Научная статья на тему 'ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵՌՆԻԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ XX ԴԱՐԻ ԻՐԱՆԻ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ (1920-1980 ԹՎԱԿԱՆՆԵՐ)'

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵՌՆԻԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ XX ԴԱՐԻ ԻՐԱՆԻ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ (1920-1980 ԹՎԱԿԱՆՆԵՐ) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
27
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Իրանի նկարչություն / եվրոպական մոդեռնիզմ / Հոսեյն Բեհզադ / Անդրե Սևրյուգին / Ահմադ Էսֆանդիարի / Մարկոս Գրիգորյան / Սոհրաբ Սեփեհրի / Սաղղախանե շարժման առաջնորդներ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մալեքի Զահրա

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել եվրոպական նորարարական արվեստի ոճական տարբեր ուղղությունների արձագանքները 20-րդ դարի, մասնավորապես 1920-1980 թվականների Իրանի կերպարվեստում: Հետազոտության խնդիրներն են՝ անդրադառնալ Քյամալ ալ Մոլքի նախաձեռնությամբ Թեհրանում 1920-ին հիմնադրված Գեղանկարչության քանդակագործության ուսումնարանում դասավանդած վարպետներ Հոսեյն Բեհզադի, Անդրե Սևրյուգինի Հասանալի Վազիրիի գործունեությանը, ձևակերպել Իրանում նորարարական շարժման առաջնորդներ Քալալ Զիափուրի, Ահմադ Էսֆանդիարիի, Մարկոս Գրիգորյանի Սոհրաբ Սեփեհրիի, ինչպես նաև Սաղղախանե շարժման առաջնորդներ Հոսեյն Զենդերուդիի Փարվիզ Թանավոլիի ներդրումը իրանական կերպարվեստում: Հետազոտության ընթացքում օգտագործվել են արվեստագիտության մեջ լայնորեն կիրառվող նկարագրական, պատկերագրական քննական-համեմատական մեթոդները: Վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ եվրոպացի արվեստագետների ազդեցությունն Իրանի նկարիչների վրա առավելապես վերաբերում է արտաքին ձևերին ու տեխնիկական կատարմանը: Իրենց արվեստում հարելով եվրոպական մոդեռնիզմի տարբեր ուղղություններին՝ իմպրեսիոնիզմին, պոստիմպրեսիոնիզմին, կուբիզմին, վերացական արվեստին ու սյուրռեալիզմին՝ միևնույն ժամանակ իրենց մշակութային ինքնությունը պահպանելու նպատակով նրանք հենվում էին ազգային դարավոր ավանդույթների վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

IMPACT OF EUROPEAN MODERNISM ON IRANIAN PAINTING OF THE XX CENTURY (1920-1980S)

The paper studies the impact of various stylistic trends of the European innovative art of the XX century, 1920s-1980s in particular, on visual arts of Iran. The objective of the study is a) to examine the activity of masters Hossein Behzad, Andre Sevryugin and Hasanali Vaziri, who taught at the School of Painting and Sculpture, founded on the initiative of Kyamal al Molq in Tehran; b) to assess the contribution to Iranian visual arts of the pioneers of innovative movement in Iran Kalal Ziapuri, Ahmad Esfandiari, Markos Grigoryan and Sohrab Sepehri, as well as the pioneers of the Saggahane movement Hossein Zenderudi and Parviz Tanavoli. To conduct the investigation, the widely applied in art criticism descriptive, graphical and analytic comparative methods were employed. As a result of the analysis, it has been established that the European influence on the art of Iranian artists is predominantly to be found in the outward appearance and technical execution. While adhering in their creation to this or that trend of European modernism, such as impressionism, post impressionism, cubism, surrealism, they, however, in order to preserve their cultural identity, draw upon the centuries old national traditions.

Текст научной работы на тему «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵՌՆԻԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ XX ԴԱՐԻ ԻՐԱՆԻ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ (1920-1980 ԹՎԱԿԱՆՆԵՐ)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵՌՆԻԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ XX ԴԱՐԻ ԻՐԱՆԻ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ (1920-1980 ԹՎԱԿԱՆՆԵՐ)*

ՀՏԴ 7.03:75.056:091 DOI: 10.52063/25792652-2021.1-250

ՁԱՀՐԱ ՄԱԼԵՔԻ

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ, ք. Շիրազ, Իրանի Իսլամական Հանրապետություն sepide [email protected]

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել եվրոպական նորարարական արվեստի ոճական տարբեր ուղղությունների արձագանքները 20-րդ դարի, մասնավորապես 1920-1980 թվականների Իրանի կերպարվեստում: Հետազոտության խնդիրներն են' անդրադառնալ Քյամալ ալ Մոլքի նախաձեռնությամբ Թեհրանում 1920-ին հիմնադրված Գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանում դասավանդած վարպետներ Հոսեյն Բեհզադի, Անդրե Սևրյուգինի և Հասանալի Վազիրիի գործունեությանը, ձևակերպել Իրանում նորարարական շարժման առաջնորդներ Քալալ Զիափուրի, Ահմադ Էսֆանդիարիի, Մարկոս Գրիգորյանի և Սոհրաբ Սեփեհրիի, ինչպես նաև Սաղղախանե շարժման առաջնորդներ Հոսեյն Զենդերուդիի և Փարվիզ Թանավոլիի ներդրումը իրանական կերպարվեստում:

Հետազոտության ընթացքում օգտագործվել են արվեստագիտության մեջ լայնորեն կիրառվող նկարագրական, պատկերագրական և քննական-համեմատական մեթոդները :

Վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ եվրոպացի արվեստագետների ազդեցությունն Իրանի նկարիչների վրա առավելապես վերաբերում է արտաքին ձևերին ու տեխնիկական կատարմանը: Իրենց արվեստում հարելով եվրոպական մոդեռնիզմի տարբեր ուղղություններին' իմպրեսիոնիզմին, պոստիմպրեսիոնիզմին, կուբիզմին, վերացական արվեստին ու սյուրռեալիզմին' միևնույն ժամանակ իրենց մշակութային ինքնությունը պահպանելու նպատակով նրանք հենվում էին ազգային դարավոր ավանդույթների վրա:

Հիմնաբառեր՝ Իրանի նկարչություն, եվրոպական մոդեռնիզմ, Հոսեյն Բեհզադ, Անդրե Սևրյուգին, Ահմադ Էսֆանդիարի, Մարկոս Գրիգորյան, Սոհրաբ Սեփեհրի, Սաղղախանե շարժման առաջնորդներ:

Ներածություն

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ անկախության ձգտող ասիական երկրներում նոր, աննախադեպ թափ ստացան ազգային-ազատագրական շարժումները, ավանդական շատ հասարակություններում ավելի սրվեց տնտեսական, սոցիալական ու մշակութային բարեփոխումների անհրաժեշտության հարցը:

Իրանում նույնպես տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում արվեստում ձևավորվեց և հետզհետե ակտիվացավ մոդեռնիստական միտումը: Իրանական կերպարվեստի հետագա ընթացքի համար կարևոր դեր խաղաց մասնավորապես Թեհրանում 1920-ին Քյամալ ալ Մոլքի նախաձեռնությամբ բացված Գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանը, որն արդեն բավականին հասուն տարիքում հաճախած և հետագայում այնտեղ դասավանդած առավել հայտնի

* Հոդվածը ներկայացվել է 08.03.2021թ., գրախոսվել' 12.03.2021թ., տպագրության ընդունվել' 30.03.2021թ.:

250

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

վարպետներից էին Հոսեյն Բեհզադը (1894-1968), Անդրե Սևրյուգինը (1894-1996) և Հասանայի Վազիրին (1899-1954):

Հոսեյն Բեհզադ

Հետևելով Քյամալ ալ Մոլքի օրինակին' Հոսեյն Բեհզադն իրանական ավանդական նկարչության մեջ ներմուծեց եվրոպական ուշ ակադեմիզմին ու նատուրալիզմին հատուկ բնապաշտական տարրեր: Իր կյանքի ընթացքում նա վրձնեց շուրջ 400 նկար, որոնց մեծ մասի թեմատիկ ու կերպարային բովանդակությունը սերտորեն կապված էր պարսից դասական տաղերգության՝ Ռուդաքիի, Ֆիրդուսու, Սաադիի և Հաֆեզի

բանաստեղծական երկերի հետ: Հոսեյն Բեհզադը համաշխարհային հռչակ վայելող արվեստագետ էր։ Նա նոր շունչ հաղորդեց պարսկական մանրանկարչությանը՝ այն օժտելով գեղարվեստական թարմ, ժամանակակից դիմագծերով։ Նրա

ստեղծագործություններում առկա մարդկանց կերպարները, ներկայացված իրավիճակներն ու տեսարանները ստացան հոգեբանական որոշակի խորություն և ռեալիստական համոզիչ ձևեր։ Ինչպես նկատել է Ալիռեզա Յազդանին՝ «նախկինում եղած մանրանկարներում ստվերներ գոյություն չունեին։ Հոսեյն Բեհզադն առաջին անգամ դրանք կիրառեց մանրանկարչության մեջ։ Եթե մինչև այդ մանրանկարը հիմնականում նախատեսվում էր գրքերի նկարազարդման համար, և դրա չափսերը համեմատաբար փոքր էին, ապա Բեհզադը խոշորացրեց մանրանկարի չափսերն ու դրան տվեց ինքնուրույն նշանակություն»665:

Անդրե Սևրյուգին' «Դարվիշ»

