Научная статья на тему 'ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
98
18
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ազգային գաղափարախոսություն / ժողովրդի ինքնություն / գլոբալիզացիա / միասնական հայրենիք / մշակութային արժեհամակարգ / թերարժեքության բարդույթ / ազգային շահ / ազգային անվտանգություն / NATIONAL IDEOLOGY / PEOPLE'S IDENTITY / GLOBALIZATION / UNITED HOMELAND / CULTURAL VALUE SYSTEM / INFERIORITY COMPLEX / NATIONAL INTEREST / NATIONAL SECURITY / НАЦИОНАЛЬНАЯ ИДЕОЛОГИЯ / ИДЕНТИЧНОСТЬ НАРОДА / ГЛОБАЛИЗАЦИЯ / ЕДИНАЯ РОДИНА / КУЛЬТУРНАЯ СИСТЕМА ЦЕННОСТЕЙ / КОМПЛЕКС НЕПОЛНОЦЕННОСТИ / НАЦИОНАЛЬНЫЙ ИНТЕРЕС / НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Պողոսյան Վահե

Հոդվածում քննարկվում են ազգային գաղափարախոսության տեսական ու պրակտիկ մի շարք հիմնահարցեր։ Հիմնավորվում է այն գաղափարը, որ արդի զարգացող աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի Հանրապետությանը հույժ անհրաժեշտ է ազգային գաղափարախոսություն, որը կունենա իրենից բխող պետական գաղափարախոսության ռազմավարություն դրա բաղադրիչները իրագործելու հստակ մարտավարական քայլեր։ Վերլուծության են ենթարկվում ազգային գաղափարախոսության՝ պատմական անցյալում ձևավորված մի շարք հայեցակարգեր, ինչպես նաև օտարերկրյա գաղափարախությունների առկայությունը պետությունների քաղաքական կյանքում: Հոդվածի գլխավոր խնդիրը ազգային գաղափարախոսության ձևավորման ու մշակման համար առաջարկվող մեթոդների պարզաբանումն ու առաջարկումն է։ Համեմատական ու վերլուծական մեթոդների կիրառմամբ առաջարկվում են ազգային գաղափարախոսության մշակման ու ձևավորման, հայ ժողովրդի գոյապահպանման ու զարգացման, ազգային մշակույթի պահպանման համար անհրաժեշտ մի շարք գաղափարներ։ Հետազոտության եզրահանգումն այն է, որ չնայած արդի ժամանակաշրջանում ազգային գաղափարախոսության հետին պլան մղվելուն՝ այն կարևոր առանցքներից մեկն է, որի շրջանակում պետությունը կարող է միավորել, համախմբել հանուն հանրային բարօրության՝ գործի դնել ինչպես ողջ պետական ապարատը, այնպես էլ բնակչության լայն շերտերին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE STRATEGIC SIGNIFICANCE OF NATIONAL IDEOLOGY IN THE CONTEXT OF ARMENIA'S CONTINUITY

The article discusses several theoretical and practical issues on national ideology. It substantiates the idea that under today's developing geopolitical conditions, the Republic of Armenia is in extreme need of a national ideology, which will foster a strategy for state ideology and exact tactical steps concerning the implementation of its components. An analysis is conducted considering a number of concepts of national ideology from the historic past as well as the presence of foreign ideologies in the political life of states. The main objective of this article is to justify and suggest methods for the formation and development of a national ideology. Through comparative and analytical methods, a number of ideas are suggested for the design and development of a national ideology, Armenian people's development and survival, and preservation of national culture. The conclusion of the research is that, despite the fact that in the modern world the national ideology became secondary, it is one of the most important bases, on which a state can unite and, for the benefit of the public good, mobilize both the entire state apparatus and the wider strata of the population.

Текст научной работы на тему «ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*

ՎԱՀԵ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի տարածաշրջանային քաղաքականություն բաժնի մագիստրանտ, գՊտղնի, Հայաստանի Հանրապետություն, vahepoghosyan7@gmail.com

Հոդվածում քննարկվում են ազգային գաղափարախոսության տեսական ու պրակտիկ մի շարք հիմնահարցեր։ Հիմնավորվում է այն գաղափարը, որ արդի զարգացող աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի Հանրապետությանը հույժ անհրաժեշտ է ազգային գաղափարախոսություն, որը կունենա իրենից բխող պետական գաղափարախոսության ռազմավարություն և դրա բաղադրիչները իրագործելու հստակ մարտավարական քայլեր։ Վերլուծության են ենթարկվում ազգային գաղափարախոսության' պատմական անցյալում ձևավորված մի շարք հայեցակարգեր, ինչպես նաև օտարերկրյա գաղափարախությունների առկայությունը պետությունների քաղաքական կյանքում:

Հոդվածի գլխավոր խնդիրը ազգային գաղափարախոսության ձևավորման ու մշակման համար առաջարկվող մեթոդների պարզաբանումն ու առաջարկումն է։

