Научная статья на тему 'ՈՉ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ'

ՈՉ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
6
0
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Զինծառայող / ոչ կանոնադրային հարաբերություններ / զինծառայողների գիտակցություն / քաղաքական գիտակցություն / քաղաքացիական գիտակցություն / փոխազդեցություն / սպայական անձնակազմ / կանոնագիրք / Military man / hazing / consciousness of military personnel / political consciousness / civic consciousness / interaction / officers / set of rules

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Դավիթ Թորոսյան

Հոդվածի նպատակն է ներկայացնել ոչ կանոնադրային հարաբերությունների ներգործությունը զինծառայողների գիտակցության վրա և հակառակը: Հոդվածում որպես առանցքային խնդիր են դրվել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների գիտակցության փոխադարձ ազդեցության վերաբերյալ առկա գիտական և ոչ գիտական տեսակետների ուսումնասիրությունը, ոչ կանոնադրային հարաբերությունների վերաբերյալ նոր մոտեցումների առաջքաշումը: Վերը դրված նպատակի կենսագործման և խնդիրների լուծման համար օգտագործել ենք դիալեկտիկայի (ենթադրում է երևույթների դիտարկումը շարժման, զարգացման և փոփոխության ընթացքի մեջ), ինչպես նաև բացահայտողական, նկարագրողական և այլ մեթոդներ: Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Կատարված վերլուծությունների եզրակացություններն ուշագրավ են հատկապես ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների գիտակցության հասկացութային դիտարկմամբ, զինծառայողների գիտակցության հետ փոխադարձ ազդեցության ուսումնասիրությամբ, այդ փոխազդեցության համատեքստում բացասական և հնարավոր որոշակի դրական ելքերի մեկնաբանությամբ, ինչպես նաև կարգավորման ուղիների առաջքաշմամբ: Ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների գիտակցության փոխազդեցութային դիտարկումը հնարավորություն ընձեռեց պարզել, որ չնայած այն հանգամանքին, որ ոչ կանոնադրային հարաբերությունները բացասական երևույթ են և նույնական բացասական ազդեցություն են ունենում զինծառայողների գիտակցության վրա, այնուամենայնիվ, զինծառայողների և սպայական անձնակազմում գիտակցական պատշաճ մակարդակի առկայության պայմանում ոչ կանոնադրային հարաբերությունները և զինծառայողների գիտակցությունը կարող են որոշակի դրական փոխադարձ ազդեցություն ունենալ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INTERACTION OF HAZARDOUS RELATIONS AND CONSCIOUSNESS OF SOLDIERS

The purpose of the article is to present the influence of hazing on the consciousness of military personnel and vice versa. The article poses as a key issue the study of existing scientific and non-scientific views on the influence of hazing in the army on the consciousness of military personnel, as well as the promotion of new approaches to hazing. To realize the set goal and solve problems, we used dialectics (involving the observation of phenomena in the course of movement, development and change), as well as revealing-descriptive and other methods. The work was written with a joint consideration of the facts, using the principles of historical analysis. Interactive observation of hazing and the consciousness of military personnel made it possible to find out that, despite the fact that hazing is a negative phenomenon and, naturally, has the same negative impact on the consciousness of military personnel, however, provided that there is an appropriate level of consciousness among military personnel and officers, hazing and the consciousness of military personnel can have any positive impact on each other.

Текст научной работы на тему «ՈՉ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ»

ՈՉ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ *

ՀՏԴ 355.1 DOI: 10.52063/25792652-2023.4.19-65

ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության

ամբիոնի հայցորդ,

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն Davit.Torosvan@vsu.am ORCID: 0009-0005-9389-7447

Հոդվածի նպատակն է ներկայացնել ոչ կանոնադրային հարաբերությունների ներգործությունը զինծառայողների գիտակցության վրա և հակառակը: Հոդվածում որպես առանցքային խնդիր են դրվել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների գիտակցության փոխադարձ ազդեցության վերաբերյալ առկա գիտական և ոչ գիտական տեսակետների ուսումնասիրությունը, ոչ կանոնադրային

հարաբերությունների վերաբերյալ նոր մոտեցումների առաջքաշումը:

Վերը դրված նպատակի կենսագործման և խնդիրների լուծման համար օգտագործել ենք դիալեկտիկայի (ենթադրում է երևույթների դիտարկումը շարժման, զարգացման և փոփոխության ընթացքի մեջ), ինչպես նաև բացահայտողական, նկարագրողական և այլ մեթոդներ: Աշխատանքը

շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական վերլուծության սկզբունքների կիրառմամբ:

Կատարված վերլուծությունների եզրակացություններն ուշագրավ են հատկապես ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների գիտակցության հասկացութային դիտարկմամբ, զինծառայողների գիտակցության հետ փոխադարձ ազդեցության ուսումնասիրությամբ, այդ փոխազդեցության համատեքստում բացասական և հնարավոր որոշակի դրական ելքերի մեկնաբանությամբ, ինչպես նաև կարգավորման ուղիների առաջքաշմամբ:

Ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների գիտակցության փոխազդեցութային դիտարկումը հնարավորություն ընձեռեց պարզել, որ չնայած այն հանգամանքին, որ ոչ կանոնադրային հարաբերությունները բացասական երևույթ են և նույնական բացասական ազդեցություն են ունենում զինծառայողների գիտակցության վրա, այնուամենայնիվ, զինծառայողների և սպայական անձնակազմում գիտակցական պատշաճ մակարդակի առկայության պայմանում ոչ կանոնադրային հարաբերությունները և զինծառայողների գիտակցությունը կարող են որոշակի դրական փոխադարձ ազդեցություն ունենալ:

Հիմնաբառեր՝ զինծառայող, ոչ կանոնադրային հարաբերություններ, զինծառայողների գիտակցություն, քաղաքական գիտակցություն, քաղաքացիական գիտակցություն, փոխազդեցություն, սպայական անձնակազմ, կանոնագիրք։

* Հոդվածը ներկայացվել է 03.11.2023թ., գրախոսվել' 25.11.2023թ., տպագրության ընդունվել' 30.12.2023թ.:

Նախաբան

Հայաստանի Հանրապետության (այսուհետ' ՀՀ) Սահմանադրությունը զինված ուժերը հռչակում է որպես ՀՀ պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման երաշխավոր: ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է նաև, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է ցուցաբերեն չեզոքություն, իսկ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կատարի օրենքով իրեն վերապահված՝ Հայաստանի Հանրապետության

պաշտպանությանը մասնակցելու պարտավորությունը (Հայաստանի

Հանրապետության Սահմանադրություն հոդված 14): Զինված ուժերին վերապահված գործընթացները հավուր պատշաճի կենսագործելու համար առանձնակի կարևորություն ունեն բանակում կանոնադրային հարաբերությունների հաստատումը և պահպանումը:

Բանակում կանոնադրային հարաբերությունների պահպանման համար դիտարկման նշանակալիությամբ առանձնանում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը, որում սահմանված դրույթների կենսագործումը ենթադրում է զինված ուժերում ներգրավված բոլոր անձանց՝ այդ հարաբերությունները պահպանելու համար գիտակցության անհրաժեշտ մակարդակի առկայություն: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ զինված ուժերում (բանակում) կարող են լինել դեպքեր և իրավիճակներ, երբ, օրինակ, զինծառայողների մի մասն ունի բավարար գիտակցություն պահպանելու համար օրենքները՝ ծառայությանը վերաբերելի մասով, և ներքին ծառայության կանոնագրքի դրույթները, սակայն մեկ այլ խմբի կողմից ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում արձանագրված դեպքերը բացասական ազդեցություն են թողնում և խեղաթյուրում գիտակցությունը, որը ձևավորվել էր ընտանիքի, դպրոցի, քաղաքացիական հասարակության և այլ կոլեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներազդման արդյունքում։

Միևնույն ժամանակ կարծում ենք, որ զինծառայողների գիտակցության «մթագնումն» առ կանոնադրային հարաբերությունների և օրենսդրությամբ զինծառայողների վրա դրված պարտականությունների չկատարում պետք է ենթակա լինի ոչ թե պատժողական մեխանիզմների կիրարկման, այլ ի սկզբանե կանխարգելման:

«Ոչ կանոնադրային հարաբերություններ» եզրույթը, նախկին և ներկա դրսևորումները զինված ուժերում (բանակում)

«Ոչ կանոնադրային հարաբերություններ» եզրույթը բնորոշ է բոլոր այն ոլորտներին, որտեղ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է որոշակի նորմերի, կանոնների, դրույթների պահպանում, ասել է թե՝ բոլոր ուժային համակարգերին, առավելապես՝ բանակին:

Ոչ կանոնադրային հարաբերությունների հասկացութային մեկնաբանությունն ամենաընդհանրական սահմանմամբ տվել է Յու. Ի. Դերյուգինը. «Ոչ կանոնադրային հարաբերությունները ֆիզիկական և մտավոր բռնության՝ պաշտոնապես չհայտարարված ձևերի համակարգ են, որոնց առկայությունը ենթադրում է ի պաշտոնե գերակա դիրք ունեցող անձանց ոչ իրավական գերիշխանությունը կրտսերների նկատմամբ» (Дерюгин 110):

Այս համատեքստում ոչ կանոնադրային հարաբերություններին բնութագրական է հանցավոր տարրը, որի առկայությունը որքան էլ հասարակարգի զարգացմանը զուգընթաց մեղմվում է, միևնույնն է, դարձել է այսօրեական իրականության անբաժանելի մասը: Այն անհատները, որոնք ի զորու չեն գործառնել որոշակի միջավայրում, այդ միջավայրին ներհատուկ կանոնադրային պայմաններում, իրենց

66

բնորոշ ագրեսիայով փորձում են ստեղծել սեփական պահանջմունքները բավարարող միջավայր, ինչն էլ ծնում է ոչ կանոնադրային հարաբերություններ: Ագրեսիայի դրսևորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ անձինք, որոնք ունեն հանցագործներին բնորոշ բոլոր գծերը, «արտաքին միջավայրն ընկալում են թշնամաբար, լավագույն դեպքում՝ օտար» (Анисимков 13):

Զինված ուժերին ներհատուկ կանոնադրային պայմաններին չհարմարվելը ենթադրում է ռազմական կարգապահության, ներքին կարգուկանոնի չպահպանում, ինչը զուգահեռաբար հանգեցնում է զորքի մարտունակության և մարտական պատրաստվածության անկման, ծառայողական պարտականությունների

չկատարման, ռազմական ուսուցման արդյունավետության նվազման: Նշվածներից զատ, ոչ կանոնադրային հարաբերությունները վտանգ են ներկայացնում զինծառայողի ինքնության համար՝ ենթադրելով ֆիզիկական, բարոյական, նյութական վնասի պատճառում (Съедин 14):

Ոչ կանոնադրային փոխհարաբերությունները ռազմասոցիոլոգիական հետազոտությունների համակարգում սահմանվում են որպես «ցանկացած տեսակի հարաբերություններ, որոնք անպատիժ մնալու հետևանքով սրվում են ընդհուպ հանցավոր վարքի դրսևորումները, ներառյալ՝ զինծառայողների ցանկացած խմբի կամ առանձին ներկայացուցիչների կողմից սպառնալիքը զինակիցների անձի և իրավունքների հանդեպ» (Образцов 67)։ Ընդ որում՝ ոչ կանոնադրային

