Научная статья на тему 'ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՄԵԴԻԱՑԻԱՅԻ) ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ'

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՄԵԴԻԱՑԻԱՅԻ) ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ Текст научной статьи по специальности «Науки о здоровье»

CC BY
84
11
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հաշտարարություն / մեդիացիա / կոնֆլիկտ / անձ / տեղեկացվածություն / քաղաքացիաիրավական հարաբերություններ / հարցում / դասակարգում / մասնագիտական / հոգեբանական կարևոր հատկություններ / MEDIATION / RECONCILIATION / AWARENESS / CONFLICT / PERSONA / CIVIL LAW RELATIONS / INTERROGATION / RANKING / PSYCHOLOGICAL / PROFESSIONALLY IMPORTANT QUALITIES / ПРИМИРЕНИЕ / МЕДИАЦИЯ / ОСВЕДОМЛЕННОСТЬ / КОНФЛИКТ / ЛИЧНОСТЬ / ГРАЖДАНСКО-ПРАВОВЫЕ ОТНОШЕНИЯ / ОПРОС / РАНЖИРОВАНИЕ / ПСИХОЛОГИЧЕСКИЕ / ПРОФЕССИОНАЛЬНО ВАЖНЫЕ КАЧЕСТВА

Аннотация научной статьи по наукам о здоровье, автор научной работы — Մանուկյան Հմայակ

Հոդվածում առաջադրված նպատակի համաձայն ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության (մեդիացիայի) ինստիտուտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը քաղաքացիների շրջանում, ինչպես նաև ներկայացվել հաշտարարի մասնագիտական կարևոր հատկությունների համախումբն ըստ տվյալ ծառայության պոտենցիալ օգտատերերի : Մեր խնդիրն է ուսումնասիրել միջնորդության դերը քաղաքացիաիրավական հարաբերություննեորւմ, հետազոտել քաղաքացիների վերաբերմունքը հաշտարարության ինստիտուտի վերաբերյալ իրազեկվածության աստիճանը, ուսումնասիրել վերջինիս արդի կարգավիճակը ՀՀ-ում, ինչպես նաև նկարագրել միջնորդների մասնագիտական կարևոր հատկությունները: Հետազոտության ընթացքում իրականացվել է հիմնախնդրի վերաբերյալ տեսական վերլուծություն կիրառվել են հարցման, կոնտենտ վերլուծության ռանգավորման մեթոդները: Հաշտարարի մասնագիտական հատկությունների հաշտարարության սոցիալ-հոգեբանական գործառույթների վերաբերյալ հարցումներին մասնակցել են ՀՀ բուհերի ուսանողներ ու դասախոսներ (ընդամենը 76 մարդ): Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հաշտարարության ինստիտուտի զարգացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել համալիր աշխատանքներ՝ կապված և՛ հաշտարարների ընտրության, և՛ քաղաքացիների վստահության հետ: Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ հետազոտվողների մեծամասնությունը տեղեկացված չէ հաշտարարության (մեդիացիայի) ինստիտուտի դերի գործառույթների մասին: Առկա է անվստահության բարձր աստիճան միջնորդության այդ տիպի ինստիտուտի նկատմամբ: Ներկայացրել ենք հաշտարարների (մեդիատորների) մասնագիտական կարևոր կարողություններն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ հաշտարարություն իրականացնելու համար:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

