնային որակներն են ինքնավստահությունը, հուզական հավասարակշռվածությունը, սթրեսակայունությունը, կրեատիվությունը, ձեռքբերումների ձգտումը, նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը, խնդիրների լուծման հուսալիությունը, անկախությունը, հուզական ինտելեկտը, սոցիալական ինտելեկտը: Կազմակերպության կորպորատիվ մշակույթը դիտարկվում է որպես կառավարչական գործունեության արդյունավետության անուղղակի գործոն արտահայտվում է մարդկանց փոխհարաբերություններում ընդհանուր գործի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մեջ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Похожие темы научных работ по социологическим наукам , автор научной работы — Պապոյան Վարդուհի, Տոնիկյան Տիգրան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ANALYSES OF DIRECT AND INDIRECT INDICATORS OF EFFICIENCY OF MANAGEMENT

In the conditions of transformation of the modern society, strong demands are presented to the management process. The aim of the research is to study the objective and subjective factors of the efficiency of managerial activity, the results of their interaction. The research used methods of theoretical generalizations and content analysis. The points of contact analysis were the professional competencies of the manager, the social-psychological features, as well as the external conditions of the managerial activity. To achieve this goal, the following tasks were proposed: to analyze the objective factors of the effectiveness of administrative activities, to study the subjective internal factors of administrative activities, in particular, professional self-realization, occupational health, competencies and socio-psychological factors. In the presence of appropriate psychological qualities, management activities contribute to the full self-realization of the person, which is manifested in motivated and effective work...In the conditions of transformation of the modern society, strong demands are presented to the management process. The aim of the research is to study the objective and subjective factors of the efficiency of managerial activity, the results of their interaction. The research used methods of theoretical generalizations and content analysis. The points of contact analysis were the professional competencies of the manager, the social-psychological features, as well as the external conditions of the managerial activity. To achieve this goal, the following tasks were proposed: to analyze the objective factors of the effectiveness of administrative activities, to study the subjective internal factors of administrative activities, in particular, professional self-realization, occupational health, competencies and socio-psychological factors. In the presence of appropriate psychological qualities, management activities contribute to the full self-realization of the person, which is manifested in motivated and effective work. The analysis of the research results gives an opportunity to conclude that corporate culture plays a significant role in all levels of the organization's operations. It has been found that the formation of the corporate culture of the organization is more conditioned by the peculiarities of the activities of the leaders of the upper echelons. It is revealed that the main personal qualities that ensure the efficiency of the manager's activity are: self-confidence, emotional balance, stress resistance, creativity, aspiration for achievement, initiative, responsibility, reliability, independence, emotional intelligence, social. The corporate culture of the organization is seen as an indirect factor in the effectiveness of management activities and is reflected in people's attitudes towards each other and their attitude towards the common cause.

Текст научной работы на тему «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ*

ՀՏԴ 005.32

ՎԱՐԴՈՒՀԻ ՊԱՊՈՅԱՆ

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի և Հայ-ռուսական համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

ՏԻԳՐԱՆ ՏՈՆԻԿՅԱՆ

Հայ-ռուսական համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտի հոգեբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն tigrantonikyan7@amail. com

Արդի հասարակության փոխակերպման պայմաններում բարձր պահանջներ է ներկայացվում կառավարման գործընթացին: Հետազոտության նպատակն է

ուսումնասիրել կառավարչական գործունեության արդյունավետության օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնները, դրանց փոխազդեցության արդյունքները: Հետազոտության մեջ կիրառվել են տեսական ընդհանրացումների և կոնտենտ վերլուծության մեթոդները: Կոնտենտ վերլուծության միավորներ են հանդիսացել կառավարչի մասնագիտական կոմպետենցիաները, սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև կառավարչական գործունեության արտաքին պայմանները: Նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները' վերլուծել կառավարչական գործունեության արդյունավետության օբյեկտիվ գործոնները, ուսումնասիրել կառավարչական գործունեության սուբյեկտիվ ներքին գործոնները, մասնավորապես մասնագիտական ինքնիրացումը, մասնագիտական առողջությունը, կոմպետենցիաները, սոցիալ-հոգեբանական գործոնները:

Համապատասխան հոգեբանական որակների առկայության դեպքում կառավարչական գործունեությունը նպաստում է անձի լիարժեք ինքնիրացմանը, որը դրսևորվում է մոտիվացված ու արդյունավետ աշխատանքով:

