Научная статья на тему 'ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԺԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ'

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԺԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
39
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
սահմանադրություն / արժեք / սահմանադրական արժեք / սահմանադրական արժեբանություն / բարիք / երիտասարդ գիտական ուղղություն / Սահմանադրականություն / CONSTITUTION / VALUE / CONSTITUTIONAL VALUE / CONSTITUTIONAL AXIOLOGY / GOOD / YOUNG SCIENTIFIC DIRECTION / CONSTITUTIONALISM / КОНСТИТУЦИЯ / ЦЕННОСТЬ / КОНСТИТУЦИОНАЛЬНАЯ ЦЕННОСТЬ / КОНСТИТУЦИОНАЛЬНАЯ АКСИОЛОГИЯ / БЛАГО / МОЛОДОЕ НАУЧНОЕ НАПРАВЛЕНИЕ / КОНСТИТУЦИОНАЛИЗМ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Հարությունյան Ավետիք

Հոդվածի նպատակն է առաջ քաշել հիմնավորել այն մոտեցումը, ըստ որի` սահմանադրական արժեբանությունը կոչված է հետազոտելու սահմանադրականության հիմնախնդիրը նպաստելու երկրում սահմանադրականության հաստատմանը: Մեր խնդիրն է բացահայտել սահմանադրական արժեբանության էությունը, տալ վերջինիս բնորոշումը, հստակեցնել առարկան, օբյեկտն ու սուբյեկտը, ինչպես նաև դրա դերը սահմանադրականության հաստատման գործում: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական-իրավական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ սահմանադրականությունը, լինելով բարդ ու բազմակողմ երևույթ, ուսումնասիրվում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ոչ իրավաբանական գիտությունների (քաղաքագիտություն, սոցիոլոգիա այլն) կողմից: Նկատի ունենալով, որ իրավագիտության բնագավառում սահմանադրականության ձևավորումն ու հաստատումն անխզելիորեն կապված են իրավական արժեքների ընկալման ու իրացման հետ, իսկ դրա ուսումնասիրությամբ զբաղվում է սահմանադրական արժեբանությունը, հեղինակը հիմնավորում է, որ հենց վերջինս է կոչված բազմակողմանի հետազոտելու սահմանադրականության հիմնախնդիրը նպաստելու դրա հաստատմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Похожие темы научных работ по праву , автор научной работы — Հարությունյան Ավետիք

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

CONSTITUTIONAL AXIOLOGY AS A SCIENTIFIC DISCIPLINE EXPLORING THE ISSUE OF CONSTITUTIONALISM

The purpose of the article is to put forward and justify the approach according to which the constitutional axiology is designed to study the topical issues of constitutionalism and contribute to its formation in the country. Our task is to reveal the essence of constitutional axiology, give it a definition, clarify the subject, object and subject, as well as its role in the establishment of constitutionalism. In the course of the study, both scientific (analysis, synthesis, the principle of historicity) and special (formal-logical, comparative-legal) methods were applied. As a result of the study, the following conclusion was formed: constitutionalism, which is a complex and multifaceted phenomenon, is studied by both legal and non-legal sciences (political science, sociology, etc.). Taking into account the fact that the formation and the development of constitutionalism in the field of jurisprudence is inextricably linked with the perception and implementation of legal values, and it is the constitutional axiology that deals with their study, the author argues that the latter is designed to investigate the problem of constitutionalism and promote its formation.

