ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, PSYCHOLOGY, ПСИХОЛОГИЯ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՄԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ*
ՀՏԴ 355:159.9
ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, ռազմական գիտությունների թեկնածու, գնդապետ, ք. Երևան, Հայսատանի Հանրապետություն vavag00@mail. ru
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ՍԱՂ և ՌԻՊ ամբիոնի ռազմական մանկավարժության և հոգեբանության ցիկլի դասախոս, մայոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն hrachia@gmail. com
ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում իրականացվում են պայմանագրային զինծառայողների վերապատրաստման սպայական դասընթացներ:
Աշխատանքի նպատակն է' ուսումնասիրել խառնվածքի ու առաջնորդման որակների միջև փոխկապակցվածությունը ռազմական համալսարանում ուսուցանվող պայմանագրային զինծառայողների շրջանում:
Աշխատանքի խնդիրներն են' ուսումնասիրել փորձարարական խմբերում ընդգրկված պայմանագրային զինծառայողների խառնվածքի տիպերը և առաջնորդման որակները, բացահայտել խառնվածքի տարբեր տիպեր ունեցող պայմանագրային զինծառայողների առաջնորդման որակների դրսևորման մակարդակը:
Հետազոտության ընթացքում օգտագործվել է սոցիոմետրիայի մեթոդը, որի արդյունքում փորձարարական խմբերում հայտնաբերվել են ինչպես առաջնորդման բարձր որակներ ունեցող անձինք, այնպես էլ խմբերի շփման շրջանակներից դուրս մնացած անձինք:
Զինծառայողների խառնվածքի գերակշռող տեսակը որոշելու համար կիրառվել է Բելովի թեստը:
Առաջնորդական որակների ուսումնասիրման նպատակով օգտագործվել է «Լիդեր» թեստը, որի արդյունքում առանձնացվել են բարձր, միջին ու ցածր առաջնորդման որակներով զինծառայողներ։
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2020թ.:
է 02.04.2020թ., գրախոսվել'
16.04.2020թ., տպագրության
223
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
Հետազոտության ընթացքում հաստատվել է այն վարկածը, որ
զինծառայողների շրջանում առաջնորդման որակների ու խառնվածքի գերակշռող տիպի միջև կա փոխկապակցվածություն:
Ցույց է տրվել, որ սոցիոմետրիայի մեթոդի և «Լիդեր» թեստի արդյունքները գրեթե համարժեք են: Վերոհիշյալ թեստերի կիրառումը առաջնորդման ցածր որակներ ունեցող ունկնդիրների բացահայտման արդյունավետ միջոց է:
Հիմնաբառեր' առաջնորդում, հեղինակություն, հոգեբանական անհատական առանձնահատկություններ, սոցիոմետրիայի մեթոդ, խառնվածքի տիպեր:
Ներածություն
Ստորաբաժանման հրամանատարի կառավարչական ու անհատական առանձնահատկությունների հետազոտությունը և այդ որակների միջև եղած կապերի բացահայտումը կարևոր խնդիրներ են, քանի որ ստորաբաժանման գործունեության արդյունավետությունն և մարտունակության ապահովումը կախված են հրամանատարական կազմի հոգեբանական անհատական որակներից:
Ռազմաուսումնական հաստատություններում կրթություն ստացող
պայմանագրային զինծառայողներն ուսումնառության ընթացքում ձեռք են բերում մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ամենալավ պատրաստված, փայլուն գիտե[իքներով օժտված սպան երբեմն չի կարողանում իրեն դրսևորել ու ինքնահաս-տատվել որպես հրամանատար, որի արդյունքում ենթակաների գործողությունները ղեկավարելիս հանդիպում է մի շարք բարդությունների:
Որպես կանոն, զինվորական ծառայությունը փոփոխության է ենթարկում անձի բնավորության շատ որակներ ու կողմեր, սակայն հայտնի են այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք որևէ իրավիճակում փոփոխության չեն ենթարկվում: Այդպիսի առանձնահատկություններից է մարդու խառնվածքը, որի փոխկապակցվածությունը լիդերության (առաջնորդման) որակների հետ կդիտարկվի ստորև:
Հայտնի է, որ հրամանատարական կազմի դրդապատճառային համակարգից և անհատական հոգեբանական առանձնահատկություններից է կախված ինչպես ստորաբաժանման կառավարման որակը, այնպես էլ մարտական պատրաստականության մա-կարդակը: Հետևաբար հրամանատարի անհատական հոգեբանական
առանձնահատկությունների հետազոտումն անհրաժեշտ է ստորաբաժանման կառավարման խնդիրների արդյունավետ լուծման համար:
Սույն աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ստորաբաժանման կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, ինչից ելնելով առաջադրվել է այն վարկածը, որ զինվորական կոլեկտիվում առկա է խառնվածքի ու առաջնորդման որակների միջև որոշակի փոխկապակցվածություն:
Հայտնի է, որ առաջնորդումը, որպես երևույթ, մշակութային ֆենոմեն է488, հետևաբար դրա տեսակը, պատկերն ու բնութագիրը ինքնատիպ են յուրաքանչյուր ազգի մշակույթի համար:
Առաջնորդման երևույթը489 վերլուծվել է շատ հոգեբանների, ինչպես նաև սոցիոլոգների կողմից: Հասարակության զարգացման ընթացքում մարդկանց մեջ կառավարչական որակներ ունեցող անձինք միշտ էլ եղել են ուշադրության կենտրոնում, հետ-
488 Военная психология. Учебник для вузов/ Под ред. А.Г. Маклакова.- СПб: Питер, 2007, С. 236-240.