Հետազոտության արդյունքների վերլուծությունը հնարավորություն է ընձեռում եզրակացնել, որ կորպորատիվ մշակույթը նշանակալի դեր ունի կազմակերպության գործառնության բոլոր մակարդակներում: Հայտնաբերված է, որ կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորումը առավել պայմանավորված է վերին օղակի ղեկավարների գործունեության առանձնահատկություններով: Բացահայտված է, որ կառավարչի գործունեության արդունավետությունը ապահովող հիմնական անձնային որակներն են ինքնավստահությունը, հուզական հավասարակշռվածությունը, սթրեսակայունությունը, կրեատիվությունը,

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.07.2020թ.:

25.04.2020թ.,

գրախոսվել' 28.04.2020թ.,

տպագրության

238

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ձեռքբերումների ձգտումը, նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը, խնդիրների լուծման հուսալիությունը, անկախությունը, հուզական ինտելեկտը, սոցիալական ինտելեկտը: Կազմակերպության կորպորատիվ մշակույթը դիտարկվում է որպես կառավարչական գործունեության արդյունավետության անուղղակի գործոն և արտահայտվում է մարդկանց փոխհարաբերություններում և ընդհանուր գործի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մեջ:

Հիմնաբառեր' կառավարում, կորպորատիվ մշակույթ, ղեկավար, հոգեբանական առանձնահատկություներ, մասնագիտական կոմպետենցիաներ, մասնագիտական առողջություն, արդյունավետություն, զարգացում:

Արդիականություն: Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխվող պայմանները բարձր պահանջներ են ներկայացնում կազմակերպությունների կառավարման համակարգին: Կառավարման հիմնահարցը միշտ եղել և մնում է տարբեր գիտակարգերի հետազոտության օբյեկտ, մասնավորապես տնտեսագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության և այլն: Ամեն մի գիտակարգի շրջանակներում ուսումնասիրվում է կառավարչական գործունեության ուրույն ասպեկտը: Այսպես, տնտեսագիտության տեսանկյունից ուսումնասիրվում են կառավարչական գործունեության արդյունավետությունն այն դեպքում, երբ հոգեբանության

տեսանկյունից ուսումնասիրվում են կառավարչական գործունեության հիմքում ընկած հոգեկան գործընթացները, հատկություններն ու վիճակները: Կառավարման

հոգեբանության մեջ ուսումնասիրվում են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են՝ աշխատակազմի մոտիվացիան, որոշումների ընդունումը, մասնագիտական ընտրությունը՝ որպես կառավարչական գործառույթներ: Ուսումնասիրվում է նաև կառավարիչների անձնային ու մասնագիտական առանձնահատկությունների դերը կառավարչական գործունեության մեջ: Այսպես, ըստ Գ. Էմերսոնի՝ կառավարման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է կազմակերպչական կառուցվածքով, Լ. Ուրվիկը և Դ. Մունին կառավարման արդյունավետությունը կապում են կառավարման ընդհանուր սկզբունքների ձևավորման հետ: Միևնույն ժամանակ Ռ. Լայկերտը, Ա. Մասլոուն կառավարման արդյունավետության հիմքում դիտարկում են հոգեբանական բաղադրիչը, մասնավորապես ինքնիրացման ու ինքնազարգացման միտումները520,521:

Եվ չնայած հիմնախնդրի կարևորությանն ու այժմեականությանը՝ համակողմանի ուսումնասիրված չեն կառավարչի անձնային, սոցիալ-հոգեբանական ու մասնագիտաան հատկությունների դերը կառավարչական գործունեության մեջ:

Խնդրի մշակվածություն: Հայտնի է, որ կառավարչական գործունեության, ինչպես և յուրաքաչյուր գործունեության արդյունավետությունը պայմանավորված է արտաքին օբյեկտիվ ու ներքին սուբյեկտիվ գործոններով, դրանց փոխազդեցությամբ522, 523: Այսպես, Դ. Սինկը և Ֆ. Դուրկերը կառավարման արդյունավետության արտաքին

520 Дмитриева Ю. В., Критерии оценки эффективности управленческой деятельности промышленного предприятия. // Вестник Саратовского государственного социально-экономического университета, 2012, С. 111-114, http://cutt.us/hhnEJ., дата обращения 04.04.2020.

