Научная статья на тему 'Մ. ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ. "ԿԱՆԱՉ ՇԱՐԺՈՒՄ"'

Մ. ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ. "ԿԱՆԱՉ ՇԱՐԺՈՒՄ" Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
123
16
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Իրանի Իսլամական Հանրապետություն / Կանաչ շարժում / Մահմուդ Ահմադինեժադ / Ալի Խամենեի / համակարգային փոփոխություն / ընտրություններ / Գունավոր հեղափոխություն / ընդդիմադիրներ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Պետրոսյան Լիանա

Հոդվածի նպատակն է ներկայացնել այն քաղաքական ու գաղափարական համատեքստը, որի արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունում սկիզբ առավ «Կանաչ շարժում»-ը, ինչպես նաև ամփոփել դրա ձախողման պատճառները: Մեր խնդիրն է ուսումնասիրել վերլուծել շարժման մեկնարկի ու ընթացքի պատճառներն ու հետևանքները, որոնց արդյունքում փոխվեց իրանական քաղաքական խմբավորումների միջև հավասարությունը, ինչպես նաև ներկայացնել գործընթացում ընդգրկված ներքաղաքական արտաքին քաղաքական դերակատարների շահն ու հետաքրքրությունները: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ 2009թ.-ին վիճարկվող նախագահական ընտրությունները բացահայտեցին քաղաքական գործիչների ու հոգևոր դասի շրջանում իշխող վերնախավի խորը հակասությունները՝ կասկածի տակ առնելով իրավական իսլամական օրենքներին համապատասխան երկրի կառավարման արդյունավետությունը: Իրանում նոր բարեփոխական շարժումը բացահայտում էր արդիականության ժողովրդավարության միջև հակասությունները, չլուծված լարվածությունը, որը գոյություն ուներ աստվածաբանության մեջ, հավատքի շուրջ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PROTESTS AGAINST M. AHMADINEJAD: "THE GREEN MOVEMENT"

The purpose of the article is to present and study the political and ideological context which resulted in the beginning of the Green Movement in the Islamic Republic of Iran, as well as to generalize the reasons for the failure of the latter. Our task is to study and analyze the causes and processes of the start of the movement, during which the equality between Iranian political groups has changed, as well as to represent the interests and benefits of domestic and foreign political actors involved in the process. During the research such scientific methods as analysis, synthesis, and the principle of historicity were applied. The study resulted into the conclusion that the contested presidential elections of 2009 revealed deep contradictions of the ruling elite at the political and spiritual levels, casting doubt on the effectiveness of governing the country in accordance with legal and Islamic laws. The new reform movement in Iran has revealed the contradictions between modernity and democracy and the unresolved tensions that existed in theology around faith.

Текст научной работы на тему «Մ. ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ. "ԿԱՆԱՉ ՇԱՐԺՈՒՄ"»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Մ. ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ. «ԿԱՆԱՉ ՇԱՐԺՈՒՄ»*

ՀՏԴ 323.2

ԼԻԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի հայցորդ, ավագ լաբորանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է ներկայացնել այն քաղաքական ու գաղափարական համատեքստը, որի արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունում սկիզբ առավ «Կանաչ շարժում»-ը, ինչպես նաև ամփոփել դրա ձախողման պատճառները: Մեր խնդիրն է ուսումնասիրել և վերլուծել շարժման մեկնարկի ու ընթացքի պատճառներն ու հետևանքները, որոնց արդյունքում փոխվեց իրանական քաղաքական խմբավորումների միջև հավասարությունը, ինչպես նաև ներկայացնել գործընթացում ընդգրկված ներքաղաքական և արտաքին քաղաքական դերակատարների շահն ու հետաքրքրությունները:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ 2009թ.-ին վիճարկվող նախագահական ընտրությունները բացահայտեցին քաղաքական գործիչների ու հոգևոր դասի շրջանում իշխող վերնախավի խորը հակասությունները' կասկածի տակ առնելով իրավական և իսլամական օրենքներին համապատասխան երկրի կառավարման արդյունավետությունը: Իրանում նոր բարեփոխական շարժումը բացահայտում էր արդիականության և ժողովրդավարության միջև հակասությունները, չլուծված լարվածությունը, որը գոյություն ուներ աստվածաբանության մեջ, հավատքի շուրջ:

Հիմնաբառեր՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Կանաչ շարժում, Մահմուդ Ահմադինեժադ, Ալի Խամենեի, համակարգային փոփոխություն, ընտրություններ, Գունավոր հեղափոխություն, ընդդիմադիրներ:

Ներածություն

«Կանաչ շարժում»-ը Իսլամական հեղափոխությունից ի վեր ընդդիմության լայնամասշտաբ բողոքի ակցիաներից էր, որը, տապալվելով հանդերձ, հասցրեց ցնցել իրանական քաղաքական կառավարման հիմքերը: Շարժման ծագման հիմնական պատճառներից էր քաղհասարակության՝ օրեցօր աճող դժգոհությունը իշխող վարչակարգից, երբ ակնհայտ դարձավ հասարակության ներսում առկա սոցիալական անհավասարությունն այն դեպքում, երբ երկրի ղեկավարությունը խոստացել էր, թե պետք է բարելավեր քաղաքացիների սոցիալական կենսապայմանները: Ի վերջո, 2009թ.-ի նախագահական ընտրություններից հետո ժողովրդական լայն զանգվածների դժգոհությունը պայթեց համատարած բողոքի ակցիաների տեսքով՝ սկզբնական

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 20.09.2020թ.:

է 26.07.2020թ., գրախոսվել' 27.07.2020թ.,

տպագրության

175

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

շրջանում նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակը չեղյալ հայտարարելու պահանջով:

2009թ.-ի հունիսյան ընտրություններն Իրանում հանգեցրին 4 գործընթացների ակտիվացմանը, որոնք կենտրոնական նշանակություն ունեցան Իսլամական Հանրապետության վարչակարգի հետագա գործողությունների համար: Այդ

գործընթացներն էին՝ ԻԻՀ և հասարակության լայն շրջանակների միջև աճող ճաքերը, քաղաքական համակարգի մշտատև ռազմականացումը526, աննախադեպ իրադրությունը, երբ մի կողմից լարված հարաբերություններ էին նկատվում հոգևոր առաջնորդի և Մ. Ահմադինեժադի միջև, իսկ մյուս կողմից երկրի ներսում ծայր առած դժգոհությունները մեղմելու նպատակով հոգևոր առաջնորդը հանդես էր գալիս նախագահի պաշտպանությամբ527 և, ամենակարևորը, «խաղի կանոնների» ի հայտ եկող փոփոխությունը, որը նախկինում ծառայում էր որպես անվտանգության երաշխիք խմբակցությունների միջև պայքարում:

Հոդվածում քննության է առնվում այն քաղաքական և գաղափարական համատեքստը, որի արդյունքում սկիզբ առավ «Կանաչ շարժում»-ը, և ուսումնասիրվում են այն պատճառներն ու գործընթացները, որոնց ընթացքում փոխվեց քաղաքական խմբավորումների միջև հավասարակշռությունը528: Իսկ նախընտրական բուռն

քարոզարշավը միայն թեժացրեց թշնամանքը հակառակորդների շրջանում, որն էլ բողոքի ակցիաների և համատարած անհնազանդությունների տեսքով պայթեց նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:

Նախընտրական գործընթացներն Իրանում 2009թ.-ին

2009թ.-ի մայիսի 22-ին Իրանում սկսվեց նախագահական ընտրարշավը: Ընտրություններին ընդառաջ Իրանի խորհրդարանը խստացրեց նախագահի թեկնածուների նկատմամբ պահանջները: Նոր օրենքի համաձայն՝ նախագահի թեկնածության համար կարող էին դիմել 40 տարեկանից բարձր և 75-ից ցածր տարիքի անձինք, որոնք ունեին նվազագույնը մագիստրոսի կոչում: Նշենք, որ նախորդ օրենքը կրթության կամ տարիքի վերաբերյալ սահմանափակումներ չուներ: Բացի այդ, դիմողները պետք է լինեին Իրանի քաղաքացիներ, շիայական իսլամի հետևորդներ և հավատարմություն դրսևորեին Իսլամական Հանրապետության նկատմամբ529:

Մայիսի սկզբին Իրանում կայացավ նախագահական ընտրություններին մասնակցելու նախնական գրանցում, որի արդյունքում 475 մարդ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, այդ թվում՝ 42 կին: Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից վերջնական արդյունքում նախագահական ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստացան չորս

526 Հատկապես Մ. Ահմադինեժադի իշխանության գալով երկրում օրեցօր աճում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցությունը պետության թե' ներքին և թե' արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում:

27 ԻԻՀ նախագահ կարող է դառնալ միայն հոգևոր առաջնորդի հավանությանն ու աջակցությանն արժանացած քաղաքական գործիչը և շատերին զարմացնում էր այն փաստը, որ նախագահության երկրորդ շրջանում ևս հոգևոր առաջնորդը անվերապահ աջակցություն հայտնեց Մ. Ահամդինեժադին:

58 Մ. Ահմադինեժադի նախագահության առաջին շրջանում վերջինիս կառավարման հակասական ոճը և վարչակազմի բևեռացումը հանգեցրին քաղաքական խմբավորումների ուղղվածության վերափոխմանը և միմյանց հանդեպ անհանդուրժողականության ամրապնդմանը:

529 Matn-e qamel-e qanuni-ye asasi-ye gomhGrT-ye EsiamT-ye Tran hamrah-e ba eslahat-e sal-e 1368 (ԻԻՀ սահմանադրության ամբողջական տեքստը՝ 1989թ. փոփոխություններով), https://www.lu.ac.ir/uploads/123456 20436.pdf, (30.05.2019):

176

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

թեկնածուներ' Մահմուդ Ահմադինեժադը, Միր Հոսեյն Մուսավին, Մեհդի Քարուբին և Մոհսեն Ռեզային:

Փորձենք ներկայացնել վերոնշյալ թեկանծուների քաղաքական դիրքորոշումները.