Համեմատական ու վերլուծական մեթոդների կիրառմամբ առաջարկվում են ազգային գաղափարախոսության մշակման ու ձևավորման, հայ ժողովրդի գոյապահպանման ու զարգացման, ազգային մշակույթի պահպանման համար անհրաժեշտ մի շարք գաղափարներ։

Հետազոտության եզրահանգումն այն է, որ չնայած արդի ժամանակաշրջանում ազգային գաղափարախոսության հետին պլան մղվելուն' այն կարևոր առանցքներից մեկն է, որի շրջանակում պետությունը կարող է միավորել, համախմբել և հանուն հանրային բարօրության' գործի դնել ինչպես ողջ պետական ապարատը, այնպես էլ բնակչության լայն շերտերին։

Հիմնաբառեր՝ ազգային գաղափարախոսություն, ժողովրդի ինքնություն, գլոբալիզացիա, միասնական հայրենիք, մշակութային արժեհամակարգ,

թերարժեքության բարդույթ, ազգային շահ, ազգային անվտանգություն:

Չկա և չի կարող լինել քաղաքականություն' առհասարակ զուրկ որևէ գաղափարական բովանդակությունից: Քաղաքականությունն, այսպես թե այնպես, իր որևէ դրսևորման մեջ ոչ այլ ինչ է, եթե ոչ որոշակի գաղափարների (նպատակների, սկզբունքների և այլնի) իրականացում: Այդ պատճառով է, թերևս, ժամանակակից Հայաստանի քաղաքական համակարգում այդչափ կարևորվում

գաղափարախոսական կողմը, այսինքն՝ հստակ գիտակցվող ու ձևակերպված նպատակների, այդ նպատակներին հասնելու մեխանիզմների իրականացման միջոցների ու եղանակների ամբողջության խնդիրը: Չմոռանալով, որ չի կարող լինել քաղաքական գործունեություն առհասարակ առանց գաղափարական

բովանդակության, պետք է փաստել որ խնդիրը ոչ թե քաղաքականության՝ գաղափարական բովանդակության ունենալ-չունենալն է, այլ այդ գաղափարների

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 21.09.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

451

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ինչպիսին լինելը (ծագումը, ազգային կամ ապազգային լինելը և այլն): Եվ այնքանով, որքանով գաղափարներն են թելադրում իրականացման մեխանիզմների ու եղանակների ձևերը, այդքանով էլ քաղաքականության մեջ որոշիչ դեր են խաղում հենց գաղափարները՝ իրենց բովանդակությամբ, տեսական ու կիրառական

նշանակությամբ, սոցիալական ազդեցությամբ ամբողջացնելով ու սպառելով քաղաքականություն կոչված երևույթը: Ուստի քաղաքականի որևէ դրսևորման հետ առնչվելիս, լինի տնտեսական կամ կրոնական քաղաքականություն, ազգային-մշակութային կամ կրթական ոլորտում տարվող քաղաքականություն և այլն, պետք է փորձել տեսնել գաղափարական այն հիմքը, որով ուղղորդվում է քաղաքականություն իրականացնող անձը կամ կառույցը:

Յուրաքանչյուր էթնոս պատմության թատերաբեմ իջնելու պահից, որպես հիմնական խնդիր, ձեռնամուխ է լինում իր գոյապահպանման համակարգի ստեղծմանը, որը ստացել է «ազգային գաղափարախոսություն» անվանումը: Ազգային գաղափարախոսությունը պետության ինքնապաշտպանության բնազդի գիտական հիմնավորումն է: Այն մարդկային ցեղի ինքնապահպանման բնազդն է՝ հիմնավորված աշխարհաքաղաքական, պատմական և այլ բազմաթիվ ընդհանուր ու առանձնահատուկ բնույթ ունեցող կարևոր գործոններով: Որոշ վերապահումներով կարելի է համաձայնվել այն մտքի հետ, ըստ որի՝ մարդկային հասարակության պատմության տարբեր փուլերում այն պետություններն են գոյապահպանվել և իրականացնել իրենց ազգային իղձերը, որոնք ունեցել են պատմության փորձից բխող, գիտականորեն հիմնավորված ազգային գաղափարախոսություն844:

Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի ու կրոնի հիմնադրույթներից: Ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի ու կրոնի գաղափարներն այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է ազգային գաղափարախոսության ամբողջական համակարգը845։ Թվում է, թե ժամանակակից քաղաքական բեմահարթակում տեղի ունեցող մի շարք հարացույցեր ազգային գաղափարախոսություն հասկացությունը մի կողմ են նետել, սակայն մեր խորին համոզմամբ ազգային գաղափարախոսությունը միշտ եղել է և լինելու է միջազգային հարաբերություններում առկա քաղաքական իրադրության գլխավոր անկյունաքարերից մեկը, քանզի հենց նա է թելադրում այս կամ այն պետական միավորին առաջ շարժվել ըստ նախապես պլանավորած, ազգային շահերից բխող գաղափարախոսության։ Այլ հարց է, թե ինչպես է այն դրսևորվում, ինչի վառ ապացույցը 21-րդ դարում մշակութային գաղափարախոսության ներքո հանդես գալն է։ Այդ տեսանկյունից տեղին է նշել, թե որոնք են ազգային գաղափարախոսության հիմնախնդիրները ժամանակակից քաղաքական իրադրության պայմաններում։