489 Лидерство / пер. с англ. - М.: Альпина Бизнес Букс, 2006, С. 24.
224
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
ևաբար այս ֆենոմենի490 ուսումնասիրումն ու բացահայտումը եղել է շատերի հետաքրքրությունների տեսադաշտում:
Գերմանացի հոգեբան Կ. Լևինը բազմաթիվ գիտափորձերի արդյունքում առանձնացրել է կառավարման 3 ոճ՝ ավտորիտար, դեմոկրատական և լիբերալ: Ընդհանրացնելով գիտափորձերի արդյունքները՝ առաջնորդումը որպես երևույթ կարելի է սահմանել հետևյալ կերպ. «Առաջնորդը նա է, ով իշխանություն ունի որոշ թվով մարդկանց նկատմամբ, հմուտ է այն գործունեության մեջ, որի խմբային կատարումը նա պետք է կառավարի, ունի վճիռներ կայացնելու և իրագործելու զարգացած ընդունակություն և այլ անձնային հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կառավարելու համար»49] :
Զինվորական ծառայության մեջ առաջնորդ (լիդեր) երևույթի հետ հաճախ օգտագործվում է հեղինակություն եզրույթը492: Հեղինակությունը փոխհարաբերությունների ինքնատիպ ձև է: Հեղինակությունը մեկ անձի կողմից մյուսներին սոցիալ-հոգեբանական ազդեցության ենթարկելու միջոց է493: Զինվորական ստորաբաժանումում այն կարող է հանդես գալ թե' որպես հրամանատարի կողմից ենթակաների կամքի ճնշում (ավտորիտար կառավարման ոճի դեպքում) և թե' որպես համագործակցության, հարգանքի դրսևորում (կառավարման դեմոկրատական ոճի դեպքում)494: Ստորաբաժանման անձնակազմի հավատը հեղինակավոր հրամանատարի նկատմամբ հանգեցնում է ընդհանուրի զգացողության ձևավորման, ինչն անհրաժեշտ է զինվորական ստորաբաժանման գործունեության արդյունավետության համար, առավել ևս արտակարգ ու ռիսկային պայմաններում: Միայն հեղինակություն ու հավատ վայելող հրամանատարը կարող է համախմբել, ուղղորդել իր ենթակաների գործողությունները:
Ներկայացնենք անձի հոգեբանական անհատական առանձնահատկություններից մեկը՝ խառնվածքը' բացահայտելով առաջնորդման որակները յուրաքանչյուր խառնվածքի տիպի մոտ:
Խառնվածքը յուրահատուկ վարքագիծ է, որը բնորոշ է տվյալ մարդուն495: Այն ներկայացնում է անհատի ամբողջ հոգեբանական արտահայտումները և ազդում է հույզերի ու մտածողության հատկանիշների, ինչպես նաև խոսքի տեմպի ու ռիթմի վրա496:
Խառնվածքի մասին ուսմունքներն առաջ են եկել դեռևս մ.թ.ա V դարում' Հիպոկրատի աշխատություններում497: Սակայն մարդու խառնվածքի ուսումնասիրման ամենահաջող փորձն իրականացրել է ռուս հայտնի ֆիզիոլոգ Ի. Պավլովը498: Ըստ Պավլովի' խառնվածքի հիմքում ընկած է այլևայլ տվյալների յուրահատկությունների հարաբերությունը, որը անվանվել է նյարդային գործունեության բարձրագույն տեսակ499: 490 491 * 493 494 495 496 497 498 499
490 Смит Дж., Лидерство в сфере профессиональных услуг /пер. с англ/ Дж.Смит. Днепропетровск: Баланс Бизнес Букс, 2005, С. 15.