• Մ. Ահմադինեժադը ներկայացնում էր իրանական էլիտայի արմատական-պահպանողականներին և հոգևորականության որոշակի հատվածին: Սակայն հենց 2009թ.-ի նախագահական ընտրություններին զուգահեռ վերջինների շրջանում աճում էին Մ. Ահմադինեժադի՝ միջազգային քաղականության առճակատման և տնտեսության մեջ լուրջ սխալների հետ կապված մտահոգությունները: Ավանդական պահպանողականների կողմնակիցները ցանկանում էին սահմանափակել նրա գործողությունները երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը փոփոխության ենթարկելու համար:

• Ի տարբերություն Մ. Ահմադինեժադի՝ Մ. Հ. Մուսավին բարեփոխիչների ճամբարի ներկայացուցիչ էր: Նա կարծում էր, որ Մ. Ահմադինեժադի վարած անհանջող քաղաքականության արդյունքում երկիրը հայտնվել էր ծանր տնտեսական պայմաններում և լուծման մեխանիզմներ էր առաջարկում: Առաջին հերթին նա կարծում էր, որ անհրաժեշտ է պաշտպանել հայրենական արտադրողին, վերականգնել Մ. Ահմադինեժադի կողմից լուծարված Բյուջետային պլանավորման և կառավարման կազմակերպությունը և ամրապնդել կոոպերատիվ և մասնավոր հատվածի դերակատարությունը: Նա նաև հայտարարում էր, որ տնտեսական դժվարությունները պայմանավորված են ԱՄՆ-ի և արևմտյան տերությունների կողմից պատժամիջոցների կիրառմամբ և միջազգային մեկուսացմամբ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Մ. Հ. Մուսավիի կողմից առաջարկված տնտեսական բարեփոխման ծրագիրը նման էր այն ծրագրին, որը առաջարկում էր Մ. Ահմադինեժադը:

• Ազգային վստահության կուսակցության առաջնորդ, 2000-2004թթ.-ին Խորհրդարանի նախկին խոսնակ 72-ամյա Մ. Քարուբին ընտրություններում հաղթանակ տանելու պարագայում խոստացավ ԻԻՀ բնակիչներին պարբերաբար 50$ վճարել: Նա խոստանում էր իրանական բնակչության կենսամակարդակը բարելավել՝ նավթի վերահսկումը նրանց ձեռքը հանձնելով: Ենթադրվում էր, որ երկրում պետք է որակի ֆոնդ կամ կազմակերպություն ստեղծվեր, որի բաժնետոմսերը առանց փոխանցման և առք ու վաճառքի իրավունքի պետք է տնօրինեին 18 տարեկանից բարձր ԻԻՀ բոլոր քաղաքացիները: Ընդհանուր առմամբ, Մ. Քարուբիի նախընտրական ծրագիրը, որոշ տարբերություններով, իրականում Մ. Ահմադինեժադի բարեփոխումների ծրագրի վերաշարադրված տարբերակն էր:

• Ինչ վերաբերում է Մ. Ռեզայիին, ապա վերջինիս առաջարկած տնտեսական բարեփոխումները կոսմետիկ բնույթ էին կրում: Նա հանդես էր գալիս կոալիցիոն կառավարության ստեղծման առաջարկով և մտադիր էր կառավարության մեջ ներգրավել փորձառու մասնագետների:

Փաստորեն, նախագահական ընտրություններին ընդառաջ իրանական քաղաքական ուժերի շրջանում իրական խառնաշփոթ էր տիրում: Մի կողմում կոշտ ուժի կողմնակիցներն էին՝ հոգևոր առաջնորդի գլխավորությամբ, որոնք հետևում էին իմամ Խոմեյնիի գաղափարական և հակաամերիկյան գծին, իսկ հակառակ կողմում պրագմատիստներն ու բարեփոխիչներն էին, ինչպես օրինակ՝ «Կանաչների շարժման» աջակիցները, որոնք վստահ էին, որ Իսլամական Հանրապետության գոյությունը կախված է գալիք փոփոխություններին միանալու՝ բնակչության ստվար զանգվածի ցանկության հետ:

177

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Հետընտրական գործընթացներն հրանում4 2009թ.-ի նախագահական ընտրությունների անցկացումից հետ

