Научная статья на тему 'Աուտոդեստրուկտիվ հակումների տարբեր դրսեվորումները որպես փոխակերպվող հասարակության բնութագրիչ'

Աուտոդեստրուկտիվ հակումների տարբեր դրսեվորումները որպես փոխակերպվող հասարակության բնութագրիչ Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
1194
1120
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Different Manifestation Of Self-Destructive Dispositions As A Characteristic Feature Of A Transforming Society

In tis article the author discusses the psychological characteristics of the self-destructive cases.

Текст научной работы на тему «Աուտոդեստրուկտիվ հակումների տարբեր դրսեվորումները որպես փոխակերպվող հասարակության բնութագրիչ»

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԿԱՄՈ

Հոգեբանական գիտությունների թեկնածու,Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտա՜հետազոտական կենտրոնի տնօրեն, դոցենտ

ԱՈԻՏՈԴԵՍՏՐՈԻԿՏԻՎ ՀԱԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ԴՐՍԵՎՈՐՈԻՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ

Հոդվածում քննարկվում է հեղինակի կողմից ուսումնասիրված աուտոդեստրուկտիվ դեպքերի հոգեբանական առանձնահատկությունները: Հետազոտությունները կատարվել են 2000-2005 թթ.՜ին ՀՀ ԶՈԻ տեղի ունեցած ինքնասպանության, ինքնասպանության փորձերի և ինքնախեղման դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազությունում և կայազորների զիվորական դատախազություններում առկա փաստերի հիման վրա: Պարզվում է, որ երբ

բացակայում են հոգեբանական ադապտացիայի համար անհրաժեշտ պայմանները, ապա սահմանային հոգեվիճակները կարող են նպաստել ոչ միայն հականորմատիվ գործողությունների, այլ նաև բազմաբնույթ հոգեֆիզիոլոգիական խախտումների ու հոգեմարմնական վնասվածքների առաջացման, ինչպես նաև սուիցիդների դրսևոման, իբրև փակուղային իրավիճակից դուրս գալու վարքային յուրահատուկ ձև:

Հետազոտության արդյունքում առաջարկվում է կանխարգելիչ միջոցառումների մեխանիզմներ:

Հանգուցային բառեր և արտահայտություններ' աուտոագրեսիա, սուիցիդ, սիմույյատիվ ինքնավնասում:

Մարդկության զարգացման ներկա փուլում, երբ տեղի են ունենում սոցիալ՜քաղաքական ու սոցիալ՜մշակույթային բնույթի աննախադեպ իրադարձություններ ու խոշորամասշտաբ փոփոխություններ, համաշխարհայնացման գործընթացներ, ճգնաժամեր, երբ քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային վերակառուցումների հետևանքով կազմալուծվում են նախկինում կայուն հասարակական կառուցվածքներն ու դրանց տարրերը, սոցիալական խմբերն ու անհատները հայտնվում են սահմանային իրավիճակներում, ինչն անմիջականորեն ազդում է հասարակության սոցիալ՜հոգեբանական մթնոլորտի, մարդկանց տրամադրության, ինքնազգացողության, հոգեվիճակների, գնահատականների, դիրքորոշումների ու վարքի վրա: Նման պայմաններում մարդիկ հաճախ են ապրում հոգեկան խռովք, տարաբնույթ կոնֆլիկտներ, ֆրուստրացիաներ ու սթրեսներ, ներկայի ու ապագայի հանդեպ տագնապներ:

Սուիցիդն /ինքնքսպանության երևույթն/ իր բնույթով, աճի տենդենցով և տարածվածությամբ անտիկ ժամանակներից ի վեր դարձել է ուշադրության և ուսումնասիրության առարկա: Այդ խորհրդավոր երևույթը փորձել են մեկնաբանել տարբեր բնագավառների գիտնականներ և մասնագետներ: Այստեղից էլ բխում է սուիցիդի վերաբերյալ ուսմունքի' սուիցիդոլոգիայի բարդ, գլոբալ և բազմաշերտային բնույթը:

Աշխարհում տարեկան ինքնասպանություն են կատարում 1.000.000 մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է (Վարդանյան 2008: 13): Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումներով 2020թ.՜ին մոտ 1.53 միլիոն մարդ ինքնասպան կլինեն, իսկ 10-20 անգամ ավել մարդիկ կիրականացնեն ինքնասպանության փորձ: Ստացվում է, որ միջին հաշվով, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ինքնասպան կլինի 1 մարդ և յուրաքանչյուր 1-2 վրկ. հետո կկատարվի մեկ սուիցիդալ փորձ (Վարդանյան 2008: 21): Պարզվում է, որ սկսած 19-րդ դարից բոլոր երկրներում դիտվում է

ինքնասպանությունների մշտական և հավասարաչափ աճ:

Հիմնախնդիրն այժմ ձեռք է բերել համաշխարհային հնչեղություն, քանի որ այն վաղ տարիքի անձանց լայն շերտերն ընդգրկելու հակվածություն է դրսևորում, այսինքն' երևույթը ձեռք է բերել երիտասարդանալու միտում: Այս առումով հիմնախնդրի ուսումնասիրության

արդիականությունը և հրատապությունը կասկած չեն հարուցում: Այն բխում է առաջին հերթին հասարակության կենսական պահանջներից, նրա զարգացման տենդենցներից և առողջ գործելակերպի ապահովումից:

Ինքնասպանության մակարդակը հաշվարկվում է յուրաքանչյուր 100.000 բնակչին ընկնող ցուցանիշով: Եթե այդ ցուցանիշը երկրում կազմում է 10 ավարտված սուիցիդներ, ապա ենթադրվում է, որ հասարակության մեջ առկա է հոգեբանական, սոցիալական բարեհարմարություն, եթե 10-20, ապա հասարակության մեջ առկա է որոշակի լարվածություն և եթե այդ ցուցանիշը գերազանցում է 20-ը, ապա ինքնասպանության մակարդակը համարվում է բարձր' ճգնաժամային:

Մեր կողմից նախկին մի շարք աշխատություններում (Վարդանյան 2007) և հոդվածներում (Վարդանյան 2009) քննարկվել է ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի քանակական դրսևորումները ինչպես համաշխարհային մակարդակով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնակչության առումով: Սույն հոդվածում փորձ է արվելու գիտական վերլուծության ենթարկել ՀՀ զինված ուժերում առկա ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դրսևորումները: Հետազոտությունները կատարվել են 2000-2005 թթ.-ում ՀՀ ԶՈԻ-ում տեղի ունեցած ինքնասպանության և ինքնասպանության փորձերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում առկա 55 դեպքերի հիման վրա:

Ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարած 55 անձինք եղել են զինծառայողներ, որոնցից 3-ը' սպաներ, 52-ը' ժամկետային զինծառայողներ, ընդ որում ժամկետային զինծառայողները եղել են 18-23 տարեկան, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայողները' 30, 37 և 42 տարեկան: Նշված անձանցից ոչ ոք նախկինում հոգեկան

հիվանդությամբ չի տառապել, հաշվառման մեջ չի գտնվել և նման հիվանդություններից չի բուժվել: Արձանագրված ինքնասպանություններից 23-ը և դրանց փորձերից 4-ը կատարվել են հրազենով, 25-ը կախվելու միջոցով, 17 փորձերից մեկական ինքնասպանություն կատարվել է ինքնաթունավորման, բարձրությունից վայր ընկնելու միջոցով և սուր կտրող գործիքով բազկի շրջանում երակները կտրելու եղանակով: Փաստորեն ինքնասպանության ձևը պայմանավորված է ինքնասպանության միջոցի հասանելիությամբ:

Ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարած 55 զինծառայողներից 12-ը ինքնասպանության, իսկ 4-ը' ինքնասպանության փորձ են կատարել համածառայողների կողմից դրսևորած ոչ կանոնադրային փոխհարաբերությունների հետևանքով, 5-ը' հոգեկան ընկճված և դեզադապտացիոն վիճակներում հայտնվելու պատճառով, 9-ը' ընտանեկան կամ այլ անձնական դրդապատճառներից ելնելով, 6-ը ինքնասպանություն կատարելու պահին գտնվել են աֆեկտի մեջ և հաշիվ չեն տվել իրենց գործողությունների համար, 3-ը ինքնասպանություն են կատարել ծառայել չցանկանալու պատճառով, 2-ը' ծանր սոցիալական վիճակի պատճառով, մեկը թմրամոլության հետևանքով և մեկը' գիշերամիզությամբ տառապելու պատճառով: Չորս դեպքերով ինքնասպանություն կատարելու դրդապատճառները չեն պարզվել:

Սրանք պաշտոնական հաղորդագրություններ են, սուիցիդալ ցուցանիշներ, որոնք պարունակում են ավարտված կյանքի մեծ ողբերգություններ, որոնք երևույթի կանխարգելման նպատակով պահանջում են մասնագիտական խոր վերլուծություն:

Սովորաբար ինքնասպանությունը սահմանվում է որպես հոգեբանական դեզադապտացիայի արդյունք, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում ինքնակամ (ներքին կամ արտաքին ազդակներից դրդված) դիմում է լետալ ավարտով աուտոդեստրուկտիվ գործողությունների: Ինչպես նկատում ենք ցանկացած սուիցիդալ գործողություն ենթադրում է դեզադապտացիա և բոլոր սուիցիդենտների մոտ նախասուիցիդալ շրջանում դրսևորվել է առաջնային և երկրորդային դեզադապտացիա իր ֆունկցիոնալ և օրգանական, սոմատիկ հետևանքներով:

Զինակոչիկը, ընդգրկվելով զինվորական ծառայության, կախված նրա

դաստիարակությունից և յուրացրած սոցիալական արժեքներից, չի կարողացել հարմարվել կանոնակարգային փոխհարաբերություններին, որտեղ իրենց ամբողջ սպեկտրով սկսում են գործել դեզադապտացիոն գործընթացները: Համապատասխան առիթի դեպքում սուիցիդալ որոշումը, որը ձևավորվել էր նախասուիցիդալ շրջանում, ի կատար է ածվում:

Չմոռանանք, քանի որ վերը նշված գործընթացի հիմքում ընկած են սուիցիդալ պատճառները, որոնք ամենատարբեր բնույթի կարող են լինել: Օրինակ' N զորամասում ծառայող Վ. Գ.-ն զորակոչվելուց անմիջապես առաջ դժբախտ պատահարից կորցրել էր եղբայրներին: Զորակոչվելով բանակ' շրջապատի կողմից նրա նկատմամբ դրսևորվել է ոչ կանոնադրային փոխհարաբերություններ: Վ. Գ.-ն դարձել էր չշփվող, անտրամադիր, մեկուսացված, ապագայի նկատմամբ անտարբեր, իսկ երբ դասակի հրամանատարը իրեն հանիրավի մեղադրել է գողություն կատարելու մեջ, նույն պահին հրամանատարական դիտակետում Վ. Գ.-ն ինքնաձիգով գլխի շրջանում կրակելու միջոցով ինքնասպանություն է կատարել: Տվյալ դեպքում ինքնասպանությանը նպաստել են իրադրային և անձնային գործոնների զուգակցումը (կամուլյատիվ աֆեկտ): Երբեմն ինքնասպանության պատճառը

կարող է թաքնված լինել դեռևս անձի քաղաքացիական կյանքում: Անձը, հայտնվելով իրեն համար ոչ սովորական պայմաններում և չարժանանալով սպաների, զինծառայողների ուշադրությանը և օգնությանը, ապրելով հուզական ծանր վիճակներ' տանից ստացված դեստրուկտիվ լուրը առիթ կարող է հանդիսանալ սուիցիդալ փորձի համար: Օր.'

նախաքննությամբ հիմնավորվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող Կ. Մ.-ն զորամասի պահակակետի տարածքում իրեն ամրագրված ինքնաձիգով գլխի շրջանում կրակելու միջոցով ինքնասպանություն է կատարել: Պարզվել է, որ Կ. Մ.-ն ինքնասպանությունը կատարել է մոր անբարոյական վարքագծի մասին ստացած տեղեկատվության առիթով:

Բանակում կատարվող ինքնասպանությունների գերակշիռ մասը կատարվում է զինվորական ծառայության նկատմանբ կանխակալ բացասական դիրքորոշման հիման վրա: Եթե առաջ բանակում ծառայելը տղամարդու պարտադիր վարքագծային դրսևորում էր, հասարակությունը բարձր էր գնահատում նման վարքագիծը, մինչև անգամ առկա էր որոշակի ավանդույթներ (չծառայածին աղջիկ չէին տալիս), ապա ներկայումս այդպիսի դիրքորոշումը արժեզրկվել է և զորակոչիկը մեկնում է բանակ ծառայության նկատմամբ, սեփական անձի նկատմամբ բացասական դիրքորոշմամբ, որը հարմար առիթի դեպքում կարող է նպաստել սուիցիդալ վարքագծի դրսևորմանը:

Հետազոտվող Ա.Գ.-ն մեծ ցանկություն ուներ սովորելու բժշկական համալսարանում: Փոքր տարիքից սկսած ծնողները նրան ներարկել էին, որ բանակ չգնալու համար անպայման պետք է ընդունվել ԲՈՒՀ: Եվ որ բանակ են գնում միայն «թույլերը»: Սակայն չընդունվելով ԲՈՒՀ' Ա.Գ.-ն զորակոչվում է: Նա մշտապես տխուր էր, ագրեսիվ տրամադրված բոլորի նկատմամբ, ուներ հավակնությունների բարձր մակարդակ: Միշտ շեշտում էր, որ բանակը իր տեղը չի և իր ապագան խորտակվել է:

Ինչպես նկատում ենք Ա.Գ.-ի մոտ առկա էր ֆրուստրացված հոգեվիճակ: Նման դեպքում, համապատասխան առիթի պայմաններում հետերոագրեսիան կարող է վերաճել աուտոագրեսիայի: Միշտ պետք է հիշել, որ ինքնասպանությունը վերջին քայլն է, որին հանգեցնում են բազմաթիվ պատճառներ և յուրաքանչյուր պատճառ իր հերթին հանդիսանում է հետևանք անթիվ այլ պատճառների: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հաշվարկում է այդպիսի 800 պատճառներ, որոնցից' 41 % անհայտ է, 19 % վախն է պատժվելուց, 18% հոգեկան հիվանդությունները, 18% ընտանեկան հուսալքվածությունը, 6% -ը կիրքը, 3%-ը նյութական կորուստը, 1,4%-ը կյանքից հիասթափվածությունը, 1,2% -ը ֆիզիկական հիվանդությունը:

Ինքնասպանության երևույթը մուլտիդիսցիպլինար, բազմաօրբիտալային հիմնախնդիր է, որտեղ պատճառները խորն են, միահյուսված և երևույթը պետք է մեկնաբանվի համալիր ձևով'

համապատասխան տարբեր մասնագետների ընդհանրացված կարծիքի հիման վրա: Այստեղից էլ բխում է ինքնասպանությունների մեկնաբանման տարատեսակ մոտեցումները: Ինքնասպանության երևույթը զինված ուժերում ունի որոշակի յուրահատկություններ:

Կանոնակարգային հարաբերությունները կանխարգելում են սուիցիդալ վարքային դրսևորումները, իսկ եթե այդպիսի հարաբերությունները ձևափոխվում են ոչ կանոնակարգային այլ ձևերով, ապա սկսում են ակտիվանալ դեզադապտացիոն գործընթացները' հանգեցնելով անձի դեպրեսիվ հոգեվիճակների, որն էլ համարվում է նախասուիցիդալ փուլ:

2004թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Վ.-ն Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծառից պարանով կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն: Հիմնավորվել է նաև, որ Վ.-ին ինքնասպանության են հասցրել նույն ինստիտուտի 6 կուրսանտներ' նրա նկատմամբ ոչ կանոնադրային

փոխհարաբերություններ դրսևորելու պատճառով, ինչի համար նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ 375 հոդվածի 2-րդ մասերով և քրեական գործը 16.03.05թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Զինծառայողների շրջանում առավել մեծ թիվ են կազմում ինքնախեղման դեպքերը, հատկապես սիմուլյատիվ աուտոդեստրուկցիաները, որոնց նպատակը զինված ուժերում ծառայությունից խուսափելն է: ՀՀ գլխավոր դատախազությունը ամենամյա կոլեգիայի նիստերում քննարկման առարկա է դարձնում նման փաստերը: Դրանք ամենատարբեր բնույթի են, մինչև անգամ' արտասովոր: Նրանք կարող են կուլ տալ օտար մարմիններ: «Օտար մարմինների» անվանացանկի մեջ նշվում է ամրաձող, գդալ, մեխ, մագնիս, կոճակ: Օրինակ' «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատրաստվել է յուրօրինակ ցուցատախտակ, որտեղ ցուցադրված են դատապարտյալների մարմիններից վիրահատության ժամանակ հանած իրերը: Ամենազավեշտալի նման իրերի մեջ իր տեղն է զբաղեցնում նաև ջերմաչափը: Ամենավտանգավոր իրը կտրող-ծակող իրերի մեջ համարվել է նախկինում դատապարտված Արթուր Հերոյանի «չմարսած» 21,5 սմ մետաղյա ամրանը:

Մակերեսային կամ սիմվոլիկ ինքնասպանությունները, որոնք բաժանվում են կոմպուլսիվ, իրադրային և կրկնվող գործողությունների, իրենցից ներկայացնում են մարմնի տարբեր հատվածների ոչ խորը վնասվածքներ, որոնք վտանգավոր չեն կյանքի համար' կտրվածքներ մաշկի վրա, «պատկերներ» բառերի, նախշերի և այլ նշանների տեսքով, վերքերի բուժմանը խոչընդոտում, ոսկորների կանխամտածված վնասում, մարմնի մեջ ասեղներ մտցնելը, եղունգները կրծելը և այլն: Ինքնավնասումների այս տեսակները կարող են հանդիպել անձնավորության հակասոցիալական և սահմանային խանգարումների, հետտրավմատիկ սթրեսային և դիսոցիատիվ խանգարումների ժամանակ: Սիմվոլիկ ինքնավնասումները

ամենատարածվածներն են ու ավելի քիչ են արձանագրվում բժշկական ծառայությունների կողմից: Ինքնավնասումների հենց այս տեսակն են հաճախ կապվում հոգեբանական դժվարությունների ապրման և աուտոագրեսիայի նկատմամբ հոգեբանական նախատրամադրվածության առկայության հետ (Վարդանյան 2007: 97):

Ի մի բերելով կատարված հետազոտությունները' գտնում ենք, որ բանակում ինքնասպանությունների թվաքանակը կարելի է նվազեցնել' ձեռնարկելով կանխարգելիչ որոշակի միջոցառումներ.

• զինակոչիկին նախապատրաստել զինվորական ծառայության մինչև բանակում ծառայության գործընթացը' սկսած դպրոցական շրջանից,

• հայ զինվորի նկատմամբ հասարակության մեջ դրական դիրքորոշման ստեղծում:

Զինվորական ծառայությունը ամեն մի հայ երիտասարդի համար պետք է լինի պարտադիր: Ծառայած անձանց համար պետք է սահմանվեն որոշակի

արտոնություններ,

• զորակոչիկի հոգեբանական ոլորտի նախնական խորը վերլուծություն և ռեաբիլիտացիոն ծրագրի կազմում,

• բանակում միայն կանոնակարգային հարաբերությունների հաստատում, օրվա ռեժիմի խստագույն պահպանում,

• հոգեբանների ինստիտուտի ներմուծումը զինված ուժեր:

Առավել արդյունավետ է հոգեբանական աշխատանքները ուղղված սուիցիդի կանխարգելմանը: Այդ նպատակով զորամասի հոգեբանը յուրաքանչյուր զինվորի համար պետք է ունենա հատուկ մատյան, որտեղ գրառի զինծառայողի անամնեզը, զարգացման

առանձնահատկությունների մասին տվյալներ, ինչպես նաև հոգեբանական երևույթները նկարագրող փաստեր' հատկապես հաշվի առնելով սուիցիդալ իրադրությունները, որոնք կապված են որոշակի կոնֆլիկտների հետ.

• կոնֆլիկտներ, որոնք պայմանավորված են զինվորական գործունեությամբ և զինծառայողների միջանձնային հարաբերություններով,

• կոնֆլիկտներ, որոնք պայմանավորված են զինծառայողի անձնային, ընտանեկան փոխհարաբերություններով,

• կոնֆլիկտներ, որոնք կապված են զինծառայողների սուիցիդալ վարքի հետ,

• կոնֆլիկտներ, որոնք պայմանավորված են զինծառայողի առողջական վիճակով: Մեծ ուշադրություն պետք է դարձնել ռիսկի խմբում գտնվող զինծառայողի ընտանեկան

դաստիարակության վրա, հատկապես.

