Научная статья на тему 'ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶՈւ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՆԵՐԱԶԴԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ'

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶՈւ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՆԵՐԱԶԴԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
212
38
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ամենօրյա լրահոս / ԶԼՄ / մեդիայի ներազդեցություն / տեղեկատվական հնարամտություն / Համահայկական տեղեկատվական ռազմավարություն։

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Армен Галечян

Նորագույն տեղեկատվական մեխանիզմները և մեդիա-հնարքները կարևոր ազդեցություն ունեն ԶՈւ անձնակազմի գիտակցության, ընկալումների, վերլուծական կարողությունների և գործողությունների, վրա: Հոդվածում շոշափված են «տեղեկատվական հնարքների» կիրառման արդի հիմնախնդիրները և դրանց կարգավորման մեխանիզմները: Առաջարկվում է անցկացնել «տեղեկատվական հնարքների» կիրառման հարցերի առավել խոր և մասնագիտական հետազոտություններ: Վերլուծության մեջ ներկայացված են նաև զինված ուժերի պատասխանատուների կարծիքն ու մտահոգությունները բարձրաձայնվող հիմնահարցերի վերաբերյալ: Առաջնահերթ է դարձել նոր «Համահայկական տեղեկատվական ռազմավարության» մշակումը, որը կապահովի ներքին և արտաքին մարտահրավերներին համահունչ նոր միասնական մեդիա-քաղաքականության մշակումն ու իրականացումը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

НЕКОТОРЫЕ ВОПРОСЫ ВОЗДЕЙСТВИЯ НА СОЗНАНИЕ ЛИЧНОГО СОСТАВА ВС ИНФОРМАЦИОННЫМИ МЕТОДАМИ

Новейшие информационные механизмы и медиа-уловки имеют важное воздействие на сознание личного состава ВС, в частности, на восприятие, аналитические возможности и действия. В статье затрагиваются современные проблемы применения «информационных уловок» и механизмы их регулирования. В частности, предлагается провести глубокие и специализированные исследования вопросов применения «информационных уловок». В анализе представлены также мнение и опасения ответственных представителей ВС о поднимаемых проблемах. Первоочередной задачей видится разработка новой «Всеармянской информационной стратегии», которая обеспечит разработку и осуществление соответствующей внешним и внутренним вызовам новой медиа-политики.

Текст научной работы на тему «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶՈւ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՆԵՐԱԶԴԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ»

 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶՈւ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՆԵՐԱԶԴԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

Արմեն Ղափիան'

Բանալիբաոեր ամենօրյա լրահոս, ԶԼՄ, մեդիայի ներազդեցություն, տեղեկատվական հնարամտություն, Համահայկական տեղեկատվական ռազմավարություն:

Ժամանակակից մեդիայում զանգվածների գիտակցության վրա ներազդելու ամենատարածված միջոցն ամենօրյա լրահոսն է: Նրա հիմքում ընկած է ունկնդիրների ուշադրությունը տեղեկատվական տիրույթում պահանջված և անհրաժեշտ թեմաների, իրողությունների և մեկնաբանությունների վրա կենտրոնացնելու կարողությունը: Ունկնդիրներին չեն հետաքրքրում այնպիսի դեպքեր, պատմություններ (լուրեր), որոնք տվյալ ժամանակահատվածում առավել քննարկվող թեմաներից դուրս են: Ուստի, ինչպես մեզ մոտ, այնպես էլ ամենուր, որպես առավել ազդեցիկ հաղորդում, պահպանվում է օրվա լրահոսը* 1:

Զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ) կարող են «լռեցնել» կամ, ընդհակառակը «թեժացնել» ցանկացած թեմա: Իհարկե, կան նաև տեղեկատվության «աղավաղման» այլ մեթոդներ և ձևեր: Օրինակ, ԶԼՄ-ն կարող են գործողությունների ալգորիթմը մասնատել ու ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որն ընդհանրապես չի համապատասխանում սկզբնական տեղեկատվությանը2 3: Այս հնարքն անվանում են տրոհում:

՚ Գնդապետ, ՀՀ ՊՆ ՎՍարգսյանի անվան Ռազմական համալսարանի հրամանատարա-շտաբային ֆակուլտետի ռազմամասնագիտական ամբիոնի ավագ դասախոս:

1 Օրինակ mil.nkr-ի կողմից տրված սահմանում հրադադարի ռեժիմի խախտման մասին ամենօրյա տեղեկատվություն: 02 հաղորդաշարը: Կամ Haqqin.az կայքում մշտական տեղադրվում են հակահայկական «հրատապ լուրեր» (հոդվածներ) «ստիպելով» մեզ հետևել իրենց լրահոսին:

2 Օրինակ այդ մեթոդներով հաճախ «Arm comedy» հումորային առաջին հայրենասիրական հաղորդումը պատրաստում է իր հումորային հոլովակները, մասնավորապես քաղաքական գործիչներից հարցազրույցներ վերցնելիս:

3 Տրոհում (фрагментирование) - դրվագեցում, տեղեկատվության մասնատում:

Սկզբնական տեղեկատվության տրոհումից հետո հեռուստաէկրանին նոր իրադարձություն է «հավաքվում», ներկայացվում, հետևապես այդ իրադարձությունն այլ կերպ և նորովի է մեկնաբանվում:

Նորությունների մատուցման այս տարբերակը ծրագրավորում է հեռուստադիտողների ընկալումները (արձագանքները): Իրադարձությունների բնութագրման համար ստեղծվում է նոր «այբուբեն», որը կբավարարի ներկայացնողի պահանջները: Իրադարձությունները «տրոհվում» են տարբեր մասերի այնպես, որպեսզի նրանցից հնարավոր լինի կառուցել (պատրաստել) պահանջվող տեղեկույթը: Արդեն իսկ այդ տեղեկույթի շրջանակներում լրագրողները, հաղորդավարները, փորձագետները կրկնում են նախապատրաստված տեղեկատվությունը: Ոլորտի մասնագետները պնդում են, որ կարևոր իրադարձություններին վերաբերող լուրերին լայնորեն ավելացվում է «կեղծ, բարձրտեխնոլողիական, ինքնամոդելավորված, հորինված իրադարձություններով հագեցած տեղեկատվության որոշ մասնաբա-ժին»: Այսօր մենք ապրում ենք կառուցված (հորինված) լուրերի աշխարհում, որի անհրաժեշտ սկզբնամասը կարող է պեղված լինել անցյալից, որպեսզի ներկայացվի այսօրվա լրատվական հոսքով1:

Ակնհայտ է, որ ցանկացած օբյեկտի մեջ կարող ենք գտնել բազմաթիվ բաղադրիչներ: Դրանք կարող են լինել բնութագրիչներ ներկայից, անցյալից և նույնիսկ ապագայից: Գոյություն չունեցող օբյեկտը դառնում է ակտիվ քարոզչության առարկա: Տրամադրվող «տեղեկատվության» այդ մեթոդների տարածման պատճառներից մեկն այսօրվա լսարանի պասիվությունն է: Այդ լսարանը առաջացել է սոցիալական ցանցերին զուգահեռ և սերտաճել նրանց հետ:

Արդի աշխարհում ամեն ինչ դարձել է հնարավոր, մասնավորապես վիրտուալ աշխարհի ծնունդ զոմբիներն ու այլմոլորակայինները հանգիստ գոյատևում են մեր իրական աշխարհում: Ակնհայտորեն շեշտակի ավելացել է կեղծ հաղորդագրությունների քանակը: Սարսափազդու, տձև, հորինված հերոսների ներազդեցության թիրախը երեխաներն են, ովքեր առավել ներշնչվող են և հուզական: Նպատակային ստեղծված համակարգչային խաղերն ու մուլտֆիլմերը նպաստում են երեխաների բազմապիսի վախերի և ֆոբիաների առաջացմանը, որոնք հաճախ ուղեկցվում են տարաբնույթ տեսիլքներով և զառանցանքներով:

1 Օրինակ «Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն Հայաստանը խոչընդոտում է խաղաղ բանակցային գործընթացներին»:

Պետք է նշել նաև, որ 1,5-2 տարեկան երեխայի խոսքի զարգացման զգայուն շրջանում մեդիա-կախվածությունն ու համակարգչային չարաշահումը հաճախ նպաստում են երեխաների խոսքի հապաղմանը, համակարգչային խոսքի ընդօրինակմանը, ռոբոտային, ալգորիթմային, շաբլոնային վարքի դրսևորմանը, ուշադրության անկայունությանը, կամակորությունների, հակադրվող վարքագծի դրսևորմանը, հոգեկան զարգացման տարբեր խնդիրների առաջացմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է անառողջ հասարակության ձևավորմանը1:

Այսօր մեր հասարակության գիտակցության ձևավորման գործում մեծ դեր ունի հնդկական կինոարտադրությունը, որի գլխավոր հեռուստասպա-ռողը հաճախ սոցիալական ցածր կարգավիճակ ունեցող երկրներն են, համապատասխանաբար «նպատակների և խնդիրների գիտակցման ցածր մակարդակով»։ Մենք պարբերաբար համոզվում ենք, որ մեդիայի ներազդեցության օգնությամբ փաստացի կարողանում ենք ազդել հանրության գիտակցության, վարքագծի և մտածողության վրա: Այդ կինոարտադրության «հերոսները» «ներխուժել» են մեր հեռուստատեսային իրականություն, մասնավորապես խոսքը հայաստանյան մեդիա-դաշտում շրջանառվող հնդկական հեռուստասերիալների կերպարների «ամաջիների», «բայաջի-ների», «չակորիաների» մասին է:

Իհարկե, կլինեն մարդիկ (տեսակետներ), որոնք կպնդեն, որ այդ ֆիլմերում բացակայում են մարդասպանությունները, ագրեսիան, այլասերությունները, սարսափ տեսարանները, որոնք առկա են մեր մեդիա-դաշտում: Հնարավոր է նրանք իրավացի են, բայց հավաստենք, որ դա մեր առկա խնդրի լուծման միակ տարբերակը չէ... Մեդիա-ազդեցության հնարավոր մեխանիզմների ներգործությունը տարածվում է ինչպես երեխաների, այնպես էլ ողջ ազգաբնակչության, այդ թվում զինված ուժերի անձնակազմի շրջանում.

Մասնավորապես հայաստանյան հանրության և սփյուռքի մեջ ազգասիրություն ձևավորելու նպատակով հայաստանյան մեդիա-դաշտում հարկավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել հայրենասիրության, ազգային գաղափարախոսության քարոզմանը, մեր պատմության լավագույն էջերի լուսաբանմանը, զինված ուժերի անձնակազմի սխրագործությունների քննարկմանը, փոխարենը բոլոր առաջատար հեռուստաալիքներով (բացառությամբ Հ1-ի) պարբերաբար «քարոզվում» է հնդկական մշակույթը, որի շնորհիվ հանրությունը մանրամասն տեղեկացված է Հնդկաստանում հարսանեկան արարողության ընթացքին իր բոլոր փուլերով:

1 Ս. Անտոնյան, «21-րդ ԴԱՐ», # 5 (75), «Նորավանք» ԳԿՀ, 2017թ.։

Միանման, նույնօրինակ զանգվածային մտածելակերպը չի կարող ապահովել հասարակության ինտելեկտուալ աճ, որը փաստացի սկզբունքորեն իջեցված է։ Ակնհայտ է, որ այդ հասարակության բաղկացուցիչն ու կարևոր բաղադրիչը զինված ուժերի սպայակազմն է, շարքային և սերժանտական կազմը, ինչպես նաև բանակը համալրող գաղափարապես պատրաստված մեր երիտասարդները:

Վերոնշյալ մեդիա-քաղաքականությունը կարող է նպաստել.