Текст научной работы на тему «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԺԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԺԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ*

ՀՏԴ 342.4

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի վարիչ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) հիմնադիր նախագահ,

«Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր,

«Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքի նախաձեռնող ու ղեկավար, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ) avetiq.hh@,aegmm. org

Հոդվածի նպատակն է առաջ քաշել և հիմնավորել այն մոտեցումը, ըստ որի սահմանադրական արժեբանությունը կոչված է հետազոտելու սահմանադրականության հիմնախնդիրը և նպաստելու երկրում սահմանադրականության հաստատմանը: Մեր խնդիրն է բացահայտել սահմանադրական արժեբանության էությունը, տալ վերջինիս բնորոշումը, հստակեցնել առարկան, օբյեկտն ու սուբյեկտը, ինչպես նաև դրա դերը սահմանադրականության հաստատման գործում:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական-իրավական) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ սահմանադրականությունը, լինելով բարդ ու բազմակողմ երևույթ, ուսումնասիրվում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ոչ իրավաբանական գիտությունների (քաղաքագիտություն, սոցիոլոգիա և այլն) կողմից: Նկատի ունենալով, որ իրավագիտության բնագավառում սահմանադրականության ձևավորումն ու հաստատումն անխզելիորեն կապված են իրավական արժեքների ընկալման ու իրացման հետ, իսկ դրա ուսումնասիրությամբ զբաղվում է սահմանադրական արժեբանությունը, հեղինակը հիմնավորում է, որ հենց վերջինս է կոչված բազմակողմանի հետազոտելու սահմանադրականության հիմնախնդիրը և նպաստելու դրա հաստատմանը:

Բանալի բառեր' Սահմանադրություն, արժեք, սահմանադրական արժեք, սահմանադրական արժեբանություն, բարիք, երիտասարդ գիտական ուղղություն, սահմանադրականություն:

Վերջին ժամանակներս աշխարհում տեղի ունեցող բացասական երևույթների վերլուծությունը միարժեքորեն վկայում է, որ դրանց հիմնական պատճառներից մեկն

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:

է 01.05.2019թ., գրախոսվել' 04.06.2019թ., տպագրության

233

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

իրավական ու բարոյական արժեքների արհամարհումը, աղճատումն ու նենգափոխված կիրառումն է:

Արժեքների հիմնախնդիրը մարդկությանը հուզել է դեռևս անտիկ ժամանակաշրջանից: Այսպես, աթենական ժողովրդավարության ճգնաժամը Սոկրատեսին ստիպել է առաջին անգամ հարց տալ. «Ի՞նչ է բարիքը»: Սա արժեքների ընդհանուր տեսության հիմնական հարցն է: Աքսիոլոգիան, որպես փիլիսոփայական հետազոտությունների ինքնուրույն ոլորտ, առաջացավ այն ժամանակ, երբ «կեցություն» հասկացությունը տրոհվեց երկու տարրերի. իրականությունը և արժեքը որպես զանազան մարդկային ցանկությունների և ձգտումների (նկրտումների) օբյեկտ»352:

Հիշյալ թեմային առնչվող գրականության ուսումնասիրությունը վկայում է, որ արժեբանությունն ի սկզբանե ձևավորվել է որպես փիլիսոփայական ուսմունք, իսկ ժամանակի ընթացքում՝ հատկապես 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբներին, բացառիկ կարևորություն է ձեռք բերել նաև իրավագիտության ոլորտում, ինչը մի կողմից՝ պայմանավորված է արդի իրավամտածողության վրա խարսխված սահմանադրությունների ընդունմամբ և դրանցում ամրագրված հիմնարար սկզբունքներին փիլիսոփայական ու արժեքային նշանակություն տալու անհրաժեշտությամբ, մյուս կողմից՝ բնական ու պոզիտիվ իրավունքների միջև առկա հակասությունների հաղթահարման արդյունքում մարդու, նրա իրավունքների ու ազատությունների' որպես բարձրագույն արժեքի ձևակերպմամբ ու

պաշտպանությամբ:

Իրավագիտության համակարգում արժեբանությունը ձևավորվել ու զարգացել է որպես իրավական արժեբանություն, որի առարկայական բնագավառն ու հիմնական թեմատիկան իրավունքի' որպես արժեքի ընկալման ու մեկնաբանման հիմնախնդիրներն են: Սահմանադրությունը և նրանում բովանդակվող հիմնարար սկզբունքները որպես արժեք որակելը, թերևս, հիմք հանդիսացավ, որպեսզի սահմանադրական իրավունքի գիտության շրջանակներում, իբրև ինքնուրույն գիտական ուղղություն, ձևավորվի սահմանադրական արժեբանությունը:

Չնայած այն հանգամանքին, որ սահմանադրական արժեբանությունը երիտասարդ, ինքնուրույն գիտական ուղղություն է և ենթադրելի է, որ, բազմաթիվ հիմնարար ուսումնասիրություններ պետք է կատարված լինեն դրա՝ իբրև նոր և հետազոտություն կատարելու մեծ մասշտաբներ ունեցող ոլորտի վերաբերյալ, պարզվում է, որ հիմնականում թեկնածուական ատենախոսությունների ու հոդվածների շրջանակներում են անդրադառնում իրավական ու սահմանադրական տարբեր արժեքներին, որոնցում չեն կոնկրետացվում սահմանադրական արժեբանության բովանդակությունն ու վերջինիս առանձին տարրերը: Այդ առումով պետք է փաստել, որ սահմանադրական արժեքների նկատմամբ առկա հետաքրքրությունը չի սպառվում և տարեցտարի ավելանում է: Ինչպես

արդարացիորեն նկատում է պրոֆեսոր ԳՀարությունյանը, «ցավոք, սահմանադրական արժեբանությունը մեր իրականության մեջ որպես ինքնուրույն գիտական ուղղություն դեռևս չի ձևավորվել, և այս ոլորտում հետազոտություններ գրեթե չկան: Սակայն հասարակական հարաբերությունների սահմանադրականացման հիմնախնդիրների լուծումն առանց Սահմանադրության արժեբանական խոր վերլուծությունների' գրեթե անհնարին է»353: Այդ համատեքստում տեղին է մեջբերել Վ.Կրուսսի այն միտքը, թե

352 Киссель М., Ценностей теория // Философский энциклопедический словарь / Под ред. А.Л.Геркулова, М., Сов. Энциклопедия, 1989, էջ 731:

35 Հարությունյան Գ., Սահմանադրական հիմարար արժեքների իրացման երաշխիքները պետական քաղաքականության մակարդակում և հասարակական

պրակտիկայում // Օրենք և իրականություն, թիվ 10, հոկտեմբեր, 2008թ., էջ 1:

234

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

«ռուսական սահմանադրական արժեբանությունը գործնականորեն չի հայտարարել իր' որպես ինքնուրույն ուղղության մասին»354: Առաջադրելով արժեքների վերաբերյալ մի շարք հարցեր և չունենալով դրանց միանշանակ պատասխանները' Հ.Հաջիևը հանգում է հետևության, որ «սահմանադրական արժեբանությունը նոր է ծնունդ առնում»355: Մ.Սալեյը նշում է, որ «սահմանադրական արժեբանությունն Ուկրաինայում գտնվում է մշակման սկզբնական փուլում և պահանջում է համալիր հետազոտություն»356:

Վերոհիշյալ կարծիքներն ամփոփելով՝ գալիս ենք հետևության, որ գիտական այս նոր ուղղությունն իր ծանրակշիռ տեղը չի զբաղեցրել ինչպես Ռուսաստանում, Ուկրաինայում, որտեղ քննարկվող հիմնահարցի վերաբերյալ վերջին ժամանակներս զգայի հետազոտություններ են իրականացվել, այնպես էլ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում:

Կարծում ենք' այս իրողությունն ունի որոշակի պատճառներ: Դրանցից, թերևս, կարելի է նշել այն, որ սահմանադրական արժեբանությունն ունի ոչ հարուստ պատմություն, իրավունքի այդ ճյուղի հիմնախնդրով զբաղվող մասնագետներն այնքան էլ շատ չեն, իսկ արժեբանությունը, որպես փիլիսոփայության բաժին, ավելի հիմնարար ուսումնասիրության է ենթարկվել, քան իրավագիտության բնագավառում և այլն: Համանման կարծիք է հայտնել նաև Վ.Կրուսսը' նշելով, որ «սահմանադրական արժեբանությանը' որպես իրական սահմանադրականության մոդելի և պրակտիկայի հանդեպ անմիջական հարաբերության ձևի, զանազանում է, ամենից առաջ, նրա աղբյուրի' Սահմանադրության բացառիկ կարգավիճակը, որի իմաստավորումն ու իրացումը ենթադրում է արժեբանական մեկնաբանության պահը»357:

Սահմանադրական արժեբանության գոյությունը նախ և առաջ

պայմանավորված է Սահմանադրության առկայությամբ, որոնք գտնվում են անքակտելի կապի մեջ, ուստի սահմանադրական արժեբանությունը չի կարող գոյություն ունենալ վերացական ձևով, այլ պետք է լինի հստակ ու առարկայական: Զուգահեռաբար կարիք կա հստակեցնելու վերջինիս գիտաճյուղային

պատկանելության հարցը: Այդ առումով կարծում ենք, որ վերջինս համալիր իրավաբանական գիտաճյուղ է, քանի որ արժեքների ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը' արժեբանությունը, որը փիլիսոփայության բաժիններից է,

սահմանադրական իրավունքի բնագավառում զբաղվում է զուտ սահմանադրական արժեքների բովանդակության բացահայտմամբ, իրացման հնարավորությունների հստակեցմամբ ու հասարակական հարաբերությունների վրա ունեցած ազդեցության գնահատմամբ:

Այդ դեպքում կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ո՞րն է սահմանադրական արժեբանության էությունը: Որոշ հեղինակներ358 անդրադարձել են

354 Крусс В., Российская конституционная аксиология: актуальность и перспективы // Конституционное и муниципальное право, 2007, №2, էջ 8.

355 Гаджиев Г., Онтология права (критическое исследование юридического концепта действительности), М., Норма: ИНФРА-М, 2013, էջ 272-273.

356 Салей М., Предмет конституционной аксиологии как направления конституционно -правовых исследований // Молодий вчений, 2016, №5 (32), էջ 432-435.

357 Крусс В., Теория конституционного правопользования, М., 2007, է ջ 184:

358 Крусс В., Российская конституционная аксиология: актуальность и перспективы // Конституционное и муниципальное право, 2007, №2, էջ 7-14. Малько М., Предмет конституционной аксиологии // Вестник Челябинского государственного университета, 2010, №19(200), Право, Вып. 24, էջ 34-37. Пресняков М., Конституционная аксиология: к вопросу о сущности конституционных ценностей // Современное право, 2009, № 10, էջ 13-17: Пермиловский М., Основы конституционной аксиологии: структура ценности // Государственная власть и местное самоуправление, 2014, №2, էջ 3 - 7.

235

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

սահմանադրական արժեբանության տարբեր ասպեկտներին, բայց նրանց դիտարկումներում նախ' բացակայում է սահմանադրական արժեբանության նկատմամբ համալիր մոտեցումը, երկրորդ՝ սահմանափակ ու հպանցիկ է անդրադարձ կատարվում իրավական կամ սահմանադրական արժեքներին' առանց կոնկրետացնելու հոդվածի վերնագրում տեղ գտած սահմանադրական

արժեբանության բովանդակության բացահայտման հարցը: Կան մի շարք

ատենախոսական հետազոտություններ359, որոնցում սահմանադրական արժեբանության պրիզմայի լույսի ներքո բացահայտվում է այս կամ այն սահմանադրական արժեքը:

Այդ առումով հատկանշական է, որ ուսումնասիրությունների ընթացքում որևէ տեղ չենք հանդիպել «սահմանադրական արժեբանություն» հասկացության համապարփակ բնորոշմանը: Պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի ձևակերպմամբ' «սահմանադրական արժեբանությունն արժեքների այն համակարգն է, որն ընկած է սահմանադրական իրավակարգավորումների հիմքում»360: Ա.Օվչիննիկովը նշում է, որ «վերջին տարիներին Ռուսաստանի սահմանադրական իրավունքում կազմավորվել է մի ամբողջ ինքնուրույն ուղղություն' սահմանադրական արժեբանություն»361, որն, ըստ Օ.Աբրամովայի, «իրենից ներկայացնում է սահմանադրա-իրավական արժեքների գիտատեսական ճանաչման ոլորտ, դրանց աստիճանակարգային փոխադարձ կապ, օբյեկտիվացում և արտացոլում սահմանադրական նորմերում ու սկզբունքներում, սահմանադրա-իրավական քաղաքականության առաջնահերթություններում»362: Իսկ հ.Կովայյովը հիմնավորում է, որ «սահմանադրական արժեբանությունը կոչված է համակարգային վերլուծության ենթարկելու սահմանադրականությունը»363:

Հաշվի առնելով քննարկվող հարցի արդիականությունը' փորձենք տալ սահմանադրական արժեբանության հեղինակային բնորոշումը:

Սահմանադրական արժեբանությունը գիտական ուղղություն է, որը կոչված է բացահայտելու Սահմանադրության (և /կամ/ սահմանադրական օրենքների) մեջ բովանդակվող արժեքները և սահմանելու օրենսդրության մեջ ամրագրման ճանապարհով իրավակիրառ պրակտիկայում դրանք իրացնելու, մարդկանց կենսագործունեության անքակտելի մասը դարձնելու կառուցակարգերը, ինչպես նաև այդ արժեքների իրացման միջոցով երկրում սահմանադրականություն հաստատելու ուղիները: Առավել ընդհանրացված ձևով կարելի է ասել, որ սահմանադրական արժեբանության գլխավոր առաքելությունը երկրում

սահմանադրականության հաստատումն ու դրա հետագա զարգացումն է:

359 Джантуханов В., Равенство и справедливость как конституционные ценности гражданского общества: Автореф. Дис канд-та юрид. наук. - Махачкала, 2006, 30 էջ; Ереклинцева Е., Суверенитет и демократия как конституционные ценности современной России: Автореф. дис канд-та юрид. наук. – Челябинск, 2010, 26 էջ; Колоцей И., Право на охрану здоровья и медицинскую помощь как конституционная ценность: Автореф. дис канд-та юрид. наук. М., 2010, 22 էջ; Магадов Ш., Нравственность как конституционная ценность в Российской Федерации: Автореф. дис. ... канд-та юрид. наук. -М., 2012, 26 էջ; Ройзман Г., Ценности в конститу- ционном праве Российской Федерации: Автореф. дис канд-та юрид. наук. - Челябинск, 2012, 25 էջ.

360 Հարությունյան Գ., Սահմանադրականության արդի մարտահրավերները // Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, Երևան, 2018, № 3 (27), էջ 7:

361 Овчинников А., Конституционно-правовая аксиология в современной России // Философия права, №5 (72), 2015, էջ 63-67.

362 Абрамова О., Конституционные ценности как особая форма выражения права // Конституционное и муниципальное право, 2013, 12, էջ 24 - 25.

363 Ковалев И., Конституционная аксиология как форма системного анализа конституционализма, Право Донецкой Народной Республики, №3, 2016, էջ 30-37.

236

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Սահմանադրական արժեբանության բովանդակության բացահայտումից հետո տեղին է անդրադառնալ ինչպես օբյեկտի ու սուբյեկտի, այնպես էլ առարկայի բացահայտման հարցերին:

Գիտության օբյեկտի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Այսպես, Վ.Ներսեսյանցի բնորոշմամբ' «օբյեկտն այն է, որ դեռևս ենթակա է ուսումնասիրման համապատասխան գիտության ճանաչողական միջոցների ու հնարքների օգնությամբ: Գիտության օբյեկտն այն է, ինչ մենք դրա մասին գիտենք մինչև գիտական ուսումնասիրումը, իսկ առարկան ուսումնասիրված օբյեկտն է, այսինքն' այն, ինչ մենք դրա մասին գիտենք գիտական ճանաչումից հետո»364: Մեկ այլ բնորոշման համաձայն' «օբյեկտն առարկա կամ երևույթ է, որ մարդը ձգտում է ճանաչել և դեպի որն ուղղված է նրա գործունեությունը»365: Ըստ փիլիսոփայական մեկնաբանման' «օբյեկտ ասելով հասկացվում է այն, ինչին ուղղված է սուբյեկտի ճանաչողական և այլ գործունեությունը»366: Այստեղից էլ կարելի է գալ հետևության, որ սահմանադրական արժեբանության օբյեկտը Սահմանադրության մեջ ամրագրված արժեքներն ու սկզբունքներն են: Ի դեպ, տվյալ գիտական ուղղությունն ուսումնասիրում է նաև այն, թե սահմանադրական արժեքն ի՞նչ ճանապարհ է անցել և ինչպե՞ս ամրագրվել իրավական ակտերում:

Ինչ վերաբերում է սահմանադրական արժեբանության սուբյեկտին, ապա որպես այդպիսիք հանդես են գալիս պետությունը' ի դեմս պետական իշխանության տարբեր մարմինների, ինչպես նաև քաղաքացիները:

Սահմանադրական արժեբանությունը սերտորեն կապված է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են' Սահմանադրության բովանդակությունը, էությունը և մեկնաբանությունը: Ինչպես ինքը' սահմանադրական արժեբանությունը, համարվում է սահմանադրական իրավունքի և ինքնին Սահմանադրության բովանդակության բնութագրերից մեկը, այնպես էլ դրա առարկան կարելի է համադրել սահմանադրական իրավունքի առարկայի հետ367: Շարունակելով միտքը' Մ.Մալկոն նշում է, որ «սահմանադրական արժեբանության առարկան կարելի է համարել հասարակության առավել լայն շրջանակի արժեքների սահմանումն ու ամրագրումը Սահմանադրության մեջ, որոնք իրենց հերթին պետական, տնտեսական ու սոցիալական քաղաքականության կառուցման և վարման հիմք են»368: Ընդհանրացնելով նշենք, որ սահմանադրական արժեբանության առարկայի վերաբերյալ նման ձևակերպումը համապատասխանում է մեր մոտեցմանը, իսկ ինչ վերաբերում է դրա կայացվածությանը, ապա կարելի է պնդել, որ սահմանադրական արժեբանությունը դեռևս ձևավորման փուլում է:

Ամեն մի գիտություն արժևորվում է այն դեպքում, երբ հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները կամ դրանց զգալի մասը: Հենց այդ համատեքստում պետք է կարևորել սահմանադրական արժեբանության դերը երկրի սահմանադրականության հաստատման գործում: Այդ առումով տեղին է հիշատակել Մ.Պրեսնյակովի այն համոզմունքը, որ արժեքն ամենից առաջ իդեալ է, որը ցույց է տալիս ոչ թե «ինչպես

364 Ներսեսյանց Վ., Իրավունքի և պետության տեսություն, Երևան, Նաիրի, 2001, էջ 1718:

365 Քաղաքական համառոտ բառարան, կազմող-հեղինակ Ի.Լեխին, թարգմանությամբ' Ս.Խաչատրյանի, Երևան, «Հայաստան», 1968, էջ 320-321:

366 Փի[իսոփայական բառարան, Մ.Ռոզենտա[ի խմբագրությամբ, Երևան, «Հայաստան» հրատ., 1975, էջ 395:

367 Малько М., Предмет конституционной аксиологии // Вестник Челябинского государственного университета, 2010, №19(200), Право, Вып. 24, է ջ 34.

