Научная статья на тему 'ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՐՏ- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ'

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՐՏ- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
325
41
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
մանկավարժական արտ-տեխնոլոգիաներ / արտ-մեթոդներ / իզոթերապիա / գրքաթերապիա / երաժշտաթերապիա / ուսուցման գործընթաց / մանկավարժական գործընթաց / PEDAGOGICAL ART TECHNOLOGIES / ART METHODS / ISOTHERAPY / MUSIC THERAPY / BIBLIOTHERAPY / TEACHING PROCESS / PEDAGOGICAL PROCESS / ПЕДАГОГИЧЕСКИЕ АРТ-ТЕХНОЛОГИИ / АРТ-МЕТОДЫ / ИЗОТЕРАПИЯ / МУЗЫКОТЕРАПИЯ / БИБЛИОТЕРАПИЯ / ПРОЦЕСС ОБУЧЕНИЯ / ПЕДАГОГИЧЕСКИЙ ПРОЦЕСС

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Հայրապետյան Լուսինե

Մանկավարժական արտ-տեխնոլոգիաները մեթոդները դիտարկվում են իբրև մանկավարժական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիներ՝ դրսևորվելով որպես ավանդական մանկավարժական մոտեցումների այլընտրանքներ: Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակն է բացահայտել արտ-տեխնոլոգիաների մեթոդների ներգրավման կարևորությունը ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման գործում, մեկնաբանել դրանց դերն ուսուցման գործընթացի բարելավման տեսանկյունից: Հոդվածում բացահայտվել են մանկավարժական գործընթացն առավել ստեղծագործական դարձնելու նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ կարելի է լուծել մանկավարժական բնույթի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ուսուցման գործընթացի սոցիալականացման, դաստիարակության կազմակերպման այլն: Հետազոտության իրականացման համար օգտագործվել են մի շարք գիտամանկավարժական հետազոտությունների մեթոդներ՝ վերլուծություն, համադրում, վերացարկում, ընդհանրացում, համակարգում: Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ մանկավարժական արտ-մեթոդներն ու տեխնոլոգիաները յուրահատուկ մանկավարժական այլընտրանքներ են, որոնք կարող են լուծել ոչ միայն ուսուցման գործընթացն առավել ակտիվ, ստեղծագործական արդյունավետ դարձնելու հիմնախնդիրը, այլև նպաստել անձի ստեղծագործական ներուժի զարգացմանը, ինքնաբացահայտմանն ու ինքնաընկալմանը, ինչպես նաև՝ օգտակար լինել կենսաբանորեն առողջ ու հատուկ կարիքներով երեխաների համատեղ ուսումնական գործունեության կազմակերպման հարցում որպես հոգեկարգավորման յուրահատուկ մեխանիզմներ՝ դարձնելով ուսուցման գործընթացը առավել ներառական, համագործակցային ու կառուցողական:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

FEAUTURES OF APPLICATION OF ART TECHNOLOGIES AND METHODS IMPLEMENTED IN INCREASING THE EFFICIENCY OF TEACHING

Pedagogical art-technologies and methods for enhancing the effectiveness of teaching progress are viewed as ways of enhancing the effectiveness of pedagogical process being alternatives to traditional pedagogical approaches. The purpose of this article is to identify the importance of involving art technologies and methods in enhancing the effectiveness of teaching process and to interpret their role from the perspective of teaching process improvement. The article explores new approaches to making the pedagogical process more creative which can solve a number of pedagogical problems not only in the field of personal education but also in socialization and upbringing. A number of scientific-pedagogical research methods have been used to carry out the research, such as analysis, compilation, abstraction, generalization and coordination. As a result it can be concluded that pedagogical art methods and technologies are unique pedagogical alternatives that can form an inclusive, tolerant and coherent environment and solve the problem of making the teaching process more creative and effective.

