Научная статья на тему 'ԲԼՈԿՉԵՅՆԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ԲԼՈԿՉԵՅՆԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
43
21
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
բլոկչեյն / բնակարանային ֆոնդի կառավարում / տվյալների ապակենտրոնացված բազա / բնակարանի թվային անձնագիր / խելացի պայմանագրեր / թվայնացման կանոնակարգեր / տեղեկատվական ինտեգրում / BLOCKCHAIN / HOUSING FUND MANAGEMENT / DECENTRALIZED DATABASE / DIGITAL PASSPORT OF AN APARTMENT / SMART CONTRACT / DIGITIZATION REGULATIONS / INFORMATION INTEGRATION / БЛОКЧЕЙН / УПРАВЛЕНИЕ ЖИЛИЩНЫМ ФОНДОМ / ДЕЦЕНТРАЛИЗОВАННАЯ БАЗА ДАННЫХ / ЦИФРОВОЙ ПАСПОРТ ЖИЛЬЯ / СМАРТ-КОНТРАКТ / РЕГЛАМЕНТЫ ДИГИТАЛИЗАЦИИ / ИНФОРМАЦИОННАЯ ИНТЕГРАЦИЯ

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Ասրյան Արման

Հոդվածում ներկայացվում է բլոկչեյնը՝ որպես կրիպտոգրաֆիկ վավերաց-մամբ ինֆորմացիայի մուտքագրման մեխանիզմ ունեցող տվյալների ապակենտ-րոնացված բազա: Բացահայտվում են բնակարանային ֆոնդի կառավարման համակարգի բարելավման համատեքստում այդ տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները, որոնք բաժանվում են չորս հիմնական ուղղությունների՝ ա) բնակարանների թվային անձնագրերի ձևավորում, բ) բնակֆոնդի կառավարման գործընթացների վերափոխում, գ) բնակֆոնդի կառավարման համակարգի ինֆորմացիոն թափանցիկության բարձրացում, դ) խելացի պայմանագրերի ներդնում: Քննարկվում են բլոկչեյնի՝ ՀՀ բնակֆոնդի կառավարման ոլորտում ներդրման հնարավոր մարտահրավերները, որոնցից ամենաառանցքայիններն են՝ ա) բնակարանների թվայնացման ճշգրիտ ու ընդհանրական մեխանիզմների ու կանոնակարգերի ձևավորումը, բ) ոլորտի մասնակիցների միջև ինֆորմացիոն տարանջատվածության դրանից բխող տեղեկատվական անհամապատաս-խանությունների վերացումը, գ) ոլորտի շահառուների գործունեության նրանց համապատասխան բիզնես գործընթացների միջև առկա տարբերություններով պայմանավորված շահերի հնարավոր բախումների կանոնակարգումը, դ) տեխնոլոգիայի վերաբերյալ հայ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Առաջարկվում են բլոկչեյնի ներդրման գործընթացի խոչընդոտների հաղթահարմանն ուղղված համապատասխան մոտեցումներ ու լուծումներ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

APPLICATION OF BLOCKCHAIN IN IMPROVING THE HOUSING FUND MANAGEMENT SYSTEM

The article presents the blockchain as a decentralized database, which has a cryptographically validated data entry mechanism. The possible uses of this technology for improving the housing fund management systems are identified, which are divided into four major categories: a) design of digital passports for apartments, b) transformation of the housing fund management processes, c) increasing the transparency of the housing fund management system, d) implementation of smart contracts. The possible challenges concerned with the deployment of blokchain in the housing fund management system of the RA are discussed, the most crucial of them being a) the formation of precise and generic mechanisms and regulations for the digitization of apartments, b) the elimination of informational discrepancies between the sector’s participants, c) the regulation of possible conflicts of interests arising from existing differences between the stakeholders’ business processes, d) the need to raise public awareness on the blockchain technology in Armenia. Applicable approaches and solutions are proposed to overcome the obstacles to the implementation of the technology.

Текст научной работы на тему «ԲԼՈԿՉԵՅՆԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ECONOMICS, ЭКОНОМИКА

ԲԼՈԿՉԵՅՆԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*

ՀՏԴ 004.65:332.87(479.25)

ԱՐՄԱՆ ԱՍՐՅԱՆ

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածում ներկայացվում է բլոկչեյնը' որպես կրիպտոգրաֆիկ վավերաց– մամբ ինֆորմացիայի մուտքագրման մեխանիզմ ունեցող տվյալների ապակենտրոնացված բազա: Բացահայտվում են բնակարանային ֆոնդի կառավարման համակարգի բարելավման համատեքստում այդ տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները, որոնք բաժանվում են չորս հիմնական ուղղությունների' ա) բնակարանների թվային անձնագրերի ձևավորում, բ) բնակֆոնդի կառավարման գործընթացների վերափոխում, գ) բնակֆոնդի կառավարման համակարգի ինֆորմացիոն թափանցիկության բարձրացում, դ) խելացի պայմանագրերի ներդնում: Քննարկվում են բլոկչեյնի' ՀՀ բնակֆոնդի կառավարման ոլորտում ներդրման հնարավոր մարտահրավերները, որոնցից ամենաառանցքայիններն են' ա) բնակարանների թվայնացման ճշգրիտ ու ընդհանրական մեխանիզմների ու կանոնակարգերի ձևավորումը, բ) ոլորտի մասնակիցների միջև ինֆորմացիոն տարանջատվածության և դրանից բխող տեղեկատվական անհամապատասխանությունների վերացումը, գ) ոլորտի շահառուների գործունեության և նրանց համապատասխան բիզնես գործընթացների միջև առկա տարբերություններով պայմանավորված շահերի հնարավոր բախումների կանոնակարգումը, դ) տեխնոլոգիայի վերաբերյալ հայ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Առաջարկվում են բլոկչեյնի ներդրման գործընթացի

խոչընդոտների հաղթահարմանն ուղղված համապատասխան մոտեցումներ ու լուծումներ:

Բանալի բառեր' բլոկչեյն, բնակարանային ֆոնդի կառավարում, տվյալների ապակենտրոնացված բազա, բնակարանի թվային անձնագիր, խելացի պայմանագրեր, թվայնացման կանոնակարգեր, տեղեկատվական ինտեգրում:

Բլոկչեյնը 21-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացի ամենաբեկումնային նմուշներից մեկն է: Այն հաջորդ սերնդի համացանցի, որը հայտնի է նաև ապակենտրոնացված ցանց և Web3 անուններով, շարժիչ ուժն է: Բլոկչեյնն իր նորարարական կառուցվածքի շնորհիվ երկու կարևոր խնդիր է լուծում. ա) վերացնում է գործառնությունների իրականացման պրոցեսի միջնորդներին, բ) օգտատերերի շրջանում վստահություն է ձևավորում ողջ համակարգի նկատմամբ: Ներկայումս այն

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:

է 02.05.2019թ., գրախոսվել' 20.05.2019թ., տպագրության

117

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ունի կիրառության բազմաթիվ ասպարեզներ, որոնցից են ապահովագրությունը, անշարժ գույքի կառավարումը, ֆինանսական ծառայությունները և այլն:

Բլոկչեյնի սահմանումն ու աշխատանքի նկարագիրը: Բլոկչեյնը երկու և ավելի շահառու կողմերի միջև տեղի գործառնությունների տվյալների բազա-ցանց է, որտեղ գործառնություններից յուրաքանչյուրին վերագրվող բլոկի պատճենները

պարունակվում են ցանցի բոլոր հանգույցներում։ Բազայի ներսում յուրաքանչյուր գործառնություն ներկայացվում է համապատասխան տվյալներ (վաճառողի, գնորդի վերաբերյալ ինֆորմացիա, պայմանագրի պայմաններ և այլն) պարունակող բլոկի տեսքով, որը վավերացվում է ողջ ցանցի կողմից՝ շնորհիվ համապատասխան կոդավորման, որը կազմվում է գործառնության տվյալների և շահառու կողմերի թվային ստորագրությունների հիման վրա։ Գործառնությունը համարվում է վավերացված, եթե ապակոդավորման արդյունքը բոլոր հանգույցներում նույնն է։ Վավերացման արդյունքում տվյալ բլոկն ավելացվում է նախորդ գործառնությունների շղթային։ Եթե բլոկի վավերացումը ձախողվում է, հանգույցների կոնսենսուսը հետադարձ վերլուծության միջոցով կարգավորումներ է իրականացնում ապակոդավորման անհամապատասխան արդյունք գրանցած հանգույցներում204։

Տեխնիկական տեսանկյունից բլոկչեյնը տարատեսակ կեղծարարություններից ու ինֆորմացիայի անհամապատասխանությունից պաշտպանված տվյալների հանրային բազա է, որը պահպանում է իրականացված գործառնություններին վերաբերող տվյալները բլոկներ կոչվող արկղերում205: Բլոկները անփոփոխելի թղթապանակներ են, որոնք պատկանում են ցանցին: Յուրաքանչյուր նոր բլոկ ուղղվում է ամենաթարմ գործառնության գրանցմանը, որը դեռևս չի ձևակերպվել նախորդ ոչ մի բլոկում: Այսպիսով՝ բլոկչեյնը կարելի է նմանեցնել ինքնատիպ գրանցամատյանի, որում՝ ա)

յուրաքանչյուր գրանցում անփոփոխելի է վավերացվելուց հետո, բ) յուրաքանչյուր էջի լրացման դեպքում անցում է կատարվում հաջորդ էջին206: Յուրաքանչյուր ստեղծված ու վավերացված բլոկ կապվում է իրեն նախորդող բլոկին՝ շնորհիվ հաշերի (անգլ.՝ hash)՝ թվային մատնահետքերի: Հաշը եզակի նույնացուցիչ է, որը ստեղծվում է դիտարկվող գործառնությանը վերաբերող տվյալները համապատասխան կրիպտոգրաֆիկ գործիքի միջով անցկացնելիս207: Հաշի ստեղծման նպատակը գործառնությանը վերաբերող տվյալները գաղտնի պահելն է: Հաշերի ձևավորման պահը պահպանվում և

204 Schneider, J., Blostein, A., Lee, B., Kent, S., Groer, I., Beardsley, E., Blockchain: Putting Theory into Practice, The Goldman Sachs Group Inc., 2016, p. 2-4.

205 Antonopoules, A., Mastering Bitcoin: Unlocking Digital Cryptocurrencies, O'Reilly Media Inc., 2014, p. 20.

206 Deloitte UK, Blockchain: Enigma. Paradox. Opportunity, London: Deloitte LLP, 2016, p. 6-9.

207 Morrison, A., Blockchain and smart contract automation: Blockchains defined, 2015, Աղբյուրը՝ http://usblogs.pwc.com/emerging-technology/a-primer-on-blockchain-infographic/, 05.04.2019.

118

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ավելացվում է բլոկի սկզբնական հատվածում: Այստեղից հետևում է, որ գործառնությունների' բլոկների վրա պահպանվող տվյալները կարելի է կապել նախորդող (ծնող) և սկզբնական (գենեզիս) բլոկների հետ: Ծնող բլոկ ասելով՝ նկատի ունենք դիտարկվող բլոկին նախորդող բլոկը տվյալ շղթայում, մինչդեռ գենեզիս բլոկը վերաբերում է շղթայի ամենաառաջին բլոկին: Հարկ է նշել, որ բլոկներում պահվող ինֆորմացիան պաշտպանված է նույնիսկ դրանք պահպանող ու օգտագործող շահառուների կողմից հնարավոր խարդախություններից: Դա հնարավոր է՝ շնորհիվ անկախ հանգույցների, որոնք ապակենտրոնացված կոնսենսուսի եղանակով ստուգում և համաձայնեցնում են դիտարկվող բլոկի բոլոր պատճենների նույնությունը:

Բլոկչեյնի կառուցվածքային բաղադիչները: Բլոկչեյնի' տվյալների ավանդական բազաների համեմատությամբ առավել արդյունավետ լինելու հիմքում ընկած են դրա բաղադրիչները, որոնք ներկայացվում են հաջորդիվ:

1. Բլոկչեյնի ցանցում մաւնեոնեոո գործառնությունների՝ բլոկչեյնին

ավելացնելուն նախորդող վավերացումներն իրականացնողներն են: Նրանք բլոկչեյնի մասնակիցներ են, որոնք հաստատում են նոր գործառնությունները' այդպիսով ցանցն ավելի անվտանգ դարձնելով: Մայներների մասնակցությունը բլոկչեյնին

պայմանավորված է կամ համապատասխան պարգևատրումների առկայությամբ (կրիպտոարժույթների տեսքով), կամ դիտարկվող գործառնություններին նրանց ցուցաբերած հետաքրքրությամբ: Օրինակ' բիզնեսները կարող են որպես մայներներ մասնակցել ոլորտին համապատասխանող բլոկչեյնին' մրցակիցների նկատմամբ ինֆորմացիոն, մրցակցային առավելություն ձեռք բերելու նպատակով208:

2. Տվյալների ավանդական բազաների ու բլոկչեյնի միջև առանցքային տարբերությունը տեղեկատվության ավելացման ու համակարգի ընդլայնման մեխանիզմների մեջ է: Բլոկչեյնում բոլոր մասնակիցներն իրավունք ունեն նոր բլոկներ ավելացնելու, որոնք, սակայն, պետք է վավերացվեն (իսկ անվավեր ճանաչվելու դեպքում կոնսենսուսի եղանակով ուղղվեն) և ավելացվեն ցանցին: Սա հակասում է տվյալների ավանդական բազաների գործունեության սկզբունքին, ըստ որի՝ կամ տվյալների մուտքագրումը վերապահված է սահմանափակ քանակությամբ մասնակիցների, կամ տարբեր մասնակիցների կողմից տվյալների ազատ մուտքագրման հնարավորությունը զուգակցվում է միայն մեկ (կամ մի քանի) մասնակցի կողմից դրանց վավերացմամբ: Կոնսենսուսաւհն արձանագրությունը (անգլ.' Consensus Protocol) այն մեխանիզմների ամբողջությունն է, որոնցով բոլոր մասնակիցները համաձայնության են գալիս տվյալ բլոկի հաստատման հարցում:

Բլոկչեյնի առանցքային կետերից մեկն այն է, որ դրա ներսում առկա ամեն տվյալ վավեր ու անվիճարկելի է բոլոր մասնակիցների համար: Եթե բլոկչեյնի

մասնակիցներից որևէ մեկը կամենա առանց ընդունված ձևաչափերին հետևելու տվյալներ ձևափոխել, ապա բլոկչեյնը կտրոհվի երկու մասի, որոնք կպարունակեն տվյալ պոտենցիալ բլոկի հավաստի ու ոչ հավաստի պատճեններ: Սա կառաջացնի խզում (անգլ.' fork), որը հետագայում կլուծի կոնսենսուսը հետահայաց ուսումնասիրության ու ճշգրտման միջոցով:

3. Բլոկի վավերացումն իրականացվում է կոհպտոգոաֆհաlհ կիրառությամբ: Ինչպես արդեն նշել ենք, հաշերն օգտագործվում են բլոկները միմյանց կապելու նպատակով: Յուրաքանչյուր բլոկ, համապատասխան տվյալներ պարունակելուն զուգահեռ, ունի նաև իրեն նախորդող բլոկի հաշ-կոդը: Այսպիսով' յուրաքանչյուր բլոկ ոչ միայն պարունակում է նախորդ բլոկի տվյալների հիման վրա ստացված հաշ-կոդը,

208 ENISA, Distributed Ledger Technology & Cybersecurity. European Union Agency for Network and Information Security, 2016, p. 10.

119

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

այլև որոշակի կրիպտոգրաֆիկ մեխանիզմի կիրառությամբ հաստատում է իր ծնող բլոկի տվյալների անփոփոխ լինելը:

Բլոկչեյն տեխնոլոգիան օգտագործում է ասիմետրիկ կրիպտոգրաֆիան համապատասխան հաղորդագրությունները թվային ստորագրությամբ նշելու նպատակով209: Կենտրոնական գաղափարը անձնական ու հանրային բանալիների զույգի կիրառման միջոցով տվյալների կոդավորումն է: Հանրային բանային, որն իրենից ներկայացնում է թվերի ու տառերի յուրահատուկ համադրություն, տվյալ մասնակցի համար ստեղծում է հանրայնորեն տեսանելի թվային հասցե: Անձնական բանալին մասնակցի վերաբերյալ այն ինֆորմացիան է, որն ընկած է շահառուի թվային ստորագրության հիմքում: Վերջինս էլ իր հերթին օգտագործվում է հանրային բանալին ստեղծելու նպատակով: Հենց այդ ստորագրության առկայության դեպքում է միայն հնարավոր բլոկչեյնում նոր գործառնություն ավելացնել:

4. Բլոկչեյնի ծավալի նվազեցման և այն տարատեսակ, փոքրամասշտաբ սարքավորումների վրա տեսանելի դարձնելու նպատակով օգտագործվում է մերքւ ծառը (անգլ.' merkle tree, binary hash tree): Վերջինս, որը հայտնի է նաև «բինարային կոդավորմամբ ծառ» անունով, տվյալների ներկայացման տարբերակ է, որը կիրառվում է մեծածավալ տվյալների ընդհանրացման և դրանց հավաստիության ստուգման նպատակով: Մերքլ ծառերը բինարային մեխանիզմներ են, որոնք պարունակում են կրիպտոգրաֆիկ կոդավորումներ: Դրանց հիման վրա ձևավորվում է տվյալ

գործառնության թվային ամփոփագիրը, որի զննման արդյունքում էլ հետագայում որոշվում է այն բլոկչեյնում ընդգրկել կամ (անհամատասխանություն ի հայտ գալու պարագայում) վերանայել:

ՀՀ բնակֆոնդի կառավարման ասպարեզում բլոկչեյնի ներդրման ակնկալվող արդյունքները: Հիմք ընդունելով բլոկչեյնի տեխնոլոգիական հնարավորությունները210

209 Spielman, A., Blockchain: Digitally Rebuilding the Real Estate Industry, Massachusetts Institute of Technology (MIT), 2016, p. 30-38.

