Научная статья на тему 'ԿՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱԼԻՇԱԲՆԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (2010-2018)'

ԿՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱԼԻՇԱԲՆԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (2010-2018) Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
46
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ադրբեջանի Հանրապետություն / կրոն քաղաքականություն / շիաներ / թալիշներ / սահմանափակումներ / վերահսկողություն / իրանական ազդեցություն / REPUBLIC OF AZERBAIJAN / RELIGION AND POLITICS / SHIITES / TALYSHES / RESTRICTIONS / CONTROLS / IRANIAN INFLUENCE / АЗЕРБАЙДЖАНСКАЯ РЕСПУБЛИКА / РЕЛИГИЯ И ПОЛИТИКА / ШИИТЫ / ТАЛЫШИ / ОГРАНИЧЕНИЕ / КОНТРОЛЬ / ИРАНСКОЕ ВЛИЯНИЕ

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Վարդանյան Սիրանուշ

Հոդվածում ներկայացվում են Ադրբեջանի Հանրապետության թալիշաբնակ տարածքներում 2010-2018թթ.-ի ընթացքում տիրող կրոնական իրավիճակը, զարգացումները, ադրբեջանական իշխանությունների՝ այդ հատվածում վարած կրոնական քաղաքականությունը դրա հանդեպ տեղի բնակչության հակազդման ձևերն ու մեխանիզմները, ինչպես նաև հեղինակի կողմից վերլուծության է ենթարկվում լենքորանյան թալիշների կրոնական շարժումներում իրանական ազդեցության գործոնը տրվում գնահատականներ առկա իրավիճակից բխող զարգացումների հնարավոր տարբերակների վերաբերյալ։ Հոդվածի արդիականությունը Հայաստանի Հանրապետության համար ունի ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական նշանակություն, քանի որ միտված է ուրվագծելու ԱՀ էթնիկ-դավանական խնդիրներից մեկի հնարավորինս ճշգրիտ պատկերը, որը, լինելով շիայական մեծամասնություն ունեցող երկիր, Խորհրդային Միության փլուզումից հետո մշտապես գտնվել է Իրանի կրոնական ազդեցության տակ։ Այդ ազդեցության դրա տարբեր դրսևորումների ուսումնասիրության հետաքրքիր գոտիներից է ԱՀ հարավային թալիշաբնակ հատվածը, որն, ընկած լինելով Իրանի անմիջական հարևանությամբ, կրում է այդ ազդեցությունը թե՛ կրոնական, թե՛ էթնիկական առումներով Հետազոտության նպատակն է ԱՀ թալիշաբնակ տարածքներում ընթացող կրոնական գործընթացների Ադրբեջանի քաղաքական վերնախավի՝ այդ շրջաններում վարած քաղաքականության ուսումնասիրությունը համապատասխան եզրահանգումներ ներկայացնելը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE RELIGIOUS SITUATION IN TALYSHES INHABITED REGIONS OF REPUBLIC OF AZERBAIJAN (2010-2018)

The article presents the religious situation, evolutions, the religious policy carried out by Azerbaijani authorities in that part, the ways and mechanisms of the population against it. The author also analyzes the factor of Iranian influence on Lankorani Talyshi religious movements and gives estimates of possible variants of possible developments arising from the current situation. The relevance of the article for the Republic of Armenia has not only theoretical, but also practical significance, as it is aimed at elaborating an accurate picture of one of the issues of Azerbaijan ethnic-religious, which being a Shiite majority country, after the collapse of the Soviet Union has always been under the religious influence of Iran. One of the interesting areas for studying this influence and the various manifestations of it is the Southern Talyshi section of the Republic of the Azerbaijan, which lying in the immediate vicinity of Iran holds both religious and ethnic influences. The purpose of this article is to study the political processes in the Talyshi territories of Azerbaijan and policies conducted by the political elite of Azerbaijan in these areas and to draw relevant conclusions.

Текст научной работы на тему «ԿՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱԼԻՇԱԲՆԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (2010-2018)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ԿՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱԼԻՇԱԲՆԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (2010-2018)*

ՀՏԴ 297(479.24)

ՍԻՐԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն siranuyshvardan yan @gmail. com

Հոդվածում ներկայացվում են Ադրբեջանի Հանրապետության թալիշաբնակ տարածքներում 2010-2018թթ.-ի ընթացքում տիրող կրոնական իրավիճակը, զարգացումները, ադրբեջանական իշխանությունների' այդ հատվածում վարած կրոնական քաղաքականությունը և դրա հանդեպ տեղի բնակչության հակազդման ձևերն ու մեխանիզմները, ինչպես նաև հեղինակի կողմից վերլուծության է ենթարկվում լենքորանյան թալիշների կրոնական շարժումներում իրանական ազդեցության գործոնը և տրվում գնահատականներ առկա իրավիճակից բխող զարգացումների հնարավոր տարբերակների վերաբերյալ։ Հոդվածի արդիականությունը Հայաստանի Հանրապետության համար ունի ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական նշանակություն, քանի որ միտված է ուրվագծելու ԱՀ էթնիկ-դավանական խնդիրներից մեկի հնարավորինս ճշգրիտ պատկերը, որը, լինելով շիայական մեծամասնություն ունեցող երկիր, Խորհրդային Միության փլուզումից հետո մշտապես գտնվել է Իրանի կրոնական ազդեցության տակ։ Այդ ազդեցության և դրա տարբեր դրսևորումների ուսումնասիրության հետաքրքիր գոտիներից է ԱՀ հարավային թալիշաբնակ հատվածը, որն, ընկած լինելով Իրանի անմիջական հարևանությամբ, կրում է այդ ազդեցությունը թե' կրոնական, թե' էթնիկական առումներով