Լայն առումով ազգային գաղափարախոսության գլխավոր հիմնախնդիրը պետության ազատ և անվտանգ, բնականոն ու բազմակողմանի զարգացումն ապահովելն է, այլ կերպ ասած՝ նրա շարունակական գոյապահպանության ապահովումը։ Ազգը կենդանի օրգանիզմ է, պատմաէթնիկական հասկացություն: Յուրաքանչյուր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են ազգային գործոններ, որոնք կլինեն տվյալ ազգի շարունակական գոյության երաշխիքը, դրանք են՝ լեզու, մշակույթ, պատմական հիշողություն, ինքնագիտակցություն, ազգային բնավորություն, հոգեկերտվածք, նկարագիր, ազգասիրություն, հայրենասիրություն ու հպարտություն, ոգի, ընտանիք, կրոն, կենցաղ, էթնիկական ավանդույթներ, սովորույթներ և այլն846:

844 Խուրշուդյան Լ,, Հայոց ազգային գաղափարախոսություն։ Ե., «Զանգակ-97», 1999, էջ

7-11։

845 Նույն տեղում, էջ 14։

846 Նույն տեղում, էջ 15-16։

452

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Հատկանշական է, որ մասնագիտական գրականությունը ժողովուրդների պատմության ու ազգային գաղափարախոսության մեջ վճռական դեր է հատկացնում հատկապես ազգային բնավորությանը, և պատմության փորձությունները հաղթահարելու և գոյապահպանման դարավոր կռվում հաղթող դուրս գալու համար ազգը պետք է օժտված լինի ուժեղ բնավորությամբ, հոգեկան կերտվածքով և ազգային դիմագծով: 19-րդ դարի ֆրանսիացի սոցիոլոգ և հոգեբան Լը Բոնը, որպես ազգային բնավորության կարևոր հատկանիշներ, ընդգծում էր քաջությունը, էներգիան, հաստատակամությունը, կամքը և դրանից բխող ընդունակությունները, գաղափարի համար անձնազոհության ընդունակությունը, անհաղթահարելի համառությունը, ինքնատիրապետումը, բարոյականությունը՝ որպես ժառանգական հարգանք օրենքների նկատմամբ: Ընդ որում, նա ընդգծում է, որ եթե որևէ ազգ ընդունակ չէ ինքնատիրապետման, նրան տիրում են ուրիշները847: Պատմության

ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ ժողովուրդներ պատմության անբարենպաստ զարգացման պայմաններում, երբ կորցնում են անկախությունը և երկարատև ժամանակահատվածում գտնվում այլ ժողովուրդների տիրապետության տակ, երբ նվաճողն էլ հատկապես քաղաքակրթության ցածր մակարդակի վրա է գտնվում, սկսում են կորցնել իրենց ազգային բնավորության ավանդական գծերը և աստիճանաբար փոխել ազգային հոգեկերտվածքը: Այդպիսի ժողովուրդները ձեռք են բերում թերարժեքության բարդույթ, որը հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Քրիստափոր Միքայելյանն անվանում է պատմական չարիք848։ Թերարժեքության բարդույթի դրսևորման հիմնական ձևերը դրսևորվում են ազգային բնավորության ավանդական գծերի թուլացմամբ կամ անհետացմամբ, զոհի բարդույթով, սեփական ազգային հավաքական ուժի նկատմամբ անվստահությամբ, «ես»-ի հաղթանակով «մենք»-ի նկատմամբ, ազգային հպարտության կորուստով, անմիաբանությանբ, ազգային համաձայնության գաղափարի թուլացմամբ կամ լիովին անհետացմամբ, պարտվողականությամբ, ստրուկի հոգեբանության առաջացմամբ և այլն: Բնավորության նման գծերով, հատկապես առանց ազգային համաձայնության, համերաշխության, ոչ մի ժողովուրդ չի կարող հասնել պետական անկախության ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո, և անգամ հարցականի տակ է դնում իր գոյապահպանման հնարավորությունը:

Ինչպես նշվեց, գաղափարախոսությունը գաղափարների համակարգ է, որի ամենաբնորոշ ու կարևոր հատկանիշը սերտ առնչությունն է հասարակության հոգեբանության հետ։ Այլ կերպ ասած՝ հասարակության գաղափարախոսությունը հիմնված է տվյալ հասարակարգի աշխարհընկալման ու բարոյական չափանիշների վրա։ Հակառակ դեպքում գաղափարախոսությունը կտրվում է իր բովանդակությունից և չի ընդգրկում հասարակության գիտակցության շերտերը։ Գաղափարախոսությունը կարելի է բնութագրել նաև որպես կենդանի մարմին, որը պետք է լինի կենսունակ ու գործող, ինչն առաջին հերթին պայմանավորված է հասարակության հոգեբանության հետ մշտական առնչությամբ։ Ազգային գաղափարախոսությունը ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ այն գերակա և ուղղորդիչ տարր է տվյալ սոցիալական խմբի (օր. հրեաների սիոնիզմը 20-րդ դարում) համար։ Ազգային գաղափարախոսությունը պետք է վերարտադրի ազգի հիմնական շահերը։ Այն պետք է լինի գաղափարների ամբողջական համակցում, որն ի զորու է համատեղելու ազգի տարբեր սոցիալական խմբերի շահերը, օրինակ, մեր դեպքում ներառելով նաև Սփյուռքը, քանի որ այն պետք է պաշտպանի նաև հայ ժողովրդի այդ ստվար հատվածի շահերը։

847 Лебон Г. Психология народов и масс. - СПБ.:1995. с 65-73.

848 http://www.alikonlmeir/news/national/item/28336-%D5%B6%D6%82%D5%AB%D6%80% D5%A5%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80-%D6%84%D6%80%D5%AB%D5%BD%D5% BF%D5%A1%D6%83%D5%B8%D6%80-%D5%B4%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5% A7% D5%AC%D5%A5%D5%A1%D5%B6-1859-1905.

453

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Ազգային գաղափարախոսությունն անհրաժեշտ է ժողովրդի ինքնությունը, ազգային ինքնատիպությունը, առանձնահատկությունները պահպանելու,

գլոբալիզացիային և հարևան երկրների ոտնձգություններին կուլ չգնալու համար: Մեր կարծիքով, քաղաքականության մեջ ազգային գաղափարախոսության

կիրառելիության հաջողությունը միանշանակորեն կապված է ազգային շահի հետ համակցմամբ, քանի որ ինչպես «ժողովուրդ» և «հասարակություն» հասկացություններն են տարբեր նմանություններով հանդերձ, նույնպես էլ «ազգային գաղափարախոսությունն» ու «ազգային շահն» են տարբեր։ Դրանք քաղաքական կատեգորիայի տեսանկյունից միմյանցից տարբեր, սակայն փոխադարձ կապված քաղաքական հասկացություններ են, որոնց համատեղելիությունը բերում է պետական գաղափարախոսության ծրագրերի արդյունավետ իրականացում։ Սակայն ազգային շահերից բխող, բավական ճիշտ սահմանված ազգային գաղափարախոսությունը կարող է դառնալ տվյալ ազգի անվտանգության և հարատև զարգացման գլխավոր երաշխիքը։ Տեղին է նշել որ ազգային գաղափարախոսություն պետք չէ հորինել, այլ պետք է պարզորոշ հասկանալ, թե որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:

Ներհայաստանյան քաղաքական իրականությունում գեռակշռող

տեսակետներից մեկն այն է, որ Հայաստանում ազգային գաղափարախոսություն ձևավորելու անհրաժեշտություն չկա, քանի որ հայ ժողովրդի դարավոր պատմությունը, նրա անցած ճանապարհը, մշակույթը ինքնաբերաբար ձևավորել են գերակա գաղափարների անբեկանելի համակարգ, և յուրաքանչյուր հայ ի ծնե ազգային գաղափարախոսության կրող է։ Սակայն մեր կարծիքով չպետք է մոռանալ այն մասին, որ գաղափարախոսությունն ունի երկու դրսևորում՝ գրված ու չգրված գաղափարախոսություն, և հասարակական գիտակցության վերին մակարդակում ազգային գաղափարները կերպավորվում են ակամա և ինքնաբուխ՝ ելնելով մարդկանց հոգեբանության առանձնահատկություններից։ ԽՍՀՄ օրինակը շատ բնորոշ է այդ առումով, քանի որ ժողովրդի չգրված գաղափարախոսության և պետական գաղափարախոսության միջև առաջացած հակադրության արդյունքում ծնվեց այլախոհություն, որը կասկածի տակ դրեց պետական գաղափարախոսության լեգիտիմությունը։ Վերոնշյալից եզրակացնենք, որպեսզի գաղափարները դառնան գաղափարախոսություն, պետք է ամբողջացվեն, մշակվեն ու ձևավորեն կուռ ու հիմնավորված տեսություն, իսկ այդ գործի իրականացնողը մեծամասամբ ազգի մտավորականությունն է։

Ազգային գաղափարախոսությունը միտված է ուղղորդելու ազգի ու պետության գործունեության բոլոր ոլորտները։ Այն հանդիսանում է պետության արտաքին քաղաքականության, անհատի վարքը կարգավորող գրված ու չգրված նորմերի ու դրույթների հիմնական աղբյուրը։ Եվ այս դեպքում որքան էլ ընդգծենք, թե ազգային գաղափարախոսության ակունքը ազգի հոգեբանության և համազգային շահերի գերակայության դաշտում է, չպետք է մոռանալ, որ հենց ժողովուրդը կարիք ունի ուղղորդվելու ազգային գաղափարախոսության պահանջներին համապատասխան սկզբունքներով։ Այստեղից ենթադրենք, որ ազգային գաղափարախոսությունը ազգի կեցության փիլիսոփայության առանցքն է։

