Научная статья на тему 'Նոր տեղեկատվամիջոցներ Եվ տեղեկատվական հասարակություն'

Նոր տեղեկատվամիջոցներ Եվ տեղեկատվական հասարակություն Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
614
116
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Հրաչ Բայադյան

Հոդվածում ամփոփված են նոր տեղեկատվամիջոցներին (նոր մեդիա) տեղե-կատվական հասարակությանը նվիրված ընթացիկ քննարկումները, որոնցումվերանայվում են լայն տարածում գտած այդ տերմինների իմաստային փոփո-խությունները դրանց հետ կապվող հասարակական ակնկալիքները։ Վերջինբաժնում համառոտ դիտարկվում են Հայաստանում տեղեկատվական հասա-րակության կառուցման նախադրյալները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

За последние десять лет заметно поубавилась вера в способность информационнокоммуникационных технологий индуцировать быстрые социальные изменения. С этой точки зрения были пересмотрены взаимоотношения масс-медиа/ новые медиа, и сейчас исследователи говорят скорее об их сосуществовании, чем о вытеснении старых технологий новыми. Тем не менее, «технологический детерминизм » как модель объяснения возникновения нового (информационного) общества все еще остается очень распространенным. С другой стороны, термин «информационное общество» стал господствующим в самых различных (экономических, социальных, культурных и т.д.) сферах, хотя вокруг его смысла нет единогласия. В статье рассмотрены основные заключения обсуждений последних лет, посвященных новым медиа и информационному обществу. Тема последнего раздела — предпосылки построения информационного общества в Армении.

Текст научной работы на тему «Նոր տեղեկատվամիջոցներ Եվ տեղեկատվական հասարակություն»

ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրաչ Բայադյաե

Հոդվածում ամփոփված եե եոր տեղեկատվամիջոցեերիե (նոր մեդիա) և տեղեկատվական հասարակությանը նվիրված ընթացիկ քննարկումները, որոնցում վերանայվում են լայն տարածում գտած այդ տերմինների իմաստային փոփոխությունները և դրանց հետ կապվող հասարակական ակնկալիքները։ Վերջին բաժնում համառոտ դիտարկվում են Հայաստանում տեղեկատվական հասարակության կառուցման նախադրյալները։

Վերջին տարիների գլոբալ զարգացումները կարող էին եթե ոչ սասանել, ապա շոշափելիորեն չափավորել հավատը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ)' արմատական ու սրընթաց տնտեսական և սոցիալական փոփոխություններ հարուցելու կարողության նկատմամբ։ Խոսքը մասնավորապես 1990-ականների վերջի այսպես կոչված «ժօէշօա»֊\ային բումի տխուր և սթափեցնող ավարտի մասին է, որը զգալիորեն մեղմեց համատարած «տեխնոլոգիական ոգևորությունը»։ Բայցևայնպես, նոր հասարակության առաջացման' տեխնոլոգիական զարգացումներով առաջնորդվող մոդելն այսօր էլ մնում է ամեեազաեգվածայիեե ու ամենաազդեցիկը, և առավելապես այս հանդերձանքով է գալիք աշխարհի պատկերը ներկայացվում ու մատուցվում նաև ոչ արևմտյան հասարակություններին։ Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը (29 սեպտեմբերի, 2008թ.) մեջբերում է «Տեղեկատվական հասարակության և մեդիայի» ծրագրերի պատասխանատու Վիվիան Ռեդինգի պնդումը. «Ապագայի ինտերնետը արմատապես կփոխի մեր հասարակությունը...»։ Խոսքը այսպես կոչված Web 3.0֊ի մասին է. հաղորդակցության աննախադեպ արագություն, բջջային կապի հնարավորությունների ընդլայնում և այլն։

Միաժամանակ, ինչպես արձանագրում է բրիտանացի տեսաբան Նիկո-լաս Գարնհամը, «տեղեկատվական հասարակություն» (ՏՀ) անունը «աշխարհում դարձել է տիրապետող տերմին ծրագրային քաղաքականության դիս-կուրսի մեջ. ոչ միայն հաղորդակցությունների և մշակութային, այլև տնտեսական և սոցիալական քաղաքականության ամբողջ տիրույթում։ Բացի այդ, ակադեմիական դիսկուրսում այն դարձել է առավել սիրված տերմինը' նկա-

3

ՀԲայադյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

րագրելու, թե որոնք են ժամանակակից տնտեսական, սոցիալական և մշակութային գլխավոր միտումները»։ Այդուհանդերձ, էական տարաձայնություններ կան տերմինի բովանդակության վերաբերյալ։ «ՏՀ-ի շուրջ շարունակվող բանավեճերն այսօր ավելի շատ այն մասին են, թե իրարից ինչով են տարբերվում ՏՀ զանազան տարբերակները, ինչպես են դրանք սահմանում սոցիալական կառույցի և զարգացման խնդիրները, ինչն են համարում տնտեսական և սոցիալական փոփոխության գլխավոր շարժիչ և դրանից ծրագրային քաղաքականության ինչ հանձնարարականներ են հետևում» [1, p. 287]։

Մի քանի տարվա համեմատական անդորրից հետո ՀՀ-ում վերստին հրատապություն ստացավ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հարցը։ 2008-ին հրապարակ հանվեց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման նոր հայեցակարգ, որտեղ դիտարկվում է նաև Հայաստանում տեղեկատվական հասարակության (ՏՀ) կառուցման հարցը։ Այս փաստաթղթում, թեև զսպված ձևով, թարմացվում է մեր «մեծ ներուժի» և խոստումնալից ապագայի թեման, թեև ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների' վերջին մի քանի տարում ՀՀ-ի դիրքերն այս ասպարեզում անշեղորեն վատանում են։

Տարիների փորձը ցույց է տալիս, որ մեզնում նույնպես տարիներ շարունակ իշխել են տեխնոլոգիական լավատեսությունը և տեխնոլոգիաների փոխակերպող ուժի նկատմամբ դյուրահավատությունը, որ, քննադատական մեկնաբանական կարողության և տեսական գիտելիքի անբավարարության պայմաններում, իրենց ցայտուն արտահայտությունն են գտել տարատեսակ հայեցակարգերում և ծրագրային փաստաթղթերում։ Սա վերաբերում է նաև ՏՀ-ի մասին կատարվող պնդումներին, ինչպես նաև այդ տերմինի անշրջահայաց օգտագործմանը։

Հոդվածի առաջին երկու բաժիններում ներկայացվում են նոր տեղեկատ-վամիջոցների և ՏՀ-ի փոխկապակցված և փոխլրացնող թեմաները, դրանց ընթացիկ քննարկումները, իսկ երրորդ բաժինը նվիրված է ՀՀ-ում ՏՀ հեռանկարի քննությանը։

1. Նոր և հին «նոր մեդիա»

«Տեղեկատվական դարաշրջան», «տեղեկատվական հասարակություն» և լայն տարածում ստացած այլ հասկացություններից մեկն է «նոր մեդիա»-ն (ի հակադրություն «հին» կամ զանգվածային մեդիայի), որը կոչված է անվանելու և շեշտելու այն սկզբունքային փոխակերպումը, որ, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել տեղեկատվամիջոցների ոլորտում։ Ենթադրվում է նաև, որ այս տեխնոլոգիական փոփոխությունները հարուցում են համապատասխան սոցիալական, մշակութային և այլ փոփոխություններ։ Սակայն վերջին տարի-

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՀԲայադյաե

ների զարգացումները բնավ չեն խոսում այս «տեխնոլոգիական լավատեսության» օգտիե: Ոչ միայն նվազում է նոր տեխնոլոգիաների' արմատական և սրընթաց տնտեսական ու սոցիալական փոփոխություններ հարուցելու կարողության նկատմամբ ոգևորությունը, այլև ավելանում են հին և նոր տեխնոլոգիաների փոխհարաբերությունները վերագնահատող և զարգացման նոր' նվազ հեղափոխական հեռանկարներ ուրվագծող ուսումնասիրությունները: Հակառակ ՏՀՏ-ին և մասնավորապես' ինտերնետին վերագրվող աննախադեպ, հեղափոխական նշանակությանը, վերջին տասնամյակների դրանց զարգացման և տարածման պատմությունը, ինչպես նշում են մի շարք տեսաբաններ, լիովին տեղավորվում է տնտեսական և սոցիալական առաջընթացի և դրանում տեխնոլոգիաների' որպես վճռական գործոնի, արևմտյան գաղափա-րաբանության շրջանակում: Նախորդ դարի ՃՕ-ականներին արևմտյան հասարակություններում կատարված սոցիալական և մշակութային բեկումը, ի թիվս այլ բաների, տեղ բացեց նաև ժամանակակից տեխնոլոգիաների քննադատական ընկալման համար: Ընկալում, որը, դուրս գալով քննադատական տեսության շրջանակից, հասարակության մեջ դրսևորվեց բնապահպանական գիտակցության ձևավորման և շարժումների տեսքով: Սթափության մյուս ազդակը նույն տարիներին այսպես կոչված զարգացող երկրներում արևմտյան տեխնոլոգիաների տարածման տխուր արդյունքներն էին:

Այդուհանդերձ, համակարգչային տեխնոլոգիաների արագ զարգացումը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միավորումը 1980-ականներին ձևավորեցին նոր սպասելիքներ: Այժմ արդեն հասարակական բարեշրջման, սոցիալական փոփոխությունների ընթացքը պետք է առաջ մղվեր ՏՀՏ-ով: Շարունակելով համեմատությունը' նշենք, որ այս փոփոխությունը վերաբերում է նաև ոչ արևմտյան հասարակություններին, որտեղ զարգացման գաղափարաբանությունը և ռազմավարություններն աստիճանաբար վերահաստատվեցին և վերաձևակերպվեցին «ՏՀՏ և զարգացում» լեզվով:

Ք.Ռոբինսը և Ֆ.Վեբսթերն իրենց քննադատական վերլուծության մեջ առանձնացնում են վերոհիշյալ գաղափարաբանության մի քանի կարևոր ասպեկտներ: Այստեղ առաջին անբացահայտ ենթադրությունն այն է, որ տեխնոլոգիան բարեբեր է, որ այն հասարակության մեջ հարուցում է փոփոխություններ, և այդ փոփոխությունները դրական են: Երկրորդ բնութագրական ասպեկտը տեխնոլոգիայի ապասոցիալականացումն է, երբ դրա ստեղծման ընթացքն անտեսվում է, դուրս թողնվում պատմությունից. «տեխնոլոգիան մուտք է գործում հասարակություն միանգամայն անսպասելի ձևով, թեև պետք է ունենա հսկայական ազդեցություն»: Իրականում, ընդունված հռետորության շրջանակում հնարավոր էլ չէ այդ պատմությունն անել, իսկ պատմելու դեպքում, տեխնոլոգիայի ծագումն անխուսափելիորեն առասպելականացվում է: Վեր-

5

ՀԲայադյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ջապես, թեև տեխնոլոգիան ներկայացվում է որպես մի բան, որն անհատին և հասարակությանը տարբեր ընտրանքների հնարավորություն է ընձեռում, այդուհանդերձ, դրանց հիմքում ընկած է անխուսափելիությունը։ Այսինքն' տեխնոլոգիան ինքը այլընտրանք չունի. «Համատարած համաձայնություն կա առ այն, որ նոր տեխնոլոգիաները պետք է որդեգրվեն, և որքան շուտ' այնքան լավ» [2, p. 68-69]։

Եվ ահա, ինչպես եզրակացնում են Ք.Ռոբինսը և Ֆ.Վեբսթերը, «Այսօրվա տեխնոէնտուզիազմի ուշադրության կենտրոնում են այնպիսի բաներ, ինչպիսիք են «վիրտուալ իրականությունը», «տեղեկատվական հասարակության» առաջացումը, կյանքը «կիբեռտարածության» մեջ, ինտերնետի կարողությունը' նպաստելու տեղեկատվության փոխանակմանը և վիրտուալ համայնքների առաջացմանը...» [2, p. 66]։

Այսպիսով' ՏՀՏ-ի կամ նոր մեդիայի (ՆՄ) հարուցած տևական ոգևորությունը զգալիորեն պայմանավորված էր այն գաղափարաբանական լիցքով, որով առհասարակ հագեցած են Արևմուտքում առաջընթացի հռետորության մաս կազմող տեխնոլոգիաները։ Մյուս կողմից' այս ոգևորությունն առնչվում է 1980-ականներին ձևավորվող նոր հասարակական իրադրությանը, որը զուգորդվում է հենց համակարգչային տեխնոլոգիաների, մեդիայի և հաղորդակցության ասպարեզում ի հայտ եկած նոր իրողությունների հետ, ինչպես նաև «ընդհանրապես 1960-ականներին հաջորդող ժամանակաշրջանի աշխարհի հետ, որը բնութագրվում էր գլոբալացման սաստկացող ընթացքով, անցմամբ արդիությունից դեպի հետարդիություն... և արդյունաբերական դարաշրջանից դեպի այսպես կոչված տեղեկատվական դարաշրջան» [3, p. 237]։

Իսկապես, որոշակի մշակութային տեղաշարժերին և տեխնոլոգիական նորարարություններին զուգահեռ, փոխկապակցված ընթացքը նոր մեդիայի տեխնոլոգիաների համար խոստումնալից հեռանկար էր ստեղծում։ Պատահական չէ, որ «1990-ականներին տեխնոլոգիայի մի շարք տեսաբաններ, ոգևորված «նոր տնտեսության» խոստումով, որն առաջ էր մղվում արագորեն ընդարձակվող ինտերնետով, պնդում էին, թե վերջին հաշվով «թվանշային աշխարհի» հոսքային և ճկուն բնույթը թույլ կտա գերազանցել ավանդական մեդիայի բիզնեսի մոդելները և արդյունաբերական կառուցվածքները» [4, p. 275]։ Նկարագրվում էին նաև արմատական հասարակական փոփոխություններ հարուցելու նոր տեխնոլոգիաների կարողությունները. «Տեղաշարժելով իշխանությունը (իրավասությունը) էլիտաներից և էսթաբլիշմենթներից' նոր տեխնոլոգիաները կտրուկ ձևով փոխում են իշխանության մշակութային հավասարակշռությունը...» [4, p. 276]։ Այս առումով, 2000-ականները թե մեծապես մեղմեցին այս ոգևորությունը, թե փոխեցին այն հեռանկարը, որտեղ զետեղվում և ըստ այդմ' ուսումնասիրվում և գնահատվում էին նոր տեղե-կատվամիջոցները։ Խիստ համառոտ ձևով հետևենք այս ընթացքին։

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՀԲայադյաե

Սովորաբար ՆՄ-ե ընդհանրապես և հին մեդիայի նկատմամբ այս տեխնոլոգիաների առավելությունները (ասենք' ինտերնետի' որպես հաղորդակցության միջոցի մրցակցային գերազանցությունը և հեղափոխական հնարավորությունները) նկարագրվում են ՆՄ-ի համար բնութագրական մի խումբ հատկանիշների լեզվով, որոնք հաճախ անվանվում են «սկզբունքներ», «էական առանձնահատկություններ» կամ «ընդհանուր միտումներ» [4, p. 276-277]։ Ահա դրանցից մի քանիսը' փոխազդունություն (ինտերակտիվություն), հի-պերտեքստ կամ հիպերմեդիա, (տեքստի) ոչ գծայնություն և պատումի կառուցման նոր ռազմավարություններ, վիրտուալություն, թվանշայնություն, անհատականացում կամ ապազանգվածայնացում, հարամիտում և այլն։ Հասկանալի է, որ այս առանձնահատկությունները փոխկապակցված են։

Փոխազդունությունը կամ ինտերակտիվությունը հաճախ ներկայացվում է որպես ՆՄ-ի (ի տարբերություն զանգվածային տեղեկատվամիջոցների, որոնց լսարանը դատապարտված է պասիվության) հիմնական հատկանիշը, թեև թվանշային տեխնոլոգիաները թույլ են տվել ստեղծել նաև ինտերակտիվ հեռուստատեսություն, որը դիտողին ընձեռում է առաջարկվող ցանկում առկա տեսանյութեր ընտրելու և դիտելու հնարավորություն։ Ինտերակտիվու-թյունն ամենապարզ ձևով կարելի է սահմանել որպես համակարգչով միջնորդված համակարգում օգտագործողի վերահսկողությամբ իրականացվող տեղեկատվության փոխանակում։