Հետազոտության նպատակն է ԱՀ թալիշաբնակ տարածքներում ընթացող կրոնական գործընթացների և Ադրբեջանի քաղաքական վերնախավի՝ այդ շրջաններում վարած քաղաքականության ուսումնասիրությունը և համապատասխան եզրահանգումներ ներկայացնելը:

Բանալի բառեր' Ադրբեջանի Հանրապետություն, կրոն և քաղաքականություն, շիաներ, թաիշներ, սահմանափակումներ, վերահսկողություն, իրանական ազդեցություն:

Ադրբեջանի հարավային շրջանների բնակչության հիմնական մասը1086 կազմում են շիա թայիշները, որոնք բնակվում են Ասթարայում, Լենքորանի, Մասայիի, Լերիքի, Ջալիլաբադի, Բիլասուվարի, Սաբերաբադի, Սաաթյիի շրջաններում, մասամբ նաև ներկայիս Ադրբեջանի կենտրոնական, հարավային ու արևեյյան հատվածներում,

* Հոդվածը ներկայացվել է 07.05.2019թ., գրախոսվել' 04.06.2019թ., տպագրության ընդունվել' 17.06.2019թ.:

1 6 Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 97 տոկոսը, մուսուլման է, իսկ մյուս 3 տոկոսը՝ քրիստոնյաներ, հուդայականներ, բահայիներ: Ադրբեջանը շիա բնակչության թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետությունից (ԻԻՀ) հետո։ Ըստ տարբեր վիճակագրական աղյուսակների և աղբյուների՝ շիաները կազմում են Ադրբեջանի մուսուլման բնակչության 65-85 տոկոսը, իսկ սուննիները՝ 15-35 տոկոսը (Motika R., Islam in post-Soviet Azerbaijan, Heidelberg,

2001, p. 112).

453

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Բաքվում ու հարակից բնակավայրերում, և Ադրբեջանի' թվով ամենամեծ տեղաբնիկ ժողովուրդն են:

Ադրբեջանական Հանրապետության կրոնական քաղաքականությունը, որը տարածվել է ինչպես այդ երկրի մնացած հատվածների, այնպես էլ հարավային թա[իշաբնակ գոտու վրա, ԽՍՀՄ փլուզումից հետո ընկած ժամանակահատվածի համար բաժանել են 4 շրջանների1087՝

1. Կրոնական ազատությունների շրջան՝ իրավական

կարգավորմամբ'1990- 1995թթ.:

2. Կրոնական կազմակերպությունների գրանցման վերահսկողության ժամանակաշրջան' 1995-2001թթ.:

3. Վերահսկողության և ճնշումների ժամանակաշրջան' 2001 -2013թթ.:

4. Վերադասավորման ժամանակաշրջան' 2013-2018թթ.:

ԱՀ թալիշաբնակ տարածքներում 2010-2018թթ. կենտրոնական իշխանության վարած կրոնական քաղաքականությունը, որը ժամանակային առումով մտնում է վերը բերված դասակարգման 3-րդ և 4-րդ շրջանների մեջ, ամբողջ կոշտությամբ ու հետևանքներով, ի մեծի մասին, արդյունք է մինչ այդ որդեգրած ու իրականացրած հստակ կրոնախույս և կրոնի դերի նվազեցման քաղաքական կուրսի' արտացոլված ԱՀ «Դավանանքի ազատության մասին օրենքում» կատարված շարունակական փոփոխություններում1088։

ԱՀ «Դավանանքի ազատության մասին օրենքում» կատարված շարունակական փոփոխությունները1089 պայմանավորված էին ԱՀ քաղաքական կյանքում արմատական ընդդիմության թուլացմամբ, ԱՀ իշխանությունների վարած կոշտ ու հակաժողովրդավարական քաղաքականության հետևանքով առաջացած ապատիայով և արդյունքում հասարակության շրջանում կրոնի դերի բարձրացմամբ և կրոնական գործիչների' օրեցօր աճող հեղինակությամբ, դրա նկատմամբ ԱՀ իշխանությունների բացասական վերաբերմունքով և, առհասարակ, գործող վարչակարգի կրոնաֆոբիայով:

ԱՀ իշխանությունների հետևողական քաղաքականության հետևանքով այդ երկրի քաղաքական կյանքում առաջացած վակուումը շատ արագ սկսել էին լցնել իսլամի շիայական ուղղության տարբեր հոսանքները և դրանց գաղափարական հետևորդ գործիչները: Իսկ իսլամական կառույցների գործունեությունը 2006թ.-ից ի վեր սկսել էր ավեյի լայն արձագանք ստանալ ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ իսլամի մեջ գաղափարական, քաղաքական ու հոգևոր նեցուկ տեսնող շրջանակներում: Ասվածի լավագույն օրինակ են 2006թ.-ի փետրվարին Բաքվում ու Նարդարանում կազմակերպված բողոքի աննախադեպ ցույցերն ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների1090:

1087 Jodicke A., “Shia grops and Iranian influence in Azerbaijan, the impact of trans-boundary religious ties on national religious policy”, Eurasian Geography and economics, 2017, p. 543.

1088 «Դավանանքի ազատության մասին օրենքը» ԱՀ խորհրդարանի կողմից ընդունվել է

1992թ., իսկ առաջին անգամ լրացվել 1996թ.-ին: Հրամանագրի տեքստը ( Azerbaijan: Law of 1992 on Freedom of Religious Belief, August 20, 1992), տե'ս ՄԱԿ-ի փախսականների հարցերով գրասենյակի պաշտոնական կայքը (վերջին դիտում' 15.04.2019),

http://www.refworld.org/docid/47fdedc12.html.