Текст научной работы на тему «ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՐՏ- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՐՏ- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ*

ԼՈՒՍԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԵՊՀ-ի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն, մանկավարժական գիտությունների թեկնածու, ասիստենտ ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն lusine.havrapetvan@vsu.am

Մանկավարժական արտ-տեխնոլոգիաները և մեթոդները դիտարկվում են իբրև մանկավարժական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիներ' դրսևորվելով որպես ավանդական մանկավարժական մոտեցումների այլընտրանքներ:

Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակն է բացահայտել արտ-տեխնոլոգիաների և մեթոդների ներգրավման կարևորությունը ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման գործում, մեկնաբանել դրանց դերն ուսուցման գործընթացի բարելավման տեսանկյունից:

Հոդվածում բացահայտվել են մանկավարժական գործընթացն առավել ստեղծագործական դարձնելու նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ կարելի է լուծել մանկավարժական բնույթի մի շարք խնդիրներ, այդ թվում' ուսուցման գործընթացի սոցիալականացման, դաստիարակության կազմակերպման և այլն:

Հետազոտության իրականացման համար օգտագործվել են մի շարք գիտամանկավարժական հետազոտությունների մեթոդներ' վերլուծություն, համադրում, վերացարկում, ընդհանրացում, համակարգում:

Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ մանկավարժական արտ-մեթոդներն ու տեխնոլոգիաները յուրահատուկ մանկավարժական այլընտրանքներ են, որոնք կարող են լուծել ոչ միայն ուսուցման գործընթացն առավել ակտիվ, ստեղծագործական և արդյունավետ դարձնելու հիմնախնդիրը, այլև նպաստել անձի ստեղծագործական ներուժի զարգացմանը, ինքնաբացահայտմանն ու ինքնաընկալմանը, ինչպես նաև' օգտակար լինել կենսաբանորեն առողջ ու հատուկ կարիքներով երեխաների համատեղ ուսումնական գործունեության կազմակերպման հարցում որպես հոգեկարգավորման յուրահատուկ մեխանիզմներ' դարձնելով ուսուցման գործընթացը առավել ներառական, համագործակցային ու կառուցողական:

Հիմնաբառեր՝ մանկավարժական արտ-տեխնոլոգիաներ, արտ-մեթոդներ, իզոթերապիա, գրքաթերապիա, երաժշտաթերապիա, ուսուցման գործընթաց, մանկավարժական գործընթաց:

Ուսուցումն իմացական գործընթացների համակարգ է, որն ուղղված է անձի մտավոր ու հոգեկան համակողմանի զարգացմանը: Այն զուտ փաստերի փոխանցման ու յուրացման գործընթաց չէ, այլև ուսուցանվող առարկայի տրամաբանության բարդ միահյուսվածդ, որի արդյունքում ձևավորվում են նախկինում ունեցած գիտելիքի և նորի, առարկաների միջև եղած կապերի համակարգեր: Այն մտքի հոսք է կամ շարժում' դրանց միջև եղած տրամաբանական կապերի տիրույթում: Ուսումնական նյութի փոխանցումը

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.04.2020թ.:

17.03.2020թ., գրախոսվել' 23.03.2020թ., տպագրության

170

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

սովորեցնողից սովորողին իրականացվում է հատուկ կազմակերպված ներգործությունների միջոցով: Որևէ նոր բան արդեն եղածին ավելացնելու համար պետք է ապահովել նյութի ընկալման կազմակերպում, դրա իմաստավորում, ապա նաև հետադարձ կապ: Սովորողի կողմից ինքնուրույն մեկնաբանությունների,

վերլուծությունների միջոցով պարզ է դառնում նոր նյութի ընկալման արդյունավետությունը, ինչն էլ պայմանավորված է ակնկալիքի ու վերջնարդյունքի միջև ընկած գործընթացների հաջող իրականացմամբ:

Հայտնի է, որ սովորողին ուսումնական գործունեության մեջ ներգրավվելու շարժառիթները տարբեր են, ինչը ևս կարող է ունենալ ակնկալվող արդյունքի վրա ազդեցություն: Պակաս կարևոր չէ ուսուցանողի մանկավարժական վարպետությունը, որը դրսևորվում է մանկավարժական օրինաչափությունների հստակ գիտակցման, երեխայի անձի համակողմանի ուսումնասիրման, ուսուցման գործընթացում դրանց ակտիվ ներառման մեջ: Այսպիսով՝ ուսուցումը, որպես բազմակողմ

