Научная статья на тему 'ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ'

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
476
62
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հեռավար ուսուցում / նամակագրական կրթություն / առցանց ուսուցում / ավանդական ուսուցում / հեռավար ուսուցման տեխնոլոգիաներ / ուսուցման խառը մեթոդ / սովորողակենտրոն դասավանդում / համագործակցային ուսուցում / հետադարձ կապ

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Հովհաննիսյան Մերի

Հետազոտության նպատակներն են հստակորեն սահմանազատել հաճախ սխալաբար նույնացվող «առցանց» «հեռավար ուսուցում» հասկացությունները, վերլուծել հեռավար ուսուցման առանձնահատկությունները: Մեր խնդիրն է բացահայտել հեռավար ուսուցման էությունը, առավելություններն ու թերությունները, հեռավար ուսուցման ժամանակ դրսևորվող մանկավարժական խնդիրները դրանց լուծման ուղիները: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական, այնպես էլ հատուկ (համեմատական, տրամաբանական այլն) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հեռավար ուսուցման հիմքում նամակագրական, առցանց ուսուցումն է: Համակարգչային որևէ տեխնոլոգիայով իրականացվող առցանց ուսուցումը հեռավար ուսուցումից տարբերվում է իր ընդգրկունությամբ: Հեռավար ուսուցման ժամանակացույցը, գնահատման համակարգը հստակորեն մշակվում են՝ ներառելով կրթական ամբողջ գործընթացը: Ի տարբերություն դասավանդման ավանդական մեթոդների՝ հեռավար ուսուցումը ներառում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, նպաստում է ուսուցման անընդհատականության ապահովմանը, ուսուցման կազմակերպման հարմարավետությանը, սովորողների ինքնակրթության զարգացմանը այլն: Հեռավար ուսուցման թերությունները պայմանավորված են սովորող-մանկավարժ ոչ անմիջական շփմամբ, սովորողի մանկավարժի՝ հեռավար ուսուցման միջոցների կիրառման տեխնիկական պատրաստվածության բացակայությամբ, համակարգչային սարքավորումների կամ համացանցի անհասանելիությամբ, հեռավար ուսուցման մեթոդների ընտրությամբ այլն: Հեռավար ուսուցման արդյունավետությանը կարող են նպաստել սովորողակենտրոն դասավանդումը, համագործակցային ուսուցումը, վերահսկողության ճիշտ գործիքի ընտրությունը, համացանցային ուսումնառության ակտիվության պահանջի առաջադրումը այլն:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PECULIARITIES OF DISTANCE LEARNING

The purpose of the study is to clearly define the often misidentified concepts of "online" and "distance learning", and to analyze the features of distance learning. Our task is to identify the essence of distance learning, its advantages and disadvantages, pedagogical problems that arise during distance learning, and ways to solve them. The study used both symmetric and special (comparative, logical, etc.) methods. As a result of the research, we concluded that distance learning is based on distant online learning. Online learning using computer technology differs from distance learning in its completeness. The distance learning schedule and assessment system are clearly developed, including the entire learning process. In contrast to traditional teaching methods, distance learning includes modern information technologies, contributes to the continuity of learning, and makes it easier to organize training. The disadvantages of distance learning are due to indirect contact between the student and the teacher, lack of technical training for the use of distance learning tools for the student and the teacher, unavailability of computer equipment or the Internet, selection of distance learning methods, etc. Student centered learning, collaborative learning, choosing the right control tool, online learning requirements, and more can contribute to the effectiveness of distance learning.

Текст научной работы на тему «ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, PEDAGOGY, ПЕДАГОГИКА

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ*

ՀՏԴ 378.018

ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս, ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու,

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, գիտքարտուղար [email protected]

Հետազոտության նպատակներն են հստակորեն սահմանազատել հաճախ սխալաբար նույնացվող «առցանց» և «հեռավար ուսուցում» հասկացությունները, վերլուծել հեռավար ուսուցման առանձնահատկությունները: Մեր խնդիրն է բացահայտել հեռավար ուսուցման էությունը, առավելություններն ու թերությունները, հեռավար ուսուցման ժամանակ դրսևորվող մանկավարժական խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հետազոտության իրականացման

ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական, այնպես էլ հատուկ (համեմատական, տրամաբանական և այլն) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հեռավար ուսուցման հիմքում նամակագրական, առցանց ուսուցումն է: Համակարգչային որևէ տեխնոլոգիայով իրականացվող առցանց ուսուցումը հեռավար ուսուցումից տարբերվում է իր ընդգրկունությամբ: Հեռավար ուսուցման ժամանակացույցը, գնահատման համակարգը հստակորեն մշակվում են' ներառելով կրթական ամբողջ գործընթացը: Ի տարբերություն դասավանդման ավանդական մեթոդների' հեռավար ուսուցումը ներառում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, նպաստում է ուսուցման անընդհատականության ապահովմանը, ուսուցման կազմակերպման հարմարավետությանը, սովորողների ինքնակրթության զարգացմանը և այլն: Հեռավար ուսուցման թերությունները պայմանավորված են սովորող-մանկավարժ ոչ անմիջական շփմամբ, սովորողի և մանկավարժի' հեռավար ուսուցման միջոցների կիրառման տեխնիկական պատրաստվածության բացակայությամբ, համակարգչային սարքավորումների կամ համացանցի անհասանելիությամբ, հեռավար ուսուցման մեթոդների ընտրությամբ և այլն: Հեռավար ուսուցման արդյունավետությանը կարող են նպաստել սովորողակենտրոն դասավանդումը, համագործակցային ուսուցումը, վերահսկողության ճիշտ գործիքի ընտրությունը, համացանցային ուսումնառության ակտիվության պահանջի առաջադրումը և այլն:

Հիմնաբառեր' հեռավար ուսուցում, նամակագրական կրթություն, առցանց ուսուցում, ավանդական ուսուցում, հեռավար ուսուցման տեխնոլոգիաներ, ուսուցման խառը մեթոդ, սովորողակենտրոն դասավանդում, համագործակցային ուսուցում, հետադարձ կապ: *

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 22.12.2020թ.:

12.10.2020թ., գրախոսվել' 20.10.2020թ., տպագրության

178

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Ներածություն

Արդեն կես տարուց ավելի հայաստանյան, նաև տարբեր

ժամանակահատվածներում աշխարհի բազմաթիվ ուսումնական հաստատություններ, կորոնավիրուսի (Covid-19) տարածման արտակարգ դրությամբ պայմանավորված, անցում են կատարել հեռավար ուսուցման: Համաձայն «Արտակարգ դրություն հաււոարարեւու մասին» ՀՀ Կառաւ1արութւան որոշման՝ դադարեցվել է ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման403: Կորոնավիրուսի համաճարակը աշխարհին ստիպում է նորովի դիտարկել հեռավար կրթության հեռանկարները: Հեռավար ուսուցումը հաստատորեն արմատավորվում է կրթական միջավայրում' մրցակցային դիրքեր գրավելով ավանդական դասավանդման մեթոդների նկատմամբ: Եվ պատճառը միայն այն չէ, որ ուսուցման այս ձևն ավանդականի համեմատությամբ.

■Տ առավել քիչ ծախսատար է,

■Տ սովորողների լայն ընդգրկում ունի,

■Տ ներառում է ժամանակակից տեղեկատվական համակարգեր, որոնք սովորողին նաև արագ տեղեկատվություն ստանալու հնարավորություն են տայիս,

■Տ ունի կազմակերպման հարմարավետություն,

■Տ ապահովում է դրական հետադարձ կապ և խթանում ուսուցումը,

■Տ գրավիչ է ժամանակի կառավարման առումով. սովորողն ինքն է ընտրում իր համար ուսուցման ամենահարմար ժամանակը:

Այսօր կրթական ծառայությունների շահառուները, լինեն ուսանողներ, դասախոսներ, թե գործատուներ, ձգտում են կրթական ոլորտում տեսնել դինամիկ զարգացումներ: Հեռավար ուսուցումը բազմաշերտ է դարձնում սովորողների

հմտությունների ու կարողությունների շրջանակը: Միայն դասալսարանային պարապմունքներով հնարավոր չէ պատրաստել մրցունակ շրջանավարտներ: Կրթությունը պահանջում է բազմակողմանի տեղեկացվածության ապահովում, համագործակցային ուսուցում, խմբային լայնածավալ քննարկումներ, բանավեճեր, գիտեյիքների փոխանակում, որոնք առավելագույնս դրսևորվում ու ապահովվում են հեռավար ուսուցման պարագայում:

Հեռավար ուսուցման ծագումը

Հեռավար ուսուցման ակունքները գալիս են դեռևս 1700-ական թվականներից: Այդ ժամանակից սկսած' հեռավար ուսուցումն իրականացվել է մեթոդիկայի միջոցով, որը կոչվում է նամակագրական կրթություն (Correspondence education): Կրթության այս ձևը տարածվեց առանց սահմանների և բազմաթիվ երկրներում: Գործընթացը շատ պարզ էր. սովորողները ստանում էին հրահանգներ էլփոստով և պատասխանում ուսուցչի առաջադրած հարցերին' կատարելով և ուղարկելով նրա հանձնարարությունները: Գործընթացը երկկողմանի հաղորդակցության ապահովման տեսանկյունից շատ դանդաղ էր և կարող էր նույնիսկ մի քանի շաբաթ տևել: Չնայած նշված թերություններին' նամակագրական դասընթացների թիվը մեծացավ' հիմնականում հիմնվելով փոստային ծառայությունների զարգացման վրա: Դա հնարավորություն տվեց տարբեր տեղերում գտնվող մանկավարժներին ու սովորողներին հաղորդակցվելու404: Այլ տեսակետի համաձայն' հեռավար ուսուցման սկիզբը 1840 թվականն է, երբ անգլիացի ուսուցիչ Իսահակ Պիտմանը փոստով անցկացնում էր

403Տե'ս «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ Կառավարության N 298-Ն որոշում, 16 մարտի, 2020 թ., https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=140 212 (12.07.2020):

404 Տե'ս Fritsch H., Distance Education // International Encyclopedia of the Social & Behavioral Sciences, Amsterdam, New York , 2001, pp. 3781-3784.