1089 ԱՀ «Դավանանքի ազատության մասին օրենքում» փոփոխություններ են կատարվել

07.06.1996, 27.12.1996, 10.10.1997, 23.11.2001, 24.05.2002, 04. 06. 2002, 03.12. 2002, 10.06. 2005, 08.05.2009, 30.06.2009, 21.12.2010, 10.06.2011, 15.02.2013, 22.02.2013, 06.03. 2015, 06.03.2015, 06.10.2015, 04.12.2015, 28.10.2016, 16.05.2017: Որոշման տեքստ (Закон Азербайджанской Республики, О свободе вероисповедания), տե'ս http://base.spinform.ru/show doc.fwx?rgn=2841 (13.04.2019):

1090 2 0 0 5թ. սեպտեմբերին դանիական «Յիլանդս փոսթեն» ոչ շատ հայտնի թերթը հրապարակեց իսլամի հիմնադիր Մուհամադ մարգարեի կերպարի մոտիվներով կատարված 12

454

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

2006թ.-ի փետրվարի 7-ին սկզբում Բաքվում, հետո Նարդարանում անկախ Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ այրվեցին ԱՄՆ-ի, Իսրայե[ի, Դանիայի, նաև' Հայաստանի ու Շվեյցարիայի դրոշները։ Փետրվարի 11-ին «Յենի խաբար» քիչ հայտնի թերթը քրիստոնեական թեմաներով ծաղրանկարներ հրապարակեց, իսկ 2006-ի ապրի[ի սկզբին հրեական կազմակերպությունները սպառնա[ից նամակներ ստացան տեղական իսլամիստներից:1091

Խոսքի ազատության համատարած բացակայության պայմաններում շատ աշխարհիկ շարքային ընդդիմադիրներ, որոնք հիասթափված էին, սկսեցին «քաղաքական իսլամի» նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել: Շատերը հիշեցին իմամ Խոմեյնու խոսքերը՝ «Ո'չ Արևմուտք, ո'չ Արևեւք, միայն իսլամ»:1092 Այսպիսով, շիայական իսլամն աստիճանաբար Ադրբեջանում սկսում էր դառնալ իրական ընդդիմադիր ուժ, ինչից իշխանությունները փորձում էին զգուշանալ:

Գիտակցելով երկրում իսլամի աշխուժացմամբ պայմանավորված ներքին ու արտաքին վտանգները' Ադրբեջանի իշխանություններն ինտենսիվորեն փորձեցին թուլացնել կրոնի դիրքերը, ինչը դրսևորվեց տարբեր պատրվակներով կրոնական իրողությունների նկատմամբ սահմանափակումների ու վերահսկողությունների կիրառմամբ: Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունները հասարակության շրջանում իսլամական գիտելիքների շրջանակների ընդլայնմամբ, իսլամական արժեքների ու կենսակերպի աստիճանական որդեգրումից անհանգստացած, բացահայտ հակակրոնական քաղաքականություն էին իրականացնում:1093

Կրոնասիրության միտում պարունակող ցանկացած փաստ Ադրբեջանում կանխարգելվում էր, շարունակվում էին ձերբակալությունները, բանտարկությունները, հետապնդումներն ու հալածանքները: ԱՀ իշխանությունները վերահսկողություն էին սահմանում կրոնական ու կրոնաքաղաքական ակտիվության ցանկացած դրսևորման դեմ, բազմաթիվ սահմանափակումների են ենթարկվում հատկապես հարավային շրջանի շիաները: Այդ սահմանափակումներից կարելի է նշել հասարակական վայրերում, դպրոցներում, համալսարաններում գլխաշորի արգելումը, չէր թույլատրվում մի շարք շիայական ծիսակարգերի անցկացումը՝ բարձրաձայն աղոթք (ազան), Աշուրայի սգո արարողակարգի անցկացումը և այլն: Մյուս կողմից՝ Ադրբեջանի սահմանադրությամբ հոգևորականներն ընտրությունների ժամանակ թեկնածություն առաջադրելու իրավունք չունեին: Շիայական խմբերը դժվարությունների են հանդիպում նաև լրատվական դաշտում: Շիաներին արգելվում է հիմնել իրենց սեփական, գաղափարական հեռուստաալիքները1094:

ծաղրանկար, հոկտեմբերին «ալ-Ֆաջր» թերթն արտատպեց այդ ծաղրանկարները, ինչը, սակայն, որևէ հետևանք այն ժամանակ չունեցավ: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 6-ին, մի խումբ դանիացի մուսուլմաններ ներկայացրին այդ ծաղրանկարներին նվիրված 47 էջանոց թղթապանակը Մեքքայում կայացած այն ժամանակ դեռ Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթաժողովի մասնակիցների ուշադրությանը: Հունվարի վերջից մի շարք մուսուլմանական և ոչ մուսուլմանական երկրներում սկսվեցին զանգվածային ցույցեր, այդ թվում նաև՝ Ադրբեջանում: Առավել մանրամասն տե'ս Հովհաննիսյան Դ., Սահակյան Ն., «Գլոբալ հակամարտությունը և «ծաղրանկարային պատերազմը», Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, Վերլուծական կենտրոն №7, Երևան, 2015):

1091 Юнусов А., Исламская палитра Азербайджана, Баку, 2012, стр. 10:

1092 Տե'ս նույն տեղում, էջ 10:

. , CYA^i^a iJjU-jbjjf ,sjs: ՛՛^ b՝.:*.:՛'՛՜՛ ^jW093

(Ջոբարի Վ., Ադրբեջանական Հանրապետության շիաները, Ղոմ, 2011, էջ 329):

. i^jL^jLjjl ՏձՏ՚Լ ‘՜^ ‘ ‘յ Ja^i^j յ i յ ^jLuul al£ uiftjjj 1094

.fV

455

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

«Արմատական իսլամի» ազդեցությունը թուլացնելու համար տարբեր պատճառաբանություններով իրար հետևից սկսեցին փակվել կամ հիմնահատակ քանդվել բազմաթիվ մզկիթներ, 2009թ.-ի հունիսի վերջին Ադրբեջանի խորհրդարանը կրոնի դավանման ազատության մասին օրենքում փոփոխություններ մտցրեց, համաձայն որոնց' արտերկրում աստվածաբանական կրթություն ստացած անձանց արգելվում է իսլամական կրոնական արարողություններ վարելը: Դրանք կարող էին իրականացնել միայն Ադրբեջանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կրոնական կրթություն էին ստացել Ադրբեջանում:1095

