Научная статья на тему 'ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐՈՒՄ'

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
95
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հայրենասիրություն / հայ իրավունքի աղբյուրներ / հայոց պետականության կազմավորում / Որոգայթ Փառաց / Շահամիր Շահամիրյան / Արցախ / խամսա / PATRIOTISM / ARMENIAN LAW SOURCES / FORMATION OF ARMENIAN STATEHOOD / VOROKAIT PARATS / SHAHAMIR SHAHAMIRIAN / ARTSAKH / KHAMSA / ПАТРИОТИЗМ / ИСТОЧНИКИ АРМЯНСКОГО ПРАВА / ФОРМИРОВАНИЕ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ / "ЗАПАДНЯ ЧЕСТОЛЮБИЯ" / ШААМИР ШААМИРЯН / АРЦАХ / ХАМСА

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Հովսեփյան Աղվան

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել ու ներկայացնել հայ իրավունքի այն աղբյուրները, որոնք հայրենասիրության ու հայոց պետականության վերաբերյալ դրույթներ են պարունակում: Մեր խնդիրն է հետազոտել Հակոբ Շահամիր Շահամիրյանների «Որոգայթ փառաց» աշխատության իրավահայրենասիրական նորմերը: Գաղտնիք չէ, որ «Որոգայթ փառաց» աշխատությունը հայ իրավունքի կարևորագույն փաստաթղթերից է, որում առաջին անգամ Հայաստանի իրականության մեջ ներկայացվում է իրավունքի տարբեր ճյուղերի նորմերի ամբողջական ու կանոնակարգված համակարգ: Բացի այդ, հոդվածում անդրադարձ է կատարվում հնագույն ժամանակաշրջանի հայկական իրավական մտքի այլ հուշարձաններին, որոնք ժողովրդավարության, հայրենասիրության ու մարդասիրության վերաբերյալ առանձին իրավական նորմեր են պարունակում: Հետազոտության իրականացման արդյունքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) մեթոդներ: Վերոնշյալ իրավահայրենասիրական նորմերի ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է տալիս եզրահանգելու, որ դրանք մեր ազգային, իրավական, քաղաքական մտքի զարգացման մեջ ունեն առանցքային դերակատարություն հայրենասիրություն ճառագող ինքնատիպ արժեքներ են:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PATRIOTISM AND ARMENIAN STATEHOOD IN THE NORMS OF ARMENIAN LAW

The purpose of the article is study and present the sources of Armenian law that contain provisions on patriotism and Armenian statehood. To achieve this goal, our task is to investigate the legal and patriotic labor standards of Hakob and Shahamir Shahamirian’s Girk Anvanial Vorokait Parats (Snare of Glory). It is no secret that the work "Vorokait Parats" is one of the most important documents of Armenian law, which for the first time in the reality of Armenia presents a holistic and orderly system of norms of various branches of law. As a result of the research were applied both scientific (analysis, the principle of historicity) and special (comparative legal) methods. The study of the above mentioned legal and patriotic norms gives us the opportunity to conclude that they play a key role in the development of our national, legal, political thought and are a kind of value radiating patriotism.

Текст научной работы на тему «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐՈՒՄ*

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՀՀ գլխավոր դատախազ (2004-2013թթ.),

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (2014-2018թթ.), իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել ու ներկայացնել հայ իրավունքի այն աղբյուրները, որոնք հայրենասիրության ու հայոց պետականության վերաբերյալ դրույթներ են պարունակում:

Մեր խնդիրն է հետազոտել Հակոբ և Շահամիր Շահամիրյանների «Որոգայթ փառաց» աշխատության իրավահայրենասիրական նորմերը: Գաղտնիք չէ, որ «Որոգայթ փառաց» աշխատությունը հայ իրավունքի կարևորագույն փաստաթղթերից է, որում առաջին անգամ Հայաստանի իրականության մեջ ներկայացվում է իրավունքի տարբեր ճյուղերի նորմերի ամբողջական ու կանոնակարգված համակարգ: Բացի այդ, հոդվածում անդրադարձ է կատարվում հնագույն ժամանակաշրջանի հայկական իրավական մտքի այլ հուշարձաններին, որոնք ժողովրդավարության, հայրենասիրության ու մարդասիրության վերաբերյալ առանձին իրավական նորմեր են պարունակում:

Հետազոտության իրականացման արդյունքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) մեթոդներ:

Վերոնշյալ իրավահայրենասիրական նորմերի ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է տալիս եզրահանգելու, որ դրանք մեր ազգային, իրավական, քաղաքական մտքի զարգացման մեջ ունեն առանցքային դերակատարություն և հայրենասիրություն ճառագող ինքնատիպ արժեքներ են:

Հիմնաբառեր հայրենասիրություն, հայ իրավունքի աղբյուրներ, հայոց պետականության կազմավորում, Որոգայթ Փառաց, Շահամիր Շահամիրյան, Արցախ, խամսա:

Ինչպես գիտենք, սովորույթի իրավական նորմերը պատմականորեն սկսել են ծագել ընտանիքների կազմավորումից հետո, ինչի շնորհիվ ձևավորվեց մայրիշխանություն, ապա՝ հայրիշխանություն: Հարազատական կապերի հենքի վրա այնուհետև ձևավորվեցին ցեղերն ու տոհմերը: Սկզբնական շրջանում դրանք էին

մարդկանց համայնավարության տեսակները, այնուհետև աշխատանքի բաժանման, առևտրական հարաբերությունների ծագման ու զարգացման շնորհիվ ձևավորվեցին պետական կառույցները՝ իրենց կառուցակարգերով, լծակներով, հսկող ու պարտադրող մարմիններով, զուգահեռ ձևավորվեց ու զարգացավ նաև օրենսդրական իրավունքը:

Աշխատանքը վերաբերում է հայ իրավունքի այն աղբյուրներին, որոնք հայրենասիրություն են բովանդակում: Կներկայացնենք Շահամիր և Հակոբ

Շահամիրյանների «Որոգայթ փառաց»-ի իրավահայրենասիրական նորմերը՝ հպանցիկ անդրադառնալով նաև հնագույն ժամանակաշրջանի հայրենասիրություն,

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 12.12.2019թ.:

15.10.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

333

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ժողովրդավարություն, մարդասիրություն պարունակող առանձին իրավական նորմերին:

Պետության գոյությունը ինքնին իրավունքի և իրավական նորմերի ծագում է ենթադրում, դրանք փոխկապակցված են:

Պատմականորեն պետության և իրավունգի ծագման ու զարգացման ընթացակարգեր տեղի ունեցան նաև Հայկական բարձրավանդակում: Դա Հայաստան աշխարհն էր:

Համաձայն Աստվածաշնչի' երկրային դրախտը Հայկական բարձրավանդակն էր, որտեղից սկիզբ են առնում դրախտային գետերը՝ Արաքսը (Գենոն), Տիգրիսը, Եփրատը և Փիսոնը (Ճորոխ), և որտեղ առաջին անգամ բնակություն հաստատեցին Ադամն ու Եվան:

Հայկական բարձրավանդակը համարվել է իրանական գհտեւհքնեոհ և սրբացան ծեսերի երկիր: Բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը և օգտակար հանածոների առատությունը նպաստավոր պայմաններ էին ստեղծում տարբեր արհեստների և առևտրի ծագման ու զարգացման համար, ինչը, բնականաբար, առաջ էր բերում առևտրական, տնտեսական, հասարակական և այլ հարաբերությունների իրավակարգավորման անհրաժեշտություն: Անհրաժեշտաբար ծագում ու զարգանում էին այդ հարաբերությունները կարգավորող իրավանորմերը, դրանց ձևավորման, ընդունման ձևերն ու կառուցակարգերը, ուստի և իրավական գիտելիքների պահանջ էր ձևավորվում։

Հայոց նախահայրերի պետությունը Արատտա - Արարատյան (Արը բարձրագույն Աստվածն էր) անունն էր կրում, որը հայտնի էր իր կառույցներով, պետական մեխանիզմներով:

Արմենների պետականության ստեղծումը թվագրվում է մ.թ.ա V-IV-րդ հազարամյակը: Ըստ ավանդապատման' Հայկ Ասքանազ իշխանը, Վան լճի ափին հաղթելով Բաբելոնի Բել թագավորին, միավորեց հայկական իշխանական տիրությունները մեկ թագավորության սահմաններում, որն էլ կոչվեց Հայք-Հայաստան-Արմենիա:

Այդպես հիմք տրվեց Հայկազունիների թագավորությանը, որը գոյատևեց 1776 տարի' թագաժառանգության իրավունքով:

Պետության գլուխը տիրակալն էր' միապետը: Նա ենթարկվում էր Աստվածներին և անձամբ շփվում նրանց հետ Սուրբ Տաճարում: Տիրակալը նույնպես հայտարարվում էր Աստված, նա էր ողջ իշխանության կրողը, և միայն նա կարող էր վերահանձնարարել այլ անձանց կամ խմբերին իրականացնելու այդ իշխանության առանձին չափաբաժինները' իրենց դրսևորումներով: Տիրակալի կամքը օրենքի ուժ ուներ: Նա էր վերապահում իրավունքներ ու պարտականություններ, ստեղծում պաշտոններ, կառավարող մարմիններ և կատարում նշանակումներ: Արքայական տիտղոսը փոխանցվում էր ժառանգության իրավունքով: Կավե արձանագրություններում

արտացոլված են մ.թ.ա. V-III հազարամյակներում հայոց արքայական դինաստիաներն ու անձնանունները:

Կավե հուշարձանը պատկերում է Հայոց Արամազդ աստծուն' որպես տիրակալ ցամաքի, ջրերի ու երկնքի վրա' իր բացարձակ իշխանության ցուցադրմամբ: Նա ձախ ոտքով հենված է կնիքի' օրենքի վրա:

Հայ իրավական միտքը ստեղծել է մի քանի հարյուրից ավելի իրավական հուշարձաններ, որոնք մեզ են հասել հերոգլիֆների, սեպագիր արձանագրությունների, քարե կոթողների, մագաղաթների, տպագիր ու ձեռագիր մամուլների և այլ տարբեր ձևերով ու միջոցներով:

Հնագույն ժամանակների փիլիսոփա - օրենսդիր Շուրուպպակը իր «Հանձնարարական»-ում պահանջում է. «Խորհուրդները, որ ես կտամ, չարհամարհես, խոսքը, որ ես կասեմ' չխախտես»:

334

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Խոսքդ մի խախտիր. քո խոսքը' հիմքն է

Այն, ինչ դու ուժով տապալես' դրանով էլ դու կկործանվես

Ով տներ կավերի՝ փլատակների տակ կմնա

Ով մարդկանց վրա կբարձրանա, նրա վրա էլ մարդիկ կբարձրանան Մի փորձիր ջուրը ձեռքով բռնել՝ ուժասպառ կլինես Մի գողացիր՝ քեզ մի կործանիր527:

Նկատելի է, որ դրանք պարունակում են ինչպես պրակտիկ, կենցաղային, փիլիսոփայական, այնպես էլ իրավական մտքեր, կանոններ, ինչի շնորհիվ էլ նրան մենք օրենսդիր ենք դիտարկում։ Շուրուպպակուն մեծ նշանակություն էր տալիս հասարակական կարծիքին, հասարակական գնահատականին։ Նա մարդու արժևորման երաշխիքներ տալը համարում է ավելորդություն, կախյալ վիճակ՝ «Մի երաշխավորիր, որ կախյալ չլինես... Մարդու համար վկայում է իր քաղաքը»:

«Հանձնարարականի» առանձին նորմեր, ինչպես տեսնում ենք, ուղղակի սանկցիաներ են պարունակում. «Գողը առյուծ է, բռնվեց՝ ստրուկ»:

Շուրուպպակուն մեծագույն դրվատանքով է վերաբերում սխրանք, հերոսություն կատարածին. «Հերոսության հանդեպ պետք է գլուխ խոնարհել»: Նա հերոսին դասակարգում է նույն բարձրունքում, ինչ որ արեգակն է։

Շուլգիի-Ար (ուր) (մ.թ.ա. 22 -21 դար)

Օրենքում բացակայում է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը և մարմնական պատիժների փոխարեն սահմանում է նյութական պատասխանատվություն՝ տուգանքների տեսքով, ինչն այն ժամանակաշրջանի համար մեծագույն առաջընթաց էր: Բացի այն, որ մարմնական պատիժները հակահումանիստական էին, դրանք զրկում էին մարդկանց աշխատունակությունից և զինվորական ծառայությունից:

Հոդված 15. «Եթե մի մարդ մեկ ուրիշի վերջավորությունները զենքով վնասի՝ պետք է վճարի տասը սիկլեյ արծաթ»:

Հոդված19. «Եթե ատամն է կոտրել՝ նա պետք է վճարի 2 սիկլեյ արծաթ ամեն ատամի համար»528:

Հակիրճ օրինակներ բերելով հնագույն ժամանակների իրավանորմերից՝ այժմ ներկայացնենք Շահամիրյանի «Ոռոգայթ փառաց»-ը: Սահմանադրական իրավունքի այդ գանձարանում Շահամիրյանները արտահայտել են իրենց ողջ հմացւաւ և ենթագիտակցական հաւոենասհոութւունո:

«Ոռոգայթ փառաց»-ը 1760թ.-ին սկսել և 1773թ.-ին ավարտել է համաշխարհային իրավաբանական մտքի գագաթներից մեկը՝ հնդկահայ գաղութի կարկառուն ներկայացուցիչ Հակոբ Շահամիրյանը: Սահմանադրությունը ստեղծելու գործում նրան մեծապես օգնել ու օժանդակել է հայրը՝ Շահամիր Շահամիրյանը:

Շահամիրյանն իր ստեղծագործությունը վերնագրել է «Հաւերի, Հաւաստան աշխարհի, կառավարման սահմանադրություն», «Ոռոգայթ փառաց»: Այն բաղկացած է 521 հոդվածից, որոնց շուրջ 25 տոկոսը սահմանադրական իրավունքի և, հատկապես, իշխանության ու կառավարման մարմինների կազմակերպմանն ու գործունեությանը վերաբերող իրավական նորմեր են: Այդ նախագիծը պետք է դառնար իր երազած ազատագրված Հայաստանի պետության սահմանադրությունը, որում հռչակվում է Հայաստանի ազգային պետականության, հայ առաքելական եկեղեցու ինքնիշխանությունը:

Հայկական պետության սահմանադրության այդ նախագիծը ստեղծվել ու հրապարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունից 14 տարի,

527 Айвазян С., Начала законодательного права Армении, Ереван, 2013 г. стр. 26-28.

528 Айвазян С., Начала законодательного права Армении, Ереван, 2013 г. стр. 25-26.

335

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

իսկ Ֆրանսիայի սահմանադրությունից 18 տարի առաջ: Այն մնաց որպես նախագիծ, քանզի հայկական ազատագրական շարժումը պարտություն կրեց:

Շահամիր Շահամիրյանի՝ Հովսեփ Արղությանցին (Արգուտինսկի՝ եղել է ռուսաց թեմի առաջնորդը) 1786թ.-ի սեպտեմբերի 3-ին հասցեագրած նամակից (Մատենադարան, ձեռագիր N2699, էջ 98) հայտնի է դառնում, որ իշխան Պոտյոմկինը կարգադրել է ռուսերեն թարգմանել ու հրապարակել «Որոգայթ փառաց»-ը:

Արղությանցը «Որոգայթ փառաց»-ը գանձ է համարել529, հայ ժողովրդի քաղաքաիրավական հանճարը: Իրականում այն 17-18-րդ դարերի նոր

գաղափարախոսության վառ արտահայտությունն է:

Անգլիական ու ֆրանսիական հեղափոխությունների դարաշրջանի հետ է կապվում ժողովրդավարության, օրինականության, ներկայացուցչական

կառավարման և ազատ ձեռներեցության չափանիշներով առաջնորդվող իրավական պետության գաղափարի հաստատման գործընթացը, այնինչ դրանք պարզորոշ ու հստակ ձևակերպումներով արտահայտված են «Որոգայթ փառաց»-ում: Շահամիրյանը հայ ժողովրդի պետականության անկման պատճառ էր համարում օրինականության և իրավակարգի խախտումներն ու կամայականությունները : «Միայն օրենքները պետք է լին են հայերի թագավորը և գերիշխեն Հայաստան երկրի վրա530» - գրում է նա:

Հիմք է ընդունվում այն գերակա սկզբունքը, որ հայ ժողովրդին կարող են փրկել ազգային միասնական կամքով ընտրված օրենսդիր մարմինը և նրա կողմից ընտրված օրենքները, որոնք պետք է բխեն մարդու բնական ու բանական բնությունից՝ աստվածային օրենքներից, գործեն հասարակական բարոյականության և բարօրության սկզբունքներով:

Հարց է ծագում՝ ինչո՞վ է պայմանավորված Շահամիրյանի կողմից ստեղծած Հայոց պետականության այդ սահմանադրության նախագիծը, ինչո՞վ էր դա արժևորված, ի՞նչ գործառնական նշանակություն ուներ: Այդ հարցերին պատասխանելու համար վերլուծենք նշված ժամանակաշրջանի հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ:

Ազգային պետականության վերաստեղծման, պահպանության

գաղափարախոսությունը փիլիսոփայաքաղաքական տեսություն է։ Այն

անմիջականորեն նպաստել է ազգային մտածողությանը, հայկական ինքնակառավարման համակարգի ստեղծմանն ու զարգացմանը: Ազգային գաղափարախոսության և այդ ուղղությամբ պետական քաղաքականության խնդրակարգը, դրա գործածությունը սերտորեն կապված են իրավունքի և օրենսդրության, դրանց իմացաբանական ու գիտական նպատակների ձևավորման ու իմաստավորման հետ: Օրենքով հաստատված օրինականության նշանավորումը իմաստավորվում է այնքանով, որքանով հենց օրենքն է ազգի, ժողովրդի, բնակչության կամքի արտահայտությունը (ըստ Շահամիրյանի՝ ազգի, քանզի միայն հայն ուներ ընտրվելու իրավունք):

Այդ ժամանակահատվածում Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև: 18-րդ դարի երկրորդ կեսը Հայաստանում և Հայաստանից դուրս, հայ առաջատար ուժերի համար ազատագրական պայքարի վերելքի ժամանակաշրջան էր: Շահամիրյանն ու համախոհները մտահոգ էին ապագա հայկական պետության քաղաքական կառուցվածք ձևավորելու հարցով: Նրանք մշակեցին Հայաստանի ազատագրության համար պայքարի մի ամբողջական ծրագիր,

Արղության Հ., Մատենադարան, ձեռագիր թիվ 2949 և 1788 թ. նոյեմբերի թր-ի

նամակը:

0 Ավագյան Ռ., Հայ իրավական մտքի գանձարան, գիրք 2, Ե., 2002 թ., Հ. Շահամիրյան «Որոգայթ փառաց» նախաբան, էջ 37:

336

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

որի հիմնական առանցքը Վրաստանի Հերակլի II թագավորին և Ղարաբաղի մելիքներին531 միանալու անհրաժեշտությունն էր:

Ծրագիրը պետք է իրականացվեր Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության շնորհիվ: Հայ գործիչները այդ նպատակներն իրականացնելու համար մշակեցին Ռուսաստանի ու Հայաստանի միջև պայմանագրի երկու նախագիծ, որոնցից մեկը հեղինակեց Հովսեփ Արգուտինսկին532, իսկ մյուսը՝ Շահամիրյանը: Նշված ծրագրային գաղափարի նախապայմանը Գեորգիևսկի պայմանագիրն էր, որի կնքմանը նպաստել էր նաև Հովսեփ Արգուտինսկին. Ռուսաստանի կողմից պրոտեկտորատ է սահմանվում Քարթլի-Կախեթի թագավորության վրա՝ պահպանելով նրա ինքնակառավարումը:

1786 թ. Հերակլի II-ն իր հրովարտակով իշխանական տիտղոս շնորհեց Շահամիրյանին, որ առաջարկում էր թագավորին Վրաստանում մի շարք բարեփոխումներ իրականացնել, ինչի շնորհիվ երկիրը շուտափույթ կհզորանար։ Ընդգծելով Վրաստանի ազգաբնակչության մեծացման խնդիրը՝ նա թագավորին խորհուրդ է տա[իս զեղչերի, կյանքի և ունեցվածքի ապահովագրության խոստման ուղերձով դիմել աշխարհով մեկ սփռված հայերին:

19-րդ դարի հայ անվանի պատմաբան Ալեքսանդր Երիցյանը հիշատակում է, որ Շահամիրյանը առաջարկել է Հերակլի II-ին, որ թագավորական գերդաստանն իր օրինակով Վրաստանում բոլոր ճորտերին [իարժեք ազատություն տա: Շահամիրյանը նույնիսկ պատրաստակամ է եղել անհրաժեշտ գումար հատկացնել՝ որպես փրկագին եկեղեցապատկան գյուղացիների համար533:

1787 թ.-ի հոկտեմբերի 15-ին Վրաստանի Հերակ[ի II թագավորին ուղղված նամակում Շահամիրյանը գրում է. «Հիշիր, որ ոչ թե ժողովուրդն է ստեղծված քեզ համար... այլ դու ես նախախնամության կողմից ընտրված քո ժողովրդի համար..., որի բարօրությունն ու ազատությունը քո ազատությունն է.»:

Շահամիրյանը Հերակ[ի II-ին ուղարկում է նաև իր ստեղծագործած հայ ու վրաց միավորված պետության զինանշանը՝ պատրաստված ոսկուց, ադամանդակուռ՝ խնդրելով հաստատել այն:

Հերակ[ի II-ն իր ստորագրությամբ ու կնիքով հաստատում է այդ զինանշանի նմուշը և 1790թ.-ի դեկտեմբերի 4-ին ուղարկում Շահամիրյանին՝ Մադրաս, որտեղ թագավորի ուղերձը հազար տպաքանակով տպագրվում է ու տարածվում534: Շահամիրյանը ակտիվ նամակագրություն է ունենում Գանձասարի կաթողիկոս Սիմեոն

Ղարաբաղի մե[իքությունները հինգն էին և կոչվում էին նաև Խամսայի մե[իքություններ. «խամսա» հին արաբերենով նշանակում է հինգ: Մի շարք ազգեր այդ բառը օգտագործում են նույն նշանակությամբ: Մուսուլմանները, «խամսա» ասելով, հասկանում են Մուհամեդի ընտանիքի հինգ անդամներին: Դա նշանակում է նաև հինգ մատներից բաղկացած սուրբ Մարիամի ձեռքի ափը, իսկ մուսուլմանները նկատի ունեն Ֆաթիմային, որ ունեցել է թալիսմանի նշանակություն (հաջողություն է բերում): Մելիքների պարագայում «խամսա»-ն նույնպես բացատրվում է որպես ձեռքի ափ՝ հինգ մատից բաղկացած, և երբ դրանք միանում ու սեղմվում են, դառնում են բռունցք:

532 Հովսեփ Արգուտինսկի (Հովսեփ Արղության, 1743-1801 թթ) արքեպիսկոպոս, հայ ազատագրական շարժման գործուն ներկայացուցիչ: Արղության-Երկայնաբազուկների հնագույն իշխանական տոհմի հետևորդն է: 1773թ.-ին Ռուսաստանի հայ բնակչության թեմական առաջնորդն էր: Անձնապես ծանոթ է եղել Եկատերինա II կայսրուհու հետ: Ակտիվ քաղաքական նամակագրություն է վարել Վրաստանի թագավոր Հերակլի II, Ղարաբաղի մելիքների, Շահամիր Շահամիրյանի և այլ հայրենի գործիչների հետ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղրիմի հայերի վերաբնակեցման և Նոր Նախիջևանի հիմնադրման գործում, ընտրվել է կաթողիկոս, սակայն չի օծվել՝ Էջմիածնի ճանապարհին՝ Թբիլիսիում, հանկարծամահ լինելու պատճառով:

533 Երիցյան Ա., (1841-1902թթ.) «Հնդկաստանի հարուստ կտակները», «Կովկաս» 1883թ. N 94:

534 Ներսեսյան Մ., Армяно-русские отношения в 18 веке, сборник документов 1760-1800 гг. под редакцией М.Г. Нерсесяна. Т.4 Ереван, институт истории АН Арм. ССР 1990, стр 547-548:

337

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Երևանցու և Ղարաբաղի մելիքների հետ: Շահամիրյանի գխավորած ազգային ազատագրական հոսանքը ապստամբության կոչ էր անում' համոզված լինելով, որ այն միակ ճանապարհն է: Պարսկաստանի ճնշման ներքո Շահամիրյանն իր զինակիցների հետ արտաքսվում է Վրաստանից, իսկ կաթողիկոս Սիմեոն Երևանցին կարծում էր, որ ապստամբությունը վաղաժամ է և կխորացնի հայերի նկատմամբ բռնակալների վրեժխնդրությունը, ճնշումները և ծանր հետևանքների կհասցնի:

1779թ.-ի հունվարի 15-ին Գանձասարի կաթողիկոս Հովհաննեսին հասցեագրած նամակում (111, էջ 135-137) Շահամիրյանը աստվածաշնչյան օրինակով առաջարկում է. «Առաջին հերթին անհրաժեշտ է հոգևոր և աշխարհիկ անձանցից հավաքագրել 12 ուսուցիչ և նրանց հանձնարարել երեխաներին գրաճանաչություն ուսուցանել, երկրորդ՝ բոլորին պարտադրել իրենց երեխաներին ուղարկել դպրոցներ, ... որպեսզի երիտասարդությունը, գրքեր կարդալով, կարողանա ծանոթանալ հայրենի ժողովրդի պատմությանը և լցվի ազատագրական ոգով. անհրաժեշտ է կազմել «հասաոակութւան օգուտները նկատի ունեցող օրենքների գիրք. դրանց ենթարկվելու պարտականություն ընդունել: Հայերը դեռ չեն հասել այն վիճակին, ինչ հրեաները, եգիպտացիները կամ հույները, նրանք դեռ մասամբ ունեն ազգային իշխանություն, որը հարկ է պաշտպանել թոււակամից և անկամից»535: Նշելով ազգային իշխանության մասին՝ Շահամիրյանը նկատի ուներ Ղարաբաղի մեյիքությունները: Նա երազում էր Արցախի հինգ մեյիքությունների տարածքում ստեղծել ազգային պետություն, որի տնտեսական ու ռազմական հզորությունը հեռանկարում պետք է ազատագրեր ամբողջ Հայաստանը: Ոգևորված այդ