179

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

դասընթացներ405: Հետագայում' 1858 թ.-ին, Լոնդոնի համալսարանը դարձավ առաջին ուսումնական հաստատությունը, որը կրթական համակարգ ներմուծեց հեռավար ուսուցման բաղադրիչներ406 : 30 տարի հետո Փենսիլվանիայում հիմնադրված խոշոր մի դպրոց ներգաղթյալ հանքագործների համար կազմակերպեց հեռավար դասընթացներ: 1906 թ.-ին հեռավար ուսուցում ստացողների թիվը հասավ մեկ միլիոնի: Հետագայում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը նպաստեց հեռավար ուսուցման զարգացմանը: Հեռուստատեսությունն ու ռադիոն դարձան առցանց հարթակներ, ուսումնական գործիքներ՝ հեռավար ուսուցման իրականացման համար: 1962 թ.-ին «Նյու Յորք Թայմսը» հոդվածներից մեկում շնորհավորել է տնային տնտեսուհուն' այդ հեռուստատեսային դասընթացներից բակալավրի աստիճան ստանալու համար' առանց տնից դուրս գալու:

Մասնագետների մեծ մասի կարծիքով հեռավար ուսուցման զարգացման հիմնական փուլը սկսվեց 1969 թ.-ին աշխարհում առաջին հեռավար ուսուցման համալսարանի' Մեծ Բրիտանիայի բաց համալսարանի հիմնադրմամբ: Այն ազդարարեց բաց կրթության դարաշրջանի սկիզբը. տարբեր երկրներում մի շարք բաց համալսարաններ հիմնադրվեցին' մեծ թափ հաղորդելով հեռավար ուսուցման տեսական ու գործնական հիմքերի զարգացմանը407: Համալսարանի անվանումը բացատրվում էր ուսումնական գործընթացի մատչելիությամբ, ոչ բարձր վարձավճարներով և լսարանային պարապմունքներին ոչ հաճախ այցելելու հնարավորությամբ: 1990-ական թվականներից հեռախոսների ու համացանցի զարգացումը հեռավար ուսուցումը մտցրեց զարգացման նոր փուլ' դրան վերագրելով երկու կարևոր գործառույթ' ուսանելու կամ ուսումնական փորձ ձեռք բերելու և սոցիալական կապի արժեքավոր զգացողության:

Առցանց ու հեռավար ուսուցման տարբերակումը

Ներկայումս առցանց ուսուցումը հաճախ շփոթում են հեռավար ուսուցման հետ: Առցանց դասընթացը համակարգչային որևէ տեխնոլոգիայի ներդրմամբ իրականացվող ուսուցումն է: Մանկավարժը, ավանդական կրթական տեխնոլոգիաները վերափոխելով, փոխադրում է դրանք առցանց հարթակ' վիրտուալ աշխարհ: 45-60-րոպեանոց «ավանդական» դասն առցանց անցկացնելը հեռավար ուսուցում չէ. դասը տեսաձայնագրելն ու սոցիալական ցանցերում կամ հատուկ հարթակներում տեղադրելն ընդլայնում է հասանելիությունը, կարող է անգամ օգտակար լինել սովորողներին և այլ անձանց, բայց բավարար չէ' հեռավար համարվելու համար:

«Հեռավար ուսուցումն» ավելի լայն հասկացություն է. վերաբերում է կրթական ամբողջ գործընթացին' հստակ մշակված ժամանակացույցով, հարմարեցված առաջադրանքներով, առցանց գնահատման համակարգով, ամենակարևորը' բոլոր դասընթացների համար պատրաստված անձնակազմով: Խմբային անվճար

տեսազանգերի և առցանց հարթակների ժամանակավոր կիրառությունը հեռավոր ուսուցում կամ կրթություն չէ: Հեռավար ուսուցումն իրագործելի է միայն այն դեպքում, երբ տվյալ ուսումնական հաստատությունն իր կադրերով և նրանց մշակած

405 Տե'ս Reed Th. A., A Biography of Isaac Pitman, Published by Forgotten Books, London, 2013, pp. 28, 32-33:

406 Տե'ս Lauren G., From Correspondence Courses To MOOCs: The Highlights Of Distance Learning Over The Ages. Forbes. Forbes Magazine, 12 Feb., 2014, https://www.forbes.com/sites/laurengensler/2014/02/12/from-correspondence-classes-to-moocs-the-highlights-of-distance-learning-over-the-ages/#3815cb5a7690 (22.07.2020):