A STUDY OF THE AWARENESS OF THE SOCIAL PSYCHOLOGICAL FUNCTIONS OF MEDIATION

In accordance with the goal, the article explores the level of awareness of citizens of the intermediary institution in the Republic of Armenia, as well as, based on the opinion of respondents, identifies the totality of the most important professional qualities. Our task is to study the role of mediation in civil law relations, and to study the attitude of citizens and their degree of awareness of this institution, to study its current status in the Republic of Armenia, as well as to describe the important professional qualities of mediators. In the process of research, a theoretical analysis of the problem was carried out, as well as polling methods - content analysis and ranking - were used. The survey on the professional qualities of the mediator and the socio-psychological functions of mediation was attended by teachers and students of higher educational institutions of the Republic of Armenia (a total of 76 people). In accordance with the results of the study, it was concluded that it is necessary to implement a set of measures to select mediators and increase the level of trust among the population...In accordance with the goal, the article explores the level of awareness of citizens of the intermediary institution in the Republic of Armenia, as well as, based on the opinion of respondents, identifies the totality of the most important professional qualities. Our task is to study the role of mediation in civil law relations, and to study the attitude of citizens and their degree of awareness of this institution, to study its current status in the Republic of Armenia, as well as to describe the important professional qualities of mediators. In the process of research, a theoretical analysis of the problem was carried out, as well as polling methods - content analysis and ranking - were used. The survey on the professional qualities of the mediator and the socio-psychological functions of mediation was attended by teachers and students of higher educational institutions of the Republic of Armenia (a total of 76 people). In accordance with the results of the study, it was concluded that it is necessary to implement a set of measures to select mediators and increase the level of trust among the population. The results of the survey recorded the following features: most respondents are not aware of the role and functions of the institution of mediation. A high degree of distrust in the institution of mediation was found. The professionally important qualities of intermediaries that are necessary for effective mediation have also been identified. According to the survey, important professional skills needed for effective mediation were identified.

Текст научной работы на тему «ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՄԵԴԻԱՑԻԱՅԻ) ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՄԵԴԻԱՑԻԱՅհ) ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ*

ՀՄԱՅԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածում առաջադրված նպատակի համաձայն ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության (մեդիացիայի) ինստիտուտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը քաղաքացիների շրջանում, ինչպես նաև ներկայացվել հաշտարարի մասնագիտական կարևոր հատկությունների համախումբն ըստ տվյալ ծառայության պոտենցիալ օգտատերերի: Մեր խնդիրն է ուսումնասիրել միջնորդության դերը քաղաքացիաիրավական

հարաբերություննեորւմ, հետազոտել քաղաքացիների վերաբերմունքը և հաշտարարության ինստիտուտի վերաբերյալ իրազեկվածության աստիճանը, ուսումնասիրել վերջինիս արդի կարգավիճակը ՀՀ-ում, ինչպես նաև նկարագրել միջնորդների մասնագիտական կարևոր հատկությունները:

Հետազոտության ընթացքում իրականացվել է հիմնախնդրի վերաբերյալ տեսական վերլուծություն և կիրառվել են հարցման, կոնտենտ վերլուծության և ռանգավորման մեթոդները: Հաշտարարի մասնագիտական հատկությունների և հաշտարարության սոցիալ-հոգեբանական գործառույթների վերաբերյալ հարցումներին մասնակցել են ՀՀ բուհերի ուսանողներ ու դասախոսներ (ընդամենը 76 մարդ):

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հաշտարարության ինստիտուտի զարգացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել համալիր աշխատանքներ' կապված և' հաշտարարների ընտրության, և' քաղաքացիների վստահության հետ: Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ հետազոտվողների մեծամասնությունը տեղեկացված չէ հաշտարարության (մեդիացիայի) ինստիտուտի դերի և գործառույթների մասին: Առկա է

անվստահության բարձր աստիճան միջնորդության այդ տիպի ինստիտուտի նկատմամբ:

Ներկայացրել ենք հաշտարարների (մեդիատորների) մասնագիտական կարևոր կարողություններն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ հաշտարարություն իրականացնելու համար:

Հիմնաբառեր՝ հաշտարարություն, մեդիացիա, կոնֆիկտ, անձ,

տեղեկացվածություն, քաղաքացիաիրավական հարաբերություններ, հարցում, դասակարգում, մասնագիտական, հոգեբանական կարևոր հատկություններ:

Արդիականությունը

ՀՀ-ում մեդիացիայի ինստիտուտի զարգացումը կապվում է վերջին տասնամյակի հետ, ընդ որում՝ առավել շատ զարգացել է ֆինանսական հաշտարարության

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.04.2020թ.:

17.02.2020թ., գրախոսվել'