Պետականության վերականգնումից հետո թվում էր՝ հայագիտության աշխարհացրիվ ուժերն ի մի կբերվեն և հնարավոր կլինի պետության հովանավորության ներքո ապահովել նրա հետագա զարգացումը։ Սակայն պատմությունն այլ ընթացք ստացավ, և արդյունքում ՀՀ-ն ո'չ ի զորու եղավ միավորելու աշխարհասփյուռ հայությանը, ո'չ ձևավորելու ազգային գաղափարախոսություն, ինչը կլիներ միավորման գործընթացի հիմնական ուղենիշը։

Մեր կարծիքով, Հայաստանի Հանրապետության հաջողության գրավականը կարող է լինել բավական հստակ ու ամուր կերպով հաստատված ազգային

454

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

գաղափարախոսությունը, ինչը պարզորոշ կերպով կսահմանի ՀՀ ցանկացած նպատակ և քաղաքացիներին կմղի դեպի դրանց իրագործումը։

Նշված հիմնախնդրի համալիր ուսումնասիրման համար անչափ կարևոր է հասկանալ, թե որոնք կարող են լինել հայոց ազգային գաղափարախոսության հենքային գաղափարները։ Մեր կարծիքով, հայոց ազգային գաղափարախոսության առաջին հենքային գաղափարը պետք է լինի միասնական հայրենիքի, մեծ Հայաստանի գաղափարը։ Խոսքը գնում է արևմտյան ու արևելյան Հայաստանների վերամիավորման, Նախիջևանի և այլ պատմական հայկական հողերի միավորման մասին։

Սա պետք է դառնա Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող յուրաքանչյուր հայի բարեկեցության գաղափարը։ Հայի բարեկեցությունը Հայաստանի հզորության ու պաշտպանվածության ամենակարևոր երաշխիքներից է։ Այստեղից հետևություն, որ յուրաքանչյուր հայի համար մեկ ուրիշ հայի բարեկեցությունը պետք է դիտվի որպես համընդհանուր շահի բաղադրիչ, ինչն իր հետ կբերի փոխօգնության շատ կարևոր գաղափարի ձևավորման նախադրյալ։ Գործանակում նմանօրինակ վարքագծի վառ օրինակ է «հրեական սփյուռքի հրաշքը»։ Վերոնշյալ գաղափարի իմաստն այն է, որ յուրանքանչյուր հրեա աշխարհի որ անկյունում էլ հայտնվի, վստահ է, որ մենակ չէ, որովհետև կգտնվի մեկ ուրիշ հրեա, որը իրեն կօգնի և կդառնա հուսալի հենասյուն, սա խոսում է նախապես մշակված բավական վեհ գաղափարի մասին։ Կարելի է եզրակացնել, որ այդ գաղափարի արմատավորումը կարող է լինել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններից մեկը։

Հաջորդ գաղափարը ամբողջացնենք որպես ազգի բարոյական հզորության գաղափար։ Այդ առումով շատ կենսունակ ու գերակշռող կարող են լինել Նժդեհի գաղափարները, խաչքարը' որպես հայ ազգի մշակութային գաղափարախոսության բաղադրիչ տարր, Սայաթ Նովան, Փարաջանովը և այսպես շարունակ։ Բավական կարևոր է պատմական ազգ լինելու իրողությունը և անցյալի բարոյական ժառանգությունը, որոնք, անշուշտ, պետք է լինեն ամուր հենարաններ' կառուցելու ազգի բարոյական չափանիշներն ու առաջնահերթությունները։

Վերջին գաղափարը, թերևս, իր նշանակությամբ առաջնայիններից է, եթե ոչ առաջատար, դա ազգին ծառայելու գաղափարն է։ Այն ազգային գաղափարախոսության հենասյուներից մեկն է, որն ակնառու չէ այսօր ազգային հոգեբանության մեջ։ Օրինակ' աշխատանքը անձնական բարեկեցության գործոնից դուրս պետք է ունենա նաև ազգին ծառայելու նշանակություն ու ենթատեքստ։ Դա վերաբերում է հասարակության բոլոր շերտերին' վերևից ներքև, ինչն իր հերթին կհանգեցնի բարեկեցիկ և գաղափարապես անվտանգ պետության կերտմանը։ Աշխատանքի վերաբերյալ հենց նմանօրինակ հոգեբանության ձևավորումը թույլ կտա սահմանել ու հետևել ազգային գաղափարախոսությանը։ Տեղին է մեջբերել հայրենիքի մասին Զորավար Անդրանիկի այն միտքը, ըստ որի, երբ երեկոյան մարդը գլուխը բարձին է դնում' քնելու, նա պարտավոր է մտածել իր երկրին, պետությանը ծառայելու մասին: Մեր կարծիքով, Զորավարը բավական դիպուկ դիտարկում է կատարել, ինչը հանգամանորեն շաղկապված է պետության նկատմամբ հոգեբանական մոտեցումների հետ։