521 Աղուզումցյան Ռ., Պետրոսյան Լ., Պողոսյան Ս., Խաչատրյան Ա.. Կառավարչական գործունեության առանձնահատկությունների հոգեբանական նկարագիր, Ուս, ձեռն., Ե.: 2015, ՀՀ ՊԿԱ, էջ 232:

22 Սահակյան Մ. Կառավարման հոգեբանության մի քանի հարցեր //

Ուսումնամեթոդական ձեռնարկ, Ե.: Հեղ. հրատ., 2015,140 էջ:

523 Бодалев А.А. Об обьективных и субьективных факторах, определяющих достижение акме человеком. // Мир образования. М., 2002, №4, С.17-23.

239

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

գործոնների շարքում դիտարկում են շուկայական ու սոցիալական պայմաններին հարմարվելը, վարքի ճկունությունը, փոփոխվող պայմաններում արագ արձագանքման և ռեսուրսների ճիշտ բաշխման ունակությունը, կազմակերպության մրցունակությունը: Միաժամանակ նրանք նշում են, որ կազմակերպության արդյունավետության ներքին չափանիշներն են ֆինանսական ցուցանիշները, ինֆորմացիայի հուսալիությունը, հաճախականությունը, վերահսկողությունը, արտադրանքի չափը524: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ կառավարման արդյունավետության օբյեկտիվ չափանիշները, կազմակերպության տեսակից կախված, կարող են լինել տարբեր: Ըստ այդմ,

ֆինանսատնտեսական գործունեություն ծավալող համակարգի համար մշակվել են կառավարման արդյունավետության չափանիշների հատուկ համակարգ, որը թույլ է տալիս ղեկավարին կենտրոնանալ տվյալ պահի համար կարևոր ու առաջնահերթ գործունեության վրա: Այսպիսով՝ այդպիսի համակարգերում կառավարչական

գործունեության արդյունավետության օբյեկտիվ չափանիշներն են բիզնես-պլանի իրագործումն ամբողջ ծավալով, բյուջեի համապատասխանությունը, պրոյեկտների որակը, թույլ տված սխալները և, ինչը շատ կարևոր է, աշխատակիցների փոխազդեցության որակը, ժամանակի արդյունավետ կառավարումը, աշխատակիցների նախաձեռնողականությունը, նրանց մասնագիտական աճը, ուսուցման համար արվող ծախսերը, վերապատրաստումներ անցած աշխատակիցների քանակը, կադրերի հուսունությունը525:

Կառավարչական գործունեության արդյունավետությունն ապահովող

հոգեբանական գործոնների համալիրի դուրս բերումը, դրանց ձևավորման ու զարգացման պատճառահետևանքային կապերի հայտնաբերումը կարող են նպաստել ղեկավարի ու անձնակազմի փոխհարաբերությունների բարելավմանը, որի վերջնական նպատակը թիմի գործունեության արդյունավետության բարձրացումն է, ինչն էլ իր հերթին ապահովում է կազմակերպության գործառնության արդյունավետությունը: Կազմակերպական համակարգի գործառնության արդյունավետության ցուցանիշներից է նաև ձևավորված կազմակերպական կամ կորպորատիվ մշակույթը, որը մի կողմից՝ ձևավորվում է կազմակերպության գործառույթներից ելնելով, մյուս կողմից՝ կազմակերպության վերին օղակի ղեկավարի հոգեբանական ու մասնագիտական կոմպետենցիաների ազդեցությամբ:

Կառավարչական գործունեության արդյունավետության չափորոշիչներից են կառավարչի հոգեբանական ու մասնագիտական կոմպետենցիաները, որոնք կանխորոշում են կառավարչական գործունեության ուղղվածությունը և

արդյունավետությունը: Կառավարչական գործունեության արդյունավետության

պահանջներից է կառավարչի մասնագիտական կարողությունների, ինչպես նաև հոգեբանական կոմպետենցիաների զարգացվածության բարձր աստիճանը: Ընդ որում, հարկ է նշել, որ առավել գնահատվում են ոչ այնքան նեղ մասնագիտական կարողությունները, հմտություններն ու գիտելիքը, որքան ընդհանրական կոմպետենցիաները, որոնց շարքում կարելի է նշել հուզական կոմպետենցիաները, ժամանակի կառավարումը, ինքնազարգացման, ինքնիրացման հմտությունները: Ռ. Լ. Կրիչևսկին առանձնացրել է կառավարչի գործունեության արդունավետությունն ապահովող հիմնական անձնային որակներ' դոմինանտություն, ինքնավստահություն, հուզական հավասարակշռվածություն, սթրեսակայունություն, կրեատիվություն,

524 Лобанова Т. Н., Система ключевых показателей эффективности деятельности банка.