Միջազգային ճանաչում գտավ նաև «Դարվիշ» ստեղծագործական ծածկանունով ներկայացող իրանահայ մանրանկարիչ Անդրե Սևրյուգինը, որը Իրանի առաջին լուսանկարիչներից մեկի՝ Անտուան Խան Սևրյուգինի (1830-1933) զավակն էր։ Հենվելով միջնադարյան պարսկական մանրանկարչության, առաջին հերթին՝ Քյամալ ալ Էդդին Բեհզադի և Ռեզա Աբբասիի արվեստի վրա և ստեղծագործաբար յուրացնելով այն՝ նա յուղաներկով ու ջրաներկով վրձնեց հարյուրավոր կտավներ ու մանրանկարներ, որոնցից շատերը վկայում են պարսից դասական գրականության հանդեպ նրա տածած խոր ու տևական հետաքրքրության մասին։ Առավել հայտնի են Անդրե Սևրյուգինի՝ Ֆիրդուսու «Շահնամեի» մոտիվներով ներշնչված աշխատանքները, Օմար Խայամի ու Հաֆեզի բանաստեղծությունների, ինչպես նաև հայ հանճարեղ աշուղ Սայաթ-Նովայի խաղերի պատկերազարդումները:

Հասանալի Վազիրի

1934-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում ու Գերմանիայում անհատական մի շարք ցուցահանդեսներով հանդես եկած ու արևմտյան քննադատների ուշադրությունը գրաված Հասանայի Վազիրին իմպրեսիոնիստական ոճով կատարված իր կտավներին՝ բնանկարներին ու կենցաղային տեսարաններին տվել է արևեյյան վառ, դեկորատիվ գունավորում: Նկարչի սյուժետային պատկերներից շատերում կարելի է հանդիպել պարսից դասական գրականությունից, մասնավորապես Ռումիի ու Հաֆեզի տաղերգությունից մեզ ծանոթ բանաստեղծական թեմաների ու

կերպարների666:

665 Ալիրեզա Յազդանի, Իրանական արվեստի տեսարժան նմուշներն Ազգային արխիվում,

«Նեշան», Թեհրան, 2008, հ. 1 5, էջ 78։ .uIjsJ . 15 »յԱ^ .cJ-“j ^1 JJ

.78 .2008

666 Տե'ս Հասանալի Հերավի, Առաջին իրանցի նկարիչն Ամերիկայում, «Գոյչարխ» Թեհրան,

1993, հ. 1, էջ 32-39: jl .1993 »յԱ^ .Jjl jLui .l&jjwl jJ ^Այւ) .(Տյյձ

.39 32

251

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

1941 -ին' Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, Մեծ Բրիտանիայի և Խորհրդային Միության կողմից Իրանի վրա հարձակվելուց հետո շահ Ռեզա Փահլավին (1878-1944) հրաժարվեց թագից, և գահ բարձրացավ նրա որդին' Մոհամմադ Ռեզա Փահլավին (1919-1980): Պարսկաստանում ստեղծվեց քաղաքական նոր իրավիճակ, և երկրում ի հայտ եկան իրար հակասող տարբեր գաղափարներ:

Դեկորատիվ արվեստների բարձրագույն դպրոցը' նորարարական շարժման բարձրակետ

Նկարիչներից ու քանդակագործներից շատերը փորձում էին գտնել գեղարվեստական նոր արտահայտչամիջոցներ: Այս նորարարական շարժման

բարձրակետը դարձավ 1959 թվականը, երբ Թեհրանում բացվեց Գեղարվեստական համալսարանը (Դեկորատիվ արվեստների բարձրագույն դպրոց)667: Այսպիսի

քաղաքական պայմաններում նախորդ տարիների համեմատ ավելի ընդգծվեց ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի, առաջին հերթին՝ Արևմուտքի հետ հաղորդակցվելու, ստեղծագործական փոխադարձ կապեր հաստատելու ցանկությունը:

Գեղարվեստական համալսարանն իր գործունեությունն սկսեց ֆրանսիացի իրանագետ ու արվեստաբան Անդրե Գոդարի տնօրենությամբ: Ֆրանսիայից հրավիրված մասնագետներն ու Քյամալ ալ Մոլքի աշակերտներից մի քանիսը ևս լծվեցին դասախոսական աշխատանքին: Համալսարանի առավել օժտված շրջանավարտներն ուղարկվեցին եվրոպական երկրներ, որտեղ ծանոթացան ժամանակակից արվեստի նորագույն դպրոցներին և ուղղություններին, կատարելագործեցին իրենց տեխնիկական հմտությունը: Վերադառնալով հայրենիք՝ նրանք նոր էջ բացեցին Իրանի կերպարվեստի պատմության մեջ: Առաջ եկավ նորարարական՝ ավանգարդային շարժումը: Թեժ բանավեճեր ծագեցին մի կողմից՝ ավանդապաշտ արվեստագետների և Քյամալ ալ Մոլքի հետևորդների, մյուս կողմից' երիտասարդ նորարարների միջև:

Քյամալ ալ Մոլքի սաներից վերջինը' Հոսեյն Խանը (1910-1991), նորարարական արվեստի վերաբերյալ հայտնել է հետևյալ՝ ծայրահեղ ժխտողական կարծիքը. «Իրանի նոր գեղանկարչության ռեալիստական հիմքերը դրեց Քյամալ ալ Մոլքը, իսկ այսպես կոչված «նորարարական» արվեստն անիմաստ է՝ մի արվեստ, որը դիտելիս մարդիկ զարմացած ու տարակուսած հարցնում են. «Սա ի՞նչ է»»668: Մինչդեռ 1946-ին կայացած Իրանի և Խորհրդային Միության մշակութային համատեղ ցուցահանդեսում Քյամալ ալ Մոլքի սաների ներկայացրած աշխատանքներից շատերն ունեին իմպրեսիոնիստական միտում: Կային նաև այնպիսի արվեստագետներ, որոնք ավելի առաջ գնացին՝ հակվելով պոստիմպրեսիոնիզմին:

Բայց հարկ է նշել որ եվրոպացի արվեստագետների ազդեցությունն իրանցիների վրա առավելապես վերաբերում է արտաքին ձևերին ու տեխնիկական կատարմանը: Ինչպես գտնում է Մեհր Շարիֆին, «բովանդակության տեսակետից նրանց աշխատանքներն ընկալվում են որպես ազգային մտածողության արգասիք»669: Այլ կերպ ասած՝ իրանցի նորարար արվեստագետները մի կողմից հակված էին դեպի արևմտյան արվեստն ու գեղարվեստական նոր երևույթները, իսկ մյուս կողմից իրենց մշակութային

667 Տե'ս Մոհամմադ Հադի, Իրանի ժամանակակից գեղանկարչության առաջին ուսուցիչը, «Հոնար», Թեհրան, 1987, հ. 13, մարտ, էջ 102: .O'jjl .^ճձ a»j*<a 4^Լւ1^ճՅ« . 13 *յ/^^ .

. 102 Jl. 1987

668 Տե'ս Ահմադ Ռեզա Դալվանդ, Իրանցի արվեստագետներ. ուսումնասիրել արվեստը Արեւմուտքից, «Թանդիս», Թեհրան, 2008, հ. 136, էջ 10-11: Ji d-^J aij^ ^jj> l^j адЛ

.UjC jiA»^JJl3j« 136 սյՆ&ձ . 10 .2008 J^'jJ - .11

669 Մեհր Շարիֆի, Ժամանակակից նկարչությունը Իրանում

http://sharifimehr.bloafa.com/post- l04.aspx. (2013.11.10): «.oJ ja jJ ^Այ» .ukjA jj4*

252

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ու ազգային ինքնությունը դրսևորելու, ցուցաբերելու համար նրանք հենվում էին ավանդական պատկերացումների ու մտայնության վրա:

Ջալալ Զիափուր

Իրանի արվեստում նորարարական շարժման առաջնորդներից էր Ջալալ Զիափուրը (1920-1999), որ նույնպես մեկնել էր Եվրոպա' ծանոթանալու եվրոպական արդի մշակույթի հետ: Փարիզում՝ ֆրանսիացի անվանի գեղանկարիչ, քանդակագործ և արվեստի տեսաբան Անդրե Լոթի արվեստանոցում, նա ծանոթացավ կուբիզիմի հետ670: Իսկ երբ 1949-ին վերադարձավ Իրան, մի խումբ մտավորականների, բանաստեղծների, նկարիչների ու երաժիշտների աջակցությամբ ստեղծեց «Աքլորակռիվ» միավորումը, որի նպատակն էր պայքարել հնապաշտության ու ավանդապաշտության դեմ: Այն հարցին, թե ինչու՞ որոշվեց միավորումն անվանել «Աքլորակռիվ», Զիափուրը պատասխանել է. «Աքլորն արտաքինից ուժեղ և նախահարձակ կենդանի է և գունային առումով շատ ակնառու: Նա մի կարևոր պարտականության ունի' արթնացնել մարդկանց: Աքլորի գեղեցիկ, գունագեղ արտաքինը մոտ է գեղանկարչությանը, և նա կռվելու ու պայքարելու խորհրդանիշն է»671:

Խումբը մեծ ոգևորությամբ սկսեց քարոզել մոդեռնիստական գեղակարչության սկզբունքները, իսկ 1950-ից ի վեր կազմակերպեց բազմաթիվ ցուցահանդեսներ: Թեև Զիափուրին անվանում էին կուբիստ, սակայն շուտով նա գտավ իր սեփական ոճը, որի հիմքում ընկած էին ավանդական նկարչության պարզեցված տարրերը: Դա կոչվում էր «ձևերի պարզեցում»: «Զիափուրի ստեղծագործություններն իրանական ազգային, ավանդական արվեստը միախառնում են կուբիստական երկրաչափական արվեստի հետ, բայց, այսուհանդերձ, աչքի են ընկնում իրենց ներդաշնակությամբ: Զիափուրը փորձում է կուբիստական ոճը պատվաստել իրանական գեղանկարչության դարավոր բնին»672: Նա ցանկանում էր իրանցի արվեստագետներին սովորեցնել մտածել ավելի պարզ ու ճիշտ: Զիափուրն անընդհատ կրկնում էր. «Ես ուզում եմ ներշնչվելով մեր գեղարվեստական հինավուրց ժառանգության լավագույն օրինակներից, բայց դրանք բնավ չընդօրինակելով՝ նորովի բացահայտել մեր ազգային ինքնությունը»673:

Ահմադ Էսֆանդիարի

Կուբիզմից բացի, իրանցի նորարար արվեստագետները հակված էին նաև եվրոպական այլ ուղղություններին՝ իմպրեսիոնիզմից ու պոստիմպրեսիոնիզմից մինչև վերացական արվեստն ու սյուրռեալիզմը: Իրանցի իմպրեսիոնիստների

ստեղծագործությունները, որոնք սերտ կապի մեջ էին մարդկանց առօրյա կյանքի հետ և ունեին իրապաշտական ձևեր, արվեստասերների շրջանում ավելի մեծ համակրանք էին վայելում, քան մոդեռնիստական ոճերին հարող աշխատանքները: Այս գեղանկարիչներից առաջին հերթին հարկ է նշել Ահմադ Էսֆանդիարիի (1922-2013) անունը, որը միջազգային ճանաչում գտավ: Նրա կտավների թիվը հասնում է շուրջ 8000-ի674: Նկարչի

Տե'ս Հոսեյն Միր Աբեդինի, Իրանի նովելագրության 100 տարին, Թեհրան, Չեշմե հրատարակչություն, 1998, էջ 192: . 1998 .olj$j .иЫ иД^Ь <J-“ ^

.192

671 Տե'ս Փարվիզ Թանավոլի, Արվեստի պատմություն, Թեհրան, Գիտամշակութային հրատարակչություն, 1984, էջ 315: .JLյ յճւ .j* ^сД .tJ-“ JiiJj315.

6 2 Ֆարզանե Փուրյասաման, Քերմանի դեղին արևն ու կապույտ սալիկները: Ժամանակակից դիզայնի միջազգային առաջին ցուցահանդեսի կատալոգ, Թեհրան, 1999, էջ 9-11:

.օյև^ .jlj^j .j^U- ^1յճ jJJ jJjl Հյյձ։ .U յ յևյճ ձյյ .QAwb jjj J-J 1999 Q_ ] ] .

673 Նույն տեղում, էջ 10:

674 Տե'ս Հատված Ահմադ Էսֆանդիարիի մասին պատմող վավերագրական ֆիլմից (ռեժիսոր՝ Ֆարիվար Համզեի), http://www.youtube.com/watch?v=bGSmEooXLRk (2014.05.16):

253

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

վաղ ստեղծագործություններում նկատելի է գույների ու երկրաչափական ձևերի ազգային ընկալումը, ինչն առկա է իրանական դեկորատիվ կտորների ու ավանդական գործվածքների նախշերում, ջնարակված սալիկների վրա: Միևնույն ժամանակ նրա գունապնակը հիշեցնում է Սեզանին, թեպետ Էսֆանդիարին ավելի վառ գույներ է նախընտրում: Թեև հետագայում նրա արվեստը ձեռք բերեց վերացական դիմագծեր, սակայն այդպես էլ չկտրվեց ազգային արմատներից՝ տեղավորվելով ազգային ու համաշխարհային փորձի սահմանագծին: Իր ստեղծագործությունների մասին

Էսֆանդիարին ասել է. «Միշտ փորձել եմ իմ աշխատանքներում մի նոր բան դնել՝ միևնույն ժամանակ դուրս չմնալով գեղանկարչության բնականոն ընթացքից: Փորձել եմ չազդվել ուրիշներից, որովհետև նորը, որքան էլ աննշան լինի, ունի առանձնահատուկ արժեք, քանի որ թարմ է»675:

Դիտելով Էսֆանդիարիի ստեղծագործությունները՝ առաջին հերթին

ուշադրություն ես դարձնում դրանց ներքին խաղաղությանը, որը կարելի է տեսնել այն բոլոր գույների ու գծերի մեջ, որոնցում արտահայտված է իրանական մթնոլորտը: Պատկերի խորությունը, տարածական պլանները բացահայտելու, լիարժեք կերպով ցույց տալու համար Ահմադ Էսֆանդիարին շատ նուրբ է օգտագործում լույսն ու ստվերը: Նրա արվեստի առանձնահատկություններից է նաև տաք ու թափանցիկ գույների և գուներանգների ընտրությունը, ավելորդ մանրամասներից խուսափելը, ծավալները թանձրացնելու, առավել շեշտելու նպատակով վրձնի փոխարեն հաճախ ներկադանակի գործածումը:

Մարկոս Գրիգորյան

Մշակութային քաղաքականության փոփոխման շնորհիվ իրանցի նորարար արվեստագետները կարողացան առաջ ընթանալ: Պետական հովանավորությամբ 1958-ին Թեհրանում տեղի ունեցավ Առաջին բիենալեն, որտեղ ներկայացվեցին նորարար ստեղծագործողները՝ ավելի քան 50 իրանցի նկարիչ ու քանդակագործ: Գեղարվեստական այդ ստուգատեսը կայացավ հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի (1925-2007) նախաձեռնությամբ676, որը մեծ վաստակ ունի Իրանի արդի կերպարվեստի հաստատման գործում: Ռուսաստանի Կրոպոտկին քաղաքում ծնված և Իրանում նախնական կրթություն ստացած արվեստագետն այնուհետև ուսումը շարունակել է Իտալիայում: Նա Իրանում ապրած առաջին նկարիչներից էր, որ իր կտավներում հաջորդաբար դիմեց էքսպրեսիոնիզմին, փոփ-արթին և կոնցեպտուալ արվեստին՝ դրանք ստեղծագործաբար տեղայնացնելով: Օգտվելով հողից ու կավից, օգտագործելով տարբեր առարկաներ (մեխեր, բաժակներ, ափսեներ և այլն)՝ Մարկոս Գրիգորյանը կտավի վրա ստեղծեց յուրահատուկ կոլաժներ: Իր աշխատանքներում նա հաճախ էր անդրադառնում հայկական ազգային թեմաներին ու մոտիվներին, ներկայացնում մարդկային տարբեր՝ առավելապես դրամատիկ, լարված հոգեվիճակներ:

Սոհրաբ Սեփեհրի

Նույն տարիներին ասպարեզ իջավ բանաստեղծ ու նկարիչ Սոհրաբ Սեփեհրին (1927-1980)՝ Իրանի ժամանակակից պոեզիայի պատմության առավել հայտնի դեմքերից մեկը: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի տարբեր

675 Տե'ս Ջանեթ Լազարյան, Հարցազրույց արվեստագետ Մարկոս Գրիգորյանի հետ, «Պայման», Թեհրան, 2014, հ. 29, էջ 27: >JJj4 uUjIjV ^j 4_ь1^ ւյևյյ JLi*ja

tt ձյԱ4 :յևյյճյճյճյև.2014 АуЦ .-՛՛■՛-->- Jb 27. 29. ՝

676 Տե'ս Հենգամե Ֆուլադվանդ, Գրիգորյան Մարկոս,

http://www.iranicaonline.ora/articles/ariaorian (2014.04.21): .ւ^յճյև oUjjLjS .jjjjVji

254

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

լեզուներով, այդ թվում նաև' հայերենով677: Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործությունները պատճառ դարձան, որ գեղանկարչությունն ու բանաստեղծությունը կրկին սերտորեն շաղկապվեն: Նա մի բանաստեղծ էր, որ շատ լավ էր ճանաչում գեղանկարչությունը և ի վերուստ օժտված էր գեղանկարչի շնորհով: Օգտվելով այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ ռիթմը, ժամանակը, շարժումը և միախառնելով այդ ամենը՝ նա ստեղծում էր բանաստեղծական ու նկարչական ինքնատիպ երկեր: Սեփեհրիի չափածո գրվածքներից շատերը, օրինակ' «Դաշտերի լռության մեջ» և «Անապատի ոսկե բլուրների մեղմ ուրվագծերը» հայտնի բանաստեղծությունները, գրականության ու գեղանկարչության, խոսքային ու տեսողական արվեստների միաձուլման հրաշալի նմուշներ են: Նրա զգայական ու մտավոր աշխարհը հետաքրքիր է շատերի համար: Սեփեհրին ստեղծագործում էր՝ ներդաշնակորեն համադրելով բառն ու գույնը, գիծն ու հնչյունը: Նրա ստեղծագործություններում մշտապես առկա է Արևելքի միստիկական ոգին: Նա խորհում և խոսում էր կյանքի ու մահվան մասին իրականության ու երազի միջև գտնվող տարածության մեջ: Սեփեհրիի՝ երկրաչափական մարմիններ պատկերող

աշխատանքները, որոնք ինչ-որ տեղ հիշեցնում են Վասիլի Կանդինսկու վերացական հորինվածքները, տարբերվում են իրանցի մյուս արվեստագետների գործերից և Իրանի իսլամական հեղափոխությունից հետո նկատելի ազդեցություն թողեցին հետհեղափոխական սերնդի ստեղծագործության վրա: «Իմ նկարչությունը, -խոստովանել է վարպետը, - կարծես գունավոր երաժշտություն լինի»678:

Սաղղախանեի նկարչությունը

Իրանում նորարարական կերպարվեստի հաստատմանը նպաստած

երևույթներից էր նաև Սաղղախանեի նկարչությունը: Սաղղախանեն ևս նորագույն ժամանակաշրջանի ծնունդ էր, երբ մի խումբ իրանցի արվեստագետներ, համադրելով ազգային ու եվրոպական ավանդույթները, փորձում էին ստեղծել գեղարվեստական նոր ոճ: Նրանց առաջին գործերը կատարվել են ուխտավայրերում և մահմեդական մատուռներում, և այդ իսկ պատճառով դպրոցը կոչվում է «սաղղախանե», այսինքն' սրբավայր, որտեղ մարդիկ աղոթում ու մոմեր են վառում: Սաղղախանեի շարժումը սկիզբ առավ 1961-ին, երբ մոդեռնիզմը գնալով զարգանում էր և դրան զուգահեռ' սրվում էին հակասությունները ավանդապաշտների ու նորարարների միջև: Հենց այդ իրավիճակում էլ իրանցի մի շարք գեղանկարիչներ հիմնեցին Սաղղախանեի դպրոցը, որը խորապես ազդեց իրանական արվեստի վրա: «Սաղղախանե շարժումը կարելի է անվանել նոր ավանդական շարժում, կամ ինչպես ասում են' նոր ավանդականություն»679: Այն ներառում է Իրանի ժողովրդական մշակույթն ու արվեստը: Մի շարք արվեստագետներ, որոնք քաջատեղյակ էին Իրանի մշակույթից ու պատմությունից, փորձեցին ստեղծել լեզվով արդիական, ժամանակակից գործեր' դրանցում, սակայն, պահպանելով ու շեշտադրելով իրանական ազգային հոգևոր արժեքները:

Սաղղախանե շարժման առաջնորդներից է գեղանկարիչ, «Կալիգրաֆ» շարժման հիմնադիր Հոսեյն Զենդերուդին (ծն. 19 3 7)680: «Օգտագործելով իրանական

677 Տե'ս Սոհրաբ Սեփեհրի, Կանաչ ծավալ: Բանաստեղծություններ և պոեմներ (թարգմանիչ' Էդուարդ Հախվերդյան), Ե., «Վան Արյան» հրատարակչություն, 2000թ.:

678 Հասան Մուրիզինեջադ, Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակաշրջանի գեղանկարչությունը, «Թանդիս», Թեհրան, 2007, հ. 92, էջ 6: ^ յ^ .оЫ ol^jj* .Jtjl 6“^

.6 էյ jl 92 2007 г wjjjj

679 Քարիմ Իմամի, Ներածություն գրքույկը (Ղանդրիզի Ցուցահանդես) Բորգեզի սրահ,

Թեհրան 1966: .1966 tOlj$J 4( Jjljl ^յձյյձ

680 «Կալիգրաֆ» շարժման ներկայացուցիչներն իրենց ստեղծագործություններում ձգտում էին համադրել նկարչական պատկերավոր և գեղագրական զարդային տարրերը' նորովի մեկնաբանելով ու կիրառելով պարսկական միջնադարյան մանրանկարչության ավանդույթները:

255

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ավանդական խորհրդանիշերն ու գեղագրությունը, նա իրանական արվեստում ստեղծեց նոր ոճ»681:

Հոսեյն Զենդերուդիի ստեղծագործությոններում մշտապես առկա է բնության տարերքը' հողը, ջուրը, օդն ու կրակը: Ֆրանսիացի արվեստաբան Ժան-Կլոդ Կառի խոսքերով՝ «ծանոթանալով Զենդերուդիի ստեղծագործություններին, մենք ակամայից վերանում ենք այն ձևերից, շրջակա իրականությունից ու մթնոլորտից, որոնցում ապրում և որոնց հետ շփվում ենք առօրյա կյանքում»682:

Սաղղախանեի գեղանկարչության հիմնադիրներից է նաև Փարվիզ Թանավոլին (ծն. 1937): Նա մեծ դեր է կատարել այդ շարժման ձևավորման ու կայացման գործում: Թանավոլին զարգացրեց Սաղղախանեի նկարչությունը, իսկ նրա ավագ և կրտսեր գործընկերներից ու հասակակիցներից յուրաքանչյուրն ընտրեց շարժման իր սեփական ուղին ու ճյուղավորումը: Նրանցից են Ֆիրդուսու «Շահնամեին» բազմիցս

անդրադարձած Հոսեյն Հուլլերաղասին (1902-1966) և պարսից դասական տաղերգությամբ ներշնչված, իր ստեղծագործություններում գեղագրական տարրերին մեծ տեղ հատկացրած Ֆարամարզ Փիլրամը (1937-1983): Օգտագործելով այնպիսի խորհրդանշաններ, որոնց հետ մարդիկ առնչվում են ուխտատեղերում կամ պաշտամունքային այլ վայրերում, արվեստագետների այս սակավաթիվ խումբն իրանական կերպարվեստում բացեց նոր արահետ:

Եզրակացություններ

1. Եվրոպացի արվեստագետների ազդեցությունն Իրանի նկարիչներ Հոսեյն Բեհզադի, Անդրե Սևրյուգինի, Հասանալի Վազիրիի, Քալալ Զիափուրի, Ահմադ Էսֆանդիարիի, Մարկոս Գրիգորյանի, Սոհրաբ Սեփեհրիի, Սաղղախանե շարժման առաջնորդներ Հոսեյն Զենդերուդիի և Փարվիզ Թանավոլիի վրա առավելապես վերաբերում է արտաքին ձևերին ու տեխնիկական կատարմանը:

2. Իրենց արվեստում հարելով եվրոպական մոդեռնիզմի ուղղություններին՝ իմպրեսիոնիզմին, պոստիմպրեսիոնիզմին, կուբիզմին, վերացական արվեստին ու սյուրռեալիզմին, միևնույն ժամանակ իրենց մշակութային ինքնությունը պահպանելու նպատակով նրանք հենվում էին ազգային դարավոր ավանդույթների վրա:

IMPACT OF EUROPEAN MODERNISM ON IRANIAN PAINTING OF THE XX CENTURY (1920-1980S)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ZAHRA MALEKI

NAS RA Institute of Arts, Ph.D. Student,

Shiraz, Islamic Republic of Iran

The paper studies the impact of various stylistic trends of the European innovative art of the XX century, 1920s-1980s in particular, on visual arts of Iran. The objective of the study is a) to examine the activity of masters Hossein Behzad, Andre Sevryugin and Hasanali Vaziri, who taught at the School of Painting and Sculpture, founded on the initiative of Kyamal al Molq in Tehran; b) to assess the contribution to Iranian visual arts of the pioneers of innovative movement

681 Մարեամ Ըրֆան, Մշակույթ և արվեստ, BBC անդեական հեռուստաա[իքի պարսկերեն թողարկումը (2004.04.04):

682 Տե'ս Շահրոխ Գոլեստան, Հոսեն Զենդերոդի Ցուցահանդես Փարիզում: http://www.bbc.co.uk/persian/arts/storv/2004/04/040417 ag-g-zendehroodi- l.shtml (2.10.2012):

.^Jj/յ j^ ^Jjj a2J^ j/jt al&^jl^j

256

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

in Iran Kalal Ziapuri, Ahmad Esfandiari, Markos Grigoryan and Sohrab Sepehri, as well as the pioneers of the Saggahane movement Hossein Zenderudi and Parviz Tanavoli.

To conduct the investigation, the widely applied in art criticism descriptive, graphical and analytic-comparative methods were employed.

As a result of the analysis, it has been established that the European influence on the art of Iranian artists is predominantly to be found in the outward appearance and technical execution. While adhering in their creation to this or that trend of European modernism, such as impressionism, post-impressionism, cubism, abstractionism and surrealism, they, however, in order to preserve their cultural identity, draw upon the centuries-old national traditions.

Keywords: painting of Iran, European modernism, Hossein Behzad, Andre Sevryugin, Ahmad Esfandiari, Marcos Grigoryan, Sohrab Sepehri, pioneers of the Saggahane movement.

ОТРАЖЕНИЕ ЕВРОПЕЙСКОГО МОДЕРНИЗМА В ИРАНСКОЙ ЖИВОПИСИ ХХ ВЕКА (1920-1980 ГОДЫ)

ЗАХРА МАЛЕКИ

Аспирантка Института искусств НАН РА, г. Шираз, Исламская Республика Иран

Цель статьи - исследовать отражение различных стилистических направлений европейского новаторского искусства ХХ века, в частности 1920-1980-х годов, в изобразительном искусстве Ирана. Задачи исследования – изучить деятельность мастеров Хосейна Бехзада, Андре Севрюгина и Хасанали Вазири, преподававших в основанном по инициативе Кямала ал Молка в Тегеране в Училище живописи и скульптуры; оценить вклад в иранское изобразительное искусство зачинателей новаторского движения в Иране Калала Зиапури, Ахмада Эсфандиари, Маркоса Григоряна и Сохраба Сепехри, а также зачинателей движения Саггахане Хосейна Зендеруди и Парвиза Танаволи.

В процессе исследования использовались широко применяемые в искусствоведении описательный, графический и аналитико-сравнительный методы.

В результате анализа установлено, что европейское влияние на искусство художников Ирана отражается преимущественно во внешней форме и техническом исполнении. Примыкая в своем творчестве к тому или иному направлению европейского модернизма, как-то: импрессионизму, постимпрессионизму, кубизму, абстракционизму и сюрреализму, они, в то же время, опираются на вековые национальные традиции с целью сохранения культурной идентичности.

Ключевые слова: живопись Ирана, европейский модернизм, Хосейн Бехзад, Андре Севрюгин, Ахмад Эсфандиари, Маркос Григорян, Сохраб Сепехри, зачинатели движения Саггахане.

257

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.