Ազգային գաղափարախոսության գլխավոր շարժիչ ուժը պետք է լինի հայրենասիրությունը։ Այլ խոսքով' այդ ամենը քաղաքացուն պետք է դրդի հայրենասիրության, սակայն խոսքը պաթոսային հայրենասիրության մասին չէ, այլ գործնական դաշտում խոսքը գործի վերածելու մշակույթի ձևավորման անհրաժեշտության, քանի որ հայրենասիրության իմաստը և նշանակությունը լեզվով չեն արտահայտվում, այլ գործով, այդ գաղափարը գլխում չէ, այլ հոգում։ Այդ առիթով հայ մեծանուն պատմաբան Րաֆֆին նշում է, որ առանց հայրենագիտության չկա

455

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

հայրենասիրություն, հենց իսկական հայրենագիտության շնորհիվ է, որ մարդը դառնում է հայրենասեր։

Այստեղից եզրակացնենք, որ անհատը պետք է իմանա իր հայրենիքի պատմությունն ու մշակույթը, այնուհետև գնահատի այդ իմացությունը, այդ ամենը բովվի ու մշակվի, ինչից էլ սկիզբ է առնում հայրենասիրությունը:

Ազգային գաղափարախոսության ջատագով տիտանները՝ Մովսես

Խորենացուց, Նարեկացուց մինչև Շահամիր Շահամիրյան ու Գարեգին Նժդեհ, յուրովի փորձել են մշակել հայրենասիրական գաղափարախոսության հայեցակարգեր։ Օրինակ՝ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառացը» հայ իրավունքի փաստաթուղթ է, որում ընդհանրացվել են հայ և համաշխարհային հասարակական մտքի, ինչպես նաև պետական նոր մտածողության սկիզբը849։ Այդ աշխատությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, թե ինչպիսի արժեք է այն ներկայացնում ազգային գաղափարախոսության հիմնադրույթները որոշակիացնելու գործընթացում:

Հետադարձ հայացք գցելով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Հովհաննես Թումանյանի կողմից հիմնված «Վերնատանը»՝ պարզ է դառնում, որ այն ոչ միայն գրական ակումբ էր, այլև ազգային գաղափարախոսության դարբնոց: Հայ գրողներից շատերն էին այդ խմբակի անդամ՝ Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Դերենիկ Դեմերիճյան, Նիկոլ Աղբալւան850: Հետազոտելով նրանց ստեղծագործությունների զգալի մասի բովանդակությունը՝ ակներև է դառնում, որ դրանց ճնշող մեծամասնությունը գրված է ազգային գաղափարախոսության սկզբունքներով:

Ուսումնասիրվող հիմնահարցի մեկ այլ ուշագրավ խնդիր է ազգային գաղափարախոսության ու քաղաքական գաղափարախոսության նմանությունների, տարբերություննների և դրանց համակցման խնդիրը։ Այդ հիմնահարցին հաճախ բախվում ենք, երբ խոսք է գնում ազգային գաղափարախոսության բովանդակության մասին, հետևաբար ուշագրավ է ընդգծել դրա բաղկացուցիչ մասերը։

Նախ նշենք, որ մասնագիտական գրականությունում ազգային գաղափարախոսությունը բաժանվում է ռազմավարական ու մարտավարական ծրագրերի: Ռազմավարական ծրագիրն իր հերթին բաղկացած է ազգի

գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, ամուր պետականության, ազգային մշակույթի և կրոնական հիմնադրույթներից: Այդ ծրագրում պատշաճ տեղ են զբաղեցնում նաև յուրաքանչյուր ազգի պատմական առանձնահատկություններից բխող առանձնահատուկ հիմնախնդիրները։

Մարտավարական ծրագիրը ժողովրդի պատմության տարբեր փուլերում, տարբեր պատմական պայմաններում ռազմավարական ծրագրի հիմնախնդիրների լուծման ուղիների համակարգն է: Այստեղ անչափ կարևոր է, որ մարտավարական ծրագիրը ելնի պատմական իրականության բոլոր անհրաժեշտ գործոնների գիտական, մշակութապատմական և քաղաքական վերլուծություններից, հակառակ դեպքում նրա մեխանիզմը չի գործի: Հետևաբար մարտավարական ծրագրի տապալմամբ չի իրականանում նաև ռազմավարական ծրագիրը: Ռազմավարական ծրագիրը կյանքի է կոչվում երկարաժամկետ, իսկ մարտավարական ծրագիրը՝ ավելի կարճաժամկետ խնդիրների լուծման համար: Մարտավարական ծրագիրը ճկուն է և առավել հաճախ է ենթարկվում փոփոխության, տարբեր ժողովուրդների շրջանում պատմության թելադրանքով այն տարբեր ձևերով է արտահայտվում: Օրինակ, սիոնիզմը (հրեական ազգային շարժում, գաղափարախոսություն) 19-րդ դարավերջում միտված էր Պաղեստինյան տարածքներում վերականգնելու հրեական պետությունը։