368 Տե'ս նույն տեղում, էջ 34:

237

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

անել», այլ «ինչին ձգտել»369: Սահմանադրության մեջ ամրագրված նորմ-սկզբունքներն ու նորմ-նպատակները կազմում են այն հենասյուներն ու կողմնորոշիչները, որոնք արժեք են ներկայացնում և, որոնց վրա հիմնվելով, պետությունը պետք է որոշակիորեն ուրվագծի հետագա զարգացման հայեցակարգը: Հենց այդ համատեքստում է կարևորվում սահմանադրական արժեբանության դերակատարությունը: Իսկ վերջինս իր հիմնական նպատակին կարող է հասնել միայն այն ժամանակ, երբ սահմանադրական արժեքները գիտակցաբար ընկալվեն և հետևողականորեն իրացվեն և' պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, և' քաղաքացիների կողմից:

Սահմանադրական արժեբանության և դրա միջոցով երկրում սահմանադրականություն հաստատելու փիլիսոփայությունը ենթադրում է, որ ամեն մի երկրի Սահմանադրության ընդունման հիմք պետք է լինի սահմանադրական մշակույթը, ինչը ենթադրում է հասարակական պրակտիկայում և պետական քաղաքականության մակարդակում սահմանադրական արժեքների առկայության որոշակի աստիճան: Այդ արժեքները պետք է ամրագրվեն երկրի Հիմնական օրենքում, որոնք իշխանությունների ու հասարակության կողմից ներդաշնակ ընկալվելուց հետո պետք է իրացվեն առօրյա կյանքում: Իսկ իրացման արդյունքը կլինի երկրում սահմանադրականության հաստատումը:

Սահմանադրականության ձևավորումն ու հաստատումը կապված է ինչպես առաջին հերթին Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքներում նախատեսված դրույթներով, օրենսդիր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտերի որակով ու դրանցում տեղ գտած արժեհամակարգով, այնպես էլ հասարակությունում «սահմանադրականություն» երևույթի վերաբերյալ

պատկերացումներով, մարդկանց վարքագծով, նաև դատական իշխանության կողմից ընդունվող ակտերում սահմանադրական արժեքների արտացոլվածությամբ, դրանցով ղեկավարվելու պատրաստակամությամբ:

Եթե հասարակության կողմից Սահմանադրությունն ընկալվում է որպես արժեհամակարգ, առանց որի կենսագործման հնարավոր չէ ապահովել երկրի կայուն զարգացումը, քաղաքացիների բարեկեցիկ ու երջանիկ կյանքը, ապա երկրում սահմանադրականության հաստատումը դառնում է ավելի գիտակցված, պահանջված ու հեշտ իրացվող: Իսկ եթե Սահմանադրությունը կամ դրա առանձին դրույթները հասարակության կողմից ընկալվում են իբրև հռչակագրային բնույթ ունեցող դրույթներ (իրականում այդպես է կամ գրեթե այդպես է), ապա սահմանդրականության հաստատման հետ կապված կարող ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Նման խնդիրներ կարող են ի հայտ գալ նաև այն դեպքում, երբ սահմանադրական արժեքները կտրված են իրականությունից, դրանց իրացման համար պատասխանատու անձանց շրջանում բացակայում է Սահմանադրությամբ ապրելու կամքն ու գիտելիքները, ինչպես նաև մեծ է Սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրականության միջև խզումը:

Երկրում սահմանադրականության հաստատման գործում սահմանադրական արժեբանության դերը գնահատելու համար կարևոր է գտնել այն հարցի պատասխանը, թե սահմանադրական արժեքները գոյություն ունեն միայն դոկտրինա՞լ մակարդակում, թե՞ դրանք ամրագրվել են նաև օրենսդրության մեջ և կիրառվում են պրակտիկայում: Այդ առումով կարևոր է ներկայացնել սահմանադրական արժեքների ճակատագիրը, որոնք նախ հայտնվում են մարդկանց գիտակցության մեջ, ապա նրանց գործողություններում արտացոլվում է դրանց անհրաժեշտությունը (կարևորությունը), հետո մարդիկ այդ արժեքներով ապրում են, առաջնորդվում:

369 Пресняков М., Конституционная аксиология: к вопросу о сущности конституционных ценностей // Современное право, 2009, №10, է ջ 17.