Նախագահական ընտրությունների հաջորդ օրը Իրանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց Մ. Ահմադինեժադի հաղթանակի մասին (Ահմադինեժադ' 62,46%, Մուսավի' «Կանաչների շարժման» ղեկավար' 33, 87%)530: Հայտարարության մեջ նշվում էր, որ 38.7 միլիոնից 25.5 միլիոն ընտրողները կամ ընտրությանը մասնակցած անձանց 63.8%-ը իրենց վստահության քվեն են տվել Մ. Ահմադինեժադին531:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հազարավոր ցուցարաներ հավաքվեցին Թեհրանի փողոցներում4 պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և նախագահ ճանաչել Մ. Հ. Մուսավիին: Վերջինս իր հերթին ընտրությունները որակում էր որպես ոչ լեգիտիմ և Իրանի բնակչությանը կոչ էր անում միանալ արդարության համար պայքարին:

Ըստ էության, «Կանաչ շարժում»-ը կապված էր իրանական վարչակարգի ներքին ուժերի կոալիցիայի հետ, որոնք 2009թ.-ի նախագահական ընտրություններում պայքարում էին իշխանության համար, սակայն դրանից դուրս մնացին' հոգևոր առաջնորդ Ա. Խամենեիի աջակցությունը վայելող Մ. Ահմադինեժադի ներկայացրած գերիշխող խմբակցության հաղթանակի արդյունքում: Սակայն միևնույն ժամանակ պետք է փաստել որ «Կանաչ շարժում»-ը սկսվել էր նախքան 2009թ.-ի հունիսյան ընտրությունները, երբ Մ. Հ. Մուսավիի կողմնակիցները վերոնշյալ շարժմամբ փորձում էին աջակցել նախագահի իրենց թեկնածուին:

Նախագահական ընտրությունների «կեղծված արդյունքներ»-ի շուրջ հունիսյան ցույցերին հաջորդեցին նոր պահանջներ ու բողոքի ակցիաներ: Արդեն աշնանային ցույցերի ժամանակ բողոքի ալիքը ընտրակեղծիքներից անցում կատարեց համակարգի և գերագույն առաջնորդի դեմ արտահայտվելով «Մահ բռնապետին» լոզունգով, իսկ շատերն էլ վանկարկում էին' «Խամենեին մարդասպան է», «Նրա օրենքը անվավեր է»: Փաստորեն, «Կանաչ շարժման» նպատակ դարձավ նախագահի և գործադիրի պաշտոնից հեռացնել արմատական կոշտ գործողությունների կողմնակից առաջնորդին, որի նախագահության առաջին շրջանը նշանավորվել էր տնտեսական անարդյունավետությամբ, արտաքին քաղաքական արկածախնդրությամբ և այնպիսի վարդապետությամբ, որը ներառում էր քաղաքացիական իրավունքների նոր սահմանափակումներ, որոնք Մ. Հ. Մուսավիի կողմնակիցների կարծիքով չէին համապատասխանում 21-րդ դարի պահանջներին:

Մ. Հ. Մուսավիի կողմնակիցները աջակցություն էին ստանում նախկին նախագահ Հ. Ռաֆսանջանիից և որպես նախընտրական արշավի տարբերակիչ նշան' օգտագործում էին կանաչ գույնը (կանաչը իսլամը խորհրդանշող գույնն է): Պետք է նշել, որ զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցող իրանցիներից շատերի համար կանաչ գույնը չէր խորհրդանշում ո'չ իսլամական ավանդույթները, ո'չ որոշակի քաղաքական միտումները. շատերի համար դա իշխանությանն առնչվող ցանկացած համակարգի և արժեքների մերժման ու անհամաձայնության խորհրդանիշն էր532: Եվ հենց այդ դրվագը իրանական պատմության մեջ մատնանշեց իրանցիների միջև

530 հսկանդարյան Գ., Իրանում ներքաղաքական վիճակը մնում է լարված, http://theanalvticon.com/?p=371&fbclid=IwAR2HrwimCzdtd5iKMbiGEIYx9G89IEHnmSvkOdrx 5M5D 38hccel5aAA9lM, (06.07.2011):

531 Natlyeg-e nhayai-e dahomTn dGwre-ye entegabat-e rTasat-e gomhGrT (Տասներորդ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները),

httPS://WWW.moi.ir/fa/%D8%A7%D8%AE%D8%A8%D8%A7%D8%B 1/84719, (14.06.2009):

532 Ցուցարարները հիմնականում վանկարկում էին «բռնապետի տապալում», «վելայաթ-է ֆաղիհի տապալում», մինչդեռ Մ. Մուսավիի և «Կանաչ շարժման» նպատակը լրիվ այլ բան էր:

178

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

պատմական բաժանումը. մի կողմում' ողջ իսլամական արժեհամակարգի փոփոխության կողմնակիցներն էին, մյուս կողմում՝ իշխող վարչակարգի և խմբակցությունների հակառակորդները:

«Կանաչ շարժում»-ը համարվում էր հիմնականում միջին դասի ապստամբություն՝ նահանջող աստվածապետության դեմ: Թեև ինչպես ցուցարարներն էին նշում՝ թերուս ու «բացասական» զանգվածները ապահովում էին Մ. Ահմադինեժադի աջակցության պոպուլիստական հիմքը, միջին դասը պահանջում էր բաց քաղաքացիական հասարակություն: Այսպիսով՝ բարձրագույն կրթություն ստացած, արևմտամետ իրանցիները աջակցություն էին ցուցաբերում Մ. Հ. Մուսավիին, իսկ հետամնաց գյուղաբնակներն ու քաղաքային աղքատները՝ Մ. Ահմադինեժադին: Սակայն փորձենք չհամաձայնվել ԶԼՄ-ներում և բազմաթիվ հետազոտողների կողմից կիրառվող «միջին դասի ապստամբություն» արտահայտության հետ, քանի որ գաղտնիք չէ, որ «Կանաչ շարժման» հիմնական մասնակիցները 15-29 տարեկան, գուցե բարձրագույն կրթություն ստացած, բայց գործազուրկ իրանցիներն էին533: Ստացվում է, որ ծնողների հաշվին ապրող, մշուշոտ ապագա և բարեկեցիկ կյանքի հույսով լեցուն երիտասարդը չի կարող բազմամիլիոնանոց երկրի միջին խավը կազմել:

Բողոքի ակցիաների ընթացքում շատերի համար տարօրինակ էր հոգևոր առաջնորդի լռությունը և սառնասիրտ վերաբերմունքը ցուցարարներ-օրենքի ներկայացուցիչներ բախման ժամանակ: Բանն այն է, որ 2010թ.-ի հունվարի 9-ին Ղոմում իր ելույթի ժամանակ միայն Ա. Խամենեին հայտարարեց, որ երկրում սկզիբ առած անկարգությունները արևմտյան «Գունավոր հեղափոխության» փորձեր են, ինչին երկրի իշխանությունները շարունակելու են կոշտ արձագանք տալ, և չեն պատրաստվում զիջումների գնալ կամ բանակցել ընդդիմադիրների հետ534:

Պատահական չէ, որ հոգևոր առաջնորդը այդ օրհասական օրերին օգտագործում էր «Գունավոր հեղափոխություն» արտահայտությունը: Գաղտնիք չէ, որ «Գունավոր հեղափոխությունները» առավելապես ուղղված են վարչակարգի փոփոխությանը, սակայն հեղափոխություններ են կոչվում, քանի որ դրանք մոբիլիզացնում են բնակչության հսկայական զանգվածները և փոփոխության չեն ենթարկում սոցիալական կառույցները: Փոխարենը, ձգտում են փոփոխության ենթարկել իշխող վերնախավը՝ արևմտամետ կամ առավելապես ամերիկամետ տնտեսական և արտաքին քաղաքականություն վարելու համար: Նման միտման վառ օրինակ կարող էր լինել

Թեհրանում ծագած «Կանաչ շարժումը», թեպետ հեղափոխություն կոչվելու պարագայում այն կարելի է դասել «թվացյալ» հեղափոխությունների շարքին:

Սակայն արդեն 2010թ.-ի փետրվարի 11-ին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օրը, կառավարական ուժերը վերջ դրեցին «Կանաչ շարժման» փողոցային ցույցերին: Բախումների արդյունքում իրավապահ ուժերը կանգնեցրին ցուցարարների առաջխաղացումը՝ ձերբակալելով կամ բռնության ենթարկելով ակցիայի մասնակիցներին:

Ցույցերի փողոցային դադարից հետո պայքարը կարծես թե տեղափոխվեց քաղաքական վերնախավ: Մասնավորապես հունիսի 26-ին Մ. Ահմադինեժադի կազմակերպած մեջլիսի անդամների ամենամյա ընդունելությանը մասնակցեցին Իրանի խորհրդարանի 290 պատգամավորներից միայն 105-ը, որոնց շարքերում չէր նաև խորհրդարանի նախագահ Ա. Լարիջանին: Ընդ որում, պետք է փաստել, որ բացակա 185 պատգամավորներից միայն 76-ն էին հանդիսանում «բարեփոխիչների» ճամբարի

533 Фарес В., Революция грядет: борьба за свободу на Ближнем Востоке, Эксмо, Москва, 2011, http://knizh.ru/book33413.html, (18.08.2017):

534 Bayanat dar dTdar-e mardom-e Qom dar salgard-e Qiyam-e 19 dey (Դեյ ամսվա 19-ի իրադարձություններին նվիրված ելույթը Ղոմի մադրկանց հետ հանդիպման ժամանակ), http://farsi.khamenei.ir/speech-content?id=8599, (09.01.2010):

179

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ներկայացուցիչներ. ստացվում է, որ նորընտիր նախագահի օրինականությունը չէին ընդունում նաև մյուս խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ535:

Թեպետ շարժման առաջնորդները զիջեցին իրենց դիրքերը և ընդունեցին նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շարժումը ամբողջությամբ չէր մարում և առաջ էր քաշում գաղափարներ, որոնք ամփոփ կարեյի է ներկայացնել հետևյալ կերպ՝ Իրանի ազգային շահեր և ինքնիշխանություն: Այս սկզբունքի հիմքում ընկած էր «Ո'չ մի Գազա, Լիբանան, իմ հոգին զոհաբերվելու է միայն Իրանի համար» կարգախոսը և վելայաթ-է ֆաղիհի վերանայումը: Սա թերևս «Կանաչ շարժման» ամենասադրիչ գաղափարն էր, քանի որ ուղղակիորեն ազդում էր վարչակարգի հետագա գոյության վրա: Զգայուն արտաքին քաղաքականություն և կառուցողական հարաբերություններ աշխարհի հետ. համաձայն այս սկզբունքի՝ անհրաժեշտ էր նորմալ հարաբերություններ ձևավորել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև զարգացնել հարաբերությունները մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների և ինստիտուտների հետ:

Եզրակացություններ

Ընդհանուր առմամբ, «Կանաչ շարժման» ողջ ընթացքը պայմանականորեն կարելի է 3 փուլի բաժանել.

• Առաջին փուլը (2009թ., հունիս) ներառում էր քաղաքային (մասնավորապես՝ Թեհրան) միջին խավից երիտասարդության, բարեփոխիչների և Մ. Ահմադինեժադի առաջին նախագահական ժամկետից (2005-2009) հիասթափվածների ակտիվացումը: Այս փուլում շարժումը ինքնաբուխ բնույթ էր կրում, ձևավորվեց ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ և ուղղված էր հիմնականում կենտրոնական և հյուսիսային Թեհրանի միջին խավի ակտիվացմանը, մինչդեռ Թեհրանի հարավում սոցիալական ցածր պայմաններ ունեցող բնակչությունը դրանում նշանակալի դեր չէր խաղում: Քանի որ այս փուլում շարժման նպատակը բարեփոխումն էր, այլ ոչ թե գոյություն ունեցող վարչակազմի տապալումը, և այն չօգտագործեց զանգվածների ակտիվացման նորարարական մեթոդներ կամ ուժային կառույցներին ներգրավելու նոր մարտավարություն, կառավարությունը շարժումը որպես սպառնալիք չդիտարկեց:

• Երբ 2009թ.-ի հունիսի 12-ին հայտարարվեցին ընտրությունների արդյունքները, բնակչությունը դրանք կեղծված համարեց, և շարժումը մտավ զարգացման երկրորդ փուլ, որը բնութագրվեց բաց անհնազանդությամբ: Հիմնական կարգախոսով խստորեն վիճարկվում էին ընտրությունների արդյունքները, և կոչ էին անում վերահաշվարկել դրանք՝ անհրաժեշտության դեպքում նոր ընտրություններ անցկացնելու համար: Արդեն 2009թ.-ի հունիսի 20-ից ոստիկանությունը և Բասիջի ուժերը սկսեցին ավելի համակարգված կերպով հետապնդել շարժումը: Մինչ Facebook-ը և Twitter-ը անարգել օգտագործվում էին առաջին փուլում, երկրորդ փուլում համացանցային կապերի արագությունն ընկավ և, վերջիվերջո, այն վայրերում, որտեղ անցկացվում էին ցույցերը, գործնականում անջատվեց ինտերնետը: Իշխանությունները հետզհետե խեղդում էին շարժումը. ղեկավարներից երկուսը մեկուսացված էին, իսկ բողոքի ակցիաները ճնշվում էին:

• Այնուհետև «Կանաչ շարժումը» սկսեց պառակտվել: Շարժման առաջնորդներ Մ. Հ. Մուսավին, նրա կինը՝ Զահրա Ռահնավարդը, որ շարժման առաջին օրերից եղել էր ամուսնու կողքին, Մ. Քարուբին գտնվում էին տնային կալանքի տակ, ձերբակալության ու քաղաքական հետապնդման էր ենթարկվում նաև Մ. Խաթամին, ինչի արդյունքում

Սարուխանյան Ս., Հետընտրական զարգացումներն

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT ID=443, (21.07.2009):

180

Իրանում,

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

շարժումը զրկվեց ղեկավարությունից: Ընտրություններին հաջորդող ամիսներին երիտասարդ ակտիվիստները պայքարում էին լայնածավալ բողոքներ կազմակերպելու կառավարության դեմ, մինչդեռ դա խստացնում էր վերահսկողությունը շարժման վրա:

Փորձելով պատասխանել այն հարցին, թե ի վերջո ու՞մ էր ձեռնտու Իրանում գունավոր հեղափոխության անցկացումը կամ ի՞նչ ուժեր էին կանգնած իրանական ժողովրդի բողոքի ցույցների հետևում, պետք է փաստենք, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից իշխանափոխությունն Իրանում առաջին հերթին ձեռնտու էր ԱՍՆ-ին և իր դաշնակիցներին' ԵՍ-ին ու Իսրայելին: Արևմտյան երկրների համար Ս.