407 Տե'ս Հեռավար ուսուցման կազմակերպումը և իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածու, ՀՀ կառավարման ակադեմիա և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Երևան, 2017, էջ 7:

180

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ուսումնական ծրագրերի պատրաստի փաթեթով հասել է որոշակի մակարդակի և կարող է ուսումնական գործընթացն ամբողջությամբ տեղափոխել նաև առցանց դաշտ, ինչը տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում բացարձակապես խնդիր չէ: Տեսա-զանգերը, տեսահանդիպումները և առցանց ուսուցման հարթակները մշտապես կարելի է կիրառել և թե ոչ միայն արտակարգ դրության կամ մեկուսացման պայմաններում: Այս ամենը, այդ թվում՝ դասը իրական դասարանից կամ լսարանից համացանց տեղափոխելը հաղորդակցական գործիքի, օրինակ՝ Zoom-ի միջոցով, տեխնոլոգիական լուծում է, որն իրականացվում է կրթական գործընթացը համակարգելու համար: Նաև նշենք, որ մեր օրերում լայն տարածում ունեցող «հեռահար ուսուցում» կամ «հեռահար կրթություն» կապակցության գործածումը սխալ է և մերժելի: Հեռահար կարող են լինել կրթական գործընթացին առնչվող մեր նպատակները, բայց ոչ երբեք ուսուցումը կամ կրթությունը:

Հեռավար ուսուցման գործընթացը

Հեռավար ուսուցումը եռաճյուղ գործընթաց է, որը ներառում է սովորող-սովորող, սովորող-ուսուցիչ կամ դասախոս-սովորող-բովանդակություն հարաբերությունները: Հեռավար ուսուցումը մտավոր, ուսուցչական ու սոցիալական ներկայության մասին է408: Հեռավար ուսուցման հիմնական սկզբունքը մանկավարժի ու սովորողի միջև ինտերակտիվ հաղորդակցության ստեղծումն է առանց անմիջական շփման և որոշակի տեղեկատվության ու հմտությունների ինքնուրույն զարգացումը ընտրված դասընթացի և դրա ծրագրի' տվյալ տեղեկատվական տեխնոլոգիայի միջոցով409:

Հեռավար ուսուցումը համադրում է տեխնոլոգիական, մանկավարժական-կրթական գործոնները: Սոցիալ-տնտեսական պայմանները նույնպես կարևոր են։ Հայաստանում արագորեն կազմակերպվեց հեռավար կրթությունը՝ առաջ բերելով որոշակի խնդիրներ: Համակարգչային սարքավորումներ և համացանց չունեցող երեխաները դուրս մնացին ուսումնական գործընթացից: ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հավաքագրվեցին համակարգիչներ, կազմակերպվեցին դասերի հեռարձակումներ հանրային ու մարզային հեռուստաալիքներով, հեռահաղորդակ– ցության օպերատորները տրամադրեցին անվճար հասանելիություն առցանց դասերի համար:

Հեռավար ուսուցումը, ի տարբերություն ավանդականի, առաջ է բերում հոգեբանամանկավարժական մի շարք խնդիրներ, որոնք ստիպված են լուծել մանկավարժներն ու սովորողները.

• դժվարություններ՝ պայմանավորված ուսուցման գործընթացի մասնակիցների ոչ անմիջական շփմամբ,

• խնդիրներ՝ կապված արդյունավետ աշխատող փոքր ուսումնական խմբերի ձևավորման հետ՝ համագործակցային ուսուցում իրականացնելու համար,

• խնդիրներ՝ պայմանավորված սովորողների կողմից տեղեկատվության ընկալման անհատական առանձնահատկություններով,

• մանկավարժի համապատասխանությունը հեռավար ուսուցման համար ընտրված մեթոդիկային և մանկավարժական տեխնոլոգիաներին:

408 Տես Simonson M., Distance learning, https://www.britannica.com/topic/distance-leaming

(12.07.2020) :

409 Տես Водолад С. Н., Зайковская М. П., Ковалева Т. В., Савельева Г. В. Дистанционное обучение в вузе, Ученые записки. Электронный научный журнал Курского государственного университета, 2010, Т. 13, №1, https://cyberleninka.ru/article/n/distantsionn oe-obuchenie-v-vuze/viewer

(11.05.2020) , Кузнецова О. Дистанционное обучение: за и против // Международный журнал прикладных и фундаментальных исследований, 2015, №8–2, С. 362–364.