238

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Միատեսակ կարծիք ու մոտեցում ձևավորելու նպատակով այդ արժեքները պետք է մեկնաբանվեն, ինչպիսի լիազորությամբ սովորաբար օժտված է սահմանադրական դատարանը: Ընդհանրացնելով կարելի է նշել, որ սահմանադրականության

հաստատումը ոչ միայն պետք է իշխանության որևէ թևի, առանձին մարմինների կամ մի խումբ մարդկանց գործունեության առանցքային ուղղությունը լինի, այլև պետք է կրի համապետական ու համազգային բնույթ, դառնա ապրելակերպ:

CONSTITUTIONAL AXIOLOGY AS A SCIENTIFIC DISCIPLINE EXPLORING THE ISSUE OF CONSTITUTIONALISM

AVETIK HARUTYUNYAN

Head of the Department of ensuring the work of the Security Council of the Office of the President of the Republic of Artsakh, Founder-Chairman of the Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA),

Editor-in-chief of «Scientific Artsakh» journal,

Initiator and head of the «Artsakh E-library» website,

Associate Professor of Artsakh State University andMesrop Mashtots University, PhD in law, Associate Professor,

Stepanakert, The Republic of Artsakh (NKR)

The purpose of the article is to put forward and justify the approach according to which the constitutional axiology is designed to study the topical issues of constitutionalism and contribute to its formation in the country. Our task is to reveal the essence of constitutional axiology, give it a definition, clarify the subject, object and subject, as well as its role in the establishment of constitutionalism.

In the course of the study, both scientific (analysis, synthesis, the principle of historicity) and special (formal-logical, comparative-legal) methods were applied.

As a result of the study, the following conclusion was formed: constitutionalism, which is a complex and multifaceted phenomenon, is studied by both legal and non-legal sciences (political science, sociology, etc.). Taking into account the fact that the formation and the development of constitutionalism in the field of jurisprudence is inextricably linked with the perception and implementation of legal values, and it is the constitutional axiology that deals with their study, the author argues that the latter is designed to investigate the problem of constitutionalism and promote its formation.

Key words: Constitution, value, constitutional value, constitutional axiology, good, young scientific direction, constitutionalism.

239

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

КОНСТИТУЦИОННАЯ АКСИОЛОГИЯ КАК НАУЧНОЕ НАПРАВЛЕНИЕ, ИССЛЕДУЮЩЕЕ ПРОБЛЕМУ КОНСТИТУЦИОНАЛИЗМА

АВЕТИК АРУТЮНЯН

Заведующий отделом обеспечения работы Совета безопасности аппарата Президента Республики Арцах, учредитель и председатель Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), главный редактор журнала «Научный Арцах»,

инициатор и руководитель сайта «Электронная библиотека Арцаха», доцент Арцахского государственного университета и Университета Месроп Маштоц, кандидат юридических наук, доцент, г. Степанакерт, Республика Арцах (НКР)

Цель статьи - выдвинуть и обосновать подход, согласно которому конституционная аксиология призвана исследовать актуальные вопросы конституционализма и способствовать его становлению в стране. Наша задача - раскрыть сущность конституционной аксиологии, дать ей определение, уточнить предмет, объект и субъект, а также ее роль в деле установления конституционализма.

В ходе исследования были применены как научные (анализ, синтез, принцип историчности), так и специальные (формально-логические, сравнительно-правовые) методы.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

В результате исследования было сформировано следующее заключение: конституционализм, представляя собой сложное и многосторонне явление, изучается как юридическими, так и не юридическими науками (политология, социология и т.д.). Принимая во внимание тот факт, что формирование и становление конституционализма в сфере юриспруденции неразрывно связаны с восприятием и реализацией правовых ценностей, а их изучением занимается конституциональная аксиология, автор обосновывает, что именно последняя призвана многосторонне исследовать проблему конституционализма и способствовать его становлению.

Ключевые слова: Конституция, ценность, конституциональная ценность,

конституциональная аксиология, благо, молодое научное направление,

конституционализм.

240

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.