Научная статья на тему 'ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ'

ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
203
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հանրակրթություն / միջին ավագ դպրոց / ուսուցում / անցյալ կատարյալ ժամանակաձև / անցյալ ժամանակ / նրբիմաստներ / բայի խոնարհման համակարգ / բայի հիմնական ժամանակներ / պարզ ածանցավոր բայեր / բայահիմքեր

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Սարգսյան Հռիփսիմե

Անցյալ կատարյալը բայի դժվար յուրացվող ժամանակաձևերից է։ Գիտականորեն մշակված հիմնավորապես ուսումնասիրված այս ժամանակաձևի ուսուցման հարցերը համեմատաբար քիչ են քննարկվել մեզանում։ Հոդվածում նպատակ է դրվել նոր տեսանկյունից մատուցել հարցը, ուսումնասիրել անցյալ կատարյալ ժամանակաձևի առանձնահատկությունները ներկայացնել ուսուցման համեմատաբար նոր տարբերակ։ Նշված նպատակին հասնելու համար խնդիր ենք դրել պարզել անցյալ կատարյալի ժամանակային իմաստի դրսևորումները քննել կազմության առանձնահատկությունները։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ), այնպես էլ գիտամանկավարժական հետազոտության մեթոդներ՝ համադրում, վերացարկում, համակարգում։ Ուսումնասիրության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ անցյալ կատարյալի ուսուցումը ավելի արդյունավետ կլիներ, եթե միջին դպրոցի դասագրքերում հակիրճ ներկայացվեին գործողության կատարման ժամանակների իմաստային տարաբաժանումները, ժամանակաձևի իմաստային նկարագրությունն ու կիրառությունները, համեմատությունը մյուս անցյալ ժամանակների հետ, իսկ ավագ դպրոցում նպատակ դրվեր ոչ միայն վերհիշելու այդ ամենը, այլև խորացնելու ուսուցումը․ պետք է հավելյալ գաղափար տալ բայահիմքերի մասին, առավել մանրամասն ներկայացնել ժամանակաձևի կազմությունը՝ նշելով նաև նրա կիրառական յուրահատկությունները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE TEACHING OF PAST PERFECT TENSE AT THE RA SECONDARY SCHOOL

The past perfect is one of the most difficult tenses of the verb. The issues of teaching this scientifically developed, thoroughly studied Tense, have been relatively little discussed among us. The aim of the article is to present the issue from a new perspective, to study the peculiarities of the past perfect tense and to present a relatively new version of teaching. In order to achieve the mentioned goal, we set a task to find out the manifestations of the temporal meaning of the past perfect and to examine the peculiarities of the composition. During the research, both cognitive (analysis, synthesis) and scientific pedagogical research methods were used: comparison, coordination. In the course of our study, we came to the conclusion that teaching Past Perfect Tense would be more effective if the middle school textbooks briefly presented the semantic divisions of action times, the semantic descriptions of times, its applications, comparisons with other past tenses, and the goal in high school was not only to remember all that, but also deepen the teaching: it is necessary to give an additional idea about the bases of the verbs, to present composition of the tense in more detail, noting its practical peculiarities.

Текст научной работы на тему «ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ*

ՀՏԴ 811.19 DOI: 10.52063/25792652-2021.1-158

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ,

Ա.Պ. Չեխովի անվան հ. 55 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն sargsyanripp [email protected]

Անցյալ կատարյալը բայի դժվար յուրացվող ժամանակաձևերից է: Գիտականորեն մշակված և հիմնավորապես ուսումնասիրված այս ժամանակաձևի ուսուցման հարցերը համեմատաբար քիչ են քննարկվել մեզանում։ Հոդվածում նպատակ է դրվել նոր տեսանկյունից մատուցել հարցը, ուսումնասիրել անցյալ կատարյալ ժամանակաձևի առանձնահատկությունները և ներկայացնել ուսուցման համեմատաբար նոր տարբերակ։ Նշված նպատակին հասնելու համար խնդիր ենք դրել պարզել անցյալ կատարյալի ժամանակային իմաստի դրսևորումները և քննել կազմության առանձնահատկությունները։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ), այնպես էլ գիտամանկավարժական հետազոտության մեթոդներ'համադրում, վերացարկում, համակարգում։