փոխհարաբերությունների սոցիալ-հոգեբանական բովանդակությունը ներառում է «ինքնահաստատման, վարքի, հարաբերությունների անհատական կամ խմբային շեղվող ձևեր, ինչպես նաև բացասական սովորություններ, խմբային կեղծ ավանդույթներ, զինծառայողների նյարդային խախտումներ և բռնկվող

հոգեվիճակներ, որոնց հետևանքով իրենք նվաստացնում են զինակիցների անձնական արժանապատվությունը» (Образцов 68)։

Ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերն առաջանում են բազմաթիվ նախադրյալներից, առիթներից և պատճառներից: Առաջացման հիմքերը բազմաթիվ են, կիրառման ոլորտները՝ բազմավեկտոր, պատճառները՝ բազմատարր:

Յուրաքանչյուր խմբի կամ ենթախմբի բնորոշ են հատկությունների, հատկանիշների և հարաբերությունների որոշակի բնութագրիչներ և առանձնահատկություններ, որոնք էլ իրենց հերթին տվյալ հանրույթի շրջանում ոչ կանոնադրային հարաբերությունների ծագման, առաջացման հիմքերն ու առիթները դարձնում են բազմատարր, իսկ նախականխումը՝ բավականին բարդ։

Ոչ կանոնադրային հարաբերությունների ամբողջությունն ու ՀՀ զինված ուժերի կողմից դրանց դրսևորումների բազմաձևությունը հիմնականում ժառանգվել են խորհրդային բանակից, ինչպես նաև հայաստանյան արդի հասարակության սոցիալ-հոգեբանական հարաբերություններից և բարոյահոգեբանական վիճակից: Ներքին կոնֆլիկտայնության բարձր մակարդակը, անձանց և հատկապես երիտասարդների ինքնիրացման և ինքնաարտահայտման ցանկության գերակայությունն ու հասարակության մեջ համապատասխան մեխանիզմների թերզարգացվածությունը, օբյեկտիվ հնարավորությունների պակասն ու Խորհրդային Միության փլուզումից ի վեր ամբողջ հետխորհրդային տարածքում շարունակվող արժեքային ճգնաժամը տեղափոխվում են բանակ և դառնում զինծառայողների բացասական փոխհարաբերությունների ուղենիշը:

Ընդ որում՝ խորհրդային բանակից ժառանգվել են ոչ միայն բացասական ոչ կանոնադրային հարաբերությունների ձևեր, այլ նաև դրանց ռուսերեն անվանումներ, որոնք, ցավոք, «հաստատուն» տեղ են գտել հետխորհրդային ազգային բանակների զինվորական կոլեկտիվների բառապաշարում: Ինչպես նշում են հեղինակները, «ՀՀ կանոնավոր բանակը ժառանգել է խորհրդային բանակի կանոնադրային մոդելը' վերջինիս բնորոշ շեղվող վարքի այնպիսի բացասական դրսևորումներն արդարացնող և ինչ-որ չափով նաև լեգիտիմացնող արժեքներով, որոնք ապահովում են բանակում

հանցագործությունների, «դեդովշչինայի», «ստարիկ-մոլոդոյ» և այլ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների պահպանումը և շարունակականությունը բանակում: Սրանց գումարվեցին նոր ոչ կանոնադրային հարաբերությունների ձևեր, տարածում ստացան «չաստ նայողներ» և վարքի այլ մոդելներ» (Ռազմական սոցիոլոգիա 218J:

«Ուժի պաշտամունքի» հիմքով ոչ կանոնադրային հարաբերություններ ձևավորվում են այն ստորաբաժանումներում, որտեղ ծառայում են ֆիզիկական տվյալներով աչքի ընկնող անհատներ: Ոչ կանոնադրային հարաբերությունների առաջացման մնացյալ երեք հիմքերն են՝ կրոնական, հանցավոր, հասարակական-քաղաքական (Альмухаметов 202):

Քիչ են այն հետազոտությունները, որոնք արդարացիորեն ներկայացնում են նախկինում և ներկայումս ՀՀ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների վերաբերյալ օբյեկտիվ իրողությունները: Ոչ կանոնադրային հարաբերությունները 90-ականների իրենց բացասական ամենավառ երանգավորմամբ արտահայտվել են մեր բանակում: Հիմքերը եղել են բազմազան, մասնավորապես՝ «դեդովչինա», «ուժի պաշտամունք», հանցավոր համատեքստ: Զինվորները, որոնք մասնավորապես բակերում հայտնի էին «լավ» տղաներ, պարտադիր կերպով իրենց արատավոր վարքագիծն էին ցուցադրում բանակում, որը որոշ դեպքերում առաջացնում էր մեկ այլ զինծառայողի կյանքի բնականոն կենսագործունեության խաթարում, երբեմն էլ հանգեցնում էր մահվան: Սա աներկբայորեն որոշակի թողտվության,

արտոնությունների տրամադրման հետևանք էր: «Մի սոցիալական խմբին վեր դասելը մյուսներից, նրա համապատասխան արտոնությունների ձեռքբերման շնորհիվ, ենթադրում է այդ նպատակին հասնելուն ուղղված տարբեր տիպի բռնությունների իրականացում» (Ռազմական սոցիոլոգիա 219J։

Ոչ կանոնադրային հարաբերությունները կարող են դրսևորվել ամենատարբեր ձևերով: Բնականաբար նշված բոլոր հիմքերը ունեն դրսևորման

