Научная статья на тему 'ՈՉ ԳՐԱԿԱՆ (ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԵՎ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ) ԼԵԶՎԱՇԵՐՏԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ "ԱՇՆԱՆ ԱՐԵՎ" ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ'

ՈՉ ԳՐԱԿԱՆ (ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԵՎ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ) ԼԵԶՎԱՇԵՐՏԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ "ԱՇՆԱՆ ԱՐԵՎ" ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
537
14
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
բարբառային բառեր / ժողովրդախոսակցական բառաշերտ / խոսվածքային բառաձևեր / լեզվաոճական դրսևորումներ / պատկերավորություն / ժողովրդական լեզվամտածողություն / գեղարվեստական խոսք / ոճական նշանակություն

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Մանուչարյան Սվետլանա

Հոդվածում քննել ենք «Աշնան արև» ստեղծագործության ոչ գրական (բարբառային խոսակցական) լեզվաշերտը: Հետազոտության նպատակն է ներկայացնել այդ լեզվաշերտը ներառող տարրերի լեզվաոճական դրսևորումները: Այս նպատակից բխող խնդիրն է նկարագրել բնագրային քննվող իրողությունների առանձնահատկությունները։ Ուսումնասիրության բնագրում առկա գրական նորմից շեղվող խոսակցական ու բարբառային իրողությունները հիմնականում ընդհանրական են Արարատյան ու Ղարաբաղի բարբառների համար մասնավորապես բնորոշ` Լոռու խոսվածքին: Դրանք տարբեր հնչյունափոխության հետևանքով ձևավորված բառային ու քերականական երևույթներ են։ Այս ստեղծագործության մեջ ոչ գրական լեզվաշերտի բառերն ու արտահայտությունները գործածվել են հիմնականում գեղարվեստական միջավայրի ու կերպարների կերտման նպատակով: Նման ձևերով հարուստ է հատկապես կերպարների խոսքը: Ժողովրդախոսակցական ու բարբառային լեզվաշերտերը գրականից տարբերվում են նաև անվանական ու բայական հարադրություններով, որոնք ևս տարածված են քննվող բնագրում։ Բարբառային բառաշերտի մեջ դասվող բառաձևերն ու քերականական իրողությունները տեղայնացված բնույթ ունեն, որոնց անհրաժեշտ կիրառումը հուզարտահայտչական երանգավորում է հաղորդում գեղարվեստական խոսքին։ Հետազոտության ընթացքում գործածվել են համադրության համեմատության մեթոդներ: Այսպիսով՝ քննվող լեզվանյութի մեջ ներկայումս գրական ձևերից հետո զգալի կշիռ ունեն ժողովրդախոսակցական, ապա և՝ բարբառային տարբերակները, քիչ են միայն Լոռու խոսվածքին հատուկ բառերն ու արտահայտությունները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

NON-LITERARY (DIALECTAL AND COLLOQUIAL) LANGUAGE LAYER IN "AUTUMN SUN" BY HRANT MATEVOSYAN

The article examines the non literary (dialectal and colloquial) language layer of «Autumn Sun». The purpose of the staudy is to present the linguistic stylistic expression of the elements that include that language layer. In order to achieve the goal, the objective of investigating the peculiarities of textual reality has been set forth. The colloquial and dialectal realities that deviate from the existing literary norms in the field of research are mainly general of the Araratian and Karabakh dialects and typical, the Lori dialect in particular. They are verbal and grammatical phenomena formed as a result of different types of an alternation. In this work, the words and phrases of a non literary language layer have been used mainly to create an artistic environment and characters. Especially the speech of heroes is rich in such examples. Folk colloquial and dialectal language layers differ from literary ones in nominal and verbal forms, which are also common in the examined work. The word forms and grammatical realities that are included in the dialect vocabulary have a localized nature, the proper use of which gives an emotional expression to the artistic speech. Methods of synthesis and comparison have been used during the research. In the studied language material, currently after the literary forms, the folk colloquial and then dialectal versions have a significant weight, and only the words and phrases specific to the Lori dialect are few.

Текст научной работы на тему «ՈՉ ԳՐԱԿԱՆ (ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԵՎ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ) ԼԵԶՎԱՇԵՐՏԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ "ԱՇՆԱՆ ԱՐԵՎ" ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, LINGUISTICS, ЛИНГВИСТИКА

ՈՉ ԳՐԱԿԱՆ (ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԵՎ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ) ԼԵԶՎԱՇԵՐՏԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՇՆԱՆ ԱՐԵՎ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ*

ՀՏԴ 81.28 DOI: 10.52063/25792652-2021.1-144

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Գորիս, Հայաստանի Հանրապետություն smanucharyan81 @mail.ru

Հոդվածում քննել ենք «Աշնան արև» ստեղծագործության ոչ գրական (բարբառային և խոսակցական) լեզվաշերտը: Հետազոտության նպատակն է ներկայացնել այդ լեզվաշերտը ներառող տարրերի լեզվաոճական դրսևորումները: Այս նպատակից բխող խնդիրն է նկարագրել բնագրային քննվող իրողությունների առանձնահատկությունները։

Ուսումնասիրության բնագրում առկա գրական նորմից շեղվող խոսակցական ու բարբառային իրողությունները հիմնականում ընդհանրական են Արարատյան ու Ղարաբաղի բարբառների համար և մասնավորապես բնորոշ' Լոռու խոսվածքին: Դրանք տարբեր հնչյունափոխության հետևանքով ձևավորված բառային ու քերականական երևույթներ են։ Այս ստեղծագործության մեջ ոչ գրական լեզվաշերտի բառերն ու արտահայտությունները գործածվել են հիմնականում գեղարվեստական միջավայրի ու կերպարների կերտման նպատակով: Նման ձևերով հարուստ է հատկապես կերպարների խոսքը: Ժողովրդախոսակցական ու բարբառային լեզվաշերտերը գրականից տարբերվում են նաև անվանական ու բայական հարադրություններով, որոնք ևս տարածված են քննվող բնագրում։ Բարբառային բառաշերտի մեջ դասվող բառաձևերն ու քերականական իրողությունները տեղայնացված բնույթ ունեն, որոնց անհրաժեշտ կիրառումը հուզարտահայտչական երանգավորում է հաղորդում գեղարվեստական խոսքին։

Հետազոտության ընթացքում գործածվել են համադրության և համեմատության մեթոդներ :

Այսպիսով' քննվող լեզվանյութի մեջ ներկայումս գրական ձևերից հետո զգալի կշիռ ունեն ժողովրդախոսակցական, ապա և'բարբառային տարբերակները, քիչ են միայն Լոռու խոսվածքին հատուկ բառերն ու արտահայտությունները։

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 30.03.2021թ.:

15.01.2021թ., գրախոսվել'

19.01.2021թ., տպագրության

144

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Հիմնաբառեր՝ բարբառային բառեր, ժողովրդախոսակցական բառաշերտ, խոսվածքային բառաձևեր, լեզվաոճական դրսևորումներ, պատկերավորություն, ժողովրդական լեզվամտածողություն, գեղարվեստական խոսք, ոճական նշանակություն:

Հրանտ Մաթևոսյանը մեր այն գրողներից է, որոնք անվարան օգտվել են հայերենի հարուստ բարբառային ու ժողովրդախոսակցական իրողություններից՝ գործածելով դրանք կերպարակերտման, գեղարվեստական միջավայրի նկարագրման ու

ամբողջացման նպատակով:

Հարկ ենք համարում նշել, որ լեզվաբաններից ոմանք «Աշնան արև» ստեղծագործության լեզվանյութի քննությանն անդրադարձել են մասամբ և տարբեր տեսանկյուններից458:

Խնդրո առարկա նյութում առկա գրական նորմից շեղվող խոսակցական ու բարբառային իրողությունները, տարածված լինելով Ում ճյուղի՝ հիմնականում Արարատյան ու Ղարաբաղի բարբառներում, մասնավորապես Լոռու խոսվածքում, բառային ու քերականական մակարդակներին պատկանող այնպիսի երևույթներ են, որոնք ժամանակի հոլովույթում տարբեր հնչյունափոխություններ են կրել։ Քննվող լեզվանյութի մեջ համաժամանակյա կտրվածքով գրական ձևերից հետո զգալի կշիռ ունեն ժողովրդախոսակցական ու բարբառային տարբերակները:

Մաթևոսյանի այս ստեղծագործությունը նույնպես ներառում է հաղորդակցման կենդանի բարբառային-խոսակցական և գրական լեզվատարբերակներին հատուկ միավորների «...լեզվաոճական անկրկնելի հնարանքներով»459 կառույցների

համադրումներ։

Ինչպես իրավացիորեն նշել է Ա. Մարությանը, «...ժողովրդախոսակցական բառերն ավելի շատ գործածել են այն գրողները, որոնք իրենց ստեղծագործություններում արտացոլել են ժողովրդի կյանքն ու կենցաղը, նրա հարազատ տարերքը, կենդանի խոսքը, բառ ու բանը, ժողովրդական լեզվամտածողությունը»460։

Գեղարվեստական խոսքին ժողովրդախոսակցական ոճին բնորոշ պարզության ու անմիջականության երանգ հաղորդելու միտումով հեղինակը կիրառել է բարբառային ու խոսակցական այնպիսի իրողություններ, որոնք լեզվի տարբեր մակարդակների միավորներ են:

Հնչյունական իրողություններ: Ում ճյուղի բարբառներում տարածված հնչյունափոխական երևույթներից է այ>է անցումը, որի արդյունքում առաջացած բառաձևերի մի մասը, հաճախադեպ կիրարկություն ունենալով, այսպես ասած, դուրս է եկել բարբառային լեզվաշերտից, ուստի դրանց մեծ մասը կարելի է համարել խոսակցական։ Իբրև այդպիսին՝ առանձնացրել ենք էս, էդ, էն ցուցական դերանունները և դրանցից բաղադրված կազմությունները, որոնք ևս բավականին շատ են գործածված մաթևոսյանական արձակի էջերում. երբեմն մեկ նախադասության մեջ կարելի է

458Տե'ս Եզեկյան Լ., Հրանտ Մաթևոսյանի արձակի խոսքարվեստի մի քանի հարցեր, Երևան, 1986, 170 էջ, Խաչատրյան Գ., Բարբառային-ժողովրդախոսակցական տարրերը Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններում, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիությունների», Երևան, 1988, թիվ 3, էջ 23-32, Հալաջյան Մ. Բարբառային բառերը և նրանց ոճական արժեքը Հ. Մաթևոսյանի արձակում, «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 2001, 2(104), 171-177 էջ, Հալաջյան Մ. Հրանտ Մաթևոսյանի արձակի բառապաշարի շերտերը և դրանց ոճական արժեքը, Երևան, 2005, 192 էջ, Հալաջյան Մ., Հրանտ Մաթևոսյանի արձակում բառագործածության ինքնատիպ իրողությունների մասին, Մաթևոսյանական ընթերցումներ, Երևան, 2017, 175-186 էջ, Սահակյան Կ., Բարբառային բառերի և դարձվածքների կիրառությունը Հրանտ Մաթևոսյանի «Օգոստոս» և «Ծառերը» ժողովածուներում, Մաթևոսյանական ընթերցումներ, Երևան, 2017, էջ 187-198:

459 Սահակյան Կ., նշվ. աշխ., էջ 188:

460 Մարության Ա., Հայոց լեզվի ոճաբանություն, Երևան, «Նաիրի», 2000, էջ 210:

145

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

հանդիպել մեկից ավելի ձևերի, այսպես' «էս ինչո՞ւ՞ է էսքան հանել, էս կարա՞գն էս ինչու է էստեղ»461, «-Էնպես ես ասում' հեռու, կարծես Հայաստանից դուրս է» (336), «...«էս մարդը իմն է». էդ մարդուն մայր չի ծնել, հենց էդպես պատրաստ եղել է» (339), «Գնա տես էն ձին արածո՞ւմ է» (337), «Էդ բկիդ կոճակն արձակիր»(413),«-Էդտեղ անպետք գիրք չկա» (338) և այլն։ Բառասկզբում գործող այս հնչյունափոխությամբ այլօրինակներ ևս խոսակցական լեզվաշերտը կազմող բառերից են, այսպես' էսօր «Իմը իմ Փիլոն է, էսօր երկուսով երկու հավ ենք կերել»(373), էգուց' «-Էգուց էն ճաշը կտաքացնեք, էգուց չէ մյուս օրվա ճաշը Նազիկը կգա կեփի»(339) և այլն։ Իսկ բառամիջում այս հնչյունական անցմամբ ձևավորված տարբերակներում և նրանցից կազմված բառաձևերում Հ. Մաթևոսյանը սակայն պահպանել է գրական ուղղագրությունը, ինչպես' փայտ>փէտ-փետ «Մուրադեց Ռխաբացը հանդ գնալիս տանձենուն փետը քաշեց»(338), «...քո փետածեծը ինձ տակ չարեց» (343), «...գիր գտան շեմքափետի տակ»(355), եղբայր>ախպէր-ախպեր «Ախպերդ էլ էր ասում» (338), հայր>հէր-հեր «Հերդ էլ սովա՜ծ սոված, ծարա՜վ ծարավ» (338), ձայն>ձէն-ձեն' «...կախարդ, ձենդ դուրս չգա» (349), մայր>մէր-մեր «...այ մէր, մենք էն ենք, ինչ որ դու ուզում էիր» (339), կայծ>կէծ-կեծանալ «...տաքդեղի շարուկը կեծանում էր» (360), սայլ>սէլ-սել' «-Սեւ ես սարքո՞ւմ» (403), գայլ>գէլ-գելերոց «...գեւեոոց լինես, նանի ջան»(355) և այլն: Այս փոփոխությունը գործում է երէխէք, տըղէ(ր)ք, տըղէն(ս,դ) օրինակներում, որոնցում «...գրաբարյան ընկած յ վերջնահնչյունը վերականգնվում է»462 463 464 հոդերից և հոգնակերտ մասնիկներից առաջ' ձևավորելով փակ վանկ, այսպես' «...չգիտեմ մերը պրծե՞լ է թե երեխեքն են կորցրել» (367), «...տոերքդ էլ ողջ-առողջ պտույտ են գալիս շուրջդ»(358), «...տոերքո բռնեցին թե...»(412), «-Տղես քեզանից սեր չտեսավ»(363), «...տղեղ էր սիրո արժանի լինելու» (363) և այլն: Ժողովրդախոսակցական բառաշերտին կարելի է դասել նաև այլ

հնչյունափոխություններ կրած բառաձևեր, ինչպես' ե>ի' երեկոյ>իրիկուն (Լոռու խոսվածքում' «ըրիգու»463)' «...իրիկունը տուն գա»(361), «...խոզարած Նիկալ պապը մի իրիկուն եկավ»(354), «...իրենց դռանը իրիկնամուտի մեջ կանգնել էին» (344), եաւ>օվ464' բարեաւ>բարօվ' «Բարով եկար, քաղաքացի. ուր գնացիր, ուր եկար» (347), նաև' բառասկզբի է>ի անցում' հոլովման ժամանակ' էշ-իշին-իշով«...հյուր եկավ' ղազախեցի չարչին իշով...»(391), «-Իշին ե՞ս դրել նանին»(366) և այլն: Ընդգծված բառաձևերից մի քանիսը (փետ, կեծանալ, սել, իշին) մեր օրերում ևս հատկանշական են բարբառային բառաշերտին, քանի որ շարունակում են պահպանել տարածքային սահմանափակ գործառման բնույթը: Խնդրո առարկա բնագրում հնչյունների անկմամբ ձևավորված բառաձևերը ևս բնորոշ են բարբառային ու խոսվածքային լեզվաշերտերին, այսպես' հ<յ-ի' աչօղ (<հաչ/ջօղ <յաջող)' (ժամանակակից ընկալմամբ դիտարկել ենք անկում, քանի որ Լոռու խոսվածքում «...յ-ն ընկնում է կամ վերածվում հ-ի»465, իսկ Արարատյան բարբառում կիրառական է նաև հաչօղ ձևը466)' «...որ տեսնես աջո՞ղ է խփում թե անաջող» (360), ր-ի' շընհավօր (<շընահավօր<շնորհաւոր)' (որին հաջորդել է ո>ա առնմանումը' ձևավորելով շընահավօր տարբերակը, որն առկա է Արարատյան բարբառում467, որին և հաջորդում է ա-ի սղմամբ շընհավօր-ը)' «-Էկել եմ ձեր տունը շնհավորեմ...» (354), Գիքոր(<Գրիգոր)' «Գիքորի Մարգոն» (358): Հնչյունների անկմամբ և ե>ի հնչյունափոխությամբ ձևավորված տարբերակ է ապի բառաձևը'

1 Մաթևոսյան Հ., Ծառերը, Երևան, «Սովետական գրող», 1978, էջ 344: Այս գրքից քաղված մյուս օրինակների մոտ փակագծերում այսուհետ կնշվի միայն էջը:

462 Ասատրյան Մ., Լոռու խոսվածքը, Երևան, ԵՊՀ հրատ., 1968, էջ 58:

463 Տե'ս նույն տեղում, էջ 51:

464 Տե'ս նույն տեղում, էջ 59:

465 Տե'ս նույն տեղում, էջ 79:

466 Տե'ս Մարկոսյան Ռ., Արարատյան բարբառ, Երևան, «Լույս», 1989, էջ 310:

467 Տե'ս նույն տեղում, էջ 80:

146

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

եղբայր>ախպէր>ապէր «1.մեծ եղբայր, 2. հայր, 3.հորեղբայր, 4. հարգական տիտղոս», որից էլ' ապի «1. հայր, 2. հարգական տիտղոս, որով դիմում են ավագ տղամարդկանց»468' «-Սպի...ապի, եթե առանձին ապրեի, ապի»(347):

Արդի գրական հայերենից շեղում է նաև ն վերջնահանգ ունեցող փռնից բառաձևը, օր.' «Սիմոնը փռնից մի հինգ հաց վերցրեց, գնաց շաքար առնելու» (421) և այլն:

Հայտնի է, որ «...ժողովրդական լեզուն աչքի է ընկնում զարմանալի սեղմությամբ, հակիրճությամբ, որն արտահայտվում է նաև անձնանունների կրճատման, ձևափոխման մեջ»469: Հայերենի արևեւյան խմբակցության բարբառներին հատուկ անձնանունների կրճատմամբ ձևերը, լինելով ժողովրդական լեզվամտածողության տարրեր, մտերմական երանգավորում են հաղորդում ուսումնասիրության առարկա բնագրին' կիրառված լինելով տարատեսակ կառույցներում' շարահյուսական տարբեր պաշտոններով, միաժամանակ հասարակ գյուղացիների կերպարների կերտման ոճական հնարք են: Այսպես' Աղավնի, Արմենակ, Արուսյակ, Նիկոլայ, Աստվածատուր, Արտաշես անունների փոխարեն գործածել է Աղուն' «Աոունո նպատակին հասավ»(337), Արմեն կամ Արմո «-Քո տարիքին Արմենը պիես էր գրել» (387), «Քեզ համար պալատ սարքեցինք, Արմո՜...»(351), Արուս «Գնա, Արուս ջան, լուրը տար Ծմակուտին»(357), Նիկալ «Լո՜ւյս դառնաս, Նիկաւ պապի»(354), Ասատուր «...լույս դառած Ասատուր հորեղբայրը դիվոտում էր» (342), Արտաշ' «Արտաշը կոլխոզը կողոպտեց, կողոպտեց»(338) և այլն: Խնդրո առարկա բնագրում, ի տարբերություն նշված տարբերակների, հաճախակի կիրառելիությամբ առանձնանում են «բաղաձայն+վերջնահանգ ո»470 կաղապարով կազմված բարբառային-խոսակցական անձնանունները, որոնք «...գործածվում են առտնին, սովորական խոսակցության ժամանակ»471, օր.' Մարգարիտի փոխարեն' Մարգո «Գիքորի Մարգոն, Ներսեսի Մարգոն» (358), Տիգրանի փոխարեն' Տիգո «Ասորենց Տիգուհն» (360), Փիլիպոսի փոխարեն' Փիլո «-Փիւուի ճկույթի հետ չեմ փոխի» (370), Երջանիկի փոխարեն' Երջո «Լավ արաղից Եըջոյին մի բաժակ պիտի խմեցնել» (340), Համբարձումի փոխարեն' Համբո «...որ սարքել էր Համբուի գողությամբ»(347), Աթանեսի փոխարեն' Աթո «Աթուենց Ստեփանը տնկվեց» (353), Սարգիսի փոխարեն' Սաքո «...որ Սաքոն տվեց իբր թե անվարձ» (354) և այլն: Նմանատիպ ձևերը ժամանակի ընթացքում, կարելի է ասել, դուրս են եկել նեղ բարբառային գործածությունից: Անձնանունների բարբառային հնչատարբերակներից է Սմբատ անվան նախաձևը' Սումբաթ (վերջինս առկա է նաև վրացերենում472)' «Սումբաթի դռնից ծիկրակեց նրա անող-դնող Գոհարը» (409), նաև' ու>ի հնչյունափոխություն կրած Մանիշակ-ը «Հորաքույր Մանիշակի հետ սկեսուրը կռվել էր» (350) և այլն: Բառերի ամփոփման հնչյունական իրողության խոսակցական ու բարբառային օրինակներից են473' յէսիմ «ես ինչ իմանամ»' «Արզումանյանի եղբայրը կին բերեց ռաստովներից եսիմ ում» (345), այտա «այ տղա»' «-Այտա ի՜նչ է»(340), համմէ (<հրամմէ<ի՞նչ հրամմեցիր<ի՞նչ եք հրամայել474) «ի՞նչ, ի՞նչպես»' «Համմե՞»(402):

Մեկ այլ դեպքում բաղաձայնների կուտակումից խուսափելու' լեզվի բարեհնչունության պահանջով ավելացնում են տարբեր ձայնավորներ: Խոսվածքային լեզվաշերտի մեջ կարելի է դասել բառաճման ժամանակ ը-ի հնչյունափոխված հետևյալ բառերը' «Հովըտի տերտերը ասել էր» (355), «Եղըշի Արուսյակ քրոջ հարսանիքով» (426), 468 469 470 471 472 473 474

468 Տե՜ս Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, «Գիտություն», 2001, հ.1, էջ 94:

469 Հարությունյան Հ., Գեղարվեստական խոսք, Երևան, «Սովետական գրող»,1986, էջ 266:

470 Խաչատրյան Գ., նշվ. աշխ., էջ 26:

471 Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 97:

472 Տե՜ս Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, Երևան, 1948, հ. 4, էջ 537-538:

473 Տե՜ս Մարկոսյան Ռ., նշվ. աշխ., էջ 82:

474 Տե՜ս Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, Երևան, ՀՍՍՌ պետ. հրատ.,

1944, հ. 3, էջ 145:

147

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

«Ավետըքի ջրաղացատեղերից» (420), որոնցում, կարծում ենք, հեղինակը պահպանել է ը-ով հնչատարբերակները՝ ընդգծելով խոսվածքին հատուկ վերջընթեր շեշտադրությունը և իբրև արտահայտչամիջոց՝ դրանով ևս տարբերակելով իր կերպարների խոսքը, քանի որ Լոռու խոսվածքում ը-ն համեմատաբար լայն կիրառություն ունի:

Ժողովրդախոսակցական ոճին բնորոշ է նաև մտքի արտահայտում

վերհատույթային միավորի՝ հնչերանգի միջոցով, օր.՝ «Հերդ էլ սովա՜ծ սոված, ծարա՜վ ծարավ»(338), «-Չէ՜, չէ...»(338), «...քո պապ Աբելը, խո՜ր գնա» (340), «Էլ պրծա՜վ, չէ', էլ ծեծ չեմ ուտի» (360), «Երանի քե՜զ» (374), «-Հա՜,-մռռաց Արուսը...» (371), որոնք ձևով գրական են, իսկ իմաստով՝ խոսակցական, երբեմն էլ՝ բարբառային շեշտադրությամբ, օր.՝ «-Վա՜նքերեցի, -կանչում էին է՜ վերևներից...(349), «Այ տղա, է՜յ, սի՜մոնացու, թևիցդ կբռնեմ ու դուրս կշպրտեմ, վա՜ւոդացու...» (375), «...աչքալույսն ի՜իինչ» (401), «-Այո...խելքը՜դ» (429) և այլն: Հարկ է նշել նաև, որ բառի վերջնավանկային ձայնավորը երկարացվում է հարցական հնչերանգով արտասանության դեպքում, ինչն էլ երաժշտականություն է հաղորդում Լոռու խոսվածքին475, օր.' «Բա են լավ-լավ տերտերնե՜րդ» (362), «Եսի՞մ, էնքան հանկարծ եկար»(345), «Համմե՞»(402) և այլն: Նման օրինակներով ավելի է ընդգծվել ժողովրդախոսակցական բնույթի տարրը, որը հեղինակը գործածել է կերպարների խոսքին հուզարտահա|տչական մտերմական երանգ և գնահատողական վերաբերմունք հաղորդելու համար, նաև' տիպականացնելու բարբառախոս կերպարներին:

Բառապաշարային իրողություններ: Ժողովրդախոսակցական ու բարբառային բառերը ինքնանպատակ չեն Հ. Մաթևոսյանի այս ստեղծագործության մեջ ևս: Պատահական չէ, որ մեր կողմից քննվող նյութում հեղինակի պատկերած գեղարվեստական միջավայրն ամբողջանում է Ծմակուտ անունով՝ բաղադրված ծմակ արմատից, որը մի շարք բարբառներում պահպանվել է «1.հյուսիսահայաց անարև, ստվերոտ տեղ, 2. անտառ»476 իմաստով, և «տեղ կամ ինչ-որ բանով հարուստ վայր» նշանակությունն ունեցող -ուտ ածանցից, օր.՝ «Մոսկվայից, Ծմակուտի վրայով, Երևան են հասնում մի 100 րոպեում»(336): Բարբառային պարզ, միաժամանակ անհրաժեշտ ու բազմաբովանդակ նման բառի միջոցով «...հնարավոր կլինի ասելիքը «չասելով ասելու» և կռահումը ընթերցողին թողնելու.»477 ինքնատիպ ոճական հնարք կիրառել: Արձակագիրն այս հատուկ անունից ստեղծել է հասարակ գոյական, որով բնութագրել է միամիտ, պարզ ու համակերպվող կերպարներին անգամ մեկ բառով կամ արտահա|տութ|ամբ՝ նրանց հակադրելով պա|քարող, համարձակ ու հնարամիտ կերպարներին, օր.՝ ծմակուտեցի' «...եթե Վանքերի կողմին է քաշել՝ չի կորչի, իսկ եթե, Սիրանույշ ջան, ծմակուտեցի է՝ թեկուզ հանրահաշվից էլ ուժեղ լինի» (337) և այլն: Այդպես և բարբառային կազմությամբ բառը, լինելով բնութագրական ու դիպուկ, կիրառված է որպես մականուն, օր.՝ «Մուրադեց Ռխաբացը հանդ գնալիս տանձենուն փետը քաշեց»(338), «Գոդի Արտաշը դրա պատասխանը տվեց» (357) և այլն: Դրանք, որպես «...գնահատողական երանգ ունեցող բառեր»478, բնականաբար արտահայտում են գրողի կամ նրա կերպարի գնահատողական վերաբերմունքը, ինչպես և ոճական ա|լ նշանակություն: Հարկ է նշել, որ նման երանգ ունի բնագրում տեղ գտած բարբառային բառաձևերի զգալի մասը, այսպես՝ըռխավօր, որը, կազմված լինելով ռ£խ(<երախ) բառից, գործածվել է «1.ագահ, աչքածակ, 2. ամենակեր, մեծաբերան» իմաստներով՝ «...չունեն Ներսեսի ճարպկությունն ու ռխավոք_պաշտոնասիրությունը»(410). կարծում ենք' արտահայտում է նաև «1. դիրք և ազդեցություն ունեցող, 2. փխբ. պաշտոնավոր»