• զինված ուժերը համալրող նորակոչիկների և ոչ միայն նրանց արժե-համակարգի փոփոխմանը,

• սոցիալական հմտությունների թերզարգացածությանը,

• պարզունակ սենտիմենտալ պատմություններից (կտրվածություն, անտեղյակություն օբյեկտիվ իրականությունից) մեդիա-ռեֆլեքսիվ կապվածությանը:

Զինվորական փորձագետների համար կարևորվում է հետևյալ եզրակացությունը. այլ իրողությունների վրա անձնակազմի ուշադրությունը շեղելով1 2 բթանում է նաև նրանց ուշադրության կենտրոնացումը արդի վտանգների վրա1։

Մենք ապրում ենք օրըստօրե բարդացող աշխարհում, և այդ իրավիճակների բնութագրման ու ղեկավարման համար պարտադիր է անընդհատ իրականացնել ընկալման ձևերի փոփոխություններ: Ներկայում

ժամանակակից նեյրոհոգեբանական հետազոտությունների արդյունքները հասանելի են լայն շերտերին ու արդեն իսկ ներմուծվել են խոշոր կորպորացիաներ և, իհարկե, բանակ:

Այսօր նկատվում է տպագիր նյութից հեռացում դեպի տեսողականը և միաժամանակ անցում դեպի բանավորը: 20-րդ դարի պատերազմների ժամանակ ակտիվ կիրառված և ներկայում որոշ մարդկանց մեջ կարծրացած «թռուցիկների» ժամանակները վաղուց պատմություն են դարձել Համացանցի կողմից ապահովվող ժամանակակից կոմունիկատիվ միջավայրը շատ ուժեղ է տեղեկատվության ղեկավարման տեսանկյունից, բայց

1 Այլ իրողություններ են քաղաքական ընտրապայքարը, տարբեր հասարակական պարտականությունները, բանկային ֆինանսական պարտավորվածությունները, աննպատակ ու անմակարդակ մեդիա-դաստիարակչությունը (ներազդեցություն) և այլն:

2 Օրինակ բանակը հասարակական և այլ ոչ զինվորական գործունեության մեջ ներքաշելով զինվորական անձնակազմը հեռանում է բուն մասնագիտական պարտականությունների կատարումից, և, հետևաբար, նրանց ուշադրության կենտրոնացումն արդի վտանգների ուղղությամբ հետզհետե չեզոքանում է:

շատ թույլ դրանց հակազդելու հնարավորությունների առումով: Իհարկե, գոյություն ունի զանգվածային արտադրանքի ընդունված սահմանում. որքան շատ զանգվածային արտադրանք ենք մենք տալիս, այնքան այն պետք է լինի պարզունակ1 2: Ներկայիս միտումները հստակ ցույց են տալիս, որ ընդհանուր բարդ համակարգից հեռանում ենք դեպի պարզը: Տպագիր տեղեկատվությունից անցում կատարվեց դեպի տեսատեղեկատվությունը և բանավոր տեղեկատվությունը: Մեդիա-նախադասությունները կառուցվում են կարճ, նրանք չեն ընդգրկում անհասկանալի բառեր, ուղեկցվում են բազմակի կրկնություններով և համապատասխան կադրերի ցուցադրմամբ: Գովազդը մեր իրականության մեջ գոյություն ունի վաղուց, և դա բնական իրողություն է: Բայց ժամանակակից գովազդը պահանջում է ստեղծագործական մոտեցում: Ինչ-որ մեկը պետք է ստեղծի և զարգացնի մարդկանց հետաքրքրությունների և ուշադրության ներգրավման մեխանիզմներ, որից հետո այն ուղղորդի դեպի ապրանքը, որն այլ պարագաներում մարդկանց չէր հետաքրքրի: Հենց այդ նպատակով գովազդային գործունեության մեջ ստեղծվել է մի ուղղություն, որն այնպիսի գովազդներ (պաստառներ) է պատրաստում հասարակական վայրերում, դպրոցներում, բուհերում և այլուր2, որոնք անցյալում անթույլատրելի էին:

Այդ ամենից անմասն չեն կարող մնալ նաև զինված ուժերը: Փորձեր են արվում հայրենասիրական թեմաներով գովազդային պաստառների պատրաստման և տեղադրման ուղղությամբ3։ Պատրաստվում են նաև թեմատիկ տեսահոլովակներ, ունենք որոշակի արդյունքներ: Մասնավորապես դրական օրինակներից է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի պատրաստած գովազդը նվիրված ժամկետային զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին վարկի տրամադրմանը, և նմանատիպ այլ գովազդային հոլովակներ: Իսկ բացասական օրինակներից կարելի է նշել հայրենական երգիչ-երգչուհիների «մոդայիկ» դարձած հոլովակների նկարահանումը զորքի, ռազմական տեխնիկայի մասնակցությամբ, մարտական գործողությունների տեսարաններով (բարձր դիտում ապահովելու նպատակով), նույնիսկ երբ դրանք չեն համապատասխանում երգի թեմային:

1 Օրինակ մեր հեռուստատեսությամբ ամբողջ օրը տրվող հնդկական (միանման) հեռոատասերիալները և գիտական լուրջ հաղորդումները, ռաբիսը և դասական երաժշտությունը և այլն:

2 Օրինակ շենքերի վերելակներում, հասարակական տրանսպորտում, մետրոպոլիտենում, օդանավակայանում, տաքսիներում, փողոցների գովազդային վահանակներին:

3 Օրինակ բանակի խորհրդանիշներով հուշանվերներ և տարբեր բացիկներ, ՌՈւՀ-երի և զորամասերի պատերին դաստիարակչական թեմատիկ մեծ պաստառներ, աֆիշներ և այլն:

Որքան բարդանում է «մարդկանց ուղեղներին հասնելը», այնքան գովազդելու հնարքներն ավելի քողարկված կերպով են դրսևորվում:

Ներկայում սոցիալական ցանցերի շնորհիվ տեղեկատվությունը դարձել է ավելի սոցիալական, այն մեծ արագությամբ և կարճ ժամանակահատվածում տարածվում է հասարակության լայն շերտերում ունենալով առավել օպերատիվ ազդեցություն: Սոցիալական ցանցերում տեղեկատվությունը մարդկանց հասցեավորելու համար անհրաժեշտ են բանավոր խոսքի զարգացած հմտություններ և բազմակողմանի գիտելիքներ աշխարհի մասին: Մասնավորապես դա շատ ավելի լավ կարողանում են «աշխատեցնել» որոշ քաղաքական գործիչներ: Սոցիալական ցանցերն ապահովում են յուրաքանչյուր անձի ձայնի իրավունքը: Այժմ բանակում նաև սոցիալական ցանցերի օգնությամբ որպես այլընտրանքային և օպերատիվ տեղեկատվական աղբյուր իրականացվում է տեղեկատվության տարածում: Ռազմական տեղեկատվության սակավության, ինչպես նաև օպերատիվության պակասը (հատկապես ֆորսմաժորային իրավիճակներում) զինված ուժերի անձնակազմը (մասնավորապես սպայակազմը) լրացնում է սոցիալական ցանցերի (հիմնականում ֆեյսբուքի) լրատվության միջոցով: Բանակայինները որպես «ոլորտային մասնագետներ», տվյալ «տարածություններում» շրջանառվող ռազմական տեղեկատվության վերաբերյալ տալիս են մասնագիտական վերլուծականներ և կարծիքներ:

Այսպիսով, կարելի է փաստել, որ սոցիալական մեդիան մեր աշխարհը դարձնում է միասեռ ու բազմաթիվ բնութագրիչներով: Պարզվում է, որ կարելի է բավարարվել առանց երկար տեքստերի առկայության: Այստեղ որոշողը հեղինակը չէ, այլ զանգվածային մշակույթ ստեղծող (ծնող) ընթերցողը կամ ւփտողը-. Հեղինակը կարող է ցանկանալ ստեղծել ինչ-որ բարդ «գործ», որը, սակայն, չի համապատասխանում սպառողի պահանջարկին: Այս ամենն առաջնահերթ ի հայտ եկավ գրականության, արվեստի, կինոյի մեջ առաջացնելով զանգվածային գրականություն և զանգվածային մշակույթ: Այժմ այդ «էստաֆետը» փորձում է ընդունել «զանգվածային» քաղաքականությունը:

Տեղեկատվության տարածման և դեմոկրատական բանավեճի մեխանիզմներն արմատականորեն փոփոխվել են սոցիալական մեդիայի առաջացման հետ համատեղ։ Օրինակ քաղաքականության և սոցիալական հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակմամբ ֆեյսբուքը «դեմոկրատական բանավեճում» հպարտանում է իր ներդրումներով։ Կան նաև բացասական կարծիքներ, մասնավորապես մասնագետները նշում են այն, որ սոցիալական հարթակների ոչ ադեկվատ օգտագործումը կհանգեցնի մի շարք

վտանգների: Տեղեկատվության մանիպուլյացիան, ապատեղեկատվության տարածումը և չճշգրտված տեղեկատվությունը պատկանում են այդպիսի վտանգների շարքին։ Ֆեյսբուքը մեզ տրամադրում է այնպիսի տեղեկատվություն, որը համընկնում է սպասումների հետ։ Այսօր մենք աշխարհն ընկալում ենք ֆեյսբուքի և այլ սոցիալական ցանցերում մեր ընկերների գրառումների, նորությունների ժապավենի միջոցով։ Չենք կարող հերքել, որ այդ եղանակով տեղեկացված լինելն ավելի հարմարավետ է, և որ մեզ այնքան էլ չի մտահոգում դրա ճշմարտացիությունը, առավել ևս, երբ այդ նորությունները հաստատում են մեր տեսակետները և մեր պատկերացումները։ Վառ օրինակ է «ապրիլյան քառօրյա պատերազմը», որի ընթացքում սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել բանակի մի շարք բարձրաստիճան սպաների պաշտոնանկությունների վերաբերյալ, կամ մեր և հակառակորդի կողմից զոհերի աղավաղված տվյալների վերաբերյալ:

Համացանցը, ինչպես և հասարակությունները, տարբեր ձևերով թաքցնում են իրենց թերությունները։ Իրական մտավոր անկման վտանգի փոխարեն մենք խոսում ենք և քննարկումներ իրականացնում մտավոր վերելքի վերաբերյալ։ Հիշենք, որ համացանցի հայտնվելուն համընթաց նվազեց մտապահելու և հիշելու անհրաժեշտությունը, սակայն ի հայտ եկավ երկար տեքստեր կարդալու անկարողությունը։ Գեղարվեստական գրականությունը փոխակերպվեց կինոսցենարների, որտեղ պետք չեն թևավոր խոսքեր և գեղարվեստական հնարքներ, կա միայն գործողությունների հետաքրքիր հաջորդականություն։ Իհարկե, հիմնական հետևանքը, որին մենք պետք է սևեռենք մեր ուշադրությունը, ընդհանուր զանգվածային գիտակցության ստեղծումն է։ Նոր թվայնացված միջոցներով ստեղծվում է համարժեք ամբոխ, որն ապրում է միասնական օրենքներով ենթարկվելով ելքի և մուտքի միասնական կանոններին։ Ակնհայտ է, որ մեր առջև ի հայտ է գալիս ամբոխի ֆենոմենը, որը ոչ վաղ անցյալում ստեղծել էին բռնապետները, իսկ այսօր դրանք ստեղծում են թվայնացված միջոցները, հեռուստատեսությունը և սերիալները։ Ստացվում է, որ ամբոխ կարելի է հավաքել ինչպես հրապարակներում, այնպես էլ տներում, որտեղ ամեն մեկը նստում է իր համակարգչի կամ հեռուստացույցի առջև, սակայն իրականում նա ամբոխում է։ Նույն սկզբունքով են հավաքագրվում «կիբեռբանակները», որոնք իրական ռազմական գործողությունների թատերաբեմի բացակայության պարագայում անդամագրվում, ինքնակազմակերպվում և վիրտուալ տիրույթում իրականացնում են կիբեռգործողություններ: Դրանք հաճախ իրականացնում են «պատվիրատուի» պատվերները կամ էլ հաճախ գոր-