փոխազդեցությունների գործընթաց, ապահովում է երեխայի անձի համակարգում պահանջմունքների ձևավորմանը, ձգտումների, իմացական ու մտածողական եղանակների փոփոխությանը, օբյեկտիվ աշխարհի մասին պատկերացում կազմելուն, հասարակության մեջ սեփական դերն ու տեղը գիտակցելուն: Կարևորվում են հատկապես անձի ինքնուրունության զարգացումը, ստեղծագործականության խթանումը, անձի հոգեբանական ենթակառուցվածքի զարգացումը: Ուսուցման

գործընթացի հաջողությունը ուսուցանողի կողմից սովորողին բոլոր կողմերից հետազոտելու, ճանաչելու, նրա ձիրքերը բացահայտելու մեջ է: Դրա շնորհիվ է, որ երեխայի մեջ որևէ երևույթի հանդեպ ձևավորվում են պատկերացումներ, այնուհետև՝ վերաբերմունք: Որքան ամբողջական է կազմակերպված ուսուցման գործընթացն իր բովանդակության անձնակենտրոն, արժեքային կառուցվածքով, այնքան սովորողի մեջ աշխարհճանաչողության գործընթացի ճանաչողականության, ընկալման խորության, ինքնուրույն մեկնաբանության, ստեղծագործականության զարգացման գործընթացներն օրինաչափ և արագ են տեղի ունենում:

Այսօր ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման նոր մեկնաբանություններ են պահանջվում, ինչն էլ առաջարկում է մանկավարժության երիտասարդ գիտաճյուղը՝ արվեստի մանկավարժությունը: Վերջինիս բնորոշ է սովորողի ակտիվ ներգրավվածությունը գեղարվեստական պրակտիկ գործունեության մեջ, արվեստի, առողջագիտության, հոգեբանության, մշակույթի տարրերով հագեցած ուսուցման փոխներգործուն մոդելների մշակումը և դրանց կիրառումը լսարանային ուսուցման, ինչպես նաև՝ սովորողի արտալսարանային գործունեության մեջ:

Գեղարվեստական գործունեությունը համակցելով ուսուցման գործընթացին՝ սովորողի մեջ սկսվում է ստեղծագործականության բացահայտման,

ինքնագիտակցության ինտենսիվ գործընթաց, որի շրջանակներում նրա մեջ մշակվում է աուտենտիկ ինքնատիպ ընկալում՝ զգայարանների միջնորդությամբ: Արդյունքում արվեստը միջնորդ է դառնում սովորողի, ուսուցանողի, ուսուցանվող նյութի միջև՝ գտնելու նոր կապեր (զգայական, սոցիալական և այլն) արդեն իմացածի և նորի միջև: Ստեղծվում է ստեղծագործական միջավայր, դրսևորվում է մտածողական ճկունություն, որն էլ օգնում է ուսուցումը հոգնեցուցիչ և մեծ լարում պահանջող գործընթացից վերածելու ճկունություն և ազատ ստեղծագործականություն ապահովող

աջկիսագնդային գործունեության: Գեղարվեստական գործողությունների, տարրերի, միջոցների ներառումն ուսուցման գործընթացում օգնում է, որպեսզի սովորողները կարողանան նախաձեռնել, վերլուծել, մեկնաբանել, փոխանցել մատուցվող նյութը մեխանիկորեն այն վերարտադրելու փոխարեն: Այլ կերպ ասած՝ արվեստի

մանկավարժությունը գեղարվեստական մանկավարժության ոլորտ է, որը դիտարկվում է որպես արվեստի ու մանկավարժության համադրություն, ի հայտ է բերում

171

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

գեղարվեստական դիդակտիկայի սկզբունքներ, որոնք ուղղված են սովորողի ստեղծագործական ակտիվության բարձրացմանը, ինքնուրույնության,

ինքնատիպության նոր բովանդակության սահմանմանը:

Օգտագործելով արվեստի միջոցների և կրթական տեխնոլոգիաների ընձեռած լայն հնարավորությունները, դրանք համակցելով միմյանց հետ՝ արդյունքում ծնվում են արտ-մեթոդներ և արտ-տեխնոլոգիաներ, որոնք հաճախ թերապևտիկ բնույթ ունեն, ուստի դրանք մանկավարժական բարդ խնդիրների լուծման նոր բանաձևեր են:

Մեր ուսումնասիրության կենտրոնում ուսուցման կազմակերպման արդյունավետությունը բարձրացնող արտ-տեխնոլոգիաներն ու մեթոդներն են, որոնք առանձնանում են իրենց բնութագրերով, ունեն շեշտված մանկավարժական բովանդակություն, կիրառելի են մանկավարժական տարբեր խնդիրներ լուծելու համար:

Գեղարվեստա-գեղագիտական և ստեղծագործական ուղղվածությունից կախված՝ տարբերում ենք արտ-մեթոդների հետևյալ տեսակները.

1. գեղարվեստական ընթերցանություն,

2. երաժշտության ունկնդրում,

3. իրավիճակի դերային բեմականացում, ասմունք,

4. թղթերի, թելերի միջոցով աշխատանքների պատրաստում,

5. ծեփամածիկի, կավի, գիպսի հետ աշխատանք,

6. նկարչություն, գունաներկում, ուրվանկարի գունային լիցքավորում և այլն:

Արտ-մեթոդները ոչ միայն ուսուցման կազմակերպման արդյունավետ ուղիներ են,

այլև ուսուցողական զրույցների, խորհրդատվության, մանկավարժական սիրո ու հոգատարության, երեխայի հանդեպ ունեցած հարգանքի վառ դրսևորման միջոցներ: Դրանք միջանձնային հարաբերությունների յուրատեսակ կառուցվածների հիմքեր կարող են դնել. սերը, հոգատարությունը, իրար ճանաչելու հնարավորությունը սովորողի մասին լրացուցիչ տեղեկատվություն հավաքագրելու, նրան ուսումնական նյութի շրջանակներից դուրս տեսնելու, ունեցած խնդիրները հասկանալու հնարավորություն կտան մանկավարժին:

Գեղարվեստա-գեղագիտական և ստեղծագործական ուղղվածությունից կախված՝ տարբերում ենք արտ-տեխնոլոգիաների հետևյալ տեսակները.

1. Գրքաթերապիա,

2. Երաժշտաթերապիա,

3. Դրամաթերապիա,

4. Հեքիաթաթերապիա,

5. Իզոթերապիա:

Գրքաթերապիան, որպես արտ-տեխնոլոգիա, հիմնվում է խոսքի, դրա ազդեցիկ ուժի վրա: Այս արտ-տեխնոլոգիան կարելի է կիրառել թե' կենսաբանորեն առողջ, թե' հատուկ կարիքներով երեխաների հետ տարվող սոցիալ-մանկավարժական բնույթի աշխատանքներում: Այն ունի մի քանի ձևեր, որոնց կիրառման

առանձնահատկությունները բխում են սովորողի ունեցած խնդրի

առանձնահատկություններից: Գրքաթերապիայի հիմնական միջոցը ընթերցանությունն է, գրավոր ու բանավոր խոսքը: Գրքաթերապիա իրականացնելու համար ուսումնական նյութ կարող ենք համարել գրական տարբեր ժանրերի ստեղծագործությունները՝ փոքր արձակից մինչև պոեզիա և այլն:

Երաժշտաթերապիան իր բոլոր ձևերով՝ ռիթմաթերապիա, երգելը, երաժշտություն հորինելը, նույնպես արտ-տեխնոլոգիաների համակարգում առանձնակի տեղ ունեն: Դրանք օգնում են անձին մշակելու սթրեսակայունության համակարգ, զարգացնելու ասոցիատիվ մտածողություն, հանգստացնելու նյարդային համակարգը, ձևավորելու մանկավարժական գործընթացի սուբյեկտների առողջապահպան էկոհոգեբանական մշակութ և այլն:

172

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Դրամաթերապիան և իմագոթերապիան (կերպարային թերապիան)

դերախաղային գործունեության տեսակներ են, երբ առանձին-առանձին կարևորում են ձայնը, բեմական պլաստիկան, էտյուդները, երևակայության, զգացմունքերի