1. վաղ տարիքում հոր բացակայություն,

2. ընտանիքում հոգեկան հիվանդների առկայություն,

3. ընտանիքում «մայրիշխանության» ոճի փոխհարաբերություններ,

4. ընտանիքում հաճախակի դրսևորվող կոնֆլիկտներ,

5. անսահման խնամակալություն, դաստիարակություն «ընտանիքի կուռք» սկզբունքով,

6. ծնողների առկայության պայմաններում դաստիարակություն մանկատանը,

7. նախկինում ընտանիքում ինքնասպանության կամ ինքնասպանության փորձերի առկայություն,

8. մոտ ընկերների կողմից ինքնասպանության կամ ինքնասպանության փորձերի դրսևորում,

9. տվյալ զինծառայողի կողմից սուիցիդալ փորձեր կամ աուտոդեստրուկտիվ այլ գործողությունների կիրառում:

Որքան նմանատիպ հարցերի պատասխաններում «այո»-ները շատ են, այնքան սուիցիդալ ռիսկը առավել մեծ է:

Սուիցիդալ վարքի դրսևորման հավանականությունը մեծանում է.

• ծառայության սկզբնական շրջանում,

• ռազմական հերթապահության ժամանակ զենքի առկայության պայմաններում,

• եթե ստորաբաժանման մեջ առկա է անբարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ:

Սուիցիդենտներին բնորոշ է անձնային հետևյալ առանձնահատկությունները.

• անվստահություն,

• ցածր ինքնագնահատականի մակարդակ,

• ինքնաիրացման մեծ պահանջմունք,

• նրանց համար շատ կարևոր է զգացմունքայնությունը, փոխհարաբերությունների անկեղծությունը, ապրումակցման առկայությունը, ձգտումը միջավայրի կողմից հասկացվել,

• որոշում կայացնելու ժամանակ կամային դժվարություններ,

• լավատեսության և ակտիվության մակարդակի իջեցում, դժվարացում,

• հակվածություն ինքնամեղադրման, սեփական մեղքի չափազանցման,

• ինքնուրույնության բացակայություն,

• անձի ինֆանտիլություն, ոչ բավարար սոցիալականացում:

Զինծառայողների ինքնասպանությանը նպաստող պատճառներից և պայմաններից են'

1. Զինվորական ծառայության դժվարությունները, ծառայողական տհաճությունները:

2. Զինվորական կոլեկտիվներում ոչ նպաստավոր բարոյահոգեբանական մթնոլորտը, կոնֆլիկտները զինծառայողների միջև:

3. Զինվորական կոլեկտիվներում օրինականության և սոցիալական արդարության բացակայությունը:

4. Ընտանեկան անախորժություններ, ամուսնալուծություններ, խանդ:

5. Բժշկական սպասարկման ոչ բարձր որակը:

6. Զինվորների ազատ ժամանցի միօրինակությունը և չհամապատասխանությունը նրանց հետաքրքրություններին և պահանջմունքներին:

Շատ կարևոր հանգամանք է անչափահաս զինակոչիկի անհատական հոգեբանական առանձնահատկությունները:

«Անչափահաս» տերմինը ինտեգրալ հասկացություն է, որն իր մեջ ներառում է դեռահասությունը /11-14, 15տ./ և պատանեկությունը /15-18տ./: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանությունների մեծ քանակը բաժին է ընկնում հենց այս տարիքին: Այս շրջանում տեղի են ունենում բարոյական նորմերի յուրացում, արժեքների ձեռքբերում: Այս երևույթը կախված է ինչպես դեռահասի իմացական զարգացվածության մակարդակից, այնպես էլ դաստիարակությունից և օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ պայմաններից, ինչպես օրինակ' շրջապատող միջավայրի ազդեցություն, զանգվածային լրատվամիջոցներ և, ամենակարևորը, ընտանիքի ազդեցություն, որը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այս ազդեցությունները համապատասխանաբար ձևավորում են անչափահասի բարոյական արժեքները: Անբարենպաստ սոցիալական միջավայրը հանգեցնում է տագնապայնության, գրգռվողականության, անզսպվածության, օտարվածության: Ամենից հաճախ հանդիպում են հետևյալ 7 հոգեվիճակները' չարացածություն, անբավարարվածություն, թշնամանք, վախ, անվստահություն, միայնակություն, անտարբերություն, որոնցից յուրաքանչյուրը, միավորվելով անբարենպաստ ներքին նախադրյալների /բարձր գրգռվողականություն, մտավոր զարգացման և կամքի թերություններ/, ստեղծում են այն հիմքը, որը հեշտացնում է բացասական արտաքին ազդեցությունների մուտքն անչափահասի հոգեկան աշխարհ:

Անչափահասին բնորոշ է ոչ բավարար կենսափորձը, դրա հետ կապված ինքնաքննադատության ցածր մակարդակը, կյանքի հանգամանքների բազմակողմանի գնահատման անկարողությունը, շարժողական և վերբալ բարձր ակտիվությունը, նմանակելու հակումը, անկախության սրացված զգացումը, իր համար ռեֆերենտային խմբում հեղինակության ձգտումը, նեգատիվիզմը, գրգռման և արգելակման անհավասարակշռությունը, որոնք սոցիալական անառողջ մթնոլորտի, հանցածին միջավայրի առկայության, համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի բացակայության դեպքում կարող է ձեռք բերել բացասական ուղղվածություն: Վերոնշյալ երևույթները նպաստում են նրան, որ անչափահասները հեշտությամբ ընկնեն դեպրեսիայի մեջ, որն արտաքին և ներքին լարվածության նկատմամբ անձի հակազդումն է: Ինչպես հայտնի է, դեպրեսիան դրսևորվում է անձի նախասուիցիդալ շրջանում: Հատկապես այս տարիքի անձանց մոտ առկա է դեստրուկտիվ հակումներ:

Այսպիսով' անչափահասությունը մարդու կյանքի այն սենզիտիվ փուլն է, որի ընթացքում մարդը հավասարապես ընկալունակ է ինչպես դրական, այնպել էլ բացասական ազդեցությունների նկատմամբ: Եթե զինվորը գտնվում է անբարենպաստ գործոնների

ազդեցության տակ, ապա վերջիններս, միավորվելով այս տարիքին բնորոշ առանձնահատկությունների հետ, առաջացնում են հակազդում, որը կարող է ամենատարբեր

ձևեր ունենալ: Արդյունքը կարող են հանդիսանալ շեղվող վարքի տարատեսակ դրսևորումները, որոնք կամ ձեռք կբերեն սոցիալական վտանգավորության աստիճան, այսինքն' կկատարվի հակաիրավական արարք, կամ էլ, չկարողանալով դուրս գալ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակից, անձը կդիմի ինքնասպանության: Սուիցիդալ վարքը «փախուստի ձև է», որը հանդիսանում է սոցիալական իրականությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար չընդունելու, այդ իրականությունը' հասարակության մեջ ընդունված եղանակներով հակազդելու անկարողության կամ ցանկության բացակայության արդյունք:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարդանյան, Կ. Ե. (2004). Սուիցիդը' որպես շեղվող վարքի դրսևորման յուրահատուկ ձև, «Հոգեբանությունը և կյանքը», N1-2, Երևան:

Վարդանյան, Կ. Ե.(2004). Ինքնասպանությունը շեղվող վարքի կոմպլեքսում.

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտական տեղեկագիր, N1, Երևան: Վարդանյան,Կ. Ե. (2007). Ինքնասպանության վիճակագրական մեկնաբանումը, Կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները, ԵՊՀ-ի Միջբուհական գիտական հոդվածների ժողովածու, Երևան:

Վարդանյան, Կ. Ե. (2008). Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառականության շղթայում / մենագրություն/, «Դավիթ թագավոր», Երևան:

Վարդանյան, Կ. Ե. (2009). Հայաստանի Հանրապետությունում ինքնասպանության վիճակագրական վերլուծությունը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, «Մանկավարժության և

հոգեբանության հիմնախնդիրները» միջբուհական կոնսորցիումի գիտական պարբերական 3 (6), Երևան:

Vardanyan, K. E ( 2010). Unfavorable Social Environment As The Key Suicidogen Reason.

21- րդ դարի մարտահրավերները և մարդկային զարգացման ասպեկտները, Միջազգային գիտական կոնֆերանսի հոդվածների ժողովածու, Երևան:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.