210 Dijkstra, M., Blockchain: Towards disruption in the real estate sector. An Exploration on the Impact of Blockchain Technology in the Real Estate Management Process, University of Delft, Delft, 2017, p. 39-43.

120

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

և ՀՀ-ում բնակֆոնդի կառավարման համակարգի ներկայիս թերությունները' կարելի է առանձնացնել բնակֆոնդի կառավարման ասպարեզում բլոկչեյնի կիրառության չորս խոստումնալից հնարավորություն՝

1. բնակարանների թվային գրանցումների (անձնագրերի) ձևավորում,

2. բնակֆոնդի կառավարման գործընթացների վերափոխում,

3. բնակֆոնդի կառավարման համակարգի ինֆորմացիոն թափանցիկության բարձրացում,

4. խելացի պայմանագրերի ներդնում։

1. Բնակարանների թվային գրանցումների (անձնագրերի) ձևավորում: Բլոկչեյնը կարող է կիրառվել ցանկացած տիպի ակտիվի թվայնացման համար։ Բնակֆոնդի կառավարման համատեքստում բնակարանի ողջ կենսապարբերաշրջանը կարող է թվայնացվել և փոխանցվել բլոկչեյնին։ Այդ համակարգում յուրաքաչյուր բնակարան կունենա թվային անձնագիր, որը կպարունակի այդ ակտիվի վերաբերյալ ողջ ինֆորմացիան՝ ներառյալ նախորդ սեփականատերերի տվյալները, նախորդ վաճառքների/վարձակալությունների օրերը/տևողություններն ու գները, գրավի առարկա լինելու հետ կապված տեղեկությունը, բնակարանի տեխնիկական վիճակի մասին ինֆորմացիան և այլն։

Հարկ է նշել, որ բլոկչեյնի կիրառությամբ բնակարանների թվայնացման կիրառական փորձերը և թեմային վերաբերող գիտական աշխատությունները, չնայած տեխնոլոգիայի խոստումնալից լինելուն, սակավաթիվ են։ Սպիլմանի աշխատանքն211, օրինակ, ուղղված է ԱՄՆ-ի Դեյվիդսոն շրջանի բնակարանների՝ բլոկչեյնի ստեղծման հիմքի վրա թվայնացման խնդրին։ Նիդեռլանդներում արդեն իսկ ներդրվել է բավականին զարգացած (բլոկչեյնի հետ առնչություն չունեցող) ավանդական թվային համակարգ՝ Կադաստեր անունով, որը, ի համեմատություն նման այլ նախագծերի, հաջողությամբ լուծել է իր առջև դրված խնդիրները։ Սակայն հետագայում միայն պարզվել է, որ հիշյալ համակարգը պարունակում է տեղեկատվական անվտանգության ու ինֆորմացիոն արտահոսքի լուրջ ռիսկեր։ Անշարժ գույքի շուկայի

գործառնությունների թվայնացման՝ բլոկչեյնի վրա հիմնված մեկ այլ փորձարարական ծրագիր է իրականացվել ԱՄՆ Ի[ինոյս նահանգի Քուկ շրջանում։ Նախագիծը կյանքի է կոչվել velox.RE կազմակերպության կողմից, որի հիմնադիրը Միջազգային Բլոկչեյն Անշարժ Գույքի Ասոցիացիայի ղեկավարն է։ Ծրագրի իրագործման արդյունքում շահառու խմբերը հանգել են հետևյալ եզրակացություններին՝

1. բլոկչեյնի ներդրումը անշարժ գույքի հետ կապված գործառնությունների իրականացումը դարձնում է ավելի անվտանգ, ավելի ճշգրիտ ու պարզ,

2. բլոկչեյնի՝ անշարժ գույքի շուկայում ներդրմանը խոչընդոտում են մի շարք հանգամանքներ, որոնցից ամենանշանակալին շուկայի մասնակիցների դիմադրությունն է կառավարման համակարգի հնարավոր վերափոխումներին, որոնք անհրաժեշտ են համակարգը բլոկչեյնի ներդրմանը

նախապատրաստելու համար212։

Բլոկչեյն համակարգում բնակարանի կամ ցանկացած այլ անշարժ գույք հանդիսացող ակտիվի թվայնացման հիմքը դիտարկվող օբյեկտի վերաբերյալ ողջ ինֆորմացիան կրող կտրոնի (անգլ.' token) մշակումն է։ Օրինակ՝ հոլանդական ABN AMRO բանկը իրականացրել է Torch անունը կրող փորձարարական այդպիսի մի

211 Spielman, A., Blockchain: Digitally Rebuilding the Real Estate Industry, Massachusetts Institute of Technology (MIT), 2016, p. 30-38.