բեմականացումը, հիմնախնդրի իրավիճակային թատերականացումը267: Դրանք կարելի է կիրառել թե' դպրոցական թատրոնում, թե' դասի ժամանակ: Ավանդական թատերական ներկայացումներից տարբերվում են նրանով, որ այս տեխնոլոգիայի ժամանակ իբրև թատերականացված նյութի ատաղձ կարող է համարվել տվյալ անձի հոգեվիճակը, նրա վախերը կամ այլ անձանց հետ միջադեպերը և այլն:

Հեքիաթաթերապիայի համար ընտրվում են մի քանի տիպի հեքիաթներ՝ ռեցեպտորային, հրաշապատում, դիդակտիկական և այլն: Կարելի է նաև նկարել հեքիաթ, հորինել տեղում, օգտագործել արդեն պատրաստի հեքիաթը' սովորեցնելու կայացնել այլընտրանքային որոշումներ իրավիճակային լուծում պահանջող դեպքերում, լինել առավել ճկուն ու հնարամիտ: Հեքիաթը ևս օգնում է ուսուցման գործընթացում բարձրացնել անձի ակտիվությունը, խթանել ինքնուրույնությունը, երևակայությունը:

Իզոթերապիան կենսաբանորեն առողջ անձի ստեղծագործականության խթանման ձևերից է, սակայն որոշ դեպքերում հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնդիրը թեթևացնելու միջոց է, մանկավարժի կողմից իրականացվող շտկողա-վերականգնողական արտ-տեխնոլոգիա: Դրա տեսակներից են' նկարչությունը, կոլաժը, քանդակագործությունը, ծեփամածիկով աշխատանքը, արվեստի պատրաստի գործերը և այլն268:

Արտ-տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ուսուցման գործընթացում ներառելու երեխային բազմակողմանիորեն' վեր հանելով նրա ներքին տագնապները, ցուցաբերելով հոգեբանա-մանկավարժական բնույթի օգնություն և աջակցություն' առավել կառուցողական դարձնելով երեխայի սոցիալականացման գործընթացը, նպաստելով հոգևոր-բարոյական չափանիշների ակտիվ յուրացմանը:

Արտ-տեխնոլոգիաներն առավել արդյունավետ են ներգործում հատկապես երբ հենված են արվեստի մանկավարժության մի քանի մոտեցումների վրա.

1. Նախ' երեխայի կատարած աշխատանքի գնահատումը պետք է լինի առանց թվանշանի, փոխարենը մեծահասակը' ուսուցիչը, ծնողը, պետք է ապրումակցի, քաջալերի նրան: Այդ հանգամանքը երեխային դարձնում է անկաշկանդ, նրա համար ստեղծում է ապահովության զգացողություն, ձևավորում է հոգեբանական ինքնահոս ազատության միջավայր, որի ընթացքում երեխան սկսում է իր ներսում կուտակված անհանգստությունները վերածել պատկերների, գույների, սիմվոլների: Այդ ընթացքում ուսուցանողը ռեֆլեքսիայի միջոցով պետք է փորձի ընկալել երեխայի ապրումները, կիսել զգացմունքերը, կարեկցել նրան, ինչն էլ հանգեցնում է սոցիալական հարաբերությունների, կապերի ստեղծման ու ամրապնդման կառուցողականության, նպաստում ուսուցման համար առավել ազատ ու նպաստավոր, վստահության վրա հիմնված միջավայր ստեղծելուն:

2. Հաջորդը ուսուցման գործընթացում արտ-տեխնոլոգիաների կիրառման ժամանակ դաստիարակության գործընթացի կազմակերպումն է արտթերապևտիկ զրույցների միջոցով:

Արտ-տեխնոլոգիաներն ունեն ազդեցության ուղղվածություն.

1. Անձնակողմնորոշիչ և անձնակենտրոն. անձի տարիքային և հոգեբանական հնարավորությունների հաշվի առնումը, երեխայի պահանջմունքերի

կարևորումը ուսուցման գործընթացում, դրանց բացահայտումը

267 Медведева Е.А., Арт-педагогика и арт-терапия в специальном и инклюзивном образовании, Москва, «Юрайт», 2019, էջ 174.

