Научная статья на тему '"ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ" ԵՎ "ՄԱՐԴԱՍՊԱՆԻ" ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՄԵՋ'

"ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ" ԵՎ "ՄԱՐԴԱՍՊԱՆԻ" ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՄԵՋ Текст научной статьи по специальности «Психологические науки»

CC BY
50
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
պատերազմ / "հայրենիքի պաշտպան" / "մարդասպան" / Ռորշարխի թեստ / ռազմական հանցագործություն / բռնություն / տրավմա / սպանելու հաճույք / բնավորության շեշտվածություն

Аннотация научной статьи по психологическим наукам, автор научной работы — Կարապետյան Մարիամ

Սույն հոդվածի նպատակն է տարբերակել զինծառայողներին՝ ըստ բնավորության շեշտվածության հետազոտել պատերազմի թողած ազդեցությունը նրանց ներաշխարհում: Հոդվածի նպատակից բխում են հետևյալ խնդիրները՝ հետազոտել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների տարիքային խմբերը, դուրս բերել ռիսկային խմբերը, վերլուծել «մարդասպան»-ի զինծառայողի հոգեբանական հակվածությունները: Հոդվածում կիրառվել են մի շարք հետազոտական մեթոդներ՝ դիտարկում, որակական քանակական տվյալների վերլուծություն ներկայացում, Ռորշարխի թեստ: Հետազոտության ընթացքում հանգել ենք որոշակի եզրակացությունների, որոնցից գլխավորներն են՝ պատերազմի մասնակիցները միշտ չէ, որ հետապնդում են միևնույն նպատակը, պատերազմը կարող է լինել միջոց՝ բավարարելու իրենց սպանության բնազդը կամ կարող է վեր հանել նախկինում ունեցած տրավման առաջացնել սպանելու հաճույք, զինծառայողները պարտադիր չէ, որ ունենան ակնհայտ հոգեկան խնդիրներ, որ համարվեն մարդասպաններ չմասնակցեն մարտական գործողություններին: Մարտական գործողություններին մասնակցում են տարբեր բնավորության շեշտվածություն ունեցող անձինք, որոնք կարող են ունենալ տարբեր տրավմաներ, որոնք էլ պատերազմական տարբեր իրավիճակներում կարող են գլուխ բարձրացնել:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INDIVIDUAL PSYCHOLOGICAL CHARACTERISTICS OF THE "DEFENDER OF THE FATHERLAND" AND THE "KILLER" IN THE PERCEPTION OF A SERVICEMAN

The purpose of this article is to differentiate servicemen according to the character accentuation and to study the impact of war on their mental features. The objectives stemming from the purpose of the article is to study the age groups of the servicemen who took part in the hostilities, to identify the risk groups, to analyze the psychological tendencies of the «murderer» and the serviceman. The investigation uses a number of research methods: observation, qualitative and quantitative analysis of data and presentation, Rorschach test. In the course of the research, the following conclusions were made: war participants do not always pursue the same goal, war can be a means to satisfy their killing instinct or it can bring out a previous trauma and cause a killing pleasure. It is not necessary for the servicemen to have obvious mental problems to be considered murderers and not take part in hostilities. During the hostilities, people with different personality types are involved, which can leadto different traumas that can arise in different military situations.

Текст научной работы на тему «"ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ" ԵՎ "ՄԱՐԴԱՍՊԱՆԻ" ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՄԵՋ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ» ԵՎ «ՄԱՐԴԱՍՊԱՆԻ» ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՄԵՋ*

ՀՏԴ 159.9 DOI: 10.52063/25792652-2021.1-221

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի միջազգային բաժնի ղեկավար, ԵՊՀ դասախոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, [email protected]

Սույն հոդվածի նպատակն է տարբերակել զինծառայողներին' ըստ բնավորության շեշտվածության և հետազոտել պատերազմի թողած ազդեցությունը նրանց ներաշխարհում:

Հոդվածի նպատակից բխում են հետևյալ խնդիրները' հետազոտել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների տարիքային խմբերը, դուրս բերել ռիսկային խմբերը, վերլուծել «մարդասպան»-ի և զինծառայողի հոգեբանական հակվածությունները:

Հոդվածում կիրառվել են մի շարք հետազոտական մեթոդներ' դիտարկում, որակական և քանակական տվյալների վերլուծություն և ներկայացում, Ռորշարխի թեստ: Հետազոտության ընթացքում հանգել ենք որոշակի եզրակացությունների, որոնցից գլխավորներն են' պատերազմի մասնակիցները միշտ չէ, որ հետապնդում են միևնույն նպատակը, պատերազմը կարող է լինել միջոց' բավարարելու իրենց սպանության բնազդը կամ կարող է վեր հանել նախկինում ունեցած տրավման և առաջացնել սպանելու հաճույք, զինծառայողները պարտադիր չէ, որ ունենան ակնհայտ հոգեկան խնդիրներ, որ համարվեն մարդասպաններ և չմասնակցեն մարտական գործողություններին:

Մարտական գործողություններին մասնակցում են տարբեր բնավորության շեշտվածություն ունեցող անձինք, որոնք կարող են ունենալ տարբեր տրավմաներ, որոնք էլ պատերազմական տարբեր իրավիճակներում կարող են գլուխ բարձրացնել:

Հիմնաբառեր՝ պատերազմ, «հայրենիքի պաշտպան», «մարդասպան», Ռորշարխի թեստ, ռազմական հանցագործություն, բռնություն, տրավմա, սպանելու հաճույք, բնավորության շեշտվածություն:

«Չկան վտանգավոր զենքեր, կան վտանգավոր մարդիկ»

Սերժանտ Չարլզ Զիմ

Պատերազմների նպատակները և օրենքները

«Պատերազմ» հասկացությունը շատ խոր արմատներ ունի. այն կենդանիների վարքագծի կրկնօրինակումն է, երբ կենդանիները պայքարում էին տարածքի, ուտելիքի կամ զույգի համար: Պատերազմի նպատակը երբեք պարզապես սպանելուն ուղղված բռնություն չի եղել, պատերազմի նպատակը սեփական երկրի որոշմանը աջակցելու համար ուժի վերահսկված և նպատակաուղղված գործողությունն է: Վերահսկված,

* Հոդվածը ներկայացվել է 20.02.2021թ., գրախոսվել' 03.03.2021թ., տպագրության ընդունվել' 30.03.2021թ.:

221

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

որովհետև զինվորը չի որոշում, թե որտեղ, երբ և ինչ ձևով է պետք գործել, դա որոշում է հրամանատարական անձնակազմը:

Այսինքն՝ պատերազմի նպատակն ինքնին կռվելը կամ սպանությունը չէ, և ի տարբերություն սպանությունների՝ այն ունի միջազգայնորեն հաստատված կանոններ, թե ինչ է կարելի անել և ինչ չի կարելի: Պատերազմի օրենքները միտված են տանջանքները սահմանափակելուն և հաստատված են 196 երկրների կողմից: Ըստ այդ կանոնների՝ չպետք է թիրախավորվեն քաղաքացիական օբյեկտները, պետք է պաշտպանված լինեն քաղաքացիների, բուժաշխատողների, ռազմագերիների իրավունքները, չպետք է սեռական բռնության կամ տանջանքների ենթարկել որևէ մեկին: Սակայն արդյոք մի՞շտ են պահպանվում այս օրենքները:

Պատերազմը որպես իշխանության պահպանման և համախմբման քողարկված նպատակ

Երբեմն պատերազմների իրական նպատակը կարող է լինել նաև քողարկված: Ի՞նչը կարող է առավել համախմբել մարդկանց վատ ղեկավարի, թեկուզ և բռնակալի շուրջ, եթե չլինի հողի (երկրի) ու հավատի անվտանգության հարցը: Շատ լավ իմանալով այդ ամենը՝ ղեկավարները կարող են հրահրել կամ նախաձեռնել պատերազմ՝ թաքցնելու համար տնտեսական ճգնաժամը կամ զսպելու ընդդիմադիրների հավաքը: «Պատերազմը կարգապահություն է մտցնում ոչ միայն պատերազմի մասնակիցների, այլ նաև սովորական քաղաքացիների շրջանում՝ ստիպելով նրանց ավելի զուսպ և կամեցող դառնալ» 612:

Պատերազմը նաև դրական ազդեցություն է թողնում մարդկանց վրա. կարծես արթնացնում է նրանց, աշխուժացնում՝ կտրելով ամենօրյա հոգսերից կամ միապաղաղ կյանքից:

Պատերազմի հետևանքները զինծառայողների հոգեբանական առանձնահատկությունների վրա

20-րդ դարի սկզբին առաջացավ «ռազմական հանցագործություն» տերմինը613, սակայն առաջին ռազմական հանցագործությունը տեղի է ունեցել դեռևս 1474 թ.-ին, երբ բուրգունդյան ասպետ սըր Փիթեր վոն Հագենբախը դատապարտվել է Ad hoc տրիբունալի 18 դատավորների կողմից614: «Ռազմական հանցագործություն» եզրույթի սահմանումը տրված է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի (կանոնադրության) 8-րդ հոդվածի 2-րդ մասում, որում հստակ սահմանված են ռազմական

հանցագործությունները՝ ներառյալ նաև դիտավորյալ սպանությունները,

խոշտանգումներն ու քաղաքացիական անձանց վրա հարձակումները615:

Մարտական գործողություններին մասնակցում են տարբեր բնավորության շեշտվածության տեսակ ունեցող անձինք, որոնք կարող են ունենալ տարբեր տրավմաներ, որոնք էլ պատերազմական տարբեր իրավիճակներում կարող են գլուխ բարձրացնել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպայական անձնակազմի մեջ էլ կարող են այդպիսի դեպքեր լինել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

612 William James: The Moral Equivalent of War, 1910, p. 19.

613 George P Fletcher&Jens David Ohlin, Reclaiming Fundamental Principles of Criminal Law in the Darfur Case, 3. Int’l Crim., Just 539, 541 /2005/p. 25.

614 Gregory S. Gordon, The Trial of Peter von Hagenbach: Reconciling History, Historiography, and International criminal Law, China, 2012, p. 8.

615 Հռոմի ստատուտ/կանոնադրություն A/CONF.183/9 - 17 հուլիս, 1998թ.

/փոփոխությունները արված են 1998թ. նոյեմբերի 10-ի, 1999թ. հուլիսի 12-ի, 1999թ. նոյեմբերի 30-ի, 2000թ. մայիսի 8-ի, 2001թ. հունվարի 17-ի, և 2002 թ. հունվարի 16ի հիման վրա: Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից:

222

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

հետազոտությունները ցույց են տվել, որ սպայական անձնակազմն ավելի էր հակված այնպիսի երևույթներին, ինչպիսիք են՝ մարսողության խանգարումը, ուժասպառ լինելը, անքնությունը616:

Պատերազմի ընկալումն ու հոգեբանությունը ազգերի միջև տարբեր է, հատկապես ցեղասպանությունը վերապրած ազգերի շրջանում: Վերջիններիս

զինվորները կրում են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ընտանիքի, ինչու ոչ նաև ողջ ազգի գոյության պայքարը: Այսինքն՝ զինվորի ներաշխարհում այս դեպքում ամեն կերպ առաջ է գալիս հոգեբանական պաշտպանական մեխանիզմ՝ ես-ի կոնցեպցիայի պահպանման համար:

Պատերազմը կարող է արթնացնել ներսում թաքնված ագրեսորին, բռնարարին, սեռական սադիստին, սերիական մարդասպանին: Ի տարբերություն մարդասպանների այլ տեսակների՝ սերիական մարդասպաններին պետք չէ որևէ դրդապատճառ սպանություն կատարելու համար: Երբ վերջիններիս ձեռքում հայտնվում է անպաշտպան անձը՝ գերին, նրանք սկսում են իրենց երևակայությանը տուրք տալ՝ հասկանալով հանդերձ, որ դրա համար որևէ պատիժ չեն կրելու: Ճիշտ է, պատերազմի ընթացքում թույլատրվում է սպանել, բայց ոչ բոլորին, սակայն եթե չեն հայտարարել խաղաղ բնակչի կամ ռազմագերու առկայության մասին, կարող են շատ հանգիստ վարվել այնպես, ինչպես կցանկանան, հետո էլ թաքցնել խոշտանգված դիերը արդեն իսկ զոհված զինծառայողների մեջ: «Շատ մարդիկ հաճույք են ստանում սպանելուց, Ֆրեյդի մահվան բնազդը վերակենդանանում է բացատրելու մարդկանց պատրաստակամությունը 4 տարի և 3 ամիս շարունակ (Առաջին համաշխարհային պատերազմի տևողություն) սպանելու և սպանվելու617: Մարդիկ շարունակում են կռվել, որովհետև նրանք ցանկանում են դա անել618, և երբ քաղաքացիները դառնում են արդյունավետ զինվորներ, սպանելը երբեմն ասոցացվում է «սպանելու եռանդուն ցանկության» հետ619: Այնուհանդերձ ոչ միայն պատերազմի ժամանակ է արթնանում սպանելու բնազդը, այլ նաև հնարավոր է, որ ցանկացած պատերազմին միանալու քաղաքացիների մարտակոչին միանան այնպիսի անձինք, որոնք արդեն գիտեն, թե ինչ է նշանակում մարդ սպանելը և չեն ցանկանում կամ էլ չեն կարողանում կանգ առնել:

Հանցագործության և հոգեբուժական խնդիրների միջև առկա սերտ կապը մշտապես եղել է ուսումնասիրությունների կենտրոնում: Հանրության մեջ ձևավորված է կարծիք, որ հոգեկան խնդիրներով տառապող մարդիկ մշտապես հակված են բռնության: 2006թ.-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանրության հետ իրականացված սոցհարցումը վկայում է, որ հարցվածների 60%-ը մտածում է, որ շիզոֆրենիայով տառապող մարդիկ ագրեսիվ են և մյուսների հանդեպ բռնություն են գործադրում, իսկ 32%-ը մտածում է, որ դեպրեսիայով տառապող մարդիկ են՝ հակված բռնության620: Այս կարծիքին հատկապես նպաստում է մամուլի արձագանքը

կատարված հանցագործությունների հանդեպ, որտեղ հանցագործին առանց բժշկական ախտորոշման որակում են որպես հոգեբուժական հիվանդ: Սակայն կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականությունն այլ է. չնայած հանցագործություն կատարած անձանց, առավել ևս սերիական մարդասպանների թվում առավել հաճախ են հանդիպում հոգեբուժական խնդիրներ ունեցող անձինք621,

616 Wilmot Herringham, A Physician in France, London, 1919, P. 32.

617 Niall Ferguson, The Pity of War, London 1998, P. 358.

618 Նույն տեղում, էջ 357:

619 Joanna Bourke, An Intimate History of Killing, London, 1999, P. 13.

620 Harvard Health Publishing, Harvard medical School, Mental illness and violence, 2011 January/ https://www.health.harvard.edu/newsletter_artide/mental-iUness-and-violence/.

621 Emily D. Gottfried, Sheresa C. Christopher, Mental Disorders among Criminal Offenders, A Review of Literature, July 2017, P. 337.

223

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

այնուամենայնիվ մտավոր զարգացման խնդիրներ ունեցող մարդիկ ավե[ի հաճախ են լինում բռնության զոհ622:

Օրինակ' սերիական մարդասպանը կամ բռնության հակում ունեցող անձը պարտադիր չէ, որ ունենա ակնհայտ հոգեկան խնդիրներ, կարող է լինել հավասարակշռված, սառնասիրտ, ուժեղ, շատ խելացի: Պատերազմից հետո գրված հուշերում, օրագրերում ու նամակներում հաճախ են հանդիպում զինծառայողների կողմից պատերազմի մասին ցնծության արտահայտությունների: «Ես պաշտում եմ պատերազմը. այն կարծես պիկնիկ լինի, միայն թե նպատակաուղղված»623, «Մի օր... ես հարվածեցի ուղիղ թշնամու ճամբարին և տեսա, թե ինչպես են թշնամու մարմինները կամ մարմինների մասերը օդ թռչում, լսեցի փախչողների և վիրավորների հուսահատ աղաղակները: Ես ստիպված եմ ինձ խոստովանել որ դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է624:

«Մարդասպանի» բնազդային դրսևորումները պատերազմի դաշտում կամ խաղաղ բնակչության հանդիպելիս

Հետազոտությունները դաժանության, խոշտանգումների վերաբերյալ փաստում են այն մասին, որ դեռևս քաղաքակրթությունից հեռու իրականությունն ունի այլ պատկեր: Որոշ մարդասպաններ իրենց զոհերին վերաբերում են ինչպես գերիների, որոնց տանջելն ու սպանելը իրենց դարձնում է «հերոսներ»: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ մարդասպանը ընկնում է ռազմաճակատ: Դիտարկենք մեկ օրինակ. Արցախյան պատերազմները (Ապրիլյան քառօրյա պատերազմը, 2020թ. սեպտեմբերին սանձազերծված 44-օրյա պատերազմը) ցույց տվեցին, որ համացանցի միջոցով արագ տարածում են տեսանյութեր, թե ադրբեջանցիները ինչպես են կտրում զինվորի գլուխը և դրա հետ պարում, ինչպես են խորովածի շամփուրով տանջահար անում ռազմագերիներին և այլն: Այդ նույն երկրի զինվորները ներխուժեցին արցախյան գյուղեր, որոշ դեպքերում կտրեցին տարեցների ականջները և նկարելուց հետո սկսեցին ակտիվ տարածել: Երբ մարդասպանը վերցնում է «հուշանվերներ» սպանության վայրից կամ նկարում է կատարած սպանությունը, առավել ևս տանջանքները, նշանակում է' նա ցանկանում է նորից վերապրել իր կատարած բռնության հաճույքը625: Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում այդ տեսանյութերը ակտիվ դիտողները և տարածողները: Այստեղ կարող է լինել անուղղակի հաճույքը ստանալու մեխանիզմը. սպանությունը կատարում է այլ անձ, իսկ դրա կատարելու համարձակությունը չունեցողը կարողանում է իր բնազդն այդպես բավարարել:

Առավել վտանգավոր է մարդասպանի հոգեկերտվածքով սպան: Վերոնշյալ հետազոտությունների ամփոփման հիման վրա կարող ենք փաստել որ եթե սերիական մարդասպանը սպայի կոչում է ստացել' բավարարելու իր սպանելու բնազդը, ապա նշանակում է, որ նա ունի բարձր ինտելեկտ, քանի որ ինչքան քիչ է լինում զոհերի

622 Watson A, Hanrahan P, Luchins D, Lurigio A., Mental Health Courts and the Complex Issue of Mentally Ill Offenders, Psychiatr Serv. 200, P. 478.

623 Մեջբերում^ասԱ Hynes, The Soldiers’ Tale. Bearing Witness to Modem War (London 1997), p.39. Նույնպիսի նկարագրություն' («Ես այսքան շատ ոչինչ չեմ տեսել իմ կյանքում — կրակ, ծուխ, փրկության կանչեր, լույսեր, հրացանների կրակահերթեր, փամփուշտների շրշյուն»), տե'ս Denis Winter, Death’s Men. Soldiers of the Great War (Harmondsworth 1978), p. 181.

624 Henry de Man, The Remaking of a Mind. A Soldier’s Thoughts on War and Reconstruction (London 1920), 198-9; մեջբերված' Bourke, op. cit., P. 31.