Հիպերտեքստը կազմակերպման հիմնական սկզբունքն է, որի վրա հիմնված է Համաշխարհային ոստը (WWW): Սա տեքստ է, որը գծային չէ և պարունակում է ուրիշ էջեր կամ փաստաթղթեր տանող կապեր (հղումներ)։ Կառուցման այս եղանակը թույլատրում է կարդալ տարբեր ուղիների ընտրություն (որոնք ոչ հաջորդական, ոչ գծային են), մի էջից մյուսը, մի գրությունից մյուսը ցատկելու հնարավորություն' իհարկե, միայն հիպերտեքստը ստեղծողների նախատեսած կապերի օգնությամբ։ Հիպերմեդիան հիպերտեքստ է, որը կարող է պարունակել նաև պատկերներ, ձայնային և վիդեոբաղադրիչներ։

Այդուհանդերձ, նոր մեդիայի տեխնոլոգիաների համար իրոք բնութագրական այս միտումների և գործընթացների, իսկ ավելի ճիշտ' նոր մեդիան այդպիսի «որոշիչ բնութագրիչների» օգնությամբ սահմանելու մեջ, ինչպես ընդգծում են որոշ տեսաբաններ, առկա են խնդրահարույց կողմեր։ Նախ' ընդհանուր առմամբ, սա տեխնոլոգիական դետերմինիզմին բնորոշ մոտեցում է, «որտեղ մեդիա տեխնոլոգիաների իրական գործածումները դուրս են բերվում դրանց տեխնոլոգիական կարողություններից' անտեսելով մշակույթի, տնտեսության և իշխանության հարցերը» [4, p. 278]։ Բացի այդ, ընդգծվում է, օրինակ, որ այդ բնութագրիչներն անհրաժեշտաբար նոր չեն և նման հատկություններ կարելի է գտնել նաև հին մեդիայի տեխնոլոգիաների մոտ։ Միևնույն ժամանակ, այդ միտումները շատ հեռու են հստակ, թափանցիկ լինելուց և

7

ՀԲայադյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

կարիք ունեն քննության' ի հայտ բերելու համար դրանց խորքում ընկած իմաստը: Սա վերաբերում է, օրինակ, հարամիտմանը (convergence): Այստեղ այն հասկացվում է որպես հաղորդակցության, հեռարձակման և համակարգչային սեկտորների (կամ, սարքերի լեզվով ասած, հեռախոսի, հեռուստացույցի և համակարգչի) տարբեր մակարդակներում կատարվող մերձեցում, որը հանգեցնում է հարամիտող տեխնոլոգիաների ձևափոխության, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ստեղծման։ Տեսաբաններից և փորձագետներից շատերն արձանագրում են, որ հարամիտումը սպասվածի պես արագ չի կատարվում և միաժամանակ հակված է արդարացնելու որոշակի կորպորա-տիվ գործարքներ, որոնց օրինակն է տեղեկատվական հսկա ընկերությունների' մենաշնորհային նպատակներ հետապնդող միաձուլումը։ Այսինքն' ՆՄ-ի հռետորությունն այս դեպքում ոչ միայն կանխատեսում է տեխնոլոգիական զարգացումները, այլև փորձում բացատրել կամ նույնիսկ արդարացնել ինչ-ինչ իրողություններ։

ՆՄ նշանավոր տեսաբաններից մեկը' Լև Մանովիչն ընդգծում է, որ ինքը խուսափում է օգտագործել digital (թվանշային) և interactive (փոխազդում) բառերը, քանի որ, ըստ նրա, այդ հասկացությունները չափազանց լայն և ընդգր-կուն են, որպեսզի լինեն օգտակար: Մասնավորապես համակարգչային հիմքով մեդիայի դեպքում նա ինտերակտիվություն տերմինը համարում է տավտոլոգիա. ժամանակակից մարդ-համակարգիչ ինտերֆեյսը ինտերակտիվ է ըստ սահմանման, քանի որ օգտվողին թույլ է տալիս վերահսկել համակարգի-չը և մանիպուլացնել պաստառին ցուցադրվող տեղեկատվությունը: Փոխազ-դունության օրինակի վրա տեսնենք, թե Մանովիչն ինչպես է, զետեղելով ՆՄ-ն պատմական-մշակութային համատեքստում, վերագնահատում դրանց վերագրվող «առանձնահատկությունների» բացառիկ կամ աննախադեպ լինելու հանգամանքը:

Հասկանալի է, որ ներկայացման (պատկերման) ցանկացած եղանակ լսարանի համար բաց տեղեր է թողնում, որոնք պետք է լրացվեն սեփական գիտելիքի, երևակայության օգնությամբ: Բայց, ինչպես ընդգծում է տեսաբանը, սկսած 1920-ականներից, տեսողական նոր մշակույթին բնորոշ ներկայացման նոր կիսավերացական ոճը դիտողից պահանջում էր նվազագույն միջոցների օգնությամբ վերստանալ, վերակառուցել ներկայացվող առարկան: Ասենք' կինոմոնտաժը' որպես տեսողական պատումի ստեղծման միջոց, դիտողին ստիպում էր մտովի արագորեն լրացնել իրար անմիջականորեն չկապակցված պատկերների միջև առկա խզումը, ազատորեն տեղափոխվել մի մասից մյուսը և այլն: Վերջապես, 1960-ականներին, շարունակելով Ֆուտուրիզմի և Դադայի կիսատ թողածը, արվեստի նոր ձևերը' հեփենինգները, փերֆորմանսները և ինստալացիան, արվեստին հաղորդեցին բացահայտորեն մասնակցային բնույթ: Սա մի փոխակերպում էր, որը, ըստ մի շարք տեսաբանների, հող նա-

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՀԲայադյաե

խապատրաստեց 1980-ակաեեերի փոխազդուե համակարգչային իեստալա-ցիաեերի համար:

Այսպիսով' Մաեովիչը եզրակացեում է. «Երբ «փոխազդուե մեդիա» հաս-կացություեը օգտագործում եեք բացառապես համակարգչայիե հիմքով մե-դիայի եկատմամբ, ապա վտաեգ կա, որ մեեք փոխազդուեություեը կմեկեա-բաեեեք բառացիորեե' այե հավասարեցեելով օգտվողի և մեդիա առարկայի միջև ֆիզիկակաե փոխազդեցությաեը (սեղմել կոճակը, ըետրել կապը (link), շարժել առարկաե)' ի հաշիվ հոգեբաեակաե փոխազդեցությաե: Բաց տեղերը լրացեելու, վարկածեեր ձևավորելու, վերհիշելու և ճաեաչելու հոգեբաեակաե գործըեթացեերը, որոեք մեզ պետք եե ցաեկացած տեքստ կամ պատկեր ըմբռեելու համար, սխալմամբ եույեացվում եե փոխազդուեությաե կապերի օբյեկտիվորեե գոյություե ուեեցող կառուցվածքի հետ» [5, p. 18-61]:

Մյուս եկատվող տեղաշարժը իետերեետի զարգացմաե տեմպերի և հարուցած փոխակերպումեերի և դրաեց հետագա ըեթացքի վերագեահատու-մը և ըստ այդմ' հիե մեդիա-եոր մեդիա փոխհարաբերություեեերի վերաեա-յումե է: Որպես հաղորդակցությաե և տեղեկատվությաե միջոց' իետերեետե իսկապես շատ բաե է տվել: Այե եշաեակալի ազդեցություե է թողել ավաեդա-կաե մեդիայի վրա' էակաե փոփոխություեեեր հարուցելով, օրիեակ, երաժշ-տակաե ձայեագրությաե և հրատարակչությաե տիրույթեերում: Հասարակու-թյաե տարբեր խավերի, իեչպես եաև աեհատեերիե իետերեետը իեքեարտա-հայտմաե, շփմաե և ստեղծագործակաե աշխատաեքի իրակաե հեարավորու-թյուեեեր է տվել:

Այդուհաեդերձ, թվում է, թե այժմ արդեե բավարար հիմքեր կաե' եզրա-կացեելու, որ իետերեետը չդարձավ այեպիսի փոխակերպիչ ուժ, իեչպես կաե-խատեսում էիե շատ վերլուծաբաեեեր: Առաջիե պատճառը երա աեկարողու-թյուեե է' ծեելու մեծածավալ շահույթ, որե իր մասշտաբեերով համեմատելի կլիեեր, ասեեք, հեռուստատեսությաե շահութաբերությաե հետ: Ուստի, իետերեետի հետագա զարգացումե ապահովելու համար առաջարկվում է մշա-կել շահույթի պատշաճ մոդել, որը թույլ կտա ավելի արդյուեավետորեե շահա-գործել իետերեետի առավելություեեերը: Երկրորդը ցաեցի թողուեակությաե և հաղորդակցությաե արագությաե, իեչպես եաև մուտքի կամ մատչելիությաե հետ կապված խեդիրեերե եե: Որոշ ավաեդակաե տեղեկատվամիջոցեեր օե-լայե դարձեելու համար պահաեջվում է ցաեցի ավելի մեծ թողուեակություե, հաղորդակցությաե ավելի մեծ արագություե: Խոսքե առաջիե հերթիե հեռուստատեսությաե և կիեոյի, սրաեց' դեպի իետերեետ տեղաշարժի լուրջ դժվա-րությաե մասիե է: Միայե այդ տեխեիկակաե պայմաեեերե ապահովելուց հետո իետերեետը կդառեա համագրավ տեղեկատվամիջոց, իսկ իետերեե-տայիե հաղորդակցություեը' տիրապետող մեդիայի ձև: Իհարկե, եույեիսկ այս դեպքում վճարովի մատչելիություեը կշարուեակի մեալ խաեգարող գործոե:

9

ՀԲայադյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Այսպիսով, հակառակ իևտերևետի տպավորիչ աճին, տարածման բարձր տեմպերին և շարունակվող կատարելագործմանը, առայժմ չի սպասվում, թե առաջիկայում այն իր եկամուտներով կարող է համեմատվել հեռարձակվող հեռուստատեսության հետ։ Եթե ՆՄ առավել ընդգծվող առավելությունը փոխ-ազդուն հաղորդակցությունն է, ապա հին տեղեկատվամիջոցները պահպանում են զանգվածային լինելու առավելությունը, որը ձեռնտու է գովազդատուներիս հեռուստատեսային գովազդը առայժմ մնում է ամենագրավիչը և ամենաթանկը [4]։

Շարունակելով համեմատությունը' վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ այսօր էլ հեռուստատեսությունը մնում է նորությունների գլխավոր աղբյուրը։ Ճիշտ է, նորությունների ասպարեզում ինտերնետը կարևոր ներդրում է կատարել' էապես ընդլայնելով մատչելի աղբյուրների քանակը, շարունակ թարմացնելով մատուցվող տեղեկատվությունը և տարբեր տեսակի փոքրամասնությունների այլընտրական տեղեկատվության մատչելիության պատեհություն ընձեռելով, բայց ինտերնետի նորությունների մեծ մասը, որպես կանոն, վերցվում է ավանդական աղբյուրներից... Ուրեմն, ինտերնետը ոչ այնքան փոխարինում, որքան լրացնում է հին տեղեկատվամիջոցներին... Հին տեղեկատվամիջոցները դեռևս իշխում են լսարանին [4]։

Սպառողների մեծամասնությունը հակված չէ օգտագործել տեղեկատվական ցանցի տրամադրած ողջ բազմազանությունը, այլ գերադասում է այցելել ոստկայքերի նեղ շրջանակ։ Ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել. «Ինչպես ինտերնետը չքանդեց ավանդական մեդիա արդյունաբերությունները, այդպես էլ ինտերնետի կանոնավոր գործածումը չփոխարինեց ուրիշ մեդիայի ձևերի սպառումը... Շատերն օգտագործում են մեդիայի տարբեր ձևեր միաժամանակ... Սա մուլտիմեդիայի հարամիտումը չէ, որ վաղուց ի վեր կանխատեսել են տեխնոլոգները և ապագայագետները, այլ տեղեկատվա-միջոցների մրցունակության դրսևորում, որը մատնանշում է նոր, փոփոխվող և բարդ մեդիա-միջավայրերի ի հայտ գալը (օֆլայն և օնլայն, շարժուն և սևեռված, տեսողական և տեքստի վրա հիմնված տեխնոլոգիաներ)... Ուստի, կարող ենք եզրակացնել, որ նույնիսկ մի դարաշրջանում, երբ ինտերնետը նշանակալի ազդեցություն է թողել գոյություն ունեցող մեդիայի վրա, հնի և նորի փոխհարաբերության բնույթը հեռու է լինելուց պարզ, կանխատեսելի և անշրջելի» [4, p. 288]։

Հաղորդակցության տեսաբան, սոցիոլոգ Դեյվիդ Հոլմսը ՆՄ հարցին մոտենում է առաջին և երկրորդ մեդիայի դարաշրջանների պատմական տարբերակման տեսանկյունից։ Նա նկատում է, որ երկու տեսակի դարաշրջանների միջև տարբերության տեսական ձևակերպման ջանքերը գագաթնակետին հասան 1990-ականների սկզբին, ինտերնետի' սպառողների տներ մտնելու

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՀԲայադյաե

ալիքի վրա, իսկ ՆՄ-ի մասին մտածողության մեջ երկրորդ մեդիայի դարաշրջանի վերաբերյալ թեզը հաստատվեց 1990-ականների վերջին։ Երկրորդ մեդիայի դարաշրջանի մասին այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Մ.Փոսթերը, Ջ.Ջիլդերը, Ն.Նեգրոպոնտեն և Պ.Լևին, հետևողականորեն պնդում էին, թե ինտերնետը և առհասարակ փոխազդուն տեխնոլոգիաները սոցիալական կապակցության նախկին ձևերից հեռանալու սկզբունքային հնարավորություն են տալիս։ Այն մարդկանց ազատագրում է տեղեկատվության կենտրոնացված ապարատներից' պետական թե կորպորատիվ վերահսկողությամբ, ինչի օրինակը հեռուստատեսությունն է։ Դ.Հոլմսն ամփոփում է. «Այս պատմական տիպաբանության մեջ ժամանակաշրջանների դասակարգումը' ինտերակտի-վության դար կամ ժամանակաշրջան, թվանշային դարաշրջան, ինտերնետի դարաշրջան կամ երկրորդ մեդիայի դարաշրջան, համարյա միշտ հակադրվում է զանգվածային մեդիայի «խավար» դարաշրջանին։ Սա տեխնոլոգիայի մասին դիսկուրսի մի մասնավոր արտահայտություն է, որը ֆետիշացնում է նորը և շեշտում ցանկացած հնարավոր տարբերություն հնից» [6, p. 13]։

Հոլմսը անդրադառնում է և այն հանգամանքին, որ երկրորդ մեդիայի դարաշրջանի տեսաբանները ոչ միայն անտեսում են մեդիայի երկու դարաշրջանների միջև առկա շարունակականությունը, ինչպես նաև ՏՀՏ մակաբուծական կախվածությունը հեռարձակումից, այլև տուրք են տալիս տեխնոլոգիական դետերմինիզմին, երբ երկու դարաշրջանները հավասարեցնում են համապատասխան կոթողային տեխնոլոգիական մշակումներին։ Այս դեպքում հաղորդակցության տարբեր հնարավորությունները որոշադրվում են ավելի շատ տեխնոլոգիաների կողմից, «քան տեխնիկական, քաղաքական, սոցիալական և տնտեսական միջավայրերի միջև ռեկուրսիվ հարաբերություններով»։ Ուստի, անհրաժեշտ է համարում «տարբերել հաղորդակցության միջավայրերի կառուցվածքը (ապակենտրոն, կենտրոնացված, մեկից շատերին, շատերից շատերին) այն տեխնիկական ձևերից, որոնցով այդ կառուցվածքն իրականացված է» [6, p. 1-19]։

2. Տեղեկատվական հասարակության տեսությունները և ընթացիկ քննարկումները

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առավել զարգացած երկրներում ձևավորվող հասարակությունը նկարագրել են բազմաթիվ ակնառու տեսաբաններ' Դանիել Բելլը, Էնթոնի Գիդդենսը, Յուրգեն Հաբերմասը, Միշել Ֆուկոն, Ժան Բոդրիյարը, Ժան-Ֆրանսուա Լիոտարը, Հերբերտ Շիլլերը, Մանուել Կաստելսը և այլք' առաջարկելով տարբեր անուններ' հետարդյու-նաբերական հասարակություն, տեղեկատվական հասարակություն, ցան-ցային հասարակություն և այլն։ 11