268 Лебедева Л. Д., Практика арт-терапии: подходы, диагностика, система занятий. СПб: «Речь», 2003. Серия «Психологический практикум», стр. 106.

173

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

2. Արժեբանական-արժեկողմնորոշիչ. անձի ինքնակառավարման հմտությունների ձևավորումը,

3. Մարդաբանական. անձի հոլիստիկ զարգացումը

4. Գեղարվեստական. անձի գեղարվեստա-գեղագիտական զարգացումը,

5. Հերմենևտիկական. անձի կողմից իրավիճակի գնահատման կարողությունը, արտ-աշխատանքում ստեղծած սիմվոլների ապակոդավորումը:

Նման մոտեցումը ցույց է տալիս արտ-տեխնոլոգիաների բազմամակարդակ ազդեցությունը269:

Մանկավարժական արտ-տեխնոլոգիաների կառուցվածքի տրամաբանությունը

զարգանում է 3 փուլով.

1. Ախտորոշման փուլ: Այս փուլում որոշվում է անձի զգացմունքայնության աստիճանը, դրա դրսևորման կարողության չափը որպես ներքին վիճակ, անձի՝ մանկավարժական օգնություն պահանջող« թույլ կողմերի հստակեցումը:

2. Պատկերանշանային փուլ: Այս փուլում երեխան վերարտադրում է իրեն տվյալ պահին հուզող երևույթը գեղարվեստական-փորձարարական ձևերի միջոցով: Դրանք ներքին հոգեվիճակների պրոեկցիաներ են,, որոնք հոգեբանամանկավարժական տարատեսակ, նշանակալից խնդիրների լուծման համար իբրև այդ խնդրի մոդելավորված տարբերակ կարող են օգտագործվել:

3. Ռեֆլեկտիվ-արժեբանական: Այս փուլում տեղի է ունենում անձի կողմից ոչ վերբալ զգացմունքային գործունեության գիտակցում, դրա խոսքային ձևակերպումը, տրվում են արդեն ծանոթ մոտեցումների փոխարեն նոր, այլընտրանքային ցուցումներ, ոչ ուղղակիորեն, սակայն ուղղորդում անձին դեպի նոր արժեքային դիրքորոշումների հետ ադապտացմանը:

Հատուկ պետք է կարևորել արտ-տեխնոլոգիաներ կիրառող ուսուցանողի պատրաստվածությունը, քանի որ նրա աշխատանքային վարպետությունից է կախված առանձնահատուկ մանկավարժական տեխնոլոգիաներով այս աշխատանքի

վերջնարդյունքի ամբողջական ու դրական ելքը:

Այսօր գեղարվեստա-մանկավարժական հայեցակարգերի զարգացման տեմպն աշխարհում արագացել է, ինչն էլ դասավանդողից պահանջում է ոչ միայն զուտ կատարողական վարպետություն, այլև արվեստի միջոցների անմիջական կիրառում դասավանդման գործընթացում՝ որպես սովորողի զգայական ակտիվության խթանման միջոց, ինչպես նաև մանկավարժի վարպետության դրսևորման նոր մոտեցում270:

Անհրաժեշտ է տարբերակել արվեստի ուսուցման մեթոդիկան արվեստի մանկավարժության մեթոդներով ուսուցման գործընթաց կազմակերպելուց: Վերջինս, համակցվելով մանկավարժական առողջագիտության առողջապահպան բանաձևին, դուրս է բերել արվեստաբուժության մեթոդիկաներ՝ սովորողի անձնային, ինչպես նաև զարգացման առանձնահատկություններին համապատասխանեցնելով նրա՝ կրթություն ստանալու իրավունքի իրացումը:

Արվեստի մանկավարժության արտ-մեթոդիկաները, տեխնոլոգիաներն ու մեթոդները կիրառվում են երեք ուղղությամբ. առաջինն արվեստի տարբեր ճյուղերի ուսուցման մեթոդիկաներն են, երկրորդ դեպքում արվեստը միջնորդ է մանկավարժական գործընթացում գեղարվեստական տարրերի ներառման, ինչպես նաև պրակտիկ գործունեության վրա հիմնված ուսուցման գործընթաց կազմակերպելու համար, երրորդ դեպքում այն շտկողավերականգնողական տեխնոլոգիաների համակարգ է՝ կախված երեխայի ունեցած խնդրից, դրա բարդության աստիճանից, ուսուցման գործընթացում

