Научная статья на тему 'ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ Ա. ՂԱՄԲԱՐՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ'

ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ Ա. ՂԱՄԲԱՐՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
64
49
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Текст научной работы на тему «ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ Ա. ՂԱՄԲԱՐՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ Ա. ՂԱՄԲԱՐՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԳՐՔԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ1

DOI: 10.52063/25792652-2022.2.13-277

«Երկիրը կը փոխուի, երբ մարդն ինքն ունենայ փոխուելու քաջութիւն» Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետ

Հայոց առաջ ծառացած պետականության ու պետականապահպանութ-յան խիստ արդիական հարցի համար իր ուրույն կարևորությունն է ներկայացնում հատկապես գիտական մտքի ներուժը։ Զուր չէ, որ պետության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումները դեռևս վաղուց գիտության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցրել, ինչի արդյունքում այսօր մարդկությանն է ընձեռված պետականակերտման գործում եզակի աշխատությունների ու մտքերի կիրառման հնարավորությունը։ Իսկ ահա այս գործում հայ գիտական մտքի յուրօրինակ արձանագրումն է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի «Հայոց պետականության պահպանման սահմանադրա-իրավական ուղիները» աշխատությունը։ Այն նվիրված է պետականության պահպանության մի շարք կարևոր հարցերին, ինչպես օրինակ՝ պետականաստեղծ ակտերին, դրանց բնույթին, փոփոխություններին, Սահմանադրական դատարանի պետականապահպան դերին և այլն։

Հեղինակը նշում է, որ աշխատանքը նախատեսված է Հայոց պետականության պահպանման հարցով մտահոգ անձանց համար։ Աշխատանքի հասցեատերերի նման լայն շրջանակի նախատեսումը պատահական բնույթ չունի, իրապես մենագրության շարադրանքի ոճն ու լեզուն յուրաքանչյուր անհատի համար հնարավորություն են ստեղծում մատչելիորեն ընթերցնել ու գիտակցել առաջադրված հարցերի արդիականությունն ու առաջնայնությունը։

Աշխատանքը կառուցված է ոչ միայն համարժեք գիտական փաստարկների հենքի վրա, այլ նաև որոշ դեպքերում հեղինակը առաջ է քաշում անցյալի «ցավալի ձախողումները» ու վեր հանում դրանց պատճառները, որոնք ստիպում են դասեր քաղել պատմության այդ մռայլ իրողություններից։ Եվ իրապես փորձն անտեսելը կարող է հանգեցնել

1 Ղամբարյան Արթուր, Հայոց պետականության պահպանման սահմանադրաիրավական ուղիները, Երևան, Տիգրան Մեծ, 2022. – 80 էջ:

277

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

անդառնալիի, իսկ «Կան աղետներ, որ չեն մոռացվում եւ որքան հնանում, այնքան դառնանում են» 1:

Պետականակերտման համար մղված տոկուն պայքարը պրոֆեսոր Ղամբարյանը բնորոշում է իբրև արյան գործ (ընգծումն ըստ' հեղինակի), որը երբեմն հաջողվել է, իսկ երբեմն էլ ձեռքբերված հաջողությունը կորսվել է (էջ 11), ինչը թերևս պայմանավորված է ոչ միայն սուբյեկտիվ (ներքին) գործոններով։ Այդուհաներձ այս հարցում այլ գործոնների գոյությունն ու ազդեցությունը երբեք չպետք է վերածվի ռեսենտիմենտալության, ի վերջո այս փաստը նախապաշարմունք դարձրած անձինք հենց իրենք են պետականակործանման գլխավոր «հովանավորները», ուստի տեղին է մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքերը.