849 Այս մասին տե'ս Շահամիրյան Շ., Որոգայթ Փառաց, 1773։

850 Այս մասին տե'ս Մովսիսյան Դ., Վերնատուն (պատմահայրենասիրական հուշապատում), Երևան, 2009, էջ 15-21։

456

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Ինչ վերաբերում է «ազգային» և «պետական գաղափարախոսություններ» հասկացությունների տարբերություններին ու ընդհանրություններին, ապա պետք է նշել, որ ժողովուրդը պետություն է ստեղծում որոշակի նպատակներից ելնելով, որոնք, հետագայում միավորվելով, հանդես են գալիս գրավոր կամ ոչ գրավոր գաղափարախոսության տեսքով, իսկ պետական իշխանություններն էլ կազմում են որոշակի ծրագրեր, որոնք ընդհանրացվում են պետական գաղափարախոսություն հասկացության շուրջ, այլ կերպ ասած՝ պետությունը կյանքի է կոչվում ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն իրագործելու նպատակով։ Եզրակացնենք, որ պետական գաղափարախոսությունը ամփոփվում ու իրագործվում է ազգային գաղափարախոսության համաձայն, քանի որ պետական գաղափարախոսությունը բավական ճկուն է և մեծամասամբ միտված է ազգային գաղափարախոսության երկարաժամկետ ծրագրերին փուլային և հստակ մարտավարական լուծումներ տալուն։ Այդ տեսանկյունից պետական գաղափարախոսությունը, ելնելով ազգային գաղափարախոսության մի շարք հիմնախնդիրներից, գեներացնում է ազգային անվտանգության հայեցակարգ, որն ազգային գոյապահպանման հիմնական երաշխիքն է։ Պետք է անդրադառնալ նաև պետության կայացման ու հզորացման վերաբերյալ հարցերին, քանի որ դրանք նույնպես վերաբերում են ազգային գաղափարախոսության հիմնադրույթներին։ Ազգային անվտանգության ու

հզորացման գործում պետությունը հանդես է գալիս գործիքակազմի տեսքով և խթանում է ազգային գաղափարախոսության ծրագրերի իրականացմանը։

Ամփոփելով վերոնշյալը՝ նշենք, որ պետական գաղափարախոսությունը, ելնելով աշխարհաքաղաքական տարբեր իրադրություններից, իր մարտավարական ծրագրով լայնածավալ ու մշտական պայքար է մղում ազգային գաղափարախոսության հիմնախնդիրների բարեհաջող լուծման համար: Այդ տեսանկյունից պարզ է, որ ազգային ու պետական գաղափարախոսությունները, անընդմեջ կապի մեջ գտնվելով, լրացնում են միմյանց և ավելի հեշտ դարձնում ազգի գոյապահպանման ու

հավերժացման համար մղվող պայքարը։

Ընդհանրապես յուրաքանչյուր ժողովրդի ազգային գաղափարախոսություն միշտ էլ իր ռազմավարական ծրագրում ունենում է մոտակա և հեռավոր խնդիրներ: Պետք է հասկանալ, թե որոնք կարող են լինել Հայաստանի երրորդ Հանրապետության ռազմավարական և մարտավարական տեսլականները։

Մեր խորհին համոզմամբ ՀՀ-ին հույժ անհրաժեշտ է ամբողջացնել ու միավորել այն բոլոր նպատակներն ու առանցքները, որոնք կհամախմբեն ազգային գաղափարախոսության շուրջ։

Ժամանակակից աշխարհում շատ և շատ ժողովուրդներ և պետականություններ ունեն իրենց ազգային գաղափարախոսությունները, սակայն հաջողության է հասնում միայն նա, ով կարողանում է իր ռազմավարական շահերը բավարարելու համար ճիշտ շարժվել մարտավարական քայլերով։ Այս տեսանկյունից հստակ է այն, որ ազգային գաղափարախոսությունը պետք է լինի անփոփոխ և յուրաքանչյուր խնդիր լուծելիս առաջադրել նորը, իսկ պետական գաղափարախոսությունները պետք է լինեն ճկուն և համապատասխանեցվեն տվյալ պահի իշխանություններին։ Այլ կերպ ասած նպատակը (ազգային գաղափարախոսություն) պետք է անփոփոխ լինի, իսկ դրան հասնելու մեթոդները (մարտավարություն) կարող են ենթարկվել փոփոխության։