Ուսումնասիրության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ անցյալ կատարյալի ուսուցումը ավելի արդյունավետ կլիներ, եթե միջին դպրոցի դասագրքերում հակիրճ ներկայացվեին գործողության կատարման ժամանակների իմաստային տարաբաժանումները, ժամանակաձևի իմաստային նկարագրությունն ու կիրառությունները, համեմատությունը մյուս անցյալ ժամանակների հետ, իսկ ավագ դպրոցում նպատակ դրվեր ոչ միայն վերհիշելու այդ ամենը, այլև խորացնելու ուսուցումը, պետք է հավելյալ գաղափար տալ բայահիմքերի մասին, առավել մանրամասն ներկայացնել ժամանակաձևի կազմությունը' նշելով նաև նրա կիրառական յուրահատկությունները։

Հիմնաբառեր' հանրակրթություն, միջին և ավագ դպրոց, ուսուցում, անցյալ կատարյալ ժամանակաձև, անցյալ ժամանակ, նրբիմաստներ, բայի խոնարհման համակարգ, բայի հիմնական ժամանակներ, պարզ և ածանցավոր բայեր, բայահիմքեր։

Ներածություն

Անցյալ կատարյայը սահմանական եղանակի այն ժամանակաձևն է, որի ուսումնասիրությանը հաճախ են անդրադարձել հայ լեզվաբանության մեջ513: Համեմատաբար քիչ է քննարկվել այդ ժամանակաձևի ուսուցման հարցը։ Ժամանակի

* Հոդվածը ներկայացվել է 26.02.2021թ., գրախոսվել' 01.03.2021թ., տպագրության ընդունվել' 30.03.2021թ.:

13 Տե'ս Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. IV, Գիրք Ա, Ե., 1961: Ղարիբյան Ա., Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Ե., 1954: Աբրահամյան Ս., ժամանակակից հայերենի քերականություն, Ե., 1975: Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965: Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն, Ե., 2004:

158

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ընթացքում փոխվում են հատկապես ուսուցման մասին պատկերացումները, և առաջանում են խնդրի ուսումնասիրության նոր պահանջներ։ Անհրաժեշտություն է դառնում ուսուցման նոր մեթոդների ու ձևերի մշակումը։

Սույն հոդվածում փորձ է արվում ներկայացնելու անցյալ կատարյալ ժամանակաձևի ուսուցման համեմատաբար նոր տարբերակ, մասնավորապես անդրադարձել ենք անցյալ կատարյալի ժամանակային իմաստի դրսևորումներին ու կազմության առանձնահատկություններին' ընտրելով ուսուցման ժամանակակից եղանակ:

Անցյալ կատարյալ ժամանակաձևը հանրակրթական միջին դպրոցում ուսուցանվում է 7-րդ514, իսկ ավագ դպրոցում' 11-րդ դասարանում. ընդ որում, հումանիտար515 և ընդհանուր ու բնագիտամաթեմատիկական516 հոսքերի համար գործում են առանձին դասագրքեր: Դպրոցական ծրագիրը բեռնաթափելու սկզբունքից ելնելով' դասագրքի հեղինակները չեն ներառել հիմնական և հարաբերական ժամանակներ հասկացությունը, և բայի խոնարհման մեջ ներկայացվում է երեք ժամանակ' ներկա, անցյալ, ապառնի517: Ժամանակաձևերը տրվում են ժամանակների բաժանումով' առանց դրանց իմաստային տարաբաժանումների և ժամանակաձևերի իմաստային նկարագրության։

Պատկերը մի փոքր այլ է ավագ դպրոցի դասագրքում, որում շեշտը դրված է անցյալ կատարյալի կազմության առանձնահատկությունների վրա: Ուսուցչի ձեռնարկում բայի ուսուցման համար հեղինակները գրում են. «11-րդ դասարանում պետք է անհրաժեշտության դեպքում հիշեցնել որոշ մանրամասներ և ընդհանուր առմամբ ավելի խորացնել գիտելիքները»518: Սա մի քիչ անհասկանալի է, քանի որ հստակ նշված չէ, թե որոնք են լինելու թեմայի ուսուցման կարևորագույն տարբերությունները միջին ու ավագ դպրոցում: Իսկ հատվածն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Բայի խոնարհումը ևս 11-րդ դասարանում հնարավոր է բացատրել համակարգված' հարացուցային ձևով, քանի որ նախորդ դասարաններում աշակերտներն արդեն անցել են եղանակներն իրենց ժամանակաձևերով»519: Այսինքն' երկու դասագրքերում էլ որոշակիորեն անտեսվել են գործողության կատարման ժամանակների իմաստային տարաբաժանումները, ժամանակաձևի