Կրոնական գործիչների գործունեությունը վերահսկելու նպատակով Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեին ԱՀ իշխանությունները տվեցին լայն լիազորություններ, և 2016թ.-ի օգոստոսին վերջինիս կայացրած որոշման համաձայն՝ արգելվեց հասարակական վայրերում կազմակերպել կրոնական հավաքներ, իրականացնել շիայական ծիսակարգեր, օգտագործել կրոնական սիմվոլներ և այլն:1096

Իր հերթին, Ադրբեջանի անկախացումից հետո Իրանը ցանկանում էր ամեն գնով իր ազդեցությունը տարածել Ադրբեջանում՝ հաշվի առնելով այդ երկրամասի հետ ունեցած պատմական, կրոնական ու մշակութային դարավոր կապերը: Ադրբեջանում միշտ վախեցել են, որ Իրանը ցանկանում է փոխել այդ երկրի կառավարման համակարգը՝ այն աշխարհիկ պետությունից վերածելով թեոկրատական պետության:1097

Ադրբեջանի իշխանությունների շրջանում աստիճանաբար խորանում էր այն կասկածը, որ շիայադավանները, հատկապես հարավային գոտիներում բնակվող թալիշներն ունեն իրանական կողմնորոշում:1098 Նշվածի համար, թերևս, կային օբյեկտիվ պատճառներ. հատկապես ԱՀ-ի անկախացման սկզբնական շրջանում Իրանի ֆինանսական ու գաղափարական ազդեցությունը հատկապես հարավային գոտում հասել էր գագաթնակետին:1099 Ընդ որում, Իրանի ազդեցությունը Ադրբեջանի հարավային շրջաններում սուր էր դրսևորվում հատկապես ընտրությունների ու կրոնական արարողությունների ժամանակ:1100

Կրոնական տարբեր խնդիրների շուրջ իրանական ուշադրությունը ԱՀ-ի հարավային գոտում մշտապես կենտրոնացած է եղել 2՝ Յարդըմլիի և Լերիկի շրջանների վրա, որոնք սահմանակից էին Իրանին և ավանդաբար վատ հարաբերություններ ունեին մյուս շրջանների բնակչության հետ:1101 Յարդըմլիի շրջանը, որը հայտնի է որպես հավատացյալ շիայական կենտրոն, ինչպես նաև հարավային թալիշաբնակ շրջաններից մի քանիսը՝ Ասթարան, Լենքորանը, Մասասին,

(Գիտամշակութային հետազոտական կենտրոն, Ադրբեջանական Հանրապետության շիաների իրավիճակի ուսումնասիրություն, Էջ 47) :

1095 Интерфакс, “В Азербайджане запретили проведение исламских религиозных церемоний лицами, получившими теологическое образование за рубежом”, 30 июня 2009. Просмотрено Март 24, 2019, http: //www. interfax-religion.ru/aze/?act=news&div=30841 .

ГГ.- tfjUa.1096

(Ջոբարի Վ., Ադրբեջանական Հանրապետության շիաները, Ղոմ, 2011, էջ 325-330):

1097 Վարդանյան Ա., «Նոր փուլ Իրան-Ադրբեջան հարաբերություններում. մերձեցում՝ հարաբերությունների վատթարացման վտանգներով», օգոստոսի 12, 2016, (վերջին դիտում' 09.03.2019)' http://aiisa.am/ourexperts/publication/149;

1098 Jodicke A., “Shia groups and Iranian influence in Azerbaijan, the impact of trans-boundary religious ties on national religious policy ", Eurasian Geography and economics, 2017, pp. 539-543.

1099 Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում. Անցյալը և ներկան, Երևան, 2014, էջ 90:

1100 Kotecha H., Islamic and Ethnic Identities in Azerbaijan, Baku, 2006, p. 25.

1101 Юнусов А., Исламская палитра Азербайджана, Баку, 2012, стр. 29.

456

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

առանձնանում են տեղում բազմաթիվ իրանական կրոնական խմբերի գոյությամբ, իրանցի բարձրաստիճան կրոնական գործիչների' այդ շրջաններ այցերով1102:

Սկսած այն պահից, երբ ադրբեջանական իշխանությունները ԱՀ շիաների շրջանում իրանական ազդեցության մեծացումը սկսեցին դիտարկել որպես քաղաքական սպառնալիք, մշակեցին բավական կոշտ քաղաքականություն այդ հարցում և իրանականացրին գործողությունների այնպիսի համալիր, որի վերջնական նպատակն էր իրանական կրոնական ազդեցության նվազեցումը նշված շրջաններում և, առհասարակ, ԱՀ տարածքում:

2011թ.-ին ձերբակալվեցին մի քանի իրանցի գիտնականներ: Այդ

գիտնականներից որոշները հավակնում էին մարջա աթ թաղլիդի (ընդօրինակման աղբյուր) կոչմանը և կկարողանային կառուցվածքային կերպով ամրապնդել շիայականության հիմքերն Ադրբեջանում: Կրոնասիրության միտում պարունակող ցանկացած փաստ Ադրբեջանում կանխարգելվում էր: Շարունակվում էին

ձերբակալությունները, բանտարկությունները, հետապնդումներն ու հալածանքները: Պետության քաղաքականությանն աջակցող Կովկասի մուսուլմանների միության ղեկավարները համարվում են իշխող է[իտայի մտերիմ գործընկերները, իսկ առհասարակ կառույցի ղեկավար Ա.Փաշազադեն հայտնի է իշխանությանն իր հավատարմությամբ1103:

2010թ.-ին ընդունված օրինագծով արգելվեց հիջաբով (գլխաշորով) մուտք գործել կրթական հաստատություններ, գլխաշորով լուսանկարվել պաշտոնական փաստաթղթերի համար, հավատացյալների անվտանգությունն ապահովելու պատճառաբանությամբ արգելվեց մզկիթի բակում կամ որևէ այլ բացօթյա տարածքում նամազ (աղոթք) անելը, բարձրախոսներով ազանի (պարտադիր աղոթքի կանգնելու) կանչելը1104:

Սակայն բոլոր հակակրոնական սահմանափակումները հանդիպում էին ընդդիմության՝ հատկապես շիայական խմբերի կողմից:

2010թ.-ին Ադրբեջանում տեղի ունեցավ բազմամարդ բողոքի ակցիա, որի մասնակիցները կրթության նախարարությունից պահանջում էին դպրոցում վերացնել գլխաշորի արգելքը: Թեև հնարավոր եղավ որոշ դպրոցների տնօրենների համոզել թույլ տալ աշակերտուհիներին կրել հիջաբ դասերի ընթացքում, սակայն մեծամասամբ ադրբեջանցի աղջիկները կրոնի ու կրթության ընտրության առջև են կանգնում1105: Գլխաշորի հարցում իշխանությունների մոտեցումը կոշտ ու անզիջում էր՝ փաստարկված Ադրբեջանի՝ աշխարհիկ պետություն լինելու հանգամանքով1106:

2013թ.-ին ևս ցույցեր տեղի ունեցան հիջաբն արգելող օրենքի դեմ, սակայն ապարդյուն: Հիջաբ կրելու շուրջ քննարկումներ են տեղի ունենում գրեթե ամեն տարի: 2015թ.-ի նոյեմբերին լուրջ բախումներ են տեղի ունենում ոստիկանության ու

Տե'ս նույն տեղում, էջ 29-30: Վերոնշյալի համար օրինակ կարող ենք բերել «Հոսեյնիա» կազմակերպությունը Մասալլիում, որի անդամները մասնավորապես ուսանողներ էին, ովքեր ստանում էին «Այաթոլլայի կրթաթոշակ»: Վերջիններս էլ իրենց հերթին պետք է ԲՈՒՀերից հավաքագրեին համախոհներ:

110 Юнусов А., Исламская палитра Азербайджана, Баку, 2012, срт. 29-36:

աՀք . t ^VA£ t^a t լյԼ^յէյ^ձք6 ^jI^j1104

(Ռեզայի Մ., Շիաների պատմությունը Ադրբեջանում, Ղոմ, 2007, էջ 26):

1105 Гейбуллаева А., “Азербайджан: вера и власть”, 20 октября, 2015. Просмотрено Февраль

15, 2019, https://www.opendemocracy.net/od-russia/%D0%B0%D1%80%D0%B7%D1%83-

%D0%B3%D0%B5%D0%B9%D0%B1%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B5%D0%B2%D0 %B0/%D0%B0%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0 %D0%BD-%D0%B2%D0%B5%D1%80%D0%B0-%D0%B8-%D0%B2%D0%BB%D0%B0%D 1 %81 %D 1 %82%D 1 %8C.

1106 Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում. Անցյալը և ներկան, Երևան, 2014, էջ 59:

457

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Նարդարանի բնակիչների միջև: Նարդարանն Ադրբեջանի ամենակրոնականացված, ինչպես նաև շիայական արմատականության, խոմեյնիզմի և շիա իսլամիզմի կենտրոններից է: Նոյեմբերի լույս 27-ի գիշերը բողոքի ցույցեր են սկսվում նաև հիմնականում թալիշաբնակ Լենքորանում (Իրանի սահմանին մոտ շրջան)1107: ԱՀ-ի ՆԳՆ ներքին զորքերի հատուկջոկատայինները շիաներին արգելում են Աշուրայի ծիսակատարության կապակցությամբ երթ անցկացնել։ Բնակիչները նաև պահանջում են թույլատրել հիջաբ կրել դպրոցներում։ Ոստիկանությունը բռնություն է գործադրում հավաքվածների նկատմամբ, ձերբակալում շուրջ 15 հավատացյալների:

Ձերբակալվածների թվում էր նաև «Մուսուլմանական միասնություն»

հավատացյալների միավորման ղեկավար, հայտնի շիա աստվածաբան ու քարոզիչ Թալեհ Բաղիրզադեն: Ոստիկանները նաև պոկում են կրոնական բովանդակությամբ պաստառները, դրոշները և դրանց փոխարեն տեղադրում Ադրբեջանի դրոշը1108:

Ձերբակալությունների ալիքը տարածվում է նաև Թ.Բաղիրզադեի

գաղափարակիցների վրա: 2016թ.-ի ապրիլին Լենքորանում Թ.Բաղիրզադեի

խմբավորմանը հարելու մեղադրանքով ձերբակալվում են Հիսմեթ Իսաևը և Սեյյեդ Վուգա Իսմայիլովը1109, Զուլֆուղար Միխայիլզադեն, Էլման Աղաևը1110:

ԱՀ իշխանությունների կարծիքով՝ «Մուսուլմանական միասնություն» միավորումը պատրաստվում էր իրականացնել մի շարք ահաբեկչական

գործողություններ՝ նպատակ ունենալով Ադրբեջանում կատարել հեղափոխություն և հաստատել շիայական բնույթի կարգեր1111: Իսկ ադրբեջացի արևելագետ-քաղաքագետ Զադոշթ Այիզադեն նշում է. «Նարդարանի միջադեպը իշխանությունների կողմից նախապատրաստվել էր այն նպատակով, որ ցույց տային՝ ահաբեկչության վտանգ կա նաև պետության այլ մասերում նույնպես: Շատերը ԱՀ-ում ուզում են ապրել շարիաթի կանոններով, ինչպես որ ապրում են Իրանում, ինչին դեմ էին ադրբեջանական իշխանությունները, թեպետ Ադրբեջանի սահմանադրության մեջ հստակ ամրագրված է կրոնական համոզմունքների ու խոսքի ազատության մասին օրենքը»1112: Բացի այդ, վերջինս Նարդարանի դեպքը կապում է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետ: Տվյալ իրավիճակում ԱՀ