181

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի ու մանկավարժի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության միջոցներով: Հեռավար ուսուցման նպատակը կրթական հաստատությունների

սովորողներին ուսումնական ծրագրեր յուրացնելու հնարավորություն ընձեռելն է անմիջապես բնակության կամ ժամանակավոր գտնվելու վայրում410: Գոյություն ունեցող ուսուցման ձևերը տնտեսական ու կազմակերպչական տեսանկյունից թույլ չեն տալիս գործնականում նման կրթություն ապահովել, հեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, լուծում է նշված խնդիրը: Ի տարբերություն ավանդական ուսուցման, որը ներառում է դասեր կամ դասախոսություններ ու գործնական պարապմունքներ, հեռավոր ուսուցումն ունի նաև էլեկտրոնային շտեմարանների, վեբսեմինարների և ինքնուրույն

վարժանքների հնարավորություն: Վերջիններս հնարավորություն են տալիս լրացնելու դպրոցական կամ համալսարանական միջավայրի բացակայությունը:

Հեռավար ուսուցման առավելությունները

Հեռավար ուսուցման կարևոր առավելությունը ուսուցման անընդհատականության, շարունակականության ապահովումն է: Հեռավար ուսուցումը սկզբունքորեն տարբերվում է ավանդականից նրանով, որ ստեղծվում է նոր կրթական տեղեկատվական միջավայր, որտեղ սովորողը հստակորեն գիտակցում է, թե ինչպիսի գիտելիքներ, հմտություններ և ունակություններ են իրեն անհրաժեշտ411:

Հեռավար ուսուցմանը բնորոշ են.

• ճկունություն. սովորողները չեն հաճախում դասընթացների, և յուրաքանչյուրը կարող է սովորել այնքան, որքան անձամբ իրեն անհրաժեշտ է՝ դասընթացը յուրացնելու, կարգապահություն հաստատելու և ընտրված մասնագիտության մեջ անհրաժեշտ գիտելիքներ ստանալու համար,

• մոդուլայնություն. հեռավար կրթության ծրագրերի հիմքում մոդուլային սկզբունքն է: Յուրաքանչյուր առարկա կամ մի շարք առարկաներ, որոնք յուրացնում է սովորողը, ստեղծում է ամբողջական պատկերացում որոշակի առարկայի վերաբերյալ: Սա թույլ է տայիս դասընթացների հիման վրա կազմել ուսումնական պլան, որը բավարարում է անհատական կամ խմբային կարիքները,

• հեռավար գործողություն. ուսումնական հաստատության հեռավորությունը խոչընդոտ չէ արդյունավետ ուսումնական գործընթացի համար,

• ուսուցման տեխնոլոգիայի համապատասխանություն. ուսուցման գործընթացում մանկավարժը, հաշվի առնելով սովորողի առանձնահատկությունները, սովորելու տեմպը, կարող է ընտրել ուսուցման առանձին տեխնոլոգիա' իրականացնելով սովորողակենտրոն ուսուցում,

• տնտեսական արդյունավետություն և ժամանակի խնայում. սովորողները

հնարավորություն ունեն ինքնուրույն ստանալու անհրաժեշտ գիտելիքներ, օգտվելու զարգացած տեղեկատվական ռեսուրսներից: Նրանց հասանելի են

կրթական տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ (էլեկտրոնային

գրադարաններ, շտեմարաններ), և սովորողները կարող են նաև հաղորդակցվել միմյանց և մանկավարժի հետ' հաղորդակցական ցանցերի միջոցով կամ տեղեկատվական տեխնոլոգիայի այլ միջոցների օգտագործմամբ,

410 Տես M. Ketchell, Online Learning Can Prepare Students for a Fast-changing Future - Wherever

They Are, https://theconversation.com/online-leaming-can-prepare-students-for-a-fast-changrng-future-

wherever-they-are-80497 (11.05.2020):

411 Տես Кузмина Л. Преимущества и недостатки дистанционного обучения// Вестник Московского университета МВД России, N1,2012, С. 8-9:

182

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

• մանկավարժի նոր դեր, երբ վերջինիս վստահված են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են' ճանաչողական գործընթացը համակարգելը, դասավանդվող դասընթացը հարմարեցնելը, խորհրդատվությունը, կրթական նախագծերի կառավարումը և այլն: Սովորողների հետ փոխհարաբերությունն իրականացվում է հիմնականում ասինխրոն ՝ էլփոստի կամ համացանցային կապի համակարգերի միջոցով,

• տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը,

• փոխգործունությունը, համագործակցային աշխատանքը (հարցերի ու

պատասխանների փոխանակում, երկխոսության ընթացքի կառավարում, որոշումների կատարման վերահսկողություն), որը ներառում է առարկաների երկխոսություն միմյանց հետ' օգտագործելով սովորողներին հասանելի միջոցներն ու մեթոդները:

Հեռավար ուսուցման գործընթացը նպաստում է սովորողի ինքնադրսևորմանը. վերջինս ձեռք է բերում ինքնակրթության հմտություններ' դառնալով ավելի ինքնուրույն ու պատասխանատու: Սովորողը հեռավար ուսուցում անցնելու համար պետք է ունենա բացառիկ ինքնակազմակերպում, կատարի քրտնաջան աշխատանք և ունենա կրթության մեկնարկային որոշակի մակարդակ: Հեռավար ուսուցման գործընթացում նվազեցվում են սովորողների հուզմունքն ու վախը, նյարդայնանալու, քննության կամ ստուգարքի գնահատման սուբյեկտիվ գործոնները և այլն:

Հեռավար ուսուցման թերությունները

Հեռավար ուսուցումն ունի նաև թերություններ: Բացակայում են սովորողի ու դասախոսի միջև անմիջական շփումն ու հաղորդակցումը, դժվար է սովորողի հայացքից, դիմախաղից ու շարժուձևից նույն արդյունավետությամբ ու արագությամբ ընկալել նրա արձագանքը. այս առումով, բնականաբար, առերես շփումն անփոխարինելի է:

Հեռավար ուսուցման հիմնախնդիրներից մեկը գիտելիքների ստուգման ժամանակ սովորողի ինքնությունը պարզելն է: Այդ խնդիրը մասնակիորեն լուծվում է տեսախցիկների օգնությամբ, ինչը, սակայն, լիարժեք լուծում չէ:

Ոչ բոլոր սովորողներն ու մանկավարժներն ունեն անհատական համակարգիչ, ինչպես նաև երբեմն առկա է լինում նաև հեռավար ուսուցման միջոցների կիրառման տեխնիկական պատրաստվածության խնդիր:

Հեռավար ուսուցումը մանկավարժի առաջ որոշակի պահանջներ է դնում ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու, հետադարձ կապ ապահովելու, ունկնդիրներին շահադրդելու առումով: Մանկավարժի համար ժամանակատար է հեռավար ուսուցման դասընթացների մշակման գործընթացը:

Տեխնիկական սահմանափակ հնարավորությունների, համացանցի դանդաղության պատճառով ձայնը, պատկերը ու գրաֆիկան հաճախ ուշացումով են տեղ հասնում, թեպետ համապատասխան բարելավման աշխատանքներն իրականացվում են, հաղորդակցման տեխնոլոգիաները հանգեցնում են սովորողների մեկուսացմանը, նվազում է հսկողությունը մանկավարժի կողմից:

Յուրաքանչյուր սովորող պետք է դրսևորի ինքնուրույնություն, կարգա-

պահություն, ցուցաբերի պատասխանատվություն' ապահովելու ուսուցման բարձր արդյունավետություն: Հեռավար ուսուցումն ունի ինքնամոտիվացնող հատկություն. նույնիսկ քիչ ցածր առաջադիմություն ունեցող սովորողներն իրենց դրսևորում են ավելի դրական հատկանիշներով:

183

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Հեռավար ուսուցման տեխնոլոգիաներ, մեթոդներ ու միջոցներ

Հեռավար ուսուցման տեխնոլոգիաների տեսակներն են.

1) քեյսային (պորտֆելային) տեխնոլոգիա, երբ սովորողներին ուղարկվում են ուսումնամեթոդական նյութեր,

2) հեռուստատեսային տեխնոլոգիա, որը հիմնված է ուսուցման գործընթացում հեռուստատեսային միջոցների կիրառման վրա,

3) համացանցային տեխնոլոգիա. հիմնված է համացանցի կիրառման վրա՝ սովորողներին ուսումնամեթոդական նյութերով ապահովելու և ուսուցանելու համար և այլն412:

Հեռավար ուսուցման ժամանակ տեղեկատվությունը սովորողներին

ներկայացվում է տպագրված նյութերի, տեսադասերի, տեսադասախոսությունների, էլեկտրոնային նյութերի, հեռուստատեսային հաղորդումների միջոցով և այլն: Նշենք, որ առավել որակյալ ու արդյունավետ ուսուցում ապահովվում է «սովորող-ուսուցիչ/դասախոս» հետադարձ կապի առկայությամբ, ինչը թույլ է տայիս օգտագործել ինտերակտիվ կամ փոխներգործուն մեթոդներ: Ներկայումս ավանդական տեղեկատվական տեխնոլոգիաներից բացի, սկսում են լայնորեն կիրառվել էլեկտրոնային փոստը, համացանցը, տեսադասերն ու տեսադասա-խոսությունները և մուլտիմեդիա

միջոցները413:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հեռավար ուսուցման մեթոդներից են.

• ուսուցման ակտիվ և փոխգործակցության մեթոդը, որը կիրառելու համար

ուսուցիչները ստեղծում կամ ընտրում են կրթական տարբեր ռեսուրսներ' տպագիր, աուդիո նյութեր, տեսանյութեր, դասագրքեր, հեռահաղորդակցման ցանցերով փոխանցվող ուսումնական նյութեր: Մեթոդը նախատեսում է

հետազոտության և խնդրի ուսուցման մեթոդների լայն կիրառում, որը ենթադրում է նաև փոխադարձ գնահատում: Ուսուցչի դերը կրճատվում է այնքանով, որ վերջինս առաջադրում է խնդիր և ստեղծում հաղորդակցական բարենպաստ միջավայր, հոգեբանական մթնոլորտ, նաև պատասխանատու է քննարկումների ընթացքը համակարգելու, ղեկավարելու, ինչպես նաև նյութեր նախապատրաստելու, աշխատանքային պլան մշակելու, քննարկվող հարցերի ու թեմաների համար,