11

ՀԲայադյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

«Տեղեկատվական հասարակության տեսություններ» գրքի հեղինակ Ֆրեևկ Վեբսթերը առանձնացնում է հինգ չափանիշներ, որոնցից յուրաքանչյուրով տվյալ տեսության մեջ բնութագրվում է նոր հասարակությունը. տեխնոլոգիական, տնտեսական, զբաղվածության ոլորտին վերաբերող, տարածական և մշակութային։ Նա նոր հասարակության տեսաբաններին (և տեսությունները) բաժանում է երկու խմբի։ Մի խմբում նրանք են, ովքեր ապացուցում են, որ ներկա դարաշրջանն արմատապես տարբերվում է նախորդից' դառնալով սոցիալական զարգացման շրջադարձային կետ։ Մյուս կողմում այն գիտնականներն են, ովքեր, ընդունելով, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվությունն ստացել է առանձնահատուկ նշանակություն, այդուհանդերձ, պնդում են անցյալի և ներկայի միջև առկա շարունակականությունը։ Վեբսթե-րի գրքի օգնությամբ համառոտ ձևով կանդրադառնամ երկու տեսական ուղղությունների, որոնք, թվում է, առավել տեղին են հայաստանյան իրադրությունը հասկանալու համար։ Եթե ապագայագիտական (ֆուտուրոլոգիական) հռետորության տարրերը հաճախ հանդիպում են Հայաստանում տեղի ունեցող քննարկումներում և մշակվող փաստաթղթերում, ապա քաղաքատնտեսական ուղղությունը հենց այն է, ինչ ամենից շատ պակասում է հայաս-տանյան մոտեցումներին։

Նման քննարկումներում սովորաբար առաջինը հիշատակվում է ամերիկացի տեսաբան Դանիել Բելլի անունը, որը նոր' հետարդյունաբերական հասարակության մասին գրում էր արդեն 1950-ականների վերջին (թեև 1980-ականների սկզբին միայն սկսեց օգտագործել «տեղեկություն» և «գիտելիք» տերմինները)։ Անդրադառնալով Դ. Բելլի տեսության խոցելի տեղերին' Վեբս-թերը մասնավորապես ընդգծում է նրա էվոլյուցիոնիստական մոտեցման երկու փոխկապակցված կողմերը' հիստորիցիզմը (հնարավոր է որոշել պատմության հիմնական օրենքները և այդպիսով կանխատեսել ապագան) և թելեոլոգիականությունը (փոփոխվելով' հասարակություններն ընթանում են դեպի մի ինչ-որ վերջնական նպատակ)։ Սրանից հետևում է, որ պատմությունն ունի հստակ արտահայտված զարգացման միտումներ և ընթանում է այն ուղղությամբ, որով գնում են առաջատար հասարակությունները (Եվրոպա, ԱՄՆ, Ճապոնիա), որ այդ ընթացքն անխուսափելի է, և մնացած երկրնե-րին մնում է միայն հաշտվել այդ իրողության հետ և բռնել նույն ճամփան։

Դ.Բելլի գաղափարներն արձագանք գտան մի խումբ ապագայագետների աշխատանքներում։ Ըստ Վեբսթերի' նրանց բեսթսելլերները, որոնցում տեղ գտած զանազան «հորինվածքներից» լայն զանգվածներն իմանում են «տեղեկատվական հեղափոխության» մասին, «մտավոր առումով' հյուծված և երկրորդային, վերլուծական առումով' անօգնական և գրեթե բոլոր առումներով' պարզունակ գրքեր են» [7, p. 32-59]։ Իրականում ՏՀ-ի մասին մարդկանց

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՀԲայադյաե

մեծամասնության պատկերացումները սահմանափակվում եե մի քանի տպավորիչ փոխաբերություններով' «երրորդ ալիք» (Ալվին Թոֆլեր), «տեղեկատվական գերմայրուղի» (Ալբերտ Գոր), «կիբեռհեղափոխություն» և այլն: Ապագայագետների (Ալվին Թոֆլեր, Ջոն Նեսբիթ, Նիկոլաս Նեգրոպոնտե և ուրիշներ) առանցքային գաղափարներից մեկը խզումն է, իսկ փոխակերպման հիմնական ագենտը' նոր տեխնոլոգիան: Տեխնոլոգիական փոխակերպումն ունի հեղափոխական բնույթ և կհանգեցնի արմատական փոխակերպման. «Ապագան նման չի լինի անցյալին: Սա մեծ հեղափոխություն է»:

Քևին Ռոբինսը և Ֆրենկ Վեբսթերը, նկատելով, որ բազմաթիվ պատճառներ կան, որպեսզի հոռետես լինենք այս տեխնո-տեսանողների հեշտաբուխ խոստումների և փուչ մարգարեությունների (որոնք հաճախ ընդամենը գովազդային գործակալությունների մարգարեություններ են) նկատմամբ, եզրակացնում են. «Ձևակերպելով իրենց էպիկական կանխատեսումները, տեսլականներն ու կարգախոսները Ալվին և Հեյդի Թոֆլերներն իրենց պահում են լավ, պրոֆեսիոնալ ապագայագետների պես: Նրանք անում են հենց այն, ինչի համար ապագայագետները վճարվում են (նրանց դեպքում' շատ)' տալիս են լավ խոստումներ: Նրանց առևտրային (կոմերցիոն) երազներում ոչ մի նոր բան չկա: Իրականում, միակ փոփոխությունը, որով նրանք իսկապես շահագրգռված են, շուկայի փոփոխությունն է: Ինչ որ նրանց հիացմունք է պատճառում, այն վիթխարի առևտրային հնարավորություններն են, որ թաքնված են նոր տեխնոլոգիական արտադրանքի մեջ' ինտերնետը, թվանշային հեռարձակումը կամ վիրտուալ իրականության խաղերը: Բայց երբ հերթը հասնում է նոր գլոբալ կարգին պատշաճող նոր սոցիալական ու քաղաքական ձևերին, նրանք ոչինչ չեն առաջարկում, բացի ինտերակտիվ սպառումից և վիրտուալ հանրությունից» [2, p. 233-234]:

ՏՀ մեկնաբանների հակադիր բևեռում (մարքսիստական կողմնորոշում ունեցող) արմատական քննադատների խումբն է' Սիզ Համելինկ, Արման Մաթթելար և ուրիշներ, որի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը Հերբերտ Շիլերն է: Նա առաջիններից մեկն էր, որ ուշադրություն դարձրեց հասարակության անապահով խավերի, ինչպես նաև ոչ արևմտյան հասարակությունների ճակատագրին և կարևոր դեր խաղաց տեղեկատվության և հաղորդակցության ուսումնասիրության այն ուղղության զարգացման համար, որը ստացել է քաղաքատնտեսական մոտեցում անունը:

Շիլլերը հավատացած է, որ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում կատարվող բոլոր նորարարությունների առնչությամբ վճռական է դառնում շուկայի դերը. այդ ամենը պետք է գնել և վաճառել, պետք է առևտուր անես, որպեսզի շահույթ ստանաս: Այսինքն' զարգացման կարևորագույն ուղղությունները թելադրում է շուկան: Այնուհետև, տեղեկատվության տա-

13

ՀԲայադյաև

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

րածման, մատչելիության և ստեղծելու իրավունքի վրա ազդող հիմնական գործոնը դասակարգային անհավասարությունն է։ Դասակարգային պատկանելությունը որոշում է, թե ինչ տեղեկատվություն ես ստանում և ինչ տեղեկատվություն ես թույլատրում ստանալ ուրիշներին։ Ուստի' շահել եք «տեղեկատվական հեղափոխությունից», թե կորցրել, կախված է նրանից, թե ինչ տեղ եք զբաղեցնում սոցիալական աստիճանակարգում։

Շիքերն էական է համարում այն հանգամանքը, որ հասարակությունը, որտեղ այսպիսի կարևոր փոփոխություններ են կատարվում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում, գտնվում է կորպորատիվ կապիտալիզմի հատուկ փուլում։ Ժամանակակից կապիտալիզմի բնույթը որոշում են կորպորացիաները, ընդ որում' հատուկ տեսակի կորպորացիաները։ Այսօր դրանց բնորոշ է կապիտալի վիթխարի կենտրոնացում, որը թույլ է տալիս սեփական շահերը պարտադրել պետություններին և միջազգային հանրությանը։ Շիլլերը համարում է, որ տեղեկատվության ոլորտի զարգացումը ենթարկվում է կորպորացիաների պահանջներին, որ տեղեկատվական հոսքերի կառուցվածքը տարածաշրջանների մեջ և նրանց միջև արտացոլում է կորպորացիաների կարիքները։ Ցանցերի տեղաբաշխումը, տվյալների փոխանակման ընդունված ստանդարտները, ծառայությունների գները և ցանցերի մատչելիության հնարավորություններն ավելի նախընտրելի վիճակ են ապահովում կորպորատիվ այցելուների համար' ի հաշիվ հասարակական շահի։