իմաստակառուցվածքային նկարագրությունը:

ժամանակի քերականական կարգի իմաստային կառուցվածքը

Ժամանակաձևի իմաստային բնութագիրը հասկանալի դարձնելու համար շատ կարևոր է նախ և առաջ աշակերտներին ընկալելի դարձնել ժամանակի քերականական կարգի իմաստային կառուցվածքը: Բայի եղանակներն ու ժամանակաձևերը

ուսուցանելու ընթացքում օգտագործվում են մի շարք տերմիններ' ներկա, անցյալ ու ապառնի անվանումների համակցումով, որոնք առաջացնում են շփոթություն, որն ակնառու է հատկապես անցյալ ժամանակի դեպքում, որովհետև հստակ չի ընդգծվում

514 Բարսեղյան Հ., Մեյթիխանյան Փ., Հայոց լեզու 7 (դպրոցական դասագիրք), Ե., 2011,

էջ 109:

515 Եզեկյան Լ., Սարգսյան Ա., Սաքապետոյան Ռ., Հայոց լեզու, Դասագիրք ավագ դպրոցի հումանիտար հոսքերի 11-րդ դասարանի համար, Ե., 2015, էջ 127:

516 Եզեկյան Լ., Սարգսյան Ա., Սաքապետոյան Ռ., Հայոց լեզու, Դասագիրք ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 11-րդ դասարանի համար, Ե., 2015, էջ 107:

517 Մեյթիխանյան Փ., Հայոց լեզու, Ուսուցչի ձեռնարկ 7-9-րդ դասարանների համար, Ե., 2011, էջ 63:

518 Հայոց լեզու. 10-12-րդ դասարաններ, Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Ուսուցչի ձեռնարկ, Ե., 2009, էջ 84:

519 Տե՛ս նույն տեղում, էջ 86:

159

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

յուրաքանչյուր անցյալ ժամանակաձևի արտահայտած գործողության անցյալ ժամանակակետը: Եվ սա այն դեպքում, երբ սահմանական եղանակն ունի մեկ ներկա, մեկ ապառնի և հինգ անցյալ ժամանակաձև։ Գործողության կատարման ժամանակները՝ ներկա, անցյալ, ապառնի, ունեն իմաստային տարատեսակություններ կամ տարաբաժանումներ։

Հ. Աճառյանը, օրինակ, առանձնացնելով բայի կամ գործողության երեք հիմնական ժամանակներ՝ ներկա, անցյալ, ապառնի, միաժամանակ նկատում է, որ այս կամ այն ժամանակը կարող է ունենալ բազմաթիվ «բաժանմունքներ», միևնույն անցյալը, ըստ նրա, կարող է լինել մի ժամ առաջ կամ երեկ կամ խոր անցյալում: Նույնպես ապագան կարող է լինել քիչ անց կամ վաղը կամ հազարավոր տարիներ հետո520:

Այսպիսի մոտեցում է որդեգրել նաև Ա, Ղարիբյանը, «Սահմանական եղանակի բոլոր ձևերը սովորեցնելուց հետո, - գրում է նա, - պետք է նշել, որ թեև ժամանակները հիմնականում երեքն են, բայց իրենց մանրամասնության մեջ ունեն որոշ տարբերություններ. օրինակ' երեկը այօրվա համեմատությամբ անցյալ է, իսկ նախանցյալ օրը այսօրվա համեմատությամբ վաղ անցյալ օր է, իսկ երեկվա համեմատությամբ' միայն անցյալ։ Հետևաբար անցյալները լինում են մի քանի տեսակ, ինչպես և ապառնին: Հայերենում միայն ներկան է, որ մի տեսակ ունի»521:

Այսինքն' սովորողը անցյալ կատարյալ տերմինի նշանակությունն իմանալուց անմիջապես հետո պետք է կարողանա ընկալել, որ լեզվի մեջ անցյալ ժամանակը չի կարելի ընդունել միանշանակ ու միագիծ, այն ունի բազմաթիվ ժամանակակետեր:

Առհասարակ գործողության կատարման ժամանակը ցույց տալու համար անհրաժեշտ է այն վերցնել որևէ որոշակի պահի համեմատությամբ, որը քերականագիտության մեջ խոսելու պահն է: Այսինքն՝ բայի ժամանակը կարող է ցույց տալ կա'մ խոսելու պահին, կա՛մ խոսելու պահից առաջ, կա՛մ խոսելու պահից հետո կատարվող, կատարված, կատարվելիք գործողություն, եղելություն: Շատ հաճախ կարիք է լինում բայաձևերի ժամանակը որոշել նաև մի անցյալ (երբ գնացի) և մի ապառնի ժամանակի համեմատությամբ (եթե տեսնեմ)522:

Այսպիսով' անցյալ կատարյալի ժամանակային իմաստը ուսուցանելիս հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել անցյալ ժամանակի իմաստային նրբերանգներին: Պետք է նկատի ունենալ, որ ունենք միևնույն ընդհանուր ժամանակը, բայց տարբեր ժամանակահատվածներ. այսինքն' անցյալ ժամանակը չպետք է ընկալել մեկ նշանակությամբ։ Անցյալ կատարյալը բոլորովին տարբեր է մյուս անցյալ ժամանակներից: Այն հստակորեն ցույց է տալիս, թե անցյալի որ կետի մասին է խոսքը: Եթե փորձենք համեմատել անցյալի ժամանակաձևերը, կարող ենք տեսնել ժամանակային իմաստի երեք տարբերություն:

Անցյալ կատարյալի իմաստային յուրահատկությունները

Անցյալ կատարյալի իմաստային առաջին յուրահատկությունը նրա ցույց տված գործողության կարճ տևականությունն է: Մ. Ասատրյանը անցյալ կատարյալի ժամանակային տարբերությունը ցույց տալու համար այն համեմատում է նաև անցյալ անկատարի հետ՝ նշելով, որ վերջինս ժամանակը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում տևական, հարաձիգ, ընթացքի մեջ գտնվող գործողություն523:

0 Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. IV, Գիրք Ա, Ե.,

1961, էջ 33:

521 Տե'ս Ղարիբյան Ա., Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, , Ե., 1954, էջ 308-309:

522 Տե'ս Աբրահամյան Ս., Պառնասյան Ն., Օհանյան Հ., Ժամանակակից հայոց լեզու, հ 2, Ե., 1974, էջ 341:

523 Տե'ս Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 296:

160

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Ի՞նչ է նշանակում' անցյալի գործողությունը լինում է տևականությամբ կամ առանց դրա. օրինակ՝ Ժամը 5-ին նա գնում էր: Ժամը 5-ին նա գնաց։ երկրորդ նախադասության մեջ գործողությունը սկսվում և վերջանում է ժամը 5-ին առանց տևականության524։

Իմաստային հաջորդ յուրահատկությունը տեսանելի է դառնում, երբ անցյալ կատարյալը համեմատում ենք վաղակատարի ներկայի հետ։ «Այս գիշեր անձրև եկավ.-ես զարթուն էի, անձամբ տեսա և իմացա անձրևի գալը. - Այս գիշեր անձրև է եկել,- ես քնած եմ եղել և առավոտը անձրև գալու հետևանքը տեսել և իմացել եմ, կամ ուրիշներն ինձ ասել են, որ անձրև է եկել»525։ Այս օրինակներից պարզ է դառնում, որ անցյալ կատարյալը կարող ենք համարել ականատեսի ժամանակ։