212 Yarbrough, K., Blockchain pilot program - Final Report, Illinois: Cook County Recorder of Deeds, 2017.

121

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

նախագիծ213: Վերջինս, հիմնված լինելով թույլատվական տիպի բլոկչեյնի վրա, հնարավորություն էր ընձեռում բանկի՝ անշարժ գույքի շուկայում կոմերցիոն գործունեություն ծավալող հաճախորդներին մուտքագրելու բանկի կողմից ֆինանսավորվելիք վարձակալությունների պայմանագրերը համապատասխան հավելվածում։ Հաջորդիվ բանկի համապատասխան աշխատակիցը վավերացնում էր պայմանագիրը։ Եթե անշարժ գույքը գնահատելու անհրաժեշտություն էր առաջանում, բանկի աշխատակիցը կարող էր հավելվածի օգնությամբ անհրաժեշտ

տեղեկություններն ուղղակիորեն փոխանցել անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող կազմակերպությանը։ Գնահատման զեկույցը հետագայում հասանելի էր դառնում թե' բանկին, թե' հաճախորդին: Հարկ է նշել, որ Torch հավելվածը թույլ էր տալիս դիտարկվող օբյեկտի մասին ինֆորմացիա ստանալ նաև Հողային ռեգիստրից և Առևտրի պալատից: Ի հավելումն՝ բանկերի կողմից անշարժ գույքի գնահատումն ու ֆինանսավորումը վերահսկող պետական մարմինը (Նիդեռլանդների դեպքում' Կենտրոնական Բանկը) վերահսկողական գործառույթներ կատարելիս ևս օգտվում էր հավելվածից։

Այսպիսով' ակներև է, որ բլոկչեյնի վրա հիմնված բնակարանների թվայնացման համակարգը ներդրման պարագայում ներկայիս այլընտրանքների համեմատ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի՝ հաշվի առնելով դրա ճկունությունն ու արդյունավետությունը: Չնայած փորձարարական նախագծերի իրականացման

ժամանակ ի հայտ եկած տարաբնույթ մարտահրավերներին՝ բնակարանի ստանդարտ թվային անձնագրի մշակումը (որը կպարունակի տվյալ օբյեկտի հասցեն, ֆիզիկական պարամետրերը, իրականացված շինարարական աշխատանքների պատմությունը, նախորդ/ներկա սեփականատերերի տվյալները և այլն) թույլ կտա շահառուներից յուրաքանչյուրին տեղաբաշխել ողջ ինֆորմացիան: Ի հավելումն տեղեկատվական ամբողջականության' բլոկչեյնն այդպիսով կապահովի նաև տվյալների

համադրելիություն բնակֆոնդի կառավարման ոլորտի տարբեր շահառուների միջև:

2. Բնակարանների նկատմամբ գործառնությունների իրականացման

գործընթացի վերափոխում: Բնակարանի թվային կտրոնի ստեղծումը թույլ կտա բլոկչեյնում իրականացնել տվյալ օբյեկտի նկատմամբ գործարքներ: Բլոկչեյնի անվտանգ, ստուգված համակարգի ներսում երկու կողմերը կկարողանան կատարել կամայական գործառնություն' առանց այն հաստատելու/վավերացնելու համար անհրաժեշտ երրորդ կողմի: Այդպիսով բնակարանների նկատմամբ տարատեսակ գործարքների իրականացման համար անհրաժեշտ ժամանակը էապես կկրճատվի՝ հաշվի առնելով գործարքի օբյեկտի վերաբերյալ ինֆորմացիայի թափանցիկությունը ու վավերականությունը214: Ներկայումս բնակարանների նկատմամբ իրականացվող գործարքները ոչ միայն ժամանակատար են, այլև ծախսատար: Օրինակ' աշխարհի մի շարք երկրներում գործարքի իրականացումից առաջ օբյեկտի տարատեսակ հարկային ստուգումները բավականին միջոցներ են պահանջում տարբեր շահառուներից: Դրա հիմնական պատճառը միջնորդներն են' բրոքերները, պետական գույքային տվյալների բազաները, էսքրոու ընկերությունները, տեսուչներն ու գնահատողները, նոտարները և այլն: Հիշյալ միջնորդների գործունեության հիմնավորումը նրանց կողմից հրապարակայնորեն ոչ մատչելի ինֆորմացիայի տիրապետումն է և/կամ հիմնական շահառուների շրջանում այդ տեղեկություններն

213 ABN AMRO, Blockchain pilot in commercial real estate, 2016, Աղբյուրը' https://www.abnamro.com/en/newsroom/press-releases/2016/blockchain-pilot-in-commercial-real-estate. html, 10.04.2019.

214 Froystad, P., Holm, J., Blockchain: Powering the Internet of Value, Evry Labs, Fornebu, Norway, 2015.

122

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

օգտագործելու լիազորության ու հմտությունների բացակայությունը215: Վերոնշյալ ինֆորմացիայի' հրապարակայնորեն մատչելի ու ավտոմատ թարմացվելը էապես կնվազեցնի տարատեսակ ստուգումների վրա ծախսվող ժամանակն ու միջոցները:

3. Բնակֆոնդի կառավարման համակարգի թափանցիկության բարձրացում: Թվայնացված բնակարանների և ավտոմատ կերպով թարմացվող համակարգի շնորհիվ ինֆորմացիոն անհամապատասխանության բոլոր հնարավոր պատճառները բլոկչեյնում կվերանան: Բնակարանների հետ կապված կամայական գործարքի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները կպահպանվեն բլոկչեյնում և հասանելի կլինեն համապատասխան շահառուներին: Ի հավելումն' բլոկչեյնում որևէ օբյեկտի նկատմամբ գործարք իրականացնելիս հասանելի ու համեմատելի կլինի նաև նմանատիպ այլ օբյեկտների գների վերաբերյալ ինֆորմացիան: Այսպիսով' բնակֆոնդի կառավարման ասպարեզում մեկ միասնական բլոկչեյնի ներդրման արդյունքում միջնորդների ու տարատեսակ ստուգումների կարիքը զգալիորեն կնվազի:

Բնակֆոնդի կառավարման համակարգի թափանցիկության բարձրացումը էապես կիջեցնի հնարավոր խաբեությունների ռիսկերը: Օրինակ' եվրոպական որոշ բանկեր արդեն իսկ հետազոտություններ են իրականացնում' պարզելու բլոկչեյնի հնարավոր կիրառությունը միջոցների տրանսֆերի ժամանակ: Մասնավորապես, ստեղծելով վավերացվող թվային նույնականացման մեխանիզմ' հնարավոր կլինի հետևել միջոցների շարժին: Օրինակ' ներկայումս գնորդի գնողունակությունը հավաստելու համար համապատասխան չափ հավաստող փաստաթուղթ կամ բանկից նամակ է օգտագործվում: Նմանատիպ փաստաթղթերը հեշտությամբ կարելի է կեղծել: Բացի այդ, այդ փաստաթղթերը հաճախ պահվում են որպես pdf ֆայլեր, ինչն ինֆորմացիոն արտահոսքի լուրջ վտանգ է առաջացնում: Բլոկչեյնը կլուծի այդ խնդիրը' կրիպտոգրաֆիկ համակարգի միջոցով վավերացնելով միջոցների սեփականությունը: Այն թույլ կտա երկու կողմերին արագ, անվտանգ և անգամ անանուն փոխանակել մեծածավալ ակտիվներ: Հանդիսանալով վստահելի ու անաղավաղելի համակարգ, որում գրանցված են բնակարանի նկատմամբ գործարք իրակացնող կողմերը, և որում պահպանվում են ակտիվների սեփականության թվային վկայականները, բլոկչեյնն էապես կնվազեցնի սեփականության կեղծ փաստաթղթերի ու վաճառքի/վարձակալության ստահոդ հայտարարությունների ի հայտ գալու ռիսկը: Սեփականության յուրահատուկ թվային վկայականները հնարավոր չի լինի կեղծել/կրկնօրինակել, քանի որ համակարգի մեջ յուրաքանչյուր վկայական կցված կլինի միայն մեկ բնակարանի, և յուրաքանչյուր բնակարանի կհամապատասխանի միայն մեկ սեփականության թվային վկայական216:

Բլոկչեյնի շնորհիվ էապես կմեծանա նաև բնակարանային շուկայի տարատեսակ մասնակիցների գործունեության թափանցիկությունը: Հիշյալ շուկայում կոմերցիոն

գործունեություն ծավալող ընկերությունների գործունեության արդյունքների հիման վրա կձևավորվեն նրանց կատարողականի նկարագրերը, որոնք հիմք կհանդիսանան նոր վարկանշային համակարգի ներդրման համար: Բլոկչեյնի վրա հիմնված համեմատական համակարգի միջոցով շուկայի յուրաքանչյուր (կոմերցիոն) մասնակից կգնահատվի' համաձայն իր գրանցած արդյունքների: Այդ ամենը էապես կփոխի այն մեխանիզմները, որոնց հիման վրա, օրինակ, բնակարան գնել ցանկացողը կընտրի համապատասխան գործակալությունը: Թափանցիկության բարձրացումը թույլ կտա

215 Lifthrasir, R., What is Blockchain And How Does It Apply To Real Estate, 2016,

Աղբյուրը' http://www.realcomm.com/advisory/738/1/what-is-blockchain-and-how-does-it-apply-to-real-

estate, 16.04.2019.

216 Oparah, D., 3 Ways That The Blockchain Will Change The Real Estate Market, 2016, Աղբյուրը' https://techcrunch. com/2016/02/06/3 -ways-that-blockchain-will-change-the-real-estate-market/, 19.04.2019.

123

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

նաև ոլորտը կարգավորող պետական մարմիններին և զանազան վարկանիշային գործակալություններին ավելի լավ պատկերացում կազմելու բնակարանների հետ կապված ռիսկերի մասին, ինչն իր հերթին ոլորտը ներդրումային առումով ավելի գրավիչ կդարձնի։

4. Խելացի պայմանագրեր. Բլոկչեյնը ոչ միայն միջոցների/ռեսուրսների փոխանակման և դրանց շարժին հետևելու նոր եղանակ է, այլև ունի ոլորտում գործարքներն ավե[ի արդյունավետ ու նվազ ժամանակատար դարձնելու պոտենցիալ։ Բլոկչեյնի ստեղծմամբ պայմանավորված՝ կարևորագույն նվաճումներից մեկը հենց խելացի պայմանագրերի կնքման հնարավորության ընձեռումն է. Խելացի պամանագիր տերմինը առաջին անգամ օգտագործվել է Նիկ Ցզաբոյի կողմից 1993 թվականին217. Ընդհանրապես ավանդական պայմանագիրն իրենից ներկայացնում է որոշակի պայմանավորվածությունների և/կամ պարտավորությունների համախումբ, որն ուղղված է շահառու կողմերի միջև հարաբերությունների պաշտոնականացմանը218. Խելացի պայմանագրի (անգլ.՝ smart contract) նպատակը պայմանագրի ստուգման ու վավերացման գործընթացներին մարդկային մասնակցության անհրաժեշտության վերացումն է։ Բլոկչեյնի բաշխված համակարգը, որը կարող է ժամանակագրական հերթականությամբ ճշգրտորեն հետևել իրադարձությունների հաջորդականությանը, թույլ կտա կրիպտոգրաֆիայի միջոցով ստեղծել յուրահատուկ, չկրկնող

նույնականացման համաթիվ ամեն իրադարձության համար։ Այդ մեխանիզմի կիրառման օրինակ է հիփոթեքային վճարումների իրականացումը, որի պարագայում հիփոթեքային վճարումների իրականացման ավարտին թվային պայմանագիրը

սեփականության իրավունքը կփոխանցի նոր տիրոջը։ Խելացի պայմանագրերի կիրառման մեկ այլ օրինակ է թվային վարձակալությունը, որի դեպքում համակարգն ավտոմատ ու անսխալ կերպով կիրականացնի վարձավճարի ու սպասարկման այլ վճարների փոխանցումը համապատասխան կողմերին.