ծում են անկախ առաջնորդվելով իրենց համոզմունքներով և սկզբունքներով: Այլընտրանքային տեսակետների բացակայության պայմաններում դա կարող է հանգեցնել աղետալի վիճակների։ Մարդկային ուղեղները չեն զարգանում, նոր տեղեկատվության հանդեպ պահանջմունքը նվազում է, այլընտրանքային տեղեկատվությունը մերժվում։

«Այս աշխարհում բնակվող և ոչ մի անձ չի կարող իրենից հետո չունենալ որոշակի քանակությամբ էլեկտրոնային հետք»։ Սոցիալական կայքերում և այլ էլեկտրոնային տիրույթներում մեր ակտիվությունը բացում են շատ հետքեր։ Ամենատարօրինակն այն է, որ բոլոր մարդկանց անձնական տվյալները կարող են կանխատեսվել մեր էլեկտրոնային հետքերի շնորհիվ։ Օրինակ արտերկրների ռազմաուսումնական հաստատություններ ավարտած ցանկացած սպա պարտադիր պետք է ուսումնական հաստատությանը տրամադրի իր էլեկտրոնային հասցեն կամ սոցիալական ցանցում իր կոորդինատները և այլ կոնտակտային տվյալներ նամակագրության և կապ պաշտ-պանելու համար, որոնք իրենց հերթին հասանելի են ուսանողությանը, այդ թվում նաև այդ հաստատությունների բաց աղբյուրներից օգտվողներին: Էլեկտրոնային հետքեր մնում են նաև համացանցային կայքերում, պարբերականներում տպագրություններից, նամակագրական գրառումներից, վերլուծական նյութերից և տրված հարցազրույցներից, որոնք վերլուծելով հավաքագրվում են այդ զինծառայողների անձնական տվյալները:

Այսպիսով, ներկայացված հոդվածի շրջանակներում բարձրաձայն-ված հարցերը և դրանց պատասխանները մտորելու տեղիք են տալիս «տեղեկատվական հնարամտություններին» առնչվող արդի հիմնախնդիրների վերաբերյալ և թույլ տալիս կատարել որոշակի հետևություններ: Այդ «հնարամտությունների» հետևանքները, այդ թվում նաև բացասական, մեզ երկար սպասել չեն տա:

Անցել են համացանցով, մասմշակույթով, մասմեդիայով դաստիարակված պարզունակ ուղեղների ժամանակները։ Ամեն մի նոր տեխնոլոգիական հնարքի ծնունդով ավելանում է տեղեկատվության հաղորդման արագությունը, հետևաբար նվազում են նրա համարժեք վերծանման հնարավորությունները։ Մարդը սկսում է ամբողջովին ապրել իրեն պարտադրվող վերծանումների համակարգում։ Կարծում ենք վերոնշյալ խնդիրներն իրենց ազդեցությունն են ունենում զինված ուժերի անձնակազմի, հետևաբար նաև նրա մարտունակության վրա: Հնարավոր չէ հոդվածում բարձրացված խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը դիտարկել հասարակությունից և զինված ուժերից տարանջատված:

Մասնավորապես ակնհայտ է, որ նշված ուղղություններով պետք է անցկացնել առավել խոր և մասնագիտական հետազոտություններ թե գիտական ուսումնասիրությունների մակարդակով, թե գործնական բանակի կողմից: Ներկայացված վերլուծություններով փորձ է արվում վեր հանել զինված ուժերի ոլորտի պատասխանատուների կարծիքն ու մտահոգությունները բարձրաձայնվող հիմնահարցերի վերաբերյալ: Ոլորտում,