Այս մոտեցմամբ ընդհանրացնելով անցյալ կատարյալ ժամանակաձևի իմաստային բնութագիրը՝ կարելի է ասել, որ այն ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում սկսված և ավարտված գործողություն: «Խոսողը միշտ նկատի ունի մի անցյալ ժամանակակետ, որի նկատմամբ գործողությունը ներկայացվում է որպես ավարտված, ինչպես՝ «Երեկ, երբ մենք խոսում էինք, նա գնացել էր», ապա անցյալ կատարյալի դեպքում խոսողը մի անցյալ ժամանակակետում գործողությունը ներկայացնում է որպես առանց որևէ տևականության կատարված-վերջացած, ինչպես՝ «Երեկ նա գնաց»526։ Անցյալ կատարյալը անցյալ ժամանակակետի մեջ ընկնող գործողություն է, որին դիմելիս խոսողը նկատի ունի այն վայրկյանը, երբ առանց տևականության գործողությունը միանգամից կատարվում և վերջանում է։ Այստեղ շեշտվում է գործողության վերջը, ավարտվածությունը և, որպես կանոն, արտահայտում է այնպիսի գործողություն, որին խոսողը ականատես չի եղել։

Անցյալ կատարյալ ժամանակաձևի կազմության առանձնահատկությունը

Ուսուցման համար կարևոր է հստակ տարբերակել, որ պարզ ու ածանցավոր բայերի դեպքում անցյալ կատարյալը կազմվում է բայահիմքի և դիմային վերջավորությունների տարբեր ձևերով։

Առարկայական չափորոշչային պահանջներով՝ բայահիմքերի ուսուցումը դպրոցում նախատեսված չէ։ Բայց հարկ ենք համարում նշել, որ այն չափազանց տեղին կլիներ, որովհետև լեզվի քերականական կառուցվածքի մեջ բայահիմքերը առանձնացած ու անկախ չեն։ «Ծագմամբ պատկանելով հնդեվրոպական լեզուների մեծ ընտանիքին՝ հայերենի քերականական կառուցվածքի հիմքերը կապված են հնդեվրոպական հիմնալեզվի և հնդեվրոպական հին լեզուների ձևերի հետ։ Հնդեվրոպական բայի խոնարհման մեջ մեծ դեր են կատարում բայի տարբեր հիմքերը»527։

Ստորև ներկայացվող աղյուսակում կարևորել ենք բայահիմքը, քանի որ բայական յուրաքանչյուր ձև հայերենում կազմվում է համապատասխան հիմքով։

Պատճառական ածանց ունեցող բայերն այս աղյուսակի օրինաչափությունից դուրս են, որովհետև կազմվում են -ի, -իր,-եց, -ինք, -իք, -ին վերջավորություններով։ Բացի այդ, պատճառական -ացն, -եցն, -ցն ածանցների փոխարեն անցյալ կատարյալի կազմության ժամանակ օգտագործվում են -ացր, -եցր, -ցր ձևերը, այսինքն՝ ցն>ցր + վերջավորություն։

Անցյալ կատարյալ ժամանակաձևի ժխտական խոնարհման դեպքում չ-ն դրվում է բայաձևի սկզբից, օրինակ' չերգեցի:

524

525

526

527

Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965, էջ 562։

Տե՛ս նույն տեղում, էջ 564։

Տե՛ս Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 297։

Աբաջյան Ա., Անցյալ կատարյալ ժամանակը հայերենում, Ե., 2015, էջ 16։

161

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Աղյուսակ 1.

Անցյալ կատարյալ ժամանակաձևի կազմությունը:

Պարզ բայեր Ածանցավոր բայեր

Անորոշի հիմք' գր-, կարդ- Կատարյաիհիմք'գրեց, կարդաց

-ել -եցի -եցինք

խոնարհում -եցիր -եցիք

-եց -եցին

-ալ -ացի -ացինք -ա -անք

խոնարհում -ացիր -ացինք -ար -աք

-աց -ացին -ավ -ան

Այսպիսով' անցյալ կատարյալ ժամանակաձևի կազմության համար անհրաժեշտ է նախ իմանալ, թե որ խոնարհմանն է պատկանում բայը, այնուհետև ճանաչել, վերհիշել պարզ ու ածանցավոր բայերը և համապատասխան վերջավորությամբ կազմել։ Կարևորելով բայի հիմքի ուսուցումը՝ կարող ենք բարձրացնել թեմայի ուսուցման արդյունավետությունը։

Հանրակրթության զարգացման ներկա փուլում կրթության առջև դրված նոր խնդիրներն ու հեռանկարային զարգացումները պահանջում են համակարգային լուծումներ։ Սույն հոդվածում կատարված դիտարկումներից կարելի է եզրակացնել, որ միջին ու ավագ դպրոցի դասագրքերում քերականական միևնույն երևույթի բացատրությունն առանձնապես չի տարբերվում, չի ապահովվում անցումը հեշտից բարդին: Յուրաքանչյուր թեմայի ուսուցման համար շատ կարևոր է կատարել թեմայի նոր ուսումնասիրություն և ընտրել խիստ նախանշված նյութ։