գաղափարներով ու չափանիշներով' հայ ժողովուրդը և, հատկապես,

մտավորականությունը, պայքարում էր' Թուրքիայի ու Պարսկաստանի միջև բաժանված Հայաստանն ազատագրելու: Նրանց իրավաքաղաքական միտքը ուղղված էր հայկական պետականաշինությանը: Շահամիրյանն ու իր համախոհները առաջին անգամ ամբողջականացրին ու կանոնակարգեցին հայ քաղաքական և իրավաօրենսդրական ժողովրդավարական գաղափարախոսությունը, որի նշաձողն առ այսօր չի գերազանցվել, այն օրենքների ու բարոյաբանության ներդաշնակ համաձուլվածք է իր ողջ գաղափարախոսական իմաստով: «Եթե մենք ցանկանում ենք լինել ազատ և մեր երկրի տերերը. պահպանել մարդկային պատիվն ու արժանապատվությունը, մաքրվել բարոյական հին ախտերից, ապրել մաքուր խղճով' պետք է ամենից առաջ կառուցել սեփական պետական կարգը, մշակել այնպիսի օրենքներ, որոնք կհամընկնեն ազատությանը, մեր ազգի հետաքրքրություններին ., որի դեպքում մարդիկ կախված կլինեն միայն ժողովրդի կողմից ընդունված օրենքներից, սակայն ոչ առանձին անհատների, երբ մարդկանց վրա իշխում է օրենքը, բայց ոչ մարդկանցից մեկը: Այդ օրենքներն են մեր տերերն ու եկեղեցին, մեր տիրակալը և մեր թագավորը»536:

Շահամիրյանը մահացավ 1797թ.-ին Հնդկաստանում 74 տարեկան հասակում, իսկ մեկ տարի անց մահացավ նաև Հերակլի II թագավորը: Այդ փառահեղ գործիչների երազած պետությունը ստեղծելու գաղափարը մնաց լոկ ծրագիր:

Ցավոք, «Որոգայթ փառաց»-ը չդարձավ անկախ ու ինքնիշխան Հայոց պետության սահմանադրություն և մնաց որպես նախագիծ, ուսմունք' իր ազգային բովանդակությամբ և ուղվածությամբ: Այն արթնացրել է հայ ժողովրդի ազգային իրավական ինքնագիտակցությունը: Քաղաքական, իրավափիյիսոփայական,

ազգային-ազատագրական գաղափարախոսության հայրենասիրական դրսևորման

535 Армяно-русские отношения в 18 веке, сборник документов 1760-1800 гг. под редакцией М.Г. Нерсесяна. Т.4 Ереван, институт истории АН Арм. ССР 1990, стр. 135-137, 366-373.

536 Ավագյան Ռ., Հայ իրավական մտքի գանձարան, գիրք 2, Ե., 2002 թ., Հ. Շահամիրյան «Որոգայթ փառաց» նախաբան, էջ 3:

338

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

գերագույն արժեք է ներկայացնում «Որոգայթ փառաց»-ի նախաբանը: «... Արեգակի ներքո գոյություն ունեցող բոլոր երկրների մեջ ամենաբարեշնորհը, ամենագեղեցիկը և ամենաընտիրը Արարատյան Երկիրն է, որին իր բարձրաբերդ Մասիս սարով Տերն ամբողջ երկրի և բոլոր լեռների վրա թագավոր արարեց, որ ինչպես եդեմական դրախտը նախամայր եղավ մեր նախահայր Ադամի համար, այնպես էլ Արարատը' Մասիսի հետ բնակության վայր եղավ նախահոր' Նոյ նահապետի, հանգրվանի համար: Դրանով Տերը իր օրհնությունը տվեց Նախիջևանի տանն ու Արարատի երկրին»537:

Հռոմեական պատմիչ Հովսեփոս Փլավիոսը (37-100թթ.) «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ հիշատակում է. «Նոյը տեսավ, որ երկիրն ազատվել է ջրից և, սպասելով ևս յոթ օր, տապանից բաց թողեց կենդանիներին և ինքն էլ դուրս եկավ իր ընտանիքով. Այդ տեղը հայերը կոչում են «Նախիջևան», և տեղի բնակիչները մինչև հիմա էլ այդտեղ ցույց են տայիս տապանի պահպանված մնացորդները»538: Տիրոջ կամքով էր նաև, որ հենց Հայոց Աբգար թագավորն առանց վարդապետների քարոզի, առանց մարգարեությունների և առանց հրաշքների ականատես լինելու հավատաց կենդանի Աստծու որդի Հիսուս Նազովրեցու' Քրիստոսի մարդեղության խոսքին և հենց Հայաստանում առաջին անգամ 301 թ.-ին պետականորեն քրիստոնեությունը ընդունվեց սուրբ Գրիգոր Լուսավորչի (Պահլավունու) հրաշքով:

«Որոգայթ փառաց»-ը ժողովրդավարական, խորհրդարանական հանրապետության սահմանադրություն է' հիմնաքարային սկզբունքով, որ իշխանությունը բխում է ժողովրդից և հաշվետու է ժողովրդին: Այն հիմնված էր իրավունքի գերակայության, քաղաքացիների, ազգերի և ազգությունների ազատության ու իրավահավասարության, նրանց իրավունքների հավասար պաշտպանության, իշխանությունների բաժանման, հավատքի ազատության հիմնարար սկզբունքների վրա: Ամրագրվում էր, որ պետության օրենսդիր ու գործադիր մարմիններն ընտրովի են: Շահամիրյանը հիմնվել է նախորդ պատմական ժամանակաշրջաններում սաղմնավորված ու ձևավորված ազգային գաղափարախոսության հիմնասկզբունքների և հայ իրավունքի աղբյուրների վրա' իրավունքի օրենքի իշխանության բնական աստվածային ծագումը, ազատությունը, արդարությունը, մարդն իր բնական իրավունքներով դիտարկելով որպես օրենսդրական հիմք:

Հայաստանի օրենսդիր գերագույն մարմինը Շահամիրյանն անվանեց «Հաւոց տուն», որտեղ բացառվում էր այլազգիների, այլադավանների ու աղանդավորների ներկայությունը, որոնց պաշտոնավարումը սահմանադրորեն արգելվում է նաև գործադիր իշխանությունում: Համաձայն «Ոռոգայթ փառաց»-ի' հայոց պետության

յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ազգությունից, դավանանքից, սեռից, սոցիալական ու գույքային դրությունից, օրենքի սահմաններում օգտվում է խոսքի, մտքերն արտահայտելու, խղճի ազատությունից, ազատ գործելու, բնակության վայր ընտրելու, երկրից դուրս գալու և այլ իրավունքներից: Ինչպես քրիստոնյաները, այնպես էլ այլադավան օտարահպատակները կարող են ազատ մուտք գործել Հայաստան ու բնակվել պետության պաշտպանության ներքո' վճարելով հարկ, մաքս, ընդունելով սեփական արարքների համար պատասխանատվություն նախատեսող Հայաստանի դատական օրենսդրությունը և ընթացակարգերը:

Սահմանադրության նախագծում առկա են զինվորական կանոններին վերաբերող հոդվածներ (արտակարգ դրության հայտարարմանը)' զենքի պատրաստման, ներմուծման և արտահանման ընթացակարգերը սահմանող նորմերով:

537 Ավագյան Ռ., Իրավական մտքի գանձարան, «Որոգայթ փառաց» նախաբան, էջ 3132:

538 Иосиф Плав, Еврейское старословие, книга I, Москва, 1996, стр. 14.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

339

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Մարդասիրական վերաբերմունք է սահմանված հայոց բանակի պաշարած բնակավայրերի, զինվորների ու խաղաղ բնակչության համար: Մարդու բնական իրավունքներին ու օրենքներին հակասող, ինչպես նաև պատմական այդ ժամանակաշրջանում և, հատկապես, արևելքում տարածված անձի ազատությունը սահմանափակող և նրա արժանապատվությունը ստորացնող պայմանագրերը համարվում էին անվավեր: Սահմանադրության 1-ին հոդվածը Հայաստանի ողջ

տարածքն ու բնական հարստությունը հռչակում է ազգային սեփականություն, ընդ որում՝ որպես ժառանգության իրավունքով ստացած, որը տնօրինելու իրավունք ունի միայն հայոց պետությունը՝ համաձայն Հայաստանի սահմանադրության: Հողի սեփականության ու վաճառքի իրավունք ունեն միայն հայ եկեղեցու դավանությունն ընդունած հայերը: Այլազգի ու այլադավան քաղաքացիները կարող էին օգտագործել և տիրապետել հողն ու ընդերքը, սակայն տնօրինման իրավունք չունեին և չէին կարող այն օտարել: Նշված հոդվածի համաձայն՝ Հայաստանի սահմանները դիտարկվում են Մեծ Հայքի և Կիլիկյան պետության տարածքներում տեղակայված Միջերկրական, Սև ու Կասպից ծովերի միջև, ինչը «հանդիսանում է հայ ծողովրդի ժառանգություն. այս աշխարհից չպետք է ավելանա կամ պակասի ոչ մի թիզ հող, այստեղ միշտ պետք է պահպանվի Հայոց Տունը համաձայն Հայաստանի սահմանադրության»:

Սահմանադրորեն հռչակվում է, որ Հայաստանի տարածքում ծնված յուրաքանչյուր անձ «պատիվ ունի իրեն անվանեւ Հաւ»՝ որ ազգից և ինչ դավանանքի էլ լինի: Պարտադիր պահանջ է հայերեն խոսել ու կարդալ իմանալը (հոդված 2):

Նախագծում աշխատանքն ու կրթությունը ոչ միայն ազատություն և իրավունք են, այլև պարտականություն, քանզի Հայաստանի քաղաքացիները պարտավոր են մասնակցել երկրի տնտեսական բարգավաճմանը, ինչը հասարակության բարեկեցության հիմքն է: Գիտնականների, գյուտարարների, ուսուցիչների և այլ մասնագետների նկատմամբ հոգատարությունը դիտարկվում է որպես պետության պարտավորություն: Ծայրահեղ խիստ պատիժներ էին սահմանվում հայոց

պետականության և հայ եկեղեցու դեմ ուղղված հանցագործությունների համար: Հստակ սահմանված է, որ պատիժը հանդիսանում է ոչ միայն հատուցում կատարված հանցագործության համար, այլև ունի դաստիարակչական նպատակ:

Շահամիրյանի նախագծած դատարանում 24 երդվյալ ատենակալներ են, որոնցից 12-ի ընտրությունը մեղադրյալի դատավարական իրավունքն է: Առանձին հոդվածներով ուղղակիորեն պարտավորեցվում է «Հայոց տան»-ը սեփական միջոցներով խնամել ու դաստիարակել ապօրինի ծնված կամ ծնողներին կորցրած երեխաներին, հոգ տանել անաշխատունակ հաշմանդամների, խնամազուրկ ծերունիների և այլ կարիքավորների նկատմամբ:

Գանձված միջոցները ծախսվելու էին Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու և երկրում լուսավորության, առողջապահության կազմակերպման ու զարգացման նպատակով:

Բարձրագույն գործադիր մարմնի ղեկավարը նախարար նախագահն է: Նա պետության ղեղավարն է՝ «առաջին պաշտոնատար անձը և հաւ ժողովրդի ծառան»:

Շահամիրյանը մեծագույն հարգանք է դրսևորում հայոց թագավորական տոհմի հետնորդների նկատմամբ: Մասնավորապես եթե Բագրատունիների արքայատնից որևէ մեկը, ընդունելով «Հայոց Տան» օրենքներն ու որոշումները, ցանկություն հայտնի դառնալ նախարար, նա կարող է ընտրվել այդ պաշտոնում ցմահ այն դեպքում, երբ նախարարները կարող էին ընտրվել երեք տարի ժամկետով:

Զարմանալիորեն արդիական է հնչում «Որոգայթ փառաց»-ի 3-րդ հոդվածը. «Արական, թե իգական սեռի պատկանող յուրաքանչյուր անձ... հավասարապես և միշտ ազատ է իր գործունեության մեջ, ոչ ոք իշխելու իրավունք չունի ոչ մեկի վրա»: Սահմանադրության այդ նորմը համահունչ է Ձոն Լոկի փիլիսոփոյական գաղափարախոսությանը մարդու ազատության վերաբերյալ այն դրույթով, որ մարդու

340

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

բնական վիճակը նրա բացարձակ ազատության վիճակն է: «Ազատությունը դա այն վարքագիծն է, ինչ չի արգելում օրենքը՝ հետևելու սեփական ցանկությանը և կախված չլինելու մեկ այլ ինքնակամ մարդու անհաստատ, անորոշ, անհայտ կամքից»539:

Հայ ժողովրդական իմաստությունը հռչակում է. «Ազատ ես, բայց ազատ չես՝ խանգարելու այլոց ազատությանը»: Հիացմունք է պատճառում 5-րդ հոդվածը. «Հայաստանի հողի վրա բնակվող յուրաքանչյուր անձ, ինչ սովորույթով որ ներկայումս պաշտում է իր Աստծուն, այդպես էլ հաստատուն մնում է աստվածապաշտության իր հավատքին և ոչ ոք՝ ով էլ լինի, իրավունք չունի նրան արգելք հանդիսանալ»: Ակնհայտորեն ու ամենայն հստակությամբ ձևակերպված է անձի խղճի ազատության իրավունքը՝ այսօրվա հասկացությամբ ու սահմանմամբ:

Նախագծի 8-րդ հոդվածը վերնագրված է. «Հող գնելու և վաճառելու Հայի իրավունքի մասին»: Այն սահմանում է. «Յուրաքանչյուր անձ, որը ազգային պատկանելությամբ հայ է և հայ հանրության անդամ, Քրիստոսով մկրտված և Քրիստոսին հավատացյալ, կարող է որպես սեփականություն գնել և վաճառել հողամաս մհաւն սեփական ացգին և դավանութւանո պատկանող անձանցից կամ անձանց:

Ամեն ինչ հստակ և պարզ է ասված:

Եթե ընտրելու իրավունք ունի Հայաստանի ողջ բնակչությունը, ապա ընտրվելու իրավունքը վերապահվում է միայն ազգությամբ հայ և հայ քրիստոնեական դավանանքի տղամարդկանց. «... ազգային պատկանելությամբ հայ, Հայոց Սուրբ Եկեղեցու դավանությամբ Քրիստոսին հավատացյալ և Հայաստանում ծնված մի բարեմիտ և խոնարհ այր» (հոդված 14):

Նախատեսվում էր, որ պատգամավորները յուրաքանչյուր ընտրող տնից պետք է ստանային տարեկան կես արծաթ դահեկան, ընդհանուր՝ վեց հազար արծաթ դահեկան՝ որպես բավարարման ծախսեր՝ կենցաղի ապահովման հոգսերից զերծ լինելու և ժամանակը ազատորեն նվիրաբերելու ժողովրդի բարօրությանն ուղղված որոշումների ու գործերի իրականացմանը: Բոլոր պաշտոնյաների ընտրության համար պարտադիր պահանջ է դրվում, որ նրանք լինեն «բուն Հայոց սեփական ազգից և Հայաստանյաց Սուրբ Եկեղեցու դավանությամբ»: Հայոց դավանության մասին սահմանադրության 4-րդ հոդվածը մեզ համար պատիվ է համարում Հայաստանյաց Սուրբ Եկեղեցու աստվածապաշտության կարգը, որը հավատարմորեն մեզ է ավանդում «աթոռանիստ Վաղարշապատից հայրապետական ծայրագույն աթոռը' Էջմիածնի լուսափայլ Սուրբ Եկեղեցին, Հայոց հայրապետի անսուտ բերանով»: Մահվան էր դատապարտվում այն Հայ մարդը, որը, մկրտված լինելով հանդերձ, ուրանում էր քրիստոնեական հավատքը:

Յուրահատուկ բովանդակություն ու իմաստ ունի դրամի նկարագրությունը սահմանող 126-րդ հոդվածը: Այն վերնագրված է «Դրամի կազմության մասին» և պահանջ էր ներկայացնում, որ մետաղադրամի վրա պարտադիր գրված լինի «Բարեկեցություն Հաւ ժողովրդին»: Յուրաքանչյուր ոք, ով կառնչվեր մետաղադրամի հետ, կարդալով նշված խոսքը՝ ակնհայտորեն պետք է հասկանար, որ փողը առաջին հերթին պետք է ծառայի Հայոց պետականությանը և Հայ ժողովրդի բարեկեցությանը: «Ոռոգայթ փառաց»-ում (հոդված 82) նախատեսվում է, որ մինչ Եկեղեցական պսակադրությանը ամուսինները պարտավոր են կնքել ամուսնական դաշնագիր, «... որպեսզի կարողանանք մեր Արարիչ Տիրոջ օրհնությունն ընդունել Հայոց Սուրբ Եկեղեցու քահանայի ձեռքով՝ աճելու և բազմանալու, մեր Տիրոջը ծառայելու համար և ի շահ բարձրագահ և բարեխնամ Հայոց Պետության»: Եթե ամուսիններից մեկը «հետ կանգնի կամ հոգ չտանի դաշնագրի անթերի պատշաճ կատարմանը՝ պարտավոր է Հայոց աղքատանոց մուծել հինգ հազար արծաթ դահեկան»: Ազգի աճն ու բազմանալը

539 Джон Лок, Избранные философские произведения, том 2, Москва, 1962г., стр. 6-17.

341

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

օրենսդրորեն ամրագրվում է որպես պարտադիր պայման, որպես ազգային ու պետական շահ:

118-րդ հոդվածը պարտավորեցնում է ծնողներին 12 տարին լրացած զավակներին սեփական ունեցվածքի հաշվին գնել մեկ հրացան և մեկ թուր՝ որպես առաջին ժառանգություն:

Հայոց պետության ողջ տարածքում բոլոր բնակիչները պարտավոր են 25-ական տան հաշվով պահել երկու ուսուցիչ. մեկը՝ երեխաներին հայոց լեզվով կարդալ ու գրել սովորեցնելու համար, մյուսը՝ տղաներին ռազմագիտություն ուսուցանելու(101 հոդված):

Սահմանադրության նախագիծը հողը խոպան չթողնելու պահանջ է ներկայացնում. ամեն տարի ժամանակին պետք է վարվեն, ցանվեն ու պարարտացվեն՝ առատ բերք ստանալու համար: Իսկ եթե որևէ մեկը արտը կամ այգին անմշակ է թողնում, այդ հողամասերի վար ու ցանքը իրականացնում է պետությունը: Իսկ եթե դրանից հետո էլ հողի սեփականատերը մինչև երեք տարի հողատարածքի հարցը չի լուծում, այսինքն՝ չի մշակում, ապա այդ հողատարածքը դառնում է Հայոց Տան սեփականություն: Եթե անձի նկատմամբ տեղի է ունեցել ավազակություն կամ նրա գույքի հափշտակություն, ապա նահանգի կառավարիչը այդ փաստերի մեջ հավաստիանալուց հետո պարտավոր է անձին հատուցել պատճառված նյութական վնասը և միջոցներ ձեռնարկել հափշտակողին հայտնաբերելու, պատժելու և հատուցած գումարը ստանալու համար (հոդված 112): Ինչպես տեսնում ենք, պետությունն իր վրա է վերցնում հանցագործությամբ անձին պատճառած նյութական վնասի հատուցումը:

Բոլոր տեսակի փաստաթղթերը՝ թե' առևտրական, թե' պայմանագրային, ում կողմից էլ ստորագրված լինեն, եթե հակասում են Հայաստանի օրենսդրությանը և մարդու բնական կենսագործունեությանը, չեղյալ են համարվում: Օրենքով

պետությանը պարտավորեցնում է նաև պաշտպանության տակ առնել յուրաքանչյուր անձի, ով բնակվում է իր տարածքում, և եթե նա գերի ընկնի, Հայոց պետությունը «պարտավոր է փրկել նրան և վերադարձնել իր տանն ու ընտանիքին» (հոդված 138): Հայաստանի յուրաքանչյուր բնակչի իրավունք է վերապահվում դատական հայց ներկայացնել առանց բացառության ցանկացած՝ այդ թվում՝ պաշտոնյա անձանց դեմ: Կալանավայրերը, մութ բանտերը պետք է լինեն մաքուր, հարմար, որպեսզի կալանվածի առողջությունը չտուժի, և արժանի լինեն հանցավորի գործերին (նկատի ունի կատարած հանցագործության ծանրության աստիճանը):

152-րդ հոդվածով արգելվում է երկրից զենք ու թանկարժեք մետաղներ արտահանել, իսկ թանկարժեք մետաղներ ներմուծողներին տրվում են արտոնություններ՝ հարկերից ու մաքսերից ազատման ձևով (հոդված 153):

Առանձնահատուկ են Շահամիրյանի իրավաձևակերպումները, որոնք վերաբերում են կանանց: Մասնավորապես ասված է. «Չպետք է գերի վերցնել իգական սեռի անձանց, լինեն քրիստոնյա, թե հեթանոս... իգական սեռի անձիք ազատ են բռնադատումից, եթե հանցավոր արարք թույլ չեն տվել»: Իսկ 371 հոդվածում արգելված է որևէ ծառայողի, որևէ իշխանի, ղեկավար պաշտոնատար անձի հրամանով էլ լինի, մտնել կանանց սենյակ, հատկապես ամուսնացած կանանց, քանի որ այդ սենյակը «սուրբ է և անարատ և ոչ մի աղմուկ, խռովություն ու տագնապ չենք ցանկանում մեր մայրերին և մեզ որդիներ ծնող կանանց: Բացառությամբ, եթե հարկավոր է ձերբակալել քրեական կամ մահվան դատապարտված հանցագործի»:

Ինչպես տեսնում ենք, «Որոգայթ փառաց»-ը ազգային քաղաքական սահմանադրաիրավական մտքի զարգացման նոր աստիճան է և ինքնատիպ արժեք համամարդկային սահմանադրական մշակույթի գանձարանում: Աշխատությունից ուղղակի հայրենասիրություն է ճառագում: Այն սոցիալ-քաղաքական մտքի թռիչք էր և, թվում է, թե 18-րդ դարի Պարսկաստանի և Թուրքիայի լծի տակ գտնվող Հայաստանում

342

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

առաջադիմական ուժգին հակաճորտատիրական, հանրապետական կարգը միակ հնարավոր առաջատար գաղափարն էր, որի իրականացմանը պիտի ձգտեին:

Շահամիրյանն ինքն իրեն համարում է «հայոց աշխարհի ամենաչնչիններից ու ամենախոնարհներից մեկը և, գրելով իր երկրի սահմանադրությունը, ոչինչ իր համար չի ակնկալում՝ ո'չ իշխանություն, ո'չ հարստություն, ո'չ փառք», այլ առաջնորդվում է միայն «սիրով սեփական ազգի և մեր երկրի նկատմամբ»:

Հակոբ Շահամիրյանը մահացել է 29 տարեկան հասկանում Մալազիայի Մայաքա թերակղզում, որտեղ ունեցել է ծխախոտի սեփական ընդարձակ կալվածքներ: Նրա տապանաքարին գրված է. «Ոոջոււն ընդ քեց, դամբարանիս ցառն ոնդերցոո, տուր ացգիս ացատութւան ւուոո, որին եոեւ եմ միշտ տենչոո, թե մեր միջից հառնեւ է մեց մի փրկիչ և կառավարող, որին աշխարհում հավետ և հոււժ էի ցանկացող...»540:

PATRIOTISM AND ARMENIAN STATEHOOD IN THE NORMS OF ARMENIAN LAW

AGHVAN HOVSEPYAN

Doctor of Law, Professor, General Prosecutor of RA (2004-2013), Chairman of the RA Investigative Committee (2014-2018), Doctor of Law, Professor,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is study and present the sources of Armenian law that contain provisions on patriotism and Armenian statehood.

To achieve this goal, our task is to investigate the legal and patriotic labor standards of Hakob and Shahamir Shahamirian’s Girk Anvanial Vorokait Parats (Snare of Glory). It is no secret that the work "Vorokait Parats" is one of the most important documents of Armenian law, which for the first time in the reality of Armenia presents a holistic and orderly system of norms of various branches of law.

As a result of the research were applied both scientific (analysis, the principle of historicity) and special (comparative legal) methods.

The study of the above mentioned legal and patriotic norms gives us the opportunity to conclude that they play a key role in the development of our national, legal, political thought and are a kind of value radiating patriotism.

Key words: patriotism, Armenian law sources, formation of Armenian statehood, Vorokait Parats, Shahamir Shahamirian, Artsakh, khamsa.

540 Տե' ս Մեսրոպ արք. Աղջեան, Հանդիպումներ, Նյու Յորք, 1993, 215-225:

343

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ПАТРИОТИЗМ И АРМЯНСКАЯ ГОСУДАРСТВЕННОСТЬ В НОРМАХ АРМЯНСКОГО ПРАВА

АГВАН ОВСЕПЯН

Генеральный прокурор РА (2004-2013гг.), председатель следственного комитета РА (2014-2018гг.), доктор юридических наук, профессор г.Ереван, Республика Армения

Цель статьи изучить и представить те источники армянского права, которые содержат положения о патриотизме и армянской государственности.

Для достижения этой цели была поставлена задача исследовать юридическо-патриотические нормы труда Акопа и Шаамира Шаамирянов «Западня честолюбия». Не секрет, что труд «Западня честолюбия» является одним из важнейших документов армянского права, в котором впервые в реальности Армении представлена целостная и упорядоченная система норм различных ветвей права.

В результате исследования были применены как научные (анализ, принцип историчности), так и специальные (сравнительно-правовые) методы.

Изучение вышеуказанных юридическо-патриотических норм дает нам возможность сделать вывод о том, что они играют ключевую роль в развитии нашей национальной, правовой, политической мысли и являются своеобразной ценностью, излучающей патриотизм.

Ключевые слова: патриотизм, источники армянского права, формирование армянской государственности, «Западня честолюбия», Шаамир Шаамирян, Арцах, хамса.

344

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.