269 Анисимов В.П., Скворцова Т.П. Арт-педагогическая профилактика негативизма детей: монография. Тверь: Твер. гос. ун-т, 2017, стр.97–98

270 Тяглова С. А., Творческая технология арт-педагогического подхода в подготовке учителя, Pedagogical journal, N6, 2015, стр.70.

174

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

նրա ներառման հնարավորությունից, ներառված լինելու չափից, սոցիալականացման խոչընդոտների հաղթահարման բարդություններից: Երեխայի անձի հոլիստիկ

կառուցվածը կարիք ունի համաչափ զարգացման, որը հաճախ միակողմանի կամ ոչ լիարժեք է բացահայտվում անձի սոցիալականացման ու դաստիարակության գործընթացներում: Երբեմն դպրոցում (հաճախ նաև ընտանիքում) երեխայի անձի ներքին կարողությունների ոչ ամբողջական մեկնաբանվածության, ոչ լիարժեք բացահայտվածության փաստը կարող է կոնֆլիկտայնության, հոգեկան լուրջ փոփոխությունների պատճառ դառնալ: Արվեստի մանկավարժության մեթոդները, որպես գեղարվեստական դիդակտիկայի ձևավորման պայման, կարևոր ներդրումներ են, քանի որ դրանք կարող են էապես փոխել մանկավարժական գործընթացի բնույթը հատկապես ներառական ուսուցմամբ կրթություն կազմակերպելիս: Դրանք

սուբլիմացիաների բանաձևեր են, որոնք օգնում են անձին փոխակերպել վախը, ընկճվածությունը, կուտակած վատ հույզերը դրական հույզերի, ինքնուրույն դուրս բերել պաշտպանական մեխանիզմներ՝ ընդդեմ բացասական ցանկությունների:

Արտ-մեթոդները և տեխնոլոգիաները կարող են կատարողականից ստեղծագործականի վերածել ուսուցման գործընթացը՝ հագեցնելով այն կենդանի շնչով, գույներով ու ձայնով, մարմնի շարժմամբ ու խոսքի մշակույթով: Դրանց շնորհիվ ուսուցման գործընթացն ունենում է մշակութային համատեքստ, ինչն էլ սովորողների շրջանում զարգացնում է դրականի վրա հենված զգայական ուղղորդվածություն271:

Արվեստի մանկավարժության մեթոդները անձի անհատական զարգացման համակարգում ինքնաբացահայտման շարժառիթներ կարող են դառնալ: Դրանք նաև համագործակցային բնույթ ունեն, օգնում են զարգացնել սոցիալական հմտությունները և ձևավորում են թիմում աշխատելու ունակություն, ինչպես նաև այդ մեթոդներից մի քանիսը թույլ են տալիս սովորողին ձեռք բերել գեղարվեստական գործունեության միջնորդությամբ որևէ բան սովորելու անհատական փորձ:

Ուսուցման գործընթացում արտ-մեթոդներ ու տեխնոլոգիաներ օգտագործելիս ուսուցանողը թեև կարող է ստեղծել գեղարվեստական միջավայր, ձևավորել երեխայի մեջ գեղագիտական ճաշակ, գեղարվեստական հաղորդակցման մշակույթ, այնուամենայնիվ, այդքանը բավարար պայման չէ երեխայի ստեղծագործականության խթանման, կառուցողական մտածողության ձևավորման և դրանց դրսևորումների համար: Արտ-մեթոդներն ու տեխնոլոգիաներն ունեն առավելություններ. դրանք կարող են ներգործել երեխայի ենթագիտակցության և գիտակցության վրա տարբեր կողմերից, տարբեր զգայությունների առաջացման ու զգայարանների խթանման միջոցով՝ լսողական, տեսողական, շոշափելիքի և այլն՝ փոխանցելով երեխային