491 Ջամալյան Դ. Վ., Ռազմական հոգեբանության հիմունքներ, մաս 2, Երևան, «ԼԻՆԳՎԱ» 2008, էջ 42-52:
2 Նալչաջյան Ա., Հոգեբանության հիմունքներ, Երևան, 1997, 632-640:
493 Психологическая адаптация: механизмы и стратегии / Налчаджян А. А. 2-е изд., М.: Эксмо, 2010, С. 132-140.
494 Корчемный П.А. и др., Военная психология: методология, теория, практика - М. Издательство: Воениздат., 2010, С. 216-219.
495 Արզումանյան Ս. Ջ., Հոգեբանություն, Երևան, 2003, էջ 12:
496 Маклаков А. Г., Общая психология. СПб.: Питер, 2001, С. 551-564.
497 Военная психология. Учебник для вузов / Под ред. Маклакова А.Г.,– СПб: Питер, 2007, С. 116-118.
498 Немов Р.С., Психология: М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2003, Кн. 1. Общие основы психологии, С. 398-405.
499 Общая психология: учебное пособие / под общ. ред. Н.П. Ансимовой. – Ярославль : Изд-во ЯГПУ, 2013, С. 357-386.
225
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
Ներկայումս ամենաշատը հանդիպում են խառնվածքի չորս հիմնական տիպեր' սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլերիկ ու մելանխոլիկ: Նպատակահարմար է խառնվածքի վերոնշյալ տիպերն ունեցող զինծառայողների շրջանում բացահայտել առաջնորդման որակները, դրանց ուժեղ կամ թույլ դրսևորումները:
Հետազոտությունն անցկացվել է 3 փուլով, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 2020 թ.-ի հունվար–փետրվար ամիսներին հինգամսյա սպայական դասընթացներում ընդգրկված ընդհանուր թվով 63 պայմանագրային զինծառայողների չորս խմբերում:
Հետազոտության 1-ին փուլում կիրառվել է սոցիոմետրիայի մեթոդը500: Սոցիոմետ-րիայի մեթոդի501 կիրառման արդյունքում առաջնորդին բնորոշ հեղինակությամբ աչքի են ընկել 20 ունկնդիրներ, ընդ որում, 16 ունկնդիր կամ տարբեր պատճառներով դուրս էին մնացել շփումից (անհարմարվողականություն, նոր միջավայրում ինքնահաստատման թերություն502 և այլն), կամ մերժված էին խմբերի անդամների կողմից (նկ. 1):
Խմբերում հեղինակությամբ աչքի ընկած ունկնդիրներից 14-ն ունեին ծառայության բավականին մեծ փորձ (8-ից 12 տարի) և հիմնականում զինվորական ծառայությունն անցկացրել էին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, ինչը նախադրյալ էր հանդիսացել կառավարչական, ինչպես նաև առաջնորդին բնորոշ որակների ձևավորման համար:
Առաջնորդների
խառնվածքների
տիպերը
■ ֆլեգմատիկ
■ սանգվինիկ
■ խոլերիկ
Նկ. 1: Սոցիոմետրիայի մեթոդի և Բելովի խառնվածքի գերակշռող տիպը ախտորոշող մեթոդիկայի արդյունքները:
Հետազոտության 2-րդ փուլում կիրառվել է Օ. Վ. Բելովի խառնվածքի գերակշռող տիպը ախտորոշող մեթոդիկան50՜3, որի նպատակն էր պարզել հետազոտվող ունկնդիրների խառնվածքի գերակշռող տիպը: 63 զինծառայողների շրջանում հետազոտության արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը՝ սանգվինիկ՝ 15, խոլերիկ՝ 18, ֆլեգմատիկ՝ 18 (հարկ է նշել, որ 4 մերժվածներն այս խմբում էին), մելանխոլիկ՝ 12 (նկ. 2): Ընդ որում, պարզվել է, որ վերոհիշյալ 20 հեղինակավոր ունկնդիրներից 6-ը ֆլեգմատիկ են, 10-ը՝ սանգվինիկ, 4-ը՝ խոլերիկ (նկ. 1): 500 501 502 503
500 Սոցիոմետրիան փոքր խմբերի ոչ պաշտոնական կառուցվածքի սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության առավել արդյունավետ մեթոդներից է: Զինվորական կոլեկտիվի պարագայում փոքր խումբ կարելի է համարել ջոկը, դասակը: Սոցիոմետրիա տերմինը բառացի թարգմանությամբ նշանակում է խմբի անդամների փոխհարաբերությունների չափում: Այն գիտական շրջանառության մեջ առաջին անգամ ներմուծել է անվանի ամերիկյան հոգեբույժ և սոցիալական հոգեբան Ջեկոբ Մորենոն: Սոցիոմետրիա նա անվանում էր իր ստեղծած մեթոդը, որով հնարավոր է բացահայտել ներխմբային հարաբերությունների որոշ կողմեր' դրանց տալով քանակական արտահայտություն:
501 Караяни А.Г., Сыромятников И. В., Прикладная военная психология, СПб, 2006, С. 104115.