Անցյալ կատարյալ ժամանակաձևը առավել արդյունավետ ուսուցանելու համար նպատակահարմար է միջին դպրոցի դասագրքում հակիրճ ներկայացնել գործողության կատարման ժամանակների իմաստային տարաբաժանումը, ժամանակաձևի իմաստային նկարագրությունն ու կիրառությունները, համեմատությունները մյուս անցյալ ժամանակների հետ, իսկ ավագ դպրոցում նպատակ դնել ոչ միայն վերհիշել այդ ամենը, այլև խորացնել ուսուցումը, գաղափար տալ բայահիմքերի մասին, առավել մանրամասնել ժամանակաձևի կազմությունը' նշելով նաև կիրառական

յուրահատկությունները։

THE TEACHING OF PAST PERFECT TENSE AT THE RA SECONDARY SCHOOL

HRIPSIME SARGSYAN

Yerevan State University, Chair of Armenian Language, Ph.D. Student; Armenian language and literature at School N55 after A.P.Chekhov, Teacher; Yerevan, Republic of Armenia

The past perfect is one of the most difficult tenses of the verb. The issues of teaching this scientifically developed, thoroughly studied Tense, have been relatively little discussed among us.

162

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

The aim of the article is to present the issue from a new perspective, to study the peculiarities of the past perfect tense and to present a relatively new version of teaching. In order to achieve the mentioned goal, we set a task to find out the manifestations of the temporal meaning of the past perfect and to examine the peculiarities of the composition.

During the research, both cognitive (analysis, synthesis) and scientific-pedagogical research methods were used: comparison, abstraction, coordination.

In the course of our study, we came to the conclusion that teaching Past Perfect Tense would be more effective if the middle school textbooks briefly presented the semantic divisions of action times, the semantic descriptions of times, its applications, comparisons with other past tenses, and the goal in high school was not only to remember all that, but also deepen the teaching: it is necessary to give an additional idea about the bases of the verbs, to present composition of the tense in more detail, noting its practical peculiarities.

Keywords: general education, middle and high school, education, past perfect tense, past tense, subtleties, verb conjugation system, basic verb tenses, simple and derivative verbs.

ПРЕПОДАВАНИЕ ПРОШЕДШЕГО СОВЕРШЕННОГО ВРЕМЕНИ

В СРЕДНЕЙ ШКОЛЕ РА

РИПСИМЕ САРГСЯН

аспирант кафедры армянского языка Ереванского государственного университета, преподаватель армянского языка и литературы основной школы N55 имени А.П. Чехова, г. Ереван, Республика Армения

Прошедшее время совершенного вида глагола - одна из самых сложных тем для изучения. Научно обработанные и досконально изученные вопросы преподавания прошедшего времени совершенного вида глагола обсуждались сравнительно мало. Целью статьи является осветить вопрос с новой точки зрения: изучить особенности прошедшего совершенного времени и представить относительно новый метод (способ) обучения. Для достижения указанной цели мы поставили задачу выяснить выражение временного смысла глаголов прошедшего времени совершенного вида и исследовать особенности данной структуры.

В ходе исследования были использованы как когнитивные (анализ, синтез), так и научно-педагогические методы исследования: сравнение, абстракция, систематизация.

В результате мы пришли к о том, что обучение прошедшего времени совершенного вида глагола было бы более эффективным, если в школьных учебниках средних классов было бы кратко представлено семантическое деление времени действия, семантическое описание времени, его приложения, сравнения с другими прошедшими временами, а цель изучения этой темы в старшей школе заключалась бы не просто в том, чтобы запомнить ее, но и в том, чтобы углубить преподавание, дать более подробное представление об основах глаголов, отмечая особенности их использования.

Ключевые слова: общее образование, средняя и старшая школа, обучение, совершенное прошедшее время, прошедшее время, нюансы,, система спряжения глаголов, основные времена глаголов, простые и производные глаголы, основы глаголов.

163

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.