18.02.2020թ., տպագրության

178

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ինստիտուտը, որն իր գործառույթներով ավեյի շատ նման է խորհրդատվական ու տեղեկատվական գրասենյակի, քան մեդիացիայի ինստիտուտի:

Վերջին տարիներին փորձեր արվեցին կայացնելու և զարգացնելու վերոնշյալ ինստիտուտը նույն սկզբունքով, ինչ գործում է ամբողջ աշխարհում: Արդարադատության նախարարության կողմից իրականացվեցին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակիցները մեծամասամբ գործող փաստաբաններ, իրավաբաններ էին: Այսօր Հաաստանում գործում են 55 արտոնագրված հաշտարար և մշտապես գործող 2 հաշտարարական հաստատություն272: Վերոնշյալ ռեեստրում գրանցված

հաշտարարները իրականացնում են աշխատանքներ քաղաքացիաիրավական, առևտրային, կորպորտիվ, ընտանեկան, աշխատանքային ոլորտներում: Եվ չնայած այն հանգամանքին, որ որոշակի քայլեր կատարվել են մեդիացիայի ինստիտուտի ձևավորման ու զարգացման ուղղությամբ, որպես այդպիսին մեդիացիայի ինստիտուտը ՀՀ-ում կարելի է համարել դեռևս չկայացած: Սակայն դրա անհրաժեշտությունն ու հրատապությունը կասկած չի հարուցում՝ հաշվի առնելով փոխակերպվող հասարակությունում ծագող բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներն ու կոնֆլիկտները մի կողմից՝ անձ-անձ, անձ-կազմակերպություն, կազմակերպություն-կազմակերպություն հարաբերություններում, մյուս կողմից՝ դատարան դիմելու և ողջ գործընթացի ֆինանսական և հուզական մեծ ծախսերը, ինչպես նաև նույնիսկ դրական ելքի ժամանակ այդ գործընթացի շարունակական լինելը, տևականությունը: Արձանագրելով հաշտարարության կարևոր դերն ու նշանակությունը ժամանակակից հասարակությունում, կարելի եզրակացնել, որ այնուամենայնիվ դեռ արդիական են մնում գիտական ու հանրամատչելի գրականության հրապարակման հարցը, ինչպես նաև միասնական գիտական հիմնավորված հայեցակարգի մշակման խնդիրը:

Հարկ ենք համարում նշել որ Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված հաշտարարները կրթությամբ իրավաբաններ են273: Միանշանակ է, որ մեդիացիայի արդյունվետության ապահովման համար կարևոր է իրավաբանական կրթությունը, սակայն քիչ կարևոր չէ նաև հաշտարարի հոգեբանական պատրաստվածության աստիճանը, ինչպես նաև անձնային ու հոգեկան առանձնահատկությունները, որոնք անհերքե[ի մեծ նշանակություն ունեն մեդիացիայի ողջ գործընթացում: Անհրաժեշտ է շեշտել որ մեդիատորի կարևոր գործառույթներից է երկու հակամարտող կողմին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել կարողանալը, ինչպես նաև մասնակիցների շրջանում իրական պահանջմունքների գիտակցման մակարդակը բարձրացնելը, որն ընկած է կոնֆլիկտների լուծման հիմքում:

Այսպիսով՝ կարելի է նշել որ մեդիացիայի ինստիտուտի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ աշխատանքներ պետք է տարվեն տարբեր ուղղություններով: Նախ և առաջ հրատապ պետք է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը մեդիացիայի ինստիտուտի և դրա գործառույթների վերաբերյալ: Բացի այդ, նույնքան կարևոր է մեդիատորների ընտրությունն ու հավատարմագրումը կառուցել մասնագիտական հիմքերի վրա՝ հաշվի առնելով հոգեբանական դիմանակարի համապատասխանությունը մասնագիտությանը: Չնայած այս հիմնախնդրի կարևորությանն աշխարհում և մասնավորապես ՀՀ-ում՝ բավարար չեն այն աշխատանքները, որոնք նվիրված են մեդիատորի անձնային ու հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրություններին: Օ. Ալլախվերդովան նշում է, որ իր հետազոտություններում՝ նվիրված որոշ հոգեբանական առանձնահատկությունների դերին մեդիացիայի գործընթացում, նշանակայի կապեր հայտնաբերված չեն: Ըստ Օ.