502 Նալչաջյան Ա., Սոցիալական հոգեբանություն, Երևան, 2004, էջ 225-229:
503 Основы психологии. Практикум. Столяренко Л. Д.: Феникс, 2006, С. 180-183.
226
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
20
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 2(5), 2020
Ունկնդիրների խառնվածքի տիպերը
да________ia______
Ж
ւֆլեգմաւոիկ սանգվինիկ ւ խոլերիկ I մելանխոլիկ
Նկ. 2: Բելովի խառնվածքի գերակշռող տիպը ախտորոշող մեթոդիկայի արդյունքները:
Մերժվածներից կամ հաղորդակցումից դուրս մնացածներից 9-ը մելանխոլիկ են, 4-ը՝ ֆլեգմատիկ, 3-ը՝ խոլերիկ (նկ. 1): Պարզվել է նաև, որ 3 խոլերիկներն էլ ունեն խիստ ցուցադրական վարք, ինչը բացատրվում է ինքնահաստատման խնդիրներով:
Հետազոտության 3-րդ փուլում անցկացվել է առաջնորդման որակները բացա-հայտող «Լիդեր»թեստը504, ինչի արդյունքում 22 ունկնդրի շրջանում (ընդհանուր թվի 35 %-ի մոտ) դրսևորվեց առաջնորդման բարձր ցուցանիշ (նկ. 3), որոնցից 19-ը հետազոտման առաջին փուլում՝ սոցիոմետրիայի փուլի կիրառման ժամանակ, արդեն առանձնացվել էին որպես առաջնորդին բնորոշ հեղինակությամբ ունկնդիրներ:
23 ունկնդրի շրջանում (36%) դրսևորվեց առաջնորդման միջին ցուցանիշ, 18 ունկնդրի շրջանում (29%)՝ ցածր ցուցանիշ: Այս 18 ունկնդիրներից 16-ն արդեն առաջնորդին բնորոշ ցածր որակներով առանձնացվել էին սոցիոմետրիա մեթոդի կիրառման ժամանակ: «Լիդեր» թեստի արդյունքում առանձնացված 22-ից 14-ը սանգվինիկներն էին, 6-ը՝ ֆլեգմատիկները, 2-ը՝ խոլերիկները: Հետազոտության այս փուլում առաջնորդման ցածր որակներ ունեցող 18 ունկնդիրներից 12 մելանխոլիկներն էին, 3-ը՝ խոլերիկները, 3-ը՝ ֆլեգմատիկները:
Հետագայում ավելացնելով անցկացված փորձերի քանակը (կիրառվող թեստերի քանակը հասցնելով մինչև 5-8) և ընգրկված ունկնդիրների քանակը (մինչև 100 և ավելի)՝ հնարավորություն կստեղծվի կիրառելու հավանականության ու մաթեմատիկական վիճակագրության տեսությունների մեթոդները, ինչը հնարավորություն կտա մաթեմատիկորեն նկարագրելու առաջնորդման երևույթի դրսևորման օրինաչափությունները:
504 Семечкин. Н.И. Социальная психология: учебник для вузов / СПб.: Питер, 2004, С. 73-77.