յուրահատկություններ՝ ըստ գերակա պայմանի: Բացի այդ, կան ընդհանուր դրսևորումներ, օրինակ, «թիրախ խմբի զինծառայողներին» այլ զինծառայողների հագուստը, սպիտակեղենը լվալ ստիպելը, անընդհատ հանձնարարություններ տալը, որոնք չեն մտնում նրանց պարտականությունների թվում, նրանց իրերը, գումարը, բջջային հեռախոսները, ծնողների և հարազատների ուղարկած սնունդը խլելը, շարունակական ծաղրի ենթարկելը և այս գործողությունները կարող են զուգորդվել հոգեբանական բռնության այլ ձևերով, ծեծով, սպանությամբ:

Հարց է ծագում, թե ինչպես կարելի է հասնել ոչ կանոնադրային հարաբերությունների վերացմանը կամ գոնե հնարավորինս նվազեցմանը: Մեր կարծիքով առաջնահերթությունը պետք է տալ ոչ պատժողական մեխանիզմներին: Իսկ այդ ոչ պատժողական մեխանիզմների արդյունավետ կիրառումը և զինծառայողների «երես չառնելը» մենք համարում ենք արդյունք այն բանի, որ ընտանիքում, դպրոցում, քաղաքացիական հասարակության մեջ ապագա զինծառայողի համար ստեղծվեն գիտակցության պատշաճ մակարդակի ձևավորման պայմաններ:

Ընդհանրացնելով հոդվածի՝ այս հատվածում կատարված

ուսումնասիրությունը՝ ընդգծենք, որ բանակում ոչ կանոնադրային

հարաբերությունների բացառումն առանձնակի նշանակություն ունի երկրի պաշտպանության, զինծառայողների գիտակցության և մարտունակության, մարտական պատրաստվածության ապահովման գործում: Առավել արդյունավետ են ոչ կանոնադրային հարաբերությունների նախականխումը, կանխումը և առաջացման պատճառների դեմ համալիր պայքարը, քան նման հարաբերությունների դրսևորման արդյունքում առաջացած հետևանքների վերացումը։

Զինծառայողների գիտակցությունը, ձևերը, դրսևորումները, պատշաճ մակարդակի ապահովումը

Որակները, որոնք կարող են հանգեցնել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների ձևավորմանը, հետևյալն են՝ թերարժեքության բարդույթ, ցինիզմ, «ցածր» պահանջմունքներ, եսասիրություն, սպառողական վերաբերմունք կյանքի և մարդկանց նկատմամբ, կասկածամտություն, այս ամենից բխող, օբյեկտիվ իրականության խեղաթյուրված սուբյեկտիվ արտացոլում (Солнышко 53): Վերջինս հենց գիտակցությունն է: Լինելով ուղեղի բարձրագույն գործառույթ՝ գիտակցությունը պայմանավորում է տեղեկատվության ընկալման, վերամշակման, դրանից

վերջնարդյունքի հասկացման և նոր գաղափարի բխեցման բարդ գործընթացի կենսագործումը:

Ստացվում է, որ գիտակցությունը օգնում է մարդուն արտացոլել արտաքին աշխարհը: Այդ արտացոլումը տեղի է ունենում ոչ պասիվ, այլ պրակտիկ, ստեղծագործ գործունեության միջոցով: Գիտակցությունը բնորոշվում է ոչ միայն որպես արտաքին աշխարհի արտացոլում, այլ նաև այնպիսի գործունեություն, որն ուղղված է ակտիվ, ստեղծագործ իրականության ստեղծմանը։

Որքան բարձր է անհատի (զինծառայողի) գիտակցության մակարդակը, այնքան հիմնավոր է նրա կողմից ձևավորված գաղափարը: Այն տեղեկատվության ընկալման, վերամշակման, դրանից վերջնարդյունքի հասկացման և որոշակի

ստեղծագործական, տրամաբանական մտքի ներդրման արդյունքում է ձևավորվում: Սա աներկբայորեն կապված է անձի պրակտիկ գործունեության հետ:

Վերադառնալով զինծառայողների գիտակցության համատեքստ՝ նշենք, որ զինծառայողները ընտանեկան, դպրոցական, քաղաքացիական հասարակության և դրա տարբեր կոլեկտիվ մեխանիզմների համատեքստում ստացող տեղեկատվությունը ընկալում են, վերամշակում, դուրս բերում ինչ-որ վերջնարդյունք, ապա դա զուգորդում են արտաքին աշխարհի ազդեցության տակ առաջացող պահանջմունքների հետ, որոնք ծնում են նպատակ: Նպատակը իդեալականացված և իր առարկան գտած մարդկային պահանջմունքն է, իրականության մի այնպիսի սուբյեկտիվ կերպար է, որի իդեալական ձևով կարելի է հիանալ միայն արդյունքի հասնելուց հետո: Այդ պահանջմունքները զինծառայողների գլխում արտացոլվում են որոշակի նպատակով, որը զինծառայողը կենսագործելու է ծառայության ընթացքում։

Մի դեպքում զինծառայողն ընդունում է ինքն իրեն որպես հայրենյաց պաշտպան և թե' առօրյա, թե' արդեն բանակային կյանքում իրեն դրսևորում է զինծառայողներին բնորոշ ամենապարկեշտ գծերով: Մեկ այլ դեպքում զինծառայողն ունի այլ պահանջմունքներ՝ ինքնադրսևորվելու, կազմակերպչական աշխատանքներ

իրականացնելու, իր գիտելիքը բանակի զարգացմանը ծառայեցնելու: Այս դեպքերում զինծառայողներն իրենք անձամբ չեն դառնա ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակից և այլոց ևս չեն ներգրավի դրանցում:

Հակառակը, մասնավորապես երկրորդ դեպքում զինծառայողն իր շուրջը կհավաքի համածառայակիցներին, և ձևավորված ռեսուրսները կծառայեն ի շահ հայրենիքի: Այստեղ մենք գործ ունենք զինծառայողների գիտակցության թե՜ քաղաքական, թե' քաղաքացիական ձևերի հետ: Զինծառայողների քաղաքական գիտակցությունը թույլ է տալիս նրանց տեղեկացված լինել երկրում իրականացող քաղաքական գործընթացների մասին, քննադատական մոտեցմամբ իրականացված քննարկումների արդյունքում դուրս բերել այդ գործընթացների հնարավոր բացասական ազդեցությունը երկրի ներքին և արտաքին անվտանգային համատեքստում, գծագրել զարգացման հնարավոր սցենարներ (սակայն չմասնակցել դրանց), վերլուծել երկրի ռազմական քաղաքականությունը, դրա կենսագործմանը սպառնացող վտանգները և այս ամենի՝ բացասական երանգավորման պայմանի դիտարկմամբ կազմել գործողությունների պլան:

Քաղաքացիական գիտակցությունն առաջին հերթին հասարակության, մարդու և պետության միջև առկա հարաբերությունների գիտակցումն է ժողովրդավարական արժեքների, իդեալների, իրավունքների և ազատությունների տեսանկյունից, որոնք կարգավորվում են հասարակության՝ պետության մեջ ընդունված սկզբունքներով և նորմերով (Погорелый и др., 74-75): Քաղաքացիական գիտակցությունը զինծառայողների մեջ ձևավորում է քաղաքացիական հասարակությունը՝ ապահովելով պետության և զինծառայողների համագործակցությունը,

փոխգործակցությունը, օգնելով անհատներին հասկանալ, վերլուծել և կողմնորոշվել հասարակական-քաղաքական կյանքում:

Այն թույլ է տալիս զինծառայողներին հասկանալ, թե ինչպիսի վտանգներ է իրենց առջև ծառացրել արդի հասարակարգը: «Կայուն» գիտակցությունը թույլ է տալիս զինծառայողներին հասկանալ իրենց դիրքադրությունը պետության և հասարակության նկատմամբ և չշեղվել իրենց պարտականությունների կատարումից: Զինծառայողների գիտակցության ցածր մակարդակում լինելու հետևանքը բանակում ոչ կանոնադրային հարաբերություններն են: Դրանցում ներգրավվում են այն անհատները, որոնք չեն կարողացել բանակային կենսակերպին ներհատուկ ճիշտ պահանջմունքներ ձևավորել: Իրենք իրենց ընկալում են ոչ թե որպես հայրենյաց պաշտպաններ, այլ «կարգուկանոն հաստատող լավ տղաներ»:

Այս դեպքում գիտակցությունը ոչ պետքական շռայլություն է, քանի որ զրկված է նպատակաուղղվածությունից, որը պետք է լինի բանակային կենսակերպին վերաբերող և ոչ հանցավոր: Այս դեպքում զինծառայողի նպատակաուղղված գործունեության հիմքում ընկած են աշխարհից չբավարարված լինելու փաստը և այն փոփոխելու ցանկությունը, նրան այնպիսի ձևի տրամադրումը, որը հարմար կլինի իրեն:

Ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների գիտակցության փոխադարձ ազդեցությունը (ՀՀ օրինակով)

ՀՀ զինված ուժերում (բանակում) կանոնադրային հարաբերություններն ապահովվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքում ներկայացված դրույթների պահպանման արդյունքում:

Կանոնադրային հարաբերությունները հնարավոր է պահպանել միայն զինվորական կարգապահությամբ: Կանոնագրքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ

«Զինվորական կարգապահությունն ապահովվում է յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, զինվորական պարտքի և իր պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվության գիտակցմամբ, ինչպես նաև հրամանատարների (պետերի) կողմից իրենց լիազորությունների շրջանակներում տրված հրամանների ճշգրիտ ու ժամանակին կատարմամբ» (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք հոդված 2);

Ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է լինում կամ հաջողվում է պահպանել Կանոնագրքի ոգին և տրամաբանությունը, և հետևանք են լինում ոչ կանոնադրային հարաբերությունների առաջացումը և/կամ դրսևորումները: Զինվորական

կարգապահութունը չպահպանելը հանգեցնում է ոչ կանոնադրային

հարաբերությունների ձևավորմանը: ՀՀ զինված ուժերում ձևավորված ոչ կանոնադրային հարաբերությունների բեռը զինծառայողները կրում են ամբողջ կյանքում թե' ֆիզիկական, թե' առավելապես հոգեբանական բռնության հետևանքով:

Ոչ կանոնադրային հարաբերությունները և զինծառայողների գիտակցությունը գտնվում են համամասնական փոխադարձ ազդեցության մեջ: Թե ինչպիսի փոխազդեցություն կունենան այս երկու հասկացությունները, առավելապես կախված է զինծառայողների գիտակցությունից:

Այն զինծառայողները, որոնք ունեն քաղաքական և քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակ, չեն պատկերացնում իրենցից յուրաքանչյուրի կարևորությունը բանակի ամրության գործում, առաջին հերթին հանդուրժում են և թույլ են տալիս իրենց ներգրավել ոչ կանոնադրային հարաբերություններում: Որևէ պահի, երբ «դանակը ոսկորին է հասնում», զինծառայողները որոշում են ինքնասպանություն գործել, իսկ իրավական գործընթաց սկսելը համարում են «գործ տալ»: Այս ամենը հետևանք է ընտանեկան և դպրոցական դաստիարակության մեխանիզմների անկատարության, որոնք զինծառայողներին չեն մեկնաբանում «գործ տալու» և «իրավունքների պաշտպանության» տարբերությունը: Քաղաքական և քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակի դեպքում ոչ կանոնադրային հարաբերություններում ներգրավված զինծառայողն այլևս մեծ մասամբ չի կարող համարվել մարտունակ և չի կարող ունենալ մարտական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակ: Այսօրինակ զինծառայողի պարագայում մեծ է