անշուշտ, առաջնահերթ պետք է դառնա գիտության փորձարարական և վերլուծական գերակայության սկզբունքը: Առկա են տեղեկատվական պատերազմներին վերաբերող տարբեր ուսումնասիրություններ և առաջարկություններ, իսկ մասնագետներն, անշուշտ, շատ բան կարող են հե-տազոտել և բարձրաձայնել ոլորտի պատասխանատուներին, բայց այդ առաջարկներին հարկավոր է ականջալուր լինել և օգտվել տրվող առաջարկություններից (գիտելիքներից), քանի որ հապաղումներով կողմնորոշումները «ուշացած» են լինում: Օրինակ մինչ մենք բանավիճում ենք «տեղեկատվական պատերազմի» ոլորտի կառուցվածքի և գործունեության արդյունավետության ուղղությամբ, ԱՄՆ Ֆլեթչերի համալսարանի պրոֆեսոր Շուլցն իր դասախոսություններում նշել է. «ԱՄՆ ՊՆ ղեկավարությունը վաղուց «տեղեկատվական պատերազմները» դիտարկում է որպես անցած փուլ, այժմ դրանք դասում ենք «ոչ կանոնավոր պատերազմներ» բլոկում և գործում այդ համատեքստում»:

Կարծում ենք, եթե առաջիկայում հաջողվի մշակել նոր «Համահայկական տեղեկատվական ռազմավարության» արդյունավետ ձևաչափ, ապա այն կապահովի նոր միասնական մեդիա-քաղաքականություն ներքին և արտաքին մարտահրավերներին համահունչ:

Հոնեիս, 2017թ.

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶՈւ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՆԵՐԱԶԴԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

Արմեն Ղալե^ան

Ամփոփագիր

Նորագույն տեղեկատվական մեխանիզմները և մեդիա-հնարքները կարևոր ազդեցություն ունեն ԶՈւ անձնակազմի գիտակցության, ընկալումների, վերլուծական կարողությունների և գործողությունների, վրա:

Հոդվածում շոշափված են «տեղեկատվական հնարքների» կիրառման արդի հիմնախնդիրները և դրանց կարգավորման մեխանիզմները: Առաջարկվում է անցկացնել «տեղեկատվական հնարքների» կիրառման հարցերի առավել խոր և մասնագիտական հետազոտություններ: Վերլուծության մեջ ներկայացված են նաև զինված ուժերի պատասխանատուների կարծիքն ու մտահոգությունները բարձրաձայնվող հիմնահարցերի վերաբերյալ:

Առաջնահերթ է դարձել նոր «Համահայկական տեղեկատվական ռազմավարության» մշակումը, որը կապահովի ներքին և արտաքին մարտահրավերներին համահունչ նոր միասնական մեդիա-քաղաքականության մշակումն ու իրականացումը:

НЕКОТОРЫЕ ВОПРОСЫ ВОЗДЕЙСТВИЯ НА СОЗНАНИЕ ЛИЧНОГО СОСТАВА ВС ИНФОРМАЦИОННЫМИ МЕТОДАМИ

Армен Галечян

Резюме

Новейшие информационные механизмы и медиа-уловки имеют важное воздействие на сознание личного состава ВС, в частности, на восприятие, аналитические возможности и действия.

В статье затрагиваются современные проблемы применения «информационных уловок» и механизмы их регулирования. В частности, предлагается провести глубокие и специализированные исследования вопросов применения «информационных уловок». В анализе представлены также мнение и опасения ответственных представителей ВС о поднимаемых проблемах.

Первоочередной задачей видится разработка новой «Всеармянской информационной стратегии», которая обеспечит разработку и осуществление соответствующей внешним и внутренним вызовам новой медиа-политики.

CERTAIN ISSUES OF INFLUENCING ON THE CONSCIOUSNESS OF THE ARMED FORCES PERSONNEL BY INFORMATION METHODS

Armen Ghalechyan

Resume

The newest information mechanisms and media tricks have an important influence upon the consciousness of Armed Forces personnel; particularly, their perceptions, analytical abilities, and actions.

The article touches upon modern issues of application of the ‘information tricks’ and their regulation mechanisms. Particularly, it is suggested to carry out deep and specialized research into the issues of application of the “information tricks”. The analysis also presents the position and concerns of the Armed Forces officials on raising issues.

There is a crucial need to develop a “Pan-Armenian Information Strategy” which would provide for the development and implementation of a unified media policy concordant with the domestic and international challenges.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.