http://www.iustice.am/paae/582. Արտոնագրված հաշտարարներ ռեեստր: Մշտապես գործող հաշտարարական հաստատությունների ռեեստր:

73 http://www.iustice.аm/pаae/582. Արտոնագրված հաշտարարներ ռեեստր:

179

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Ալախվերդովայի' հնարավոր է այն պայմանավորված լինի հատկությունների սխալ ընտրությունով274: Մեդիատորների գործունեության ուսումնասիրությունները առավել շատ ծավալվում են նրանց կատարած գործառույթների, մեդիացիայի գործընթացի, պայմանների և այլ բնութագրիչների շուրջ275: Այսպես՝ ՌԴ–ի մեդիատորների լիգայի կողմից առաջարկվող մասնագիտական ստանդարտում մեծ տեղ են զբաղեցնում մասնագիտական գիտելիքներն ըստ ուղղությունների և մասնագիտական

կարողությունները276:

Հիմնվելով տեսական նյութի վերլուծության վրա՝ մեր նպատակն է ուսումնասիրել ՀՀ-ում հաշտարարության (մեդիացիայի) ինստիտուտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը քաղաքացիների շրջանում, ինչպես նաև ներկայացնել հաշտարարի մասնագիտական կարևոր հատկությունների համախումբն՝ ըստ տվյալ ծառայության պոտենցիալ օգտատերերի:

Նպատակին հասնելու համար առաջադրել ենք հետևյալ խնդիրները՝

1. Տեսական վերլուծության հիման վրա ուսումնասիրել հաշտարարության դերը քաղաքացիաիրավական հարաբերություննեորում,

2. Կոնտենտ (բովանդակային) վերլուծություն միջոցով հետազոտել

հաշտարարության ինստիտուտի արդի կարգավիճակը ՀՀ-ում,

3. Ուսումնասիրել մեր հանրապետության քաղաքացիների վերաբերմունքը և իրազեկվածության աստիճանը մեդիացիայի ինստիտուտի վերաբերյալ,

4. Հետազոտել հաշտարարների մասնագիտական կարևոր հատկությունները՝ ըստ այդ ծառայության պոտենցիալ օգտատերերի:

Հետազոտության ընտրանքը և մեթոդները

Հետազոտությանը մասնակցել են 18-55 տարեկան 76 ՀՀ քաղաքացի, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ և գտնվում են մասնագիտական կայացման տարբեր փուլերում: Ընտրանքը ձևավորվել է պատահականության սկզբունքով: Հարցման մասնակիցների ընտրությունը հիմնավորվում է նրանով, որ բարձրագույն կրթության համակարգում ներգրավված մարդիկ ունեն իրազեկման համեմատաբար լայն հնարավորություններ:

Հետազոտության համար կիրառվել է հարցման մեթոդը, կոնտենտ վերլուծության և ռանգավորման մեթոդները: Հարցումը իրականացվել է 2019թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Հետազոտության արդյունքները և դրանց վերլուծությունը

Ընտրանքը կազմել են 76 հոգի՝ տարբեր բուհերի ուսանողներ, իրավաբաններ, տնտեսագետներ, լեզվաբաններ և այլ մասնագետներ: Ընտրանքի 50 հոգին (1-ին խումբ, 18-24 տարեկան) եղել են ուսանողներ, 26-ը (2-րդ խումբ, 25-55 տարեկան)՝ տարբեր բնագավառների դասախոս-մասնագետներ: Այն հարցին, թե վստահում եք արդյոք հաշտարարության ինստիտուտին, 1-ին խմբի հարցվածների գերակշռող