ՀՀ բնակարանային ֆոնդի կառավարման բարելավման համատեքստում բլոկչեյնի ներդրմանն առնչվող մարտահրավերները: ՀՀ բնակարանային ֆոնդի կառավարման բարելավման խնդրի շրջանակներում բլոկչեյնի կիրառմամբ բեկումնային առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել մի շարք փոխկապակցված մարտահրավերներ, ինչը թույլ կտա ավելի սահուն ու անխոչընդոտ դարձնելու այդ տեխնոլոգիայի ներդրումն ու կիրառումը դիտարկվող ասպարեզում։

ա) Բլոկչեյնի ներդրումն ու գործարկումը ՀՀ բնակարանային ֆոնդի կառավարման բարելավման խնդրում առաջին հերթին ենթադրում է բնակարանների թվայնացման ընդհանրական մեխանիզմների ու կանոնակարգերի ձևավորում։ Բլոկչեյն տեխնոլոգիայի համընդհանուր ներդրման համար պետք է մշակվեն ու գործարկվեն համապատասխան ստանդարտներ, որոնք պետք է համաձայնեցվեն ոլորտի տարասեռ շահառուների հետ՝ ապահովելու գործընթացային ու տեխնոլոգիական համատեղելիություն219։ Բոլոր մասնակից կողմերի

համագործակցության արդյունքում պետք է ստեղծվեն տեխնիկական ու իրավական նորմեր, որոնք կկարգավորեն թվայնացված բնակարանների հետ կապված տարաբնույթ գործառնությունների իրականացումը։ Այդ տեսակետից հատկապես կարևորվում է ՀՀ օրենսդիր ու գործադիր մարմինների մասնակցությունը բլոկչեյնի ներդրման համար անհրաժեշտ կանոնակարգերի մշակմանը, քանզի բարեփոխումների արդյունքում երկրի ողջ բնակարանային ֆոնդի կառավարման

217 Szabo N., Smart contracts: building blocks for digital markets. EXTROPY: The Journal of Transhumanist Thought (16), 1996, p. 18.

218 Swan, M., Blockchain, blueprint for a new economy, California: O'Reilly Media, 2015, p. 16-18.

219 Crosby, M., Pattanayak, P., Verma, S., Kalyanaraman, V., Blockchain technology: Beyond bitcoin, Applied Innovation, 2(6-10), 2016, p. 71.

124

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հիմքում կդրվի բլոկչեյն տեխնոլոգիան: Որպես մեկնարկային կետ' կարելի է դիտարկել Եվրամիության կողմից մշակված ու ներդրված INSPIRE (INfrastructure

for SPatial InfoRmation in Europe) դիրեկտիվի ադապտացման հնարավորությունները ՀՀ-ում։ Մասնավորապես, INSPIRE նախագծում առաջ են քաշվում ԵՄ տարածքում տեղեկատվության ստեղծման ու փոխանակման միասնական ստանդարտներ, որոնք ուղղված են ինֆորմացիայի համասեռության ապահովման միջոցով տնտեսական ու քաղաքական ինտեգրված որոշումների կայացմանն աջակցելուն։

բ) ՀՀ բնակարանային ֆոնդի կառավարման բարելավման համատեքստում բլոկչեյնի կիրառության երկրորդ մարտահրավերը տեխնոլոգիայի համընդհանուր ներդրման ապահովումն է ոլորտի մասնատվածության պարագայում։ Բնակֆոնդի կառավարման ասպարեզում առկա ինֆորմացիոն տարանջատվածության արդյունքում ոլորտի տարբեր շահառուներ (տեղական ինքնակառավարման մարմիններ, համատիրություններ, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե և այլն) տիրապետում են տարբեր տեղեկությունների, ինչն էականորեն նվազեցնում է ինֆորմացիայի պահպանման ու կիրառման արդյունավետությունը և նշանակալիորեն մեծացնում տեղեկատվական անհամապատասխանության հետ կապված ռիսկերը։ Ի լրումն՝ շահառու կողմերի տիրապետած տեղեկությունների ձևաչափերի միջև առկա տարբերությունները կարող են էապես խրթին դարձնել բլոկչեյնի հիմք հանդիսացող ինֆորմացիոն ինտեգրման գործընթացները։ Օրինակ՝ բնակարանի սեփականատիրոջ փոփոխությունն անմիջապես արտացոլվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ինֆորմացիոն համակարգում, սակայն այդ թարմացման արձանագրումը կոմունալ ծառայությունների տեղեկատվական բազաներում տեղի է ունենում միայն նոր սեփականատիրոջ կողմից համապատասխան քայլերի ձեռնարկմամբ։

գ) Բլոկչեյնի՝ բնակֆոնդի կառավարման բարելավման գործում կիրառման խոչընդոտ կարող են հանդիսանալ նաև շահերի հնարավոր բախումները220։

Նկատենք, որ ոլորտի մասնակիցների գործունեության և նրանց համապատասխան բիզնես գործընթացների միջև առկա են էական տարբերություններ, որոնցից բխող կոնֆլիկտները կարող են խոչընդոտել բլոկչեյնի ներդրմանը։ Հատկանշական է, որ այդ ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր շահառու կողմ (օրինակ՝ որևէ անշարժ գույքի գործակալություն) կարող է ձևավորել իր բլոկչեյնը, որը կգործի իր իսկ սահմանած նորմերի հիման վրա։ Սակայն բլոկչեյնի համընդհանուր, ոլորտային ներդրման դեպքում է միայն հնարավոր էապես օգտվել այդ տեխնոլոգիայի դրական ցանցային ազդեցությունից։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Բլոկչեյնի՝ բնակֆոնդի կառավարման մեջ ներդրման խոչընդոտ են ևս երկու հանգամանք, որոնք, սակայն, պայմանավորված չեն ոլորտի առանձնահատկություններով։

1. Բլոկչեյնը դեռևս իր զարգացման վաղ փուլում է, և դրա հասունացման համար անհրաժեշտ է աստիճանաբար մեծացնել տարբեր ոլորտներում այդ տեխնոլոգիայի հաջող ներդրման օրինակների թիվը221։ Այդպիսի նմուշներից է կրիպտոարժույթների ասպարեզը, որի՝ վերջին տարիներին գրանցած աննախադեպ առաջընթացը հնարավոր չէր լինի առանց բլոկչեյնի:

2. Բլոկչեյնի բազմաոլորտ կիրառության և դրանից բխող առաջընթացի ընդհանրական խոչընդոտներից է այդ տեխնոլոգիայի վերաբերյալ հայ

հասարակության իրազեկվածության ցածր մակարդակը։ Հարցի լուծումը

220 Dijkstra, M., Blockchain: Towards disruption in the real estate sector. An Exploration on the Impact of Blockchain Technology in the Real Estate Management Process, University of Delft, Delft, 2017, p. 43-46.