//Аналитический журнал «Управление в кредитной организации» №4, 2008.

https://www.lawmix.ru/bux/45583.

525 Бодалев А.А., Об обьективных и субьективных факторах, определяющих достижение акме человеком // Мир образования. М., 2002, №4, С.17-23.

240

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ձեռքբերումների ձգտում, նախաձեռնողականություն, պատասխանատվություն, խնդիրների լուծման հուսալիություն, անկախություն, շփվողականություն526:

Այսպիսով՝ կառավարչի արդյունավետությունը գնահատվում է որոշակի հոգեբանական որակների առկայությամբ, որոնց մի մասը ենթակա է զարգացման, իսկ մյուսները անձի հիմնարար անհատական որակներն են:

Հետազոտության մեթոդները: Հետազոտության մեջ կիրառվել են տեսական ընդհանրացումների և կոնտենտ վերլուծության մեթոդները: Կոնտենտ վերլուծության միավորներ են հանդիսացել կառավարչի մասնագիտական կոմպետենցիաները, սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև կառավարչական

գործունեության արտաքին պայմանները:

Հետազոտության արդյունքները և դրանց վերլուծությունը: Իրականացված վերլուծական աշխատանքի արդյունքում առանձնացրել ենք կառավարչի' զարգացման ենթակա հետևյալ որակները' հուզական ինտելեկտ, հաղորդակցման հմտություններ, ինքնակարգավորման, իրավիճակը վերահսկելու կարողություններ, վերլուծական մտածողություն, ստեղծարարություն: Սրանք անձնային այն որակներն են, որոնք կարևոր են ցանկացած մակարդակի կառավարչի արդյունավետ գործունեության իրականացման համար527:

Կառավարիչներին բաժանում են երեք խմբի' ելնելով նրանց կողմից կազմակերպությունում իրականացվող գործառույթներից' ստորին մակարդակի կառավարիչներ, միջին մակարդակի կառավարիչներ, բարձր մակարդակի կառավարիչներ: Տարբեր մակարդակների կառավարիչների գործունեությունն

առանձնանում է բնորոշ գործառույթներով: Ցածր օղակի կառավարիչների գործունեությանը բնորոշ առանձնահատկություններն են՝ լարվածությունը, տարաբնույթ գործողությունները, շարունակ մի խնդրից մյուսին անցումը, որոշումների ընդունման ու իրականացման համար սեղմ ժամանակը, ղեկավարության ու գործընկերների հետ անընդհատ շփումը: Միջին օղակի կառավարիչների գործունեությունը պայմանավորված է ցածր օղակի կառավարիչների գործունեության համակարգմամբ, վերահսկմամբ, բարձր օղակի կառավարիչների որոշումների ընդունման համար տեղեկատվության պատրաստմամբ, բարձր ու ցածր մակարդակի կառավարիչների միջև կապերի ապահովմամբ: Բարձր օղակի կառավարիչների գործառույթներն են՝

կազմակերպության ռազմավարական կառավարումը, կորպորատիվ մշակույթի ձևավորումը, ընդհանուր կառավարումը: Այս կերպով կարծես պատասխանատվությունը հավասարաչափ է բաշխված, թեև առավել մեծ չափով այն ընկած է բարձր կարգի կառավարիչների վրա: Սակայն գոյություն ունեն նաև ընդհանուր պահանջներ, որոնք ներկայացվում են ցանկացած մակարդակի կառավարչի: Այդ պահանջներն են' խթանել աշխատակիցներին, խրախուսել համագործակցությունը խմբի ներսում և դրանից դուրս, խմբում ստեղծել բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ, լուծել խնդիրները և ընդունել որոշումներ, խրախուսել աշխատակիցների նախաձեռնողականությունը, տեսադաշտում պահել նրանց հայացքները, կարծիքները, գաղափարները, աշխատանքի համար ստեղծել պայմաններ, ստեղծել կարգուկանոն528: Կարելի է ասել, որ բարձր օղակի ղեկավարների գործունեության արդյունքը ձևավորված կորպորատիվ մշակույթն է, որով որոշվում են մյուս օղակների ղեկավարների, ինչպես նաև աշխատակիցների

526 Кричевский Р. Л., Если Вы - руководитель...Элементы психологии менеджмента в повседневной работе. М.: Дело. 1993, С. 352.