աշխարհճանաչողության ակտիվություն, նոր փորձ, հաճելի զգայություններ:

Այսպիսով՝ մանկավարժական արտ-մեթոդներն ու տեխնոլոգիաները կարող են նպաստել անձի ստեղծագործական ներուժի զարգացմանը, ինքնաբացահայտմանն ու ինքնաընկալմանը, ինչպես նաև նպաստել կենսաբանորեն առողջ ու հատուկ կարիքներով երեխաների համատեղ ուսումնական գործունեության կազմակերպմանը՝ որպես հոգեկարգավորման յուրահատուկ մեխանիզմներ՝ դարձնելով ուսուցման գործընթացն առավել ներառական, համագործակցային ու կառուցողական:

271 Медведева Е. А. Арт-педагогика и арт-терапия в специальном и инклюзивном образовании, Москва, «Юрайт», 2019, стр. 88.

175

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

FEAUTURES OF APPLICATION OF ART TECHNOLOGIES AND METHODS IMPLEMENTED IN INCREASING THE EFFICIENCY OF TEACHING

LUSINE HAYRAPETYAN

Yerevan State University, Pedagogy and Education Development,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Department of Pedagogy,

Ph.D., Lecturer Yerevan, Republic of Armenia

Pedagogical art-technologies and methods for enhancing the effectiveness of teaching progress are viewed as ways of enhancing the effectiveness of pedagogical process being alternatives to traditional pedagogical approaches.

The purpose of this article is to identify the importance of involving art technologies and methods in enhancing the effectiveness of teaching process and to interpret their role from the perspective of teaching process improvement.

The article explores new approaches to making the pedagogical process more creative which can solve a number of pedagogical problems not only in the field of personal education but also in socialization and upbringing.

A number of scientific-pedagogical research methods have been used to carry out the research, such as analysis, compilation, abstraction, generalization and coordination.

As a result it can be concluded that pedagogical art methods and technologies are unique pedagogical alternatives that can form an inclusive, tolerant and coherent environment and solve the problem of making the teaching process more creative and effective.

Key words: Pedagogical Art Technologies, Art Methods, Isotherapy, Music Therapy, Bibliotherapy, Teaching Process, Pedagogical Process.

ОСОБЕННОСТИ ПРИМЕНЕНИЯ АРТ-ТЕХНОЛОГИИ И МЕТОДОВ ПРИ ПОВЫШЕНИИ ЭФФЕКТИВНОСТИ ОБУЧЕНИЯ

ЛУСИНЕ АЙРАПЕТЯН

Ереванский государственный университет,

Центр педагогики и развития образования, преподаватель кафедры педагогики, канд. пед. наук, ассистент, г.Ереван, Республика Армения

Педагогические арт-технологии и методы рассматриваются как способы повышения эффективности педагогического процесса, являясь альтернативными по отношению к традиционным педагогическим подходам.

Целью исследования, проводимого в рамках статьи, является выявление важности привлечения арт-технологий и методов при повышении эффективности процесса обучения, а также интерпретирование их роли с точки зрения улучшения процесса обучения.

В данной статье выявлены новые подходы по приданию педагогическому процессу более творческого характера, благодаря которым можно решить ряд задач педагогического плана, в том числе не только в направлении обучения личности, но и в его социализации и воспитании.

176

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Для проведения исследования был использован ряд методов научно-педагогических исследований, таких как анализ, сопоставление, абстракция, обобщение, координация.

В результате можно сделать вывод о том, что педагогические арт-методы и технологии являются своеобразными педагогическими альтернативами, которые способны решить проблему, касающуюся не только более активного, творческого и эффективного процесса обучения. Они также могут способствовать развитию творческого потенциала личности, самопознанию и самовосприятию, а также быть полезными в вопросе организации совместной учебной деятельности как биологически здоровых детей, так и детей с особыми потребностями в качестве уникальных механизмов психорегулирования, превращая процесс обучения в более инклюзивный, совместный и конструктивный.

Ключевые слова: педагогические арт-технологии, арт-методы, изотерапия, музыкотерапия, библиотерапия, процесс обучения, педагогический процесс.

177

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.