իշխանություններին մնում էր միայն ճնշել բնակչությանը՝ միաժամանակ շահելով դիվիդենտներ արտաքին քաղաքականության մեջ՝ միջազգային հանրությանը ցույց տալով ԱՀ ավտորիտար պետության արդարացված լինելը, քանզի պետության մի ստվար զանգված ցանկանում էր երկրում հաստատել արմատական իսլամական կարգեր1113:

2009թ.-ից ի վեր նոր միտումներ ի հայտ եկան, երբ իշխանությունները փորձում էին իրենց կողմը գրավել շիա հոգևորականներին: Այն մանրակրկիտ մտածված քաղաքականություն էր: Մի կողմից՝ իշխանություններն իրենց կողմն էին գրավում շիա

1107 Меджид Ф., «Эксперты в Баку заявили об ошибочности силовой операции в Нардаране», 05 декабря, 2015. Просмотрено Апрель 08, 2019, https://www.kavkaz-uzel.eu/articles/273722/ .

1108 Minval.az,, “События в Нардаране. Скончался еще один из раненых”, 11 октябрь, 2015. Просмотрено Март, 30, 2019, http://minval.az/news/123516279.

1109 TolishPress.org , “Аресты религиозных деятелей в Ланконе”, 21 апреля, 2016. Просмотрено Март, 05, 2019, http://tolishpress.org/print/3587.html?fbclid=IwAR089DquZWGRPB6M5mZhfOv 2w gbNYXidNFPMztVotzHCDnTia3D0 E5dVA4.

1110 EADAILY.com, “На роль террористов назначили теологов и цветоводов : эксперты о попытке госпереворота в Азербайджане”, 29 ноября, 2015. Просмотрено Март 26, 2019, https://www.ca-news.info/2015/11/28/8?fbclid=[wAR340ng7xmOLAplv6XpoMJDfE-mORt6bmAiYwrseMAvQh0vRGz3EdCU5JpU.

1111 Տե'ս նույն տեղում:

1112 Տե'ս նույն տեղում:

1113 Տե'ս նույն տեղում:

458

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հոգևորականների' օգնություն ցուցաբերելով, իսկ մյուս կողմից' օգտագործում էին նրանց կերպարը՝ աշխարհիկ մեծամասնության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու համար1114: Միևնույն ժամանակ շարունակվում էին ճնշումներն ու

ձերբակալությունները իշխանությանը քննադատության ենթարկողների նկատմամբ: Սովորական դարձան կրոնական ուղղվածության կուսակցությունների, իսլամական տարբեր ուղղությունների ղեկավարների ու հետևորդների զանգվածային ձերբակալությունները, խոշտանգումները, սպանությունները, ընդունվեցին կրոնական իրավունքները սահմանափակող օրենքներ:1115 Այդ համատեքստում կարող ենք նշել 2013թ.-ի հունիսին Յադիգյար Սադիղովի ձերբակալությունը Լենքորանում, ով «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարիի խորհրդականն էր, պատմություն էր դասավանդում Լենքորանի համալսարանում և հայտնի էր իշխանություններին քննադատող հոդվածներով: Սադիղովի կողմնակիցները նրա կալանավորումը կապում էին ԱՀ-ի վարած կրոնաքաղաքական գործունեության հետ1116:

Հայտնի է, որ ադրբեջանցի բազմաթիվ երիտասարդներ կրոնական կրթություն էին ստացել իսլամական աշխարհի տարբեր կենտրոններում, ինչը նաև իրականացվել էր պաշտոնական խողովակներով: 2009թ.-ի հունիսին Ադրբեջանի խորհրդարանը շիայական խմբերի գործունեությունը սահմանափակելու և Իրանից սպասվող հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու նպատակով «Դավանանքի ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարեց, որի համաձայն արտերկրում աստվածաբանական կրթություն ստացած անձանց արգելվեց իսլամական կրոնական արարողություններ վարելը: Դրանք կարող էին իրականացնել միայն Ադրբեջանական Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կրոնական կրթություն էին ստացել Ադրբեջանում1117: Օրինակ՝ 2014թ.-ի դեկտեմբերին աստվածաբան, գիտնական Էլշան Մուստաֆօղլին դատապարտվեց պետական դավաճանության համար միայն այն պատճառով, որ իսլամ էր ուսումնասիրում Իրանում և միջազգային ծրագրի շրջանակներում այցելել էր ԱՄՆ: Իսկ 2017թ.-ի փետրվարին «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» հասարակական կազմակերպության անդամ, «Media.Az» կայքի գլխավոր խմբագիր Սարդատ Բաբաևը ձերբակալվել է՝ կրոնական ծեսեր անցկացնելու կարգը խախտելու մեղադրանքով (Մասսալիի մզկիթում նամազ է կարդացել) միայն այն պատճառով, որ կրոնական կրթություն է ստացել Իրանում: 40-ից ավելի կրոնական գործիչներ ու ակտիվիստներ հանդես եկան Ս.Բաբաևին ազատ արձակելու կոչերով ու հայտարարություններով, որոնցում անթույլատրելի էին համարվում քաղաքացիների հետապնդումները կրոնական հայացքների համար1118:

Այդ ճանապարհով իշխանությունները փորձեցին օրենքի ուժով կասեցնել ընդդիմադիր հոգևորականների, ինչպես նաև Ադրբեջանի համար ոչ ավանդական կրոնական ուղղությունների քարոզիչների գործունեությունը: Բացի այդ,

պարտադրվեց կրոնական կազմակերպություններին ու համայնքներին վերագրանցվել: Անկախությունից ի վեր կրոնական համայնքներն արդեն մի քանի անգամ գրանցվել