75 Տե'ս Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 149:

476 Տե'ս Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, «Գիտություն», 2002, հ.2, էջ 416, Սարգսյան Ա. Յու.,Ղարաբաղի բարբառի բառարան, Երևան, 2013, էջ 309:

477 Հալաջյան Մ., նշվ. աշխ., 2017, էջ 176:

478 Մարության Ա., նշվ. աշխ., էջ 209:

148

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

նշանակությունները' «Դու որ մի ռխավոր մարդ լինեիր' գիտե՞ս ինչ կանեիր» (416), կամ' առնավուդ//առնա(վ)ուտ//ըռնաուտ (թրք. arnavut (աւբանացի)), որը Ղարաբաղի բարբառում նշանակում է «շատակեր, որկրամոլ»479, Արարատյան բարբառում' «կատաղի, չար, երես առած» և «հաղթանդամ, վիթխարի»480, ըստ Լ. Եզեկյանի' «...հենց այս իմաստով էլ գործ է ածվում»481 482 483 484 485 486 «...այդքան լեզու առնաուտ Իշխանի դեմ» (346) օրինակում: Կարծում ենք, որ այն ունի նաև «շատակեր» նշանակությունը հետևյալ օրինակներում' «Անունս Աղուն չէր, առնաուտ քուրդ էր, շա՜տ շատ էի ուտում իրենց չեղած հացը»(340), «-Առնաուտ, քուրդ, առնաուտ, քուրդ»(348): Տեղին ենք համարում նշել, որ ժողովրդախոսակցական լեզվում քուրդ-ն ունի «օտար, ոչ բարեկամասեր» իմաստը:

Բարբառային բառաշերտն են կազմում քննվող բնագրում առկա այնպիսի բառեր ու բառաձևեր, որոնք, ձևաբանական տարբեր ենթահամակարգերին պատկանելով, հատկանշական են կա'մ Արարատյան, կա'մ Ղարաբաղի բարբառային միավորներին, այսպես' գոյական' կարտոլ482' «...կարտու է' կարտոլ էլ կեր»(338),չափար «չափարի տակ թեքվում էր սկեսուրը» (342), նանի' «-Հա, նանի ջան»(344), «...էդպես աղյուս շալակած ապրես հարյուր տարի, նանի ջան»(347), ջվալ «...տեսավ դեղին կալերը և [իքը ջվաւները»(342), յախու483'«...պառավը եկավ, ւախու դրեց փորին»(354), ըշտարար, որի բնագրային ձև աշտարար-ն484 է' «Շողերը վար դրեց աշտարարը»(41 0-411), ածական' մադյան485' «...քռքռում էր մադւան ձիու պես»(426), շաշ' «Վարդանենց շաշ Արտավազդը»(402), բայ'թոխրել486' «...ուզեց թորխիչը գտնել ու թորխեւ կարտոլը» (422), «-Էկեւ եմ ձեր տունը շնհավորեմ»(354), «...շապիկների մեջ ոջիլ կար, երեխան բւթբւթոտեւ էր» (343), «Շողերը ցորեն էր քամհարում»(410), շըղահարէլ «շյուղերը թափահարել»' «Երեխան այգում էր, դեղձենին շոահարում» (360), ճըղատվէլ «մասնատվել»' «...Սիմոնը ճոատվում էր կոլխոզի գործի և տան արանքում»(353), մակբայ' «...խեղճ Փիլոն կարեցածի չափ թռցնում հա թռցնում է կոլխոզից»(365), «...երեսանց մխիթարում Աղունին» (346), կապ' «...էս գդալնին ձեզ հմար եմ շինել»(354), վերաբերական' «-Հաջըըում»(410), «...գեղեցկացել ես, հո առողջարան-մառողջարա՞ն չես գնացել»(426), ձայնարկություն' «տո էլի՞ տնկվեցիր դեմս»(342), «-Տղամարդ ես, տը, շուտ-շուտ արի» (418), «-Տո գնա, չեմ գալիս»(418), «-Ա դե հիմար-հիմար քիչ խոսիր»(414), «Պահ, պահ, պահ, -ասաց Ադամը» (345), «Հը՜,-սպասեց Ադամը» (406), «...մարդիս հետ էլ' փիշիփիշի» (364) և այլն:

Լոռու խոսվածքային բառաշերտին են պատկանում ական «անկորուստ, լրիվ»487 ածականը, որը գործածական է նաև Ղարաբաղի բարբառում' ական-սական հարադրությամբ' «անխաթար, տեղը տեղին, կարգին»488 նշանակությամբ, օր.' «-Բա' չեկա՞ր տեսար խոզերը ական են, հավերը ական են»(383), նաև մակբայական կիրառությամբ' «...կայարանը լիքը ժողովուրդ-աղջիկ ես' բեռներդ ական պահիր»(382),

79 Տե'ս Սարգսյան Ա. Յու., նշվ. աշխ., էջ 66:

480 Տե'ս Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, «Գիտություն», 2001, հ.1, էջ 100, Մարկոսյան Ռ., նշվ. աշխ., էջ 321, 367:

481 Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 2003, էջ 173:

482 Տե'ս Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, «Գիտություն», 2004, հ.3, էջ 68:

483Այդ մասին տե'ս Հալաջյան Մ., նշվ. աշխ., 2001, էջ 172:

484 Մանրամասն տե'ս Խաչատրյան Գ., նշվ. աշխ., էջ 30-31:

485 Տե'ս Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 32, Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, «Գիտություն», 2007, հ.4, էջ 8:

486 Տե'ս Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, «Գիտություն», 2002, հ.2, էջ 124:

487 Տե'ս Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան , «Գիտություն», 2001, հ.1, էջ 23:

488 Տե'ս Սարգսյան Ա. Յու., նշվ. աշխ., էջ 35:

149

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

աչ/ջօղ «Ոտքի տակ մի շատ աջող փայտ կար»(363), այտա«այ տղա» ձայնարկությունը, որը արագաբանության հետևանքով և ղ-ի անկմամբ վերածվել է համադրական բարդության' ի սկզբանե ունենալով այդ նշանակությունը, ապա բառիմաստի ընդլայնմամբ դարձել է դիմելաձև, «դիմողական կոչական»489 ընդհանրապես, օր.՝ «-Այտա ի՜նչ է»(340), «-Աւտա...աւտա, նրա տեսածը իմ տեսածից շատ է»(414) և այլն։ Նշենք նաև, որ հեղինակն իր կերպարների լեզվին բնականություն ու տիպականություն հաղորդելու նպատակով միտումնավոր կրկնել է Լոռու խոսվածքից անբաժան «այտա» բառը, որ «...կարծես առանց այդ բառի խոսքն ու միտքը անավարտ կլինեին»490:

Մեր կողմից քննվող նյութում, ինչպես իրավամբ նկատել են, Հ. Մաթևոսյանն իր կերպարներին խոսեցնում է Լոռու տարբեր ենթախոսվածքներում491 առկա բարբառային բառաձևերով' ոչ միայն ամբողջական դարձնելու նրանց նկարագիրը, այլև այդկերպ անհատականացնելու նրանց492: Այս կարգի լեզվական երևույթների հանդիպում ենք Սերոյի պատասխաններում' «-Բա' չեկա՞ր տեսար խոզերը ական են, հավերը ական են»(383), «-Վուեյ-սրանցավարի հեգեց երեխան»(385), դարպասեցի «մերացուի» խոսվածքին բնորոշ բառերից' արտահայտված Աղունի հիշողությունների ու երկխոսությունների մեջ' «...դեկտեմբերից չթողեց դասի գնամ իմ դարպասեցի մերացուն' «անհնթւունակ ա»: Ինքն հնթւունակ էր,...Իշխանին Իխշւան է ասում. Իխշւան ճան»(384), «...տորք ծեծել էլ չէի կարող, անինթւունակ էի» (386) և այլն: Այս և նմանատիպ բարբառային բառաձևերի կիրառումը' իբրև ոճական հնարք, «...միանգամայն տեղին և արդարացված»493 է, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում գրողին միտքն արտահայտելու սեղմ, բայց պատկերավոր, կերպարների խոսքը' ավելի բնական ու համոզիչ' միաժամանակ ստեղծելով գեղարվեստական միջավայրի երանգավորում: Այդպես և, օրինակ, խոզարած «Նիկալ պապի» խոսքի անմիջականությունն ու մտերմիկ երանգն ապահովում է բարբառային հնչողությանը համապատասխան իրողությունների անհրաժեշտ գործածումը' «-Էկեւ եմ ձեր տունը շնհավորեմ, աւտա. էս ինչ լավ տուն ունեք ...էս գդաւնին ձեզ հմար եմ շինել, ճաշ կուտեք, աւտա... Վախեք ոչ, աման էլ կսարքեմ» (354-355) և այլն: Նկատելի է, որ բարբառային-ժողովրդական «...այս պարզ ձևերը պարզորոշ ընդգծում են հերոսների խոսքն ու կերպարը' ընթերցողին տեղափոխելով գյուղական պարզ, ձևականություններից զերծ աշխարհը»494:

Բարբառային-խոսակցական լեզվաշերտի մասն են կազմում տարբեր ածանցներից բաղադրված բառաձևերը, որոնք ևս անընդունելի են արդի գրական նորմին, ինչպես' ացու «...իմ ախպերացու Վալոդը տակվերոց արեց»(372), «...ասաց դարպասեցի մերացուն» (345), դրա թեք հոլովաձևով «...քաշեց իր տնացվի տեղը» (353), «...Իշխան, մերացվին մի թող էդքան տանջի»(341), ական' «...դեռ հորենական օժիտի մեջ է քնում» (365), «...դարպասեցին տակվերոց արեց նրա մորենական գորգը»(345), էցի' «...տալ վանքերեցու ձեռքը. եթե վանքերեցին արժանի լիներ» (346), «...զրուցեց սևքարեցի պառավի հետ»(409), իկ'«...հո կնի՜կ չի»(357), իչ'«...ուզեց թորխիչո գտնել ու թորխել կարտոլը»(422), իք'«...նրա տաւիքն էլ վաթսուն ռուբլի է»(397), վարի' «...երեխան սրանցավարի ժպտում էր»(413), (ա)վօր «...մի հատ ականջավոր գլխարկ»(366), ուտ' «...բայց ւոբուտի կողքին այդպես էլ քնել էր»(422)] ք բաժինք495' «Սիմոնի բաժինք վերմակի մեջ»(355), բաժանք496' «...ինչպես կար բաժանքի առաջին ձմեռը»(343),

489

490

491

492

493

494

495

496

Ասատրյան Մ., նշվ. աշխ, էջ 147:

Սահակյան Կ., նշվ. աշխ, էջ 193:

Ահնիձորի, Քարինջի, Մարցի, Լորուտի, Թեղուտի և այլ ենթախոսվածքներ:

Տե'ս Խաչատրյան Գ., նշվ. աշխ, էջ 25:

Հալաջյան Մ., նշվ. աշխ., 2001, էջ 172:

Սահակյան Կ., նշվ. աշխ, էջ 189:

Տե'ս Մարկոսյան Ռ., նշվ. աշխ, էջ 102:

Տե'ս Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, «Գիտություն», 2001, հ.1, էջ 147:

150

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

կաթոցք' «Ապրիլին կաթոցքը սկսեց» (352), օվի' «Կով կթելը հեշտ չի, բայց սովորովի է»(359) և այլն։

Ինչպես գիտենք, «...ժողովրդական կամ խոսակցական են կոչվում այն բառերը, որոնք լայն գործածություն ունեն և հասկանալի են շատերի համար»497։ Խոսակցական իրողությունները, կրելով ու արտացոլելով տվյալ ժողովրդի ազգային

լեզվամտածողությունը, համաժողովրդական են իրենց հասկանալիությամբ ու գործածականությամբ և դրանով իսկ լեզվի, նաև գեղարվեստական խոսքի (Ս.Մ.) ժողովրդայնությունն ապահովող հիմնական միջոցն են498։ «Աշնան արև»-ում ժողովրդախոսակցական լեզվաշերտը կազմող լեզվի տարբեր ենթահամակարգերին պատկանող միավորներն ու կապակցությունները «...աչքի են ընկնում ոճական և արտահայտչական բազմազան երագներով»499։ Դրանք կարելի է պայմանականորեն տարբերակել հետևյալ խմբերի, ձևով ժողովրդախոսակցական, որոնք, ունենալով գրական նորմին համապատասխան տարբերակներ, օժտված են ոճական իմաստային նրբություններով ու արժեքով. դրանց գրական ձևերը, սակայն, տվյալ համատեքստում չունեն նույն արտահայտչականությունը, այսպես' «Արաղը դրված է կես հավի մոտ»(405) (օղի), «-Փեշդ ես հագնո՞ւմ»(403) (քղանցք), «...մեկը տաք ու լուռ քռքռում է շատ մոտիկ»(422) (ծիծաղել, քրքջայ), «...և Արմենակին չանթեւ է երևանցի մի սվաոած սևը» (411) (հափշտակել, շպարված), «...հազիվ առիթ է, չեղած բեռները կապի ու քոչի Երևա՞ն» (337)(տեղափոխվել), «...գնում եմ մեծիս տնավորեմ»(368) (ամուսնացնել), եսիմ «Եսի՞մ, էնքան հանկարծ եկար»(345), «Արզումանյանի եղբայրը կին բերեց ռաստովներից եսիմ ում»(345) (չգիտեմ), «-Լավ, լավ, քեզ մի սպանիր, կամաց արի»(420) (դանդաղ), «Հավան ե՞ս, Աղունիկ» (345) (համաձայնել, հավանել), «...պիտի գնայիր եղբորդ քառասունքին, մի երեսատեղի շոր չունեիր» (344) (հանրության առաջ ներկայանալի), «...էդ արանքներում տակվերոց արեց»(345) (ժամանակամիջոց, պահ), «Մութաքայի մեջ' կար» (355) (թիկնաբարձ), «...մի քանի կոպեկ ես իրար գցեւ»(372)(հավաքե/. կուտակել, խնայել), նաև' «...լաչառ Շուշանը բահը առած վրա էր քշեւ»(427), «Ձիերը տար էին»(427), «...Սերո ջան, մի ղեկավար էլ հետը, որպեսզի քեզ բցի' թե էս խոտը էստեղ դիր...»(385), «...փափուկ ւուղուձու արեց»(423), «...մի երկու շաբաթվա իրիկուն-առավոտում կարվի» (423) և այլն։

Դժվար է գրական լեզվում գտնել կամ «...չկա այնպիսի բառ, որ կարողանա լիարժեք փոխարինել»500 բնագրում հանդիպող ժողովրդախոսակցական-փոխառյալ բառախմբին պատկանող հուզարտահայտչական երանգով./ար, ջան և այլ բառերին, օր,' «Քոչարը զրնգում էր հասած արտերի վրա հանդով մեկ' ւարըս, ւարը՜ս,,,»(349), «-Ոտքդ ցավում է՞, Սերո ջան»(382), «Վայ մամա ջան»(378), «Չէ՜, տատի ջան, չեմ ուզում» (345), «Հոնարարը, Արուս ջան, էն է...» (368) և այլն։

Հեղինակը չի խուսափել կիրառել նաև բարբառային-խոսակցական բնույթ ունցող հասարակաբանություններ, որոնք հիմնականում առկա են երկխոսություններում և չեն ստվերում նրա խոսքարվեստը, օր.' «-Սեպերդ ինչի՞ ես բացել» (426), «-Բա քո շան ւափին կաց» (389), «-Ախչի...ախչի...»(370), «...նրանք կգան, կւակեն, կթափեն...»(416), «-ձենդ կտիր, քած»(363), «-Արա՜, Սամվե՜լ»(364), «...հովիվները խեղճ ջղայինին տվել են ֆերմայի ամբողջ երեսուն գամփռի ռեխը»(426), «Կնյազ Իշխանի տանը ես քոծ էի»(345), «Քամակը բաց հերն է»(371), «...Որ կողքներիս ծնի ու սրտներիս ցավ տա» (350), «-Գնում եմ քո մեր Արուսին իշին դնեմ» (350) (հայհոյել), «-Մեր ցեղը գործ է անում, ւպստվեւու

497 Մարգարյան Ա., Ժամանակակից հայոց լեզու, Բառագիտություն, Երևան, Երևանի համալսարանի հրատ.,1993, էջ 185։

498 Տե'ս Հարությունյան Հ., նշվ աշխ,, էջ 252։

499 Մարության Ա., նշվ աշխ,, էջ 209։

500 Ղամոյան Լ., Սարգսյան Մ., Քարտաշյան Ա., Երևանի խոսակցական լեզուն, Երևան, «Մունետիկ», 2014, էջ 43։

151

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ժամանակ չունի»(363), «- Դե ռա'դ եոհր, քո դեսն ուղարկողի հերն անիծեմ» (419), «Ախչի, տո հարսիդ հերն էւ թաղեմ» (372) և այլն։

