Научная статья на тему 'ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԳՐՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ'

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԳՐՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
24
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Текст научной работы на тему «ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԳՐՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, РЕЦЕНЗИИ, REVIEWS ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ

ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԳՐՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ1

DOI: 10.52063/25792652-2022.2.13-275

Պետականագիտական և, մասնավորապես, սահմանադրագիտական առումով պրոֆեսոր Ղամբարյանի հետազոտությունը նորովի մոտեցում է պետականապահ-պանության հույժ կարևոր ու արդիական հիմնախնդրի գիտական ուսումնասիրության առումով:

Դժբախտաբար, հայ իրականության մեջ խորությամբ հետազոտված և բազ-մագործոն վերլուծված չեն հայոց պետականության բազմադարյան կորստի պատճառները, պատմության դասերը չեն դարձել պետականաշինության կարևոր բաղադրատարրեր:

Իրավագիտության դոկտոր Ա. Ղամբարյանը հիմնախնդրին մոտենում է ոչ միայն դրա կարևորությունն ընդգծելու դրդումով, այլև պատմատրամաբանական ու սահմանադրագիտական պատշաճ վերլուծության արդյունքում ներկայացնում է պետականության պահպանման երաշխիքների համակարգը՝ առանձնահատուկ կարևորելով սահմանադրականության երաշխավորման դերն այս հարցում:

Սահմանադրությունը, լինելով պատմական կոնկրետ ժամանակի մեջ տվյալ ժողովրդի համահավաք գոյի իմաստավորման արտացոլանքը, իրական կյանքում պետք է դառնա հանրության բոլոր շերտերի վարքագծի առանցքը՝ հիմքում ունենալով ամրագրված նորմ-նպատակներին ու նորմ-սկզբունքներին անշեղորեն հետևելու հրամայականը:

Գնահատելի է, որ «Հայոց պետականության պահպանման սահմանադ-րաիրավական ուղիները» գրքի հեղինակի համար ելակետային է այս մոտեցումը՝ թե' պետականության անկման պատճառների բացահայտման, և

1 Ղամբարյան Արթուր, Հայոց պետականության պահպանման սահմանադրաիրավական ուղիները, Երևան, Տիգրան Մեծ, 2022. – 80 էջ:

275

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

թե' Հայաստանի Սահմանադրության պետականապահպան ներուժի հետազոտման առնչությամբ:

Հեղինակը, մեր կարծիքով, այն եզակի հետազոտողներից է, որ պատշաճ խորությամբ է անդրադառնում սահմանադրական արդարադատության պետականապահպան ներուժին: Այս հանգամանքի թերագնահատումն

աղետաեր կարող է լինել ցանկացած պետության համար՝ քանի որ գործնականում անհնարին կլինի երաշխավորել հանրային հարաբերությունների դինամիկ սահմանադրական ներդաշնակությունը:

Անհրաժեշտ չհամարելով անդրադառնալ հետազոտության կոնկրետ նյութի մանրամասներին՝ ընդգծենք, որ մեթոդաբանական առումով գործ ունենք դարձյալ եզակի մի հետազոտության հետ, որում լայն իմաստով առանցքն իրավունքի գերակայության երաշխավորումս է, իրավունքով իշխանության սահմանափակումը, մարդակենտրոն սահմանադրաիրավական հարաբերությունների երաշխավորումը:

Միայն այս ճանապարհով է հնարավոր ապահովել կայուն զարգացում, պետականության կայացում ու ամրապնդում, անվտանգ ու երաշխավորված ապագա:

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Սահմանադրական մշակույթ» միջազգային գիտավերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

276

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.