625 Mariam Vardan Karapetyan, The Causality of Serial Killers' Crime in Early Childhood, Berlin, 2020, P. 4.

224

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ռիսկայնությունը, այնքան բարձր է լինում մարդասպանի ինտելեկտը626: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կատարված մտավոր գործակցի՝ IQ հետազոտությունները ցույց են տվել, որ դատավարությամբ անցնող ռազմական հանցագործների շարքում են եղել բարձր IQ ունեցողներ, որոշ դեպքերում էլ՝ դոկտորական աստիճան ունեցող անձինք: Վերջիններիս IQ–U բավական բարձր ցուցանիշներ ունի, իսկ դոկտորական աստիճան ունեցող քիմիկոս Լեյը ինքնասպան է եղել627: Կարելի է դիտարկել այն վարկածը, երբ պատերազմ տեղի չի ունենում, և սպան մենակ չի գործում, այլ ընտրում է իր «ենթակային»: Քանի որ սպան իշխող է, տիրակալ, ապա ենթական այնպիսին պետք է լինի, որ իրեն նվաստացած է միշտ զգացել և միայն իրեն հզոր կզգա գլխավորի շնորհիվ:

Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում Նացիստական Գերմանիայի 200-ից ավել ներկայացուցիչների հետ հոգեբանական ու հոգեբուժական հետազոտություն է կատարվել, որպեսզի հասկանան Երրորդ Ռեյխի ղեկավարության և հրամաններ կատարողների բնավորության հոգեբանական առանձնահատկությունները628: Հետազոտող մասնագետը թարգմանչի օգնությամբ ցույց է տվել բոլոր մասնակիցներին 10 քարտ (հետագայում դա հայտնի Ռորշախի թեստն էր) և պարզապես հարցրել, թե դա ինչ կարող է լինել: Թեստի մասնակի պատասխանները ցույց են տվել հոգեախտաբանություն՝ մի դեպքում պարանոիդ խանգարումներ, մեկ այլ դեպքում՝ սուր դեպրեսիա: Ըստ հետազոտությունների՝ հետազոտության մասնակիցների մեծամասնությունը ունեցել է հոգեբանական նույն առանձնահատկությունները՝ խնդիրը լուծելու միևնույն մեթոդը՝ հիմնվել արդեն իսկ եղած փորձի վրա: Հատկանշական է եղել հատկապես թեստի երկրորդ քարտի

պատասխանների վերլուծությունը։

Rorschach Card 2

626 Նույն տեղում, p. 5:

627 Eric A. Zilmer, Molly Harrower, Barry A. Ritzler, Robert P. Archer, Personality and Clinical Psychology Series, The Quest for the Nazi Personality, A psychological Investigation of Nazi War Criminals, New York and London, 2009, p. 47

628 Նույն տեղում, p. 47:

225

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Գեստապոյի հիմնադիրը' Հերման Գերինգը, տվել է հետևյալ մեկնաբանությունը. «Երկու պարող տղամարդ. ֆանտաստիկ պար: Երկու տղամարդ, ահա իրենց գլուխները, ձեռքերը միասին, ինչպես պտտվող դերվիշները: Ահա նրանց մարմինները, ոտքերը»: Ըստ Ռորշարխի թեստի երկու փորձագետների՝ Միալի և Զելցերի, այն փաստը, որ Գերինգը տեսավ պարային ֆիգուրներ այս քարտի մեջ, վկայում է «հիպոմանիակային պաշտպանության» հոգեբանական օրինաչափության մասին, մինչդեռ այն փաստը, որ նա տղամարդկանց տեսնում էր կարմիր գլխարկներով, վկայում է կարգավիճակի մտահոգության մասին»: Ռուդոլֆ Հեսը՝ Հիտլերի նախկին Ֆյուրերի տեղակալը, նույն քարտի վերաբերյալ նկարագրել է այլ կերպ. «Մանրադիտակային հատում, արյան բծերով միջատի մասեր ... կարմիր արյան բծերով թռչող միջատի (ճանճ) ոտք. մեջտեղի տարածությունը ոսկրածուծն է ... Դիմակ: Կղզու վայրենի դիմակ ... բաց հատվածը բերանի համար է ... դա սատանայական է, այդ պատճառով աչքերը և մորուքը կարմիր են»: Միալեն և Զելցերը մեկնաբանեցին որպես «բռնության, ոգևորվածության հուզականության մնացորդներ, որոնք դեռ ինտենսիվ են, բայց կտրված են ցանկացած իրականությունից», իսկ Վիրջինիայի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Թոմաս Ուայզը սա որակում է որպես «տարօրինակ պատասխան, որը վկայում է հոգեկան խանգարման մասին»։ Դիմսդեյլը կատարված վերլուծությունն ամփոփում է՝ նշելով, որ Նյուրենբերգյան դատավարությունն այն մասին չէ, թե ով է հանցագործությունը կատարել, այլ թե ինչու է դա կատարվել»629:

Այսպիսով՝ շատ կարևոր է հասկանալ, թե ով կարող է ղեկավարել կամ իրականացնել մարտական գործողությունները, այսինքն՝ ոչ միայն կարևոր է մարտունակությունը, այլ նաև հոգեբանական հետազոտությունը: Կատարված

հետազոտությունները համաշխարհային պատերազմներից հետո ուսումնասիրվել են մի շարք գիտնականների կողմից՝ կանխարգելելու ռազմական հետագա հանցագործությունները:

INDIVIDUAL PSYCHOLOGICAL CHARACTERISTICS OF THE «DEFENDER OF THE FATHERLAND» AND THE «KILLER» IN THE PERCEPTION OF A SERVICEMAN

MARIAM KARAPETYAN

Psychological Center «Zhesture», International Department, Head;

Yerevan State University, Lecturer,

Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to differentiate servicemen according to the character accentuation and to study the impact of war on their mental features. The objectives stemming from the purpose of the article is to study the age groups of the servicemen who took part in the hostilities, to identify the risk groups, to analyze the psychological tendencies of the «murderer» and the serviceman.

The investigation uses a number of research methods: observation, qualitative and quantitative analysis of data and presentation, Rorschach test. In the course of the research, the following conclusions were made: war participants do not always pursue the same goal, war can be a means to satisfy their killing instinct or it can bring out a previous trauma and cause a killing

9 Dimsdale, J. (2015). Use of Rorschach tests at the Nuremberg war crimes trial: A forgotten chapter in history of medicine Journal of Psychosomatic Research DOI: http://dx.doi.org/10.1016/i.ipsychores.2015.04.001.

226

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

pleasure. It is not necessary for the servicemen to have obvious mental problems to be considered murderers and not take part in hostilities.

During the hostilities, people with different personality types are involved, which can leadto different traumas that can arise in different military situations.

Keywords: war, «defender of the Fatherland», «killer», Rorschach test, war crime, violence, trauma, pleasure from murder, character accentuation.

ИНДИВИДУАЛЬНО-ПСИХОЛОГИЧЕСКИЕ ОСОБЕННОСТИ «ЗАЩИТНИКА ОТЕЧЕСТВА» И «УБИЙЦЫ»

В ВОСПРИЯТИИ ВОЕННОСЛУЖАЩЕГО

МАРИАМ КАРАПЕТЯН

заведующая международным отделом психологического центра «Жест», преподаватель Ереванского государственного университета г. Ереван, Республика Армения

Цель данной статьи - провести различие между военнослужащими по акцентуации характера, изучить влияние войны на их психические особенности.

Вытекающие из цели задачи: изучить возрастные группы военнослужащих,

участвовавших в боевых действиях, выявить группы риска, проанализировать психологические склонности «убийцы» и военнослужащего.

В статье использован ряд методов исследования: наблюдение, качественный и количественный анализ данных и их представление, тест Роршаха. В ходе нашего исследования мы пришли к некоторым выводам, основные из которых заключаются в том, что участники войны не всегда преследуют одну и ту же цель, война может быть способом удовлетвориь их инстинкта убийства или может быть вызвана прошлой травмой и удовольствием от убийства. Военнослужащие не обязательно должны иметь явные психические проблемы, чтобы считаться убийцами и не принимать участие в боевых действиях.

В боевых действиях участвуют люди, обладающие различными личностными типами, которые могут иметь травмы, обострение которых возможно в разных военных ситуациях.

Ключевые слова: война, «защитник Отечества», «убийца», тест Роршаха, военное преступление, насилие, травма, удовольствие от убийства, акцентуация характера.

227

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.