մեծամասնությունը (28 հոգի) պատասխանել է, որ իրենք իրազեկված չեն դրա առկայության և գործառույթների մասին: 9-ը հոգին տվել են դրական պատասխան, որ իրազեկված են և վստահում են: Հարկ է նշել, որ իրազեկված ուսանողները մասնագիտանում են իրավաբանության և միջազգային հարաբերությունների ոլորտում:

Հարցված 26 մասնագետներից 18-ը վստահում են հաշտարարության ինստիտուտին, և 22-ը կդիմեն անհրաժեշտության դեպքում: Այստեղ հետաքրքրական է այն փաստը, որ դրական պատասխաո տված մասնագետների մեծամասնությունը

274 Аллахвердова О. В. Обучение медиаторов и формирование компетенций. // Вестник СПбГУ. Сер. 16. 2012. Вып. 3.

275 Медиация. Учебник. / Под ред. А. Д. Карпенко, А.Д. Осиновского. СПб: Третейский суд. М. Статут, 2016, էջ 470.

276 Նույն տեղում, 432-470 էջեր:

180

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

բիզնես ֆինանսական ոլորտի աշխատակիցներ են: Հարցման ընթացքում. նկատել ենք կանանց ու տաղամարդկանց միջև վերաբերմունքի տարբերությունը: Ե'վ ուսանողների, և' մասնագետների շրջանում վստահող և այդ ծառայությանը անհրաժեշտության դեպքում դիմող քաղաքացիների թիվն անփոփոխ էր այն դեպքում, երբ իգական սեռի ներկայացուցիչների կողմից հաշտարարին դիմելու հավանականությունը ավելի մեծ է, քան վստահելու:

Ստացված տվյալներից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում այսօր հաշտարարության ինստիտուտի առկայության և դրա գործառույթների մասին հասարակության իրազեկվածությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Իսկ այն սակավաթիվ քաղաքացիները, որոնք իրազեկված են և վստահում են այդ ինստիտուտին, այս կամ այն կերպ մասնագիտորեն կապված են դրան:

Այսպես' ուսանողների շրջանում իրազեկվածությունը բարձր է իրավաբանների ու միջազգայնագետների շրջանում, ինչը նրանց մասնագիտական կոմպետենցիաների առումով օրինաչափ է: Աշխատող քաղաքացիների շրջանում իրազեկվծությունը բարձր էր ֆինանսական ոլորտի աշխատակիցների շրջանում, ինչը պայմանավորված է ՀՀ-ում ֆինանսական հաշտարարության ինստիտուտի կայացվածության հետ:

Սակայն, ինչպես նշում է Հ. Հովհաննիսյանն «Արմենիա Սպուտնիկին» (լրատվական գործակալություն) տված հարցազրույցում, ՀՀ-ում հաշտարարության ինստիտուտի զարգացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ՝ կապված և' հաշտարարների ընտրության, և' քաղաքացիների վստահության հետ: «Քաղաքացիների հետ տարվող աշխատանքներում անհրաժեշտ է շեշտադրել հաշտարարության ժամանակ գաղտնիության սկզբունքը, ժամանակի ծախսը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հաշտարարության ժամանակ քաղաքացին ինքն է որոշում կայացնում և յուրաքանչյուր պահի կարող է հրաժարվել մեդիացիայից միակողմանի»277: Այժմ ամփոփելով քաղաքացիների հարցման արդյունքները' անդրադառնանք հաշտարարների այն հատկություններին, որոնք նշանակալի դերակատարություն ունեն մեդիատորների մասնագիտական կայացման մեջ: Մեր կողմից կազմված հարցարանի պատասխանների հիման վրա ռանգավորվել են այն հատկություններն ու ունակությունները, որոնք, ըստ հարցվածների, անհրաժեշտ են հաշտարարների արդյունավետ գործունեության ապահովման համար (Տե'ս աղ.1):

Աղյուսակ 1.

Հաշտարարների (մեդիատորների) մասնագիտական կարևոր հատկությունների ռանգավորման արդյունքները(ո=76)_________

№ Հմտություններ Ռանգավորման սանդղակ պ.մ.