221 Yli-Huumo, J., Ko, D., Choi, S., Park, S., Smolander, K., Where is current research on Blockchain technology? - A systematic review, PLoS ONE 11(10), Public Library of Science (PLoS), 2016.

125

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

տարատեսակ կրթական-տեղեկատվական բնույթի նախաձեռնությունների

իրականացումն է, ինչը թույլ կտա հանրության տարբեր խմբերի շրջանում ձևավորել բլոկչեյնի և դրա կիրառական պոտենցիայի վերաբերյալ հստակ պատկերացումներ։

Բլոկչեյնն ունի բնակֆոնդի կառավարման ներկայիս ընթացակարգերը հիմնովին բարելավելու մեծ պոտենցիալ: Այդ ասպարեզում, որը բնութագրվում է միջնորդների մեծ թվով, գործընթացների անարդյունավետությամբ ու ինֆորմացիոն տարանջատվածության բարձր մակադարկով, դիտարկվող տեխնոլոգիան ունակ է վերափոխելու բնակֆոնդի կառավարման ու բնակարանների հետ կապված տարատեսակ գործառնությունների իրականացման գործընթացները: Հնարավոր բարելավումները տրոհվում են չորս հիմնական ուղղությունների' ա) բնակարանների թվային գրանցումների (անձնագրերի) ձևավորում, բ) բնակարանների հետ կապված տարատեսակ գործարքների ծախսային ու ժամանակային արդյունավետության բարձրացում, գ) բնակֆոնդի կառավարման համակարգի թափանցիկության մեծացում, դ) խելացի պայմանագրերի ներդրում: Թեպետ վերոհիշյալ

բարեփոխումները խոստումնալից են, սակայն դրանց իրականացումը ուղեկցվում է տարատեսակ մարտահրավերներով ու սահմանափակումներով, որոնցից են տեխնիկական սահմանափակումները, ստանդարտացման անհրաժեշտությունը, հասարակության ընկալումը, պետական կարգավորումը և բլոկչեյնի համընդհանուր ներդնումը: ՀՀ բնակֆոնդի կառավարման ասպարեզում տեխնոլոգիայի ներդրումը ենթադրում է լրացուցիչ մարտահրավերներ՝ պայմանավորված իրավական ու տեխնիկական համապատասխան ստանդարտների ձևավորման ու ներկայիս բիզնես պրոցեսների ամբողջական վերափոխման անհրաժեշտությամբ, ինչպես նաև շահառու կողմերի շրջանում այդ տեխնոլոգիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման խնդրով:

APPLICATION OF BLOCKCHAIN IN IMPROVING THE HOUSING FUND MANAGEMENT SYSTEM

ARMAN ASRYAN

Yerevan State University, PhD Student of the Faculty of Economics and Management,

Yerevan, Republic of Armenia

The article presents the blockchain as a decentralized database, which has a cryptographically validated data entry mechanism. The possible uses of this technology for improving the housing fund management systems are identified, which are divided into four major categories: a) design of digital passports for apartments, b) transformation of the housing fund management processes, c) increasing the transparency of the housing fund management system, d) implementation of smart contracts. The possible challenges concerned with the deployment of blokchain in the housing fund management system of the RA are discussed, the most crucial of them being a) the formation of precise and generic mechanisms and regulations for the digitization of apartments, b) the elimination of informational discrepancies between the sector’s participants, c) the regulation of possible conflicts of interests arising from existing differences between the stakeholders’ business processes, d) the need to raise public awareness on the blockchain technology in Armenia. Applicable approaches and solutions are proposed to overcome the obstacles to the implementation of the technology.

Keywords: blockchain, housing fund management, decentralized database, digital passport of an apartment, smart contract, digitization regulations, information integration.

126

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ПРИМЕНЕНИЕ БЛОКЧЕЙН В СОВЕРШЕНСТВОВАНИИ СИСТЕМЫ УПРАВЛЕНИЯ ЖИЛИЩНЫМ ФОНДОМ

АРМАН АСРЯН

аспирант факультета экономики и менеджмента Ереванского государственного университета, г.Ереван, Республика Армения

В статье представлен блокчейн как децентрализованная база данных, имеющая криптографически проверяемый механизм ввода данных. Раскрываются восможные направления использования этой технологии в контексте совершествовании системы управления жилищным фондом, которые разделяются на четыре основные области: а) разработка цифровых паспортов на квартиры, б) трансформация бизнес-процессов управления жилищным фондом, в) повышение прозрачности управления жилищным фондом, г) имплементация смарт-контрактов. Обсуждаются возможные проблемы внедрения технологии в систему управления жилищным фондом в РА, наиболее важными из которых являются: а) формирование точных и общих механизмов дигитализации квартир, б) устранение информационных расхождений между участниками сектора, в) регулирование возможных столкновений интересов, возникающих из-за существующих различий между бизнес-процессами и интересами участников, г) повышение осведомленности общества о технологии блокчейн в Армении. Предлагаются подходы и решения для преодоления препятствий на пути внедрения технологии блокчейн.

Ключевые слова: блокчейн, управление жилищным фондом, децентрализованная база данных, цифровой паспорт жилья, смарт-контракт, регламенты дигитализации, информационная интеграция.

127

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.