• նախագծման մեթոդը ենթադրում է ուսուցման բարդ գործընթաց, որը թույլ է տալիս սովորողին անկախություն ցուցաբերել իր կրթական ու ճանաչողական գործունեության պլանավորման, կազմակերպման ու վերահսկման գործում, ինչի արդյունքը գիտելիքի համալրումն է,

• խնդիրների ուսուցման մեթոդը թույլ է տալիս դիտարկել բարդ ճանաչողական առաջադրանքներ, որոնց լուծումը ուշագրավ է գործնական կամ տեսական առումով: Սովորողների ուշադրությունը կենտրոնանում է կարևոր խնդիրների վրա, որոնք խթանում են նրանց ճանաչողական գործունեությունը՝ նպաստելով այդ խնդիրների լուծման հմտությունների ու կարողությունների զարգացմանը,

• ուսուցման հետազոտական մեթոդը բնութագրվում է սովորողների համար հստակ նպատակների առկայությամբ, հետազոտական մեթոդների զինանոցի լայն կիրառմամբ, մշակման գիտական մեթոդներով և արդյունքների ներկայացմամբ:

412 Տե'ս Հեռավար ուսուցման կազմակերպումը և իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածու, ՀՀ կառավարման ակադեմիա և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Երևան, 2017, էջ 18:

13 Տես Попова Н. Е., Чикова О. А. Технологии дистанционного обучения как инновация в процессе реализации образовательных стандартов нового поколения, Вестник Новосибирского государственного педагогического университета, Вестник НГПУ Все права защищены, 2(18), 2014, С. 20-21:

184

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Ավելի բարձր արդյունավետության է աչքի ընկնում հեռավար ուսուցման «խառը մեթոդը», որը ուսուցման համաժամանակյա ու տարժամանակյա մեթոդների զուգակցումն է:

Հեռավար ուսուցման տեխնոլոգիաներին ու մեթոդներին զուգահեռ կարևոր դեր են խաղում դասավանդման միջոցները: Հեռավար ուսուցման տեխնոլոգիայի հիմնական միջոցներից են գրքերը (թղթային ու էլեկտրոնային տարբերակներով), առցանց ուսուցողական նյութերը, համակարգչային ուսուցման համակարգերը պայմանական ու մուլտիմեդիա տարբերակներում, տեսադասերը, տեղեկատվական շտեմարանները, էլեկտրոնային գրադարանները, փորձագիտական ու տեղեկատվական համակարգերի վրա հիմնված դիդակտիկ նյութերը:

Հեռավար ուսուցմամբ ձեռք բերված գիտելիքներն ինքնանպատակ չեն, այլ գործնական հմտությունների ձեռքբերման և ի հայտ եկող խնդիրների լուծման միջոց են: Մանկավարժը զուգակցում է ավանդական ուսուցման մեթոդները (քննադատական մտածողություն, նախագծեր, խաղային ու առողջապահական տեխնոլոգիաներ) հեռավար ուսուցման յուրահատուկ մեթոդների հետ: Ուսուցման ավանդական

մոտեցումը նախատեսում է բոլոր սովորողներին մատուցել նույնպիսի և նույնածավալ տեղեկություն, սակայն ավելի արդյունավետ են այն մեթոդները, ըստ որոնց՝ յուրաքանչյուր սովորողի տրվում է առանձին հանձնարարություն՝ հաշվի առնելով նրա կարողությունները, կենսափորձը, պահանջները, հետաքրքրությունները և հնարավոր դժվարությունները: Անհատական մոտեցում է ցուցաբերվում սովորողի գիտելիքների ստուգման գործում: Վերջինս տեսնում է իր բոլոր թերացումները:

Եզրակացություն

Հեռավար ուսուցման նշված բոլոր առավելություններն ու թերությունները հաշվի առնելով՝ կորոնավիրուսի դադարի շրջանն անհրաժեշտ է օգտագործել հեռավար կրթության՝ հնարավորինս տարբերակված փորձարկումներ անելու համար։ Սա կօգնի ապագայում հեռավար ուսուցման ճիշտ համակարգ մշակելուն։ Ներկայումս առկա է հեռավար ուսուցման փորձի պակաս, վերապատրաստման ծրագրերի ու դասընթացների մշակվածության, ուսուցման համապատասխան տեխնոլոգիաների, մեթոդների, միջոցների ընտրության խնդիր և այլն: Հեռավար ուսուցման մեթոդները, ձևերը, միջոցները կարող են հաջողությամբ իրականացվել ուսումնական գործընթացում, եթե դիտարկվեն այն տեխնոլոգիական պայմանները, որոնց դեպքում դրանք արդյունավետ կլինեն:

Հեռավար կրթությունը հնարավորություն է տալիս իրականացնելու

ժամանակակից կրթության երկու հիմնական սկզբունք' կրթություն բոլորի համար և կրթություն ամբողջ կյանքի ընթացքում: Հեռավար ուսուցման հեռանկարում

անհրաժեշտ է հեռավար ու ավանդական ուսուցման համադրում, տեխնոլոգիական կայուն մեխանիզմի առկայություն: Այս առումով մի քանի խորհուրդ ներկայումս հեռավար կրթություն իրականացնող մանկավարժներին.