227
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
Եզրակացություն
1. Հետազոտությամբ պարզվեց, որ'
ա) սանգվինիկներն անխտիր դրսևորել են առաջնորդման բարձր որակներ,
բ) բոլոր մելախոլիկները ցուցաբերել են առաջնորդման ցածր որակներ, ինչից պետք է եզրակացնել, որ նման խառնվածքի տեր անձինք խնդիրներ կունենան հրամանատարական պաշտոններ զբաղեցնելիս,
գ) Սոցիոմետրիայի մեթոդի և «Լիդեր» թեստի արդյունքները գրեթե համարժեք են, դ) Վերոհիշյալ թեստերի կիրառումը դասընթացներին ընդգրկված առաջնորդման ցածր որակներ ունեցող ունկնդիրների բացահայտման արդյունավետ միջոց է:
Առաջարկություն
1. Զինվորական ստորաբաժանումների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար նպատակահարմար է ապագա հրամանատարների ընտրության ժամանակ ռազմաուսումնական հաստատություններում ախտորոշել նրանց անհատական առանձնահատկությունները, մասնավորապես՝ խառնվածքը:
2. Նմանատիպ հետազոտություններ անցկացնել նաև զորային օղակում՝ հրամանատարական պաշտոններում այս կամ այն անձին նշանակելիս:
3. Վերոհիշյալ հետազոտությունների արդյունքներն անհրաժեշտ են զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալին և սպա-հոգեբանին՝ հրամանատարական պաշտոնների նշանակման հարցում զորամասի ղեկավարությանը աջակցելու համար:
THE RELATIONSHIP BETWEEN INDIVIDUAL FEATURES AND LEADERSHIP QUALITIES OF CONTRACT ENLISTEES
KHACHATUR KHACHATRYAN
The Military University after V. Sargsyan, MOD, RA, Head,
Ph.D in Military Sciences, Colonel,
Yerevan, The Republic of Armenia
LUSINE SAHAKYAN
The Military University after V. Sargsyan MOD, RA, Units Daily Command and Military Legal Training Chair, Ph.D in Psychology, Major, Lecturer,
Yerevan, The Republic of Armenia
At the Military University after V. Sargsyan officer courses for retraining of contract servicemen are held.
The purpose of the work is to study the relationship between temperament and leadership qualities of contract servicemen studying at the military university.
The objectives of the work are: to study the types of temperament and leadership qualities of contract servicemen involved in experimental groups; to identify the level of leadership qualities of contract servicemen with different types of temperament.
During the research the method of sociometry was used, in the result of which the groups were identified as individuals with high leadership qualities and those who remained outside the framework of group communication.
In order to study the prevailing type of military personnel the Belov's test was used and for leadership qualities investigation, the "Leader" test was applied, in the result of which the military personnel with different leadership qualities were identified.
228
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
The study confirmed the hypothesis that military personnel have a relationship between the type of prevailing temperament and leadership qualities.
It is shown that the results obtained by the method of sociometry are almost equal to the results of the "Leader" test. Using the above tests is an effective way to identify and further filter of course participants with low leadership qualities.
Keywords: leadership, authority, individual psychological characteristics, sociometry method, temperament types.
ВЗАИМОСВЯЗЬ МЕЖДУ ИНДИВИДУАЛЬНЫМИ ОСОБЕННОСТЯМИ И ЛИДЕРСКИМИ КАЧЕСТВАМИ ВОЕННОСЛУЖАЩИХ КОНТРАКТНОЙ СЛУЖБЫ
ХАЧАТУР ХАЧАТРЯН
начальник Военного университета им. В. Саргсяна Министерства обороны Республики Армения, кандидат военных наук, полковник, г. Ереван, Республика Армения
ЛУСИНЕ СААКЯН
преподаватель кафедры повседневного управления подразделениями и военно-правовой подготовки Военного университета им. В. Саргсяна Министерства обороны Республики Армения, кандидат психологических наук, майор, г.Ереван, Республика Армения
В военном университете МО РА им. В. Саргсяна проводятся офицерские курсы переподготовки военнослужащих-контрактников.
Цель работы - изучить взаимосвязь между темпераментом и лидерскими качествами у военнослужащих-контрактников, обучающихся в военном университете:
Задачами работы являются: изучить типы темперамента и лидерские качества военнослужащих-контрактников, вовлеченных в экспериментальные группы; выявить уровень проявления лидерских качеств у таких военнослужащих, имеющих разные типы темперамента.
В ходе исследования был использован метод социометрии, в результате чего в группах были выявлены как лица, имеющие высокие лидерские качества, так и лица, оставшиеся вне рамок общения групп.
Для изучения преобладающего типа темперамента военнослужащих был применен тест Белова, а с целью изучения лидерских качеств был использован тест «Лидер», в результате которого были выделены военнослужащие с разными лидерскими качествами.
В ходе исследования была подтверждена гипотеза о том, что у военнослужащих наблюдается взаимосвязь между типом преобладающего темперамента и лидерскими качествами.
Показано, что результаты, полученные методом социометрии, почти соответствуют результатам применения теста «Лидер». Применение вышеуказанных тестов является эффективным способом выявления и дальнейшей фильтрации числа слушателей с низкими лидерскими качествами.
Ключевые слова: лидерство, авторитет, индивидуальные психологические
особенности, метод социометрии, типы темперамента.
229