Հայոց ազգային գաղափարախոսության գլխավոր նպատակը պետք է լինի հայ ժողովրդի գոյապահպանման և նրա բնականոն զարգացման ընթացքի ապահովումը, իսկ ազգի գոյապահպանման առաջին նախապայմանը՝ անկախ պետականության առկայության շարունակականության ապահովումը, երկրորդը՝ միավորված հայրենիքի վերականգնումը (հայրենիքի կորցրած տարածքների ազատագրում)։ Տեղին է ընդգծել անվանի ազգագրագետ Էնթոնի Սմիթի խոսքերը, ըստ որի հողը հայրենիք է դառնում, երբ այն վերածվում է պատմական հուշերի ու պատկերների շտեմարանի, ուր ապրում

457

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

են տվյալ ժողովրդի իմաստունները, ուր սրբերն ու հերոսները, լեռներն ու ձորերը սրբագործվում են: Այս ամենը հայրենիքը դարձնում են միակը և անկրկնեյին851: Ազգային գաղափարախոսության նպատակներից երրորդը ազգային մշակույթի պահպանումն է։ Այստեղ անչափ կարևոր է ընդգծել, որ հայկական ազգային մշակույթի պահպանումը հայ ազգի համար ունի բավական կարևոր էթնոպահպան նշանակություն, սակայն չպետք է ներփակվել միայն սեփական ազգային մշակութային արժեհամակարգի մեջ, այլև պահպանելով հինը՝ փորձել ինտեգրվել նաև ժամանակակից աշխարհին, ինչը որևէ կերպ չի խոչընդոտի հայ էթնոսի գոյության հարատևությանը։ Եզրակացնելով նշենք, որ հայ ժողովուրդի մշտական գոյության մեծագույն նախապայմանը ազգի, հայրենիքի, մշակույթի և անկախ պետականության գաղափարները ազգային դաստիարակության առանցք դարձնելն է:

Եվ որպես ամփոփում ավարտենք Օգոստոս Երանելու հետևյալ ձևակերպմամբ. «Միասնություն' առաջնայինում, ազատություն' երկրորդականում և սեր' ամեն ինչում»852: Սա է գոյակցության ուսմունքի արդյունավետության միակ բանային:

THE STRATEGIC SIGNIFICANCE OF NATIONAL IDEOLOGY IN THE CONTEXT OF ARMENIA'S CONTINUITY

VAHE POGHOSYAN

RA Prime Minister’s Office,

Master’s student at YSU Faculty of International Relations,

Department of Regional Policy, v. Ptghni, Republic of Armenia

The article discusses several theoretical and practical issues on national ideology. It substantiates the idea that under today's developing geopolitical conditions, the Republic of Armenia is in extreme need of a national ideology, which will foster a strategy for state ideology and exact tactical steps concerning the implementation of its components. An analysis is conducted considering a number of concepts of national ideology from the historic past as well as the presence of foreign ideologies in the political life of states. The main objective of this article is to justify and suggest methods for the formation and development of a national ideology. Through comparative and analytical methods, a number of ideas are suggested for the design and development of a national ideology, Armenian people's development and survival, and preservation of national culture. The conclusion of the research is that, despite the fact that in the modern world the national ideology became secondary, it is one of the most important bases, on which a state can unite and, for the benefit of the public good, mobilize both the entire state apparatus and the wider strata of the population.

Key words: National ideology, people’s identity, globalization, united homeland, cultural value system, inferiority complex, national interest, national security.

851 Anthony D.Smith, National Identity, 1991, p. 37.

852 https://www.ligonier.org/learn/articles/essentials-unity-non-essentials-liberty-all-things/.

458

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

СТРАТЕГИЧЕСКОЕ ЗНАЧЕНИЕ НАЦИОНАЛЬНЫЙ ИДЕОЛОГИИ В КОНТЕКСТЕ ДОЛГОВЕЧНОСТИ РА

ВАГЕ ПОГОСЯН

Аппарат премьер-министра РА, магистрант отдела региональной политики факультета международных отношений ЕГУ, с. Птгни, Республика Армения

В статье обсуждается ряд теоретических и практических вопросов национальной идеологии. Обосновывается идея, что в современных развивающихся геополитических условиях Республике Армения крайне необходима национальная идеология, которая будет иметь исходящую из нее стратегию государственной идеологии и четкие тактические шаги для реализации ее составляющих.

Анализируется ряд концепций национальной идеологии, нашедших место в историческом прошлом,а также наличие иностранных идеологий в политической жизни государств. Посредством применения сравнительных и аналитических методов предлагается ряд идей, необходимых для разработки и формирования национальной идеологии, сохранения и развития армянского народа, сохранения национальной культуры.

Вывод исследования состоит в том, что, несмотря на отступление в современную эпоху на задний план национальной идеологии, она является одним из важнейших стержней, вокруг которого государство может объединить, сплотить и задействовать во имя общественного благополучия как весь государственный аппарат, так и широкие слои населения.

Ключевые слова: национальная идеология, идентичность народа, глобализация, единая Родина, культурная система ценностей, комплекс неполноценности, национальный интерес, национальная безопасность.

459

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.