1114 Տե'ս նույն տեղում:

УУ * t^VA^t^a t լյԼ^յէյ^ձք լյևևձ t^Jj tfjW115

(Ջոբարի Վ., Ադրբեջանական Հանրապետության շիաները, Ղոմ, 2011, էջ 330):

1 16 IWPR, “Azerbaijan: Oppozition leader's aid on Assault charges, Institute for War and Peace Reporting”, Accessed April 23, 2019, https://www.ecoi.net/en/document/

1050287.html?fbclid=IwAR0bv8-zYZTlPxldF4AQhlv0Z7 IAYRsStC4XQ0IQLrUiz6UvReX5RzI 1BI,

ГГ*. CVAntfa էօԿԿյ>1 tfjja. 1117

(Ջոբարի Վ., Ադրբեջանական Հանրապետության շիաները, Ղոմ, 2011, էջ 330-325):

1 18 Меджид Ф., “Религиозные деятели призвали власти освободить богослова Бабаева”, 04 апреля, 2017. Просмотрено Март 21, 2017, https://www.kavkaz-uzel.eu/articles/ 300346/?fbclid=IwAR2TRi--FX2QmNhwbn3w7bvGANVdYMTR aDErUKNhGOziZ8Hli7D1Yd 1va8 .

459

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

էին: Գրանցման գործընթացը պետք է իրականացներ «Կրոնական

կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովը» մինչև 2010թ.-ի հունվարի 1-ը: Գրանցված չլինելու դեպքում համայնքները կլուծարվեին1119:

Նոր օրենքն, ըստ էության, միտված էր կրոնական դաշտի վերահսկողությանը և անցանկալի կառույցներից հեշտորեն ազատվելուն: Համաձայն կրոնի մասին

օրենքի 2015թ.-ի համալրման՝ կրոնական կազմակերպությունները պարտավոր են կառավարությանը հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ, իսկ կրոնական կարգախոսները, դրոշներն ու տարբերանշանները միայն իրենց հավաքատեղիներում են թույլատրվում1120: Այդ ամենի դրսևորումներից է

հասարակական գործիչ, Toli§i sado, «Թայիշների ձայնը թերթի» գլխավոր խմբագիր Նովրուզայի Մամեդովի և նրա տեղակալ Էլման Գույիևի ձերբակալությունները, որոնք մեղադրվում էին հայրենիքի դավաճանության մեջ' հիմնականում Իրանի հետ գաղտնի կապեր ունենալու պատճառով1121:

Իշխանությունները վերջին տարիներին չափազանց խստացրել են նաև գրաքննության պահանջները: 2012թ.-ի փետրվարին օրենքում արված փոփոխության համաձայն' ամեն տեսակի կրոնական գրականության հրատարակության համար իշխանության համապատասխան մարմինների կողմից պետք է ձեռք բերել թույլտվություն:1122

Ընդհանրապես, Ադրբեջանում կրոնական կառույցների գրանցումը, ինչպես նաև իսլամին վերաբերող գրականության հրատարակումն ու ներմուծման ընթացակարգը բավական բարդ են և ոչ բոլոր դեպքերում' հաղթահարեի: Գրաքննության կանոններն առաջին անգամ խախտելու դեպքում նախատեսվում է մինչև 2 տարի ազատազրկում, իսկ նույն արարքը կրկնելու դեպքում' 2-5 տարի ազատազրկում:1123

Ի դեպ, «Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովն» առանց դատական որոշման կարող է կասեցնել կրոնական բովանդակություն պարունակող ցանկացած նյութի թե' հրատարակումը, թե' տարածումը1124: Իշխանությունները սահմանափակումներ էին իրականացնում նաև մզկիթների նկատմաբ: 2009թ.-ի օրենսդրական փոփոխություններից հետո

Ադրբեջանում մի շարք մզկիթներ չկարողացան հաղթահարել այն պահանջները, որոնք առաջ էին քաշվել գրանցման համար և կանգնեցին փակման վտանգի առաջ: 2009-2010թթ.-ին Ադրբեջանի հասարակական առանձին շրջանակներում դժգոհությունների աիք առաջացրին սուննիական ու շիայական մի քանի մզկիթների՝ անվտանգության, տեխնիկական վիճակի կամ օրենքի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով

1119 USCIRF 2013 Annual Report by United States Commission on International Religious Freedom: Azerbaijan”. Accesses February 25, 2019, https://www.uscirf.gov/countries/azerbaiian ?fbclid=IwAR0bv8-zYZTlPxldF4AQhlv0Z7 IAYRsStC4XOQJOLrUiz6UvReX5RzI1BI#annual-reports-chapters-summaries.

«Կրոնի և հավատքի մասին» ԱՀ օրենքի (Dini etiqad azadligi haqqinda. Azsrbaycan Respublikasinin Qanunu), (վերջին դիտում' 25.01.2019)' http://www.e-qanun.az/framework/7649:

1121 Аббасов И., “Азербайджанские талыши: между северо и югом”, 19 июль. Просмотрено

Январь 26, 2019, https://iwpr.net/ru/global-voices/azerbavdzhanskie-talvshi-mezhdu-severom-

i?fbclid=IwAR1ZWpBxsDY qzaDUfaKcg dp61GPP1sZOoYqtuxJRz6gKKvuBLO9VhM2XI.

1122 Kavkaznewz.az, “Получившие образование за рубежом не смогут вести церемонии и совершать обряды в Азербайджане”, 04 декабря, 2015. Просмотрено Март 9, 2019, http://kavkaznews.az/2015/12/poluchivshie-obrazovanie-za-rubezhom-ne-smogut-vesti-tseremonii-i-sovershat-obrvadv-v-azerbaidzhane/.