«Այստեղ կայ մի խղճուկ ճշմարտութիւն, բայց դրա հանդէպ ի՜նչ հոյակապ առաւելութիւններ: Չէ՞ որ մեր բարձրաւանդակն անառիկ է, մեր լեռները' մէկ մէկ անխոցելի պատնէշներ: Անտեսել այս իրողութիւնը եւ ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թոյլի, անարիի ինքնարդարացում: Թոյլի ինքնարդարացում - տկարի հոգեբանութիւն»։

Պետության անկման հնարավորության գիտակցումը

պետականապահպանության նախասկիզբ համարելով՝ Ղամբարյանը գրում է. «(...) պետության գոյության տևողությունը կախված է մարդուց: Եթե մարդը ստեղծում է լավագույնս կազմակերպված պետություն, ապա այն գոյություն կունենա տևական ժամանակ (եթե, իհարկե, անկանխատեսելի հանգամանքները նրան ավելի վաղ չկործանեն)» (էջ 12): Այս առաջնային գաղափարի գիտակցումը պետք է ընկած լինի պետականաշինության հիմքում, թեպետ պետության անկման հավանականության իրական գիտակցումը (վտանգը) պետք է նպաստի ռացիոնալ որոշումների կայացմանը և ոչ թե «վախերի» ձևավորմանը։

Պետականապահպանությանն ուղղված ռազմավարական

գործունեության խնդրի համար պրոֆեսորը հատկապես կարևորում է հասարակական կյանքի սահմանադրականացումը, որը պետք է զենքի կամ ուժի կիրառման փոխարեն գործածվի ներքին սպառնալիքների դեմ (էջ 20): Ապա Հայաստանի երրորդ Հանրապետությունում սահմանադրականության' իշխանության ինքնասահմանափակման սահմանադրական մշակույթի և մտածողության ձևավորման նախասկիզբ է համարում 23.08.1990 թվականին ընդունված «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը և 05.07.1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը' նշելով, որ «այս փաստաթղթերը պետականապահպանության մասին են և ոչ թե պետության ինքնաոչնչացման» (22-23 էջեր): Ինչպես նշում է իրավաբանական

1 Տե՛ս Նիկողայոս Ադոնց, Ասույթներ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին (կազմ. Պ. Հ. Հովհաննիսյան), Երևան, ԵՊՀ հրատ., 2015թ., էջ 9:

278

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Հարությունյանը. «Անկախության հռչակագիրը հայ սահմանադրական մշակույթի պատմության մեջ որակապես նոր էջ բացեց։ Այն հիմնարար, հետևողականորեն համակարգված, պատմատրամաբանական խոր ընդհանրացումներ բովանդակող, ազգային ինքնության առաջնահերթությունները հաշվի առնող, միջազգային սահմանադրաիրավական զարգացումների ընդհանուր տրամաբանությունից ելնող նորմերի ու սկզբունքների համակարգային ամբողջականություն է, որը երբեք չի կորցնի իր թե' պատմական և թե' գործնական իրավական նշանակությունը»1։ Պետութենաստեղծ այս ակտերի բարձրագույն բնույթի գիտակցմանը պետք է հետևի նաև դրանցում ամրագրված «պատվիրանների» կատարումը: Եվ խոսքն առավելապես վերաբերում է կրթական համակարգին ու կրթությանը՝ որպես սահմանադրական արժեքի։ Հիշյալ փաստաթղթերը պարունակում են կրթության վերաբերյալ առնվազն բավարար իրավական երաշխքիներ, որոնք հասարակական կյանքի սահմանադրականացման համար ևս հենքային և առաջնային նշանակություն ունեն։

Սահմանադրությունը պետականապահպանության իրավական երաշխիք համարելով՝ հեղինակը այնպիսի կարևորագույն եզրակացություններ է կատարում, ինչպես օրինակ՝ որևէ սերունդի՝ պետության գոյությունը դադարեցնելու արգելքը (էջ 27), անհրաժեշտության դեպքում «սահմանադրական օրինականությունն առանց պետության անբովանդակ է» բանաձևի կիրառման հնարավորությունը (էջ 30), և հատկապես՝ պետաիրավական համակարգի գործունակությանն առնչվող որոշ հարցերի դեպքում դրանց քննարկումը ոչ այնքան իրավաքաղաքական ռեալիզմից կտրված, ֆորմալ-տրամաբանության կանոնների դիտակետից, որքան պետականապահպանության (պետաիրավական համակարգի անվտանգության) սկզբունքների տեսանկյունից (էջ 32)։