հավանականությունը, որ արտակարգ կամ ճգնաժամային (պատերազմական) իրադրության պայմաններում նա կփորձի խույս տալ առաջադրված մարտական խնդիրները կատարելուց։

Այստեղ մենք տեսնում ենք փոխադարձ բացասական ազդեցություն. զինծառայողների ցածր գիտակցությունը պայմանավորում է նրանց ներգրավումը ոչ կանոնադրային հարաբերություններում և հանգեցնում է դրան բնորոշ բոլոր հետևանքներին: Այսպիսի դեպքերից խուսանավելու համար սպայական

անձնակազմը, նկատելով, որ զինծառայող(ներ)ը աչքի չեն ընկնում զինծառայողներին բնորոշ պատշաճ գիտակցական մակարդակով, պետք է շարունակական աշխատանքներ տանեն և անձամբ ձևավորեն այդ գիտակցությունը:

Սակայն բանակում լինում են դեպքեր, երբ սպայական անձնակազմի որոշ անդամներ, նկատելով որ զինծառայող(ներ)ը ունի գիտակցության ցածր մակարդակ, արտոնություններ տալով մի շարք այլ, հատկապես ֆիզիկական տվյալներով աչքի ընկնող և երկարաժամկետ ծառայության մեջ գտնվող զինծառայողների, միտում են այդ զինծառայող(ներ)ին ներգրավել ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ՝ կարծելով, թե այդպիսով ստեղծում են զինծառայողների կառավարման կուռ մեխանիզմ:

Հարկ է նշել՝ եթե զինծառայողներն ունեն գիտակցության պատշաճ մակարդակ, առաջին հերթին նրանք հասկանում են իրենց դերը և կարևորությունը բանակում, չեն ներգրավվում և չեն ներգրավում ոչ կանոնադրային հարաբերություններում, միևնույն ժամանակ թույլ չեն տալիս այդօրինակ հարաբերությունների զարգացում: Այստեղ մենք տեսնում ենք փոխադարձ դրական ազդեցություն. զինծառայողների բարձր գիտակցությունը պայմանավորում է նրանց չներգրավվելը և չներգրավելը ոչ կանոնադրային հարաբերություններում և հանգեցնում է դրան բնորոշ բոլոր արդյունքներին՝ հոգեբանական կայուն վիճակում գտնվող զինծառայողների, մարտունակ բանակ և մարտական պատրաստվածության բարձր մակարդակ:

Զինծառայողների գիտակցության բարձրացմանը և բանակում կարգապահության ամրապնդմանն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: 2021թ.-ին հրապարակված զեկույցում մասնավորապես նշվում է, որ «պատասխանատվության խստացումը կբարձրացնի կարգապահությունը»

սկզբունքով առաջնորդվելը լավագույն միջոցը չէ։ Ոչ միշտ է պատասխանատվության խստությունը կանխում կամ բացառում անձի ոչ իրավաչափ վարքագիծը։ Պատժի խստության աստիճանը պետք է մշտապես լինի գործած իրավախախտմանը խիստ համաչափ։ Անթույլատրելի է խմբակային պատժամիջոցները, որոնց պարագայում պատասխանատվության է ենթարկվում նաև անձը, որը խախտմանն առնչություն չի ունեցել (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույց 45) ։

Ըստ նույն զեկույցի' կարգապահական իրավունքը չպետք է դիտել լոկ պատժիչ մեխանիզմ: Հակառակը, առաջին հերթին այն պետք է դիտարկել խրախուսանքի ինստիտուտի տեսանկյունից։ Այսինքն՝ յուրաքանչյուր զինծառայողի առաջին հերթին պետք է վերաբերվել որպես խրախուսման, և թե կարգապահական տույժի ենթակա։ Այս մոտեցումն էականորեն կարող է բարձրացնել զինվորի պատասխանատվության զգացումը, ամուր պահել կարգապահությունն ու մարտական ոգին։ Հետևաբար, իրավախախտումների կանխարգելման, զինվորական կարգապահության

մակարդակի անընդհատ բարձրացման ու կարգուկանոնի ապահովման համար անհրաժեշտ է զարգացնել խրախուսանքի միջոցներ կիրառելու ինստիտուտը, քանի որ խրախուսանքը զինվորական կարգապահության ամրապնդման և

զինծառայողների դաստիարակման հայտնի միջոց է (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույց 45)։

Ոչ կանոնադրային հարաբերությունները, ընդհանուր առմամբ, բացասական երևույթ են և բովանդակում են հանցավոր տարր: Սակայն երբ մենք փորձում ենք զուգահեռներ անցկացնել ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների քաղաքական և քաղաքացիական գիտակցության միջև, նկատում ենք, որ որոշակի դեպքերում ոչ կանոնադրային հարաբերությունները կարող են հանգեցնել դրական արդյունքի։

Ապագա զինվորները դեռ ընտանիքում ստանում են պատկերացումներ բանակի վերաբերյալ, որոնք շարունակական զարգացում ապրում են դպրոցում: Այս համատեքստում շատ կարևոր է դպրոց-ընտանիք կապը, թեմայի համատեքստում ծնողական կրթությունը, որպեսզի ապագա զինծառայողը ամբողջությամբ պատկերացնի իր առանձին դերը պետականաշինության և բանակաշինության գործում: Դպրոցում առանձնապես կարևորվում են ռազմահայրենասիրական

մոտիվներով դաստիարակումը: Այդ համատեքստում պետք է շեշտադրել, որ բանակը կուռ է յուրաքանչյուր զինծառայողով, ամուր է «մենք»-ով և «ես»-ի բացառմամբ: Ծնողական կրթության և դաստիարակության շրջանակներում ծնողներին պետք է ուղղորդել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հարկադրել իրենց մեխանիզմներից արատավոր բարքեր ու սովորույթներ կրող և դրանցով առաջնորդվող «լավ տղա» կերտելու մոտեցումները բացառելուն:

Դեռահասության և պատանեկության շրջանում արդեն որոշակի գիտակցական մակարդակ ունեցող ապագա զինծառայողը մտնում է քաղաքացիական հասարակության կոլեկտիվ տարբեր կազմավորումներ, որոնց միջոցով ստանում է գիտակցության ձևավորման մեկ այլ «չափաբաժին»: Քաղաքացիական

հասարակության տարբեր շերտերն ու խմբերը ապագա զինծառայողին ծանոթացնում են հասարակության՝ այդ շրջանին բնորոշ զարգացման մակարդակին՝ դնելով քաղաքական գիտակցության ձևավորման և կայացման հիմքը: Զինծառայողը սկսում է հասկանալ, որ արդի հասարակարգը բնութագրվում է ռազմական սպառնալիքների և դրանց իրական դրսևորման հավանականության բարձր մակարդակով: Զինծառայողը պատկերացում է կազմում այն մասին, որ հաղթում են

բարոյահոգեբանական կայուն վիճակում գտնվող, մարտունակ և մարտական բարձր պատրաստվածություն ունեցող բանակները: Այն բանակներին, որոնց չենք կարող բնութագրել վերջին երեք կետերով, սպառնում է պատմության թատերաբեմից իսպառ վերանալու վտանգ։

Ստացվում է, որ զինծառայողների քաղաքական և քաղաքացիական գիտակցությունը, որն արդյունք է քաղաքական և ոչ քաղաքական դաստիարակության, նրանցից կերտում է անհատներ և անհատականություններ, որ երկրի պաշտպանության և ռազմական անվտանգության գիտակներ են և ելնելով գիտակցության բարձր մակարդակից՝ գիտակցաբար պատրաստ են գործել, այդ թվում՝ մասնակցել մարտական գործողությունների՝ ի շահ պետության և պետականության։

Եզրակացություն

Ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների գիտակցության' փոխադարձ ազդեցության համատեքստում հասկացութային մեկնաբանության, ոչ կանոնադրային հարաբերությունների նախկին և ներկա դրսևորումների ուսումնասիրության արդյունքում կարող ենք եզրահանգել.

• Ոչ կանոնադրային հարաբերությունները որոշակի տեսակի «պաշտամունք են»՝ հիմնված տարբեր միֆերի վրա, որոնց հիմնական գործառույթը եղել է բանակում կառավարման որոշակի մեխանիզմի ներդրումը: Հանցավոր տարր բովանդակող դրսևորումները չեն կարող համարվել կառավարման արդյունավետ մեխանիզմ:

• Բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների մակարդակով չափվում են բանակի հեղինակությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ: Ոչ կանոնադրային հարաբերությունների բացակայությունը կամ նվազագույնի հասցված լինելը վկայում են բանակի մարտունակության, մարտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին:

• Գիտակցությունն ունի հասարակական բնույթ, իրականության

նպատակաուղղված, միջնորդավորված արտացոլումն է: Զինծառայողների

գիտակցությունն իր տարբեր դրսևորումներով թույլ է տալիս զինծառայողներին հասկանալ իրենց դերն ու կարևորությունը պետականաշինության և

բանակաշինության գործում:

• Ոչ կանոնադրային հարաբերությունների ազդեցությունը զինծառայողների գիտակցության վրա բացասական է: Այն զինծառայողները, որոնք չունեն գիտակցության բարձր մակարդակ, չունեն նաև ոչ կանոնադրային

հարաբերությունների բացասականության վերաբերյալ պատկերացում, ինչի

առկայությունը կարգելակեր նրանց ներգրավումը ոչ կանոնադրային

հարաբերություններում:

• Զինծառայողների գիտակցությունն իր հերթին կարող է փոխել եթե ոչ ողջ

զինված ուժերի, գոնե որոշակի ստորաբաժանման ներսում ձևավորված ոչ կանոնադրային հարաբերությունների բնույթը՝ փոխհարաբերություններից

շարունակաբար մաքրելով հանցավոր տարրը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (ընդունվել է 06.12.2015 (առ 2020թ. հունիսի 22-ի փոփոխություններով)), հասանելիությունը՝

https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510։

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք (ընդունվել է 2012 թվականի մարտի 21-ին), հասանելիությունը՝

https://www.arlis.am/documentview.aspx?docID=75199։

3. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույց. Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը' որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք, Երևան, 2021 ։

4. Ռազմական սոցիոլոգիա. Ուսումնական նյութերի ժողովածու (Լյուդմիլա Հարությունյանի խմբագրությամբ), Երևան, Երևանի պետական համալսարանի հրատ., 2005։

5. Альмухаметов, Рафаил. Неуставные взаимоотношения» среди военнослужащих срочной службы в современной России: факторы и контексты. Мир экономики и управления. 2013;13(4),стр.202-213.

6. Анисимков, Валерий. Россия в зеркале уголовных традиций тюрьмы. СПб., 2003, стр.. 13.

7. Дерюгин, Юрий. Дедовщина: социальнопсихологический анализ явления / Ю.И. Дерюгин // Психологический журнал. - 1990. - № 1,стр. 109-116.

8. Образцов, Игорь. Формы проявления неуставных отношений. Социологические исследования, 1996, № 2, стр.. 63-72.

9. Погорелый, Дмитрий, Филиппов, Константин Валерьевич, Фесенко, Владимир Юрьевич. Политологический словарь-справочник. - Ростов н/Д ООО «Наука-Спектр», 2008, стр. 74-75.