Արտահայտման ձևով գրական, սակայն իմաստով ժողովրդախոսակցական են, օրինակ՝ «–Հենց ապրես,– զզվելով խնդրեց Սիմոնը,– հենց ապրես, ձենդ կտրիր» (418) {գովեստ կամ սրտնեղություն), «Հարսը տեսնես ինչ ցեղ է լինելու»(339) (տեսակ, բնույթ), «...երեխիս կերար, երեխիս հոցին կերար»(360)(չաnչաnեցիn. տանջեցիր), «...իսկ քո էդ ւավ հէրը ըերանո ծուռ կանգնած էր մոտները» (340) (1.խեղճուկրակ, անճար, 2.անխոս), «...այս սկեսուրը մազերից բռնեց ու կողպեքով աոաց կողերն» (346), «Արմենի կողը հաստ է»(416), «Գիշերվա էն դառը կեսին»(380), «...տո էլի՞ տնկվեցիր դեմս» (342), «Քո բռնած գործերը» (395), «էդ ինչի՞ ես կոխեւ տունդ» (350), «Իմ տղերքին ես տվել եմ առողջություն ու մի ձեռք անկողին»[15,373], «Պատերազմի ժամանակ մի փոր կարտոլով ապրում էինք»(371) «...էս տներին-դռներին լավ կնայես» (405), «-Տնաշե՜ն,-ժպտաց Աղունը»(402), ձայնարկություններից' «Ա՜յ ախչի» (411), «Ի՜... դարպասեցի...»(419), «-Իա՜...նեոծծմեlո էն ներծծվելն է է[խ> (384)], «-Է...թո՜ւ» (419), «Ու քշելով անկողին.-^?, քըշ, քըշ»(397) և այլն: Այս բառախմբի բառերից փոխանվանական կիրառությամբ գործածված է պղինձ-ը՝ պղձե կաթսա բառակապակցության փոխարեն' «Մանեն կռացած պղինձ էր լվանում, որ չղռմռաց' «պղինձը գլխովդ կտամ...»(348), տասներորդում-ը' համապատասխանելով տասներորդ դասարանում

արտահայտությանը' «-Էս տարի նոր վերջացնելու է, տասներորդում է» (415), նույնն և' յոթերորդը' «-Յոթերորդը վերջացնես կգնաս» (400), լիտրանոցը' մեկլիտրանոց շիշ կառույցի փոխարեն' «...ասաց Սիմոնը, ւիտրանոցը տարավ...» (402) և այլն: Ինքնատիպ են նաև վրա կապի իմաստային դրսևորումները, այսպես' «Մի երկու ամսվա վրա որոշեցին»(346) «հետո», «Վրա ութերորդ օրը ցավերը բռնեցին»(350) «ընթացքում» իմաստով, իսկ հարադրությունների մեջ' «...պառավը վրա քշեց Մանեին»(348), «...որպեսզի հետո վրա տա ավելի չար ու սուր»(427) «հարձակվել» նշանակությամբ: Այդպես և քաշել բայը իմաստային տարբեր կիրառումներ ունի, որոնք արտահայտվում են միայն համատեքստում' «...քո բաժին տանջանքը ես արդեն քաշեւ եմ»(343) «կրել, դիմանալ», «...գիտեր թե ինչ կլինի քաշած նա դարպասեցի մերացվի ձեռքին»(347) «հանդուրժել», «Չի հասկանում, քեռուն է քաշեւ» (337) «նմանվել», «Մուրադեց Ռխաբացը հանդ գնալիս տանձենուն փետը քաշեց»(338) «գողանալ, տանել», իսկ կրավորական տարբերակը' «անցել» իմաստով' «...քեզանից էլ խոզի ոջիլ էր քաշվեւ երեխայի վրա»(355) և այլն: Հ. Մաթևոսյանը, հարազատ մնալով իր որդեգրած սկզբունքներին, իր կերպարների ապրած գեղարվեստական ժամանակաշրջանն ամբողջապես չէր կարող արտացոլել առանց ռուսերենից անցած փոխառությունների ու օտարաբանությունների, որոնք, խոսակցական բնույթ ունենալով, ըստ հարկի համադրվել են գրական տարրերով, օր.' «Սյուիտ և բյուրոկրատ» (341), «Ես ռեաւիստ եմ»(370), «...թող գնա իր տեղը գտնի: Վսյո՜»(417), «Վանքերի կնյազ_Նիկոլը»(377), «-Աղջիկը ինժեներ է» (368), նաև' «...խեղճ Փիլոն կարեցածի չափ թռցնում հա թռցնում է կախոցից» (365), «ՇոՖերին ասել եմ...» (429), «Արմենակը թերթերում շրջկոմների քարտուղարներ է քննադատում» (364), «Ժուռնաւիստների միությունը...»(341) և այլն:

Քերականական իրողություններ: «Աշնան արև» վիպակում ոճական ուրույն նշանակություն ունեն հատուկ անունների ուղիղ ու թեք հոլովաձևերի միասին կիրառությունները. նման կերպ անձինք տարբերակել են միմյանց, ինչը բնորոշ էր ժողովրդախոսակցական լեզվին, օր.' «Ես Եգորի Սիրուշը չեմ»(364), «Սաքոյի Լուսիկն»(412), «Քոչարի Հրանտը Կիրովական ավտո է առել» (408), «Վրացոնց Արշակի Սուրենն էր» (413), «...ամենասիրունը Սիմոնի Աղունն է» (405), «Լևոնի Եւենը սիրուն է»(405), «...իմ սկեսուրը Աբեւի Արուսն է եղել» (375) և այլն, այդպես և' «գերդաստան, ցեղակցություն» մատնանշող -էնք հոգնակերտ մասնիկի սեռական հոլովաձևով հարադրությունները, օր.' «Մուրադենց Սրբուհին»(357), «Մելքումենց Իվանը»(410), «Աթոյենց Ստեփանի տունն»(408), «Վարդանենց Արտավազդը» 402] և այլն: Այսօրինակ

152

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

կիրառությունները ճանաչողական ու բնութագրական են կերպարների համար, միաժամանակ ընդգծում են նրանց անհատականությունը:

Այս կարգի իրողություններից հետաքրքական են նաև հատուկ անուններից հասարակների կազմությունները մաթևոսյանական ընտրության տեսանկյունից, այսպես՝ «...Այ տղա, է՜յ, սիմոնացու, թևիցդ կբռնեմ ու դուրս կշպրտեմ, վա՜ւոդացու...»(375), «...եսի՞մ ինչ սիմոնացվի բաժին է դառնալու հովիտներում»(410) և այլն։ Վերջիներս, լինելով ոճականորեն ակտիվ, արտացոլում են խոսակցի գնահատողական վերաբերմունքը: Մեկ այլ դեպքում ոճական նպատակներով նորմայից շեղում է տեղանունների հոգնակի թվով կիրառությունը, որն «...արտահայտում է տվյալ վայրը և նրա նման այլ վայրեր իրենց ամբողջ ընդգրկմամբ»501 502 503 504, օր.' «Արզումանյանի եղբայրը կին բերեց ռաստովներից եսիմ ում» (411):

Արդի գրական հայերենի հոգնակի թվով գոյականներից տարբերվում են կիրառված քթներ, փեշներ ձևերը, որոնք հատկանշական են խոսակցական լեզվին, օր.' «...շուկան քթներիս տակ է»(337), «...սրանք' փեշնեոո քշտած աղջիկ փնտրեցին» (365): Իսկ գրաբարից ավանդված արմատից և -եր հոգնակերտից բաղադրված «կռներ»-ը համաժամանակյա կտրվածքով բարբառային է, օր.' «Սիմոնիս կռներին մատա՜ղ»(344): Մեր կողմից քննվող նյութում առկա է Արարատյան և Ղարաբաղի բարբառներին բնորոշ -նի հոգնակերտով հետևյալ կիրառությունը' «...էս գդաւնհն ձեց հմար եմ շինել»(354):

Ոչ գրական -ք, -անք, -էնք, -օնք հոգնակերտ թեքույթներով կազմությունների ուղիղ ու հոլովված տարբերակները, տարածված լինելով ժողովրդախոսակցական լեզվում, բարբառային երանգ են հաղորդում մաթևոսյանական արձակին, օր.' «...չգիտեմ մերը պրծե՞լ է թե երեխեքն են կորցրել» (367), «...տոերքդ էլ ողջ-առողջ պտույտ են գալիս շուրջդ»(358), «...դուրս գցեց հորանց տված մահճակալը» (354), «Աղունը Վանքեր հորանց էր գնացել»(355), «...պապոնք ունեիր»(363), «...իմ պապոնց տուն էլ եկել էր իմ մոր պապոնց տնից»(369) և այլն: Հավաքականության իմաստ ունեն -եցի ածանցի հոգնակի ուղղականով բառաձևերը' «...միրգ ծախելու եկած ոաaախեցհE»(346). «...նրա գորգը գործեն հոԱիտեցիք»(368) և այլն:

Ոչ գրական նորմին հատուկ լեզվական հետաքրքրական իրակություններ են նաև բայական հարադրությունների' -ք հոգնակերտի սեռական-տրական հոլովաձևով արտահայտված վերադիրները, ինչպես' «...գեւերոց ւինես, նանի ջան»(355) «գայլերի բաժին դառնալ»502, «Տերտերոց ւինես, նանի ջա՜ն: Գիր անել էր տալիս, գեւերոց ւինես» (355), «...հիմա հավերն էլ աղվեսերոց կւինեն» (356), «Օժիտի կարպետը դարպասեցին էդ արանքներում տակվերոց արեց»(345), «...իմ ախպերացու Վալոդը տակվերոց արեց»(372) (վերջինս համարժեք է խոսակցական լեզվում տեղ գտած տակօվ (Ղարաբաղի բարբառում տակավ) անէլ հարադրությանը' «գողանալ, յուրացնել, թաքցնել»503 իմաստներով) և այլն: Այս կազմությունները դարձվածային միավորի արժեք ունեն: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Լոռու որոշ գյուղերում միավանկ մի շարք բառերի հոգնակին կազմում են -ան մասնիկով, իսկ մյուսներում' համարժեք -էր(-եր)-ով, օր.' գայլ>գյէլ հոգ. ուղղ.գյիլան-հոգ.սեռ. գյիլանոց504: Կարծում ենք' վերոնշյալ մյուս ձևերը թերևս առաջացել են համաբանության հետևանքով կամ այլ բարբառային միավորի ազդեցությամբ505:

501 Մկրտչյան Ռ. Խ., Ժամանակակից հայերենի ձևաբանական ոճաբանություն, Երևան, ՀԳԱ հրատ., 1991, էջ 75:

502 Տե'ս Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, «Գիտություն», 2001, հ.1, էջ 234:

503 Տե'ս Սարգսյան Ա. Յու., նշվ. աշխ., էջ 708:

504 Տե'ս Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 18:

505 Կարնո բարբառում -ք հոգնակի ստացող որոշ գոյականներ հոգնակի սեռականում ստանում են -օց (տե'ս Մկրտչյան Հ. Մ., Կարնո բարբառը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1952, էջ 45):

153

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Ինչպես ուղիղ, այնպես էլ թեք հոլովաձևերի հոդառությունը ևս բնորոշ է Լոռու խոսվածքին506, ուստի խնդրո առարկա նյութն անմասն չէ նմանաբնույթ կազմություններից, օր.' սեռական' «...տանձենուն փետը քաշեց» (338), գործիական' «Մեջների խոճոԱո Սիրանն էր» (348) և այլն։ Ստացական հոդով տարբեր հոլովաձևերով կազմությունների մի մասը բարբառային լեզվաշերտի մեջ են դասում, իսկ մյուս մասն էլ, բաղադրված ընդհանուրհայերենյան արմատներից, ավելի մոտ է

ժողովրդախոսակցական լեզվին, այսպես' սեռական' «-Ախպերը...ախպորդ ցավը տանեմ»(339), «...աղիդ հերն էլ անիծեմ»(372), «...շուկան քթներիս տակ է»(337), մեկ այլ դեպքում կապակցությամբ' «Քո ւեցԱիդ տերը մեռնի, քո ւեցԱիդ»(411), հայցական' «Տղերանցդ ուղարկել ես»(409), բացառական' «-Վեր թռիր տեղիցդ...»(337), «Աղջկանիցդ տեղեկություն ունե՞ս» (429), գործիական' «...պղինձը ցւխոԱդ կտամ»(348) և այլն: Նկատե[ի է, որ ստացական հոդով բառաձևի և դերանվան սեռական հոլովի համատեղ կիրառությունը նպաստում է իմաստի ընդգծմանը507: Ներգոյական հոլովի իմաստն

արտահայտել է գրաբարից ավանդված միտս «մտքումս» (<ի միտս) բառաձևով'«...Մի բան էր միտս, մոռացա»(383):

Բարբառային բառաշերտին հատուկ ստացական դերանունների հոգնակիանիշ ձևերի օրինակներից են՚«-Իմո՞նք որտեղ են ծնվել» (374), «Քոնոնք գուցե ավելի ծանր յինեին»(369), «...քոնոնց բուրդը լվացած չէ» (369) և այլն, որոնք ևս նպաստում են մտքի սեղմ արտահայտմանը։

Խնդրո առարկա բնագրում հանդիպում են Լոռու խոսվածքին, ինչպես և Ղարաբաղի բարբառին բնորոշ ըղձական եղանակի ապառնու ժխտականի կազմություն՝ ոչ հետադաս մասնիկով508, օրինակ' «Վախեք ոչ, աման էլ կսարքեմ»(354-355):

Նկատելի է, որ բարբառային բառաշերտի մեջ դասվող բառաձևերն ու քերականական իրողությունները, ունենալով տեղայնացված բնույթ, ոճականորեն լիցքավորված տարրեր են:

Ժողովրդական լեզվամտածողությանը հարազատ մնալով' արձակագիրը ժամանակի պարագան արտահայտել է գոյականի ներգոյական հոլովաձևով, օր.' «...էդ արանքներում տակվերոց արեց»(345) «...մի երկու շաբաթվա իրիկուն-առավոտում կարվի» (423) և այլն: Հրամայական եղանակաձևին հորդորական իմաստ ու մեղմ երանգ է տայիս մի բառ-մասնիկը509' «-Էն երեխայի դպրոցին մի հետևիր,-ասաց Աղունը,-վատ է սովորում...» (429):

Ժողովրդախոսակցական բնույթ ունեն նաև բնաձայնական հիմքից բաղադրված բայերը, որոնց ըստ հարկի գործածումը ևս գնահատողական ու հուզարտահայտչական երանգավորում է հաղորդում կերպարների ու հեղինակի խոսքին, այսպես' «...հին ցավը օձի պես մի պահ շփշփաց փորում»(342), «...պատուհանի մոտ քթերում ինանդաց»(345), «...որ չղռմռաց' «պղինձը գլխովդ կտամ» (348), «Սիմոնը դոփդոփեւոմ կամուրջն անցավ»(413), «...ղռղռում են կամ բառաչում» (421), «...աչքերը ճщճщացնեlոմ»(365). «...երեսուն հավը շխկշխկաւով ձու է ածում»(364) և այլն:

Ուրույն դրսևորումներով կիրառված են բարբառային ու ժողովրդախոսակցական բառաշերտերին պատկանող հարադրավոր բայերը, դրանցից կազմված դարձվածային միավորները, որոնք, օժտված լինելով ոճական տարատեսակ նրբերագներով ու նշանակություններով, պատկերավորություն են հաղորդում Մաթևոսյանի այս բնագրին նույնպես: Այսօրինակ իրողությունների' բարբառային ու ժողովրդախոսակցական լինելու սահմանները դժվար է որոշել. կարծում ենք' թերևս բարբառային կարելի է համարել այն արտահայտությունները, որոնց կիրառությունը սահմանափակվում է որևէ բարբառով,

506

507

508

509

Այդ մասին տե'ս Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 96:

Մանրամասն տե'ս Մարկոսյան Ռ., նշվ. աշխ., էջ 140:

Տե'ս Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 134:

Տե'ս Մկրտչյան Ռ.Խ., նշվ. աշխ., էջ 235:

154

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

իսկ մյուսները, որոնք ընդհանրական տարածում ունեն արևելահայ խոսակցական լեզվում՜ ժողովրդախոսակցական, օր.' բարբառային' «պառավի յուղի հախից մի լավ եկան, կճուճը կես էր ընկել» (348), «բլուրների արանքից կարկուտը փախս է ընկնում» (336)], «Մանե հարսը նրանց թաքուն քսի էր տաւհս» (346), «- Հենց ապրես, ռադ եոհո' աչքս քեզ չտեսնի» (419), «Այ տակռապոկ ւինի քո լեզուն» (393), «...քաղաքում իմ դնչին ոչ մի կնիկ քացի չի տա»(402), «...տանդ վրա չար աչք կա, ուզում են բախտդ կապեւ» (355) և այլն, ժողովրդախոսակցական' «հարյուր տարի է' ճաք է տվեւ մեծ ժայռը» (336), «...Աղունիկ, Սիմոնից մարդ սարքիր»(339), «...ծուխը ետ էր տաւիս» (343), «...ինչպես են շաո գաւիս կրակները» (361), «...տանես քամուն տա՞ս» (370), «...քո դռնից էիր աչքիդ զոռ անում»(360), «...պառավին մատ եմ արեւ»(368), «...սրանք' փեշները քշտած աղջիկ փնտրեցին» (365), «Համբո հորեղբայրը մի ժամանակ լավ թափ է վերցրած եղել» (408), «...ապրուստի գւուխն էւ հողեմ»(355), «-Տակուգւուխ ես անում» (415), «...Սամվելիս ցա՜վը տանեմ»(369), «-Համովը' դեռ համով է, համը տեսնենք երբ է դուրս գաւու»(414), «...էդ ում ես մարդի տաւիս, ախչի»(345), «-Ախչի, գործի՜դ գնա» (374), «...ուժեղների դեմ մոռանում են, որ ւեցու ունեն»(347), «Գիրկապ ւինես դու, Արո՜ւս» (378), «Քո ւեցվիդ տերը մեռնի, քո լեզվիդ» (411), «...Ծմակուտի կողմը բերանը կապած է» (375), «Նրա հացում աղ կար» (374), «Հողի տակ հանգիստ չունենա քո պապ Իշխանը»(339), «...Լո'ււս դառնաս, Նիկալ պապի» (355), «Ոչ մեկի գլուխն էւ lուոումեոոհ մեջ չի» (429), «...ու դու էլ երեսդ դեմ էիր արել» (345) և այլն:

Հայտնի է, որ խոսակցական լեզուն գրականից տարբերվում է նաև անվանական ու բայական հարադրությունների տարածված կիրառականությամբ: Նմանաբնույթ բարդությունները բնորոշ են և' Արարատյան ու Ղարաբաղի բարբառերին, և' Լոռու խոսվածքին։ Մեր կողմից ուսումնասիրվող բնագրային նյութը ևս հարուստ է կրկնավոր ու հնչյունափոխված անվանական հարադրությունների հետաքրքական ու ինքնատիպ դրսևորումներով, որոնք, տարբեր խոսքիմասային պատկանելություն ունենալով, «...Մաթևոսյանի լեզվաոճական յուրահատկություններից»510 են: Հարկ ենք համարում նշել, որ բարդությունների անհնչյունափոխ բառարմատները հիմնականում գրական նորմին համապատասխան տարրեր են, իսկ կրկնության դեպքում դրանք, իբրև ժողովրդախոսակցական լեզվում կիրարկվող իրողություններ, ոճական նշանակություն ունեն՝ պատկերավորություն հաղորդելով ոչ միայն կերպարների, այլև հեղինակի խոսքին։ Լեզվի ստորոգական մակարդակում դրանք տարբեր շարահյուսական պաշտոններով են կիրառվել այսպես' ենթակա' «էս ոաուոմա-մաուոման, խնձոր-մնձորո, հինգ հարյուր հատ ձու-մուն' զրո»(368), որոշիչ «-Տաք-տաք գլխարկ» (408), «...թղթով հատ-հատ փաթաթածը ձու էր»(344), «Բա են ւամ-ւամ տերտերնե՜րդ» (362), ձևի պարագա «...փող հաշվել չգիտի, բուռ-բուռ ստանում է, բուռ-բուռ էլ ծախսում»(337), «Սիմոնը նայում էր ու խեղճ-խեղճ ժպտում»(345), «-Մենք կամաց-կամաց ապրում ենք» (410), «Էնպես էլ կարևոր-կարևոր գալիս է' տեսնողը կասի...»(420), «-Երեխա-երեխա մի խոսիր, հենց ապրես» (416), «-Հիմար-հիմար քիչ խոսիր» (429), «...բարձր-բարձր զրուցեց սևքարեցի պառավի»(409), «-Տղամարդ ես, տո', շուտ-շուտ արի» (418), «.հերդ վեր կացավ ու հիԱանդ-հիմանդ գնաց Հովիտ» (415), ժամանակի պարագա' «Կափարիչը հիմա-հիմա անաղմուկ ելնելու էր տեղից»(378), բաղադրյալ ստորոգյալ' «կարգին տղա՞ է, թե՞ ւածիրակ-մածիրակ է» (400) և այլն: Իբրև պարզ ստորոգյալ կիրառել է բայարմատի կրկնությամբ' «Հիմա տրաք-տրաքեւու էր շան հաչոցը»[15,379], նաև բայական հարադրության վերադրի կրկնության բարբառային տարբերակ' ետ-ետ անել «.պառավը ետ-ետ արեց»(348) «նախանջել»: Նկատելի է, որ ընդգծվածները հիմնականում արտահայտում են հատկանիշի գերակայություն, իմաստի սաստկականություն, բազմակիություն, տևականություն, երբեմն էլ' անորոշություն:

510 Խաչատրյան Գ., նշվ. աշխ., էջ 28:

155

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Արձակագրի գրական ինքնատիպ կիրառումներից կարեյի է համարել արմատի կրկնությամբ և գրաբարյան նախդրից բաղադրված անվանական վերադրով կազմությունը, որը բարբառային իմաստ է ձեռք բերել, ինքզինք' «Աստված ինձ ուրիշներին ու հնքցինք ուտող է ստեղծել»(361), որն այդկերպ տարածված էր Պոլսի բարբառում՝ «ինքն իրեն» իմաստով, նաև նույն հարադրությամբ' «1.իր մեջ կատաղել' բորբոքվել, 2,անհանգստանալ»511 նշանակություններով, Արարատյան բարբառի որոշ խոսվածքներում զինքը «...գործածվում է որպես ուղղական»512, իսկ Սյունիք-Արցախ տարածաշրջանի բարբառային միավորներում՜ զինք՚ը տարբերակով, որից էլ' զինք՚ը օտէլ-ը' նշված իմաստներով:

Բնական է, որ հասարակ, թերի կրթությամբ կամ անուս մաթևոսյանական կերպարների կենդանի խոսքի հնչեղությունն ու անկեղծությունը պայմանավորված են բարբառային, ժողովրդախոսակցական ու գրական տարաբնույթ բառային միավորների, կապակցությունների ու կառույցների հմուտ համադրմամբ: Ուսումնասիրության նյութի սահմաններում փորձել ենք ներկայացնել խնդրո առարկա բնագրի ոչ գրական լեզվաշերտն ամբողջացնող իրողությունների յուրովի դրսևորումները: Հայտնի է, որ այս լեզվաշերտը ներառում է ոճական նորմին համապատասխան բառախմբեր: Միայն Լոռու խոսվածքին հատուկ բառաձևերը սակավ են' ի տարբերությունն բարբառային տարբերակների:

Այսպիսով' քննության առարկա լեզվանյութը հարուստ է ժողովրդախոսակցական բառաշերտը ձևավորող տարատեսակ բառերով ու քերականական իրողություններով, քանի որ գրական արևելահայերենը կազմավորվել է Արարատյան բարբառի հիման վրա: Քննվող բնագրում տեսակարար կշիռով և հաճախադեպ կիրառությամբ զգալիորեն շատ են բառապաշարային տարբեր իրողությունները, որոնց մեծ մասը ժողովրդախոսակցական է, ապա քանակապես հաջորդում են ձևաբանական մակարդակին բնորոշ միավորները, որոնցից սակավաթիվ են բարբառային-խոսվածքային ենթաշերտին պատկանող եղանակաժամանակային ձևերը:

Բնագրային օրինակներով ներկայացված հնչյունափոխական երևույթները հիմնականում ձևավորել են բարբառային-խոսակցական տարբերակներ:

NON-LITERARY (DIALECTAL AND COLLOQUIAL) LANGUAGE LAYER IN «AUTUMN SUN» BY HRANT MATEVOSYAN

SVETLANA MANUCHARYAN

Goris State University, Faculty of Humanitiess, Deputy head;

Member of the Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA),

Ph.D. in Philology, Associate Professor,

Goris, Republic of Armenia

The article examines the non-literary (dialectal and colloquial) language layer of «Autumn Sun». The purpose of the staudy is to present the linguistic-stylistic expression of the elements that include that language layer. In order to achieve the goal, the objective of investigating the peculiarities of textual reality has been set forth. The colloquial and dialectal realities that deviate from the existing literary norms in the field of research are mainly general of the Araratian and Karabakh dialects and typical, the Lori dialect in particular. They are verbal and grammatical phenomena formed as a result of different types of an alternation. In this work, the words and phrases of a non-literary language layer have been used mainly to create an artistic environment

511 Տե'ս Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, «Գիտություն», 2001, հ,1, էջ 176:

512 Տե'ս Մարկոսյան Ռ., նշվ, աշխ,, էջ 128:

156

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

and characters. Especially the speech of heroes is rich in such examples. Folk-colloquial and dialectal language layers differ from literary ones in nominal and verbal forms, which are also common in the examined work. The word forms and grammatical realities that are included in the dialect vocabulary have a localized nature, the proper use of which gives an emotional expression to the artistic speech.

Methods of synthesis and comparison have been used during the research.

In the studied language material, currently after the literary forms, the folk-colloquial and then dialectal versions have a significant weight, and only the words and phrases specific to the Lori dialect are few.

Keywords: dialectal words, folk-colloquial vocabulary, dialectal word forms, linguistic-stylistic expression, imagery, folk language thinking, artistic speech, stylistic significance.

НЕЛИТЕРАТУРНЫЙ (ДИАЛЕКТНЫЙ И РАЗГОВОРНЫЙ) ЛЕКСИЧЕСКИЙ СЛОЙ В ПРОИЗВЕДЕНИИ ГРАНТА МАТЕВОСЯНА «ОСЕННЕЕ СОЛНЦЕ»

СВЕТЛАНА МАНУЧАРЯН

врио декана факультета гуманитарных специальностей Горисского государственного университета, член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), кандидат филологических наук, доцент г. Горис, Республика Армения

В данной статье мы рассмотриваем нелитературный (диалектный и разговорный) лексический слой произведения Гранта Матевосяна «Осеннее солнце». Целью исследования является представить, как реализуются лексические и стилистические элементы, которые входят в состав рассматриваемого лексического слоя. Данной целью обусловлена задача исследования - охарактеризовать особенности представленных контекстуальных реалий. Разговорные и диалектные реалии, которые отклоняются от существующей в исследуемой сфере литературной нормы в основном одинаковы для араратского и карабахского диалектов и особенно типичны для, лорийского говора. Это лексические и грамматические формы, образованные в результате различных фонетических изменений. В этом произведении Г. Матевосяна слова и выражения лексического нелитературного слоя использованы, главным образом, для создания соответствующей атмосферы и образов персонажей, речь которых отличается богатством языковых средств. Разговорные и диалектные лексические слои отличаются от литературных и особенностями номинальновербальных и отношений, которые так же широко представлены в рассматриваемом тексте. Слова и грамматические формы языковых реалий, составляющие один из диалектных уровней, здесь уподоблены местному говору, что придает повествованию большую выразительность.

Во ходе исследования нами были использованы сопоставительный и сравненительный методы.

В результате исследования мы пришли к выводу о том, что в рассмотренном нами лексическом материале в наибольшей степени, после актуальных на современном этапе литературных норм, представлены разговорные,далее-диалектные варианты слов, в наименьшей степени - слова и выражения, характерные для лорийского говора.

Ключевые слова: диалектные слова, народно-разговорный слой речи, разговорные словоформы, лексические и стилистические элементы, выразительность, народное речевое мышление, художественная речь, стилистическое значение.

157

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.