Աշխատանքի հաջորդ՝ 2-րդ գլուխը նվիրված է պետականապահպանության գործում ՀՀ Սահմանադրական դատարանի դերին։ Դատարանն իրապես բազմիցս ապացուցել է իր կարևորությունը՝ վեճերի քաղաքակիրթ լուծման եզակի տարբերակ հանդիսանալով։ Ընդգծելով սահմանադրական մշակույթի ձևավորման ու զարգացման, իրավունքի գերակայության ապահովման համար Սահմանադրական դատարանի անգնահատելի դերի կարևորությունը՝ միևնույն ժամանակ կարծում ենք՝ պետականապահպանության ու պետականաշինության գործում մեծ ներուժ և պարտականություն ունի իշխանության ցանկացած թևի ներկայացուցիչ՝ որպես կոլեգիալ մարմին կամ անհատ։ Այս առաքելության կարևորությունը

1 Տե՛ս Գ. Հարությունյան, Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները, Երևան, Նժար հրատ., 2005թ., էջ 127։

279

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

պետք է ընկած լինի յուրաքանչյուրի հանապազօրյա գործունեության հիմքում և բացառի «սխալվելու» հավանականությունը։

Ընդգծելով Սահմանադրական դատարանի գոյաբանական

արդարացվածությունը՝ հեղինակը հատկապես առանձնացնում է երկու կարևոր որոշումներ (16.04.2003 թվականի ՍԴՈ–412 և 12.01.2010թվականի ՍԴՈ-850 որոշումներ) և դրանց հանգամանալից անդրադառնում է ոչ միայն իրավական դիրքերից։ Առաջինը վերաբերում է ՀՀ Նախագահի 2003 թվականի ընտրությունից հետո հասարակական դիմակայությունը հաղթահարելու նպատակով վստահության հանրաքվե կազմակերպելու Սահմանադրական դատարանի առաջարկին, և երկրորդ գործը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը սահմանադրականացնելուն։

Ձեռնպահ մնալով պատմության այս կարևորագույն որոշումների վերաբերյալ ավելին ասելու փորձից՝ սահմանափակվենք՝ նշելով, որ պրոֆեսոր Ղամբարյանը համապարփակ կերպով ցույց է տալիս ոչ միայն որոշումների կարևորությունը պետականության պահպանման տեսանկյունից, այլ նաև դիպուկ կերպով նկարագրում է դրանցով արտահայտված դիրքորոշումների «սուր» ընդունումը հանրության կողմից, ըստ մեզ՝ թերևս անկատարության պատճառով։

Ամփոփելով կարծում ենք՝ Արթուր Ղամբարյանի «Հայոց

պետականության պահպանման սահմանադրաիրավական ուղիները»

աշխատանքը կոչ է պատմությունից «դասեր քաղելու», ինչպես նաև անտեսված, առանձահատուկ կարևորություն ունեցող արժեքները

վերաիմաստավորելու համար։ Այս աշխատանքը հենք է նաև համարժեք գիտական այլ հետազոտությունների իրականացման համար։ Թերևս աշխատանքի արժանիքներից է նաև պետականապահպանության խնդրի ստորադասման «թմբիրից» դուրս գալու ազդակ հանդիսանալը։ Եվ կարևոր է հիշել՝ «Պատմությունը գրում են հաղթողները» (Ու. Չերչիլ)։

Խորհուրդ է տրվում պարտադիր ընթերցանության հայոց պետականաշինության և պետականապահպանության առաքելություն ատանձնած բոլոր անձանց։

ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հայ-ռուսական համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, Հհ վարչական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

280

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.