Այսպիսով, մի կողմից' ՏՀ-ը կապիտալիստական հասարակության հրամայականների արտացոլումն է, ուստի կորպորատիվ և դասակարգային շահերը և շուկայի նախապատվությունները վճռական ազդեցություն են թողնում նոր համակարգչային տեխնոլոգիաների զարգացման վրա։ Մյուս կողմից' տեղեկատվության զարգացումը թույլ է տալիս պահպանել և ամրապնդել կապիտալիստական հարաբերությունների համակարգը [7, p. 124-160]։

ՏՀ թեմայի նկատմամբ հետազոտական և գործնական հետաքրքրությունը ոչ միայն չի նվազում, այլև տարեցտարի ավելանում է։ Ամփոփելով ՏՀ հղացքի (կոնցեպտի) ժամանակակից քննարկումները' Ն.Գարնհամը նկատում է, որ այն դարձել է գաղափարաբանական երկու իմաստով։ Առաջին' ակադեմիական դիսկուրսում և ծրագրային քաղաքականությանը վերաբերող վերլուծության մեջ շարունակական գործածմամբ այն վերածվել է մի անունի, որը կեղծ միասնություն է հաղորդել տարբեր հնարավոր բացատրություններ և հետևանքներ ունեցող մի խումբ տեսանելի միտումների, ինչպես նաև տարբեր մտածողական արմատներ ունեցող և էմպիրիկական վկայությամբ օժանդակվող տեսաբանական վերլուծությունների, որոնք որոշ դեպքերում փոխբացա-ռող էին։ Երկրորդ' այս հղացական խառնաշփոթը թույլ տվեց, որպեսզի տերմինը գործի որպես մի շարք տարբեր, հաճախ պոտենցիալորեն հակամարտ

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՀԲայադյաե

տնտեսական և քաղաքական շահեր միավորող կարգախոս: Ուստի, նշում է եա, չենք կարող վստահ լինել, թե բոլոր ՏՀ տերմինն օգտագործողներն առաջնորդվում են սոցիալական կառույցի և փոփոխության նույն վերլուծությամբ կամ ապավինում են էմպիրիկական տվյալների նույն բազմությանը:

Ըստ Գարնհամի' այս տարբերությունները բռնված են «ՏՀ» ընդարձակ հովանու ներքո գործող մի շարք տարբեր տերմիններով. ա) գիտելիքի տնտե-սություն/հասարակություն, որը շեշտը դնում է մարդկային կապիտալի, գիտության և տեխնոլոգիայի վրա, բ) թվանշային տնտեսություն/հասարակու-թյուն, որը շեշտը դնում է հաղորդակցության ցանցերի և ՏՀՏ կենտրոնականության վրա, գ) տնտեսություն/հասարակություն, որը կենտրոնանում է ին-տերնետի' որպես հեղափոխական փոփոխության, ագենտի վրա, դ) ստեղծագործական կամ ժամանցային տնտեսություն/հասարակություն, որը պնդում է, թե կենտրոնականը մեդիայի և (խորհրդանշանային ապրանքների (symbolic goods) և ծառայությունների արտադրության և շրջանառության աճն է:

Այսպիսով' «ՏՀ հղացքի հետ կապված գլխավոր խնդիրը, անկախ նրանից, օգտագործվում է տեսական վերլուծության, թե ծրագրային քաղաքականության դիսկուրսում, հետևյալն է. այն չի հղում առկա տնտեսական, սոցիալական և մշակութային փոփոխությունների միակ տեսական բացատրության, ոչ էլ էմպիրիկորեն ստուգելի երևույթների որոշակի սահմանափակ խմբի: Այն առնում է իր մեջ մի շարք տարբեր տեսական վերլուծություններ, որոնք իրենց շեշտը դնում են տարբեր երևույթների վրա, ուստի և ենթակա են տարբեր էմպիրիկական փորձերի ու ստուգումների: Ծրագրային քաղաքականության մակարդակում սա կարող է հանգեցնել կարևոր հակասությունների և քաղաքականության միջոցների, և նպատակների միջև, որոնք բոլորն էլ հավակնում են արդարացվելու «ՏՀ» հասկացությամբ» [1, p. 287-289]:

3. Տեղեկատվական հասարակության ապագան Հայաստանում

Լավ հայտնի է, որ 1990-ականները նշանավորվեցին ՏՀ զարգացման արևմտյան ծրագրերով: Առաջինը ԱՄՆ ծրագիրն էր' «Ազգային տեղեկատվական ենթակառույցը» (1993թ.): Տեղեկատվական հասարակության կառուցման եվրոպական ծրագրի սկիզբը կապվում է «Բանգեմանի զեկույցի» հետ, որին հաջորդեց բուն ծրագիրը «Եվրոպայի ուղին դեպի Տեղեկատվական հասարակություն. գործողությունների պլան» (1994թ.): Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների Միասնական տեղեկատվական տարածության մասին հայեցակարգի հաստատումը (1995թ.) այս իրադարձությունների արձագանքն էր:

Դեռևս 1950-ականներին Արևմուտքի (առաջին հերթին' ԱՄՆ-ի) նախաձեռնած' Երրորդ աշխարհի երկրների զարգացման նախագծում հիդրոէլեկտ-

15

ՀԲայադյաև

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

րակայաևևերի, երկաթուղիների, հանքարդյունաբերության և արդիականացման այլ բաղադրիչների հետ միասին կարևորվում էին նաև զանգվածային տեղեկատվամիջոցները։ Ընդունված է այդ ընթացքը բաժանել երեք' զանգվածային տեղեկատվամիջոցների (1950-ականներից մինչև 1970-ականներ), ար-բանյակային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (1970-ականներից մինչև 1990-ականներ) և ինտերնետի (1990-ականներից այս կողմ) փուլերի։ Վերջին փուլում, երբ Արևմուտքում մշակվում և իրականացվում էին ՏՀ ծրագրեր, զարգացող և թերզարգացած երկրներում արևմտյան տեխնոլոգիաների տարածման թեման քննարկվում էր «ՏՀՏ և զարգացում» խորագրի ներքո։

Այս ընթացքն ուղեկցվում էր թե' արևմտյան, թե' տեղական մասնագետների ուսումնասիրություններով, ձեռք բերվող փորձառության քննադատական վերլուծությամբ, որ օգնում էր ինստրումենտալ մտածողությունը և «տեխնոլոգիաները՝ որպես բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրների համադարման» ընկալումը (բնութագրական միջազգային կազմակերպությունների և տեղական իշխանությունների համար) հավասարակշռել սթափ գնահատականներով ու հարցադրումներով։ Օրինակ' աստիճանաբար հասկանալի դարձավ, որ իշխանության կառույցները կարող են լուրջ խոչընդոտ դառնալ նոր տեխնոլոգիաների յուրացման համար, որ արբանյակային հաղորդակցության տարածման ծրագրերի մեծ մասի շարժիչը եղել է շահույթը, այլ ոչ թե զարգացման նպատակները, իսկ առաջնորդող սկզբունքը' տեխնոլոգիական դետերմինիզմը։ Միևնույն ժամանակ, միջազգային մակարդակի վրա արմատական քննադատությունը ուշադրություն էր հրավիրում տեղեկատվական հոսքերի գլոբալ անհավասարության և ահագնացող հաղորդակցական անդունդի (communication gap) վրա' մարտահրավեր նետելով այն տարածված պատկերացմանը, թե տեխնոլոգիաների նվազող գները և գլոբալացումը կհանգեցնեն սովորական մարդկանց կյանքի բարելավմանը, ցույց տալով, որ կորպորացիաների կողմից թվանշային ցանցերի վերահսկողությունը և դրանք ժամանցային ծառայություններով հեղեղելն անհամատեղելի են տեխնոլոգիաների տարածմանն ուղեկցող ունիվերսալիստական իդեալների և էմանսիպացման խոստումների հետ [8, p. 189-207]։