Ահմադինեժադի հաղթանակը նշանակում էր աստվածապետական տարրերով հանրապետական վարչակարգի պահպանում, մահմեդական աշխարհում առաջնորդության պահանջների ամրապնդում, «միջուկային» ծրագրի արագացում և Իրանա-իսրայելական հնարավոր պատերազմ: Մինչդեռ Ս. Հ. Սուսավիի հաղթանակը ենթադրում էր Իրանի ղեկավարության հրաժարումը Ս. Ահմադինեժադի վարած արմատական քաղաքականության դիրքերից, «պաղեստինյան», «[իբանանյան»,

«իսրայելւան» հիմնահարցերի «հրատապության» նվազում, պայմաններ էր ստեղծում տնտեսության ազգային ոլորտներում օտարերկրյա կապիտալի և մասնավոր ներդրողների ընդունման համար և թույլ էր տալիս կենտրոնանալ երկրի բոլոր ոլորտներում արտաքին վերահսկողության աստիճանական հաստատման վրա: Սակայն արդարացի լինելու համար պետք է փաստել, որ Իրանում «Կանաչ շարժում»-ը երկրի սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական իրադրության արգասիք էր, և այն ոչ մի կերպ չի կարելի «Գունավոր հեղափոխություն» անվանել:

Ներքաղաքական տեսանկյունից Իսլամական Հանրապետությունում

իշխանափոխությունը բխում էր Իրանի քաղաքական վերնախավի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների շահերից: 2009թ.-ի նախագահական ընտրությունների

քարոզարշավի համատեքստում բախում էր տեղի ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության պահպանողական և բարեփոխիչների ճամբարների առաջնորդների միջև: Ս. Հ. Սուսավին կանգնեց բարեփոխիչների ճամբարի կողքին' միավորելով ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներին, ձեռներեցներին և հողատերերի մի մասին: Նրա թեկնածությանը աջակցել են այաթոլլահ Հ. Ա. Սոնթազերին, Նասեր Շիրազին, Սուսավի Արդեբիլին, Իրանի նախկին նախագահներ Հ. Ռաֆսանջանին, Ս. Խաթամին և Խորհրդարանի խոսնակ Ա. Լարիջանին: Ինքը' Ս. Ահմադինեժադը, ընդդիմության դավադրության կազմակերպիչ էր անվանել Հ. Ռաֆսանջանին, որ «Իսլամական հեղափոխությունից հետո իրեն և իր ընտանիքի անդամներին միլիարդատերեր դարձրեց»536:

Սակայն ի սկզբանե պետք է հստակեցվեր մի կետ. անկախ նրանից, թե ով հաղթանակ կտաներ նախագահական ընտրություններում, ո'չ Իրանի արտաքին քաղաքականությունը, ո'չ էլ դրա աշխարհաքաղաքական կեցվածքը կտրուկ փոփոխության չէին կարող ենթարկվել: Չնայած նախագահը Թեհրանում իսլամական կառավարման մարդկային դեմքն ու ներկայացուցիչն է, բայց նա գործադիր որոշում կայացնող կամ «գլխավոր հրամանատար» չէ: Այսօրվա Իրանի ամենահզոր և ազդեցիկ մարդը Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին է, որին աջակցում է Ազգային անվտանգության խորհուրդը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Ա. Խամենեին և Ազգային անվտանգության խորհուրդը պատասխանատու են կառուցելու երկրի տարածաշրջանային և արտաքին քաղաքականությունը' ներառյալ միջուկային ծրագրին առնչվող ողջ գործընթացը (օրակարգի մշակում,

536 Matn-e kamel-e monazere-ye MTrhoseTn MGsavT va MahmGd AhmadTnez ad (Սահմուդ Ահմադինեժադի և Սիրհոսեյն Սուսավիի բանավեճի ամբողջական տեքստը), https://donya-e-eqtesad.com/^^-j^-64/510534-o^-J^-»jil^-u^j>-^j“j^-Jj^-^^-Jljj, (06.06.2009):

181

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

բանակցություններ վարում, որոշումների կայացում) և արևմտյան տերությունների հետ հարաբերությունները' նախագահին թողնելով մանևրելու սահմանափակ հնարավորություններ' երկրի միջազգային հարաբերությունների որոշման հարցում:

Ամփոփելով նշենք «Կանաչ շարժման» թողած հետևանքները ԻԻՀ ներքաղաքական կյանքի վրա.