1. Իրավիճակի օբյեկտիվ գնահատում 1,84

2. Գաղտնապահություն 1,82

3. Վերլուծական մտածողություն 1,78

4. Ռացիոնալ որոշումների ընդունում 1,76

5. Մտքերի հստակ ձևակերպում 1,76

6. Լսելու հմտություններ 1,76

7. Հետևողականություն 1,74

8. Ծրագրավորված որոշումների ընդունում 1,64

9. Համբերատարություն 1,62

Մեդիացիան նոր բառ է հայկական իրավագիտության

https://armeniasputnik.am/societv/20170321/6759008/armenia-iravaban-mediacia.html:

181

մեջ:

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

10. Այլոց հույզերի ճանաչում և գնահատում 1,58

11. Սեփական հույզերի ճանաչում 1,54

12. Անաչառություն 1,52

13. Կանխատեսում 1,44

14. Այլոց հնարավորությունների գնահատում 1,38

15. Իրավիճակային որոշումների ընդունում 1,32

16. ժամանակի կառավարում 1,3

17. Տարածության կառավարում 1,3

18. Ներազդման ունակություն 1,2

19. Ոչ վերբալ/խոսքային հաղորդակցման հմտութւուններ 1,06

20. Ինտուիտիվ որոշումների ընդունում 0,72

21. Հույզերի վրա հիմնված որոշումների ընդունում 0,62

Ինչպես երևում է աղյուսակից, հաշտարարների մասնագիտական կարևոր հատկությունների շարքում առաջնային տեղ են զբաղեցնում օբյեկտիվությունը, ռացիոնալիզմը, տրամաբանությունը, ինչպես նաև հաղորդակցման հմտությունները, մասնավորապես մտքերը հստակ ձևակերպելու, լսելու կարողությունները և այլն: Ամենացածր միավորներ հավաքել են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ հույզերի վրա հիմնված և ինտուիտիվ որոշումներ ընդունելու հմտությունները:

Ստացված արդյունքների վերլուծությունը հնարավորություն է ընձեռում խոսելու այն մասին, որ մեդիացիայի ինստիտուտի պոտենցիալ օգտատերերի համար կարևորվում են մասնագիտական կոմպետենցիաները, տրամաբանական, ռացիոնալ որոշումների ընդունման հատկությունները: Ուշադրություն չի դարձվում հաշտարարի արտաքին տեսքին, բանավոր խոսքի կառուցման, ոչ վերբալ հաղորդակցման հմտություններին, որոնք, սակայն, քիչ կարևոր չեն բանակցությունների վարման ընթացքում: Ց. Շամլիկաշվիլիի և Ս. Խարիտոնովի աշխատանքում նշվում է, որ մեդիացիայի ինստիտուտի պոտենցիալ օգտատերերի համար կարևորվում է նաև հաշտարարի ընտանեկան կարգավիճակը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև արտաքին տեսքը: Ընդ որում, նրանց կողմից իրականացված հետազոտության մեջ ցույց է տրված, որ ընտանեկան վեճերը հանգուցալուծող հաշտարարների համար կարևոր է ընտանեկան կարգավիճակն այն դեպքում, երբ քաղաքացիաիրավական վեճերի լուծման համար կարևորվում է մեդիատորների պրոֆեսիոնալիզմը, տարիքը278:

Միևնույն ժամանակ հետքրքրական է այն, որ անկախ մասնագիտական կայացման փուլից՝ իգական սեռի ներկայացուցիչներն առավել հակված են մեդիացիայի ինստիտուտին վստահելու և անհրաժեշտության դեպքում դիմելու: Սեռային

տարբերություններ գրանցվել են նաև այն պատասխաններում, որոնք վերաբերում են գաղտնապահության, համբերատարության և անաչառության հատկություններին:

Այսպիսով՝ ամփոփելով վերնշյալը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի

Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի զարգացման համար

անհրաժեշտ է իրականացնել գործնական միջոցառումներ քաղաքացիների

278 Шамликашвили Ц.В., Харитонов С.В. Качества специалиста по урегулированию споров в представлениях потенциальных потребителей такого рода услуг и медиаторов. // Глобальный научный потенциал. Материалы для дискуссии. N10 (43), 2014, стр. 113-120, http://fedim.ru/wp-

content/uploads/2014/10/SHamlikashvili-i-dr Globalnvi-nauchnvi-potentsial 2014 10.pdf

182

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, հետազոտության արդյունքների վերլուծությամբ պարզորոշվեց ռացիոնալ վերլուծական, ծրագրավորված որոշումների ընդունման կարողությունների, ինչպես նաև վերբալ հաղորդակցման հմտությունների նշանակայի դերը հաշտարարների աշխատանքի արդյունավետության բարձրացման մեջ՝ ըստ հաշտարարության ծառայությունից պոտենցիալ օգտվողների:

A STUDY OF THE AWARENESS OF THE SOCIAL PSYCHOLOGICAL FUNCTIONS OF MEDIATION

HMAYAK MANUKYAN

PhD student, Department of Applied Psychology,

Armenian State Pedagogical University after Kh.Abovyan,

Yerevan, Republic of Armenia

In accordance with the goal, the article explores the level of awareness of citizens of the intermediary institution in the Republic of Armenia, as well as, based on the opinion of respondents, identifies the totality of the most important professional qualities. Our task is to study the role of mediation in civil law relations, and to study the attitude of citizens and their degree of awareness of this institution, to study its current status in the Republic of Armenia, as well as to describe the important professional qualities of mediators.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

In the process of research, a theoretical analysis of the problem was carried out, as well as polling methods - content analysis and ranking - were used. The survey on the professional qualities of the mediator and the socio-psychological functions of mediation was attended by teachers and students of higher educational institutions of the Republic of Armenia (a total of 76 people).

In accordance with the results of the study, it was concluded that it is necessary to implement a set of measures to select mediators and increase the level of trust among the population. The results of the survey recorded the following features: most respondents are not aware of the role and functions of the institution of mediation. A high degree of distrust in the institution of mediation was found. The professionally important qualities of intermediaries that are necessary for effective mediation have also been identified. According to the survey, important professional skills needed for effective mediation were identified.

Keywords: mediation, reconciliation, awareness, conflict, persona, civil law relations, interrogation, ranking, psychological, professionally important qualities.

183

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ИССЛЕДОВАНИЕ ОСВЕДОМЛЕННОСТИ О СОЦИАЛЬНОПСИХОЛОГИЧЕСКИХ ФУНКЦИЯХ МЕДИАЦИИ

АМАЯК МАНУКЯН

аспирант кафедры прикладной психологии Армянского государственного педагогического университета имени Х.Абовяна, г. Ереван, Республика Армения

В статье в соответствии с поставленной целью исследован уровень осведомленности граждан об институте медиации в Республике Армения, а также на основании мнения респондентов выявлен комплекс важнейших профессиональных качеств. Наша задача состоит в изучении роли медиации в гражданско-правовых отношениях и исследовании отношения граждан и степени их осведомленности о данном институте, изучении его текущего статуса в РА, а также в описании важных профессиональных качеств медиаторов.

В процессе исследования проведен теоретический анализ по проблеме, а также использованы методы опроса, контент-анализа и ранжирования. В опросе о профессиональных качествах медиатора и социально-психологических функциях медиации участвовали преподаватели и студенты вузов Республики Армения (всего 76 человек).

В соответствии с результатами исследования получены выводы о том, что необходимо реализовывать комплекс мероприятий для отбора медиаторов и для повышения уровня доверия у населения. Результаты опроса зарегистрировали следующие особенности: большинство респондентов не осведомлены о роли и функциях института медиации. Обнаружена высокая степень недоверия к институту медиации. Также выявлены профессионально важные качества медиаторов, которые необходимы для реализации эффективного посредничества. По результатам опроса выявлены профессиональные важные навыки, необходимые для эффективного посредничества.

Ключевые слова: примирение, медиация, осведомленность, конфликт, личность, гражданско-правовые отношения, опрос, ранжирование, психологические, профессионально важные качества.

184

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.