• դասավանդումը դարձնել աշակերտակենտրոն կամ ուսանողակենտրոն՝ մանրակրկիտ ծրագրելով ու կազմակերպելով սովորողի գործունեությունը,

• ապահովել առավելագույն փոխգործունություն/ ինտերակտիվություն սովորողի ու մանկավարժի միջև,

• ապահովել համագործակցային, խմբային ուսուցման հնարավորություն,

• անպայմանորեն իրականացնել հետադարձ կապ՝ ստեղծելով շահադրդման մթնոլորտ,

• ստեղծել մոտիվացիա և պահպանել այն,

• որպես գործիքներ կիրառել էլեկտրոնային դասախոսությունները, սեմինարները, տեսադասերն ու տեսադասախոսությունները, քննարկումները,

185

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

• ուսումնառության կարգապահության համար սահմանել սովորողի ներկայության նորմ և համացանցային ուսումնառության ակտիվության պահանջ:

Սա մի ժամանակահատված է՝ վերանայելու ուսումնական հաստատության՝ միայն տեղեկատվություն տալու ու պահանջելու մեխանիզմը և ձևավորելու համակարգված ու որակյալ ուսուցում նաև հեռավար կրթության ոլորտում:

PECULIARITIES OF DISTANCE LEARNING MERI HOVHANNISY AN

Yerevan State University, The Centre of Pedagogy and Education Development, Lecturer, Assistant, Ph.D. in Philology;

Institute for Armenian Studies, Researcher, Scientific Secretary,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the study is to clearly define the often-misidentified concepts of "online" and "distance learning", and to analyze the features of distance learning. Our task is to identify the essence of distance learning, its advantages and disadvantages, pedagogical problems that arise during distance learning, and ways to solve them. The study used both symmetric and special (comparative, logical, etc.) methods.

As a result of the research, we concluded that distance learning is based on distant online learning. Online learning using computer technology differs from distance learning in its completeness. The distance learning schedule and assessment system are clearly developed, including the entire learning process.

In contrast to traditional teaching methods, distance learning includes modern information technologies, contributes to the continuity of learning, and makes it easier to organize training. The disadvantages of distance learning are due to indirect contact between the student and the teacher, lack of technical training for the use of distance learning tools for the student and the teacher, unavailability of computer equipment or the Internet, selection of distance learning methods, etc. Student-centered learning, collaborative learning, choosing the right control tool, online learning requirements, and more can contribute to the effectiveness of distance learning.

Keywords: distance learning, Correspondence education, online learning, traditional learning, distance learning technology, blended learning, student-centered learning, collaborative learning, feedback.

186

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ОСОБЕННОСТИ ДИСТАНЦИОННОГО ОБУЧЕНИЯ МЕРИ ОВАННИСЯН

преподаватель Центра педагогики и развития образования Ереванского государственного университета, ассистент, кандидат филологических наук научный сотрудник и ученый секретарь Института арменоведческих исследований, г.Ереван, Республика Армения

Цели исследования - четко определить нередко ошибочно идентифицируемые понятия «онлайн» и «дистанционное обучение» и проанализировать особенности дистанционного обучения. Наша задача - выявить сущность дистанционного обучения, его преимущества и недостатки, педагогические проблемы, возникающие при такой форме обучения, и способы их решения. В ходе исследования использовались как симметричные, так и специальные (сравнительный, логический и др.) методы.

В результате исследования мы пришли к выводу о том, что дистанционное обучение основано на заочном онлайн-обучении. Онлайн-обучение с использованием компьютерных технологий отличается от дистанционного обучения своей объемностью. График дистанционного обучения и система оценивания четко проработаны и охватывают весь учебный процесс.

В отличие от традиционных методов преподавания, дистанционное обучение включает современные информационные технологии, способствует обеспечению непрерывности обучения, удобству его организации. Недостатки дистанционного обучения обусловлены непрямым контактом обучающегося/педагога, отсутствием технической подготовки для применения средств дистанционного обучения обучающегося и педагога, недоступностью компьютерного оборудования или интернета, подбором методов дистанционного обучения и т.д. Эффективности дистанционного обучения могут способствовать обучение, ориентированное на учащегося, совместное обучение, выбор правильного инструмента контроля, требования к онлайн-учебной деятельности и многое другое.

Ключевые слова: дистанционное обучение, заочное обучение, онлайн обучение, традиционное обучение, технологии дистанционного обучения, смешанный метод обучения, обучение, ориентированное на учащегося, совместное обучение, обратная связь.

187

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.