> Մ. Հ. Մուսավին և Մ. Քարուբին առավելապես սիմվոլիկ կերպարներ էին, քան շարժման առաջնորդներ: Վախենալով վարչակազմի փլուզումից և շարժումը արյան մեջ ճնշելու' ԻՀՊԿ-ի պատրաստակամությունից' երկուսն էլ անորոշության մեջ էին և Թեհրանի փողոցներում գտնվող իրենց միլիոնավոր հետևորդներին չէին կարողանում ճիշտ ուղղորդել:

> ԻՀՊԿ-ն հանդես եկավ որպես պետական իշխանության կենտրոնական հաստատություն, որի հիմնական առաքելությունն էր վարչակարգի ներքին թշնամիներին արմատախիլ անելը:

> «Կանաչ շարժում»-ը «Գունավոր հեղափոխություն» կամ դրա փորձ չէր, քանի որ իրանական հասարակությունը և կառավարությունը բավականին մեկուսացած ու փակ էին արևմտյան գաղափարական ազդեցությանը ենթարկվելու համար: Իրականում հենց իրանական իշխող վերնախավին էր ձեռնտու արևմտյան սպառնալիքի ներքո ժողովրդին հանդարտեցնելը և սոցիալ-տնտեսական դժվարություններից ուշադրություն շեղելը:

> Այնպիսի աստվածապետական պետությունում, ինչպիսին Իրանն է, ցանկացած շարժում կամ հեղափոխություն ի սկզբանե դատապարտված է տապալման, եթե չի վայելում հոգևոր վերնախավի կամ գոնե հոգևորականների մեծամասնության աջակցությունը: Տվյալ պարագայում շարժման ձախողումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ երկրում առկա սոցիալ-քաղաքական ու տնտեսական դժվարություններից՝ երկրում արմատական քաղաքական փոփոխությունների միտում գոյություն չուներ:

> Միևնույն ժամանակ «Կանաչ շարժման» մեկ այլ արդյունք և ձեռքբերում էր այն, որ բացահայտեց կառավարող համակարգի և խմբակցությունների միջև առկա «խորը ճեղքերը»: Իշխող վերնախավը բազմաթիվ իրանցիների աչքում կորցրեց իր լեգիտիմությունը:

> «Կանաչ շարժման» կարևոր արդյունք էր այլընտրանքային հաղորդակցության ի հայտ գալը: Հենց այս շրջանում է, որ ավանդական մամուլին ու լրատվությանը փոխարինելու են գալիս սոցիալական կայքերը և համացանցային ինֆորմացիոն հոսքերը: Լայն տարածում գտած Facebook-ում և Twitter-ում կատարած հրապարակումների ու մեկնաբանությունների միջոցով ցուցարարները համայքում էին իրենց շարքերը նոր գաղափարակիցներով, իսկ ահա Instagram-ը և Youtube-ը հնարավորություն էին տալիս երկրում տեղի ունեցող իրադարձությունները հասանելի դարձնել ողջ աշխարհի օգտատերերին:

182

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

PROTESTS AGAINST M. AHMADINEJAD: «THE GREEN MOVEMENT»

LIANA PETROSYAN

Yerevan State University, Faculty of Oriental Studies, Department ofIranian Studies, Senior Laboratory Assistant, Ph.D. Student;

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to present and study the political and ideological context which resulted in the beginning of the Green Movement in the Islamic Republic of Iran, as well as to generalize the reasons for the failure of the latter. Our task is to study and analyze the causes and processes of the start of the movement, during which the equality between Iranian political groups has changed, as well as to represent the interests and benefits of domestic and foreign political actors involved in the process.

During the research such scientific methods as analysis, synthesis, and the principle of historicity were applied.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

The study resulted into the conclusion that the contested presidential elections of 2009 revealed deep contradictions of the ruling elite at the political and spiritual levels, casting doubt on the effectiveness of governing the country in accordance with legal and Islamic laws. The new reform movement in Iran has revealed the contradictions between modernity and democracy and the unresolved tensions that existed in theology around faith.

Key words: Islamic Republic of Iran, Green Movement, Mahmoud Ahmadinejad, Ali Khamenei, systemic changes, elections, color revolution, opposition.

ПРОТЕСТЫ ПРОТИВ М. АХМАДИНЕЖАДА: «ЗЕЛЕНОЕ ДВИЖЕНИЕ»

ЛИАНА ПЕТРОСЯН

старший лаборант и аспирант кафедры иранистики факультетавостоковедения Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Цель статьи - изучить и представить политический и идеологический контекст, в ходе которого началось «Зеленое движение» в Исламской Республике Иран, а также обобщить причины провала движения. Наша задача – рассмотреть и проанализировать причины и процессы начала движения, в ходе которого изменилось равенство между иранскими политическими группировками, а также представить интересы и выгоды вовлеченных в процесс внутриполитических и внешнеполитических игроков.

В ходе исследования были применены научные (анализ, синтез, принцип историчности) методы.

В результате исследования мы пришли к выводу, что оспариваемые президентские выборы 2009 года выявили глубокие противоречия правящей элиты - ее политических и духовных слоев,- ставя под сомнение эффективность управления страной в соответствии с правовыми и исламскими законами. Новое реформаторское движение в Иране выявило противоречия между современной действительностью и демократией и показало напряженность, существовавшую в отношении богословия и веры.

Ключевые слова: Исламская Республика Иран, Зеленое движение, Махмуд Ахмадинежад, Али Хаменеи, системные изменения, выборы, цветная революция, оппозиция.

183

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.