10. Солнышков, Алексей. Тип отношения к «значимому другому» как ключ к пониманию внутриличностных причин дедовщины / А.Ю. Солнышков // Социология права. - 2004, № 6, стр. 45-83.

11. Съедин, Сергей, Крук, Владимир. «Дедовщина» в воинских коллективах: причины, пути выявления и искоренения. Социально-психологический аспект. М.: ВПА, 1990, стр. 14.

WORKS CITED

1. Al'muhametov, Rafail. «Neustavnye vzaimootnoshenija» sredi voennosluzhashhih srochnoj sluzhby v sovremennoj Rossii: faktory i konteksty. Mir jekonomiki i upravlenija. 2013;13(4):s.202-213 (In Russian)

2. Anisimkov, Valerij. Rossija v zerkale ugolovnyh tradicij tjur'my. SPb., 2003. S. 13 (In Russian)

3. Derjugin, Jurij. «Dedovshhina: social'nopsihologicheskij analiz javlenija» / Ju.I. Derjugin // Psihologicheskij zhurnal. - 1990. - № 1. - S. 109-116_(In Russian)

4. Hayastani Hanrapetowt'yan Sahmanadrowt'yown (Y'ndownvel e' 06.12.2015 (Ar' 2020t'. hownisi 22-i p'op'oxowt'yownnerov)), Hasaneliowt'yowny'՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510, (In Armenian)

5. Hayastani Hanrapetowt'yan zinvac' owjheri kargapahakan kanonagirq (Y'ndownvel e' 2012 t'vakani marti 21-in), Hasaneliowt'yowny'՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=75199 (In Armenian)

6. HH mardow iravownqneri pashtpani artahert' hraparakayin zekowyc. «Iravownqi gerakayowt'yan vra himnvac' kargapahowt'yowny'՝ orpes zinvac' owjherowm mardow iravownqneri erashxiq», Yerevan, 2021., e'j 45 (In Armenian)

7. Obrazcov, Igor. «Formy projavlenija neustavnyh otnoshenij». Sociologicheskie issledovanija, 1996, № 2, S. 63-72_(In Russian)

8. Pogorelyj, Dmitrij Evgen'evich, Filippov, Konstantin Valer'evich, Fesenko, Vladimir Jur'evich. Politologicheskij slovar'-spravochnik. - Rostov n/D OOO «Nauka-Spektr», 2008. - S. 74-75_(In Russian)

9. R'azmakan sociologia. Owsowmnakan nyowt'eri jhoghovac'ow (Lyudmila. Harowt'yownyani xmbagrowt'yamb)։ E., Yervani petakan hamalsarani hrat., 2005, e'j 219 (In Armenian)

10. Solnyshkov, Aleksej. Tip otnoshenija k «znachimomu drugomu» kak kljuch k ponimaniju vnutrilichnostnyh prichin dedovshhiny / A.Ju. Solnyshkov // Sociologija prava. - 2004. - № 6. - S. 45-83 (In Russian)

11. S'edin, Sergej i Vladimir Kruk. «Dedovshhina» v voinskih kollektivah: prichiny, puti vyjavlenija i iskorenenija. Social'no-psihologicheskij aspekt. M.: VPA, 1990. S. 14 (In Russian)

INTERACTION OF HAZARDOUS RELATIONS AND CONSCIOUSNESS OF SOLDIERS

DAVIT TOROSYAN

Yerevan State University,

Faculty of International Relations,

Department of Political Science, Ph.D. Student,

Yerevan, the Republic of Armenia

The purpose of the article is to present the influence of hazing on the consciousness of military personnel and vice versa. The article poses as a key issue the study of existing scientific and non-scientific views on the influence of hazing in the army on the consciousness of military personnel, as well as the promotion of new approaches to hazing.

To realize the set goal and solve problems, we used dialectics (involving the observation of phenomena in the course of movement, development and change), as well as revealing-descriptive and other methods. The work was written with a joint consideration of the facts, using the principles of historical analysis.

Interactive observation of hazing and the consciousness of military personnel made it possible to find out that, despite the fact that hazing is a negative phenomenon and, naturally, has the same negative impact on the consciousness of military personnel, however, provided that there is an appropriate level of consciousness among military personnel and officers, hazing and the consciousness of military personnel can have any positive impact on each other.

Keywords: military man, hazing, consciousness of military personnel, political consciousness, civic consciousness, interaction, officers, set of rules.

ВЗАИМОДЕЙСТВИЕ НЕУСТАВНЫХ ОТНОШЕНИЙ И СОЗНАНИЕ

ВОЕННОСЛУЖАЩИХ

ДАВИТ ТОРОСЯН

соискатель кафедры политологии факультета международных отношений Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Цель статьи - представить взаимовлияние неуставных отношений на сознание военнослужащих. В статье в качестве ключевой проблемы поставлено изучение существующих научных и ненаучных взглядов на влияние неуставных отношений в армии на сознание военнослужащих, а также пропаганда новых подходов к неуставным отношениям.

Для реализации поставленной цели и решения задач мы использовали диалектический метод (предполагающий наблюдение явлений в ходе движения, развития и изменения), а также пояснительно-описательные и другие методы. Работа написана с одновременным рассмотрением фактов и использованием принципов исторического анализа.

Интерактивное наблюдение за неуставными отношениями и сознанием военнослужащих позволило выяснить, что, несмотря на то, что неуставные отношения являются явлением негативным и, естественно, оказывают такое же негативное воздействие на сознание военнослужащих, однако, при условии, что среди военнослужащих и офицеров существует должный уровень сознательности, неуставные отношения и сознание военнослужащих могут оказать определенное положительное влияние друг на друга.

Ключевые слова: военнослужащий, неуставные отношения, сознание военнослужащих, политическое сознание, гражданское сознание,

взаимодействие, офицерский состав, свод правил.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.