527 Кричевский Р. Л., Если Вы - руководитель...Элементы психологии менеджмента в повседневной работе. М.: Дело. 1993, С. 352.

528 Աղուզումցյան Ռ., Պետրոսյան Լ., Պողոսյան Ս., Խաչատրյան Ա., Կառավարիչների հոգեբանական ընտրության գործընթացի առանձնահատկությունները, Ուս. ձեռն., Ե., Կառավարման ակադեմիա, 2016, 208 էջ:

241

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

գործունեության առանձնահատկությունները, նրանց միջև փոխհարաբերությունները, կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը, ընդհանուր գործի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Կ. Պլատոնովը սոցիալ-հոգեբանական մթնոլորտը համարում է խմբի ներքին կառուցվածքի տարրերից մեկը, որը պայմանավորված է խմբում միջանձնային այն հարաբերություններով, որոնք ստեղծում են խմբի կայուն տրամադրությունները: Դրանից էլ կախված է նպատակներին հասնելու ակտիվության աստիճանը529: Կազմակերպության արդյունավետության և' որպես ցուցանիշ, և' որպես ուղենիշ դիտարկվում է կորպորատիվ մշակույթը' ազդելով կազմակերպության երկարաժամկետ հեռանկարի վրա: Յուրաքանչյուր կազմակերպության կորպորատիվ մշակույթը նրա այցեքարտն է, որը դժվար է կրկնել, փոխել, որը ապահովում է տվյալ կազմակերպության ինքնատիպությունն ու մրցունակությունը: Արդյունավետ կորպորատիվ մշակույթը ազդում է առանձին մարդկանց բարոյական հատկությունների, գործին նվիրվածության, մասնագիտական ու ֆիզիակական առողջության, ինչպես նաև ամբողջ կոլեկտիվի հուզական բարեկեցության վրա: Արդյունավետ կորպորատիվ մշակույթը

կազմակերպության« հուզական վառելիքն» է, որը դարձնում է կազմակերպությունը կառավարելի, ճկուն, վերակառուցում է կազմակերպության բոլոր օղակների փոխհարաբերությունները530:

Ամփոփելով վերոնշյալը' կարելի է եզրակացնել, որ կազմակերպության արդյունավետությունը որոշվում է գործունեության արդյունքների ու ծախսերի հարաբերությամբ: Սակայն որպես արդյունավետության անուղղակի ցուցանիշներ հանդես են գալիս աշխատակիցների հարմարումը, ինտեգրումը, նպատակներին հասնելու կարողությունը: Կազմակերպության գործառնության հիմնական

նպատակներից է աշխատակիցների գործունեության բարձր արդյունավետությունը, որի հետևանքն է կազմակերպության գործունեության արդյունավետությունը:

Այսպիսով' կառավարչական գործունեության արդյունավետության հիմնահարցի վերլուծությունը հնարավորություն է ընձեռում խոսելու կառավարչական գործունեության մեջ օբյեկտիվ ու սուբյեկտիվ ցուցանիշների մասին:

Սուբյեկտիվ գործոնների շարքին են դասվում կառավարիչների անձնային ու սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, մասնագիտական

կոմպետենցիաները: Կառավարչի գործունեության առանձնահատկություններից ելնելով' կարևորվում են անձի պերցեպտիվ, կոգնիտիվ ու հուզական հատկությունները, ինչպիսիք են' վերլուծական ու համակարգային մտածողությունը, ուշադրության ու հիշողության ծավալը, ընտրողականությունը, տեղափոխման արագությունը, հուզական կայունությունը, հուզական ինտելեկտը, ինքնատիրապետումը,

նպատակաուղղվածությունը, նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը,

համառությունը, վճռականությունը, ինքնավստահությունը, ռիսկի գնալու պատրաստակամությունը, համարձակությունը, ինքնակարգավորումը:

Ինքնակարգավորման հիման վրա կարելի է կառավարել սեփական վիճակն ու վերահսկել այն, ինչը շատ կարևոր է կառավարչական գործունեության մեջ531:

529 Մելիքյան Լ., Կոլեկտիվի «Սոցիալ-հոգեբանական մթնոլորտ» հասկացության մասին: // Լրաբեր հասարակական գիտությունների , 1986, N9, էջ 21-27.

https://arar.sci.am/dlibra/publication/41255/edition/36960/?lanauaae= այցի ժամկետը' 05.04.2020 Асаул А.Н., Асаул М. А., Ерофеев П. Ю., Ерофеев М. П.,

Культура организации: проблемы формирования и управления

СПб.: Гуманистика, 2006, С. 201.

31 Ավանեսյան Հ. Մ., Կազմակերպության աշխատակազմի ընտրության հոգեբանական չափորոշիչների մշակման ռազմավարություն: // ՀՊՄՀ, WISDOM, 2019, էջ 164-166:

https://cvberleninka.rU/article/n/strateav-to-develop-the-psvcoloaical-criteria-for-staff-selection. այցի ժամկետը' 05.05.2020

242

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Կառավարչի գործունեության մեջ առավել շատ դրսևորվում է գործնական մտածողությունը532: Քիչ կարևոր չէ նաև կրեատիվության դերը ենթակաների համար նոր խնդիրներ ձևակերպելիս: Այն դրսևորվում է նաև արդեն առկա խնդիրների լուծման գործընթացում: Կոնկրետ խնդիրներ լուծելիս ու կոնկրետ իրավիճակներ կառավարելիս շատ կարևոր են ղեկավարի կամային այնպիսի հատկությունները, ինչպիսիք են՝ ինքնուրույնությունը, վճռականությունը, նպատակասլացությունը: Ղեկավարի

ինքնուրույնությունը խոսում է նրա սոցիալ-հոգեբանական հասունության մասին, այսինքն, երբ իր առջև դրված խնդիրը լուծում է' ելնելով սեփական գիտելիքներից, համոզմունքներից, տվյալ խնդրի մասին ունեցած պատկերացումներից: Ղեկավարը հաճախ ստիպված է լինում արագ, առանց ավելորդ տատանումների, վճիռներ կայացնել: Այս իրավիճակում վճռականությունը ղեկավարի համար հաջողության գրավական է, քանի որ այն նպաստում է հեշտությամբ լուծելու ներքին ու արտաքին կոնֆլիկտները և արագ կողմնորոշվելու դրդապատճառների պայքարում: Իսկ նպատակասլացությունն օգնում է ղեկավարին ոչ միայն ընտրել, հստակեցնել իր նպատակը, այլ նաև անշեղորեն ձգտել իրագործելուն: Կառավարման խնդիրների արդյունավետության ապահովման գործում շատ մեծ է ինքնատիրապետման դերը, որը ենթադրում է զայրույթը, վախը, հուսահատությունը, բավականին ուժեղ մղումներն իրեն ենթարկելու, զսպելու կարողությունը533:

Այսպիսով՝ կառավարչական գործունեության համար պահանջվող հոգեբանական որակները մի կողմից՝ լուծում են գործունեության արդյունավետության խնդիրը, մյուս կողմից՝ կառավարչի անձնային ու մասնագիտական զարգացման խնդիրը: Համապատասխան հոգեբանական որակների առկայության դեպքում կառավարչական գործունեությունը նպաստում է անձի լիարժեք ինքնիրացմանը, որը դրսևորվում է մոտիվացված ու արդյունավետ աշխատանքով:

Մի շարք հեղինակներ անդրադառնում են ղեկավարի մասնագիտական առողջության հիմնախնդրին՝ որպես կազմակերպության գործառնության

արդյունավետության գործոն: Ժամանակակից ուսումնասիրություններում շեշտը դրվում է կառավարչական գործունեության բարդության, ղեկավարի վրա սթրեսածին գործոնների ազդեցության վրա, որոնք կարող են մասնագիտական սթրեսի, մասնագիտական այրման, հոգեբանական ու ֆիզիկական առողջության