1123 USCIRF ,” 2014 Annual Report bv United States Commission on International Religious Freedom: Azerbaijan”, pp. 113-114. Accesses March 15, 2019, https://www.uscirf.gov/countries/azerbaiian ?fbclid=IwAR0bv8-zYZTlPxldF4AQhlv0Z7 IAYRsStC4XO0JQLrUiz6UvReX5RzI1BI#annual-reports-chapters-summaries.

1124 Տե'ս նույն տեղում:

460

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

քանդելու կամ փակելու մասին իշխանությունների որոշումները: 2015թ.-ի Նարդարանի հայտնի դեպքերից հետո բռնի կերպով փակվում են շիայական 4 մզկիթ:1125

Նշենք նաև, որ 2012 թվականից նոր միտումեր են նկատվում. «Կրոնական խմբերի հետ աշխատանքի պետական հանձնաժողովը»՝ ի դեմս նախագահ Էլշադ Իսքյանդարովի և 2014 թվականից նրա իրավահաջորդ Մուբարիզ Ղուրբանլիի,, փորձում է բարելավել իր հարաբերությունները շիա խմբերի հետ:1126 Այդ կառույցը քննարկումներ ու հանդիպումներ է կազմակերպում շիա խմբերի հետ: Օրինակ՝ Լենքորանում կազմակերպվել է երկօրյա գիտաժողով՝ «Պետական-կրոնական հարաբերություններ և աշխատանքի լուսավորություն» թեմայով: Այդ շրջանում կասկածելի կրոնական գործողությունների վերահսկման հին քաղաքականությունը վերափոխվում է ընդդիմադիր կրոնական խմբերի ընդգրկման քաղաքականությամբ, որոնք ղեկավարվում էին պետության կողմից: 1127

Ամփոփելով կարող ենք նշել, որ բավականին հակասական է այն փաստը, որ մի կողմից՝ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հայտարարում են երկրի ավանդական իսլամական արժեքների հանդեպ նվիրվածության մասին, մյուս կողմից՝ երկրում փակվում և նույնիսկ քանդվում են մզկիթներ, իսկ իսլամական կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները ձերբակալվում են և ազատազրկման դատապարտվում:

Այնուամենայնիվ, չնայած թայիշաբնակ տարածքներում շիաների նկատմամբ կիրառված սահմանափակումներին՝ վերջին տարիներին նկատելի է, որ իշխանությունները փորձում են կրոնական քաղաքականությունը դարձնել ավելի ճկուն՝ թե' թայիշաբնակ տարածքների շիաների և թե' Իրանի հետ հարաբերություններում:

1125 USCIRF , ” 2016 Annual Report by United States Commission on International Religious

Freedom: Azerbaijan”. Accesses March 10, 2019, https://www.uscirf.gov/countries/azerbaiian

?fbclid=IwAR0bv8-zYZTlPxldF4AQhlv0Z7 IAYRsStC4XOQJOLrUiz6UvReX5RzI1BI#annual-reports-chapters-summaries.

1126 Jodicke A., “Shia groups and Iranian influence in Azerbaijan, the impact of trans-boundary religious ties on national religious policy”, Eurasian Geography and economics, 2017, pp. 541-543.

1127 Տե'ս նույն տեղում, էջ 541-543:

461

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

THE RELIGIOUS SITUATION IN TALYSHES INHABITED REGIONS OF REPUBLIC OF AZERBAIJAN (2010-2018)

SIRANUSH VARDANYAN

Yerevan State University, Faculty of Oriental Studies,

Chair of Iranian Studies, Master Degree,

Yerevan, Republic of Armenia

The article presents the religious situation, evolutions, the religious policy carried out by Azerbaijani authorities in that part, the ways and mechanisms of the population against it. The author also analyzes the factor of Iranian influence on Lankorani Talyshi religious movements and gives estimates of possible variants of possible developments arising from the current situation. The relevance of the article for the Republic of Armenia has not only theoretical, but also practical significance, as it is aimed at elaborating an accurate picture of one of the issues of Azerbaijan ethnic-religious, which being a Shiite majority country, after the collapse of the Soviet Union has always been under the religious influence of Iran. One of the interesting areas for studying this influence and the various manifestations of it is the Southern Talyshi section of the Republic of the Azerbaijan, which lying in the immediate vicinity of Iran holds both religious and ethnic influences. The purpose of this article is to study the political processes in the Talyshi territories of Azerbaijan and policies conducted by the political elite of Azerbaijan in these areas and to draw relevant conclusions.

Keywords: Republic of Azerbaijan, religion and politics, shiites, talyshes, restrictions, controls, iranian influence.

РЕЛИГИОЗНАЯ СИТУАЦИЯ В ТАЛЫШСКИХ НАСEЛЕННЫХ ПУНКТАХ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ (2010-2018 ГГ.)

СИРАНУШ ВАРДАНЯН

Ереванский государственный университет, Факультет востоковедения, магистр, г.Ереван, Республика Армения

В статье представлена религиозная ситуация, а также религиозная политика, осуществленная азербайджанскими властями в 2010-2018гг. в талышских населенных пунктах на территории Азербайджанской Республики, способы и механизмы подавления местного населения. Проведен также авторский анализ иранского фактора влияния на религиозные движения ленкоранских талышей и проанализированы возможные варианты развития ситуации. Статья представляет для Республики Армения не только теоретический, но и практический интерес, поскольку она направлена на выработку точной картины положения в Азербайджанской Республике одной из этнических и религиозных групп, которая, будучи шиитским большинством, всегда находилась под религиозным влиянием Ирана после распада СССР. Одной из интересных сфер изучения этого влияния и различных его проявлений является южно-талышское население Азербайджанской Республики, которое находится в непосредственной близости от Ирана, испытывая влияние последнего как на религиозные, так и этнические процессы. Цель исследования – изучить политические процессы в талышских регионах Азербайджана и политику, проводимую политической элитой Азербайджана в этих регионах, сделав соответствующие выводы.

Ключевые слова: Азербайджанская Республика, религия и политика, шииты, талыши, ограничение, контроль, иранское влияние.

462

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.