Տեխնոլոգիական լավատեսության և արմատական քննադատության միջև գաղափարաբանորեն միջանկյալ (այսպես կոչված «գործնական ազատական», «practical liberal») դիրքորոշում կարելի է գտնել Ռոբին Մանսելի և Ութա Ուեհնի «Գիտելիքի հասարակություն. տեղեկատվական տեխնոլոգիան կայուն զարգացման համար» գրքում [9]:

Եթե համեմատենք Երրորդ աշխարհի կամ զարգացող երկրների փորձառության ուսումնասիրության ձևավորված ավանդության հետ, ապա պիտի արձանագրենք, որ ՏՀՏ տարածման փորձը շատ քիչ է ուսումնասիրված ոչ

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՀԲայադյաե

միայն Հայաստանում, այլև հետխորհրդայիե հասարակությունների մեծ մասում: Այստեղ դեր են խաղում մեդիայի և հաղորդակցությունների ուսումնասիրությունների ավանդության բացակայությունը, տեսական և մեթոդաբանական բնույթի բազմաթիվ անպատասխան հարցերի գոյությունը։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Վերջին տարիներին ոչ արևմտյան հասարակությունների տեղեկատվական ապագայի մասին մտածելու առավել տարածված մոդելը ձևակերպվում է «թվանշային բաժանման» և այն «կամրջելու», տեղեկատվական «ունևորների» և «չունևորների» միջև ահագնացող խզումը մեղմելու անհրաժեշտության լեզվով։ Սա վերաբերում է նաև Տեղեկատվական հասարակության հարցերին նվիրված համաշխարհային գագաթաժողովին, որը տեղի ունեցավ 2003 թվականի դեկտեմբերի 10-12-ը, Ժնևում (երկրորդ փուլը' Թունիսում, 2005-ին)1։

Վերը հիշատակված ԱՊՀ հայեցակարգը' գործողությունների «Հեռանկարային պլանով» հանդերձ, փաստորեն, եղել է տեղեկատվայնացման առաջին ծրագիրը, որին առնչվել է ՀՀ-ն։ Գրեթե տասը տարի անց Հայաստանը պաշտոնապես ստանձնեց նոր պարտավորություններ' միանալով ՏՀ գլոբալ նախաձեռնությանը (Ժնև, 2003)։ Եվ սա մի տեղ էր, ուր միանգամայն խորհրդանշական ձևով խաչվեցին թերզարգացած և մի խումբ հետխորհրդային եր-կրների ճանապարհները։ Ժնևի գագաթաժողովին մասնակցությունը ենթադրում էր պատշաճ ազգային ռազմավարության, ինչպես նաև համապատասխան ծրագրային քաղաքականությունների մշակում և իրականացում։ Առաջարկվում էին անելիքների մանրամասն պլան, աշխատանքների ընթացքի վերահսկողության և արդյունքների գնահատման մեխանիզմներ...

Եվ ահա 2008 թվականի գարնանը ազդարարվում է ՏՏ ոլորտի զարգացման նոր հայեցակարգի մասին, որտեղ քննարկվում է նաև ՀՀ-ում ՏՀ կառուցման հարցը։ Կարելի էր սպասել, որ այս հայեցակարգը հիմնված կլինի ներկա իրադրության (գլոբալ և տեղական) բազմակողմանի ուսումնասիրության վրա, կփորձի բացատրել, օրինակ, թե ինչու տարածաշրջանային առաջատարի հավակնություններ ունեցող Հայաստանը, համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի Տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ զեկույցի, վերջին տարիներին ՏՀՏ տարածման և օգտագործման ասպարեզում նկատելիորեն զիջում է իր հարևաններին։ Կարելի էր կարծել, թե այն որևէ ձևով կանդրադառնա Հայաստանի ժնևյան պարտավորություններին, վերջին 7-8 տարիների ընթացքում տարբեր գերատեսչությունների մշակած այլ ռազմավարական փաստաթղթերի, կամփոփի և կգնահատի դրանց իրականացման արդյունքները։ Սակայն...

1 Այս և հարակից այլ հարցերի մանրամասն քննարկումը կարելի է գտնել հետևյալ գրքում Հրաչ Բայադյան, Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների տարածումը և զարգացումը Հայաստանում, Երևան, «Նորավանք», 2005։

17

ՀԲայադյաև

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Հասկանալի է, ուրեմն, թե ինչու փաստաթղթում չկա ՏՀ-իև վերաբերող որևէ հայեցակարգային պնդում, որևէ բացատրություն, թե ՏՀ ասելով ինչ են հասկանում։ Տեսական գիտելիքի բացակայությունը լիակատար է, իսկ ընդհանուր մոտեցումը տեղավորվում է տեխնոլոգիական լավատեսության և ինստրումենտալության շրջանակում։ Իրականում այդ փաստաթուղթը ոչ միայն ՏՀ, այլ անգամ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգ չէ։ Այստեղ ընթերցողը գտնում է միայն չհիմնավորվող գործողությունների ծրագիր։

Այսպիսով' կարելի է արձանագրել, որ առայժմ մենք չունենք ոչ միայն ՏՀ նախադրյալների ստեղծման, այլև ՏՀՏ տարածման և զարգացման պատշաճ ռազմավարություն կամ գոնե հիմնական սկզբունքների մի խումբ' արձանագրված և ամենայն պատասխանատվությամբ ստանձնված երկրի կառավարության կողմից։ Սա անհնար է դարձնում ՀՀ իրական մասնակցությունը միջազգային նախաձեռնություններին, այդ թվում' ՏՀ-ին վերաբերող եվրոպական համագործակցության ծրագրերին։ Այս առումով, հարկ է ընդգծել ՏՀ-ի հետ կապված հիմնական հարցերի և խնդիրների չգիտակցվածությունը նաև հասարակության կողմից։ Այո , երկրում չկան անհրաժեշտ հետազոտական և փորձագիտական կարողություններ, բայց չկան նաև պատշաճ հասարակական քննարկումներ, որ նշանակում է, թե այս հարցերը գրեթե ամբողջովին դուրս են հայաստանյան հասարակության օրակարգից։

Հասարակության տեղեկատվական և հաղորդակցական կարողությունների ու կարիքների կառուցվածքի մասին կարելի է որոշ պատկերացում կազմել ըստ երկրում իրականացվող ծրագրերի (և դրանց արդյունավետության չափի), օգտագործվող տեղեկատվամիջոցների, օգտագործման ձևերի և ծավալների։

Հայտնի է, որ ՏՀՏ ոլորտի ՀՀ-ում իրականացվող բոլոր լայնածավալ ծրագրերը արդյունք են միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների նախաձեռնությունների։ Ըստ էության նրանց իրավասության շրջանակում է նաև այդ ծրագրերի արդյունավետության գնահատման հարցը։ Մյուս կողմից' երկրի ուժերը և պաշարները կենտրոնացված են ՏՏ արտահանման արդյունաբերության վրա' նվազագույնի հասցնելով ներքին շուկան զարգացնելու, ՏՀՏ-ը տեղական սոցիալական և մշակութային նպատակներին ծառայեցնելու հնարավորությունները։

Մյուս կողմից Հայաստանում արդեն ձևավորվում են Ինտերնետի տարբերակված մատչելիության մակարդակներ, և ժամանակի ընթացքում այդ միտումն էլ ավելի կընդգծվի։ Ակներև է, որ մեծանում է խզումը հասարակության մի ստվար զանգվածի և ժամանակակից ՏՀՏ-ի միջև։ «ԴիջիԹեք 2008»-ում նույնպես այս միտումը նկատելի էր. եթե բիզնեսի ասպարեզում կարելի էր տեսնել ինչ-որ հաջողություններ, ապա, օրինակ, կրթական և էլեկտրոնային

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՀԲայադյաե

կառավարման ոլորտներում ամեն բան շատ ավելի դանդաղ է փոխվում: Ըստ իս կարելի է նույն տրամաբանությունը գտնել նաև ինտերնետի և բջջային հեռախոսի' որպես երկու փոխկապակցված տեխնոլոգիաների փոխհարաբերություններում։ Տարիներ շարունակ խոսվում է Հայաստանում ինտերնետի զարգացման ռազմավարություն մշակելու, կառավարման, կրթության և այլ ասպարեզներում ինտերնետի օգտագործմանն օժանդակելու անհրաժեշտության մասին։ Բայց բջջային կապի ոլորտի ազատականացումը և երկրորդ օպերատորի ՎիվաՍելի մուտքը շուկա (այժմ արդեն սպասում ենք երրորդ օպերատորի գործողություններին), դրան հետևած բջջային հեռախոսների բումը բոլորովին երկրորդ պլան մղեց ինտերնետի զարգացման խնդիրը։ Եվ դա միանգամայն հասկանալի է։ Բջջային կապի բարձր շահութաբերությունը բացատրում է ամեն ինչ։ Փոխարենը, ՏՀՏ ներդրմամբ կրթության ոլորտի արդիականացումը պահանջում է վիթխարի ծախսեր և ոչ մեկին անմիջական շահույթ չի խոստանում...