վատթարացման պատճառ հանդիսանալ: Որպես այդպիսին՝ ժամանակակից

հոգեբանական գիտության մեջ« ղեկավարի մասնագիտական առողջություն» հասկացությունը մեկնաբանվում է որպես օրգանիզմի անհրաժեշտ կոմպենսատոր և պաշտպանական մեխանիզմների պահպանում, որը մասնագիտական գործունեության բոլոր իրավիճակներում ապահովում է մասնագիտական հուսալիությունը և ղեկավարի գործունեության արդյունավետությունը: Ա. Գ Մակլակովը նշում է, որ ղեկավարի մասնագիտական առողջությունը առողջության բնութագրերի որոշակի մակարդակն է, որը պատասխանատու է մասնագիտական գործունեության և դրա բարձր արդյունավետության համար: Մարդու ունակությունն է դեստրուկտիվ պայմաններում ապահովել անձի ներքին պոտենցիալի և արտաքին ուժի հավասարակշռությունը534:

532 Սահակյան Մ., Կառավարման հոգեբանության մի քանի հարցեր, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Ե.: Հեղ. հրատ., 2015,14օ էջ:

533 Սահակյան Մ., Կառավարման հոգեբանության մի քանի հարցեր, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Ե.: Հեղ. հրատ., 2015, 140 էջ; 48. What Are the Most Important Qualifications of Managers, http://cutt.us/dTnK5, այցի ժամկետ' 07.04.2020.

534 Зинченко Ю. П., Бусыгина И. С., Психологическое здоровье и профессиональная самореализация руководителя. // Национальный психологический журнал, 2013.- №1(9)- С.89–95, http://cutt.us/lqLhn дата обращения: 04.04.2020.

243

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնագիտական առողջության բարձր ցուցանիշ ունեցող ղեկավարների շրջանում ինքնիրացումը բնութագրվում է մասնագիտական ակտիվությամբ, անկախությամբ, կառավարչական աշխատանքի և ընդհանրապես կյանքի իմաստավորմամբ, նպատակասլացությամբ, նպատակներ դնելու կարողությամբ, կյանքով և մասնագիտական գործունեության բավարարվածությամբ, ինքնավերահսկողությամբ, ինքնաընդունմամբ, հարմարվողականությամբ, էմպատիայի կարողությամբ, կրեատիվությամբ, նորի նկատմամբ լայնախոհությամբ: Փորձառու կառավարիչները ձգտում են ձևավորել աշխատունակ ու համերաշխ կոլեկտիվ, ընդգրկել դրանում որակյալ ու ակտիվ աշխատողներ, ամրապնդել նրանց իրենց տեղերում և կանխել հոսունությունը535:

Եզրակացություն: Վերոնշյալ տեսական վերլուծության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ գոյություն ունեն կառավարչական գործունեության արդյունավետությանը նպաստող ուղղակի և անուղղակի գործոններ: Պարզ դարձավ, որ անուղղակի' սուբյեկտիվ գործոններից են կառավարչական գործունեություն իրականացնող անձի հոգեբանական որակները: Կառավարչի գործունեության արդունավետությունն ապահովող հիմնական անձնային որակներն են'

ինքնավստահությունը, հուզական հավասարակշռվածությունը, սթրեսակայունությունը, կրեատիվությունը, ձեռքբերումների ձգտումը, նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը, խնդիրների լուծման հուսալիությունը, անկախությունը, շփվողականությունը, հուզական ինտելեկտը, սոցիալ-հաղորդակցման բանիմացությունը, կամային ինքնակարգավորումը, մտածողության կերպը: Սրանք այն անձնային որակներն են, որոնք կարևոր են ցանկացած մակարդակի կառավարչի արդյունավետ գործունեության իրականացման համար: Միևնույն ժամանակ կազմակերպության կորպորատիվ մշակույթը, որը էական դերակատարություն ունի աշխատակիցների մոտիվացվածության, նվիրվածության մեջ, դիտարկվում է որպես կառավարչական գործունեության արդյունավետության անուղղակի գործոն և արտահայտվում է մարդկանց' միմյանց նկատմամբ դրսևորած հարաբերություններում և ընդհանուր գործի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մեջ:

5 Հախվերդյան Ս. Ե., Հովհաննիսյան Վ. Հ. և ուրիշներ/ Մենեջմենթի հիմունքներ: Երևան: Հեղ.հրատ., 1998, 228 էջ: http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-

detail.pl?biblionumber=520921, այցի ժամկետ' 08.04.2020.

244

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

THE ANALYSES OF DIRECT AND INDIRECT INDICATORS OF EFFICIENCY OF MANAGEMENT

VARDUHI PAPOYAN

Yerevan State University, Faculty of Philosophy and Psychology,

Chair of General Psychology, Lecturer;

Armenian-Russian University, Institute of Humanities,

Chair of Psychology, Ph.D. in Psychology, Professor,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Yerevan, Republic of Armenia

TIGRAN TONIKYAN

Armenian-Russian University, Institute of Humanities,

Chair of Psychology, 4th Year Student,

Yerevan, Republic of Armenia

In the conditions of transformation of the modern society, strong demands are presented to the management process. The aim of the research is to study the objective and subjective factors of the efficiency of managerial activity, the results of their interaction. The research used methods of theoretical generalizations and content analysis. The points of contact analysis were the professional competencies of the manager, the social-psychological features, as well as the external conditions of the managerial activity. To achieve this goal, the following tasks were proposed: to analyze the objective factors of the effectiveness of administrative activities, to study the subjective internal factors of administrative activities, in particular, professional selfrealization, occupational health, competencies and socio-psychological factors.

In the presence of appropriate psychological qualities, management activities contribute to the full self-realization of the person, which is manifested in motivated and effective work.

The analysis of the research results gives an opportunity to conclude that corporate culture plays a significant role in all levels of the organization's operations. It has been found that the formation of the corporate culture of the organization is more conditioned by the peculiarities of the activities of the leaders of the upper echelons. It is revealed that the main personal qualities that ensure the efficiency of the manager's activity are: self-confidence, emotional balance, stress resistance, creativity, aspiration for achievement, initiative, responsibility, reliability, independence, emotional intelligence, social. The corporate culture of the organization is seen as an indirect factor in the effectiveness of management activities and is reflected in people's attitudes towards each other and their attitude towards the common cause.

Keywords: management, corporate culture, leadership, psychological characteristics, professional competencies, professional health, efficiency, development.

245

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

АНАЛИЗ КОСВЕННЫХ И НЕКОСВЕННЫХ ФАКТОРОВ ЭФФЕТИВНОСТИ УПРАВЛЕНЧЕСКОЙ ДЕЯТЕЛЬНОСТИ

ВАРДУИ ПАПОЯН

преподаватель кафедры общей психологии факультета философии и психологии Ереванского Г осударственного университета и кафедры психологии Института гуманитарных наук Российско-Армянского У ниверситета, кандидат психологических наук, профессор, г. Ереван, Республика Армения

ТИГРАН ТОНИКЯН

студент 4 курса кафедры психологии Института гуманитарных наук Российско-Армянского Университета г. Ереван, Республика Армения

В условиях трансформации современного общества предъявляются высокие требования к процессу управления.

Целью данного исследования является изучение объективных и субъективных факторов эффективности управленческой деятельности и результатов их взаимодействия. В исследовании использованы методы теоретических обобщений и контент-анализа. Точками контактного анализа сталипрофессиональные компетенции менеджера, социальнопсихологические особенности, а также внешние условия управленческой деятельности. Для достижения цели были предложены следующие задачи: проанализировать объективные факторы эффективности управленческой деятельности, изучить субъективные внутренние факторы управленческой деятельности, в частности, профессиональную самореализацию, гигиену труда, компетенции, социально-психологические факторы.

При наличии соответствующих психологических качеств, управленческая деятельность способствует полной самореализации личности, что проявляется в мотивированной и эффективной работе.

Анализ результатов исследования дает возможность сделать вывод о том, что корпоративная культура играет значительную роль на всех уровнях деятельности организации. Выявлено, что формирование корпоративной культуры организации в большей степени обусловлено особенностями деятельности руководителей высших эшелонов. Выявлено также,что основными личностными качествами, обеспечивающими эффективность деятельности менеджера, являются уверенность в себе, эмоциональное равновесие, стрессоустойчивость, креативность, стремление к достижениям,

инициативность, ответственность, надежность, независимость, эмоциональный интеллект, социальность. Корпоративная культура организации рассматривается как косвенный фактор эффективности управленческой деятельности и отражается в отношении людей друг к другу и их отношении к общему делу.

Ключевые слова: менеджмент, корпоративная культура, лидерство,

психологические характеристики, профессиональные компетенции, профессиональное здоровье, эффективность, развитие.

246

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.