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական երկրորդ համաժողովում («ԱրմԹեք» կոնգրես), որն այս անգամ անցկացվեց Երևանում (4-5 հոկտեմբերի, 2008թ.) ներկայացված զեկույցներից մի քանիսն օգտակար նյութ են տրամադրում ճշգրտելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի մասին մեր ունեցած պատկերացումները։ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն անդրադարձավ ՏՀՏ ոլորտի զարգացման մի քանի խոչընդոտների։ Առաջինը իտերնետի մատչելիությունն է ծառայությունների բարձր գները, կապի ցածր որակը և ընդհանուր անվստահելիությունը (Հայաստանը լուսաթե-լային կապով գլոբալ ցանցին միանում է Վրաստանի տարածքով, ուստի, տրանսպորտային կապի նման, ինտերնետային հաղորդակցությունը ևս կախված է տարածաշրջանային անկայուն իրադրությունից)։ Եզրակացությունը Հայաստանին պետք է անհամեմատ էժան և որակյալ կապ, որը կախված չի լինի հարևան երկրներում կատարվող իրադարձություններից։

Ներդրումների համար անբերանպաստ և համաշխարհային առաջատար ընկերությունների մուտքը խոչընդոտող մյուս հանգամանքը Հայաստանի հարկային և մաքսային համակարգերն են անկատար օրենսդրությունը և համապատասխան ծառայությունների ոչ թափանցիկ գործունեությունը։ Ըստ պարոն Գոլդմանի այս իրավիճակի պատճառով Հայաստանը կորցրել է շատ ներդրումներ, որոնք ուղղվել են այլ տեղեր, մեծապես պակասել է երկրում գործարարության հաջողության նկատմամբ վստահությունը։ Բարձր տեխնոլոգիաների ասպարեզում հաջողության մյուս խոչընդոտը «կառավարություն -բիզնես-գիտություն-կրթություն» համագործակցության անկատարությունն է։

Հայաստանի գիտության և կրթության ոլորտի խնդիրներին էր նվիրված ՀՀ գիտության և կրթության փոխնախարարի զեկուցումը. գիտության և կրթու-

19

ՀԲայադյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

թյաև խորհրդային համակարգից մնացած ժառանգության ոչ ադեկվատությու-ևը ներկա իրողություններին, գրադարանային և լաբորատոր սահմանափակ հնարավորությունները, գիտության և կրթության համակարգերի թույլ կապը բիզնեսի և արդյունաբերության հետ, երիտասարդ և արդիական գիտելիքներով զինված դասախոսների և հետազոտողների սակավությունը, գիտության կարիքների համար հատկացվող պետական միջոցների խիստ սահմանափակությունը... Հստակ տպավորությունն այն էր, որ առաջարկվող բարեփոխումները (հետևողական քաղաքականություն իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և թարմացման ուղղությամբ, կրթության համակարգում ներդնել ժամանակակից ՏՀՏ, մշակել բուհական, ակադեմիական և ճյուղային գիտության նոր ռազմավարություն և այլն), եթե նույնիսկ արդյունավետ լինեն, չեն կարող շոշափելի բարելավումների հանգեցնել առաջիկա տարիներին։

Համաժողովում տարբեր առիթներով հիշատակվեց «Սինոփսիս Արմե-նիա» ընկերության հաջող գործունեությունը հետազոտության, կրթության և բիզնեսի տիրույթներում։ Այն ամերիկյան ընկերության մասնաճյուղ է, որը հիմնվել է 2004 թվականին և կրթական-հետազոտական ասպարեզում համագործակցում է տեղական համալսարանների հետ։ Այդ նպատակով ընկերության կազմում ստեղծվել են ժամանակակից տեխնոլոգիաներով կահավորված լսարաններ ու լաբորատորիաներ։ Բայց հասկանալի է, որ այս մոդելը արդյունավետ է միայն իր նեղ շրջանակում. որոշակի բիզնես, որոշակի կրթական ծրագրեր և գիտական մշակումներ, որոնք ըստ էության նախատեսվում են տվյալ ընկերության նպատակներին ծառայելու համար։

Նույնը կարելի է ասել ոլորտի համար կադրերի պատրաստման նպատակով ՏՏ արդյունաբերության և համալսարանական համակարգի միջև միջանկյալ օղակի կրթական կոնսորցիումի ստեղծման նախաձեռնության մասին։ Այս ծրագիրն ավելի ընդարձակ շրջանակ ունի, բայց դարձյալ ծառայում է ՏՏ ոլորտի համար աշխատակիցներ պատրաստելուն։ Սա դարձյալ խոսում է Հայաստանի կրթության համակարգում առկա լուրջ խնդիրների մասին, որոնց մասնակի լուծումը միայն կարելի է ակնկալել ՏՏ ձեռնարկություններից։

Ընդ որում հատկանշական է, որ զեկուցողները պետական մարմինների, ՏՏ ընկերությունների կամ հարակից կառույցների և ծրագրերի ղեկավարներ կամ աշխատակիցներ էին։ Սա նույնպես կրթության ոլորտի խնդիրներից է և խոսում է Հայաստանում հետազոտական կարողությունների և հետազոտական ծրագրերի բացակայության մասին։

Ապրիլ, 2009թ.

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՀԲայադյաե

Աղբյուրներ և գրականություն

1. Garnham N, ‘The Information Society Debate Revisited’ in James Curran and Michael Gurevitch (eds.), Mass Media and Society, 4h edition, London: Hodder Arnold, 2005.

2. Robins K and Webster F, Times of the Technoculture: From the Information Society to the Virtual Life, Routlege, London and New York, 1999.

3. Kember S., ‘Doing Technoscience as (‘New’) Media’ in James Curran, David Morley (eds), Media and Cultural Theory, Routledge, London and New York, 2006.

4. Des Freedman, Internet Transformations: ‘Old’ Media Resilence in the ‘New Media’ Revolution in James Curran, David Morley (eds), Media and Cultural Theory, Routledge, London and New York, 2006.

5. Manovich L., The Language of New Media, The MIT Press, Massachusetts, 2001.

6. Holmes D, Communication Theory: Media, Technology and Society, SAGE Publications, London,2005.

7. Webster F, Theories of Information Society, Second edition, London: Routledge, 2002.

8. Singh J.P, ‘Communication Technology and Development: Instrumental, Institutional, Participatory, and Strategic Approaches’ in Bella Mody (ed.), International and Development Communication: A 21st- Century Perspective, London: SAGE Publications, 2003.

9. Mansell R. and When U. (eds.), Knowledge Societies: Information technology for Sustainable Development, Oxford: Oxford University Press, 1998.

НОВЫЕ МЕДИА И ИНФОРМАЦИОННОЕ ОБЩЕСТВО

Грач Баядян

Резюме

За последние десять лет заметно поубавилась вера в способность информационно-коммуникационных технологий индуцировать быстрые социальные изменения. С этой точки зрения были пересмотрены взаимоотношения масс-медиа/ новые медиа, и сейчас исследователи говорят скорее об их сосуществовании, чем о вытеснении старых технологий новыми. Тем не менее, «технологический детерминизм» как модель объяснения возникновения нового (информационного) общества все еще остается очень распространенным. С другой стороны, термин «информационное общество» стал господствующим в самых различных (экономических, социальных, культурных и т.д.) сферах, хотя вокруг его смысла нет единогласия. В статье рассмотрены основные заключения обсуждений последних лет, посвященных новым медиа и информационному обществу. Тема последнего раздела — предпосылки построения информационного общества в Армении.

21

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.